PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական հետապնդումներ Ջհանգիրյանի նկատմամբ



Vishapakah
24.02.2008, 05:37
ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ

Այսօր երեկոյան ժամը 22-ի սահմաններում Էջմիածին-Երեւան ավտոճանապարհին` Արգավանդի խճուղու մոտակայքում, սեւ դիմակ հագած զինվորական հագուստներով մի խումբ անձինք առեւանգել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանին, վարորդ Լեւոն Պողոսյանին եւ օգնական Կարեն Հովհաննիսյանին:

Նրանք տարվել են անհայտ ուղղությամբ:Այդ մասին ահազանգում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=58181

Ինձ շատ է հետաքրքրում մարդկանց կարծիքը, ըստ Ձեզ ընդիմությունն է նրան թաքցրել, որպեսզի զրպարտի ղեկավարությանը և մի քիչ էլ մարդկանց պահի հրապարակում, թե իրոք Ջհանգիրյանին առևանգել են?

Սելավի
24.02.2008, 07:50
6 -վարչություննա հարձակվել Ջահանգիրյանի վրա կրակել են իրար վրա ու ձերբակալել են , սա երկիր մեդիայում կարդացի: չգիտեմ որքանովա ճիշտ:

Quadro
24.02.2008, 08:59
Ջահանգիրյանը շատ բան գիտեր դրա համար էլ առեվանգեցին:angry

Lonely
24.02.2008, 10:45
Բացի Ա1+-ից ուրիշ տեղ ասել են ?

Amaru
24.02.2008, 10:48
ձեր Ա1+-ն էլ Հայլուրի նման մի բանա…… մենակ թե հակառակ դաշտից…

Sunny Stream
24.02.2008, 11:08
ձեր Ա1+-ն էլ Հայլուրի նման մի բանա…… մենակ թե հակառակ դաշտից…
Չէ, սխալվում ես, Ա1+ը, ի տարբերություն Հայլուրի, քո ասած "հակառակ դաշտի դեպքերն" էլ է լուսաբանում, իսկ լուրերի մեծ մասը կազմում են "իր դաշտի" լուրերը, որովհետև մեր երկրի իրադարձություններն են հիմա էդպես ընթանում ;)


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է
Հայաստանի Ոստիկանությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք նույնությամբ. "ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկատվություն էր ստացվել, որ սեւ գույնի ԲՄՎ X5 մակնիշի, 99 ՏԼ 555 պետհամարանիշի եւ արծաթագույն ՎԱԶ 21010 մակնիշի, 80 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենաների մեջ գտնվող անձինք զինված են եւ նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը մայրաքաղաքում:

Փետրվարի 23-ին, Ժամը 23.00-ի սահմաններում, Արգավանդի խաչմերուկի մոտ ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից նշված մեքենաները կանգնեցվել են: Ստուգելու ժամանակ մեքենաների մեջ գտնվող անձանց կողմից դիմադրություն է ցուցաբերվել, որի ընթացքում ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության աշխատակից Ռաֆիկ Մուրադյանի հաշվեցուցակային զենքից անզգուշաբար կրակոցներ են արձակվել, ինչի հետեւանքով թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել նույն վարչության աշխատակից Գեւորգ Մալխասյանը, 3-րդ վարչության ավագ օպերլիազոր Տիգրան Կարապետյանը եւ դիմադրություն ցուցաբերած Վարդան Ջհանգիրյանը:

ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկվել ավտոմեքենաներում գտնվողները` ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Ջհանգիրյանը, Կարեն Հովհաննիսյանը եւ Լյովա Պողոսյանը:

Գագիկ Ջհանգիրյանի մոտից հայտնաբերվել է չեխական արտադրության ՉԶ-75 տեսակի ատրճանակ` լիցքավորված 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, Վարդան Ջհանգիրյանի մոտից` ՊՍՄ տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով եւ փամփշտակալով, Կարեն Հովհաննիսյանի մոտից` ՙՄակարով՚ տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով ու եւս մեկ փամփշտակալ` 8 փամփուշտով:

Ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացան, ՙԲրաունինգ՚ տիպի ատրճանակ` 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, դաշույն, ձեռնաշղթա եւ զրահաբաճկոն:

Վարդան Ջհանգիրյանը ձերբակալված է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունը":
10:16:45 - 24/02/2008
http://lragir.am/src/index.php#top


Վերջ, սրանով վերջնականապես հաստատվում է վախի, իրար չվստահելու, կասկածի լարված մթնոլորտը... :sad Հույս ունեմ շուտ կապաքինվի պարոն Ջհանգիրյանն ու շուտ կպրծնի ոստիկանների ձեռքից:

Սելավի
24.02.2008, 11:10
Հայաստանի Ոստիկանությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք նույնությամբ. "ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկատվություն էր ստացվել, որ սեւ գույնի ԲՄՎ X5 մակնիշի, 99 ՏԼ 555 պետհամարանիշի եւ արծաթագույն ՎԱԶ 21010 մակնիշի, 80 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենաների մեջ գտնվող անձինք զինված են եւ նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը մայրաքաղաքում:

Փետրվարի 23-ին, Ժամը 23.00-ի սահմաններում, Արգավանդի խաչմերուկի մոտ ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից նշված մեքենաները կանգնեցվել են: Ստուգելու ժամանակ մեքենաների մեջ գտնվող անձանց կողմից դիմադրություն է ցուցաբերվել, որի ընթացքում ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության աշխատակից Ռաֆիկ Մուրադյանի հաշվեցուցակային զենքից անզգուշաբար կրակոցներ են արձակվել, ինչի հետեւանքով թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել նույն վարչության աշխատակից Գեւորգ Մալխասյանը, 3-րդ վարչության ավագ օպերլիազոր Տիգրան Կարապետյանը եւ դիմադրություն ցուցաբերած Վարդան Ջհանգիրյանը:

ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկվել ավտոմեքենաներում գտնվողները` ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Ջհանգիրյանը, Կարեն Հովհաննիսյանը եւ Լյովա Պողոսյանը:

Գագիկ Ջհանգիրյանի մոտից հայտնաբերվել է չեխական արտադրության ՉԶ-75 տեսակի ատրճանակ` լիցքավորված 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, Վարդան Ջհանգիրյանի մոտից` ՊՍՄ տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով եւ փամփշտակալով, Կարեն Հովհաննիսյանի մոտից` ՙՄակարով՚ տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով ու եւս մեկ փամփշտակալ` 8 փամփուշտով:

Ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացան, ՙԲրաունինգ՚ տիպի ատրճանակ` 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, դաշույն, ձեռնաշղթա եւ զրահաբաճկոն:

Վարդան Ջհանգիրյանը ձերբակալված է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունը":

Egern.net
24.02.2008, 11:36
երեկ ասեցին, թե փոխհրաձգություն է եղել Ջհանգիրյանի ու որոշ կրիմինալների միջև (անուն չասեմ) ու Ոստիկանությունը երկու կողմին էլ "հավաքել է": Չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց որ իշխանական բուրգը քանդվում է, դա փաստ է

Marduk
24.02.2008, 16:17
Վիշապաքաղ
Ա1+ ինֆորմացիայի աղբյուր չի: Այնպես որպեսզի ճշմարտությունը իմանաս պետք է համ Հայլուրը նայես, համ էլ Ա1+ ու մնացածը սեփական ուղեղով պատկերացնես: Ա1+ օրական մի տաս անկապ բան է գրում, այնպես որ ուշադիր եղի:


Վերջ, սրանով վերջնականապես հաստատվում է վախի, իրար չվստահելու, կասկածի լարված մթնոլորտը... Հույս ունեմ շուտ կապաքինվի պարոն Ջհանգիրյանն ու շուտ կպրծնի ոստիկանների ձեռքից:

Ջհանգիրյանի համար բավականին բարդ կլինի ոստիկանության ձեռքից ազատվել, որովհետև Ջհանգիրյանը այն մարդն է որը կոծկել է բազմաթիվ գործեր բանակում տեղի ունեցած սպանությունների հետ կապված: Կոծկել է իհարկե համապատասխան վճարների դիմաց:
Այնպես որ Ազգային Անվտանգությունում Ջհանգիրյանի հետ կապված մի այնպիսի մեծ գործ կա որ դրա տակից դեռ երկար նա դուրս չի գա:

Մի խորհուրդ ունեմ բոլոր նրանց ովքեր իսկապես ուզում են ինչ որ բան փոխել:
Մի վերածեք այս ձեր շարժումը ամեն տեսակ կրիմինալին մեղքերի թողություն տալու: ՀՀՇ-ական մամուլը տարիներ շարունակ հայհոյել է և Ջհանգիրյանին և Մանվելին և հիմա հանկարծ նրանք դարձան հերոս:

Ստացվում է որ ամեն մարդ եթե արել է հանցանք կարող է մեղքերի թողություն ստանալ եթե միանա ԼՏՊ-ին: Այդպես է ստացվում: Դե ուրեմն մի զարմացեք որ ամեն տեսակ կրիմինալ առաջինը կվազի Լևոնի դաշտ եթե հանկարծ տեսնի որ Սերժը չի տիրապետում վիճակին:

Եվ հենց դա կլինի կրիմինալի վերարտադրություն:

StrangeLittleGirl
24.02.2008, 16:24
Ով ինչ անի, իրեն կանի:
Ջհանգիրյանի հրամանով քանի՜սն են ձերբակալվել ու ծեծվել: Հիմա նրա հերթն է:

Ի դեպ, մոդերին կխնդրեի վերնագիրը փոխել, քանզի Ջհանգիրյանը ոչ թե առևանգվել, այլ ձերբակալվել է: Ա1+-ը ստում է, բայց պետք չէ, որ Ակումբն էլ այդ ստի զոհը դառնա:

Երվանդ
24.02.2008, 16:28
Վիշապաքաղ
Ա1+ ինֆորմացիայի աղբյուր չի: Այնպես որպեսզի ճշմարտությունը իմանաս պետք է համ Հայլուրը նայես, համ էլ Ա1+ ու մնացածը սեփական ուղեղով պատկերացնես: Ա1+ օրական մի տաս անկապ բան է գրում, այնպես որ ուշադիր եղի:



Ջհանգիրյանի համար բավականին բարդ կլինի ոստիկանության ձեռքից ազատվել, որովհետև Ջհանգիրյանը այն մարդն է որը կոծկել է բազմաթիվ գործեր բանակում տեղի ունեցած սպանությունների հետ կապված: Կոծկել է իհարկե համապատասխան վճարների դիմաց:
Այնպես որ Ազգային Անվտանգությունում Ջհանգիրյանի հետ կապված մի այնպիսի մեծ գործ կա որ դրա տակից դեռ երկար նա դուրս չի գա:



Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ազատ են արձակել գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին: Նա այնտեղ էր տարվել երեկ ուշ երեկոյան;)

Vishapakah
24.02.2008, 16:35
Հայեր ջան Ջհանգիրյանի «առևանգման» մասին առաջինը հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, հետո ինչպես պարզվեց հերթական սուտն էր: Մարդուն ոչ թե առևանգել էին, այլ ձերբակալել:

StrangeLittleGirl
24.02.2008, 16:38
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ազատ են արձակել գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին: Նա այնտեղ էր տարվել երեկ ուշ երեկոյան
Հիմա հիվանդանոցում է. ծեծել են:

Ձայնալար
24.02.2008, 16:42
Ի դեպ, մոդերին կխնդրեի վերնագիրը փոխել, քանզի Ջհանգիրյանը ոչ թե առևանգվել, այլ ձերբակալվել է: Ա1+-ը ստում է, բայց պետք չէ, որ Ակումբն էլ այդ ստի զոհը դառնա:

Վերնագիրը փոխված է ;)

Երվանդ
24.02.2008, 16:43
Վերնագիրը փոխված է ;)

Ապրես:hands

Marduk
24.02.2008, 16:54
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ազատ են արձակել գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին:
Ազատ արձակել դեռ չի նշանակում պրծնել ոստիկանությունից: Ուղղակի այնտեղ իրան հիշեցրել են իրա մութ անցյալը որից հետո ինքը ըստ երևույթին դարձել է ավելի կառավարելի ու Սերժի համար ավելի քիչ վտանգավոր....

Գալաթեա
24.02.2008, 16:57
Ազատ արձակել դեռ չի նշանակում պրծնել ոստիկանությունից: Ուղղակի այնտեղ իրան հիշեցրել են իրա մութ անցյալը որից հետո ինքը ըստ երևույթին դարձել է ավելի կառավարելի ու Սերժի համար ավելի քիչ վտանգավոր....

Փաստորեն մարդու մոտ պահի տակ ամնեզիա է սկսվել? Շարժմանը միանալուց առաջ?

Guetta
24.02.2008, 17:23
Ով ինչ անի, իրեն կանի:
Ջհանգիրյանի հրամանով քանի՜սն են ձերբակալվել ու ծեծվել: Հիմա նրա հերթն է:

Ի դեպ, մոդերին կխնդրեի վերնագիրը փոխել, քանզի Ջհանգիրյանը ոչ թե առևանգվել, այլ ձերբակալվել է: Ա1+-ը ստում է, բայց պետք չէ, որ Ակումբն էլ այդ ստի զոհը դառնա:

Բյուրակի խնդրանքը միանգամ այն տեղին էր` կապված թեմայի անվան հետ:
Ինչ վերաբերում է "A1+"-ին, ապա իրականում այն ՕԲՅԵԿՏԻՎ ՉԷ, ինչպես ակնարկել էին նաև այս թեմայում` Wwolf-ը, Amaru-ն, Marduk-ը, Բյուրակն-ը... օբյեկտիվը այն է, որը ոչ' իշխանության հետա համագործակցում, ոչ' էլ ընդդիմության: Հայաստանում դժվար թե գտնվի իսկապես օբյեկտիվ, անաչառ ԶԼՄ, բայց բոլեե-մենեե կարծում եմ "ազատությունն"-ա:
"A1+"-ը երբեք չի փորձում միհատ ճշտել էտ ինֆորմացիայի իրականությունը նոր տպել իրա սայթում... մեկը գալիսա մի բան կողքից մլավումա, "A1+"-ն էլ վռազ տպումա իրա սայթում... "A1+"-ը չի կարող համարվել ԼՈՒՐՋ ԶԼՄ:

Ավելացվել է 13 րոպե անց
ՕՖՖ-ՏՈՊ-ա, բայց կարևորա:

ՀՀ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎՍ

24.02.08թ., ժամը 11.00-ին, ՀՀ Ոստիկանության ԿՀՊ ԳՎ-ում անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Երևանի Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում կայանված սև գույնի "Լեքսուս" մակնիշի 03 ՏՍ 003 պ/հ-ի ավտոմեքենայի ուղևորները զինված են: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել վերոհիշյալ ավտոմեքենան և մեքենայի մեջ գտնվող անձանց` ՀՀ պետեկամուտների նախկին նախարար, 1959թ. ծնված ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, 1974թ. ծնված, ՀՀ հին քր. օր. 232 հոդվածի հատկանիշներով դատված Արտակ Սիսակյանին և 1961 թ. ծնված Վարդան Կիրակոսյանին: Հայտնաբերվածներն ու առգրավվածներն ուղղարկվել են փոևձաքննության: Հետաքննությւնը վարում է ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն:

Հ.Գ. Ովքեր են Լևոնականները?