PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր վրդովմունքն ու բողոքն ենք հայտնում Հ1-ի տնօրինությանը



ցեղակրոն
24.02.2008, 13:09
Բարև հարգելի բարեկամներ,
Կարդացեք խնդրեմ այս նամակը և եթե համաձայն եք, ուղղարկեք «Հայաստանի հանրային
հեռուստատեսության» էլ.հասցեներին և ձեր ծանոթներին։

Bonjour,
Pouvez-vous lire et si vous êtes d'accord envoyez à la télévision publique armnienne ([email protected] , [email protected] , [email protected], [email protected] , [email protected]) et faire transférer vers vos contactes.
--------------------------------------------------------------------------------------


«Հայաստանի հանրային
հեռուստատեսության»
375047
ՀՀ,Երևան, Նորք
Գևորգ Հովսեփյան 26
Հեռ։ +374 10 65-00-15
E-mail : [email protected] , [email protected] , [email protected], [email protected] ,
[email protected]


ԲՈՂՈՔԱԳԻՐ


Մեր վրդովմունքն ու բողոքն ենք հայտնում Հայաստանի հանրային հեռուստատեսության տնօրինությանը ձեր եթերով հեռարձակված լրատվական հաղորդումների միակողմանի, գործող իշխանությունների տեսակետները արտահայտելու դեմ։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ Հ1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկային վճարումներով ֆինանսվորվող կառույց է և այն պետք է անաչառ, բազմակարծություն ապահովող լրատվական ծրագրեր հեռարձակի։
Մասնավորապես չենք կարող չմատնանշել նախընտրական և հետընտրական շրջանում «ՀԱՅԼՈՒՐ» լրատվականի ակնառու և ակնհայտ իշխանական հայտնի թեկնածույի գովազդող ուղղվածությունը։
Այս հաղորդման աշխատակազմը, լրագրական ոգուն մեղանչելով, բացահայտ քարոզչական թողարկումներ է արձակում։ Նման աշխատաոճը արտերկրում ապրող հարյուրհազարավոր հայորդիներին զարմանք, ապա զայրույթ է պառճառում։ Այնինչ բազմաթիվ օտար լրատվական աղբյուրներ լուսաբանում են Հայաստանում նեկա բոլոր իրադարձությունները (FRANCE 24, EURONEWS, TF1, I-TV և վրացական մեծ ու փոքր կայաններ)։
Շատ ամոթալի է, որ մեր անկախության 17–ամյակը պիտի դիմավորենք «լճացման տարիներին» բնօրոշ, ինքնաքննությամբ կաշկանդված հայաստանյան լրատվական ընկերակցությամբ։

Մենք, կարծես, անցած էինք համարում այն ժամանակները, երբ իրազեկման ծարավով «Ամերիկայի ձայն» կամ
«Ազատություն» էինք որսում։

Արդյո՞ք այն ժամանակ, երբ Արցախյան հերոսամարտի արշալույսին միլիոնավոր հայեր «ՎՐԵՄՅԱ» խորհրդային լրատվական ծրագրի հաղորդած ստերից անզոր ընդվզած, այսպիս՛ի ապագայի հեռանկերներ էինք ակնկալում 2008 թվականին, 21–րդ դարի սկզբին։

Ճշմարտության առաջ մեղանչած կլինենք, եթե չնշենք ձեր եթերում պ. Բախտամյանի սկզբնավորած պատմական հաղորդաշարի (Մեր պատմության էջեր) անգնահատելի ներդրումը հայապահպանության գործին։

Վերջացնելով մեր նամակը՝ հույս ենք հայտնում, թե մոտակայում կխախտեք իշխող քաղաքական ուժին ձեր տված հավատարմության երդումը,գիտակցելով ձեր կոչումը՝ կանցնեք 90–ական թվականների ազատական ոգուն հարազատ, արհեստավարժ աշխատանքի։


Հարգանքներով՝ մի խումբ ֆրանսաբնակ հայեր

Ավելացվել է 5 րոպե անց
pdf_ov

http://martiros.free.fr/aa/%d4%b2%d5%88%d5%82%d5%88%d5%94%d4%b1%d4%b3%d4%bb%d5%90%20H1.pdf

Artgeo
24.02.2008, 14:34
+1 Sent

Ռուֆուս
25.02.2008, 12:54
Ուղարկված է, մի փոքր ուշացումով: :)

Sunny Stream
25.02.2008, 18:32
Ուղարգաձ է ;)

Բայց էս պայքարի թույլ միջոց է...

կամ պետք է ամբողջ օրը զանգել (էդպիսի միջազգային փորձ կա՝ անընդհատ տարբեր-տարբեր տեղերից զանգել-գժվացնել, վերջում նյարդերը չեն դիմանում ;) ), կամ էլ գնալ կանգնել իրանց պատուհանների տակ, էնքան գոռալ-խանգարել, որ էլի չդիմանան... Ես էս երկուսից ցանկացածին խոստանում եմ շատ ավելի մեծ ակտիվությամբ ու նվիրված մասնակցել, քան թե Ազատության հրապարակի պարբերական այցելություններին ;)

Եկեք փորձենք ու էս տարբերակներից մեկը նույնպես տարածենք, հն՞ :)

Սամվել
25.02.2008, 18:49
Sent