PDA

Դիտել ողջ տարբերակը : Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

Էջեր : 1 [2]

StrangeLittleGirl
29.02.2008, 20:01
Դե հենց էդ ա… Հավաքվելու ենք ու ավելի կոնկրետ որոշենք: Հասկանու՞մ ես, կան հարցեր, որոնցում, օրինակ, դաշնակները մեզ հետ համաձայն չեն լինի: Դրա համար պետք է շատ ընդհանուր կետեր մշակել:

Ֆրեյա
29.02.2008, 21:03
Արթուր Բաղդասարյանն էլ էր ձեր նման ոչ Լևոնական ոչ Սրժական, չէ?????:D

Armenoid
29.02.2008, 21:06
Արթուր Բաղդասարյանն էլ էր ձեր նման ոչ Լևոնական ոչ Սրժական, չէ՞՞՞՞՞:D

ովա տենց բան ասե որ՞

Taurus
29.02.2008, 23:35
Ես ոչ Լևոնական ոչ էլ Սերժական եմ, ոչ էլ"ոչ Լևոնականներ ու ոչ Սերժականների" միությունից, ոչ էլ սրա կամ նրա-ական, ոչ էլ բոլորին դեմ-ական եմ, ոչ էլ բողոքում կամ գովում, ոչ էլ ուզում եմ իմանամ ով ինչ ասեց կամ արեց, ու ընդհանրապես ինչքան շատ եմ մտացում էս ընտրությունների մասին, այնքան համոզվում եմ որ ես Սասունի ասած "ռուսական գյուղից" եմ ;):
Ու մեկ էլ հերիք ա այ մարդ զզվցրիք արդեն, մի քիչ էլ Ռեալ մոտեցեք իրավիճակին, եթե էտ "Անասուններից"( ուրիշ խոսք չեմ գտնում) ոչ ոք չի մտածում ժողովրդի, այսինքն ձեր, ավելի ճիշտ մեր մասին, մի քիչ էլ դուք, ավելի ճիշտ մենք ինքնասիրություն ունենանք ու թքած ունենք իրանց վրա :)
էս սմայլիկն էլ դրեցի, որ չմտածեք, թե շատ եմ ջղայնացած

Armenoid
29.02.2008, 23:39

հա բայց դու պետքե տնoրինես քո երկրին և չպետքե հանդուրժես!!!
այ որ բոլորը քո նման մտածեին հիմա շուտվանից չեր լինի Հ.Հ:)

Taurus
29.02.2008, 23:46
հա բայց դու պետքե տնoրինես քո երկրին և չպետքե հանդուրժես!!!
այ որ բոլորը քո նման մտածեին հիմա շուտվանից չեր լինի Հ.Հ:)

այ հենց էտ ա, որ չկա Հ.Հ., կա մի հատ սեղանիկ, վրան անկապ ապրանք, սաղ լավ ապրանքը վաճառված ա արդեն, ու հիմա իրար վիզ են կռծում էտ մնացածի համար, հիմա էտ էլ ա պրծնում, ու անցնելու են սեղանիկի տակի սոված կատվին (դե հասկացար թե էտ ով ա), էտ կատվին էլ կկիսեն կխորովեն էտ սեղանիկի փայտից վառված կրակի վրա, հետո էլ իրար կուտեն ու պրծ, դրա համար էլ էտ կատուն ուզում ա փախնի ուրիշ սեղանիկի տակ!

Artgeo
29.02.2008, 23:54
Էս գրառումս ստեղ թող մնա, ուշադրություն չդարձնեք, մի քանի տարի հետո կհիշենք:

Վազգեն Մանուկյանը հող է պատրաստում Լևոն Տեր-Պետրոսյանին ընդդիմություն դառնալու, Լևոնին չսիրող ընտրողների միջոցով:

Կներեք, անցեք առաջ…

Armenoid
29.02.2008, 23:58
այ հենց էտ ա, որ չկա Հ.Հ., կա մի հատ սեղանիկ, վրան անկապ ապրանք, սաղ լավ ապրանքը վաճառված ա արդեն, ու հիմա իրար վիզ են կռծում էտ մնացածի համար, հիմա էտ էլ ա պրծնում, ու անցնելու են սեղանիկի տակի սոված կատվին (դե հասկացար թե էտ ով ա), էտ կատվին էլ կկիսեն կխորովեն էտ սեղանիկի փայտից վառված կրակի վրա, հետո էլ իրար կուտեն ու պրծ, դրա համար էլ էտ կատուն ուզում ա փախնի ուրիշ սեղանիկի տակ!

ճիշտն ասած ուժաս ոնցոր լիներ...են եհովաների աշխարհի վերջի նման:D:D

Լ.յ.ո.վ.
01.03.2008, 00:00
Էս գրառումս ստեղ թող մնա, ուշադրություն չդարձնեք, մի քանի տարի հետո կհիշենք:

Վազգեն Մանուկյանը հող է պատրաստում Լևոն Տեր-Պետրոսյանին ընդդիմություն դառնալու, Լևոնին չսիրող ընտրողների միջոցով:

Կներեք, անցեք առաջ…
Մի քիչ անհավանական է,որովհետև ժամանակին ինքը հաղթեց Լևոնին էլ, Վանոյին էլ, "սպարապետ"-ին էլ,ուղղակի վերջին վճռորոշ քայլերից ետ կանգնեց`չդավաճանելով իր սկզբուքներին:Դրա համար էլ մի քիչ խելքին մոտ չի,որ ինքը հիմա ավելի քիչ հետևորդներով վերսկսի կրված պարտիան(խաղը) :8

Հ.Գ. իմ գրառումի վրայով էլ անցեք հետո,որ էս թեմային անդրանադառնանք կկարդանք :D

Ra$Ta
01.03.2008, 00:01
Բոցա , ստեղ հլը գրառումներ են անում :D

Taurus
01.03.2008, 00:18
Բոցա , ստեղ հլը գրառումներ են անում :D

Բոց ա, դու դեռ օֆֆտոպում ես

Լեռնցի
01.03.2008, 00:19
Էսօր շատ համախոհներ ունի Լևոնը, կարելի է բայց իրա համախոհներին էլ համոզել միանալ մեզ: Ինձ շատ հետաքրքրեց այս գաղափարը:
Ինձ թվում է լիդեր պետք չի, մի 10 հոգուց կամ ավելին կազմված կազմակերպիչներ...Դրանց մեջ կարող են լինել նաև հենց հայտնի քաղաքական գործիչներ, բայց այնպես, որ նրանք հաշվի նստեն մեր ասածների հետ:
Ինձ տեղյակ պահեք հա այս հանդիպումների մասին: Կարող ենք հիանալի ընդիմություն ձևաորել: Ես մտքեր վաղուց ունեմ:
Սպասում եմ հանդիպման դեպքում ձեր հրավերին::)

REAL_ist
01.03.2008, 00:20
ինչ հետաքրիր երազանքա բայց , ռոմանտիկայա լռիվ

Ra$Ta
01.03.2008, 00:23
Էսօր շատ համախոհներ ունի Լևոնը, կարելի է բայց իրա համախոհներին էլ համոզել միանալ մեզ: Ինձ շատ հետաքրքրեց այս գաղափարը:
Ինձ թվում է լիդեր պետք չի, մի 10 հոգուց կամ ավելին կազմված կազմակերպիչներ...Դրանց մեջ կարող են լինել նաև հենց հայտնի քաղաքական գործիչներ, բայց այնպես, որ նրանք հաշվի նստեն մեր ասածների հետ:
Ինձ տեղյակ պահեք հա այս հանդիպումների մասին: Կարող ենք հիանալի ընդիմություն ձևաորել: Ես մտքեր վաղուց ունեմ:
Սպասում եմ հանդիպման դեպքում ձեր հրավերին::)

Ապե դու է ինձ պաչելով բարև չտաս :P

Լեռնցի
01.03.2008, 00:23
Միանում եմ իրոք որպես դրան գաղափարակից: Ես պարզապես դեմ եմ երկուսին էլ:
Հեղափոխության ակնկալիքնոր չեմ տեսնում: Ու պարզապես կարելի է լավ ընդիմություն ձևաորել: Եթե կազմակերպողները մենք երտասարներս ենք, մենք էլ պիտի տեր կանգնենք դրան. չթողենք որ մեզ դես դեն օգտագործեն:

Ավելացվել է 2 րոպե անց

Ապե դու է ինձ պաչելով բարև չտաս :P

Այ աղբեր, զոռով մի խելքին մոտ բան եմ տեսնում:;)

Ավելացվել է 5 րոպե անց
Ես համախոհներ կգտնեմ:

Մելիք
01.03.2008, 02:06
Էս գրառումս ստեղ թող մնա, ուշադրություն չդարձնեք, մի քանի տարի հետո կհիշենք:

Վազգեն Մանուկյանը հող է պատրաստում Լևոն Տեր-Պետրոսյանին ընդդիմություն դառնալու, Լևոնին չսիրող ընտրողների միջոցով:

Կներեք, անցեք առաջ…

Քաղաքական երազխաբություն… Լևոնը իշխանություն է դառել ու մարդիկ իրան ընդդիմություն դառնալու հող են պատրաստում:D

Ես միանում եմ էս շարժմանը: Իմ համեստ ներդրումը՝

ՄԻԱՑԻՐ ԱՊԱԳԱԻ ՇԱՐժՄԱՆԸ (http://www.akumb.am/showthread.php?t=21401&page=15):
Ասա Ո՛Չ ներկա ու նախկին թալանչիներին:

voter
01.03.2008, 03:03
Էս գրառումս ստեղ թող մնա, ուշադրություն չդարձնեք, մի քանի տարի հետո կհիշենք:

Վազգեն Մանուկյանը հող է պատրաստում Լևոն Տեր-Պետրոսյանին ընդդիմություն դառնալու, Լևոնին չսիրող ընտրողների միջոցով:

Կներեք, անցեք առաջ…
ՅԱ... Արդեն էլ իշխանություն չի ուզում ԼՏՊն լինի՞ Էլ չեք հաղթել, կամ հաղթելու՞
Թե չգիտես, որ ընդիմություն լինելը արդեն նշանակում է, որ չես հաղթել...

Ընդիմությունը քննադատում ու ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ լուծումներ է առաջարկում ու ստիպում, որ իշխանությունը դրա մասին մտածի, ստիպված լինի դա անել...

Ցավոք այդ մարդը ընդիմություն չի կարող լինել, վերջին տաս տարում այդպիսին չի եղել հետո էլ չի լինի...

Այս թեման ու նախաձեռնությունը այն ժամանակավա համարա է, որ գալու է ԼՏՊից հետո, իսկ դա լինելու է անկախ նրանից նա հիմա կհաղթի ու մի երկու ամսից հրաժարական նորից ստիպված կլինի տալ, թե առանց հաղթելու էլ հրաժարական կտա...

Չեի ցանկանում այս թեման փչացնել, չդիմացա...

StrangeLittleGirl
01.03.2008, 08:13
ՅԱ... Արդեն էլ իշխանություն չի ուզում ԼՏՊն լինի՞ Էլ չեք հաղթել, կամ հաղթելու՞
Թե չգիտես, որ ընդիմություն լինելը արդեն նշանակում է, որ չես հաղթել...
Voter, երևի սխալ ես հասկացել Արթուրի ասածը: Նրա համար ԼՏՊ-ն արդեն իշխանություն է, իսկ Վազգենն ընդդիմություն է դառնում :D
Կասկած ունեի՞ք, որ Վազգենը լևոնի օրոք էլ պետք է ընդդիմություն մնա: Էնպիսի անհեթեթ բաներ եք ասում որ:

Armenoid
01.03.2008, 13:00
Ոտեր, երևի սխալ ես հասկացել Արթուրի ասածը: Նրա համար ԼՏՊ-ն արդեն իշխանություն է, իսկ Վազգենն ընդդիմություն է դառնում :D
Կասկած ունեի՞ք, որ Վազգենը լևոնի օրոք էլ պետք է ընդդիմություն մնա: Էնպիսի անհեթեթ բաներ եք ասում որ:

ինչ ենք անելու՞՞,հիմա մեր շարժումը ինչ ա լինելու՞՞իմաստ ունի արդեն թե ոչ:think

StrangeLittleGirl
01.03.2008, 13:21
Իմաստ միշտ էլ ունի, բայց մեր նպատակն էր նաև ծեծ ու ջարդը կանխելը… Ուշացանք: Բայց դեռ անելիք ունենք:

Empty`Tears
01.03.2008, 13:24
Իմաստ միշտ էլ ունի, բայց մեր նպատակն էր նաև ծեծ ու ջարդը կանխելը… Ուշացանք: Բայց դեռ անելիք ունենք:

Լավ է, որ դեռ հույս կա ձեր մեջ...:oy Դուք այդպես մտածեք...

keyboard
01.03.2008, 14:38
ինչ ենք անելու՞՞,հիմա մեր շարժումը ինչ ա լինելու՞՞իմաստ ունի արդեն թե ոչ:think
Ունի, որտև պետք է վերացնել ավազակությունը և ունենալ կայուն պետություն: Իսկ դրա համար պետք է, որ մենք համախմբվենք, ոչ թե միտինգնեռ անենք այլ հանդիպումներ ինչպես եղավ մի քանի օր առաջ: Քաղաքակիրթ և ժողովրդավար գաղափարներ եվ մենք կհասնենք մեր նպատակին:;)

Ավելացվել է 37 վայրկյան անց

Լավ է, որ դեռ հույս կա ձեր մեջ...:oy Դուք այդպես մտածեք...
Միայն հույս չէ ես դրանում համոզված եմ:ok

voter
01.03.2008, 15:01
ճիշտ որ, շտապեցի չնկատցի, որ գրածը նորություն չէ այլ անիմաստ փաստարկում այն բանի, ինչ միշտ էլ եղել ու այդպես մնում է :bye......

Մանուկյանը միշտ է եղել ԼՏՊին ընդիմություն, դրա համար հող պատրաստել էլ պետք չէ....

Ես էլ մտածում էի ԼՏՊի կողմնակիցները պատրաստվում են ապագային ու ուզում են մնան քաղաքական դաշտում անկախ ինչ կստացվի իրենց պահանջներից...

Ավելացվել է 3 րոպե անց

ինչ ենք անելու՞՞,հիմա մեր շարժումը ինչ ա լինելու՞՞իմաստ ունի արդեն թե ոչ:think
Այսօրվա իրադարձությունները առավել հաստատում են, որ հենց միայն մեր նպատակը – նախագահի պաշտոնը վերացնելը իմաստ ունի։

ՈՒրիշ կերպ միշտ էլ գայթակղություն է ունենալու ցանկացած անձ նախագահական պաշտոին թամբած ու ուժով իր ՃԻՇՏԸ պարտադրելու է, թքած ունենալով օրենքների վրա։

Չպիտի լինի այդպիսի պաշտեն, որի հրամանով ոստիկանները իրենց թույլ տան ինչ որ գործողություններ նախաձեռնել, առանց օրինական հիմնավորման։

Ռուֆուս
01.03.2008, 15:10
Չպիտի լինի այդպիսի պաշտեն, որի հրամանով ոստիկանները իրենց թույլ տան ինչ որ գործողություններ նախաձեռնել, առանց օրինական հիմնավորման։

Էսօր Վայլուրով կտեսնեք, թե ինչ օրինական հիմնավորում ունեին.... Լավա մի հատ էլ ջրածնային ռումբ չեն գտել Օպերայում......

Tig
01.03.2008, 15:14
Միայն հույս չէ ես դրանում համոզված եմ:ok

Ես էլ եմ համոզված: Շարունակենք այս գործը ու կարծում եմ կհասնենք արդյունքի…

voter
01.03.2008, 15:25
Հիմնավորումը էական չէ, կարևորը հասկանալ ով է հրաման տվել ու ինչ ձևով։

Կասկածում եմ, որ Քոչարյանը բանավոր հրաման է տվել ոստիկանապետին իսկ նա էլ գործ սարքելու հարցում օգնության է կանչել լավագույն գործ սարքողների ու հնարել են հիմնավորում։

Հնարավոր հանցագործության կանխման հիմնավորմամբ կարելի է առանձին անձանց կասկածել, կալանավորել, բայց ոչ ավելի քան երեք օր։

Բայց ոչ մի հիմնավորմամբ սահմանադրության ոտնահարում կազմակերպել ու մարդկանց սահմանադրական իրավունքը ազատ հավաքներ կազմակերպելու ոտնահարել, ոչ մեկ իրավունք չունի։

Օրինակի համար եթե ցրել են այն մարդկանց, որոնց կասկածում էին զենք, անկարգություններ հրահրելու մեջ, ապա հրապարակը այլևս չպիտի սահմանափակվի ու հաջորդ իսկ րոպեից, պիտի ազատ լինի նոր հավաք կազմակերպել ցանկացողների համար։

Armenoid
01.03.2008, 15:31

հա դե բայց բոլորս ել հասկանում ենք որ մի քանի oր oպերա մարդ չեն թողնի մտնի!/!

voter
01.03.2008, 16:07
հա դե բայց բոլորս ել հասկանում ենք որ մի քանի oր oպերա մարդ չեն թողնի մտնի!/!

Դա էլ պետք է շեշտել, որ նպատակը ինչ որ անկարգություններ թույլ չտալը չէր այս ակցիայի այլ հենց հանրահավաքներ կազմակերպելու իրավունքի ոտնահարումն է, ինչը հակասահմանադրական է ու այդ նպատակը, մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքից զրկողը պիտի չեզոքցվի, նրա պաշտոնը ԼՈՒԾԱՐՎԻ...

Ֆրեյա
01.03.2008, 16:57
Էսօր Վայլուրով կտեսնեք, թե ինչ օրինական հիմնավորում ունեին.... Լավա մի հատ էլ ջրածնային ռումբ չեն գտել Օպերայում......

Բոլոր զենքերը մաքուր սիրուն գցած էին բացառապես թփերի տակ… Ուրիշ տեղ չկար

Հետաքրքիրէ, եթե զենք են ունեցել, օրինակ նռնակներ, ինչու չեն օգտագործել կռվի մեջ՞՞՞

Այդքանը չեն ֆայմում լրագրողները՞

Զինվոր
01.03.2008, 17:43
Չպիտի լինի այդպիսի պաշտեն, որի հրամանով ոստիկանները իրենց թույլ տան ինչ որ գործողություններ նախաձեռնել, առանց օրինական հիմնավորման։

Այ ախպեր, ոստիկաններն ինչ մեղք ունեն, նրանք զինվոր են հրամանի տակ, ինչ հրամայեցին, են ել կանեն, իսկ էսօրվա կատարվախը լրիվ կանխատեսելի էր, Քոչարյանը մեռավ ասելով ցրելու ենք: Ուղղակի ափսոս որ հասարակ ժողովուրդնա տուժել, ախմախները ժողովրդին ծեծելու փոխարեն պիտի էդ վեռխուշկին հավաքեին ու շախով-շուխուվ լղեին, մանավանդ էն Փաշինյան Բլոճին:

keyboard
01.03.2008, 17:50

Խոսում էին, որ իբր զինվորները մեր դեմ դուրս չեն գա, հիմա տեսնում ե՞ն, ոնց դուրս եկան, էնքան եմ ափսոսում, որ շատ-շատ անգամներ զգւոշացրել են, Քոչարյանը՝ այո մեռավ ասելով, որ վերջացնեն այս ամենը, ես համոզվեցի կարծում եմ շատերը համոզվեցին, որ սա խաղ էր ուղղակի խաղ իսկ մենք ղաղալիք, արդյունքում տուժեցին մեր երիտասարդներն ու ընկերները, բարեկամներն ու հարազատները, բայց ինչ արած իրենք չէին ցանկանում հավատալ սրան...
Իսկ ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը...

voter
01.03.2008, 21:13
Այ ախպեր, ոստիկաններն ինչ մեղք ունեն, նրանք զինվոր են հրամանի տակ, ինչ հրամայեցին, են ել կանեն, իսկ էսօրվա կատարվախը լրիվ կանխատեսելի էր, Քոչարյանը մեռավ ասելով ցրելու ենք: Ուղղակի ափսոս որ հասարակ ժողովուրդնա տուժել, ախմախները ժողովրդին ծեծելու փոխարեն պիտի էդ վեռխուշկին հավաքեին ու շախով-շուխուվ լղեին, մանավանդ էն Փաշինյան Բլոճին:
Նորմալ երկրում ցանկացած ոստիկան այնքան տեղեկացված է, որ առանց իրավական հիմքի ոչ մի հրաման չի կատարի։

Հետո իրենցից են հարցնում ԴԱՏԱԿԱՆ կարգով, ԻՆՉՈՒ արեցիր ու պիտի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ տաս տաս անգամ գրավոր նշելով հիմքերը։

Եթե կասկած ունես իրավական հիմնավորվածության վերաբերյալ, լրիվ ազատ էս չկատարել հրամանը ու պահանջել հաստատել գրավոր...

Բացի դրանից, բանավոր հրամանը միայն անմիջական վերադասից իրավունք ունես որպես հիմք համարել։

Այն որ Հայաստանում պրեզիդենտը իրավասու է որպես ոստիկանապետ հրամայել ցրել ցույց, դա է ապուշություն ու այդ պաշտոնից նման իրավունքները պիտի վերացնել։ Չպիտի լինի ինչ որ քաղաքական պաշտոն, որի տերը իրավասու լինի հրամաններ արձակել ոստիկանությանը, ինչ անել։

Ամեն արարք պիտի դատական հիմք ունենա իսկ այստեղ չկա, դրանից էլ գործ են կարում, թփերի տակ նռնակ են "գտնում"...

Մի հասարակ օրինակի վրա բացատրեմ...

Եթե տեղեկություն է ստավվում, որ ասենք Ծաղկաձորային փ. տուն 4ում 5րդ պադեզդի բնակիչները զենք են պահում ու պատրաստվում են շենքին վնաս տալ, դրա համար ամբողջ թաղամասը չեն շրջապատում ու շենքի բնակիչներին չեն ծեծում տներից հանում, բավական է այդ մուտքի բնակարանները խուզարկելու ՕՐԴԵՐ ստանալ դատախազությունից։ Բայց դա դեռ բավարար չէ, առաջին հերդին հենց ոստիկանների կյանքը խնայելու համար առաջարկում են կասկածյալներին ձեռքերը վեր դուրս գալ ու հանձնել զենքը ու միայն հրաժարվելուց հետո անցնում խուզարկության։

Դատախազությունից ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ օրդեր ունեին՞ Ավելի ճիշտ խուզարկելու փորձ են արել ԶԻՆՎԵՐՆԵՐԸ, հենց իրենց կյանքի վտանգը չեզոքացնելու համար ԱՌԱՋԱՐԿԵԼ են կամովի հանձնել զենքերը՞

ՈՉ միայն եղել է պահանջ ԱԶԱՏԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ, որը ինքնին ԱՆՕՐԻՆԱԿԱՆ է, հրապարակը ազատելու համար նույնպես դատարանի որոշում, կամ դատախազության սանկցիա պիտի լինի, հիմնավորմամբ ինչու է պետք ազատել...

Այսքանը եթե այդ զինվորը չի հասկանում, ուրեմն պիտի պատրաստ լինի, որ վերջում իրեն մեղավոր են ճանաչելու անտեղի ուժ կիրառելու համար...

Apsara
01.03.2008, 21:40
Անցած անգամ ես բացակայեցի կազմակերպված հավաքից՝ Կինո Մոսկվայի մոտ, ահա ինչու մի խնդրանք ունեմ այս բաժնին ամեն օր հետևողներին, հաջորդ հավաքից առաջ խնդրում եմ SMS ով տեղյակ պահեք, հեռախոսահամարս նամակով կուղարկեմ, եթե ինչ-որ մեկը ստանձնի այդ գործը և կատարի խնդրանքս

voter
01.03.2008, 22:19

Բյուրակնի հեռախոսահամարը գրիր մոտդ նրա հետ SMS կապ պահպանիր։

Եթե այս թեմայի սկզում համարը չգտնես այստեղ կարող ես նայել,այդ էջը կարելի է նաև բջջային հեռախոսով ինտերնետ մտնելով նայել
http://viparmenia.com/vb/showthread.php?p=219473&styleid=17

Uxaki mard
21.03.2008, 08:02
Մի ուրիշ ցավ էլ կա :) Որ ոչ լեւոնականները, ոչ մենք՝ ռեալ, էս պահաին հնարավոր արդարության համար պայքարողներս, ոչ դուք, որ չգիտես ինչու ձեզ բաժանեցիք, ոչ էլ ցանկացած այլ մեկը իրականում պատկերացում անգամ չունի, թե ՈՐՔԱՆ վատ է լինելու առաջիկա 10-ամյակը, եթե Սերժը դառնա նախագահ:

Այ դա է իսկական ցավը:
Վատ է լինելու, անշուշտ, ոչ պակաս վատ է լինելու եթե Լևոնը դառնա--- ուրիշ տարբերակ էլ ոնց որ թե չունենք:
Չարժէ կեղտաջրից ելնել , կեղտը ընկնել:

Smergh
21.03.2008, 08:19
Վատ է լինելու, անշուշտ, ոչ պակաս վատ է լինելու եթե Լևոնը դառնա--- ուրիշ տարբերակ էլ ոնց որ թե չունենք:
Չարժէ կեղտաջրից ելնել , կեղտը ընկնել:

Միանգամայն համամիտ եմ Uxaki mard-ու հետ և առանց մեկնաբանությունների մեջ բերում Այովա-Սիեթլից, Լույս Աշխարհին գրած՝ Աշոտ Վարդանյանի նամակը.

Հարգելի Ստեփան Քիրեմիջյա՛ն,

Նախ ասեմ, որ դիտում եմ Ձեր զրույցները Այովա նահանգի Այովա-սիթի քաղաքից:

Վաղուց էի ուզում գրել Լույսաշխարհին. մարտի 13-ի ֆիլմը վերջնականապես դրդեց ինձ դիմել Ձեզ, որովհետև որոշ հիշողությունների և զուգահեռների տեղիք տվեց, չնայած ինքը ֆիլմը բավականին խոցելի կողմեր ունի: Այն, ինչ գրում եմ, առաջին հերթին հասցեագրվում է Ձեր ունկնդրողներին, քանի որ, հաշվի առնելով Ձեր բազմիմացությունը, կարծում եմ, Դուք իմ գրածներից հիմնականում տեղյակ եք:

Ֆիլմից հետո իմ համար լրիվ պարզ եղավ, որ զանազան ֆորումներոմ, հանրահավաքներում, ընդդիմական ԶԼՄ-ների էջերից Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, կոպիտ ասած, թքած ունեն Արցախի վրա, ինչպես նաև նրանց կուռքը: Ուշադրություն դարձրեք, նրանք նույնիսկ այդ անվանումն են մոռացել: Բայց հետաքրքի՞ր է, տեսնես, ներքուստ չե՞ն հասկանում, որ եթե Տեր-Պետրոսյանն եկավ՝ կորցնում ենք Արցախը, կորցնում ենք Արցախը՝ կորցնում ենք Հայաստանը: Մի՞ թե այդ մարդիկ չեն գիտակցում, որ զուր չեն այսօր Ադրբեջանի № 1 պատմաբան Իլհամ Ալիևի դատողությունները «Իրևանի խանության» մասին, որով նա հավակնում է մեր մի բուռ հողի վրա: Ինչ նշանալից «զուգատիպություն». Ալիևվն սկսել էր իր ցնդաբանությունների քարոզչությունը մոտավորապես Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավի հետ միասին: Երևի թե, լավ ել հույսեր ուներ... ՈՒզու՞մ եք համոզվել, ինչպես են Ադրբեջանում սպասում X օրվանը: Այցելեք http://www.day.az/news/politics/111579.html կայքը ու կարդացեք Դեյ. Ազ Ինտերնետ գործակալության 2008 թվի մարտի 15-ի հաղորդագրությունը՝ կհավաստիանաք: Խելքներդ գլուխներդ հավաքեք, քանդող Տեր-Պետրոսյանին նեցուկ մի կանգնեք՝ այսօր կհրապուրվեք նրա ամբոխավարությամբ կամ – Աստված չտա՛ – հաղթանակով, վաղը ձեր երեխաները հայրենիք չեն ունենա: Իսկ ձեր ցինիկ ու եսասեր Տեր-Պետրոսյանի թեկնածությունն ավելի լավ է հետո առաջարկեք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին՝ իր պերճադատարկախոսության, զանգվածներին ապակողմնորոշելու, զոմբիացնելու շնորհքի համար: Համ ել այնտեղ նա հաջողությամբ կաջակցի պրոադրբեջանական և պրոթուրքական բանաձևերի ընդունմանը:

Ժապավենը նայելուց մի երկու հետաքրքիր փաստ հիշեցի 90-նների սկզբի պատմությունից: Արդեն անկախ էինք, արդեն Տեր-Պետրոսյանն էր Հայոց Աշխարհի տեր-տիրականը, արդեն մամուլն ավելի համարձակ նյութեր էր տարածում: Շատ ափսոսում եմ, որ մոռացել եմ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի այն համարը, որում մի հոդված կար Հայ Եկեղեցու դերի մասին նոր պատմական իրավիճակում՝ ԽՍՀՄ-ի տապալումից հետո: Լավ հիշում եմ մոտավորապես հետևյալ ցնցող տեղեկատվությունը. վերևներում ոմն հզոր անձնավորություն լուրջ մտադրություն ունի բարձրացնել Հայ Առաքելական Եկեղեցին Վատիկանին վերաենթարկելու հա՛րցը!!!: (Չեմ կարող չդնել ռուսական բացականչական նշանները): Հեղինակը կտրականապես հրաժարվեց տալ որևէ լրացուցիչ տվյալ: Ցավոք, այդ նյութը ոչ մի շարունակություն չունեցավ, բայց բարեբախտաբար այդ պատմությունն էլ շարունակություն չունեցավ, համենայնդեպս, առ այսօր: Սակայն ո՞վ էր այդ խորհրդավոր անձնավորությունը: Շատ հավանաբար՝ Տեր-Պետրոսյանը չէր, բայց նրա բերանից կամ ուղեղից՝ նրա ամենամերձավորներից որևէ մեկն էր, որ հնչեցրել էր պատրոնի իդեա ֆիքսը:

Այս հիշողությունն առաջ քաշեց մեկ ուրիշը: Նույն թերթը մեկ այլ հոդվածում պատմեց մի զարհուրելի փաստի մասին: Հենց այդ ժամանակահատվածի դաժան ճգնաժամի պայմաններում հայ ձեռնարկատերերի մի խումբ սլանում է Սադախլո. նրանք տեղեկություն են ստանում, որ այնտեղ կանգնած է Հայաստան ուևորվող մի վագոնաշար վառելանյութով, կարծեմ՝ մազութով, վրացիները բաց չեն թողնում, և այս խումբը մեկնում է վրացիների հետ բանակցելու, նույն թվում, մի գուցե և կաշառելու, որպիսզի նրանք որքան հնարավոր է արագ բաց թողնեն գնացքը Հայաստան: Վրացիները, ծիծաղելով, հենց սկզբից հրաժարվում են բանակցելուց հետևյալ պատճառաբանությամբ. «Ձեզանից առաջ ավելի լավ տղաներ եկան Հայաստանից ու ավելի շատ փող տվեցին, որ այս վագոնաշարը առաջ բաց չթողնենք:» Երևի նորից արժի երեք ռուսական բացականչական նշան դնել, այդպես չէ՞: Հնարավո՞ր է արդյոք, որ երկրի ղեկավարությունը չիմանար վառելանյութի մի մեծ վագոնաշարի մասին, որ բաց չեն թողնում մտնի երկիր: Տեսնու՞մ եք, ինչպես էին ծնվում օլիգարխները: Ծանր ծննդաբերություն է, չէ՞: ԵՎ եթե մայրը Տեր-Պետրոսյանը չէ, ապա նա առնվազն դրա տատմերն է:

Փաստը փաստի հետևից մերկացնում է այդ մարդու հակահայկականությունը տարբեր ոլորտներում: Թվում էր, այս գործիչը ջանք չի խնայի, օգտագործելով իր գերագույն պաշտոնը, որպիսզի վերականգնած պետականության պայմաններում ամրապնդի Հայաստանի՝ հինավուրց քաղաքակրթության և յուրահատուկ բնության անկյունի կերպարը: Ի նկատի ունեմ Անդրկովկասի համար յուրահատուկ Երևան քաղաքի պատմության և Հայաստանի բնության թանգարանները՝ թանգարաններ, որոնք «Լևոնի օրոք» դուրս էին շպրտված փողոց: Մայրենի մշակույթի այս օջախների տասնյակ տարիների գոյության ընթացքում դպրոցականների մի քանի սերունդ իրենց աչքերով ճանաչում էին այստեղ հարազատ երկրամասը, առնչվում էին հայրենիքի պատմության ու բնության հետ, զգում էին իրենց արմենների և ուրարտցիների հետնորդներ և սովորում էին հպարտանալ իրենց հայ լինելով: Ես ինքս հարյուրավոր աշակերտներ և հյուրեր եմ տարել այդ հիանալի թանգարանները: Չգիտեմ, այցելել են արդյոք ապագա «դեմոկրատիզատորները» նշված թանգարանները իրենց ատելի խորհրդային մանկությունում, բայց երբ Տեր-Պետրոսյանը և Co հասան իշխանության, նրանք որոշեցին, որ կապիտալիզմ կառուցող ժողովրդին դրանք արդեն պարզապես պետք չեն: Ավելի լավ է դրանց տեղը լինի ... մզկիթ՝ չ է որ անհրաժեշտ է սիրաշահել հարևանին, իսկ սեփական արժեքները ... ու՞մ են դրանք հիմա պետք: Տարիներ շարունակ թերթերը գրում էին այդ թանգարանների աշխատակիցների տառապանքների մասին, թե ինչպես էին նրանք վազում ամբողջ քաղաքով իրենց ցուցանմուշների համար ապաստարան գտնելու նպատակով, մինչդեռ այդ նմուշները փտում եին մայրաքաղաքի տարբեր նկուղներում: Երկար ժամանակ ես չէի կարող հասկանալ. լավ, քաղաքական շահը թելադրում էր Երկնագույն մզկիթի վերականգնումը, բայց չ է ՞ որ կարելի էր տեղափոխել թանգարանները այլ շինություններ կամ շենքեր: Հետո հասկացա. այն ժամանակ ի՜նչ թանգարան, ի՜նչ բան՝ այն ժամանակ ամբողջ հնարավոր քառակուսիները վաճառվում էին աջ ու ձախ, և երևանցի Տեր-Պետրոսյանը (ի նկատի ունեմ նրա մանկության քաղաքը, ոչ թե ծննդավայրը) թքած ուներ ինչ-որ թանգարանների ցուցանմուշների վրա: Իսկ ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ անհամեմատ ավելի մեծ հայրենասեր և գործադրեց բոլոր ջանքերը, որպիսզի Երևանի պատմության ու Հայաստանի բնության թանգարանները նորից իրենց դռները բացեն այցելողների համար:

Անձամբ ինձ համար միայն այս պատմությունը հերիք կլիներ, որպիսզի ոչ մի պարագայում չքվեարկեի «առաջին նախագահի» օգտին, ինչ պաշտոնի ել որ նա չձգտեր: Պարզ չէ՞ արդյոք, որ նա ուղղակի ազգային մշակույթը ոչնչացնելու փորձեր էր անում:

Տեր-Պետրոսյանի վերադարձի շուրջը ունեմ նաև երկու հետաքրքիր դիտարկում կապված «Ղարաբաղ» կոմիտեի հետ: Առաջինն ուղղակիորեն հետևեց ֆիլմից: ՈՒշադրություն դարձրե՛ք. այսօր Տեր-Պետրոսյանի կողքին չկան «Ղարաբաղ» կոմիտեից, կան նրա այլ զինակիցներից գրեթե ոչ մե՛կը: ՈՒ՞ր են Աշոտ Մանուչարյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Աշոտ Բլեյանը, Բաբկեն Արարկցյանը, Վանո Սիրադեղյանը, Դավիթ Վարդանյանը, Իգոր Մուրադյանը, Սամվել Գևորգյանը, Վազգեն Մանուկյանը: Վերջինիս մասին Դուք արդեն խոսել եք. նա քիչ թե շատ, այնպես թե այնպես, անչափ զգուշորեն իր մասին իմաց տալիս է, բայց որտե՞ղ են մնացածները: Ինչու՞ չեն միանում իրենց պերճախոս պատրոնին: Իմ միակ եզրակացությունն է. վախենում են: Տեսեք. նույնիսկ ամենամտերիմները ձայն չեն հանում: Ի նկատի ունեմ Աշոտ Բլեյանին, որը կարող էր հավակնել Ադրբեջանում կամ նույնիսկ Թուրքիայում Հայաստանի առաջին դեսպան, և Վանո Սիրադեղյանին, որը վերջապես կկարողանար անվտանգ վերադառնալ հայրենիք, մի գուցե և սպիտակ ձիու վրա: Ինչի՞ց են վախենում: Դե, ինչպե՞ս կարող են նրանք հաշվի չառնել մեկ ուրիշ իրենց զինակցի՝ Համբարձում Գալստյանի ճակատագրի մասին:

Smergh
21.03.2008, 08:21
շարունակություն.
Հաջորդ միտքս: Մինչև մարտի 17-ը ինձ տանջում էր Գագիկ Ջհանգիրյանի Տեր-Պետրոսյանին միանալու փաստը: Չէ՛, ամենինչ այդքան ել հասարակ չի այդ պատմությունում, երկրի Գլխավոր դատախազի առաջին տեղակալը, գլխավոր զինվորական դատախազը հանաք-մասխարա չէ՝ նա դե՛մք է: Մարտի 17-ին, այս հոդվածը գրելուց, որոշ որոնումներ էի անցկացնում Ինտերնետում և ռաստ եկա անցյալ տարվա աշնանը թռուցիկ կերպով տարածած նորությանը, որին շատերն ուղղակի լուրջ ուշադրություն չդարձրեցին. Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատահականորեն հայտնաբերում է, որ Դատախազության արխիվներում չկա «Ղարաբաղ» կոմիտեի 60 հատորից ավել բաղկացած քրեական գործը: Ծառայողական հետաքննությունը շատ շուտ հայտնաբերում է, որ, հակառակ օրենքի, Դատախազության Քննչական վարչության պետը դեռ 1996 թվականին փոխանցել է այն Տեր-Պետրոսյանին, և վերջինս անօրինականորեն, սուսիկ-փուսիկ և հաջողությամբ պահում է իր իսկ դատական գործը իր մոտ: Որտե՞ ղ է այդպիսի բան տեսնված: Դատախազությունը պահանջում է քաղաքացի Տեր-Պետրոսյանից վերադարձնել հատորները: ՀՀՇ-ի վարչությունը հրապարակում է հայտարարություն, որում քննադատում է Դատախազության անտեղյակությունը, գաղտնի փաստաթղթեր պահելու անունակությունը և իրենց շեֆին վարկաբեկելու փորձերը: Սակայն շատ շուտ նրանք ապշում են, երբ Տեր-Պետրոսյանը պատասխան նամակում խոստովանում է, որ դատական գործն իրոք իր մոտ է: Նա բացատրում է, որ իշխանափոխության ժամանակ (ոչ թե 1996-ին. դե գնա իմացիր, թե ով է ստում) այդ նյութերը տեղափոխվեցին իր անձնական արխիվ, որտեղ և, ինչպես ասում են, «սաղ-սալամաթ» պահվում են: «Եթե անհրաժեշտ է, ես պատրաստ եմ անհապաղ վերադարձնել այդ քրեական գործը Դատախազության արխիվ», – միանգամից պատրաստականություն է հայտնում «առաջին նախագահը»: Բառացիորեն մի քանի օրվա ընթացքում այս կորստի հետ կապված պատմությունը հաջողությամբ ավարտվում է. գործը ցուցակագրվում և վերադարձվում է Դատախազություն: Ես անկեղծորեն շատ կուզենայի սխալվել իմ կասկածների մեջ, թե ինչ կարող է արած լինել Տեր-Պետրոսյանը իրեն վերաբերող դատական գործի հետ և ինչ նրբությունների է ծանոթ եղել պ. Ջհանգիրյանը, բայց չեմ կարող ուշադրություն չդարձնել հետևյալ փաստին. եթե մինչ դատական գործը վերադարձնելը Տեր-Պետրոսյանը «չէր բացառում» իր վերադարձը քաղաքական ասպարեզ, ապա դրանից անմիջապես հետո նա միանգամայն որոշում է ընդունում ալևս չհետաձգել այդ կործանիչ վերադարձը: Մի՞ գուցե, նա իրոք այլընտրանք չուներ, ինչպես պնդում են ֆիլմի հեղինակները: Նույն թվում՝ «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործի կապակցությամբ: ԵՎ մի՞ գուցե Գագիկ Ջհանգիրյանն այնքան տեղյակ է եղել այդ գործի հետ կապված նրբություններից, որ նա նույնպես չուներ Տեր-Պետրոսյանին միանալու այլընտրանք: Պատահական չէին ասում Հին Հռոմում. Сui prodest? – ՈՒ՞մ է ձեռնատու:

ԵՎ վերջին եզրակացությունս, որին նույնպես դրդեց ֆիլմը: Մեկ այլ գաղտնիք էր Տեր-Պետրոսյանի այցը Մոսկվա ընտրություններից առաջ: Քանի որ մարտի 1-ի դեպքերից հետո Ռուսաստանի «աջերը» դատապարտել են հայ իշխանության կողմից ուժի կիրառումը «խաղաղ ցուցարարների» դեմ, կարելի է եզրակացնել, որ առաջնորդը մեկնել էր իր համախոհների մոտ օժանդակություն, նույն թվում՝ ֆինանսական, ստանալու համար:

...Գորբաչովը քանդեց մեր մի երկիրը: Տեր-Պետրոսյանը սկսեց քանդել մյուսը, բայց նրան ժամանակին խանգարեցին: Եկեք ոչ մի հավանականություն չտանք, որ նա ավարտի իր բռնած գործը:

«Зри в корень!» – ասել է հանրահայտ Կոզմա Պրուտկովը. «Նայիր ակունքների՛ն»: Ամենազարմանալին այն է, որ իմ հայրենակիցների մի մասը հանկարծ մոռացավ Տեր-Պետրոսյանի արարքների, ավելի շուտ՝ չարարքների մասին, մոռացավ, որ քանդողի է ուզում բերել իր իսկ գլխին: Գրածս՝ վարկածներ և ենթադրություններ չեն, այլ փաստեր, մեր խռովության ժամանակների դառը փաստեր կամ նրանց վրա հիմնված եզրակացություններ: Նայեցեք և վերլուծեք այս մարդու գործունեությունը, հետո մտածեք, արժանի է արդյոք նա ձեր օժանդակությանը: «Նայի՛ր ակունքներին»:

Աշոտ Վարդանյան,
Այովայի համալսարանի ռուսերենի դասախոս,
երևանցի 5-րդ սերնդում

Այովա-սիթի, 14-18. 03. 2008.

Պանդուխտ
21.03.2008, 12:19
Միանգամայն համամիտ եմ Uxaki mard-ու հետ և առանց մեկնաբանությունների մեջ բերում Այովա-Սիեթլից, Լույս Աշխարհին գրած՝ Աշոտ Վարդանյանի նամակը.

Շնորհակալութիւն Smergh սոյն յօդուածի համար, Իրապէս, ինչո՞ւ անցեալի մասին չեն խօսում:

Պէտք է ճանաչել անցեալը մեր «ՅԱՂԹԱԾ» նախագաքին:

Armenoid
21.03.2008, 16:43
Այս թեմայի բոլոր քննարկումները կարող եք շարնակել այստեղ
http://ayl.do.am/forum/2
Հ.Գ խոսքս լևոնականների մասին չեր:D

voter
31.03.2008, 17:29
Հուսամ իմ տեղեկացվածության սահմաններում կարող եմ նկարագրել գաղափարի էությունը...

ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ....
Ոչ մի անձի թույլ չտալ, ոչ մի լավագույն նկատառումներով միանձնյա տիրել Հայաստանին։

Ինչպես՞

Դա կարելի է իրագործել ժողովուրդին սահմանադրությամբ իրավունք տալով, որոշակի քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում, հասարակական կարևորություն ներկայացնող հարցերի հետ կապված հանրաքվե անցկացնել ու դրա արդյունքը օրենքի ուժ դարձնելու հնարավորություն:

Հանրաքվեով կարելի կլինի անվստահություն հայտնել ցանկացած իշխանության։

Բայց այս պահին կարևոր է ստորագրահավաք կազմակերպել Հայաստանը պառլամենտական պետության - նախագահի պաշտոնը լուծարելու, հանրաքվե անցկացնելու պահանջով...

Չբարդացնելու համար ուղղակի քայլերը նկարագրեմ.
-ստորագրահավաք սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու հանրաքվեի պահանջով
-սահմանադրական փոփոխության հանրաքվեն նվիրված պիտի լինի նախագահի պաշտոնի լուծարմանը ու Հայաստանը պառլամենտական պետության հռչակմանը

Դրան պիտի հետևեն Ազգային ժողովի նոր ընտրություններ միայն ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ կուսակցական պատկանելիության հիման վրա, որ ոչ մի ԱՆՁ չկարողանա անկապ օգտագործել ժողովրդի պադգամավորի պաշտոնը։ Միայն իր ինչ որ տեղական բան լինելը, տեղական հավ լինի թե հարգված տղա, բավարար չպիտի լինի պատգամավոր դառնալու համար։

Նոր ազգային ժողովի ձևավորվելու պես, նախագահի պաշտոնը կհամարվի լուծարված, կամ եթե ինչ որ մեկին այդ սիմվոլը շատ է պետք, կհավասարեցվի Անգլիական թագուհու կարգավիճակին, ազգային ժողովը ամենահարգված հայ անձնավորությանը կընտրի նախագահ, որ նա ընդունի ու ճանապարհ դնի միջազգային բարձրաստիճան դելեգացիաներին...

Միլիոնանող ստորագրահավաք կազմակերպելու դեպքում, ոչ մեկ չի հանդգնի չկատարել ժողովրդի պահանջը...

Այսօրվա իշխանություններին իրենց կողմնակիցներով, այնքան ժամանակ կտրվի, որ նրանք այդ միլլիոնանոց ստորագրահավաքի պահանջը կատարեն ու դուրս գան ասպարեզից։

Ընդիմությանը, այդ թվում և ծայրահեղ ընդիմությանը ԼՏՊի կողմնակիցներին ընդհամենը միառժամանակ համբերել ու իրենց մտքերը կոնկրետացնելու հնարավորություն կլինի, որ պառլամենտական պետությունում իրենց ընտրազանգվածին գնտեն։

Ստորագրահավաքի գաղափարը անցած ուրբաթ Արշակ Սադոյանը (http://http://www.azg.am/AR/2008032907)նույնպես բարձրացրել է...

Համբերությունը կյանք է, կամաց կամաց հանրաքվեների ու ստորագրահավաքների ձևով իշխանությունների վրա ազդելը կդառնա շատերի կողմից վստահված գործիք...:B

voter
08.04.2008, 17:40
Աչկիս արտահերթ պառլամենտական ընտրությունների գաղափարը ինքն իրեն արդեն առաջ է գնում ու կողմնակիցները շատանում են http://www.panarmenian.net/news/arm/?nid=25655։

Ինչպես նշել էի - http://www.akumb.am/showpost.php?p=638554&postcount=246 - Համոզված եմ, որ եթե բոլոր քաղաքական ուժերը միավորվեն, կարող է հարցը ստորագրահավաքի էլ չհասնի ու նախագահը հասկանալով, որ անիմաստ է դիմադրել հանրաքվեն նշանակի...
ՈՒ եթե դաշնակցությանը, բարգավաճիստենրին ու ՕԵԿին չբավարարի կառավարության բաժանումը, որ Սարգսյանը պարտադրված է անելու, ապա արտահերթ պառլամենտական ընտրություները անխուսափելի կլինեն, քանի որ ցանկացած կուսակցություն հասկանում է, որ այս պահին իրենց համախոհները եթե դեռ կան վաղը կարող են չլինել։

Բացի դրանից, Քոչարյանի ջղաձգումները ու զգալի նյարդայնացած հայտարարությունները, թե արտահերթ ընտրությունները աբսուրդ են, լարվածություն կստեղծեն և այլն... փաստում է միայն այն մասին, որ նա վախենում է իր Բարգավաճիստները հերթական ընտրությունների ժամանակ մնան ամեն ինչից դուրս ինչով Քոչարյանը դերը հետագա քաղաքական կյանքում հավասարվի ԼՏՊի ու ՀՀՇի դերին 1998ից հետո - մի երկու պաշտոն կտան մի երկու տարով, հետո կամաց կամաց կհանեն կլարեն...

keyboard
15.02.2013, 00:26
Էս թեմայի իմ գրառումից առաջ գրառումը 2008 թվի ա, բայց թեման հիմա առավել քան ակտուալ ա:
Պռոստո հիմա մենակ լևոն չի, պտի լինի ոչ բոլոր թեկնածուականներ միացեք, բայց դե ուր միանան հազիվ անջտվե,թուլացե կայֆ են ստանում մարդիկ, մենք էլ` ընտրություն, լևոն, սերժ

dvgray
15.02.2013, 00:48

keyboard :), դու ինչ է, Սերժին դեմ ես՞ :o
ես էս վերջես սկսել եմ ավելի ու ավելի Սերժին ու Պապ թագավորին մի հարթության վրա դնել... իրանց խորաթափանցությամբ, դիվանագիտական հմտությամբ ու միաժամանակ խիստ ընդգծված ժողովրդի մեջից դուրս եկածի ուղղամտությամբ:
Ափսոս մենակ որ հիմիկվա "քաղաքակրթույթուն "-ը հասել /բռնազավթել ա/ ա մեր տարածաշրջանները, ու մենք թագավորի փոխարեն ինչ որ մի անկապ ընտրություն-նախագահություն ենք խաղում... Սերժը պետք է լիներ իրականում թագավոր

Հ.Գ. ոչ մեկը չի կարա ճշգրիտ ասի, թե Պապը քանի հատ պեսոկ ու սաշիկ ա ունեցել իր թագավորությունում... ;)