PDA

Դիտել ողջ տարբերակը : . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .



Էջեր : 1 2 3 4 5 6 [7] 8

քաղաքացի
01.03.2008, 11:14
Այս պահին Ազատության հրապարակում տեղի են ունենում "մաքրման աշխատանքներ": Հրապարակում եղած վրանները քանդվել են եւ բարձվել ոստիկանական բեռնատարները: Հրապարակը եւ հարակից փողոցներն առայժմ փակ են: Հյուսիսային պողոտայի մոտ բազմություն է հավաքվել, որոնց պարբերաբար կոչեր են անում ցրվել:

Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարվաց չէ, այնպես որ նրանց տված կոչերը անհիմն են: Նրանք իրավունք չունեն մարդկանց տեղաշրժել: Ժողովուրդը ոչ մի հակաօրինական քայլ չի անում փողոցում հավաքվելով:

Ra$Ta
01.03.2008, 11:14
http://a1plus.am/am ֆսյո էսել չի բացում:angry

Հա լավ էս մեկը սխալ էր , հիմա բացումա:ok

Սելավի
01.03.2008, 11:18
Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը տեղեկացնում է, որ Ա1 լրատվականի շենքը շրջապատված է ոստիկանության կողմից և լրագրողները հնարավորություն չունեն շենքից դուրս գալու և ներս մտնելու:

Երկիր մեդիան էլ են անջատել

Rubosh
01.03.2008, 11:19
իմ մոտ բացումա, բայց Կանադա

Empty`Tears
01.03.2008, 11:19
Ողբալից իրավիճակ է Հայաստանում....
Ցավալի է գտնվել այդտեղ...:(

Ռուֆուս
01.03.2008, 11:22
Ողբալից իրավիճակ է Հայաստանում....
Ցավալի է գտնվել այդտեղ...:(

Այո, ցավալի է գտնվել այստեղ և ոչինչ չձեռնարկել!

Artgeo
01.03.2008, 11:23
11:00

Մարտ 01, 2008


Մեր թղթակիցը հայտնում է, որ ժամը 11:00-ին Մաշտոց-Թումանյան խաչմերուկում` SAS խանութի հարեւանությամբ, ոստիկանները հարձակվել են կանգառում կանգնած խաղաղ քաղաքացիների վրա: Ժողովուրդը բղավել է` ի՞նչ եք անում: Կանգառում է գտնվել նաեւ մի արտասահմանցի զույգ, ոստիկանների հարձակման ժամանակ արտասահմանցի կնոջ ուշքը գնացել է: Ուշաթափություն է եղել նաեւ մի երիտասարդ աղջկա մոտ: Երիտասարդ տղաներից մեկն այդ պահին բղավել է ոստիկանների վրա, նրան բռնել են եւ մեքենայով տարել:

Ra$Ta
01.03.2008, 11:23
http://www.youtube.com/watch?v=tXdYW5jYN1c

Empty`Tears
01.03.2008, 11:25
Այո, ցավալի է գտնվել այստեղ և ոչինչ չձեռնարկել!

Ախր դուք ինչ կարող եք անել՝՝ոչինչ...ձեզանիր ոչինչ չի գնուն ձեռնարկել, ամեն ինչ անիմաստ է լինելու, ինչ էլ , որ անեք...:(

Սելավի
01.03.2008, 11:26
Օլիգարխների ախրանիկներն են ծեծում ժողովրդին, բայց իրանց մեջ էլ եքա վիրավորներ կան արդեն:

քաղաքացի
01.03.2008, 11:26
Ախր դուք ինչ կարող եք անել՝՝ոչինչ...ձեզանիր ոչինչ չի գնուն ձեռնարկել, ամեն ինչ անիմաստ է լինելու, ինչ էլ , որ անեք...:(
Պսիմիստ:

Artgeo
01.03.2008, 11:27
Լեւոն Տեր–Պետրոսյանը ասուլիս է տալիս

Մարտ 01, 2008


Ժամը 11:00-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը մամլո ասուլիս էր հայտարարել իր առանձնատանը: Թեեւ ոստիկանները շրջափակել էին առաջին նախագահի առանձնատունը, լրագրողներին մի քանի կետերում ստուգելուց հետո, այնուամենայնիվ, թույլ են տվել մտնել: Ներկա են մոտ 40 լրագրող եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները եւ ԵԱՀԿ դիտորդներ: Այս պահին առաջին նախագահը ներկայացնոմ է տեղի ունեցածի մանրամասները: Ըստ Տեր-Պետրոսյանի` օգտագործվել են մահակներ եւ էլեկտրաշոկ:

Fobus
01.03.2008, 11:31
11:00

Մարտ 01, 2008


Մեր թղթակիցը հայտնում է, որ ժամը 11:00-ին Մաշտոց-Թումանյան խաչմերուկում` SAS խանութի հարեւանությամբ, ոստիկանները հարձակվել են կանգառում կանգնած խաղաղ քաղաքացիների վրա: Ժողովուրդը բղավել է` ի՞նչ եք անում: Կանգառում է գտնվել նաեւ մի արտասահմանցի զույգ, ոստիկանների հարձակման ժամանակ արտասահմանցի կնոջ ուշքը գնացել է: Ուշաթափություն է եղել նաեւ մի երիտասարդ աղջկա մոտ: Երիտասարդ տղաներից մեկն այդ պահին բղավել է ոստիկանների վրա, նրան բռնել են եւ մեքենայով տարել:
ուրիշ սուտ չկար գրելու?

Artgeo
01.03.2008, 11:33
ուրիշ սուտ չկար գրելու?
Չգիտեի, որ Ա1+ ու Ժամանակ.կոմ -ից բացի, hetq.am - ին էլ են մեղադրում սուտ տարածելու մեջ… Դե եթե սուտ ա, ինչ ասեմ... Երկու Աստղ նայի :)

Ra$Ta
01.03.2008, 11:34
ուրիշ սուտ չկար գրելու?

Էտ վռոդի խիա սուտ ? Կարողա գտնում ես որ առավոտվը բան չի եղել եկելեն իրար պաչելով բարևեն տվե ու ախպերական խնդրել են որ ցրվեն : Հիմա քաղաքում խայտառակ վիճակա

Սելավի
01.03.2008, 11:36
Այս պահին բավական բազմություն է հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Հավաքվածներն իրենց աջակցությունն են հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Աբելյան
01.03.2008, 11:37
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ

Այս պահին բավական բազմություն է հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Հավաքվածներն իրենց աջակցությունն են հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին:
www.lragir.am

Empty`Tears
01.03.2008, 11:43
Պսիմիստ:


Լավ..կանցնեն օրեր.. կհիշես ասածս..
Սխալվում ես...Ամեն ինչում ուղղակի, պարզն եմ տեսնում...

Մականուն
01.03.2008, 11:43
ուրիշ սուտ չկար գրելու?

Կա, ժամը 12:00-ին իրավապահներից կլսես

Rubosh
01.03.2008, 11:47
վատա http://youtube.com/watch?v=r6PSyd7tX3c

Empty`Tears
01.03.2008, 11:49
http://www.youtube.com/watch?v=o9RwQyK_zIU

Հիմար չի բա, Եվրեյի դրոշը ինչի է, վեր բարձրացրել...
(ոչ ոքի կողմ չեմ)..

Artgeo
01.03.2008, 11:49
Կա, ժամը 12:00-ին իրավապահներից կլսես
«10 Իսրայելի քաղաքացի, ազգությամբ թուրք հարբած ու թմրանյութերի ներգործության տակ գլխով դաժանաբար ծեծել են մի քանի հարյուր հատուկ ջոկատայինների»

Հայտնում են այսպես կոչված «իրավապահ մարմինները…

Ra$Ta
01.03.2008, 11:51
http://www.youtube.com/watch?v=r6PSyd7tX3c


http://afp.google.com/article/ALeqM5gKt8k4OaQhGk7Isu4Dz5LLMnDsOA

Սելավի
01.03.2008, 11:53
՚10 ՀՈԳՈՎ ՄԻ ՀՈԳՈՒ ԷԻՆ ԾԵԾՈՒՄՙ
[11:40] 01 Մարտի, 2008

Լուսադեմին ծեծի ենթարկված ցուցարարները, նրանց միացած սովորական քաղաքացիներ հավաքվել են Ֆրանսիական դեսպանատան մոտ: Նրանց են միանում են նաեւ երթով եկող նոր քաղաքացիներ:

Ցուցարարներն այստեղ կմանան մինչեւ ժամը 15-ին, որից հետո նրանք միասին երթ ու հանրահավաք կանցկացնեն: ՚Ով է գիշերով հարձակվում խաղաղ ցուցարարների վրա: Միայն թուրքըՙ,-զայրացած ասաց մի ցուցարար: Ազատության հրապարակում ականատեսներից մեկը` Հաղթանակ գյուղի մի բնակիչ` Վարդուհին պատմեց, որ հերիք չէ օպերայի հրապարակում հարձակվեցին իրենց վրա, իսկ մի առաջ. ՚Պրոսպեկտում, կնոջը գցած գետնին գցած երեք հոգի դուբինկաներով ծեծում էինՙ: Նրա խոսքերով` Թուրքիայից պահանջում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչել, բայց ՚Օմոնը Քոչարյանի հրամանով ցեղասպանություն է անումՙ: ՚ Մի երիտասարդի 10 հոգով ծեծեցին, գցեցին, երեւի մահացավ ինքըՙ,- պատմեց մի այլ ականատես:

՚Առանց զգուշացնելու չորս կողմից վրա տվեցին, սկզբում ոստիկանությունը, հետո` այստեղի զորքերը, հետո միացավ , ոնց որ Ղարաբաղի սպեցնազը: Ոնց որ նրանց հագուստի վրա այդ էր գրված: Հետո առանց խնայելու կանանց, երեխաներին, ծեծեցին: Կանանց նույնիսկ գցելով ավտոմեքեների դեմը` դուբինկաներով խփել ենՙ,-ասաց մի այլ ականատես Մկրտիչ Աբրահամյանը, որը մասնակցում էր դեպի Ֆրանսիական դեսպանատուն երթին: ՚Եթե մենք չհաղթենք, ես այս երկրից պարզապես շատ հեռու կգնանքՙ,-ասաց նա:

Իսկ առայժմ Ֆրանսիական դեսպանատան մոտ ցուցարարները գոռում են ՚Ա-զա-տութ-յունՙ, ՚Լեւոն-նախագահՙ

Fobus
01.03.2008, 11:53
Ra$Ta, ապե չտեսար թթե որ մի գրածի վրով էի գրե, որ ուրիշ բան ես խոսում ՞
էն ա սուտ, որ անկապ կանգառում կայնածներին են ծեծե

Սելավի
01.03.2008, 11:55
Օվ կարող է ասել Ճիշտա որ Հայկ Հարութունյանը հրաժարական տվեց

Artgeo
01.03.2008, 11:55
Հարձակումից առաջ չեն զգուշացրել

Մարտ 01, 2008


Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ հարձակումից առաջ իրենց չեն զգուշացրել, այլապես հրապարակից կհանեին կանանց եւ երեխաներին:

Երեկ Տեր-Պետրոսյանը դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելու ԿԸՀ որոշումը ընտրությունների արդյունքները ճանաչելու վերաբերյալ, ուստի օրենքով նա առայժմ անձեռնմխելի է: Սակայն ասուլիսի ընթացքում առաջին նախագահը կանխատեսել է, թե իրեն այսօր-վաղը կձերբակալեն:


Ժողովուրդն անկոտրում է

Մարտ 01, 2008


Այսօր ժամը 15:00-ին հայտարարված է հանրահավաք: Այս պահին բազմություն է հավաքվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը եւ Օպերայի մերձակա փողոցներում ու այգիներում:

քաղաքացի
01.03.2008, 11:55
Ra$Ta, ապե չտեսար թթե որ մի գրածի վրով էի գրե, որ ուրիշ բան ես խոսում ՞
էն ա սուտ, որ անկապ կանգառում կայնածներին են ծեծե
առավոտվա վրով ես ոչ մի բան չեմ գրել, եթե ինչ որ բան տենում ես որ գրել եմ, մի հատ գնա աչքի բժշկի, թե չգիտես որդե կա աչքի բժիշկ, ասա ես քեզ կասեմ որդե գնաս
Արտգեո, ապե, դու քո խորհուրդները, թե ես ինչ նայեմ, պահի մեջտ, կամ էլ զուգարանում օգտագործի

Ավելի լավ ա կռվիդ թարգը տաս ու էթաս քո ազգակիցներին պաշտպանես:

Empty`Tears
01.03.2008, 11:57
http://www.youtube.com/watch?v=r6PSyd7tX3c


http://afp.google.com/article/ALeqM5gKt8k4OaQhGk7Isu4Dz5LLMnDsOA

Մամա ջան...:o Ահավորություն է... վերջը սրա որն է..:(

Ra$Ta
01.03.2008, 11:57
Ra$Ta, ապե չտեսար թթե որ մի գրածի վրով էի գրե, որ ուրիշ բան ես խոսում ՞
էն ա սուտ, որ անկապ կանգառում կայնածներին են ծեծե
առավոտվա վրով ես ոչ մի բան չեմ գրել, եթե ինչ որ բան տենում ես որ գրել եմ, մի հատ գնա աչքի բժշկի, թե չգիտես որդե կա աչքի բժիշկ, ասա ես քեզ կասեմ որդե գնաս
Արտգեո, ապե, դու քո խորհուրդները, թե ես ինչ նայեմ, պահի մեջտ, կամ էլ զուգարանում օգտագործի

Ապե ջան ես իսկականից հիմա ինչ որ վիճելու հավես չունեմ ու հավես չունեմ իրար վիրավորելու որտև հիմա էն պահը չի որ ես ու դու իրար հետ ինչ որ թեմա ունենանք : Ու գտնում եմ որ կարելա հարգանքով վերաբերվել իրար:

Fobus
01.03.2008, 11:59
ոչ Սերժն ա մի բան, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը…
իրանց մեջ դժվարա ասել, թե որ մեկն ա ավելի լավը, որը վատը…
խի պտի Սերժին հանելով Լևոնին բերենք ՞
ուրիշ մարդ չկա ՞
էտ խի էր Սերժը իր "նախկին" դավաճանի հետ կազմեց կոալիցիա ՞ իրանց սաղին պետքա հանել ու նոր մարդ բերել
էս ամեն ինչի մեջ շատ խառն ա Արթուրիկի(ինչպես այստեղ եք ասում) մատը…
հենց նստավ քարտուղար ՎՏԱՆԳԱՎՈՐ խուրհրդի , միանգամից ցրեցին, տարօրինակ չի՞

Barça
01.03.2008, 12:01
«10 Իսրայելի քաղաքացի, ազգությամբ թուրք հարբած ու թմրանյութերի ներգործության տակ գլխով դաժանաբար ծեծել են մի քանի հարյուր հատուկ ջոկատայինների»

Հայտնում են այսպես կոչված «իրավապահ մարմինները…
եթե արել են ճիշտեն արել.

Guetta
01.03.2008, 12:04
Էս ամեն ինչի մեղավորը Լևոննա, Լևոնի վերջը պետքա տալ, Լևոնը պետքա պատասխան տա այն մարդկանց համար, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ:

Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր:

Fobus
01.03.2008, 12:05
Լևոնը էտ ամենի համար մեղավոր չի…
մարդկանց զգուշացնում էին, որ անօրինական քայլերի են նրանք դիմում…
ոչ մեկի վզին պետք չի ջարդել դա

Empty`Tears
01.03.2008, 12:06
Էս ամեն ինչի մեղավորը Լևոննա, Լևոնի վերջը պետքա տալ, Լևոնը պետքա պատասխան տա այն մարդկանց համար, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ:

Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր:
Որոշ չափով այո համաձայն եմ, որ նա մեղաոր է...

Ra$Ta
01.03.2008, 12:07
Էս ամեն ինչի մեղավորը Լևոննա, Լևոնի վերջը պետքա տալ, Լևոնը պետքա պատասխան տա այն մարդկանց համար, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ:

Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր:

Զոհեր կան :angry ,իսկ դու ստեղ մեղավորեք ման գալիս , հա Լևոննա մեղավոր , Սերժը բոլորովին անմեղա :angel

Anchi
01.03.2008, 12:07
Էս ամեն ինչի մեղավորը Լևոննա, Լևոնի վերջը պետքա տալ, Լևոնը պետքա պատասխան տա այն մարդկանց համար, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ:

Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր:


Այո՛, մեղավորը Լևոնն է, բայց արդյոք տղամարդկություն կունենա՞ իր մեղքն իր վրա վերցնելու:

Modigliani
01.03.2008, 12:08
http://www.youtube.com/watch?v=o9RwQyK_zIU

Հիմար չի բա, Եվրեյի դրոշը ինչի է, վեր բարձրացրել...
(ոչ ոքի կողմ չեմ)..

սուտ ա, ոչ մի անգամ եվրեյի դրոշ չի էղե, 100տոկոսով եմ ասում, հաստատ սարքած ա

քաղաքացի
01.03.2008, 12:09
Մեղավորը ո՞րս ա: 5000 զինված ԱԱԾ-ի ոստիկաններ հարձակվել են 5000 խաղաղ ու անզեն ցուցարարների վրա: Լավա չեք ասում Ա. Թամանյանն ա մեղավոր, որ Երևանի գլխավոր ճարտարապետ ա եղել: Ամոթ ա այ մարդ, ամոթ:

Marduk
01.03.2008, 12:10
1996, 2003, 2004, 2008
երբ պետք է խելքներդ գլուխներդ հավաքեք ու հասկանաք որ հաղթել հնարավոր է միայն երբ ամբողջ ազգը կմիավորվի, երբ մարդը ստիպված չի լինի ամբողջ օրերով արդարացնել իր լիդերի նախկին հանցանքները:
երբ պետք է հասկանաք որ ատելով չեն հաղթում , ստով չեն հաղթում այլ հանունով են հաղթում ու ճշտով են հաղթում:

Barça
01.03.2008, 12:10
Լևոնը էտ ամենի համար մեղավոր չի…
մարդկանց զգուշացնում էին, որ անօրինական քայլերի են նրանք դիմում…
ոչ մեկի վզին պետք չի ջարդել դա
կարաս մի հատ ասես որներ անօրինական?
մենթերի ասածներին քիչ հավատա

քաղաքացի
01.03.2008, 12:10
Վիկտոր Հյուգոն ասել է «Այստեղով անցել են թուրքերը»: Հիմա դա կարելի է Ազատության հրապարակի համա ասել:

Empty`Tears
01.03.2008, 12:11
սուտ ա, ոչ մի անգամ եվրեյի դրոշ չի էղե, 100տոկոսով եմ ասում, հաստատ սարքած ա


Այո հնարավոր է, սակայն իմանալով, որ կինը Եվրեյ է, կարելի է այդպիսի բան տեսնել և հավատալ..

Guetta
01.03.2008, 12:13
Այո՛, մեղավորը Լևոնն է, բայց արդյոք տղամարդկություն կունենա՞ իր մեղքն իր վրա վերցնելու:



Մեկա պտի լևոնը պատասխան տա էս ամեն ինչի համար, իրան 100 անգամ ասվելա, որ թող փախի... Ինքը էս ժողովրդի մի որոշ զանգվածին հրահրեց:

Lonely
01.03.2008, 12:13
Դուք չգիտէիք չէ որ վերջը ես ա լինելու ? Հազար անգամ ասել են ամեն մեկին մի գնա ետ ցույցին, բայց... ԼՏՊ-ին բռնել են ? Կարող ա ակումբի Լևոնականներին բռնել են ?

Մականուն
01.03.2008, 12:15
Էս ամեն ինչի մեղավորը Լևոննա, Լևոնի վերջը պետքա տալ, Լևոնը պետքա պատասխան տա այն մարդկանց համար, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ:

Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր, Լևոն Հեռացի՛ր:

Գրածիդ ժողովուրդը մի պատասխան ունի "Ով @@@-ի, ով գնա սանատորիա":angry

Marduk
01.03.2008, 12:15
Լևոնը մեղավոր է նրանով որ ինքն է այս ամբողջի հիմքը դրել:
Երբ Վանոն ասեց որ մի 800 հոգի պետք է սպանած լինեինք ու դրանից հետո ժողովուրդը նորից գոռաց Վանո, Լևոն ուրեմն ժողովուրդը դեռ երկար է դեգերելու այս անհուսալի վիճակում

ChildOfTheSky
01.03.2008, 12:15
էսօրվա հանրահավաքը որտե՞ղ ա

Guetta
01.03.2008, 12:18
Լևոնը իրա կայֆին իրա բնում, այսինքն` իրա սև տանը նստածա, ինչպես և սպասվում էր... էլի չեղավ որ ժողովրդի մի որոշ զանգված տուժեց, իսկ Լևոնը ինչպես միշտ կլափի վախտին իրա դիզած փողերը:

Vlad_arm
01.03.2008, 12:18
Երևանում ապրողներ խնդրում եմ մի հատ գրեք հիմա տեղ ինչ է կատարվում? Լավ բաներ չեմ լսում:

Anchi
01.03.2008, 12:20
կարաս մի հատ ասես որներ անօրինական?


Լևոնը ցույցի համար թուլտվություն չէր ստացել, որ հետո այնտեղ ինչ կատարվի պատասխանատվությունն ինքը չկրի:
Բացի մենթերի զգուշացումներից, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ու մի շարք այլ կոմպետենտ անձինք նախազգուշացնում էին, որ գործողություններն անօրինական են, անընդհատ երկարացնում էին ժամանակը, որ Լևոնը կամավոր ցրեր, բայց…
Ու եղավ այն, ինչ եղավ այսօր…
Ո՞վ է մեղավոր, Լևոնը…

Empty`Tears
01.03.2008, 12:20
Երևանում ապրողներ խնդրում եմ մի հատ գրեք հիմա տեղ ինչ է կատարվում? Լավ բաներ չեմ լսում:

Արդեն այնքան գրեցին...:(

Տես... http://www.youtube.com/watch?v=tXdYW5jYN1c
http://www.youtube.com/watch?v=r6PSyd7tX3c

ChildOfTheSky
01.03.2008, 12:23
Ապրի Լևոնը , հալալ ա իրան , սենց ժողովրդին դեռ ոչ ոք չէր կարողացել հավաքել : Ամեն ինչ իրա սցենարով ա , "Մեր դեմ դանակ հանողը դանակից կընկնի" : Ափսոսում եմ , որ էրեկ տուն եմ գնացել , գոնե դրանցից մի հարյուր հոգու անձամբ մեր կքրֆեի :

Ra$Ta
01.03.2008, 12:24
Հիմա տենց բան չկա , ամբողջ աշխարը և մեր մոտ ցույց կազմակերպելուց պռոստը զգուշացնում ես իրանց թողնելով չի , միակ օրինախախտումը դա հակապետական խոսաքցություններն են , իսկ ցույցի կազմակերպան հետ ոչ մի անօրինական բան չի եղել , էտ հաստատ

ChildOfTheSky
01.03.2008, 12:25
Լևոնը ցույցի համար թուլտվություն չէր ստացել, որ հետո այնտեղ ինչ կատարվի պատասխանատվությունն ինքը չկրի:
Բացի մենթերի զգուշացումներից, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ու մի շարք այլ կոմպետենտ անձինք նախազգուշացնում էին, որ գործողություններն անօրինական են, անընդհատ երկարացնում էին ժամանակը, որ Լևոնը կամավոր ցրեր, բայց…
Ու եղավ այն, ինչ եղավ այսօր…
Ո՞վ է մեղավոր, Լևոնը…
մեղավորը դու ես , որ Ռոբերտին ու Սերժին չես պատասխանում "Դու իրավասու չես հանրահավաք ցրելու" :

P.S.
01.03.2008, 12:30
Էս պահին երկիրը ճակատագրական ժամեր է ապրում։

Ով է մեղավոր, ով չի մեղավոր՝ ձեր կարծիքը արտահայտեք ավելի ուշ։ Հիմա բոլորի նյարդերը լարված են։

Այս պահից սկսած այստեղ խնդրում եմ տեղադրեք ՄԻԱՅՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։

Մնացած բոլոր հաղորդագրությունները ջնջվելու են։ էս որոշումը իմն է։ Ուժի մեջ կլինի այնքան, մինչև կրքերը հանդարտվեն։

Սելավի
01.03.2008, 12:34
Ֆրանսիական դեսպանատան մոտ, Գրիգոր Լուսավորիչ փողոցը երկու կողմից փակել են տրոլեբուսներով, որոնց միջեւ կանգնած են ցուցարարները: Փողոցի մեջտեղում բեռնատարով բերել են Ազատության հրապարակից հավաքված աղբը եւ ներքնակներ ու զանազան պարագաներ, թափել փողոցում: Ինչ-որ մարդիկ դատարկ շշերով եւ վառելափայտով պարկերը դատարկեցին եւ մարդկանց կոչ էին անում դրանցով հարվածել ոստիկաններին: Ոստիկաններն էլ մահակով հարվածել էին մի երիտասարդի ոտքին, մի ուրիշ երիտասարդի գլուխն էր վիրավորվել եւ արյուն էր գալիս, որին արագ տաքսիով տարան բժշկի: Այս երիտասարդը բղավում էր, որ ոսիկանները հարվածել են նաեւ մի 20 տարեկան աղջկա:

Sunny Stream
01.03.2008, 12:37
Վիկտոր Հյուգոն ասել է «Այստեղով անցել են թուրքերը»: Հիմա դա կարելի է Ազատության հրապարակի համա ասել:

Ակումբցիներից ո՞վ է եղել...
գիտեմ, որ Ծովենք նորմալ են, մյուսներից լուր չունեմ... իմ ծանոթներից մեկին չեն գտնում... :(
ես ժամը 9-ից օպերայի շրջակայքում եմ, ահավոր էր... լացս գալիս էր...
զզվելի էր... անցնել էդ կենդանիների շարքերի մոտով...

սարսափելի էր լսել մարդկանց պատմածները...

յախք... Գռզոն ասում է, որ բռնություն չի եղել :angry

վիդեո կա echannel.am -ում... ու նյութեր...

քաղաքում լիքը անկազմակերպ խմբեր կան, որոնք էլի ծեծվում են,
ժամը 3-ին կհանդիպենք ...
ապրի Երկիր Մեդիան... գոնե...

Լևոնը տնային կալանքի մեջ է, ասուլիսի ժամանակ ընկերները հազիվ են ներս մտել, թե չէ մինչ այդ չէին թողնում... ընտանիքի անդամներին հեռացրել են տնից, չգիտեմ, թե ինչ է անելու... եթե ուրախությամբ ենթարկվի տնային կալանքին, էս ժողովրդի առաջին զոհը ինքը կդառնա...

Սելավի
01.03.2008, 12:38
Առավոտյան 9-ի սաhմաններում Օպերայի մոտ կարելի է հանդիպել արտասվող կանանց, որոնք անընդմեջ ասում էին. ՚Սրանք թուրքից էլ բեթար են, մարդ չենՙ: Կանայք չէին կարողանում զսպել իրենց զայրույթը եւ նրանցից մեկը մի փոքր հանգստանալով ասաց. ՚Ես նման բան չեմ տեսել: Ինչպես կարելի է մեր ժողովրդի նկատմամբ այպես դաժան վերաբերվել: Մի՞թե աշխարհը չի տեսնում, թե ինչ է կատարվումՙ:

Ծեծվածներից մեկը` Հայկ Երիցյանը, պատմեց հետեւյալը. ՚Ժամը 7-ի կողմերը զորք շրջափակել էր մեզ: Մարդիկ քնած էին կամ կիսաքնած: Առանց որեւէ նախազգուշացումի հարձակվեցին` զինված մինչեւ ատամները եւ սկսեցին դաժանաբար ծեծել: Նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը ասեց, սպասեք տեսնենք ինչ է ասում զորքը, բայց նրանք ոչինչ չասացին` այլ հարձակվեցին: Իսկ այժմ փնտրում եմ եղբորս` Սողոմոն Երիցյանին: Արդեն 2 ժամ է փնտրում եմ եղբորսՙ:

Հյուսիսային պողոտայում կային նաեւ այլ անձինք, որոնք իմանալով ջարդերի մասին շտապում էին Թումանյանի փողոց, որտեղ մոտ 200 անձիք վանկարում էին ՚Լե - վոն, Լե-վոնՙ:

՚Սա տեռոր է: Այլ կերպ սա բնութագրել հնարավոր չէ: Անպաշտպան քնած մարդկանց նման դաժան ծեծի են ենթարկել եւ ուզում են, որ այս երկրում օրենք հաստատվիՙ, - ասաց մոտ 50 տարեկան մի տղամարդ:

Ավելացվել է 15 րոպե անց
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ձերբակալված է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ ականատեսների` նա նաեւ դաժան ծեծի է ենթարկվել:

Տեղեկություններ էին տարածվել, որ ձերբակալված է նաեւ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ըստ շտաբի, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Լէգնա
01.03.2008, 12:58
http://azatutyun.am/armeniareport/report/ar/2008/03/EDEFA386-95B1-4D0C-B6DB-D53CA2008FB8.ASP





Մհեր Մանուկյան. - ՙԾեծուջարդը զանգվածային էր՚

Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից Մհեր Մանուկյանը, ով Ազատության հրապարակում այսօր առավոտյան իրավապահների բռնություններից տուժածներից է, ՙԱզատություն՚ ռադիոկայանի հարցին, թե քանի մարդ է տուժել, ասաց, որ ծեծուջարդը ՙզանգվածային էր՚:

ՙՈվ որ կոնտակտի գծում էր, բոլորը տուժել են՚, - շարունակեց նա: - ՙԸնդ որում` չխնայելով ընկածներին... Այդպես խփելով, ջարդելով քշեցին ներքեւ: Հետապնդեցին մինչեւ Հանրապետության հրապարակ, հրապարակից էլ անց, նույնիսկ մինչեւ Ձկան խանութ՚:

ՙՈստիկանները տարբեր կողմերից մահակներով, վահաններով եկան՚, - առավոտյան գրոհի մասին պատմեց նա: - ՙԼեւոն Տեր-Պետրոսյանը հատուկ հայտարարեց` ժողովուրդ ոչ մի կոնտակտի չգնաք, հանգիստ կանգնեք, տեսնենք ինչ են ուզում այս մարդիկ: Ու հատուկ հայտարարեց, որ այստեղ կանայք կան, երեխաներ կան, եւ խնդրեց ոստիկանությանը որեւէ այդպիսի բանի չգնալ: Չկանգնեցին, եկան ժողովրդի վրա եւ սկսեցին երկու կողմից ջարդել՚:

ՙՕղակը սեղմեցին, քանի որ ժողովուրդը փորձում էր Լեւոնից պաշտպանել: Ինչ-որ սարքերով ջուր էին լցնում ժողովրդի վրա, քշեցին Հյուսիսային պողոտա ու անընդհատ հետապնդելով, մահակներով խփելով հետ մնացածներին, ընկածներին խփելով... Ով ընկնում էր, շրջապատում էին, սկսում էին ոտքերով խփել՚:

Նա ասաց, որ մահակով հարվածել են իր գլխին. - ՙՄեծ բացվածք է: Բժշկի չենք դիմել: Մտածեցինք, այս պահին ավելի լավ է վստահելի մարդու դիմենք... Ես մայիսի 9-ին եղել եմ այդ դեպքերի մեջ, ու այդ վիճակով բժիշկները ուղղակի հրաժարվեցին ինձ սպասարկել՚:

Նրա տեղեկություններով, տուժել են նաեւ ՙՀանրապետություն՚ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով առաջին գծում էր, եւ Հրանտ Մաթեւոսյանի որդին` Դավիթ Մաթեւոսյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Սելավի
01.03.2008, 12:59
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ձերբակալված է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ ականատեսների` նա նաեւ դաժան ծեծի է ենթարկվել:

Տեղեկություններ էին տարածվել, որ ձերբակալված է նաեւ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ըստ շտաբի, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Empty`Tears
01.03.2008, 13:02
http://azatutyun.am/armeniareport/report/ar/2008/03/EDEFA386-95B1-4D0C-B6DB-D53CA2008FB8.ASP

Ինձ մոտ չի բացում...:(:oy

Yellow Raven
01.03.2008, 13:02
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ

1. Դավիթ Մաթեւոսյան
2. Արմեն Օհանյան
3. Դավիթ Առաքելյան Կենտրոնի ոստիկանություն
4. Վահագն (Վարդգես) Հայոցյան Կենտրոնի ոստիկանություն
5. Արամ Մանուկյան Կենտրոնի ոստիկանություն
6. Մասիս Այվազյան
7. Լեւիկ Խաչատրյան
8. Հրանտ Բագրատյան
9. Գագիկ Շամշյան (լրագրող) Քանաքեռի ոստիկանություն
10.

ԱՆՀԱՅՏ Է ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

1. Վահագն Խաչատրյան
2. Ալեքսանդր Արզումանյան
3. Արարատ Զուրաբյան
4. Քրիստ Մանուկյան (Մանուկի)
5. Մանուել Մանուկյան (Մանուկի)

ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

1. Արամ Բարեղամյան Հանրապետական
2. Բաբկեն Աթոյան Հանրապետական
3. 3 հոգի Շտապ օգնության
4. 6 քաղաքացի 1 ոստիկան վերակենդանացման բաժնում Մասիվի հիվանդանոց

lragir.am

Երկնային
01.03.2008, 13:07
Ես շոկի մեջ եմ… :( մեր աչքի դեմը մի խումբ ուսանողներ գնում էին դասի, նենց ծեծեցին, որ գլուխները արունլվիկ էր եղել… :( կանգառում երթուղայինը կանգնում էր, հենց դուռը բացվում էր, ծեծում էին ժողեվրդին… :( կեսին խանութներում փակել էին, որ դուրս չգան… ճիշտ են էլի թուրքերը ասում` հայերի ձեռքը զենք տաս, իրար կկոտորեն…

Ռուֆուս
01.03.2008, 13:09
Էրեխեք, խնդրում եմ ոչ մեկդ ծայրահեղ քայլերի չդիմեք, ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը տուժի: Բոլորդ մնացեք տանը մինչև ամեն ինչ հանգստանա

Empty`Tears
01.03.2008, 13:09
Ես շոկի մեջ եմ… :( մեր աչքի դեմը մի խումբ ուսանողներ գնում էին դասի, նենց ծեծեցին, որ գլուխները արունլվիկ էր եղել… :( կանգառում երթուղայինը կանգնում էր, հենց դուռը բացվում էր, ծեծում էին ժողեվրդին… :( կեսին խանութներում փակել էին, որ դուրս չգան… ճիշտ են էլի թուրքերը ասում` հայերի ձեռքը զենք տաս, իրար կկոտորեն…

Անտեղի տեղը ? :(

Երվանդ
01.03.2008, 13:10
Սպասում ենք երեխեքին որ գնանք Ֆրանսիայի դեսպանատուն , նդեղ հիմա ցույցա

Yellow Raven
01.03.2008, 13:10
Նոր Շանթով ասում էին,իբր թմրամոլ բան են եղել ու ասեղներ էին ցույց տալիս, լավ սարքեցին գլխներին:

Empty`Tears
01.03.2008, 13:12
Վայ երեխեք ջան չեք վախենում... ? Վտանգավոր է..:(

Երկնային
01.03.2008, 13:13
Երեխե՛ք, մի գնացեք էլի… ես անհանգստանում եմ… :(

Ներսես_AM
01.03.2008, 13:17
Երվանդ համարդ գրի մի հատ ՊՄով
էս քանի օրը երբ զանգւմ եմ անհասանելի ես

StrangeLittleGirl
01.03.2008, 13:19
Էրեխե՛ք, զգույշ եղեք, խնդրում եմ: լևոնը, անգամ Հայաստանը ձեր կյանքը չարժե… Գիտեմ, որ չեմ կարող ձեզ համոզել, որ չգնաք, բայց եթե հրաժարվեն բժշկական օգնություն ցույց տալուց, ինձ զանգեք, կփորձեմ իմ չեղած գիտելիքներով օգնել:

Երկնային
01.03.2008, 13:19
Անտեղի տեղը ? :(

անտեղի տեղը… :(

Yellow Raven
01.03.2008, 13:19
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք նույնությամբ. "Փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա թիմը նստացույց սկսեցին Օպերայի հրապարակում եւ ձեռնարկեցին ամենօրյա ապօրինի հանրահավաքներ ու երթեր, նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը մայրաքաղաքում:

Հանրահավաքներում հնչում էին սադրիչ հայտարարություններ ու կոչեր: Չնայած ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումներին, որ այդ գործողությունները հակաիրավական են, նրանք շարունակում էին կոպտորեն խախտել հասարակական կարգն ու վտանգել հասարակության անվտանգությունը:
Փետրվարի 29-ին օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ ցուցարարներին պետք է բաժանվեն մեծ քանակությամբ հրազեն, նռնակներ, պայթուցիկ նյութեր մետաղյա ձողեր եւ մահակներ: Տվյալներ կային, որ մարտի 1-ին մայրաքաղաքում պետք է ձեռնարկվեն սադրիչ գործողություններ, հրահրվեն զանգվածային անկարգություններ: Նույնպիսի օպերատիվ տվյալներ էին ստացվել նաեւ Ազգային անվտանգության ծառայությունում:

Ոստիկանության աշխատակիցները, այդ նյութերն առգրավելու եւ իրավիճակը վտանգազերծելու նպատակով, ցուցարարներին կոչ արեցին համապատասխան զննություն կատարելու հնարավորություն տալ: Այս կոչին անսպասելիորեն հաջորդեց նստացույցի մասնակիցների հարձակումը ոստիկանների վրա: Ցուցարարները սկսեցին նրանց վրա նետել քարեր, փայտի կտորներ, մետաղյա ձողեր, բռնկուն նյութերով շշեր եւ այլն: Իշխանությունը բռնությամբ տապալելու եւ իրավապահների արժանապատվությունը վիրավորող կոչեր էին հնչում:

Օրինախախտների ագրեսիվությունը աճում էր:
Ստեղծված իրավիճակի անկանխատեսելիությունից եւ իրավախախտումների բնույթից ելնելով, օպերատիվ որոշում կայացվեց` օրենքով նախատեսված շրջանակներում համապատասխան միջոցներ ձեռնարկել: Իրավախախտները սկսեցին դիմադրություն ցույց տալ մահակներով, սուր ծակող-կտրող գործիքներով, մետաղյա ձողերով:
Բախման հետեւանքով ոստիկանների մեջ կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Անկարգության կազմակերպիչների ու մասնակիցների մի մասը բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ: Կան ձերբակալվածներ: Կազմակերպիչներից ոմանք դիմել են փախուստի: Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում անկարգությունների մասնակիցներին եւ դրդողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն` բերման ենթարկվածների ինքնությունը ճշտելու եւ պատասխանատվության հարցը լուծելու նպատակով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ընթանում են խուզարկություններ:
Զննությամբ Օպերայի հրապարակում հայտնաբերվել է 2 հատ ձայնալուսային նռնակ, 10 հատ Ֆ-1, ՌԳ-42, ՌԳԴ-5, ԱՊ-92 տեսակի նռնակներ` պայթուցիչներով, ՏՏ ատրճանակ` 1 հատ, իսպանական արտադրության ՙԱստրա՚ ատրճանակ` 1 հատ, չեխական արտադրության, 6,35 մմ տրամաչափի ատրճանակ` 1 հատ, ավտոմատի լիցքավորված պահունակ` 2 հատ, մեկ հատ 200 գրամանոց տրոտիլային պայթագլանիկ, ՄՈՒՎ հարվածային մեխանիզմ` 1 հատ, 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ` 25 հատ, կարաբինի փամփուշտ` 25 հատ, մեկ տուփ` 30 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ, գազի բալոն` 13 կգ կշռով, վրան գրված` ՙքլորոդիքլոմեթան՚, մեծ քանակությամբ երկաթե ձողեր, փայտե մահակներ, երկու հատ ներարկիչ` օգտագործված, 48 հատ ՙտրիստալին՚ տեսակի հոգեմետ դեղահաբ, 10 հատ ՙցիկլադոլ՚, մի քանի տասնյակ, երկաթե ամրաններից պատրաստված ՙոզնիներ՚, մեկ կանիստր բենզին եւ դյուրավառ հեղուկով շշեր:
ՙՀանրապետություն՚ կուսակցության գրասենյակի մոտ հայտնաբերվել է ՙԵրԱԶ՚ մակնիշի ավտոմեքենա` բարձված մեծ քանակությամբ փայտե մահակներով եւ մետաղյա ձողերով: Մեքենայի մեջ հայտնաբերվել են նաեւ այլ պետհամարանիշներ: Միջոցներ են ձեռնարկվում վարորդի ինքնությունը ճշտելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հավաստիացնում է, որ իրավիճակը մայրաքաղաքում լիովին վերահսկվում է, արվում է առավելագույնը անկարգության կազմակերպիչներին արագորեն հայտնաբերելու եւ պատասխանատվության կանչելու, անկարգությունների հետեւանքները շուտափույթ վերացնելու համար":

lragir.am

Empty`Tears
01.03.2008, 13:21
անտեղի տեղը… :(

Վույ սիրուն ջան... :( :love

Սելավի
01.03.2008, 13:21
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք նույնությամբ. "Փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա թիմը նստացույց սկսեցին Օպերայի հրապարակում եւ ձեռնարկեցին ամենօրյա ապօրինի հանրահավաքներ ու երթեր, նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը մայրաքաղաքում:

Հանրահավաքներում հնչում էին սադրիչ հայտարարություններ ու կոչեր: Չնայած ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումներին, որ այդ գործողությունները հակաիրավական են, նրանք շարունակում էին կոպտորեն խախտել հասարակական կարգն ու վտանգել հասարակության անվտանգությունը:
Փետրվարի 29-ին օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ ցուցարարներին պետք է բաժանվեն մեծ քանակությամբ հրազեն, նռնակներ, պայթուցիկ նյութեր մետաղյա ձողեր եւ մահակներ: Տվյալներ կային, որ մարտի 1-ին մայրաքաղաքում պետք է ձեռնարկվեն սադրիչ գործողություններ, հրահրվեն զանգվածային անկարգություններ: Նույնպիսի օպերատիվ տվյալներ էին ստացվել նաեւ Ազգային անվտանգության ծառայությունում:

Ոստիկանության աշխատակիցները, այդ նյութերն առգրավելու եւ իրավիճակը վտանգազերծելու նպատակով, ցուցարարներին կոչ արեցին համապատասխան զննություն կատարելու հնարավորություն տալ: Այս կոչին անսպասելիորեն հաջորդեց նստացույցի մասնակիցների հարձակումը ոստիկանների վրա: Ցուցարարները սկսեցին նրանց վրա նետել քարեր, փայտի կտորներ, մետաղյա ձողեր, բռնկուն նյութերով շշեր եւ այլն: Իշխանությունը բռնությամբ տապալելու եւ իրավապահների արժանապատվությունը վիրավորող կոչեր էին հնչում:

Օրինախախտների ագրեսիվությունը աճում էր:
Ստեղծված իրավիճակի անկանխատեսելիությունից եւ իրավախախտումների բնույթից ելնելով, օպերատիվ որոշում կայացվեց` օրենքով նախատեսված շրջանակներում համապատասխան միջոցներ ձեռնարկել: Իրավախախտները սկսեցին դիմադրություն ցույց տալ մահակներով, սուր ծակող-կտրող գործիքներով, մետաղյա ձողերով:
Բախման հետեւանքով ոստիկանների մեջ կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Անկարգության կազմակերպիչների ու մասնակիցների մի մասը բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ: Կան ձերբակալվածներ: Կազմակերպիչներից ոմանք դիմել են փախուստի: Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում անկարգությունների մասնակիցներին եւ դրդողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն` բերման ենթարկվածների ինքնությունը ճշտելու եւ պատասխանատվության հարցը լուծելու նպատակով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ընթանում են խուզարկություններ:
Զննությամբ Օպերայի հրապարակում հայտնաբերվել է 2 հատ ձայնալուսային նռնակ, 10 հատ Ֆ-1, ՌԳ-42, ՌԳԴ-5, ԱՊ-92 տեսակի նռնակներ` պայթուցիչներով, ՏՏ ատրճանակ` 1 հատ, իսպանական արտադրության ՙԱստրա՚ ատրճանակ` 1 հատ, չեխական արտադրության, 6,35 մմ տրամաչափի ատրճանակ` 1 հատ, ավտոմատի լիցքավորված պահունակ` 2 հատ, մեկ հատ 200 գրամանոց տրոտիլային պայթագլանիկ, ՄՈՒՎ հարվածային մեխանիզմ` 1 հատ, 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ` 25 հատ, կարաբինի փամփուշտ` 25 հատ, մեկ տուփ` 30 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ, գազի բալոն` 13 կգ կշռով, վրան գրված` ՙքլորոդիքլոմեթան՚, մեծ քանակությամբ երկաթե ձողեր, փայտե մահակներ, երկու հատ ներարկիչ` օգտագործված, 48 հատ ՙտրիստալին՚ տեսակի հոգեմետ դեղահաբ, 10 հատ ՙցիկլադոլ՚, մի քանի տասնյակ, երկաթե ամրաններից պատրաստված ՙոզնիներ՚, մեկ կանիստր բենզին եւ դյուրավառ հեղուկով շշեր:
ՙՀանրապետություն՚ կուսակցության գրասենյակի մոտ հայտնաբերվել է ՙԵրԱԶ՚ մակնիշի ավտոմեքենա` բարձված մեծ քանակությամբ փայտե մահակներով եւ մետաղյա ձողերով: Մեքենայի մեջ հայտնաբերվել են նաեւ այլ պետհամարանիշներ: Միջոցներ են ձեռնարկվում վարորդի ինքնությունը ճշտելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հավաստիացնում է, որ իրավիճակը մայրաքաղաքում լիովին վերահսկվում է, արվում է առավելագույնը անկարգության կազմակերպիչներին արագորեն հայտնաբերելու եւ պատասխանատվության կանչելու, անկարգությունների հետեւանքները շուտափույթ վերացնելու համար":

Ambrosine
01.03.2008, 13:25
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը տեղեկացնում է, որ մարտի 1-ին ժամը 15-ին շարունակելու է բողոքի ցույցը, որը նույն օրն առավոտյան լուսադեմին ուժով ցրել են ոստիկանության զորքերը:

Ցույցը նախատեսվում է շարունակել Ազաության հրապարակում, որն այժմ շրջապատված է ոստիկանության զորքերով: Եթե Ազատության հրապարակում հանրահավաքն անցկացնելը չհաջողվի, ապա այն տեղի կունենա Հյուսիսային պողոտայում, իսկ եթե այդտեղ էլ չստացվի, ապա Հանրապետության հրապարակում, իսկ եթե այնտեղ էլ չհաջողվի, ապա Շահումյան հրապարակում:

Մեր տեղեկություններով, Լեւոն Տեր-Պետրոսյանն այս պահին Ազատության հրապարակից տեղափոխվել է իր տուն: Տեր-Պետրոսյանի կողմնակիցների շրջանում ձերբակալվածների մասին կոնկրետ տեղեկություններ դեռեւս չկան:
09:23:18 - 01/03/2008 lragir.am

malaletka
01.03.2008, 13:25
այսօր ժամը 3-ին գալիս եք՞՞՞՞

ChildOfTheSky
01.03.2008, 13:26
այսօր ժամը 3-ին գալիս եք՞՞՞՞

գալիս եմ

Սելավի
01.03.2008, 13:27
Փաստորեն մալադեց մեր ոստիկաններին եքա զինապահես են վնասազերծել:

Ra$Ta
01.03.2008, 13:27
այսօր ժամը 3-ին գալիս եք՞՞՞՞

Ես հիմա տնեցիքին եմ փորձում համոզել , չի ստացվում :angry երևի կգամ

Ambrosine
01.03.2008, 13:30
այսօր ժամը 3-ին գալիս եք՞՞՞՞

ինձ էլ չեն թողում:( տենամ` կարամ համոզեմ

Ծով
01.03.2008, 13:33
ՄԻ գիշեր շուտ գնացի, հիմա ինձ չեմ ներում:(

Ra$Ta
01.03.2008, 13:34
Նոր տեղեկություն չկա ? ես երևի 20 րոպեա ինչ որ լուրջ բան չիմացա :angry , Կանադայում ավելի շատ բան գիտեն քանց ստե :

Sunny Stream
01.03.2008, 13:34
ինձ էլ չեն թողում:( տենամ` կարամ համոզեմ


...ես էլ եմ կալանքի մեջ...
:(
... ու մենակ տնեցիները չեն...
:(

հույս ունեմ, կերևամ...
պինդ կացեք...

փաստորեն բոլոր ակումբցիները ողջ-առողջ են չէ՞

Ra$Ta
01.03.2008, 13:35
ՄԻ գիշեր շուտ գնացի, հիմա ինձ չեմ ներում:(

Ներելը որնա , բախտդ բերելա այ Ծով բա մնայր ընդե ինչ կփոխեիր :(

Ծով
01.03.2008, 13:35
էՐԵԽԵ՛Ք, ինչ թողնել, ի՞նչ չթողնել...
էս անգամ միայն ԴՈՒՔ ՉԵ՞Ք ձԵԶ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂԸ...:angry

Empty`Tears
01.03.2008, 13:35
ՄԻ գիշեր շուտ գնացի, հիմա ինձ չեմ ներում:(


Չե ձեր վիճակը ահավոր է... :(

Ra$Ta
01.03.2008, 13:36
...ես էլ եմ կալանքի մեջ...
:(
... ու մենակ տնեցիները չեն...
:(

հույս ունեմ, կերևամ...
պինդ կացեք...

փաստորեն բոլոր ակումբցիները ողջ-առողջ են չէ՞

Դեռ հա , բայց արդեն հավաքվում են ներքևը

Vlad_arm
01.03.2008, 13:36
մինչև 21 տարեկան բոլոր ԵՐԵԽԱՆԵՐԸ նստում են տանը: Կներեք արտահայտությանս համար............

Anul
01.03.2008, 13:37
երեեեխեեեք :( զգուուույշ կլինեք, խնդրում եմ, ավելորդ քայլեր չանեք, հարձակումներ, հայհոյանքներ: Պատմությունը նման դեպքեր շատ է տեսել, ու միշտ էլ դրանից միայն ժողովուրդն է տուժել :( զգույշ կլինեք... ձեզ հաջողություն

Ra$Ta
01.03.2008, 13:38
էՐԵԽԵ՛Ք, ինչ թողնել, ի՞նչ չթողնել...
էս անգամ միայն ԴՈՒՔ ՉԵ՞Ք ձԵԶ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂԸ...:angry

է հա եթե ուզեմ հենց հիմա կարամ դուրս գամ տնից բայց մորս վիճակը ինչ պետքա լինի եթե չիմանա իրա տղեն սաղա թե հիմա քաղմաս ծեծա ուտում : Ես հիմա հագնված նստած եմ , չգիտեմ ինչ անեմ

Սելավի
01.03.2008, 13:39
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը քիչ առաջ բանակցել է ոստիկանության հետ եւ Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված բազմաթիվ մարդկանց հայտարարել է, որ ոստիկանները թույլ կտան նրանց միանալ նաեւ մյուս ցուցարարներին եւ երթով շարժվել դեպի Վազգեն Սարգսյանի անվան մարզահամալիր եւ այնտեղ անցկացնել հանրահավաք:

Քաղաքապետարանի եւ Ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքված մարդկանց միջեւ ոստիկաններ են կանգնած, որոնք արգելում են մարդկանց մոտենալ իրար: Սակայն մարդկանց այդքան էլ դուր չի եկել օմբուդսմենի առաջարկը: Ելույթ է ունեցել նաեւ Երջանիկ Աբգարյանը, ով Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից կոչ է արել ժողովրդին հանդարտվել եւ շարժվել դեպի Վազգեն Սարգսյանի անվան մարզահամալիր: Արմեն Հարությունյանը նաեւ խսոտացել է, որ անձամբ կուղեկցի մարդկանց դեպի մարզահամալիր եւ որ ոչ մի ոստիկան նրանց չի խոչընդոտի: Բանակցությունները շարունակվում են:

Egern.net
01.03.2008, 13:39
Այսօր առավոտյան Ազատության հրապարակում ծեծի ենթարկվածներն ասում էին, որ իրենց վրա հարձակվողները հաստատ ոստիկաններ չէին: Ըստ նրանց` դա ՚սպեցնազն էր:

՚Լեւոն Տեր-Պետրոսյանը հանգստացնում էր մարդկանց, ասում էր՝ պրովոկացիայի մի ենթարկվեք, ոչ մեկին թույլ չի տվել , որ իրենք նախահարձակ լինենՙ,- պատմեց հարձակման ենթարկվածներից տիկին Հասմիկը ու հայտարարեց, որ մեկ է՝ ՚մենք կանգնած ենքՙ: Մի տարեց տղամարդ էլ, որ գիշերն անցկացրել էր Ազատության հրապարակում, պատմեց. ՚Ես դուրսն եմ եղել էդ ժամին: Եկել եմ տեսել, որ ցեպնազը ցեպ տված կանգնած է ու ոչ մեկին չէին թողնում ո’չ ներս մտնել, ո’չ դուրս գալ: Ներսում առնվազն մի 5-6 հազար մարդ կար: Իրանք էլ շատ-շատ էին: Ներսում չէր երեւում թե ինչ է կատարվում, լույսներն անջատված էին: Հետո Օպերայի շրջակայքում հավաքվածներից շատերին քցեցին մեքենայի մեջ ու տարանՙ:

Ի դեպ, ժամը 9-ի կողմերը ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակներով ցրում էին նաեւ Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերւկներում հավաքված մարդկանց:

Ծով
01.03.2008, 13:41
Ինձ մեկն ասեց Ամերիկայի սենատը չի ճանաչել մեր ընտրությունները... հայտարարությունն եղել ա մեկ ժամ առաջ դեպքից.../ի՞նչ գիտեք/
Ասում են զոհեր կան...
ՄԻ խոսքով..գնացինք...
Արյունս եռում ա...
կջարդեմ ճանապարհիս կանգնած յուրաքանչյուր դավաճանի...
/Պարզ ա, որ նկատի չունեմ նրանց, ովքեր ուղղակի չեն կարող գալ//

Modigliani
01.03.2008, 13:44
հիմա կոնկրետ որտեղ են հավաքվում, ինձ նոր մեկն ասեց, մատենադարանի մոտ արդեն ժողովուրդը հավաքվում ա

Yellow Raven
01.03.2008, 13:46
Ինձ էլ չեն թողում գնամ......

Ծով
01.03.2008, 13:47
Գնացի...
Երդվում եմ, որ չեմ ների...

Նորմարդ
01.03.2008, 13:50
ԳՆԱՑ:)
ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՊԱՀԱՊԱՆ :)

Yellow Raven
01.03.2008, 13:51
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ . Ժամը 13։14-ի դրությամբ

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ

1. Դավիթ Մաթեւոսյան
2. Արմեն Օհանյան
3. Դավիթ Առաքելյան Կենտրոնի ոստիկանություն
4. Վահագն (Վարդգես) Հայոցյան Կենտրոնի ոստիկանություն
5. Արամ Մանուկյան Կենտրոնի ոստիկանություն
6. Մասիս Այվազյան
7. Լեւիկ Խաչատրյան
8. Հրանտ Բագրատյան
9. Գագիկ Շամշյան (լրագրող) Քանաքեռի ոստիկանություն
10. Կորյուն Մհերյան (Մարտունի)
11. Վեմիր Մխիթարյան (Վարդենիս)

ԱՆՀԱՅՏ Է ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

1. Վահագն Խաչատրյան
2. Ալեքսանդր Արզումանյան
3. Արարատ Զուրաբյան
4. Քրիստ Գասպարյան (Մանուկի)
5. Մանուել Գասպարյան (Մանուկի)
6. Տիգրան Բաղդասարյան (Արաբկիր)

ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

1. Արամ Բարեղամյան Հանրապետական
2. Բաբկեն Աթոյան Հանրապետական
3. 3 հոգի Շտապ օգնության
4. 6 քաղաքացի 1 ոստիկան վերակենդանացման բաժնում Մասիվի հիվանդանոց

Armenoid
01.03.2008, 13:59
ԴԵ մենակ հետ գաք:)
ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ:)

chiburgen
01.03.2008, 14:04
Նայեք վիդեոն: http://www.echannel.am/?topic_id=1583

StrangeLittleGirl
01.03.2008, 14:06
ՄԻ գիշեր շուտ գնացի, հիմա ինձ չեմ ներում:(
Ծո՛վ, չես պատկերացնի, թե ինչ ուրախ եմ, որ էս գիշեր էնտեղ չես եղել: Եթե գլխիցդ մի մազ պակասած լիներ, չգիտեմ, թե ինչ էի անելու:

մինչև 21 տարեկան բոլոր ԵՐԵԽԱՆԵՐԸ նստում են տանը: Կներեք արտահայտությանս համար............
Որ բոլորը նստեն տանը, ճիշտ կանեն: Բայց ու՞մ կարող ես համոզել:


է հա եթե ուզեմ հենց հիմա կարամ դուրս գամ տնից բայց մորս վիճակը ինչ պետքա լինի եթե չիմանա իրա տղեն սաղա թե հիմա քաղմաս ծեծա ուտում : Ես հիմա հագնված նստած եմ , չգիտեմ ինչ անեմ
Հա՛, գոնե ծնողների մասին մտածեք :(

Մեր փողոցով իրար հետևից շտապօգնության մեքենաներ են անցնում: Բայց ո՞ր հիվանդանոց են գնում, չեմ հասկանում: Էս գիշեր աչքիս պետք է հերթապահել:

Empty`Tears
01.03.2008, 14:07
Նայեք վիդեոն: http://www.echannel.am/?topic_id=1583

Ինչպես.՞՞. չեմ գտնում... :oy

StrangeLittleGirl
01.03.2008, 14:12
Նորություններ Ազատության հրապարակից. բացի կարմիր բերետավորներից, ուրիշ մարդ չկա:

Ra$Ta
01.03.2008, 14:13
Նորություններ Ազատության հրապարակից. բացի կարմիր բերետավորներից, ուրիշ մարդ չկա:

Ձև չի :

StrangeLittleGirl
01.03.2008, 14:16
Նկատի ունեմ ցուցարարներ չկան:

Ֆելո
01.03.2008, 14:16
Ինչպես.՞՞. չեմ գտնում... :oy

գրածի ներքևում MediaPlayer-ի նշանի վրա սխմի

StrangeLittleGirl
01.03.2008, 14:17
Ու նկատի ունեմ հենց հրապարակը, ոչ թե շրջակայքը

Vahe
01.03.2008, 14:17
Նկատի ունեմ ցուցարարներ չկան:

Դե հենց էդ ձեւ չի: Կարողա ուրիշ տեղ են հավաքվել, բայց ցուցարարներ հաստատ կլինեն:

StrangeLittleGirl
01.03.2008, 14:18
Ուրիշ տեղ, ոչ թե Ազատության հրապարակում

Ra$Ta
01.03.2008, 14:19
Ցուցարարներ կան : Իսկ Բյուրի ասածը կարմիր բերետներ չեն , զինված սպեցնա , նոր ճշտեցի

chiburgen
01.03.2008, 14:19
Ինչպես.՞՞. չեմ գտնում... :oy

http://freenet.am/~tiko2005/untitled.JPG

Ավելացվել է 1 րոպե անց
բա ներքին զորքերիը խառնվելեն?

Empty`Tears
01.03.2008, 14:21
գրածի ներքևում MediaPlayer-ի նշանի վրա սխմի

Ուֆֆֆ չի լինում...:(:oy

StrangeLittleGirl
01.03.2008, 14:22
Ցուցարարներ կան : Իսկ Բյուրի ասածը կարմիր բերետներ չեն , զինված սպեցնա , նոր ճշտեցի
Ցուցարարները հրապարակի ներսու՞մ են:

Եթե հաջորդ հանրահավաքը ստադիոնում է լինելու, մեր փողոցի վիճակն էլ վիճակ չի լինելու

Ra$Ta
01.03.2008, 14:23
Ցուցարարները հրապարակի ներսու՞մ են:

Եթե հաջորդ հանրահավաքը ստադիոնում է լինելու, մեր փողոցի վիճակն էլ վիճակ չի լինելու

Չէ օպերա ցուցարար չկա

Armenoid
01.03.2008, 14:23
Ցուցարարները հրապարակի ներսու՞մ են:

Եթե հաջորդ հանրահավաքը ստադիոնում է լինելու, մեր փողոցի վիճակն էլ վիճակ չի լինելու

ես ինչ ա կատարվում ամիրյանից նայում եմ (oրբիտայի վիսոտկեն)նոր զորաջոկատներ են գալիս:(

Empty`Tears
01.03.2008, 14:24
http://freenet.am/~tiko2005/untitled.JPG

Ավելացվել է 1 րոպե անց
բա ներքին զորքերիը խառնվելեն?

Նեռվայնացա... ամեն ինչ անկապ բացեց, բացի դրանից..:oy

StrangeLittleGirl
01.03.2008, 14:24
Չէ օպերա ցուցարար չկա
Բա ես մի ժամ էդ եմ ասում: Օպերայում ցուցարար չկա

Egern.net
01.03.2008, 14:25
իմ տեղեկություններով, հրաման է եղել Երևանի Ներքին Զորքերին, որ ցրեն ցույցը, զորքերը չեն կատարել հրամանը, դրա համար ուրիշ տեղերից (որոշ տվյալներով` Ղարաբաղից) սպեցնազ են "հրավիրել"...

CNN-ով շուտով սպասվում է ուղիղ միացում Հայաստան: Հետևեք, ես տնից դուրս եմ գալիս (մենակ կարող ա ՀՀում ցույց չտան, չգիտեմ)

Արմէն
01.03.2008, 14:26
ոստիկանները նույն հաճույքով կշարունակեն պրովոկացիան ու ծեծը: անհրաժեշտ է այլ քայլերի էլ դիմել: Օրինակ, դիմում ուղարկել ՀՀ-ում արտոնագրված բոլոր դեսպանատներին, Եվրոպական պետությունների դեսպանատներից պահանջելով ՍՍ-ին ու ՌՔ-ին մշտական կեցության թույլտվություն տալ (եթե ընտրությունները Եվրոպական չափանիշներին համապատասխանում էին, թող գնան Եվրոպայում նման ընտրություններ կազմակերպեն, Հայաստանում մենք նրանց կարիքը չունենք), իսկ մնացած երկրների դեսպանատներին առաջարկել ՌՔ-ին և ՍՍ-ին մշտական կեցության թույլտվություն տալ: դիմումի կրկնօրինակները ուղարկել տեղական և արտասահմանյան մամուլին:

Երևանում և մարզերում կառավարության ներկայացուցիչի հայտնվելու դեպքում մեքենա ունեցողները նրանց ուղեկցեն ազդանշաններով/սիգնալներով, իսկ ովքեր մեքենա չունեն, սուլեն կամ մեջքով շրջվեն նրանց ուղղությամբ:

Թող տեսնեն որ ՌՔ-ն, ՍՍ-ն ու իրենց բանդաները Հայաստանում այլևս անելիք չունեն:

Հ.Գ. Սաշիկը ճիշտ էր ասում, որ ամսի 27-ին հո իզուր էդքան մարդ գետնին չփռեցին որ հիմա վլաստը էդքան հեշտ տան: :bad:bad

chiburgen
01.03.2008, 14:31
ներքին զորքերում սովորական զինծառայողներ են, ինչ լավա հրաժարվել են, հալա

Grieg
01.03.2008, 14:34
Վերջին նկարները
http://1click-image.de/user/image/853846606.jpg (http://bigfamily.am/art/viewm.php?userid=elections&browse=1)

Artgeo
01.03.2008, 14:41
Ասում են տղա է մահացել առավոտյան
http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=3130&SectionID=0&RegionID=0&Date=03/01/2008&PagePosition=1

Ra$Ta
01.03.2008, 14:44
Ֆռանսիական դեսպանատան մոտ ԲՏՌ-ներեն արդեն կանգնած

Empty`Tears
01.03.2008, 14:47
Ասում են տղա է մահացել առավոտյան
http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=3130&SectionID=0&RegionID=0&Date=03/01/2008&PagePosition=1

Գժանոցա....:oy

Artgeo
01.03.2008, 14:50
Ժողովուրդը պահանջում է Լեւոն Տեր-Պետրոսյանին

Մարտ 01, 2008


Տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք հավաքված են ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատան մոտ, բղավում են` «Սերժիկ մարդասպան»: Ժողովուրդը պահանջում է իրենց մոտ բերել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որին իշխանությունները թույլ չեն տալիս դուրս գալ իր առանձնատնից:

Ra$Ta
01.03.2008, 14:50
По неподтвержденным данным, во время разгона митинга оппозции в Ереване погиб один человек
На пятачке перед зданиями посольств Италии и Франции в Ереване усиливается оцепление спецназа и техники, а поток сторонников экс-президента Армении Левона Тер-Петросяна продолжает прибывать.

Как сообщает корреспондент ИА REGNUM, в частности, сюда стянуты два водомета, БТР, бесчисленное количество иных спецмашин, увеличивается количество спецназа - в настоящее время до 300 спецназовцев у зданий посольств и столько же представителей полицейских войск в тылу у демонстрантов. Последние никаких требований не выдвигают, а продолжают скандировать лозунги. Согласно неподтвержденным данным, рано утром в ходе разгона сидячей акции на площади "Свободы" погиб молодой человек.
К месту событий продолжают стягиваться протестная масса. Она развернув по ширине проспекта Аршакуняц три троллейбуса, забарриковадировала улицу. Здесь также находится омбудсмен Армен Арутюнян, член "Наследие" Заруи Бостанджян, оставшиеся на свободе сторонники Тер-Петросяна Тигран Акопян и другие.


http://regnum.ru/news/fd-abroad/armenia/964678.html

Գալաթեա
01.03.2008, 14:56
Ասում են տղա է մահացել առավոտյան
http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=3130&SectionID=0&RegionID=0&Date=03/01/2008&PagePosition=1

Թող սուտ լինի էլի..

Լէգնա
01.03.2008, 14:57
ներքին զորքերում սովորական զինծառայողներ են, ինչ լավա հրաժարվել են, հալա

իսկ ահա շարքային զինծառայողները չեն կարողացել հրաժարվել, եղբորս բոլոր զինընկերներին քշել են օպերա...
եղբայրս չաստում է մնացել նորեկներին կարգուկանոնի մեջ պահելու համար:

Artgeo
01.03.2008, 15:07
Անջատել են Ցայգի եթերը, Գալայի եթերը, Երկիր Մեդիայի կայքը

Ռուֆուս
01.03.2008, 15:08
Ժառանգությունը կոչ է անում չընկրկել բիրտ գործողությունների առջև (http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2008/03/88D2ACAE-396E-4BDD-A668-5AD67C02C760.ASP)

Armenoid
01.03.2008, 15:15
Ժառանգությունը կոչ է անում չընկրկել բիրտ գործողությունների առջև (http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2008/03/88D2ACAE-396E-4BDD-A668-5AD67C02C760.ASP)

ինչ-որ նոր բաներ ասեք ել չեմ կարում դիմանամ .TV-ին իրան ռետինե խողովակի տեղա դրել մենակ երկիր մեդիանա խոսում:(

Ռուֆուս
01.03.2008, 15:22
ինչ-որ նոր բաներ ասեք ել չեմ կարում դիմանամ .TV-ին իրան ռետինե խողովակի տեղա դրել մենակ երկիր մեդիանա խոսում:(

Բոլորիս մոտ էլ հիմա նույն վիճակն է.....

Նոր ասացին, որ Մատենադարանում է հանրահավաք գնում, որը թուլատրվել է ոստիկանների կողմից: Ճիշտ է? Հավատանք?

Ra$Ta
01.03.2008, 15:27
Բոլորիս մոտ էլ հիմա նույն վիճակն է.....

Նոր ասացին, որ Մատենադարանում է հանրահավաք գնում, որը թուլատրվել է ոստիկանների կողմից: Ճիշտ է? Հավատանք?

ձև չի տենց բան լինի , լռիվ անտրամաբանականա , էնա որ հիմա պետքա տողեն ցույց անենք խի եին առավոտը տենց քայլերի դիմում ?

Ռուֆուս
01.03.2008, 15:29
Ծովինարից ու Երվանդից նորություններ չկան?

Artgeo
01.03.2008, 15:30
1998-ին մի ախպորը սպանեցին, հիմա էլ մյուսին են ծեծո՞ւմ…



Դաժան ծեծի է ենթարկվել Արամ Սարգսյանը

Մարտ 01, 2008

Այսօր ժամը 11-ին իր առանձնատանը տված ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնել էր, թե 2 լուրջ վիրավորներ կան, որոնց համար դիմել են մասնավոր բժշկի: Քիչ առաջ պարզեցինք, որ Տեր-Պետրոսյանի նշած երկու անձանցից մեկը «Հանրապետություն» կուսակցության նախագահ, 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարսգյանն է: Նա դաժան ծեծի է ենթարկվել:

Armenoid
01.03.2008, 15:41
http://www.regnum.ru/news/964678.html

Artgeo
01.03.2008, 15:45
Արեւմտյան առաջատար գործակալությունները՝ Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Արեւմտյան առաջատար գործակալություններն անդրադարձել են Երեւանում այսօր տեղի ունեցած իրադարձություններին:

«Մոտ 2000 ցուցարարներ շաբաթ օրը վերադարձել են Երեւանի փողոցներն այն բանից հետո, երբ հատուկ ոստիկանությունը ցրել է հիմնական հանրահավաքը եւ տնային կալանքի տակ է վերցրել Լեւոն Տեր֊Պետրոսյանին»,֊ -հաղորդել է «Ֆրանսպրես»-֊ը:

Գործակալությունը վկայում է. - «Սերժ, հեռացիր, Սերժ, հեռացիր» վանկարկում էին հավաքվածները` նկատի ունենակով ընտրությունների պաշտոնական հաղթող վարչապետ Սերժ Սարգսյանին»:

Իսկ «Ռոյթերզ»֊-ը վկայակոչում է Լեւոն Տեր֊-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանին, որը պատմել է, թե ինչ են արել ոստիկանները Ազատության հրապարակում. - «Նրանք եկան, նրանք ծեծի ենթարկեցին մարդկանց եւ ցրեցին բոլորին»:

Գործակալության թղթակիցը խոսել է նաեւ իրադարձությունների ականատեսներից մեկի հետ, որի մատը ջարդված էր. - «Մենք քնած էինք: Նրանք եկան եւ սկսեցին ծեծել մեզ: Նրանք մահակներ ունեին»:


http://www.afp.com/
http://www.reuters.com/article/OILPRD/idUSL0153930520080301

Sunny Stream
01.03.2008, 15:45
Շատ լարված է վիճակը Ֆրանսիայի դեսպանատան դիմաց (իմ սիրած տեղերից մեկում...)...echannel.am հենց առաջին էջում վիդեոն է... էս էջում http://echannel.am/?cat_id=1&PHPSESSID=646dc62062c552fae35780ebf8fba6f2 կա ևս մեկը Ֆրանսիայի դեսպանատան դիմացից ու ուրիշներ...

Ես դեռ էսպես եմ օգնում... շաաատ եմ ուզում գնալ, բայց չեմ կարող...
խնդրում եմ, գրեք, թե ուր եք ճանապարհվում, ով է պատրաստվում ղեկավարել երթը...

... կոնֆետներ էի վերցրել, որ տայի նստացույց անողներին, "What A Wonderful World" էի լսում ու ժպտում... մեկ էլ կուրսեցիս ՍՄՍ գրեց... իսկապես երթուղայինի մեջ քիչ էր մնում՝ լաց լինեի... տեղ հասա ու Պրոսպեկտ-Թումանյանից վերև Պրոսպեկտի երկայնքով շարված լիքը զինվորների դիմացով էնքան զզվանքով ու կատաղությամբ անցա... չէի ուզում դեմքներին նայեի, իսկ իրանք հանգիստ իրանց դուբինկաներն էին թափ տալիս... ընկերներս արդեն մի քիչ ընտելացել էին, ես դեռ ծանր էի տանում... պտտվեցինք Օպերայի չորս կողմը, անկյուն չգտանք, որտեղից կարողանայինբք նկարել... հավ էինք էլի... հենց Պրոսպեկտի դիմացի մայթի շենքի տանիքը, 1 ժամ հետո պարզվեց, որ բաց էր, բայց երբ նկարում էինք, արդեն ամեն ինչ վերջացել էր, ամեն բան հավքել-տարել էին... հետո սկսեցին Հյուսիսային Պողոտայի սկզբնամասում, Թումանյան փողոցի տարբեր հատվածներում արյան հետքեր ցույց տալ... արդեն լվացել էին... էնտեղ էի, որ մեկին ծեծեցին, բայց չտեսա, մենակ տեսա, ոնց էր գլուխը բռնած քայլում... հետո տեսա ականջի ետևից հոսող արյունը... հետո եկան մեծահասակ ծանոթներս ու "հրամայեցին" արագ դուրս գալ մարդկանց միջից, մանավանդ որ արդեն զինվորները գալիս էին մեզ քշելու... հետո տարբեր բաներ լսեցի՝ 2 հոգի մահացել է, ոչ մեկ էլ չի մահացել... հետո լսեցի, որ մարդիկ գալիս են Ֆրանսիայի դեսպանատան մոտ, եկա ընկերուհուս հետ (ով առավոտից հետս էր), էստեղ հրապարակից փախած մարդիկ էին, ահավոր բաներ պատմեցին՝ "10 հոգով 1 տղայի էին ծեծում, հաստատ մեռած կլինի... աչքիս առաջ 15 տարեկան աղջկա էին ծեծում... երկրապահներին չեմ տեսել... մի երկրապահ ձեռքը մցրեց մոխիրի մեջ ու կոխեց դրանց ռեխը... Սումգայիթ ա... ցեղասպանություն ա... կանանց էին ծեծում... թուրք են... (մի կին՝) քաշում-տանում էին ավտոն, հազիվ փախա)... հետո մի քիչ նկարեցի ու եկա Ինտերնյուս, ուր էլ փակվեցի... էստեղ էլ ծանոթացա պաշտոնական լրատվությանը... Լևոնի ասուլիսին (մոտավորապես)՝ "մահակներից ու էլեկտրաշոկերից բացի ոչինչ չի եղել... ինձ ասացին, որ գալիս են, թեև ամեն գիշեր նման լուրեր լսում ենք, բայց դուրս եկա, միացրեցինք միկրոֆոնները, եկան, մտան հրապարակ ու դեմ դիմաց կանգնեցին ժողովրդին՝ 5 մետրի վրա, ես միկրոֆոնով դիմեցի ժողովրդին, որ որևէ շփում չլինի ոստիկանների հետ, որևէ քայլ չանեն, մինչև նրանք ասեն, թե ինչ են ուզում, հետո ոստիկանները հանկարծակի հարձակվեցին ժողովրդի վրա, ծեծկռտուք եղավ, ինձ շրջապատեցին թիկնապահներս ու ցանկանում էին դուրս տանել հրապարակից, ասացի բանտարկեք, ձեռնաշղթաներով տարեք, ես դուրս չեմ գա, ինձ ոչինչ չարեցին, երկու տղայի այնքան էին ծեծել, եկան, ոտքերիս փաթաթվեցին, թույլ չտվեցի էլ ձեռք տան... ամեն բան 15-20 րոպեում վերջացավ, հետո հրապարակում միայն ոստիկաններն էին, ջարդուփշուր արեցին դինամիկները, վրանները, սկսեցին ինչ-որ ձողեր փնտրել... ես նստել էի նստարանին, ծխեցի, ջուր խմեցի, մոտ երկու ժամ մնացի էնտեղ ու գնացի"… իմացա այլանդակ մեկնաբանությունը հեռուստատեսությունների մեծ մասի ու ոստիկանների՝ "տեղեկություններ էինք ստացել, որ պատրաստվում են խռովություն անել, գնացել էինք գտնելու զենքերը, էն էլ դուրս եկան, սկսեցին ծեծել, խեղճ զինվորները հիմա հիվանդանոցում պառկած են..."...

Հիմա չգիտեմ, թե ինչ է կատարվում... Ֆրանսիայի դեսպանատան դիմաց էլի բանակների նման կանգնած են՝ ժողովուրդն ու զորքը, տրոլեյբուսների անիվները ծակել են ու իրենց պատվար դարձրել... մարդու իրավունքների պաշտպանն էլ մեջներով վազվզում է ու գոռգոռում...

Մատենադարանից ընդհանրապես լուր չունեմ...

Ինեշտերնյուսից մի քանի հոգի հիմա նկարահանում է, կասետները իրար հետևից տեղ են հասնում... հիմա սպասում ենք...

Հ.Գ. խնդրում եմ, եթե ժամանակ ու հնարավորություն ունեք, էսպես գրեք, թե ինքներդ ինչ եք տեսել, լսել ու իմացել...

Մականուն
01.03.2008, 16:05
Հենց նոր խոսեցի Շահումյան հրապարակում գտնվող ընկերոջս հետ, իր խոսքերով հեղափոխություն է սկսվել: Ժողովուրդը բարիկադներ են սարքել և փակել հրապարակը, որ ոստիկանները չմոտենան: Ոստիկաններին քշել են՝ խլելով մեքենաները, տրոլեյբուսներով փակել են մոտեցման ուղիները: Րոպեներ առաջ ոստիկանների մի մեքենա մխրճվել է ցուցարարների շարքերի մեջ, անիվների տակ գցելով մարդկանց: Առայժմ այսքանը, կշարունակեմ լուր ունենալուն պես:

Աբելյան
01.03.2008, 16:11
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ. ՄԱՐԴԻԿ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդկանց հոծ բազմություն է հավաքված. հարակից բոլոր փողոցները լցված են ցուցարարներով: Քիչ առաջ այդտեղ են ժամանել Նիկոլ Փաշինյանը եւ Դավիթ Շահնազարյանը եւ մարդկանց փորձել համոզել, որ գնան Մատենադարանի մոտ, սակայն մարդիկ ասել են, թե մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չգա, իրենք չեն շարժվի այդտեղից:

Այդ տարածքից զորքերը հանվել են: Մի ոստիկանական մեքենա` Վիլիս, հարվածել է մի կնոջ, եւ մարդիկ այրել են այդ մեքենան: Ժամանել են հրշեջներ: Ի դեպ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը մի հոգու ուղեկցությամբ դեսպանատնից հեռացել է Ոսկու շուկայի ուղղությամբ:
www.lragir.am
այ տենց իրանց

Գալաթեա
01.03.2008, 16:12
Աստված պահապան մեր ժողովրդին ու ընկերներին, որ հիմա էնտեղ են...

Զգույշ եղեք էլի էրեխեք...խնդրում եմ..

Ra$Ta
01.03.2008, 16:23
Նորություններ մերոնցից:
Ասում են 300000 մարդ արդեն հաստատ հավաքվելա , ասում են այգում էլ տեղ չկա , հրապարակը լիքնա , ասում են մի հատ վիլիս մտելա ժողովրդի մեջ տակը մարդկանց քցելով , ժողովուրդնել կատաղած բռնել վառելա , սենց որ գնա լրիվ բանակը բերեն չեն կարանա ոչ մի բան անել : Իսկ զոհերի պահով , ինչքան հասկանում եմ ոչ մի զոհ չկա , աստված տա ճիշտ լինի : Հուսանք որ բախում այնտեղ հիմա չի լինի

Աբելյան
01.03.2008, 16:35
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ԿՈՉԸ

Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. "Ի գիտություն մեր համակիրներին և բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին: Այս պահին հանրահավաքը տեղի է ունենում Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում:
Բոլորը դեպի Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածք":
www.lragir.am

Yellow Raven
01.03.2008, 16:37
Իսկ Լևոնից ինչ նորություն կա?
Չեն պատրաստվում բաց թողել?

Ambrosine
01.03.2008, 16:42
Ցավոք, ինձ հայտնեցին, որ 3 զոհ կա` 1 աղջիկ, 2 տղա: Փաստացի ապացույցներ կամ պաշտոնական տեղեկատվություն չկա, բայց ես կարծում եմ, որ զոհերի թիվը իրականում ավելի շատ ա:(

Աբելյան
01.03.2008, 16:42
Իսկ Լևոնից ինչ նորություն կա?
Չեն պատրաստվում բաց թողել?
աչքիս չէ :(
ով գիտի քանի օր չթողան հելնի

Գալաթեա
01.03.2008, 16:45
Ցավոք, ինձ հայտնեցին, որ 3 զոհ կա` 1 աղջիկ, 2 տղա: Փաստացի ապացույցներ կամ պաշտոնական տեղեկատվություն չկա, բայց ես կարծում եմ, որ զոհերի թիվը իրականում ավելի շատ ա:(

Չեմ հավատում...չեմ ուզում հավատալ...

Մականուն
01.03.2008, 16:50
Ժողովուրդը բարիկադավորվել ու պատրաստվում է հավաքի: Բարձրախոսներ են բերվել:

Artgeo
01.03.2008, 16:52
http://azatutyun.am/images/photo/Police-Rally16.jpg

Նիկոլ Փաշինյանը հորդորում է ցուցարարներին որեւէ գործողություն չձեռնարկել

Հայաստանի հիմնադիր նախագահ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ քաղաքապետարանի եւ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի միջեւ ընկած տարածքում հավաքված մի հազար մարդկանց բարձրախոսով կոչ արեց «առայժմ որեւէ գործողություն չձեռնարկել»:

Դրանից քիչ առաջ 061OS10 պետհամարանիշի ոստիկանական «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ ականատեսների, «Արարատ» գինու կոմբինատի մոտից մեծ արագությամբ` մոտ 50 կիլոմետր/ժամ, ընթացել է Գրիգոր Լուսավորիչ պողոտայում (Երեւանի քաղաքապետանին հարող հատվածում) հավաքված մարդկանց ուղղությամբ: Որքան էլ մարդիկ, ականատեսների վկայությամբ, փորձել են կանգնեցնել, մեքենան չի կանգնել եւ այդ ընթացքում վրաերթի է ենթարկել, տարբեր տեղեկություններով, 3-ից մինչեւ մեկ տասնյակ մարդու:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը տեսավ, որ շտապ բուժօգնության մեքենան եկավ եւ մարդկանց տարավ` թե քանի հոգու, չերեւաց:

Ժամը 16:00-ին Սունդուկյանի անվան թատրոնի մոտ կանգնած նույն «Վիլիս»-ը այրվում էր:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Azatutyun.am

Ahik
01.03.2008, 16:57
www.echannel.am-ում 14.30-ի դրությամբ video կա

Աբելյան
01.03.2008, 16:58
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻՑ

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դևիսը մտահոված է Երևանում իրավիճակի զարգացմամբ` ցուցարարների ցրման ու Լեւոն Տեր-Պետրոսյանին տնային կալանքի մեջ պահելու կապակցությամբ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԵԽ կենտրոնակայանի մամլո ծառայությունում, ԵԽ գլխավոր քարտուղարի ուղերձում ասվում է. «Ես խիստ մտահոգված եմ Երևանում անվտանգության ուժերի կողմից ցուցարարների ցրման գործողության ընթացքում տուժածների վերաբերյալ տեղեկատվությամբ: Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ուժի գործադրման թույլատրելի մակարդակը գերազանցելու վերաբերյալ բոլոր հայտարարությունը պետք է մանրամասն ուսումնասիրվեն: Խիստ կարևոր է նաև հետագա բռնության ցանկացած այլ փորձերի կանխումը»,- նշվում է գլխավոր քարտուղարի հայտարարությունում: Նա նաև ավելացրել է, որ մտահոգված է Հայաստանի նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի`տնային կալանքի տակ գտնվելու մասին տեղեկատվությամբ:

«Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Եթե նրան մեղադրում են հանցագործություն կատարելու մեջ, ապա մեղադրանքը պետք է պատշաճ հիմնավորում ստանա, և նրան պետք է մեղադրանք ներկայացվի դատական կարգով, ինչպես ցանկացած այլ քաղաքացու: Ժողովրդավարական երկրում քաղաքական ընդդիմախոսների կամայական ձերբակալումն անթույլատրելի է»,-ասվում է հայտարարության մեջ։
2008-03-01 04:49
www.echannel.am

Լ.յ.ո.վ.
01.03.2008, 16:58
Չգիտեմ ով Լևոնի մասին ինչա մտածում,էտ ստեղ էական էլ չի:Հույսով եմ Սերժից:diablo էսօր կպրծնենք վաղն էլ Հ1ի շենքը կվառենք էն մի օրն էլ Արթուրիկներին կքցենք Սովետաշենի զիբիլնոց :angry
Ձեզ լավ նայեք :) :(

Tar
01.03.2008, 17:00
ԵԱՀԿ-ն դատապարտում է

ԵԱՀԿ նախագահը դատապարտում է ուժի կիրառումը Հայաստանում, կրկին կոչ է անում հետընտրական երկխոսության

ՀԵԼՍԻՆԿԻ, մարտի 1, 2008թ.: ԵԱՀԿ Գործող Նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը այսօր Երեւանում:
«Ես հորդորում եմ իշխանություններին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն: Ես անհանգստացած եմ այն փաստով, որ տեղեկությունների համաձայն կան վիրավորներ: Հորդորում եմ իշխանություններին ազատ արձակել ձեռբակալվածներին եւ կրկին երկխոսության կոչ եմ անում իշխանություններին eu ընդդիմությանը», ասաց նախարարը:
Երեւանում փետրվարի 26-ին հայկական պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների ժամանակ նախարարը նշել էր, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման եւ ԵԱՀԿ եւ այլ դիտորդների կողմից ս/թ փետրվարի 19-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված թերությունների շտկման հարցերում:

«ԵԱՀԿ-ն կարեւորում է երկխոսության դերը կայունության համար: Հայաստանի զարգացման համար այս կարեւոր ժամանակաշրջանում պետք է անել ամեն ինչ առկա լարվածության սրումից խուսափելու համար»,- ասաց նախարար Կաներվան, որն այս շաբաթ այցելել է նաեւ Ադրբեջան եւ Վրաստան իր Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում:

Գալաթեա
01.03.2008, 17:02
Չգիտեմ ով Լևոնի մասին ինչա մտածում,էտ ստեղ էական էլ չի:Հույսով եմ Սերժից:diablo էսօր կպրծնենք վաղն էլ Հ1ի շենքը կվառենք էն մի օրն էլ Արթուրիկներին կքցենք Սովետաշենի զիբիլնոց :angry
Ձեզ լավ նայեք :) :(

Սովետաշենի զիբիլնոցն ափսոսա...իր պես ծախու դիշովկա գյադեքի պաշտոնիկի գինն էսօր մարդիկ վճարեցին...քթից ու ուրիշ տեղերիցա դեռ գալու, ու ոչ միայն իրա ..

Աբելյան
01.03.2008, 17:04
Չգիտեմ ով Լևոնի մասին ինչա մտածում,էտ ստեղ էական էլ չի:Հույսով եմ Սերժից:diablo էսօր կպրծնենք վաղն էլ Հ1ի շենքը կվառենք էն մի օրն էլ Արթուրիկներին կքցենք Սովետաշենի զիբիլնոց :angry
Ձեզ լավ նայեք :) :(

միանում ե՞ք

Yellow Raven
01.03.2008, 17:04
Պայքար,պայքար մինչև վերջ..............

Bergmann
01.03.2008, 17:05
Ժամը 16:00-ին Սունդուկյանի անվան թատրոնի մոտ կանգնած նույն «Վիլիս»-ը այրվում էր:




Էտ վիլիսը քշող անասունին էլ պիտի վառեին :angry

Tig
01.03.2008, 17:07
միանում ե՞ք

Չէ, երբեք Լևոնի հետևից չեմ գնա, մեկ ուրիշը լիներ գուցե և միանաի…

Գալաթեա
01.03.2008, 17:09
Չէ, երբեք Լևոնի հետևից չեմ գնա, մեկ ուրիշը լիներ գուցե և միանաի…

Լարած ոստիկանների կողմից չկանգնեք ու ժողովրդի վրա մեքենա չքշեք` էդքանն էլա հերիք..

Artgeo
01.03.2008, 17:12
Hetq.am A1plus.am լրիվ սպանված են... :(

Գրեք էլի, հենց նոր տեղեկություններ եղավ

REAL_ist
01.03.2008, 17:13
կրկին անգամ համոզվեցինք թե ինչ ԱՆԱՍՈՒՆ երկրում ենք ապրում:angry եսի պետություն չի, եսի տեռոռիստական կազմակերպությունա:angry:
սաղին վառելա պետք:angry
ոնց կարելիա սենց դեպքերում խոսալ հանրահավաքի թույլատրված լինելու մասին:angry ոչմիբան չի կարա կին ու երեխա ծեծելու հիմնավորում տա, նույն բաննա ոնցոր սխալ տեղ պառկովկա անելու համար բռնեն գլխից խփեն մարդուն:angry
թուրքի լամուկ են սրանք:angry

հ.գ.
ասումեն ետ ժողովրդի վրա քշած մաշնեն երկրապահները գմփցրել են, հլը մի բանել քիչ են արել, սպեցնազին էլ հետը պտի տրաքցնեյն:angry

սմայլերը չպակասացնեք , լռիվ տեղինա դրված

Աբելյան
01.03.2008, 17:15
Չէ, երբեք Լևոնի հետևից չեմ գնա, մեկ ուրիշը լիներ գուցե և միանաի…
արխային Լևոնը հիմա չկա
ժողովրդի հետևից ես գնում

Ֆելո
01.03.2008, 17:16
էդ ձեր խաղաղ երթը արդեն վերածվելա խուլիգանության. քաղաքապետարանի ապակիները ինչի եք ջարդում?:think

Երվանդ
01.03.2008, 17:19
Հենց նոր Շահումյանի հրապարակից եմ գալիս, ահավոր վիճակա մինիմումը 100000 մարդ կա ու ահավոր տեմպերով ժողովուրդը լցվումա հրապարակ, վիլիսը 2 հոգուա խփել շտապօգնությունը տարավ իրեն, Հ Հրապարակում զորքն են հավաքում 6 շարք կանգնած սպեցնազնա մենակ ու էլի բեռնատարներով բերում են, մեր երեխեքը համարյա բոլորը նդեղ են հլը որ ամեն ինչ լավա իրանց հետ, բայց տվյալներ կան որ առավոտվա ջարդի արդյունքում զոհեր կան ու շատ, աստված տա սուտ լինի, իմ աչքով տեսել եմ Նիկոլին ու Ստեփան Դեմիրճյանին, հա Խաչատուրն էլ էր նդեղ, ժողովրդին հանդարտացնում են ու սպասում են Լևոնին, ես գնացի, պարբերաբար կգամ ինֆորմացիա կգրեմ ստեղից

Yellow Raven
01.03.2008, 17:19
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ, ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ. Ժամը 16։27-ի դրությամբ

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ

1. Դավիթ Մաթեւոսյան (Ղեւոնդի)
2. Արմեն Օհանյան
3. Դավիթ Առաքելյան Կենտրոնի ոստիկանություն
4. Վահագն (Վարդգես) Հայոցյան Կենտրոնի ոստիկանություն
5. Արամ Մանուկյան Կենտրոն (ազատվել է)
6. Մասիս Այվազյան Կենտրոն
7. Լեւիկ Խաչատրյան Կենտրոն
8. Աշոտ Մանուկյան Կենտրոն
9. Մուշեղ Սաղաթելյան Կենտրոն
10. Հրանտ Բագրատյան Կենտրոն (ազատվել է)
11. Գագիկ Շամշյան (լրագրող) Քանաքեռի ոստիկանություն
12. Կորյուն Մհերյան (Մարտունի) Մարտունու ոստիկանություն
13. Երվանդ Ավեյան (Մարտունի) Մարտունու ոստիկանություն
14. Վեմիր Մխիթարյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն
15. Գեւորգ Սիմոնյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն
16. Ծատուր Սեւոյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն

ԱՆՀԱՅՏ Է ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

1. Քրիստ Գասպարյան (Մանուկի)
2. Մանուել Գասպարյան (Մանուկի)
3. Տիգրան Բաղդասարյան (Արաբկիր)
4. Մարտին Պետրոսյան

ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

1. Արամ Բարեղամյան Հանրապետական հիվանդանոց
2. Բաբկեն Աթոյան Հանրապետական հիվանդանոց
3. 3 հոգի Շտապ օգնության հիվանդանոց
4. 6 քաղաքացի 1 ոստիկան վերակենդանացման բաժնում Մասիվի հիվանդանոց
5. 6 վիրավոր 3 հիվանդանոց (Հետք)
6. Գառնիկ Մովսիսյան Գրիգոր Լուսավորիչ
7. Ռաֆայել Բալբուրյան Գրիգոր Լուսավորիչ
8. Հովհաննես Մարգարյան Գրիգոր Լուսավորիչ
9. Անդրանիկ Կետիկյան Գրիգոր Լուսավորիչ
10. Հարություն Կարապետյան Գրիգոր Լուսավորիչ
11. Քաջիկ Հարությունյան Գրիգոր Լուսավորիչ
12. Արթուր Միրումյան Գրիգոր Լուսավորիչ
13. Նարեկ Ղազարյան Գրիգոր Լուսավորիչ
14. Դավիթ Հակոբյան Գրիգոր Լուսավորիչ
15. Ալբերտ Եղիազարյան 8-րդ հիվանդանոց (տարվել է Արաբկիրի ոստիկանություն)
16. 2 հոգի (1 դուրս է գրվել, մյուսը՝ հետազոտվում է գլխի վնասվածքի մասով) Էրեբունի բժշկական կենտրոն

lragir.am

Armenoid
01.03.2008, 17:20
էդ ձեր խաղաղ երթը արդեն վերածվելա խուլիգանության. քաղաքապետարանի ապակիները ինչի եք ջարդում՞:think

հա այ ետ արդել լավ չի!!!
SOS ինչ-որ ալիք աշխատումա ես քաղաքում:angry

Yellow Raven
01.03.2008, 17:21
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

Քիչ առաջ Հրանտ Բագրատյանի փաստաբանները ֆաքսով նամակ ուղարկեցին ՀՀ Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին։ Ի դեպ նրանք հայտնեցին, որ ՀՀ Գլխավոր Դատախազության ֆաքսը անջատած էր։ Նամակը ուղարկելուց մոտ 20 րոպե անց, Հրանտ Բագրատյանը ազատ է արձակվել։

Ստորեւ բերվում է փաստաբանների նամակը ամբողջությամբ։

ՀՀ գլխավոր դատախազ`
պարոն Ա.Հովսեփյանին

պատճենը` ՀՀ ոստիկանության պետ`
պարոն Հ.Հարությունյանին

Մեծարգո Պարոնայք,

Այսօր` 2008 թվականի մարտի 1-ին ժամը 09:00-ի սահմաններում, մեր վստահորդ` պարոն Հրանտ Բագրատյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին և, մեր ունեցած տվյալներով, ենթարկվել է խոշտանգման և/կամ դաժան և/կամ անմարդկային վերաբերմունքի:
Ժամը 13:30-ի սահմաններում փորձեցել ենք ոստիկանության Կենտրոնի բաժնում տեսնել մեր վստահորդին, սակայն մեր մուտքը սանձարձակ կերպով արգելվել է, իսկ ոստիկանության բաժնի դուռը` փակվել: Մեր բոլոր օրինական պահանջները` ապահովել մեր պաշտպանյալին տեսնելու մեր հնարավորությունը, պարզապես արհամարհվել են:

Ակնկալում ենք Ձեր շտապ միջամտությունը` իրականացվող ռեպրեսիան իսկույն եևեթ դադարեցնելու, պարոն Հրանտ Բագրատյանի հետ շփման մեջ մտնելու մեր հնարավորությունն ապահեվոլու, ինչպես նաև նրան խոշտանգման և/կամ դաժան և/կամ անմարդկային վերաբերմունքի ենթարկելու հետ կապված տվյալները արագորեն պարզելու, իսկ այդ տեղեկությունները հաստատվելու դեպքում` նման արարքների կատարման մեջ մեղավոր` ոստիկանության պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը լուծելու առումով:

Հարգանքներով`
Արթուր Գրիգորյան, Նարինե Ռշտունի

www.hra.am

Գալաթեա
01.03.2008, 17:21
էդ ձեր խաղաղ երթը արդեն վերածվելա խուլիգանության. քաղաքապետարանի ապակիները ինչի եք ջարդում?:think

Լավ են անում

Ֆելո
01.03.2008, 17:24
Լավ են անում

մանկապարտեզականի պատասխան:B

Աբելյան
01.03.2008, 17:25
Լավ են անում
ես էի ուզում ասեի :)

Ֆելո
01.03.2008, 17:28
դրա համար էլ գալիս խուլիգանություն անողներին ծեծում են. ԼԱՎ ԵՆ ԱՆՈՒՄ. "խելոք" դասի գնացող ու ոստիկանների հետևից քրֆող երիտասարդներին ծեծում են. ԼԱՎ ԵՆ ԱՆՈՒՄ. լավ անելով տեսնենք ով ուրա հասնելու

Lonely
01.03.2008, 17:28
Իրանք ել լավ են արել առավոտ Օպերա են մտել !! Եթե սենց շարունակվի ժամը 7-ից հետո Լևոնականների վիճակը վատ ա լինելու: Արդեն քաղաք են մտել ջրցան մեքենաներ, БТР-ներ...

Hrayr
01.03.2008, 17:29
Հենց նոր իմացա ասում են Լևոնին են տեսել ցուցարարների մոտ։
Հավաստի տեղեկություն ունենալու դեպքում գրեք։

Yellow Raven
01.03.2008, 17:29
դրա համար էլ գալիս խուլիգանություն անողներին ծեծում են. ԼԱՎ ԵՆ ԱՆՈՒՄ. խելոք դասի գնացող ու ոստիկանների հետևից քրֆող երիտասարդներին ծեծում են. ԼԱՎ ԵՆ ԱՆՈՒՄ. լավ անելով տեսնենք ով ուրա հասնելու
Իրանք են առիթ տվել,իրանք որ չհարձակվեին անմեղ ժողովրդի վրա,էսքան բան չէր լինի:

REAL_ist
01.03.2008, 17:30
չհասկացա ժողովրդին ջարդում են դուք ստեղ քաղաքապետարանի մասին եք մտածում, այ քեզ բան, իսկականից տխուրա մեր ազգի վիճակը…
պետքա ետ խփողների վրա հատ հատ գռանատ շպռտել:angry

Ֆելո
01.03.2008, 17:32
Իրանք են առիթ տվել,իրանք որ չհարձակվեին անմեղ ժողովրդի վրա,էսքան բան չէր լինի:

խուլիգանություն անողներն էլ առիթ են տալիս ոստիկաններին կոշտ գործողությունների անցնել. այ էդ ժամանակ ոչ մեկ չի կարա ասի որ խաղաղ երթի եմ մասնակցել ու ծեծ եմ կերել;)

Hrayr
01.03.2008, 17:32
Չէ էտպես մի ասեք, ամեն ինչից հետո չէ որ էտ քաղաքապետարանն ու մնացածը մեր սեփականությունն են ոչ թե մի քանի անհատի։

Lonely
01.03.2008, 17:34
Ինչ էլ ամեղ ժողովուրդ ա... Եդքան զինամթերք են հայտնաբերել... Տենաս ինչ էին անելու դրանցով ?

Զինվոր
01.03.2008, 17:34
Հազար ափսոս որ բռնություն ա կիրառվել հասարակ ժողովրդի նկատմամբ, տենց բան պիտի չլիներ: Փաստորեն մարդիկ իշխանության կռիվ են անում, մեջտեղը հասարակ մարդիկ են վարի գնում: Իսկ խաբար եք, Նիկոլ Փաշինյանին հավեսով տփել են թե չէ,?Լևոնին կարծեմ ձեռ չեն տվել

Ֆելո
01.03.2008, 17:34
չհասկացա ժողովրդին ջարդում են դուք ստեղ քաղաքապետարանի մասին եք մտածում, այ քեզ բան, իսկականից տխուրա մեր ազգի վիճակը…
պետքա ետ խփողների վրա հատ հատ գռանատ շպռտել:angry

որ մարկանց ջարդում են կարանք ինչ ուզենք անենք՞. ու հետո իմացի որ ամեն ջարդած ապակու համար էլի ժողովուրդնա պատասխան տալու

Աբելյան
01.03.2008, 17:34
դրա համար էլ գալիս խուլիգանություն անողներին ծեծում են. ԼԱՎ ԵՆ ԱՆՈՒՄ. "խելոք" դասի գնացող ու ոստիկանների հետևից քրֆող երիտասարդներին ծեծում են. ԼԱՎ ԵՆ ԱՆՈՒՄ. լավ անելով տեսնենք ով ուրա հասնելու
խի հանրահավաք անելը խուլիգանություն ա՞
էլի որ եթե "խելոք" դասի գնացող ու ոստիկանների հետևից քրֆող երիտասարդներին ծեծում են, իրանց համար լավ են անում, բայց խաղաղ մարդկանց ծեծելը լավ անել չի

իրանք են սկսել, չէ՞
հիմա էլ ժողովուրդը կատաղել ա
եթե իրանք չսկսեին, սենց բաներ չէին ըլնի

REAL_ist
01.03.2008, 17:35
ես երկիրը սաղ երկու անհատի սեփականությունա, ստեղ ժողովրդի բան չկա

խուլիգանություն անողներն էլ առիթ են տալիս ոստիկաններին կոշտ գործողությունների անցնել. այ էդ ժամանակ ոչ մեկ չի կարա ասի որ խաղաղ երթի եմ մասնակցել ու ծեծ եմ կերել
արդեն խաղաղ միտինգավորեն ջարդին, դրանից հետո արդեն մլիցեքը մլիցա չեն , տեռոռիստ են , իսկ դրանց դեմ ամեն միջոց էլ լավա ու դրա դեմ սաղ աշխարհը բան չի ասի

Yellow Raven
01.03.2008, 17:35
խուլիգանություն անողներն էլ առիթ են տալիս ոստիկաններին կոշտ գործողությունների անցնել. այ էդ ժամանակ ոչ մեկ չի կարա ասի որ խաղաղ երթի եմ մասնակցել ու ծեծ եմ կերել;)
Այ քեզ բան,մեղավորը առաջինը սկսողնա:Էսի ավելի շատ նյարդերի կռիվ էր ու առաջինը Սերժի նյարդերը տեղի տվեցին,միակ մեղավորը ինքնա,հուսով եմ էսի իրա վերջնա ու էլ իրա պատճառով զոհեր չեն լինի:

Ավելացվել է 1 րոպե անց

Ինչ էլ ամեղ ժողովուրդ ա... Եդքան զինամթերք են հայտնաբերել... Տենաս ինչ էին անելու դրանցով ?
Դե դու էլ հավատա,էտ սաղ իրանց սարքածնա,իրանէ իրանց հետ էին բերել:

Ֆելո
01.03.2008, 17:38
իրանք սկսեցին, դուք էլ շարունակում եք. քաղաքացիական պատերազմը պատրաստա

Lonely
01.03.2008, 17:39
Այ քեզ բան,մեղավորը առաջինը սկսողնա:Էսի ավելի շատ նյարդերի կռիվ էր ու առաջինը Սերժի նյարդերը տեղի տվեցին,միակ մեղավորը ինքնա,հուսով եմ էսի իրա վերջնա ու էլ իրա պատճառով զոհեր չեն լինի:

Սերժը հիմա չի ղեկավարում: Քոչարյանն ա հիմա ՀՀ նախագահ: Առաջինը սկսել ա Լևոնը ու իրա հետևորդները, Քոչարյանի համբերությունն էլ սպառվեց: Ամեն ինչ իրա վերջն ունի

REAL_ist
01.03.2008, 17:40
ժողովուրդը իրա իրավունքներնա պաշտպանում ու լավ էլ անումա, տարօրինակ կլներ որ ժողովրդին ջարդեյն, իրանք էլ եթայն իրանց տներով կամ էլ նայեյն թե ոնց են իրան քրերին ու ախպերին ծեծում, դրանով ոչխարների հոտից ոչնչով չէին տարբերվի


Առաջինը սկսել ա Լևոնը ու իրա հետևորդները, Քոչարյանի համբերությունն էլ սպառվեց: Ամեն ինչ իրա վերջն ունի
ինչնա սկսել? խաղաղ ցույցերը բռնությունների ու անօրինական ընտրությունների դեմ? համբերությունը սպառվեց երբ հասկացավ որ ժողովուրդը ոչխարների հոտ չի

Ra$Ta
01.03.2008, 17:40
որ մարկանց ջարդում են կարանք ինչ ուզենք անենք՞. ու հետո իմացի որ ամեն ջարդած ապակու համար էլի ժողովուրդնա պատասխան տալու

Մարդիք են զոհվում դուք ապակիների մասինեք մտածում , ոչ մի քաղաքական լուրջ փոփոխություն առանց զոհերի չի լինում , մանավանդ առանց ջարդած ապակիի : Իսկ ինչ կասեք նրա վերաբերյալ որ Սուքիասյանի օբյեկներից մեկը գազի պատճառով տրաքելա ? էտելա ժողովուրդը արել ?

Ambrosine
01.03.2008, 17:40
Ինչ էլ ամեղ ժողովուրդ ա... Եդքան զինամթերք են հայտնաբերել... Տենաս ինչ էին անելու դրանցով ?

Ինչ գիտես, որ իրանցն ա? Կարող ա հենց իշխանություններն են դրել: Թե չէ իրանց որտեղից պետք ա տեղեկատվություն գար, որ հրապարակում զենք կա:
Հ.Գ. Ով ինչ ցանի, էն կհնձի: Իրանք սկսեցին, ժողովուրդն էլ պատասխան ա տալիս

Yellow Raven
01.03.2008, 17:41
Սերժը հիմա չի ղեկավարում: Քոչարյանն ա հիմա ՀՀ նախագահ: Առաջինը սկսել ա Լևոնը ու իրա հետևորդները, Քոչարյանի համբերությունն էլ սպառվեց: Ամեն ինչ իրա վերջն ունի
Ստեղ մի հատ հարցա առաջանում:Ինչնա սկսել Լևոնը?Չլնի դատախազության շենքն են գրավել կամ Ռադիոտունը,վրեքեներս խաբար չկա:Ոչ մի քաղաքակիրթ երկրում նման բան չի թույլատրվում անել,մենակ մեր մոտ սենց բան կարան անեն:

Ֆելո
01.03.2008, 17:42
ժողովուրդը իրա իրավունքներնա պաշտպանում ու լավ էլ անումա, տարօրինակ կլներ որ ժողովրդին ջարդեյն, իրանք էլ եթայն իրանց տներով կամ էլ նայեյն թե ոնց են իրան քրերին ու ախպերին ծեծում, դրանով ոչխարների հոտից ոչնչով չէին տարբերվի

չլինի ուզում ես ասես ով տանը նստածա ոչխարա?

Ahik
01.03.2008, 17:42
էդ ձեր խաղաղ երթը արդեն վերածվելա խուլիգանության. քաղաքապետարանի ապակիները ինչի եք ջարդում?:think

Քաղաքապետարանի ապակիները Վիլիսի արածի հետևանքն եր. Ցավոք կարող եմ ասել, որ իսկապես 3 հոգին էլ մահացել էին. Իմ կարծիքով դա մարդկանց արյունով թաթախված պրովոկացիա էր.:angry

Lonely
01.03.2008, 17:42
Ստեղ մի հատ հարցա առաջանում:Ինչնա սկսել Լևոնը?Չլնի դատախազության շենքն են գրավել կամ Ռադիոտունը,վրեքեներս խաբար չկա:Ոչ մի քաղաքակիրթ երկրում նման բան չի թույլատրվում անել,մենակ մեր մոտ սենց բան կարան անեն:
Ետքան զենքը ինչ գործ ունի խաղաղ բնակչության մոտ? Զենքը տեղիք ա տալիս մտածելու որ Լևոնի մատը խառն ա...

Armenoid
01.03.2008, 17:43
Այ քեզ բան,մեղավորը առաջինը սկսողնա:Էսի ավելի շատ նյարդերի կռիվ էր ու առաջինը Սերժի նյարդերը տեղի տվեցին,միակ մեղավորը ինքնա,հուսով եմ էսի իրա վերջնա ու էլ իրա պատճառով զոհեր չեն լինի:

Ավելացվել է 1 րոպե անց

Դե դու էլ հավատա,էտ սաղ իրանց սարքածնա,իրանէ իրանց հետ էին բերել:

1)սերժը իրա մի տեղը սուպեր կլեյով կպցրելա ետ աթորին ել չեք վերցնի:D
2)այ ետի հավատում եմ որ սարքածա որտեղից հասարակ մարդկանց 15 գրանատ են ել թափ-տազա:think

Ra$Ta
01.03.2008, 17:43
Ես պռոստը ստեղի խոսաքցությունների իմաստը չեմ հասկանում , հա եթե ինչ որ ինֆորմացիա կա ասեք , բայց ինչի ամեն անգամ վեճի վերածել , չեք հասկանում որ մեկա արդեն ոչ ինչ չի փոխվի :

REAL_ist
01.03.2008, 17:43
չլինի ուզում ես ասես ով տանը նստածա ոչխարա?
միատել գրածս կարդա ու կտենաս որ լռիվ ուրիշ բան եմ ասում

Yellow Raven
01.03.2008, 17:45
Ոնց կուզեի ընդեղ ըլնեի,ափսոս տնեցիք չեն թողում,խաբել էլ չի լինում,գիտեն,որ հելնելու եմ գնամ ցույցի:

Աբելյան
01.03.2008, 17:45
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ, ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ. Ժամը 16։27-ի դրությամբ

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ
1. Դավիթ Մաթեւոսյան (Ղեւոնդի)
2. Արմեն Օհանյան
3. Դավիթ Առաքելյան, Կենտրոնի ոստիկանություն
4. Վահագն (Վարդգես) Հայոցյան Կենտրոնի ոստիկանություն
5. Արամ Մանուկյան, Կենտրոն (ազատվել է)
6. Մասիս Այվազյան, Կենտրոն
7. Լեւիկ Խաչատրյան, Կենտրոն
8. Աշոտ Մանուկյան, Կենտրոն
9. Մուշեղ Սաղաթելյան, Կենտրոն
10. Հրանտ Բագրատյան, Կենտրոն (ազատվել է)
11. Գագիկ Շամշյան (լրագրող) Քանաքեռի ոստիկանություն
12. Կորյուն Մհերյան (Մարտունի) Մարտունու ոստիկանություն
13. Երվանդ Ավեյան (Մարտունի) Մարտունու ոստիկանություն
14. Վեմիր Մխիթարյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն
15. Գեւորգ Սիմոնյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն
16. Ծատուր Սեւոյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն

ԱՆՀԱՅՏ Է ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ
1. Քրիստ Գասպարյան (Մանուկի)
2. Մանուել Գասպարյան (Մանուկի)
3. Տիգրան Բաղդասարյան (Արաբկիր)
4. Մարտին Պետրոսյան
ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
1. Արամ Բարեղամյան, Հանրապետական հիվանդանոց
2. Բաբկեն Աթոյան, Հանրապետական հիվանդանոց
3. 3 հոգի Շտապ օգնության հիվանդանոց
4. 6 քաղաքացի 1 ոստիկան վերակենդանացման բաժնում Մասիվի հիվանդանոց
5. 6 վիրավոր 3 հիվանդանոց (Հետք)
6. Գառնիկ Մովսիսյան, Գրիգոր Լուսավորիչ
7. Ռաֆայել Բալբուրյան, Գրիգոր Լուսավորիչ
8. Հովհաննես Մարգարյան, Գրիգոր Լուսավորիչ
9. Անդրանիկ Կետիկյան, Գրիգոր Լուսավորիչ
10. Հարություն Կարապետյան, Գրիգոր Լուսավորիչ
11. Քաջիկ Հարությունյան, Գրիգոր Լուսավորիչ
12. Արթուր Միրումյան, Գրիգոր Լուսավորիչ
13. Նարեկ Ղազարյան, Գրիգոր Լուսավորիչ
14. Դավիթ Հակոբյան, Գրիգոր Լուսավորիչ
15. Ալբերտ Եղիազարյան, 8-րդ հիվանդանոց (տարվել է Արաբկիրի ոստիկանություն)
16. 2 հոգի (1 դուրս է գրվել, մյուսը՝ հետազոտվում է գլխի վնասվածքի մասով) Էրեբունի բժշկական կենտրոն

Ra$Ta
01.03.2008, 17:46
չլինի ուզում ես ասես ով տանը նստածա ոչխարա?

Չէ ինքը պռոստը ասում էր որ եթե ծեծվելուց հետո թողնեին ու փախնեին այդ էդ վախտ նման կլինեին ոչխարների հոտի : Հա հիմա ինչ եսել եմ տանը նստած ու ինքնելա տանը նստած :

Hrayr
01.03.2008, 17:47
Ժողովուրդ սաղ հեչ ասում են Լևոնին են տեսել ցույցի տեղ, եթե կարող եք մի հատ ճշտեք։

Ֆրեյա
01.03.2008, 17:48
որ մարկանց ջարդում են կարանք ինչ ուզենք անենք՞. ու հետո իմացի որ ամեն ջարդած ապակու համար էլի ժողովուրդնա պատասխան տալու

Ընդեղ մարդ են սպանում, դուք ապակիներից եք մտացում՞՞
Միլիցեքին հանել են են ժողովրդի դեմ, ում հաշվին ետ բանակը կերակրվում ա ու զինվում…
Լավ ա չէ, պետք ա հարկեր մուծենք, որ հետո էտ մեր տված փողերով միլիցեքը մեզ ծեծեն:angry

Ra$Ta
01.03.2008, 17:54
Ոչ մեկի հեռախոսը չի աշխատում սաղին փորձեցի զանգել:angry , կամ գլուշիլկայա դրած , կամել շատ մարդ կա : Հեսա Երոն իջնումա ընդե , ասեց մի կես ժամից էլի մի բան կրի , սպսենք

Ֆրեյա
01.03.2008, 17:57
Ետքան զենքը ինչ գործ ունի խաղաղ բնակչության մոտ? Զենքը տեղիք ա տալիս մտածելու որ Լևոնի մատը խառն ա...

Տղա ջան, ինչ զենք՞ Էն, որ միլիցեքը իրանց հետ բերել ամեն թփի տակ դրել էին՞՞՞
Շատ մաքուր, չօգտագործված զենք էր ու հրապարակում ոչ մի հատ չկար, մենակ թփերի տակ էր…
Ու քո կարծիքով, եթե մարդկանց մոտ զենք լիներ չէին օգտագործի՞՞՞
Ու ցույց են տալիս ավտոմատի մագազին, բայց ավտոմատ չկա: Ետ մագազինով պետք ա կրակեին՞

Նենց որ, էտ սարքած էր:angry

Ra$Ta
01.03.2008, 17:59
http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=3141&SectionID=0&RegionID=0&Date=03/01/2008&PagePosition=1

Adam
01.03.2008, 18:01
Մի քիչ առաջ շանթի լուրերը նայեցի, ցույց տվեցին ազ. հրապարակում խոտերի մեջ ընկած զենքերը....: Դա ժողովրդի արածը չի, ոչ էլ Լևոնի....
Հզոր ծրագիր, գլխներին սարքելու համար, ինչպես որ շատ շատերին

FC-MIKA
01.03.2008, 18:02
դրա համար էլ գալիս խուլիգանություն անողներին ծեծում են. ԼԱՎ ԵՆ ԱՆՈՒՄ. "խելոք" դասի գնացող ու ոստիկանների հետևից քրֆող երիտասարդներին ծեծում են. ԼԱՎ ԵՆ ԱՆՈՒՄ. լավ անելով տեսնենք ով ուրա հասնելու

. . .

Արտյոմ Կարապետյանը, ով եւս տեղափոխվել է հիվանդանոց, նկարագրեց հետեւյալը. - «Առավոտյան ժամը 6-ի կողմերը` հանգիստ քնած, մտել են ջոկատը, ձեռքներին մահակ էր, մեկը` քաղաքացիական հագուստով, չգիտեմ, հոսանք էր, ինչ էր, խփեց ինձ` ես ընկա, ու սկսեցին ծեծելը, տրորելը ինձ: Կողքիս էլ հղի կին էր, էդ կնոջ փորին ոտքով խփեցին, սկսեցին ծեծելը, մինչեւ հասկացա ինչ էր կատարվում, արդեն տեսա կողքիս մարդիկ ընկել են գետնին, թպրտում են: Այս կողմ եմ ուզում փախչեմ` խփում են, այն կողմ` ծեծում են, մի կերպ հազիվ շտապօգնությունը բերեց հասցրեց այստեղ»:

http://azatutyun.am/armeniareport/report/ar/2008/03/4F6978AD-A205-4EBE-B9F0-6A1895603F52.ASP

Ra$Ta
01.03.2008, 18:06
Նիգերիայում սկի սենց դաժանություններ չես տեսնի

Ֆրեյա
01.03.2008, 18:09
Վայյյյյյյյ մամա ջան…

Էս ով են էս շակալները…

Ասում ա, միլիցեքի մեջ վիրավորները ԱՆՀԱՄԵՄԱՏ ավելի շատ են:

Անզեն մարդկանց գիշերը քնած եկել ծեծել , ջարդել են, դեռ հարց ա զոհեր կան, թե չէ, ու սրանք ուզում են ներկայացնել, որ ժողովուրդն ա իրանց վնաս պատճառել…

Բայց խի պետք ա նույն երկրի միլիցեն, նույն երկրի քաղաքացու վրա վափշե ձեռ բարձրացնի, ինչ իրավունք ունի:

Ցույց անելը ՀՀ սահմանադրությամբ թույլատրված ա:angry

Yellow Raven
01.03.2008, 18:11
Ստեղ սահմանադրությունը ներկա իշխանություննա որոշում,ոնց իրան ձեռա տալիս,ընենց էլ անում ենhttp://www.akumb.am/images/smilies/angry2.gif

Ra$Ta
01.03.2008, 18:11
Հազիվ զանգեցի Սասունին , հիմա հաց են ուտում:) , ասումա բախումներ չկան , ամեն ինչ հանգիստա , իրա ասելով մի 300-400 հազար մարդ կա այնտեղ հիմա : Արամ Սարգսյանը ասումա եկել ու խոսացելա , ու ասումա որ ծեծված չի եղել : Դեռ հանգիստա իրավիճակը :

Ֆելո
01.03.2008, 18:14
FC-MIKA շատ հնարավորա նման բան եղելա ու անողի... բայց կա նաև մեկ այլ տարբերակ. ոնց ասում ենք որ զենքերը ժողովուրդը չի բերել, նման ձևով կարողա հղի կին չի եղել կամ եթե եղելա քացով չեն տվել փորին.

մեկ էլ մի հարց. նորմալ ես համարում որ հղի կինը գնումա թեկուզ խաղաղ ցույցի?

Ռուֆուս
01.03.2008, 18:15
Քթներից կբերենք....

Ամեն մի զոհի համար տասնապատիկ կվճարեն.....

Սերխիո
01.03.2008, 18:16
արա սաղ օրը զոհերի մասին եմ լսում ,ասի գամ ձեր մոտ ճշտեմ ,բայց սաղդ ապակիներ ու չգիտեմ ինչ եք քննարկում ...:angry

Ասում են CNN-ով ասել են 7 զոհ ,300 վիրավոր , զոհերի մեջ կա կին ու 12 տարեկան երեխա :

ՈՎ կարա հստակ մի բան ասի

REAL_ist
01.03.2008, 18:20
մեկ էլ մի հարց. նորմալ ես համարում որ հղի կինը գնումա թեկուզ խաղաղ ցույցի?
ետ իրա իրավունքնա, օգտվումա իրա ետ իրավունքից, նորմալ տուտ պրիչոմ
մարդիկ ընտանինքերով էին մնում պալատկեքի մեջ
մի խոսքով ֆաշիզմը վերադառնումա

FC-MIKA
01.03.2008, 18:22
FC-MIKA շատ հնարավորա նման բան եղելա ու անողի... բայց կա նաև մեկ այլ տարբերակ. ոնց ասում ենք որ զենքերը ժողովուրդը չի բերել, նման ձևով կարողա հղի կին չի եղել կամ եթե եղելա քացով չեն տվել փորին.

մեկ էլ մի հարց. նորմալ ես համարում որ հղի կինը գնումա թեկուզ խաղաղ ցույցի?
չէ . . .

Egern.net
01.03.2008, 18:42
http://www.euronews.net/index.php?page=info&article=472763&lng=1

շատ խառնվեց ինֆորմացիան: 20 րոպեից Ազատություն լսենք....

Yellow Raven
01.03.2008, 18:44
ՄԻԺԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արդեն 2007թ. դեկտեմբերին, ՄԻԺԻ-ն իր հստակ դիրքորոշումով է հանդես եկել և համապարփակ վերլուծել Հայաստանի Հանրապետության անցյալ 16 տարիների զարգացումները և 2008թ. նախընտրական կացությունը (տես` ՙՏեսակետ-ՄԻԺԻ՚ թիվ 24-ի խմբագրականը www.idhr.am): Իբրև հայ և հայաստանյան ինքնուրույն և անկախ քաղաքացիական գործոն` մենք ցավով ենք արձանագրում, որ այս վերլուծություններն ու կանխատեսումներն արդարանում են:

Սույն թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Երևանի Ազատության հրապարակում խաղաղ ցույցի բռնի ցրումը, չնայած իր կանխատեսելիությանը, կրկին անգամ փաստում է, որ իշխանությունները և նրանց հետ համագործակից բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական ուժերը, պաշտոնական մտավորականությունն ու արվեստագետները, նրանց սատարող այլ ուժերը գործում են ոչ քաղաքական և Սահմանադրական կարգով և մեթոդներով: Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի պաշտոնական պատասխանատու ուժերը կրկին անգամ փորձում են վերարտադրել իրենց` ոչ քաղաքական խաղի օրենքներով, մանիպուլացիաներով, հակաիրավական ու անպատասխանատու գործելաոճով: Ներկայումս առավել ևս հանդես եկավ քաղաքական ուժերի, վարչարար-իշխանավորների անվստահելիությունը, անպատասխանատվությունը և անկարողությունը` քաղաքական և իրավական սկզբունքներով առաջնորդվելու, կառավարելու մեր հասարակությանն ու ժողովրդին:

Վառ վկայությունն են փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները, որոնք նախընտրական, ընտրական և հետընտրական ժամանակահատվածում ուղեկցվեցին բազմաթիվ խախտումներով, կեղծումներով և բռնարարքներով, ընտրակաշառքներով, Հանրային հեռուստատեսության կողմանակալ վերաբերմունքով, ընտրական խախտումների նկատմամբ իրավապահ մարմինների անգործությամբ ու կաշկանդվածությամբ, քաղաքական ուժերի ոչ սկզբունքային, անբարոյական գործելաոճով և մանրառևտրի մեջ մտնելով: Այս ամեն գործողությունները քողարկվում են հայտարարություններով, թե իբր ազգը պառակտված է, թե ազգային խնդիրների հարցում դավադրություններ են եղել, թե հանուն քաղաքացիական պատերազմից խուսափելու են քաղաքական ուժերը միավորվում այսօրվա իշխանությունների շուրջ: Սակայն մեր ազգը պառակտված չէ, իսկ եթե պնդում են, որ Արցախի հարցում ու պետական այլ գործերում կան դավաճաններ ու հանցագործներ, ապա դրանք պետք է ժամանակին օրինական կերպով, օրենքի շրջանակում դատապարտվեին կամ դատապարտվեն:

Մեր հասարակությունը և ժողովուրդը պառակտված չէ, այլ կա սոցիալական և տնտեսական հսկայական բևեռացում, չկա քաղաքացիական պատերազմի վտանգ, այլ կա լուրջ վտանգ պետականության և հասակարության ճգնաժամի ու քայքայման` շնորհիվ նույն այդ անպատասխանատու և վարկաբերկված քաղաքական, ՙմտավորական՚ ու ՙհոգևոր՚ ուժերի անմարդկային և ապազգային, անպատասխանատու և անբարոյական վարքագծի ու գործելաոճի:

Վարկաբեկված է իշխանությունը, վարկաբեկված են պաշտոնական ՙմտավորականությունը՚, քաղաքական դաշտը և ուժերը, Հայ Առաքելական Մայր Աթոռի ղեկավարությունը…

Ինչպես արդեն իսկ հանդես ենք եկել մեր դիրքորոշմամբ` ՄԻԺԻ-ն չի կիսում Հայոց Համազգային Շարժման` ՀՀՇ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները և չի համակրում դրանք և մինչև օրս էլ շարունակում ենք մնալ այդ նույն գծի վրա: Սակայն գտնում ենք, որ իշխանությունները և նրանց հետ համագործակցող ուժերը իրավունք չունեին բռնություն գործադրելու Ազատության հրապարակի ցուցարարների դեմ, որոնք քաղաքական և Սահմանադրական ձևով էին իրենց դժգոհությունը և քաղաքացիական պահանջն արտահայտում: Քաղաքակիրթ մարդկային ու ազգային քաղաքական և հասարակական ուժերը պարտավոր են հանուն իրենց հասարակության, ազգի և պետության զարգացման, առաջնորդվել և բոլոր խնդիրները լուծել միայն ու միայն Քաղաքական ճանապարհով և Սահմանդրության շրջանակում:

ՄԻԺԻ-ն դատապարտում է ՀՀ իշխանավորների կողմից ծրագրված և կիրառված հանցագործ բռնատիրական գործելաոճը, որը վտանգում է քաղաքացիական և հասարակական համերաշխությունը` ի հավելումն իրենց կողմից մինչ օրս իրականացվող սոցիալ-տնտեսական անարդար քաղաքականության, որի հետևանքով բևեռացվել և թուլացվել է մեր երկիրն ու պետությունը, և որի հետևանքով ճաշակում ենք այս ըմբոստացումն ու ընդվզումը:

Մեր գերակա քաղաքական ուժերի մեջ բացակայում է Քաղաքական, բարոյական, ազգային և մարդասեր ուղեգիծը, մշակույթն ու գործելաոճը. բացակայում է նաև այս հատկանիշներով տոգորված ՈՐԱԿԱԿԱՆ քաղաքական երրորդ ուժը: Այդ իսկ պատճառով ցավով ենք ականատես, որ մեր երիտասարդության, հասարակության և ժողովրդի դժգոհությունն ու քաղաքական պահանջարկը ուղղորդվում և առաջնորդվում է ՀՀ առաջին նախագահի` Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձով:ՄԻԺԻ-ն գտնում է, որ հայ ժողովրդի, ՀՀ հասարակության խավերի ցուցաբերած դժգոհությունն ու ըմբոստությունն ունեն արդարացի և իրավացի արմատներ:

Ազգային և մարդկային հավաքական շահերը իր անձնական, հատվածական հանցագործ կամ ոչ հանցագործ շահերից գերադասող յուրաքանչյուր ուժ և իշխանավոր պարտավոր է հաշվի նստել այս արդարացի դժգոհության և պահանջի հետ` ճշմարիտ ինքնաքննադատության ենթարկելով իրենց և իրենց քայլերը. հանուն հայ երիտասարդության, ՀՀ հասարակության, բովանդակ հայ ժողովրդի մեծամասնության հավաքական բարօրության և համերաշխության` պարտավոր են որակական և արմատական քաղաքական բարեփոխումներ կատարել իրենց կեցվածքի, ուղեգծի, քաղաքականությունների և գործունեության մեջ:

Հայաստանի Հանրապետությունը իր Սահմանադրությամբ Ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Մենք սթափության կոչ ենք անում հայ երիտասարդության, հասարակության և ժողովրդի գիտակից, ինքնուրույն, անկախ գործոններին` անհատ և կառույց, վեր կանգնել ամբոխային և ամբոխավարական մանիպուլացիաներից և սթափվել, լիարժեք տերը լինել մեր ժողովրդի և հայրենիքի, թույլ չտալ, որ մեր հասարակությունը և ժողովուրդը նորից հուսահատության, անտարբերության, հարմարվողության և ստրկության ուղին բռնի: Դիմե°նք քաղաքական և քաղաքացիական ակցիաների, արհամարհե°նք և ամոթանքի մատնե°նք հատվածական, հանցագործ, անբարոյական, քաղաքական և քաղաքացիական մանրավաճառությամբ զբաղվող թե° հովանավորողներին և թե° նրանց գործիքներին` քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներին, ՙմտավորականներին՚, լրագրողներին…` դպրոցներում, համալսարաններում, աշխատավայրերում, հարևանության մեջ, հանրային վայրերում, ամենուր, մեր ամենօրյա քաղաքացիական վերաբերմունքով ու վարքագծով, տարբեր քաղաքական-քաղաքացիական ակցիաների միջոցով:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության հասարակության և հայ ժողովրդի յուրաքանչյուր գիտակից անհատի ու կառույցի` ինքնակազմակերպվել, քաղաքական և հասարակական սահմանադրական, իրավական համարձակ, անվախ գործունեություն ծավալել` անհապաղ: Գիտակցելով և հարգելով ՀՀ Սահմանադրությունը` տերը լինենք սահմանադրական կարգի և իրավունքի գերակայությանը մեր հայրենիքում, չթողնելով որ այն մանիպուլացվի այս կամ այն իշխանավորի կամ գործիչի հատվածապաշտ ձգտումներով:

Հասարակական և սահմանադրական կարգը պաշտպանելու համար բռնության հրահանգ տվող և իրականացնող յուրաքանչյուր ոք պարտավոր կլինի հաշվետվություն տալ իր որոշումների և գործողությունների օրինականության համար. մենք` ժողովուրդս, պահանջում ենք այդ հաշվետվությունը:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ
Երևան, 1 մարտի 2008թ.

lragir.am

Yellow Raven
01.03.2008, 18:45
ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԱՐՏԵՑՆԵԼ ՀՈՒՅԶԵՐԸ

Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը տարածել է հայտարարություն, որում ասվում է հետեւյալը. "Այսօր, վաղ առավոտյան բիրտ ուժի կիրառմամբ խաղաղ ցուցարարները վտարվել են Ազատության հրապարակից: Այս պահից ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվում է անօրինական կալանքի տակ: Կան բազմաթիվ ծանր վիրավորներ, ձերբակալվածներ և, ըստ որոշ լրատվամիջոցների հաղորդման, նաև զոհեր: Վրդովված ցուցարարները և նրանց միացած մեր բյուրավոր համաքաղաքացիները ինքաբուխ կերպով հավաքվել են Մյասնիկյանի հրապարակում և հարակից տարածքում: Խաղաղ ցուցարարների պահանջն է անմիջապես ազատ արձակել ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին: Սույնով մենք հայտարարում ենք, որ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական ներկայությունը կարող է հանդարտեցնել հույզերը և թույլ չտալ իրավիճակի հետագա սրում: Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ամհապաղ ազատ չարձակվի և նրան հնարավորություն չտրվի անմիջականորեն դիմել մեր համաքաղաքացիներին, ապա իրավիճակի հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ներկա իշխանությունների և անձամբ Ռոբորտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա":

lragir.am

Ավելացվել է 1 րոպե անց
Ժողովուրդ աշխատեք ինֆորմացիան բացված վիճակում դնեք էլի,ֆրինեթից օգտվողները չեն կարում կարդան:

Ribelle
01.03.2008, 18:51
В центре Еревана горит торговый комплекс
В центре Еревана горит крупный торговый комплекс "Айрарат".

Как сообщил корреспонденту АрмИнфо советник начальника Спасательной службы Армении Николай Григорян, горит несколько внутренних павильонов ярмарки общей площадью 500 кв.м. Причины пожара уточняются, пострадавших и жертв нет. "На месте работают восемь пожарных расчетов и столько же водовозов, пожару присвоена первая категория сложности", - сказал Григорян.

Отметим, что торговый павильон принадлежит депутату Национального собрания Хачатуру Сукиасяну, открыто заявившего о своей поддержке первого президента Армении Левона Тер-Петросяна.
Источник: АрмИнфо

Ավելացվել է 2 րոպե անց
Слух о вводе войск в Ереван принудил манифестантов вооружиться
Среди десятков тысяч манифестантов у зданий посольств Франции и Италии прошелся слух, что в Ереван вводятся части регулярной армии.

Как передает корреспондент ARMENIA Today, после этого в руках собравшихся примелькались куски арматуры, деревянные палки и иные удобные для ближнего боя приспособления. Между тем, руководители акции призывают собравшихся воздержаться от столкновения со спецназом, который усилен также БТР-ами и водометами.
Источник: ARMENIA Today

Artgeo
01.03.2008, 18:56
http://armenianow.com/images/d2008/storm/16.jpghttp://armenianow.com/images/d2008/storm/17.jpg http://armenianow.com/images/d2008/storm/14.jpghttp://armenianow.com/images/d2008/storm/13.jpg

Շաբաթօրյա ամփոփում. անհանգիստ օրը շարունակվում է մինչև երեկո
17:00

Արտասահմանում գտնվող «ԱրմենիաՆաուի» բազմահազար ընթերցողներին, ովքեր նոր են արթնանում շաբաթօրյա առավոտյան, առաջարկում ենք մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների այս ամփոփումը:

Լրացուցիչ մանրամասների համար կարող եք կարդալ ստորև ներկայացված հոդվածները, իսկ մենք շարունակում ենք հետևել այս անհանգիստ օրվա զարգացումներին…

Այսօր վաղ առավոտյան իրավապահները գրոհեցին Ազատության հրապարակը, որպեսզի ցրեն նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների չդադարող ցույցը:

Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հաջորդ օրվանից հազարավոր ընդդիմադիրներ ամենօրյա հանրահավաքներ էին անցկացնում այստեղ: Ընտրություններում հաղթել է վարչապետ Սերժ Սարգսյանը: Ընտրություններն ուղեկցվել են բռնություններով ու բազմաթիվ ընտրակեղծիքներով` հանգեցնելով բողոքի ցույցերի, որոնք անցած 10 օրվա ընթացքում անշեղորեն մեծանում էին: Հարյուրավոր ընդդիմադիրներ, որոնց շարքում` առաջին նախագահը, ճամբար էին խփել Ազատության հրապարակում ու գիշերում էին այնտեղ:

Ոստիկանությունը, ներքին զորքերը և այլ իրավապահ ուժեր` զինված արցունքաբեր գազի սարքերով, մահակներով, ոմանք սև դիմակներով և ինքնաձիգներով, գրոհել են Ազատության հրապարակը: Ընդդիմադիրները պատասխանել են ձեռքի տակ եղածով: Կրակոցների մասին հաղորդումներ չեն եղել:

Առավոտյան 8-ի սահմաններում բախման մասին լուրերը տարածվեցին քաղաքով մեկ, և մարդիկ սկսեցին հավաքվել դեպքի վայրում: Բախումներ են եղել, ոստիկանները ծեծել են տասնյակ մարդկանց, ոմանց` դաժանորեն: Զոհերի մասին հաղորդագրություններ չկան: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոսպիտալացվել է 31 մարդ, այդ թվում` 6 ոստիկան:

Տեր-Պետրոսյանը թեև պաշտոնապես ձերբակալված չէ, սակայն նախագահ Քոչարյանի անվտանգության ծառայությունը նրան տարել տուն, որտեղ նրան մեկուսացրել են ու թույլ չեն տալիս դուրս գալ: Տունը շրջափակված է ոստիկաններով:

Իսկ այդ ժամանակ նրա հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Երևանում Ֆրանսիայի դեսպանության մոտակայքում: Ճիշտ 20 տարի առաջ Տեր-Պետրոսյանի և մյուսների ղեկավարությամբ սկսված Ղարաբաղյան շարժման տարիներից հետո սա ամենամեծ հանրահավաքն է:

«ԱրմենիաՆաուի» լրագրողները հաղորդում են դեպքի վայրից, որ ոստիկանները հեռացել են` ակնհայտորեն ընկրկելով մարդկանց հսկայական զանգվածի առջև: Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ տանը մեկուսացված, սակայն բողոքավորների բազմահազար զանգվածին է միացել ընդդիմության մեկ այլ ղեկավար` Ստեփան Դեմիրճյանը:

Ջոն Հյուզ
«ԱրմենիաՆաուի» խմբագիր

Ribelle
01.03.2008, 19:03
В 17:00 на стихийном митинге сторонников Левона Тер-Петросяна появились некоторые представители его Центрального штаба и начались первые выступления
К 17:00 сторонники Левона Тер-Петросяна подвезли к памятнику Александру Мясникяна аппаратуру, необходимую для проведения митинга, после чего несколько членов Центрального предвыборного штаба кандидата в президенты Тер-Петросяна смогли обратиться к собравшимся.

К этому времени на территории в центре Еревана, прилегающей к зданиям мэрии, а также дипмиссий Франции и Италии собралось несколько десятков тысяч сторонников оппозиции, количество которых постоянно увеличивается. Член предвыборного штаба Тер- Петросяна Никол Пашинян огласил две основные задачи, стоящие перед оппозицией в настоящий момент. Первая - собрать как можно большое количество людей, что также будет способствовать безопасности собравшихся. И второе - завершить процесс возведения баррикад на всех четырех подходах к территории, где проходит митинг. "Одной из первоочередных наших задач после незаконных действий Полиции стало определить место, где будет теперь собираться народ. И Левон Тер- Петросян принял решение о том, чтобы митинг проходил прямо здесь", - сказал Никол Пашинян.
Лидер оппозиционной партии "Республика" Арам Саркисян в своем выступлении подчеркнул, что - "мы все солдаты Левона Тер- Петросяна и должны выполнить его приказ - стоять здесь".
Оппозиционеры заявляют, что кандидат в президенты Левон Тер-Петросян находится под негласным домашним арестом и требуют освободить своего лидера. Оппозиционеры также заявили о том, что информации о погибших в результате силовой акции Полиции у них нет и выразили надежду на то, что такой информации и не будет.
Источник: АрмИнфо

Artgeo
01.03.2008, 19:05
Սերժը հիմա չի ղեկավարում: Քոչարյանն ա հիմա ՀՀ նախագահ: Առաջինը սկսել ա Լևոնը ու իրա հետևորդները, Քոչարյանի համբերությունն էլ սպառվեց: Ամեն ինչ իրա վերջն ունի

Սերժիկը վարչապետ է ու ոստիկանությունը իրեն էլ է ենթարկվում։

Ribelle
01.03.2008, 19:06
Ոստիկանական ուժերը հարձակվում են դեսպանատան մոտ հավաքված մարդկանց վրա

«ԱրմենիաՆաուի» լրագրողներ
Ֆրանսիայի դեսպանատան մոտից
12:45

Ֆրանսիայի դեսպանատան մոտ ծեծվածների թվում է նաև ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը «Ժառանգություն» խմբակցությունից: «ԱրմենիաՆաուի» լրագրողները տեսել են, թե ինչպես են նրան ոտքով ու մահակով հարվածել: Բախշյանի վարորդը հայտնում է «ԱրմենիաՆաուին», որ պատգամավորը բախման ընթացքում վնասվածք չի ստացել:

Դեսպանատան մոտ լարվածությունը մեծանում է: «ԱրմենիաՆաուի» լրագրողը տեսել է, թե ինչպես «օրենքի երկիր» պահանջող մի 73-ամյա թոշակառու կին փորձել է մոտենալ օմբուդսմեն Արմեն Հարությունյանին, սակայն ոստիկանը հարվածել է նրան: Ծեր կնոջ քիթն արյունահոսել է:

Ավելի վաղ ոստիկանները հավաքվածներին բաժանել են երկու մասի` մեկը դեսպանատան մոտ, մյուսը` Երևանի քաղաքապետարանի:

Տեր-Պետրոսյանի կողմնակից Երջանիկ Աբգարյանը` խոսելով Տեր-Պետրոսյանի անունից (ասում են, որ նա տնային կալանքի տակ է) հորդորել է մարդկանց հավաքվել Հանրապետության հրապարակում, որը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ փողոցից մի քանի հարյուր մետրի վրա (Ֆրանսիայի դեսպանատունն այդ փողոցի վրա է): Նա նաև ասել է, ըստ երևույթին, կրկին Տեր-Պետրոսյանի անունից, որ «Եվրոպան երես է թեքել հայ ժողովրդից», և կոչ է արել չապավինել համաշխարհային հանրությանը և սեփական ձեռքը վերցնել սեփական ճակատագիրը:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ առավոտյան խուզարկել են Տեր-Պետրոսյանի կողմնակից, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի տունը: Հաղորդվել է, որ Սուքիասյանը հանձնել է իր օրինականորեն գրանցված զենքը:

Մինչ ուշադրությունը կենտրոնացել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա, Ազատության հրապարակի շրջակայքում վիճակը հանգիստ է:

Կեսօրի մոտ ավտոբուսներով նոր ոստիկանական ստորաբաժանում է բերվել հրապարակ, իսկ հատուկ ուժերը, որոնք գրոհել էին հրապարակը, նույնպես ավտոբուսներով տարվել են Ֆրանսիայի դեսպանատան ուղղությամբ:

Ընդդիմության վրանների մնացորդները հավաքել և լցրել են աղբատարներ մեջ (որոնցից մեկը դատարկել են Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում), լվացած գետինը փայլում է մաքրությունից:

Երևանն այս սյուրռեալիստական մթնոլորտում է դիմավորում գարնան առաջին օրը: Ծաղկավաճառներն իրենց գեղեցիկ ապրանքը հանել են մայթեր ու վաճառում են զինված ու զրահավորված իրավապահների հարևանությամբ:

Egern.net
01.03.2008, 19:08
Ազատություն լսեք FM102

Երվանդ
01.03.2008, 19:09
Շահումյանի հրապարկը հարակից այգով կես ժամից էլ չի տեղավորի էտքան մարդու, ժողովուրդը գալիսա ահավոր հոսքով, չնայած տեղեկատվական շրջափակմանը, մեծ մասը զինված են ձողերով փայտերով, նույնիսկ աղջիկներ 19-20 տարեկան ձողերով ման են գալիս, բոլորը գոռում են՝ ՊԱՏԱՍԽԱՆ,ՊԱՏԱՍԽԱՆ, նոր Արամ Մանուկյանը ու Հրանտ Բագրատյանը եկան, փորձում են հանգստացնեն ժողովրդին, բայց չի ստացվում բոլորը ահավոր գռգռված են,եթե Լևոնը չգա չգիտեմ կկարողանան մնացած լիդերները ժողովրդին պահել ստեղ, հենց նոր մի խմբի մոտ էի, Ղարաբաղում կռված դաշնակացականնեն էին, զանգել էին Վահան Հովհանիսյանին ու պահանջում էին հստակ դիրքորոշում արտահայտել

Ra$Ta
01.03.2008, 19:11
Ժամը 21-ից հայտարարվում է պարեկային ժամ

Egern.net
01.03.2008, 19:11
ժողովուրդ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» լսեք.........

Ավելացվել է 3 րոպե անց

Ժամը 21-ից հայտարարվում է պարեկային ժամ
իշխանությունների վերջին հույսը

Ribelle
01.03.2008, 19:18
Ժամը 21-ից հայտարարվում է պարեկային ժամ

Ինչ գիտես?

Ra$Ta
01.03.2008, 19:19
Ինչ գիտես?

Կարևորը գիտեմ , կարևոր չի որտեղից;)

Ribelle
01.03.2008, 19:25
:)

Այսինքն հաստատ ա? իմանանք էլի: Հայլուրը կհայտարարի??

Yellow Raven
01.03.2008, 19:26
Ոնց թե պարեկային ժամ,աչքիս նորից են դրանք հարձակվելու:

Ra$Ta
01.03.2008, 19:27
Ժողովուրդ ջան չգիտեմ ոչ մի ուրիշ բան , պռոստը գիտեմ որ պարեկային ժամ կլնի , էսօր հետոել օրինական կհարձակվեն ժողովրդի վրա :(

Ribelle
01.03.2008, 19:28
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ
Մյասնիկյանի արձանի հրապարակում, Ֆրանսիայի դեսպանատան եւ Երեւանի քաղաքապետարանի դիմացն ընկած տարածքում շարունակվում է ժողովրդի ինքնաբուխ հանրահավաքը, այն բանից հետո, երբ ոստիկանության զորքերը մարտի 1-ի առավոտյան ցրեցին Ազատության հրապարակի խաղաղ ցույցը:

Ինքնաբուխ հանրահավաքը սկսել են վարել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամները, Արամ Զավենի Սարգսյանը ի պատասխան մի քանի տասնյակ հազար քաղաքացիների պահանջին, գնալ ու ազատել տնային կալանքի տակ գտնվող Լեւոն Տեր-Պետրոսյանին, հայտարարել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն կգնան, երբ ինքը կանչի, ոչ թե ինչպես անկոչ հյուրեր: Իսկ առայժմ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ Արամ Զավենի Սարգսյանի, հորդորել է քաղաքացիներին մնալ հավաքված Մյասնիկյանի արձանի հրապարակում եւ սպասել, մինչեւ ինքը գա ու բարձրանա հարթակ: Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հորդորել է բոլորին չծավալել որեւէ ինքնագործունեություն:

Հանրահավաքի ժամանակ հարթակ են բարձրացել առավոտյան ձերբակալված, բայց արդեն ազատ արձակված Հրանտ Բագրատյանն ու Արամ Մանուկյանը: Հրանտ Բագրատյանն ասել է, որ այս իշխանությունը բացարձակապես կորցրել է իրականության զգացումը եւ չի ընկալում, թե ինչ երկրում է կառավարում: Տեղեկությունները, թե իրեն ոստիկանությունում ծեծել են, Հրանտ Բագրատյանի խոսքով, չի համապատասխանում իրականությանը: Հրանտ Բագրատյանը ասել է, որ ինքն ու Արամ Մանուկյանը, ազատ արձակվելուց հետո, հանդիպել են Հայաստանում Եվրամիության երկրների դեսպանների հետ, որոնք հավաքվել են Գերմանիայի դեսպանատանը: Այնտեղ են եղել նաեւ Պիտեր Սեմնեբիի ներկայացուցիչը, ինչպես նաեւ Հայաստանում ՄԱԿ ներկայացուցիչը: Հրանտ Բագրատյանը նշում է, որ իրենք դեսպաններին մանրամասն ներկայացրել են, թե ինչ է իրականում տեղի ունեցել, թե խաղաղ ցուցարարներն իրականում որեւէ նռնակով կամ այլ զենքով զինված չեն եղել, ինչպես ներկայացնում է իշխանությունը:

Հրանտ Բագրատյանի խոսքով, դեսպանները մտահոգություն են արտահայտել ստեղծված իրավիճակով եւ անթույլատրելի են համարել հետագա լարումը, ուժի հետագա կիրառումը: Դեսպաններն ասել են, թե Եվրոպայի Խորհուրդը հիմա նամակ է պատրաստում Հայաստանի կառավարությանը, ուր հորդորելու է բացառել ուժի հետագա կիրառումը: Հրանտ Բագրատյանը նշել է, թե Եվրամիության դեսպաններն այդ կապակցությամբ մտահոգ են այն առումով, որ ունեն տեղեկատվություն, որ անգամ հրահանգ կա բանակի զինված միջամտության կապակցությամբ:

Այդ իսկ պատճառով, Արամ Մանուկյանն ու Հրանտ Բագրատյանը պահանջ են դրել Եվրամիության դեսպանների հետ հանդիպմանը, որ նրանք ամեն ինչ անեն Հայաստանի կառավարությանն ուժի հերթական կիրառումից հետ պահելու, եւ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին տանից դուրս գալու հնարավորություն ապահովելու համար:

Ahik
01.03.2008, 19:29
Պարտադիր չի

Ribelle
01.03.2008, 19:29
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
'Այսօր առավոտից ՀՀ իշխանությունները, ուժ կիրառելով խաղաղ ցուցահարների դեմ և նրան նկատմամբ գործելով տարատեսակ և դաժան բռնություններ, փորձում են ամեն ինչ անել, որ այս մասին հայաստանյան հասարակությունը տեղեկացվի հնարավորինս քիչ: Մի կողմից հայկական հեռուստաընկերությունները հանրությանն են ներկայացնում ամբողջովին միակողմանի տեղեկատվություն (մասնակի բացառություն է կազմում Երկիր Մեդիա հեռուստակայանը): Մյուս կողմից`այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ իշխանությունների հրահանգով և բացահայտ միջամտությամբ չեն ցուցադրվում արտասահմանյան հեռուստաընկերությունների հեռարձակած հաղորդումների այն հատվածները, որոնք առնչվում են այսօր Հայաստանում ընթացող իրադարձություններին: Խոսքը մասնավորապես վերաբերում է համառուսաստանյան OPT 1-ին, Եվրոնյուզ և CNN հեռուստաալիքին:

Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը սա գնահատում է որպես քաղաքացիների` տեղեկություններ ստանալու հիմնարար իրավունքի խախտում, ինչպես նաև սեփական ժողովրդի նկատմամբ սանձազերծված տեղեկատվական ահաբեկչություն և բլոկադա:

01.03.2008թ
Ժամը 18.35"

Լ.յ.ո.վ.
01.03.2008, 19:31
Ժող էս ինչ էր կատարվում քաղաքում :o
Ժողովուրդը վճռական ա տրամադրված ու ամեն ինչի գնալու ա,տեսքներից վռազ երևումա:Կին տղամարդ,պապիներ տատիներ ու նույնիս հաշմանդամները հելել են ոտի էս ինչ էր :o
Կամքիս հակառակ ստիպված եմ հետ եկել,տենամ թե վաղը տնից թռնելու ձև ըլնի էլի ենք գնալու,ես դրանց... :angry:angry:angry
Ժող կոչ եմ անում լուրեր կարդալու ու ֆոռումներից մի երկու բառ լսելու փոխարեն հավաքվեք,մեր ազգակիցներն ծեծվում,ոտնահարվում զոհվում,հավաքվեք գնանք,մենք ենք մեծամասնությունը,հավաքվեք գնան դրանց ցույց տանք(խոսքս չի վերաբերվում,որոշ անձանց,որոնք ի սկզբանե իմաստ չեն գտնում այս ամենի մեջ),իսկ բոլոր մնացածիդ էլի եմ ասում էս ֆոռում-մոռումի փոխարեն հավքվեք գնանք :goblin:goblin

Կներեք մի քիչ անփույթ ձևակերպումների համար:

Ribelle
01.03.2008, 19:35
Ժողովուրդ լսում եք Ազատությունը??? լացս գալիս ա, էս ինչ անաստված երկիր ա:

Ra$Ta
01.03.2008, 19:37
Ռադիոյով ասում են մարդ չի մահացել վիլիսի պատճառով : :angry

Sunny Stream
01.03.2008, 19:38
Ժողովուրդ, ով կարող է, ՊԵՏՔ է էսօր միանա էդ ժողովրդին... որ հարյուր հազարներով էնտեղ լինեն, էլեկտրաշոկով ոչ մեկին չեն վախեցնի!!! Չի կարելի էսպես!!! :angry

ինձ 5-ին մոտ վերջապես թողեցին դուրս գալ, բայց տարան տուն ու վերջապես շանս ունեցա... 40 րոպե ունեի, թռա երեխեքի մոտ...
Ինչքան շատ ժողովուրդ կար ու դեռ ոնց էր ավելանում...
Կառավարության շենքի դիմաց կանգնած մի քանի շարք զինվորները հավաքվածների մի պուճուր մասը կլինեին!!!
Մերոնցից շատերը կային` Չայլդը, Քաղաքացին, Սամվելը, իհարկե Ալիզը...արդեն չեմ հիշում... Ներսես_AM-ն էլ բարևներ էր ուղարկում բոլորի անունից!!!

քիչ կարողաա մնալ, քիչ խոսել... բարեբախտաբար իսկապես նախորդ գիշեր (առավոտ) մերոնցից ոչ մեկի ոչինչ չէր եղել... բախտները բերել էր, շուտ գնալու պատճառներ էին ունեցել...
չէ, էսօր ոչ մի պատճառ իրանց չի ստիպի տուն գնալ... ու Մյասնիկյանի արձանի շուրջը հավաքվածներն էլ մնալու են, հաստատ!!!

Ahik
01.03.2008, 19:39
ՈՒՌԱ!!!
Դրանից լավ լուր չեր կարող լինել

Yellow Raven
01.03.2008, 19:41
Չեմ կարում տնեցիքին համոզեմ գնամhttp://www.akumb.am/images/smilies/sad.gif

Ra$Ta
01.03.2008, 19:43
http://youtube.com/watch?v=x40-vt46vKo
Վիլիսի վառվելը

http://youtube.com/watch?v=ak-sdkBIL6I
Пробка из армейских машин

Ավելացվել է 10 րոպե անց
Գյումրիումելա ցույց սկսել : Մնացած տեղերի Երևան հասնելը անհնար է , երտուղայն տաքսի թույլատրում են նստել մենակ կանանց և երեխաներին :

Egern.net
01.03.2008, 20:00
Գյումրիում ինքնաբուխ հանրահավաք է սկսվել..... էնտեղ էլ ուժ չգործադրեն....


չէ, հիացած եմ Հայերիս չկոտրվող ՈԳՈՎ, ձեր ցավը տանեմ: Առավոտյան հույս չունեի, որ հանրահավաքները կշարունակվեն, գրեթե վստահ էի, որ ապրիլի 12-ի նման էր լինելու: Բայց.... պարզվեց` հիմա ուրիշ ենք, հիմա ոչ մեկ չի կարող ժողովրդին բանի տեղ չդնել:

Իշխանությունները ունեն վերջին հույս` արտակարգ իրավիճակ, որից իմ կարծիքով կօգտվեն: Բայց դա էլ արդեն չի օգնի...

Գալաթեա
01.03.2008, 20:01
http://youtube.com/watch?v=x40-vt46vKo
Վիլիսի վառվելը

http://youtube.com/watch?v=ak-sdkBIL6I
Пробка из армейских машин

Ավելացվել է 10 րոպե անց
Գյումրիումելա ցույց սկսել : Մնացած տեղերի Երևան հասնելը անհնար է , երտուղայն տաքսի թույլատրում են նստել մենակ կանանց և երեխաներին :

Ոչինչ, թող մենակ կանանց թողնեն: Հերիքա էս ազգին թերագնահատեն: Պետք կլինի` կանայք էլ ում մաման պետքա կլացացնեն: Հերիք էղավ արդեն սաղիս էշի տեղ դնեն:

Ra$Ta
01.03.2008, 20:04
Ոչինչ, թող մենակ կանանց թողնեն: Հերիքա էս ազգին թերագնահատեն: Պետք կլինի` կանայք էլ ում մաման պետքա կլացացնեն: Հերիք էղավ արդեն սաղիս էշի տեղ դնեն:

Տենց ասու ես բայց նայի ինչա ստացվում կլինեն կանայք և երեխաներ , դե հիմա պատկերացրու էսօրվա առավոտը կրկնվի : Համել մի բան հետաքրքրեց էսօր ոչ մի անգամ երկրապահների մասին չեմ լսել :think

Սամվել
01.03.2008, 20:06
Բարևներ ազատության մարտիկներից, ինձ տուն կանչեցին :(

ԲՅԱց հլը գնալու եմ :goblin

Առաջ, Քշենք արյունարբու թուրքերին մեր գլխից :goblin

Ambrosine
01.03.2008, 20:09
Բարևներ ազատության մարտիկներից, ինձ տուն կանչեցին :(

ԲՅԱց հլը գնալու եմ :goblin

Առաջ, Քշենք արյունարբու թուրքերին մեր գլխից :goblin

Բարև:) Դե մի երկու բան պատմի: Ոնց էին մարդիկ տրամադրված? Ինչ էին խոսում? Ինչի էին պատրաստ? Մինչև վերջ գնալու են: Բա մենք ինչ անենք, որ մեզ էլ տունը թողեն?

Armenoid
01.03.2008, 20:10
Ջողովուրդ թարմ լուր!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ընկերս ապրուամ մաստոցի վրա և ասումա որ 2 մեծ խումբ ուզում են մինալ իրար,իսկ սպեցնազը չի թողնում!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Սամվել
01.03.2008, 20:11
Բարև:) Դե մի երկու բան պատմի: Ոնց էին մարդիկ տրամադրված? Ինչ էին խոսում? Ինչի էին պատրաստ? Մինչև վերջ գնալու են: Բա մենք ինչ անենք, որ մեզ էլ տունը թողեն?

Չեմ կարա երկար բարակ գրեմ, Հաղթելու ենք...

Երեխաներ արյունը սրանք չեն մարսի . . .

Տունը չեն թողնում գնամ :( բյաց մեկա գնալու եմ եթե այսօր չէ ապա վաղը :goblin