PDA

Դիտել ողջ տարբերակը : գողանալ ընկերոջ սիրած էակին



AnDev
20.02.2008, 16:52
Երբևիցե եղե՞լ է ձեր հետ, որ սիրահարվեք ընկերոջ սիրելիին: Իմ հետ մի անգամ պատահել է ու դա ահավոր է:oy

Սամվել
20.02.2008, 17:45
Երբևիցե եղե՞լ է ձեր հետ, որ սիրահարվեք ընկերոջ սիրելիին: Իմ հետ մի անգամ պատահել է ու դա ահավոր է:oy

Իմ ընկերոջ հետ է եղել, երբ նա սիրահարվեց իմ այն աղջկան որին սիրում էի 3 տարի, չնայած այդպես էլ չէի խոսել նրա հետ, սկզբում բավականին ծանր տարա, բայց դե հետո սառը գլխով գցել բռնելուց հետո հասկացա որ նա դա դիտավորյալ չի արել։ Այսինքն սիրտ է ինչ արած ինքնստիքյան է ստացվում։ Ամեն դեպքում որոշ ժամանակ հետո մի կաղմ քաշվեցի։ Ամեն դեպքում լավագույն ընկերս էր։ Չնայած վերջիվերջո նրա մոտ էլ բան չստացվեց բայց դե .. . :)

Ամեն դեպքում իրոք թվում է թե վատ իրավիճակ է բայց եթե մի քիչ երկար մտածես ոչ ոք էլ դրա մեջ մեղավոր չէ...

Իսկ այ եթե սիրահարվես ընկերոջդ ընկերուհուն արդեն դու պետքա տղամարդկություն ունենաս մի կողմ քաշվես և նույնիսկ չփորձես ակնարկել, նպաստելով նրանց երջանկությանը :love

Dr. M
21.02.2008, 02:15
պարզապես իմ սեփական կարծիքն արտահայտեմ, եթե դեմ չեք
նախ նման իրավիճակից հիմար բան չկա
պարզապես պետք է այլ աչքերով նայել այդ աղջկան ;) ասենք ակնոցների հետևից :cool
այդտեղ մեծ դեր է խաղում աղջիկը ամեն դեպքում:think

BusinessMen
22.02.2008, 13:47
Շատ նորմալ ես վարվել, ամեն մարդ չէր կարա այդքան ուժ գտնել իր մեջ, եթե աղջիկը նույնպես ընկերոջտ սիրում էր, իմաստ չուներ նրա համար պայքարել:
Իսկ ընկերոջտ հետ հարբերությունները հիմա նորմալ են և ընթացքում դու ինչ-որ բան չէ՞իր զգում

Սամվել
22.02.2008, 16:32
Շատ նորմալ ես վարվել, ամեն մարդ չէր կարա այդքան ուժ գտնել իր մեջ, եթե աղջիկը նույնպես ընկերոջտ սիրում էր, իմաստ չուներ նրա համար պայքարել:
Իսկ ընկերոջտ հետ հարբերությունները հիմա նորմալ են և ընթացքում դու ինչ-որ բան չէ՞իր զգում

Ոնց հասկացա ինձ էր վերաբերում այս գրառումը, իրականում այդ աղջիկը ոչ ինձ էր սիրում ոչ էլ ընկերոջս :D

Բայց դե ընկերս մինչև հիմա էլ ամենալավ ընկերներիցս մեկնա :friends:

Lapterik
22.02.2008, 23:34
Դե լավ, որ սենց թեմ ա եք բացել, ես էլ գրեմ: Ես ոչ մեկի չեմ գողացել: Լավ պատմեմ...
Սիրում էի մեկին, երևի էլի, հեո պարզվեց, որ չէ: Ունեի մի ընկերուհի, որի հետ շատ մոտ էի: Էտ տղայի հետ ծանոթ չէի, բայց էտ ընկերուհիս շատ էր ուզում մեզ ծանոթացներ, ինքը քիչ թե շատ, հետո ավելի շատ :D ծանոթ էր իրա հետ: Մի խոսքով մի օր շատ անհաջող ծանոթացանք: Էն կարգավիճակը, որ ես իրան ամեն օր երևի պատմում էի էտ տղայի մասին, անցավ որոշ ժամանակ ու փոխվեց կարգավիճակը, ինքն էր պատմում, ես էլ ուրախանում էի ոնցվոր: Անցան օրեր, ամիսներ, իրանք շատ մտերիմ էին, դր հիմա տղան ինչ մեղք ունի, շատ չգիտի իրա հանդեպ իմ վերաբերմունքի մասին: Մի խոսքով անցավ ամիսներ, ու էտ ըինթացքում իմ ու ընկերհուս հարաբերությունները սառեցին, իհարկե ինքը իրան շատ վատ էր զգում, որ ամեն ինչ տենց էր ստացվում, բայց ես իրան համոզում էի, որ տենց լավ ա: Անցան մի քանի ամիսնե ու իրանք նշանվեցին, չնայած, որ ընկերուհիս ասում էր ես իրա հե՞տ :o, երբեք, բայց...
Անցավ որոշ ժամանակ, իմացանք, որ ամուսնացել են, հիմա էլ բալիկ են ունենալու բա :erexa Իհարկե ես ընթացքում իմ ոտքով քիչ քիչ հեռու քաշվեցի, ու ընկերությունը մեջտեղում սառեց, բա:
Հ.Գ. Տենց բարի աղջիկ եմ:oy

Dr. M
23.02.2008, 23:56
կարելի է չէ մի 2բառ ասել?
Դա հարցի մոտեցում է, ընկերուհիդ ենթագիտակցորեն է դա արել,և ինքն արդեն գիտեր, որ այդ տղան իրեն դուր է գալիս :) չես կարծում? Նա դրանով քողարկել է իր զգացմունքները, համակրանքը հանդեպ այդ տղայի, կամ էլ փորձել է այդ խնդիրը փաթաթել ուրիշի վզին :) իսկ եթե ինքն անկեղծ խաղ էր խաղում քեզ հետ, դրանով չպիտի սահմանափակվեր ձեր ընկերությունը, կարելի էր պարզապես բացատրվել... Եթե նրան համոզել ես, որ ամեն ինչ նորմալ է, իսկ նա խզել է կապերը քեզ հետ, դա - որովհետև վախեցել է, որ կկորցնի նրան քեզ հետ ընկերությունը շարունալելով.. բա: Ամեն ինչ բացատրություն ունի, բայց այդ բացատրություններից շատ քչերն են ընկալվում , ցավոք...
Այ սրա համար եմ ասում, որ աղջկա հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի գցի... :D Մեծ մասամբ, աղջիկների մեջ հավերժ ընկերություն չկա... ցավալի է, բայց փաստ :( չգիտեմ ինչ պիտի կիսեն իրար հետ, իսկ ինչու տղաներն այդպես չեն մոտենում հարցին? :angry :think ՄԻՇՏ ՆԱԽԱՆՁԵԼ ԵՄ ՏՂԱՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ, ու ձգտում եմ այդպիսին լինել :) չնայած ոչ մի ընկերուհու համար ես "դավաճան" չեմ եղել, ու առավել ևս, տղայի հարցով, ընդհակառակ, միշտ ինձ են նախանձել, չգիտեմ ինչու :think :(
ինչու տղաները նման հարցերից հետո շարունակում են ընկերություն անել իսկ աղջիկենրը ոչ? :o դժվար է? :(

ինչ-որ շատ երկարեց 2 բառս:oy

Սերխիո
24.02.2008, 00:18
Ոչ մեկիդ գրառումը չեմ կարդացել ,բայց միանգամից պիտի ասեմ ,որ տենց ճիշտ չկա ,ինչ ա նշանակում հրապուրվել ընկերոջ սիրելիով ? , առավել ևս չեմ ասում գողանալ:angry

եթե զգացմունք է առաջացել ,ուրեմն եղել է մի պահ ,որ ուրիշ աչքերով ես այդ մարդուն նայել . . . ուրեմն գնա' ու շուտ աչքերդ հանիր:sad:goblin

egoist
24.02.2008, 00:45
Նման դեպքեր հաճախ են պատահում , չեմ կարծում որ դա արվում է կանխամտածված, պարզապես տղաները և աղջիկները իրենց ընկերների մոտ հիացած խոսում են
սիրած էակի մասին, իրենց սիրահարված աչքերով նկարագրում ամեն ինչ , և ակամայից ընկերոջ ուշադրությունը հրավիրում այդ աղջկա/ տղայի վրա .....
Եթե նման դեպք է պատահել , ինչ կարելի է անել . սկզբում զարմանալ, հետո բարկանալ...
և ի վերջո հաշտվել.... և եթե ընկերուհուդ արդեն կորցրել ես, գոնե ընկերոջդ կարողանաս չկորցնել (եթե իրոք լավ ընկերներ եք եղել)...

Naira
05.03.2008, 00:44
կարելի է ես պատմեմ իմ հետ եղած դեպքը.ինդձ սիրահարվել են 2 եղբայրներ իրարից անտեղյակ...բայց դա արդեն անցյալում է.ես չեմ ընտրել ոչ մեկին.իսկ թեմայի վերաբերյալ կարծիքս ասեմ ամեն ինչ հնարաոր է կյանքում.բայց սկզբնական շրջանւմ ետ ամեն ինչը կախված է աղջկանից թե վոնց է դրսևորում իրան.եթե սիրի 2ից մեկին հաստատ կարող է վանի մյոուսին շատ քաղաքակիրթ ձևով:

@Lika@
05.03.2008, 21:38
Ես հիանում եմ այնպիսի մարդկանցով,ովքեր հանուն իրենց ընկերոջ կամ ընկերուհու երջանկության համար իրենցն են զոհում,որովհետև ոչ բոլորը կարող են դա անել...:love

Երկնային
05.03.2008, 21:49
տհաճ իրավիճակ ա, իրոք…
ես ինքս երբեք թույլ չեմ տա, որ երկու ընկեր կամ եղբայր իմ պատճառով վիճաբանության մեջ մտնեն, կամ էլ նման անհարմար իրավիճակում հայտնվեն… :oyաղջկանից շատ բան ա գալիս…

@Lika@
05.03.2008, 21:51
տհաճ իրավիճակ ա, իրոք…
ես ինքս երբեք թույլ չեմ տա, որ երկու ընկեր կամ եղբայր իմ պատճառով վիճաբանության մեջ մտնեն, կամ էլ նման անհարմար իրավիճակում հայտնվեն… :oyաղջկանից շատ բան ա գալիս…

ՇԱՏ ՃԻՇՏ ԵՍ.:hands

Adam_Smith
13.03.2008, 22:26
Իմ կարծիքով հնարավոր է, որ մարդ սիրահարվի թեկուզ իր ընկերոջ սիրելիին, բայց մարդու տարբերությունը կամ երևի թե առավելությունը կենդանիներից կայանում է հենց իր բանականության միջոցով իր որոշ ցանկությունները զսպելու մեջ: Եթե յուրաքանչյուր ոք հետևեր իր զգացմունքներին կամ այլ բնազդային հիմքեր ունեցող տարրերի, ապա հազիվ թե մենք հիմա խաղաղ աշխարհում ապրեինք...:B:ok:P

Հ.Գ. Պատկերացնում եմ հիմա ինչ են մտածում իմ մասին գրածս կարդացողները :oy

Ambrosine
13.03.2008, 22:45
Ես այս երևույթը համարում եմ դավաճանություն, հարված թիկունքից::angry Հատկապես, եթե ընկերդ քեզնից թաքուն առաջարկություն է անում քո <<սիրելիին>>, իսկ քո <<սիրելին>>/եթե չգիտի, որ իրեն սիրում ես, կամ գիտի, բայց իրեն չհասկացողի տեղ ա դնում/ նրան <<հա>> է ասում: Լրիվ համաձայն եմ, որ աղջկանից շատ բան ա կախված: Նա պետք է հետևանքների մասին էլ մտածի. չէ որ 2 ընկեր իր պատճառով կկռվեն: Չեմ հարգում տենց աղջիկներին:[

Հ.Գ. Մի տեսակ չարությամբ եմ ծիծաղում այդպիսի ընկերոջ վրա, որը մի աղջկա պատճառով հրաժարվում է իր լավագույն ընկերոջից, որը նրա համար և եղբայր է, և թիկունք, ու հետո այդ աղջիկը հոգնում է նրանից,բաժանվում, ու այդ <<ընկերը>> մնում է միայնակ:crazy

Kuk
13.03.2008, 22:52
Երկու ընկեր սիրահարվում են մի աղջկա:( Իսկ աղջիկը չի կարողանում ընտրություն կատարել երկու ընկերներից ում հետ կապի կյանքը և ասում է նրանց.
-Երկուսիցդ ով առաջինը բարձրանա սարը, խարույկ վառի և ամբողջ գիշեր վառ պահի, նրա հետ էլ կամուսնանամ:
Տղաները համաձայնվում են որոշմանը: Տղաներից մեկը, որը կարողանում է ընկերոջից շուտ բարձրանալ, խարույկ է վառում և չդիմանալով հոգնածությանը՝ քնում է: Մյուս ընկերը, որը երկրորդն է բարձրանում, տեսնելուվ ընկերոջը քնած:lazy ծածկում է նրան, արդեն հանգչող խարույկի վրա փայտ ավելացնում և իջնում:
Անչափ հարգում եմ երկրորդը սար բարձրացող ընկերոջ արարքը :hands

chiburgen
13.03.2008, 22:53
կարճ ասած իմ կարծիքով դա ընկերոջ նկատմամբ դավաճանություն է:
էքուց չէ մյուս օր ընկերը ամուսնանա էտ աղջկա հետ, ուրեմն ինքը պիտի իր ընկերոջ կնոջը ուրիշ աչքերով նայի(ընկերոջ կնգա հետույքին աչք ունենա):
ամեն մարդ կարա կառավարի իր զգացմունքները:Առավել ևս եթե գիտակցումա ում նկատմամբա զգացմունքներ տածում: