PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհնար է



Adam
20.02.2008, 15:44
Եկեք այստեղ գրենք այնպիսի բաներ, որոնք անհնար է...
Օրինակ՝ Բժշկականի ասպիրանտուրան ավարտած մալյար. :D
կամ Ֆինլանդիայում պատրաստվող թթի արաղ :D և այլն...

Fobus
20.02.2008, 15:52
Լևոն Տեր-Պետրոսյան` ՀՀ-ի երրորդ նախագահ

Dayana
20.02.2008, 15:55
Լևոն Տեր-Պետրոսյան` ՀՀ-ի երրորդ նախագահ

նույն հավանականությամբ մնացած 7-ը :D

Adam
20.02.2008, 15:57
Այ մարդ ամեն տեղ ընտրություններ եք բացում դե լավ էլի :D
Ես ասի թեմա բացեմ մի քիչ շեղվենք ... :angry :D

Աբելյան
20.02.2008, 18:00
Սերժ Սարգսյան՝ ինձ արժանի պրեզիդենտ

Janita Hero
20.02.2008, 18:06
Անհնար է.
20.02.2008-ին ռոմանտիկ հեքիաթ գրող

Սերխիո
20.02.2008, 18:43
Դոստոևսկի կարդացած երթուղայինի վարորդ:

Fobus
20.02.2008, 19:48
բարոյական անբարոյական կին

Ra$Ta
20.02.2008, 20:06
Դոստոևսկի կարդացած երթուղայինի վարորդ:

:angry , նույնիսկ սենց կատակ չի կարելի անել որտև հաստատ վարորդներ կան որոնց բարոյական մակարդակը և կրթվածության աստիճանը հաստատ մերինից բարձրա

Anul
20.02.2008, 20:06
Դոստոևսկի կարդացած երթուղայինի վարորդ:

հաստատ հնարավոր է: Նույնիսկ գիտեմ կարմիր դիպլոմով երթուղայիյնի վարորդ :P

Ավելացվել է 34 վայրկյան անց
անհնար է-շատ սիրուն հայ տղա :D:D

Սամվել
20.02.2008, 20:17
շատ սիրուն հայ տղա

Իսկ ինչ է ասել է՝ Սիրուն :o

Սիրունը դա հարաբերական հասկացություն է ;)

Anul
20.02.2008, 20:19
Իսկ ինչ է ասել է՝ Սիրուն :o

Սիրունը դա հարաբերական հասկացություն է ;)

դա ոչ սիրուններն են հորինել :D

անհնար է կյանքում մեղք չգործած մարդ

Apsara
20.02.2008, 21:51
էս արտահայտությունը իրականում եմ լսել՝ իմ կույս, հարս Նառան, որ 3 երեխա ունի:o

VisTolog
20.02.2008, 22:58
:angry , նույնիսկ սենց կատակ չի կարելի անել որտև հաստատ վարորդներ կան որոնց բարոյական մակարդակը և կրթվածության աստիճանը հաստատ մերինից բարձրա
Ճիշտա, էդ մարդիկ ինչ անեն որ....

Անհնար է, որ մարդ գլխին մեկ մազ ունենա, էն էլ 50սմ:

*e}|{uka*
20.02.2008, 23:29
Անհնար է անհնար բանների մասին չխոսելը :D

Lethal Sweetness
21.02.2008, 00:24
Անհնար է Լոսում ապրել ու հայ ծանոթ չունենալ :D

Ra$Ta
21.02.2008, 01:33
Անհնար է մոռանալ եթե սիրում ես , անհնար է սիրել եթե մոռանում ես :think:D

Guest
21.02.2008, 10:30
Անարդարություն

keyboard
21.02.2008, 10:34
...որ ՀՀ-ում լինի ժողովրդավարություն:hands

Dayana
21.02.2008, 10:35
Անհնար է որ հայերը երբևէ գոհ լինեն իրեն կառավարությունից :D

Lethal Sweetness
21.02.2008, 13:31
Անհնար է սուտ խոսալու ունակություն չունենալ :D

VisTolog
21.02.2008, 15:25
Անհնար է հինգ ոտանի ոչխար::D
Իրական է, մի վախտ ցույց են տվել::)

Djavaxhq
21.02.2008, 15:31
Անհնար է որ տղեքն աղջիկներին չխաբեն աղջիկները տղեքին

Belle
21.02.2008, 15:35
Անհնար է սուտ խոսալու ունակություն չունենալ :D

:o չեմ կարծում… կգտնվեն մարդիկ, որ սուտ խոսելու ունակություն չունեն /ափսոս ինձ չեք ճանաչում ;) /

Անհնար է անհնար լինի…

Adam
21.02.2008, 21:09
Անհնար է, որ էս թեմայում մեկն ու մեկը գրառում չաներ :D

Աբելյան
21.02.2008, 21:20
անհնար ա գյուղ կանգնի ու գերան չկոտրի

Karina
22.02.2008, 18:21
Անհնար է ծիածանի տակով անցնելը:roll

Հայկօ
29.03.2010, 21:07
Անհնար է, որ Գալուստ Սահակյանը տրամաբանորեն փոխկապակցված սկիզբ և ավարտ ունեցող նախադասություն ասի:

Meme
29.03.2010, 22:11
Անհնար է առանց սիրտ ապրելը

Դարք
29.03.2010, 22:14
անհնար է Գևորգ Ալթումյանը 50 բառից պակաս բառով նախադասություն ասի

Adriano
30.03.2010, 10:59
Անհնար է պատկերացնել, որ թուրքերը վեկալեն իրենց վեշերը ու ռադ լինեն կովկասից:
Անհնար է ապրել առանց խաբելու:
Անհնար է տապոռով սանրվելը:
Անհնար է, որ հայկական գյուղերում տուալետը տան մեջ լինի:
Անհնար է, որ գյուղերում տուալետի հեռավորությունը 25 կմ-ից ցածր լինի տնից
Անհնար է մազերը կտրել, հետո ասել սենց լավ չի ուրիշ ձև կտրեք:
Անհնար է շեմուշկա չրթելուց հետո սեմուշկեն լցնել աղբամանը:
Անհնար է երկու հայ հանդիպեն ու կռիվ չլինի
Անհնար է ուտել ձուն առանց այն մաքրելու:
Անհնար է պատկերացնել աբարանցիների կյանքը առանց բազմաֆունկցիոնալ էշի
Անհնար է հավին զոռով ձու ածացնել տալ:
Անհնար է սկզբից կոշիկ հագնելը հետո վրից շալվար:
Անհնար է աշխատանք ճարելառանց ծանոթի:
Անհնար է տեսնել փողոցում քայլող բարի դեմքով, մեղմ ժպիտով մի հայի
Անհնար է պատկերացնել, որ հայերը նեգրերին ձեռ չառնեն:
Անհնար է մտածել, որ հեսա հայերը ամերիկայից Լոսը չեն ուզելու:

Magic-Mushroom
09.04.2010, 11:51
Անհնար է, որ Երեվանը դառնա Ամստերդամի պես ազատ քաղաք:D
Անհնար է, որ Հայաստանում նորմալ ինտերնետ տրամադրեն

A.r.p.i.
09.04.2010, 12:01
Անհնար է շեմուշկա չրթելուց հետո սեմուշկեն լցնել աղբամանը:
Անհնար է աշխատանք ճարել առանց ծանոթի:
:
Լավ էլ հնարավորա::P
Հ.Գ. Շնորհքի ու խելքի հարցա::)

Rammstein
09.04.2010, 13:45
Անհնար է, որ էս թեման տեսնելուց ձեռներս քոր չգան ու չուզեմ փակեմ։ :nyam :(

Magic-Mushroom
09.04.2010, 15:02
Անհնար է,որ Rammstein փակի այս թեման,ինքը շատ բարի է:D

Rammstein
09.04.2010, 15:53
Անհնար է, որ աշխարհում ինչ-որ անհնրար բան լինի։ (չբռնե՞մ փակեմ) :think

kitty
25.04.2011, 14:44
անհնար է կանխագուշակել թե երբ է լինելու աշխարհի վերջը

davtyanhasmik
25.04.2011, 15:20
Անհնարին ոչինչ չկա աշխարհում…


Մոդերատորական. Ակումբում արգելվում են տրանսլիտով (լատինատառ հայերեն) գրառումները: Այս գրառումը փոխարկվում է հայատառի:
Իսկ ստացված զգուշացումների ու տուգանային միավորների մասին կարող եք իմանալ ստացված նամակների (http://www.akumb.am/private.php) էջում:

anahit96
25.04.2011, 15:24
Անհնարա,որ դու одноклассники.ру-ում չկաս,կամ րես եղել

Arpine
26.09.2011, 21:45
Անհնարա, որ չլինեն էնպիսի մարդիկ որ չկան ու չեն եղել odnoklassniki.ru ում.