PDA

Դիտել ողջ տարբերակը : Լևոն Տեր-Պետրոսյանը առաջատար է ըստ անկախ exit poll-ի



Artgeo
19.02.2008, 20:33
ԱՌԱՋԱՏԱՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է

[20:01] 19 Փետրվարի, 2008

՚Ալֆա-ԳԱՙ ընկերությունը հրապարակեց exit poll-ի արդյունքները: Այն կատարվել Է 100 բնակավայրերում, 132 ընտրատեղամասերում:

Լեւոն Տեր-Պետրոսյան - 54, 2%

Սերժ Սարգսյան -24,4%

Վահան Հովհաննիսյան -8,4%

Արթուր Բաղդասարյան -8,2 %

Վազգեն Մանուկյան -1,5%

Արտաշես Գեղամյան -1,3%

Տիգրան Կարապետյան -1%

Արամ Հարությունյան -0,5%

Արման Մելիքյան -0,5 %

Հարցմանը մասնակցել է 3008 հոգի, որից պատասխանել է 2767-ը:

Ծով
19.02.2008, 20:37
http://elections.a1plus.am/news/353/
Լինք էլ թողնենք...

ChildOfTheSky
19.02.2008, 20:39
կարծում եմ դեռ մի քիչ սպասել ա պետք , ես համաձայն եմ exit poll-ի արդյունքների հետ , բայց էս թեմայի համար մի քիչ շուտ ա :aha

Egern.net
19.02.2008, 21:31
թվերը բավական մոտ են իրականությանը (իմ տեղեկություններով), բայց ցավոք միայն մարդկանց քվեները չեն, որ արդյունքի համար դեր են խաղում....

տեսնենք...

Artgeo
19.02.2008, 21:34
Շնորհավորում եմ բոլորին :)

Ծով
19.02.2008, 21:35
Ես էլ մեզ բոլորիս...Չմտածե՛ք...չեն մարսելու..հաստատ..
Էս անգամ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՆԵՐԻ... ԿԵՂԾԻՔԸ...

REAL_ist
19.02.2008, 21:36
էս փոլին էլ չեմ հավատում, մյուս ծայրահեղություննա

Ra$Ta
19.02.2008, 21:42
Հա լավ էս կայֆավատեն լինում:angry

ԼԻԿ
19.02.2008, 21:50
ես երջանիկ եմ:hands:D:P:ok

Guetta
19.02.2008, 21:56
Ինչ վերաբերում է exit-poll-ին, ապա ապատեղեկատվություն պետք չէ տարածել:

POPULUS . ԷՔԶԻԹ ՓՈԼԼ

Հենց նոր ստացանք Բրիտանական Պոպուլուս հարցախուզային ընկերության ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ էքզիթ փոլլի տվյալները:
Տեղամասերն ընտրված են ըստ այն սկզբունքի, թե որքանով են դրանցում գրանցված արդյունքները համապատասխանել վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Նախնական արդյունքներով ձայների 57,1 տոկոսով առջևում է, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Երկրորդ տեղում Լևոն Տեր Պետրոսյանն է` ձայների 17.4 տոկոսով, երրորդում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը` 14.6 տոկոսով: Չորրորդ տեղում է Վահան Հովհաննիսյանը ձայների 5.98 տոկոսով: Մյուս թեկնածուների հավաքած ձայները չեն անցնում 1.6 տոկոսը:
Populus-ը Մեծ Բրիտանիայի առաջատար հարցախուզային ընկերություններից է. Այն ճշգրիտ հարցումների լուրջ փորձառություն ունի: Populus-ը քաղաքական հարցումներ է իրականացնում մի շարք հեղինակավոր կազմակերպությունների համար, ներառյալ Պահպանողական, Լիբերալ դեմոկրատական ու լեյբորիստական կուսակցությունները:
Հայաստանում Հարցազրույցներն անցկացվել են երկրով մեկ տեղակայված 126 ընտրական տեղամասերում: Տեղամասերի ընտրանքը կատարել է Populus-ը:

Աղբյուր` http://www.panorama.am/am/society/2008/02/19/populus/

REAL_ist
19.02.2008, 22:01
ինչ ապատեղեկատվության մասինա խոսքը, կարողա մենակ Populus նա եքսիթ փոլ անում, պարզ գրածա ՝
Ալֆա-ԳԱՙ ընկերությունը
որտեղա գրած որ Պոպուլուսիննա միակն ու ամենաճիշտը

Yellow Raven
19.02.2008, 22:02
Հիմա չհասկացանք,ուրեմն Ա1+-ն էր խաբում?

Ra$Ta
19.02.2008, 22:05
Populusի ներկայացուցիչը ասումա որ իրանց արդյունքները իսկական արդյունքներից շատ քիչեն տարբերվել , հիմա դժվար թե էտ կարգի սխալ հաշվարկ լինի :

Guetta
19.02.2008, 22:06
Չի կարող երկու անկախ ընկերություններ իրարաից ահավոր տարբերությամբ թվեր արձանագրեր:
Պոպուլուսը համաշխարհային, պրիստիժնի ընկերությունա, որը լիքը փորձ ունի...
Իսկ "Ալֆա-ԳԱ" ընկերությունը - ...

Ավելացվել է 1 րոպե անց
ՆԱՅԵՔ ՇԱՆԹԸ!

Artgeo
19.02.2008, 22:14
“Ալյանս” քաղաքացիական նախաձեռնության կողմից անցկացված exit-poll-ի տվյալներով, Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների 37.7%, իսկ Սերժ Սարգսյանը` 35.4%
Փետրվար 19, 2008

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր “Ալյանս” քաղաքացիական նախաձեռնության կողմից անկացված exit-poll-ի տվյալներով, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների 37.7%, իսկ վարչապետ Սերժ Սարգսյանը` 35.4%:

Այնուհետեւ թեկնածուները դասավորվել են հետեւյալ հերթականությամբ. “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյան` 15.5%, “Դաշնակցության” Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյան` 6.4%, Ազգային Ժողովրդավարական Միության նախագահ Վազգեն Մանուկյան` 2,9%, “Ազգային միաբանություն” կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյան` 1.3%, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյան` 1.2%:

“Ալյանս” քաղաքացիական նախաձեռնության տվյալներով, թեկնածուներ Արամ Հարությունյանը եւ Արման Մելիքյանը հավաքել են 1%-ից քիչ ձայն:

Exit-poll-ի կազմակերպիչները հայտնել են, որ 100 ընտրատեղամասերում հարցմանը մասնակցել են 4.604 մարդ, որոնցից հարցին պատասխանել են 3.055:

Բրիտանական Populus կազմակերպության կողմից այսօր Հայաստանում անցկացված exit-poll-ի արդյունքներով վարչապետ Սերժ Սարգյանը նախագահական ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 57.1%:

Populus-ի տվյալներով, երկրորդ տեղում է Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ձայների 17.4%-ով, երրորդ տեղում` “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը` 14.6%: Չորրորդ տեղում է “Դաշնակցության” Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` 5.98%:
http://www.elections2008.am/Default.aspx?news_id=311

dvgray
19.02.2008, 22:15
Պազից էլ պարզ է, որ Լևոնը հաղթել է !!!
:hands :hands :hands

Egern.net
19.02.2008, 22:34
Պազից էլ պարզ է, որ Լևոնը հաղթել է !!!
:hands :hands :hands
միանշանակ, մնում է միայն ԼՏՊն կատարի իր խոստումը` առաջնորդի ժողովրդին տեր կանգնելու իրենց ձայներին

Նորմարդ
19.02.2008, 22:35
Չի կարող երկու անկախ ընկերություններ իրարաից ահավոր տարբերությամբ թվեր արձանագրեր:
Պոպուլուսը համաշխարհային, պրիստիժնի ընկերությունա, որը լիքը փորձ ունի...
Իսկ "Ալֆա-ԳԱ" ընկերությունը - ...

Ավելացվել է 1 րոպե անց
ՆԱՅԵՔ ՇԱՆԹԸ!
Լավ ա չասիր նայեք Հ1 :[
Հիմա քո բերված տեղեկություններն են ապատեղեկատվություն, թե Ա1+-ի թող որ մենք որոշենք:angry

Yellow Raven
19.02.2008, 22:35
Ոնցա հաղթում,սաղ հաշվարկներով Սերժնա առաջատարը,Շանթով հաղորդում են նախնական արդյունքները:

Egern.net
19.02.2008, 22:42
Ոնցա հաղթում,սաղ հաշվարկներով Սերժնա առաջատարը,Շանթով հաղորդում են նախնական արդյունքները:
Ախր թատրոնը պետք է մինչև վերջ խաղալ...

Yellow Raven
19.02.2008, 22:43
Հույսով սպասենք,բայց դե էտքան էլ մեծ չեն հիմա հույսերս:

REAL_ist
19.02.2008, 22:48
“Ալյանս” քաղաքացիական նախաձեռնության կողմից անցկացված exit-poll-ի տվյալներով, Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների 37.7%, իսկ Սերժ Սարգսյանը` 35.4%
Փետրվար 19, 2008
իրականության ամենամոտը եսա
թե չե աստղաբաշխական 60 տոկոսի մինիմում 20–ը խռցով քցած քվեաթերթիկներա

Ծով
19.02.2008, 23:25
միանշանակ, մնում է միայն ԼՏՊն կատարի իր խոստումը` առաջնորդի ժողովրդին տեր կանգնելու իրենց ձայներին
ԿԿԱՏԱՐԻ..ՄՆՈՒՄ Է ՄԵՆՔ ՕԳՆԵՆՔ ՆՐԱՆ..
այս անգամ ներում-բեկում չկա...

Modigliani
19.02.2008, 23:56
նույնիսկ Ստալիննա ա ասել, որ կարևոր չի ով ա ընտրում, կարևորն էն ա, թե ով ա հաշվում ;)

Ծով
19.02.2008, 23:58
նույնիսկ Ստալիննա ա ասել, որ կարևոր չի ով ա ընտրում, կարևորն էն ա, թե ով ա հաշվում ;)

Բայց Ստալինն ինքը ծիծաղից կմեռներ եթե էս հաշվարկը տեսներ...:D
Այնպես որ արդեն գագաթնակետին ա հասնում էս խեղկատակությունը...
:[

ԼԻԿ
20.02.2008, 00:43
Փառքն ու անպատվությունը նման են սարսափի;Հռչակը նման է մեծ դժբախտության:
Ինչ ասել է` փառքն ու անպատվությունը նման են սարսափի? Այն, որ ստոր մարդիկ փառքը սարսափով են ձեռք բերում եվ սարսափով էլ կորցնում այն: Ինչ ասել ' մեծ դժբախտության է նման է հռչակը:Այն , որ մարդը դժբախտ կմնա այնքան ժամանակ,քանի դեռ թանկ է գնահատում ինքն իրեն:Երբ մարդը դադարի ինքն իրեն թակ գնահատել, կդադարի նաեվ դժբախտ լինել:Ահա թե ինչու իմաստուն առաջնորդը կարող է ապրել մարդկանց մեջ, եթե ինքնազոհ ծառայում է նրանց:

ԼԱՈ ՑԶԻ


ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ::hands:hands

ChildOfTheSky
20.02.2008, 00:50
ԼԻԿ , ճիշտն ասած գրածիցդ բան չհասկացա , բայց վերջում ամեն ինչ պարզ դարձավ , իհարկե հաղթելու ենք :)

Adam
20.02.2008, 00:52
Երբ մարդը դադարի ինքն իրեն թակ գնահատել, կդադարի նաեվ դժբախտ լինել:
ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ::hands:hands

Համաձայն եմ

murmushka
20.02.2008, 01:11
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=57884

Anul
20.02.2008, 01:28
իրականության ամենամոտը եսա
թե չե աստղաբաշխական 60 տոկոսի մինիմում 20–ը խռցով քցած քվեաթերթիկներա

իսկ Ալյանսի արդյունքների մասին որտեղից ես տեղեկացել?

Sunny Stream
20.02.2008, 01:31
Հիմա նորմալ կգրե՞ք, թե ինչ է պլանավորում անել Լևոնը... կամ անտիսերժ շարժումը...
Ինչ էլ լինի, պետք է լավ հաշվարկել ամեն բան ու շատ զգույշ լինել...

Չգիտեմ, գիտեք, թե չէ... :( Ղարաբաղից զորք է բերվել էստեղ, զինվել ռետինե դուբինկաներով... ու երևի էլի լիքը բան, բայց դեռ այսքանը գիտեմ... մի քանի օրից ամեն ինչ ջրի երես դուրս կգա, բայց մինչ այդ ոչ ոք չի համարձակվի խոսել սրանից...:angry էնպես որ պետք է ծայրաստիճան զգույշ ու կազմակերպված լինել, եթե ԼՏՊ-ն սա հաշվի չառնի, կկրկնվի 2004-ի ապրիլի 12-ի գիշերը (թիվը ճիշտ եմ հիշում, չէ՞), բայց շատ ավելի ահավոր տեսքով... :scare

Artgeo
20.02.2008, 01:32
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱՅՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ/ video/

[00:35] 20 Փետրվարի, 2008
image

Ժամը 23:56-ի դրությամբ` Պուշկինի 3 հասցեում տեղակայված 10/24 ընտրատեղամասում բացարձակ առաջատարներ են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 159 ձայնով եւ Սերժ Սարգսյանը՝ 152 ձայնով: Նրանց հաջորդում է Արթուր Բաղդասարյանը՝ 58 ձայնով, այնուհետեւ Վահան Հովհաննիսյանը՝ 35, Վազգեն Մանուկյանը՝ 30: 10/24 տեղամասում համեմատաբար քիչ ձայներ են հավաքել նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը՝ 7 ձայն, Արտաշես Գեղամյանը՝ 6 ձայն, Արման Մելիքյանը՝ 4 ձայն եւ Արամ Հարությանը՝ 3 ձայն:

Տեղական ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետիսյանը բացահայտորեն փորձում էր ամեն կերպ անվավեր ճանաչել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան դիմացի վանդակում դրված V նշանը մի փոքր դուրս եկած էր լինում վանդակի տարածքից, 10/24 ընտրատեղամասի նախագահն այդ ընտրաթերթիկը դնում է մի կողմ եւ հայտարարում, որ այն անվավեր է: Հանձնաժողովի անդամներ ՚Ժառանգությունՙ Եւ ՚Օրինաց երկիրՙ կուսակցության անդամների շնորհիվ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները ոչ թե անվավեր ճանաչվեցին, այլ պետք է դրվեն քվեարկության արդյունքները հաշվելուց հետո: Իսկ երբ նույն իրավիճակում էր ՚հայտնվումՙ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետիսյանն այն ոչ միայն անվավեր չէր ճանաչում, այլեւ փորձում էր այնպես անել, որ այն նույնիսկ քվեարկության չդրվի՝ անմիջապես ճանաչվելով վավեր: Արմեն Ավետիսյանի նման վարմունքը արժանանում էր ՚Ժառանգությանՙ եւ ՚Օրինաց երկիրՙ կուսակցությունների անդամների դժգոհությանը: Հենց այդ պատճառով էլ քվեարկությունը ձգձգվում է: Այս պահի դրությամբ թիվ 10/24 ընտրատեղամասում հաշվված է միայն ձայների կեսը:

VIDEO http://a1plus.am/file/vid/6270.wmv

ChildOfTheSky
20.02.2008, 01:34
եթե ԼՏՊ-ն սա հաշվի չառնի, կկրկնվի 2004-ի ապրիլի 12-ի գիշերը (թիվը ճիշտ եմ հիշում, չէ՞), բայց շատ ավելի ահավոր տեսքով...
բա "Երկրապահը" խի ա միացել Լևոնին :)

Ծով
20.02.2008, 01:38
Հիմա նորմալ կգրե՞ք, թե ինչ է պլանավորում անել Լևոնը... կամ անտիսերժ շարժումը...
Ինչ էլ լինի, պետք է լավ հաշվարկել ամեն բան ու շատ զգույշ լինել...

Չգիտեմ, գիտեք, թե չէ... :( Ղարաբաղից զորք է բերվել էստեղ, զինվել ռետինե դուբինկաներով... ու երևի էլի լիքը բան, բայց դեռ այսքանը գիտեմ... մի քանի օրից ամեն ինչ ջրի երես դուրս կգա, բայց մինչ այդ ոչ ոք չի համարձակվի խոսել սրանից...:angry էնպես որ պետք է ծայրաստիճան զգույշ ու կազմակերպված լինել, եթե ԼՏՊ-ն սա հաշվի չառնի, կկրկնվի 2004-ի ապրիլի 12-ի գիշերը (թիվը ճիշտ եմ հիշում, չէ՞), բայց շատ ավելի ահավոր տեսքով... :scare

Ինձ լուրեր են հասել, որ գեներալ Մանվելը նախապատրաստել է երկրապահներին։
Նրա առաջ հիմնականում դրված է մեկ նպատակ. պաշտպանել ժողովրդին, բայց թե հենց ինչպես է պատրաստվում դա անել, ես չգիտեմ։
Մի բան գիտեմ. հանրահավաքները միշտ էլ խաղաղ են եղել, իշխ.-ը կհրահրեն ինչ-որ բանի, բայց որ առաջին հարվածը մարդկանց քանակն է լինելու և զանգվածային բողոքը, որն արդեն հերքելու է Սերժի տոկոսները, հաստատ է...
Բացի այդ, վաղը բոլոր խախտումները ապացույցներով հերթով կշպրտվեն խախտողների երեսին...
Զգույշ պետք է լինել, բայց հիմա ստրատեգիան ինչ-որ չափով ճիշտ ա...
դեռևս սթափ աշխատում են բոլոր նրանք, ում դեռ արյունլվիկ չեն արել...
Ցավով եմ այս ծայրահեղությունը շեշտում, բայց քիչ առաջ էլի խոսել եմ Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից մեկի հետ...
Ասացին. իշխանություններն իրենք էլ չգիտեն, թե ժողովրդի ինչ տոկոսի ու քանակի հետ են գործ ունենալու...
Տխուր են կատարված բռնությունների պատճառով, բայցև մարտական են տրամադրված...

Anul
20.02.2008, 01:39
Գրոհը շատ մոտիկ է իրականությանը, երկրապահերի տասհազարանոզ զորքը հիմա հավաքված է Արարատում , Ղարաբաղի սպեցնազը տեղակայված է մեծահարուստների հյուրանոցներում, ընտրությունների արդյունքները ակնհայտ կեղծվում են, Լևոնի շտաբում բարոյահոգեբանական վերելք է, պլանը,իմիջայլոց, շուտվանից գծված է, բախումները կարող են կանխվել միայն լիդերներից մեկի քաղաքական կամք դրսևորելու դեպքում, հակառակ դեպքում....

ChildOfTheSky
20.02.2008, 01:53
բախումները կարող են կանխվել միայն լիդերներից մեկի քաղաքական կամք դրսևորելու դեպքում, հակառակ դեպքում....

պետք է դրսևորել մարդկայնություն , որովհետև ոտքի է ելել ժողովուրդը

Anul
20.02.2008, 01:59
պետք է դրսևորել մարդկայնություն , որովհետև ոտքի է ելել ժողովուրդը

իմ ասածը հենց դա էլ նշանակում է ;) ուղղակի մասնագիտական տերմիններով ու մետեցմամբ ;)

Artgeo
20.02.2008, 02:12
ԺԱՄԸ 11-ԻՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ

[01:55] 20 Փետրվարի, 2008

Վաղը ժամը 15-ին Մատենադարանին հարակից հրապարակում տեղի կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հրավիրած հանրահավաքը: Սակայն հաշվի առնելով ընտրական լարվածությունը եւ ԿԸՀ հրապարակած տվյալները, որոնք, ըստ թեկնածուի վստահված անձանց, չեն համապատասխանում իրականությանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը իր համակիրներին ժամը 11.00-ին հրավիրում է Մատենադարանի մոտ:

Anul
20.02.2008, 02:19
ԺԱՄԸ 11-ԻՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ

[01:55] 20 Փետրվարի, 2008

Վաղը ժամը 15-ին Մատենադարանին հարակից հրապարակում տեղի կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հրավիրած հանրահավաքը: Սակայն հաշվի առնելով ընտրական լարվածությունը եւ ԿԸՀ հրապարակած տվյալները, որոնք, ըստ թեկնածուի վստահված անձանց, չեն համապատասխանում իրականությանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը իր համակիրներին ժամը 11.00-ին հրավիրում է Մատենադարանի մոտ:

տենց լավ չի , երեխեքին միանգամից դժոխքի հասցեն ասա, թող գնան: Ես չեմ ուզում խառնվել, բայց չեմ էլ կարող գոնե չասել, որ աղջիկներ, գոնե դուք, հանկարծ չգնաք: Բոլոր տվյալները ճիշտ են, նույնիսկ բաներ կան, որ չեմ ուզում այստեղ նշել, բայց չափազանց վտանգավոր է լինելու: Երեխեք, խելքի եկեք, սա խաղ ու պար չի: Ձեր կյանքները մի երկու հատ ճվճվալու համար վտանգի տակ եք դնում: Խաղաղ ցույցերին ինչքան ուզում եք մասնակցեք, բայց հիմա հաստատ այդ տարբերակը չէ: Նորից եմ կրկնում աղջիկներ, հանկարծ չգնաք
ձեր գործն է, բայց ես չէի կարող գոնե չզգուշացնել

ChildOfTheSky
20.02.2008, 02:23
Արտ , որտեղից ա տեղեկությունդ

Artgeo
20.02.2008, 02:29
Արտ , որտեղից ա տեղեկությունդ
Ա1+

Anul
Առաջարկում ես 10 տարի մահի հետ խաղա՞լ

Ռուֆուս
20.02.2008, 02:31
ԺԱՄԸ 11-ԻՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ

[01:55] 20 Փետրվարի, 2008

Վաղը ժամը 15-ին Մատենադարանին հարակից հրապարակում տեղի կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հրավիրած հանրահավաքը: Սակայն հաշվի առնելով ընտրական լարվածությունը եւ ԿԸՀ հրապարակած տվյալները, որոնք, ըստ թեկնածուի վստահված անձանց, չեն համապատասխանում իրականությանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը իր համակիրներին ժամը 11.00-ին հրավիրում է Մատենադարանի մոտ:

Կգայի..... Եթե աշխատանքի չլինեի.....

Anul
20.02.2008, 02:38
Ա1+

Anul
Առաջարկում ես 10 տարի մահի հետ խաղա՞լ

չէ, կոչ արա, որ երեխեքը վաղը գնան ծեծ ուտեն, գան: Չնայած դու որտեղ ես, մենք որտեղ ենք: Տենց ես մտածում, հենց այսօր վեր կաց ու արի վաղվա ցույցին մասնակցելու:
Լավ, ես մի նպատակ ունեի, որ , իմանալով շատ լուրջ փաստեր ու հանգամանքներ, փորձում էի զգուշացնել վտանգի մասին: Ձեր ընտրությունն է !!!

Artgeo
20.02.2008, 02:53
չէ, կոչ արա, որ երեխեքը վաղը գնան ծեծ ուտեն, գան: Չնայած դու որտեղ ես, մենք որտեղ ենք: Տենց ես մտածում, հենց այսօր վեր կաց ու արի վաղվա ցույցին մասնակցելու:
Լավ, ես մի նպատակ ունեի, որ , իմանալով շատ լուրջ փաստեր ու հանգամանքներ, փորձում էի զգուշացնել վտանգի մասին: Ձեր ընտրությունն է !!!

Չես պատկերացնում, ոնց եմ ուզում այդտեղ լինել :( Բայց դե... Ուֆ, մի գնացեք վաղը :(

ChildOfTheSky
20.02.2008, 02:56
չէ, կոչ արա, որ երեխեքը վաղը գնան ծեծ ուտեն, գան: Չնայած դու որտեղ ես, մենք որտեղ ենք: Տենց ես մտածում, հենց այսօր վեր կաց ու արի վաղվա ցույցին մասնակցելու:
Լավ, ես մի նպատակ ունեի, որ , իմանալով շատ լուրջ փաստեր ու հանգամանքներ, փորձում էի զգուշացնել վտանգի մասին: Ձեր ընտրությունն է !!!

Արթուրը կոչ չի անում գնալ-զոհվելու : Նա միայն տեղեկացնում է մեզ : Ես համոզված եմ ` նա բոլորից շուտ կլիներ Մատենադարանի մոտ , եթե խանգարող հանգամանքները չլինեին :

Ավելացվել է 1 րոպե անց

Չես պատկերացնում, ոնց եմ ուզում այդտեղ լինել Բայց դե... Ուֆ, մի գնացեք վաղը
Արտ ջան , մենք չգնանք , ով գնա
արխային , հաղթելու ենք

Ծով
20.02.2008, 03:36
Ես հաստատ գնալու եմ ու կոչ եմ անում չվախենալ...:8
ԿՐԻՄԻՆԱԼ ՁևՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՊԱՀԵՆ, ՀԵՏՈ ԲՈԼՈՐԻՍ ԿԿԱՊԿՊԵՆ , ԵՐԿԻՐԸ ՀՍԿԱ ԶՆԴԱՆ ԿԴԱՐՁՆԵՆ ՈՒ ՄԵՌՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՋԱՆԱ:(
չԷ, ԵՍ ԿՅԱՆՔԸ ՍԻՐՈՒՄ ԵՄ, ՈՒՍՏԻ ԳՆԱԼՈՒ ԵՄ...
Ա՛ն, ջան, մերսի քը մատաղ;)

Ծով
20.02.2008, 04:01
՚ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԻՄԻՆԱԼ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄՙ
[02:34] 20 Փետրվարի, 2008

՚Հայաստանում փորձ է արվում իրականացնել կրիմինալ հեղաշրջում, որովհետեւ այսօր Սերժ Սարգսյանը հստակ հենվում է կրիմինալի վրա եւ ամբողջ պրոցեսը կազմակերպված է կրիմինալի միջոցով: Մեր թեկնածուն հաղթել է եւ մենք հետագա քաղաքական զարգացումներում առաջնորդվելու ենք` ելնելով այս իրողությունիցՙ,- այսօր ժամը 00.30-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ շտաբի պատասխանատուների` Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին փուլում հաղթել է, բայց այս պահին հեռուստատեսությունը հրապարակում է այն տեղամասերի տվյալները, որտեղ կարողացել են կեղծել Սերժ Սարգսյանի օգտին, իսկ այն տեղամասերի տվյալները, որտեղ հաղթել է Տեր-Պետրոսյանը, եւ արձանագրված են արդյունքներն ու ստորագրված արձանագրությունները, չեն հրապարակվում: Այդպիսիք շատ են՝ օրինակ, Նորագավիթում հաղթել է Տեր-Պետրոսյանը, Մետաքսում, Ալափարս գյուղում, Նոյեմբերյանի բոլոր բնականավայրերում եւ այլն:

՚ԿԸՀ-ն հայտարարել է մասնակիցների 1մլն 642 հազար թիվը, իսկ մեր տեղերից ստացված տվյալները մեզ թույլ են տալիս հայտարարել, որ այդ թիվը առնվազն 500 հազարով չափազանցված է, եւ սա ըստ էության կեղծիքի համար շատ հզոր ռեզերվ է ստեղծելՙ,- այդ կեղծիքի ռեզերվը օգտագործելու ձեւերը մանրամասնեց ՚Այլընտրանքՙ հասարակական նախաձեռնության համակարգող Նիկոլ Փաշինյանը: Ձայների հաշվարկման ընթացքում բավականին տարածված երեւույթ են եղել հոսանքազրկումները, մասնավորապես Մեղրի քաղաքը ամբողջ շրջակայքով հոսանքազրկվել է քվեարկության ավարտից անմիջապես հետո, 13/08 տեղամասը ձայների հաշվարկի արդյունքում հոսանքազրկվել է երեք անգամ, 12/31 տեղամասը կրկին հոսանքազրկվել է, ընդ որում հոսանքազրկումները շատ հետաքրքիր արդյունքներ է ունենում:

՚60,70,100 ձայնի հաշվարկով Տեր-Պետրոսյանը առաջատարի դիրքերում է, հոսանքազրկումից հետո արդյունքը փոխվում է, երկրորդ հոսանքազրկումից հետո ավելի է փոխվում, երրորդից հետո ընդհանրապես փոխվում էՙ,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Տեղամասերը անառիկ անմրոցի նման են. 3/21 տեղամաս չեն թողել լրագրողներին, այս տեղամասում 350 քվեաթերթիկ անվավեր է համարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած: Վստահված անձը կապ է հաստատել եւ տեղեկացրել, որ ներսում մի խումբ հարապետականներ են եղել: 22.20 –ի տվյալներով Ավանի մի շարք տեղամասերում չի կատարվում, միայն 4 տեղամասում են հաշվել արդյունքները:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Դավթաշեն համայնքի 5/12 տեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց խոստացվել է ընտրակաշառք 1 մլն դրամի չափով` հնարավորություն ստեղծելու համար, որ իրենց ուզած թվերը գրեն: ՚Ընդ որում, երբ նա հրաժարվել է վերցնել գումարը, ներսում նրան են ծեծի ենթարկել, դրսում՝ ավտոմեքենան ջարդուփշուր արելՙ,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Երեւանում, գործնականում բոլոր տեղամասերում առաջատարի դերում է եղել Տեր-Պետրոսյանը, բայց հոսանքազրկված տեղամասերում պատկերը որոշակի փոփոխություն է կրել: Ընդ որում, դիտորդները տարբեր պատճառաբանություններով չեն կարողանում այցելել այն տեղամասեր, որտեղ ծեծի են ենթարկվում վստահված անձինք: Մեր հարցին, թե արդյոք բռնությունների ենթարկված անձինք ոստիկանություն դիմում են եւ ցուցմունքներ տալիս են, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շտաբի անդամները շատ անգամ չեն դիմում ոստիկանություն, բայց մամուլի հրապարակումները բավարար են, որպեսզի ընդունվի հաղորդում որպես կատարված հանցագործության մասին:

՚Ռուբեն Հայրապետյանի հետ կապված դեպքի մասին հայտարարեցինք եւ մինչեւ հիմա որեւէ արձագանք չկաՙ,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Որեւէ փաստի կապակցությամբ որեւէ արձագանք չկա. ՚Ստեղծվել է մի վիճակ, երբ ապօրինությունների դեմ պայքարող համակարգը այսօր այս պահին, փաստացի կաթվածահար է, նա զբաղված է իշխանական թեկնածուի կեղծման համակարգը սպասարկելովՙ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին նշանակված հանրահավաքը տեղի կունենա, իսկ թե ինչ ընթացք կունենա այն, պարզ կլինի տեղում:

Ի դեպ, մեր այն հարցին, թե Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում չկա հեղափոխական իրավիճակ, ինչպիսին է այդ առումով իրենց գնահատականը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. ՚Հեղափոխական իրավիճակ ասածը լայն հասկացություն է. այսօր Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, երբ քաղաքացին սեփական իշխանությանը տեր լինելու եւ սեփական իշխանությունը վերականգնելու խնդիր ունի, եթե խոսենք հեղափոխության մասին որպես հասարակական ֆորմացիայի մեխանիզմ, իհարկե հեղափոխական իրավիճակ չկա, որովհետեւ ոչ մեկը չի ասում կապիտալիզմից անցնենք սոցիալիզմի: Խնդիրը հետեւյալի մեջ է, երկրում գործող քաղաքական, պետական համակարգը ըստ էության բռնազավթված է` կրիմինալ հեղաշրջման փորձ է արվում եւ քաղաքացիները այդտեղ համարժեք արձագանքելու խնդիր ունենՙ:


http://a1plus.am/amu/?page=issue&iid=57913

սիսար
21.02.2008, 11:11
Լ.Տ.Պ-ի սերմանած չարությունը, շատ շուտով բումերանգի նման հարվածելու է , հենց իրեն:

keyboard
21.02.2008, 11:27
Լ.Տ.Պ-ի սերմանած չարությունը, շատ շուտով բումերանգի նման հարվածելու է , հենց իրեն:
Արդեն հարվածել է:D:hands

Guetta
21.02.2008, 20:36
««ԱԼՖԱ-ԳԱ» ԱՆՎԱՄԲ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ»

««Ալֆա-ԳԱ» անվամբ որևէ իրավաբանական անձ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված չէ»,-պաշտոնապես հայտարարում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Նշենք, որ Համաձայն մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների, ընտրություններից անմիջապես հետո «Ալֆա-ԳԱ» ընկերությունը հրապարակել է exit poll-ի արդյունքներ, համաձայն որոնց, Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրել է 54, 2%, իսկ Սերժ Սարգսյանին` 24, 4% քաղաքացիներ:
Աղբյուր` panorama.am.
P.S. Լևոնի պատվերն էր! Կարող էր լինել նաև "ԲԵՏԱ-ԳԱ" :)