PDA

Դիտել ողջ տարբերակը : . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

Էջեր : [1] 2 3 4 5 6 7 8

Taurel. . . .
20.02.2008, 09:52
ԼՏՊ-ի շտաբը , հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ԿԸՀ-ի հրապարակած տվյալները, հայտարարում է , որ այսորվա ժամը երեքի հանրահավաքը կկայանա ժամը 11.00-ին ,ըստ իրական տվյալների միայն Երևանում ԼՏՊ-ը հավաքել է 320.000 ձայն , Չնայած կեղծիքներին Հայաստանում ԼՏՊ-ը հավաքել է 54% ձայն............ մանրամասները հրապարակելու իրավունքը չունեմ, բայց հավատացած եղեք, որ ձեր ձայներին տեր կանգնողներ կան............Այսօր ժամը 11.00-ին, բոլորս դեպի մատենադարան , տեր կանգնելու մեր ձայներին

Lethal Sweetness
20.02.2008, 10:17
Չեմ հասկանում, ո՞նց են ձայներին տեր կանգնելու: Կբացատրե՞ք, խնդրում եմ:
Հույս ունենա՞նք գոնե, որ մի բան կփոխվի:

Նավաստի
20.02.2008, 11:00
Ժողովուրդ անելու բան չունեք ուրիշ:

Թե՞ էլի պտիտ անցաց անգամվա նման, գնաք կանգնեք էն գեղամյանչիկների ու ստեփանյանչիկների կողքը, մինչև գիշերվա 3 հավայի խմեք քեֆ զնեք, անունը դնելով միտինգ,

Ու հետո սկսվի հարբաց կռիվ անվտանգության աշհատակիցների հետ: Հա ու ամենակարեվորը, չմոռանաք հաջորդ օրը ասել, որ Ձեզ հավայի ծեծեցին:

ՉԻ ԿԱՐԵԼԻ տենց, Փոխեք Ձեր մոտեցումը: ՀԱՎԱՅԻ ՊՌԱԳՈՒԼԿԻ նմանվող միտինգներով բան չեն փոխում: :angry

dvgray
20.02.2008, 11:00
Չեմ հասկանում, ո՞նց են ձայներին տեր կանգնելու: Կբացատրե՞ք, խնդրում եմ:
Հույս ունենա՞նք գոնե, որ մի բան կփոխվի:
Էս տարածքում /սրան հետայսու ես պետություն անվանել չեն ցանկանում/ ձայնին միակ տեր կանգնելու ձևը ՝ ԱՎՏՈՄԱՏՆ է:

Քանի որ Լևոնենք հրաժարվելլ են էտ ձևից, ուրեմն ամեն ինչ սուտ է... Փուչիկ ու գլուխ ցավցնոցի:

Marduk
20.02.2008, 11:08
1996 թիվը սրբագրեցիք
Դե գնացեք ու հիմա վայելեք դրա արդյունքները...

Yellow Raven
20.02.2008, 11:08
Մի հատ Վրաստան էլ չկանք,էտ <<զմրուխտե ռևոլյուցիա>>-ից անենք,որ իշխանությունները իրանց ոտով հելնեն գնան:

dvgray
20.02.2008, 11:10
1996 թիվը սրբագրեցիք
Դե գնացեք ու հիմա վայելեք դրա արդյունքները...
Իսկ դուք դաշնակներով ցնծացեք վերջնական ավերակների վրա

Ra$Ta
20.02.2008, 11:16
Ասում են արդեն զորքը քաղաքումա :

Marduk
20.02.2008, 11:22
Իսկ դուք դաշնակներով ցնծացեք վերջնական ավերակների վրա

Դաշնակներն էլ լավ պատժվեցին: Իրենց հասնում էր:
Իսկ ավերակները մարդկանց հոգիներում:
Եթե մի երկրում 1996 թիվը մարդկանց ոչինչ չի սովորեցնում ապա այն կկրկվի հավերժ մինչև խելքները տեղը գա ու հասկանաք որ ժողովրդին այսքան արհամարել չի կարելի: Չեր կարելի ԼՏՊ-ի նման քաղաքական դիակին վերակենդանացնել: Միթե էսքան խելացի ջահելության մեջ մի նորմալ մարդ չկար:

Էս տարածքում /սրան հետայսու ես պետություն անվանել չեն ցանկանում/ ձայնին միակ տեր կանգնելու ձևը ՝ ԱՎՏՈՄԱՏՆ է:

Եվս մի կոպիտ սխալ
Այդպիսի եզրակացության եկել էր նաև մի ոմն Նաիրի բայց ինչպես տեսնում ենք ավտոմատներով էլ հարց չի լուծվում:
Ընդհակառակը ավելի վատ եղավ:

dvgray
20.02.2008, 11:30
Այդպիսի եզրակացության եկել էր նաև մի ոմն Նաիրի բայց ինչպես տեսնում ենք ավտոմատներով էլ հարց չի լուծվում:

Նայած ում համար...
Քոչարյանի, Սերժի, քյոռ Անդոյի ... ու դաշնակների համար լավ էլ հարցեր լուծեց...
Էնպես որ կախված է, թե էտ հարցը ում կամ ինչի համար ես լուծում ;)...

Ծով
20.02.2008, 11:31
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՐԴԵՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ է...
Պայքարի զարկը շուտով կտրվի...
Վախկոտ-հռեոտորների որոշումը իրենց խղճի վրա ենք թողնում...
Անտարբերներին մաղթում բարի արգելափակում սեփական բնակարանում, որ հանկարծ ժողովրդի պատճառով չտուժվեն...
Ով ուզում է, բայց չի կարող գալ խնդրում եմ գոնե աղոթե՛ք մեզ համար... /բոլորդ/

keyboard
20.02.2008, 11:40
1996 թիվը սրբագրեցիք
Դե գնացեք ու հիմա վայելեք դրա արդյունքները...
96-ը մեր ժողովրդի միակ շանսն ու հնարավորությունն էր տեր կանգնելու իր ձայներին և ընտրելու իսկական նախագահ, որը իրոք արժանի էր, սակայն անցան այդ օրերը և նման բան երբեք էլ չի լինի, զուր է գնալ ու բողոքել հարգելի բարեկամներ, Ձեր դեմ մի ամբողջ ԶՈՒ և ՆԳ ԱԱ զորք է կանգնած, ես էլ դուք էլ անզոր ենք, այս ամենը նշում եմ խորին ցավով:

Ավելացվել է 2 րոպե անց

Եվս մի կոպիտ սխալ
Այդպիսի եզրակացության եկել էր նաև մի ոմն Նաիրի բայց ինչպես տեսնում ենք ավտոմատներով էլ հարց չի լուծվում:
Ընդհակառակը ավելի վատ եղավ:
Հունանյանը ուղղակի ուշացավ, դա էր նրա միակ սխալը

Marduk
20.02.2008, 11:42
Հայաստանում Դեմոկրատիան կարող է վերականգնել միայն այնպիսի ուժ որը հստակ կդատապարտի 1996, 2003 ու 2005 թվերը:
Մնացած բոլոր կոնֆիգուրացիաները սուտ է:
Չնայած ջահելությունը երևի ուզում է մի քիչ կռիվ կռիվ խաղա: Ինչ ասեմ, գնացեք կռվեք.... հետո կհասկանաք որ զոռբայությամբ զոռբաներին չեն հաղթում: Կեղծելով կեղծիքին չեն հաղթում:

keyboard
20.02.2008, 11:45
Մի հատ Վրաստան էլ չկանք,էտ <<զմրուխտե ռևոլյուցիա>>-ից անենք,որ իշխանությունները իրանց ոտով հելնեն գնան:
Վրաստանի հեղափոխության հետևում լրիվ ւորիշ բան է կանգնած, մեզ դա հարկավոր չէ առանց այդ էլ մեր վիճակը ողբալի է::(

Նորմարդ
20.02.2008, 11:46
Հայաստանում Դեմոկրատիան կարող է վերականգնել միայն այնպիսի ուժ որը հստակ կդատապարտի 1996, 2003 ու 2005 թվերը:
Մնացած բոլոր կոնֆիգուրացիաները սուտ է:
Չնայած ջահելությունը երևի ուզում է մի քիչ կռիվ կռիվ խաղա: Ինչ ասեմ, գնացեք կռվեք.... հետո կհասկանաք որ զոռբայությամբ զոռբաներին չեն հաղթում: Կեղծելով կեղծիքին չեն հաղթում:
2008-ը մոռացար եղբայր;)

Ավելացվել է 35 վայրկյան անց

Վրաստանի հեղափոխության հետևում լրիվ ւորիշ բան է կանգնած, մեզ դա հարկավոր չէ առանց այդ էլ մեր վիճակը ողբալի է::(
Ողբալի ա, որովհետև տենց որոշ ուժերի ձեռք ա տալիս:angry

keyboard
20.02.2008, 11:49
Հայաստանում Դեմոկրատիան կարող է վերականգնել միայն այնպիսի ուժ որը հստակ կդատապարտի 1996, 2003 ու 2005 թվերը:
Մնացած բոլոր կոնֆիգուրացիաները սուտ է:
Չնայած ջահելությունը երևի ուզում է մի քիչ կռիվ կռիվ խաղա: Ինչ ասեմ, գնացեք կռվեք.... հետո կհասկանաք որ զոռբայությամբ զոռբաներին չեն հաղթում: Կեղծելով կեղծիքին չեն հաղթում:
Ճիշտն ասած չհասկացա ինչ իմաստով դատապարտել, որ խնդրեմ կմանրամասնե՞ս, եթե նկատի ունես, որ դեռ այն ժամանակվանից է սկսել խաբեությունն ու կեղծիքը, լրիվ համամիտ եմ, բայց ուրիշ ինչ դատապարտելու բան կա, մանրամասնի խնդրում եմ:

Ավելացվել է 2 րոպե անց

Ողբալի ա, որովհետև տենց որոշ ուժերի ձեռք ա տալիս:angry
Դե իհարկե, բարեկամ, դա ակնհայտ է, թե չէ հիմա ազգովի կտոնեինք մեր հաղթանակը, այլ ոչ թե մի քանիսը ռեստորաններում սալյուտով:D

P.S.
20.02.2008, 11:54
Ես չեմ հասկանում էդ պեսսիմիզմը։ Ի՞նչ է նշանակում չգնալ հանրահավաքին...Փետրվարի 19–ին տեղի ունեցածը կարելի է ամեն ինչ անվանել, բացի ընտրություններից։ Դա նշանակում է, որ մի 5000 հոգի կարող է իր կամքը թելադրել 2 մլն–ից ավելի մարդո՞ւն։ Ուրեմն դրա՞ն եք արժանի։

Ես ինքս ահավոր վիրավորված եմ։ Վիրավորված եմ էն փաստից, որ ուղղակի թքած ունեն ժողովրդի կամքի, քաղաքացու ընտրության, ազատ մրցակցության, արդար ընտրությունների վրա։

Լավ, ոչ մեկիդ ինքնասիրությանը սա չի կպնում։ Ինձ համար կարևոր չէ, թե ով կընտրվի, կարևոր է որ ԸՆՏՐՎԻ ԱՐԴԱՐ։ Ու հիմա, երբ Սերժն ու ՀՀԿ–ն ապացուցեին, որ անում են այն, ինչ ուզում են, անում են ամենադաժան, ամենաանմարդկային մեթոդներով՝ կին, տարեց հանձնաժողովականներին առևանգելով ու ծեծելով, ձեր ձայնը ջնջելով ու դրա փոխարեն լցոնելով, ձեր ապագան գողանալով, ձեր հույսը բռնաբարելով, ձեր կարիերան վիժեցնելով, ձեզ ստրկացնելով....դրանից հետո դեռ հարցականի տակ եք դնում գնալ հանրահավաքին, թե ոչ...

Լյումպենացված հոտի պես ապրելը երևի ավելի հարմար է...Ամոթ նրանց, ով Երևանում է ու չի գնում։ Թեկուզ թող ծեծվի, թեկուզ սառի...բայց ավելի լավ է փոշմանել արածի համար, քան չարածի...

Անողնաշար, իներտ, վախեցած ու աջը քաշած՝ էդ արդեն նոր սերունդ չի...էդ նոր սերունդը էլ չի կարող տաղանդավոր լինել, չի կարող լավ բան ստեղծել, չի կարող ապագա ունենալ...ընդամենը գորշ ներկա ու նույնքան էլ անգույն ապագա...

Եթե երիտասարդ ես, ուրեմն մաքսիմալիստ ես ու հեղափոխական, հակառակ դեպքում ռեինկարնացված ծերունի ես...մեռած հոգի։

Շատ հոգնած եմ, տխրած ու հիասթափված...Երանի Երեւանում լինեի։

Marduk
20.02.2008, 11:55
Նորմարդ

Հա 2008-ն էլ կարելի է ավելացնել:
Մի խորհուրդ: Մինչև մի բան գրելը, տեռռոռի ավտոմատների ու մնացած խոսքերի համար որ հետո կարող են դուրս գալ ձեր դեմ: Մի քիչ համբերեք:
Սպասեք անցնի 1 ամիս: Հետո նորից վելուծեք սթափ ուղեղով ինչ կատարվեց:
Ջահել եք: Դեռ շատ հնարավորություն կունենաք էս սիստեմին հաղթելու ձև գտնելու համար: Ուղղակի ասեմ որ ԼՏՊ-ն քցում է անելու , ոնց որ 1988 թվի ոգին կոտրեց, հիմա էլ 2008 թվի ոգին է կոտրելու:
Ու որպեսզի վերջնական լոմկա չլինեք ու դառնաք ռադիկալ տեռոռիստ, կոչ կանեմ ուղղակի զբաղվել սեփական ինքնակրթությամբ: Առանց գիտելիքի, առանց սեփական ժողովրդի նկատմամբ իրական հավատի, հնարավոր չէ հաղթել մի համակարգի որի թիկունքը կանքնած է նաև Արտաքին աշխարհի վերնախավը:

REAL_ist
20.02.2008, 11:55
լավ չի վիճակը նախ զորքը քաղաքումա, բացի դրանից էլ ամբողջ ժողովուրդը չի ոտքի կանգնել, 96 ին սաղով հելան չկարանացան, հիմա ժողովրդի կեսնել չկա տենանք ինչա լինում, մնումա գեներալ Մանվելնել գա մյուս կողմից ժողովրդի մեջքին կանգնի ու դառնա քաղաքացիական պատերազմ:( ինչը տխուր հետևանքներ կարողա ունենա…
հուսով եմ դրան չի հասնի

Fedayi
20.02.2008, 11:57
Ոչ Լևոննա իրանին հասնելու, ոչ էլ Սերժին եք գահից գցելու, հասարակ, տաքգլուխ ջահելությունն է տուժելու, հասարակ ժողովուրդը, մանավանդ որ Լևոնը արժանի չէ դրան, նույնն էլ նա է արել ժամանակին;

Ֆրեյա
20.02.2008, 12:00
Ես ատում եմ ԷՍ երկիրը:angry:angry:angry Սա ուղակի կեխտի բուն ա, որոշ մարդկանց պատճառով: Լավ, վոնց անենք վոր մեզ թողեն հանգիստ շնչել ու հպարտանալ մեր հայրենիքով, ոչ թե ատել այն:(

Marduk
20.02.2008, 12:04
P.S.

Մեծ մարդ եք երևում բայց սխալ խորհուրդ եք տալիս երիտասարդությանը:
Երիտասարդները պետք է հասկանան որ առանց կառավարման տարրական գիտելիքների իրենք ոչնչի չեն կարող հասնել:
Հետո պետք է հասկանալ , տարբերել ճիշտը սխալից:
Թե որ ծնողները ասում են որ Լևոնը վատ մարդ է, ուրեմն պարտադիր պետք է ծնողների կարծիքին հակառակ գնալ ու գնալ մի մարդու հետևից որի պատմական ուղին ապացուցեց որի ունակ է միայն մարդկանց քցում անել ու կոտրել:

Ծով
20.02.2008, 12:05
Երոն կարծես թե գալիս ա / ի դեպ, մի հատ համարը pm արե՛ք/, Child-ը գալիս ա, ես եկել եմ, ուրի՞շ...
Նոր Նիկոլ Փաշինյանը խոսեց, ասաց. «Ժողովու՛րդ, երեքին ենք սկսում, շուտ ա դեռ»...
Բայց արդեն ահագին հավաքվել են ու մարտական են տրամադրված...
Իսկ P.S.-ի գրառման տակ հաճույքով կստորագրեի...

P.S.
20.02.2008, 12:13
P.S.

Մեծ մարդ եք երևում բայց սխալ խորհուրդ եք տալիս երիտասարդությանը:
Երիտասարդները պետք է հասկանան որ առանց կառավարման տարրական գիտելիքների իրենք ոչնչի չեն կարող հասնել:
Հետո պետք է հասկանալ , տարբերել ճիշտը սխալից:
Թե որ ծնողները ասում են որ Լևոնը վատ մարդ է, ուրեմն պարտադիր պետք է ծնողների կարծիքին հակառակ գնալ ու գնալ մի մարդու հետևից որի պատմական ուղին ապացուցեց որի ունակ է միայն մարդկանց քցում անել ու կոտրել:

Ոչ։ Ես չեմ ասում գնալ Լևոնի հետևից։ Ես ասում եմ՝ տեր կանգնել սեփական ձայնին։ Ու քանի որ այսօր միայն Լևոնն է ընդդիմանում, միայն Լևոնն է կարող ոտքի հանել, ապա պետք է գնալ նրա հետևից։

Ես ինձ չեմ համարում օբյեկտիվ կարծիք ունեցող, բայց խոհեմություն քարոզել էս լկտիության պայմաններում, հավասարակշռություն պահանջել էս հաստագլուխ մարդասպանների դեմ...ինչի համար է պետք էս ինքնախաբեությունը։ Թե ով է եղել Լևոնը, շատ լավ գիտեմ, բայց փաստ է՝ միայն նա կարող է էդ թայֆին ուշքի բերել...

դե թող Արթուր Բ–ը, Վահանը, Վազգենը կամ մեկ այլ թեկնածու ձայն հանի։ Մի բան ձեռնարկի։ Լռել են։ Որովհետև կեղծ են։ Ուր է Գեղամյանը՝ չէ որ նա ժամանակին իսկապես ազնիվ մարդ էր, չէր որ Սերժից հազար գլուխ գրագետ է։ Ինչու է լռում։

Այնպես որ, չէ, ես տաքարյուն չեմ ու ոչ էլ հուզմունքից եմ գրում։ Սա լեգալ իշխանություն չէ, որի դեմ օրինական պայքարես։ Սրանց պետք է վզից բռնես ու ռադ անես...

Նեմեց ռուբոյի աղբոր տղերքը, Դոդի Գագոյի թիկնապահը ու Էրեբունու տականք թաղապետ Մհերը պե՞տք է որոշեն Հայաստանի ապագան...Սա ինչ է ցեղասպանություն չէ։ Էլ խի ենք 1915 թվի համար պայքարում։ Մի հատ սա կանխենք, հետո՝ կատարվածի մասին մտածենք։ Հայ Դատը այսօր պետք է տեղի ունենա։

keyboard
20.02.2008, 12:14
Ես չեմ հասկանում էդ պեսսիմիզմը։ Ի՞նչ է նշանակում չգնալ հանրահավաքին...Փետրվարի 19–ին տեղի ունեցածը կարելի է ամեն ինչ անվանել, բացի ընտրություններից։ Դա նշանակում է, որ մի 5000 հոգի կարող է իր կամքը թելադրել 2 մլն–ից ավելի մարդո՞ւն։ Ուրեմն դրա՞ն եք արժանի։

Ես ինքս ահավոր վիրավորված եմ։ Վիրավորված եմ էն փաստից, որ ուղղակի թքած ունեն ժողովրդի կամքի, քաղաքացու ընտրության, ազատ մրցակցության, արդար ընտրությունների վրա։

Լավ, ոչ մեկիդ ինքնասիրությանը սա չի կպնում։ Ինձ համար կարևոր չէ, թե ով կընտրվի, կարևոր է որ ԸՆՏՐՎԻ ԱՐԴԱՐ։ Ու հիմա, երբ Սերժն ու ՀՀԿ–ն ապացուցեին, որ անում են այն, ինչ ուզում են, անում են ամենադաժան, ամենաանմարդկային մեթոդներով՝ կին, տարեց հանձնաժողովականներին առևանգելով ու ծեծելով, ձեր ձայնը ջնջելով ու դրա փոխարեն լցոնելով, ձեր ապագան գողանալով, ձեր հույսը բռնաբարելով, ձեր կարիերան վիժեցնելով, ձեզ ստրկացնելով....դրանից հետո դեռ հարցականի տակ եք դնում գնալ հանրահավաքին, թե ոչ...

Լյումպենացված հոտի պես ապրելը երևի ավելի հարմար է...Ամոթ նրանց, ով Երևանում է ու չի գնում։ Թեկուզ թող ծեծվի, թեկուզ սառի...բայց ավելի լավ է փոշմանել արածի համար, քան չարածի...

Անողնաշար, իներտ, վախեցած ու աջը քաշած՝ էդ արդեն նոր սերունդ չի...էդ նոր սերունդը էլ չի կարող տաղանդավոր լինել, չի կարող լավ բան ստեղծել, չի կարող ապագա ունենալ...ընդամենը գորշ ներկա ու նույնքան էլ անգույն ապագա...

Եթե երիտասարդ ես, ուրեմն մաքսիմալիստ ես ու հեղափոխական, հակառակ դեպքում ռեինկարնացված ծերունի ես...մեռած հոգի։

Շատ հոգնած եմ, տխրած ու հիասթափված...Երանի Երեւանում լինեի։
Հարգելի բարեկամ, եթե անգամ 100 հոգու էլ ծեծեն, սպանեն մեկ է մարսելու են, ինչու գնան և անտեղի ծեծ ուտեն եթե միասնական գաղափար չկա, էտ ես ու դու ենք մտածում, որ ծեծվելա էլի մի հատ էլ ծեծվենք, բայց մենք ընդամենը ավազահատիկ ենք գրանիտե հանքում, չեմ կարծում, որ ինչ-որ մեկին մեղադրելու իրավունք ունենք, այսօրվա երիտասարդները շատ անարդար բաներ են տեսել և ինչու չե նաև վախենում են, եթե ես կռվեի թուրքի դեմ կգնայի, բայց հայի դեմ կռվելուց վախենում եմ, ես 24 ամիս սահմանում եմ եղել չեմ վախեցել, գիշերով մենակ դիրքից դիրք եմ գնացել բաց տեսանելի դաշտով, բայց սրանցից վախենում եմ, որտև թուրքից բեթար են:
Իմիջայլոց մոդերատորներին խնդրում եմ բացեն Վ.Մանուկյան թեման Էնտեղ գրառմանդ պատասխան ունեմ անելու:
Ցավում եմ ես էլ եմ խորապես ցավում, երեկվանից գլխացավս չի թուլացել այդ լկտիությունները տեսնելուց հետո, բայց ինչ անեմ մենակ եմ...
Հուսով եմ հասկանալի է «մենակ եմ...» արտահայտության իմաստը

Եթե անգամ ԼՏՊ-ի հետևից գնանք ու հաղթենք, այն ժամանակ էլ համոզված եմ իրար մեջ չեն կարողանալու կիսեն ինչ որ կա ու էլի ու էլի ու էլի ու էլի ու էլի ու էլի նույն բաները, ախ Աստված ոնց եմ հոգնել այս վիճակից, երբ ենք մենք էլ նորմալ ապրելու

dvgray
20.02.2008, 12:21
Ոչ։ Ես չեմ ասում գնալ Լևոնի հետևից։ Ես ասում եմ՝ տեր կանգնել սեփական ձայնին։ Ու քանի որ այսօր միայն Լևոնն է ընդդիմանում, միայն Լևոնն է կարող ոտքի հանել, ապա պետք է գնալ նրա հետևից։

Ես ինձ չեմ համարում օբյեկտիվ կարծիք ունեցող, բայց խոհեմություն քարոզել էս լկտիության պայմաններում, հավասարակշռություն պահանջել էս հաստագլուխ մարդասպանների դեմ...ինչի համար է պետք էս ինքնախաբեությունը։ Թե ով է եղել Լևոնը, շատ լավ գիտեմ, բայց փաստ է՝ միայն նա կարող է էդ թայֆին ուշքի բերել...

դե թող Արթուր Բ–ը, Վահանը, Վազգենը կամ մեկ այլ թեկնածու ձայն հանի։ Մի բան ձեռնարկի։ Լռել են։ Որովհետև կեղծ են։ Ուր է Գեղամյանը՝ չէ որ նա ժամանակին իսկապես ազնիվ մարդ էր, չէր որ Սերժից հազար գլուխ գրագետ է։ Ինչու է լռում։

Այնպես որ, չէ, ես տաքարյուն չեմ ու ոչ էլ հուզմունքից եմ գրում։ Սա լեգալ իշխանություն չէ, որի դեմ օրինական պայքարես։ Սրանց պետք է վզից բռնես ու ռադ անես...

Նեմեց ռուբոյի աղբոր տղերքը, Դոդի Գագոյի թիկնապահը ու Էրեբունու տականք թաղապետ Մհերը պե՞տք է որոշեն Հայաստանի ապագան...Սա ինչ է ցեղասպանություն չէ։ Էլ խի ենք 1915 թվի համար պայքարում։ Մի հատ սա կանխենք, հետո՝ կատարվածի մասին մտածենք։ Հայ Դատը այսօր պետք է տեղի ունենա։
Հզոր ես գրել:
Ապրես :hands:

salatik
20.02.2008, 12:33
Ժողովուրդ ինչիա վերածվել մեր պետությունը, թափթփուկները դարձել են մեր տերը, ոնց ուզում են նենց էլ անում են: Հիմա միտինգա լինելու, կարողա և շատ վատ վերջանա: Մտածում եմ, որ պետքա պայքարել օրինախախտումների դեմ, բայց միևնույն ժամանակ էլ ներքին ձայնս հուշումա, որ միևնույննա չենք կարողանա զորքի դեմն առնել:
Որ իմանամ իմ մահը կօգնի մեր հայրենիքի լավ ապագայի կերտմանը, կգնամ կմեռնեմ...
Ահավոր վիճակա մոտս հավատացեք, ոնց որ մի մեծ բան կոտրվելա մեջս :(

Նորմարդ
20.02.2008, 12:36
Ոչ։ Ես չեմ ասում գնալ Լևոնի հետևից։ Ես ասում եմ՝ տեր կանգնել սեփական ձայնին։ Ու քանի որ այսօր միայն Լևոնն է ընդդիմանում, միայն Լևոնն է կարող ոտքի հանել, ապա պետք է գնալ նրա հետևից։

Ապրես:)

Ավելացվել է 45 վայրկյան անց

Ես ատում եմ ԷՍ երկիրը:angry:angry:angry Սա ուղակի կեխտի բուն ա, որոշ մարդկանց պատճառով: Լավ, վոնց անենք վոր մեզ թողեն հանգիստ շնչել ու հպարտանալ մեր հայրենիքով, ոչ թե ատել այն:(
Տեր կանգնիր ՀԱՅՐԵՆԻՔԻԴ!

Ծով
20.02.2008, 12:41
Ժողովուրդ ինչիա վերածվել մեր պետությունը, թափթփուկները դարձել են մեր տերը, ոնց ուզում են նենց էլ անում են: Հիմա միտինգա լինելու, կարողա և շատ վատ վերջանա: Մտածում եմ, որ պետքա պայքարել օրինախախտումների դեմ, բայց միևնույն ժամանակ էլ ներքին ձայնս հուշումա, որ միևնույննա չենք կարողանա զորքի դեմն առնել:
Որ իմանամ իմ մահը կօգնի մեր հայրենիքի լավ ապագայի կերտմանը, կգնամ կմեռնեմ...
Ահավոր վիճակա մոտս հավատացեք, ոնց որ մի մեծ բան կոտրվելա մեջս :(
Զորքը չի հասնի նրան, որ հասարակ ժողովրդին կոտորի...
Մեր էրեխեքը մեր դեմ դուրս գա՞ն...:o
Երկրապահների պաշտպանության վրա էլ հույս դրե՛ք..հետո...
առաջինը իրանք են լարում ստեղծել, որ ժոՂովուրդը վախենա չգա...բայց արդեն երկու ժամ առաջ տեսնեք ինչ Է կատարվում. գնալով շատանում են...
Մի վախեցե՛ք...
ՄԻԱՑԵ՛Ք...

Srtik
20.02.2008, 12:41
Երանի ես էլ Հայաստանում լինեի ու կարողանայի գալ իմ ձայնին տեր կանգնել::(

Որ մտածում եմ կարող է առիթից օգտվելով իմ փոխարեն դրան ձայն տված լինեն, քիչ է մնում սիրտս կանգնի:

keyboard
20.02.2008, 12:42
Ժողովուրդ ինչիա վերածվել մեր պետությունը, թափթփուկները դարձել են մեր տերը, ոնց ուզում են նենց էլ անում են: Հիմա միտինգա լինելու, կարողա և շատ վատ վերջանա: Մտածում եմ, որ պետքա պայքարել օրինախախտումների դեմ, բայց միևնույն ժամանակ էլ ներքին ձայնս հուշումա, որ միևնույննա չենք կարողանա զորքի դեմն առնել:
Որ իմանամ իմ մահը կօգնի մեր հայրենիքի լավ ապագայի կերտմանը, կգնամ կմեռնեմ...
Ահավոր վիճակա մոտս հավատացեք, ոնց որ մի մեծ բան կոտրվելա մեջս :(
Ոչ իմ, ոչ քո, ոչ էլ ոչ ոքի ոչ մահը, ոչ էլ անձնազոհությունը չի փրկի, հետո քեզ իսկի չեն էլ հիշի, իսկ իրենք էլի կմարսեն ու կշարունակեմ թալանը::angry:(

keyboard
20.02.2008, 12:45
Զորքը չի հասնի նրան, որ հասարակ ժողովրդին կոտորի...
Մեր էրեխեքը մեր դեմ դուրս գա՞ն...:o

ՄԻԱՑԵ՛Ք...
Այո, ցավում եմ, բայց դւորս կգան, ոչ թե ուզելով այլ, ճարահատյալ, դւ ախր չես պատկերացնում թե զինվորը ինչքան անպաշտպան է ու եթե մենք չհաղթենք, այդ զինվորին որպես ազգի դավաճան և գերագույն հրամանատարի հրաման չկատարողի ցմահ բանտարկության կենթարկեն::(

Նորմարդ
20.02.2008, 12:45
.
Մի վախեցե՛ք...
ՄԻԱՑԵ՛Ք...
Միացեք Հայեր միացեք Հայեր,
Երկիրն է մեզ կանչում միացեք Հայեր

salatik
20.02.2008, 12:50
Ախր երեկ հիմնական բռնությունները կականց նկատմամբա եղել, ես ամբողջ օրը ազատություն ռադիոկայան եմ լսել, ու հիմա պետքա, որ շատ կանայք ու աղջիկներ լինեն միտինգի տեղը: Երևի մեր վրա ձեռք չբարձրացնեն (հույս եմ տալիս ինձ) :

murmushka
20.02.2008, 13:25
ՄԻՆՉԵՎ ԼԵՎՈՆԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՉՃԱՆԱՉԵՆ, ՏՈՒՆ ՉԵՆՔ ԳՆԱ¦
[12:54] 20 Փետրվարի, 2008
Մատենադարանի մոտ արդեն հինգ հարյուրից ավել մարդիկ են հավաքվել, ովքեր եկել են իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ կեղծված ընտրությունների. §Խայտառակ ձեւի սուտ են խոսում, անամոթ շան որդիները¦,- բորբոքված բղավում է տիկին Լյուսյան, ով պատմում է, թե ինչպես են երեկ իրենց շենքի բոլոր բնակիչներին 5000 դրամ բաժանել Սերժ Սարգսյանին ընտրելու համար: §Թքեմ կաշառք վերցնողների երեսին¦,- ասում է տիկին Լյուսյան: §Լռիվ սուտ թվեր են ասում հեռուստացույցով, մենք դրանց չենք հավատում¦,- ասում է Ասյա տատիկն ու բոլորին կոչ անում §էդ երկու ղարաբաղցիներից պատիվ պահանջել¦:
56-ամյա Կարապետն էլ համոզված է, որ հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը. §Եթե գնան էդ ձայները նորից հաշվեն, կտեսնեն, որ Լեւոնն ա հաղթել¦: Մատենադարանի մոտ հավաքվածները միաբերան ասում են, որ հանուն արդարության պայքարելու են մինչեւ վերջ. §Էս մեր վերջին շանսն ա ժողովուրդ, պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ ԼԵւոնին նախագահ չճանաչեն, տուն չենք գնա¦,- հավաքվածներին կոչ էր անում 44-ամյա Սարգիսը, ով պատրաստ է շաբաթներով նստացույց անել: Նշենք, որ հավաքվածների թիվը գնալով ավելանում է:
Մատենադարանին հարակից հրապարակում արդեն հավաքվել են բազմաթիվ ուսանողներ, ովքեր նույնպես վճռական են տրամադրված. §Էդ ով ա իրեն լավ տղու տեղ դրել, կնոջ վրա ձեռք է բարձրացնում, թող գան մեր հետ խոսեն, տեսնենք էդքան դուխները կհերիքի¦,- §Ա1+¦-ին ասաց 21-ամյա Դավիթը, ով ընկերների հետ եկել է կանգնելու ժողովրդի կողքին:
Քիչ առաջ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը,ով հայտարարեց արձանագրված բազմաթիվ ընտրակեղծիքների տվյալները: Նշենք, որ վաղ առավոտվանից Մատենադարանի մոտակայքւոմ հավաքվել են 50-ից ավելի ոստիկաններ:

Grieg
20.02.2008, 13:28
Թարմ լուսանկարներ
http://1click-image.de/user/image/546344858.jpg (http://bigfamily.am/art/viewm.php?userid=elections&browse=1)

Ֆելո
20.02.2008, 13:40
Ես չեմ հասկանում էդ պեսսիմիզմը։ Ի՞նչ է նշանակում չգնալ հանրահավաքին...Փետրվարի 19–ին տեղի ունեցածը կարելի է ամեն ինչ անվանել, բացի ընտրություններից։ Դա նշանակում է, որ մի 5000 հոգի կարող է իր կամքը թելադրել 2 մլն–ից ավելի մարդո՞ւն։ Ուրեմն դրա՞ն եք արժանի։

Ես ինքս ահավոր վիրավորված եմ։ Վիրավորված եմ էն փաստից, որ ուղղակի թքած ունեն ժողովրդի կամքի, քաղաքացու ընտրության, ազատ մրցակցության, արդար ընտրությունների վրա։

Լավ, ոչ մեկիդ ինքնասիրությանը սա չի կպնում։ Ինձ համար կարևոր չէ, թե ով կընտրվի, կարևոր է որ ԸՆՏՐՎԻ ԱՐԴԱՐ։ Ու հիմա, երբ Սերժն ու ՀՀԿ–ն ապացուցեին, որ անում են այն, ինչ ուզում են, անում են ամենադաժան, ամենաանմարդկային մեթոդներով՝ կին, տարեց հանձնաժողովականներին առևանգելով ու ծեծելով, ձեր ձայնը ջնջելով ու դրա փոխարեն լցոնելով, ձեր ապագան գողանալով, ձեր հույսը բռնաբարելով, ձեր կարիերան վիժեցնելով, ձեզ ստրկացնելով....դրանից հետո դեռ հարցականի տակ եք դնում գնալ հանրահավաքին, թե ոչ...

Լյումպենացված հոտի պես ապրելը երևի ավելի հարմար է...Ամոթ նրանց, ով Երևանում է ու չի գնում։ Թեկուզ թող ծեծվի, թեկուզ սառի...բայց ավելի լավ է փոշմանել արածի համար, քան չարածի...

Անողնաշար, իներտ, վախեցած ու աջը քաշած՝ էդ արդեն նոր սերունդ չի...էդ նոր սերունդը էլ չի կարող տաղանդավոր լինել, չի կարող լավ բան ստեղծել, չի կարող ապագա ունենալ...ընդամենը գորշ ներկա ու նույնքան էլ անգույն ապագա...

Եթե երիտասարդ ես, ուրեմն մաքսիմալիստ ես ու հեղափոխական, հակառակ դեպքում ռեինկարնացված ծերունի ես...մեռած հոգի։

Շատ հոգնած եմ, տխրած ու հիասթափված...Երանի Երեւանում լինեի։

ամոթանք տալտ որն էր?:fool չնայած ես էլ գնացած կամ փախած լինեի Հայաստանից կարողա ես էլ տենց ասեի:angry

Հ.Գ. մեծ-մեծ խոսալու ու ամոթանք տալու փոխարեն արի տեր կանգնի հայրենիքիդ

salatik
20.02.2008, 13:43
Ամսի 17-ի երեկոյան մահացել է ՍՍ-ի հայրը Էրեբունի բժշկական կենտրոնում, չեն հայտարարել ինչ ինչ պատճառներով, այսօր երևի կասեն :

Dayana
20.02.2008, 13:44
ՄԻՆՉԵՎ ԼԵՎՈՆԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՉՃԱՆԱՉԵՆ, ՏՈՒՆ ՉԵՆՔ ԳՆԱ¦
[12:54] 20 Փետրվարի, 2008
Մատենադարանի մոտ արդեն հինգ հարյուրից ավել մարդիկ են հավաքվել, ովքեր եկել են իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ կեղծված ընտրությունների. §Խայտառակ ձեւի սուտ են խոսում, անամոթ շան որդիները¦,- բորբոքված բղավում է տիկին Լյուսյան, ով պատմում է, թե ինչպես են երեկ իրենց շենքի բոլոր բնակիչներին 5000 դրամ բաժանել Սերժ Սարգսյանին ընտրելու համար: §Թքեմ կաշառք վերցնողների երեսին¦,- ասում է տիկին Լյուսյան: §Լռիվ սուտ թվեր են ասում հեռուստացույցով, մենք դրանց չենք հավատում¦,- ասում է Ասյա տատիկն ու բոլորին կոչ անում §էդ երկու ղարաբաղցիներից պատիվ պահանջել¦:
56-ամյա Կարապետն էլ համոզված է, որ հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը. §Եթե գնան էդ ձայները նորից հաշվեն, կտեսնեն, որ Լեւոնն ա հաղթել¦: Մատենադարանի մոտ հավաքվածները միաբերան ասում են, որ հանուն արդարության պայքարելու են մինչեւ վերջ. §Էս մեր վերջին շանսն ա ժողովուրդ, պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ ԼԵւոնին նախագահ չճանաչեն, տուն չենք գնա¦,- հավաքվածներին կոչ էր անում 44-ամյա Սարգիսը, ով պատրաստ է շաբաթներով նստացույց անել: Նշենք, որ հավաքվածների թիվը գնալով ավելանում է:
Մատենադարանին հարակից հրապարակում արդեն հավաքվել են բազմաթիվ ուսանողներ, ովքեր նույնպես վճռական են տրամադրված. §Էդ ով ա իրեն լավ տղու տեղ դրել, կնոջ վրա ձեռք է բարձրացնում, թող գան մեր հետ խոսեն, տեսնենք էդքան դուխները կհերիքի¦,- §Ա1+¦-ին ասաց 21-ամյա Դավիթը, ով ընկերների հետ եկել է կանգնելու ժողովրդի կողքին:
Քիչ առաջ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը,ով հայտարարեց արձանագրված բազմաթիվ ընտրակեղծիքների տվյալները: Նշենք, որ վաղ առավոտվանից Մատենադարանի մոտակայքւոմ հավաքվել են 50-ից ավելի ոստիկաններ:
ՄԻ հարց էլի, հիմա ցավն այն է որ ընտրակողծիքներ են եղել, թե՞ որ Ղարաբազցիներն են անցել :8

_DEATH_
20.02.2008, 14:28
ՄԻ հարց էլի, հիմա ցավն այն է որ ընտրակողծիքներ են եղել, թե՞ որ Ղարաբազցիներն են անցել :8

Ցավն այն է որ ընտրակողծիքներով ղարաբազցիներն են անցել, եթե արդար ձևով անցեն էտի լրիվ ուրիշ կլիներ, չնայած որ արդար լիներ ոչ լևոնն էր անցնելու, ոչ սերժը, ոչ էլ արտուրը, 3-ով վերջին հորիզոնականներն էին գրավելու ու պարզա ով էր լինելու նախագահ, այ էտ ժամանակ առաջին անգամ հայաստանում կունենաինք երկիր արդար նախագահով, բայց տենց բան երբեք չի լինելու, որովհետև գելերը շատանում են փոխանակ պակասեն:

Երվանդ
20.02.2008, 14:30
Բոլորս դեպի Մատենադարան, մեզ էլ չեն կարա էշի տեղ դնեն:angry

Նորմարդ
20.02.2008, 14:32
Բոլորս դեպի Մատենադարան, մեզ էլ չեն կարա էշի տեղ դնեն:angry
Գնացի, Կհանդիպենք այնտեղ:)
Կամ չենք հանդիպի:)

keyboard
20.02.2008, 14:33
ՄԻ հարց էլի, հիմա ցավն այն է որ ընտրակողծիքներ են եղել, թե՞ որ Ղարաբազցիներն են անցել :8
Հիմա խնդիրը արդարությունը հետ բերելու մեջ չի, շատերը չեն հասկանում, որ դա ուղղակի էլի իրենց օգտագործում են այս անգամ էլ ԼՏՊ-ի օգտին, մի՞թե կարծում եք, որ ցույց անելով արդարությունը կվերականգնվի, իհարկե ոչ մի խուժանը կգնա մյուսը կգա: Եթե ներկայիս իշխանությունները գոնե ցույց են տալիս թե քաղաքակիրթ ձևով են լուծում հարցերը ԼՏՊ-ն հրապարակայնավ ռազբոռկա է անում, չամաչելով և ցածրացնելով իրեն մի ինչ-որ միլիցիոների մոտ, հիշում եմ բակում խաղալուց երբ ինձ կամ մեկին նեղացնում էին ասմու էինք իմ պապան քո պապայից ուժեղա, հեսա պապայիս կասեմ պատասխան կտաս, նույն խոսքերը լսել եմ ԼՏՊ-ից ու այդ առարկան էլ պետք է դառնա մեզ նախագա՞հ, ավելի լավ չի՞ Հիտլերը հետ գա:D
Իդեպ ասեմ, որ մի շարք իբր «վիրավորական» բառերի համար նկատողություն եմ ստացել, բայց այդ բառերը և ավելիները օգտագործու են, դե էլ չեմ գրում թե ով...
Չեմ ուզում կրկնել Գեղամյանի խոսքերը, բայց դե անարդարություն է...:hands

Ավելացվել է 2 րոպե անց

Ցավն այն է որ ընտրակողծիքներով ղարաբազցիներն են անցել, եթե արդար ձևով անցեն էտի լրիվ ուրիշ կլիներ, չնայած որ արդար լիներ ոչ լևոնն էր անցնելու, ոչ սերժը, ոչ էլ արտուրը, 3-ով վերջին հորիզոնականներն էին գրավելու ու պարզա ով էր լինելու նախագահ, այ էտ ժամանակ առաջին անգամ հայաստանում կունենաինք երկիր արդար նախագահով, բայց տենց բան երբեք չի լինելու, որովհետև գելերը շատանում են փոխանակ պակասեն:
Հալալա, մալադեց:hands

Գալաթեա
20.02.2008, 14:36
Էրեխեք, նենց եմ ուզում գնամ չեք պատկերացնի, լացս գալիսա արդեն, չեն թողնում գործիս տեղից դուրս գամ...սիրտս ճաքումա..կատաղած եմ, զզվում եմ, ատում եմ

Երվանդ
20.02.2008, 14:36
Ես Լևոնին չեմ ընտրել, բայց բոլորը պետքա գան ու կանգնեն էն մարդկանց կողքին որոնք պայքարում են Հայաստանի ապագայի համար, ոչ ոք չի ասում Լևոնը հրեշտակա, թող Սերժը անցներ բայց արդար անցներ, ամբողջ Հայաստանով մեկ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել, վստահված անձանց ծեծել ջարդել են ու քվիատուփերը լցրել

Ariadna
20.02.2008, 14:47
Ես չեմ հասկանում էդ պեսսիմիզմը։ Ի՞նչ է նշանակում չգնալ հանրահավաքին...Փետրվարի 19–ին տեղի ունեցածը կարելի է ամեն ինչ անվանել, բացի ընտրություններից։ Դա նշանակում է, որ մի 5000 հոգի կարող է իր կամքը թելադրել 2 մլն–ից ավելի մարդո՞ւն։ Ուրեմն դրա՞ն եք արժանի։

Ես ինքս ահավոր վիրավորված եմ։ Վիրավորված եմ էն փաստից, որ ուղղակի թքած ունեն ժողովրդի կամքի, քաղաքացու ընտրության, ազատ մրցակցության, արդար ընտրությունների վրա։

Լավ, ոչ մեկիդ ինքնասիրությանը սա չի կպնում։ Ինձ համար կարևոր չէ, թե ով կընտրվի, կարևոր է որ ԸՆՏՐՎԻ ԱՐԴԱՐ։ Ու հիմա, երբ Սերժն ու ՀՀԿ–ն ապացուցեին, որ անում են այն, ինչ ուզում են, անում են ամենադաժան, ամենաանմարդկային մեթոդներով՝ կին, տարեց հանձնաժողովականներին առևանգելով ու ծեծելով, ձեր ձայնը ջնջելով ու դրա փոխարեն լցոնելով, ձեր ապագան գողանալով, ձեր հույսը բռնաբարելով, ձեր կարիերան վիժեցնելով, ձեզ ստրկացնելով....դրանից հետո դեռ հարցականի տակ եք դնում գնալ հանրահավաքին, թե ոչ...

Լյումպենացված հոտի պես ապրելը երևի ավելի հարմար է...Ամոթ նրանց, ով Երևանում է ու չի գնում։ Թեկուզ թող ծեծվի, թեկուզ սառի...բայց ավելի լավ է փոշմանել արածի համար, քան չարածի...

Անողնաշար, իներտ, վախեցած ու աջը քաշած՝ էդ արդեն նոր սերունդ չի...էդ նոր սերունդը էլ չի կարող տաղանդավոր լինել, չի կարող լավ բան ստեղծել, չի կարող ապագա ունենալ...ընդամենը գորշ ներկա ու նույնքան էլ անգույն ապագա...

Եթե երիտասարդ ես, ուրեմն մաքսիմալիստ ես ու հեղափոխական, հակառակ դեպքում ռեինկարնացված ծերունի ես...մեռած հոգի։

Շատ հոգնած եմ, տխրած ու հիասթափված...Երանի Երեւանում լինեի։

Ապրես, շատ լավ ես գրել, ուզում էի վարկանիշ տալ, պարզվեց չեմ կարող, վերջինը քեզ եմ տվել, և հիմա պետք է ուրիշներին գնահատեի դեռ... Կարդացի գրածդ ու լացս եկավ։ Ախր շատ լավն ենք ու շատ լավ երիտասարդներ ունենք։ Չեմ ուզում համակերպվել էն մտքի հետ, որ ամեն ժողովուրդ արժան է էն կառավարությանը, որին ընտրել է։ Առավոտից դա եմ լսում ու ջղայնանում. ախր չենք ընտրել, է, որ ընտրած լինեինք, ասեի հա, արժան ենք։ Նույնիսկ էն ստրկամիտները, որոնք 5000 դրամով ծախել են իրենց ազատությունը, նույնիսկ նրանք բավարար չէին լինի ապահովելու էսպիսի արդյունք, եթե չլինեին լցոնումները։ Շատ խոսեցի, երևի թե պետք էր գրառումս անկապ օրագրում դնել, ոչ թե էստեղ։ Ներող եղեք, ջղային եմ։(

Egern.net
20.02.2008, 14:48
ժողովուրդ ջան, չեմ հասկանում ինչ կա վախենալու: Ակնհայտ է, որ այդ բանակի վերաբերյալ լուրերը տարածվում են բացառապես վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով, և որ շատ մարդ չհավաքվի միտինգին: Քաղաքում տրանսպորտը շատ քիչ է, մարշրուտնիները կանգնած են, ուրիշ քաղաքներից չեն թողնում Երևան մտնել ( (c) A1+ ) և այլն և այլն: Դասեր չեն անում համալսարաններում, որ ուսանողները չհավաքվեն, ու չգնան միտինգի (սա ասում էր ԵՊՀի դասախոսներից մեկը):

Ռազմական բախումը գրեթե բացառվում է, ես չեմ կարծում, թե որևէ մեկը այդպիսի բան կանի: Ուղղակի վախի, ամենաթողության, բեսպրեդելի մթնոլորտ են ստեղծում իշխանությունները... ուրիշ ոչինչ

քաղաքացի
20.02.2008, 14:52
Գնացի, Կհանդիպենք այնտեղ:)
Կամ չենք հանդիպի:)

Կհանդիպենք դրախտում :D

Երվանդ
20.02.2008, 14:54
Աղջկեքը թող չգան, չի բացառվում ռազմական բախումը

Ավելացվել է 1 րոպե անց
Հրաչ տնեցիքին բան չասես տենում եմ կարդում ես;)

Artgeo
20.02.2008, 15:00
Դատապարտում ենք փետրվարի 19-ին կայացած խայտառակ եւ ամոթալի ընտրությունները, որոնք ուղեկցվեցին իշխանությունների մաս կազմող, ինչպես նաեւ նրանց հովանավորությունը վայելող քրեածին տարրերի կողմից սանձազերծված բռնություններով եւ զանգվածային կեղծիքներով, եւ այս ամենն ի տես միջազգային հարյուրավոր դիտորդների, դիվանագետների եւ լրագրողների:

Մեր ժողովրդի համար միարժեք է, որ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ առավելությամբ հաղթել է ընտրությունների հենց առաջին փուլում, սակայն ներկա ամենաթող եւ իր վերջին օրերն ապրող հանցավոր ռեժիմը հերթական անգամ ցանկանում է պատվազրկել եւ բռնաբարել ժողովրդի կամքը` ուզուրպացնելով ժողովրդին պատկանող բացարձակ իշխանությունը: Ստեղծված իրավիճակում մեզ բոլորիս մնում է պարտադրել ժողովրդի կամքի արտահայտումը հզոր հուժկու ժողովրդական ալիքի բարձրացմամբ` աննահանջ հանձնառությամբ ու վճռականությամբ, խիզախությամբ եւ վեհ նվիրումով:

Պայքար, պայքար մինչեւ վերջ

Քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյան, Վարդան Մալխասյան, Արման Բաբաջանյան

Գալաթեա
20.02.2008, 15:02
Ես զինված բախումից չեմ վախենում, թքած...ես վախենում եմ, որ առաջիկա տասնամյակում պատի ծակից դուրս եկած ամեն մի քնձռոտ, նախկին կովարած ինձ ու իմ երեխեքին էշի տեղա դնելու:

keyboard
20.02.2008, 15:04
Ապրես, շատ լավ ես գրել, ուզում էի վարկանիշ տալ, պարզվեց չեմ կարող, վերջինը քեզ եմ տվել, և հիմա պետք է ուրիշներին գնահատեի դեռ... Կարդացի գրածդ ու լացս եկավ։ Ախր շատ լավն ենք ու շատ լավ երիտասարդներ ունենք։ Չեմ ուզում համակերպվել էն մտքի հետ, որ ամեն ժողովուրդ արժան է էն կառավարությանը, որին ընտրել է։ Առավոտից դա եմ լսում ու ջղայնանում. ախր չենք ընտրել, է, որ ընտրած լինեինք, ասեի հա, արժան ենք։ Նույնիսկ էն ստրկամիտները, որոնք 5000 դրամով ծախել են իրենց ազատությունը, նույնիսկ նրանք բավարար չէին լինի ապահովելու էսպիսի արդյունք, եթե չլինեին լցոնումները։ Շատ խոսեցի, երևի թե պետք էր գրառումս անկապ օրագրում դնել, ոչ թե էստեղ։ Ներող եղեք, ջղային եմ։(
Ասում ես չենք ընտրե՞լ, տո լավ էլ ընտրել ենք, ես ավելի խելացիների գիտեմ, որ ով կաշառք տվել է վերցրել են, հետո իրենց ուզած թեկնածուին են ընտրել:hands
Մինչև մեր մտածելակերպից չվերանա «մեկա չի անցնելու» սնամիտ գաղափարը և նման թերի մտածողները ճհասկանան, որ իրենց ձայնն է վճռական, ոչինչ էլ չի լինի, միյն մի բան կասեմ արդարություն մեր մոտ կլինի միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը լինի, ով իր անձը կնիվիրի ժողովրդին ու կլինի նրա իսկական ընտրյալը, ոչ թե փակ այլ շատ էլ բաց ընտրություններով:

Egern.net
20.02.2008, 15:12
Արամ Կարապետյանը ասաց, որ մետրոն էլ չի աշխատում :))))

REAL_ist
20.02.2008, 15:14
ժողովուրդ ջան, չեմ հասկանում ինչ կա վախենալու: Ակնհայտ է, որ այդ բանակի վերաբերյալ լուրերը տարածվում են բացառապես վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով, և որ շատ մարդ չհավաքվի միտինգին: Քաղաքում տրանսպորտը շատ քիչ է, մարշրուտնիները կանգնած են, ուրիշ քաղաքներից չեն թողնում Երևան մտնել ( (c) A1+ ) և այլն և այլն: Դասեր չեն անում համալսարաններում, որ ուսանողները չհավաքվեն, ու չգնան միտինգի (սա ասում էր ԵՊՀի դասախոսներից մեկը):

Ռազմական բախումը գրեթե բացառվում է, ես չեմ կարծում, թե որևէ մեկը այդպիսի բան կանի: Ուղղակի վախի, ամենաթողության, բեսպրեդելի մթնոլորտ են ստեղծում իշխանությունները... ուրիշ ոչինչ
БТР–ները զինված սպասում են…

Dayana
20.02.2008, 15:20
БТР–ները զինված սպասում են…

ոչ միայն БТР–ները , դրանք անզեն մարդկանց դեմ դուրս չեն գա, նրանք սպասում եմ դեռ :( ու ամեն դեպքում տուժելու են սովորական մարդիկ, որ մտածում են թե գնում եմ իրենց ձայներին պաշտպան կանգնելու :(

VisTolog
20.02.2008, 15:31
Լավ ժողովուրդ, ինչ եք խառնվել իրար, հանրահավաքա~, ցույցա~ ես շատ գիտեմ ինչա... կլնի, կանցնի կգնա էլի...
Մեկա Սերժնա ընտրվելու, հանգիստ եղեք, ոչ մեկի մազը չի պակասի իր գլխից....
Երաշխավորում եմ ձեր անվտանգությունը:)
Դիմացդ Նայի Հայաստան:D

Egern.net
20.02.2008, 15:38
չեմ ասում զինված կանգնած չեն, բայց իրենք ոչինչ չեն անելու, ուղղակի վախի մթնոլորտ են ստեղծում, ոչ մեկ չի կրակի

ԼՏՊի առաջին հանրահավաքի ժամանակ էլ լուրեր տարածվեցին, որ Թումանյանի փողոցում լիքը ներքին զորքեր են: այս անգամ ուղղակի շատ ավելի մեծ մասշտաբով է արվում այդ ամենը: Քանի որ շատ ավելի շատ են վախենում ժողովրդից... այսքան բան

keyboard
20.02.2008, 15:44
Լավ ժողովուրդ, ինչ եք խառնվել իրար, հանրահավաքա~, ցույցա~ ես շատ գիտեմ ինչա... կլնի, կանցնի կգնա էլի...
Մեկա Սերժնա ընտրվելու, հանգիստ եղեք, ոչ մեկի մազը չի պակասի իր գլխից....
Երաշխավորում եմ ձեր անվտանգությունը:)
Դիմացդ Նայի Հայաստան:D
Դա բոլորն էլ գիտեն, ուղղակի չեն ուզում հավատալ:D:ok

Armenoid
20.02.2008, 15:47
lat tarerov em grum bayc vocinc,,,
ERB A MITING@!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Գալաթեա
20.02.2008, 15:48
lat tarerov em grum bayc vocinc,,,
ERB A MITING@!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Հիմա

Egern.net
20.02.2008, 15:55
խնդրում եմ տեղեկություններ հաղորդեք հանրահավաքից: Ինչքան մարդ կա, ինչ են անում, ինչ են խոսում: Ես զգացի, որ ես էլ եմ հատնվել ինֆորմացիոն բլոկադայի մեջ: a1plus.am-ը չի բացում, Ազատությունն էլ մնաց ժամը 7-ին:

Գալաթեա
20.02.2008, 15:59
Հայաստանի ընդդիմությունը միտինգ է անցկացնում Երևանի կենտրոնում
15:21 | 20/ 02/ 2008

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ընդդիմությունը միտինգ է անցկացնում Երևանի կենտրոնում։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները 11.00-ից միտինգ են սկսել Մատենադարանի շենքի առջև։

Միտինգի անցկացումը նախապես պլանավորած և Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնագրված էր ժամը 15.00-ին, սակայն արդեն 11.00-ից Տեր-Պետրոսյանի կողմնակիցները սկսեցին շարժվել դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար բողոքի ակցիան։

Միտինգավորները բողոքում են Հայաստանի ԿԸՀ-ի հրապարակած քվեարկության արդյունքերի նախնական տվյալների դեմ, որի համաձայն իրենց թեկնածուն պարտվել է նախընտրական պայքարում՝ զիջելով Հայաստանի գործող վարչապետ Սերժ Սարգսյանին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամլո քարտուղար Արման Մուսինյանը, «ժողովուրդը մոտենում է, բայց մինչև ժամը երեքը, ոչ մի ելույթ նախատեսված չէ»։

«Տեր-Պետրոսյանի կողմնակիցները որոշել են հավաքվել ժամանակից շուտ, և ես չեմ կարող ասել ում ելույթներն են նախատեսվում կայանալիք միտինգում»,-ասաց Մուսինյանը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի Ազգայի ժողովի շենքի մոտ, որը տեղակայված է մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկի վրա, ձգվում են ոստիկանության զորքերը։

Ինչպես տեղեկացրեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, ներկա պահին կառավարության շենքի մոտ ոստիկանական զորքերի մոտավորապես տասը ավտոբուս է կանգնած, սակայն առանձնահատուկ լարվածություն և զանգվածային կուտակումներ չկան։

Նմանօրինակ իրավիճակ ԿԸՀ –ի շենքի մոտ է, որտեղ արգելափակոցներ են տեղադրվել և հերթապահում են ոստիկանության ստորաբաժանումները։

Egern.net
20.02.2008, 16:37
՚ՍԵՐԺԻԿՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԻՐ ԾՈԾՈՐԱԿԸ ԿՏԵՍՆԻՙ
[16:04] 20 Փետրվարի, 2008

Մատենադարանի մոտ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքը բացեց ՚Այլընտրանքՙ հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր խոսքում նշեց, որ իրենք արդեն հաղթել են եւ պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունները: ՚Իշխանություններն, այս հանրահավաքը տեսնելով, պետք է երկրորդ փուլ անցկացնել: Սակայն դա մեզ պետք չէ, մեզ հարկավոր է, որ այս ընտրությունները ճանաչել անվավերՙ,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ իրենք գնալու են միչեւ վերջ: Նրա ասածներին հավաքվածներն արձագանքեցին՝ ՚Լեւոնՙ, ՚Սերժիկ հեռացիրՙ, ՚Հայլուր, հեռացիրՙ կոչերով: Ընդհանրապես՝ Մատենադարանում շատ տաք, շիկացած մթնոլորտ է:

Մարդկանց բազմությունն այնքան մեծ է, որ փակել է ոչ միայն ամբողջ փողոցը, այլեւ հասնում է մինչեւ կինո ՚Նաիրիՙ: Փաշինյանը վերջում իր խոսքն ավարտեց՝ ասելով. ՚Սերժիկն իր ծոծորակը կտեսնի, բայց նախագահի պաշտոնը չի տեսնիՙ:

(c) A1+

Գալաթեա
20.02.2008, 16:46
Հայկական ընդդիմությունը պահանջում է կրկնակի նախագահական ընտրությունների անցկացում

16:41 | 20/ 02/ 2008

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները և պահանջում է դրանց կրկնակի անցկացում։

«ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը չի ճանաչում ընտրությունների արդյունքները»,- հայտարարեց «Իմպիչմենտ» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Երևանի կենտրոնում կազմակերպված ընդդիմության հանրահավաքին։

«Քվեարկության ընթացքում կոպիտ խախտումներ են տեղի ունեցել, կիրառվել է ֆիզիկական ուժ և հոգեբանական ճնշում»,- ընդգծեց նա։

Նրա տվյալներով, հիմնական խախտումները տեղի են ունեցել ձայները հաշվելիս, մասնավորապես, շատ ընտրական տեղամասերում անջատվել է էլեկտրական հոսանքը, և այդ փաստերով Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք կազմել են մեծաթիվ արձանագրություններ։

«Մենք նոր ընտրություններ ենք պահանջում։ Համազգային պայքարը շարունակվելու է՝ հանուն արդարության վերականգնման և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ ընդդիմությունը մտադիր է շարունակել պայքարը՝ մինչև հաղթական ավարտ։ «Մեր պայքարը շարունակվելու է, մենք նախագահ ենք ընտրել, որի անունն է Լևոն Տեր-Պետրոսյան»,- ընդգծեց նա։

StrangeLittleGirl
20.02.2008, 16:48
Այս թեմայի վերնագիրը տեսա, ու ծիծաղս եկավ: Ի՞նչ ձայների եք տեր կանգնում: Այստեղ կեղծիքն ամենաշատն այն է, որ Լևոնն ու Սերժը պետք է երկրորդ փուլ անցնեին: Եթե կարող եք, դրան հասեք, թող Սերժը երկրորդ փուլով արդեն ընտրվի նախագահ:

Հ.Գ. Ընտրություններից առաջ երբ Լևոնին հարցրել են, թե արդյոք կեղծիքների դեպքում պատրաստվում է փողոց դուրս գալ, բացասական պատասխան է տվել: Ի՞նչ է անում այսօր:

Գնացեք, տեր կանգնեք ձեր ձայներին: Լևոնին զոռով նախագահ սարքեք: Էս ազգը դրան արժանի է:

Sunny Stream
20.02.2008, 16:56
Ինձ թվում էր` կմտնեմ Ակումբ, մենակ ես կլինեմ օն-լայն...
Մեր ինստ-ում նորմալ դաս եղավ, դասախոսների ու երեխեքի համար նորություն էր, որ "ինչ-որ զորք" էր մտել քաղաք... "Հա լավ, ինչ ես վախենում, կգնամ, հանգիստ կանցնեմ իրանց միջով...":
Տանը չէին ուզում թողնել, որ դասի գնայի, դասերից հետո քույրս զանգեց, ասաց, որ զորքերն արդեն Բաղրամյանում են, տրանսպորտ չկա, հանկարծ չմնամ քաղաքում... Ընկերներով գնացինք Օպերայի մոտ, շշմել էինք բազմությունից ու մնացել փողոցի մեջտեղում կանգնած... հետո երկար ժամանակ միմյաց համոզում էինք գնալ-չգնալ... զարմացա, թե 5 րոպեում քանի անգամ փոխեցի որոշումս... վերջը ենթարկվեցի տնեցիների հորդորներին...
:(

...հույս ունեմ Մատենադարանի դիմաց վիճակը նորմալ է...

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մատենադարանի մոտ շարունակվում է հանրահավաքը, մասնակիցների բազմությունը Մատենադարանից ձգվում է մինչեւ «Նաիրի» կինոթատրոնի շենքը։
2008-02-20 03:48

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունը, ըստ որի իրենք չեն ճանաչում փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները եւ պահանջում են նոր ընտրություններ։

Իսկ Արամ Զավելի Սարգսյանը հավաքվածներին կոչ է արել լինել կազմակերպված. «Պետք է լինի կազմակերպված, կանոնակարգված ու տեւական ակցիա։Հավատացնում եմ՝ լույսը բացվելու է, մենք հաղթելու ենք, գարուն է գալու»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա 1 ժամում երթ են կազմակերպելու։
http://echannel.am/?topic_id=1417&PHPSESSID=aa474e0cf89c1dac8dc89d2325ddd2f2

Ես շատ կուզեի հիմա Մատենադարանի դիմաց լինել, թեև ձայն չեմ տվել, որ տեր կանգնեմ, ոչ էլ երազում Լևոնի նախագահության մասին... բայց, որքան էլ Ալիզը երաշխավորի երկրապահների պաշտպանությունը, դա կատարյալ անիմաստ բան է` ժողովրդին կուրորեն տանել տանկերի դիմաց :o ո՞նց կարելի է :angry
Հույս ունեմ դեպքերը ծայրահեղության չեն հասնի... զգույշ եղեք, ժողովուրդ ջան:

Գալաթեա
20.02.2008, 17:00
Գնացեք, տեր կանգնեք ձեր ձայներին: Լևոնին զոռով նախագահ սարքեք: Էս ազգը դրան արժանի է:

Բոլորը իրենց հերթին տեսություն ունեն, թե ինչին է մեր ազգը արժանի..

Ըստ որոշների, որ մեզ շարունակեն էշի տեղ քշել մինչեւ հաղթական ավարտ: Ըստ ուրիշների`որ եկվորները մեզ կամաց-կամաց ռադ անեն մեր երկրից...Լեւոնին ենք պարզվումա արժանի...:D

Դարասկզբի տեսությունն ամենահետաքրքիր էր...մի հայ` այն էլ թանգարանում:

Sunny Stream
20.02.2008, 17:02
Հենց հիմա խոսում եմ ընկերուհուս հետ, ով հետաքրքրությունից դրդված մոտեցել էր հավաքվածներին. երկրապահները եղել են ամենուր` տանիքներին, բակերում, մայթերին, ԶԻՆՎԱԾ... մի հեգնական խոսքի պատճառով ընկել էին հետևներից... ինքն արդեն տանն է...

էս լուրջ որոշել են երկրապահներ-ԺՈՒ կռիվ-կռիվ խաղա՞լ :o

StrangeLittleGirl
20.02.2008, 17:04
Լի՛լ, ես խոսում եմ ժողովրդի կատարած ընտրության մասին: Ժողովուրդն ինքն է ընտրել իր կործանումը: Իսկ եթե ինքն է ընտրել, ուրեմն դրան էլ արժանի է:

keyboard
20.02.2008, 17:05
Այս թեմայի վերնագիրը տեսա, ու ծիծաղս եկավ: Ի՞նչ ձայների եք տեր կանգնում: Այստեղ կեղծիքն ամենաշատն այն է, որ Լևոնն ու Սերժը պետք է երկրորդ փուլ անցնեին: Եթե կարող եք, դրան հասեք, թող Սերժը երկրորդ փուլով արդեն ընտրվի նախագահ:

Հ.Գ. Ընտրություններից առաջ երբ Լևոնին հարցրել են, թե արդյոք կեղծիքների դեպքում պատրաստվում է փողոց դուրս գալ, բացասական պատասխան է տվել: Ի՞նչ է անում այսօր:

Գնացեք, տեր կանգնեք ձեր ձայներին: Լևոնին զոռով նախագահ սարքեք: Էս ազգը դրան արժանի է:
Բյուր ջան, պարզից էլ պարզ էր, որ ոչ մեկը չի պատրաստվում իր իշխանությունը հենցայնպես տալ ոմն ԼՏՊ-ի, ու անիմաստ է ժողովրդին հրահրել ինչ-որ քայլերի, արդյունքում տուժելու ենք մենք, սովորական քաղաքացիներս, իսկ իրենք վայելելու են իրենց թագը և աթոռը, դու միանգամայն իրավացի ես, չգիտեմ թե էլ ոնց ցույց տամ ինչ ոգևորված եմ քո գրառումով::ok:hands

Ձայնալար
20.02.2008, 17:07
Այս թեմայի վերնագիրը տեսա, ու ծիծաղս եկավ: Ի՞նչ ձայների եք տեր կանգնում: Այստեղ կեղծիքն ամենաշատն այն է, որ Լևոնն ու Սերժը պետք է երկրորդ փուլ անցնեին: Եթե կարող եք, դրան հասեք, թող Սերժը երկրորդ փուլով արդեն ընտրվի նախագահ:

Հ.Գ. Ընտրություններից առաջ երբ Լևոնին հարցրել են, թե արդյոք կեղծիքների դեպքում պատրաստվում է փողոց դուրս գալ, բացասական պատասխան է տվել: Ի՞նչ է անում այսօր:

Գնացեք, տեր կանգնեք ձեր ձայներին: Լևոնին զոռով նախագահ սարքեք: Էս ազգը դրան արժանի է:

Բյուր ես էլ եմ Վազգենին ընտրել, բայց էսօր ես Լևոնական եմ, որովհետև ինքը ընտրվել ա ՀՀ նախագահ: Մի բան հասկացեք, որ այնքան էական չէ, թե ով կընտրվի, որքան էական է թե ինչպես կընտրվի:

dvgray
20.02.2008, 17:07
Դուրս գանք մասնակցենք երթին :
:hands

Գալաթեա
20.02.2008, 17:09
Լի՛լ, ես խոսում եմ ժողովրդի կատարած ընտրության մասին: Ժողովուրդն ինքն է ընտրել իր կործանումը: Իսկ եթե ինքն է ընտրել, ուրեմն դրան էլ արժանի է:

Բյուր, եթե հարցն էդպես ես դնում, ասեմ` ավելի լավա իմ կործանումը ես ընտրեմ, քան ջիպազգի հաստավիզ ծախու սուբյեկտները:

ԵՍ ընտրեմ, հասկանում ես? Գիտակցական կյանքիցս սկսած էստեղ իմ փոխարեն են ընտրել, չեմ ուզում էլ:

StrangeLittleGirl
20.02.2008, 17:17
Բյուր ես էլ եմ Վազգենին ընտրել, բայց էսօր ես Լևոնական եմ, որովհետև ինքը ընտրվել ա ՀՀ նախագահ: Մի բան հասկացեք, որ այնքան էական չէ, թե ով կընտրվի, որքան էական է թե ինչպես կընտրվի:
Ցավը հենց այն է, որ եթե խոսում ենք չկեղծված արդյունքների մասին, ապա Լևոնը չի ընտրվել: Պարզապես պետք է երկրորդ փուլ լիներ, որտեղ կմրցեին Սերժն ու Լևոնը:
Երկրորդ ցավն այն է, որ 1996թ. Լևոնը Վազգենի հետ նույն կերպ վարվեց: Իսկ ժողովուրդն առանց մտածելու նրա հետևից է գնում:
Երրորդ ցավն այն է, որ ժողովուրդը Լևոնին է ընտրել (չնայած վստահ եմ, որ Սերժի տոկոսներն ամեն դեպքում ավելի բարձր են հենց Լևոնի շնորհիվ), ոչ թե չարյաց փոքրագույնին, այլ մեծագույնին: Ու ես միայն մի ընտրություն ունեմ. թքել էս երկրի վրա, հեռանալ, որովհետև ժողովրդի համար Լևոնն ու Սերժն են լավ, ոչ թե Վազգեն Մանուկյանը կամ ուրիշ մեկը: Ու գտնում եմ, որ անկախ նրանից, թե ինչ կլինի հետո, մեծամասնությունն այլևս բողոքի տեղ չի ունենա. ձեր ընտրածն է: Ես էլ բողոքի տեղ չեմ ունենա. չեմ կարողացել մարդկանց հասցնել այն գիտակցության, որ չարյաց փոքրագույն չկա, կա լավ և վատ:

REAL_ist
20.02.2008, 17:18
Ցավը հենց այն է, որ եթե խոսում ենք չկեղծված արդյունքների մասին, ապա Լևոնը չի ընտրվել: Պարզապես պետք է երկրորդ փուլ լիներ, որտեղ կմրցեին Սերժն ու Լևոնը:
այ ես մտքի հետ լիովին համաձայն եմ

StrangeLittleGirl
20.02.2008, 17:19
Բյուր, եթե հարցն էդպես ես դնում, ասեմ` ավելի լավա իմ կործանումը ես ընտրեմ, քան ջիպազգի հաստավիզ ծախու սուբյեկտները:
Դու ընտրում ես քո կործանումը ջիպազգի ծախու սուբյեկտների միջոցով: Բայց դու կարող էիր չընտրել քո կործանումը:

Գալաթեա
20.02.2008, 17:22
Դու ընտրում ես քո կործանումը ջիպազգի ծախու սուբյեկտների միջոցով: Բայց դու կարող էիր չընտրել քո կործանումը:

Մենք իրար չենք հասկանում, Բյուր, փակենք թեման: Անիմաստ է

Grieg
20.02.2008, 17:23
Թարմ ֆոտոներ
http://1click-image.de/user/image/288610235.jpg (http://bigfamily.am/art/viewm.php?userid=elections&browse=1)

StrangeLittleGirl
20.02.2008, 17:24
Մենք իրար չենք հասկանում, Բյուր, փակենք թեման: Անիմաստ է
Ես շատ լավ հասկացա, թե դու ինչ ես ասում: Պարզապես շատ անուղղակի ձևով կապեցի, դրա համար անհասկանալի թվաց:

քաղաքացի
20.02.2008, 17:24
Բյուրակնը համարում է, որ Հայաստանը կործանված է:
Ես առաջարկում եմ, եթե իր մեջ կա գոնե միքիչ մարդկության նշույլ, իր խոսքի տերը կանգնի և անձայն հեռանա այս երկրից:
Հաջողություն եմ մաղթում և ցանկանում, որ այլևս չհանդիպես մեր նման հայ մարդկանց:

Vishapakah
20.02.2008, 17:27
Ես էլ եմ մտածում, որ Լևոնը մեզ դեպի կործանում կտանի և հիմա Մատենադարանի մոտ արդեն ժողովրդին տանում է դեպի կործանում: Այդ մարդուց ոչ մի լավ բան սպասել չարժի: Էլի մի սիրեք Սերժին, բայց հիշեք, որ ժամանակին շատ էլ լավ, Սերժին և Քոչարյանին համակրելով հետները աշխատում էր, հիմա սեփական անկարողության պատճառով իշխանությունը վաղուց կորցրել է և հանուն իշխանության Սերժենց սարքեց աշխարհի ամենավատ մարդը: Եթե մեր ազգը Ս.Սարգսյանին ընկալում է որպես վատ քաղաքական գործիչի, ապա պետք է հակակշիր գտնի մաքուր անցյալ ունեցող անձի, ոչ թե Լևոնի նման մեկին, որ Ձեզ հենց այս պահին դեպի կործանում է տանում:

Ձայնալար
20.02.2008, 17:34
Ցավը հենց այն է, որ եթե խոսում ենք չկեղծված արդյունքների մասին, ապա Լևոնը չի ընտրվել: Պարզապես պետք է երկրորդ փուլ լիներ, որտեղ կմրցեին Սերժն ու Լևոնը:
Երկրորդ ցավն այն է, որ 1996թ. Լևոնը Վազգենի հետ նույն կերպ վարվեց: Իսկ ժողովուրդն առանց մտածելու նրա հետևից է գնում:
Երրորդ ցավն այն է, որ ժողովուրդը Լևոնին է ընտրել (չնայած վստահ եմ, որ Սերժի տոկոսներն ամեն դեպքում ավելի բարձր են հենց Լևոնի շնորհիվ), ոչ թե չարյաց փոքրագույնին, այլ մեծագույնին: Ու ես միայն մի ընտրություն ունեմ. թքել էս երկրի վրա, հեռանալ, որովհետև ժողովրդի համար Լևոնն ու Սերժն են լավ, ոչ թե Վազգեն Մանուկյանը կամ ուրիշ մեկը: Ու գտնում եմ, որ անկախ նրանից, թե ինչ կլինի հետո, մեծամասնությունն այլևս բողոքի տեղ չի ունենա. ձեր ընտրածն է: Ես էլ բողոքի տեղ չեմ ունենա. չեմ կարողացել մարդկանց հասցնել այն գիտակցության, որ չարյաց փոքրագույն չկա, կա լավ և վատ:

Բյուր ջան, այն, որ քո կարծիքը չի համընկնում մեծամասնության կարծիքի հետ, դեռ չի նշանակում, որ ժողովուրդը առանց մտածելու է գնում նրա հետևից` լավ էլ մտածում է: Ժողովուրդը մտածում է, որ մի անգամ գնաց Վազգենի հետևից, միհատ դարպաս ջարդեց, մի երկու հոգու ծեծեց ու հետ գնաց տուն, ու ժողովուրդը մի գուցե նույն բանը անելու ցանկություն չունի երկրորդ անգամ: Իսկ ինչ վերաբերում է թքել գնալուն, գնալու ցանկություն դու մինչև ընտրություններն էլ ունեիր ու դա չես թաքցրել, մենակ թե թքել պետք չէ, մարդիկ կան, որ մնում են:

Գալաթեա
20.02.2008, 17:34
Ես էլ եմ մտածում, որ Լևոնը մեզ դեպի կործանում կտանի և հիմա Մատենադարանի մոտ արդեն ժողովրդին տանում է դեպի կործանում: Այդ մարդուց ոչ մի լավ բան սպասել չարժի: Էլի մի սիրեք Սերժին, բայց հիշեք, որ ժամանակին շատ էլ լավ, Սերժին և Քոչարյանին համակրելով հետները աշխատում էր, հիմա սեփական անկարողության պատճառով իշխանությունը վաղուց կորցրել է և հանուն իշխանության Սերժենց սարքեց աշխարհի ամենավատ մարդը: Եթե մեր ազգը Ս.Սարգսյանին ընկալում է որպես վատ քաղաքական գործիչի, ապա պետք է հակակշիր գտնի մաքուր անցյալ ունեցող անձի, ոչ թե Լևոնի նման մեկին, որ Ձեզ հենց այս պահին դեպի կործանում է տանում:

Լեւոնը եթե միայն իշխանության համար պայքարեր, նա հրաժարական չէր տա, հասկացեք: Արյան գնով էլ կպահեր: Իրեն իսկապես մի բան է շատ դժվար ներել, որ բերեց մեր գլխին ոչ լեգիտիմ նախագահ կապեց...ու ճամփա բացեց ծնված օրվանից սոված զկռտացողների համար:

Հազիվ մի մարդա հայտնվել, որի հետեվից ԺՈՂՈՎՈՒՐԴՆԱ գնում...հասկանում եք? Ինչքան կարելիա քաղաքական աբիժնիկությամբ զբաղվել? Տեսանք էլի ինչքան ձայն հավաքեցին ազգի իրական փրկիչները:

Guetta
20.02.2008, 17:37
Այս թեմայի վերնագիրը տեսա, ու ծիծաղս եկավ: Ի՞նչ ձայների եք տեր կանգնում: Լևոնին զոռով նախագահ սարքեք: Էս ազգը դրան արժանի է:
Չափազանց խելացի մտքեր...

Ուզում եմ հիշեցնել, որ 2003թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանը հավաքել էր մոտ 504.000 քվե, իսկ հիմա Լևոնը ավելի քիչա հավաքել` մոտ 350.000, եթե 504.000-ը, կամ էլ մարդիկ կլինեն, ովքեր կասեն, որ դա ոչ թե 504.000-ա եղել, այլ, օրինակ` 804.000, ապա էտ "804.000"-ը խի չկարողացան բան անել էն ժամանակ, իսկ հիմա էտ 350.000-ը ինչ պետքա անի...

Լևոնը էն մարդկանցիցա, ով խոսալու տեղ չունի: Մի մոռացեք, որ նույն ինքը` Լևոնը, ամեն գնով պահեց (վերցրեց) իշխանությունը 1996թվականին, թե մոռացել եք??? Տարբեր քաղաքական վերլուծաբաննների կարծիքով այդ տարի Վազգեն Մանուկյանը հավաքել էր մոտ 80%: Իսկ հիմա էտ Լևոնին, ով կեղծիքով ղեկավարեց 1996թվականից, կեղծիքով, ստորությունով դառավ նախագահ` դուք իրան պաշտպանում եք...

P.S. Եղեք օբյեկտիվ, պետք չէ մտածել միակողմանի...

keyboard
20.02.2008, 17:37
Բյուրակնը համարում է, որ Հայաստանը կործանված է:
Ես առաջարկում եմ, եթե իր մեջ կա գոնե միքիչ մարդկության նշույլ, իր խոսքի տերը կանգնի և անձայն հեռանա այս երկրից:
Հաջողություն եմ մաղթում և ցանկանում, որ այլևս չհանդիպես մեր նման հայ մարդկանց:

:(:cry Ես էլ եմ համարում կործանված, բայց դա չի նշանակում, որ պիտի հեռանամ, դրանով չէ, որ պիտի որոշվի իմ խոսքի տեր լինելը, միայն մի բան կասեմ Ատլանտիդան էլ է կործանված, բայց...
Համ էլ ես Հայաստանից չեմ գնա, որ ակումբի ժողովրդի հետ հանդիպեմ :aggressive

Guetta
20.02.2008, 17:40
1. Լեւոնը եթե միայն իշխանության համար պայքարեր, նա հրաժարական չէր տա, հասկացեք: Արյան գնով էլ կպահեր:
2. Հազիվ մի մարդա հայտնվել, որի հետեվից ԺՈՂՈՎՈՒՐԴՆԱ գնում...հասկանում եք? 3. Ինչքան կարելիա քաղաքական աբիժնիկությամբ զբաղվել? Տեսանք էլի ինչքան ձայն հավաքեցին ազգի իրական փրկիչները:
1. Լևոնին Վազգենենք ճնշեցին, ասեցին փասափուսետ հավաքի ու գնա:
2. Տենց ասում էին նաև 2003-ին, երբ Ստյոպներ:
3. Քաղաքական աբիժնիկները Լևոնի հետի թայֆենա. ուշադիր նայեք ովքեր են նրա կողքին...

Ավելացվել է 2 րոպե անց

Ես էլ եմ մտածում, որ Լևոնը մեզ դեպի կործանում կտանի և հիմա Մատենադարանի մոտ արդեն ժողովրդին տանում է դեպի կործանում: Այդ մարդուց ոչ մի լավ բան սպասել չարժի: Էլի մի սիրեք Սերժին, բայց հիշեք, որ ժամանակին շատ էլ լավ, Սերժին և Քոչարյանին համակրելով հետները աշխատում էր, հիմա սեփական անկարողության պատճառով իշխանությունը վաղուց կորցրել է և հանուն իշխանության Սերժենց սարքեց աշխարհի ամենավատ մարդը: Եթե մեր ազգը Ս.Սարգսյանին ընկալում է որպես վատ քաղաքական գործիչի, ապա պետք է հակակշիր գտնի մաքուր անցյալ ունեցող անձի, ոչ թե Լևոնի նման մեկին, որ Ձեզ հենց այս պահին դեպի կործանում է տանում:

Շատ խելացի մտքեր... Ողջունում եմ...

hat
20.02.2008, 17:44
Աղջկեքը թող չգան, չի բացառվում ռազմական բախումը

Ավելացվել է 1 րոպե անց
Հրաչ տնեցիքին բան չասես տենում եմ կարդում ես;)

Հա, կարդում եմ:Դուխով, չեմ ասի, բայց մի տարվի...

Ախպորս լավ կնայեք!

P.S. Ու ձեզ էլ խորհուրդ չէի տա տարվել դրանով, մեկա անիմաստա, ինչ ուզում եք ասեք...համել ինչ, ԼՏՊ-ն ա ՍՍ-ից լավը??? -)

keyboard
20.02.2008, 17:47
Լեւոնը եթե միայն իշխանության համար պայքարեր, նա հրաժարական չէր տա, հասկացեք: Արյան գնով էլ կպահեր: Իրեն իսկապես մի բան է շատ դժվար ներել, որ բերեց մեր գլխին ոչ լեգիտիմ նախագահ կապեց...ու ճամփա բացեց ծնված օրվանից սոված զկռտացողների համար:

Հազիվ մի մարդա հայտնվել, որի հետեվից ԺՈՂՈՎՈՒՐԴՆԱ գնում...հասկանում եք? Ինչքան կարելիա քաղաքական աբիժնիկությամբ զբաղվել? Տեսանք էլի ինչքան ձայն հավաքեցին ազգի իրական փրկիչները:
Հարգելի ընկեր, Լևոնը չէր կարող մնալ, իսկ պայքարել առավելևս ու՞մ դեմ պայքարեր Վ.Սարգսյանի, տո հենց տեղում կգնդակահարեր Լևոնին, իսկ ԼՏՊ-ի հեռանալու հիմանական պատճառը ասում եմ իր բառերը անձամբ չեմ լսել ասել են «նա հեռացել է այն պայմանագրի տակ ստորագրելուց հետո, ըստ որի մենք թուրքերի հետ տարածքային պահանջներ չունենք, իսկ դա նշանակում է, որ մեր ազատագրած հողերը պիտի հետ տանք, դե չեմ ասում, որ դա էր միակ պատճառը, պատճառներից մեկն էլ այն էր, որ Վ.Սարգսյանին այլևս ձեռնտու չէր ԼՏՊ-ն, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց համոզված եմ, որ դա իրականություն է:Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ ժողովուրդը գնում է նրա հետևից դա էլ մեր ժողովրդի վերջին հոգեվարգն է, քանի որ «խեղդվողը փրփուրներից է կախվում» ԼՏՊ-ն միակ մարդն է ՀՀ-ում, որի հետևից չպետք է գնալ, այլ պետք է հեռացնել նրան հասարակությունից, այսօր ԼՏՊ-ի ընտրողների մեծ մասը ընտրում են Կ.Դեմեչյանին, Վ.Սարգսյանին այլ ոչ մի դեպքում հենց իրեն և վերջ::angry
Իսկ աբիժնիկության մասին թող աբիժնիկները մտածեն և ոչ թե մենք, որտև մենք աբիժնիկ չենք այլ մեր անձը հարգող մարդիկ և թույլ չենք ուզում տալ, որ ևս մեկ անգամ կրկնվի 93-ը:(

Գալաթեա
20.02.2008, 17:48
1. Լևոնին Վազգենենք ճնշեցին, ասեցին փասափուսետ հավաքի ու գնա:
2. Տենց ասում էին նաև 2003-ին, երբ Ստյոպներ:
3. Քաղաքական աբիժնիկները Լևոնի հետի թայֆենա. ուշադիր նայեք ովքեր են նրա կողքին...

Ինչքան եք դուք սիրում համարակալել...
Պասեք էլ ել էլի...

1. Վազգենի վրա` Լեւոնին ճնշելուց հետո 8 մետր խոտա աճել: Այնպես որ ճնշելուց առաջ մտածելա պետք` ում համար ես ճնշում ու հանուն ինչի:
2. Հիմա 2008 թիվնա!!
3. Քաղաքական աբիժնիկն էն մարդնա, որ 10 տարվա իր նեղվածությունը փայփայելով թույլա տալիս, որ դառնանք պիգմեյներով վերաբնակեցված Բուռկինաֆասո:

Համ էլ ձեր թեկնածուն անցելա չէ? Ինչու եք շարունակում տենց ոգեվորված մնալ իրադարձություններով? Դա ձեզ հետ ինչ-որ կերպ առնչվումա դեռ?

Ֆելո
20.02.2008, 17:51
Բյուրակնը համարում է, որ Հայաստանը կործանված է:
Ես առաջարկում եմ, եթե իր մեջ կա գոնե միքիչ մարդկության նշույլ, իր խոսքի տերը կանգնի և անձայն հեռանա այս երկրից:
Հաջողություն եմ մաղթում և ցանկանում, որ այլևս չհանդիպես մեր նման հայ մարդկանց:

եթե մարդու մարդկությունը էդպես ես չափում, դու էլ գնա ինչ-որ մեկի աթոռի համար ծեծ կեր. ես որ հաստատ չեմ ափսոսա քո համար:B

Աբելյան
20.02.2008, 17:53
ժողովուրդ բայց որ մի քանի օր ժողովուրդը լռվի մատենադարանում, դրանով Սերժը հրաժարական կտա՞

Janita Hero
20.02.2008, 17:55
Իսկ հիմա ժողովուրդը տեղափոխվել ա Հանրապետության Հրապարակ……………:

keyboard
20.02.2008, 17:56
Ինչքան եք դուք սիրում համարակալել...
Պասեք էլ ել էլի...

1. Վազգենի վրա` Լեւոնին ճնշելուց հետո 8 մետր խոտա աճել: Այնպես որ ճնշելուց առաջ մտածելա պետք` ում համար ես ճնշում ու հանուն ինչի:
2. Հիմա 2008 թիվնա!!
3. Քաղաքական աբիժնիկն էն մարդնա, որ 10 տարվա իր նեղվածությունը փայփայելով թույլա տալիս, որ դառնանք պիգմեյներով վերաբնակեցված Բուռկինաֆասո:

Համ էլ ձեր թեկնածուն անցելա չէ? Ինչու եք շարունակում տենց ոգեվորված մնալ իրադարձություններով? Դա ձեզ հետ ինչ-որ կերպ առնչվումա դեռ?
Իմ թեկնածուն չի անցել, բայց մեկա այս թեման անսպառ է::angry

Annychka
20.02.2008, 17:57
Եթե էսօր ժողովուրդի զգալի զանգվածը գնումա Լևոնի հետևից ընտրելով վատթարագույնը, էլի Սերժն ու Քոչարյանն են մեղավոր`ժողովրդին թշվառ վիճակում պահելու համար, ոչ թե մի քանի կրիմինալ օլիգարխների շնորհիվ ծեծ ու ջարդով ընտրությունները կաըացած համարեցին.սա էլա ամոթալի դեպք մեր պատմութըան
Մի բանը ակնհայտա,որ 5 տարի հաստատ ժողովուրդը ճնշված.ստրկացված ու թշվառ կապրի......
http://www.lragir.am/src/index.php#top

Vishapakah
20.02.2008, 17:58
Լեւոնը եթե միայն իշխանության համար պայքարեր, նա հրաժարական չէր տա, հասկացեք: Արյան գնով էլ կպահեր: Իրեն իսկապես մի բան է շատ դժվար ներել, որ բերեց մեր գլխին ոչ լեգիտիմ նախագահ կապեց...ու ճամփա բացեց ծնված օրվանից սոված զկռտացողների համար:

Հազիվ մի մարդա հայտնվել, որի հետեվից ԺՈՂՈՎՈՒՐԴՆԱ գնում...հասկանում եք? Ինչքան կարելիա քաղաքական աբիժնիկությամբ զբաղվել? Տեսանք էլի ինչքան ձայն հավաքեցին ազգի իրական փրկիչները:

Արյան գնով կպահեր, եթե կարողանար: Նա 96 թվականին քաղաքական սպառված կադր էր, նրան ով կաջակցեր, որպեսզի նա էլ իշխանույունը պահեր: Հիշեք ով նրան իշխանությունից հեռացրեց, հենց ինքը Վազգեն Սարգսյանը, որի դեմը արյուն թափելը անօգուտ էր, նա Լևոնի արյունը կթափեր, բայց Լևոնը այսպես, թե այնպես միևնույն է կհեռանար: Նրան վերջնագիր էր այդ ժամանակ ներկայացրել, գրեթե ողջ վերին վերադասը:

Ամբիժնիկ բառի ենթատեկստում, ես հենց տեսնում եմ նույն Լևոնի կերպարը, որովհետև հանրապետականները քաղաքական հաղթաց ուժ են և ոչ ոքից նեղանալու առիդ չունեն: Այդ Լևոնն է ետ գալիս 10 տարի առաջ ստացած վերքերը բուժելու և իր անձնական վիրավորանքը փորձում է սրփագրել ժողովրդի հաշվին, այսօր դառնալով իփր թե ազգի «առաջնորդ» իր շուրջը հավաքելով բոլոր հաջողության չհասած քաղաքական ուժերը:

Ես վստահ չեմ, որ այսօր 50% տոկոսից ավելին Լևոնին է ընտրել, ուղղակի փողոց են դուրս գալիս այն 20% տոկոս ժողովուրդի հատվածը, որոնք իրոք ընտրել են նրան և Լևոնը տեսնելով մի քանի հազար մարդ, իրեն իրավունք է վերապահում խոսել ազգի անունից, փնովել իրեն չաջակցող ուժերին, մեղադրել այնպիսի հանցաքների մեջ, որի հիմքը դրվել է իր օրոք:

Egern.net
20.02.2008, 17:59
միտինգը շարունակվել է երթով, ավելի մարդաշատ, քան շաբաթ օրվանն էր.... չնայած ամեն տեղ ոստիկաններ են և այլն, բայց չեն վախենում, ինչը ինձ համար շատ ուրախալի է:

*e}|{uka*
20.02.2008, 18:10
Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . իմաստը՞
Միշտ էլ սենցա եղել ու սենց էլ լինելուա ... Միակ ելքը քաղաքական սպանդնա :B
Ցույցեր, դժգոհություններ ,ծեծկռտուկներ ,խառը իրավիճակներ ,հա հետո ... բավականա մի կույտ զինվորական հագուստներով մարդիկ ու բոլորը կցրվեն տներով ,չեմ էլ զարմանա որ վաղը մյուս օրը քաղաքում տանկեր հայտնվեն :

Աբելյան
20.02.2008, 18:18
18:07:12 - 20/02/2008
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԹԸ ՊԱՐՈՒՐԵԼ ԷՐ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆԸ

Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքից հետո Երեւանի փողոցներում տեղի է ունեցել աննախադեպ երթ, որը մեկնարկել է Մատենադարանի մոտից, անցել Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան փողոցով, Կորյունի փողոցով եւ հասել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Երթին մասնակցել է մոտ 200 հազար մարդ: Երբ երթի առաջին շարքերը Նալբանդյան եւ Կորյունի փողոցներով անցել ու արդեն հասել էին ԿԸՀ շենքին, վերջին շարքերը դեռեւս գտնվում էին Թումանյան- Նալբանդյան խաչմերուկում: Հետաքրքրական է, որ երբ ցուցարարները Լեւոն նախագահ եւ Սերժիկ հեռացիր վանկարկումներով անցնում էին Նալբանդյան փողոցի վրա գտնվող ոստիկանության շենքի մոտից, թերեւս շենքում էին գտնվում ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Բանն այն է, որ ոստիկանության շենքի դիմաց կայանել էին ԱՊՀ դիտորդներին սպասարկող Մերսեդես մակնիշի երկու մեքենա, որոնցից մեկը մասնավորապես սպասարկում էր ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ Վլադիմիր Ռուշայլոյին:
www.lragir.am

Գալաթեա
20.02.2008, 18:19
Լևոն Տեր-Պետրոսյանը խայտառակ է անվանել Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները

17:57 | 20/ 02/ 2008

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի ընդդիմության հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը խայտառակ անվանեց Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը։

«Առանձնահատուկ որևէ բան տեղի չի ունեցել, դրանք հերթական խայտառակ ընտրություններ էին»,-Երևանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որը մասնակցում էր երեկվա նախագահական ընտրություններին։

Նրա խոսքերով, ժողովրդի նկատմամբ կիրառվել է կոպիտ ուժ, բայց չնայած իշխանությունների և քրեական տարրերի ջանքերին, ընտրակակաշառքի դեպքերին, քվեաթերթիկների լցոնմանը՝ ժողովուրդն, այնումանեյանիվ, հաղթել է, իսկ բոլոր կեղծումները տեղի են ունեցել ժամը 20։00-ից հետո (ընտրատեղամասերի փակման ժամանակ - «Նովոստի-Արմենիա»), «երբ հորինվեցին և հրապարկվեցին քվեարկության արդեն հայտնի տվյալները»։

«Մեր դիտորդները և վստահված անձինք իրականացրել են իրենց առաքելությունը բոլոր ընտրատեղամասերում, երբ իշխանությունների, մասնավորապես, ոստիկանության, տեղական իշխանության, քրեական հեղինակությունների և այլոց կողմից շրջափակում ստեղծվեց։ Կեղծումները շարունակվել են մինչև առավոտյան ժամը 8-ը»,- հայտարարեց նախկին նախագահը։

Նրա գնահատականով, ընտրություններին մասնակցել է ոչ ավել, քան 1 միլիոն 100 հազար մարդ, մնացած 500 հազար ձայները կեղծվել են, ինչի մասին նրա ներկայացուցիչները նախազգուշացրել էին դիտորդներին, որոնք այդ փաստի վրա ուշադրություն չեն դարձրել։

«Միջազգային կազմակերպությունները նույնպես պատասխանատվություն են կրում այն բանի համար, ինչ տեղի ունեցավ, նրանք ոչ բավարար լրջությամբ վերաբերվեցին կեղծումների մասին մեր նախազգուշացումներին»,- ասաց նախկին նախագահը:

newsarmenia.am

Գալաթեա
20.02.2008, 18:28
ՀՀ ԿԸՀ-ն ապահովել է նախագահական ընտրությունների թափանցիկության բարձր մակարդակ՝ բացառությամբ բողոքների քննարկման. դիտորդներ

18:22 | 20/ 02/ 2008

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԿԸՀ-ն ապահովել է նախագահական ընտրությունների թափանցիկության բարձր մակարդակ՝ բացառությամբ այն հարցերի, որոնք վերաբերել են բողոքների քննարկմանը։ :D :D
Այս մասին չորեքշաբթի Երևանում, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Անն-Մարի Լիզինը՝ ներկայացնելով եվրոպական դիտորդների հաշվետվությունը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ։

«Ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ն ապահովել է ընտրությունների թափանցիկության բարձր մակարդակ՝ բացառությամբ բողոքների քննարկման հետ կապված հարցերի, որոնք մեծամասամբ լուծում էին ստանում ոչ պաշտոնական նիստերի և հանդիպումների ընթացքում»,- ասաց Լիզինը։

Նրա խոսքերով, չնայած այն հանգամանքին, որ դա չի հակասում Ընտրական օրենսգրքին, սակայն այս գործընթացը թույլ չտվեց թեկնածուների վստահված անձանց, դիտորդներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկա գտնվել բողոքների քննարկմանը և կասկածի տակ դրեց ընտրությունների նկատմամբ վստահության ապահովում։

newsarmenia.am

Guetta
20.02.2008, 18:29
Արդեն ամեն ինչ պարզա...
ՖՈՐՈՒՄՈՒՄ ՏԻՐՈՒՄԱ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ... ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԴԱ ՈՒՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԱ, ԲԱՅՑ ՈՐ ՓԱՍՏԱ, ԻՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ ՈՐՈՇՆԵՐԸ ՋՆՋՎԵԼ ԵՆ, ԵԹԵ ԻՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՏԵՍԵԼ ԵՔ ԱՅՆՊԻՍԻՆՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՄԵՋ ԿԱ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐ, ԱՊԱ ԲԱՐԻ ԵՂԵՔ ՋՆՋԵԼ ՆԱԵՎ ԱՅՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ՎԵՃԻ ! ! !
P.S. հետո էլ արդարությունից են խոսում...

Աբելյան
20.02.2008, 18:30
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐ

"Սերժ Սարգսյանի առաջ, Հայաստանը նշանակում է մականունավորների առաջ, Հայաստան: Ես 100 տոկոսով վստահ եմ, ոչ մի կասկած չունեմ, որ Հայաստանը առաջ է տանելու ժողովուրդը: Մենք ունենք գործողությունների հստակ ծրագիր", հայտարարել է Տեր-Պետրոսյանը: Դիմելով հանրահավաքի մասնակիցներին, նա ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հաստատ հետեւում են հանրահավաքին եւ "թող չկասկածեն, որ մենք մեր հստակ ծրագրով առաջ ենք գնալու, հասնելու ենք մեր հաղթանակին, եւ թող չկարծեն, որ մեզ կարող են հանել հավասարակշռությունից: Մենք գնալու ենք շատ զուսպ, հանդարտ, վստահ, չենք ընկրկելու եւ հասնելու ենք այն բանին, որ այսօր, վաղը, մյուս օրը տոնենք 3 ընտրությունների հաղթանակը: Հավատացնում եմ, երաշխավորում եմ իմ թիմակիցների անունից, որ ոչ մի բիրտ ուժ չի կարողանալու խանգարել մեզ հասնել երկրում օրենքի իշխանության հաստատմանը", ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
www.lragir.am

Նորմարդ
20.02.2008, 18:31
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐ

www.lragir.am
Հա սա ես անձամբ եմ լսել ու հեռախոսովս էլ ձայնագրել եմ:)

Egern.net
20.02.2008, 18:32
Այսօր մետրոպոլիտենի գնացքները չեն կանգնում ՚Երիտասարդականՙ եւ ՚Բաղրամյանՙ կանգառներում: Սա հավելում նաեւ այն բանի, որ այսօր երթուղային տաքսիները գրեթե անհետացել են:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով Մատենադարանի մոտ հավաքվածներին, հայտարարեց, որ այսօր մեր ապագան կախված չէ Գալուստ Սահակյանի ու Տարոն Մարգարյանի երթուղիներից: Հիշեցենք, , որ այսօր գրեթե բոլոր երթուղիներն չեն աշխատում եւ մարդկանց թույլ չեն տալիս այստեղ գալ, իսկ այդ երթուղիների գծերի տերերը իշխանությունների ներկայացուցիչներն են:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Դավիթաշենում Տեր-Պետրոսյանի վստահված անձը՝ Սլավիկ Մալխասյանը: Նա տարեց մարդ է եւ հավաքվածներին պատմեց, թե համայնքի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանի վարորդի՝ Խաչիկը երեկ ընտրությունների ժամանակ ինչպիսի ընտրակեղծիքներ է արել, ինչ բռնություններ է իրականացրել: ՚Ո՞ւմ կարելի է դիմել այսօր նման այլանդակությունների համար՝ ոչ ոքի: Իշխանությունները դա ապացուցեցինՙ,- հայտարարեց Մալխասյանն՝ հավաքվածներին խնդրելով միավորվել հիմա ու արադարություն հաստատել, քանի որ այլ կերպ հնարավոր չէ:

Նա նաեւ նշեց, որ ուրիշ տեղ չի գնալու, քանի դեռ այս հարցը չի լուծվել:

Նիկոլ Փաշինյանն հիշեցրեց, թե ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ինչպես է ծեծել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց: Ելույթ ունեցավ նաեւ նրա կողմից ծեծվածներից մեկի եղբայրը՝ Արթուր Խանամիրյանը, խնդրելով մարդկանց միավորվել, քանի որ գտնում է, որ այս երկրում միայն ժողովուրդը կարող է օրինականություն հաստատել եւ այս իշխանությունների դեմ միասին պետք է պայքարել:

Ելույթ ունեցավ Մուշեղ Սաղաթելյանը՝ կոչ անելով ինչպես ժամանակին մահապարտներին, համախմբե: ՚Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զինվոր եմ, բայց միայն փողոց դուրս գալով է հնարավոր: Ոչինչ, թող մի քանիսի գլուխն էլ ուտեն, թող առաջինը ես զոհվեմ, բայց մինչեւ վերջ ենք գնալու ու ես անզեն եմ լինելուՙ,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր հավաքվածների հոգիները միացել են այդ երկու հոգու` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարելու համար, որոնց ձեռքին ժողովուրդը խաղալիք է դարձել:
A1+

Marduk
20.02.2008, 18:32
Կարդացեք սա

http://www.osce.org/item/29779.html

Ա1+ օրական մի 10 սուտ բան է բլթցնում... Այնպես որ դա արդեն լրատվական աղբյուր չի այլ հայլուրական, ես կասեի նույնիսկ ավելի վատ տեսակի բան է դառել

Նորմարդ
20.02.2008, 18:33
A1+
Երիտասարդական կանգնում էին նոր եմ այնտեղից գալիս:)

Ձայնալար
20.02.2008, 18:38
Արդեն ամեն ինչ պարզա...
ՖՈՐՈՒՄՈՒՄ ՏԻՐՈՒՄԱ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ... ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԴԱ ՈՒՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԱ, ԲԱՅՑ ՈՐ ՓԱՍՏԱ, ԻՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ ՈՐՈՇՆԵՐԸ ՋՆՋՎԵԼ ԵՆ, ԵԹԵ ԻՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՏԵՍԵԼ ԵՔ ԱՅՆՊԻՍԻՆՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՄԵՋ ԿԱ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐ, ԱՊԱ ԲԱՐԻ ԵՂԵՔ ՋՆՋԵԼ ՆԱԵՎ ԱՅՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ՎԵՃԻ ! ! !
P.S. հետո էլ արդարությունից են խոսում...

ա)Եթե միքիչ ուշադիր լինեք կտեսնեք, որ ոչ միայն Ձեր գրառումներն են ջնջվել
բ) նման հարցեր քննարկելու համար օգտագործեք այլ թեմաներ` օրինակ, հարցեր ադմինիստրացիային
գ)Դար ակումբում չեն ողջունվում միայն մեծատառերով և վառ գունավորված գրառումները

Աբելյան
20.02.2008, 18:48
ժողովուրդ, վաղը քաղաքում նորմալ երթևեկություն կլնի՞

Egern.net
20.02.2008, 18:49
Երիտասարդական կանգնում էին նոր եմ այնտեղից գալիս:)
դե երևի սկզբում է այդպես եղել, ասենք մինչև 4-ը: Հեսա հայրս կգա, կհարցնեմ

Ավելացվել է 52 վայրկյան անց

ժողովուրդ, վաղը քաղաքում նորմալ երթևեկություն կլնի՞
կախված է, թե ինչ կորոշեն վաղվա վերաբերյալ հանրահավաքի կազմակերպիչները ;)
Հանրապետության հրապարակից հետ են գնացել Օպերա

Գաղթական
20.02.2008, 19:14
Բրիտանական Populus հարցախուզական կազմակերպությունը ելքային հարցում` exit poll է անցկացրել 126 ընտրատեղամասերում եւ ստացել հետեւյալ արդյունքները:

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 57.1%-ը: Populus-ի տվյալներով, երկրորդ տեղում է Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձայների 17.4%-ով, երրորդ տեղում` «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը` 14.6%: Չորրորդ տեղում է Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` 5.98%:

Populus-ի տվյալներով, մնացած 5 թեկնածուները հավաքել են 1.6%-ից քիչ ձայն: Հաղորդվում է, որ հարցվել է մոտ 12 հազար ընտրող: Հարցախույզն անցկացրել են 250 աշխատակիցներ Հայաստանի ողջ տարածքում, շուրջ 12 ժամվա ընթացքում: Populus-ի տվյալներին առաջին արձագանքողներից էր Ռոյթեր գործակալությունը:

Ճիշտն ասած՝ ես մի բան լավ չեմ հասկանում..
եթե Բրիտանացիների հարցումն ընդունենք ելակետ ու պատկերացնենք, թե ընտրությունների վերջնական արդյունքը հենց սա է..

սա նշանակում է, որ ՍՍ-ն հավաքել է 40% ավել ձայն, քան ԼՏՊ-ն..
երեկվա ընտրություններին մասնակցածների ընդհանուր թիվը, եթե չեմ սխալվում, 1մլն 600հազար-ից քիչ ավել էր, այնպես չէ՞..
այս թվի 40%-ը կազմում է 640.000 մարդ..

այսինքն՝ նրանք, ովքեր պնդում են, թե ԼՏՊ-ն է եղել երեկվա հաղթողը, ուզում են ասել, որ ՍՍ-ի կողմանկիցները ընտրատեղամասերում լցոնումեր են կատարել ԱՌՆՎԱԶՆ 640.000 ընտրաթերթի՞կ..

ես, իհարկե, հավատում եմ, որ երեկ բազում խախտումներ տեղի ունեցած կլինեն.. բայց ամենաքիչը 640.000 ՞՞՞ :think

Egern.net
20.02.2008, 19:20
ախր ինչու՞ եք բրիտանական թվերը ելակետ ընդունում: Հայաստանում ակնհայտ է, որ exit-poll-ները այնպես չեն անցկացվում, ինչպես պետք է: Միգուցե չեն կարողանում, միգուցե կարողանում են` չեն ուզում: Չգիտեմ:

Ինչ վերաբերվում է լցոնումներին, ԼՏՊն հանրահավաքին հայտարարել է, որ գրեթե կես միլիոն քվեաթերթիկ է լցվել (քանի որ այդքան ընտրող չի եղել):

«Ազատություն» լսեք

քաղաքացի
20.02.2008, 19:29
եթե մարդու մարդկությունը էդպես ես չափում, դու էլ գնա ինչ-որ մեկի աթոռի համար ծեծ կեր. ես որ հաստատ չեմ ափսոսա քո համար:B

Ես մտածում եմ իմ երկրի ապագայի մասին ու դրա համար ծեծ էլ կուտեմ: Բայց եթե ոչմեկ իմ կողքին չի ուզում կանգնի, ապա հաստատ Բյուրակնից առաջ ես կհեռանայի երկրից: Բայց տեսնում եմ, որ շատ մարդիկ կան ովքեր դուրս են եկել փողոց ու պահանջում են իշխանությունների հրաժարականը: Ուստի ես դեռ հույսերս չեմ կորցրել ու դեռ կմնամ հայրենիքումս: Դավաճանությունից վատ բան չկա աշխարհում:

Ֆելո
20.02.2008, 19:53
Դավաճանությունից վատ բան չկա աշխարհում:

ճիշտ ես բայց թող կոպիտ չհնչի... դավաճան ես կհամարեմ նրան ով գնումա Լևոնի հետևից

Գաղթական
20.02.2008, 19:57
ախր ինչու՞ եք բրիտանական թվերը ելակետ ընդունում: Հայաստանում ակնհայտ է, որ exit-poll-ները այնպես չեն անցկացվում, ինչպես պետք է: Միգուցե չեն կարողանում, միգուցե կարողանում են` չեն ուզում: Չգիտեմ:

այժմ, երբ հարցը վերաբերվում է Հայաստանի ներսի անաչառությանը, ես շատ ավելի վստահում եմ Բրիտանական աղբյուրներին՝ քան Հայկականներին

Ինչ վերաբերվում է լցոնումներին, ԼՏՊն հանրահավաքին հայտարարել է, որ գրեթե կես միլիոն քվեաթերթիկ է լցվել (քանի որ այդքան ընտրող չի եղել):

դե ինքը ուրիշ բան չէր էլ ասի..
եթե այդ պարզ հաշվարկը ես արեցի, ուրեմն նրա շտաբում էլ, հավանաբար, կգտնվեյին մարդիկ, ովքեր կկարենային դա անել..
բայց հարցը դեռ բաց է մնում..
նախ՝ նույնիսկ եթե կես միլիոն ընտրաթերոիկ լցնեին, ինքը առաջին փուլում չէր հախթի..
երկրորդ՝ մի՞թե որևէ մեկը իրոք հավատում է, թե լցոնված ընտրաթերթիկների թիվը հասնում է ԱՌՆՎԱԶՆ 640.000-ի..
և երրորդ՝ եթե, ԼՏՊ-ի խոսքերով, կես միլիոն ընտրաթերթիկ կեղխվել է.. հապա ի՞նչ է դուրս գալիս, որ երեկ Հայաստանում ընտրություններին մասնակցել են 1մլն 100հազար մա՞րդ.. բա ո՞ւր էին մնացած 1,5 միլիոն ընտրողները..
հասկացանք Հայաստանից ահագին մարդ է դուրս եկել.. բայց ոչ 2մլն, որ իրենց երեխեքին չհաշված՝ 1,5մլն-ի պակասորդ տա Հայաստանի ընտրողների քանակը..

Anul
20.02.2008, 19:58
ճիշտ ես բայց թող կոպիտ չհնչի... դավաճան ես կհամարեմ նրան ով գնումա Լևոնի հետևից

ես էի ուզում դա գրել, ապրես :)

Armenoid
20.02.2008, 20:05
"Азербайджана может достичь такой силы, что Армения в один момент станет маргинальной страной и этот карабахский вопрос решится сам собой". Вазген Манукян

Գալաթեա
20.02.2008, 20:08
Հմ...ոչ ոք կարծում եմ դեմ չի լինի չէ, եթե ես էլ Սերժի հետեւից գնացողներին համարեմ ծախված? Համարել` համարելա հիմա: Եկեք համարենք միասին :)

Anul
20.02.2008, 20:15
եթե Սերժին չեն ընդունում, չի նշանակում, որ էն մի արնախումին պետք է երկրի գլխին կանգնեցնել: Տպավորություն է, որ մեր ազգի 40%-ը 10 տարեկան երեխեք լինեն, էն որ անկապ պրինցիպի են ընկնում ու անմտածել քայլեր անում:

Սերխիո
20.02.2008, 20:22
Բայց արդեն համը հելնում ա, ասում են 7 հոգի զոհ կա : լսել եք ?

Anul
20.02.2008, 20:23
Բայց արդեն համը հելնում ա, ասում են 7 հոգի զոհ կա : լսել եք ?

ընդամենը 7? չեմ հավատում., դիմացը գոնե մի հատ 1 ավելացրու,ավելի կհամապատասխանի իրականությանը

REAL_ist
20.02.2008, 20:24
Բայց արդեն համը հելնում ա, ասում են 7 հոգի զոհ կա : լսել եք ?
ոնց:o
ետ որտեղ ես լսել

եթե Սերժին չեն ընդունում, չի նշանակում, որ էն մի արնախումին պետք է երկրի գլխին կանգնեցնել: Տպավորություն է, որ մեր ազգի 40%-ը 10 տարեկան երեխեք լինեն, էն որ անկապ պրինցիպի են ընկնում ու անմտածել քայլեր անում:
քաղաքականությունում սաղ սուտա, ում էլ ընտրես մեկա լինելուա չարյաց փոքրագույնը, իդեալներ ստեղ չկան

Սերխիո
20.02.2008, 20:25
քաղաքի կենտրոնի բնակիչներից ոմանք են ասել

Ավելացվել է 1 րոպե անց

ընդամենը 7? չեմ հավատում., դիմացը գոնե մի հատ 1 ավելացրու,ավելի կհամապատասխանի իրականությանը

իսկ 20 հոգի վստահված անձ կորել են անհայտ:angry

երգիրը երգիր չի:angry
չէ աշկիս ես էլ ջղայնանամ:angry

Ra$Ta
20.02.2008, 20:27
քաղաքի կենտրոնի բնակիչներից ոմանք են ասել

Տենց բան չկա ես , մի քիչ առաջ եմ կենտրոնում եղել դեռ երթ էր ու հաստատ անկարգություններ չկայն :

Սերխիո
20.02.2008, 20:30
դե անպայման չի ետքան մարդկանց մոտ լինի . . . այսպես ասած կուլիսներում հնարավոր է

Նավաստի
20.02.2008, 20:31
Ելնելով նրանից, որ էս սաղ ժողովուրդը, ոչ թե ՎԻՆՏԼԻՅԱՏՈՌ, այլ եքյա Կոնդիցիոների ա նման, էնքան ա "ՔԱՄԻ" անում աջ ու ձախ, կարելի է վստահությամբ ասել, որ կա միտավորապես մի 10-12,5 զոհ:

Քաղաքում Տանկ էր կան, Զորքերը նստած են Ազգային ժողովում, "Սպասում են", "Ասում են էսոր բունտ ա լինելու"

Ժողովուրդ առխային, 3 հատ էլ "СС-300, Черная Вдова", Հռթիռային կայան էն դրել ազգային ժողովի դեմը: Հա մեկ էլ վերջի տվյալներով, մոռացա ասեմ, Ասում են Գռզոն Սամալյոտ ա պահում Սևանում

Այ ՀԱՅ ժողովրդի ներկայացուցիչներ ջան: ՀԵՐԻՔ ՉԻ՞ :angry :angry
Դուք էլ հո փչացաց ռադիո չե՞ք: :angry :angry :angry

Գալաթեա
20.02.2008, 20:33
Տենս բան չկա ես , մի քիչ առաջ եմ կենտրոնում եղել դեռ երթ էր ու հաստատ անկարգություններ չկայն :

Դու չգիտես Երո, եթե Սերխիոն ասումա, ուրեմն տենցա:

[/QUOTE]եթե Սերժին չեն ընդունում, չի նշանակում, որ էն մի արնախումին պետք է երկրի գլխին կանգնեցնել: Տպավորություն է, որ մեր ազգի 40%-ը 10 տարեկան երեխեք լինեն, էն որ անկապ պրինցիպի են ընկնում ու անմտածել քայլեր անում[/QUOTE]

Առաջին անգամ եմ լսում, որ համոզմունքների հետեւից գնալը, գոյություն ունեցող անասուն վիճակից ազատվել ձգտելը "անմտածել, մանկական" քայլ է...

Հերիքա խալխի կարծիքը ձեզ օրենք դարձնեք ու առանց վերլուծելու եզրահանգումներ անեք...սեփական ուղեղով մի քիչ էլ մտածեք:

REAL_ist
20.02.2008, 20:34
Այ ՀԱՅ ժողովրդի ներկայացուցիչներ ջան: ՀԵՐԻՔ ՉԻ՞
Դուք էլ հո փչացաց ռադիո չե՞ք: ապեր որ մի բանից տեղյակ չես տենց հաստատ մի գրի, որ զրահամեքենաները զինված սպասում են ետ հաստատա;)

Ra$Ta
20.02.2008, 20:35
Դու չգիտես Երո, եթե Սերխիոն ասումա, ուրեմն տենցա:

[/COLOR]

:D:D:D:D:D լավ եղավ , էլ չեմ խոսում , լօօօօլ

Արշակ
20.02.2008, 20:36
այժմ, երբ հարցը վերաբերվում է Հայաստանի ներսի անաչառությանը, ես շատ ավելի վստահում եմ Բրիտանական աղբյուրներին՝ քան Հայկականներին
Նկատենք, որ Populus–ի Exit poll­-ը անց է կացվել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պատվերով։ ;)

Աղբյուրը՝ http://azatutyun.am/armeniareport/report/ar/2008/02/95CCD6E8-C81B-4C7B-90D3-3DF5BAC0DF21.ASP (խորհուրդ եմ տալիս հոդվածն ամբողջությամբ կարդալ)

Երվանդ
20.02.2008, 20:42
Ժողովուրդ հենց նոր եմ եկել Օպերայից, նդեղ 100 000 -ի կարգի ժողովուրդա, ոչ մի անկարգություն չի եղել էսօր, ու չիմացողներին ասեմ որ մենք չենք պայքարում ԼՏՊ-ի համար մենք պայքարում ենք արդարության համար, պայքարում ենք որ ռուսները մեր համար նախագահ չնտրեն, ում ձեռա տալիս էն որ ընտրությունների օրը կանանց՝ վստահված անձ ինչ կապ ունի ումնա, կինա վեր) ի վերջո հանեն դուրս խփեն ծեծեն ու լցնեն քվիատուփը, չեմ կարծում որ եթե ձեզնից մեկն ու մեկի հարազատ լիներ էտ կինը սենց կնստեիք ու մեծ մեծ կխոսաիք դավաճանությունից, ոչ ոք ոչ մեկին ոչ մի բան չի պարտադրում ում ձեռա տալիս տենց ապրելը թող ապրի, բայց հետո որ հերթը ձեզ ու ձեր հարազատներին հասնի, էտ ժամանակ չհամարձակվեք բողոքել

Ավելացվել է 59 վայրկյան անց
Սպասում ենք հիմա տղերքի մի մասին հետո էլի Օպերա, ձեզ հաճելի ժամանց եմ մաղթում;)

Նավաստի
20.02.2008, 20:48
ապեր որ մի բանից տեղյակ չես տենց հաստատ մի գրի, որ զրահամեքենաները զինված սպասում են ետ հաստատա;)

Որետղ են սպասում էտ զրահամեքենաները, ու ինչին են սպասում կասե՞ս, ես էլ իմանամ: Որ ՀԱՍՏԱՏ ասեմ:

Taurel. . . .
20.02.2008, 20:52
Հենց նոր եմ եկել ազատության հրապարակից........... Ժողովուրդը ահավոր կատաղածա ու Նիկոլ Փաշինյանը ստիպվաց եղավ մի քանի անգամ հանգստության կոչ անել ժողովրդին, թե չե............Ժամը 19.00-ի դրությամբ կար 400-450 հազար մարդ.......... հիմա կեսս որոշեցինք գնալ տուն , մի ժամ հանգստանալ ու նորից շարունակել պայքարը..........Զոհեր դեռ չկան, էտ հաստատ........... Բայց Արշակունյաց փողոցը միայն մի գծով է անցանելի , քանի որ նրա մի կիլոմետրանոց հատվացը երկու կողմից մի քանի շարքով զբաղեցված է երկրապահի ավտոմեքենաներով՝ ինչպես գիտեք այդտեղ է նրանց շտաբը, թե ինչ որոշում են կայացնում դեռ հայտնի չէ......էնպես , որ զոհերի մասին վաղ է խոսել......Դուք էստեղ մի՛ վախեցեք, մենք այնտեղ ձեր համար էլ ենք պայքարում, , դե գնացի Աստված մեզ պահապան
Հանուն ազատության, արդարության, առժանապատվության.........Հաղթելո՛ւ ենք. . . .
. . . . Լավ մնացեք. . . .

REAL_ist
20.02.2008, 20:52
ինչի են սպասում ես էլ չգիտեմ, իսկ որտեղը ստեղ ասելու բան չի, բայց հաստատ պառադի չեն սպասում

Fobus
20.02.2008, 20:57
ոստիկանները ուղակի զգուշացված են: զրահամեքենաները, որ գտնվում են տարբեր չաստերում ստուգվել են մի քանի օր առաջ: եթե լինի այնպիսի իրավիճակ, որ պետք լինի ոստիկանության միջամտությունը, նրանք կմիջամտեն ջրի մեքենաների միջոցեվ այլ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի նման մարդկանց վրա տանկ կհանի:
---
Ես մի բան չեմ հասկանում: Ոնց ա կարում իրա նման մարդ, որ հազարավոր տղեքի մահվան պատճառը իրա վզովա, որ ինքն էր 10 տարի առաջ կեղծում ընտրություններ ու փաթթած ուներ ժողովրդի ձայնը, հմի հելել ա իրան դրել ա խելոք տղու տեղ ու խոսում ա արդարությունից: ոնց են մարդիկ գնում իրա կազմակերպած ցույցերին, երբ որ ինքն էր հրաման տալիս տենց ցույցեր ճնշել?
---
եթե էս գրառումը ջնջեք, մի հատ պմ գրեք

Նավաստի
20.02.2008, 21:03
ինչի են սպասում ես էլ չգիտեմ, իսկ որտեղը ստեղ ասելու բան չի, բայց հաստատ պառադի չեն սպասում

Փաստորեն, Դու էլ չունես բացարձակապես, ոչ մի կոնկրետ ինֆորմացիա:

Մի բան կարող եմ մենակ ասել, էս մարդիկ ընհանրապես, դասեր քաղելու ունակությւուն չունեն: Բայց շատ լավ սովորել են մի հետաքրքիր ֆրազ, Ով ուզում ք լինի մենակ սրանք չլինեն: Իսկ էտ "Ով ուզումը" ավելի վատ չի՞:

Տենց ա դրա համար էլ՝

1996 թվին ժողովրդին էշ-էշ միտինգ անելու համար տալիս ջարդում են
2004-ին Հարբած ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու ամար ծեծում են:

Բայ ց ամենահետաքրքիրը, որ ծեծի ուղարկողները սաղ-սալամաթ, դեպքի վայրից միշտ անհասկանալի պատճառներով անհայտանում են, իսկ ծեծվողները մոռանում են այդ ամենը ուղիղ մի ամսից, ուղիղ 4 տարով:

Այ դրա համար էլ ասում եմ, որ էս մարդիկ ԱՆԵԼՈՒ ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉՈՒՆԵՆ:

REAL_ist
20.02.2008, 21:04
Փաստորեն, Դու էլ չունես բացարձակապես, ոչ մի կոնկրետ ինֆորմացիա:
ես դաժե նկար ունեմ…

Նավաստի
20.02.2008, 21:08
Ես մի բան չեմ հասկանում: Ոնց ա կարում իրա նման մարդ, որ հազարավոր տղեքի մահվան պատճառը իրա վզովա, որ ինքն էր 10 տարի առաջ կեղծում ընտրություններ ու փաթթած ուներ ժողովրդի ձայնը, հմի հելել ա իրան դրել ա խելոք տղու տեղ ու խոսում ա արդարությունից: ոնց են մարդիկ գնում իրա կազմակերպած ցույցերին, երբ որ ինքն էր հրաման տալիս տենց ցույցեր ճնշել?

Ֆոբ ջան, որովհետև, վախտին երբ որ ժողովուրդը գոռում էր, նույն օպերայի հրապարակում, "Լևոն հեռացիր", Պրոբլեմներ ունի հիշողության հետ:

Ու մոռացավ, հեռանալուց հետո Լևոնի մի հատ բռներ ու Տիրոջ մերը էն բանից աներ (կներեք ցենզւց դուրս գալու համար):

Դրա համար էլ Լևոնա հանգիստ խղճով, գալիս ա, որ էլի մի քիչ հաց ուտի:

Ավելացվել է 1 րոպե անց

ես դաժե նկար ունեմ…

Զրահամեքենաների՞: Քաղաքում կանգնա՞ծ:

Ցույց կտա՞ս, եթե դա իհարկե "ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ" չի:

StrangeLittleGirl
20.02.2008, 21:10
Ինչ վերաբերվում է լցոնումներին, ԼՏՊն հանրահավաքին հայտարարել է, որ գրեթե կես միլիոն քվեաթերթիկ է լցվել (քանի որ այդքան ընտրող չի եղել):
Ծիծաղս եկավ: Ինչ-ինչ, բայց լցոնումներ հաստատ չեն եղել: Այս անգամվա կեղծիքները խիստ կատարելագործված են եղել: Սա ԼՏՊ-ի հերթական սուտն է: Ավելին՝ տարբեր տեղերից լսել եմ, որ ԼՏՊ-ն ինքն էլ է խախտումներ արել հենց այս ընտրություններին՝ ավտոբուսներով զանազան մարդկանց տանել-բերելով և հարյուր դոլարով ձայն առնելով: Հետո, ես վստահ եմ, որ կեղծիքն ընդամենը Սերժին մի փուլով նախագահ դարձնելն էր: Այսպես թե այնպես նա ամենաշատ ձայնն էր հավաքելու (ցավոք): Եթե ԼՏՊ-ն պայքարում է էդքան, թող պայքարի, որ երկրորդ փուլ լինի, որ երկրորդ փուլի արդեն թափանցիկ ընտրություններով Սերժը նախագահ ընտրվի:
ԼՏՊ-ի հերթական սուտը, իսկ դուք հավատում եք նրան: Հետաքրքիր է՝ սեպտեմբերին նրա հայտնվելուց հետո մինչև այսօր քանի՞ անգամ է ստել: Ու դուք, հարգելինե՛րս, նրա բոլոր ստերը հալած յուղի տեղ ընդունում եք: Էլ չեմ ասում, թե ինչպես էր շատ անշնորհք կերպով հայհոյում մյուս թեկնածուներին: Նրա մոտ գործում է «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» սկզբունքը: Չէ՛, ես չեմ ուզում ապրել այնպիսի երկրում, որի նախագահն ինձ իրեն դեմ է համարում:

Ինչ վերաբերում է իմ՝ Հայաստանից հեռանալուն, ապա, այո՛, ես միշտ այդ ցանկությունն ունեցել եմ, բայց երբևէ այսքան վիրավորված չեմ եղել, երբևէ չեմ ամաչել իմ ազգությունից, երբևէ չեմ ցանկացել թքել երկրի վրա: Իսկ Լևոնը հասավ դրան: Ցավոք, ես միակը չեմ: Ես հեռանալու եմ ահավոր վիրավորված, թեև կան մարդիկ, որոնցով իրոք հպարտանում եմ, ուրախ եմ, որ ճանաչում եմ: Ավա՜ղ, նրանք այնքա՜ն քիչ են: Այնքա՜ն քիչ են սթափ մտածող մարդիկ:
Սասու՛ն, ես իմ խոսքի տերը կլինեմ: Եթե պայմաններ լինեին, ես հենց վաղը Հայաստանից կհեռանայի:

Ֆելո
20.02.2008, 21:11
Ֆոբ ջան, որովհետև, վախտին երբ որ ժողովուրդը գոռում էր, նույն օպերայի հրապարակում, "Լևոն հեռացիր", Պրոբլեմներ ունի հիշողության հետ:

Ու մոռացավ, հեռանալուց հետո Լևոնի մի հատ բռներ ու Տիրոջ մերը էն բանից աներ (կներեք ցենզւց դուրս գալու համար):

Դրա համար էլ Լևոնա հանգիստ խղճով, գալիս ա, որ էլի մի քիչ հաց ուտի:

Ավելացվել է 1 րոպե անց

Զրահամեքենաների՞: Քաղաքում կանգնա՞ծ:

Ցույց կտա՞ս, եթե դա իհարկե "ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ" չի:

նոր մերոնք եկան դրսից, իրանք էլ են զրահամեքենաներ տեսել
Հ.Գ. չկարծեք Լևոնականների հանրահավաքին էին գնացել:P

Sunny Stream
20.02.2008, 21:24
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵՍ ԳԻՏԵՄ ԻՄ ԱՆԵԼԻՔԸ»
Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացրին օրվա երկրորդ հանրահավաքը։ Երեւանում անցկացրած երթից հետո նրանք՝ Տեր-Պետրոսյանի հազարավոր կողմնակիցները սպասում էին իրենց առաջնորդի ելույթին։
2008-02-20 09:12

Մինչեւ Հայաստանի առաջին նախագահի ելույթը հավաքվածները վանկարկում էին «Այ-սօր, այ-սօր» ու «Հի-մա, հի-մա»՝ ակնարկելով, որ վրռական գործողություններ են ակնկալում։

Մինչեւ Հայաստանի առաջին նախագահի ելույթը ՀՀՇ փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ նահանջ չկա եւ ավելացրեց. «Թույլ տվեք իմ կողմից եւ փեր կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանին հռչակել Հայաստանի հանրապետության նախագահ»։

«Լե-վոն նա-խա-գահ» վանկարկումներից հետո խոսեց ինքը՝ նախագահի թեկնածուն։

«Ես տեսա ձեր վճռականությունը։ Խնդիրը շատ հստակ է՝ մենք հաղթել ենք եւ այդ հաղթանակին տեր ենք կանգնելու»,- ասաց Տեր-Պետրոսյանը։

Նախագահի թեկնածուն տեղեկացրեց, թե Եվրոպական Միության մի քանի դեսպաններ իրեն ասել են, որ Ռոբերտ Քոչարյանը նրանց ասել է իր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բանակցությունների մասին։ Տեր-Պետրոսյանը ասաց, որ այդդեսպանների ասածը չի մեկնաբանել, սկայն ասյօր հրապարակում նրանց համար հայտարարում է, որ «Ռոբերտ Քոչարյանը ինձ բանակցությունների առաջարկ չի արել»։

«Ես երբեք չեմ նահանջելու։ Չեմ նահանջելու անգամ, եթե իմ կողքին ոչ ոք չմնա»,- ասաց Տեր-Պետրոսյանը։ Նա ասաց, որ իրենք ունեն գործողությունների հստակ ծրագիր եւ, որ միջազգային դիտորդների եզրակացությունը «չափազանց նպաստավոր է մեզ համար, մեր ողջ ժողովրդի համար։ Սա լուրջ քաղաքականություն է եւ ես գիտեմ իմ անելիքը»։

«Ոչ ոք թող չկասկածի, որ մենք ձեզ հետ միասին անպայման հասնելու ենք մեր նպատակին ամենախելոք, ամենաճշգրիտ, ամենավճռական քայլերով, ուրեմն, վաղը ժամը 15։00-ին դուք ականատես եք լինելու չափազանց կարեւո իրադարձության»,-խոստացավ նախագահի թեկնածուն։

«Պայքար, պայքար մինչեւ վերջ»,- վանկարկում էր հրապարակը։ «Հայկական Ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 15։00-ին Ազատության հրապարակում կրկին հանրահավաք է եւ պնդրեց տաք հագնվել։

http://echannel.am/?topic_id=1431

Աչքիս էլի սկսվում են Փաշինյանի` մենք էնքան պիտի հավաքվենք, մինչև որ... ամեն օր միտինգ, վերջում ժողովուրդը մաղվում է, մնում են տատիկ-պապիկները...
:[

Adam
20.02.2008, 21:26
Ես նոր էկա միտինգից, ասեմ, որ 300.000-ից ավելի մարդ էր հավաքված ու բոլորը միահամուռ գոռում էին «Սերժիկ հեռացիր, սերժիկ մարդասպան»: էս ժողովուրդը դժվար թե հանգիստ մնա...
Համել էնտեղ Լևոնը ու Նիկոլ Փաշինյանը ուրախությամբ հայտարարեցին, որ ԵԱՀԿ-ն համարել այս ընտրությունների ոչ համապատասխան և չեղյալ համարել: Ժողովուրդն էլ կարգին ուրախացավ...
Բայց էկա տուն, ու լսեցի լռիվ հակառակը...
Հետաքրքիրա, վաղը ավելի թեժա լինելու ամեն ինչ...

Սամվել
20.02.2008, 21:28
Լավ ժողովուրդ, ինչ եք խառնվել իրար, հանրահավաքա~, ցույցա~ ես շատ գիտեմ ինչա... կլնի, կանցնի կգնա էլի...
Մեկա Սերժնա ընտրվելու, հանգիստ եղեք, ոչ մեկի մազը չի պակասի իր գլխից....
Երաշխավորում եմ ձեր անվտանգությունը:)
Դիմացդ Նայի Հայաստան:D
Փաստորեն Superman-նելա ակումբից :D

նոր մերոնք եկան դրսից, իրանք էլ են զրահամեքենաներ տեսել

Եթե նրանք կրակ բացեն խաղաղ ժողովրդի վրա ապա հաստատ հրապարակային մահապատճի կենթարկվեն հենց ժողովրդի ձեռքով...

Ես էլ Լևոնին չեմ ընտրել... բայց արդեն իրոք ժամանակն է եկել տեր կանգնել մեր պետությանը . . . էնքան են հաբրգել որ նույնիսկ արդեն երկար ուղեղնեին էլ զոռ չեն տալիս ընտրությունները գոնե խաղաղ կեղծելու համար... /էնա կարելիա մտնել բոլորին ծեծել դուս գալ, ինչ վատա որ/ տխուրա . . .

Էսօր չեմ գնացել բայց վաղը ամենայն հավանականությամբ ես էլ կգնամ . .
ժամանակն է որ Ավազակները ճանաչեն իրենց և հայ ժողովրդին...

Հ.Գ. Թող Լևոնը չգա այլ ասենք "Սև Շունը" մենակ իմանանք որ նրան է ժողովուրդը վստահել . . .
Հ.Հ.Գ. համենայն դեպս հիմա մենակ Լևոնի կողքին է խմբավորվել ժողովուրդը . . .
Հ.Հ.Հ.Գ. Հետո որ մեր հույսերը չարդարացնի իրան էլ կքշենք ;)

Sunny Stream
20.02.2008, 21:34

ամենասկզբից էլ իմ ճանաչած լևոնականները էս են ասում... անձամբ ես չեմ վստահում էդ մարդուն!!! Իր պայքարը իր կորցրած վարկը վերականգնելու համար է... սարսափելի ջղայնանում եմ էն ժողովրդի վրա, որ հավաքվել է Լևոնի կողքին ու նրան դարձրել միակ ազդեցիկ ուժը ՍՍ-ի դեմ պայքարում... Ու քանի որ ՍՍ-ն երեկ ապացուցեց իր այլանդակությունը, որին ես առավել չեմ կարող վստահել, պիտի գոնե հուսամ, որ Լևոնը էդ հսկայական թվով մարդկաց չի հիասթափեցնի... Ինքը կամ պիտի դառնա նախագահ կամ էլ Չարենցի` իր ընտրած տողերը իրականություն դարձնի, թե չէ վա~յ իրան, որ էդքան ժողովուրդը խելքի գա....

Սամվել
20.02.2008, 21:36

Ես ինչոր մնացածին չեմ տեսնում :think
թե իրանք հավատում են ընտրությունների ազատ արդար լինելու՞ն :D

Էլի եմ ասում կարոր չէ որ կարևոր է որ արդար . . .

StrangeLittleGirl
20.02.2008, 21:42
Համել էնտեղ Լևոնը ու Նիկոլ Փաշինյանը ուրախությամբ հայտարարեցին, որ ԵԱՀԿ-ն համարել այս ընտրությունների ոչ համապատասխան և չեղյալ համարել: Ժողովուրդն էլ կարգին ուրախացավ...
Բայց էկա տուն, ու լսեցի լռիվ հակառակը...
Իսկ ես վստահ եմ, որ երկու կողմերն էլ ծայրահեղացնում են:

էնքան են հաբրգել որ նույնիսկ արդեն երկար ուղեղնեին էլ զոռ չեն տալիս ընտրությունները գոնե խաղաղ կեղծելու համար... /էնա կարելիա մտնել բոլորին ծեծել դուս գալ, ինչ վատա որ/ տխուրա . . .
Ինչ վերաբերում է ծեծկռտուքին, ապա ընտրությունները, կարծում եմ, դրանով չեն կեղծել: Իհարկե, ծեծ ու ջարդ եղել է: Հիմա չեմ ուզում մեղավորներ փնտրել, չնայած ես իմ հստակ կարծիքն ունեմ: Բայց այս անգամ կեղծիքների տեխնոլոգիաները կատարելագործված են եղել:

Նավաստի
20.02.2008, 21:48
Եթե ինչոր մեկը ինչոր բան "հայտարարում" է, դա դեռ բավական չէ պնդւելու համար, որ դա իրավացի է:

Գալաթեա
20.02.2008, 21:55
Էրեխեք, էդ ձեր ասած "կատարելագործված կեղծիքները" արդեն մի տեսակ հեքիաթային բնույթ են սկսում կրել, չեք զգում?

Ուզում եք ասել` Լեւոնն էնքան թափ ու ուժ ուներ, որ 1000-որ ջիպերով հաստավզիկների ներքաշեց գործի մեջ, 100-ից ավելի մարդ ծեծեց(ընդ որում իր մարդկանց), տեեե~նց համատարած կեղծեց քվեաթերթիկները (իր ձեոքին ներկա դրությամբ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ չունենալով), կեղծելուց հետո էլ Սերժի անվան դիմաց բոլոր հնարավոր տեղերում "պտիշկա" դրեց, որ Սերժը իր օգնությամբ առաջին փուլով անցնի?? :D :D

Դուք հասկանում եք ինչ եք ասում?? Հավատում եք դրան?
Ջոան Ռոուլինգը իր բեսթսելլերով գլուխը քարովնա տվել ձեր երեւակայության հետ համեմատած :D :D

Adam
20.02.2008, 21:55
Բայց հավաքված բազմությունը իրոք շատ էր ու ահավոր կատաղած, նույնիսկ էն աստիճան էր հասել զայրույթը, որ ականջովս բարձր հայհոյանքներ էլ անցան...
էսպես հնարավոր չի որ մնա... մինչև ապրիլ մի բան կլինի ինձ թվումա

Ֆելո
20.02.2008, 21:57
մինչև ապրիլ մի բան կլինի ինձ թվումա

ուզում ես ասել մեկուկես ամիս սենց վիճակա լինելու?:o

Adam
20.02.2008, 22:03
ուզում ես ասել մեկուկես ամիս սենց վիճակա լինելու?:o

Ոչինչ չեմ կարող ասել: Հնարավոր է...
Հավաքված բազմությանը և նրանց զայրույթը եթե ինքդ էլ տեսնեիր...
Նենց չէր, որ մի 10.000 հոգի էր... ասեինք հա լավ, կանցնի կգնա... ոչ մի բան չեն կարա անեն...: Եթե իմանամ, որ մինչև խորհրդարանի շենք գնալու են ու ուժով ներս են մտնելու ու ամեն ինչ քարուքանդ անելու... հաճույքով կմիանամ... Բայց ինչ ուզում ես ասա, տենց բան դեռ չեմ սպասում...

Timbaka
20.02.2008, 22:17
Ավելի զավեշտական իրավիճակ դժվար ա պատկերացնել: ԼՏՊ-ն 96-ին շատ պատկերավոր ձևով ցույց տվեց, որ կարելի ա ամենաանբարո կերպով կեղծել ընտրություններն ու մնալ անպատիժ: Ավելին, 10 տարի հետո վերադառնալ ու վայելել հազարավորների կրքոտ աջակցությունը: Էլ ինչի մասին են էս բոլոր հանրահավաքները ? Ինչից պիտի վածխենա Սերժ Սարգսյանը? Ինքը հիանալի ուսուցիչ ա ունեցել ի դեմս ԼՏՊ-ի:

Ես միայն ցավում եմ ժողովրդիս համար, որ հերթական անգամ խաբված է:

Smergh
20.02.2008, 22:20
Ծիծաղս եկավ: Ինչ-ինչ, բայց լցոնումներ հաստատ չեն եղել: Այս անգամվա կեղծիքները խիստ կատարելագործված են եղել: Սա ԼՏՊ-ի հերթական սուտն է: Ավելին՝ տարբեր տեղերից լսել եմ, որ ԼՏՊ-ն ինքն էլ է խախտումներ արել հենց այս ընտրություններին՝ ավտոբուսներով զանազան մարդկանց տանել-բերելով և հարյուր դոլարով ձայն առնելով: Հետո, ես վստահ եմ, որ կեղծիքն ընդամենը Սերժին մի փուլով նախագահ դարձնելն էր: Այսպես թե այնպես նա ամենաշատ ձայնն էր հավաքելու (ցավոք): Եթե ԼՏՊ-ն պայքարում է էդքան, թող պայքարի, որ երկրորդ փուլ լինի, որ երկրորդ փուլի արդեն թափանցիկ ընտրություններով Սերժը նախագահ ընտրվի:
ԼՏՊ-ի հերթական սուտը, իսկ դուք հավատում եք նրան: Հետաքրքիր է՝ սեպտեմբերին նրա հայտնվելուց հետո մինչև այսօր քանի՞ անգամ է ստել: Ու դուք, հարգելինե՛րս, նրա բոլոր ստերը հալած յուղի տեղ ընդունում եք: Էլ չեմ ասում, թե ինչպես էր շատ անշնորհք կերպով հայհոյում մյուս թեկնածուներին: Նրա մոտ գործում է «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» սկզբունքը: Չէ՛, ես չեմ ուզում ապրել այնպիսի երկրում, որի նախագահն ինձ իրեն դեմ է համարում:

Ինչ վերաբերում է իմ՝ Հայաստանից հեռանալուն, ապա, այո՛, ես միշտ այդ ցանկությունն ունեցել եմ, բայց երբևէ այսքան վիրավորված չեմ եղել, երբևէ չեմ ամաչել իմ ազգությունից, երբևէ չեմ ցանկացել թքել երկրի վրա: Իսկ Լևոնը հասավ դրան: Ցավոք, ես միակը չեմ: Ես հեռանալու եմ ահավոր վիրավորված, թեև կան մարդիկ, որոնցով իրոք հպարտանում եմ, ուրախ եմ, որ ճանաչում եմ: Ավա՜ղ, նրանք այնքա՜ն քիչ են: Այնքա՜ն քիչ են սթափ մտածող մարդիկ:
Սասու՛ն, ես իմ խոսքի տերը կլինեմ: Եթե պայմաններ լինեին, ես հենց վաղը Հայաստանից կհեռանայի:

Սիրելի Բյուրակն, հենց քո նման մոտ մեկ միլիոն հիասթափվածները երկիրը լքեցին 1996 թվականից հետո...
... Նրա անմիջական ուղղորդմամբ ՀՀՇ-ն շուրջ 12 տարի անընդմե,՝ իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված, քայքայիչ աշխատանք էր տանում ընդիմադիր դաշտում վարքբեկելով ամենքին ու բոլորին այդ դաշտում: Պատահական չէր, որ ԼՏՊ-ն հենց "վերադարձավ" քաղաքական դաշտ առաջին թունավոր հարվածներն ուղղեց ընդիմադիր դաշտին: Նա իսկապես քաղաքականությունից բան չի հասկանում, կամ էլ աշխատում էր Սերժ Սարգսյանի համար, այլապես փոխանակ գնար առողջ ընդիմադիր ուժերի համախմբմանը, կարևոր չէ թե ում շուրջը, նա պղծեց ու ապականեց այդ դաշտը, իր պայքարի ողջ չարությունն ուղղելով հատկապես այդ ուղղությամբ: Ցավալի է, որ մեր ժողովրդի մի մասը այդպես էլ չհասկացավ, թե ինչու է "ազգովի խնրելուն" սպասող առաջին Նախագահը վերադարձել՝ առանց այդ խնդրանքի, նրա նպատակը մեկն էր՝ վրեժ լուծել մեր ժողովրդից 1996 թվականի իր ծայտառակ պարտության համար:

Modigliani
20.02.2008, 22:29
ինչեք ասում էհ, ոնց թե ԼՏՊն քաղականությունից բան չի հասկանում, էս երկրի դեմքերից միակ խելքը գլխին քաղաքական գործիչն ա, պարզ ա որ հրեշտակ չի, բայց ամեն դեպքում գոնե խելացի մարդ ա ու ուտելով հանդերձ ավելի շատ բան կանի ժողովրդի համար քան նրանք, որ մարդկան ԷՇի տեղ դնելով փորձում են խաբեն
իմացել եք՞ , որ հայլուրով ասել են - ԼՏՊի ցույցը չի կայացել մարդկանց բացակայության պատճառով :o ինչը ավելի շուտ 100 տոկոսով ճիշտ էր Սերժի հավաքի համար օպերայի մոտ, ախր լրիվ ամենադիշովի ձևերով մարդկանց խաբում են, սրանք պետք ա հասկանան ու ընդունեն , որ ժողովուրդը կարա ոտքի կանգնի ու իշխանությունը փոխի, ոչ թե ոնց իրանց դզի, տենց ֆռռցնեն մարդկանց, ավելի շատ դրա համար, քան հենց ԼՏՊի համար ես վաղն էլ , եթե պետք լինի, մյուս օրն էլ, էն մյուս օրն էլ կհելնեմ դուրս՜

Գալաթեա
20.02.2008, 22:37
Ես միայն ցավում եմ ժողովրդիս համար, որ հերթական անգամ խաբված է:

Timbaka ջան, որպես քեզնից տարիքով մեծ անձնավորություն, խորհուրդ եմ տալիս "ժողովուրդ" բառն օգտագործելիս -ս- ստացական հոդը կողքը չդնես: Դրա իրավունքը շատ քչերն ունեն:

Ու քո անունից խոսիր, խնդրում եմ, ես անձամբ ինձ խաբված չեմ համարում:

Այդ մարդը շատ նենգ ու վտանգավոր անձնավորություն է:

Ես հասկանում եմ, որ ՍԵրժ Սարգսյանի հրեշտակային կերպարը նսեմացնում է հնարավոր եւ անհնարին ամեն ինչ, բայց փորձեք մի քիչ գոնե օբյեկտիվ լինել :)

Առաջին նախագահը երկու նախադասությամբ միայն ստեղծեց քաղաքական դաշտ: Այսինքն արեց այն, ինչ ՈՉ ՄԻ ԱՅԼ քաղաքական գործիչ ի զորու չէր անել:
Նա մարդկանց մեջ արթնացրեց պայքարի ոգին: Ստիպեց սթափվել էս անամոթ զոմբիացումից: Ով էր դա իր փոխարեն անելու? Օրական 40 դոլարով խոսող Գեղամյանը?
Մանուկյանը` իր չնչին քվեներով? Թե 8 անգամ ծախված Բաղդասարյանը?

Էդքան դժվարա ընդունել, որ այդ մարդը կարողացավ 100 հազարավոր մարդկանց համախմբել ներկա, գործող ու երկրի ներսից նեխահոտ գցած իշխանության դեմ?

HardRock
20.02.2008, 22:38
Լեվոնին չեմ ընտրել, բայց կարելի է գնալ նրա հետևից ու որոշ մարդկանց գլուխ ջարդե, հետոել իրան զգուշացնել, որ նույն էլ իրանա սպասվում, եթե իրան խելոք չպահի:
Կարծում եմ հիմա Լևոնի հետևից չենք գնում, գնում ենք արդարության հետևից:

Egern.net
20.02.2008, 22:46
ժողովուրդ, պապաս գնացել էր միտինգին ու երթին, վիդեոներ էր նկարել.... ահավոր վիճակ ա: Տասնյակ հազարավորներ ժամը 8-ին ՏՈՒՆ ՉԷԻՆ ԳՆՈՒՄ: Լևոնը ասում էր "ժողովուրդ, երևի հոգնած-մրսած եք", սաղ գոռում էին "ՈՈՈՈՈՉՉ": Չեք պատկերացնի ինչ էր կատարվում: Ուզում էր բան ասեր. ասում էր "վաղը....", ժողովուրդը չէր թողում խոսար, գոռում էին "ՀԻ-ՄԱ, ՀԻ-ՄԱ...": Հետո ասեց, որ վաղը ժամը 3-ին շատ կարևոր բանի են ականատես լինելու: Ժողովրդի ոգևորությունը (գոնե իմ համար) ֆանտաստիկ էր: Չգիտեմ......

Մինչև էդ եկավ մեր հարևանը ու պատմեց, թե ոնց են իր ընկերներին ընտրատեղամասերում ծեծել-ջարդել, հիմա մի քանիսը հիվանդանոցում են: Ասում էր "մեծ մասին ճանաչում եմ, սաղ մարդասպանության համար նստած լակոտներ են" և այլն և այլն.....

Davo'o
20.02.2008, 22:49
Ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանություն փոխե՞լ: Գիտական ֆանտաստիկայի ոլորտից է: Նույնիսկ Վրաստանի ջարդուփշուր անելով տարբերակը չի աշխատի: Առնվազն Ռումինիայի տարբերակը պետք է լինի, Չաուշեսկուի պես:
Սպասենք գործողությունների հստակ ծրագրի իրականացմանը:

Արշակ
20.02.2008, 22:59
Ժող, նորություն կա՞ ։ Ասում են ժողովրդին ջրել են։:angry Չե՛ն մարսելու։ :angry

Ծով
20.02.2008, 23:02
էՍՕՐ ՀԶՈՐ ՕՐ ԷՐ...

ՀԵՐԻՔ Ա ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԾ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԻՆ...
շատ լավ գիտեմ տանկերի մասին էլ, զորքի մասին էլ...:B
Ամեն ինչ խաղաղ ա անցել...
Լևոնը հաղթել ա ընտրություններում, և մենք հանուն ժողովրդի կամքի գնալու ենք մինչև վերջ,,,
Չգիտեմ ինչ ասել վախեցողներին, բայց դուք Ձեզ ահավոր կխղճայիք եթե էսօր տեսնեիք, թե ոնց էր մի հաշմանդամ, մեկ ոտքով ելել պայքարի...
Շատ ակումբցիներ հասցնում են հերթով կոմլիմենտներ մատուցել...
Այսպես. ինչքան բացասական վարկանիշ էլ տաք, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՀԱՂԹԻ...
Ու՞ր են ընդդիմադիր մյուս թեկնածուները..ընդհատակ են անցել, որովհետև մեկ առ մեկ իշխանության նախագծերն էին...
Վաղը ժամը 15։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում.../տաք հագնվե՛ք, պատրաստվե՛ք.../
Ասեմ որ այսօր չնայած ճանապարհները փակել էին, բայց ժոսղովրդի մեծ մասը ճեղքեց չնչինների սարքած բլոկադան...
Յուրաքանչյուրդ Ձեր խղճի բաժինն ունեք, բայց հոռետեսությամբ չհամարձակվե՛ք վախ սերմանել...
Վաղը կար)որ իրադարձություն է սպասվում...
Հ.Գ. Ամերիկայից զանգեցին ասեցին, որ Լոսում դեսպանատան դիմաց հայերը ցույց են կազմակերպել...եթե ինչ-որ բան հայտնի է, իրազեկե՛ք, հա՞...

ChildOfTheSky
20.02.2008, 23:05
Ամսի 19-ի դեպքերից իր տեղը չգտնող ժողովուրդն այսօր տուն գնաց հավատով և բարձր տրամադրությամբ , սա իրական հաղթանակ է : Ժողովուրդը պատրաստ էր Ազգային Ժողովը և Նախագահականը գրավել , այդպես ոգևորված էին բոլորը : Հաղթել ենք , հաստատ , տրամադրությունս հազար ա :yahoo

Նորմարդ
20.02.2008, 23:06
Ժող, նորություն կա՞ ։ Ասում են ժողովրդին ջրել են։:angry Չե՛ն մարսելու։ :angry
Ոնց ջրել են:o

Ծով
20.02.2008, 23:10
Ժող, նորություն կա՞ ։ Ասում են ժողովրդին ջրել են։:angry Չե՛ն մարսելու։ :angry

Նման բան չկա...
Չի եղել...հերիք է..ապատեղեկատվություն մի՛ տարածեք էլի...ամեն ինչ խաղաղ էր...
ՀՀ առաջին և երրորդ իսկական նախագահը հենց սկզբից կոչ արեց լինել զուսպ և հավասարակշռված , և այդպես էլ վարվեց ժողովուրդը...
Վաղը կարող է մինչև լույս մնանք...
ՄԻ՛ նայեք հեռուստացույց, միացե՛ք պայքարին ու բանբասանքներին մի՛ հավատացեք...
Այս անգամ հաստատ չեն մարսի...
:)
Եթե գայիք ու մեր ոգևորությունը տեսնեիք, նման հուսահատ ու արցունքոտ գրառումներ չէիք անի.../ էս վերջին տողը քեզ համար չէր/
Ավելացնեմ նաև, որ ոստիկանները ճար ունենային, կթաքնվեին շատ տեղերում, լիքը մարդիկ դավաճան պիտակին հանդիպելով հազիվ էին փախցնում հայացքները, իսկ պատուհաններից բռունցքները վկայում էին, որ մեզ հետ են...
Զիլ օր էր..

Modigliani
20.02.2008, 23:13
էՍՕՐ ՀԶՈՐ ՕՐ ԷՐ...

ՀԵՐԻՔ Ա ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԾ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԻՆ...
շատ լավ գիտեմ տանկերի մասին էլ, զորքի մասին էլ...:B
Ամեն ինչ խաղաղ ա անցել...
Լևոնը հաղթել ա ընտրություններում, և մենք հանուն ժողովրդի կամքի գնալու ենք մինչև վերջ,,,
Չգիտեմ ինչ ասել վախեցողներին, բայց դուք Ձեզ ահավոր կխղճայիք եթե էսօր տեսնեիք, թե ոնց էր մի հաշմանդամ, մեկ ոտքով ելել պայքարի...
Շատ ակումբցիներ հասցնում են հերթով կոմլիմենտներ մատուցել...
Այսպես. ինչքան բացասական վարկանիշ էլ տաք, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՀԱՂԹԻ...
Ու՞ր են ընդդիմադիր մյուս թեկնածուները..ընդհատակ են անցել, որովհետև մեկ առ մեկ իշխանության նախագծերն էին...
Վաղը ժամը 15։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում.../տաք հագնվե՛ք, պատրաստվե՛ք.../
Ասեմ որ այսօր չնայած ճանապարհները փակել էին, բայց ժոսղովրդի մեծ մասը ճեղքեց չնչինների սարքած բլոկադան...
Յուրաքանչյուրդ Ձեր խղճի բաժինն ունեք, բայց հոռետեսությամբ չհամարձակվե՛ք վախ սերմանել...
Վաղը կար)որ իրադարձություն է սպասվում...
Հ.Գ. Ամերիկայից զանգեցին ասեցին, որ Լոսում դեսպանատան դիմաց հայերը ցույց են կազմակերպել...եթե ինչ-որ բան հայտնի է, իրազեկե՛ք, հա՞...

վաղը նաղդ մի բան ըլնելու ա, տանկերը կգրավենք, իսկ ինչ մնում ա զորքին, մեր ախպերները հո մեր դեմ դուրս չեն գա, մի մոռացեք մեր երկրապահ ԶԻՆՎԱԾ կամավորների մասին ;)

Նորմարդ
20.02.2008, 23:13
Նման բան չկա...

ՀՀ առաջին և երրորդ իսկական նախագահը հենց սկզբից կոչ արեց լինել զուսպ և հավասարակշռված , և այդպես էլ վարվեց ժողովուրդը...
Զիլ օր էր..
Եկել ենք մասնակցել ենք, տեսել ենք ու ոգևորվել ենք.

Պայքար պայքար մինչև ՎԵՐՋ…

Ծով
20.02.2008, 23:15
գնում ենք արդարության հետևից:
Միանգամայն ճիշտ է...:)

Modigliani
20.02.2008, 23:15
Եթե գայիք ու մեր ոգևորությունը տեսնեիք, նման հուսահատ ու արցունքոտ գրառումներ չէիք անի.../
Զիլ օր էր..

100 տոկոս, տո ձենս գոռալուց նենց ա կտրվե, որ հազիվ եմ խոսում, մի ձև չաի-մաի եմ խմում, որ վաղը կարանամ նույն թափով գոռամ :angry:hands

Adam
20.02.2008, 23:16
Վաղը անպայման գնալու եմ: «Պայքար, պայքար մինչև վերջ...»
Համել էսօր մի հատ կասկածելի մարդու էինք նկատել, որը հագնված էր շատ տարօրինակ, և երթի հենց սկզբից էլ քայլում էր ամբոխի հետ: Որից հետո ազատության հրապարակում սկսեց իրեն շատ տարօրինակ պահել:
Շարֆը քաշած էր երեսին, ինքը հագնված շատ տարօրինակ և շարունակ ականջն էր բռնում և քայլում: Երևի ինչ-որ բան էր հաղորդում: Շարֆն էլ քաշած էր երեսին, որ չերևա թե ինչպես ա ինչ-որ մեկին բան հայտնում: Ես ու ընկերս հետևեցինք, հետևեցինք, վերջը կորցրեցինք... :D Բայց հեռախոսովս նկարել եմ... շատ տարօրինակ տիպ էր... ու շատ կասկածելի: Ամեն ինչ կսպասես

Ծով
20.02.2008, 23:18
Նո՛ր ափսոս քեզ չեմ տեսել, բայց Շիրազին ու Երոյին պատահական եմ տեսել:hands
լավ էր...
Հեչ էլ մի՛ վախեցեք...
նույնիսկ ոստիկանների մեջ քեռուս եմ տեսել, աչքով տվեց ու դեմքով հասկացրեց, որ չմոտենանք...
Էն լկտի մասան, որ ընտրատեղամասերում դաժանություններ ա արել ուրիշ ա, բայց զանգվածային բնույթ չի կրի, եթե վտանգավոր հրաման ստանան...
Մերոնք են, մենք էլ քիչ, ոնց շրջվենք, ծանոթ ենք...

Գալաթեա
20.02.2008, 23:19

Դու տենց 100-ավոր ուղարկվածներից մեկին ես միայն տեսել, համոզված եղիր :)

Timbaka
20.02.2008, 23:21
Timbaka ջան, որպես քեզնից տարիքով մեծ անձնավորություն, խորհուրդ եմ տալիս "ժողովուրդ" բառն օգտագործելիս -ս- ստացական հոդը կողքը չդնես: Դրա իրավունքը շատ քչերն ունեն:

Ու քո անունից խոսիր, խնդրում եմ, ես անձամբ ինձ խաբված չեմ համարում:[/COLOR]

Հիանալի հասկանում եմ, որ գրառումս անպատասխան թողնել չէր կարելի, չէ որ այն վերաբերվում էր քեզ համար այնքան սիրելի ԼՏՊ-ին: Բայց, քանի որ գրածս ճշմարտություն էր, հարվածի տակ ընկավ խեղճ ու կրակ «ս» տառը: Ուրեմն, լինելով հայ, ոչ մեկից թույլտվություն չեմ ակնկալում հայ ժողովրդին իմը համարելու: Դրա իրավունքն ունի սեփական ազգը սիրող ու ներկայացնող յուրաքանչյուր ոք:
Ինչ վերաբերում ա խաբված չլինելուն. շատ ուրախ եմ, որ լինելով ԼՏՊ-ի կողմնակից, իրազեկ լինելով անթիվ-անհամար ընտրակեղծիքներին, չունես խաբված լինելու անգամ թեթևակի զգացողություն: Գուցե ինքդ էլ սրտիդ խորքում հասկանում ես, թե ինչը ինչոց ա:

Հ.Գ. Խիստ մի դատի մեզ՝ երիտասարդներիս...

Modigliani
20.02.2008, 23:21
Նո՛ր ափսոս քեզ չեմ տեսել, բայց Շիրազին ու Երոյին պատահական եմ տեսել:hands
լավ էր...
Հեչ էլ մի՛ վախեցեք...
նույնիսկ ոստիկանների մեջ քեռուս եմ տեսել, աչքով տվեց ու դեմքով հասկացրեց, որ չմոտենանք...
Էն լկտի մասան, որ ընտրատեղամասերում դաժանություններ ա արել ուրիշ ա, բայց զանգվածային բնույթ չի կրի, եթե վտանգավոր հրաման ստանան...
Մերոնք են, մենք էլ քիչ, ոնց շրջվենք, ծանոթ ենք...

ես քեզ ամենասկզբից արդեն տեսել էի, որ ամենավերևը կանգնած էիր, դինամիկներից մի 10 մետրի վրա :D:B

չգիտեմ էհ, վաղը կարելի ա մի շիշ խմել նոր գալ, որ առխեին էտ տանկերի դեմ հելնենք :D:hands

Taurel. . . .
20.02.2008, 23:22
Մի հատ էլ կարդացեք էս տօղերը

էՍՕՐ ՀԶՈՐ ՕՐ ԷՐ...

ՀԵՐԻՔ Ա ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԾ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԻՆ...
շատ լավ գիտեմ տանկերի մասին էլ, զորքի մասին էլ...:B
Ամեն ինչ խաղաղ ա անցել...
Լևոնը հաղթել ա ընտրություններում, և մենք հանուն ժողովրդի կամքի գնալու ենք մինչև վերջ,,,
Չգիտեմ ինչ ասել վախեցողներին, բայց դուք Ձեզ ահավոր կխղճայիք եթե էսօր տեսնեիք, թե ոնց էր մի հաշմանդամ, մեկ ոտքով ելել պայքարի...
Շատ ակումբցիներ հասցնում են հերթով կոմլիմենտներ մատուցել...
Այսպես. ինչքան բացասական վարկանիշ էլ տաք, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՀԱՂԹԻ...
Ու՞ր են ընդդիմադիր մյուս թեկնածուները..ընդհատակ են անցել, որովհետև մեկ առ մեկ իշխանության նախագծերն էին...
Վաղը ժամը 15։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում.../տաք հագնվե՛ք, պատրաստվե՛ք.../
Ասեմ որ այսօր չնայած ճանապարհները փակել էին, բայց ժոսղովրդի մեծ մասը ճեղքեց չնչինների սարքած բլոկադան...
Յուրաքանչյուրդ Ձեր խղճի բաժինն ունեք, բայց հոռետեսությամբ չհամարձակվե՛ք վախ սերմանել...
Վաղը կար)որ իրադարձություն է սպասվում...
Հ.Գ. Ամերիկայից զանգեցին ասեցին, որ Լոսում դեսպանատան դիմաց հայերը ցույց են կազմակերպել...եթե ինչ-որ բան հայտնի է, իրազեկե՛ք, հա՞...
:hands:hands:hands

Հաշմանդամների ես էմ եմ տեսել , բայց իմ կարծիքով, այսօր նրանք հազարներից ավելի ձեռով ու ոտով էին, քանի որ ազատ էին ու ամենակարեվորը մտքով տկար չէին..........

Գնա քնի Ծովինար ջան, հանգստացի, վաղը ավելի հզոր օրա լինելու.......
Հաղթելու ենք. . . . ;)

Գալաթեա
20.02.2008, 23:23
Հիանալի հասկանում եմ, որ գրառումս անպատասխան թողնել չէր կարելի, չէ որ այն վերաբերվում էր քեզ համար այնքան սիրելի ԼՏՊ-ին:

Հա, սիրում եմ իրան :oy

Adam
20.02.2008, 23:23
Իրոք, վաղը էսօրվանից հզորա լինելու

Ribelle
20.02.2008, 23:24
Ժողովուրդ ով կարող է ինձ իրական ինֆորմացիա տալ? արդեն էս ապատեղեկատվածությունից գլուխս ցավում ա: Ինչ ա եղել իրականում, ասում են 600 հոգի հազիվ ա եղել: Ինչի համար եք պայքարում? վաղը ինչ ա սպասվում? դժվաչ մենակ ցույցերով մի բանի հասնեք

Modigliani
20.02.2008, 23:24
Հաշմանդամների ես էմ եմ տեսել , բայց իմ կարծիքով, այսօր նրանք հազարներից ավելի ձեռով ու ոտով էին, քանի որ ազատ էին ու ամենակարեվորը մտքով տկար չէին..........
Հաղթելու ենք. . . . ;)

ճիշտ ա, հեչի պես մի 20 հոգու էլ ես եմ տեսե կամ ձեռնափայտով կամ մի ոտքով, մի ձեռքով, և այլն...

ձև չի չհաղթենք, Աստված մեր հետ, սրանք պտի ջոգեն որ ժողովուրդը տարբերվում ա ոչխարների հոտից...:angry

Ավելացվել է 1 րոպե անց

Ժողովուրդ ով կարող է ինձ իրական ինֆորմացիա տալ? արդեն էս ապատեղեկատվածությունից գլուխս ցավում ա: Ինչ ա եղել իրականում, ասում են 600 հոգի հազիվ ա եղել: Ինչի համար եք պայքարում? վաղը ինչ ա սպասվում? դժվաչ մենակ ցույցերով մի բանի հասնեք

600 հոգի՞՞՞ :o:D
600ից որ հաստատ շատ էին ;)
ու ով էլ կար էնքան սրտանց էր միացել, որ հաստատ բանի կհասնենք :ok

Գալաթեա
20.02.2008, 23:26
Ժողովուրդ ով կարող է ինձ իրական ինֆորմացիա տալ? արդեն էս ապատեղեկատվածությունից գլուխս ցավում ա: Ինչ ա եղել իրականում, ասում են 600 հոգի հազիվ ա եղել: Ինչի համար եք պայքարում? վաղը ինչ ա սպասվում? դժվաչ մենակ ցույցերով մի բանի հասնեք

600? Ուֆ...երբ ենք վերջապես չափազանցնելու մեր խասիաթը թարգելու?? ...

ՎԱԹՍՈՒՆ!!!

Ամբողջ ազատության հրապարակում քայլելու տեղ չկար... նույնիսկ նաև գալիս էին...
Մի բանի կհասնենք... ժողովուրդը որ համախմբվի, ամեն ինչ էլ կլինի, ուղղակի շատերն էսօր չէին եկել, սպասենք վաղվան

Egern.net
20.02.2008, 23:27
ՀԱՅԵՐ ՋԱՆ, էդ տանկ-մանկ սաղ ՄԻՖ ա, դրանք մենակ վախեցնելու համար են, ոչ մեկին չեն կրակի, չեմ հավատում, թե Հայաստանում կա մեկը, որը կհամարձակվի մի հատ կարկոց անել այս քանի օրը:

ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵՔ !!! Ամբողջ քաղաքը զորք ու տեխնիկա են լցրել, որ մարդիկ վախենան, տնից դուրս չգան, միտինգ չգնան.... ուրիշ ոչինչ

Adam
20.02.2008, 23:27
600? Ուֆ...երբ ենք վերջապես չափազանցնելու մեր խասիաթը թարգելու?? ...

ՎԱԹՍՈՒՆ!!!

Կատա՞կ ես անում :D
Ես եմ էնտեղ եղել

Նորմարդ
20.02.2008, 23:28
Նո՛ր ափսոս քեզ չեմ տեսել, բայց Շիրազին ու Երոյին պատահական եմ տեսել:hands
լավ էր...

Ես էլ քեզ չտեսա, բայց կարևորը տեսա երջանիկ դեմքեր տեսա մարդկանց, ովքեր գիտեն ինչ են ուզում, չտեսա հուսահատություն, ու վախ ու կասեմ երեկ սխալվում էի այս ժողովուրդը լավ շանս ունի ապացուցելու որ ինքը ՈՉԽԱՐ ՉԻ :angry ու այդպես մտածողները թանկ են վճարելու, ես եկել էի ինչ որ բան գրոհելու պատրաստակամությամբ, նույնիսկ ընկերներիս ցտեսություն էի մաղթել:)
Ոչինչ վաղը կգրոհենք եթե դրա կարիքը լինի:

Modigliani
20.02.2008, 23:28
Ամբողջ ազատության հրապարակում քայլելու տեղ չկար... նույնիսկ նաև գալիս էին...
Մի բանի կհասնենք... ժողովուրդը որ համախմբվի, ամեն ինչ էլ կլինի, ուղղակի շատերն էսօր չէին եկել, սպասենք վաղվան

բա որ մետրոն փակեն, մարշուտկեքն ու տաքսիները կանգնացնեն, բա չեն գա խեղճ մարդիկ, էս էլ էս ղեկավարության վերջին հուսահատ քայլերն են էլի...

Egern.net
20.02.2008, 23:29
Հորս գնահատականով 100-130 հազար եղել են երթին, իսկ ժամը 8-ին Օպերայի մոտ մոտավորապես 50 000:

Հենո
20.02.2008, 23:29
Ժողովուրդ ովա վաղը իմ հեեեեետ՞
էկեկ ամկումբցիներով իրար հետ հավաքվենք…
Պայքար, պայքար մինչև վերջ

Ծով
20.02.2008, 23:30
Չհաշված այն, որ ճանապարհները փակվել են, շատ երթուղայիններ չեն աշխատել, տաքսիները ետ են ուղարկվել 200 հազարից հաստատ ավել էր...
Վաղը ավելի շատ են լինելու. ժողովուրդն առավոտից ճանապարհ կընկնի։ Կգան մայրեր, հայրեր իրենց երեխաների համար՛։
Հույս կա թիվը հասցնել 1000000-ի, մնում է վախկոտները քաջություն հավաքեն...

Նորմարդ
20.02.2008, 23:30
ՀԱՅԵՐ ՋԱՆ, էդ տանկ-մանկ սաղ ՄԻՖ ա, դրանք մենակ վախեցնելու համար են, ոչ մեկին չեն կրակի, չեմ հավատում, թե Հայաստանում կա մեկը, որը կհամարձակվի մի հատ կարկոց անել այս քանի օրը:

ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵՔ !!! Ամբողջ քաղաքը զորք ու տեխնիկա են լցրել, որ մարդիկ վախենան, տնից դուրս չգան, միտինգ չգնան.... ուրիշ ոչինչ
Էդ տանկիստն էլ ա հայ էդ տանկիստն էլ ա զզված :angry
Բերել են որովհետև վախում են, վերջը զգում են:
Որովհետև պարտվել են:)

Adam
20.02.2008, 23:30
բա որ մետրոն փակեն, մարշուտկեքն ու տաքսիները կանգնացնեն, բա չեն գա խեղճ մարդիկ, էս էլ էս ղեկավարության վերջին հուսահատ քայլերն են էլի...

էտ ժամանակ դաժե ոտով էլ կգան :D
Չեմ կարծում, որ ժողովրդի գալը պրոբլեմ կլինի... թեկուզ եթե տրանսպորտ չլինի

Ribelle
20.02.2008, 23:30
Դե հիմա... Ինչ ասել են էտ եմ փոխանցում: Դե կասեք վաղը ինչ ա սպասվում??

Արշակ
20.02.2008, 23:31
Լեվոնին չեմ ընտրել, բայց կարելի է գնալ նրա հետևից ու որոշ մարդկանց գլուխ ջարդե, հետոել իրան զգուշացնել, որ նույն էլ իրանա սպասվում, եթե իրան խելոք չպահի:
Կարծում եմ հիմա Լևոնի հետևից չենք գնում, գնում ենք արդարության հետևից:
Ճիշտ ես ասում։ Լևոնն աչքիս լույսը չի։ Բայց էսօր, ցավոք, միակ մարդն է, որ կարողացավ էս ավազակապետության դեմ դուրս գալ։ Անցյալը ճակատին խփելու ժամանակը չի։ Անկախ նրա վիճելի անցյալից, նա էսօր ժողովրդի մեջ հույս ու պայքարելու կամք է արթնացրել, որը դեռևս կես տարի առաջ կարծես լիովին մեռած էր։
Էս պահին կարևորն այն է, որ ժողովուրդը գիտակցի, որ ինքը ոչխարի հլու հոտ չի ու ընդունակ է ինչ–որ բանի դեմ պայքարելու ու հաղթելու։
Էդ գիտակցությունն ամրապնդվելու դեպքում մարդիկ հետագայում ի վիճակի կլինեն դուրս գալ նաև Լևոնի դեմ՝ եթե նա չարդարացնի իրեն։
Մենք չենք պայքարում Լևոնի կամ մի ուրիշի համար։ Վեր ենք կացել ազգի տականքին հասկացնելու, որ մարդկանց անասունի տեղ դնելը, ծեծ ու ջարդն էլ չի մարսվի։
Պայքարում ենք արժանապատվության համար։

ChildOfTheSky
20.02.2008, 23:32
ՎԱԹՍՈՒՆ!!!
էտ դուք ոնց որ Քաջ Նազարը լինեք , 3-ից ավել ա լինում , ասում եք հազար , տենց բան չի էղել , գնացել էինք ես , Լևոնը , Դեմիրճյանն ու Նիկոլ Փաշինյանը , ֆսյո :aha

Նավաստի
20.02.2008, 23:32
Վերջին նորություններից:

Մեկ ժամ առաջ խոսացի իմ բարեկամից մեկի հետ, որը աշխատում է ազգային անվտանգության բաժիննեչից մեկում: Հասկանալի պատճառներով անունը չեմ նշի: Միայն կարձանագրեմ ինձ հասած տեղեկությունները:

Սույն թվականի փետրվարի 15-ին գնվել է ինքնաթիռի տոմս, ոմն քաղաքացի Տեր-Պետրոսյան Լևոնի անունով: Երևան - Մյունխեն - Նյու Յորք չվերթով: Ամսի 23-ի վրա:

Դե ձեզ տեսնեմ: Գնացեք ձեր առաջնորդի հետևից, մի լաաավ ծեծ կերեք, Հետո չմոռանաք օդանավակայան գնալ և ինքնաթիռի հետևից ջուր լցնել:

Նորմարդ
20.02.2008, 23:32
Ժողովուրդ ով կարող է ինձ իրական ինֆորմացիա տալ? արդեն էս ապատեղեկատվածությունից գլուխս ցավում ա: Ինչ ա եղել իրականում, ասում են 600 հոգի հազիվ ա եղել: Ինչի համար եք պայքարում? վաղը ինչ ա սպասվում? դժվաչ մենակ ցույցերով մի բանի հասնեք
Կադրեր ունեմ և Վիդեո և ֆոտո հեսա ֆոտոն կդնեմ վիդեոն գիշերը 12:00--ից հետո երբ կգան փերիները ու ֆրինետս կդառնա ինտերնետ:lol

Ծով
20.02.2008, 23:33
էտ դուք ոնց որ Քաջ Նազարը լինեք , 3-ից ավել ա լինում , ասում եք հազար , տենց բան չի էղել , գնացել էինք ես , Լևոնը , Դեմիրճյանն ու Նիկոլ Փաշինյանը , ֆսյո :aha

հաշվելուց լավ չե՞մ...:think

Modigliani
20.02.2008, 23:34
Վերջին նորություններից:

Մեկ ժամ առաջ խոսացի իմ բարեկամից մեկի հետ, որը աշխատում է ազգային անվտանգության բաժիննեչից մեկում: Հասկանալի պատճառներով անունը չեմ նշի: Միայն կարձանագրեմ ինձ հասած տեղեկությունները:

Սույն թվականի փետրվարի 15-ին գնվել է ինքնաթիռի տոմս, ոմն քաղաքացի Տեր-Պետրոսյան Լևոնի անունով: Երևան - Մյունխեն - Նյու Յորք չվերթով: Ամսի 23-ի վրա:

Դե ձեզ տեսնեմ: Գնացեք ձեր առաջնորդի հետևից, մի լաաավ ծեծ կերեք, Հետո չմոռանաք օդանավակայան գնալ և ինքնաթիռի հետևից ջուր լցնել:

չէ հա՞
մենք էլ նոր Նիկոլ Փաշինյանի հոտ որոշում եինք թռնեինք Լոս կայֆավատ ըլնեինք վաղը, էն էլ փողերս չհերիքեց :(

Ribelle
20.02.2008, 23:35
Վերջին նորություններից:

Մեկ ժամ առաջ խոսացի իմ բարեկամից մեկի հետ, որը աշխատում է ազգային անվտանգության բաժիննեչից մեկում: Հասկանալի պատճառներով անունը չեմ նշի: Միայն կարձանագրեմ ինձ հասած տեղեկությունները:

Սույն թվականի փետրվարի 15-ին գնվել է ինքնաթիռի տոմս, ոմն քաղաքացի Տեր-Պետրոսյան Լևոնի անունով: Երևան - Մյունխեն - Նյու Յորք չվերթով: Ամսի 23-ի վրա:

Դե ձեզ տեսնեմ: Գնացեք ձեր առաջնորդի հետևից, մի լաաավ ծեծ կերեք, Հետո չմոռանաք օդանավակայան գնալ և ինքնաթիռի հետևից ջուր լցնել:

Հիմա ինչ ես առաջարկում??? եթե ամսի 24-ին ԼՏՊ-ն դեռ Հայաստանում լինի, մի հատ չգանք քո բարեկամին այցելության??

Վարդան քեզ լավ ճանաչելով քո այդ պետական «գաղտնիք» կոչեցյալին չեմ հավատում;)
Կներես без обид:)

Ծով
20.02.2008, 23:36
Վերջին նորություններից:

Մեկ ժամ առաջ խոսացի իմ բարեկամից մեկի հետ, որը աշխատում է ազգային անվտանգության բաժիննեչից մեկում: Հասկանալի պատճառներով անունը չեմ նշի: Միայն կարձանագրեմ ինձ հասած տեղեկությունները:

Սույն թվականի փետրվարի 15-ին գնվել է ինքնաթիռի տոմս, ոմն քաղաքացի Տեր-Պետրոսյան Լևոնի անունով: Երևան - Մյունխեն - Նյու Յորք չվերթով: Ամսի 23-ի վրա:

Դե ձեզ տեսնեմ: Գնացեք ձեր առաջնորդի հետևից, մի լաաավ ծեծ կերեք, Հետո չմոռանաք օդանավակայան գնալ և ինքնաթիռի հետևից ջուր լցնել:
:D Դարի հումոր...գոնե փող կա՞ մեջը...:D:D:D
Աչքիս Քոչարյանի հետ ես խառնել...

Anul
20.02.2008, 23:37
Կարծում եմ հիմա Լևոնի հետևից չենք գնում, գնում ենք արդարության հետևից:

ինչ օրի է հասել ազգը, որ Լևոնի մեջ է արդեն արդարությունը տեսնում :(

Արշակ
20.02.2008, 23:38
Ժողովուրդ ով կարող է ինձ իրական ինֆորմացիա տալ? արդեն էս ապատեղեկատվածությունից գլուխս ցավում ա: Ինչ ա եղել իրականում, ասում են 600 հոգի հազիվ ա եղել: Ինչի համար եք պայքարում? վաղը ինչ ա սպասվում? դժվաչ մենակ ցույցերով մի բանի հասնեք
Հազարներից ու հարյուր հազարներից շատ գլուխ չեմ հանում, բայց ցերեկը ժամը 3–ից 5–ը էնտեղ էի, Մատենադարանի վերևից մինչև համարյա Օպերա ժողովուրդը լիքն էր։

Նո՛ր ափսոս քեզ չեմ տեսել, բայց Շիրազին ու Երոյին պատահական եմ տեսել:hands

Ես էլ ախպորդ տեսա մի պահ։:)

Adam
20.02.2008, 23:39
Վերջին նորություններից:

Մեկ ժամ առաջ խոսացի իմ բարեկամից մեկի հետ, որը աշխատում է ազգային անվտանգության բաժիննեչից մեկում: Հասկանալի պատճառներով անունը չեմ նշի: Միայն կարձանագրեմ ինձ հասած տեղեկությունները:

Սույն թվականի փետրվարի 15-ին գնվել է ինքնաթիռի տոմս, ոմն քաղաքացի Տեր-Պետրոսյան Լևոնի անունով: Երևան - Մյունխեն - Նյու Յորք չվերթով: Ամսի 23-ի վրա:

Դե ձեզ տեսնեմ: Գնացեք ձեր առաջնորդի հետևից, մի լաաավ ծեծ կերեք, Հետո չմոռանաք օդանավակայան գնալ և ինքնաթիռի հետևից ջուր լցնել:

Տեղեկությունն ըստ իս չի համապատասխանում իրականությանը...որովհետև էդ դեպքում արդեն պարտված վիճակով էլ ինչու՞ պետք է միտինգ կազմակերպեր նաև վաղը:
Հասկանում եմ, որ Նաֆսյակի սլուչիի պահն ա :D
բայց մի տեսակ անկապա թվում...

Ծով
20.02.2008, 23:40
ինչ օրի է հասել ազգը, որ Լևոնի մեջ է արդեն արդարությունը տեսնում :(

Անուլ, լավ չե՞ս..
ասում ենք ինքն ա անցել..
բա ի՞նչ Սերժի մեջ ե՞ս տեսնում...
Ի՞նչ ունես Լևոնի դեմ, որ հլը մի հատ էլ ինձ մեղադրելու փորձ ես ձեռք բերում ԺՈՂՈՎՐԴԻՍ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ պայքարելու պատճառով...
Զգույշ արտահայտվե՛ք մեր մասին, մեր, ԱԶԳԻ, որովհետև հետո դժվար եք նայելու հայելու մեջ....;)
Բա չէ Սերժի կամ էն մյուս դավաճան թեկնածուների մեջ պիտի տեսնեինք, որ ձեն-ձուն չեն հանում....

Նավաստի
20.02.2008, 23:41
Հիմա ինչ ես առաջարկում??? եթե ամսի 24-ին ԼՏՊ-ն դեռ Հայաստանում լինի, մի հատ չգանք քո բարեկամին այցելության??

Պարզ է մոտեցումը: Ես այլևս ասելու բան չունեմ:

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ: Պայքարեք մինջև վերջ: Մեկա վերջը պուլպուլակ ա:

Նորմարդ
20.02.2008, 23:41
Կադրեր ունեմ և Վիդեո և ֆոտո հեսա ֆոտոն կդնեմ վիդեոն գիշերը 12:00--ից հետո երբ կգան փերիները ու ֆրինետս կդառնա ինտերնետ:lol
Խնդրեմ խոստացված կադրը, եթե ուշադիր լինեք ես կանգնած եմ ՊոլիտեխնիկիՍ Գոռնի ֆակուլտետի գլխավոր կորպուսի առջև իսկ մարդկային հոծ զանգվածը ձգվում էր մինչև «Նաիրի» Կինոթատորն, ինչքան տսնում և պատկերացնում եք մի 2 այդքան էլ Մատենադարանի բլուրի տորոտին, աստիճաններին ու ուղղակի փոցոցի մայթերին են կանգնած դժգոհ բայց վճռական մարդիկ:

Ծով
20.02.2008, 23:43
Հազարներից ու հարյուր հազարներից շատ գլուխ չեմ հանում, բայց ցերեկը ժամը 3–ից 5–ը էնտեղ էի, Մատենադարանի վերևից մինչև համարյա Օպերա ժողովուրդը լիքն էր։

Ես էլ ախպորդ տեսա մի պահ։:)
Վույ..եկել էիր...
էրեխե՛ք, էսօր անմոռանալի պահեր եմ ապրել հարթակի վրա...
Ժողովուրդը մի կողմից, հուզված լրագրողները մյուս կողմից...նախագահիս մի կերպ մոտեցա, շնորհավորեցի, ինքն էլ համբուրեց ու ասաց, որ ՉՎԱԽԵՆԱՄ...ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՄ ՁԵԶ...

Grieg
21.02.2008, 00:20
20-ը լուսանկարներով..
http://1click-image.de/user/image/672840603.jpg (http://bigfamily.am/art/viewm.php?userid=elections&browse=1)

Գալաթեա
21.02.2008, 00:36
Ըհըն, էս էլ նկարները...էտա էլի...60 հոգի :D :D

Grieg
21.02.2008, 00:53
20-ի Լեվոնի միտինգի եկածներից շատերը ոչ թե եկելեին քանի որ կողմ էին նրա նախագահ լինելուն այլ դեմ եին Սերժին ..

ժողովուրդը խմբակայաին պռագուլկի նոր ձևա գտել հանրահավաք անունով :D

Ra$Ta
21.02.2008, 00:58
Լավ , վաղը ինչ կա ?

Adam
21.02.2008, 01:00
meeting :D

Ra$Ta
21.02.2008, 01:01
meeting :D

:D:D:D

ChildOfTheSky
21.02.2008, 01:02
20-ի Լեվոնի միտինգի եկածներից շատերը ոչ թե եկելեին քանի որ կողմ էին նրա նախագահ լինելուն այլ դեմ եին Սերժին ..

ու գոռում էին "Լևոն, նախագահ" , որ իրանց ԿԳԲ-ի աշխատողի տեղ չդնեն

P.S.
21.02.2008, 01:05
ու գոռում էին "Լևոն, նախագահ" , որ իրանց ԿԳԲ-ի աշխատողի տեղ չդնեն

ես ուղղակի չեմ հասկանում...հիմա ինչ կարևոր է, թե ով ինչի՞ համար է եկել։ Պարզ է չէ, որ եկել են, որովհետև գոհ չեն ընտրությունների արդյունքներից։ Եկել են, որովհետև դեմ են ՍՍ–ին, թե կողմ ԼՏՊ–ին, էս փուլում կարևոր չէ։ Ավելի խոսուն է մասնակիցների քանակը, քանի որ այն հենց ընտրությունների անցկացման որակի ցուցանիշն է կամ դրա անորակության...

Երվանդ
21.02.2008, 02:20
ու գոռում էին "Լևոն, նախագահ" , որ իրանց ԿԳԲ-ի աշխատողի տեղ չդնեն

լօլ, հա տենց վտանգ կար, որովհետև կային ժողովրդի մեջ գործակալներ, էսօր ես մեկին բացահայտել եմ:), ուրեմն Թումանյանի արձանի մոտ կանգնաց ենք, հենց արձանի տակ կանգնացներից մեկը ուշադրությունս գրավեց, նենց կերած խմած տիպ էր ու լրտեսի աչքեր ուներ, սաղ գոռում էին ինքը ծպտուն չէր հանում, ժողովրդին էր մենակ հերթով նայում, հետո մեկել ջոգեմ ինձ կարգին նայում հենց ֆռում եմ էլ չի նայում, հետո նայեց նայեց ու ջոգեց որ եսել նենց ոչինչ կերած խմածոտ եմ:D, ինձնից յան տվեց, երևի մտածեց եսել եմ ԱԱ-ից:D

Artgeo
21.02.2008, 02:25
Artgeo, ապե կարողա գլխիտ Հ1-ի մեքենա կամ էլ Տաթևիկ Բաղդասարյանի ծանր կոշիկն ա ընգե, որ կեղտ ես ման գալիս ու տենց գրում ես? հմի որ ես բռնեմ էտ Ա1+ -ի ժողովրդի մասին գրեմ, մենակ քֆուր ա ըլնելու: ընդե համարյա սաղին մենակ քֆուր կարաս տաս, ուրիշ ոչ մի բան::

A1+-ը ո՞ր մի աշխատակիցն է հանրության՝ ՔՈ՛ գրպանից աշխատավարձ ստանո՞ւմ։ Ա1+ը քեզ որևէ բան պարտավոր չի։ Հանրայինը պարտավոր է Հայաստանին, հայ ժողովրդին անաչառ լուրեր մատուցել։ ՊԱՐՏԱՎՈՐ Է, եթե ստանձնել է պանհայկական ալիքի դերը, եթե ծառայում է հանրությանը, եթե ստանում է աշխատավարձ հանրության գրպանից։

Երվանդ
21.02.2008, 02:26
Ես Լևոնի մասին իմ կարծիքը մի նշույլ անգամ չեմ փոխել, բայց մեր ժողովրդին պետքա որ մի անգամ իրա ձայնը տեղ հասցնի որ հավատա իր ուժերին ու դրանից հետո ոչ մեկ ոչ Սերժը ոչ Լևոնը ոչ էլ Պողոսը չեն համարձակվի կեղծել ընտրությունները, կամ շատտ երկար կմտածեն ինչ կատարվեց անցյալ անգամ կեղծարարների հետ, նենց որ ով էսքան բանը չի հասկանում արի իրան հա գլուխը մտցրա որ դու Լևոնի համար չես գնում՝ արդարության համար ես գնում, ովա մեղավոր որ մնացածը ամեն մեկը մի ծակ մտածա ու մենակ ինքնա կանգնել, Բաղդասարյանը, Մանուկյանը գային իրանց հետ պայքարեինք:angry

Fobus
21.02.2008, 02:29
Հ1-ը հիմա դեռ պետք է ասի այն ամենը, ինչը պետք է կառավարությանը, ով էլ լինի կառավարությունում: ես ուրախ եմ, որ իմ աշխատավարձից Հ1 փող է գնում:

Երվանդ
21.02.2008, 02:29
մի բան էլի հարցնել Լևոնին պաշտպանողներին ...
ուրեմն էտ էտ էտ թափթփուկի կտորը արժանի ա էն բանին, որ իրան ասեք նախագահ ? բա էտ ազգի դավաճանը արժանի ա դրան ? ուրեմն մենք էնքան վատ վիճակում ենք, որ գնացել "ազգովի" խնդրել ենք, որ էտ "քոռը" հետ գա?(եթե ես բառերը ջնջվել, կնշանակի մի բան, ֆոռումում չի գործում հավասարություն, ես տեսել եմ Անդրանիկ Մարգարյանի հասցեին հնչեցված բառեր)
ուրեմն Լևոնը էնքան կա, որ իրա հետևից եք գնում ? անպայման մարդա պետք, որ գնաք իրա հետևից? գնացեք 1000 հոգով, ընտրեք առաջնորդ, թող նա առաջնորդի ձեր միտինգը, որ տեր լինեք ձեր ձայնին, բայց ոչ թե ազգը ուրացողը:
Ուրեմն ինքն նենց հայրենասեր ա , մեր ծնողներն էլ հայրենասեր չեն հա ? կամ էլ դավաճան են հա, որ ասում են Լևոնի տիրոջ մերը?
հիմա ինչից եք բողոքում ?
Artgeo, ապե կարողա գլխիտ Հ1-ի մեքենա կամ էլ Տաթևիկ Բաղդասարյանի ծանր կոշիկն ա ընգե, որ կեղտ ես ման գալիս ու տենց գրում ես? հմի որ ես բռնեմ էտ Ա1+ -ի ժողովրդի մասին գրեմ, մենակ քֆուր ա ըլնելու: ընդե համարյա սաղին մենակ քֆուր կարաս տաս, ուրիշ ոչ մի բան::
[/B]

Ապերր կարծիք ունես կարծիքդ արտահայտի, բայց աշխատի ուրիշներին մի վիրավորի, ոչ մեկ դավաճան չի ոչ Լևոնին տենց ասողները ոչ նրանք ովքեր նրան են ընտրել ոչ նրանք որ չեն ընտրել բայց գնում են արդարության համար պայքարելու

Sunny Stream
21.02.2008, 02:30
...Տեսեք մեզ ովքեր են հիշել...
(...բա որ Բեն Լադենը սկսի սատարել ԼՏՊ-ին... :D )

http://english.aljazeera.net/NR/exeres/EC634AD0-4DDB-4FF0-BD26-9A7BECAE439E.htm
NEWS EUROPE

Armenian opposition holds protest
Levon Ter-Petrosian, the runner-up in the election, addresses thousands of protestors in Yerevan
Around 20,000 (:D)protesters have gathered in Yerevan, Armenia's capital, complaining that Tuesday's presidential election was rigged.
Serzh Sarkisian, the country's prime minister, was declared the winner by Armenia's Central Election Committee.
The opposition said violations included ballot-stuffing, kidnapping and the beating of supporters.
The protesters walked past government buildings, including the election commission, waving flags and chanting "Go away Serzh," "Fight to the end," and "Armenia Unite!"
Monitors from the Organisation for Security and Cooperation in Europe (OSCE) said the poll "mostly" met international standards.

'Shameful'
Sarkosian's closest rival, Levon Ter-Petrosyan, criticised the OSCE's comments and described the election as "shameful".
He told the crowd "we have a precise plan and we will win".
The protesters congregated on the central Freedom Square on Wednesday after marching through the city.
Government buildings and particularly the election commission were guarded by large numbers of riot police.
Despite some angry exchanges and shaking of fists, the demonstration remained calm.

Favoured candidate
Sarkisian was the favoured candidate of Robert Kocharian, Armenia's president, who was obliged to stand down after two terms.
The prime minister took an unassailable lead with 844,088 votes, giving him 52.7 per cent of the votes counted, according to official results shown on Armenian public television.
Ter-Petrosyan had 344,619, or 21.5 per cent, of votes counted.
Since Sarkisian received over 50 per cent of the vote, he will not have to face a runoff with Ter-Petrosyan.
Voter turnout was 69.25 per cent, the Central Election Commission reported.
Ter-Petrosyan and Sarkisian's other main rival, Artur Baghdasarian, had boosted the prime minister's chances of winning the election by failing to unite ahead of the vote.
Previous elections in Armenia have been followed by days of opposition protests alleging ballot fraud.
Sarkisian has promised to pursue the policies of Kocharian.
His biggest challenges will be a simmering territorial conflict with neighbouring Azerbaijan and frozen ties with Turkey.

Հլը ինչ էլ նկար են դրել :good`
21437

Իսկ մեր լրատվամիջոցներին պետք է վերջին խայտառակության մահապատժի ենթարկել: Միակ կայքը, որից պարբերաբար ինֆորմացիա էի ստանում այսօրվա իրադարձությունների մասին էլի իմ սիրելի echannel.am -ն էր, մյուսներում ոչ մի բան չգտա... :( ... իսկ մինչ քաղաքում միտինգներ էին, վրացական ինչ-որ ալիք փորձում էր ուղիղ կապ հաստատել հաշտ ու խաղաղ Հրապարակից... (Արթ, էդ հենց Մզե-ն է՞ եղել... աղջիկ հաղորդավար էր ու շուրջը վազվզող բավականին մեծ խումբ` բավականին լուրջ տեխնիկայով)

Fobus
21.02.2008, 02:33
խի ա ձեզ թվում, որ դուք նենց մի շատ եք ու Սարգսյանն էլ չի անցել ?
պի կարողա էտքան փող մարդը մուֆթա տեղնա ծախսել? հալալա մարդուն, ինչքան կարացել ա , ընտրակաշառք տվել ա ... ով էնքան բիթի ա եղել, որ վերցրել ա ու ընտրել ա իրա թեկնածուին, հալալա ... ով էլ չի ընտրե ... իրա վզին իրա որոշումը .... բայց էն փաստը ... որ Սարգսյանը շատ մեծ թիմ ունի ու շատ մեծ ընտրազանգված, որ Լևոնը չունի ... էտ հաստատ ... բացի դրանից ... Սարգսյանին չէին ընտրում են պատճառով, որ զզվում կամ ատում էին Լևոնին ... ինչպես անում էր Լևոնի ընտրողների շաաատ մեծ մասը:
---
Մանուկյանը երևի հոգնել ա, ցավալի է ... իսկ Բաղդասարյանն էլ երևի չի հավատում, որ իրեն այդքան ձայն են տվել ...

Ավելացվել է 6 րոպե անց

Ապերր կարծիք ունես կարծիքդ արտահայտի, բայց աշխատի ուրիշներին մի վիրավորի, ոչ մեկ դավաճան չի ոչ Լևոնին տենց ասողները ոչ նրանք ովքեր նրան են ընտրել ոչ նրանք որ չեն ընտրել բայց գնում են արդարության համար պայքարելու

ախպերս, էտ Լևոնն ա իրան չմիացողներին դավաճան ասում:
դու որ Մանուկյանին ես ընտրել, չես լսել, ոնց ա ԼՏՊ-ն պարոն Մանուկյանին ազգի դավաճան կոչել: ու ժողովուրդն էլ ոչ մի դեմ ձայն չհանեց: էլ ինչ ասես ...

էլի ցույց ու հանրահավաք արեք ... բայց ոչ թե դրա կազմակերպածները ...

ChildOfTheSky
21.02.2008, 02:44
Մոդերատորներին առաջարկում եմ թեմայի վերնագիր փոխել "Դեպի Ազատության հրապարակ , տեր կանգնելու մեր երկրին"

Artgeo
21.02.2008, 02:46
Հ1-ը հիմա դեռ պետք է ասի այն ամենը, ինչը պետք է կառավարությանը, ով էլ լինի կառավարությունում: ես ուրախ եմ, որ իմ աշխատավարձից Հ1 փող է գնում:

5 տարի շարունակ մտել ա (մոտ ապագայում էլի կսկսի մտնել):
Կառավարությունն էլ է լինում լեգիտիմ=ժողովրդի կողմից ընտրված ու ոչ լեգիտիմ=Քոչարյան ու Սերժ։
Եթե դու չես հասկանում, թե ինչին պիտի ծառայի հանրային հեռուստաընկերությունը ապա ես քո հետ այս թեմայով խոսելիք չունեմ…

ChildOfTheSky
21.02.2008, 02:55
իսկ գիտեք , որ Հանրային Հեռուստաընկերությանը պետ. բյուջեից տրամադրվող միջոցները ավելի շատ են քան բնակարանաշինությանը ՀՀ-ում :

Artgeo
21.02.2008, 03:38
Մոդերատորական։ Բռնության և օրենքի խախտման կոչերն ու դրդումը օրենքի խախտում են և քրեորեն պատժելի։ Վերջին մի քանի գրառումը ջնջված է։

Նորմարդ
21.02.2008, 03:43
Էս թեմայում մի հատ հավեսով վիրովորական գրառում կանեեեեյի մեջս եռում ա է~, եփ եմ գալիս, հանգի~ստ Նորո հանգիստ, ախր ինչու ա է մեր ազգի մեջ սենց մարդիկ լինում, որ ասում եմ ոչխարները շատ են զարմանում ու վիրավորվում են դե շատ էն էլի շաաաաատ:
Վաղը կամ երբեք:angry
Տեսնես այսօր, որ սենց մեծ մեծ խոսում են վաղը ինչ են ասելու, ես ամեն դեպքում էլ ասելու բան կունենամ, իմ խիղճը մաքուր է ազգիս ու հայրենիքիս առաջ, իսկ սրանք:[
ինչ են պատմելու իրանց զավակներին ու թոռներին, ո՞ր 5000 դրամով ծախեցին իրենց ապագան,
կամ գնեցին այդ ապագան հալալ ա՞ իրանց, է՞ս են պատմելու, չգիտեմ բայց վաղվա օրը նմանվում ա Ավարայրի ճակատամարտի օրվան, ճիշտ հասկացեք հանրությանը չեմ բաժանում դավաճանների, սերժականների լևոնականեերի և այլն, ուղղակի վաղը կամ մոտակա օրերին կորոշվի էլի ստրուկ ենք մնում, թե գոնե խիզախելու աստիճան համարձակ ենք, ու կարանք փորձ անենք ապացուցելու, որ մեզ ստրուկ ասողը, մեզ էշի տեղ դնողը չարաչար սխալվում ա;

ցեղակրոն
21.02.2008, 04:06
Շնորհակալ եմ, գոնե վրացիները անաչառ ինֆորմացիա տվեցին...
Իսկ մեր հայլուրները ստահոդ ու ամոթալի կեցվածք են ընդունել։
Բա էս ԱՊՀ սուտի դիտորդները ու սրանց խոսալու ձևը։
Ով անբարոյական է, թող էդ ռսների տակ պառկի ստրուկի նման։

20-02-2008 թիվ Հանրահավաքը Մատենադարանի մոտ
http://fr.youtube.com/watch?v=ugslScCCD6k
http://fr.youtube.com/watch?v=Ori6Wte4vmo
http://fr.youtube.com/watch?v=eJnFmSSOJmY&feature=user
http://fr.youtube.com/watch?v=Bs3wrFo6Xlw

http://video.google.com/videoplay?docid=967554230510244264&hl=en

keyboard
21.02.2008, 09:24
ամոթանք տալտ որն էր?:fool չնայած ես էլ գնացած կամ փախած լինեի Հայաստանից կարողա ես էլ տենց ասեի:angry

Հ.Գ. մեծ-մեծ խոսալու ու ամոթանք տալու փոխարեն արի տեր կանգնի հայրենիքիդ
Հարգելի ընկեր, թույլ տուր կարծիք արտահայտել գրառմանդ վերաբերյալ:
Համաձայն եմ քեզ հետ, կան շատ հայեր, որոնք ապրում են արտասահմանում և քարտեզի վրա հիմա հայաստանի տեղն էլ չեն հիշում, բայց այս հարցի միանշանակությունն ու մեղադրանքները գաղափարական չեն: Իդեմս P.S.-ի կան նաև շատ սփյուռքահայեր, որոնք մեծ ներդրում ունեն մեր ցեղասպանության ճանաչման և Հայաստանը արտասահմանում ներկայացնելու գործում: Չեմ ողջունում նրա նման գրառումը նախ կոպտության հետո էլ ընդհանուրի մասին խոսելու, սակայն չեմ էլ կարող ժղտել, որ շատ դեպքերում նրա գրածները իրականություն են, եթե այսօր ես հնարավորություն ունեմ լավ ապրելու պետք է չբավարարվեմ դրանով և պայքարեմ ավելի լավի և/կամ որ իմ սերունդները լավ ապրեն, իսկ երեկ ես մերոնց «աշխատավայրում» համոզում եմ միտինգ գնալ ինձ պատասխանում են ընտանիքի տեր ես խելքդ գլուխդ հավաքի աշխատի ու ընտանիքդ պահի, որ աշխատանքնդ կորցնես քեզ ոչ ոք փող չի տա:Էնպես որ էստեղ եղող հայերն են այդպես թերի մտածում, իսկ արտասահմանցին առավելևս: Ամեն դեպքում կարծում եմ, ելնելով երեկվա հեռուստատեսությամբ տեսած կադրերից, որ միտինգ գնալը անիմաստ է, եթե այնտեղ են հավաքված աշխատել չցանկացող պարապ մարդիկ և պարում են, ինչի վրա ենք ուրախանում, որ մեզ ստորացնում ե՞ն: Չեմ ողջունում դա, ԼՏՊ-ն պետք է ընդունի իր պարտությունը և վերջ անգամ, եթե խախտումներ են եղել: Իսկ ինչ վերաբերվում է ձայներին տեր կանգնելուն պետք է ասեմ, որ ես իմ ձայնին տեր եմ կանգնել առանց միտինգ գնալու, քանի որ գնացել և ընտրել եմ Վ.Մանուկյանին:Իսկ ձայները կկորեին, երբ անցած ընտրությունների նման ես ընտրեի Վ.Մանուկյանին բայց ասեին, որ նա մեր ընտրատարածքից հավաքել է 0 ձայն:Իսկ այսօր ամեն ինչ շատ ավելի պարզ է ու հասկանալի:Շնորհակալ եմ ուշադրության համար:
Բոլորին՛ առաջարկում եմ կարդալ Վ.Մանուկյան թեմայում արածս գրառումը և Մոդերատորներին խնդրում եմ քննարկման դնել, նախապես շնորհակալ եմ:

dvgray
21.02.2008, 09:51

Հարգելի ԸՆԳԵՐ:
Թե դու ոնց ու ինչ ես արել, դա քո սահմանադրական իրավունքն Ա:
Հիմա ուրիշները ոնց ու ինչ են անում, դա էլ իրենց սահմանադրական իրավունքն Ա:
Եթե ուրիշները իրենց սահմանադրական իրավունքից դուրս են գալիս, ապա կարող ես նստել Հ1-ի առաջ, ու մլիցեքին բալետ անել:
Իսկ քո անկապ խորհուրդնորն լավ կանես քեղ պահես :angry:

Զինվոր
21.02.2008, 10:02
Ինչքան ջոգեցի ստեղ մեծ մասը Լևոնի կողմից են հա?
Եթե ասեմ որ ձենս ատդուշի Սերժին եմ տվել, կարող ա Ակումբի մասշտաբով ռեպրեսիաների ենթարկվեմ?

Ֆրեյա
21.02.2008, 10:05
Երեկ Տիգրան Կարապետիչը իմ աչքում ահագին բարձրացավ: Տենց խելօք բան չեի սպասւմ իրենից:
Ասել է. " Պոռնիկները (կներեք արտահայտությանս համար- Վիկտօրի) իրենց վաճառում են $50, իսկ փողով ընտրածները` 5000 դրամով և 10 տարով":D:[
Կարծում եմ, Հայլուրի աշխատողները ի զուր են 5 տարի բարձրագույնում սովորել, որովհետև նրանք պրոֆեսիոնալ լրագրող չեն, այլ մրմնավաճառներ (թող ներեն ազնիվները)

dvgray
21.02.2008, 10:07

:D
Իսկ ո՞վ կա այնտեղ ազնիվ: Բոլորն էլ դիշովի ծախվածներ են :[:

keyboard
21.02.2008, 10:09
Հարգելի ԸՆԳԵՐ:
Թե դու ոնց ու ինչ ես արել, դա քո սահմանադրական իրավունքն Ա:
Հիմա ուրիշները ոնց ու ինչ են անում, դա էլ իրենց սահմանադրական իրավունքն Ա:
Եթե ուրիշները իրենց սահմանադրական իրավունքից դուրս են գալիս, ապա կարող ես նստել Հ1-ի առաջ, ու մլիցեքին բալետ անել:
Իսկ քո անկապ խորհուրդնորն լավ կանես քեղ պահես :angry:
Իմ գրառման մեջ սահմանադրական խախտման մասին բան կար գրա՞ծ:o
Երևումա միլիցեքից լավ էլ տեղյակ ես, որ ինձ խորհուրդ ես տալիս::D
Ես քեզ խորհուրդ չեմ տալիս այլ կարծիք եմ արտահայտում, իսկ դրա համար դու ինձ վիրավորելու ոչ մի իրավունք չունես, դու քո կամքով ես ազատ ես իմ էնպես որ, այդ գաղափարներդ քեզ պահի::angry

Նորմարդ
21.02.2008, 10:40
Ինչքան ջոգեցի ստեղ մեծ մասը Լևոնի կողմից են հա?
Եթե ասեմ որ ձենս ատդուշի Սերժին եմ տվել, կարող ա Ակումբի մասշտաբով ռեպրեսիաների ենթարկվեմ?
Ռեպրեսիայի չես ենթարկվի, ամեն մարդ պատասխանատու է միայն իր մտքի, խղճի, ազգի ու Աստծու առջև:
Մենք այդ նշվածներից միայն ազգի մեջ ենք մտնում այն էլ մասամբ;)
Յուրաքանչյուր մարդ էլ իրավունք ունի ընտրելու, ուղղակի մեկը սխալվում ա մեկը ոչ, իսկ ով է սխալվել ցույց կտա ժամանակը:)

Dayana
21.02.2008, 10:50
Ինչքան ջոգեցի ստեղ մեծ մասը Լևոնի կողմից են հա?
Եթե ասեմ որ ձենս ատդուշի Սերժին եմ տվել, կարող ա Ակումբի մասշտաբով ռեպրեսիաների ենթարկվեմ?

ես էլ եմ Սերժին ձայն տվել և ոչ միայն ես, իմ հետ միասին մի 10 հոգի ;)

Ariadna
21.02.2008, 10:52
Ինչքան ջոգեցի ստեղ մեծ մասը Լևոնի կողմից են հա?
Եթե ասեմ որ ձենս ատդուշի Սերժին եմ տվել, կարող ա Ակումբի մասշտաբով ռեպրեսիաների ենթարկվեմ?

Չէ, Զինվոր ջան, պարզապես բոլորով քեզ կշԸնհավորենք:)

սիսար
21.02.2008, 11:01
ես էլ եմ Սերժին ձայն տվել և ոչ միայն ես, իմ հետ միասին մի 10 հոգի ;)
Կեցցցցցե... ԴԱՅԱՆԱ+10

Tig
21.02.2008, 11:29
Վերջը ճիշտ դուրս եկավ էն միտքը, որ Լևոնը Սերժի ջաղացին ջուրա լցնում, ես էս 2 օրվա մեջ շատ շատ մարդկանցից իմացա, որ Սերժին են ընտրել միայն նրա համար, որ Լևոնի դեմ հակակշիռ ունենա, չնայած մինչ Լևոնի հայտնվելը հեչ էլ մտադրություն չեն ունեցել Սերժին ձայն տալու...:think

Նորմարդ
21.02.2008, 11:32

Ես էլ ընդհակառակը ձայն եմ տվել Լևոնին, նույն պատճառով:)

Adam
21.02.2008, 11:37
ժող հիմա հաստատ 3-ինա՞: Ո՞վա գալիս ;)

Հենո
21.02.2008, 11:42
Ես գալիս եմ…
Եկեք բոլորով մի տեղ հավաքվենք…

Egern.net
21.02.2008, 11:48
հա, հաստատ, ես պարապմունքի եմ, չեմ գալու :) բայց կարող ա հետո գամ...

ԼՏՊն երեկ ասեց, որ էսօր ժամը 3-ին "չափազանց կարևոր բանի ենք ականատես լինելու".... շատ հետաքրքիր է, թե ինչի.

Adam
21.02.2008, 11:52
Եկեք հավաքվենք Santarita-ի դեմը:

Նորմարդ
21.02.2008, 11:52
Բոլոր նրանց համար ով կարծում է թե անիմսատ եմ փողոց դուրս գալիս…

Չեմ ուզում ոչ մեկիդ ոչինչ համոզել և առավել ևս ապացուցել, խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ով կարծում է թե բան ու գործ չունեմ ու անկապ եմ դուրս գալիս ցույցի, ձեր շատերի կարծիքը ինձ չի էլ հետաքրքրում մեծ հաշվով:
Ուրեմն սենց ես գործ ել ունեմ, դաս էլ ունեմ ընկերներ էլ ունեմ սիրած էակ էլ ունեմ ու ինձ ավելի ահճելի ա էդ ժամանակը նրանց հետ անցկացնել, քան էս ցրտին դուրս գալ փողոց ու «անկապ», «անիմաստ» ցույց անել, սկայն ես ինձ մարդ, քաղաքացի չեմ համարի եթե չգնամ, որովհետև տեսել եմ այս ընտրությունների բուն դեմքը և եթե կա մեկը որ ուզում է դեմ գնալ այս թատրոնը ստեղծողներին ես նրա հետևից կգնամ, ես նրա կողքից կքայլեմ, որովհետև ժամանակին զգացել եմ ցույցի ու երիտասարդության ուժը ականատեսն եմ եղել երբ 2003թ.-ին ուսանողությունը կոտրելով համալսարանի դահլիճի դռները հեռացավ դահլիճից որտեղ փակված էր ամբիոնում թողնելով շփոթված ու զայրացած, «հարգելի» պրն. Սերժ Սարգսյանին: Այն ժամանակ մենք պայքարում էինք գաղափարի համար, պայքարում էինք մի անօրինական օրենքի դեմ ր հաղթեցինք, այո հաղթեցինք կառավարությունը ընկրկեց օրինագիծը այդպես էլ օրենք չդարձավ իր սկզբնական տեսքով:
Հիմա էլ եմ պայքարում գաղափարի համար, ինձ համար լիդերը ոչինչ է կարևորը գաղափարն է, այն իրականացնելու մեթոդները, ես մի կողմ եմ դրել անձնական հակակրանքս Լ.Տ. Պետրոսյանի նկատմամբ կարևորը, որ նա հասկանա որ եթե հաղթելու է ապա հաղթելու է ժողովրդի հետ ու երբեք չմոռանա դա, ես դեմ կգնամ բոլոր այն ուժերին, ով դեմ կգնա ինձ ու իմ հայրենիքին:
Եթե հիմա էլ աչդյունքի չհասանք ուրեմն ապրելու իրավունք չունենք, մերը գոյատևելն է, այդ ժամանակ ես ինձ ավելի լավ կզգամ հարևան Վրաստանում, քան իմ հայրենիքում, եթե հիմա էլ բան չարեցինք ես կամաչեմ որ հայ եմ, երբեք չէի կարծում որ կասեմ այս խոսքերը:(

ՀԻՄԱ ԿԱՄ ԵՐԲԵՔ:
ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԻՄ ԵՐԱԶԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐՏԵՂ ՄԱՐԴԸ ՄԱՐԴ Է ԱՅԼ ՈՉ ՏԻԿՆԻԿ:
ԱՅՍՕՐ ԿԱՄ ԵՐԲԵՔ:
Եթե հիմա էլ ետ գնացինք ուրեմն…, ուրեմն վերջ:

Հենո
21.02.2008, 11:59
Եկեք հավաքվենք Santarita-ի դեմը:

Santaritan որտեղա՞
առաջին անգամ եմ լսում …

Grieg
21.02.2008, 12:00
Վերջը ճիշտ դուրս եկավ էն միտքը, որ Լևոնը Սերժի ջաղացին ջուրա լցնում, ես էս 2 օրվա մեջ շատ շատ մարդկանցից իմացա, որ Սերժին են ընտրել միայն նրա համար, որ Լևոնի դեմ հակակշիռ ունենա, չնայած մինչ Լևոնի հայտնվելը հեչ էլ մտադրություն չեն ունեցել Սերժին ձայն տալու...:think

Հա հաստատ շատ շատ են, են մարդիկ ովքեր 99% հավանականությամբ կքվեարկեին սերժի դեմ տեսնելով թեկնածուների ցուցակում լևոնին տվել են սերժին: այպնես

keyboard
21.02.2008, 12:01
Բոլոր նրանց համար ով կարծում է թե անիմսատ եմ փողոց դուրս գալիս…

Չեմ ուզում ոչ մեկիդ ոչինչ համոզել և առավել ևս ապացուցել, խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ով կարծում է թե բան ու գործ չունեմ ու անկապ եմ դուրս գալիս ցույցի, ձեր շատերի կարծիքը ինձ չի էլ հետաքրքրում մեծ հաշվով:
Ուրեմն սենց ես գործ ել ունեմ, դաս էլ ունեմ ընկերներ էլ ունեմ սիրած էակ էլ ունեմ ու ինձ ավելի ահճելի ա էդ ժամանակը նրանց հետ անցկացնել, քան էս ցրտին դուրս գալ փողոց ու «անկապ», «անիմաստ» ցույց անել, սկայն ես ինձ մարդ, քաղաքացի չեմ համարի եթե չգնամ, որովհետև տեսել եմ այս ընտրությունների բուն դեմքը և եթե կա մեկը որ ուզում է դեմ գնալ այս թատրոնը ստեղծողներին ես նրա հետևից կգնամ, ես նրա կողքից կքայլեմ, որովհետև ժամանակին զգացել եմ ցույցի ու երիտասարդության ուժը ականատեսն եմ եղել երբ 2003թ.-ին ուսանողությունը կոտրելով համալսարանի դահլիճի դռները հեռացավ դահլիճից որտեղ փակված էր ամբիոնում թողնելով շփոթված ու զայրացած, «հարգելի» պրն. Սերժ Սարգսյանին: Այն ժամանակ մենք պայքարում էինք գաղափարի համար, պայքարում էինք մի անօրինական օրենքի դեմ ր հաղթեցինք, այո հաղթեցինք կառավարությունը ընկրկեց օրինագիծը այդպես էլ օրենք չդարձավ իր սկզբնական տեսքով:
Հիմա էլ եմ պայքարում գաղափարի համար, ինձ համար լիդերը ոչինչ է կարևորը գաղափարն է, այն իրականացնելու մեթոդները, ես մի կողմ եմ դրել անձնական հակակրանքս Լ.Տ. Պետրոսյանի նկատմամբ կարևորը, որ նա հասկանա որ եթե հաղթելու է ապա հաղթելու է ժողովրդի հետ ու երբեք չմոռանա դա, ես դեմ կգնամ բոլոր այն ուժերին, ով դեմ կգնա ինձ ու իմ հայրենիքին:
Եթե հիմա էլ աչդյունքի չհասանք ուրեմն ապրելու իրավունք չունենք, մերը գոյատևելն է, այդ ժամանակ ես ինձ ավելի լավ կզգամ հարևան Վրաստանում, քան իմ հայրենիքում, եթե հիմա էլ բան չարեցինք ես կամաչեմ որ հայ եմ, երբեք չէի կարծում որ կասեմ այս խոսքերը:(

ՀԻՄԱ ԿԱՄ ԵՐԲԵՔ:
ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԻՄ ԵՐԱԶԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐՏԵՂ ՄԱՐԴԸ ՄԱՐԴ Է ԱՅԼ ՈՉ ՏԻԿՆԻԿ:
ԱՅՍՕՐ ԿԱՄ ԵՐԲԵՔ:
Եթե հիմա էլ ետ գնացինք ուրեմն…, ուրեմն վերջ:
Համամիտ եմ, բայց չեմ գա:
Արի էսպիսի մի վիճակ պատկերացնենք, ասենք ԼՏՊ-ն իդեմս մեզ հաղթեց և գաղափարը, որ թող ԼՏՊ-ն լինի մենակ թե ՍՍ-ն չլինի վերացավ ու՞մ ես տեսնում մեզ նախագահ, միայն չասես ԼՏՊ-ին:(:B

Հենո
21.02.2008, 12:02

100% Քո հետ համամիտ եմ…:ok

dvgray
21.02.2008, 12:04
Համամիտ եմ, բայց չեմ գա:

Այ ԸՆԳԵՐ
Հասկացանք որ չես գա: Ստեղ թուրք չկա ու սաղ էլ հայերեն լավ են հասկանում:
Մնա քո գործիտ տեղը ու ուշադիր եղիր քեզ գործից չհանեն ու մնաս առանց հացի :

Grieg
21.02.2008, 12:07
Համամիտ եմ, բայց չեմ գա:
Արի էսպիսի մի վիճակ պատկերացնենք, ասենք ԼՏՊ-ն իդեմս մեզ հաղթեց և գաղափարը, որ թող ԼՏՊ-ն լինի մենակ թե ՍՍ-ն չլինի վերացավ ու՞մ ես տեսնում մեզ նախագահ, միայն չասես ԼՏՊ-ին:(:B

իրոք շատ լուրջ հարց է.. ով կկարողանա ԼՏՊ-ին հաղթել? Վանո-ն ել պետքա վերադառնա? :D կամ օրինակ Նաիրի Հունանյանը..միևնույն է մեր ազգից շատերի համար կարևոր չի կրիմինալ է թե չե թեկնածուն կարևորը քըխին հաղթի

Նորմարդ
21.02.2008, 12:08
Համամիտ եմ, բայց չեմ գա:
Արի էսպիսի մի վիճակ պատկերացնենք, ասենք ԼՏՊ-ն իդեմս մեզ հաղթեց և գաղափարը, որ թող ԼՏՊ-ն լինի մենակ թե ՍՍ-ն չլինի վերացավ ու՞մ ես տեսնում մեզ նախագահ, միայն չասես ԼՏՊ-ին:(:B
Ասեմ եթե համամիտ ես սա էլ կհասկանաս:)
Ասեցի չէ լիդերը ոչինչ է կարևորը գաղափարն է, ով ուզում ա թող լինի ես միտինգի դուրս գալով ինչ որ մեկին նախագահ չեմ ուզում սարքեմ, ես ուզում եմ հաջորդ նախագահին ցույց տամ, որ մի քայլ այս կողմ մի քայլ այն կողմ ու այս ժողովուրդը այսօրվա նման, մի մարդու պես իրա դեմ դուրս կգա, ինձ թվում ա էսքանը ահագին մտածելու տեղիք կտա հաջորդ նախագահին ու ժողովրդի դեմ դուրս գալով մի հատ կմտածի նոր էդ ....-ը կուտի:
Սա դաս է, այսինքն ես ուզում եմ ցույց տամ, ինձ էշի տեղ դնողի վրա թքած ունեմ, ու պատրաստ եմ դրա գլուխը ջարդեմ ուզում ա ԼՏՊ-ն լինի ուզում ա ՍՍ-ն լինի ով ուզում ա լինի ես ունեմ արժանապատվություն ու ոչ ոք իրավունք չունի այն ոտնահարելու, ու ինչքանով կարամ պաշտպանելու եմ իմ արժանապատվությունը:)

Adam
21.02.2008, 12:21
Santaritan որտեղա՞
առաջին անգամ եմ լսում …

Հին էրիվան ռեստորանի առաջի հարկը Սանտառիտա սրճարաննա :)