Դիտել ողջ տարբերակը : . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .
Առաջ, Քշենք արյունարբու թուրքերին մեր գլխից :goblin
Սենց բաներ հաստատ չարժի ասել ու գրել , որտև սենց բաներնեն որ ագռեսիաեն մցնում մեր մեջ : Մեզ հիմա հանգիստա պետք ամեն ինչ անել : Էսքան զոհը հերիքա :(
Yellow Raven
01.03.2008, 20:12
Ինչ խումբ,սաղ ցուցարարները դեսպանատան մոտ չեն?
Egern.net
01.03.2008, 20:14
Ազատությունն ասեց, որ Նիկոլի ասելով որոշ մարշրուտկեքի վարորդներ առաջարկել են իրենց մեքենաները տրամադրել գիշերելու համար:
Հրանտ Բագրատյանն ու Արամ Սարգսյանը հայտարարեցին, որ իրենց չեն ծեծել:
Իսկ Շահումյան հրապարակից նոր վերադարձածներն ասում են, որ ժողովուրդի դուխը շատ բարձր է և ընդհանրապես վախեցած չեն:
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի հետաքրքիր-անհասկանալի փաստի վրա.
Վազգեն Մանուկյանը լռում է
Armenoid
01.03.2008, 20:15
Ինչ խումբ,սաղ ցուցարարները դեսպանատան մոտ չեն՞
մի մասը գալիսա ֆրանսիայի դեսպանատնից,իսկ մյուս մասը արդեն սպասումա իրանց իսկ սպեցնազը չի տոխնում որ միանան
կներեք տրալնսլիտից եմ ոգտվել հիմա դա եական չի
Egern.net
01.03.2008, 20:16
իսկ ուրաաաա Լևոնը???
Լևոնին չեն թողնում տնից դուրս գալ
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի հետաքրքիր-անհասկանալի փաստի վրա.
Վազգեն Մանուկյանը լռում է
Միայն մի բան չհասկացա...ինչն էր անհասկանալի այս փաստի մեջ ?
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի հետաքրքիր-անհասկանալի փաստի վրա.
Վազգեն Մանուկյանը լռում է
Ինչ խոսա , վախումա մարդը ինչ խոսա :
հարցս նույննա , երկրապահների մասին ովա մի բառ լսել էսօր ? ուրեին առավոտը :think
REAL_ist
01.03.2008, 20:17
իսկ ուրաաաա Լևոնը???
ապօրինի ձևով չեն թողում տնից դուրս գա:angry արտգործնախարարնել շեդեվռներա ասում…
Egern.net
01.03.2008, 20:18
մի մասը գալիսա ֆրանսիայի դեսպանատնից,իսկ մյուս մասը արդեն սպասումա իրանց իսկ սպեցնազը չի տոխնում որ միանան
կներեք տրալնսլիտից եմ ոգտվել հիմա դա եական չի
շատ հնարավոր ա, դե ամեն ինչ կանեն, որ չմիանան, որովհետև միավորված մարդկանց թիվը ուղիղ համեմատական ա ժողովրդի հաղթանակին: Ինչքան շատ լինեն, էնքան քիչ հավանական ա գիշերը ցրելը
Yellow Raven
01.03.2008, 20:19
Ժողովուրդ,իսկ ֆրինեթից օգտվողները որտեղից կարան վիդեոներ քաշեն???????
Ինչ խոսա , վախումա մարդը ինչ խոսա :
հարցս նույննա , երկրապահների մասին ովա մի բառ լսել էսօր ? ուրեին առավոտը :think
Իմ տեղեկություններով ժողովրդի վրա քշած Վիլիսը հենց Երկրապահներն են մամատումբա արել: Չգիտեմ պարզապես տեղեկությունն ինչքանով է հավաստի:
Իմ տեղեկություններով ժողովրդի վրա քշած Վիլիսը հենց Երկրապահներն են մամատումբա արել: Չգիտեմ պարզապես տեղեկությունն ինչքանով է հավաստի:
Վիլսը ինք իրենա վառվել , տեղ ոչ մեկ կապ չունի : Ես հարցնում եմ ուրեին պաշտպանները որոնց մասին առավոտից երեկո ցույցերին խոսվումեր ծեծի ժամանակ :
Armenoid
01.03.2008, 20:21
Իմ տեղեկություններով ժողովրդի վրա քշած Վիլիսը հենց Երկրապահներն են մամատումբա արել: Չգիտեմ պարզապես տեղեկությունն ինչքանով է հավաստի:
հավաստի են!!!!
Իսկ պարեկային ժամի մասին դեռ չեն հայտարարել ?
Վիլսը ինք իրենա վառվել , տեղ ոչ մեկ կապ չունի : Ես հարցնում եմ ուրեին պաշտպանները որոնց մասին առավոտից երեկո ցույցերին խոսվումեր ծեծի ժամանակ :
Ինքն իրան ոնցա վառվել?...
հավաստի են!!!!
Չէ բայց ես ինչքան գիտեմ ինքն անսարքության պատճառով է վառվել : Հա լավ հիմա վերջ ի վերջո դժվարա հավատալ որ տենց բանը մտադրված կարելիեր անել
Armenoid
01.03.2008, 20:23
Վիլսը ինք իրենա վառվել , տեղ ոչ մեկ կապ չունի : Ես հարցնում եմ ուրեին պաշտպանները որոնց մասին առավոտից երեկո ցույցերին խոսվումեր ծեծի ժամանակ :
ետ հարցերով դիմեք ձեր վախկոտին որ սախին հանելա դուրս իսկ ինքը տանն նստած
եթե այդքան ուզեր մի կերպ կպախներ տանից:angry
Yellow Raven
01.03.2008, 20:24
Իսկ պարեկային ժամի մասին դեռ չեն հայտարարել ?
Չէ,դեռ չեն հայտարարել:Պարեկային ժամա,թե պարետային???
Ինքն իրան ոնցա վառվել?...
Հա չէ լավ ճշտեցի , սխալեի ասում , վառել են , բայց երկրապահները չեն եղել
Լևոնին չեն թողնում տնից դուրս գալ
ով? մաման, պապան???
լաաավ, էլիիիիի.......... ամեն ինչի պատրաստ եք հավատալ, միայն թե չընդունեք այն փաստը, որ այսքան ժամանակ նա ժողովրդին ուղղակի օգտագործել է: Իսկ դուք կհավատաք ամեն մի իրանց խոսքին......
ուղղակի լավ կողմն այն է, որ այս պահին մեծ մասը ցույց տվեց, որ ինքը ուղղակի կարող է պայքարել իր ու իր հայրենակցի համար, բայց եկեք մոռանանք Լևոնի նմաններին, որ փորձում են մեր ժողովրդի խիզախությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը օգտագործել իրենց համբավի, անունի ու <<բոգախի>> համար...
ետ հարցերով դիմեք ձեր վախկոտին որ սախին հանելա դուրս իսկ ինքը տանն նստած
եթե այդքան ուզեր մի կերպ կպախներ տանից:angry
Դու էլ ես չէ տանը նստած? Ուրեմն առանց իրադրությունն իմանալու հայտարարություններ մի արա:
Չէ,դեռ չեն հայտարարել:Պարեկային ժամա,թե պարետային???
Լավ ես հելնեմ հաց ուտեմ թե չթ սխալ բաներեմ գրում ինչ որ :
Armenoid
01.03.2008, 20:26
ՀԱՎԼՈւՐը ՄԻԱՑՐԵՔ!!!!!!!!!!!!!!!!!
ՕՍԿԱՆՅԱՆ. ԵԹԵ ՎԻՃԱԿԸ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԼԻՆԻ, ԿՄՏՑՎԻ ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով ասուլիս է տվել Ռոբերտ Քոչարյանի փոխարեն, հայտարարել է, թե Հայաստանի նախագահը ձգտում է իրավիճակի քաղաքական լուծման, սակայն եթե այն վերածվի կրիտիկականի, ապա Քոչարյանը պատրաստ է հրամանագիր ստորագրել երկրում հատուկ դրություն հայտարարելու մասին:
www.lragir.am
ժողովուրդ մի բան հարցնեմ. Մյասնիկյանի հրապարակը ո՞րտեղ ա
ով? մաման, պապան???
լաաավ, էլիիիիի.......... ամեն ինչի պատրաստ եք հավատալ, միայն թե չընդունեք այն փաստը, որ այսքան ժամանակ նա ժողովրդին ուղղակի օգտագործել է: Իսկ դուք կհավատաք ամեն մի իրանց խոսքին......
ուղղակի լավ կողմն այն է, որ այս պահին մեծ մասը ցույց տվեց, որ ինքը ուղղակի կարող է պայքարել իր ու իր հայրենակցի համար, բայց եկեք մոռանանք Լևոնի նմաններին, որ փորձում են մեր ժողովրդի խիզախությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը օգտագործել իրենց համբավի, անունի ու <<բոգախի>> համար...
Իրա տան շրջակայքում հիմա ավելի շատ զինվոր կա քան ցույցի տեղը : Եվ ոնց նա պետքա գա ?
Yellow Raven
01.03.2008, 20:28
ՀԱՎԼՈւՐը ՄԻԱՑՐԵՔ!!!!!!!!!!!!!!!!!
Ինչ Հավլուր մեղուներ են ցույց տալիս,Հ2-ը միացրեք:
Ժող մի հատ ասեք զոհերի քանակը ու տարիքները էլի
Վիլիսը քշել են մարդկանց վրա. 1ը վայթմ մահացելա...
Ժողովրդի դուխը շատ բարձրա, երեխանեի մահը հաստատ չեն մարսելու :goblin
ժողովուրդը անպաշտպան չի !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Երկրապահները առավոտը ոնց որ ընդեղ են եղել...ուղակի քիչ են եղել...
Իրա տան շրջակայքում հիմա ավելի շատ զինվոր կա քան ցույցի տեղը : Եվ ոնց նա պետքա գա ?
դա ևս մեկ անգամ ցույց է տալիս իր թուլությունը: Մենակ լոճոռ բերանով խոսա, ուրիշ ոչ մի բանի պիտանի չի
դա ևս մեկ անգամ ցույց է տալիս իր թուլությունը: Մենակ լոճոռ բերանով խոսա, ուրիշ ոչ մի բանի պիտանի չի
Դա կարևոր չի արդեն , մեկա ուր որայա կմյանա ցույցին , անկասկած :
REAL_ist
01.03.2008, 20:34
դա ևս մեկ անգամ ցույց է տալիս իր թուլությունը: Մենակ լոճոռ բերանով խոսա, ուրիշ ոչ մի բանի պիտանի չի
հերիք չի տեղի անտեղի քննադատեք?
ինչնա իրա թուլությունը ցուց տալիս? որ բռի կերպով բերել են իրա տուն , ու փագել են տան մեջ?
ժամնել պարեկայինա, պարետային չի;)
ժողովուրդ մի բան հարցնեմ. Մյասնիկյանի հրապարակը ո՞րտեղ ա
Շահումյան հրապարակի մոտերը, Հանրապետության Հրապարակից դեպի Քաղաքապետարան որ գնում ես տեղա
դա ևս մեկ անգամ ցույց է տալիս իր թուլությունը: Մենակ լոճոռ բերանով խոսա, ուրիշ ոչ մի բանի պիտանի չի
Անուլ ջան ոնց հասկացա Լևոնի մասին ես ասում չէ՞, ինչ գալու մասինա խոսքը երբ ինքը մենակ ընդեղ տունը լռվածա ու տուննել զինված մարդկանցով շրջափակվեծ...
Այսօր եկեք Ռեմբոի կինոնները մոռանանք...
Մեր պատմություննա կերտվում...
ՎԱղը բոլորով միասին դեպի հաղթանակ...:goblin
Լավ էլի ուզումա վեճի վերածվի , հավես չկա հիմա վիճելու , հիմա ավելի կարևոր բաներ կան : Մերոնք հիմա ընդեղ են , թքած Լևոնի վրա ասա իրանց բան չլնի
դա ևս մեկ անգամ ցույց է տալիս իր թուլությունը: Մենակ լոճոռ բերանով խոսա, ուրիշ ոչ մի բանի պիտանի չի
Հետաքրքիրն էնա, որ Սերժին, որ ոչ լոճոռ բերանով խաղաղ ցուցարարներին դուբինկախեղդ արեց, արդար զայրույթիդ 1/5 անգամ չես ուղղում:
հերիք չի տեղի անտեղի քննադատեք?
ինչնա իրա թուլությունը ցուց տալիս? որ բռի կերպով բերել են իրա տուն , ու փագել են տան մեջ?
լավ, ժամանակը ամեն ինչ ցույց կտա, ուղղակի ցանկալի չի տեսնել այդքան մարդու հիասթափված դեմքերը,:( ինչում միանգամայն համոզված եմ
ժող, էս ի՞նչա կատարվում
:( :( :(
վախենում եմմմմմմմմ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ընդդիմության հանրահավաքը ցրելու համար ոստիկանության ուժի կիրառումը համարժեք է եղել իրավիճակին: Դա Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի գնահատականն է մարտի 1-ի լուսադեմից Երեւանում ծավալված իրադարձություններին: Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե ցույցը ցրելու պահին Ազատության հրապարակում եղել է մոտ հազար մարդ: Ինչպես նշել է Օսկանյանը, առաջին մոտեցման ժամանակ ոստիկանությունը չի ունեցել համապատասխան պաշտպանական միջոցներ, քանի որ չի ունեցել ցույցը ցրելու նպատակ: “Հիմնական նպատակը եղել է զենքի առկայության մասին տեղեկատվության ստուգումը: Ակցիայի մասնակիցների կողմից ուժի կիրառումից հետո, ոստիկանները նահանջել են եւ նրանց փոխարինել են արդեն առավել պատրաստված ոստիկանները”, հայտարարել է Վարդան Օսկանյանը:
Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքի թեմային, նա ասել է, թե այդպիսի բան չկա, պարզապես օրենքը Տեր-Պետրոսյանին նախատեսում է թիկնազոր, եւ այն, ելնելով իրավիճակից, չի կարող նրան ուղեկցել այնպիսի միջոցառումների, որտեղ կարող է սպառնալիք լինել նրա անվտանգությանը: “Նա ունի իրավունք հրաժարվել թիկնազորից, եւ նրան այդ մասին տեղեկացրել են, սակայն Տեր-Պետրոսյանը տվյալ պահին չի հրաժարվել թիկնազորից: Այս պահին, Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների շրջանում, հայտնի մարդկանցից, որեւէ մեկը ձերբակալված չէ”, հայտարարել է Վարդան Օսկանյանը:
Իմիջայլոց ամբողջ ռոսիայից հրաարակ տանող ճամփեն լցավածա զինովորների մեքենաներով ու զինվորներով...Ես զենքերից ԱԿ47ը նկատեցի..
Դե որ պետքա ժողովրդին սպանելն էլ ձեռքներից անցնի էլ ի՞նչ ասեմ :think
Egern.net
01.03.2008, 20:37
ով? մաման, պապան???
շատ հավաստի տեղեկություններ ունեմ, որ իրենց տունը ոստիկանական շրջափակման մեջ է: Կարող եք և չհավատալ, դա ձեր խնդիրն է: Բայց փաստ է, որ ԼՏՊի ներկայությունը հանրահավաքում միայն կնվազեցնի ժողովրդին ցրելու հույսերը
Եվրանյուզը top story է տալիս Հայաստանի իրադարձությունները, իսկ մեր Արմնյուզի համար դա շատ հարմար է, քանի որ առաջին լուրն է, հեշտ է աննկատ ծածկել գովազդով: Իսկ արբանյակայինով ասում են, որ լավ ռեպորտաժ կա
Ասում են Սուքիասյանի օբյեկտներից մեկնելեն տրաքցրել , Թումանյան փողոցի վրա : Եթե ստացվի կտեղադրենք , հեսա մեր ընգերները որ հելնեն քաղաքից լիքը վիդյո կտեղադրեմ , դե եթե ստացվի :
Եվրանյուզը top story է տալիս Հայաստանի իրադարձությունները, իսկ մեր Արմնյուզի համար դա շատ հարմար է, քանի որ առաջին լուրն է, հեշտ է աննկատ ծածկել գովազդով: Իսկ արբանյակայինով ասում են, որ լավ ռեպորտաժ կա
CNN, Euronews, Ren-TV, RTVi, NTV բոլորը խոսում են Հայաստանից...
շատ հավաստի տեղեկություններ ունեմ, որ իրենց տունը ոստիկանական շրջափակման մեջ է: Կարող եք և չհավատալ, դա ձեր խնդիրն է: Բայց փաստ է, որ ԼՏՊի ներկայությունը հանրահավաքում միայն կնվազեցնի ժողովրդին ցրելու հույսերը
Օրենքով պետք ա կազմակերպիչներին բռնեն, բայց համբերում են... Ես համբերելու իմաստը չեմ հասկանում:
REAL_ist
01.03.2008, 20:41
Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքի թեմային, նա ասել է, թե այդպիսի բան չկա, պարզապես օրենքը Տեր-Պետրոսյանին նախատեսում է թիկնազոր, եւ այն, ելնելով իրավիճակից, չի կարող նրան ուղեկցել այնպիսի միջոցառումների, որտեղ կարող է սպառնալիք լինել նրա անվտանգությանը: “Նա ունի իրավունք հրաժարվել թիկնազորից, եւ նրան այդ մասին տեղեկացրել են, սակայն Տեր-Պետրոսյանը տվյալ պահին չի հրաժարվել թիկնազորից: Այս պահին, Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների շրջանում, հայտնի մարդկանցից, որեւէ մեկը ձերբակալված չէ”, հայտարարել է Վարդան Օսկանյանը:
ես իրա մոմենտով հումորա անում:angry:angry
Օրենքով պետք ա կազմակերպիչներին բռնեն, բայց համբերում են... Ես համբերելու իմաստը չեմ հասկանում:
Էդ որ օրենքով? Չլինի դու ես գրել խաբար չենք? Միգուցե լուսավորես մթացյալներիս? Այդ թվում երկրիդ "ընտրյալ" նախագահին?
Ընդդիմության հանրահավաքը ցրելու համար ոստիկանության ուժի կիրառումը համարժեք է եղել իրավիճակին: Դա Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի գնահատականն է մարտի 1-ի լուսադեմից Երեւանում ծավալված իրադարձություններին: Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե ցույցը ցրելու պահին Ազատության հրապարակում եղել է մոտ հազար մարդ: Ինչպես նշել է Օսկանյանը, առաջին մոտեցման ժամանակ ոստիկանությունը չի ունեցել համապատասխան պաշտպանական միջոցներ, քանի որ չի ունեցել ցույցը ցրելու նպատակ: “Հիմնական նպատակը եղել է զենքի առկայության մասին տեղեկատվության ստուգումը: Ակցիայի մասնակիցների կողմից ուժի կիրառումից հետո, ոստիկանները նահանջել են եւ նրանց փոխարինել են արդեն առավել պատրաստված ոստիկանները”, հայտարարել է Վարդան Օսկանյանը:
Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքի թեմային, նա ասել է, թե այդպիսի բան չկա, պարզապես օրենքը Տեր-Պետրոսյանին նախատեսում է թիկնազոր, եւ այն, ելնելով իրավիճակից, չի կարող նրան ուղեկցել այնպիսի միջոցառումների, որտեղ կարող է սպառնալիք լինել նրա անվտանգությանը: “Նա ունի իրավունք հրաժարվել թիկնազորից, եւ նրան այդ մասին տեղեկացրել են, սակայն Տեր-Պետրոսյանը տվյալ պահին չի հրաժարվել թիկնազորից: Այս պահին, Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների շրջանում, հայտնի մարդկանցից, որեւէ մեկը ձերբակալված չէ”, հայտարարել է Վարդան Օսկանյանը:
Վարդան Օսկանյանը աչքիցս ընկավ... Հոգին ծախեց :bad
Կոչ եմ անում Սերժիկի սակավաթիվ կողմնակիցների սադրանքներին չարձագանքել։
Շնորհահակալություն։
իմ շատ սիրելի ու հարգելի ակումբցիներ, դոք էլ ստեղ իրար ծեծեք, ու մեր երկրի վիճակը հաստատ ավելի կլավանա :angry
REAL_ist
01.03.2008, 20:50
ներքին զորքերը չեն գշերով հարձակվել քնաթաթախ մարդկանց վրա, կին, երեխա, ծեր հաշվի չառնելով:angry:angry:angry
իսկ են ով ձեռա բարձցրել կանանց , երեխեքի ու ծերերի վրա տնով տեղով սխալա , իրանց վառելնելա քիչ, ու ստե եթե մարդ կա որ ետ ճիշտա համարում ուրեմն թո հելնի իրան զիբիլնոցի մոտ կրակի որտեվ ապրելու արժանի չի
հասկանալիա թե անհասկացողներ էլ կան ստե?
Համաձայն եմ, հիմա ներքին զորքերն են կանգնած շարքերով: Մի բան ել հաշվի առեք, ներքին զորքեր տանում են ծնողազուրկներին...
մի քանի հատ էլ ինվալիդ չտանեի՞ն
ասենք մի 100 հատ ինվալիդ, մի 100 հատ ծնողազուրկ, մի 100 հատ էլ անապահով երեխա վեկալեին ներքին զորքերում, որ Սերժի կողմնակիցները ասեն. "էթում են խեղճ ինվալիդների դեմ"
լավ ասենք էտ ձեր ծնողազուրկ մլիցեքը մարդ են սպանում, չեք մտածու՞մ որ ասենք էտ մարդկանց մեջ էլ մեր ախպերներն են, կամ մեր ախպերների ծնողները, ու դրանով մեր ախպերներն են ծնողազուրկ դառնում
Ովա իրա ախպերների դեմ հելել,որ դու ես ասում,ընդեղ հիմա մեր էտ նույն ախպերները ազատության համար կռվում են,ծեծ են ուտում,դու ստեղ ասում ես ավտոմատ ըլներ կգնաի ցուցարարներին կխփեի:Էտ հարցականները հենց էտ են նշանակում:
ապե մի հատ հարցականը հերիք ա .... էտքան գրելը անիմաստա ....
ապե, դու տեսել ես, ոնց էին տարբեր բաներ շպրտում զինվորների վրա ? ոնց էր ավտոն վառեցին կամ էլ հազար ու մի տենց բաներ ...
զորքերում իմ ախպերներն են ու իմ ընգերներն են, որ ստիպված գնացել են հրաման կատարելու .... իմ ախպերներն էլ են մասնակցել միտինգներին ու ցույցերին .... բայց էտ ամենը եղել ա ցիվիլ ձևով .... վայրենի ենք ? թե Սերժիկին եք դեմ, գնացեք Սերժիկին խփեք ... Սերժիկին ապե ... ոչ թե զինվորներին ..... ես ասում եմ, Սերժից էլ եմ զզվում ու ատում եմ իրան ու նույն ձևով էլ Լևոնից եմ զզվում .... Լևոնը միակն ա ... որ կարա հանի Սերժին ... բա Լևոնին հանողը ով ա ըլնելու ?
եթե մարդա պետք խփել .... էտ մարդը մենակ Սերժն ու Լևոնն են ... որ հիմա հայ ազգը մասերի ա բաժանվել .... որ զինվորները ոչ թե հանգիստ ծառայություն են անցկացնում ... այլ փողոցներում պայքարում են գազազած ժողովրդի դեմ .... էտ իրանք երկուսով են հայ ազգը բաժանել մասերի ....
Կոնկրետ թիվ կա զոհերի մասին ?:(
Խնդրում ու պահանջում եմ, որ դադարեցնեք։ Հակառակ դեպքում ստիպված կլինեմ փակել թեման։
է հետո? Belle -ը ճիշտ է ասում, մի հատ էլ դուք իրար ստեղ տվեք սպանեք..... ինչ եք իրար միս ուտում, հո դրանով գործը առաջ չի գնալու :angry:angry
Yellow Raven
01.03.2008, 20:58
ապե մի հատ հարցականը հերիք ա .... էտքան գրելը անիմաստա ....
ապե, դու տեսել ես, ոնց էին տարբեր բաներ շպրտում զինվորների վրա ? ոնց էր ավտոն վառեցին կամ էլ հազար ու մի տենց բաներ ...
զորքերում իմ ախպերներն են ու իմ ընգերներն են, որ ստիպված գնացել են հրաման կատարելու .... իմ ախպերներն էլ են մասնակցել միտինգներին ու ցույցերին .... բայց էտ ամենը եղել ա ցիվիլ ձևով .... վայրենի ենք ? թե Սերժիկին եք դեմ, գնացեք Սերժիկին խփեք ... Սերժիկին ապե ... ոչ թե զինվորներին ..... ես ասում եմ, Սերժից էլ եմ զզվում ու ատում եմ իրան ու նույն ձևով էլ Լևոնից եմ զզվում .... Լևոնը միակն ա ... որ կարա հանի Սերժին ... բա Լևոնին հանողը ով ա ըլնելու ?
եթե մարդա պետք խփել .... էտ մարդը մենակ Սերժն ու Լևոնն են ... որ հիմա հայ ազգը մասերի ա բաժանվել .... որ զինվորները ոչ թե հանգիստ ծառայություն են անցկացնում ... այլ փողոցներում պայքարում են գազազած ժողովրդի դեմ .... էտ իրանք երկուսով են հայ ազգը բաժանել մասերի ....
Այ ախպեր,ես հո չեմ ասում էտ զինվորները իրանց կամքով են հելել խփել ժողովրդին:Էտի պարզից էլ պարզա,որ հրամանա եղել:Բայց փաստը էնա,որ առաջինը հենց իրանք են հարձակվել ու իրանց պատասխանը ստանում են,ստեղ ոչ մեկ զինվորների դեմ բան չունի,ստեղ իշխանություններ անբարոյականության հարցնա գնում:Հիմա,որ էս գիշեր էլ հարձակվեն ցուցարարների դեմ,կարողա իրանք էլ հալած յուղի տեղ ընդունեն,պտի էլի պատասխան տան:
Ավելացվել է 1 րոպե անց
Խնդրում ու պահանջում եմ, որ դադարեցնեք։ Հակառակ դեպքում ստիպված կլինեմ փակել թեման։
Եղավ Արտգեո ջան:
Հրամայում եմ այստեղ հավաքված անտարբերիկներին, Սերժականներին, Չգիտեմինչականներին ուղղակի լռել...
Հերիք ա..արդեն համբերությանս բաժակը լցվեց...
…
Էս պահին կանանց ու աղջիկներին աշխատում են ուղարկել տուն / ինչպես ինձ ու մամային/...
Այնտեղ հավաքված են հազարավոր տղամարդիկ, ովքեր պատրաստ են ամեն գնով պայքարել...
...
ՀԻմա իմ հայրն ու եղբայրն էլ են այնտեղ ու իրանք հաստատ Ձեզանից խելացի են, հա՞...և ուրեմն այնտեղ հավաքվածներից ոչ մեկին չպիտակավորե՛ք...:angry
Էս ինչա ստեղ կատարվում :( հիմա իրարեք սկսել ուտել :
Եկեք դաթարեցնենք այս վեճը որը լավ բաների չի բերելու
ՀԻմա իմ հայրն ու եղբայրն էլ են այնտեղ ու իրանք հաստատ Ձեզանից խելացի են, հա՞...և ուրեմն այնտեղ հավաքվածներից ոչ մեկին չպիտակավորե՛ք...:angry
Ալիզ ջան, ինչ լավա որ տանն ես..մի մտածի հա, լավա լինելու: Այս ամենն իզուր չի կարող անցնել:
Էս Հայլուրում բո՞ւթ են։ Հարթուկեցին իրանց «ՉԱՐՏՈՆՎԱԾ» ով։ ՀՀ սահմանադրություն կարդացե՛ք։ Դրա համար արտոնություն պետք չի…
Ով որ հիմա փեդերը ձեռներն են վեկալե ներքին զորքերի տղեքին են խփում ու քաղապետարանի լոսւամուտներն են ջարդում
Ապեր ջան 15 տարեկան ջան Հայլուր քիչ նայի ու վոբշե մի քիչ կոռեկտ արտահայտի իմ լավ ախպերը իրա համար քնածա եղել, հիմա էլա քնած ուղակի վերակենդանացման բաժնումա.. հիմա ինչա քո ասածը ժողովուրդը իրանց համար քնած են եղել մտել կոտորել են... լա՞վ են արել :o
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 21:05
Ժողովուրդ, ախպերներ, ընկերներ ես ձեր ցավը տանեմ, խնդրում եմ ականջ դրեք իմ կոչին`
Մինչ այս շատերս ենք կողմ եղել ԼՏՊին, շատերս էլ դեմ(ես անձամբ մինչ այժմ էլ ԼՏՊին դեմ եմ), բայց էս ամեն ինչը կորավ, ցնդեց, անէացավ սկսած էն պահիծ երբ ոստիկանները, ՄՀՈՃի աշխատողները և անգամ ըստ որոշ աղբյուրների բերված ռուսական զորքերը,որոնք ի դեպ սպառազինվում են մեր փողերով, ձեռք բարձրացրցին ժողովրդի վրա: Այժմ չկա Լևոնի հետևից գնալ չգնալու խնդիր: Կա միայն մի հարց`ով կհաղթի`բռնապետությունը,թե մենք`հայերս:Երևի բոլորդ էլ հասկացաք, որ առաջին դեպքում ուղղակի մեր քթից բերելու են ու այստեղ ամենևին էլ մի մեղադրեք ցուցարարներին: Հետևությունները թող ամեն մեկը անի իր մտավոր կարուղություններով և սկզբունքներով,սա ազատ երկիր է,մտածեք ինչ կամենում եք,այստեղ չկա պարտադրանք:
Ինչ վերաբերվում է ԼՏՊի մասին խոսակցություններին ասեմ,որ ես անձամբ դեմ եմ էիր նման **** մարդու նախագահ դառնալուն:Բայց լավ հասկացեք,ստեղ հարցը ավելի խորնա`
Ոչ թե ԼՏՊ թե ՍՍ,այլ ժողովուրդ թե մլիցեք`ամոթը կորցրած,հղի կին ծեծող մլիցեք!!!!!
Եվս մեկ անգամ բոլոր-բոլոր նրանց ովքեր այս ամենից հետո գտնում են,որ էլ սենց չի լինի,մենք ոչխարներ չենք,մեզ չեն կարող հավերժ լռեցնել,ապա դեն նետեք monitor,keyboard,radio,TV և այլնը ու եկեք,միացեք ժողովրդին,եկեք միասին ազատվենք այս "աղբ"-ից:Մի վարանեք որոշումներ կայացնելուց ;)
Ինչպես ասել է մեր մեծ գրող Սևակը`
Ով հայ ժողովուրդ,քո միաբանությունը քո միավորման մեջ է... ՄԻԱՎՈՐՎԵՆՔ
Աստված եկողների ու չեկողների հետ: :)
Armenoid
01.03.2008, 21:06
ե լավ ելի Ժողովուրդ բոլորիս համար ել կարևոր պահա,,բայց գոնե արանձ հայհոյանքների....
Էս Հայլուրում բո՞ւթ են։ Հարթուկեցին իրանց «ՉԱՐՏՈՆՎԱԾ» ով։ ՀՀ սահմանադրություն կարդացե՛ք։ Դրա համար արտոնություն պետք չի…
"Հարթուկել" բառը զարմանալիորեն մեղմ էր այս դեպքում:
Հրամայում եմ այստեղ հավաքված անտարբերիկներին, Սերժականներին, Չգիտեմինչականներին ուղղակի լռել...
Հերիք ա..արդեն համբերությանս բաժակը լցվեց...
Ծովինար ,եթե դու եղել էս այնտեղ ,դա դեռ չի նշանակում որ հերոսուհի ես ու կարող ես հրամայել ու արհամարհական արտահայտություններ անել:angry
Էս Հայլուրում բո՞ւթ են։ Հարթուկեցին իրանց «ՉԱՐՏՈՆՎԱԾ» ով։ ՀՀ սահմանադրություն կարդացե՛ք։ Դրա համար արտոնություն պետք չի…
հա էլի, մեկը պետքա Հայլուրն ու իրա լրագրողներին արտոնագրի :angry
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 21:10
Ադմիններ էս ինչա?Խիա գրառումս կիսվել? :(
Քաղաքապետարանի ապակիները ջարդել են , քաղաքապետը հազիվ փախելա , ինչ ավտո տեսելեն ակերը ծակել են , ինչքան միլիցա տենում են ծեծում են , շինարարության վայրից զիվել են արմատուրեքով և փայտերով : Ու հիմա քաոսա այնտեղ տիրում :(
Armenoid
01.03.2008, 21:12
ասեմ ես Ոչ լևոնական ու ոչ սերժականն եմ,բայց երբ տեսնում եմ որ հասրակ մարկանց վարիեն տալիս ինչ-որ տավարներ ել չեմ կարող հանդուրԺել
մեկել ասեք ելի մարդ մահացելա թե ոչ!:angry
Egern.net
01.03.2008, 21:12
http://www.a1plus.am/amu/?page=issue&id=58683
հետաքրքիր է, ի վերջո միացա՞վ Պրոսպեկտից եկող խումբը
Ծովինար ,եթե դու եղել էս այնտեղ ,դա դեռ չի նշանակում որ հերոսուհի ես ու կարող ես հրամայել ու արհամարհական արտահայտություններ անել:angry
Ինձ թվում է, Սերխիո, Ալիզիկի ասածն այն էր, որ կոմպի առաջ մեխված, ասենք քո պես սերժականները չեն, որ պետք է որոշեն` ինչ է լինելու երկրի ապագան, այլ մահակին ընդառաջ գնացողները:
Ու համ էլ նայած` ում ոնց: Ինձ համար Ալիզիկը եւ մնացածը հերոսներ են:
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 21:14
ասեմ ես Ոչ լևոնական ու ոչ սերժականն եմ,բայց երբ տեսնում եմ որ հասրակ մարկանց վարիեն տալիս ինչ-որ տավարներ ել չեմ կարող հանդուրԺել
մեկել ասեք ելի մարդ մահացելա թե ոչ!:angry
Կան անհայտ կորած մարդիկ,որ չգիտենք ողջ են թե... :angry
Ապեր ջան 15 տարեկան ջան Հայլուր քիչ նայի ու վոբշե մի քիչ կոռեկտ արտահայտի իմ լավ ախպերը իրա համար քնածա եղել, հիմա էլա քնած ուղակի վերակենդանացման բաժնումա.. հիմա ինչա քո ասածը ժողովուրդը իրանց համար քնած են եղել մտել կոտորել են... լա՞վ են արել
Մենակ Հայլուր չեմ նայում, շատ մարդկանցից եմ բաներ իմացել... Ախպորտ կարող ա անկապ տեղն են խփել ? Ներքին զորքերի նկարած վիդեոները տեսել ես ? Մենակ քո ախպերն ա ետ վիճակում ? Ներքին զորքերի տղեքի վրա ետքան շշեր են քցել բենզինով, կարող ա ինչ-որ մեկն ետ շիշը կպնելուց հետո վերակենդանացման բաժնում չհայտնվի ? Որ չեն ասում ներքին զորքերի մասին բաներ գիտեք մենակ մարդկանց ա բաներ եղել...Ուզում եմ ասեմ պետք չի մի մարդու համար պայքարել ով թքած ունի Հայաստանի վրա...
Ադմիններ էս ինչա?Խիա գրառումս կիսվել? :(
Դզեցի http://www.akumb.am/showthread.php?p=645021#post645021
ստորակետից, վերջակետի, բութից... կետադրական նշաններից հետ պրոբել դիր
Մենակ Հայլուր չեմ նայում, շատ մարդկանցից եմ բաներ իմացել... Ախպորտ կարող ա անկապ տեղն են խփել ? Ներքին զորքերի նկարած վիդեոները տեսել ես ? Մենակ քո ախպերն ա ետ վիճակում ? Ներքին զորքերի տղեքի վրա ետքան շշեր են քցել բենզինով, կարող ա ինչ-որ մեկն ետ շիշը կպնելուց հետո վերակենդանացման բաժնում չի գհայտնվել ? Ուզում եմ ասեմ պետք չի մի մարդու համար պայքարել ով թքած ունի Հայաստանի վրա...
եթե Լևոնը Հայաստանի վրա թքած ունի, խի՞ ա էսքան բան արել ու անում
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 21:18
Դզեցի http://www.akumb.am/showthread.php?p=645021#post645021
ստորակետից, վերջակետի, բութից... կետադրական նշաններից հետ պրոբել դիր
Մերսի որ էս խառնաշփոթի մեջ կատարեցիր խնդրաքնքս :hands
Ժող խնդրում եմ էլի, ԽՆԴՐՈՒՄ... Իմ արև, նստած լացում եմ, ձեռքերս դողում են։
Արդուկ բառը երկու սխալով եմ գրել... :( Վերջացրեք էլի :(
REAL_ist
01.03.2008, 21:21
լավ ես ինչմի խորացանք ներքին զորքերից, ետ որ ասում եք հրաման են տվել ստիպված են անեն
միատ հարց տամ , ասենք որ հրաման տան կարգին տղու բռնել, պտի բռնեն? կամ էլ նույն ձև ասեն հելեք ժողովրդին ծեծեք, կանանց էլ ետ թվում պտի անեն?
տենց բան չկա…
սֆթուց մեղադրեք նրանց ովքեր իրանց բերել են կանգնացրել են, ոչ թե նրանց ովքեր իրանց ախպերներին, քրերին, երեխեքին ու ծնողներին ծեծողների դեմ են պայքարում, անմեղները պայքարողների կողմից անհամեմատ շատ են տուժում…
ես թեման էլ շարունակելու տեղ չունի…
եթե Լևոնը Հայաստանի վրա թքած ունի, խի՞ ա էսքան բան արել ու անում
Ինչ ա արել ? Սաղ իրար խառնեց գնաց: Սահմաններում հատուկ ռեժիմ ա հիմա, որ հանկարծ ձեր սարքած քաոսի պատճատով հարձակվեն լավ կլնի ?
Ժող խնդրում եմ էլի, ԽՆԴՐՈՒՄ... Իմ արև, նստած լացում եմ, ձեռքերս դողում են։
Արդուկ բառը երկու սխալով եմ գրել... :( Վերջացրեք էլի :(
Արտ ջան, ես անձամբ ներողություն եմ խնդրում անզուսպ լինելու համար:
Այլեւս ոչ մի բանավեճային տառ անգամ չեմ գրի:
աաաաաաաաաաաաա, էս ինչ է կատարվում, մեր պատուհանից ամեն-ինչ գրեթե երևում է: Քաղաքապետարանի մոտակայքում բառիս բուն իմաստով պատերաազմ է: Կրակոցներ, բոմբեեեեեր ..............
Ծովինար ,եթե դու եղել էս այնտեղ ,դա դեռ չի նշանակում որ հերոսուհի ես ու կարող ես հրամայել ու արհամարհական արտահայտություններ անել:angry
Կներես, խնդրում եմ...
Ժող խնդրում եմ էլի, ԽՆԴՐՈՒՄ... Իմ արև, նստած լացում եմ, ձեռքերս դողում են։
Արդուկ բառը երկու սխալով եմ գրել... :( Վերջացրեք էլի :(
Փակի թեման;):(
Մականուն
01.03.2008, 21:25
Զինվորները բախվել են ցուցարարների հետ և կրակում են ժողովրդի վրա: Հենց նոր ընկերոջս հետ եմ զրուցել, անձամբ եմ լսել կրակահերթերի ձայնը: Արդեն լրիվ չափն անցել են, սա կոտորած է, ցեղասպանություն::angry
աաաաաաաաաաաաա, էս ինչ է կատարվում, մեր պատուհանից ամեն-ինչ գրեթե երևում է: Քաղաքապետարանի մոտակայքում բառիս բուն իմաստով պատերաազմ է: Կրակոցներ, բոմբեեեեեր ..............
Որ խնդրեմ ախպորս կգտնե՞ս ամբոխի մեջ...
Egern.net
01.03.2008, 21:25
գրեք, գրեք, ինֆորմացիա գրեք
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 21:26
եթե Լևոնը Հայաստանի վրա թքած ունի, խի՞ ա էսքան բան արել ու անում
Ժողովուրդ մի անգամ էլ եմ կրկնում ինչ տարբերություն թե ինչա մտածում ԼՏՊն:
Մենք գնում ենք մեր մոտիկների,ընկերների,ազգակիցների հետ էս մարդասպաններից ազատվելու:Ու կապ չունի ԼՏՊն ա թե Բեն Լադենը:
Մի հատ հլը մտածեք,բա որ էտ մլիցեքից մեկը ձեր քրոջը,ախպորը,բարեկամին ծեծեին ինչ կանեիք,էլի կարդարացնեիք?
Եկեք զրկենք էտ գրողի տարած մլիցեքին իրանց իրավուքներից,նեղ ենք էտ ***** ****ին :angry
Որ խնդրեմ ախպորս կգտնե՞ս ամբոխի մեջ...
Ծով ջան, չեմ հասկանում, ես լրիվ լուրջ բան եմ ասում, դու ինձ ծաղրում ես? :o:o:o
ժողովուրդ էս ամենի վերջը ի՞նչ ա ըլնելու
Armenoid
01.03.2008, 21:27
ՋՈԽՈՎՈւՐԴ ՀԻՄԱ ՆԱԽԴ ԻՐԱՐ ԵՆ ՏԱԼԻՍ Ու ԱՖՏՈՄԱՏԻ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ԼՍՎՈւՄ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!100%
Մենակ Հայլուր չեմ նայում, շատ մարդկանցից եմ բաներ իմացել... Ախպորտ կարող ա անկապ տեղն են խփել ? Ներքին զորքերի նկարած վիդեոները տեսել ես ? Մենակ քո ախպերն ա ետ վիճակում ? Ներքին զորքերի տղեքի վրա ետքան շշեր են քցել բենզինով, կարող ա ինչ-որ մեկն ետ շիշը կպնելուց հետո վերակենդանացման բաժնում չհայտնվի ? Որ չեն ասում ներքին զորքերի մասին բաներ գիտեք մենակ մարդկանց ա բաներ եղել...Ուզում եմ ասեմ պետք չի մի մարդու համար պայքարել ով թքած ունի Հայաստանի վրա...
Ինչ ասեմ ապեր։ Եթե քո համար ճիշտը քնած մարդկանց,կանանց, ծերերի, երեխաների վրա դուբինկեքով լցվելնա ուրեմն աստված քո հետ
Egern.net
01.03.2008, 21:28
ասում են` դեռ օդ են կրակում
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 21:29
ՋՈԽՈՎՈւՐԴ ՀԻՄԱ ՆԱԽԴ ԻՐԱՐ ԵՆ ՏԱԼԻՍ Ու ԱՖՏՈՄԱՏԻ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ԼՍՎՈւՄ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!100%
աաաաաաա չեմ դիմանում,ուզում եմ գնամ,ուզում եմ :angry:angry:angry
Մականուն
01.03.2008, 21:29
Զինվորները բախվել են ցուցարարների հետ և կրակում են ժողովրդի վրա: Հենց նոր ընկերոջս հետ եմ զրուցել, անձամբ եմ լսել կրակահերթերի ձայնը: Արդեն լրիվ չափն անցել են, սա կոտորած է, ցեղասպանություն::angry
Egern.net
01.03.2008, 21:29
էս էլ Ա1+ը .
http://www.a1plus.am/amu/?page=issue&id=58686
ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ՕԴ
[21:15] 01 Մարտի, 2008
Երեւանում լսվում են կրակոցներ: Զորքը կրակում է օդ:
ստեղ են ասել. թուրքերի մայրիկը.....
malaletka
01.03.2008, 21:30
Երեվանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը ստորագրվել է եւ կարող է հրապարակվել ցանկացած պահի: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիս ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ խորհրդատվություններ են անցնում Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանի եւ ուժային կառույցների ներկայացուցիչների միջեւ:
PanARMENIAN.Net
ցեղասպանություն::angry
15թվից են բողոքում, թուրքերի հետ հարաբերություններ չեն ուզում, մի հատ ձեզ նայեք :angry դուք եք իրար կոտորում բա ցեղասպանություն չի՞
հլը լավա գոնե 15ովին թուրքն էր հային մորթում, հիմա հայերն են իրար մորթում :angry էս ինչ վիճակաաաաաաաա :angry
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 21:31
Ժող չեմ հավատում,որ մարդ կա հիմա հանգիստ հացա ուտում տանը,երբ որ մերոնց ընդեղ գյուլլում են,էս ինչ ազգ ենք :angry
Արդեն չեմ դիմանում ինչքան քֆուր գիտեի արդեն մտքումս ասել եմ:
Գոնե տնից կարենայի հելնեի մի հատ ծխեի հանգստանաի(ես ծխող չեմ) :angry
:(...Գնամ երևի..մնում ա մամային համոզեմ..սենց չի լինի, կգժվեմ...
Արդեն սկսում են... Հեսա գիշերվա եղածն ա կրկնվելու...
malaletka
01.03.2008, 21:31
երեխեք աշխատանքիս վայրում եմ ու լսում եմ ձայները....չէի հավատում որ կարան կրակոցներ լինեն....
Կխնդրեմ հավայի տեղը տագնապ չտարածել, հա? Էն էլ գլխաչափ կարմիր տառերով!!
Մեր էրեխեքի հետ խոսեցի նոր, կրակոցները ՄԻԱՅՆ դեպի օդ են հնչում, ու մարդիկ նահանջել են դեպի Հանրապետության Հրապարակ, քանի որ ՕՄՕՆ-ը վրայա տալիս:
Բայց ամեն ինչ խաղաղ է: Դեռ:
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 21:32
Երեվանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը ստորագրվել է եւ կարող է հրապարակվել ցանկացած պահի: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիս ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ խորհրդատվություններ են անցնում Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանի եւ ուժային կառույցների ներկայացուցիչների միջեւ:
PanARMENIAN.Net
Դրանցից որը ձեռս ընգնի մանիտոռս գլխին կտամ :angry
Ես նատուռի հիմա կանգնելեմ են կարգիեմ նեռվայնացել , մերոնց չեմ կարում զանգել , ինչա կատարվում լռիվ գժվելեն արա
Armenoid
01.03.2008, 21:32
երեխեք աշխատանքիս վայրում եմ ու լսում եմ ձայները....չէի հավատում որ կարան կրակոցներ լինեն....
պետքա սրանց հաագայի տրիբունալ:angry:angry:angry
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 21:33
Կխնդրեմ հավայի տեղը տագնապ չտարածել, հա? Էն էլ գլխաչափ կարմիր տառերով!!
Մեր էրեխեքի հետ խոսեցի նոր, կրակոցները ՄԻԱՅՆ դեպի օդ են հնչում, ու մարդիկ նահանջել են դեպի Հանրապետության Հրապարակ, քանի որ ՕՄՕՆ-ը վրայա տալիս:
Բայց ամեն ինչ խաղաղ է: Դեռ:
Քո կարծիքով խաղաղ լինելու դեպքում մարդիկ կնահանջեին?
Ժողովուրդ դեռ օդ են կրակում հաստատ: Նոր մորքուրենցս հետ եմ խոսացել, տան պատուհանից երևում ա, բայց սենց շարունակվի, մարդկնց վրա էլ կրակեն: Իսկ քաղաքական պոռնիկ Արթուրիկը հյուր ա գնացել հայլուրին:
malaletka
01.03.2008, 21:34
WereWulf-ը ասում օդ են կրակում....
Yellow Raven
01.03.2008, 21:34
Ժող չեմ հավատում,որ մարդ կա հիմա հանգիստ հացա ուտում տանը,երբ որ մերոնց ընդեղ գյուլլում են,էս ինչ ազգ ենք :angry
Արդեն չեմ դիմանում ինչքան քֆուր գիտեի արդեն մտքումս ասել եմ:
Գոնե տնից կարենայի հելնեի մի հատ ծխեի հանգստանաի(ես ծխող չեմ) :angry
Մի հատ էլ ես ծխեի(ես որ վաբշե կյանքումս ծխած չկամ):
Ախր սենց չի լինի,էէէէէէէ,ոնց եմ հասկանում էն մարդկանց ովքեր ուզում են գնան,բայց չն կարում:
Լավա զանգեցի վերջը Հայկոին , ասումա վախացրել են հիմա հրապարակ են հասել , մերոնք լավ են
99 % ռեզինից պատռոններ են... Համ ել մարդկանց են վախացնում, հեսա գազ էր ել են քցելու...
*e}|{uka*
01.03.2008, 21:35
Լացս գալիսաաաաաաաա, էս գիշեր կլուսանաաաաաաաաա՞ :cry
Սասունի հետ եմ խոսել..կրակոցներ կան...դեպի օդ...
բոմբեր էլ տեղ-տեղ...
ՄԻ մասը ժողովրդի հրապարակում ա, մյուսը քաղաքապետարանի մոտ...
Չեն նահանջում...
Սասունն ու հովոն լավ են...
Ուրիշ բ ան չգիտեմ դեռ...
Ժողովուրդ դեռ օդ են կրակում հաստատ: Նոր մորքուրենցս հետ եմ խոսացել, տան պատուհանից երևում ա, բայց սենց շարունակվի, մարդկնց վրա էլ կրակեն: Իսկ քաղաքական պոռնիկ Արթուրիկը հյուր ա գնացել հայլուրին:
խնդրում եմ էլի էդ ՏԱԿԱՆՔԻԻԻ անումը մի տվեք, մազերս բիզ-բիզ են լինում, ասումա "Համոզված եմ, Սերժ Սարգսյանի հետ փայլուն աշխատանքներ կտանենք"
ասա, այ տականքքքք, դու չէիր մի քանի օր առաջ ասում Սերժը սենց, Սերժը նենց :angry
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 21:38
Ժող հլը Հայլուրը նայեք,էն ********* Արթուրիկնա,նայեք :ok
Սասունի հետ եմ խոսել..կրակոցներ կան...դեպի օդ...
ՄԻ մասը ժողովրդի հրապարակում ա, մյուսը քաղաքապետարանի մոտ...
Չեն նահանջում...
Սասունն ու Հովոն լավ են...
Ուրիշ բ ան չգիտեմ դեռ...
ինչ լինում ա , թող մենակ սերժիկին ու արթուրիկին լինի ... մեկ էլ լևոնին ...
հույս ունեմ , որ ամեն ինչ նորմալ կվերջանա
Ժող մի հատ հայտարարություն։
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ ԽՈՍԵԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԻՄԱ, ՔԱՆԻ ՈՐ ՇԱՏԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՄԱՆԱԼՈՒ։
ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ԹԵՄԱՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՋՆՋՎԵՆ։ ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՓԱԿՈՒՄԸ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։
Ժողովուրդ դեռ օդ են կրակում հաստատ: Նոր մորքուրենցս հետ եմ խոսացել, տան պատուհանից երևում ա, բայց սենց շարունակվի, մարդկնց վրա էլ կրակեն: Իսկ քաղաքական պոռնիկ Արթուրիկը հյուր ա գնացել հայլուրին:
Ժողովուրդ սրանից ճիշտ խոսք դեռ մի 10 օր էլ չենք լսի...
Վարկանիշ :ok
Մականուն
01.03.2008, 21:45
Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել:
Վերջին տեղեկություններից:
Հրապարակ հասած մեր էրեխեքը լավ են: Մեքենաներ են մի տաս հատ անցել ու օդ կրակել:
Հենց էս գրելուս պահին Werewulf-ը զանգեց: Էլի հետ են գնում Կոնգրեսի մոտ մերոնք Հրապարակից: Էնտեղ լիքը մարդու են շղթայի մեջ վերցրել: Գնում են տեսնեն` ինչ վիճակա:
Բարևում են բոլորիս:
Մերոնցից մի 7 հոգի հիմա ընդեղա , իրանք էնմի քանի հարյուր մեջ են որ վերևից փորձել են միանալ ցույցին բայց իրանց քշել են վերև :
Հենց էս գրելուս պահին Werewulf-ը զանգեց: Էլի հետ են գնում Կոնգրեսի մոտ մերոնք Հրապարակից: Էնտեղ լիքը մարդու են շղթայի մեջ վերցրել: Գնում են տեսնեն` ինչ վիճակա:
Բա Հայկը ասեց որ տունա գնում ես մի 5 րոպե առաջ եմ հետը խոսացել :think
http://chat.softportal.am
Ասում են քանի որ Գյումրիից չեն թողնում գալ Երեւան, ժողովուրդը ուզում է ոտքով գալ:
Բա Հայկը ասեց որ տունա գնում ես մի 5 րոպե առաջ եմ հետը խոսացել :think
Իմ իմանալով դեռ տուն չեն գնում:
Էրեխեք, Արթուրիկը Հայլուրով հաչումա...ինձ կարողա ինֆարկտ խփի...ասումա - իմ կուսակցության 100%-ն իմ հետ համամիտա...
http://chat.softportal.am/
Այստեղ հայերեն էլ կարող եք գրել
մի մեծ կրակահերթով օդ են կրակում,
մի մեծ կրակահերթով օդ են կրակում,
Լսեցի
Լսեցի
Հայլուրը լսիեք: Ասում են Ազատություն ռադիոի հաղորդմամբ ոստիկանական մեքենա են այրել:
Հա հիմա տանկերով են շրջապատել
Քիչ առաջ ոստիկանները մերժել են կրակել ժողովրդի վրա...
Yellow Raven
01.03.2008, 22:25
Էտ հաստատ?Հալալա իրանց:
Քիչ առաջ ոստիկանները մերժել են կրակել ժողովրդի վրա...
փաստորեն մարդկությունը դեռ այդքան էլ մահացած չէ :)
Egern.net
01.03.2008, 22:26
էդ մերժող ոստիկանների ՑԱՎԸ ՏԱՆԵՄ
ինձ նոր ասեցին, որ շենքերի բնակիչները (ոչ միտինգավորներ) իջնում են և այրում են ոստիկանական մեքենաները:
Ժողովրդի բոլոր բաժակները լցվել ա....
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 22:26
Ժող չատը մոտս լռվավ,մենակ իմ մոտա??
REAL_ist
01.03.2008, 22:26
Քիչ առաջ ոստիկանները մերժել են կրակել ժողովրդի վրա...
ովա ասում:o
վախ իմ արև, ովեն դրանք, տենց բանեն հրամայել
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 22:27
Քիչ առաջ ոստիկանները մերժել են կրակել ժողովրդի վրա...
Հաստատ գիտես,թե բերնեբերան?
Yellow Raven
01.03.2008, 22:27
Ժող չատը մոտս լռվավ,մենակ իմ մոտա??
Իմ մոտ էլա մեռել:
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 22:28
Մտցրեցին արտակարգ դրությունը:
Չեմ ջոկում, ասել են կրակեք ժողովուրդի վրա: Չեմ հավատում տենց բան ասած լինեն:
Հո էդքան ախմախ չեն:
Egern.net
01.03.2008, 22:29
բայց էդ նշանակում ա, որ կարան ուրիշ ենիչերների բերեն, որ կրակեն.... ինչպես առավոտյան....
մտեք http://www.skizb.am/cgi-bin/chat/chat.pl
20 օր արտակարգ դրություն...
Հաստատ գիտես,թե բերնեբերան?
Բոլոր ոստիկանների մասին չի խոսքը, բայց հավաստի աղբյուրից ա...;)
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 22:29
ԼԱվ,արդեն պարզա`
ԿԱՐԱՆ ԿՐԱԿԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ<ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԱ
Yellow Raven
01.03.2008, 22:29
Մտցրեցին արտակարգ դրությունը:
Որտեղից իմացար?
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 22:30
Չես հավատա բայց Հ1
էդ մերժող ոստիկանների ՑԱՎԸ ՏԱՆԵՄ
ինձ նոր ասեցին, որ շենքերի բնակիչները (ոչ միտինգավորներ) իջնում են և այրում են ոստիկանական մեքենաները:
Ժողովրդի բոլոր բաժակները լցվել ա....
Էն Արոնյանն էլ ընդե գլուխ ա ջարդում, իրա ցավև տանեմ:)
Ծածկած շուկայի մոտակայքից խուխ է բարձրանում, արվում են մեքենաներ:
Հրապարակի կողմից մի քանի բետեետ շարժվում են ցուցարարների ուղղությամբ:
Հենց նոր նախագահը արտակարդ դրություն հայտարարեց:
20 օր ..... ինչով ա մտածել "նախագահը"?
Yellow Raven
01.03.2008, 22:33
20 օր ..... ինչով ա մտածել "նախագահը"?
Ինչով որ միշտա մտածում...
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 22:33
Նորմալ խոսքերս պրծան,մնացել են հայհոյանքներս...:angry:angry:angry
Ժող գիտեք, որ արտակարգ իրավիճակի դեպքում քաղաքական քննարկումները արգելված են:
Աչքիս ակումբն էս թեման էլ է փակվելու:(
Ժողովուրդ Հայհոյել չկա... Աղջիկներ էլ կան այստեղ :angry
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 22:35
Ժող գիտեք, որ արտակարգ իրավիճակի դեպքում քաղաքական քննարկումները արգելված են:
Աչքիս ակումբն էս թեման էլ է փակվելու:(
Էդ դեպքում եկեք հավաքվենք Հ1ը գմփցնենք:angry
շատ հնարավոր ա , որ քաղաքականություն թեման փակվի
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 22:36
Ժողովուրդ Հայհոյել չկա... Աղջիկներ էլ կան այստեղ :angry
Հանգիստ ախպերս ;),բա մենք տենց տղեք ենք?:)
Yellow Raven
01.03.2008, 22:36
Էէէէէէէէէ,ոնց արգելվում են,չփակեք ադմիններ:
Լ.յ.ո.վ.
01.03.2008, 22:38
Էէէէէէէէէ,ոնց արգելվում են,չփակեք ադմիններ:
Միանում եմ կոչիդ :
Հեսա աղջիկներն էլ կսկսեն հայհոյել։ Կարողա՞ մարդ չեն։
Էէէէէէէէէ,ոնց արգելվում են,չփակեք ադմիններ:
անհնազանդություն ներկայիս կառավարությանը ???
այս հարցը ունի մեկ ճիշտ պատասխան
ԱՅՈ!!!!!!!!!!
Ժող գիտեք, որ արտակարգ իրավիճակի դեպքում քաղաքական քննարկումները արգելված են:
Աչքիս ակումբն էս թեման էլ է փակվելու:(
Ֆորումների վրա չի տարածվում։ Բայց այս թեման կփակեմ։
Թեման փակվում է։
Ապօրենի նախագահ է։ Չի կարելի ենթարկվել նրա խոսքերին։ Նենց որ պարեկային ժամ չէ։ Չփակեք ֆորումը։