PDA

Դիտել ողջ տարբերակը : NLS ախտորոշում



StrangeLittleGirl
28.04.2006, 02:20
կխնդրեի, որ մեր բժիշկները գրեն սրա մասին
ինձ այսօր պատմեց մեր բարեկամներից մեկը: Առաջին անգամ էի լսում, ու մի տեսակ հավատ չընծայեց: Ո՞վ ե տեղյակ: Դա իրոք լուրջ բա՞ն է, թե՞ հերթական խաբեությունը: Չգիտեմ, իմ աչքին շատ կասկածելի է երևում:

Ուլուանա
28.04.2006, 08:44
Իսկ NLS ախտորոշումն ի՞նչ է, գուցե մի քանի բառով ներկայացնե՞ս։ Ես, օրինակ, պատկերացում չունեմ, թե ինչի մասին է խոսքը։ Ո՞րն է այդ մեթոդի էությունը։:think

StrangeLittleGirl
28.04.2006, 22:36
Ասում են, թե հիվանդի գլխին ականջակալների նման բան են դնում, նստեցնում աթոռին, իսկ հետո էկրանի վրա հետազոտողն առանձին-առանձին բոլոր օրգանները դիտում է, բայց վերջնական եխրակացությունը համակարգիչն է տալիս: Ես նայեցի այդ թերթիկին. տարբեր ցուցանիշներ էին գրված, իսկ դրանց կողքին՝ ինչ-որ թվեր, որոնք ինձ անծանոթ մեծություններ էին (D=0,4567. մոտավորապես այսպիսի)

Ուլուանա
29.04.2006, 00:17
Ես վերջերս նման մի հետազոտություն եմ անցել՝ քո նկարագրածի նման, միայն թե ոչ թե ականջակալների միջոցով էր դա արվում, այլ ինչ-որ սրածայր փայտիկի, որը բժիշկը սեղմում էր ձեռքերիս (երկու ձեռքը առանձին-առանձին), հետո ոտնաթաթերիս տարբեր կետերի, և այդ ընթացքում համակարգչի վրա համապատասխան ցուցմունքներ էին հայտնվում՝ կոնկրետ օրգանների վերաբերյալ։ Չգիտեմ դա քո ասածն է թե ոչ։:esim համենայնդեպս, ինձ բավականին վստահելի թվաց։;)

Ուլուանա
29.04.2006, 02:09
Բյուր, իսկ NLS հապավումը ո՞նց է բացվում։

Սուրենիքս
29.04.2006, 08:54
հարգելիներ իս ձեր ասած եղանակներով ստուգվում են բոլոր օրգանները թե մի քանիսը?
օրինակ աչէրը կամ քիթ կոկորդն ել են ստուգվում ?

Ուլուանա
29.04.2006, 12:32
Իմ ասած մեթոդով ստուգվում են բոլոր օրգանները։

StrangeLittleGirl
29.04.2006, 12:56
Չէ՛, քո ասածը չի: Ես գիտեմ, թե դու ինչի մասին ես ասում: Կարծեմ դա լազերային ախտորոշումն է:
Հապավումը չգիտեմ, թե ինչպես է բացվում: Թերթիկի վրա միակ ինֆորմացիան ախտորոշման մեթոդի մասին հենց [NLS]-ն էր, իսկ փակագծերի մեջ (թե հակառակը)՝
нелинейный анализ: Ո՛չ ստորագրություն կար, ո՛չ անուն-ազգանուն, ո՛չ կնիք: