PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայլուրն ու իրականությունը։ Տաթևիկ Նալբանդյան նայի՛ր

Artgeo
20.02.2008, 23:29
Այսօր Հայլուրում հայտարարեցին, որ համացանցում հայտնվել է «բազմաթիվ կեղծ ինֆորմացիա, որոնց հետևել ու պատասխանում է Տաթևիկ Նալբանդյանը» Հարգելի Տաթևիկ, խնդրում եմ ձեր աչքերը լայն բացեք ու նայեք, թե ինչ է կատարվում երկրում ու մտածեք, արդյո՞ք ձեր աշխատավարձը ավելի բարձր է, քան ձեր արժանապատվությունը։ Հայլուրի միակողմանի լուսաբանումով աշխատանքը շարունակելու դեպքում, միայն կփաստեք, որ արժանապտվություն չունեք։

Սա Վրացական անկախ «Մզե» հեռուստաալիքի լրատվական սյուժեն է, որը ցուցադրվել է այսօր ժամը 18.00-ին։
http://files.ge/file/153253/Movie-wmv.html

Շուտով կտեղադրեմ այլ կայքերում և Յություբում։ Եթե օգնեք, շնորհակալ կլինեմ։

Կտեղադրեմ նաև ավելի երկար 7 րոպեանոց վիդեոն Երևանից ուղիղ եթերով։

Վաղը կայանալու է հանրահավաք ժամը 15.00-ին Ազատության հրապարակում, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը խոստացել է անակնկալ։

REAL_ist
20.02.2008, 23:35
Հայլուրի մասին մենակ մի բանա կարելի ասել, հրաշալի իրականացրեց "ընձուխտի" քաղաքականություն

ChildOfTheSky
20.02.2008, 23:38
Սա Վրացական անկախ «Մզե» հեռուստաալիքի լրատվական սյուժեն է, որը ցուցադրվել է այսօր ժամը 18.00-ին։

Էսօր տեսանք իրանց , ուրիշ վրացիներ էլ կային , Ասոշիեյթիդ Փրեսսից էլ կային :

Artgeo
21.02.2008, 00:20
http://ifolder.ru/5435157

Ավելացվել է 11 րոպե անց
http://rapidshare.com/files/93505252/Movie.wmv.html

Artgeo
21.02.2008, 02:26
Անկախ վրացական հեռուստաալիք «Մզե» Գլխավոր թողարկում 20.00 20.02.08 Ուղիղ եթեր երևանից։ 8 րոպեանոց սյուժե։

http://video.google.com/videoplay?docid=967554230510244264&hl=en
http://www.youtube.com/v/BDMRpbBpjFo
http://www.megaupload.com/?d=7MS5JOQC
http://rapidshare.com/files/93524502/MZERA2008.wmv.html
http://ifolder.ru/5436331
http://files.ge/file/153487/MZERA2008-wmv.html?setlang=en

Հ.Գ. Տաթևիկ Նալբանդյան ուշադիր նայիր այս սյուժեն ու աշխատավարձ ստանալուց, հիշիր, որ այն քեզ փողոցում կանգնած մարդիկ էլ են տալիս։

ցեղակրոն
21.02.2008, 03:22
Շնորհակալ եմ, գոնե վրացիները անաչառ ինֆորմացիա տվեցին...
Իսկ մեր հայլուրները ստահոդ ու ամոթալի կեցվածք են ընդունել։
Բա էս ԱՊՀ սուտի դիտորդները ու սրանց խոսալու ձևը։
Ով անբարոյական է, թող էդ ռսների տակ պառկի ստրուկի նման։

GevSky
21.02.2008, 03:34
Չմտածեք որ ես պաշտպանում եմ ինչ որ մեկին, բայց Արթուր, դու այսպես կարձագանքեիր արդյոք, եթե Ա1+ լիներ ու նույն կարգի բաներ նկատեիր: Լավ ինչևէ հարգելիներս ես ընդամենը առաջարկում եմ լինել օբյեկտիվ, ասենք 2 կողմնել քննադատենք և գովաբանել որը ուզեմ անել դրա համար հիմք կգտնեմ հաստատ համոզված եղեք, Հ1 ես սիրում եմ որովհետև հաճելի է լսել լավ նորություններ, օրինակ մայրաքաղաքում ծնվեց այսքան երեխա, մեր մարզիկները հասան այսինչ հաջողության և այլն... Հաստատ մի բան որ Ա1-ով չէիր լսի քանի որ որդեգրել էին ոռնոց, լացուկոց, բողոք և հիմնականում սուբյեկտիվ մեկնաբանում: Հերիք չի՞ լացել:
Ես ինքս ընտրել էմ իմ ուզած մարդուն ում համարել էմ որ ավելի լավ կարող է ղեկավարել իմ պետությունըմ, ես բողոք չունեմ դրա վերաբերյալ անկախ նրանից իմ ուզած մարդը ընտրվել է թե չե, չե որ ես չեմ տեսել կեղծում կամ զգացել արտառոց դեպք: Ինչի՞ց դժգոհեմ: Իսկ հերիք չի ամենինչից դժգոհե՞ք, չի բացառվում կա Վատը, բայց չի կարող դրա կողքին չլինել Լավը, իսկ ինչու արհամարել Լավը անընդհատ լացելով Վատի համար, երբ պետք է սովորենք տեսնել մեզ շրջապատող արժեքները, պետք է կորի մի բանը որ զգանք դրա արժեքը: Այնպես որ կխնդրեի բոլորին, ասում եք Վատը, ավելի շատ ասեք Լավը: Ես այդպես էմ առաջնորդվում, իմ ոչ մի օր հետ չի գա այդ դեպքում ինչու՞ չզգամ Լավը և չվայելեմ այն քանի դեռ ապրում եմ

Artgeo
21.02.2008, 03:42
Չմտածեք որ ես պաշտպանում եմ ինչ որ մեկին, բայց Արթուր, դու այսպես կարձագանքեիր արդյոք, եթե Ա1+ լիներ ու նույն կարգի բաներ նկատեիր:
http://www.akumb.am/showpost.php?p=619389&postcount=214

A1+-ը ո՞ր մի աշխատակիցն է հանրության՝ ՔՈ՛ գրպանից աշխատավարձ ստանո՞ւմ։ Ա1+ը քեզ որևէ բան պարտավոր չի։ Հանրայինը պարտավոր է Հայաստանին, հայ ժողովրդին անաչառ լուրեր մատուցել։ ՊԱՐՏԱՎՈՐ Է, եթե ստանձնել է պանհայկական ալիքի դերը, եթե ծառայում է հանրությանը, եթե ստանում է աշխատավարձ հանրության գրպանից։
Հանրայինը լավ ու վատ չպիտի տարբերի, այլ հայտնի ԱՄԵՆ ԻՆՉԻ մասին ինչ կատարվում է երկրում ու անհանգստացնում է հանրությանը։ Եթե դու ինձ համոզես, որ հայ ժողովուրդը թքած ունի մի քանի տասնյակ հազար հանրահավաքին մասնակցող մարդկանց վրա, ես ներողություն կխնդրեմ ու կլռեմ։

ChildOfTheSky
21.02.2008, 03:47
Ինչ կանի մարդը , երբ նրան վտարեն իր բնակարանից , արդյոք կկարողանա խոսել լավի մասին : Ա1+ը վտարվել է եթերից , մի սպասեք ականջահաճո լուրեր Ա1+ից , քանի որ մենք ապրում ենք երկրում , որտեղ կասեցվում է խոսքի ազատությունը և փակվում է հեռուստաընկերություն օբյեկտիվ լրատվության համար :

Sunny Stream
21.02.2008, 04:29
[B][COLOR="Red"]Անկախ վրացական հեռուստաալիք «Մզե» Գլխավոր թողարկում 20.00 20.02.08 Ուղիղ եթեր երևանից։ 8 րոպեանոց սյուժե։

Ինձ մոտ 2րոպե 40վրկ տեսանյութ է բեռնվել, բայց ամբողջական...

իհարկե ապրեն վրացիները, որ ցույց են տալիս, բայց դե դուք էլ եք տեսնում, թե ինչքան բացասական շեշտադրում կար... էդ ու՞մ էին խոսացրել` մի կերպ ռուսերեն խոսող 2 տղամարդ, որ к черту են ուղարկում մեր չեղած ղեկավարությունը, ինչն էլ պետք է Վրաստանին էսօր, որպեսզի ցույց տան, որ մենակ իրենք չեն ռուսներին դեմ... նույն կերպ էլ լուսաբանվում են էնտեղի իրադարձությունները մեզ մոտ. ոչ մի փաստ, պայթելու աստիճանի էմոցիաներ... իսկ էն մա՞րդն ով է, որ խոսում է 30 բողոքից :think
մի խոսքով, որպես լրագրողական նյութ էլի մի բան չի, օբյեկտիվ չի, փաստեր էլ չկան...
Արթ, դու կիմանաս, Վրաստանի դեպքերը նույն ալիքը ո՞նց է լուսաբանել, մենակ ճիշտն ասա.

Grieg
21.02.2008, 11:46
90-երին լրաբերա նայողներին այժմ Հայլուրը չի կարող աննորմալ թվա

Ariadna
21.02.2008, 11:54
էն մա՞րդն ով է, որ խոսում է 30 բողոքից :think
մի խոսքով, որպես լրագրողական նյութ էլի մի բան չի, օբյեկտիվ չի, փաստեր էլ չկան...

Էդ մարդը, եթե չեմ սխալվում, փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանն է։

Նորմարդ
21.02.2008, 12:30
90-երին լրաբերա նայողներին այժմ Հայլուրը չի կարող աննորմալ թվա
Հա բայց էդ չի նշանակում, որ պիտի սրան հարմարվենք;)

Artgeo
21.02.2008, 13:10
փաստեր էլ չկան...
Արթ, դու կիմանաս, Վրաստանի դեպքերը նույն ալիքը ո՞նց է լուսաբանել, մենակ ճիշտն ասա.
Վիդեոկադրերից բացի էլ ի՞նչ փաստ :o

Մզե հեռուստաալիքը նոյեմբերյան օրերը ուղիղ եթերում էր ցույց տալիս առանց մեկնաբանությունների։ Նույնն էին անում Կավկասիա, Իմեդի հեռուստաալիքները։ Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը ժամը մեկ լրատվական թողարկում էր հեռարձակում (մեկը չավարտված, մյուսի սկսվելու ժամն էր, այսինքն նոնստոպ), նույնը Ռուսթավի 2 հեռուստաալիքը։

Երբ Վրաստանում փակեցին Իմեդի հեռուստաալիքը, ԲՈԼՈՐ ալիքներն ու լրագրողները դուրս եկան ի պաշտպանություն այդ ալիքի, մինչև Բադրի Պատառկացիշվիլու հայտնի հայտարարությունը, որից հետո արդեն Իմեդիի լրագրողներն էին լքում ալիքը։

Նախագահական ընտրություններից հետո ակցիաները ժամը մեկ լուսաբանում էին Ռուսթավի 2, Վրաստանի Հանրային, Մզե հեռուստաաալիքները։ Ուղիղ եթերում առանց մեկնաբանությունների ցուցադրում էին Կավկասիա և Մաեստրո հեռուստաալիքները։ Ամեն երեկո ԲՈԼՈՐ վերը նշված ալիքներով ուղիղ եթերում քաղաքական վիճաբանություններ էին, որտեղ իրար դեմ դիմաց նստում էին բոլոր կողմերը։

Ու չնայած այս ամենին, այսօր Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը փոխում է խորհրդի կազմը։ Խորհրդի անդամների քանակը հավասարապես բաշխվելու է ընդդիմության և իշխանության թեկնածուների միջև, որոնք էլ ընտրելու են խորհրդի նախագահ

Ցույց տուր ինձ գեթ մեկ խոսք (Չեմ ասում կադր, սյուժե), որ ասվել է Հայաստանի Հանրային հեռուստաաընկերության եթերում հանրահավաքի մասին։ ՄԻ ԽՈՍՔ։

Ֆրեյա
21.02.2008, 13:52
Ժողովուրդ ջան, հանրային հեռուստատեսությունը, և իրան հարգոող ցանկացած լրագրող պարտավոր է ցույց տալ իրականությունը, և ոչ թե սպասարկի իշխանության շահերը:
և եթե ժողովուրդը դուրս է եկել փողոց, իշխանությունները ոչ թե պետք է ծածկադմփոց անեն, այլ հակառակը, հասկանան, թե ինչու է ժողովուրդը բողոքում, գուցե իրենք սխալ են կառավարում երկիրը, սա նորմալ երկրի դեպքում:
Բայց մեր մոտ իշխանությունները և ժողովուրդը հակառակ կողմեր են, թշնամիներ, և իշխանությունները փակում են աչքերը և ասում "Հանրահավաք, հանրահավաք, ուրա հանրահավաքը? Չկա հանրահավաքը!"
Իսկ Հայլուրը ուղակի մեր խայտառակություննա: Էտ մարդիկ ել են իրանց "ժուրնալիստ" կոչում???

Belle
21.02.2008, 15:56
Վայ էս ինչ լավ թեմա է, շնորհակալություն :)

Ես էլ Հայլուր չեմ սիրում: Լրիվ միակողմանի մեկնաբանություններ են:

Quadro
21.02.2008, 18:33
խի մենակ Հ1 - ը, ոչ մի ալիք էլ ռիսկ չարեց ինչոր մի բան ցույց տա Քոչարյանի կամքին հակառակ: Կարելի ա վրացերեն սովորել ու վրաստանի ալիքներով ստանալ երկրում կատարվող իրադարձությունների մասին ինֆորմացիա:

ժողովուրդ կներեք, որ թեմաից դուրս եմ գրում: Լսել եմ Գյումրիում էլ ա ցույց ինչ-որ մեկը ինֆորմացիա ունի ?

Sunny Stream
21.02.2008, 21:03
Վիդեոկադրերից բացի էլ ի՞նչ փաստ :o
Ցույց տուր ինձ գեթ մեկ խոսք (Չեմ ասում կադր, սյուժե), որ ասվել է Հայաստանի Հանրային հեռուստաաընկերության եթերում հանրահավաքի մասին։ ՄԻ ԽՈՍՔ։
Խոսքս միտինգն ապացուցող փաստի մասին չէ, այլ դրա պատճառի` ընտրախախտումների... ամբողջ ընթացքում միայն ինչ-որ քաղաքացիներ են խոսում ու ասում ՄԻԱՅՆ այն, ինչ կուզի լսել Վրաստանը!!! Ես չեմ ասում, թե Հայլուրը լավ է անում, որ բան չի ասում, չէ', երեկ ահավոր կատաղել էի Հայլուրի "պահվածքից", ու էլի եմ գրում, որ ամենախայտառակ ձևով պետք է Հ1-ի լրատվական բաժնի ամբողջ անձնակազմին հանրության դատին հանձնել :angry
բայց, նորից եմ գրում, որպես լրագրողական նյութ ՄԶԵ-ի նյութը լավը չի. ինքը չափազանց կողմնակալ է, ու կողմնականլ ոչ թե ՍՍ-ԼՏՊ հակամարտության մեջ, այլ Անդրկովկաս-Ռուսաստան, ՄԶԵ-ն էդքան ծախսի տակ է ընկել, էդքան տեխնիկա է տեղափոխել, ուղիղ եթեր մտել, որ ոչ թե ներկայացնի, թե ինչ է տեղի ունեցել ընտրությունների ընթացքում, այլ միմիայն նրա համար որ Հայաստանը ներկայացնի անտիռուսաստանյան լույսի ներքո: Էդ նյութը ընտրությունների մասին չէ! Որևէ պաշտոնական հայտարարություն եղել է", որ մեզ մոտ Ուկրաինայի ու Վրաստանի օրինակով հեղափոխություն է պատրաստվում, ո'չ, իսկ իրենք դա ներկայացրին պաշտոնականին մոտ հավաստիությամբ!

Ինչ վերաբերում է մերոնց... ես լրջորեն մտածում եմ, որ էս ամեն ինչի խաղաղվելուց հետո պետք է մի շատ մասսայական, շատ մեծ ցույց անել Հ1-ի դեմ ու բոլոր եթերները խափանելու սպառնալիքով` պահանջել մաքուր լրատվություն, ոչ թե ուղեղների լվացում!!! Պահանջը չկատարելու դեպքում իսկապես խափանել եթերները, փչացնել քաղաքում արվող stand up-երը ու հազար ու մի բան մտածել...:angry

Artgeo
21.02.2008, 21:16
Նոր երկու խոսք ասեցին :D

Yellow Raven
21.02.2008, 22:06
Հայլուրը գլուխգործոցա լրիվ:DՆոր ասում են,իբր Մանվելենք Լևոնին չեն միացել ու Լևոնը ապատեղեկատվությունա տարածում: :o:[

Արշակ
21.02.2008, 23:17
Ինչ վերաբերում է մերոնց... ես լրջորեն մտածում եմ, որ էս ամեն ինչի խաղաղվելուց հետո պետք է մի շատ մասսայական, շատ մեծ ցույց անել Հ1-ի դեմ ու բոլոր եթերները խափանելու սպառնալիքով` պահանջել մաքուր լրատվություն, ոչ թե ուղեղների լվացում!!! Պահանջը չկատարելու դեպքում իսկապես խափանել եթերները, փչացնել քաղաքում արվող stand up-երը ու հազար ու մի բան մտածել...:angry
Հա, անկախ քաղաքական ելքից, Հ1–ով լուրջ զբաղվել է պետք։ :sad
Իմիջիայլոց, մյուս ալիքներով ևս։

Սերխիո
21.02.2008, 23:22
մի խոստովանություն էլ ես անեմ ,չեմ պաշտպանում ԼՏ-Պ-ին ,բայց Հ1 -ը իրոք մեյմունություն ա անում:tease:{:blin:pardon

Sunny Stream
22.02.2008, 00:32
Իմիջիայլոց, մյուս ալիքներով ևս։

հա!

Հ.Գ. Շողակաթին ու Հայրենիքին ձեռք չենք տա :erexa ;)

Artgeo
22.02.2008, 03:14
Տաթևիկ Նալբանդյան Հ1-ը մի հատ ԱլՋազիրա է՞լ չկա :think

http://english.aljazeera.net/NR/exeres/EC634AD0-4DDB-4FF0-BD26-9A7BECAE439E.htm
http://www.nytimes.com/2008/02/21/world/eu...nyt&emc=rss (http://http%3a%2f/www.nytimes.com/2008/02/21/world/europe/21armenia.html?ex=1361250000&en=86674459693f47fb&ei=5088&partner=rssnyt&emc=rss)
http://www.echo.msk.ru/news/424491.html (http://http%3a%2f/www.echo.msk.ru/news/424491.html)
http://mignews.com.ua/articles/292051.html (http://http%3a%2f/mignews.com.ua/articles/292051.html)
http://www.rbc.ua/rus/newsline/2008/02/21/315977.shtml (http://http%3a%2f/www.rbc.ua/rus/newsline/2008/02/21/315977.shtml)
http://news.ru.msn.com/article.aspx?cp-doc...umentid=7591104 (http://http%3a%2f/news.ru.msn.com/article.aspx?cp-documentid=7591104)
http://www.newsru.com/world/21feb2008/armen.html (http://http%3a%2f/www.newsru.com/world/21feb2008/armen.html)
http://utro.ua/news/2008/02/21/75965.shtml (http://http%3a%2f/utro.ua/news/2008/02/21/75965.shtml)
http://www.finmarket.ru/z/nws/hotnews.asp?...81085&rid=1 (http://http%3a%2f/www.finmarket.ru/z/nws/hotnews.asp?id=781085&rid=1)
http://www.abc.net.au/news/stories/2008/02.../21/2168399.htm (http://http%3a%2f/www.abc.net.au/news/stories/2008/02/21/2168399.htm)
http://edition.cnn.com/2008/WORLD/europe/0...s.ap/index.html (http://http%3a%2f/edition.cnn.com/2008/WORLD/europe/02/19/armenia.elections.ap/index.html)
http://www.presstv.ir/detail.aspx?id=44042...ionid=351020406 (http://http%3a%2f/www.presstv.ir/detail.aspx?id=44042&sectionid=351020406)
http://www.upi.com/NewsTrack/Top_News/2008...tial_vote/2303/ (http://http%3a%2f/www.upi.com/NewsTrack/Top_News/2008/02/20/rivals_protest_armenian_presidential_vote/2303/)
http://lite.alertnet.org/thenews/newsdesk/...k/L19287588.htm (http://http%3a%2f/lite.alertnet.org/thenews/newsdesk/L19287588.htm)
http://uk.news.yahoo.com/rtrs/20080220/twl...-bd5ae06_4.html (http://http%3a%2f/uk.news.yahoo.com/rtrs/20080220/twl-uk-armenia-vote-bd5ae06_4.html)
http://www.globalvoicesonline.org/2008/02/...tion-protest-2/ (http://http%3a%2f/www.globalvoicesonline.org/2008/02/21/armenia-opposition-protest-2/)
http://newsdaily.com/TopNews/UPI-1-2008022...ia-election.xml (http://http%3a%2f/newsdaily.com/TopNews/UPI-1-20080220-10243100-bc-armenia-election.xml)
http://www.theusdaily.com/articles/viewart...&type=World (http://http%3a%2f/www.theusdaily.com/articles/viewarticle.jsp?id=310845&type=World)
http://ditord.wordpress.com/2008/02/20/arm...ection-results/ (http://http%3a%2f/ditord.wordpress.com/2008/02/20/armenian-opposition-protest-the-election-results/)
http://news.bbc.co.uk/2/hi/europe/7254121.stm (http://http%3a%2f/news.bbc.co.uk/2/hi/europe/7254121.stm)
http://www.newstin.co.uk/sim/uk/42774279/e...n-010-000582156 (http://http%3a%2f/www.newstin.co.uk/sim/uk/42774279/en-010-000582156)

Հայլուր "Всё хорошо, прекрасный ты наш Сержик, всё хорошо, всё хорошо"

P.S.
22.02.2008, 03:18

Ոնց էլ չես ալարել, էսքան գտել, դրել ես...հալալ է:)

Artgeo
22.02.2008, 16:50
Բոյկոտ «Հայլուրին» եւ Հ1-ին
14:06 Yerevan | 10:06 GMT | Friday 22 February

Հայտնի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների մի մեծ բանակ ապրում է հայրենիքից դուրս, մասնավորապես ԱՄՆ-ում: Մենք տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի հայկական համայնքում դեռ ընտրություններից առաջ ստեղծվել էին ընտրություններում` Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանող նախաձեռնող խմբեր, որոնցում ընդգրկված են անվանի մարդիկ, արվեստագետներ, մշակութային գործիչներ: Քանի որ արտասահմանում ապրող մեր հայրենակիցները իրավունք չունեն մասնակցել ՀՀ-ում տեղի ունեցող ընտրություններին, նախաձեռնող խմբի անդամները նախընտրական շրջանում զանգահարում էին Հայաստանում ապրող իրենց հարազատներին ու բարեկամներին ու հորդորում նախագահական ընտրություններում իրենց քվեն տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մեր ունեցած տեղեկություններով` երեկ վերոնշյալ նախաձեռնող խմբերի ներկայացուցիչները, ովքեր երկրի նկատմամբ իրենց կարոտն առնում էին հայկական հեռուստաընկերություններ դիտելով, այսպես ասած` ուխտել են այլեւս չդիտել Հ1-ն ու հատկապես «Հայլուր» լրատվականը` որպես կեղծ, ուղեղների լվացմամբ զբաղվող ու հեղափոխական ոգին ջլատելուն միտված ծրագիր, հորդորելով նույնն անել նաեւ ՀՀ-ում ապրող իրենց հարազատներին:

Artgeo
22.02.2008, 17:45
Ոնց էլ չես ալարել, էսքան գտել, դրել ես...հալալ է:)

Որ ասեմ չեմ փնտրել, կհավատա՞ս: Ամբողջ համացանցը հեղեղված է այդ նորություններով: Միջազգային ալիքներն էլ են խոսում: Զարմանում եմ էլի, էդ մարդիկ ընկերներ, բարեկամներ չունե՞ն :think Ո՞նց են նայում ծանոթենրի աչքերին: Կամ մի՞թե չեն հասկանում, որ 19-րդ դարում չենք ու Հ1-ով չի էլի միայն լուրեր ասվում: Վերջիվերջո հեռախոս կա, ինտերնետ կա, մարդիկ փողոցում իրար տեսնում են, խոսում, պատմում…
Մի բան չեմ հասկանում, մե՞զ են ապուշի տեղ դնում, թե՞ իրենց :think

Ռուֆուս
22.02.2008, 17:47
Ես ինքս դարձել եմ անկախ լրատվական միջոց, ժամը մեկ զանգում եմ Գյումրի, որ տնեցիներին տեղյակ պահեմ վերջին նորությունների մասին! :)

Smergh
22.02.2008, 18:29
Որ ասեմ չեմ փնտրել, կհավատա՞ս: Ամբողջ համացանցը հեղեղված է այդ նորություններով: Միջազգային ալիքներն էլ են խոսում: Զարմանում եմ էլի, էդ մարդիկ ընկերներ, բարեկամներ չունե՞ն :think Ո՞նց են նայում ծանոթենրի աչքերին: Կամ մի՞թե չեն հասկանում, որ 19-րդ դարում չենք ու Հ1-ով չի էլի միայն լուրեր ասվում: Վերջիվերջո հեռախոս կա, ինտերնետ կա, մարդիկ փողոցում իրար տեսնում են, խոսում, պատմում…
Մի բան չեմ հասկանում, մե՞զ են ապուշի տեղ դնում, թե՞ իրենց :think

Artgeo Ջան խելքդ գլխին մարդ ես, այդ ինչո՞ւ ես այդպես զարմանում Հ-1-ի վրա:
1996 թվականին, Ազատության հրապարակում միտինգի ժամանակ նույն պահանջներն էր դրվում իսկապես հաղթանակած Նախագահ Վազգեն Մանուկյանի կողմնակիցների կողմից: Սեպտեմբերի 24-ին 70-80հազարանոց բազմությունը(որն իհարկե ավելի մեծ բազմություն էր քան լևոհականների կողմից նշվող 300000-ը) գնաց Ռադիոպետկոմի շենքի մոտ` ընդամենը 5 րոպե էին խնդրում տրամադրել արդեն հաղթանակած Նախագահի համար:Սակայն ո'չ միայն չտրամադրեցին, այլ հենց այն օրվանից սկիզբ դրվեց Վազգեն Մանուկյանին վարկաբեկելու ստոր ու բիրտ գործելաոճին, որն առ այսօր մնում է ՀՀՇ-ի ու նրա առաջնորդի զինանոցում:
Այն ժամանակ ժողովուրդը պահանջում էր վերահաշվարկներ կատարել ուշադիր հետևեք մտքիս` ցանկացած 3 ընտրատեղամասում, որոնց կնշեն իշխանությունները, սակայն ի՞նչ եղավ : Կատարեցի՞ն հարյուր հազարավոր մարդկանց պահանջներից գոնե մեկը:
Ժողովրդական կարծիքի վրա բռնանալու ,նրան տեղեկատվական բլոկադայի ենթարկելու ամենաբիտ ձևերն ու եղանակներն այն ժամանակ են մտել մեր առօրյա: Դեռ այսօրվա իշխանությունները, որոնց ես տանել չեմ կարողանում, այնքան բարոյական են գտնվել, որ չեն ասում "միևնույնն է թեկուզ 100 տոկոս էլ որ տայիք` չէինք թողնի"
թույլ են տալիս ընտրատեղամասեր բացել , վերահաշվարկներ կատարել:
Այնպես, որ այն հիստերիան, որն այսօր բարձրացրել են լևոնականները միանգամայն անտեղի է ու անհամեմատելի` իրենց գործած մեղքերի համեմատ:
ԵՎ հետո, ի՞նչ կապ ունի այստեղ Տաթևիկ Նալբանդյանը, մի սովորական հաղորդավար, որի հացն էլ են է, որ կարդա այն, ինչը իրեն ասում են որ կարդա ու նրան մեղադրելն այս ամենի մեջ առնվազն անբարոյականություն է, որքանով նաև անբարոյականություն է հայ քաղաքական դաշտի ամենամաքուր քաղաքական գործչին ստոր կեղծիքներով պախարակելը:

Artgeo
22.02.2008, 18:38
Ի՞նչ եք խառնվել իրար...1996 թվականին...
Լավ էլի, չհոգնեցի՞ք։ Հետո, որ ասում են «աբիժնիկական պահվածք» նեղանում եք։ :( Իմ արև պարտված կռվից հետո բռունցքներ եք թափահարում։ 1996 գնացքը վաղուց անցել-գնացել է։ Պատմական ակնարկների ժամանակը չի հիմա։ Լևոնի հետ պարզելու հարցեր ունեք, նստեք իր հետ պարզեք։ Ի՞նչ եք կպել հակասերժաքոչարյանական տրամադրված ժողովրդի՞ց։

ԵՎ հետո, ի՞նչ կապ ունի այստեղ Տաթևիկ Նալբանդյանը, մի սովորական հաղորդավար
Խառնում ես, դա Տաթևիկ Բաղդասարյանն է, իսկ այս մեկը Նալբանդյանն է։ Հայլուրի գլխավոր ուղեղալվացման մեքենան ու ստախոսը։

Smergh
22.02.2008, 18:56
Artgeo ջան:
Ինչ էլ վարպետացել եք Լևոնի հասցեին հնչող մեղադրանքներին պատասխանելուց խուսափելու մեջ: Ախր ամբողջ ողբերգությունը նրանումն է, որ քո նշած շարժումը ղեկավարում է խաբեպա մեկը, որի տանձին էլ չէ երկրի ու ժողովրդի ճակատագիրը: Մի՞թե պարզ չէ, որ վրեժ լուծելն է նրա նպատակը:
Այսօր մի տեղ արդեն գրել եմ , ես պատրաստ եմ քո նշած շարժմանը սատարել նույնիսկ այն դեպքում, եթե այնտեղ գլխավորը սատանան լինի միայն ո'չ Լևոնը:

Artgeo
22.02.2008, 19:06

Չեմ խուսափում պատասխանելուց։ Պարզապես չեմ պատասխանում ;) Ես Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից չեմ ու չեմ էլ պատրաստվում դառնալ։ Դա քաջ հայտնի է բոլորին։
(Ավելին, նախկին կինս՝ Բյուրը ( :D) Վազգեն Մանուկյանի կողմնակից է։)
Բայց սրա հետ միասին, կպատասխանեմ հենց քո գրառումից մեջբերոլով։
Իմ կարծիքով «տանձին էլ չէ երկրի ու ժողովրդի ճակատագիրը» բոլոր նրանց, ովքեր հանգիստ տանը նստած են։

Ավելացվել է 2 րոպե անց
Կրկնում եմ, ԻՄ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿԱՐԾԻՔՆ Է, ոչ մեկին վիրավորելու ցանկություն չունեմ։
Շնորհակալություն։

Artgeo
22.02.2008, 21:10
Ժող, իմ արև, ամեն երեկո 21.00-ին միացնում եմ հույս փայփայելով, որ մարդկության ու խոհեմության գոնե մի կաթիլ կա Հայլուրի լրագրողների մոտ... ու ամեն անգամ հիասթափվում, որ Հայաստանի ՀԱՆՐԱՅԻՆ հեռուստաընկերությունը պարզապես թքած ունի ՀԱՆՐՈՒԹՅԱՆ մեծ մասի ու երկրում ստեղծված իրավիճակի վրա... :(

Նույնիսկ Վահան Հովհաննիսյանի հրաժարականի մասին են լռում :o

Ավելացվել է 3 րոպե անց
Վայ չէ, հիմա են ցույց տալիս։

P.S.
22.02.2008, 23:06

Հ1-ի անփոփոխ կեցվածքը սկսած 96—ից որքան էլ զարմանալի թվա, գալիս է իշխանության ղեկին կանգնած մարդկանց մտածողությունից՝ նրանք մինչև հիմա կարծում են, որ մարդկանց տեղեկատվության միակ աղբյուրը Հ1–ն է։ Հենց այդ պատճառով այդ ալիքի վրա անմարդկային ճնշումներ են գործադրում։

Ինչ–որ իմաստով նրանց իրավացի են։ Մարզերում հատկապես, ժողովուրդը Հ1 է նայում ամեն երեկո։ Ուղղակի, եթե առաջ Հ1–ին վստահում էին, ապա այսօր չեն հավատում։ Որքան կշարունակվի այս վիճակը՞՝ մինչև նույն ընդդիմությունը չհասկանա, որ ինստիտուցիոնալ փոփոխություն են անհրաժեշտ Հանրային հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում, որով այն ձևավորող խորհրդի կազմում պետք է ընդգրկել ընդդիմության ներկայացուցիչներին ևս, ինչպես արեցին Վրաստանում։

Ինչ վերաբերում է Տաթոյին, ապա ի տարբերություն մնացած բոլոր հեռուստալրագրողների ու հեռուստամեկնաբանների, Տաթևիկը իսկապես անկեղծ է իր գնահատականներում։ Դա նաև իր անձնական կարծիքն է։ Այդ իմաստով ես ոչ միայն ագրեսիվ չեմ նրա նկատմամբ, այլ անգամ հարգանք ունեմ՝ հենց այն պատճառով, որ ի տարբերություն մյուսների, որոնք նյութ են սարքում, հաղորդում են, հետո՝ բողոքում են, Տաթոն անում է այն, ինչ սիրում է, ասում է այն՝ ինչ մտածում է։

Ավելին, Տաթոյի առաջին ռեպորտաժները Լևոնի մասին չափազանց դիպուկ էին։

Ի դեպ, Լոս Անջելեսի մասին լուրերին։ Ես ստանում եմ բազմաթիվ հակասական տեղեկատվություն։ Ինչ է կատարվում իրականում՝ կասեմ մի երկու շաբաթից։ Գնում եմ Կալիֆորնիա:hands

Sunny Stream
23.02.2008, 20:19
ԵՐԹԻ ԷԻՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԿԱՆԱՅՔ

[19:39] 23 Փետրվարի, 2008

Կանայք պահանջում են ՚Հ1ՙ-ի օրինական գործունեություն եւ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հրաժարականը: Նրանք երթով Ազատության հրապարակից գնացին մինչեւ ռադիոտուն, ապա հակառակը:

Երթին մասնակցում էին հազարավոր կանայք, իսկ նրանց շրջապատել էին հիմնականում երիտասարդ տղաները, որոնք ձեռքերը բռնած շրջան էին կազմել ու կանանց առել մեջը:

՚Մենք պահանջում ենք ՀՀՌԸ խորհրդի նախագահի հրաժարականը, ՚Հ1ՙ հեռացիրՙ,-այս խոսքերով կանաց առաջնորդում էր ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ում խոսքերին բուռն արձագանքում էին ներկա կանայք` ՚հիմաՙ ՚հեռացիրՙ կոչերով: Նրա կողքին էր կանգնած նաեւ ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը: Ռադիոտան շենքի մոտ քաղաքային ոստիկանության հատուկ ջոկատայիններն էին կանգնած, որոնք մեծ շառավղով փակել էին ռադիոտան մուտքը:

՚Ամոթՙ, ՚ամոթՙ էին գոռում հավաքված կանայք: ԵՊՀ-ի մոտով անցնելիս նրանց կոչերը սաստկացան, իսկ ահա մետրոյի ՚Երիտասարդականՙ-ի կանգառում կանգնածներին գառում էին ՚միացիրՙ, ՚հիմաՙ: ՚Եթե Արմեն Ամիրյանը մեզ արհամարհեց նաեւ իր կնոջը, քրոջը, դստերը, երբ կանայք են ոտքի կանգնում, արդեն վերջն էՙ,-՚Ա1+ՙ-ին ասաց վանաձորցի Սուսաննան, ով ծանր դրոշ էր թափահարում ողջ երթի ընթացքում:

՚Այս երթը նշանակում է, որ մենք մեր եղբայրների, ամուսինների, որդիների կողքին ենք, էլ տուն չենք գնա, մինչեւ արդարություն չհաստատվիՙ,-՚Ա1+ՙ-ին ասաց մեկ այլ կին ակտիվիստ:

՚Եթե հազարավոր կանայք են խառնվել գործին, կասկածից վեր է, որ հաղթելու ենքՙ,-ասաց ուսանողուհի Աննան: Նշենք, որ ողջ երթի ընթացքում կանանց ջերմ էին ընդունում եւ նրանց կոչերին արձագանքում բազմաթիվ մարդիկ, շատ վարորդներն էլ միացնում էին իրենց ազդանշանները եւ բռունցքներով պայքար ցույց տալիս:

՚Ազատությանՙ հրապարակ հասնելիս, հրապարակում ներկա տղամարդիկ ջերմ ծափողջույններով դիմավորեցին իրենց բառերով ասած` ՚հաղթանակած կանանցՙ:

Արդեն հրապարակում էլ ելույթ ունեցավ ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը, ով դիմեց հավաքվածներին ՚ՀՀ ազատ քաղաքացիներՙ կոչով եւ ասելով, որ իրենց` կանանց պատգամը այլեւս իրողություն է:

՚Եթե մենք ուզում ենք մեր թոռներին ազատ քաղաքացի դաստիարակել, ուրեմն խոսքի ազատություն պիտի լինի եւ նրանք պետք է հրաժարական տան: Մենք ուզում ենք, որ մեր երեխաները ստանան հայեցի դաստիարակություն, մուղամներ ու խուժանի, անգրագետ փողոցայինի խոսք չլսեն հեռուստատեսությամբ ու մեր արդարացի պահանջով հաղթել ենքՙ,-ասաց ներկաներին նա,որին բուռն արձագանքեցին բոլորը. ՚հիմաՙ, ՚հիմաՙ:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=58169

Artgeo
24.02.2008, 13:12
«Հ1» հեռացիր»
Փետրվար 23, 2008

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցող կանայք երթ կազմակերպեցին դեպի Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող Հանրային ռադիոյի շենք:
տպել

ուղարկել ընկերոջը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի նստավայրը հենց այս շենքում է: Մինչ կանայք կհասնեին Հանրային ռադիոյի շենքին, ոստիկանության հատուկ ջոկատայիններն արդեն հասցրել էին շրջափակել այն:

««Հ1» հեռացիր»,-գոռում էին ցուցարարները:

Եթին մասնակցող հազարավոր ցուցարարներ պահանջում էին հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հրաժարականը:

«Ամոթ», «ամոթ» վանկարկում էին կանայք:

Այնուհետեւ ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ:

VIDEO http://a1plus.am/file/vid/6395.wmv

20 դոլարը շատ է «Հայլուրի» համար
13:45 Yerevan | 9:45 GMT | Saturday 23 February

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի հայկական համայնքում Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանող նախաձեռնող խմբերի անդամները` վրդովված արբանյակային հեռուստատեսությամբ հեռարձակվող Հ1-ի «Հայլուր» լրատվական ծրագրի բացահայտ ապատեղակատվությունից ու խեղաթյուրված տեղեկատվությունից` ընդհանրապես հրաժարվել են Հ1-ի ծառայությունից, որի դիմաց յուրաքանչյուր օգտվող ԱՄՆ-ում ամսական մուծում է 20 դոլար:

Garun
24.02.2008, 22:41
լավ, հայլուրը մի կողմ, ինձ անհանգստացնում է, ինչ է լինելու Օպերայում հավաքվածների ճակատագիրը/

երեվի բոլորդ էլ նկատեցիք, որ այսօր հայլուրը ավելի երկար խոսեց եվ «լուսաբանեց» այն ինչ կատարվում է Օպերայի բակում.

Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ նախորոք հող էր ստեցծվում իրենց հետագա անելիքների համար

Sunny Stream
24.02.2008, 22:42
երեվի բոլորդ էլ նկատեցիք, որ այսօր հայլուրը ավելի երկար խոսեց եվ «լուսաբանեց» այն ինչ կատարվում է Օպերայի բակում.

Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ նախորոք հող էր ստեցծվում իրենց հետագա անելիքների համար

Կմանրամասնե՞ս, թե ինչ են ասել ու ինչ հող են, ըստ քեզ, նախապատրաստում... ես բաց եմ թողել էս թողարկումը...

Artgeo
25.02.2008, 18:23
Կմանրամասնե՞ս, թե ինչ են ասել ու ինչ հող են, ըստ քեզ, նախապատրաստում... ես բաց եմ թողել էս թողարկումը...

Բրեժնևյան ձայնով հայտարարում էին, որ դուք թմրամոլներ եք ու զզվելի հարբեցողներ։ :D :D Բայց ինչքան են տուֆտում...

Ի դեպ, պարզվեց թե ինչու են փոքր ինչ լռում արտասահմանյան լրատվական ալիքները։ Քոչարյանն ու Պուտինը փակել են արտասահմանյան կապուղիները։

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ` ՚ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱՙ ԱՆՎԱՆ ՏԱԿ

[21:23] 24 Փետրվարի, 2008

Հայաստանից ՚Միրՙ արբանյակային կապով արտասահմանյան հեռուստաընկերություններին տեսանյութեր փոխանցելը դարձել է անհնար՝ ընտրություններից մեկ օր առաջ, փետրվարի 18-ին:

Արտասահմանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների խոսքերով, ՚Միրՙ -ի հայաստանյան մասնաճյուղում հրաժարվել են իրենց սպասարկել՝ նշելով, որ իրենց մոտ ՚պրոֆիլակտիկաՙ է:

՚Միրՙ-ը այն հիմնական միջոցն է, որով Հայաստանից արբանյակային կապով տեսանյութեր են փոխանցվում արտասահմանյան հեռուստաընկերությունների:

Միջազգային հեռուստաընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ իրենք, բուն ընտրությունների և դրան հաջորդող օրերին, օգտվել են “EBU” ընկերության արբանյակային կապից: Վերջիններս սակայն արդեն մեկնել են Հայաստանից, եւ արտասահմանյան հեռուստաընկերությունների լրագրողները տարակուսանքի մեջ են. ինչպե՞ս փոխանցել տեսանյութերը:

՚Միրՙ -ի ՚պրոֆիլակտիկանՙ ավելի քան տարօրինակ է հնչում հատկապես այս օրերին, երբ ընկերությունը հնարավորություն ուներ լուրջ գումարներ վաստակել: ՚Միրՙ-ով տեսանյութ փոխանցելու մեկ րոպեի արժեքը միջինը 200 դոլար արժե:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=58254

Նույն 1988 թվականն ա։ Ջա՜ն... Էն ժամանակ ինտերնետ չի եղել, մեր հայրերն ու մայրերն են հաղթել։ Հիմա մեր բոլոր հնարավորություններով հաստատ ՀԱՂԹԵԼՈ՛Ւ ԵՆՔ։