PDA

Դիտել ողջ տարբերակը : and the Oscar goes....



P.S.
25.02.2008, 07:23
Հըլը մի րոպե։ Մի րոպե։

Հարգելի լևոնականներ, սերժականներ ու նրանք, որ գրում են Բյուրի հատուկ թեմայում՝ հատուկ կողմնորոշվածները

հարգելի քաղաքագետներ, տնտեսագետների, մարդաբաններ

օպորտունիստներ, ռևաշինստներ,
տիկնայք և պարոնայք, ընկերներ ու ընկերուհիներ,
ladies and gentleman,
madam et monsieur
senrior e senioritas
վերջապես, Լենին

Հենց հիմա Օսկարն է՝ աշխարհի ամենամեծ կինոիրադարձությունը, ամենամեծ հեռուստալսարան ունեցող շոուն, ամենագեղեցիկ կանայք, ամենահուզիչ ելույթները....

Արդեն Օսկար է ստացել ԽԱՎԻԵՐ ԲԱՐՏԵՄ–ը ( No country for old men)
Լավագույն դերասանուհին՝ Էդիտ Պիաֆի դերասանուհին, անունն էլ չգիտեմ La vie en Rose
Կեյթ Բլանշետն այս անգամ Օսկար չստացավ, թեև երկու անվանակարգերում էլ կար....
Օսկարի այս տարվա հայտնագործությունը JUNO ֆիլմն է...նայեք անպայման

Empty`Tears
25.02.2008, 08:34
Երեկ գնացել էինք Հօլլիվուդ փողոց, ամեն ինչ շատ գեղեցիկ էր… Անգամ ներս մտանք..., բայց այսօր ահավոր կլիներ...:o Ամեն ինչ հոյակապ էր..;):hands

Empty`Tears
25.02.2008, 08:57
Վերջացավ.... Այս տարվանը այդքան էլ հզոր չէր նախորդ տարիների համեմատ...:oy

Ռուֆուս
25.02.2008, 10:33
Խավիեր Բարդեմը շատ լավ դերասան է, ուրախ եմ, որ վերջապես իրեն էլ գնահատեցին :hands

Ավելացվել է 13 րոպե անց
Ուխ, Քոեն եղբայրների ֆիլմը լավագույն ֆիլմ, Ռաթաթուին լավագույն անիմացիոն ֆիլմ!!!! :)

StrangeLittleGirl
25.02.2008, 23:05
Ժո՛ղ, էս տարվա «Օսկարի» մասին անգլերեն լավ հոդվածի տեղ ո՞վ գիտի: Ես ոչ մի կարգին բան չեմ գտնում:

Sunny Stream
25.02.2008, 23:14
:fool
Ամոթ ինձ... ես ե՞րբ էի էսքան տարվել քաղաքականությամբ, որ ՕՍԿԱՐը բաց թողնեմ... :viannen_09:
չէ, էս վերջնագիծն էր, ցրվում եմ քաղաքականութունից!!! ու անցնում նորմալ, ուրախ կյանքին, որի մեջ ամեն բան իր տեղն ունի...
21605

Խնդրում եմ, գրեք, թե ով-ինչ-ինչպես, կամ, ինչպես Բյուրն է գրել, լավ հոդվածների հղումներ :)
Ու մեկ էլ խնդրում եմ, հենց իմանաք, թե երբ ցերեկային-երեկոյան ժամի կցուցադրեն մեզ մոտ, էստեղ գրեք էլի...
Շնորհակալություն!!!

StrangeLittleGirl
25.02.2008, 23:19
Ինձ գործիս համար է պետք ու շտապ: Ոչ մի կարգին բան չեմ ճարում, էս ի՞նչ հաշիվ է: «Ոսկե գլոբուսի» մասին ստիպված ինքս եմ գրել, բայց գոնե էս մեկը թարգմանեմ, պրծնեմ:
Նախօրոք շնորհակալություն

Ուլուանա
25.02.2008, 23:52
Արդեն Օսկար է ստացել ԽԱՎԻԵՐ ԲԱՐՏԵՄ–ը ( No country for old men)
Լավագույն դերասանուհին՝ Էդիտ Պիաֆի դերասանուհին, անունն էլ չգիտեմ La vie en Rose
Կեյթ Բլանշետն այս անգամ Օսկար չստացավ, թեև երկու անվանակարգերում էլ կար....
Օսկարի այս տարվա հայտնագործությունը JUNO ֆիլմն է...նայեք անպայման
Ես էլ էի նայում երեկ։ Էդիտ Պիաֆի մասին ֆիլմը չեմ տեսել։ Իսկ «Elizabeth. The Golden Age»-ը շատ եմ հավանում, հատկապես Քեյթ Բլանշեթի դերակատարումն ուղղակի փայլուն էր։ Շատ էի ուզում, որ ինքը «Օսկար» ստանար էդ դերի համար, էն էլ, ափսոս, չստացավ... :( Բայց ֆիլմն «Օսկար» ստացավ լավագույն կոստյումների համար։