Դիտել ողջ տարբերակը : Պլագիատ
Բավականին մեծ թվով երգեր կան, որոնց երաժշտությունը այստեղից կամ այնտեղից է վերցրած։ Օրնակ այսօր պարզեցի, որ Էմին Դավիդովի շատերի կողմից սիրված էն հիմար երգը որ կա… «Երկնքի բոլոր աստղերը քեզ եմ նվիրում…» իրականում թուրքական երքա
Դուք ի՞նչ երգեր գիտեք
Ֆիլլիպպ Կիրկորովի գրեթե բոլոր երգերն են այդպիսին… Շատ եմ նման երգեր լսել ու ուշադրություն դարձրել, բայց երգերի անունները չեմ հիշում…
Չէ, չէ, միայն հայերեն երգերի մասին ենք խոսում ;)
քաղաքացի
04.10.2006, 18:18
Բոլոր այն երգերը, որտեղ չկան հայկական մեղեդիներ և բառերն ու երաժշտությունը իրար չեն համընկնում: Կարճ ասած ավելի լավ կլիներ հարցդ հակառակ տայիր Artgeo՝ Ո՞ր երգերն են «մաքուր» հայկական: :P
Երաժշտական լսողությամբ երբեք չեմ փայլել, ընդ որում դա դեռ մեղմ եմ ասում, սակայն մի երգ է ականջս ընկել, դեռ տարիներ առաջ, կարծեմ Թաթան եր երգում, որի երաժշտության գոնե սկզբի մեկ–երկու րոպեն ամբողջությամբ կրկնօրինակում էին Շուֆուտինսկու "Старое кафе"-ն:)
Հայկո - Ետ նայիր ու տես :D
StrangeLittleGirl
04.10.2006, 21:23
Ասե՞մ, թե՞ չէ… չէ՛ չեմ ասի, էս մեկը թաքցնում եմ: Ախր այս դեպքում ամբողջական երգն են գողացել՝ առանց որևէ բան փոխելու, ու դեռ համարձակվում են ասել, որ իրենք են հեղինակը:
H.A.Y.Q. ի հետ հո կապված չի՞ :D
Ժող օրիգինալի անուններն էլ գրեք էլի, ես թուրքերենինը չգիտեի ու էդ պատճառով չեմ գրել, պարզապես շուկայում եմ լսել
Միշոի - Քո համար երգը լսելուց պարզ երևումա որ այդ մելոդիան ( զանգերը ) ամբողջովին համընկնում է Wc - Real Bad Boyz Ft. 2Pac (հանոզվելու համար կարողեք այս երգը քաշել mp3.am-ից) երգի մելոդիայի հետ 1:21 վարկյանից սկսած : Նույնիսկ չեն տանջվել մի քիչ փոխել երաժշտությունը , նույնիսկ գործիքը : Նույն ձևով նաև նրանց սայթի երաժշտության օրիգինալը ունեմ : Իսկ ես կարծում էի որ երաժշտությունը սկսելա զարգանալ , Հայաստանում :( :
Anika Verdy
17.01.2008, 16:16
Ասե՞մ, թե՞ չէ… չէ՛ չեմ ասի, էս մեկը թաքցնում եմ: Ախր այս դեպքում ամբողջական երգն են գողացել՝ առանց որևէ բան փոխելու, ու դեռ համարձակվում են ասել, որ իրենք են հեղինակը:
Բյուր ասա հատեքրքիրա է…
Ես մի անգամ անցումում մի երգ լսեցի, սկզբում մտածեցի Հասմիկ Կարապետյանի
"Պարելով" երգն է, բայց հետո լսեցի՝ բառերը ֆրանսերեն են:oy Ու նույյնիսկ "պարելով" բառը նմանեցրած էր ֆրանսերեն մի բառի....
Սիրուշոյի "Հիմա" երգը նույնպես թխած ա Բիոնսից, ոնց որ եւ Կլիպը:D
Եթե մի հատ հաջողված երգ եմ լսում հայկական շոու բիզնեսում, սկում եմ փնտրել դրա բնօրինակը… Արդեն չեմ հավատում, որ մերոնք կարող են եւ գրդոն չանել
Sunny Stream
17.01.2008, 19:11
Ինձ մի շատ լավ մասնագետ (կոմիտասագետ) ասել է, որ մեր ժամանակակից երգերից յուրաքանչյուրը, որում հանդիպում է «քեզ համար» արտահայտությունը, արաբական որևէ երգի ձևափոխություն է :))) Այդ արտահայտությունը էնտեղ շատ է տարածված՝ որպես սրճարանային երգի հենակետ...
Իհարկե «յուրաքանչյուր»-ը չափազանցություն է, բայց հիմնականում ճիշտ է դուրս գալիս...
Գաղթական
23.03.2019, 20:56
Թեմայի առաջին գրառումը նենց լղոզված էր գրված, որ չէր երևում, թե պլագիատի կոնկրետ ո՞ր դեպքերն են քննարկվում:
Ամեն դեպքում՝ Ռազմիկ Ամյանից թխածո.
https://youtu.be/aj0jsRUDfP4
էս էլ օրիգինալը.
https://youtu.be/GB4u3nQ7gZ0