PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի Օդ



malaletka
25.02.2008, 01:11
Վերջերս հայտնաբերեցի Հայաստանի ամենաօրիգինալ հուշանվերը...սկզբից զվարճալի թվաց, հետո շատ դուրս եկավ :hands

http://i181.photobucket.com/albums/x188/malaletka/OD.jpg

Հայաստանի Օդ

Կողմնակի ազդեցություն՝ նորից եւ նորից գնելու ցանկություն...
Բաղադրությունը:
Երեւանի օդ - 20%
Լեռնային օդ - 25%
Սեւանա լճի գոլորշի - 10%
Հյուրընկալության ոգի - 35%
Լավաշի հոտ - 5%
Հարեւանի խորովածի հոտ - 5%
Քաշը՝մեկ խորը շունչ:
Կիրառել՝
1.կանոնավոր կերպով՝ Հայաստանի սահմաններից դուրս գտնվելու ընթացքում:
2. կարոտախտի ախտորոշման դեպքում

Բնական արտադրանք՝ առանց պահպանիչների:
Պահել բոլորի համար հասանելի տեղում:
Հակացուցումներ չկան:

Օդը կարող եք գնել online այս (http://www.airof.am/) կայքից :hands

Ռուֆուս
25.02.2008, 01:17
Ամենաօրիգինալ նվերն է, համաձայն եմ! :)

Էն հարևանի խորովածի պահը հատկապես բացումա! :)

Grieg
25.02.2008, 01:49
+քաղաքականության հոտ

Սերխիո
25.02.2008, 01:57
+քաղաքականության հոտ

իսկ քաղաքում մեկ-մեկ գոզագարշահոտ:[

Dragon
25.02.2008, 01:59
+քաղաքականության հոտ

Էս ինչ բան ա սաղ թեմաներում քաղաքական աստառ ա:o

Ավելացվել է 4 րոպե անց
1525 դրամ կամ 5 դոլլար կամ 4 եվրո:
Ավելի էժան տարբերակ կա, մի հատ պուչիկ, մեկ էլ նասոս:D
Հնարամիտ ենք էլի հո զոռով չի, ինչ ասես հայերը կանեն:)

Grieg
25.02.2008, 02:06
Էս ինչ բան ա սաղ թեմաներում քաղաքական աստառ ա:o

Ավելացվել է 4 րոպե անց
1525 դրամ կամ 5 դոլլար կամ 4 եվրո:
Ավելի էժան տարբերակ կա, մի հատ պուչիկ, մեկ էլ նասոս:D
Հնարամիտ ենք էլի հո չոռով չի, ինչ ասես հայերը կանեն:)
ուղղակի նշված հոտերը մի քիչ հին տվյալներովեր վերցրած եթե այս պահին նայել քաղաքականությունը դառել է ակտիվ քննարկման թեմա ստեղծելով իր յուրահատուկ հոտը :)

malaletka
25.02.2008, 02:08
ուղղակի նշված հոտերը մի քիչ հին տվյալներովեր վերցրած եթե այս պահին նայել քաղաքականությունը դառել է ակտիվ քննարկման թեմա ստեղծելով իր յուրահատուկ հոտը :)

քաղաքականությունը անցողիկ է ;) իսկ այն բոլոր ինչ նշվաց է՝ Հայից անպակաս է :hands

Grieg
25.02.2008, 02:11
քաղաքականությունը անցողիկ է ;) իսկ այն բոլոր ինչ նշվաց է՝ Հայից անպակաս է :hands
համաձայն եմ որոշ չափով երբ բնությունը վտանգի տակ է լեռնային օդնել կարող է պակասի. բայց դա ուրիշ թեմա է

malaletka
25.02.2008, 02:18
ահա նայեվ մի փոքրիկ տեսանյութ :hands


Օդ Հայաստանի (http://youtube.com/watch?v=LhFUXhVNpNA)

Սամվել
25.02.2008, 02:33
:mda Է՞լ ինչի վրա կարան փող աշխատեն :think

Ասենք Հայ կնոջ բուրմունք:love :D:D(c) ;)

malaletka
25.02.2008, 02:42
:mda Է՞լ ինչի վրա կարան փող աշխատեն :think

Ասենք Հայ կնոջ բուրմունք:love :D:D(c) ;)

ինչի այդքան բացասաբար՞՞՞ ախր սա պարզապես գեղեցիկ հուշանվեր է :angry

դուք պետք է տեսնեք թե ինչպես է փայլում սփյուռքահայերի աչքերը երբ այսպիսի նվեր են ստանում :hands

Սամվել
25.02.2008, 02:48
ինչի այդքան բացասաբար՞՞՞ ախր սա պարզապես գեղեցիկ հուշանվեր է :angry

դուք պետք է տեսնեք թե ինչպես է փայլում սփյուռքահայերի աչքերը երբ այսպիսի նվեր են ստանում :hands

Չէ բացական բան չկա... Վերջիվերջո պետ բյուջե հարկեր են լցվում օդից :)):hands

Ուղակի ծիծաղելի էր ոնց որ ասում են Հայերը օդից էլ են փող բռնում... իրանց մոտ բառացի է ստացվել :D:D