Դիտել ողջ տարբերակը : Համերաշխության ԿՈՉ!!!
Դիմում եմ ձեզ եղբայրներ և քույրեր, դիմում եմ ձեզ որպես հարազատը հարազատի, դիմում եմ խնդրելով, ՎԵՐՋ ՏՎԵՔ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ:
Դիմում եմ, որպես շարքային անդամ և որպես ղեկավարության ներկայացուցիչ:
Այս ընտրություններն էլ կանցնեն, ցույցերն էլ, սակայն մենք մնալու ենք շարունակելու ենք ապրել այս քաղաքում, հանդիպել միմյանց նույն փողոցներում, չեմ ուզում, որ միմյանց հանդիպելիս փոխենք փողոցը կամ իջեցնենք մեր հայացքները:
Մի իջեք իրար վիրավորելու մակարդակի, մի կորցրեք այն ինչ մի օրում չէ, որ ձեռք եք բերել:
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՀԱՆԴՈՒԺՈՂ ԵՂԵՔ:
Դժվար է հասկանում եմ, ԴԻՄԱՑԵՔ, մի տրվեք սադրանքներին մի իջեք ձեզ վիրավորղի մակարդակին, նրան աշխատեք PM-ով պատասխանել, քազի յուրաքանչյուր այդ կարգի գրառում բերում է պատասխան, որը ավելի է շիկացնում մթնոլորտը:
Զերծ մնացեք անպատասխանատու գրառումներից, այս ամենի պատճառով ընկերներ չեմ ուզում կորցնեմ, սակայն ամեն ինչին էլ կա սահման:)
Հա, ճիշտ ա իմ ախպեր, ետ թեման արդեն նայել չի լինում, քֆուր-քֆարը շատ ա շատացել, են մարդիկ ընդեղ իշխանության կռիվ են անում, իրանք ել ստեղ իրար միս ուտում:
Հա, ճիշտ ա իմ ախպեր, ետ թեման արդեն նայել չի լինում, քֆուր-քֆարը շատ ա շատացել, են մարդիկ ընդեղ իշխանության կռիվ են անում, իրանք ել ստեղ իրար միս ուտում:
Դե էտ «իշխանության կռիվ» անողներից մեկն էլ ես եմ:), բայց մյուս կողմից հասկանում եմ, որ սահմանը պետք չ հատել անձնականը չպիտի վիրավորել ընկերոջ վրա ցեխ շպրտելով հաստատ հաճույք չեմ ստանում, ու նույնիսկ երբ չափը անցնում եմ մեկ մեկ ինձ լավ չեմ զգում, քանզի ոնցոր ընկերությունը սրբությունն եմ ոտնահարել երբ կարաի ուղղակի շրջանցեի այդ թեման:)
Ես միանում եմ այս կոչին և միմիանց հանդուրժողականության կոչ եմ անում, ես հարգում եմ ձեր բոլորի կարծիքը, սակայն ամեն մեկը թող յուրովի բացահայտի թե իր սեփական կարծիքը որքանովա հարգում իրեն:
Սիրելիներս մենք մեկս միուսին սեր ենք պարտք:
Ես միանում եմ Նորոյի կոչին:love
Անկախ քաղաքական կողմնորոշումից՝ մարդը մարդ է մնում, իսկ հարազատությունն ու ընկերությունը հաստատ քաղաքական դաշտում չենք գտել, որ հիմա էլ կորցնենք: Երբևէ հանուն ընտրության կամ թեկնածուի կասկածի տակ չեմ դնի իմ ոչ մի լավ հարաբերություն թե ընկերների, թե, առավել ևս, մտերիմների ու հարազատների հետ:
Այն քիչ գրառումները, որ ունեմ Քաղաքականություն բաժնում, թերևս էլ չավելանան, այդպես եմ համարում ճիշտ, իսկ մնացածին խնդրում եմ լինել հանգիստ, ավելի համբերատար ու հավասարակշիռ:
Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը կկարողանա այս անգամ տեր կանգնել իր ձայնին ու իր` որպես հանրապետության ժողովուրդ իրավունքին:
Հ.Գ. Երևի ոչ բոլորը կհավատան, բայց ես շատ վատ եմ զգում, երբ իմ երկրորդ տանը նման մթնոլորտ է միմյանց հանդեպ:(
Միանում եմ կոչին եվ հորդորում զսպվածություն::ok
Միանում եմ կոչին եվ հորդորում զսպվածություն::ok
Ես նորածին գառնուկի պես անմեղ ու խելոք եմ :oy
Ես նորածին գառնուկի պես անմեղ ու խելոք եմ :oy
հա, իհարկե
Նույնպես միանում եմ:
Նորմադ-ի, Զինվոր-ի, Սելեվի-ի, Selene-ի, խոհեմ կոչերին, միաժամանակ հրճվանք եմ ապրում, երբ տեսնում եմ որ մեր երիտասարդության շարքերում ունենք Ձեր նման մտածողների, ապագան՛ պատկանում է Ձեր նման, հանդուրժող եւ խոհեմ հայերի, ուրախ եմ: ԿԵՑՑԵՔ...
Չնայած որոշ մարդկանց նեգատիվ ռեպ տալու գայթակղությունը շատ մեծ է, բայց միանում եմ կոչին:
Միանում եմ, մենք բոլորս էլ հայ ենք վերջ ի վերջո, չարժէ որ քաղաքականության պատճառով թշնամանանք
ամենածիծաղելին այն է, որ նրանք, ովքեր ինչքան ուժ ունեն թարախ են շնչում ոչ իրենց քաղաքական համախոհների նկատմամբ, այստեղ յանիմ իրանք նենց պուպուշն են ու միանում են , էլի:D:D:D:D վաաաայ, իմ հարազատներ, մենք խի պետք է էս օրին հասնեինք :(:(:(
Երկնային
25.02.2008, 00:30
ես քաղաքականության մոտ չեմ գնալու… ոչ մի դեպքում… ինչքան հեռու, էնքան լավ… բայց չեք պատկերացնի թե ինչքան տհաճա տեսնելը, որ քաղաքականության պատճառով ընկերն ընկերոջ դեմ ա դուրս եկել, ու իրար վիրավորում են… էս ամեն ինչը անցնի, ո՞նց եք իրար երեսի նայելու… ես զարմանում եմ :(
իսկ ես համոզված եմ որ քաղաքականությունն ու Բոլոր քաղաքական գործիչները էդքան բան չեն ներկայացնում իրանցից, որ իրար հետ հիմա սենց թշնամացած լինեք…
ամենածիծաղելին այն է, որ նրանք, ովքեր ինչքան ուժ ունեն թարախ են շնչում ոչ իրենց քաղաքական համախոհների նկատմամբ, այստեղ յանիմ իրանք նենց պուպուշն են ու միանում են , էլի:D:D:D:D վաաաայ, իմ հարազատներ, մենք խի պետք է էս օրին հասնեինք :(:(:(
Անուլ ջան հարգում եմ ավատարդ հետևաբար նաև որոշումդ, սակայն գոնե այս թեմայում կարդալով առաջին գրառումս աշխատի հետևես խնդրանքներիս ;)
Ես միանում եմ կոչին . . .
Ես նորածին գառնուկի պես անմեղ ու խելոք եմ :oy
Galatea ջան ես ինձ էր վերաբերում թե քեզ:
Sunny Stream
25.02.2008, 01:27
Չեմ կարծում, որ վիրավորական գրառում որևէ մեկը էսքան բանը չի հասկանում, ուղղակի պահի ազդեցության տակ բորբոքվում ու գրում են, էնպես որ չեմ կարծում, որ էստեղ միանալը օգուտ կտա, թեև կարող է պատասխանատվություն ավելացնել... էնպես որ՝ միանում եմ ;)
Galatea ջան ես ինձ էր վերաբերում թե քեզ:
Ինձ էլ քեզ էլ, Dragon :) Ես իսկապես շատ խաղաղ մարդ եմ, թեւ դրան չգիտես ինչու շատ սկեպտիկ մոտեցան այս էջում, եթե ճիշտ հասկացա:
Ես երբեք ընկերությանը ՈՉԻՆՉ չեմ գերադասում: Ինձ ճանաչող մարդիկ կարող են հաստատել :) Բայց եթե ես գրեթե խնդրում եմ մարդուն, որ նա հետ վերցնի իր բառերը, նրան վերաբերող, որ իրեն ոչ գաղափարակից ընկերներ (գումարած մի երկու տհաճ պիտակ) պետք չեն, որ ինքը հրաժարվում է այդ մարդկանցից, ու ստանում եմ նույն պատասխանը` երկրորդ անգամ խնդրել ես չեմ կարող :) Իմ կանոններով չէ:
Իսկ այս էջն իսկապես ողջունում եմ, եւ քանի որ հարգում եմ Նորմարդուն, կոնկրետ այստեղ(եւ ուժերիս ներածին չափ քաղաքականոեւոյան բաժնում եւս) ես կլինեմ նորածին գառնուկի պես անմեղ եւ խելոք :)
Ժողովուրդ հիշեք որ նդեղ ձեր ընկերներից կան որոնք գիշերը էտ ցրտին մնում են այնտեղ , որ ցանկացած պահի կարող են իրանց վրա հարձակվել ու ծեծի ենթարկել, ու փոխարեն իրանց պիտակավորելու, զոմբիացած ու ցինիկ ավանելու, գոնե մի քիչ իրանց համար անհանգստացեք, իրանց հետ հաց եք կիսել վերջ ի վերջո, եթե մտածում եք իրանք սխալ են անում, պիտակավորելով չէ որ պիտի հետ բերեք ճիշտ ուղղու վրա, Հրապարակ այցելողներին էլ խորհուրդ եմ տալիս իրանց հերոսների տեղ չդնել ու մյուսներին էլ քմհարանքով չվերաբերվել, ես կաշխատեմ էլ ընդհանրապես գրառում չանել քաղաքականության բաժնում, չնայած մինչև հիմա իմ արած որևէ գրառումով ես անձնապես ոչ մեկին չեմ վիրավորել:
, ես կաշխատեմ էլ ընդհանրապես գրառում չանել քաղաքականության բաժնում....:
Շատ իզուր:
լավ կոչ է սակայն եթե այն ոչ բոլորը ընդունեն և այդ չընդունող մասը ագռեսիվ ագիտացիոն մոտեցում ցուցաբերի իր թեկնածուի համար տարածելով այն անկախ քաղաքական թեմայի բնույթից ապա գուցե համերաշխության կոչերը զուր հնչեն...ցավոք , ամեն դեպքում ես շատ կողմ եմ համերաշխությանը :)
Հոպարներ, ախր եսի խաղաղության թեմա էր:ok
Էս ինչ եք անում????
Ուղղակի մի բան եմ ուզում ասել, որ խաղաղության կոչը պետք է անել ոչ թե միտինգ գնացողներին (նրանց շատ հաճախ <հանդարտեցնում> ու խաղաղ պայքար են քարոզում հենց միտինգի կազմակերպիչները) այլ կառավարությանը, ոստիկանությանը... քանի որ հենց վերջիններն են հարձակվողները:
Իսկ եթե իրենք իրենց հարձակումը կմեկնաբանեն միտինգի մարդկանց տված առիթով, ապա թող հիշեն, որ հենց իրենք առիթ են տվել նրանց` միտինգ անելու: