PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետընտրական 10 կանոն Քաղաքականություն բաժնի վերաբերյալ։ ԿԱՐԴԱՑԵՔ

P.S.
23.02.2008, 20:37
Մի քանի հիմնական ու գուցե նոր կանոն այս օրերի համար.

1. Չվիրավորել նրանց, ովքեր գնում են հանրահավաքի։ Դա նրանց անձնական ընտրությունն է։

2. ՉՊիտակավորել դասադուլ անող ուսանողներին։

3. Չվիրավորել նրանց, ովքեր չեն գնում հանրահավաքի։ Դա նրանց անձնական ընտրությունն է։

4. Չպիտակավորել սովորող ուսանողնեին։

5. Նախընտրած թեկնածուն յուրաքանչյուրի անձնական գործն է։ Դրանից չի հետևում, որ այդ մարդը պակաս հայրենասեր է, ապուշ է կամ դավաճան։

6. Բանավիճեք իրադարձությունների, թեկնածուների լավ ու վատ կողմերի շուրջ, դասերին հաճախելու կամ չհաճախելու նպատակահարմարության մասին, բայց ոչ թե վիրավորեք մարդկանց այս կամ այն կերպ մտածելու համար։

7. Պատմության շուրջ բանավիճելն անիմաստ է՝ միևնույն է յուրաքանչյուրը տեսնում է և մեկնաբանում իր իրադարձությունները սեփական ցանկությամբ։

8. «Ապե դու ինձ մի ասայի» փոխարեն՝ «թույլ տվեք Ձեր հետ չհամաձայնվել»։

9. Կանխատեսումները՝ «հաղթելու ենք», «կործանվելու ենք», «գնալու ենք դժոխքի գիրկը», «երկիրը նորից ծաղկելու» է, հնչում են մանկամիտ, պաթետիկ և ծիծաղելի։ Նոստրադամուսի ոսկորները հանգիստ թողեք։

10. Ցանկացած գրառում, որ պարունակում է վիրավորական ՏԱՐՐ, այսուհետ անգամ չի խմբագրվելու։ Ուղղակի ջնջվելու է։

P.S. & Ձայնալար

_DEATH_
23.02.2008, 20:45
10. Ցանկացած գրառում, որ պարունակում է վիրավորական ՏԱՐՐ, այսուհետ անգամ չի խմբագրվելու։ Ուղղակի ջնջվելու է։

Իմ գրառումները միշտ ջնջվել են ու երբեք չեն խմբագրվել, գոնե նամակ էլ չի եկել, որտեղ պարզաբանվում է, թե ինչի համար է ջնջվում:

P.S.
23.02.2008, 20:49
Իմ գրառումները միշտ ջնջվել են ու երբեք չեն խմբագրվել, գոնե նամակ էլ չի եկել, որտեղ պարզաբանվում է, թե ինչի համար է ջնջվում:

Դա ընդամենը մեկ բան կարող է նշանակել՝ ուրեմն շատ կոպիտ վիրավորական գրառում է եղել։

_DEATH_
23.02.2008, 21:06
Դա ընդամենը մեկ բան կարող է նշանակել՝ ուրեմն շատ կոպիտ վիրավորական գրառում է եղել։

Էտ ինչ կապ ունի, էթիկայի կանոնները այդպիսի իրավունք չեն վերապահում, եթե նույնիսկ շատ կոպիտ վիրավորանք է, պետք է զգուշացնել առնվազն, որ ձեր գրառումը ջնջվել է, թե չէ գրում եմ, մյուս օրը տեսնում եմ առանձ մեկնաբանության անհետացել է գրառումս, որը մոտ մեկ ժամ գրել էի, էտ շուտ էր պատահել, էսօր էլ մի քանի գրառում ուղակի անհետացան:

Guetta
23.02.2008, 21:09
Հարգելի P.S., ձեր գրածի հետ համաձայն եմ, ես կարծում եմ, որ դուք և մյուս մոդերատորները ճիշտ են գնհատում իրավիճակը, ճիշտ են վերլուծում գրառումները, նույնիսկ վիրավորական տարր նկատելու դեպքում փորձում են նկատել պատճառները:

Հ.Գ. Ես կարծում եմ, որ գրառման ջնջման դեպքում պետք է P.M.-ի միջոցով տեղյակ պահել տվյալ գրառումը կատարող անձին` ընդհամենը այդ նույն գրառումը /պատճենը/ուղղարկելով հենց իրեն:

Ավելացվել է 18 րոպե անց
Պարզ երևումա, որ թեմա կա, որտեղ իմ գրառումը ջնջվել է, իսկ մյուս ակումբցունը` ոչ. իմ գրառումը նրա տրամաբանական շարունակությունն էր:
Փաստորեն, գրառումների հեղինակների մեջ խտրականություն է դրվում...
Մարդիկ կան, ովքեր գրառումները ջնջելուց առաջ հավանաբար հաշվի են առնում գրառում կատարողի քաղաքական կողմնորոշումը:
Իսկ թե ովա, չեմ կարող ասել, քանի որ ոչ մի տեղ չի գրվում, թե կոնկրետ էս գրառումը ովա ջնջել...

Սամվել
23.02.2008, 21:59

Համոզված եղիր որ խտրականություն չկա։ Եթե ջնջվում է վիրավորական գրառումը, ապա ջնջվում են նաև նրա հետ կապված բոլոր մնացած վիրավորական գրառումները :ok, իսկ հեղինակները զգուշացվում են :)

_DEATH_
23.02.2008, 22:03
Guetta սխալվում ես, իմ գրառումներն էլ են ջնջվել, բայց ոչ մի զգուշացում չի եղել: Ու հիմնական պատճառը քո գրառման հետ կապված լինելն էր, որը ակումբի կանոններով խախտում չի իմ կարծիքով:

Ուլուանա
23.02.2008, 23:51
Էտ ինչ կապ ունի, էթիկայի կանոնները այդպիսի իրավունք չեն վերապահում, եթե նույնիսկ շատ կոպիտ վիրավորանք է, պետք է զգուշացնել առնվազն, որ ձեր գրառումը ջնջվել է, թե չէ գրում եմ, մյուս օրը տեսնում եմ առանձ մեկնաբանության անհետացել է գրառումս, որը մոտ մեկ ժամ գրել էի, էտ շուտ էր պատահել, էսօր էլ մի քանի գրառում ուղակի անհետացան:

Հ.Գ. Ես կարծում եմ, որ գրառման ջնջման դեպքում պետք է P.M.-ի միջոցով տեղյակ պահել տվյալ գրառումը կատարող անձին` ընդհամենը այդ նույն գրառումը /պատճենը/ուղղարկելով հենց իրեն:
Ուզում եմ մի պարզաբանում մտցնել. ընդհանրապես մոդերատորի պարտականությունների մեջ չի մտնում ամեն գրառում ջնջելու կամ խմբագրելու դեպքում դրա մասին տեղեկացնել տվյալ գրառման հեղինակին։ Մոդերատորներն առանց այդ էլ օրական տասնյակ գրառումներ են ջնջում ու խմբագրում, հետևաբար այդքան ժամանակ չեն կարող տրամադրել դրանցից յուրաքանչյուրի մասին հեղինակներին զեկուցելու համար։

Եթե որևէ մեկի համար պարզ չէ կամ անարդար է թվում իր գրառման ջնջումը կամ խմբագրումը կամ ցանկանում է ունենալ իր գրառման պատճենը՝ խմբագրելու և նորից Ակումբում տեղադրելու կամ որևէ այլ նպատակով, կարող է դիմել Ակումբի ղեկավարությանը՝ համապատասխան խնդրանքով կամ բողոքով՝ համապատասխան թեմայում։

Guetta
24.02.2008, 00:09
Ուզում եմ մի պարզաբանում մտցնել. ընդհանրապես մոդերատորի պարտականությունների մեջ չի մտնում ամեն գրառում ջնջելու կամ խմբագրելու դեպքում դրա մասին տեղեկացնել տվյալ գրառման հեղինակին։
Եթե որևէ մեկի համար պարզ չէ կամ անարդար է թվում իր գրառման ջնջումը կամ խմբագրումը կամ ցանկանում է ունենալ իր գրառման պատճենը՝ խմբագրելու և նորից Ակումբում տեղադրելու կամ որևէ այլ նպատակով, կարող է դիմել Ակումբի ղեկավարությանը՝ համապատասխան խնդրանքով կամ բողոքով՝ համապատասխան թեմայում։

Ուլուանա ջան, բա ուրա էս դեպքում դեմոկրատիան?
Ենթադրենք ջնջվել են գրառում կատարողի թվով 4 գրառում, ինքը հո չի կարող անգիր հիշել, թե էտ 4-ում ինչ էր գրել, այսինքն, ստացվումա, որ ինքը զրկվումա տեղեկացված լինելու հնարավորությունից, թե ինչու է գրառումներից մեկը ջնջվել և որն է ջնջվել, և բացի դրանից եթե ինքը համաձայն չի ջնջողի հետ, ինքը չի կարող բառացի հիշել իր գրառման բովանդակությունը` հետագա անհրաժեշտության համար:

Հ.Գ. Ամեն դեպքում, ցավոք սրտի, ժամանակը ցույց տվեց, որ քաղաքական կողմնորոշումը կապ ունի...

Ուլուանա
24.02.2008, 00:25

Ինձ թվում էր՝ իմ այս գրածից հասկացվում էր, որ դիմելու դեպքում կարող եք բոլոր ջնջված գրառումների մասին էլ իմանալ։ Կարծեմ ես գրառումների թիվ չէի նշել, չէ՞։

Եթե որևէ մեկի համար պարզ չէ կամ անարդար է թվում իր գրառման ջնջումը կամ խմբագրումը կամ ցանկանում է ունենալ իր գրառման պատճենը՝ խմբագրելու և նորից Ակումբում տեղադրելու կամ որևէ այլ նպատակով, կարող է դիմել Ակումբի ղեկավարությանը՝ համապատասխան խնդրանքով կամ բողոքով՝ համապատասխան թեմայում։

Հ.Գ. Ամեն դեպքում, ցավոք սրտի, ժամանակը ցույց տվեց, որ քաղաքական կողմնորոշումը կապ ունի...
Իսկ մոդերատորների քաղաքական կողմնորոշումը մատի փաթաթան դարձնելն ու ձեզ դուր չեկած մոդերատորական գործողությունները դրանով բացատրելն արդեն, մեղմ ասած, այնքան էլ արդարացի չէ։
Ի դեպ, թե՛ լևոնականների, թե՛ սերժականների ու թե՛ վազգենականների բողոքները մոդերատորների կողմնապահության մասին արդեն իսկ վկայում են բողոքողների սումբյեկտիվության ու մոդերատորների օբյեկտիվության մասին։ ;) Պարզապես ամեն մեկին թվում է, թե հենց իր ու իր կողմնակիցների գրառումներն են ջնջվում կամ խմբագրվում։ Ի դեպ, ես որևէ քաղաքական կողմնորոշում չունեմ, թեկնածուներից ոչ մեկին էլ չեմ համակրում, այնպես որ հուսով եմ, որ իմ ասածները նույնպես չեն որակվի որպես քաղաքական կողմնորոշման դրսևորում։

Ձայնալար
24.02.2008, 00:46
Միայն մի բան կհավելեմ՝ գրառումները ջնջվում են ոչ միայն կոպիտ կապ վիրավորական, այլ նաև թեմայից դուրս, անձնական բնույթի լինելու և ընդհանրապես ակումբի կանոնադրության որևէ կետը խախտելու դեպքում:

Quadro
24.02.2008, 09:02
Guetta սխալվում ես, իմ գրառումներն էլ են ջնջվել, բայց ոչ մի զգուշացում չի եղել: Ու հիմնական պատճառը քո գրառման հետ կապված լինելն էր, որը ակումբի կանոններով խախտում չի իմ կարծիքով:

Իմ գրառումներնել են ջնջվել շատ անգամ ու վոչ մի նախազգուշացում:angry

StrangeLittleGirl
24.02.2008, 16:42
10. Ցանկացած գրառում, որ պարունակում է վիրավորական ՏԱՐՐ, այսուհետ անգամ չի խմբագրվելու։ Ուղղակի ջնջվելու է։
Կխնդրեի, որ սա վերաբերեր բոլոր կողմերի գրառումներին:

Արշակ
24.02.2008, 19:46
Հարգելի մոդերատորներ։
Չնայած վերը շարադրված կանոնները պահպանելու ձեր ջանքերին, դրանց խախտումները այնքան ինտենսիվ են Ակումբում, որ ադմինիստրացիան չի հասցնում ջնջել դրանք։ Հենց էս պահին բազմաթիվ գրառումներ կան ֆորումում, որոնցում հեղինակները իրենց քաղաքական հայացքները չկիսողներին զոմբի և այլ պիտակավորումներ են տալիս, միտումնավոր շիկացնում են ակումբի մթնոլորտը։ Ընդ որում, վիրավորական գրառումները ջնջելը դաս չի լինում դրանց հեղինակներին։ Երևի մտածում են. «Շուտով կջնջվի, բայց զատո մինչև ջնջվելը լիքը մարդ կկարդա»։ Իհարկե, կարող ենք վիրավորական գրառումներին արժանի պատասխաններ գրել, բայց դրանից Ակումբի որակը հաստատ կտուժի։ Անընդհատ report անելն էլ մի բան չի։

Առաջարկում եմ հաճախակի խախտումներ անողներին ժամանակավորապես զրկել քաղաքականության բաժնում գրառումներ անելու իրավունքից (ասենք մի քանի օրով՝ կախված խախտումի չափից), իսկ առավել վայրենիներին ընդհանրապես վտարել Ակումբից։
Փորձը ցույց է տալիս, որ մի քանիսի արգելափակումից հետո մյուսները շատ ավելի զուսպ են դառնում։

Բաժինը ընդհանրապես փակելը սխալ եմ համարում։

Աթեիստ
24.02.2008, 20:03
Համաձայն եմ Արշակի առաջարկի հետ: Կամ անկողմնակալ մի քանի անդամների ևս թույլ տալ քաղաքականության բաժնում խմբագրումներ կատարել:

Guetta
24.02.2008, 22:54
անկողմնակալ մի քանի անդամների ևս թույլ տալ քաղաքականության բաժնում խմբագրումներ կատարել:

Այդ մարդիկ անկողմնակալ կլինեն այն դեպքում, եթե իրանք գրառում կատարողներից ոչ մեկի հետ չգտնվեն ախպերության մեջ, ախպոր-ախպեր հարաբերությունների մեջ, սանիք-քավորական հարաբերությունների մեջ, կուրսի տղա կամ կուրսի աղջիկ հարբերությունների մեջ, մոտիկ մարդ և այլն... Եվ անպայմանը` չլինեն Լևոնական կամ Սերժական:

Սամվել
24.02.2008, 23:04

Օրինակ ես :B;)

Dragon
24.02.2008, 23:13
Այդ մարդիկ անկողմնակալ կլինեն այն դեպքում, եթե իրանք գրառում կատարողներից ոչ մեկի հետ չգտնվեն ախպերության մեջ, ախպոր-ախպեր հարաբերությունների մեջ, սանիք-քավորական հարաբերությունների մեջ, կուրսի տղա կամ կուրսի աղջիկ հարբերությունների մեջ, մոտիկ մարդ և այլն... Եվ անպայմանը` չլինեն Լևոնական կամ Սերժական:

Ներողություն անհամեստության համար, ինձ նկատի ունեք...:)

Guetta
24.02.2008, 23:51
Առնվազն Երկու հատ Մոդերատորական անարդարություն եղավ, երբ 17.02.08թվականին, ժամը 23.59-ին /քարոզարշավը օրենքով թույլատրված է/, ես " Նախագահական ընտրություններ - 2008" թեմայում և "Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները..." թեմայում գրառում կատարեցի, հետևյալն էր /իմաստը/` "2008 թվականի փետրվարի 19-ին ՀՀ-ում Նախագահական ընտրւթյուններում 1-ին փուլով հաղթելու է Սերժ Սարգսյանը": Մի քանի ժամ հետո, երկու գրառումներնել ջնջվեցին, ի դեպ ֆուրումցիներից մեկը /անունը չտամ/ ինձ այն գրառման համար, որը գտնվում էր "Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները..." թեմայում "կարմիր քարտ" նվիրեց` պատճառաբանելով, թե թեմայից դուրս գրառում է` ԱԲՍՈՒՐԴ, (թեմայից դուրս ու ոչ էլ վիրավորական, դրա համար "կարմիր քարտ"), իսկ մյուսի թեմայում ՀԱՍՏԱՏ ԱՆՀԻՄՆ ջնջնվեց (թեմային վերաբերում էր):
Հիմա հարցա ծագում, բա ուրա մոդերատորական օբյեկտիվությունը, չեղավ որ որոշ մոդերներ ունեն քաղաքական կողմնորոշում և խտրականություն են դնում` ինչ գրառում է: Եթե ես էտ թեմաներում գրած լինեի, որ հաղթելու է Լևոնը, պարզա որ երկուն էլ չէին ջնջվի ու կարմիր քարտել չիէ ստանա:

Ուլուանա
25.02.2008, 00:13

Տարօրինակ է, որ այդ վաղեմի «անարդարության» մասին միայն հիմա հիշեցիր...
Իսկ թե ով ինչ գրառման համար է կարմիր քարտ ստանում, և թե ում գրառումներն են ջնջվում, դրա մասին դու չես կարող իմանալ, ինչպես որ քո ստացած կարմիր քարտերի մասին չեն իմանում մնացած սովորական (նկատի ունեմ՝ ոչ մոդերատոր) անդամները։ Այնպես որ մի շտապիր նման հետևություններ անել։ Ամեն մարդ իմանում է միայն իր նկատմամբ կիրառած քայլերի մասին և համապատասխան սուբյեկտիվ ու միակողմանի եզրակացություններ անում։

Ու ընդհանրապես ամեն բողոքող թող բողոքելուց առաջ նախ համոզվի, որ ինքն էլ իր հերթին չի անում այն գործողությունները, որոնց դեմ ինքը բողոքում է, երբ հակառակորդն է անում դրանք։

Guetta
25.02.2008, 00:22

Կարմիր քարտի մասին շատ պարզ իմանում ես "Վերջին նկատված խախտումը" մասից, այնտեղ գրված է կարմիր քարտ տվողի անունը, պատճառը, ժամկետը...
Դե ես հասկանում եմ, հաճելի չէ մոդերական անարդարություններից խոսել...
Եթե դուք իմ պատմածը արդարացնում եք` ես էլ ասելու բան չունեմ: Բրավո!

Guetta
29.02.2008, 23:32
Պարզ երևումա, որ ֆորումի լևոնականները ընգել են հետևիցս!!!
Ես չեմ հասկանում էս ֆորումում ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ չկա???
Լավ ոնց կարելիա սենց, մեկը հիմար բաներա գրում, ես էտ հիմար գրառմանը պատասախանում եմ, իմ գրառումը խմբագրվումա ու կարմիր քարտա տրվում, իսկ իրան` ոչ մի բան... Ինչքանա սենց շարունակվելու???
Եթե ուզում եք էս ֆորումում մնալ Լևոնականներովդ, ուրեմն համարձակություն ունեցեք ու հրապարականորեն գրեք, որ դուք դեմեք այն ֆորումակիցներին ովքեր Սերժ Սարգսյանի համկիրներն են!!!

Տրիբուն
19.05.2008, 00:04
Մի քանի հիմնական ու գուցե նոր կանոն այս օրերի համար.

4. Չպիտակավորել սովորող ուսանողնեին։

5. Նախընտրած թեկնածուն յուրաքանչյուրի անձնական գործն է։ Դրանից չի հետևում, որ այդ մարդը պակաս հայրենասեր է, ապուշ է կամ դավաճան։

Իսկ կարելի է ասել "այ դու սովորող ուսանող, կարծում եմ, որ քո նախընտրած թեկնածուն պակաս հայրենասեր է և պակաս խելացի, քան իմ նախընտրածը և նրա մոտ պետական գաղտնիքները թշնամուն փոխանցելու հակումներ կան"

Լավ ոստիկան
22.05.2008, 19:59
Պարզ երևումա, որ ֆորումի լևոնականները ընգել են հետևիցս!!!
Ես չեմ հասկանում էս ֆորումում ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ չկա???
Լավ ոնց կարելիա սենց, մեկը հիմար բաներա գրում, ես էտ հիմար գրառմանը պատասախանում եմ, իմ գրառումը խմբագրվումա ու կարմիր քարտա տրվում, իսկ իրան` ոչ մի բան... Ինչքանա սենց շարունակվելու???
Եթե ուզում եք էս ֆորումում մնալ Լևոնականներովդ, ուրեմն համարձակություն ունեցեք ու հրապարականորեն գրեք, որ դուք դեմեք այն ֆորումակիցներին ովքեր Սերժ Սարգսյանի համկիրներն են!!!

Ամենատխուր ֆորումը սա կդառնա, եթե գոնե քաղաքականության բաժնում հայտնվեն հայացքներից միայն մեկի տեր մարդկանց կարծիքները:

Մոդեռատորների օբյեկտիվ խստությունից ֆորումը միայն շահում է:

Սակայն այնուամենայնիվ մոդեռատորներին խորհուրդ կտայի ավելի ներողամիտ լինել Սերժ Սարգսյանի քաղաքական հայացնքերը կիսող ֆորումի անդամների հետ: Չէ, որ նրանք փոքրամասնություն են կազմում: