PDA

Դիտել ողջ տարբերակը : 1996 թիվ, մեր գնահատականը

Marduk
20.02.2008, 23:42
Ինձ հետաքրքիր է ակումբի անդամների ինչ գնահատական են տալիս 1996 թվի ընտրություններին, որի մասին շատ է խոսվում հիմա, ու շատերը այս օրերը համեմատում են 1996-ի հետ:

voter
20.02.2008, 23:46
http://www.vazgenmanukyan.am/index.php?menu1=93&menu2=125
Մինչև 1996ի հետ համեմատվելը, առնվազն ցանկալի կլինի տեսնել արձանագրություններ ԼՏՊի կողմից, որոնք կապացուցեն, որ նա ձայներ է հավաքել այնքան ինչքան պնդում է...

Ra$Ta
21.02.2008, 00:07
Ստեղից շատերը ովքեր պետքա մասնակցեն հարցմանը այդ ժամանակ եղել են 10-14 տարեկան ու ձեր կարծիքով այս հարցման արդյունքները կարելի է լուրջ ընունել ? :D

ChildOfTheSky
21.02.2008, 00:13
Ես այդ ժամանակ եղել եմ 9 տարեկան և համոզված եմ , որ ընտրությունները կեղծվել են :
Բայց դա չի խանգարել ինձ երեկ գնալ քվեարկելու ԼՏՊ-ի օգտին և այսօր գնալ ու տեր կանգնել իմ ձայնին :

Աթեիստ
21.02.2008, 00:44
Չգտա իմ տաբերակը - բազմաթիվ խախտումներով:
Սակայն եթե Ա-ն մեզ մեկ անգամ բռնաբարել է, չի նշանակում, որ պետք է թույլ տանք, որ ի հեճուկս նրան այս անգամ էլ բռնաբարի Բ-ն:

Ձայնալար
21.02.2008, 01:33
Մոդերատորական: Թեման 1996-ի իրադարձությունների մասին է, օֆֆթոփանոցի մի վերածեք: Չնայած այս դեպքերի մասին բազմիցս խոսվել է տարբեր թեմաներում և ես անձամբ կարծում եմ, որ առանձնապես քննարկելու բան չկա, այնուամենայնիվ թեման դեռևս չի փակվում: Եվս մեկ անգամ կոչ եմ անում չշեղվել բուն թեմայից:

Guetta
21.02.2008, 17:55
1996թվականի նախագահական ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եղել են ԱՄԵՆԱԽԱՅՏԱՌԱԿԸ, իսկ դրա անկրկնելի հերոսն էր` Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հիմա իրան դրելա սրբի տեղ...

Ֆրեյա
21.02.2008, 18:01
Բայց ինչ կապ ունի 96 թիվը էսօրվա ընտրությունների հետ??????
Ես գնալով համոզվում եմ որ ՍՍ ի կողմնակիցները ֆորումում լուրջ աշխատանք են անում, քանի որ նպատակային թեմաներ են բացում:
ԳՈՆԵ ստեղ ազատ թողեք մարդիկ խոսեն!!!!!!!!
Ու մի բան ել . Երբեկ չգիտես, թե էն թվերին ով ա եղել ամենինչի մեղավորը: Նույն Սերժ Սարգսյանը այն ժամանակ եղել է ԿԳԲ-ի շեֆ, ու բնականաբար ինքնէլ ա մասնակից եղել ետ խաղերին:

Marduk
21.02.2008, 18:23
Նույն Սերժ Սարգսյանը այն ժամանակ եղել է ԿԳԲ-ի շեֆ, ու բնականաբար ինքնէլ ա մասնակից եղել ետ խաղերին:
Իսկ ինչով եք վստահ որ սա էլ խաղ չի: Էն վախտ Սերժն էր օգնում ԼՏՊ-ին իշխանությունը պահել, հիմա էլ ԼՏՊ-ն է օգնում Սերժին այդ հարցում:
Ի դեպ մինչև հիմա ՍՍ-ը ԼՏՊ-ի գեթ մեկ սեփականությանը կպել է՞: ՀՀՇ-ն իբր թունդ ընդդիմություն է, մի որևէ ֆինանսական վնաս կրե՞լ է:
Դե թող հհշ-ի փոխարեն մի հատ ուրիշ ուժ, չվարկաբեկված ու իսկապես Հայ ժողովրդին դեպի արդարության առաջնորդող հայտնվի: Տեսնեմ ամեն ինչ նույն ձևի կընթանա՞:

Guetta
21.02.2008, 18:37
Բայց ինչ կապ ունի 96 թիվը էսօրվա ընտրությունների հետ??????
Թեմայի անունը կարդա:

Ես գնալով համոզվում եմ որ ՍՍ ի կողմնակիցները ֆորումում լուրջ աշխատանք են անում, քանի որ նպատակային թեմաներ են բացում:
ԳՈՆԵ ստեղ ազատ թողեք մարդիկ խոսեն!!!!!!!!
Հետաքրքիրա ՍՍ-ի կողմնակիցներից ովա թեմա բացել, կամ նպատակային թեմա բացել, ու ուրա էտ թեման, և էտ ինչ լուրջ աշխատանքներ են?
Լավել երևումա թե ում կողմնակիցներն են թեմաներ բացում` Լևանականների:
Իսկ եթե մարդիկել կան ովքեր լուրջ աշխատանքներ են անում ֆորումում, կամ նպատակային թեմաներ են բացում, ապա դրանք Լևոնականներն են, չեմ ասում ընդդիմադիրներն են, ասում եմ` Լևոնականներն են:

Ու մի բան ել . Երբեկ չգիտես, թե էն թվերին ով ա եղել ամենինչի մեղավորը: Նույն Սերժ Սարգսյանը այն ժամանակ եղել է ԿԳԲ-ի շեֆ, ու բնականաբար ինքնէլ ա մասնակից եղել ետ խաղերին:
Ձուկը գլխիցա փթում:
Իսկ եթե դու գտնում ես որ թե' Սերժը, թե' Լևոնը լավ չեն, ապա կային նաև 7 թեկնածու բացի իրանցից:

Ավելացվել է 6 րոպե անց

Իսկ ինչով եք վստահ որ սա էլ խաղ չի: Էն վախտ Սերժն էր օգնում ԼՏՊ-ին իշխանությունը պահել, հիմա էլ ԼՏՊ-ն է օգնում Սերժին այդ հարցում:
Ի դեպ մինչև հիմա ՍՍ-ը ԼՏՊ-ի գեթ մեկ սեփականությանը կպել է՞: ՀՀՇ-ն իբր թունդ ընդդիմություն է, մի որևէ ֆինանսական վնաս կրե՞լ է:

Marduk, եթե չեմ սխալվում, դուք առաջինն եք ֆորումում, ով նման կարծիք է հայտնում /համենայն դեպս այս օրերին/:
Որ նոր Լևոնը գալիս էր իշխանության` լուրեր էին տարածվել, թե իբր Լևոնը իրականում Քոչարյանի մարդնա, ու այս ամենը խաղ է` երկուսն էլ իրար հետ ախպեր են: Բայց հետո որ Լևոնը սկսեց ԱՀԱՎՈՐ ձևի կպնել թե' Քոչարյանին, թե' Սերժին /երևի ավելի շատ Քոչարյանինա կպել/, արդեն սկզբնական վարկածը սկսեց մթագնել:
Իմ կարծիքով դժվար թե, Սերժն ու Քոչարյանը իրանց ցանկությամբ էս կարգի սև խոսքեր լսեին իրանց հասցեին:

Marduk
21.02.2008, 18:58

Գետտա
Ես հենց սկզբից կասկածում էի, որ սա խաղ է լինելու մի երրորդ թեկնածուի , չվարկաբեկված թեկնածուի ճամփեն փակելու համար:
Այսինքն ժողովրդին ստիպում են ընտրել կամ ԼՏՊ կամ ՍՍ ու բացառում են այլ վարիանտ: Կիսում են իրար դեմ հանում որպեսզի անիմաստ էներգիան իրար դեմ վատնեն ոչ թե իշխանության դեմ:

Հետո երբ ամեն ինչ սրացավ իմ մեջ էլ կասկած մտավ: Բայց երբ երեկ տեսա որ ԼՏՊ-ն Ստեփան Դեմիրճյանի նման միտինգը տուն ուղարկեց ու ոչ մի կոնկրետ բան չասաց թե ինչ է անելու այս շարժման հետ իմ համար պարզ դարձավ որ սա երևի խաղ է:
Կարող է իրար շատ վիրավորեցին, բայց դե կոնկրետ սեփականության չկպան, ֆինանսական վնաս չկրեցին ոչ մեկը: Ոչ մեկի գլխից մի մազ չընկավ ի տարբերություն ասենք Սեֆիլյանի որին մի բառի համար նստցրին բանտ:
Ու երբ արևմուտքը ճանաչեց ՍՍ-ին իմ համար էլ ավելի պակասեցին կասկածները: Որովհետև եթե սա լուրջ լիներ ու թիկունքում ինչ որ լուրջ բաներ լինեին ապա Արևմուտքը մինչև վերջ կգնար ՍՍ-ի դեմ:

Guetta
21.02.2008, 20:14

Ենթադրենք քո տեսակետը ճիշտ է: Իսկ էտ դեպքում ոնց կպարզաբանես այն կարծիքը, թե իբր Արթուրն ու Լևոնը պայմանավորվել են, որ Արթուրը միանում է Լևոնին, իսկ Լևոնը դրա դիմաց վարչապետի աթոռնա տալիս:

Array
21.02.2008, 20:40
Է~:Կարող ա՞ Լևոն Տեր-Պետրոսյանը իրա բերանով չէր ասում(կամ էլ Սիրադեղյանն էր,լավ չեմ հիշում),թե որ 100%-ով էլ անցնեին մեկա չէինք թողելու:Էլ ի՞նչ հարցեր են մնում սրա տակ:)

REAL_ist
21.02.2008, 22:36
նախ ինչքան գիտեմ Վազգեննա ետ նախադասությունը ասել
երկրորդնել ես չեմ հասկանում ինչ կապունի ետ ներկա ընտրությունների հետ, ուրեմն որ ժամանակին Լևոնի համար են կեղծել(հլը մինչև հիմա էլ պարզ չի թե ովա նախաձեռնել ետ, Լևոնը թե իրա շրջապատը) ուրեմն հիմա որ կեղծել են ու բռնություններ կիռառել նույնիս ԿԱՆԱՆՑ դեմ!!! ճիշտեն արել ու տեղին են արել հա?:angry:angry ու պայքարել պետք չի?:angry
ես թեման լռիվ աննպատակա իմ կարծիքով

մենակ չասեք լռիվ պատահականա ես թեման բացվել ու ուղղվածություն չկար կապելու ներկա ընտրությունների հետ

Marduk
21.02.2008, 23:33
Guetta

Ես մեր քաղաքական գործիչներին ու նրանց լրատվությանը չեմ հավատում: Մինչև Արթուրին չտեսնեմ անձամբ Լևոնի կողքը միասին ինչ որ բան անելով ու ասելով որ պահանջում է երկրորդ տուր ապա ոչինչ հաստատ չի կարելի ասել:
REAL_ist

Այս թեման պատահական չի: Այս թեման լրիվ տրամաբանական է:
Եթե ներվեց ու մարսվեց 1996-ը ապա կներվի նաև 2008-ը, կներվի 2018-ը և այդպես շարունակ մինչև անվերջություն:

Փաստը, որ ցանկացած բան կարելի ա մարսել ու դեռ իբրև ազգի փրկիչ վերադառնալ քաղաքական հրապարակ, վերջնականապես բարոյազրկեց էս ժողովրդին, էնպես որ ուզումա Լևոնն էլ հաղթի, ուզումա պողոսը, գնացողը գիտի, որ իրա թալանած գումարները հերիքելու են ձիթենու ճյուղեր գնելու ու իր համար պսակ պատրաստելու համար:©Մելիք

Բոլոր դեպքերում ես բոլոր նրանց ով չկերավ ՍՍ-ԼՏՊ կուտը չհիասթափվել Հայաստանից ու հավատալ որ մի օր մենք էս մղձվանջային երկընտրանքից կազատվենք: Ու դա տեղի կունենա շատերի համար անսպասելի ձևով և շատ արագ: Աշխարհը արագ է փոխվում, այս դարում կեղծիքով ինչ որ բանի հասնելը շատ է բարդանում.... Մի օր սրա վերջը կդրվի ..

REAL_ist
21.02.2008, 23:58
Եթե ներվեց ու մարսվեց 1996-ը ապա կներվի նաև 2008-ը, կներվի 2018-ը և այդպես շարունակ մինչև անվերջություն:
այ ետ արդեն գալիսա ընդդիմության առաջնորդից, իսկ ներկա առաջնորդը իշխանությունից լավ գիտի բոլոր լծակները ու հնարավորություն ունի դեմը առնելու

Բոլոր դեպքերում ես բոլոր նրանց ով չկերավ ՍՍ-ԼՏՊ կուտը չհիասթափվել Հայաստանից ու հավատալ որ մի օր մենք էս մղձվանջային երկընտրանքից կազատվենք: Ու դա տեղի կունենա շատերի համար անսպասելի ձևով և շատ արագ: Աշխարհը արագ է փոխվում, այս դարում կեղծիքով ինչ որ բանի հասնելը շատ է բարդանում.... Մի օր սրա վերջը կդրվի ..
ճիշտա նստեք թաղթին սպասեք բաղտին, կամել գաղթեք:ok
քաղաքականությունը նենց կեղտոտ բանա որ մեչը մաքուրներ չեն լինում, ժողովրդավարություն կոչվող հեքիաթին հերիքա հավատալ, աշխարհում ոչ մի երկրի չի հաջողվել լիակատար ժողովրդավարության հասնել, էլ չեմ ասում 15-20 տարվա մեջ

Grieg
21.02.2008, 23:59
այ ետ արդեն գալիսա ընդդիմության առաջնորդից, իսկ ներկա առաջնորդը իշխանությունից լավ գիտի բոլոր լծակները ու հնարավորություն ունի դեմը առնելու

Որ ինքը իրեն ներել ա դա դեռ բավարար չե ;)

voter
22.02.2008, 00:55
ԼՏՊին 1996ին նախագահ դարձնող Վանո Սիրադեղյանի վերլուծությունը այն ժամանակվա իրադարձությունների
http://www.viparmenia.com/vb/showthread.php?p=218816&postcount=382

StrangeLittleGirl
22.02.2008, 01:01
Բոլոր դեպքերում ես բոլոր նրանց ով չկերավ ՍՍ-ԼՏՊ կուտը չհիասթափվել Հայաստանից ու հավատալ որ մի օր մենք էս մղձվանջային երկընտրանքից կազատվենք: Ու դա տեղի կունենա շատերի համար անսպասելի ձևով և շատ արագ: Աշխարհը արագ է փոխվում, այս դարում կեղծիքով ինչ որ բանի հասնելը շատ է բարդանում.... Մի օր սրա վերջը կդրվի ..
Չեմ հավատում… Ժողովուրդը հետադիմում է, ոչ թե առաջընթաց ապրում: Եթե 96-ին Վազգեն Մանուկյանի շուրջ էին համախմբվել, 1998-ին՝ Կարեն Դեմիրճյանի, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանի, 2008-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի: Չե՞ք զգում հետադիմությունը:

Ancord
23.02.2008, 12:54
Ով որ հետքրքրվում է 96-ի դեպքերով կարող է նայել այս կայքը http://www.vazgenmanukyan.am/index.php?menu1=93&menu2=125

Grieg
23.02.2008, 14:50
ինչ որ տեղ կա 96 թվի ցույցի զոհերի քանակի մասին տեղեկություն? այն ժամանակ ես հիշում եմ որ խոսակցություն էր գնում որ հայր և որդի էն սպանվել

Smergh
23.02.2008, 15:21
Չեմ հավատում… Ժողովուրդը հետադիմում է, ոչ թե առաջընթաց ապրում: Եթե 96-ին Վազգեն Մանուկյանի շուրջ էին համախմբվել, 1998-ին՝ Կարեն Դեմիրճյանի, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանի, 2008-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի: Չե՞ք զգում հետադիմությունը:

Բյուրակն ջան:
Դու սխալվում ես, 1996 թվականից առ այսօր համախմբում տեղի չի ունեցել: Որովհետև քաղաքական դաշտն այնպես են ապականել ու ուղղորդել, որպեսզի ժողովուրդը ժամանակ ու հնարավորություն չունենա համախմբվելու:
Ես չեմ զարմանա, եթե մի օր, պարզվի որ Կարեն Դեմիրճյանին, որն ընդմիշտ լքել էր քաղաքական դաշտը`1998 թվականին ասպարեզ բերեցին ԼՏՊ-ի խորհրդով, որպեսզի ժողովրդին խաբեն ու նրա միջոցով ապահովվի ՀՀՇ-ի իշխանության ժառանգականությունը: Չմոռանանք, որ ստելը, խաբելը, կեղծելն ու զրպարտելը այդ քաղաքական ուժի գաղափարախոսության հիմնական ատրիբուտներն են եղել և մնում մինչև օրս: Վկան` վերջերս ԼՏՊ-ի կողմից ամենաանբարոյական զրպարտությամբ Վազգեն Մանուկյանին մեղադրելն այն բանում, իբր, եթե Մանուկյանն այն ժամանակ Դեմիրճյանին միանար` նրա Նախագահ դառնալը չէր խափանվի, դիտավորյալ մոռացության տալով այն փաստը, որ 80տոկոսից ավել ձայներ հավաքած Դեմիրճյանն ամեն ինչ արեց, որ իր ձայները Քոչարյանին վերագրվեն ու մի ծպտուն անգամ չհանեց այն մասին, թե ընտրությունները կեղծվել են:
Ի՞նչ է ԼՏՊ-ն չգիտե՞ր, որ Մանուկյանն իր նման գաղափարազուրկ մարդ չէր ու քաղաքական պայքար էր մղում իր գաղափարների համար այլ ո'չ ճղճիմ անձնական խնդիրներ լուծելու և անձերի դեմ պայքարելու համար: Ահա Վազգեն Մանուկյանի, որպես քաղաքական գործչի այս բացառիկ ունակություններ դրսեվորելն է ու ազնիվ (առանց գոտկատեղից ներքև հարվածների) պայքար մղելու իրենց անկարողությունն էր պատճառը, որ ՀՀՇ-ն ու իր առաջնորդը առ այսօր չեն կարողանում ներել Մանուկյանին:
1994 թվականից սկսած առ այսօր` շարքային ՀՀՇ-ականից սկսած մինչև ԼՏՊ-ն մեթոդաբար ու տևականորեն տարել են քաղաքական դաշտն ապականելու, մաքուր և առողջ ուժերը ժողովրդի աչքին վարկաբեկելու մի զարհութելի գործընթաց, որի պատճառով քոչարյանական վարչախումբն ստացավ երկիրն ու ժողովրդին անպատիժ թալանելու բացառիկ հնարավորություններ, իսկ ընդիմադիր դաշտում մի տեսակ վակուում առաջացավ: ՀՀՇ-ական մամուլում չէիք գտնի մի հրապարակում, որտեղ իշխանություններն ու ընդիմությունը հավասարապես չքարկոծվեին: Այդ ամենն արվում էր հեռահար նպատակներով, ժողովրդի հավատն ամենքի ու ամեն ինչի նկատմամբ վերջնականապես կոտրելու հուսահատության գիրկն հասցնելու ու այդպես բարոյահուսալքված հասարակությանը հեշտությամբ մոլորեցնելու ու իրենց բաղձալի երազանքն իրականացնելու համար: Իհարկե այս ամենը ո'չ ՀՀՇ-ի, ո'չ էլ ԼՏՊ-ի խելքի բանը չէր: Այս ուղղությամբ դրսում աշխատում են գաղափարական ու գործունեության մարտավարություն մշակող գիտական (ինչպես օրինակ կրոնական-աղանավորական քարոզչությունների տեսություններով զբաղվող ) կենտրոններ, որոնք էլ այսօր ուղղորդում են քաղաքական զարգացումներն Հայաստանում և որոնց դրածոն էլ հանդիսանում է ԼՏՊ-ն:
Գանք 2003 թվականին: Այն Ժամանակ Արտաշես Գեղամյանը (կոմկուսի առաջնորդ Բադալյանն արդեն չկար) մեծ ժողովրդականություն էր վայելում և շատ մեծ շանսեր ուներ նախագահական ընտրություններում Քոչարյանին հաղթելու համար: Իշխանությունների համար թիվ 1 վտանգն սպասվում էր այդտեղից ու այստեղ էլ "օգնության հասավ" Դեմիրճյան ընտանիքը: Գեղամյանին չեզոքացնելու համար իշխանությունները լծվեցին Ստեփան Դեմիրճյանից ընդիմության առաջնորդ սարքելու գործին: Վերջինիս քարոզարշավային հանդիպումների ժամանակ ոչխարամորթն ու մարդկանց մեծ բազմություն ապահովելը դրված էր իշխանությունների վզին, որոնք շատ հմտորեն էին դա իրականացնում: Ընտրությունների առաջին փուլում կեղծիքները կատարվում էին հիմնականում Քոչարյանի և Դեմիրճյանի ձայներն ավելացնելու ուղղությամբ:
Մի դեպք ընտրատեղամասերից մեկում ` որին ներկա եմ եղել անձամբ: Կատարվում էր ձայների հաշվարկը: Քոչարյանի տրցակն ամենամեծն էր, այնուհետև գալիս էր Գեղամյանինը, Դեմիրճյանն ու Մանուկյանը մոտավորապես հավասար էին:Մնացել էր արկղից մոտավորապես 200 թերթիկ հանել` մեկ էլ Քոչարյանի վստահված անձը նետվեց դեպի անջատիչն ու հանգցրեց լույսը: Ես շտապ ձեռքս տարա բաճկոնիս գրպանը, որ հանեմ նախօրոք հետս բերած լապտերը, սակայն չարաբաստիկ լապտերը դուրս չէր գալից, խճճվել էր գրպանիս ու բաճկոնի աստառի միջև: Մի 15-20 վայրկյան տևած անհույս փորձերից հետո, երբ էլի չհաջողվեց լապտերն հանել գոռացի.
-Տեղներիցդ չշարժվե'ք, կկրակե'մ:
Լույսն իսկույն վառեցին: Գեղամյանի հանձնաժողովականը, որն արկղի մոտ կանգնած նայում է , որ բոլոր քվեքթերթիկները ճիշտ ընթերցվեն ու դրվեն համապատասխան տեղում` աղմուկ բարձրացրեց` թե Գեղամյանի տրցակը պակասել է:Ես ասացի.
-Եթե հիմա քվեարկության չդնեք ու Քոչարյանի վստահված անձին խանգարելու համար ձայների հաշվարկից չհեռացնեք ու չկատարեք տրցակների կրկնակի ստուգում` ես արձանագրություն եմ կազմելու, ո՞վ է պատրաստ ստորագրելու արձանագրությունը:
Ինձ չպաշտպանեցին միայն Քոչարյանի և Դեմիրճյանի շահերը ներկայացնողները, բայց քանի որ մենք մեծամասնություն էինք կազմում` ստիպված կատարեցին իմ բոլոր պահանջները: Պարզվեց, որ Գեղամյանի Տրցակից մթության մեջ175 քվեթերթիկ վերցվել ու դրվել էին Դեմիրջյանի տրցակի վրա, իսկ Քոչարյանի տրցակին ավելացվել էին 112 քվեաթերթիկ` հիմնականում Վազգեն Մանուկյանի ու նաև մի երկու-երեք տասնյակ էլ մնացած թեկնածուների տրցակներից:
Պարոն Ստեփան Դեմիրճանը լինելով անփորձ քաղաքական գործիչ`այն ժամանակ դեռևս ամենամոտավոր նախնական արդյունքների բացակայության պայմաններում հավանաբար ինչ որ տեղից իմանալով, որ ինքը երկրորդ փուլ է դուրս գալիս` դրժեց մյուս թեկնածուներին տված իր խոստումներն ու համաձայնելով իր նոր` ընդիմության առաջնորդի կարգավիճակին ու այդ ընտրությունների արդյունքներին ` լեգիտիմ տեսք տվեց աղաղակող ընրախախտումներով անցած ընտրությունների առաջին փուլին: Ժողովրդական լեզվով ասած` իշխանությունների կուտը կերավ, իսկ մնացածն արդեն տեխնիկայի գործ էր:
Սիրելի Բյուրակն, ինչպես տեսնում ես ժողովրդի համախմբում Դեմիրճյան կրտսերի շուրջ նույնպես տեղի չի ունեցել, երկրորդ փուլում տեղի է ունեցել ընդամենը ընդիմադիրների մի մասի համախմբում նրա շուրջ:
Դուք բոլորդ էլ գիտեք, որ Վազգեն Մանուկյանի ընտրազանգվածը միշտ հավատարիմ է նրան այն բանի համար որ ինքը Մանուկյանն է միշտ հավատարիմ իր գաղափարներին այդ է պատճառը, որ ես ո'չ Գեղամյանին, ո'չ էլ Դեմիրճյանին համակրել չէի կարող, սակայն լռել այն ահավոր ստի մասին, որ իբր Գեղամյանը խոչընդոտել է Ստեփանի Նախագահ դառնալուն` պիտի ասեմ, որ դա դիշովի քայլ էր, ու իրականության աղաղակող աղավաղում:
Ու եթե ինչ որ մեկին պիտի մեղադրել Քոչարյանի երկու անգամ Նախագահ մնալու համար, ապա այդ մարդը ո'չ Մանուկյանն է, ո'չ էլ Գեղամյանը; Հետևությունները թողնում եմ ձեզ:

Guetta
23.02.2008, 15:25
ինչ որ տեղ կա 96 թվի ցույցի զոհերի քանակի մասին տեղեկություն? այն ժամանակ ես հիշում եմ որ խոսակցություն էր գնում որ հայր և որդի էն սպանվել

Grieg, տենղ տեղեկություն կարող ես ակնկալել այն ֆորումակիցներից, ովքեր Լևոնին չեն ընտրել... դե հասկանալիա...:)

Ավելացվել է 12 րոպե անց

Գանք 2003 թվականին: Այն Ժամանակ Արտաշես Գեղամյանը մեծ ժողովրդականություն էր վայելում և շատ մեծ շանսեր ուներ նախագահական ընտրություններում Քոչարյանին հաղթելու համար: Իշխանությունների համար թիվ 1 վտանգն սպասվում էր այդտեղից ու այստեղ էլ "օգնության հասավ" Դեմիրճյան ընտանիքը: Գեղամյանին չեզոքացնելու համար իշխանությունները լծվեցին Ստեփան Դեմիրճյանից ընդիմության առաջնորդ սարքելու գործին: Ընտրությունների առաջին փուլում կեղծիքները կատարվում էին հիմնականում Քոչարյանի և Դեմիրճյանի ձայներն ավելացնելու ուղղությամբ: Պարոն Ստեփան Դեմիրճանը լինելով անփորձ քաղաքական գործիչ`այն ժամանակ դեռևս ամենամոտավոր նախնական արդյունքների բացակայության պայմաններում հավանաբար ինչ որ տեղից իմանալով, որ ինքը երկրորդ փուլ է դուրս գալիս` դրժեց մյուս թեկնածուներին տված իր խոստումներն ու համաձայնելով իր նոր` ընդիմության առաջնորդի կարգավիճակին ու այդ ընտրությունների արդյունքներին ` լեգիտիմ տեսք տվեց աղաղակող ընրախախտումներով անցած ընտրությունների առաջին փուլին: Ժողովրդական լեզվով ասած` իշխանությունների կուտը կերավ, իսկ մնացածն արդեն տեխնիկայի գործ էր:

Smergh, ահագին հետքրքիր էր, ամբողջը կարդացի: Բայց այսպիսի հարց է ծագում: Եթե Ստյոպը դրածո էր Քոչարյանի կողմից, իսկ իսկական ընդդիմադիրը հանդիսանում էր Գեղամյանը, ապա ինչպես կմեկնաբանես այն շատ-շատ տարածված լուրերը, որ Գեղմայնին կաշառել էին իշխանությունները, որ հանկարծ նա չմիանա Ստյոպին?

Ավելացվել է 17 րոպե անց
Հ.Գ. Ի դեպ, կարելի է ուղիղ համեմատականություն անել Գեղամյանի այսօրվա ռեյտինգի և 2003 թվականին իր կողմից Ստյոպին Չմիանալու հետ:

Smergh
23.02.2008, 15:53
Grieg, տենղ տեղեկություն կարող ես ակնկալել այն ֆորումակիցներից, ովքեր Լևոնին չեն ընտրել... դե հասկանալիա...:)

Ավելացվել է 12 րոպե անց

Smergh, ահագին հետքրքիր էր, ամբողջը կարդացի: Բայց այսպիսի հարց է ծագում: Եթե Ստյոպը դրածո էր Քոչարյանի կողմից, իսկ իսկական ընդդիմադիրը հանդիսանում էր Գեղամյանը, ապա ինչպես կմեկնաբանես այն շատ-շատ տարածված լուրերը, որ Գեղմայնին կաշառել էին իշխանությունները, որ հանկարծ նա չմիանա Ստյոպին?

Ավելացվել է 17 րոպե անց
Հ.Գ. Ի դեպ, կարելի է ուղիղ համեմատականություն անել Գեղամյանի այսօրվա ռեյտինգի և 2003 թվականին իր կողմից Ստյոպին Չմիանալու հետ:

Կարևորն այն էր, որ Գեղամյանը երկրորդ փուլ չթողնվեց: Իմ կարծիքով այդ լուրերը նույնծես ՀՀՇ-ի կողմից էին տարածվում` այդ պահին ամենաաչքի ընկնող ընդիմադիրին վարքաբեկելու նպատակով, իսկ Գեղամյանը չմիացավ, որովհետև հասկացավ, որ հենց Դեմիրճյանի միջոցով էին փակել իր ճանապարհն, իսկ վերջինս էլ դրժել էր իր խոստումը:

Guetta
23.02.2008, 16:00

Գեղամյանի Չմիանալու փաստը նաև կարողա էն լիներ, որ ինքը լինելով խելացի մարդ, շատ լավ գիտակցում էր, որ Ստյոպի` ՀՀ-ի պրեզիդենտ ըլնելը աբսուրդա, ոնց կարողա Ստյոպը աշխատի նախագահ: Այսինքն, ես կարծում եմ, որ ներքուստ Գեղամյանը կուզեր Քոչարյանը լիներ նախագահ, քան թե Ստյոպը:

Smergh
23.02.2008, 16:10

Քո տեսակետն էլ Ճշմարտամոտ է և գուցե ավելի հավանական, քանզի ես էլ էի կարծում, որ Քոչարյանն ավելի նաընտրելի է քան Դեմիրճյանը, սակայն չէի ցանկանում իմ այդ կարծիքը ուրիշների վզին փաթաթել, որպես Գեղամյանին արդարացնող հանգամանք:

Ես մի հարց եմ տվել Տեր-Պետրոսյանին սատարողներին ու առ այսօր դեռևս չեմ ստացել դրա պատասխանը: Հարցս կրկնում եմ.

Խնդրում եմ Տեր-Պետրոսյանի ելույթներից բերեք մի օրինակ, որտեղ նա օգտագործած լինի ՀԱՅՐԵՆԻՔ բառը Հայաստանի նկատմամբ:

Սպասում եմ

Marduk
24.02.2008, 18:02
Չեմ հավատում… Ժողովուրդը հետադիմում է, ոչ թե առաջընթաց ապրում: Եթե 96-ին Վազգեն Մանուկյանի շուրջ էին համախմբվել, 1998-ին՝ Կարեն Դեմիրճյանի, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանի, 2008-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի: Չե՞ք զգում հետադիմությունը:

Հարցը նրանումն է, որ ինչքան էլ տարօրինակ թվա, իշխանությունների համար ձեռնտու է երբ ատելության ալիքի վրա է բարձրանում ընդվզումը: Որովհետև ատելության վրա բարձացած ալիքը ընդունակ չէ ինքնակազմակերպվելու ու թացը չորից տարբերելու: Ատելությամբ լցված մարդկանց կարելի է հեշտությամբ ապակողմնորոշել, նրանց մեջ տարածելով ամեն տեսակ անիմաստ բամբասանքներ ու ստեր:

Այս համակարգին չի կարող ոչ մի անհատ հաղթել: Պետք է ոչ թե մի հատ լիդեր այլ լիդերների մի ամբողջ խումբ: Այս համակարգին կարող է հաղթել մի Գաղափար որի հետևում կանգնած կլինեն գոնե մի 10 համեմատաբար մաքուր լիդերներ:

Ես կարծում եմ որ բազմաթիվ սխալներից ու փորձություններից հետո մենք կգանք կհասնենք դրան:
Այդ իմաստով ես լիովին համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ, որը ասում է պետք մի գաղափար որը «վիրուսի» նման կվարակի ( լավ իմաստով ) ամբողջ ժողովրդին , գոնե ասենք 70-80 տոկոսին....
Այն ժամանակ տեղի կունենա այնպիսի պոռթկում, որի դեմ կքանդվի և հայլուրը, և ճղճիմ «հայկական ժամանակը» և սուտլիկ Ա1+-ը....

Ուրիշ ձև չկա, միայն Սիրով, Ճշտով ու Վեհ նպատակներով մենք կհաղթենք այս համակարգը.... Իսկ այսօրվա երիտասարդները թող գնան միտինգի մի հատ նորից հասկանան որ Լևոնիզմով իրենք ոչ մի արդյունքի չեն հասնելու ու կարծում եմ դրանից հետո նրանք կհասկանան որ հաջորդ ընդվզմանը պետք է ավելի լուրջ պատրաստվել և հույսը չդնել ինչ որ ԼՏՊ-ների վրա...

Իսկ նրանք ովքեր քարոզում են կեղտոտ մեթոդներով ու սատանայի հետ դաշինքով հասնել հաղթանակի շատ շուտով կարող է իրենց կաշվի վրա զգան կեղտոտ մեթոդների ողջ ներկապնակը, երբ ասենք իրենց վրանում կգտնեն պլան կամ հաշիշ ու իրենց կտանեն քաղմաս..... Ինչպես Աստվածաշնչում է ասված "սրով եկածը, սրից կընկնի .... " : Ոչինչ դասեր է որ պետք է սովորենք:

StrangeLittleGirl
24.02.2008, 18:33
Smergh, կարդացի Ձեր գրառումը, բայց թույլ տվեք չհամաձայնել, որ Գեղամյանն իրական ընդդիմություն է: Դրա վառ ապացույցը հենց այս ընտրություններն են. փետրվարի 20-ին նա և Արամ Հարությունյանը շտապեցին բողոքարկել ամենաանշառ տեղամասերը, որպեսզի իրական ընդդիմության բողոքներն ավելի ուշ լինեն, ժամանակը ծախսվի անշառ տեղամասերի վրա, և իսկական կեղծիքները բացահայտելուն այդպես էլ ժամանակ չմնա:

Smergh
24.02.2008, 23:10

Ես այնտեղ խոսում էի 2003 թվի Գեղամյանի մասին, ու կարող եմ պնդել որ նա այն ժամանակ հաստատ ամենաուժեղ ընդիմադիրն էր, քանզի ՀՀՇ-ն նրան բանի տեղ չէր դրել ու նրա դերն այդ ընտրություններին նրա համար էլ էր անակնկալ: Գեղամյանի վերջին մաքուր ընդիմադիր կեցվածքը պահպանվեց մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որից հետո այս վերջին խորհրդարանական ընտրությունների նման Նա էլ ՕԵԿ-ի նման "ընդիմություն ընդիմություն սկսեց խաղալը: Հիշեք Մանուկյանն ու Ր. Հովհաննիսյանը 2007 թ փետրվարին, ԱԺ ընտրություններից առաջ փորձեցին համախմբել ընդիմադիրներին մեկ շարժման մեջ, սակայն այդ միավորման առաջին տապալողը հանդիսացավ Ա.Բաղդասարյանը, որն առաջինն հայտարարեց ընտրություններին առանձին մասնակցելու մասին, իսկ այնուհետև Գեղամյանը և հենց նրանց մեղքով ընդիմադիր միավորված շարժման գաղափարը տապալվեց, որում իր սև ու վճռական մասնակցությունն ուներ նաև ՀՀՇ-ն:
Ինչ վերաբերվում է այս նախագահական ընտրություններին Գեղամյանի դերին, ապա ես պետք է խոստովանեմ, որ նրան իր դերը կատարելու համար արջի ծառայություն մատուցեց հենց Տեր-Պետրոսյանը:Վերջինս, ինչպես հիշում ենք ասպարեզ վերադարձավ 10 տարի մեջը կուտակած վրեժխնդրությամբ ու թույնով բոլորի հանդեպ, այդ թվում նաև Գեղամյանի, ինչը շատ օգնեց գեղամյանին՝ իշխանությունների հանդեպ այս անգամ ստանձնած պարտավորությունները կատարելուն:
Պետք է Ձեզ հիշեցնեմ նաև Գեղայանի հանդեպ ՀՀՇ-ի ու ԼՏՊ-ի թշնամական վերաբերմունքի մասին դեռևս 1990 թվականից
Ահա այդ ամենի մասին իմ անձնական կարծիքը, որին ես հանգել եմ մանրակրկիտ վերլուծությունների արդյունքում:

Աբելյան
06.04.2008, 11:49
բան չունեմ ասելու
խայտառակ ընտրություններ էին
բայց 2008-ինը ավելի խայտառակ էին
2008-ի ընտրական պրոցեսում բացասական երևույթները շատ ավելի շատ էին, քան թե 96-ին
Հիմա ինչ տարբերություն, ինչ չափերով են ընտրությունները կեղծվել: Կարևորը՝ ընդդիմության թեկնածուի հաղթանակը չի ճանաչվել (չնայած, երկու դեպքում էլ եղել ա, ու ես դա ընդունում եմ):
1. Ես օրինակ չեմ լսել, որ ընտրական քարոզարշավի օրերին ԼՏՊ-ը մարզերից, արտասահմանից, դպրոցներից, աշխատավայրերից աշխատողներին, երեխեքին, դասատուներին բռնի ուժով բերի միտինգների:
2. Ընտրություններից հետո գները չթանկացան, ոնց որ հիմա: Գները թանկացան 4-5 ամիս հետո, էն էլ դա արդեն ընդհանուր թանկացումներով էր պայմանավորված:
3. Հետընտրական պայքարում կարող ա՞ Վազգենի կողմնակիցներից մարդ զոհված ըլնի: Չեմ լսել, որ ԱԺ-ի վրա հարձակվելու օրը մարդ սպանված ըլնի: Ոստիկանները մարդկանց ծեծել են, որովհետև ուրիշ ելք չունեին: Եթե ասենք մարտի մեկին ցուցարարները հարձակվեին ԱԺ-ի վրա, հաստատ մի 20-30 հոգու կսպանեին ոստիկանները:

voter
06.04.2008, 22:28

Էությունը նրանում է, որ ԼՏՊն չբացահայտելով ու չպախարակելով ընտրությունների կեղծման ՑԱՆԿԱՑԱԾ ձև, ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂ ու ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ, փորձում է կարեկցանք ԿՈՐԶԵԼ ժողովրդից այս ընտրություններում հերթական անգամ կեղծ ու խայտառակ լինելու համար։

Իսկ որ սա ավելի զազրելի ընտրություն էր, քան նախորդ տարվա պառլամենտականը, որը ավելի նողկալի էր քան դրանից առաջվանը որնել իրենցի առաջվանից էր զազրելի, դա ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ չէ։

Չես պատժում, այլ խրախուսում, գեներալական պագոներ ես տալիս կեղծողներին, ավելի կհաբռգեն...

Պետք է արմատից սկսել, իսկ դա նշանակում է ԼՏՊն պիտի հրապարակային քաղաքական ԽԱՐԱԿԻՐԻ կատարի ու հայտարարի, որ նա եկրորդ անգամ կեղծ է ընտրվել ու քնձնազոհաբար սկսի բացահայտել, ով ինչպես է այդ կեղծիքները իր օրոք կատարել, դրանից հետո, կսկսենք մտածել որ զղճում է ուզում է ինչ որ բան փոխել և ոչ թե իրեն ԱԲԻԺԱՏ արածներից նա ու նրա շքախումբը ՄՈՒՌ են ուզում հանեն, մեզ էլ բոլորիս ամեն կերպ փորձում են խառնել այդ ՌԱԶԲԻՐԱՏԻՆ...

Աբելյան
06.04.2008, 22:44
իմ կարծիքով, եթե ԼՏՊ-ը մնար, 2001-ի ընտրությունները 96-ինից ավելի մարդավարի կանցնեին
իսկ վերջի տաս տարիներում ընտրությունները մեկը մյուսից վատն են

Ֆուտբոլասեր
07.04.2008, 15:34
1. Ես օրինակ չեմ լսել, որ ընտրական քարոզարշավի օրերին ԼՏՊ-ը մարզերից, արտասահմանից, դպրոցներից, աշխատավայրերից աշխատողներին, երեխեքին, դասատուներին բռնի ուժով բերի միտինգների:
Չես լսի լսի. :)
Լևոնի նախընտրական միտինգին ԵՊՀ-ի ֆակուլտետներից շատերը քշել էին հրապարակ ավագները ներկա բացակա էին անում:

2. Ընտրություններից հետո գները չթանկացան, ոնց որ հիմա: Գները թանկացան 4-5 ամիս հետո, էն էլ դա արդեն ընդհանուր թանկացումներով էր պայմանավորված:
Չեմ հիշում, չեմ կարա ասեմ:

3. Հետընտրական պայքարում կարող ա՞ Վազգենի կողմնակիցներից մարդ զոհված ըլնի: Չեմ լսել, որ ԱԺ-ի վրա հարձակվելու օրը մարդ սպանված ըլնի: Ոստիկանները մարդկանց ծեծել են, որովհետև ուրիշ ելք չունեին: Եթե ասենք մարտի մեկին ցուցարարները հարձակվեին ԱԺ-ի վրա, հաստատ մի 20-30 հոգու կսպանեին ոստիկանները:
Մարդ չի զոհվել:
Էս մասի հետ համաձայն եմ:
Ռոբիկը, Վազգենից ավելի սրիկա դուրս եկավ:

Աբելյան
07.04.2008, 17:31
Չես լսի լսի. :)
Լևոնի նախընտրական միտինգին ԵՊՀ-ի ֆակուլտետներից շատերը քշել էին հրապարակ ավագները ներկա բացակա էին անում:

նույն ձևով էլ՝ ես "չեմ հիշում, չեմ կարա ասեմ"
իսկ այ որ

Ընտրություններից հետո գները չթանկացան, ոնց որ հիմա: Գները թանկացան 4-5 ամիս հետո, էն էլ դա արդեն ընդհանուր թանկացումներով էր պայմանավորված:
էսի փաստ ա

voter
08.04.2008, 14:22
Փրփուրներից ես կառչում, երբ քո նավը վաղուց է ծակ ու խորտակվել ու ակընհայտ էր, որ այդ նավով հեռու չեք գնա արագ ԸՆԴՀԱՏԱԿՈՒՄ կհայտնվեք - բայց նման բաների գիտակցումը ժամանակի հետ է գալիս, հիմա դեռ շուտ է ու անիմաստ այլևս քննարկել...

Աբելյան
13.04.2008, 13:09
ես փրփուրներից չեմ կախվում
ես ընդունում եմ, որ ընտրությունները վատն էին
ուղղակի ուզում եմ ասեմ, որ էս տարվա ընտրություններից լավն էին

ChildOfTheSky
13.04.2008, 13:52
1996 թ. – Վազգեն Սարգսյանը որոշեց ՝ Վազգեն Մանուկյանը չպետք է նախագահ լինի :
1996 թ. – Լևոն Տեր-Պետրոսյանը չառարկեց :
1996 թ. – Վազգեն Մանուկյանը առաջնորդեց նորաթուխ անկախության համար պայքարի համը բերանում մնացած ժողովրդին ընդդեմ ժողովրդի որոշումը անտեսողների :
1996 թ. – Վազգեն Մանուկյանը գնաց տուն :
2008 թ. – Վազգեն Սարգսյանը սպանված է ռոմանտիկների կողմից :
2008 թ. – Լևոն Տեր-Պետրոսյանը առաջնորդում է ժողովրդին ընդդեմ երկիրը բռնազավթածների :
2008 թ. – Համաձայն վերջին տեղեկությունների , Վազգեն Մանուկյանը տնից դուրս չի եկել :