PDA

Դիտել ողջ տարբերակը : Տարադրամի փոխարժեքը

Artgeo
04.10.2006, 17:08
Հայաստանում կան բավականին մեծ թվով երևույթներ, որոնք բացարձակապես չեն ենթարկվում որևէ տրամաբանության կամ համընդհանուր օրենքներին։ Այսպիսի մի նոնսենս է և տարադրամի փոխարժեքը։ Այն ինչ կատարվում է փոխարժեքի հետ, չի կարողանա բացատրել և ոչ մի կարգին տնտեսագետ։ Դեռ երեկ այն իջնում էր, իսկ այսօր նորից բարձրանում է։

Ուլուանա
04.10.2006, 17:12

Իսկ ավելի անհեթեթ է այն հանգամանքը, որ դա բացարձակապես չի անդրադառնում ներկրվող ապրանքների գների վրա...:blin Դոլարի գինն ընկնում է, իսկ գները՝ փոխանակ համապատասխանաբար իջնելու, դեռ մի բան էլ բարձրանում են... :think

Այդպիսի աբսուրդ միայն Հայաստանում կարող է լինել...

Fobus
04.10.2006, 17:25
ու գնալով տարադրամի փոխանակման կետերն էլ կենտրոնանում են մի քանի հոգու ձեռքերում...

Աբելյան
06.10.2006, 17:47
Էլ չխոսամ: :aggressive

dvgray
06.10.2006, 22:01
Հայաստանում կան բավականին մեծ թվով երևույթներ, որոնք բացարձակապես չեն ենթարկվում որևէ տրամաբանության կամ համընդհանուր օրենքներին։ Այսպիսի մի նոնսենս է և տարադրամի փոխարժեքը։ Այն ինչ կատարվում է փոխարժեքի հետ, չի կարողանա բացատրել և ոչ մի կարգին տնտեսագետ։ Դեռ երեկ այն իջնում էր, իսկ այսօր նորից բարձրանում է։

Ոչ մի նոնսենս ել չկա;
Պարզապես պետք է իրերը կոչել իրենց անուններով; Իսկ "անունը" են է, որ մեր ֆեոդալները մտացել են նոր հարկատեսակ իրենց "ճորտերի" (այսինքն մեր) վրա, և այն արդեն 2 տարի է դրել են շրջանառության մեջ;

Koms
07.10.2006, 16:34
մեր ֆեոդալները մտացել են նոր հարկատեսակ իրենց "ճորտերի" (այսինքն մեր) վրա, և այն արդեն 2 տարի է դրել են շրջանառության մեջ;
իրոք որ այսօր մեզ մոտ "զարգացած ֆեոդալիզմի" դարաշրջան է` բացարձակապես բոլոր ասպարեզներում,:8

Ֆելո
07.10.2006, 19:11
եկեք հեղափոխություն անենք:think

Artgeo
07.10.2006, 22:05
եկեք հեղափոխություն անենք:think
Հեղափոխություն անելու համար, պետքա խելքը գլխին ալտերնատիվա ունենաս: Իսկ սենց ունքը սարքելու տեղը աչքն էլ ես հանելու ;)

PoeT
07.10.2006, 23:27
Ու ամենազզզզվելին ո՞րնա։ Որ փող ես մանրում, 2 օրից տեսնում ես կուրսը 10 դրամով բարձրացելա։ Անահիտի հետ լրիվ համաձայն եմ։ Ներմուծվող ապրանքի գները և տարադրամի փոխարժեքը ոչ մի ընդհանուր կապեր չունեն։

Վազգեն
10.10.2006, 16:54
Այսօր հետաքրքիր հոդված կարդացի այս թեմայի շուրջ։ Այստեղ հղումը կդնեմ։
http://regnum.ru/news/district-abroad/armenia/718944.html
Եթե ռուսերեն չլիներ, միանգամից ֆորումում էլ կդնեի։

Artgeo
12.10.2006, 17:21
Այսօր հետաքրքիր հոդված կարդացի այս թեմայի շուրջ։ Այստեղ հղումը կդնեմ։
http://regnum.ru/news/district-abroad/armenia/718944.html
Եթե ռուսերեն չլիներ, միանգամից ֆորումում էլ կդնեի։
Շնորհակալություն Վազգեն, հետաքրքիր էր:

Դոլարի կուրսը նորից ընկնումա

Artgeo
02.04.2007, 12:43
Դոլարի կուրսը ուժեղ անկումից հետո կանգ առավ 360-ի վրա, մի փոքր բարձրացավ 365-ի հասնելով, մի պահ կանգ առավ և ես սպասում եմ, որ դա ուժեղ անկումից առաջ է…

քաղաքացի
02.04.2007, 13:04
Վարկածներից մեկը, հնարավոր է, որ մինչև մայիսի 12-ը դոլարի կուրսը բարձրանա, իսկ դրանից հետո նորից դրամի արժեքը բարձրանա: Սրանով թեքնածուները մինչև մայիսի 12-ը կծախեն իրենց ունեցած դոլարը և հետո նորից այնպես կանեն, որ դոլարը անկում ապրի և օլիգարխները իրենց իմպորտացիայից լավ փող աշխատեն:
Կա նաև մի այլ բան, որ հնարավոր է դրամի ուժեղ անկում մայիսի 12-ից հետո, երբ երկիրի վիճակաը անկայուն լինի քաղաքականորեն: Բոլոր երկրներում երբ հեղաշրջում կամ նման մի բան է լինում, այդ երկրի դրամական միավորը արժեզրկվում է:

TigranM
02.04.2007, 13:24
Տարադրամի փոխարժեքի հետ տեղի ունեցող երևույթները այդքան էլ հանելուկային չեն: Ուղակի մեր երկրում կան մարդիք որոնք զբաղվում են ապրանքների մեծածավալ ներկրմամբ, և որպիսի առանց այդ էլ մենաշնորհային կարգավիճակից ստացվող գեր շահույթները այս ճանապարհով բազմապատկեն: Այդ մասին է խոսում այն հանգամանքը, որ տարեց տարի մեր երկիր ներկրվող ապրանքի տեսակարար կշիռը աճում է արտահանման նկատմամբ: Այսպիսով մենք առանց այդ էլ դժվար կացության մեջ գտնվող մեր արտադրողներին դնում ենք ավելի բարդ իրադրության մեջ: Մեր երկրի նաման թույլ զարգացած տնտեսությամբ երկիրը գոյատեվում է արտասահմանից ստացվող վարկերի և մասնավոր տրանսֆերտների շնորհիվ: Եթե այս արհեստական իջեցումը երկար շարունակվի մենք վերջնականպաես կվոչնչացնենք մեր երկրում գործող արտադրությունը: Իսկ եթե այս իջեցումը արհեստական չլիներ ապա տրամաբանակն է, որ ներմուծվող ապրանքների գինը նույն չափով պետք է նվազեր, սկասծ գազից ու բեզինից վերջացրած շաքարավազով ու ալյուրով:

AMzone
02.04.2007, 16:13
Դուք նկատել եք, դոլարը կամ եվրոն, իջնի կամ բարձրանա,
մեկա ապրանքի գինը բարձրանումա, չես ջոգում վոր մեկնա լավ:

Basaeff
02.04.2007, 18:10
Իսկ ավելի անհեթեթ է այն հանգամանքը, որ դա բացարձակապես չի անդրադառնում ներկրվող ապրանքների գների վրա...:blin Դոլարի գինն ընկնում է, իսկ գները՝ փոխանակ համապատասխանաբար իջնելու, դեռ մի բան էլ բարձրանում են... :think

Այդպիսի աբսուրդ միայն Հայաստանում կարող է լինել...Բացատրություն՝ Ադամ Սմիթը հայ էր ;)

Իրականում մերոնք խռապավիկի օրենքը ընդունակ են տարածել ամեն ինչի վրա: Քեյնեսը կամաչեր էս երկիրը տենար,,,

REAL_ist
02.04.2007, 23:02
այս ամենի գլոբալ պատճառը իմ կարծիքով այն է,որ մեր երկիրը ժամանակին պարտքով մեծ գումարներ է վերցրել համաշխարհային բանկից,բնականաբար դոլարով և այժմ պետության ղեկավարները ջանքեր չեն խնայում դոլարի գինը իչացնելու համար,որ իրանց վրա ետ պարտքերը փակելը ավելի եժան նստի ,ու իրանց ջեբնել ավելի շատ փող լցվի

Աբելյան
30.05.2007, 14:21
ընտրությունները պրծան
Հանրապետականը էնքան փող ծախսեց, որ սնանկացավ: Նենց որ ստիպված ենք էլի համակերպվել:

Angelina
30.05.2007, 16:02
Ես ամեն օր գործի բերումով հետևում եմ տարադրամի փոխարժեքներին, ահավոր իջնում է:

Artgeo
30.05.2007, 23:58
Ինչպես և մի քանի ամիս առաջ ասել էի, դոլարի կուրսը շարունակելու է ընկնել: Դա կտևի մինչև աշուն: Սա ասում եմ ոչ որպես Երևանի սեփական համալսարանի Կաշառակերության ֆակուլտետը ավարտած, այլ Հայաստանի ներքին խոհանոցին բավականին ծանոթ մարդ: Ցավոք, Հայաստանում չկա տնտեսություն: Ի դեպ քաղաքականություն էլ չկա: Քա մի քանի մարդու քմահաճույք:

Նախարար
18.06.2007, 13:05
այս ամենի գլոբալ պատճառը իմ կարծիքով այն է,որ մեր երկիրը ժամանակին պարտքով մեծ գումարներ է վերցրել համաշխարհային բանկից,բնականաբար դոլարով և այժմ պետության ղեկավարները ջանքեր չեն խնայում դոլարի գինը իչացնելու համար,որ իրանց վրա ետ պարտքերը փակելը ավելի եժան նստի ,ու իրանց ջեբնել ավելի շատ փող լցվի

Պարտքերը փակում են համաշխարհային փոխարժեքով, իսկ ՀՀ-ում դոլարի անկումը ավելի պարզ ու վատ նպատակ է հետապնդում:

Artgeo
20.06.2007, 15:28
Իշխանությունները շարունակում են թալանել Հայաստան երկիրը:
Ինչպես արդեն նշել էի Ճգնաժամից ճգնաժամ Հայաստան (http://www.akumb.am/showthread.php?t=3925) թեմայում, դոլարի կուրսը շարունակում է անկում ապրել: Քրեածին իշխանությունների կողմից արհեստականորեն նվազեղվող դոլարի փոխարժեքային գինը հասել է 340 դրամի և այն շարունակելու է ընկնել: Խորհրդարանական ընտրություններին տրված կաշառքները դուրս են հանվելու մարդկանց քթներից + նախագահական ընտրությունների կաշառքները նույնպես պետք է նախապատրաստել:
Ինչպես միշտ ԿԲ-ի տնտեսության հետ կապ չունեցող նախագահը դուրս կգա ու անհեթեթություններ կասի: Շատ հավանական է, որ նաև օրինակ բերի հարևան երկները: Մինչդեռ Վրաստանում դոլարի անկումն և գնաճը ոչ միայն դադարեցվել են, այլ վերջին մի քանի ամսվա ընթացքում նկատվում է սննդի գների ստաբիլ նվազում:

Աբելյան
23.11.2007, 14:16
աննախադեպ դեպք. դոլլարը հասավ 300-ի :o

Dayana
23.11.2007, 14:27
աննախադեպ դեպք. դոլլարը հասավ 300-ի :o

Լո՞ւրջ :o Միակ մեղմացուցիչ փաստն այն է , որ քանի դոլլարի գինն իջնում է, իմ աշխատավարձը դոլլարով բարձրանում է :D

dvgray
23.11.2007, 17:14
Լո՞ւրջ :o Միակ մեղմացուցիչ փաստն այն է , որ քանի դոլլարի գինն իջնում է, իմ աշխատավարձը դոլլարով բարձրանում է :D

Իսկ ձեթով կամ կարագո՞վ :):

Dayana
23.11.2007, 17:22
Իսկ ձեթով կամ կարագո՞վ :):

:D ՀԻմա որ լիքը սմայլեր դնեմ կջնջն գրառումս , բայց պատկերացրու 100 հատ :D ։
Չէ դեռ ձեթի կուրսը պիտի իջնի , իսկ հիմա միայն դոլլարի կուրսն է իջել ;)

քաղաքացի
23.11.2007, 17:42
Դրամի արժեվորումը օգուտ կվերի միայն ներկրողներին, ակսինքն միայն այն մարդկանց ովքեր դրսից ապրանք են բերում, որը Հայաստանում որոշ մարդիկ մոնոպոլիա ունեն: Օրինակ հագուստ. ներկրողը հագուստը գնում է ասենք 10$-ով և այդ նույն 10$-ը հիմա արժե 3200 դրամ: Այսինքն նա, շահում է, որովհետև եթե երկու տարի առաջ այդ հագուստը արժեր 5000դր. ապա հիմա կրկին 5000 է և Հայաստանում հաճախորդը գնի աճ կամ էժանացում չի տեսնում, նրա համար սովորական է:
Օրինակը բերեցի հագուստի՝ 10$-ի վրա: Ինքներդ հաշվեք թե ի՞նչ ահռելի թվերի է հասնում, եթե օրինակ նայենք նավթի ներկրումը Հայաստան:
Տնտեսագիտական հակասություն է այն, որ չնայած երկրի պետական վալյուտայի՝ դրամի արժեվորմանը ներկրված ապրանքների գները չեն ընկնում, մնում են հաստատուն: Պարադոքս:
Իսկ ի՞նչ է լինում այն մարդկանց բիզնեսը ովքեր իրենց ապրանքը արտահանում են: Օրինակ ծիրանի հյութ, մրգերը, հանքային ջուր, գարեջուր…
Հայաստանում ծիրանի հյութն արժե 400դր, այն արտահանելուց (չհաշված ծախսերը) դառնում է 1.25$, որը շատ տարօրինակ է օտար երկրացու համար, քանի որ այնտեղ ծիրանի հյութը արժե ոչ ավել քան 1$-ը, եթե սխալվում եմ, ապա հաստատ, որ ավելի թանգ լինել չի կարող:

Դե հիմա ինքներդ դատեք, լա՞վ է, թե վատ:

Dayana
23.11.2007, 17:50

Իհարլե բոլորս էլ հասկանում ենք , քր դա շատ վատ է ։ Սակայն Տարադրամի փոխարժեքը թելադրվում է մի քանի "ներկրողների" կողմից , հուով եմ հասկացաք ինչու էր փակագծում , այդ իսկ պատճառով մենք , ՀՀ քաղաքացիներս միայն տուժում ենք , եթե իրերն իրենց անուներով կոչենք , կստացվի որ Մենք վճարում ենք շատ , որ Նրանք հարստանան :angry

Mari
23.11.2007, 19:00
Երեկ դոլլարով ինչքա՞ն հավաքվեց հեռուստամարաթոնի ընթացքում:/հա, ի դեպ, դոլլարով էր, թե՞ դրամով/
Պատուհանից նայեցի, դիմացի փոխանակման կետում դոլլարի փոխարժեքը այս պահի դրությամբ՝ 298-301:

Ներսես_AM
26.11.2007, 02:58
այսօր արդեն 275 էր…

Guest
26.11.2007, 14:47
այսօր արդեն 275 էր…

Իսկ իմ աչկի դեմը 290-ից բարցրացավ 295 ու մի քիչ էլ հետո 300, եե ամեն տեղ այդպես չի գնացեք դոլավ "մանրելու" թումանյան-նալբանդյան խաչմրուկ:)

rostrix
26.11.2007, 16:41
Ցավում եմ հայ ժողովրդի համար, ոչ մի լավ բան չի տեսել հիմա էլ վերջին ցնցոտինեռն են հանում վրայից...ինչ ասեմ... բարոյազուրկ ղեկավարություն...

Artgeo
26.11.2007, 17:31
Դոլարի անհասկանալի վարքը. փոխարժեքն իջել է մինչև 300 դրամ
Ջոն Հյուզ
«ԱրմենիաՆաուի» խմբագիր
Այսօր Երևանի շատ փոխանակման կետերում ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասավ 300 դրամի` ռեկորդային ցածր ցուցանիշի: (Չնայած Կենտրոնական բանկի սահմանած 312 դրամ պաշտոնական փոխարժեքին`փոխանակման կետերը գործարք էին կատարում 305 և ցածր փոխարժեքով:) Այս փոխարժեքը 18 տոկոսով ցածր է մեկ տարի առաջվա և 48 տոկոսով ցածր չորս տարի առաջվա ամենաբարձր` 580 դրամ փոխարժեքից:

Չորեքշաբթի օրվա համեմատությամբ (315 դրամ)` դոլարն էժանացել է գրեթե հինգ տոկոսով:

Դոլարի անկման հետևանքները կարելի է ցույց տալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի օրինակի վրա: Հինգշաբթի տեղի ունեցած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվեց 15 միլիոն դոլար: Եթե այն անցկացվեր ընդամենը մեկ օր առաջ, ապա այդ գումարի գնողունակությունը Հայաստանում 450.000 դոլարով ավելի կլիներ: Իսկ երբ այդ գումարը փաստացիորեն ստացվի, 15 միլիոնը, հավանաբար, կունենա 12 միլիոնի արժեք:

Շարքային հայաստանցիներն այս անկումը զգում են շատ ավելի փոքր թվերով, սակայն դա նրանց վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում:

Վերջերս «Գելափ» ընկերության անցկացրած հարցումից պարզվել է, որ հայաստանցիների 50 տոկոսն արտասահմանից փող է ստանում, հիմնականում` դոլար: Հայաստանի կենտրոնական բանկի հետազոտությունը ցույց է տվել, որ 37 տոկոսն ապավինում է այդ փոխանցումներին` ծայրը ծայրին հասցնելու համար:

Եթե անցյալ տարվա այս օրը որևէ ընտանիք արտասահմանից 100 դոլար էր ստանում, դա հավասար էր 37.300 դրամի: Այժմ այդ 100 դոլարը կազմում է 30.000 դրամ, ինչն այսօրվա դրությամբ գնողունակության գրեթե 23 տոկոս անկում է: Դոլարի փոխարժեքի 18 տոկոս անկմանը զուգահեռ 20-30 տոկոսով աճել են հիմնական սննդամթերքների գները, ինչպիսին են հացը, մակարոնեղենը, կարագը, ձեթը և այլն:

Վիճակը դրսից փող ստացողների համար շփոթեցնող է. որքան շատ դոլար են նրանք ստանում դոլար-դրամ ճեղքվածքը փակելու համար, այնքան ավելի է արժեզրկվում դոլարը, քանի որ պաշտոնյաները բացատրում են ամերիկյան արժույթի անկումը նաև մեծ ծավալների շրջանառվող դոլարներով:

Ենթադրում են, որ անկումը կշարունակվի, և շատերի կարծիքով, ամանորի շեմին դոլարի փոխարժեքը կլինի 290 և ցածր: Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ 2008-ին դոլարի փոխարժեքը կիջնի մինչև 200 դրամ:

Տարեսկզբին, երբ դոլարը գնում էին 365 դրամով, տնտեսագետները կանխատեսում էին, որ դոլարի փոխարժեքը կիջնի մինչև 320 դրամ (այդ փոխարժեքով էր հաշվարկված 2007 թ. պետական բյուջեն): Սակայն պարզվեց, որ դոլարը կարող է «գերազանցել» նույնիսկ այդ հոռետեսական կանխատեսումը` տեղիք տալով շահարկումների, որ այն կարող է հասնել 250 և ավելի ցածր փոխարժեքի:

Ասում են, թե դոլարի անկումը պայմանավորված է նախագահական ընտրությունների այս շաբաթ մեկնարկած նախընտրական քարոզարշավով: Իսկ պաշտոնյաները վկայակոչում են դոլարի անկման սովորական դարձած պատճառները, այդ թվում` դոլարի ընդհանուր արժեզրկումը համաշխարհային շուկայում:

Ինչ էլ որ լինեն պատճառները, հայաստանցի սպառողները թևակոխում են գնումների ամենաթեժ սեզոնը` ամենաթույլ դոլարի և մթերքների ու ծառայությունների մշտապես աճող գների ուղեկցությամբ:

Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը դժվարանում է կանխատեսել դոլարի արժեզրկման կամ դրամի արժևորման սահմանները մոտ ապագայում, քանի որ, նրա խոսքերով, դա կախված է «իշխանությունների ախորժակից»:

«Իսկ ես չգիտեմ, թե նրանք ինչ ախորժակ ունեն»,- ուրբաթ ասել է Աղաջանովն «Ա1+»-ին:

«Հայկական դրամի արժևորումն առասպել է: Դա չի կարող տեղի ունենալ մի երկրում, որի արտաքին առևտրի դեֆիցիտը կազմելու է գրեթե 1,2 միլիարդ դոլար: Աճում է ոչ թե դրամի արժեքը, այլ նրա փոխարժեքը, քանի որ դրամի գնողունակությունը բարձր գնաճի պատճառով նվազում է»,- այս ամսվա սկզբին «ԱրմենիաՆաուին» տված հարցազրույցում ասել է Աղաջանովը:
http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=2625&lng=arm&IID=1161

Ֆուտբոլասեր
26.11.2007, 18:11
Երբ, որ սկսեցի աշխատել ԻՏ ոլորտում/2003-ին/ իմ առաջ խնդիր դրեցի, որ 5-7տարում պետք 1000դոլլար աշխատավարձի հասնեմ:
Դրամի իբր թե արժևորման շնորհիվ պլանը գերակատարեցի, բայց դե ուրախանալու պատճառ չկա:
5000դոլլարի արգելքն էլ կհաղթահարեմ, բայց երևի արդեն արտասահմանում, քանի որ Սենց շարունակվելու դեպքում Հայաստանի բոլոր ԻՏ ֆիրմաները կսնանկանան:

Աբելյան
26.11.2007, 20:19
5 տարի առաջ մի դոլարով կարելի էր 5 հատ հաց առնել, հլա մի բան էլ "զդաչի" կմնար, իսկ հիմա սկի 2 հատի չի ձգում

Աբելյան
25.06.2008, 23:01
էսօր էլի 300-ի հասավ
հարգելի սերժականներ, հիշում ե՞ք որ Լևոնի ժամանակ սենց բաներ եղած ըլնեն

Norton
25.06.2008, 23:18
էսօր էլի 300-ի հասավ
հարգելի սերժականներ, հիշում ե՞ք որ Լևոնի ժամանակ սենց բաներ եղած ըլնեն

Հայկո, Լևոնի =ամանակ ճիշտա օբյեկտիվ պատճառներով դրամը 14 նախնականից դարձավ 400ից ավել, բայց դա պատերազմի պատճառով էր ու էներգեռիկ ճգնա=ամի:

Աբելյան
26.06.2008, 22:45
դե, առաջին տարին հեչ, մյուս տարիներին ինչքան գներն էին բարձրանում, էնքան էլ դոլարն էր բարձրանում
էն ժամանակվա մի դոլարը հիմիկվա 4 դոլարի չափին էր

Ahik
27.06.2008, 00:39
Հայկո, Լևոնի =ամանակ ճիշտա օբյեկտիվ պատճառներով դրամը 14 նախնականից դարձավ 400ից ավել, բայց դա պատերազմի պատճառով էր ու էներգեռիկ ճգնա=ամի:

Այդ ամենը հեչ կապ էլ չուներ պատերազմի ու էներգետիկ ճգնաժամի հետ ուղղակի սխալ եր հաշված կուրսի տատանումը,
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ` սխալ էր հաշվարկված, որովհետև համապատասխան մասնագետներ չունեյինք ու ես իրանց հեչ չեմ էլ մեղադրում, եթե նույնիսկ փոխարժեքը լիներ 250 մեկա այն կբարձրանար 400-ի:B
Իսկ հիմիկվա խոշոր տատնումները կախված են միայն մեծ քանակությամբ կանխիկ դոլարի և եվրոյի ոչ օրինական ճանապարհով երկիր թափանցման հետ, այլ ոչթե դրսից ստաբիլ ուղարկվող մանր փոխանցումներից;)
Ի դեպ ադմինիստրատորին կխնդրեյի քաղաքականությունից այս թեման տեղափոխել տնտեսագիտության բաժին

Kuk
27.06.2008, 00:43

Չեմ կարծում, որ արտերկրից կատարվող փոխանցումները մանր են:
Թեման էլ չարժի տեղափոխել. դե մեր երկրում այսպիսի հարցերը քաղաքական բնույթ են կրում;)

Ahik
27.06.2008, 00:58
Չեմ կարծում, որ արտերկրից կատարվող փոխանցումները մանր են:
Թեման էլ չարժի տեղափոխել. դե մեր երկրում այսպիսի հարցերը քաղաքական բնույթ են կրում;)

kuk ջան գիտեմ ինչ եմ ասում, այդ չափի փոխանցումները ստաբիլ են լինում իսկ մեր տնտեսությունը ունի իմունիտետ այդպիսի գումարները մարսելու:B
Հիմականում մեծ գումարները գալիս են աշնանը, երբ խոպանչիմերն եմ վերադառնում, իսկ ես հիշում եմ կուրսի անկում, որը տեղի ունեցավ գարնանը;) այդ փաստը արդեն տարօրինակա:angry
Բայց մեկա թեման արժի տեղափոխել:ok

voter
27.06.2008, 01:03
Այ մարդ ինչ էք ուզում սերժանտները պատրաստվում են դոլլարները առնել ու թռնել ՀՀից դրա համար էլ շտապ էժանացնում են, որ առնելուց ինչքան էլ սկսի գինը ինտենսիվ բարձրանալ միջինում իրանք էլի շահած լինեն...

Norton
27.06.2008, 01:30
Այդ ամենը հեչ կապ էլ չուներ պատերազմի ու էներգետիկ ճգնաժամի հետ ուղղակի սխալ եր հաշված կուրսի տատանումը,
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ` սխալ էր հաշվարկված, որովհետև համապատասխան մասնագետներ չունեյինք ու ես իրանց հեչ չեմ էլ մեղադրում, եթե նույնիսկ փոխարժեքը լիներ 250 մեկա այն կբարձրանար 400-ի:B
Իսկ հիմիկվա խոշոր տատնումները կախված են միայն մեծ քանակությամբ կանխիկ դոլարի և եվրոյի ոչ օրինական ճանապարհով երկիր թափանցման հետ, այլ ոչթե դրսից ստաբիլ ուղարկվող մանր փոխանցումներից;)
Ի դեպ ադմինիստրատորին կխնդրեյի քաղաքականությունից այս թեման տեղափոխել տնտեսագիտության բաժին

Ոչ Ահիկ ջան, այդպիսի երկիր չկա , որ պատերազմի =ամանակ դրամը չարզեզրկվի, դա ամբողջ աշխարհում է այդպես, չեմ կարծում, որ ամբողջ երկրում կադրեր չկային, ուղղակի =ամանակ կա, երբ նույնիսկ շատ լավ տնտեսագետը կմա քաղաքական թիմը չի կարող բան փոխել:

Ahik
03.02.2010, 00:59
http://nnm.ru/blogs/Lynx91/dollar_obvalitsya_v_blizhayshie_mesyacy_i_budet_stoit_67_kopeek/

Դոլարը և դրա ապագան:
Խորհուրդ կտայի կարդալ

Hayazn
06.04.2010, 10:30
Հայաստանում կան բավականին մեծ թվով երևույթներ, որոնք բացարձակապես չեն ենթարկվում որևէ տրամաբանության կամ համընդհանուր օրենքներին։ Այսպիսի մի նոնսենս է և տարադրամի փոխարժեքը։ Այն ինչ կատարվում է փոխարժեքի հետ, չի կարողանա բացատրել և ոչ մի կարգին տնտեսագետ։ Դեռ երեկ այն իջնում էր, իսկ այսօր նորից բարձրանում է։
Քեզ զարմացնող երևույթների մեջ ,ոչ մի զարմանալի բան չկա ,որպեսզի պատկերացում ունենաս տարադրամների փոխառժեքների մասին գնա այս կայքը www.fxcm.com իմիջիայլոց այս կայքը կարող էք կարդալ միքանի լեզուներով այդ թվում ռուսերեն և ցանկության դեպքում կարող էք փող առնել և ծախել և ոգտվել փոխառժեքի փոփոխությունից ճիշտ այնպես ինչպես ակցիաների շուկաում , եթե հարցեր ունենաք ազատ զգացեք հարցնել իմ հասցեն է

[email protected]