PDA

Դիտել ողջ տարբերակը : Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն



Էջեր : [1] 2

Artgeo
19.02.2008, 11:54
Ըստ «Հանրային Հեռուստաընկերության» Երևանի ժամանակով ժամը 8.00-ին բացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր ընտրատեղամասերը: Նույն «Հանրային Հեռուստաընկերության» տեղեկատվությամբ առայժմ որևէ խախտում չի գրանցվել, սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով խախտում եղել է հենց ժամը 8.00-ին։ Այսօրվա ընտրությունները կոպիտ խախտում են ՀՀ մեկ միլիոնից ավել քաղաքացիների սահմանադրական իրավունքը։

ԳԼՈՒԽ 2
Հոդված 30. Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:
Ընտրատեղամասեր չեն բացվել ՀՀ տարածքից դուրս։

Խնդրում եմ այստեղ գրել ընտրության ընթացքի վերաբերյալ, քանի որ Հայաստանի տարածքից դուրս գտնվողներս միայն Հ1 և ինտերնետ ունենք։

Dragon
19.02.2008, 12:36
15 րոպե առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց մինչեվ ժամը 11-ը ընտրությանը մասնակցած քաղաքացիների քանակը ըստ ընտրատարածքների: Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրությանը մասնակցել է ընտրողների 10-11%:
Մինչեվ այժմ որեվէ լուրջ խախտման մասին հայտարարություններ չեն եղել:
ԿՀԿ-ն օրենքի պահանջին համաձայն պարտավոր է 3 ժամը մեկ տեղեկատվություն ներկայացնել ընտրական գործընթացի վերաբերյալ:
Հաջորդ նորությանը սպասենք մինչեվ 15:00:

Grieg
19.02.2008, 12:37
ընթացքը այսպես է ` մտնելով ընտրություն կատարելու վայրը նախ ստորագրում ես ապա քեզ հանձնումեն քվեաթերթիկ և ծրար , առաջինում նշելով թեկնածուին /կիսափակ տարածքում/ այն ծալվում է և դրվում ծրարի մեջ որի վրա կնիք են դնում ինչպես նաև անձնագրի մեջ է կնիք դրվում..և նոր կարելի է թափանցիկ արկղի մեջ քցել:
Այս ժամի դրությամբ արանձնապես ակտիվություն չի նկատվում չնայած պասիվություն ել չկա..ընտրողների մեծամասնությունը մեր ընտրատարածքում կազմում էին մեծահասակներ, երիտասարդությունը փոքր մաս էր կազմում /գուցե դա ժամի հետ է կապված/..
բավականին խիստ հետևում են ընթացքին ինչ որ մեկին երկու հատ ծրար էին տվել ինչը միանգամից նկատեցին և կանխեցին:

Sunny Stream
19.02.2008, 12:44
Ա1+ կայքի լուրերին հետևում ե՞ք
:angry ԼՏՊ-ի վստահված անձինք ու նրան պաշտպանող հանձնաժողովի անդամները իսկապես վտանգված են... իսկ 15,000 դիտորդներից որևէ մեկը հաստատ չի ասի, որ իր աչքի առաջ մարդ են ծեծել :angry

Հ.Գ. Մամայիս եմ ուզում... էդ վտանգվածների թվում ա :(

Lethal Sweetness
19.02.2008, 12:47
Ա1+ կայքի լուրերին հետևում ե՞ք
:angry ԼՏՊ-ի վստահված անձինք ու նրան պաշտպանող հանձնաժողովի անդամները իսկապես վտանգված են... իսկ 15,000 դիտորդներից որևէ մեկը հաստատ չի ասի, որ իր աչքի առաջ մարդ են ծեծել :angry

Հ.Գ. Մամայիս եմ ուզում... էդ վտանգվածների թվում ա :(

Հա, լուրերին հետևում էի, բայց էլ կայքը չի աշխատում. :( Դրա գլխին էլ քար գցին երևի...

Sunny Stream
19.02.2008, 12:56
Հա, լուրերին հետևում էի, բայց էլ կայքը չի աշխատում. :( Դրա գլխին էլ քար գցին երևի...
Փաստորեն... :( ... կամ էլ էնքան մարդ էր մտնում, չդիմացավ :think
մնաց e-channel.am -ը, թե ես կայքին էլ մի բան լինի, վերջնականապես կկատաղեմ... բայց էստեղ դեռ ծեծուջարդի մասին տեղեկություններ չկան...

Dragon
19.02.2008, 12:57
Ա1+ կայքի լուրերին հետևում ե՞ք
:angry ԼՏՊ-ի վստահված անձինք ու նրան պաշտպանող հանձնաժողովի անդամները իսկապես վտանգված են... իսկ 15,000 դիտորդներից որևէ մեկը հաստատ չի ասի, որ իր աչքի առաջ մարդ են ծեծել :angry

Հ.Գ. Մամայիս եմ ուզում... էդ վտանգվածների թվում ա :(

Ա1+ կայքը որն ա՞: Ինչ ա եղել, որ վտանգված են: Հստակ գրի հասկանանք:
Ի դեպ ԼՏՊ-ի վստահված անձինք չգիտես ինչու հրաժարվում են լրագրողների հետ խոսել, էդ դրա հետ ա կապված:

Guetta
19.02.2008, 13:01
Ժողովուրդ ջան, էս օրով լիքը մուտիլյովկեքեն լինում, սթափ մտածեք, մինչև որ պաշտոնապես չընդունվի ոչ մի բանի մի հավատացեք: Շատ ընդդիմադիր թեկնածուների մարդիկ, իմանալով, որ իրանց թեկնածուն հաստատ չի ընտրվելու փորձելու են պղտորել ընտրությունները, պրովոկացիաներ անել ու ապռավդանի անեն, թե խի իրանց թեկնածուն չի ընտրվել, քանի որ կեղծվել են և այլն: Հերիքա արդեն, հեքիաթների մի հավատացեք:
P.S. Ապավինեք միայն պաշտոնական տեղեկատվությանը:

Artgeo
19.02.2008, 13:02
ԾԵԾՈ՞ՒՄ ԵՆ

[11:44] 19 Փետրվարի, 2008

՚Աբովյանի 28/06 եւ մնացած գրեթե բոլոր ընտրատեղամասերում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին եւ դիտորդներին ծեծի են ենթարկում եւ բռնի ուժով դուրս են հանում ընտրատեղամասերից, ոստիկանությունը ընդհանրապես չի միջամտումՙ,- այդ մասին հաղորդում են ՍԴՀԿ-ից: Այս պահին մեր նկարահանող խումբը մեկնել է դեպի վայր:
ԾԵԾԵԼ ԵՆ ՚Ա1+ՙ-Ի ՕՊԵՐԱՏՈՐԻՆ

[11:34] 19 Փետրվարի, 2008

10 րոպե առաջ Զավարյան 6 հասցեում փորձել են կոտրել ՚Ա1+ՙ-ի տեսախցիկը: Մի խումբ սեւազգեստ, սեւ գլխարկներով հաստավիզ խմած երիտասարդներ մոտեցել են մեր օպերատորին, հենց նա դուրս է եկել մեքենայից: Նրանք ծեծել են օպերատորին, խլել են տեսաերիզը, կոտրել, հետո փորձել են կոտրել տեսախցիկը, որը նրանց չի հաջողվել:

Այդ ժամանակ երիտասարդներից մեկը, տեսնելով մեքենայում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի բուկլետը, սկսել է հայհոյել: Նա հայհոյանքներ է տեղացել նաեւ ՚Ա1+ՙ-ի օպերատորի եւ մեքենայում գտնվող ՚Ժամանակ- Երեւանՙ թերթի լրագրողի հասցեին:

Ի դեպ, երբ դեպքի առթիվ զանգահարել են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ գրասենյակ, ասել են, թե ազատ դիտորդ չունեն:

Ներսես_AM
19.02.2008, 13:03
Ժողովուրդ ջան, էս օրով լիքը մուտիլյովկեքեն լինում, սթափ մտածեք, մինչև որ պաշտոնապես չընդունվի ոչ մի բանի մի հավատացեք: Շատ ընդդիմադիր թեկնածուների մարդիկ, իմանալով, որ իրանց թեկնածուն հաստատ չի ընտրվելու փորձելու են պղտորել ընտրությունները, պրովոկացիաներ անել ու ապռավդանի անեն, թե խի իրանց թեկնածուն չի ընտրվել, քանի որ կեղծվել են և այլն: Հերիքա արդեն, հեքիաթների մի հավատացեք:
P.S. Ապավինեք միայն պաշտոնական տեղեկատվությանը:
Պաշտոնականը ո՞րնա: Հ1-ը՞: Մարդ ավելի լավա կարապետիչին հավատա քան թե Հ1-ին

Artgeo
19.02.2008, 13:04
P.S. Ապավինեք միայն պաշտոնական տեղեկատվությանը:
Հ1-ի՞ն :D

Sunny Stream
19.02.2008, 13:06
Ա1+ կայքը որն ա՞: Ինչ ա եղել, որ վտանգված են: Հստակ գրի հասկանանք:
Ի դեպ ԼՏՊ-ի վստահված անձինք չգիտես ինչու հրաժարվում են լրագրողների հետ խոսել, էդ դրա հետ ա կապված:
կայքը` www.a1plus.am դեռ չի աշխատում:
Ինչ-ինչ, բայց Ա1+ին ես վստահում եմ, նույնչափ նաև e-channel-ին!!! Ամենամաքուր լրատվության աղբյուրներն են ինձ համար!
Ա1+ում գրված էր, որ մի շարք ընտրատեղամասերում ծեծի են ենթարկվել ԼՏՊ-ի վստահված անձինք ու նրան պաշտպանող հանձնաժողովի անդամները, ծեծել էին նաև հենց Ա1+ի օպերատորին... մանրամասն չեմ հիշում, բայց 1-2 դեպք Զեյթունում էր եղել, մի քանիսն էլ Երևանից դուրս: Իսկ Նիկոլ Փաշինյանը ականատես է եղել, թե ինչպես Ակնաղբյուր մեկ էլ չէմ հիշում որ գյուղերում զինվորները մեկում "ընտրել" են, հետո բեռնատարով ուղևորվել մյուս գյուղ :angry

Ի դեպ կնիքը պետք է դրվի 32-րդ էջում, դնում են ամենավերջինի` կազմի վրա, չեմ հասկանում, թե դա ինչ է փոխում :think

Ախատեց կայքը!!!

Artgeo
19.02.2008, 13:06
Վ.Մանուկյանի շտաբը հաղորդում է
19.02.08 12:40
Համաձայն Գյումրիի պատասխանատու` Վահան Թումասյանի հայտնած տեղեկատվության` քաղաքի տեղամասերի առջև գումարներ են բաժանվում ընրողներին: Փաստն արձանագրվել է տեղական Գալա հեռուստաընկերության կողմից:

Ի գիտություն. ըստ Մալաթյա-Սեբաստիա շտաբի պետ` Մարգարիտա Մանուկյանի տեղեկատվության 8/8 տեղամասում փորձել են քվեեաթերթիկ դուրս հանել տեղամասից, որի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահի և որոշ վստահված անձանց միջև: Ոստիկանության միջամտությունից հետո միջադեպը կանխվել է:

Ի գիտություն. ըստ մեր վստահված անձ` Նոնա Նարինյանի թիվ 3/29 տեղամասում ժամը 12:00-ի սահմաններում 20-30 մարդ քվեարկել են միանգամից լրացուցիչ ցուցակով: Քվեարկողներն եղել են հիմնականում Շիրակի մարզից:

Ի գիտություն. ըստ մեր վստահված անձ` Նոնա Նարինյանի թիվ 3/29 տեղամասում ժամը 10:30-ից 11:00-ի սահմաններում 50-60 մարդ քվեարկել են միանգամից լրացուցիչ ցուցակով: Քվեարկողներն եղել են Վանաձորից, Հրազդանից, Կոտայքի մարզի Ակունք գյուղից և այլ բնակավայրերից:

http://elections.a1plus.am/news/332/

Ավելացվել է 2 րոպե անց

կայքը` www.a1plus.am դեռ չի աշխատում:

Իմ մոտից բացվում է։ Երևի ուժերը միայն Հայաստանի ներսում բլոկ անելուն է հերիքում :)

Խախտումներ
19.02.08 11:49



Դեբեդավանի թիվ 40/16 ընտրական տեղամասում ժամը 10:27 -ին արձանագրվել են հետևյալ ընտրախախտումները`

1. Քվեաթերթիկները չեն եղել սեյֆում, այլ եղել են սեյֆից դուրս` թափթփված վիճակում:
2. Ժամը 07:00 քվեատուփը բերվել է դրսից:
3. Սեյֆը եղել է բաց վիճակում:



Դավթաշենի 5/14 և 5/15 Ա.Նավասարդյանի դպրոցում թիվ 30 համարի երթուղային տաքսով մարդկանց բերում են քվեարկելու: Ժամը 10:42 տեղեկացվել է Աջափնյակի շտաբ:

10/11-10/17 և 10/05 Գումի շուկա են բերվում գյուղացիներ, որոնց տրվում է 9-րդ ձև և վերոնշյալ ընտրատարածքներում պարտադրվում են , որպեսզի մտցվեն լրացուցիչ ցուցակներում :Ժամը 10:10 տեղեկացվել է

11/09 և 11/10 ընտրատեղամասի մոտ երկու եղբայր գումար են բաժանում, որոնցից մեկի անունը Հարութ է: Տեղեկությունը ստացվել է 10:50:

13/08 և 13/06 ընտրատեղամասերում կուտակումներ են նկատվում և կատարվում է Սերժ Սարգսյանի բացահայտ քարոզչություն: Տեղեկությունը ստացվել 10:00:

Ազգային անվտանգության մեկուսարանում ընտրությունը ավարտվել է և արձանագրությունը կազմվել է 20:30-ով: Տեղեկությունը ստացվել է 10:10:

12/06 ընտրատարածքում քվեախցիկում քվեարկողը ամբողջովին տեսանելի է, հանձնաժողովի անդամներից մեկը անընդհատ շրջում է քվեարկողների կողքով:
Տեղեկությունը ստացվել է 09:00-ին:

8/08 ընտրատեղամասում Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին փող է բաժանում Սերժ Սարգսյանին ընտրելու համար: 11:00:

28/06 11:01 ընտրատեղամասում Երջանիկ Աբգարյանին, Միրումյան Ռուբիկին, Եղիազարյան Համբարձում և Եղիազարյան Ռուբենին ծեծել են:

Ժամը 11:05-ի կենտրոնի թաղապետի մարդիկ հավաքվել են Խաչատուր Սուքիասյանի տան մոտ և հոգեբանական ճնշում են գործադրում:

11:00-11:30 սահմաններում Խաչատուր Սուքիասյանի տան առջև հավաքված ոստիկանները ծեծի են ենթարկել Ա1+-ի թղթակցին և բռնագրավել են տեսաերիզը:

11/07-11/08 ընտրատեղամասերի մոտ, թիվ 68 դպրոց, ՄՀՈՋ /ՕՄՈՆ/-ի հատուկ ջոկատներ են հավաքված:

5/20, Շիրվանզադեի անվ. Դպրոցի ընտրատեղամասում վստահված անձին դուրս են հրավիրել և 4 ոստիկաններ ենթարկել են ծեծի:


http://elections.a1plus.am/news/331/

Lethal Sweetness
19.02.2008, 13:10
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ
Ժամը 11:30 մոտերքում այս տեղամասից ահազանգ ստացվեց, որ նույն զինվորներին 2-3-անգամ տեսնում են քվեարկելիս:

REAL_ist
19.02.2008, 13:10
Ժողովուրդ ջան, էս օրով լիքը մուտիլյովկեքեն լինում, սթափ մտածեք, մինչև որ պաշտոնապես չընդունվի ոչ մի բանի մի հավատացեք: Շատ ընդդիմադիր թեկնածուների մարդիկ, իմանալով, որ իրանց թեկնածուն հաստատ չի ընտրվելու փորձելու են պղտորել ընտրությունները, պրովոկացիաներ անել ու ապռավդանի անեն, թե խի իրանց թեկնածուն չի ընտրվել, քանի որ կեղծվել են և այլն: Հերիքա արդեն, հեքիաթների մի հավատացեք:
P.S. Ապավինեք միայն պաշտոնական տեղեկատվությանը:
ես դու լուրջ հավատում ես որ կեղծիք չեն անում:o
իմանաս բանակում ինչա կատարվում տենց չես մտածի…

Lethal Sweetness
19.02.2008, 13:13
կայքը` www.a1plus.am դեռ չի աշխատում:
Ինչ-ինչ, բայց Ա1+ին ես վստահում եմ, նույնչափ նաև e-channel-ին!!! ]

e-channel-ը չգիտեմ, բայց Ա1+-ին հավատում եմ:
Երևի Հ1-ը հիմա հաղորդում ա, որ խաղտումները անում են ԼՏՊ-ի վստահված մարդիկ:

Artgeo
19.02.2008, 13:13
Աբովյանում բռնություն է կիրառվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի նկատմամբ

Առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում երեք անձինք Աբովյան քաղաքի 28/07 ընտրատեղամասից առեւանգել եւ ծեծել են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Երեւանի բնակչուհի Լարիս Թադեւոսյանին:

Թադեւոսյանը, ով, իր խոսքերով, ճանաչել է առեւանգողներից մեկին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնապահ Էդիկ Բաբայանին, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց. - «Ինձ խցկեցին ավտոմեքենայի մեջ, տարան մի ամայի տեղ` երեւի Աբովյանից դուրս, ու ծեծեցին` զգուշացնելով, որ չխառնվեմ հանձնաժողովի աշխատանքներին եւ տեսածս չբարձրաձայնեմ»:

Ժամը 10:30-ի սահմաններում Թադեւոսյանը դիմել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին: Հետաքննիչ Արա Գեւորգյանին հայտարարություն տալուց հետո նրան դատաբժշկական փորձաքննության ուղեգիր է տրվել:


Կարինե Քալանթարյան

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ.ամ (http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2008/02/9A5ABB4E-1419-44AE-BC74-1E798B24EEAD.ASP)

Barça
19.02.2008, 13:13
Ա1+-ը ոնց հասկացա գրանցված ա Արմինկոյում, ինչ որ մեկտ կարող էք ճշտել ինչնա սայտի չաշխատելու պատճառը?

REAL_ist
19.02.2008, 13:15
իմ մոտ արդեն աշխատումա Ա1+ ը

Sunny Stream
19.02.2008, 13:16
e-channel-ը չգիտեմ, բայց Ա1+-ին հավատում եմ:
Երևի Հ1-ը հիմա հաղորդում ա, որ խաղտումները անում են ԼՏՊ-ի վստահված մարդիկ:
e-channel-ը Internews-ինն ա, իսկ Internews-ն ու A1+ը համարյա միշտ իրար կողք են, իրար օգնում ու իրարից օգտվում են: էդ առումով էլ ինձ վստահիր ;)
էս էլ Ա1+ի լուրերը.

ԾԵԾՈ՞ՒՄ ԵՆ

[11:44] 19 Փետրվարի, 2008

՚Աբովյանի 28/06 եւ մնացած գրեթե բոլոր ընտրատեղամասերում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին եւ դիտորդներին ծեծի են ենթարկում եւ բռնի ուժով դուրս են հանում ընտրատեղամասերից, ոստիկանությունը ընդհանրապես չի միջամտումՙ,- այդ մասին հաղորդում են ՍԴՀԿ-ից: Այս պահին մեր նկարահանող խումբը մեկնել է դեպի վայր:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=57785


ԾԵԾԵԼ ԵՆ ՚Ա1+ՙ-Ի ՕՊԵՐԱՏՈՐԻՆ
[11:34] 19 Փետրվարի, 2008

10 րոպե առաջ Զավարյան 6 հասցեում փորձել են կոտրել ՚Ա1+ՙ-ի տեսախցիկը: Մի խումբ սեւազգեստ, սեւ գլխարկներով հաստավիզ խմած երիտասարդներ մոտեցել են մեր օպերատորին, հենց նա դուրս է եկել մեքենայից: Նրանք ծեծել են օպերատորին, խլել են տեսաերիզը, կոտրել, հետո փորձել են կոտրել տեսախցիկը, որը նրանց չի հաջողվել:

Այդ ժամանակ երիտասարդներից մեկը, տեսնելով մեքենայում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի բուկլետը, սկսել է հայհոյել: Նա հայհոյանքներ է տեղացել նաեւ ՚Ա1+ՙ-ի օպերատորի եւ մեքենայում գտնվող ՚Ժամանակ- Երեւանՙ թերթի լրագրողի հասցեին:

Ի դեպ, երբ դեպքի առթիվ զանգահարել են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ գրասենյակ, ասել են, թե ազատ դիտորդ չունեն:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=57784

Lethal Sweetness
19.02.2008, 13:16
Ա1+-ը ոնց հասկացա գրանցված ա Արմինկոյում, ինչ որ մեկտ կարող էք ճշտել ինչնա սայտի չաշխատելու պատճառը?

Հիմա արդեն աշխատում ա:

Grieg
19.02.2008, 13:18
գուցե որևէ մեկը չիմանա սակայն նորությունները կարելի է կարդալ օրինակ panorama.am (http://www.panorama.am/am/?sw) այստեղ : Ես քաղաքական հարցերում Առավոտ-ին,Ժամանակ.քոմ,Ա1+ին ին չեմ վստահում նույնքան ինչքան հայլուրին կամ արմենպռեսին ..

Երվանդ
19.02.2008, 13:23
Եվս մի դեպք՝ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=57795

Մոդերատորական։ Քարոզչությունը ջնջված է։

Artgeo
19.02.2008, 13:28
Ընտրության օր. կեսօր. Արդեն տգեղ երևույթներ. հաղորդվում են բռնությունների ու կեղծիքների մասին
«ԱրմենիաՆաուի» լրագրողներ

Այսօր` ընտրատեղամասերը բացվելուց արդեն մի քանի ժամ անց, արդեն տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ ու բռնություններ:

• Կոտայքի մարզում, ըստ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տեղեկությունների, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները ծեծել են Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ Գուրգեն Եղիազարյանին, նրա որդուն` Համբարձում Եղիազարյանին ու Երջանիկ Աբգարյանին:

Թեկնածու Արթուր Բաղդասարյանն այսօր առավոտյան քվեարկեց Երևանում
• Գյումրու թիվ 13/21 ընտրատեղամասում «ԱրմենիաՆաուի» թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ընտրողներին բերում ավտոբուսներով, և ինչպես են ՀՀԿ ներկայացուցիչները 5000-ական դրամ վճարում նրանց:

• Վանաձորի թիվ 35 ընտրատարածքում «ԱրմենիաՆաուի» թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ընտրողներին հորդորում «բաց» քվեարկել, այսինքն, որ նրանց ընտրությունը տեսանելի լինի (Վանաձորը համարվում է իշխող ՀՀԿ-ի հենակետ):

• Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) թեժ գծի հաղորդման` ՀՀԿ-ն ավտոբուսներով ընտրողներին հասցնում է Երևանի Արարատյան զանգվածի տեղամասեր: ՕԵԿ ներկայացուցիչները նաև ստուգում են տեղեկություններն այն մասին, որ թիվ 3/23 ընտրատեղամասում Սարգսյանի կողմնակիցները ճնշում են գործադրում ընտրողների վրա` հորդորելով քվեարկել հօգուտ իրենց թեկնածուի:

• ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ թիվ 8/8 և 8/9 ընտրատեղամասերում անձնագրում արդեն քվեարկության կնիք ունեցող մարդկանց թույլ են տվել քվեարկել երկրորդ անգամ:

• Երևանի Զավարյան փ. թիվ 6 հասցեում «Ա1+»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանի ավտոմեքենայում տեսնելով Տեր-Պետրոսյանի քարոզչական գրականությունը` նրան ծեծել են ու ջարդել նրա տեսախցիկը:

Ըստ ԿԸՀ-ի հայտարարության` ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների մոտ 11 տոկոսը` 265.533 մարդ:
http://www.armenianow.com/

Dragon
19.02.2008, 13:29
http://www.elections.am/images/docs/masnakarm2008.pdf
Կարող եք տեսնել տեղեկատվություն քվեարկության մասնակիցների վերաբերյալ

Ներսես_AM
19.02.2008, 13:30
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՁ ՔԱՂԱՔԻՑ ՀԱՆԵԼ ԵՆ

[13:11] 19 Փետրվարի, 2008

Լեւոն Տեր-Պետրոսյանը Աբովյանում այլեւս վստաված անձինք չունի: Նրանց բոլորին բռնի ուժով հավաքել եւ տեղափոխել են քաղաքից դուրս: Այդ մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Կոտայքի մարզի համակարգող խորհուրդը:Այս պահին մեր թղթակիցը Աբովյանում փորձում է գտնել կորած վստահված անձանց հետքերը:

http://a1plus.am/amu/?page=issue&iid=57794

Artgeo
19.02.2008, 13:31
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008»-ը արդեն 100 ահազանգ է ստացել
19.02.08 01:17
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը փետրվարի 19-ի ժամը 12։30-ի դրությամբ ստացել է մոտ 100 ահազանգ տարբեր օրինախախտումների վերաբերյալ։ Նախաձեռնության Շտապ իրավական օգնության մեքենաները մեկնել են դեպքի վայրեր։ Որոշ ահազագներ չենն հաստատվել։ Որոշ դեպքերում ահազանգողները հրաժարվել են ներկայանալ։ Ներկայացնում ենք ստացված ահազանգերից մի քանիսը։

Երեւանի կենտրոնում 25 հոգանոց ավտոբուսը մարդկացով լի շրջում է ընտրատեղամասից-ընտրատեղամաս։ Թիվ 11/03 ընտրատեղամասում՝ 255 մանկապարտեզ ընտրողների կուտակումներ են։ Արտաշատում՝ Կուտակումներ են 11/17 տեղմասում դիտորդները արձանագրել են լցոնումներ, կազմել արձանագրություններ։ Դեպքի վայր ժամանած «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» Իրավական Շտապ օգնության մեքենայի անձնակազմին սպառնացել են։
Մարտունի քաղաքի 24/15 եւ 24/14 տեղամասերում բաց քվեարկություն է եղել: Կազմվել է արձանագրություն։
162 դպրոցում տեղակայված 7/18 տեղամասում ձերբակալել են դիտորդին:
13/28 ընտրատեղամասում լցոնումներ են եղել: Քվեարկել է մի 14 տարեկան երեխա, կազմվում են անհրաժեշտ բողոքը:
Մալաթիա-Սեբաստիայի 8/21 ընտրատեղամասում արձանագրվել են լցոնում, կան ծեծված մարդիկ, որոնցից մեկին՝ Պարգեւ Մնացականյանին տեղափոխել են հիվանդանոց։ Պատրաստվում է հաղորդագրություն դատախազության համար։

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» մասին առավել մանրամասն www.hra.am կայքի «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» բաժնում

Guetta
19.02.2008, 13:32
ես դու լուրջ հավատում ես որ կեղծիք չեն անում:o
իմանաս բանակում ինչա կատարվում տենց չես մտածի…

Ես չեմ ասում, թե ընտրությունները հալած յուղի պես են անցնելու` դա բացառվածա, ի դեպ ոչ մի երկիր չկա որտեղ լինեն կատարյալ ընտրություններ:
Բայց ես վստահ եմ, որ էս ընտրությունները 1996թվականի ընտրություններից մի 10.000 անգամ ավելի լավա լինելու, 1998թվականի ընտրություններից` մի 1000 անգամ, 2003թվականի ընտրություններից` մի 100 անգամ, 2007թվականի ընտրություններից` մի 10 անգամ:

keyboard
19.02.2008, 13:33
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ
Ժամը 11:30 մոտերքում այս տեղամասից ահազանգ ստացվեց, որ նույն զինվորներին 2-3-անգամ տեսնում են քվեարկելիս:
Դա հիմա ասեմ թե ինչ է, ուրեմն կան «զինվորներ» որոնք մեծ փողերով այժմ գտնվում են իրենց տներում կամ զինվորական հոսպիտալներում, դրա համար էլ նրանց զին. գրքույկներով ընտրում են մյուսները;)
Ես ինքս էդպես ընտրել եմ, երբեք Հայաստանում արդար ընտրություններ չեն լինի իմ կարծիքով::(

Երվանդ
19.02.2008, 13:33
Ընտրության օր. կեսօր. Արդեն տգեղ երևույթներ. հաղորդվում են բռնությունների ու կեղծիքների մասին
«ԱրմենիաՆաուի» լրագրողներ

Այսօր` ընտրատեղամասերը բացվելուց արդեն մի քանի ժամ անց, արդեն տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ ու բռնություններ:

• Կոտայքի մարզում, ըստ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տեղեկությունների, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները ծեծել են Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ Գուրգեն Եղիազարյանին, նրա որդուն` Համբարձում Եղիազարյանին ու Երջանիկ Աբգարյանին:

Թեկնածու Արթուր Բաղդասարյանն այսօր առավոտյան քվեարկեց Երևանում
• Գյումրու թիվ 13/21 ընտրատեղամասում «ԱրմենիաՆաուի» թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ընտրողներին բերում ավտոբուսներով, և ինչպես են ՀՀԿ ներկայացուցիչները 5000-ական դրամ վճարում նրանց:

• Վանաձորի թիվ 35 ընտրատարածքում «ԱրմենիաՆաուի» թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ընտրողներին հորդորում «բաց» քվեարկել, այսինքն, որ նրանց ընտրությունը տեսանելի լինի (Վանաձորը համարվում է իշխող ՀՀԿ-ի հենակետ):

• Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) թեժ գծի հաղորդման` ՀՀԿ-ն ավտոբուսներով ընտրողներին հասցնում է Երևանի Արարատյան զանգվածի տեղամասեր: ՕԵԿ ներկայացուցիչները նաև ստուգում են տեղեկություններն այն մասին, որ թիվ 3/23 ընտրատեղամասում Սարգսյանի կողմնակիցները ճնշում են գործադրում ընտրողների վրա` հորդորելով քվեարկել հօգուտ իրենց թեկնածուի:

• ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ թիվ 8/8 և 8/9 ընտրատեղամասերում անձնագրում արդեն քվեարկության կնիք ունեցող մարդկանց թույլ են տվել քվեարկել երկրորդ անգամ:

• Երևանի Զավարյան փ. թիվ 6 հասցեում «Ա1+»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանի ավտոմեքենայում տեսնելով Տեր-Պետրոսյանի քարոզչական գրականությունը` նրան ծեծել են ու ջարդել նրա տեսախցիկը:

Ըստ ԿԸՀ-ի հայտարարության` ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների մոտ 11 տոկոսը` 265.533 մարդ:
http://www.armenianow.com/

Եթե սենց շարունակվի նորմալ իրան հարգող ցանկացած հայ պարտավոր է փողոց դուրս գալ և արտահայտել իր բողոքը, այս անգամ թույլ չենք տա իրենց կամքը թելադրեն

Sunny Stream
19.02.2008, 13:35
Ի դեպ հետաքրքիր լրատվության ևս մի աղբյուր` բլոգեր.
ստորև բերում եմ ամենաակտիվ լրագրողական բլոգերի հղումները, որոնք գիտեմ.
http://blog.oneworld.am/ - հայ ամենահայտնի բլոգեր Օնիկ Գրիգորյանի բլոգը. հիացեք նաև նրա հրաշալի լուսանկարներով (ի դեպ Լևոնի բռունցքներն էլ նրանն են :) ) այս պահին գրեթե բոլոր բլոգերի հիմնական լրատվությունը բխում է այս մեկից.
http://a1plus.blogsome.com/
http://blog.echannel.am/
http://munetik.wordpress.com/ (= http://observer.wordpress.com, http://ditord.wordpress.com)

keyboard
19.02.2008, 13:35
ես դու լուրջ հավատում ես որ կեղծիք չեն անում:o
իմանաս բանակում ինչա կատարվում տենց չես մտածի…
Այո բանակի ընտրություններից խոսել եմ շատ անգամ, համաիտ եմ նաև որ այս անգամ ահագին քիչ է կեղծիքները:

Ներսես_AM
19.02.2008, 13:37
Եթե սենց շարունակվի նորմալ իրան հարգող ցանկացած հայ պարտավոր է փողոց դուրս գալ և արտահայտել իր բողոքը, այս անգամ թույլ չենք տա իրենց կամքը թելադրեն
Er jan :goblin

keyboard
19.02.2008, 13:41
Եվս մի դեպք՝ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=57795

Եթե Սերժը համարձակվի փչացնել ասյ ընտրությունները, բոլորը փողոց դուրս կգան թե Լևոնի կողմնակիցները թե իրանից զզվացողները, թող հլը փորձի:angry:angry
Հարգելի բարեկամ, գիտե՞ս ողջ գիտակից կյանքումս երազել եմ, որ մի օր մեր ժողովուրդը ոտքի կանգնի դուրս գա ու ոչ թե փակ այլ հրապարակայնավ ընտրի իր նախագահին, սակայն տարների ձորձը ցույց է տալիս, որ նման բան չի եղել և կասկածում եմ էլ թե կլինի, համենայն դեպս ես ու դու շատ քիչ ենք, որ փողոց դուրս գանք ու ինչ որ բան փոխենք, ասեմ նաև որ մեր պես մտածողներն էլ են քիչ ավաղ:(,երբ Վ.Մանուկյան թեման կբացեն մի գրառում կանեմ ի պատասխան իմ գրառման, որում իբր ցինիկություն կա, բայց երբ գրառումս անեմ քննարկման կդնենք ու կտեսնենք թե որքանով է ցինիզմ իմ մտքերն ու եզրահանգումները, շնորհակալ եմ ուշադրության համար: Ցավում եմ շաաատ եմ ցավում, որ էլի խաբվելու ենք...:(:angry

Ավելացվել է 1 րոպե անց

Եթե սենց շարունակվի նորմալ իրան հարգող ցանկացած հայ պարտավոր է փողոց դուրս գալ և արտահայտել իր բողոքը, այս անգամ թույլ չենք տա իրենց կամքը թելադրեն
Ես քեզ հետ եմ...:goblin

Ներսես_AM
19.02.2008, 13:43
Չենք խաբվելու էս անգամ: Ես ընտրելու եմ Մանուկյանին, բայց սենց այլանդակություն չենք հանդուրժելու: Թող արդար լինի թող Սերժը կամ Լևոնը անցնեն իմ համար մեկա: Բայց թող նորմալ լինի:

Artgeo
19.02.2008, 13:43
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ
Վանաձորի մի քանի ընտրաատեղամասերում հերթեր են։ Վանաձորի թիվ 31/03 և թիվ 31/05 ընտրատեղամասերում ժամը 10։30-ի դրությամբ գոյացել են կուտակումներ։ Կուտակմների պատճառը ընտրողների՝ չափազանցածությանը հասնող ակտիվությունն է։
2008-02-19 03:06

Ընտրատեղամասերի դիմաց ցուցակներով անհայտ կանայք խմբերով մարդկանց են ուղղորդում ընտրատեղամասեր։ Քաղաքային տրանսպորտը գրեթե չի գործում, երթուղայինները ընտրատեղամասերի դիմաց են կամ սպասարկում եմ միայն խմբերով քվեարկողներին։

Վանաձորի թիվ 31/11 և թիվ 31/12 ընտրատեղամասերի դիմաց կանգնած երթուղայիններին էլ փակցված են «Առաջ Հայաստան» կարգախոսով դրոշակները։

Մոտ երկու ժամվա ընթացքում Վանաձորի վերը նշված ընտրատեղամասերում քվեարկել է ավելի քան 250 ընտրող, ինչը այդ ժամի դրությամբ տարօրինակ ցուցանիշ է։ Քաղաքացիներից մի քանիսի հետ զրույցի ժամանակ մեր թղթակիցը պարզել է, որ շատերը պարտադրված են եկել ընտրատեղամաս, բայց թե ով ինչ է պարտադրել հրաժարվել են բարձրաձայն ասել, քաղաքացիներից մի քանիսն էլ խոստովանել են, որ ընտրակաշառք են ստացել՝ մոտ 5000 դրամ։

Նաիրա Բուլղադարյան, Վանաձոր

http://e-channel.am/?topic_id=1367

Guetta
19.02.2008, 13:46
Մոդերատորական։ Քարոզչությունը ջնջված է։

keyboard
19.02.2008, 13:47
Մոդերատորական։ Քարոզչությունը ջնջված է։

Sunny Stream
19.02.2008, 13:49
Ոչ միայն խախտումների մասին.

ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐ. «ՀԱՂԹՈՂ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ»
Քաղաքացիների հետ միասին այսօր առավոտյան Էջմիածնի 19/11 տեղամասում իր ընտրությունը կատարեց նաեւ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Վեհափառ հայրապետին ուղեկցում էր 20 հոգեւորական, ովքեր պարտաճանաչորեն տեղամաս էին եկել ավեի շուտ, ցուցակներում գտել իրենց անունները եւ սպասում էին Վեհափառին` քվեարկելու առաջնահերթությունը զիջելով նրան:
2008-02-19 03:12

Հոգեւորականները դեպի քվեախցիկներն էին գնում միմյանց կոչ անելով՝ «Առա´ջ դեպի ազատ, արդար ընտրություններ»:

Ամենայն հայոց կաթողիկոսը քվեարկեց բավական բարձր տրամադրությամբ եւ կոչ արեց, որ բոլորը անպայաման մասնակցեն ընտրություններին: «Կատարեցինք մեր ընտրությունը եւ մաղթում ենք, որ ընտրություններն անցնեն հանգիստ եւ խաղաղ, եւ յուրաքանչյուր հայորդի, Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի մասնակցի ընտրություններին Աստծո եւ մեր ժողովրդի առջեւ պատասխանատվության բարձր գիտակցությամբ, որպեսզի նախագահական այս ընտրությունները լինեն մի նոր ձեռքբերում մեր ժողովրդի կյանքում։ Ազգային ձեռքբերումներում, ազգի տարած հաղթանականերում գիտենք, որ պարտվողներ չեն լինում։ Հաղթող ենք բոլորս, հաղթող ենք ամենքս։ Այս գիտակցությամբ մասնակցենք ամենքս նախագահական այս ընտրություններին»,- ասաց Վեհափառ հայրապետը։

Տեղամասում հավաքված քաղաքացիները պատրաստակամությամբ իրենց հերթը զիջեցին հոգեւոր հայրերին, որպեսզի քիչ անց իրենց ընտրությունը կատարեին արդեն օրհնված քվեախցիկներում:

«Ընտրությունները մեր տեղամասում շատ լավ են ընթանում, նույնիսկ կարելի է գերազանց համարել, քանի որ ոչ մի շշուկ, աղմուկ չի բարձրացել։ Դեռ ոչ մի բողոք չի եղել»,- ասաց 19/11 տեղամասի հանձնաժողովի նախագահ Արծրուն Ֆահրադյանը։

Տեղամասը լքելուց առաջ Վեհափառ հայրապետը տվեց իր օրհնությունը ժողովրդին. «Թող օրհնվի մեր կյանքը առաջընթացով, ձեռքբերումներով, բարեկեցությամբ եւ խաղաղությամբ։ Թող օրհնվի մեր ժողովրդի կյանքը Աստծո եւ մեր՝ միմյանց հանդեպ տածած սիրով։ Ամեն»:

Մարիամ Սարգսյան
http://e-channel.am/?topic_id=1368

keyboard
19.02.2008, 13:50
Մոդերատորական։ Քարոզչությունը ջնջված է։

Sunny Stream
19.02.2008, 13:51
Մոդերատորական։ Քարոզչությունը ջնջված է։

Լէգնա
19.02.2008, 13:57
ԾԵԾՈ՞ՒՄ ԵՆ

[11:44] 19 Փետրվարի, 2008

՚Աբովյանի 28/06 եւ մնացած գրեթե բոլոր ընտրատեղամասերում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին եւ դիտորդներին ծեծի են ենթարկում եւ բռնի ուժով դուրս են հանում ընտրատեղամասերից, ոստիկանությունը ընդհանրապես չի միջամտումՙ,- այդ մասին հաղորդում են ՍԴՀԿ-ից: Այս պահին մեր նկարահանող խումբը մեկնել է դեպի վայր:
ԾԵԾԵԼ ԵՆ ՚Ա1+ՙ-Ի ՕՊԵՐԱՏՈՐԻՆ



բախտս բերեց, որ 7-ում էի :

Artgeo
19.02.2008, 13:57
Ստիպում են կաշառք վերցնել
19.02.08 01:41
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր

Երեւանի Նոր-Նորք համայնքում գնտվող ուսանողական հանրակացարաններում ինչ-որ մարդիկ ստիպողաբար գումար են բաժանում եւ ստիպում քվեարկելՍերժ Սարգսյանի օգտին:
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» մասին առավել մանրամասն www.hra.am կայքի «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» բաժնում

Երեւանի 4/28 եւ 4/27 ընտրատեղամասերում մի քաղաքացի արձանագրել է «ընտրակարուսել»։ Կազմվել է բողոքի արձանագրություն

Guetta
19.02.2008, 13:57
ջնջված է

Երվանդ
19.02.2008, 13:59
Ընտրությունների կեսը արդեն հետևում է, առայժմ ամեն ինչ չէ որ նորմալ է, ու եթե հաշվի առնենք որ հիմնական խախտումները տեղի են ունենում 5-ի 6-ի կողմերը, կարողա տխուր բան ստացվի, սպասենք ընտրությունների ավարտին, մնաց կեսը:

Ancord
19.02.2008, 13:59
Այս կայքում պարբերաբար գրվում են, թե ինչպիսի խախտումներ են իրականացնում:
http://www.vazgenmanukyan.am/

Guetta
19.02.2008, 14:02
Այս կայքում պարբերաբար գրվում են, թե ինչպիսի խախտումներ են իրականացնում:
http://www.vazgenmanukyan.am/

Եղբայր ներող կլինես, բայց այդ կայքը հավատ չի ներշնչում` շատ պարզ պատճառով...

Ավելացվել է 1 րոպե անց

Ընտրությունների կեսը արդեն հետևում է, առայժմ ամեն ինչ չէ որ նորմալ է, ու եթե հաշվի առնենք որ հիմնական խախտումները տեղի են ունենում 5-ի 6-ի կողմերը, կարողա տխուր բան ստացվի, սպասենք ընտրությունների ավարտին, մնաց կեսը:

Կխնդրեի "կարմրած դաշտի" վերաբերյալ միքիչ մանրամսն... որտեղից այդպիսի տեղեկություն?

Egern.net
19.02.2008, 14:03
իշխանությունները ԱՅՍՔԱՆ վախեցած չեն եղել երբեք... ու ակնհայտ է, թե ումից են վախեցած:

Նոր Գյումրիից զանգեցին, ասեցին` քաղաքապետի հրամանով ամբողջ քաղաքում կաշառք է բաժանվում.... Ահավոր վիճակ է: Վստահ եմ, որ նույնը կատարվում է գրեթե բոլոր մարզերում, իսկ Երևանում կեղծիքները շատ քիչ են լինելու:

Իսկ այն "ընդդիմադիրները", որոնք ասում են, թե ԼՏՊն է հրահրում անկարգություններ ու պրովոկացիաներ անում, ուղղակի զբաղվում են ժողովրդի ուղեղների հարթեցմամբ, որպեսզի այս անգամ էլ բացառեն ժողովրդի կամքի տեղ հասնելը... բայց այս անգամ դժվար է լինելու...

Երվանդ
19.02.2008, 14:05
Նախորդ ընտրությունների փորձից, էտ ժամերին ավելի մեծ է ժողովրդի հոսքը որը ավելի դյուրին է դարձնում ինչ ինչ խախտումներ իրականացնել

Artgeo
19.02.2008, 14:06
9:30 - Միկրոավտոբուսներ ՀՀԿ-ի շտաբի մոտ
http://www.hetq.am/uploaded/image/articles/2008/02/0208-elec-2.jpg
Առավոտից Երեւանի Կինոյի տան հարեւանությամբ գտնվող ՀՀԿ շտաբի դիմաց հավաքվել են միկրոավտոբուսներ՝ չորս հատ 99 համարի եւ երեք հատ՝ 104։ Վարորդներից մեկը ասել է, որ իրենք այսօր գիծ դուրս չեն գալու եւ սպասում են շտաբից հրահանգի։

Սեփ. լր.

9:00 - Երեկ` փետրվարի 18-ին, երբ օրենքով արգելված էր քարոզչությունը, մի խումբ երիտասարդներ տարածում էին Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկող թերթիկներ` դրանք տալով անցորդներին կամ նետելով ավտոբուսների ու երթուղային տաքսիների մեջ: Հակաքարոզչության նմանատիպ դեպք են գրանցել նաեւ Ա1+-ի լրագրողները: Ըստ Ա1+-ի կայքէջում տեղադրված լուրի` փետրվարի 18-ի երեկոյան մի խումբ երիտասարդներ անցորդներին են տվել Տեր-Պետրոսյանի դեմ ստահոդ լուրեր պարունակող տեսասկավառակներ: Նմանատիպ սկավառակներ են տարածվել նաեւ SAS եւ STAR ցանցի խանութներում:
http://www.hetq.am/uploaded/image/articles/2008/02/0208-elec-1.jpg

http://www.hetq.am/arm/politics/7592/

Breath of wind
19.02.2008, 14:07
Նախապես տեղեկություն ունենալով, որ այս ընտրատեղամասում ընտրակաշառք է բաժանվում, փորձեցինք նախնական զրույցով այդ մասին տեղեկանալ ընտրատեղամասից դուրս եկող մի ծեր կնոջից: Վերջինս ներկայանալով Լուսիկ տատ, խնդրեց ինձ անցկացնել փողոցը, որովհետեւ ոտքերը սահում են: Իմ այն հարցին թե ինչու է այդ դեպքում մենակ եկել, տատը պարզաբանեց, որ հարսն է բերել, բայց քանի, որ ներսում հերթ է, ինքը քվեարկել է, իսկ հարսը սպասում է, թե երբ է հերթը հասնելու: Փող բաժանաե՞լ են, հարցին նախ տատը զգուշավոր նայեց դեմքիս, ապա տեսնելով, որ լուսանկարում եմ, մի քանի րոպե առաջ քայլել դժվարացող 70-ամյա կինը պարզապես վազելով հեռացավ:

Այդ պահին ընտրատեղամասին էին մոտենում նաեւ երկու հաղթանդամ կանայք, թեւանցուկ բերելով ոտքերն հազիվ քարշ տվող մի ծեր պապիկի: Նրանց մեկնաբանմամբ 90-ին մոտ Արտուշ պապն ինքն է ցանկություն հայտնել գալ ընտրությունների: Տարօրինակն այն էր, որ կանայք ներկայանալով իբրեւ թե պապի աղջիներ, չկարողացան ճիշտ ասել սեփական հոր տարիքը եւ դժվարությամբ հիշեցին ազգանունը:

Ընտրատեղամասում հետաքրքիր պատկեր բացվեց: Ընտրողները նախ մտնում էին մի կաբինետ, որի վերեւում փակցված էր «Սպասարկում» ցուցանակը: Այնտեղ ստանում էին ընտրակաշառք գումարը եւ դուրս գալով ուղեւորվում քվեասենյակ: Նկատելով, որ լուսանկարում եմ, մի քանի տղաներ պարզապես կանգնեցին ֆոտոխցիկի առաջ եւ մեկը մյուսին փոխանցելով, թե «լրագրող է, դուռը փակեք», փակեցին սենյակի դուռը: Իսկ սենյակից դուրս եկողները մեկը մյուսին հարցնում էր .«անձնագիրդ ու փողը վերցրեցիր, հո չմոռացար փողը»:

Քաղաքացիական դիտորդ Սիրանուշ Ղուկասյանը տեղեկացրերց, որ գումար բաժանողները քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մարդիկ են՝ տղայի գլխավորությամբ: Նա տեղեկացրեց, որ այս ընտրատեղամասում ընտրությունները ընթանում են օրենսգրքի կոպիտ խախտումներով՝ ընտրակաշառքի բաժանում, մարդկանց կուտակումներ մուտքի մոտ եւ քվեասենյակում: Այս ընտրատեղամասում ժամը 12:30-ի դրությամբ 1745 ընտրողից իր քաղաքացիական պարտքն էր հասցրել կատարել 350-ը:

http://e-channel.am/?topic_id=1371

քաղաքացի
19.02.2008, 14:08
12:00 դրությամբ Արաշատ քաղաքում միայն 17/3 ընտրատեղամասում եմ անախորժություններ տեսել: Շատ հավանական է, որ դիտորդներիս համոզեմ հենց այդ տեղամասում դիտենք հաշվարկումը:

Երվանդ
19.02.2008, 14:09
իշխանությունները ԱՅՍՔԱՆ վախեցած չեն եղել երբեք... ու ակնհայտ է, թե ումից են վախեցած:

Նոր Գյումրիից զանգեցին, ասեցին` քաղաքապետի հրամանով ամբողջ քաղաքում կաշառք է բաժանվում.... Ահավոր վիճակ է: Վստահ եմ, որ նույնը կատարվում է գրեթե բոլոր մարզերում, իսկ Երևանում կեղծիքները շատ քիչ են լինելու:

Իսկ այն "ընդդիմադիրները", որոնք ասում են, թե ԼՏՊն է հրահրում անկարգություններ ու պրովոկացիաներ անում, ուղղակի զբաղվում են ժողովրդի ուղեղների հարթեցմամբ, որպեսզի այս անգամ էլ բացառեն ժողովրդի կամքի տեղ հասնելը... բայց այս անգամ դժվար է լինելու...

Ընտրակաշառք կլիներ դա բոլորնել գիտեին, էտ էն դեպքնա որ անհնարա ապացուցել հետո, ոչ վերցնողը կասի ոչ տվողը, ես վերցնողին ավելի շատ եմ մեղադրում քան տվողին, 5000 կամ 30000 դրմով(կապ չունի ինչքանով) ծախում են իրենց ու իրենց երեխեքի ապագան:angry

Guetta
19.02.2008, 14:09
P.S. Կոչ եմ անում բոլոր ակումբցիներ- եղեք օբյեկտիվ, գոնե էսորով պետք չէ զբաղվել քարոզով, սև փիարով, ընտրությունների ընթացքը արհեստականորեն պղտորելով, նեգատիվ մտքեր արտահայտելով:

P.S.-2. Մեկ-մեկ էլ հեռուստացույց նայեք (ոչ միայն Հ1), տեսեք ինչ են ասում վստահված անձինք` այդ թվում և Լևոնի, հանձնաժողովի նախագահները, դիտորդները (տարբեր դիտորդները), ինտերնետում գրվածի 90%-ը ԿԱՏԱՐՅԱԼ ԱՂԲ Է ! ! !

Artgeo
19.02.2008, 14:09
Եղբայր ներող կլինես, բայց այդ կայքը հավատ չի ներշնչում` շատ պարզ պատճառով...

Նախ, եղբայր չի, քույր է։ Երկրորդն էլ կզարմանայի, որ վստահություն ներշնչեր ընդդիմադիր թեկնածույի կայքը մի մարդու, ով վստահում է մյուս թեկնածուի հեռուստաընկերությանը։

Sunny Stream
19.02.2008, 14:10
9:00 - Երեկ` փետրվարի 18-ին, երբ օրենքով արգելված էր քարոզչությունը, մի խումբ երիտասարդներ տարածում էին Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկող թերթիկներ` դրանք տալով անցորդներին կամ նետելով ավտոբուսների ու երթուղային տաքսիների մեջ: Հակաքարոզչության նմանատիպ դեպք են գրանցել նաեւ Ա1+-ի լրագրողները: Ըստ Ա1+-ի կայքէջում տեղադրված լուրի` փետրվարի 18-ի երեկոյան մի խումբ երիտասարդներ անցորդներին են տվել Տեր-Պետրոսյանի դեմ ստահոդ լուրեր պարունակող տեսասկավառակներ:
Հա, ես երեկ այդ բրոշյուրից տեսա ընկած Աբովյան- Սայաթ-Նովա խաչմերուկում` ցեխակոլոլ ընկած, բայց մտքովս չանցավ, որ երեկ բաժանած կլինեն :angry

Guetta
19.02.2008, 14:13
Նախ, եղբայր չի, քույր է։ Երկրորդն էլ կզարմանայի, որ վստահություն ներշնչեր ընդդիմադիր թեկնածույի կայքը մի մարդու, ով վստահում է մյուս թեկնածուի հեռուստաընկերությանը։

Քույր, զարմանքը քո իրավունքն է, նույն հաջողությամբ ես էլ կարող եմ ասել, որ կզարմանայի, որ քեզ հավատ ներշնչեր օրինակ` Հ1-ը:

Artgeo
19.02.2008, 14:14
P.S.-2. Մեկ-մեկ էլ հեռուստացույց նայեք (ոչ միայն Հ1), տեսեք ինչ են ասում վստահված անձինք` այդ թվում և Լևոնի, հանձնաժողովի նախագահները, դիտորդները (տարբեր դիտորդները), ինտերնետում գրվածի 90%-ը ԿԱՏԱՐՅԱԼ ԱՂԲ Է ! ! !
Հ1-ը ցույց կտա՞ եթե ասեն, որ խախտումներ են եղել :) Խիստ կասկածում եմ ;)

Իսկ ԱՊՀ-ի կերած-խմած դիտորդներին իրենք դիտորդները երևի չեն վստահում։ Բելոռուսի ու Ռուսաստանի դիտորդներին վստահե՞լ կլինի :o :think

Երվանդ
19.02.2008, 14:15
P.S. Կոչ եմ անում բոլոր ակումբցիներ- եղեք օբյեկտիվ, գոնե էսորով պետք չէ զբաղվել քարոզով, սև փիարով, ընտրությունների ընթացքը արհեստականորեն պղտորելով, նեգատիվ մտքեր արտահայտելով:

P.S.-2. Մեկ-մեկ էլ հեռուստացույց նայեք (ոչ միայն Հ1), տեսեք ինչ են ասում վստահված անձինք` այդ թվում և Լևոնի, հանձնաժողովի նախագահները, դիտորդները (տարբեր դիտորդները), ինտերնետում գրվածի 90%-ը ԿԱՏԱՐՅԱԼ ԱՂԲ Է ! ! !

Հ1 կարող եք չնայել իմաստ չունի, ժամը 11-ից նույն բանն են ցույց տալիս, երևի Երկիր Մեդիանա համեմատության մեջ լավը, իսկ ինտերնետում կարողա ամեն ինչ 100 տոկոսանոց օբյեկտիվ չի բայց պանորաման ա1պլուս-ը գրում են 90 տոկոսով ճիշտ ինֆորմացիա

Guetta
19.02.2008, 14:15
Ընտրակաշառք կլիներ դա բոլորնել գիտեին, էտ էն դեպքնա որ անհնարա ապացուցել հետո, ոչ վերցնողը կասի ոչ տվողը, ես վերցնողին ավելի շատ եմ մեղադրում քան տվողին, 5000 կամ 30000 դրմով(կապ չունի ինչքանով) ծախում են իրենց ու իրենց երեխեքի ապագան:angry

Լրիվ համամիտ եմ!
Ի դեպ, ընտրակաշառք կարող են բաժանել ցանկացած թեկնածուի օգտին!

Sunny Stream
19.02.2008, 14:15
Քույր, զարմանքը քո իրավունքն է, նույն հաջողությամբ ես էլ կարող եմ ասել, որ կզարմանայի, որ քեզ հավատ ներշնչեր Հ1-ը:
Ինքը եղբայր ա, Ancord-ն է քույր :D
կարծես արդեն նույն բանն եք ասում, հն՞

Ancord
19.02.2008, 14:16
Եղբայր ներող կլինես, բայց այդ կայքը հավատ չի ներշնչում` շատ պարզ պատճառով...

Ավելացվել է 1 րոպե անց


Կխնդրեի "կարմրած դաշտի" վերաբերյալ միքիչ մանրամսն... որտեղից այդպիսի տեղեկություն?

Չեմ հասկանում, թե ինչու? Հիմա սկսենք վիճել, թե որ կայքը ում կարծիքով վստահություն չի նեշնչում? Չի ներշնչում, մի մտի այնտեղ:

keyboard
19.02.2008, 14:16
Ստիպում են կաշառք վերցնել
19.02.08 01:41
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր

Երեւանի Նոր-Նորք համայնքում գնտվող ուսանողական հանրակացարաններում ինչ-որ մարդիկ ստիպողաբար գումար են բաժանում եւ ստիպում քվեարկելՍերժ Սարգսյանի օգտին:
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» մասին առավել մանրամասն www.hra.am կայքի «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» բաժնում

Երեւանի 4/28 եւ 4/27 ընտրատեղամասերում մի քաղաքացի արձանագրել է «ընտրակարուսել»։ Կազմվել է բողոքի արձանագրություն
Ես ՍՍ-ին չեմ ընտրել, կողմնակից էլ չեմ, բայց արի մի բան նայենք, մի՞թե ես ու դու էլ չենք կարող գնանք մի տեղ փողեր բաժանանեք և ասենք ընտրեք Վ.Մանուկյանին. Տ.Կարապետյանին, Ս.Սարգսյանին և այսպես 9 թեկնածու կամ էլ ԻՆՁ :D

Artgeo
19.02.2008, 14:17
Քույր, զարմանքը քո իրավունքն է, նույն հաջողությամբ ես էլ կարող եմ ասել, որ կզարմանայի, որ քեզ հավատ ներշնչեր Հ1-ը:

Ես չեմ քույր, Անցորդն է քույր։ :) Մի ընկիր ցայտնոտի մեջ։ Ամեն ինչ լավ է։ :)

Guetta
19.02.2008, 14:18
Հ1-ը ցույց կտա՞ եթե ասեն, որ խախտումներ են եղել :) Խիստ կասկածում եմ ;) Իսկ ԱՊՀ-ի կերած-խմած դիտորդներին իրենք դիտորդները երևի չեն վստահում։ Բելոռուսի ու Ռուսաստանի դիտորդներին վստահե՞լ կլինի :o :think

Artgeo ջան, որ միայն ԱՊՀ, լիքը այլ դիտորդներ կան` ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԺՀՄԻԳ, ու էլի էտ տիպի լիքը հապավումներ...

քաղաքացի
19.02.2008, 14:20
Հիշեցնեմ, որ դիտորդները իրավունք չունեն միջամտելու: Նրանք միայն արձանագրում են իրենց տեսածը: Ոչ մի դիտորդ չի կարող որևէ խախտման համար աղմուկ բարձրացնի կամ որևէ կերպ միջամտի:

Artgeo
19.02.2008, 14:22
14։15 - Վազգեն Մանուկյանի շտաբի տեղեկացմամբ, վստահված անձ Սամվել Գալստյանի տվյալներով, թիվ 10/25 տեղամասում (Խուլ-համրերի մշակույթի պալատ) 10-15 մարդ փորձել են քվեարկել` ձեռքներին ունենալով չկնքված և չստորագրված տեղեկանքներ: Վստահված անձանց ահազանգով եւ պահանջով հանձնաժողովի անդամնեը կանխել է անօրինական քվեարկության փորձը, նրանցից երկուսի ձեռքից վերցրվել է տեղեկանքները:

13:50 - «Հետքի» թղթակիցը Դավիթաշեն համայնքի 5/06 տեղամասում զրուցել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ Էուջենիո Դելկուտայի հետ: Վերջինս ասել է, որ արդեն բազմաթիվ խախտումներ ու բողոքներ են արձանագրել, որոնք հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակումներին եւ անձնագրերում կնիքների դրմանը. վստահված անձինք կուտակումների պատճառով չեն կարողանում տեսնել, թե որտեղ են դրվում կնիքները:

http://www.hetq.am/arm/politics/7592/

Սամվել
19.02.2008, 14:23
10 րոպե առաջ Զավարյան 6 հասցեում փորձել են կոտրել ՚Ա1+ՙ-ի տեսախցիկը:

Ժող մի բան ասել էլի... լրիվ չեմ կարդացել, բայց զավարյան 6ը էտ Գռզոենց տան հենց դեմնա :o չեմ հասկանում մի բան չի բռնում :think

Մեր մոտերնա :(

Egern.net
19.02.2008, 14:23
Հարգելիներս, 2008 թվականին Հայաստանի հեռուստաընկերությունները դադարել են տեղեկատվության աղբյուր լինելուց: Դրանում համոզվեծ են ոչ միայն ընտրողները, այլև հենց այդ հեռուստաընկերությունների աշխատակիցները: Հեռուստատեսությանը այսօր հղում անելը ճիշտ չէ:

Եվրանյուզի այս նախադասության համար "His main challenger is former president Levon Ter-Petrosyan who led the country through the first painful years of separation from the Soviet Union but was forced to resign in 1998" Արմնյուզը ցույց չի տալիս տեսանյութը: Ոչ մի հեռուստաալիք (մի 4-5 հատով նայել եմ) ԼՏՊին ցույց չեն տվել այսօր: Կարծես այդպիսի թեկնածու չկա:

Այս ամենը միայն ու միայն իշխանական ճամբարում վախի դրսևորումներ են....

Ինչ վերաբերվում է կաշառքին, ասում էին, որ շատերը վերցրել են ՍՍի կաշառքը ու գնացել քվեարկել են ԼՏՊի օգտին:

keyboard
19.02.2008, 14:25
Իսկ էտ դեպքում հարց է առաջանում՝ որտեղից էտ փողերը???
Մի՞թե, բնական չէ, մենք աշխատում ենք իրենք ապրում ու բաժանում կաշառքներ;)
Իսկ եթե նկատի ունես մեր երկուսիս փող որտեղից, դե ես մի քիչ ունեմ մի 10 հոգու կհերիքի, մի քիչ էլ դու ճարես կգնանք:hands

Breath of wind
19.02.2008, 14:28
14։26 - Սերժ Սարգսյանի շտաբի մեկնաբանությունը

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբը հանդես է եկել մեկնաբանությամբ, որում մասնավորապես ասվում է. “Վաղ առավոտից ինտերնետ որոշ կայքերում պարբերաբար լուրեր են տեղադրվում, թե իբր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձինք ծեծի են ենթարկում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբից հաղորդում են, որ այդ միջադեպերի շղթան Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի կողմից նախապես ծրագրված մարտավարություն է, որի թիրախ են հանդիսանում հենց Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Ճշտված է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները իրենք են ծեծի ենթարկում իրենց վստահված անձանց եւ օպերատիվ կերպով այդ տեղեկությունը տեղադրում իրենց հետ համագործակցող լրատվամիջոցների կայքերում: Նպատակը պարզ է. ամեն-ինչ անել ստվեր նետելու ընտրությունների վրա”:

Սերժ Սարգսյանի շտաբը նաեւ տեղեկացնում է, թե Մալաթիա-Սեբաստիայի 08/21 ընտրատեղամասում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի 4-5 անդամներ դաժան ծեծի են ենթարկել նույն տեղամասի հանձնաժողովի նախագահ Հրաչ Պետրոսյանին: Միջադեպի առնչությամբ վերջինս հայտարարություն է տվել ՆԳ մարմիններին:

http://www.hetq.am/arm/politics/7592/

Artgeo
19.02.2008, 14:33
Ճշտված է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները իրենք են ծեծի ենթարկում իրենց վստահված անձանց եւ օպերատիվ կերպով այդ տեղեկությունը տեղադրում իրենց հետ համագործակցող լրատվամիջոցների կայքերում: [/url]

:D:D:D Լավն են էլի, հո զոռով չի :D

1941 թվական, հունիսի 2
Սերժ Սարգսյանի շտաբը տեղեկացնում է, որ Խորհրդային զորքերը իրենք են ռմբակոծում ԽՍՀՄ տարածքը և օպերատիվ կերպով հայտնում ԻՆՖՈՐՄԲՅՈՒՐՈՅԻ միջոցով։
:D:D

Grieg
19.02.2008, 14:36
ԾԵԾՈՂՆԵՐՆ ՈՒ ԾԵԾՎՈՂՆԵՐԸ ՆՈՒՅՆ ԲԱՆԱԿԻ՞Ց ԵՆ
Վաղ առավոտից լուրեր են տարածվում, իբր ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձինք ծեծի են ենթարկում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: Panorama.am-ին Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբից հաղորդեցին, որ «այդ միջադեպերի շղթան Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի կողմից նախապես ծրագրված մարտավարություն է, որի թիրախ են հանդիսանում հենց Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Ճշտված է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները իրենք են ծեծի ենթարկում իրենց վստահված անձան և օպերատիվ կերպով այդ տեղեկությունը տեղադրում իրենց հետ համագործակցող լրատվամիջոցների կայքերում: Նպատակը պարզ է. ամեն-ինչ անել` ստվեր նետելու ընտրությունների վրա: Այդ գործելաոճը դատապարտելի է, իսկ այդ միջոցով հաջողության հասնելու ջանքերը` դատապարտված»:


իհարկե որ սերժի շտաբից է եկել լուրը վստահել դժվար է , բայց եթե տրամաբանորեն նայել լրիվ հնարավոր տարբերակ է

Լէգնա
19.02.2008, 14:39
Ուշադրություն
Փետրվարի 18-ին և 19-ին նախընտրական քարոզչությունը խստիվ արգելվում է: Խնդրում ու պահանջում եմ բոլոր ակումբցիներին, եթե Ձեր ավատարը կամ ստորագրությունն ունի քարոզչական բնույթ, ապա փոխեք այն: Ակումբի ղեկավար կազմին խնդրում ու պահանջում եմ, անդամների մոտ այդպիսի ավատարներ կամ ստորագրություն տեսնելու դեպքում խմբագրել, հեռացնել դրանք: Նաև խնդրում ու պահանջում եմ բոլորից, որպեսզի ակումբում որևիցե տեսքով նախընտրական քարոզչություն չլինի, այդ թվում գրառումներով, անհատական նամակներով և այլն: Այս ամենը արվում է, որովհետև մենք ցանկանում ենք հավատարիմ մնալ օրենքի տառին:
«Դար» ակումբի ղեկավարություն


Ակումբցիներ խախտում եք օրենքը :)

Artgeo
19.02.2008, 14:46
Ակումբցիներ խախտում եք օրենքը :)
ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՕԳՏԻՆ ԿԱՄ ԴԵՄ ՔԱՐՈԶԵԼՈՒՑ ԶԵՐԾ ՄՆԱԼ։ ԲՈԼՈՐ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՔԱՐՈԶ ԿԱՄ ՀԱԿԱՔԱՐՈԶ ԵՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՋՆՋՎՈՒՄ ԵՆ։


Ավելացվել է 15 րոպե անց
Հարգելիներս խնդրում եմ միայն քվեարկության ընթացքի վերաբերյալ խոսել, առանց փոխադարձ վիրավորանքների, քարոզչության ու հակաքարոզչության։ Հակառակ դեպքում ստիպված կլինեմ փակել թեման։
Շնորհակալություն։

Guetta
19.02.2008, 15:02
Ոնց հասկացա- գրառումները ջնջվել են, որոշումը ողջունում եմ, քանի որ ԲԱՑԱՀԱՅՏ քարոզ էր իրականացվում թեկնածուներից մեկի օգտին, և բացահայտ հակաքարոզ էր իրականացվում մյուս թեկնածուի օգտին!!!

REAL_ist
19.02.2008, 15:02
Երկիր Մեդիան նայեք……

Guetta
19.02.2008, 15:03
Կակ-րազ էտել նայում եմ

Ավելացվել է 43 վայրկյան անց
Հիմա սաղն ել էտեն ցույց տալիս` ԿԸՀ-ի զեկույցը:

Grieg
19.02.2008, 15:04
Հայաստանում ստեղծագործական աճ է նկատվում սկսված անեկդոտներից, տարբեր բրոշուրներից /ֆանտազիայի զարգացում/ , տարբեր հեռուստալիքներ և էլեկտրոնային թերթեր որոնք ստեղծագործելով դանդաղ վերածվում էին թեկնածուի գլխավոր էջի :D պատկերացնում եմ թեկնածուներին հետ առաջ քայլելուց ու խորը մտածմունքների մեջ ինչ խոստանալ ;D կամ թեինչպես վաղը բացատրեն իրենց ցածր տոկոսները
էլ չեմ ասում ես ընտրություների շնորհիվ ա որ մարդիկ իրար երեսեն տեսնում ..հուսանք երկրորդ սերիան է~ փուլը կլինի կարողա նոր գրողներ ունենանք :D

Գալաթեա
19.02.2008, 15:04
Էրեխեք, հիմա որ ես ասեմ` ընտրել, եկել եմ, կստացվի որ ընթացքը օնլայն ապահովվումա? :) :)

Հերթ եմ է կանգնել :(

REAL_ist
19.02.2008, 15:06
Կակ-րազ էտել նայում եմ

Ավելացվել է 43 վայրկյան անց
Հիմա սաղն ել էտեն ցույց տալիս` ԿԸՀ-ի զեկույցը:
ուշացար Գյումրիում տեղի ունեցող աչպարարությունների մասին էին ասում

Breath of wind
19.02.2008, 15:06
15։02 - Բաց քվեակություն Եղվարդում

Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղվարդի շտաբից վստահված անձ Գրիգորյան Սերյոժան հաղորդում է, որ քաղաքի NN 26/03 եւ 26/04 ընտարտեղամասերում քվեախցիկները կախված են պատից, ինչը հնարավորություն է տալիս հանձնաժողովի անդամներին եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձանց տեսնելու, թե ով ինչպես է քվեարկում։ «Փողերը բաժանում են ու կանգնած նայում, որ անպայման իրանց թեկնածուին քվեարկեն». ասում է վստահված անձը։ Եղվարդի շտաբի ներկայացուցիչ Խաչիկ Սիմոնյանը հայտնեց, որ 26/04 տեղամասում քվեարկում են լրացուցիչ ցուցակներով։ Անգամ դեպք է եղել, որ ցուցակում գրված աղջկա անվան դիմաց ստորագրում ու քվեարկում է տղա։

http://www.hetq.am/arm/politics/7592/

Grieg
19.02.2008, 15:07
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՔՎԵԱԽՑԻԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԷԻՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ

Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Վանաձորի Տարոն թաղամասի բոլոր ընտրատեղամասերում տեղադրված են եղել օրենքով սահմանված կարգի խախտումով: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ժառանգություն կուսակցության ընտրությունների հասարակական վերահսկողության կենտրոնի պատասխանատու Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով, դեպքի մասին տեղեկությունը ստացվել է «Ժառանգություն» կուսակցության տարածքային ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանից: «Նրա ահազանգով Վանաձորի Հելսինկյան ընկերակցության ղեկավար Արթուր Սաքունցը և այլոք պարտադրել են հանձնաժողովի անդամներին կատարել օրենքի պահանջը և ապահովել գաղտնի քվեարկությունը»,- ավելացրեց նա:

Սերխիո
19.02.2008, 15:08
ԾԵԾՈՂՆԵՐՆ ՈՒ ԾԵԾՎՈՂՆԵՐԸ ՆՈՒՅՆ ԲԱՆԱԿԻ՞Ց ԵՆ
Վաղ առավոտից լուրեր են տարածվում, իբր ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձինք ծեծի են ենթարկում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: Panorama.am-ին Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբից հաղորդեցին, որ «այդ միջադեպերի շղթան Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի կողմից նախապես ծրագրված մարտավարություն է, որի թիրախ են հանդիսանում հենց Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Ճշտված է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները իրենք են ծեծի ենթարկում իրենց վստահված անձան և օպերատիվ կերպով այդ տեղեկությունը տեղադրում իրենց հետ համագործակցող լրատվամիջոցների կայքերում: Նպատակը պարզ է. ամեն-ինչ անել` ստվեր նետելու ընտրությունների վրա: Այդ գործելաոճը դատապարտելի է, իսկ այդ միջոցով հաջողության հասնելու ջանքերը` դատապարտված»:


Մոդերատորական։ Քարոզչությունը ջնջված է։

Guetta
19.02.2008, 15:12
15։02 - Բաց քվեակություն Եղվարդում
Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղվարդի շտաբից վստահված անձ Գրիգորյան Սերյոժան հաղորդում է, որ քաղաքի NN 26/03 եւ 26/04 ընտարտեղամասերում քվեախցիկները կախված են պատից, ինչը հնարավորություն է տալիս հանձնաժողովի անդամներին եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձանց տեսնելու, թե ով ինչպես է քվեարկում։

Տրամաբանական հարց է ծագում-
Իսկ նախագահի մյուս թեկնածուների վստահված անձնանց հնարավորություն չի ընձեռվում տեսնել, թե ով ինչպես է քվեարկում? :D

Artgeo
19.02.2008, 15:15
15։00 - Սպառնում են

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ 2008» նախաձեռնության գլխավոր գրասենյակից տեղեկացրին, որ ընտրախատումների մասին ահազանգ են ստացել Քանաքեռի 3/10 ընտրատեղամասից: Իրավական օգնության մեքենան անմիջապես շտապել է դեպքի վայր, սակայն անձնակազմին սպառնացել են, հարձակվել մեքենայի վրա եւ թույլ չեն տվել մոտենալ ընտրատարածքին:

14։55 - ԱԺՄ կուսակցության Երեւանի կենտրոնական շտաբի պատասխանատու Անահիտ Ավոյանը խոսքերով` ընտրություններն ընթանում են կոպիտ ընտրախախտումներով:

«Ամեն ինչ էլ անում են` լցոնումներ, ծեծ, կրկնակի քվերակություն: Բացահատ խախտումներ են անում ու դրանք կատարելագործել են»,- ասում է նա:

14։52 - Նոր Նորքի 2/6 տեղամասում հանձնաժողովի նախագահն ու 8 անդամները ոչինչ չեն ձեռնարկում խախտումները կանխելու համար: Մարդիկ քվեախցիկում քվեարկում են երկու եւ ավելի հոգով:

http://www.hetq.am/uploaded/image/articles/2008/02/0208-elec-5.jpg
http://www.hetq.am/arm/politics/7592/

քաղաքացի
19.02.2008, 15:15
Ասեմ որ շատ տեղեր վստահված անձերից միայն ԼՏՊ-ի վստահելի մարդիկ են նստած լինում: Ընդամենը 1 տեղ հանդիպեց մի քանի ուրիշ վստահված անձանց հանդիպել, այն էլ հրաժարվեցին որևէ փաստաթուղթ ցույց տալ իրեն վստահված անձ լինելու հետ կապված:

Grieg
19.02.2008, 15:17
Մոդերատորական։ Քարոզչությունը ջնջված է։
իսկ որ մասներ գրածի քարոզչություն , ոչ մի թեկնածուի անուն չեր նշված, գուցե ճիշտ կլիներ ասել Մոդերատորը անհանգստացավ իր նախընտրած թեկնածուի համար և գրառումը ջնջվեց

Guetta
19.02.2008, 15:17
... Ոչ մի հեռուստաալիք (մի 4-5 հատով նայել եմ) ԼՏՊին ցույց չեն տվել այսօր: Կարծես այդպիսի թեկնածու չկա...

Կարողա հլը չի գնացել ընտրությունների...

Ra$Ta
19.02.2008, 15:19
ամբող ակումբը քարոզչությամբ ա զբաղված , իմ գրածը քարոզչութոյւն չի ,այլ վիրավորանք :angry
Մտելեք ստեղ ինչ որ բան քննարկեք թե անիմաստ իրար հետ վիճեք :angry

Guetta
19.02.2008, 15:19
Ովոր կարոտել էր, ասեմ որ արդեն եկավ Լևոնը, ու արդեն ցույց տվեցին, թե ոնցա էտ մարդը քվեարկում:

Ավելացվել է 1 րոպե անց

...«Ամեն ինչ էլ անում են` լցոնումներ, ծեծ, կրկնակի քվերակություն: Բացահատ խախտումներ են անում ու դրանք կատարելագործել են»,- ասում է ...

Սրանք շուտվանից մոռացված տեխնոլոգիաներ են, Հայաստանը շուտվանից դուրսա եկել այդ փուլից!

Լէգնա
19.02.2008, 15:22
Ներանձնային խնդիրների առկայությունը պարտադիր չէ հենց այսօր ու այս թեմայում ցուցադրել: :)
Ավելի ԱԿՈՒՄԲՑԻ եղե'ք ;)

Artgeo
19.02.2008, 15:22
իսկ որ մասներ գրածի քարոզչություն , ոչ մի թեկնածուի անուն չեր նշված, գուցե ճիշտ կլիներ ասել Մոդերատորը անհանգստացավ իր նախընտրած թեկնածուի համար և գրառումը ջնջվեց

Մոդերատորը որևէ նախընտրած թեկնածու չունի։ Եթե ուզում ես, կարող եմ քարոզչություն բառը փոխարինել վիրավորանք բառով։ Իսկ հակաքարոզչությունը նույնպես քարոզչություն է։ Կրկնում եմ ջնջվելու են բոլոր այդ տիպի գրառումները ում դեմ կամ կողմ ուզում է գրած լինեն։

Dragon
19.02.2008, 15:23
Բոլորին հիշեցնեմ, որ այսօր քարոզչյությունը արգելված է եվ օրենքով եվ Ակումբի ղեկավարության կողմից:
Առանձին անհասկացողներին էլ խնդրում եմ գրառումներ կատարելուց կարդան թեմայի վերնագիրը ու իրենց օֆֆտոպները ուրիշ բաժնում անեն:
Ընտրության օլայն ընթացքը չի ենթադրում անիմաստ ու անլուրջ սեփական կարծիքները գրառելը, ինֆորմացիայի փոխարեն դատարկաբանություններ գրելը կամ տեղեկատվության քողի տակ քարոզչություն անելը:
Բաժնի մոդելներին ու ադմիններին էլ խնդրում եմ ոչ միայն ջնջել այդ գրառումները, այլեվ հեղինակներին խստորեն պատժել: ARTGEO ջան ապրես գրառումները խմբագրելու համար, դիամցիր այսօր շատ գործ կունենաս:;)

ՀԻՇԵՔ
Այստեղ գրում ենք միայն ընտրության ընթացքի մասին ինֆորմացիա, առանց սեփական դատողությունների, կարծում եմ դրանք ոչ մեկի հետաքրքիր չեն:
Պահպանեք անաչառություն եվ օբյեկտիվություն:

հ.գ.Վերջում խնդրում եմ ջնջել իմ այս գրառումը, ինչպես նաեվ այս բաժնի բոլոր անձնական գրառումները եվ թողեք միայն լրատվամիջոցներից ու ականատեսներից ստացված ինֆորմացիան:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Սերխիո
19.02.2008, 15:24
Մոդերատորը որևէ նախընտրած թեկնածություն չունի։ :D

ուզում ես ադմիններից մինչ մոդեր ասեմ ,թե քանի հոգի ում է նախընտրում :D

Guetta
19.02.2008, 15:27
Կարևորը այն է, որ այս օրով Մոդերատորները կատարեն իրենց առաքելությունը, այսինքն` լինեն առավելագույն օբյեկտիվ, ճիշտ որոշում ընդունեն. կարծում եմ այդպես էլ կլինի!
P.S. Իսկ մի քանի օրից այս թեման հօդս ցնդելու է, իսկ մենք շարունակելու ենք շփվել ու մնալ ակումբցի... ;)

Breath of wind
19.02.2008, 15:28
15։25 - Ահազանգ քաղաքացուց - Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում տեղակայված 13/26 ընտրատեղամասում մարդկանց հսկայական կուտակումներ են, որոնց մեծամասնությունը Սերժ Սարգսյանի տվյալ տարածքի շտաբի ներկայացուցիչներն են: Հնարավոր չէ գլխի ընկնել, թե քվեախցիկի մոտ կանգնածներից ո՞վ է քվեարկում, նրանցից ո՞ր մեկն է հանձնաժողովի անդամը կամ թեկնածուների վստահված անձը: Կուտակումների պատճառով յուրաքանչյուրի ընտրական գործընթացը տեւում է մոտ 40 րոպե: Չնայած մարդկանց բողոքներին` որեւէ քայլ չի ձեռնարկվում ստեղծված վիճակը շտկելու համար:

15։20 - Բողոքների քանակը աճում է

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր։ Ժամը 14։30-ի դրությամբ ստացվել են նոր տեղեկություններ։

Երեւանի թիվ 34/24, 34/25, 34/26 տեղամասեր միկրոավտոբուսներով ընտրողներ են բերում և հենց տեղամասերի մոտ ընտրակաշառք տալիս Սերժ Սարգսյանին ընտրելու համար։ Մի քաղաքացի տեսել է, թե ինչպես է ընտրատեղամասի մատույցներում BMW մակնիշի մի մեքենայից ընտրակաշառք բաժանվում։

Մասիսի Նիզամի գյուղի էիվ 16/44 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ չի թույլատրում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձին ծանոթանալ արձանագրությանը։

Սեւան քաղաքում հիվանդանոցում ստացիոնար բուժում անցնող հիվանդ ընտրողների ցուցակը ավելացել է 40 մարդով։

6/29 տեղամասի ընտրողներից մեկը բողոքել է, որ իր բնակարանի վրա կեղծ հաշվառված մարդ կա, ով մասնակցել է ընտրությանը։

Թիվ 4/24 ընտրատեղամասում ծեծկռտուք է եղել

Երեւանի Թիվ 100 դպրոցում արձանագրվել է կարուսել։ Կազմվել է արձանագրություն

Էրեբենու 13/11 տեղամասում արձանագրվել է բաց քվեարկություն եւ լցոնումներ

ԱԺ պատգամավոր Արսեն Ավագյանը հայտնել է, որ Աբովյան-Պուշկին փողոցներում 57 երթուղային տաքսիների մեքենաներով քաղաքացիներին տեղափոխում են ընտրատարածքներ: Իրավական շտապ օգնության մեքենան մեկնել է, սակայն երթուղային տաքսիներ չեն եղել: Նույն 57 երթուղային տաքսիների մեքենաներ են նկատել նաեւ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մոտ

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» մասին առավել մանրամասն www.hra.am կայքի «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» բաժնում։

էլի հետք, լավ ել աշխատում են :)
http://www.hetq.am/arm/politics/7592/

Artgeo
19.02.2008, 15:31
:D

ուզում ես ադմիններից մինչ մոդեր ասեմ ,թե քանի հոգի ում է նախընտրում :D

Դա ես ել կարող եմ ասել, բայց դա որևէ կապ չունի։ Եթե որևէ գրառում դու անձամբ համարում ես քարոզչություն կամ հակաքարոզչություն, կարող ես տեղեկացնել http://www.akumb.am/images/dargarun/buttons/report.gif -ի միջոցով, ամեն գրառման կողքը այդ նկարը կա։ Մոդերատորներն ու ադմինները նույնպես մարդ են ու կարող են որևէ գրառում չնկատել։

Guetta
19.02.2008, 15:33
:D ուզում ես ադմիններից մինչ մոդեր ասեմ ,թե քանի հոգի ում է նախընտրում :D

Հետաքրքիրա իմանալ մարդկանց կողմնորոշման մասին, բայց ընտրությունների ավարտից հետո:
P.S. Հուսով եմ չեք մոռանա!

Սերխիո
19.02.2008, 15:34
դե արձանագրեք խախտումներ ,ես էլ գնամ ընտրեմ ...

Dragon
19.02.2008, 15:36
Կես ժամ առաջ ես էլ իրացրեցի իմ սահմանադրական իրավունքը:
Ընտրատեղամասի դիաց սովորականի նման մարդկանց կուտակումներ չկաին:
Ներսում ամեն ինչ հանգիստ էր, արտասովոր էր, որ 1-ին ցուցակի դիմաց ահագին հերթ էր, իսկ 2-րդ չուցակի դիմաց մի 5-6 մարդ էր:
Քվեախցերը այնպես էին, որ հնարավոր չէր տեսնել ում են քվարկում, միայն մի բան դուրս չեկավ, որ քվեախցերի ետեվի պատի հոսանքի բաժանարարից հոսանքալար էր անցնում ու ինչ որ մեկը լարը ուղելու պատրվակով ուզեց մոտենալ պատին, սակայն չթողեցին մինչեվ քվեախցիկից մարդիկ դուրս չեկան:

Գալաթեա
19.02.2008, 15:38
13:44 | 19/ 02/ 2008

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին քվեարկել է ազատության համար վստահ է, որ կհաղթի։

«Ես քվեարկել եմ հանուն ազատության և վստահ եմ, որ հաղթելու եմ առաջին փուլում»,- երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ընտրատեղամասում քվեարկելուց հետո։

Նրա խոսքերով, «կեղտոտ բաներ են տեղի են ունենում, և շատ են խախտումների կոնկրետ փաստերը»,-ասաց Տեր-Պետրոսյանը։

Նա նշեց, որ ժողովուրդը պետք է պահի իր ձայները։ «Իմ ունեցած տվյալներով, չափազանց շատ են ընտրախախտումները»,-ասաց Տեր-Պետրոսյանը։


13:03 | 19/ 02/ 2008

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը Հայաստանում հեղափոխական իրավիճակ չի տեսնում։

«Ես երկրում հեղափոխական իրավիճակ չեմ տեսնում և երբեք այն չեմ տեսել Հայաստանում», - ասաց Սարգսյանը երեքշաբթի լրագրողներին՝ ընտրատեղամասում քվեարկելուց հետո։

Միաժամանակ նա նշեց, որ հետընտրական պայքարը Հայաստանում լինելու է պայքար` «մեր ծրագրերի» իրականացման համար, և այդ հետընտրական գործընթացներին մասնակցելու է նաև ընդդիմությունը։

Պատասխանելով այն հարցին, թե թեկնածուներից մեկը հայտարարել է հաղթանակի համար մինչև վերջ պայքարելու մտադրության մասին, Սարգսյանն ասաց, որ «մինչև վերջ նա կարող է պայքարել միայն մինչև այսօրվա ժամը 20։00-ն, երբ ընտրատեղամասերը կփակվեն»։

«Ամեն ինչ ընթանում է նորմալ, և ես որևէ խնդիր չեմ տեսնում», - եզրափակեց Սարգսյանը։

Աղբյուր` newsarmenia.am

Breath of wind
19.02.2008, 15:40
15: 30 - 8/21 ընտրատեղամասում «ՋԻՊ» մակնիշի այս ավտոմեքենայից փող են բաժանում:

http://www.hetq.am/arm/politics/7592/

Գալաթեա
19.02.2008, 15:48
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը 30 հաղորդագրություն է ուղարկել նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին

15:34 | 19/ 02/ 2008

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը 30 հաղորդագրություն է ուղարկել նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին։ Այս մասին երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, խորհրդարանական համանուն խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

«Այս պահին մենք շարունակում ենք լուրեր ստանալ՝ հիմնականում Երևանից, Աբովյանից և Վանաձորից։ Գործի են դրվել մեր բոլոր շրջանային ստորաբաժանումները»,- ասաց նա։

Սաֆարյանը տեղեկացրեց, որ լուրջ խախտումներից մեկն արձանագրվել է Աբովյանի անվան թիվ 1 մանկապարտեզում, որը «վաղ առավոտյան, մի քանի սափրագլուխներ, ներկայանալով որպես Սերժ Սարգսյանի շտաբի ներկայացուցիչներ, մուտք են գործել ընտրական տեղամաս և սկսել են հանձնաժողովի նախագահին և ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց սպառնալ հաշվեհարդարով, եթե նրանք դուրս չգան տարածքից։

Իր հերթին, թիվ 9/11 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց, որ կուսակցության կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկություններ չի ստացել, բայց իր տեղամասում ամեն ինչ նորմալ է ընթանում»,- ասաց Սաֆարյանը։

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը անկախ մոնիտորինգ է իրականացնում փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում։

Մոնիտորինգը իրականացվում է երկու հիմնական ուղղություններով՝ քվեարկած քաղաքացիների թվաքանակի հսկողություն և տեղի ուենցած խախտումների արձանագրում։

Կուսակցության տեղեկատվական կենտրոնում գործում է նաև արագ արձագանքման խումբ, որը ղեկավարում է «Ժառանգություն» կուսակցության և խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որը խախտումների մասին տեղեկությունները ստանալուն պես պետք է այցելի տվյալ ընտրական տեղամասեր։

newsarmena.am

Artgeo
19.02.2008, 15:50
Սերժ Սարգսյանի շտաբներից մեկում մարդկանց անձնագրին փոխարինող տեղեկանքներ են բաժանել

Այսօր ստացված ահազանգի հետքերով մեկնած «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող հանրակացանների մերձակայքում գտնվող նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի մոտ մարդկանց բաժանում էին տեղեկանքներ` անձնագրին փոխարինող 9-րդ ձեւը:

Բաժանողները կտրականապես հերքեցին, որ իրենք մարդկանց ինչ-որ բան են բաժանում:

«Մենք չէինք բաժանում: Սխալ եք տեսել... Մենք չենք բաժանել, ընտրողների ձեռքում է եղել», - ասաց նրանցից մեկը` կրկին պնդելով. - «Դուք սխալ եք տեսել»:

Շտաբի մոտ հավաքված մարդկանցից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ուր են գնում, պատասխանեց. - «Սուրենավան: Գործով էինք եկել, գնում ենք այնտեղ»:

Մի կին, սակայն, հարցին, թե ինչո՞ւ է եկել շտաբի մոտ, պատասխանեց` «Քվեարկելու»:

Քիչ անց հավաքված մարդիկ ԿՎԶ մակնիշի երեք ավտոբուսներով (120ՍԼ41, 1938Լ եւ 1939Լ պետհամարանիշերով), ինչպես նաեւ մարդատար ավտոմեքենաներով հեռացան շտաբի մոտից:


Կարինե Քալանթարյան

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ.ամ (http://azatutyun.am/armeniareport/report/ar/2008/02/D060B21D-D1C9-4007-A179-9CA9D598469F.ASP)

Breath of wind
19.02.2008, 15:51
15:40 - «Ընտրության անվան տակ՝ իշխանությունը զավթելու փորձ»

«Այս քրեական իշխանությունը, չունենալով որեւէ այլ մեթոդ, դիմել է բացահայտ բռնությունների ողջ հանրապետությունով մեկ` օգտագործելով բոլոր միջոցները եւ նույնիսկ անցնելով բռնության,- մամուլի ասուլիսում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:- Աբովյանի 28/06 տեղամասում 10-15 խուլիգան ժամը 11-ի սահմաններում հարձակվել են «Այլընտրանքի» անդամ Երջանիկ Աբգարյանի, Գուրգեն եւ Համբարձում Եղիազարյանների ու Ռուբեն Միրումյանի վրա ու ծեծել են նրանց: Ծեծվել են նաեւ Տեր-Պետրոսյանի այլ վստահված անձինք:

Համատարած լարված մթնոլորտ է Էրեբունու համայնքում` թաղապետի, միլպետի, կրիմինալ տարրերի մասնակցությամբ: ՏԸՀ նախագահներին ցուցում է տրված արձանագրություններ չկազմել:

Արաբկիրում` Շիրվանզադեի դպրոցում, Քանաքեռ-Զեյթունում ծեծվել են մեր վստահված անձինք: Ավանում «Ֆոլկսվագեն» մեքենան առեւանգել է մեր վտահված անձ Արսեն Խանամիրյանին, որը տարվել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիր:

Մասսայական բնույթ են կրում մեքենաներով ընտրողներ բերելը, տեղամասերից դուրս ընտրակաշառք բաժանելը եւ Սերժ Սարգսյանի քարոզչությունը: Նույնիսկ լցոնման դեպք ունենք 8/01 տեղամասում, 8/21 տեղամասում վավերացրել ենք կարուսելի դեպք, որի ժամանակ մեր ձեռքն են ընկել Սերժ Սարգսյանի օգտին նախապես քվեարկած եւ դատարկ քվեաթերթիկներ:

Թալինում ձեռք ենք բերել կեղծ անձնագիր, որը կներկայացնենք: Արտաշատում շատ են լցոնումները, ԳՈւՄ-ի շուկան դարձել է ոստիկանության անձնագրային բաժանմունք, որտեղ գյուղացիներին տրվում են 9-րդ ձեւեր: Դրանից հետո մարդկանց տանում են 10/05, 10/11-10/17 տեղամասեր, որտեղ նրանք քվերակում են ըստ լրացուցիչ ցուցակների:

Բաց քվեարկության դեպքերը շատ են մարզերում: Ճամբարակի քաղաքապետը բաց քվեարկություն է անցկացնում: Երեւանից տանում են, օրինակ, Սպիտակ, մարզերից էլ բերում են մայրաքաղաք:

Շատ զինվորների տրվել են նոր զինգրքույկներ, իսկ հետո նրանց բաժանվել են անձնագրեր` նորից քվեարկելու համար:

Ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում Աբովյանում, Արտաշատում, Էրեբունու համայնքում, այդպիսի որակմանը մոտ է Ավանը:

Այս ամբողջ փաթեթը մենք ներկայացնելու ենք դիտորդներին, հանրությանը, պատկան մարմիններին:

Հայաստանում ընտրություններ, ըստ էության, տեղի չեն ունեցել, եղել է իշխանությունը զավթելու փորձ»,- եզրափակեց Արման Մուսինյանը:

http://www.hetq.am/arm/politics/7592/

Artgeo
19.02.2008, 16:00
«ԳԱԼԱ»-ն հետեւում է

Գյումրիիում ընթացող քվեարկությանը ուշադիր հետեւող «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը արձանագրել է, որ քաղաքի տարբեր տեղամասերի առջեւ գումարներ են բաժանվում ընրողներին:

Ժամը 15.40

Մի քաղաքացուց խմբագրությունն ահազանգ ստացավ Երեւանի 4/28 եւ 4/27 ընտրատեղամասերում «ընտրակարուսելի» արձանագրման փաստի մասին, ինչի կապակցությամբ արձանագրություն է կազմվել:

http://zhamanak.com/article/8356/

Գալաթեա
19.02.2008, 16:10
ՀՀ նախագահական ընտրությունների մասնակցության ամենամեծ ակտիվությունն արձանագրվել է Երևանում

16:06 | 19/ 02/ 2008

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանի ժամանակով ժամը 14։00-ի դրությամբ նախագահական ընտրություններին մասնակցության ամենամեծ ակտիվությունն արձանագրվել է Երևանում, որտեղ քվեարկել է 272746 մարդ։

ԿԸՀ տրամադրած մարզերում տիրող տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում Արագածոտնում քվեարկել ՝ 37426 տնրող, Արամվիրում՝ 72765, Արարատում՝ 72388, Գեղարքունիքում՝ 65798, Կոտայքում՝ 82802, Լոռիում՝ 83622, Շիրակում՝ 68395, Սյունիքում՝ 49241, Վայոց ձորում՝ 15861, Տավուշում՝ 43908 ընտրող։

ԿԸՀ տվյալների համաձայն, ժամը 14։00-ի դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 864952 մարդ։

newsarmenia.am

Artgeo
19.02.2008, 16:12
15:40 - «Ընտրության անվան տակ՝ իշխանությունը զավթելու փորձ»

http://www.hetq.am/arm/politics/7592/

«Անկախ ու անաչառ» ալիքները ԼՌՈՒՄ ԵՆ

Grieg
19.02.2008, 16:18
ընդամենը 36%... :( բավականին քիչ է

Ներսես_AM
19.02.2008, 16:26
Իմ աչքերով տեսած լկտիություն:

քվեարկեցի ու մոտեցա որ ծրարը գցեմ: Այդ պահին տիպիկ հայկական սևազգեստ արտաքինով մի 20 հոգի մտան դպրոց ու գնացին ներս: Մի քանի հանձնաժողովականների ու երևի դիտորդի "էս ուր եք գնում, ու՞ր եք գնում»-ին ոչ մեկ չի արձագանքում քշած գնում են: Մի 30 վարկյան հետո հայտնվում է դպրոցի տնօրեն Ադամյանը վերոհիշյալ մարդկանց ուղեկցությամբ ու տեղի է ունենում հետևյալը: (Ադամյանի խոսքերը կարդալուց պատկերացրեք լկտի, փողոցային տոնով խոսող ձայն, որ տարրական հարգանք չունի տարեց կին դիտորդի նկատմամբ)
__ Արա էտ ովեր ստե բան ասում ու՞ր եք գնում, հը՞ն:
__ Եսքան մարդ էս ու՞ր են սենց գալիս,__ հարցնում է տարեց կինը:
__ Իմ մոտ էին եկել, հարց կա՞:
__ Ինչ գործ ունեն այսքան մարդ ընտրատեղամաս մտնելու:
__ Ինչա է՞: Բանա՞ եղել: Թե ընտրությունների հետ կապված բանա եղել գրի ըտեղ:
__ Այսօր աշխատանքային օր չէ: Ինչ գործ ունեն ձեր մոտ գան ու մտնեն տեղամաս:
__ Քո ինչ գործ, ինչ գործ ունեին: Գրի եկել էին ՉԻՇԻԿ անեին!!!!!!!!!!!!!!!!!,__ գոռաց ու դուրս եկավ տեղամասից:
__ Հասարակական զուգարանա ինչա, հեսա գրեմ 00 կպցնեմ դպրոցի ճակատին թող գան չիշիկ անեն,__ մռմռաց քթի տակ ծեր կինը:

Մոդերատորական։ Քարոզչական մասը ջնջված է։

Breath of wind
19.02.2008, 16:29
«Անկախ ու անաչառ» ալիքները ԼՌՈՒՄ ԵՆ

հետո էլ ասում են հավատացեք հեռուստատեսությանը :[

Dragon
19.02.2008, 16:58
Ականատեսները ասում են, որ
«15:45-16:15-սահմաներումզինված մոտ 10 անձ մտել են 7/07 ընտրատարածք 199 Զատիկյանի դպրոց/բանգլադեշ Բ2/, բոլորին պառկացրել գետնին, քվատուփը վերցրել ու մի կողմ տանելով Սերժ Սարգսյանի օգտին լցումներ կատարել: Վերջում էլ ծիծաղալով լկտիաբար ասել, թե մենք մեր գործը արեցինք»:
Եթե ինֆորմացիա ունեք կիսվեք:

Breath of wind
19.02.2008, 17:00
16:40 - Ոստիկանական հարձակում

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ նոր ահազանգեր, շատ ահազանգներ գալիս են նույն ընտրատեղամասերից։

Էրեբունիում՝ 13/16 ընտրատեղամասում, անվերահսկելի վիճակ է, բաց քվեարկություն, լցոնումներ։ Տեղում են բազմաթիվ դիտորդներ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն օրինախախտումները շարունակվում են։ «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության իրավական շտապ օգնության անձնակազմի ներկայությամբ ոստիկանները բռնություն են գործադրել Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։ Փաստաբան Լիզա Գրիգորյանը այս ամենը հավաստող տեսաերիզ ունի։

3/20 ընտրատեղամասի մոտ կանգնած է 99 SS 888 համարանիշով սեւ PRADO մեքենա, մարդիկ նախքան քվեարկելը մոտենում են այս մեքենային:

Մալաթիա-Սեբաստիայի 174 դպրոցում տեղակայված թիվ 7/12 ընտրատեղամասում «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության իրավական շտապ օգնության մեքենաներից մեկի անձնակազմի անդամ, լրագրող Էլմիրա Մարտիրոսյանը նկարահանել է լցոնման դեպք։ Տեղում ներկա ոստիկանները լրագրողի ձեռքից վերցրել են ֆոտոխցիկը եւ հանել հիշողության քարտը։

Բազմաթիվ ահազանգեր են գալիս, որ հանձնաժողովի նախագահները ընդդիմադիր վստահված անձանց թույլ չեն տալիս ստուգել ընտրողների անձնագրերը:

http://www.hetq.am/arm/politics/7592/

Երվանդ
19.02.2008, 17:30
Արմենիա, Հ1, Հ2 սրանք իրավունք չունեն սենց տեղեկատվություն տան, մենակ դրական ամեն ինչ, նայեք Երկիր Մեդիա, ընդհանրապես մի նայեք էտ 3 ալիքները:angry:angry

Artgeo
19.02.2008, 17:34
17:20 - «Աբովյանում համատարած տեռոր է»

«Առավոտից լուրեր էին գալիս, որ Աբովյանում վիճակը անվերահսկելի է, սկսվել է բաց քվեարկություն, մեր վստահված անձինք ճնշումներ էին ենթարկվում, ոմանց դուրս էին հանում, եղել են նաեւ քաղաքից դուրս բերելու դեպքեր,- ասում է «Այլընտրանք» նախաձեռնության անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից Աբովյանի համակարգող խմբի անդամ Երջանիկ Աբգարյանը:- Մենք անմիջապես մեկնեցինք Աբովյան, որտեղ հանդիպեցինք եւս երկու վստահված անձանց, որոնց վախեցրել էին 28/06 տեղամասում: Մենք նրանց խնդրեցինք վերադառնալ տեղամաս: Այնուհետեւ մենք ինքներս գնացինք տվյալ տեղամաս, որտեղ կանգանած հասավզերը ուղղորդում էին ընտրողներին: Մենք նկատեցինք, որ արկղը բավականին լցված էր, այնինչ 124 մարդ էր քվեարկել: Մեր նոր վստահված անձը պետք է արձանագրություն կազմեր այդ մասին:

Երբ մենք կանգնած էինք տեղամասից մոտ 20 մ հեռավորության վրա եւ զրուցում էինք, մոտեցան 7-8 բուղաներ, որոնք ասացին` հեռացեք այստեղից: Գլխավորի անունը Էդո էր»:

Սկսվել է խոսակցություն, որի ժամանակ, ինչպես պատմում է Ե. Աբգարյանը, հաստավիզները հայհոյել են իրեն, նրանց Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է, որից հետո 7-8 անծանոթները հարձակվել են իրենց վրա եւ հարվածներ տեղացել:

http://www.hetq.am/uploaded/image/articles/2008/02/0208-elec-8.jpg

«Դիտորդական առաքելությունը Ծաղկաձորից պետք է գար ժամը 10-ին,- պատմում է Աբովյանի համակարգող խմբի անդամներից Գուրգեն Եղիազարյանը:- Սրանք գործողություննները սկսել էին ժամը 7.30-ից: Մինչեւ ժամը 9.30-ը ծեծի են ենթարկվել մեր 14 վստահված անձինք, որոնցից երկու կանանց քաղաքից դուրս են տարել եւ հորդորել հետ չգալ»:

Եղիազարյանն ասում է, որ 28/06 տեղամասում նշված 7-8 անձինք միակ ոստիկանին` երիտասարդ սերժանտին, կարգադրել են կանգնել հեռվում, հետո էլ` ծեծից առաջ, «բուղաները» ոստիկանին հրամայել են տեղամաս մտնել:

«Այդ տղան ոչ մի մեղք չունի: Ամբողջ Աբովյանի ոստիկանությունը նույն ստորացած վիճակում է»,- ասում է Եղիազարյանը: Վերջինս ասում է, որ իրենց վրա հարձակվել են այն բանից հետո, երբ հաստավիզներից մեկը խոսակցության ժամանակ զանգել է հեռախոսով ու ինչ-որ մեկից հրահանգ է ստացել: Նա հիշում է, որ սկզբում հաստավիզներից մեկն ասել է, թե «թողեք գնացեք, թե չէ` ցանց կսարքենք»:

«Ցանց սարքում են առնվազն ավտոմատով»,- ավելացնում է Եղիազարյանը:

«Մենք տեղեկություններ ունենք, որ ամեն տեղամասում ամենաքիչը 500 քվեաթերթիկ պետք է լցնեն բացակայող քաղաքացիների փոխարեն:

http://www.hetq.am/uploaded/image/articles/2008/02/0208-elec-9.jpg
Երբ Աբովյանում` փողոցում, մարդիկ տեսնում էին 68-ամյա Երջանիկ Աբգարյանի արյունլվա դեմքը, փախչում էին վախից: Աբովյանում համատարած տեռոր է: 34 թվի Բեռլինն է: Բայց մենք ասում ենք` ֆաշիզմը չի անցնի»,- հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը, որի որդուն` Համբարձումին, նույնպես ծեծել են: Իսկ Աբովյանի համակարգող խմբի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ծեծի պահին եղել է տեղամասի ներսում ու օգնել է իրենց վստահված անձին` արձանագրություն կազմել խախտումների վերաբերյալ:


Այդպես, փաստորեն, նա խուսափել է բռնություններից: Լ. Սարգսյանի ասելով` 28/06 ՏԸՀ-ի կին նախագահը ամեն կերպ փորձել է խոչընդոտել իրենց կողմից արձանագրություն կազմելուն:

http://www.hetq.am/uploaded/image/articles/2008/02/0208-elec-10.jpg
Տեր-Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Թորոսյանին 28/07 տեղամասից 3 անհայտ անձինք դուրս են հանել, մեքենայով տարել են Աբովյանից դուրս, ասել, որ
այլեւս չվերադառնա, այլապես կսպանեն:

Գ. Եղիազարյանի ասելով` իրենք ոստիկանությանը հայտարարություն են տվել: Այժմ ոստիկանությունը պետք է բոլոր տուժածներին դատաբժշկի ուղեգիր տա:


17:10 - Ծեծի է ենթարկվել վստահված անձը

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գնտվող 8/21 ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել նախագահի թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձ Պարգեւ Մնացականյանը:

«Ազատություն» ռադիոկայանին Մնացականյանը ասել է, որ փորձել եւ կարողացել է կանխել «կարուսելը», ինչից մոտ 5 րոպե անց շուրջ երեք տասնյակ թիկնեղ երիտասարդներ մտել են ընտրատեղամաս եւ դաժան ծեծի ենթարկել իրեն:

«Փորձել եմ կանխել կարուսել, ինչի արդյունքում ենթարկվեցի դաժան ծեծի: Ընտրաբյուլետենները առգրավված են, տվյալ անձնավորությունը իր անձնագրով պարզ է, û ով է: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից տղաները եկել-տարել են բյուլետենները, - «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում պատմել է Մնացականյանը: - Հիմա ես ծանր վիճակում եմ: Բերել են շտապօգնությունով հիվանդանոց: Հիմա գտնվում եմ հետազոտության մեջ: Ես մենակ կարողացել եմ կանխել դա... Ուզեցել ենք արդար, մաքուր ընտրություն լինի մեր երկրում, բայց պարզվում է, որ դեռ մենք վաղ ենք այդ երկիրը դառնալու համար»:

Հ.Գ. Նկարների վրա պատկերված մարդիկ ըստ ՀՀԿ-ի «իրենք իրենց են ծեծել»

Լէգնա
19.02.2008, 17:41
Հիմա տուն չգնա՞մ :8

Adam
19.02.2008, 17:44
Վայ ես սրանց ինչն եմ ասել :angry
Հաստավիզ անասուններ:angry

Artgeo
19.02.2008, 17:45
Պնդումներ ու հակապնդումներ. բաց քվեարկություն Վանաձորում, բռնություն լրագրողի նկատմամբ Երևանում
«ԱրմենիաՆաուի» թղթակիցներ
Ընտրության օր. 16:00

Շարունակվում է բաց քվեարկությունը Վանաձորում. ակնկալվում է, որ 100.000 բնակիչ ունեցող այս քաղաքում, որը ՀՀԿ հենակետ է, կհաղթի Սերժ Սարգսյանը: (Բաց քվեարկությունը հնարավորություն է տալիս տեսնելու քվեաթերթիկը ընտրողից բացի նաև ուրիշներին, ինչը թեկնածուի կողմնակիցներին հնարավորություն է տալիս համոզվելու, որ քվեարկում են ըստ իրենց հրահանգի:)

Միջին տարիքի մի վանաձորցի կին ասաց «ԱրմենիաՆաուին», որ սպասելու է մինչև 5-6-ը, քանի որ լսել է, որ ընտրությունների ավարտին` 20:00-ի մոտ, ընտրակաշառքները բարձրանալու են (հայտնում են, որ ներկայումս դրանք 5.000 դրամ են):

Վանաձորում Սարգսյանի շտաբի ներկայացուցիչները հերքում են այդ տեղեկությունները` փոխարենը մատնացույց անելով ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանի կողմնակիցներին:

«Մենք փող չենք բաժանում,- «ԱրմենիաՆաուին» ասել է Սարգսյանի շտաբի ներկայացուցիչ Հրահատ Նազարյանը: - Բայց տեղեկություններ ունենք, որ «Օրինաց երկիրը» բաժանում է»:

Վանաձորի կենտրոնում գտնվող «Բելիսիմա» զվարճահամալիրի հարակից տարածքը ամբողջ օրը մարդաշատ է: Անընդհատ միկրոավտոբուսներ են մոտենում զվարճահամալիրին, որը պատկանում է Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սամվել Դարբինյանին: Ժամանողներին ներկա-բացակա են անում «Բելիսիմայի» աշխատակիցները: Ենթադրվում է, որ այդ ցուցակներում այն մարդկանց անուններն են, ում փող են խոստացել ու միասին տանում են տեղամասեր` քվեարկելու:

Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող Հայոց համազգային շարժման Վանաձորի մի ներկայացուցչի խոսքերով` վիճակը խայտառակ է: Նրա հավաստմամբ` թիվ 30/9, 30/11, 31/1 և 31/27 ընտրատեղամասերում ոստիկանների օգնությամբ բաց քվեարկություն է կատարվում, իսկ ընտրական հանձնաժողովի անդամները չեն փորձում դրա դեմն առնել:

Իսկ մայրաքաղաքում…

• «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանն ասում է, որ թիվ 13/16 ընտրատեղամասում իրեն ու «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին ծեծել են:

Ըստ Բարսեղյանի` իրենք ընտրատեղամասից ահազանգ են ստացել լցոնումների մասին և Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արմեն Մարտիրոսյանի հետ գնացել են այնտեղ:

«Տեղ հասնելով և տեսնելով, թե ինչ է կատարվում, ես հարցրի հանձնաժողովի նախագահին, թե ինչու արձանագրություն չեն կազմում: Նախագահը սկսեց քաշքշել ինձ ու դուրս հրավիրել տեղամասից»,- ասում է Բարսեղյանը:

Արմեն Մարտիրոսյանը ոստիկան է կանչել և ասել է հանձնաժողովի նախագահին, որ նա իրավունք չունի խոչընդոտելու լրագրողների աշխատանքը:

«Ես հանեցի լուսանկարչական սարքը, որպեսզի լուսանկարեմ ու սկսեցի դիկտաֆոնով ձայնագրել: Այդ պահին ինչ-որ մարդիկ հարձակվեցին մեզ վրա, խլեցին ձայնագրող սարքն ու սկսեցին ծեծել ինձ ու Արմեն Մարտիրոսյանին»,- ասում է Բարսեղյանը:

• Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի թիվ 8/21 տեղամասից ստացված հաղորդագրությունում ասվում է, որ թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձին ծեծել են, երբ նա փորձել է միջամտել և թույլ չտալ, որ մոտ 30 մարդ միասին քվեարկեն:

• ՕԵԿ շտաբից հաղորդում են, որ Երևանի թիվ 8/17 ընտրատարածքում ծեծել ու տեղամասից դուրս են հանել Տեր-Պետրոսյանի վստահված անձին:

• Աբովյանի թիվ 28/06 ընտրատեղամասից Տեր-Պետրոսյանի վստահված անձ Խաչիկ Մարտիրոսյանն ասում է, որ Տեր-Պետրոսյանի վստահված անձանց ուժով դուրս են հանել ընտրական տեղամասից ու խլել նրանց բջջային հեռախոսները: Տեղեկությունը հաստատում է մի կին, որն այդ ժամանակ քվեարկելիս է եղել:

Armenianow.com

Ավելացվել է 9 րոպե անց
13/16 ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը
19.02.08 16:59
Էրեբունի համայնքի թիվ 43 դպրոցում տեղակայված 13/16 ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը: Վերջինը ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ ընտրատեղեմաս է եկել ստացված ահազանգի հետքերով, ըստ որի տեղի են ունենում լցոնումներ: Լրագրողին հաջողվել է նկարել միաժամանակ մի քանի հոգով քվեախցիկում քվեարկության դեպք: Երբ լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ հանձնաժողովի նախագահից եւ խնդրել ներկայանալ, վերջինը նրան ոստիկանի ուղեկցությամբ դուրս է հրավիրել, որից հետո էլ ոստիկանության ներկայությամբ ծեծի են ենթարկվել Լուսինե Բարսեղյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Կատարվածի վերաբերյալ հանձնաժողովի անդամներից կամ վստահված անձանցից որեւէ մեկը տեղեկություն հայտնել չցանկացավ, բոլորը խուսափում էին խոսել, թեեւ ոչ տեսախցիկի առաջ կցկտուր խոսքերով բացատրում էին տեղի ունեցածը: Հանձնաժողովի նախագահ Վասիլ Հաֆյանի պատճառաբանությունն այլ էր: Վերջինը մեզ նույնպես հրաժարվեց ամբողջական տեղեկություն տալ` ասելով, որ ինքը ոչինչ չի տեսել: Խախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել:

13/16 ընտրատեղամասի հանձանաժողովի նախագահ Վասիլ Հաֆյան. «Տեղը նեղ էր, ասացինք, որ մի կողմ քաշվի նկարի, ինքը մեզ ասաց հիմարներ, ապուշներ: Հետո ոստիկանը իրեն դուրս հրավիրեց, էլ ես չգիտեմ ոչ մի ծեծի մասին»:

yerkirtv.org

Ra$Ta
19.02.2008, 17:55
Ոբշմ խայտառակություն :[ , էս կարգի բաց ամեն ինչը : :angry

ChildOfTheSky
19.02.2008, 17:56
ուֆֆ , վերջը քվեարկեցի , չնայած ուղիղ 1 ժամ հերթ կանգնեցի

Ra$Ta
19.02.2008, 17:58
ուֆֆ , վերջը քվեարկեցի , չնայած ուղիղ 1 ժամ հերթ կանգնեցի

Զարմանալիա բայց ես 11-ի կողմեչը ընդամենը 5 րոպեեմ հերթ կանգնել , ասում են դեռ 38 տոկոսնա հա քվյարկել ?

ChildOfTheSky
19.02.2008, 18:04
էտ ժամը 14:00-ի տվյալներով , բայց էտ ժամանակ էնքան մարդ ա արդեն քվեարկել , որ կարծում եմ էս պահին 50 տոկոսից ավել է :

Kita
19.02.2008, 18:09
Ես էլ գնացի, նենց հերթ էր հետ եկա, էտ ժամը մեկն էր, հիմա յոթին մի հատ պիտի գնամ:(

Dragon
19.02.2008, 18:16
Նոր ԿՀԿռն հայտարությամբ հանդես եկավշ որի համաձայն ընդհանուր առմամբ 55 տոկոսից ավելն արդեն քվեարկել է: Մնաց 2 ժամ: Համբերություն բոլորիս;)

Taurus
19.02.2008, 18:21
ես էլ գնացի, ու էլի լիքը հերթ էր, բայց չգիտեմ ինչից ինձ ու ընկերներիս շուտ թողեցին մտնենք, ասին ձեր հասցեի սեղանը ազատ է:8, դե մենք էլ դեմ չէինք, 5 րոպե տևեց, միայն բոլորը տեսնում էին թե ով ում է քվեարկում, բայց ես էլի դեմ չէի, մեկ էլ անձնագրի նկարին չնայեցին ու ընդհանրապես այնքան անկազմակերպ էր, որ կարաի խախտում անեի, մարդ չեր նկատի, դրան էլ դեմ չեմ ու ընդհանրապես թքած ունեմ ով ա, ինչ ա ու ոնց ա, ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում ա գիշերվա չեմպիոնների լիգան, ըտեղ գոնե փող կարամ կրեմ, իսկ ընտրություններին ոչ ոք փող չառաջարկեց ձայնս ծախեի:(, ափսոս

ChildOfTheSky
19.02.2008, 18:21
նոր նայում էի տարբեր կայքերում տեղադրված հայտարարությունները ընտրակեղծիքների վերաբերյալ , էս անգամ շատ բռի են գործում

Նորմարդ
19.02.2008, 18:23
Նոր եկա ընտրատեղամասից, հիասթափված եմ:(
Քանի ես պետությունում, ԽԾԲ--ն ա աշխատում ես երգիրը երգիր չի դառնա:angry
Քանի դեռ ես ոչխար ժողովուրդը հերթը չի հասկանում, քանի դեռ ոստիկանը վախենում ա ոստիկան լինելուց, քանի թաղի «լավ» տղեքն են վստահված անձիք, ու խնամիական կապերը գերադասվում են արդարությունից, հավասարությունից ես երգիրը երգիր ՉԻ ԴԱՌՆԱ!, Ուզում ա նախագահը Լևոնը լինի ուզում ա Սերժը լինի:(
Էս ա տխուր իրականությունը, էս ենք ընտրում:

Ավելացվել է 1 րոպե անց
Իմ մոտ էլ չստուգեցին քվեաթերթիկը դրել եմ ծրարի մեջ, թե գրպանս եմ դրել:(
Ու կնիքն էլ ուզում էին անձնագրիս կազմի վրա դնել, համառ պայքարից հետո կնիքը այլևս 32--րդ էջում ա:)

Գաղթական
19.02.2008, 18:28
Քանի դեռ ես ոչխար ժողովուրդը հերթը չի հասկանում

ջղայնությունդ չի արդարացնում անպատասխանատու արտահայտությունները

Գալաթեա
19.02.2008, 18:38
Հայաստանում նախագահական ընտրություններն ընթանում են նորմալ հունով. Ոստիկանություն

17:26 | 19/ 02/ 2008

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նախագահական ընտրություններն ընթանում են նորմալ հունով։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության մամլո քարտուղար, փոխգնդապետ Սայաթ Շիրինյանը։

«Ներկայումս դեռևս դժվար է գնահատական տալ նախագահական ընտրություններին։ Հիմա ընտրություններն ընթանում են նորմալ հունով։ Իհարկե, կան որոշակի խախտումներ, ահազանգեր են ստացվում խախտումների մասին, որոնք անպայման ստուգվում են»,- ասաց նա։

Շիրինյանը նշեց, որ արձանագրված խախտումները և ահազանգերը չեն ազդում ընտրությունների ընդհանուր պատկերի վրա, առավել ևս, որ որոշ ահազանգեր հետաքննության արդյունքում այդպես էլ չեն հաստատվում։ Մամլո քարտուղարի խոսքով, ներկայումս ոստիկանությունն ուսումնասիրում և ընդհանրացնում է խախտումների մասին տեղեկատվությունը, ստուգում է դրանց համապատասխանությունը իրական փաստերի հետ։

Ինչպես վստահեցրեց Շիրինյանը, ՀՀ ոստիկանությունն անպայման հասարակությանը կներկայացնի արձանագրված խախտումների մասին ողջ տեղեկատվությունը։

Բաա~~ :)

newsarmenia.am

Sunny Stream
19.02.2008, 18:42
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարությունը
19.02.08

Փետրվարի 19-ին ժամը 15.00-ից հետո հանրապետության տարբեր ընտրատարածքներում սկսվել է մարդկանց ահաբեկման, սպառնալիքների և ծեծկռտուքի մթնոլորտ, կատարվել են զանգվածային լցոնումներ և այլ ընտրախախտումներ: Դիմում ենք ԿԸՀ-ին և իրավապահ մարմիններին` միջոցներ ձեռնարկել իրավիճակը կանոնակարգելու ուղղությամբ: Ստորև ներկայացնում ենք մի շարք փաստեր.

1. թիվ 28 ընտրատարածքի 16 ընտրական տեղամասում, որն ընդգրկում է թիվ 5 մսուր-մանկապարտեզը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը սպառնալիքներով և ահաբեկման ճնշման տակ դուրս է վտարել ՕԵԿ հանձնաժողովի անդամ Անահիտ Թամարյանին, պահանջել է, որ հետ չվերադառնա և կատարել է քվեաթերթիկների լցոնում:
2. Թիվ 7 ընտրատարածքի 05 ընտրական տեղամասում, հանձնաժողովի նախագահը, որը նույն դպրոցի տնօրենն է, իր համախոհ մի խումբ անձանց հետ սպառնացել է ՕԵԿ հանձանաժողովի անդամ Լևոն Պողոսյանին, ճնշման տակ դուրս է վտարել, առևանգել նրան և պահանջել, որ ետ չվերադառնա և կատարել է քվեաթերթիկների լցոնում:
3. Գեղարքունիքի մարզի Զոլաքար, Ն. Գետաշեն, Ծակքար, Ձորագյուղ գյուղերում կազմակերպված ճնշումներ են գործադրվում ՕԵԿ հանձնաժողովի անդամների վրա՝ սպառնալիքներով կատարելով լցոնումներ:
4. Էրեբունի թիվ 13/1 տեղամասում տեղի է ունեցել քվեաթերթիկների զանգվածային լցոնում, մարդկանց ահաբեկում:
5. Էրեբունի թիվ 13/16 տեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, հանձնաժողովի անդամների ահաբեկում, քվեաթերթիկների զանգվածային լցոնում:
6. 7/25 տեղամասում դռները ժամը 14:30-15:00 շրջանակներում փակվել է, կատարվել է քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ:
7. Էրեբունի համայնքի 11/06 տեղամասում թ.45 դպրոցում հանձնաժողովի անդամներին ահաբեկելու ճանապարհով կատարվել են զանգվածային լցոնումներ:
8. Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/17 տեղամասում ծեծի են ենթարկվել վստահված անձինք, կատարվել է քվեաթերթիկների լցոնում:
9. թ.28/7 տեղամասում ահաբեկել և առևանգել են հանձնաժողովի անդամների և վստահված անձանց և կատարել լցոնումներ:
10. Թ.17 ընտրատարածքում 17/1, 17/2 և 17/3 ընտրատեղամասերում կազմակերպված խմբերով մտել են ընտրական տեղամասեր և կազմակերպել են լցոնումներ:

Այս ամենից զատ տարբեր բնակավայրերում տեղի է ունենում ընտրակաշառքների զանգվածային բաժանման գործընթաց, որոնց առնչությամբ համապատասխան կադրեր արդեն իսկ ցուցադրել է ՙԳալա՚ հեռուստաընկերությունը:
http://elections.a1plus.am/news/348/

13/16 ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄՆԱԼ
Էրեբունի համայնքի 13/16 տեղամասում լարվածությունը շարունակվում է։ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի՝ ծեծի ենթարկվելուց հետո, կրքերը շարունակում են լարված մնալ։
2008-02-19

Այս անգամ հանձնաժողովականները վեճի են բռնվել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ։ Զարուհի Փոստանջյանը փորձել է լուսանկարել տեղամասում, տեղամասային հանձնաժողովի անդամները խոչընդոտել են։ Ծագած վիճաբանությանը միացել է «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը։ Մանրամասները կհաղորդենք փոքր-ինչ ուշ։
http://echannel.am/?topic_id=1387

Ես քիչ առաջ ԵրկիրՄեդիայով տեսա, սկզբում հանձնաժողովի նախագահը ասեց. "Ստեղ տեղը նեղ ա, խնդրեցինք մի կողմ կանգներ, որ չխանգարեր, շատ մարդ կար, ինքը եկավ իրա ուզածով նկարեց, հետո դուրս եկավ, էլ մենք իրան չտեսանք: Ինչ ծեծ, ինչ բան": Հետո Լուսինե Բարսեղյանը վրդովված պատմում էր, թե ոնց են իրեն արգելել նկարել, հետո ոստիկանը ուժով դուրս է բերել տեղամասից ու ինչ-որ հաստավիզ նկարել է նրան: Ժառանգության պատգամավոր Արամը (ազգանունը չեմ հիշում) պաշտպանել է լրագրողին, հանձնաժողովի նախագահը ոստիկանություն է կանչել, մի խումբ եկել են, հաստավիզը լրագրողի դիկտաֆոնն ու լուսանկարչական ապարատը գողացել է, լրագրողին ու պատգամավորին ծեծել են ("ոտքով խփեց ստամոքսիս"), գնացել: ԱՀԱՎՈՐ Ա:

Ներսես_AM
19.02.2008, 18:46
ՊԱՌԿԵԼ Է ՔՎԵԱՏՈՒՓԻ ՎՐԱ / VIDEO /

[18:16] 19 Փետրվարի, 2008
image

11/10 ընտրատեղամաս, որը տեղակայված է 35 դպրոցում,մի խումբ երիտասարդներ ներխուժել են եւ քաշքշել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ժորա Ազարյանին: Պարզվել է, որ նրանք •ողացել են կնիքը եւ փորձել են լցոնումներ իրականացնել: Ժորա Ազարյանը թույլ չի տվել, ինչի համար խփել են տղային:

Երբ ՚Ա1+ՙ-ի տեսախցիկը սկսել է նկարել, նրանք փախել են: Այնուհետեւ երբ մեր նկարահանող խումբը դուրս է եկել ընտրատեղամասից, հարձակվել են`ցանկանալովտեսախցիկը վերցնել, ինչը չի հաջողվել:

Քիչ առաջ ՚Ա1+ՙ-ը ահազան• ստացավ, որ էլի այդ երիտասարդները մտել են, ծեծել են Ժորա Ազարյանին, փորձել են լցոնում անել, սակայն՚Ժառան•ությունՙ-ը ներկայացնող հանձնաժողովի անդամ Նարինե Ազարյանը չի թողել, մարմնով պառկել է քվեատուփի վրա:

Ի դեպ, հակառակ այս ամենին հանձնաժողովի նախա•ահ Հրանուշ Ղազարյանը ասել է, թե ամեն ինչ նորմալ է, ոչ մի խախտում չկա:

Videohttp://a1plus.am/file/vid/6256.wmv

Աղբյուր՝ http://a1plus.am/amu/?page=issue&iid=57850

Sunny Stream
19.02.2008, 18:47
Էս էլ հարավային շրջաններց,

ՆՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Կապանում դիտորդներից շատերը չգիտեն, թե ինչ կազմակերպություն են ներկայացնում, երբ հարցնում ես, երկար մտածում են, հետո հանում իրենց վկայականը, ընթերցում ու նոր պատասխանում։ Մի դիտորդ աղջիկ էլ այն հարցին, թե որ կազմակերպությունն է ներկայացնում, սկզբում պատասխանեց` «Հանրապետական» ու հետո նոր երկար մտածելուց հետո հիշեց կազմակերպության անունը:
2008-02-19 06:30
Քաղաքի բոլոր տեղամասերի մոտ աչքի են զարնում մարդկանց խմբերը։
ժամը 14-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր տոկոսը հանրապետությունում ուներ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքը:
Կապանի Կաղնուտ գյուղում պիտի քվեարկեր 43 զինվոր, բայց քվեարկել են ավելի շատ զինվորներ: Եվ երբ արդեն գյուղացիները եկել են քվեարկության, 12 քվեաթերթիկ չի հերիքել: Ու այդ մարդիկ զրկվել են ընտրելու իրավունքից: Տարբեր կուսակցություններ այս փաստի առիթով դիմել են, բողոքել մինչեւ ԿԸՀ, ասել են` հարցի իրավական լուծում չկա, ու փաստորեն, այդ մարդիկ այդպես էլ չեն քվեարկի:
Կապանում մարդիկ պատմում են, որ որպես ընտրակաշառք ոչ միայն գումար են բաժանում, այլ նաեւ հեռախոսի լիցքավորման քարտեր:
Ոստիկաններ կային 38/20 տեղամասի ներսում։ Երբ հարցրի, թե ինչու են ներսում, պատասխանեցին, թե մրսում են ու այդ պատճառով են մտել:
Լարված ընտրական օրվա մասին լուրեր են փոխանցում Գորիսից, որն ընդգկված է Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում: Այստեղ այսօր ընտրակաշառքը մինչեւ 20 000 դրամի է հասել: Պատմում են, որ ընտրակաշառք է բաժանվում անմիջապես տեղամասերի մոտ։ Նշվում են Խոտ եւ Տեղ գյուղերի անունները:
Գորիսում այսօր էլ ընտրատեղամասերում հանձնաժողովների նախագահները եւ տեղակալները նույն անձինք են, ինչ եղել են վերջին 15 տարում եւ գորիսեցիների կարծիքով, սա այն պատճառով է որ այդ մարդիկ զեղծարարության մեծ փորձ ունեն:
Ի դեպ, հաշվի առներով սովորոաբար Գորիսում ընթացող ընտրությունների անվերահսկելիությունը, այստեղ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք եկել են Երեւանից:
Առավոտյան Գորիսի 37/08 տեղամասում մեկ հոգու ձեռքի 2 թերթիկ է հայտնաբերվել: Պատմում են, որ Գորիսում տեղամասերի մոտ իշխանական թեկնածուի շտաբականների, տեղական իշխանավորների մի մեծ շղթա է ձեւավորվել եւ մինչ տեղամաս մուտք գործելը մարդկանց կաշառում, ահաբեկում, ճնշում են, ընդ որում` անուն չեն տալիս ասում են` կքվեարկեք այսինչ համարի օպտին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի Սիսիանի շտաբից ասացին, որ տեղամասերին հարակից շենքերի բնակիչներն են իրենց զանգահարում եւ պատմում, որ «կարուսել» է իրականացվում. տեսնում են ինչպես են փող տալիս ընտրողին ու քվեաթերթիկ դնում ձեռքին:
Լարված մթնոլորտ է նաեւ Սիսիանում. այստեղ եւս ընտրակաշառքի մինիմալ չափը 5000 դրամն է: Սիսիանից պատմեցին, որ տեղամասերի մոտ իշխանավորները խմբված ճնշում են մարդկանց: Նաեւ հատուկ գրաֆիկով ցուցակագրել են հիմնարկ–ձեռնարկությունների աշխատողներին, թե որ ժամին որ հիմնարկի աշխատողներն են գալու քեարկության, եւ ղեկավարներն էլ տեղամասերի մոտ կանգնած` հսկում են աշխատողների քվերկության ներկայանալը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի Սիսիանի շտաբից ասացին, որ տեղամասերին հարակից շենքերի բնակիչներն են իրենզ զանգահարում եւ պատմում, որ «կարուսել» է իրականացվում. տեսնում են ինչպես են փող տալիս ընտրողին ու քվեաթերթիկ դնում ձեռքին:
Ժամը 17:00-ի դրությամբ թիվ 37-ում քվեարկել էր ընտրողների 64,60 տոկոսը, թիվ 38-ում` 62,25 տոկոս:
http://echannel.am/?topic_id=1391

-------------------------------------
Արդեն սկսում եմ ծիծաղել... հայերի խորամանկությունը չափ չունի...

ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ ԱՂԱՎՆԱՁՈՐՈՒՄ
Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր քաղաքում գրանցվել է ընտրախախտման դեպք։
2008-02-19 06:47

Մի երիտասարդ, ով առաջին անգամ է մասնակցել ընտրություններին, արդեն հասցրել է խախտումներ կատարել։ Նա մտել է ընտրատեղամաս ու քվեարկել՝ առանց իր անձնագրում գրանցման նշում ունենալու։ Հետո նա գնացել է իբր գրանցման կնիք դնելու, բայց վերադարձել է մեկ այլ անձնագրով ու կրկին քվեարկել։

Աղավնաձորցի այդ երիտասարդը նույն ընտրատեղամասում տարբեր անձնագրերով 5 անգամ քվեարկել է։ Ըստ մեր տեղեկությունների, նա ՀՀԿ անդամ է, ու եղել է Վայոց Ձորի մարզպետի նախկին վարորդը։
http://echannel.am/?topic_id=1392

Նորմարդ
19.02.2008, 18:51
ջղայնությունդ չի արդարացնում անպատասխանատու արտահայտությունները
Եթե կարծում ես, որ հայտարարությունս անպատասխանատու է, դուրս արի փողոց, գնա ընտրատեղամաս :)

Գալաթեա
19.02.2008, 18:52
Պտտվի~ր պտտվի~ր կարուսե~լ
Ես քո երգը վաղու~ց եմ լսե~լ :D :D

Գաղթական
19.02.2008, 19:03
Եթե կարծում ես, որ հայտարարությունս անպատասխանատու է, դուրս արի փողոց, գնա ընտրատեղամաս :)

անցանկալի երևույթների տեղի ունենալը ոչ-ոքի իրավունք չի վերապահում մի ամբողջ ժողովրդի «ոչխար» անվանել

Sunny Stream
19.02.2008, 19:06
Էս էլ լուսաբանման մասին, թե չէ էնքան ասեցին, թե հեսա պիտի BBC, CNN... բոլորը գան... հենց լսեցի Կաստրոյի լուրը, միանգամից իմացա, որ մեր մասին հիշող էլ չի լինի... :P չնայած` հիշել են... երևի երկիրը քարտեզի վրա չեն գտնում, որ գան :D


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱ՞Ն ԵՆ ՄԱՏՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մինչեւ ընտրատեղամասերի փակումը մնացել է ընդամենը 2 ժամ, սակայն միջազգային լրատվամիջոցները չեն շտապում մանրամասներ հաղորդել Հայաստանյան զարգացումների վերաբերյալ` բավարարվելով մակերեսային մեկնաբանություններով: Նույնն է պատկերը նաեւ խոշոր լրատվական գործակալությունների` ԲիԲիՍիի եւ Եվրոնյուզի դեպքում:

Ընտրությունները հիմնականում դիտարկվում են որպես պաշտոնից հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանության փոխանցում նրա մտերիմ գործընկեր, վարչապետ Սերժ Սարգսյանին: Բոլոր միջազգային լրատվամիջոցները Սերժ Սարգսյանին համարում ընդգծված առաջատար՝ նրա բարձր վարկանիշը կապելով վերջին տարիների տնտեսական աճի հետ, իսկ վարչապետի բարձր վարկանիշը հաստատող սոցհարցումների անաչառության շուրջ եղած կասկածներին հպանցիկորեն անդրադառնում են 1-2 լրատվամիջոց:

ԲիԲիՍին հայաստանյան ընտրությունները բնորոշում է «կատաղի ընտրապայքար» բառակապակցությամբ` նշելով, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ընտրություններին` որպես ընդդիմադիր թեկնածու, յուրահատուկ սրություն է հաղորդել ընտրարշավին:

«Բլումբերգ» տեղեկատվական ծառայությունը դիտարկում է փողոցային ցույցերի հնարավորությունը` եթե իշխանությունները ընտրակեղծիքներ կիրառեն` առաջ բերելով ընդդիմության դժգոհությունը:
Բլումբերգը նշում է, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, հարյուրավոր դոլարների օգնություն տրամադրելով Հայաստանին, փոխարենն ակնկալում են ժողովրդավարության աճ, մինչդեռ ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` իշխանություններին ուղղված քննադատությունը` քվեարկության արդյունքների վրա ազդելու եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակն ապահովելու նպատակով, արդեն իսկ ստվերում են ընտրությունները:

Ռոյթերս գործակալությունը նույնպես անդրադառնում է ընդդիմության կողմից հնչած մեղադրանքներին եւ կանխատեսում է բողոքի ցույցեր, ինչպիսիք եղել են անցած գրեթե բոլոր ընտրություններից հետո: Գործակալությունը, այնուամենայնիվ, հաղորդում է, որ անցկացված հարցումների արդյունքներով «Սերժ Սարգսյանը առաջատար է բոլոր 8 թեկնածուների նկատմամբ, որոնց թվում են ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով 1998-ին հարկադրաբար հրաժարական տվեց, իսկ այժմ փորձում է վերադառնալ»: Այստեղ Ռոյթերսը մեջբերում է Սարգսյանի խոսքերը. «Եթե երկրորդ փուլ լինի, ես կգերադասեի պայքարել Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ»: Ըստ Եվրոնյուզի` «ընդդիմության` միավորվել չկարողանալու արդյունքում Սարգսյանի ընտրվելու հնարավորություններն ավելացել են»: Գործակալությունը կանխատեսում է, որ ընտրվելու դեպքում Սարգսյանը ստիպված կլինի լուծել Լեռնային Ղարաբաղի` այսպես կոչված «սառեցված» հակամարտության խնդիրը:

Հայաստանյան ընտրությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համատեքստում է դիտարկել նաեւ Ֆրանս-Պրես գործակալությունը` նշելով, որ, եթե ընտրվի առաջատար թեկնածու համարվող Սերժ Սարգսյանը, նա, ամենայն հավանականությամբ, կշարունակի Քոչարյանի քաղաքականությունը` խորացնելով հարաբերությունները Մոսկվայի հետ եւ կոշտ դիրքորոշում որդեգրելով հարեւան Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ:
http://munetik.wordpress.com/

Նորմարդ
19.02.2008, 19:15
անցանկալի երևույթների տեղի ունենալը ոչ-ոքի իրավունք չի վերապահում մի ամբողջ ժողովրդի «ոչխար» անվանել
Նույնիսկ եթե այդ այսպես ասած անցանկալի երևույթները համատարած են ու ժողովրդի 95% վիզները ծռած հետևում են, նայում ու անցնում առաջ: :)
Եղբայր հավատա դա ցավալի է սրտի ցավով եմ ասում այն ինչ տեսել եմ, աչքերներս փակեցինք, որ մեզ այս օրը գցեցին, երբ ժողովուրդը տեր կկանգնի իր իրավունքներին այն ժամանակ իրավունք վերապահի իմ ասածները սխալ համարել:)

Հայ տղա
19.02.2008, 19:15
Իսկ վաղը միջազգային դիտորդները կհաըտարարեն ամեն ինչ նօռմալ է ու արդար, մենք ել մի տաս տարի ել հայհոյելով կապրենք այս «արդար երկրւմ» :angry:angry:angry:angry

Նորմարդ
19.02.2008, 19:18
Իսկ վաղը միջազգային դիտորդները կհաըտարարեն ամեն ինչ նօռմալ է ու արդար, մենք ել մի տաս տարի ել հայհոյելով կապրենք այս «արդար երկրւմ» :angry:angry:angry:angry
Ու կասենք ապրում ենք էլի, խի՞ փոխենք որ:(

Երվանդ
19.02.2008, 19:21
:angryԻսկ Հ1-ով ցույց են տալիս էն ինչ առավոտյան էին ցուցադրում, որ թեկնածուն ոնցա քվեարկել:angry, ու մեր մուծած հարկերով էլ աշխատավարձ են ստանում, դե էսքանից հետո արի մի ինֆարկտ ստացի:angry

Հայ տղա
19.02.2008, 19:22
Կողքից նայողին կթվա մազոխիստ ենք, սամեն բան գիտենք մատներս մատի չենք տալիս
:(

Երվանդ
19.02.2008, 19:22
Ու կասենք ապրում ենք էլի, խի՞ փոխենք որ:(

Փոխելու համար պետքա պայքարել, ընտրություններից հետո ցույցեր կլինեն ու տեսնենք թե ով կպայքարի, ու հլը թող մեկն ու մեկը տանը նստի:angry

Գալաթեա
19.02.2008, 19:24
:angryԻսկ Հ1-ով ցույց են տալիս էն ինչ առավոտյան էին ցուցադրում, որ թեկնածուն ոնցա քվեարկել:angry, ու մեր մուծած հարկերով էլ աշխատավարձ են ստանում, դե էսքանից հետո արի մի ինֆարկտ ստացի:angry

Ամենախոխմը էնա, որ բոլոր թեկնածուներն անխտիր ասում են, որ բեսամփթ բարձր տրամ ունեն...ոնց որ Կամեդի Կլաբ եկած լինեն :D

Sunny Stream
19.02.2008, 19:27
Փոխելու համար պետքա պայքարել, ընտրություններից հետո ցույցեր կլինեն ու տեսնենք թե ով կպայքարի, ու հլը թող մեկն ու մեկը տանը նստի:angry
Ժողովուրդ, էդ խոսակցությունները ուրիշ թեմայից են, գրեք ճիշտ տեղում, ես էլ կմիանամ ;)
Իսկ Հ1-ը պետք է վառել... առավոտից ցույց են տալիս, թե ոնց է Քոչարյանն ընտրում, հաջորդ րոպեին Տաթևիկ Բաղդասարյանն ասում է, "Նույն տեղամասում ընտեց նաև արտգործնախարար Վարդան Օսկանյանը..." արդեն անգիր արեցի...
... Տեսնես լավ ե՞ն քնում էս մարդիկ... :angry

14:35 19/02/2008
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ` ԸՍՏ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ»

«Ժառանգություն» կուսակցության տեղեկատվական խմբի ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հրապարակեց մինչև ժամը 12:00-ը Ժառանգության գրասենյակում ստեղծված ընտրությունների հասարակական վերահսկողության կենտրոնի կողմից գրանցած ընտրական խախտումները: Ըստ այդմ գրանցվել է 11 դեպք: 15 ընտրատարածքից ցուցանիշներ չկան` կապի վատ լինելու պատճառով:

Ստեփան Սաֆարյանն ասաց, որ նախքան գրասենյակ գալը սեփական աչքերով է ականատես եղել ընտրակեղծիքի: «Նոր-Նորք համայնքում ականատես եմ եղել խախտումների, որտեղ գյուղերից բերված բնակիչները երթուղային տաքսիներով տարվում էին ընտրատեղամասեր` նախապես թաղապետարանի մոտ ստանալով ընտրակաշառք: ԿԸՀ-ում Զոյա Թադևոսյանն էլ հավաստեց, որ դա մասսայական բնույթ է կրում»,- հայտնեց Ս. Սաֆարյանը:

Նրա հավաստամամբ` նմանատիպ դեպք է գրանցվել Զեյթունի ուսանողական հանրակացարանի մոտակայքում գտնվող Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում, որտեղ Երևանի հարակից մարզերի գյուղերից բերված ընտրողներին տրվում են տեղեկանքներ հաշվառված լինելու մասին: «Սա նկատել է Ազատություն ռադիոկայանի վարորդներից մեկն ու տեղյակ պահել մեզ: Այս խախտմանն ականատես է եղել նաև նախընտրական շտաբ ժամանած Կարինե Քալանթարյանը` անձամբ զրուցելով Բյուրեղավանցի ընտրողի հետ»,- հայտնեց նա:

Բանախոսի տեղեկացմամբ` ընտրախախտումներից մեկը վերաբերել է Ռազմական ակադեմիային: «Ակադեմիայի շտաբի պետը գտնվել է ընտրական տեղամասում վստահված անձի կարգավիճակով»,- ասաց նա ու հավելեց. «Այս մասին ասել է Լևոն Տեր-Պետրոսյանի Նոր-Նորքի նախընտրական շտաբի ակտիվիստ Արմեն Սիմոնյանը` ասելով, որ իր բողոքի ժամանակ նա աննկատ ծլկել է»:

Ստեփան Սաֆարյանը նաև հավաստեց, որ Արթուր Բաղդասարյանի վստահված անձանցից մեկը` Հովսեփ Ղազարյանը, ով հանձնաժողովի անդամ է, տեղեկացրել է, որ ընտրատեղամասում արձանագրվել են առանց անձնագրի քվեարկման դեպքեր, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն:

«11/07 Ընտրատեղամասում ժամը 11:00-ի դրությամբ գտնվում է 50-ից ավել մարդ, ինչը ստեղծել է անվերահսկելի իրավիճակ»,- ըստ Ստեփան Սաֆարյանի, այս տեղեկությունը փոխանցել է Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Ընտրախախտման փաստի կապակցությամբ կազմվել է արձանագրություն. «Իրավիճակը շարունակվել է 12:30-ի դրությամբ ու մինչ հիմա էլ նույնն է»:

Իր խոսքի վերջում նա կասկածելի համարեց նաև այն փաստը, որ 11:45-ի դրությամբ Էրեբունի համայնքի որոշ տեղամասերում քվեարկել են 500-ից ավել մարդիկ: Այդ տեղամասերի համարները ճշտվում են:
http://www.panorama.am/am/politics/2008/02/19/heritage/

Barça
19.02.2008, 19:38
Ամեն ինչ նոռմալա ոչ մեկ ոչ մի կնիք չի գողանում ու ոչ մեկին էլ չեն խբում :D:D

11/10 ընտրատեղամաս, որը տեղակայված է 35 դպրոցում,մի խումբ երիտասարդներ ներխուժել են եւ քաշքշել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ժորա Ազարյանին: Պարզվել է, որ նրանք •ողացել են կնիքը եւ փորձել են լցոնումներ իրականացնել: Ժորա Ազարյանը թույլ չի տվել, ինչի համար խփել են տղային:

Երբ ՚Ա1+ՙ-ի տեսախցիկը սկսել է նկարել, նրանք փախել են: Այնուհետեւ երբ մեր նկարահանող խումբը դուրս է եկել ընտրատեղամասից, հարձակվել են`ցանկանալովգտեսախցիկը վերցնել, ինչը չի հաջողվել:

Քիչ առաջ ՚Ա1+ՙ-ը ահազանգ ստացավ, որ էլի այդ երիտասարդները մտել են, ծեծել են Ժորա Ազարյանին, փորձել են լցոնում անել, սակայն՚Ժառանգությունՙ-ը ներկայացնող հանձնաժողովի անդամ Նարինե Ազարյանը չի թողել, մարմնով պառկել է քվեատուփի վրա:

Ի դեպ, հակառակ այս ամենին հանձնաժողովի նախագահ Հրանուշ Ղազարյանը ասել է, թե ամեն ինչ նորմալ է, ոչ մի խախտում չկա:

http://a1plus.am/amu/?page=issue&iid=57850

Վիդեո որը ապացուցում է որ ընտրությունները ընդանում են առանց ընտրախախտումների (http://a1plus.am/file/vid/6256.wmv)

Գաղթական
19.02.2008, 19:42
Եղբայր հավատա դա ցավալի է սրտի ցավով եմ ասում

Հաճույքով հավատում եմ,
ԲԱՅՑ ներողություն խնդրելով, գրառումս «օֆֆ-տոպ» դիտարկողներից, կփորձեմ բացահայտել խնդիրը հենց քո իսկ բառերով.


ժողովրդի 95% վիզները ծռած հետևում են, նայում ու անցնում առաջ: :)


այն ինչ տեսել եմ, աչքերներս փակեցինք,


մեզ այս օրը գցեցին,

գիտե՞ս, թե իմ անձնական գնահատմամբ, ինչ է այս ամենը նշանակում..
ոչ այլ ինչ, եթե ոչ անարգալից վերաբերմունք սեփական անձի հանդեպ..
սա նշանակում է, որ ժողովրդի շատ ներկայացուցիչներ իրենք իրենց չեն հարգում..
իրենք իրենց ստորացնում են հենց նրանով, որ թույլ են տալիս սեփական անձի նկատմամբ ստորացուցիչ վերաբերմունք կիրառի սեփական իշխանությունը..



երբ ժողովուրդը տեր կկանգնի իր իրավունքներին այն ժամանակ իրավունք վերապահի իմ ասածները սխալ համարել:)

ժողոբուրդը կսկսի ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ իր իրավունքներին, երբ սկսի ինքն իրեն արժանապատիվ համարել և պարզապես հարգել..
մի՛ սպասիր ուրիշներին.. սկսի՛ հարգել ինքդ քեզ ու սեփական ժողովրդին հենց այսօր.. հենց հիմա..
սկսի՛ր թեկուզ հենց նրանից, որ ինքդ քեզ և/կամ սեփական ժողովրդին «ոչխար» չհամարես..
անվանիր ինչպես ուզում ես՝ խաբված, հուսալքված, անգործության մատնված..

բայց «ոչխար».. այսպես չի եղել.. Հայն այսպես կյանքում ինքն իր մասին չի մտածել.. դա նոր են մեզ ներարկել.. որ ինքներս մեզ «ոչխար» համարելով, քո ասածի մես, վիզներս ծռելով նայենք ու ոչինչ չանելով/չասելով անցնենք, որ աչքերս փակենք, որ թույլ տանք մեր ու մեր կարծիքի վրա թքած ունենան..
հավատա՝ այդ ոչխար լինելու գաղափարը մեզ ներարկել են, որ իրոք ոչխարանանք..

մի՛ ենթարկվի նման սադրանքների ու ինքդ թքի քեզ «ոչխար» համարողի վրա՝ հենց թեկուզ նրանով որ վերագտնես սեփական արժանապատվության զգացողությունը..
դու՝ 1.. վաղը՝ 1 ուրիշը.. մյուս օրը՝ 1-ն էլ..
և այսքան մարդիկ՝ սեփական արժանապատվությունը վերագտած՝ թքած ունենալով իրենց «ոչխար» համարողի վրա՝ կհամալրեն արդեն Ազգային Արժանապատվությունը ամեն ինչից վեր դասողների շարքերը, որոնց թիվը երբ Հայաստանում մեծամասնության հասնի՝ արդեն հավիտյանս մեր առօրյայից կվերանան բոլոր քո նշած և դեռ էլի շատ ուրիշ անցանկալի երևույթներ..

Guetta
19.02.2008, 19:48
Պարզ երևում է, որ ֆորումում շատ մարդիկ ունեն ընդդիմադիր կեցվածք! Եթե միջազգային դիտորդներին էլ չպետքա մարդ հավատա, ու եթե պետքա հավատա անկապ, խեղաթյուրող, ապատեղեկատվական թերթերին, որպիսին է օրինակ` "ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ"-ը, որը Հայաստանում ամենաթյյուրիմացություն թերթնա, ուրեմն էլ ինչ կարաս ասես էտ մարդկանց:
Մարդ պետքա ցանկություն ունենա հավատալու համար!!!

Ավելացվել է 1 րոպե անց
Ամեն մարդ թող իրա կողմից խոսա, ու թող վերջ տա ԺՈՂՈՎՐԴԻ անունից խոսալ!!!
Ես ժողովրդի մի մասն եմ կազմմում, իմ տեղը մենակ ես կարամր խոսամ!!!

Ավելացվել է 3 րոպե անց
Ուշադրություն!!!
Այսօր տարբեր ընտրատեղամասերում եղել են կռիվներ, որոնք ծրագրավորվել են հենց Լևոն Տեր-Պետրոսյանի մարդկանց կողմից` Սերժ Սարգսյանի անունը շահարկելու համար- սա միանշանակ անբարոյականություն է!!!
Պարզ երևում է, որ Լևոնականները արդեն զգում են իրանց պարտության հոտը, ու ամեն կերպ ուզում են ՀԱՐԱՄԵԼ ընտրությունները, ու դրանով իսկ ապռավդանի անեն, թե ընտրությունները կեղծվել են, և այլն...

Հայ տղա
19.02.2008, 19:53
Բա ասւմ ես........

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասվում է, թե ՙՊետության եւ պետականության հիմքերը չեն կարող սասանել ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Արման Մուսինյանը եւ ոչ էլ 1+1 բանաձեւի տակ ընկնող Լեւոն Տեր-Պետրոսյանի չափից ավելի մոլեռանդ հետեւորդները: Վստահ ենք, որ անգամ Լեւոն Տեր-Պետորսյանի ընտրազանգվածում գերակշռում են սթափ գիտակցությամբ, պետության նկատմամբ հարգանք ունեցող օրինապաշտ մարդիկ, որոնք իրենց քաղաքական նախընտրությունը տարբերում են որոշ մարդկանց չբավարարված քաղաքական ակնկալիքներից: Կոչ ենք անում ՀՀ համապատասխան լիազոր մարմիններին ուշադրություն դարձնել Տեր-Պետրոսյանի շտաբի տարածած վերջին հայտարարությունում տեղ գտած ակնկարկներին, որոնք վերաբերում են քաղաքացիական անհնազանդություն հրահրելուն: Ինչ վերաբերում է էքզիթ-փոլերի տվյալներին, մենք ինքներս ունենք ընթացիկ համապատասխան տեղեկատվություն, որի մանրամասները, ելնելով օրենքի պահանջներից, դեռ հրապարակել չենք կարող: Այդ տվյալները, սակայն, վկայում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ջախջախիչ պարտության մասին: Անդրադառնալով ՙԺառանգության՚ կողմից ստեղծված նախագահական ընտրությունների հասարակական վերահսկողության կենտրոնի ահազանգներին, արձանագրենք, որ տվյալ կենտրոնի տեղեկությունները չեն կարող համարվել անկողմնակալ լրահոս, հաշվի առնելով, թե որ թեկնածուին է սատարում ՙԺառանգությունը՚՚:

Guetta
19.02.2008, 19:55
ԷՔԶԻՏ-ՓՈԼԻ տվյալներով` Սերժ Սարգսյանը հաղթում է, ի դեպ` 50%-ից բարձր է!

Ծով
19.02.2008, 19:59
Երկիր մեդիան համեմատաբար լավ ա աշխատում...Հ1-ից ինչպես միշտ սիրտս խառնում ա:[
Լիքը խախտումներ են գրանցվել...
սպասե՛ք...
:B
http://a1plus.am/am/?page=issue&iid=57860
http://a1plus.am/am/?page=issue&iid=57850

Guetta
19.02.2008, 20:01
Ընտրությունները ավարտվեցին!!!

Հայ տղա
19.02.2008, 20:02
Ընտրությունը ավառտվեց իսկ Հ1-ով Ստրկուհի իզզաուռան են ցույց տալի,:D

REAL_ist
19.02.2008, 20:02
ես Հ1–ը լրիվ իրան կորցրելա, սենց օրով առավոտից իրիգուն բա սերիալ պտի ցուց տա հանրային հեռուստաընկերությունը:o ժամը 20.00 ավարտվեց ընրտությունը սերիալա գնում:unsure:esim:angry

AtLast
19.02.2008, 20:15
http://a1plus.am/am/?page=issue&iid=57869

Sunny Stream
19.02.2008, 20:17
Չէ, էս թեման դեռ չվերջացավ... դեռ լիքը ուշացած լուրեր կլինեն ընտրությունների ընթացքից... համ էլ, մեկ էլ տեսար, դե, փորձենք ամեն դեպքում ենթադրել, որ երկրորդ փուլ լինի, էլի էս թեման պետք կգա
իսկ մինչ այդ`

ԼՑՈՆՈՒՄ ԷԻՆ ՀԱՄԱՐ 8-Ի ՕԳՏԻՆ

[19:18] 19 Փետրվարի, 2008

Ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի 5/23 տեղամասում խառնաշփոթ էր. տեղամասի առջեւ հավաքված էին մի խումբ երիտասարդներ, իսկ տեղամասի ներսում` 10 երիտասարդ, ծխախոտներով եւ բարձր աղմուկով ինչ-որ բան էին անում: Հետո հայտարարեցին, որ իբր փչացած էլեկտրական լամպն են փոխում. մի հոգի կանգնած էր սեղանի վրա, 4 հոգի ՚բռնել էին սեղանըՙ, իսկ մի հոգի լցնում էր քվեարկած քվեաթեթրիկներ: Ընդ որում` հանձնաժողովի նախագահը ներկա էր այդ պահին եւ չէր միջամտում:

Հանկարծ քաղաքացիական բարձր գիտակցությամբ մի ընտրող նկատելով, որ երիտասարդները քվեաթերթիկներ են լցնում տուփի մեջ, վազեց եւ հասցրեց խլել վերջին քվեաթերթիկը, որ փորձում էր երիտասարդը գցել քվեատուփի մեջ: ՚Ամոթ ձեզ, կեղծում եք ընտրություները եւ անհարմար չեք զգումՙ,- դիմելով հանձնաժողովի նախագահին ասաց միջին տարիքի այն ընտրողը, որը բնական պատճառով չներկայացավ, բայց բացեց ծրարը եւ ներկայացրեց մեզ քվեաթերթիկը. ՚ Տեսեք, քվեարկած էր 8 համարի օգտին, այսինքն, Սերժ Սարգսյանիՙ: Այս փաստը հաստատեց նաեւ հանձնաժողովի ՚Ժառանգությանՙ ներկայացուցիչը: Այս ամենը տեսագրված է ՚Ա1+ՙ-ի տեսախցիկով, եւ այն պահին, երբ երիտասարդ իրավախախտները նկատեցին, որ մենք տեսանկարահանում ենք, հարձակվեցին օպերատորի վրա:

Ի դեպ, մինչ այդ, երբ հանձնաժողովի նախագահը փորձեց կարգի բերել տղաներին, նրանք հարձակվեցին նաեւ այդ հանձնաժողովականի՝ Գագիկ Մանասյանի վրա: Տղաները, այնուամենայնիվ, հեռացան սենյակից, բայց ոչ ընտրական տեղամասից, նրանք ՚դարանակալել էինՙ նույն շենքի երկրորդ հարկում, եւ սպասում էին մեզ, որպեսզի տեսաերիզը խլեն օպերատորից: Ոստիկանների աջակցությամբ սակայն, լրագրողներն անվնաս հեռացան տեղամասից:

Ի դեպ, նույն այդ տեղամասում ընտրող Նինա Հակոբյանի փոխարեն արդեն քվեարկած էր, եւ երբ նա պահանջեց վերականգնել իր իրավունքը, միայն իրհամառության շնորհիվ նրան սլաքների միջոցով թույլատրեցին ստորագրել եւ քվեարկել:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=57860

Ծով
19.02.2008, 20:24
Էրեխե՛ք, էս ի՞նչ խախտումներ ա...կխեղդեմ Հ1-ին լուրջ եմ ասում:[

ChildOfTheSky
19.02.2008, 20:33
ժողովուուուուրդ , մենակ տենայիք ոնց էին սաղ թարս նայում Շուշան Պետրոսյանին , որ ընտրեց ու դուրս էկավ տեղամասից

Tar
19.02.2008, 20:35
«Ալֆա-Գա» ընկերությունը քիչ առաջ հրապարակել է exit-poll-ի արդյունքները, որոնք անցկացվել են 100 բնակավայրերում, 132 ընտրատեղամասերում.

Լևոն Տեր-Պետրոսյան - 54.2 %
Սերժ Սարգսյան - 24.4 %
Վահան Հովհաննիսյան - 8.4 %
Արթուր Բաղդասարյան - 8.2 %
Վազգեն Մանուկյան - 1.5 %
Արտաշես Գեղամյան - 1.3 %
Տիգրան Կարապետյան - 1 %
Արամ Հարությունյան - 0.5 %
Արման Մելիքյան - 0.5 %

http://a1plus.am/am/?page=issue&iid=57869
http://elections.a1plus.am/news/353/

Guetta
19.02.2008, 20:36
Այն տեղեկատվությունը, որը ասում է, թե լցոնումներ են տեղի ունենում` սուտ է, մի հավատացեք, միամիտ մի եղեք ! ! !

Artgeo
19.02.2008, 20:37
20։05 - Մթության մեջ

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ Էրեբունու թիվ 12/31 ընտրատեղամասում էլեկտրականությունն անջատել են: Րոպեններ անց սկսվելու է քվեաթերթիկների հաշվման գործընթացը:

20։01 - Մեր թղթակից Սառա Պետրոսյանը հայտնում է, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի 4-րդ ընտրատեղամասում ՀՅԴ եւ ՀՀԿ թիմակիցները բախվել են իրար, ապա ծեծկռտուքը շարունակվել է դրսում: Բախման ժամանակ օգտագործվել է հրազեն եւ դանակ: Կան վիրավորներ, որոնք արդեն տեղափոխվել են հիվանդանոց:

20։00 - Թիվ 3/21 տեղամասում Վազգեն Մանուկյանի վստահված անձ Սուսաննա Գրիգորյանը արձանագրել է կրկնակի քվեարկության փաստեր:

19։55 - ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը պարզաբանում է

«Գալա» հեռուստաընկերությունը չի արձագանքել Շիրակի մարզի դատախազության 18.02.08թ. գրությանը եւ ընտրակաշառքների բաժանման մասին 18.02.08թ. հեռարձակած ռեպորտաժը հիմնավորող փաստեր չի ներկայացրել:

Հեռուստաընկերությունը 19.02.08թ. կրկին հեռարձակել է լուրեր, որ ընտրողներին բաժանվում են ընտրակաշառքներ: Ահազանգը ստուգելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար Շիրակի մարզի դատախազ Դ. Սարգսյանը 19.02.08թ. երկրորդ գրությամբ դիմել է «Գալա» հեռուստաընկերության տնօրեն Վ. Խաչատրյանին՝ խնդրելով տրամադրել հիմքերը՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի պահանջը, ըստ որի «Հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելիության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաեւ այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող՝ իրենց մոտ եղած նյութերը»:
Ահազանգը ստուգելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար խնդրում ենք տրամադրել հրապարակման հիմքերը:

19։55 - Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից հայտնեցին, որ Արաբկիր համայնքի 4/26 ընտրատեղամասի մոտ Արաբկիր համայնքի թաղապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Շահինյանը ծեծի է ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց` Աշոտ Կիրակոսյանին եւ Ռուբիկ Արմենյանին:

19։50 - Վազգեն Մանուկյանի վստահված անձ Անահիï Թոփչյանը տեղեկացնում է, որ Թիվ 7/15 տեղամասում (Ա-1թ. 174 դպրոց) տեղամաս են մտել մոտ 20 երիտասարդ եւ կատարել լցոնում: Փաստն արձանագրված է:

REAL_ist
19.02.2008, 20:43
Արմենիայով նոր ցուց տվին ոնցա սցենարը լինելու, համար 8 80%:D

Artgeo
19.02.2008, 20:44
20:35 - «Անստորագիր» քվեաթերթիկներ

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ նոր ահազանգեր։

5/28 ընտրատեղամասի մի ընտրող տեղեկացրել է, որ քվեաթերթիկների հակառակ երեսին հանձնաժողովի 3 անդամների ստորագրությունների փոխարեն առկա է ընդամենը երկու ստորագրություն։ ՀՀ ընտրական օրենսգրքի 53 հոդվածի առաջին կետի համաձայն քվեաթերթիկները պետք է ստորագրեն ընտրական հանձնաժողովի երեք անդամ։ Իսկ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 09.02.2008 թիվ 15Ն որոշման համաձայն, եթե քվեաթերթիկ վրա երեք ստորագրություն չկա, ապա քվեաթերթիկը համարվում է անվավեր։

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» մասին առավել մանրամասն www.hra.am կայքի «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» բաժնում

Հայ տղա
19.02.2008, 20:45
Այն տեղեկատվությունը, որը ասում է, թե լցոնումներ են տեղի ունենում` սուտ է, մի հավատացեք, միամիտ մի եղեք ! ! !

Ես ել արդեն հավատացել էի, հալալա :hands:D:D

_DEATH_
19.02.2008, 20:46
Ճիշտա մի հավատացեք, եղածը 2 բուռ բանա էլի :D

Artgeo
19.02.2008, 20:46
Ընտրության օր. 19:00 Ընտրությունները մոտենում են ավարտին. ԼՏՊ-ի կողմնակիցները հայտարարում են, որ ելքի հարցումներով` իրենց թեկնածուն առջևում է
«ԱրմենիաՆաուի» թղթակիցներ

Ընտրատեղամասերը փակվելուց մեկ ժամ առաջ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պնդում են, որ իրենց հաղթանակն անխուսափելի է:

Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պնդում են, թե բռնագրավել են այս քվեաթերթիկները` Սարգսյանի անվան դիմաց նշումով, ընտրատեղամասի մոտից
Նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հիմնավորում է իր թիմակիցների լավատեսությունը ելքի հարցումների տվյալներով, որոնք, նրա հավաստմամբ, ցույց են տալիս, որ իրենց թեկնածուն առջևում է:

Հակառակ ճամբարից վարչապետ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները հայտարարում են, թե ելքի հարցումների մասին որևէ տեղեկության հրապարակումը նախքան ընտրատեղամասերի փակվելը ընտրական կանոնների խախտում է: Մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ Սարգսյանի շտաբի տեղեկությունները կհրապարակվեն, երբ օրենքը թույլ տա` ակնարկելով, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների պնդումները պարզապես արտացոլում են նրանց ցանկությունները:

Առաջին նախագահի թիմը նաև հերքում է Սարգսյանի շտաբի մեղադրանքներն այն մասին, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ընտրատեղամասերում բռնություններ են հրահրել` փորձելով մեղքը բարդել ՀՀԿ-ի վրա:

Մինչ փոխադարձ մեղադրանքների օրը մոտենում է իր ավարտին, Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի Գյումրու շտաբից հայտնում են, թե «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ և Տեր-Պետրոսյանին սատարող Պետրոս Մակեյանն իր կողմնակիցների հետ ներխուժել է Գյումրու թիվ 34/06 ընտրատեղամաս` հայհոյելով ու ահաբեկելով ընտրական հանձնաժողովի անդամներին:

ՕԵԿ-ը հայտնում է, որ Գորիսի տարածաշրջանի Կոռնիձոր ու Ներքին Խնձորեսկ գյուղերում առավոտյան 8:15-ին` ընտրատեղամասի բացվելուց 15 րոպե անց, քվեատուփը կիսով չափ լիքն է եղել: Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ Կոռնիձորի գյուղապետն ինքն է լրացրել քվեաթերթիկներն ու գցել քվեատուփի մեջ: Հաղորդվում է նաև, որ գյուղի տղամարդիկ հագել են արդեն քվեարկած զինվորների համազգեստները և կրկին քվեարկել: Հայտնվում է, որ 2000 զինծառայողներ բաց են քվեարկել, իսկ Գորիսի զինվորական մի ստորաբաժանում քվեարկել է և Գորիսում, և Ներքին Խնձորեսկում:

Ծով
19.02.2008, 20:52
Այն տեղեկատվությունը, որը ասում է, թե լցոնումներ են տեղի ունենում` սուտ է, մի հավատացեք, միամիտ մի եղեք ! ! !

Դու քեզ հավատում ես...
Եթե այո, ապա ցավում եմ քեզ համար։ շատ եմ ցավում...

Artgeo
19.02.2008, 20:54
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Նոր ընտրախախտումներ են գրանցվել Սյունիքի մարզում։
2008-02-19 07:05

Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից հաղորդել են, որ Ծավ գյուղում մի զինվորական սպա քաղաքացիական հագուստով մտել է ընտրատեղամաս ու ստիպել է զինվորներին բաց քվեարկել։ Հենց տեղում կազմվել է արձանագրություն։

Սյունիք համայնքի ընտրատեղամասերից մեկում էլ հանձնաժողովի նախագահը տեղամասում քարոզչություն է արել և հորդորել է ընտրողներին քվեարկել 8-րդ համարի թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի օգտին։ Տեղում ՕԵԿ, ՀՅԴ ներկայացուցիչներն ու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը միասին խախտման արձանագրություն են կազմել։

Արմինե Ավագյան, Կապան

Guetta
19.02.2008, 20:56
Դու քեզ հավատում ես...
Եթե այո, ապա ցավում եմ քեզ համար։ շատ եմ ցավում...

Դու ցավա քո համար, շատ ցավա քո համար, խորհուրդ եմ տալիս չանցնես անձնական վիրավորման սահմանը: Քեզ կորեկտ պահիր!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

ChildOfTheSky
19.02.2008, 21:00
Պոպուլիսի Exit Poll-ի տվյալներով Սերժը-57.1 % , Լևոնը-17.4%
վաղը գնում ենք Մատենադարան :angry :goblin :aggressive

Guetta
19.02.2008, 21:02
Օբյեկտիվա էն մարդը, ով հղումա կատարում ոչ միայն ընդդիմադիր կայքերին այլ նաև իշխանական կայքերին և պաշտոնական տեղեկատվությանը:
Այ սա է օբյեկտիվությունը, ոչ թե մի անկապ սայթում մի բանա գրված, որն էլ լուսաբանվումա ֆորումցիների ուշադրությանը:

Ծով
19.02.2008, 21:02
Դու ցավա քո համար, շատ ցավա քո համար, խորհուրդ եմ տալիս չանցնես անձնական վիրավորման սահմանը: Քեզ կորեկտ պահիր!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Ես ինձ համար էլ եմ անկեղծորեն ցավում, որ ապրում եմ այնպիսի երկրում, ուր իշխանությունը ամեն ինչ անում է կեղծիքով զավթելու ԳԱՀԸ, բայց հավատացնում եմ ինչքան էլ ժամանակ պահանջվի ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՀԱՂԹԻ...
Այդ ժամանակ սիրտս կցավա միայն ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ...ՈՒ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ...

Ներսես_AM
19.02.2008, 21:03
«Ալֆա-Գա» ընկերությունը քիչ առաջ հրապարակել է exit-poll-ի արդյունքները, որոնք անցկացվել են 100 բնակավայրերում, 132 ընտրատեղամասերում.

Լևոն Տեր-Պետրոսյան - 54.2 %
Սերժ Սարգսյան - 24.4 %
Վահան Հովհաննիսյան - 8.4 %
Արթուր Բաղդասարյան - 8.2 %
Վազգեն Մանուկյան - 1.5 %
Արտաշես Գեղամյան - 1.3 %
Տիգրան Կարապետյան - 1 %
Արամ Հարությունյան - 0.5 %
Արման Մելիքյան - 0.5 %

http://a1plus.am/am/?page=issue&iid=57869
http://elections.a1plus.am/news/353/
Մի քիչ առաջ Վայլուրով ասեցին այս նույն կազմակերպության նույն թվերը Սերժին ու Լևոնին տեղերը փոխած: :[

Մանե
19.02.2008, 21:04
Էս երկրից ուրիշ բան սպասելի էլ չէր Ծով ջան:(

Guetta
19.02.2008, 21:07
Ես ինձ համար էլ եմ անկեղծորեն ցավում, որ ապրում եմ այնպիսի երկրում, ուր իշխանությունը ամեն ինչ անում է կեղծիքով զավթելու ԳԱՀԸ, բայց հավատացնում եմ ինչքան էլ ժամանակ պահանջվի ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՀԱՂԹԻ...
Այդ ժամանակ սիրտս կցավա միայն ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ...ՈՒ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ...

Օֆֆ-Տօպ--> Ալիզե, դու ահագին երիտասարդ ես, պետք չէ էս տարիքում տենց ատելությամբ լցվել մեր երկրի հանդեպ:
Ամեն ինչ լավ կլնի...;) ժպտա...

dvgray
19.02.2008, 21:07
Էս երկրից ուրիշ բան սպասելի էլ չէր Ծով ջան:(
Ու նաև ժողովրդից:
Աչքների առաջ կնոջ վրա ձեռք են բարձրացնում, հեչ վեջները չի: Բա սրանք մա՞րդ են... Սկի սրանք անասուն էլ չեն... Անգամ անասունները էգերի հետ կռիվ չեն անում:
:[ :[ :[

ChildOfTheSky
19.02.2008, 21:08
Օբյեկտիվա էն մարդը, ով հղումա կատարում ոչ միայն ընդդիմադիր կայքերին այլ նաև իշխանական կայքերին և պաշտոնական տեղեկատվությանը:
Այ սա է օբյեկտիվությունը, ոչ թե մի անկապ սայթում մի բանա գրված, որն էլ լուսաբանվումա ֆորումցիների ուշադրությանը:
Հայաստանում Ա1+ի նման օբյեկտիվ տեղեկատու չկա : Եթե քեզ դուր չի գալիս , կարող ես Հայլուր նայել :

Guetta
19.02.2008, 21:09
Պոպուլիսի Exit Poll-ի տվյալներով Սերժը-57.1 % , Լևոնը-17.4%
վաղը գնում ենք Մատենադարան :angry :goblin :aggressive

Լավ մեկը չկա ChildOfTheSky-ի ասածները քննարկի, թե ձեռ չի տալիս?
Բա ուրա օբյեկտիվությունը?
Կարողա ասեք Պոպուլուսնելա կեղծված?

Մանե
19.02.2008, 21:09
Ժող,եթե Սերժը անցնի,ապա ուրիշ բանից չէ,ես մենակ մանթոյից կմեռնեմ:[
Ախր ում ասում ես,ասում ա մենակ սերժը չէ,ով ուզում ա անցնի.Էդքանից հետո Սերժը ոնց կարա անցնի:(

ChildOfTheSky
19.02.2008, 21:10
Վստահված անձինք լալիս են
19.02.08 08:56
Վստահված անձինք լալիս են
[19:55]
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը քվեարկության ավարտից րոպեներ առաջ ստացել է եւս մեկ ահազանգ։

Երեւանի 7/12 ընտրատեղամասի ընտրող Մհեր ներկայացած մի քաղաքացի ահազանգեց, որ իր աչքի առջեւ մեծաքանակ լցոնումներ են տեղի ունեցել, իսկ վստահված անձինք պատռված շորերով նստել էին տեղամասում, ոմանք անզորությունից լալիս էին։


«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» մասին առավել մանրամասն www.hra.am կայքի «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» բաժնում:

http://hra.am/arm/?page=issues&type=hotline_2008

Guetta
19.02.2008, 21:11
Նայեք Հայլուրը, Պոպուլուսի ղեկավարնա խոսում

ChildOfTheSky
19.02.2008, 21:11
Կարողա ասեք Պոպուլուսնելա կեղծված?

Տո բա ինչ զահրումարա :angry

Guetta
19.02.2008, 21:12
Ըստ Պոպուլուսի ղեկավարի`
Սերժ Սարգսյան- 57.1%
Լևոն Սարգսյան- 17.6%

dvgray
19.02.2008, 21:14
Տո բա ինչ զահրումարա :angry
Էս երկիրն ա ընդհանրապես կեղծված... Սա երկիր չի, թյուրիմացություն ա...
:[

Guetta
19.02.2008, 21:14
Ախր ում ասում ես,ասում ա մենակ սերժը չէ,ով ուզում ա անցնի.Էդքանից հետո Սերժը ոնց կարա անցնի:(
Դա քո կարծիքնա:

Ra$Ta
19.02.2008, 21:16
:angry:angry:angry:angry:angry:angry

Ծով
19.02.2008, 21:18
Օֆֆ-Տօպ--> Ալիզե, դու ահագին երիտասարդ ես, պետք չէ էս տարիքում տենց ատելությամբ լցվել մեր երկրի հանդեպ:
Ամեն ինչ լավ կլնի...;) ժպտա...
Իսկ ես ե՞րբ ասացի, որ ատում եմ երկիրս...:o
Իշխանությունը հիմք չի, որ երկիրս ատեմ;)
Իսկ ընդհանրապես քեզ հետ քննարկումը ինձ զվարճացնում է...մեջներիս անհոգն ես երևում...
Համարիր, որ հաղթանակ ես տոնում, գնա շամպայն խմի՛ր, շնորհավորիր համախոհներիդ, մեկ է հաղթելու է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, պաշտպանելու է իր ձայնը, ապացուցելու է, որ այս անգամ կեղծիքը չի ների ու խնդրում եմ հերիք է հերքես փաստերը, հետաքրքիր տարբերակով ես վիրավորում...
Էսքան «սուտասան» և «միամիտ» հանձինս մեզ որտե՞ց էիր տեսել...

Guetta
19.02.2008, 21:18
Մի քանի գրառումներից կարելիա ենթադրել, որ մարդիկ կան, որոնց համար ընտրությունները կլինեն արդար ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ հաղթող ճանաչվի ԸՆԴԴԻՄԱԴԻՐ թեկնածու: Այսինքն իշխանական թեկնածուն իրավունք չունի դառնա նախագահ- ԱԲՍՈՒՐԴ!
P.S. Ստեղից հետևություն- խոսողների ոչ պակաս, քան 95%-ը խոսումա այնպես, ինչպես իրեն ձեռնտու է, այսինքն՝ ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ!!!

REAL_ist
19.02.2008, 21:19
Դա քո կարծիքնա:
ետ մեծամասնության կարծիքնա

Guetta
19.02.2008, 21:21
Նայիր գրածդ-


Ես ինձ համար էլ եմ անկեղծորեն ցավում, որ ապրում եմ այնպիսի երկրում, ուր իշխանությունը ամեն ինչ անում է կեղծիքով զավթելու ԳԱՀԸ, բայց հավատացնում եմ ինչքան էլ ժամանակ պահանջվի ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՀԱՂԹԻ...
Այդ ժամանակ սիրտս կցավա միայն ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ...ՈՒ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ...

Ավելացվել է 1 րոպե անց

ետ մեծամասնության կարծիքնա

Էտելա քո կարծիքը, դու չես կարող խոսել մեծամասնության անունից:
Ըստ Exit-Poll-ի տվյալների Սերժ Սարգսյանը ունի 57%-ից ավել քվեներ:
Քո ասածից չի երևում, թե ուրա մեծամասնությունը:

Egern.net
19.02.2008, 21:23
Մանե ջան, շատ պարզ:

Լևոնին քվեարկում են 50-60 տոկոս, հետո Սամվել Ալեքսանյաններն ու Ռուբեն Հայրապետյանները բերում լցնում են մի քանի տասնյակ հազար քվեաթերթիկներ, հաշվման ընթացքում էլ մի բան հաշվում են ուրիշ բան են գրվում, ու պարզվում է, որ ՍՍն ունի Հայաստանի կեսից ավելիի աջակցությունը... բայց այս անգամ դժվար է լինելու դա մարսելը: Հիմա բոլորը հասկանում են...

Գալաթեա
19.02.2008, 21:25
[/COLOR] ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ!!!

Բայց ինչու եք գոռում? Ընդդիմադիր լինելը խուլ լինել չի նշանակում...Հաղթելա ձեր իշխանականը? Տոնեք, ուրախացեք, ճիշտա ասում Ալիզիկը...շամպայն, բան :)

Egern.net
19.02.2008, 21:25
Նույն Գելափի դեպքն է, երբ Գելափի անվան տակ հարցում էին անկացնում ադիբյեկյանականներն ու պողոսյանականները: Իսկ Գելափի ներկայացուցիչ էր ներկայանում մի լիտվուհի :)

Հայեր, շատ-շատ եմ ափսոսում, որ "Ազատություն" ռադիոկայան չեք լսում.... գոնե կարդացեք (http://azatutyun.am)

REAL_ist
19.02.2008, 21:25
Էտելա քո կարծիքը, դու չես կարող խոսել մեծամասնության անունից:
Ըստ Exit-Poll-ի տվյալների Սերժ Սարգսյանը ունի 57%-ից ավել քվեներ:
Քո ասածից չի երևում, թե ուրա մեծամասնությունը:
ես խոսում եմ իմ շրջապատի անունից, որոնցից 80 տոկոսը վարչապետին ոչ մի դեպքում ձայն չեն տա, ետ էլ քեզ մեծամասնություն

Guetta
19.02.2008, 21:28
...1. Իսկ ընդհանրապես քեզ հետ քննարկումը ինձ զվարճացնում է...մեջներիս անհոգն ես երևում...
2. Համարիր, որ հաղթանակ ես տոնում, գնա շամպայն խմի՛ր, շնորհավորիր համախոհներիդ...

1. Alize'e, ինչ պրոբլեմներ ունես, ասա ;)
2. Մերսի շնորհավորանքների համար, այ ժողովրդավարությունը հենց ստեղա, որ պարտվող կողմը շնորհավորումա հաղթող կողմին- չես պատկերացնի թե ինչքան աչքիս բարձրացար- ԱՊՐԵՍ! - респект!

Artgeo
19.02.2008, 21:30
Վրացական Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը նոր ցույց տվեց Հայաստանից սյուժե, որտեղ ընտրողները ասում էին, որ «սպասում են այն, ինչ 2003-ին տեղի ունեցավ Վրաստանում»

http://forum.hayastan.com/uploads/monthly_02_2008/post-22332-1203442213.jpg

Ծով
19.02.2008, 21:32
1. Alize'e, ինչ պրոբլեմներ ունես, ասա ;)
2. Մերսի շնորհավորանքների համար, այ ժողովրդավարությունը հենց ստեղա, որ պարտվող կողմը շնորհավորումա հաղթող կողմին- չես պատկերացնի թե ինչքան աչքիս բարձրացար- ԱՊՐԵՍ! - респект!



Համարիր
Բայց մի՛ բացառիր, որ ես էլ ԺՈՂՈՎՐԴԻ հաղթանակն եմ տոնում:);), ՈՐԸ ՔՈ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ...

Սերխիո
19.02.2008, 21:33
Եթե ընտրությունները կեղծում են ,ապա միայն ԼՏՊ-ի սխալ քաղաքականության արդյունքն է դա ... մի հատ նենց վայնասուն բարձրացրեց ` գամ ,ջարդեմ ,փշրեմ ,դատեմ ,աքսորեմ , բոմժացնեմ , սրանք էլ ստռախովկի համար ամեն քայլի դիմում են ... Մաքիավելի սկզբունքով են գործում

Մանե
19.02.2008, 21:35
Դա քո կարծիքնա:
Լաաաաավ էլի :[
Ու էսքանից հետո պիտի ասենք երկիր ենք,ու նախագա՞հ ենք ընտրել:[
Չեմ ընդունում էն մարդկանց,ովքեր ընդունում են որ իրանց թեկնածուն կեղծիքներով ա ընտրվել ու մի հատ էլ իրանց մտածածով հպարտանում են;)
Իսկ Սերժի կողմնակիցների մեծամասնությունը հենց տենց ա;)Սաղ ասում են ի՞նչ կապ ունի ոնց կանցնի,կարևորը ինքն ա անցնելու:[

Գալաթեա
19.02.2008, 21:36
պարտվող կողմը շնորհավորումա հաղթող կողմին

Մնում է միայն հասկանալ ու հստակ գիտակցել, թե պարտվող կողմը որն է:
Ու մեկ էլ արդեն ուշ չլինի հասկանալուց:

Առաջ դեպի Հայաստան

Taurel. . . .
19.02.2008, 21:39
Չգիտեմ դուք ոնց, բայց ես վաղը գնում եմ Մատենադարան իմ ձայնին տեր կանգնելու, իրանք սկսեցին ուժ կիրառել, թող ուրեմ չկասկածեն, որ պատասխանը շատ ավելի դաժանա լինելու...........Բոլորս դեպի Մատենադարան...............

Guetta
19.02.2008, 21:41
Ժողովուրդ ջան, քաղաքականությունը շատ նուրբ քննարկման թեմա է, եկեք իրար հանդեպ չկորցնենք փոխադարձ հարգանքը, և ոչ մի դեպքում չանցնենք անձնական վիրավորանքների- դա ոչ մեկիս պետք չէ!
P.S. Արտահայտեք սեփական կարծիքը, միտքը, բայց մի փորձեք սեփական կարծիքը փաթաթել ուրիշների պարանոցին կամ վզին!

Վիշապ
19.02.2008, 21:43
Չգիտեմ դուք ոնց, բայց ես վաղը գնում եմ Մատենադարան իմ ձայնին տեր կանգնելու, իրանք սկսեցին ուժ կիրառել, թող ուրեմ չկասկածեն, որ պատասխանը շատ ավելի դաժանա լինելու...........Բոլորս դեպի Մատենադարան...............

Հայեր ջան, Տեր–Պետրոսյանը հաղթում է, չկասկածե՛ք, մեջ եմ բերում նրա վերջին խոսքերից՝

Դուք Հայլուրի թվերին մի նայեք, թող իրենք ասեն, որ ես իններորդ տեղում եմ, դուք ձեր գործը արեք, ես հաղթել եմ, ու ես ինձ տրված ձայները ոչ մեկին չեմ զիջի, Ես Գնում Եմ Մինչև Վերջ, ես ազգի ընտրված նախագահն եմ" ....
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։

Սերխիո
19.02.2008, 21:44
Չէ;) Որովհետև ինչքան կարևոր ա իմ համար նպատակը,էդքան էլ կարևոր ա,թե ոնց եմ հասնում իմ նպատակին;) Իմ մոտ «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքը չի գործում:)

դե հիմա ասա, կար 11 մետրանոց ,երբ Սարագոսայի կիսապաշտպան խուանֆրանի ուսին էր կպել գնդակը ?
եթե այո , ապա ուրախացրեց հաղթանակը?

Ավելացվել է 1 րոպե անց
Դուք Հայլուրի թվերին մի նայեք, թող իրենք ասեն, որ ես իններորդ տեղում եմ, դուք ձեր գործը արեք, ես հաղթել եմ, ու ես ինձ տրված ձայները ոչ մեկին չեմ զիջի, Ես Գնում Եմ Մինչև Վերջ, ես ազգի ընտրված նախագահն եմ" ....

արաաաաա, փաստորեն ահագին ընտրողներ ,այդ թվում և ես հայ չեմ

Taurel. . . .
19.02.2008, 21:48
Հայեր ջան, Տեր–Պետրոսյանը հաղթում է, չկասկածե՛ք, մեջ եմ բերում նրա վերջին խոսքերից՝

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։


Որտեղից ես կարդացել, ասա ես էլ կարդամ, որ հանգստանամ............ Մեկա գնալու եմ Մատենադարան............

Artgeo
19.02.2008, 21:55
Որտեղից ես կարդացել, ասա ես էլ կարդամ, որ հանգստանամ............ Մեկա գնալու եմ Մատենադարան............

Հենց դրանով ես տեր կանգնելու ձայնիդ։ ;)

Հայաստանի բնակչությունը վաղը 15.00-ին Մատենադարանի մոտ տեր է կանգնելու սեփական ձայներին։

Yellow Raven
19.02.2008, 21:57
Լավ ժողովուրդ,մի կռվեք,առավոտը պարզ կլինի,բայց հիմա օնլայն Հ1-ով բացում են քվեաթերթիկները ու սաղ համար 8 են,էլ մենք ինչ անենք:

Artgeo
19.02.2008, 21:58
Լավ ժողովուրդ,մի կռվեք,առավոտը պարզ կլինի,բայց հիմա օնլայն Հ1-ով բացում են քվեաթերթիկները ու սաղ համար 8 են,էլ մենք ինչ անենք:
Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում է

17:13 Yerevan | 13:13 GMT | Tuesday 19 February

Ակնհայտորեն տեսնելով, որ խայտառակ եւ ջախջախիչ պարտություն է կրում` ավազակապետությունը ընտրությունների ավարտին շոու է սարքելու` ուղիղ եթերով ցույց տալով տարբեր տեղամասերում կատարվող հաշվարկներ: Բնավ էլ պարտադիր չէ, որ դա անի հենց Հ1-ը, որովհետեւ բոլոր հեռուստաալիքներն էլ, միեւնույն է, ղեկավարվում են մեկ կենտրոնից:

Այնպես որ, չխաբվեք, եթե հեռուստատեսային հերթական շոուին ականատես լինեք` իբր թե Ս.Սարգսյանը մեր ժողովրդից քվեներ է ստացել: Դա թատերական ներկայացում է լինելու միայն, որի նպատակը ժողովրդի ոգին կոտրելն է: Զուր հույսեր:

Ժողովուրդն ընտրել է եւ իր ընտրությանը տեր է լինելու:

Dragon
19.02.2008, 22:02
Այն տեղեկատվությունը, որը ասում է, թե լցոնումներ են տեղի ունենում` սուտ է, մի հավատացեք, միամիտ մի եղեք ! ! !

Գոնե դու քո ասածին հավատու՞մ ես, արդեն հեռուսատեսությամբ էլ են հանձնաժողովները խոստովանում, որ լցումներ են եղել: Տեսագրություներ էլ կան::P

Ընենց բաներ ասա խոսքերդ քննություն բռնեն, թե չէ սկսում եմ մտածել կամ կպած ուզում ես մեկին պաշպանես, կամ Մարսից ես;)

Egern.net
19.02.2008, 22:05
շատ ընտրատեղամասեր հոսանքազրկվել են :)

Yellow Raven
19.02.2008, 22:06
Էտ Ա1+-ի տեսագրությունը մեկտ կարաք ֆրինեթով հասանելի դարձնեք,քաշենք?

Guetta
19.02.2008, 22:08
ՆԱՅԵՔ ՇԱՆԹԸ!

Ավելացվել է 3 րոպե անց

Գոնե դու քո ասածին հավատու՞մ ես, արդեն հեռուսատեսությամբ էլ են հանձնաժողովները խոստովանում, որ լցումներ են եղել: Տեսագրություներ էլ կան::P
Ընենց բաներ ասա խոսքերդ քննություն բռնեն, թե չէ սկսում եմ մտածել կամ կպած ուզում ես մեկին պաշպանես, կամ Մարսից ես;)

Նախ մարսից դուես, կամ էլ ուզում ես եղիր Մերկուրիից:
Իսկ դու կարաս ապացուցես, որ էտ լցոնումները տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի մարդկանց կողմից: Կարողա Լևոնի մարդիկ են տենց արել, որ Սերժ Սարգսյանի անունը շահարկեն:

Գալաթեա
19.02.2008, 22:12
ՆԱՅԵՔ ՇԱՆԹԸ!

Ասենք թե նայեցինք .. ինչ? Շանթի տնօրենի պես կաշառակեր մեկ էլ ինքնա...չնայած լեննականցիա...էխ..

Հ1 նայեք, Հ1 :D

Արսեն
19.02.2008, 22:13
ՆԱՅԵՔ ՇԱՆԹԸ!

Նույնն է ինչ բոլոր ալիքներում...
Ավելացվել է 3 րոպե անց



Նախ մարսից դուես, կամ էլ ուզում ես եղիր Մերկուրիից:
Իսկ դու կարաս ապացուցես, որ էտ լցոնումները տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի մարդկանց կողմից: Կարողա Լևոնի մարդիկ են տենց արել, որ Սերժ Սարգսյանի անունը շահարկեն:

Ամեն ինչ էլ կԿԱՐՈՂԱ, բայց մի հոգի չի ասում, մեծամասնություննա ասում!!!

Guetta
19.02.2008, 22:17
"Մեծամասնություն" ասելով նայած ով ինչա հասկանում,ե թե Հայաստանի Հանրապետությունում մեծամասնությունը, օրինակ` 70 հոգինա, ուրեմն էլ ասելու չկա:

Գալաթեա
19.02.2008, 22:20
Ընտրողների առավելագույն հայտը՝ 74,81% արձանագրվել է Գեղարքունիքի մարզում

22:13 | 19/ 02/ 2008

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահական ընտրություններում ընտրողների առավելագույն հայտը՝ 74,81% արձանագրվել է Գեղարքունիքի մարզում։Ժամը 20։00-ի տվյալներով քվեարկությանը մասնակցել է ընտրողների 74,81%-ը կամ 132 հազար 6 մարդ, հաղորդում է ՀՀ ԿԸՀ-ը։

Ամենացածր ակտիվությունը ցուցաբերել են Շիրակի մարզում՝ 63,7%-ը կամ 137468 ընտրող։ Մայրաքաղաքում ընտրողների հայտը կազմել է 69,47% կամ 530 հազար 575 ընտրող։

Արագածոտնի մարզում հայտը կազմել է 67,74% կամ 71 հազար 215 ընտրող, Արմավիրում՝ 72,08% կամ 140 հազար 96, Արարատում՝ - 66,26% կամ 135801, Կոտայքում՝ 71,08% կամ 152 հազար 451, Լոռիում՝ 66,17% կամ 149 հազար 935, Վայոց Ձորում՝ 71,62% կամ 32 հազար 759, Տավուշում՝ 68,96% կամ 72 հազար 917 մարդ։

Ընդհանուր առմամբ, նախագահական ընտրություններին, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 69,26% կամ 1642057 ընտրող։

newsarmenia.am

Artgeo
19.02.2008, 22:21
“Տեր-Պետրոսյանը վաղը կտոնի իր ջախջախիչ հաղթանակը”
Փետրվար 19, 2008

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանն այսօր “չափազանցված” է անվանել ընտրողների մասնակցության մասին պաշտոնական տվյալները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ելույթ ունենալով այսօր մամլո ասուլիսում, Գրիգոր Հարությունյանն ասել է, որ “այսպիսով իշխանություններն հիմք են ստեղծում քվեարկության արդյունքները կեղծելու համար”:

Գրիգոր Հարությունյանը նշել է, որ բոլոր ընտրատեղամասերում միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են պայքարել կեղծիքների դեմ:

Նախընտրական շտաբի մյուս ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ “Ալֆա-Գա” կազմակերպության կողմից 132 ընտրատեղամասերում անցկացված exit-poll-ի տվյալներով, Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների 54.2%:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ “Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ջախջախիչ հաղթանակը կտոնի վաղը ժամը 15:00-ին` Մատենադարանի մոտ կայանալիք հանրահավաքում”:
http://www.elections2008.am/Default.aspx?news_id=309

Մանե
19.02.2008, 22:21
Նախ մարսից դուես, կամ էլ ուզում ես եղիր Մերկուրիից:
Իսկ դու կարաս ապացուցես, որ էտ լցոնումները տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի մարդկանց կողմից: Կարողա Լևոնի մարդիկ են տենց արել, որ Սերժ Սարգսյանի անունը շահարկեն:
Վայ ամոթ չի՞ Սերժի պատիվը գցել,ախր իրանից արդար մարդ մեկ էլ ինքն ա էս աշխարհում. Ո՞նց հնարավոր ա Սերժի պես «հրեշտակը» բան անի.
Երևի Արամ Հարությունյանին ա 3 ձեն պակասել անցնելու համար,դրա համար էլ ինքն ա արել,կամ էլ Արման Մելիքյանը:D

Հայ տղա
19.02.2008, 22:21
"Մեծամասնություն" ասելով նայած ով ինչա հասկանում,ե թե Հայաստանի Հանրապետությունում մեծամասնությունը, օրինակ` 70 հոգինա, ուրեմն էլ ասելու չկա:


Հետաքրքիրը են ա վոր դու մենակով մածամասնություն ես ես ակումբում, բարի եղիր մեծամասնության կողմից մի խոսի ;)

Հայաստանի ընտրությունների եվս մի վառ օրինակ ...

Մանե
19.02.2008, 22:22
Ախր հերիք ա դրանց արածների վրա աչք փակեք

Dragon
19.02.2008, 22:26
ՆԱՅԵՔ ՇԱՆԹԸ!

Ավելացվել է 3 րոպե անց


Նախ մարսից դուես, կամ էլ ուզում ես եղիր Մերկուրիից:
Իսկ դու կարաս ապացուցես, որ էտ լցոնումները տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի մարդկանց կողմից: Կարողա Լևոնի մարդիկ են տենց արել, որ Սերժ Սարգսյանի անունը շահարկեն:

Նախ ես քեզ հարցնում եմ, ու դու անպատասխանատու տենց համոզված մի ասա Մասրսից եմ:
Էդ հարցում էլ ես սխալվում:Չէ Երեվանից եմ ու լավ էլ բոլորս տեսնում ենք ինչ ա կատարվում,
մի ոգեվորվիր:
Եթե թեկուզ այդպես ա, ՍՍ-ի ղեկավարած իշխանությունը իր համապատասխան մարմիններով ինչու չի կանխում նման դեպքերը, կամ բացահայտում ու ասում տեսեք ես չէի, անունս էին շահարկում:
Իսկ փաստն այն է, որ լցոնումներ տեղի են ունեցել: Ես քեզ ապացուցելու բան չունեմ, հատկապես մի բան, որ դու էլ շատ լավ գիտես ու ուզում ես կուրորեն բոլորին համոզես:

Ծիծաղս գալիս ա, երբ աջքովդ տեսածը համոզում են թե հալուցինացիա ա::D:D

Արսեն
19.02.2008, 22:27
"Մեծամասնություն" ասելով նայած ով ինչա հասկանում,ե թե Հայաստանի Հանրապետությունում մեծամասնությունը, օրինակ` 70 հոգինա, ուրեմն էլ ասելու չկա:

Եթե կեղծիքներ անողներն են մեծամասնությունը, ասելու բան շատերը կունենան...

Yellow Raven
19.02.2008, 22:28
Շանթը նայում եք?Սաղ տեղամասերում Սերժը մի 100 ձայն ավել ունի Լևոնից,ափսոս....

Գալաթեա
19.02.2008, 22:30
Populus-ի տնօրենը վստահ է Հայաստանի նախագահական ընտրությունների Exit poll ճշգրտության մեջ

22:22 | 19/ 02/ 2008

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Բրիտանական Populus սոցիոլոգիական ընկերության հիմնադիր-տնօրեն Էնդրյու Քուփերը վստահ է Հայաստանի նախագահական ընտրությունների Exit poll կրկնակի արդյունքների ճշգրտության մեջ։

Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում Քուփերը հայտարարեց, որ ընտրական տեղամասերից դուրս գալու պահին Populus-ի փորձագետների կողմից ընտրողների շրջանում անցկացրած հարցման պաշտոնական տվյալների և արդյունքների միջև եղած տարբերությունն այնքան էլ մեծ չի լինի։ «Ելքի պահին հարցումներ իրականացնելը հեշտ գործ չէ, բայց ես չեմ զարմանա, եթե տարբերությունը մեծ չլինի։ Սակայն մեր հաշվարկները դեռ շարունակվում են»,- ասաց նա։

Քուփերի խոսքով, արդեն հրապարակվել են տեղական ժամանակով ժամը 20։00-ի դրությամբ գրանցված Exit poll-ի տվյալները։

«Արդեն տեղեկություններ են ստացվել ընտրական տեղամասերի գրեթե կեսից, սակայն դրանցից մի քանիսը դեռևս տեղեկատվություն չեն հաղորդել»,- նշեց Քուփերը։

Populus-ի տնօրենը տեղեկացրեց, որ Հայաստանի հանրային հեռուստատեսության պատվերով իրականացրած Populus-ի հարցմանը մասնակցել է ավելի քան 12 հազար մարդ։

ՀՀ վարաչպետ Սերժ Սարգսյանը Exit poll-ի տվյալներով նախագահական ընտրություններում հավաքում է 57,01 տոկոս ձայներ։ Երեքշաբթի Երևանում այսպիսի տվյալներ է հրապարակել բրիտանական Populus ընկերությունը, որը Exit poll հարցումներ է անցկացրել Հայաստանի 126 ընտրական տեղամասերում։

Նախնական տվյալներով, երկրորդ տեղը զբաղեցնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հավաքել է 17,04 տոկոս ձայներ։

Երրորդ տեղում «Օրինաց երկրի» առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն է, որի համար Exit poll-ի տվյալներով քվեարկել է ընտրողների 14,6 տոկոսը, իսկ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը հավաքել է 5,98 տոկոս ձայներ։

Մյուս թեկնածուների հավաքած ձայները չեն գերազանցում 1,6 տոկոսը։

newsarmenia.am
-------------------------------------------------------------------------------------------------

Bold արածիս փոխարեն կարելի էր հանգիստ գրել - վարչապետի խնդրանքով:D

REAL_ist
19.02.2008, 22:39
Շանթը նայում եք?Սաղ տեղամասերում Սերժը մի 100 ձայն ավել ունի Լևոնից,ափսոս....
մեկում բայց մի 200 ով ավել էր, Նոյեմբերյանն էր ոնցոր, չէին հասնրե կեղծեյն երևի

Նորմարդ
19.02.2008, 22:39
Populus-ի տնօրենը վստահ է Հայաստանի նախագահական ընտրությունների Exit poll ճշգրտության մեջ
Bold արածիս փոխարեն կարելի էր հանգիստ գրել - վարչապետի խնդրանքով:D
Կամ փողերով:lol

Guetta
19.02.2008, 22:40
Նախ ես քեզ հարցնում եմ, ...
Նախ դու իրավունք չունես ինձ անկապ հարց տաս:

Իսկ ընտրությունների հետ կապված - քո կարծիքնա, հիմա խոսքի ազատ իրավունքա, կարաս արտահայտես քո կարծիքը:

Միևնույնն է, ես մնում եմ իմ կարծիքին, որ Լևոնի համախոհները ամեն ինչ արել են, և դեռ ուզում են անել, որ ընտրությունները պղտորեն: Նույն լցոնումներնել են Լևոնականները արել:

Dragon
19.02.2008, 22:41
Այնքան հարցը չէր անկապ, որքան քո պատասխանը: Իրավու՞նք, նախորոք իրավունք պիտի խնդրենք հարց տալու համար:
Իրավունքից մի խոսա, հատկապես երբ դիզինֆորմացիա ես տարածում:
Էթե մոլեռանդությունդ հաղթահարես ու ավելի խոհեմությամբ կարդաս գրառումներս կտեսնես, որ ես ոչ մեկի չեմ զրպարտում, որեվէ անձնական կարծիք որեվէ թեկնածու օգտին չեմ ասում:
Լավ ա ասիր, չգիտեի էդ ինչ բան ա խոսքի ազատություն: Իսկ գիտես էլ ինչ ազատություններ կան........
Արդեն պարզ երեվում է առաքելությունդ, որը հաստատ կձախողվի ու միայն մյուսների զայրույթը կառաջացնի, եթե շարունակես խելամտությունից դուրս բաներ ասել: Հավատացնում եմ չես համոզի քո կարծիքը, թե լցումներ չեն եղել, իսկ դու սկզբում հենցայդ էիր գրել, հերքել, որ առհասարակ նման բան եղել ա, անկախ թե ում համար:

Էլի եմ կրկնում ես ասել եմ լցոնումներ ու կաշառքներ են եղել, թե ում օգին ում էր ձեռնտու, թողնում եմ յուրաքանչյուրի դատողությանը ու երեվակայությանը, մեղմ ասած մտքի թռչքին:

Yellow Raven
19.02.2008, 22:41
Սենց անարդարություն էլ լինի,հուսանք գոնե Սերժը միանգամից չի անցնի:

Հայ տղա
19.02.2008, 22:43
Մտեք նայեք :angry http://www.elections.am/

Սերխիո
19.02.2008, 22:44
մեկում բայց մի 200 ով ավել էր, Նոյեմբերյանն էր ոնցոր, չէին հասնրե կեղծեյն երևի

փաստորեն լևոնականներն են կեղծում ?


բայց ,որ մի տեղ լևոնը 0 ձայն ուներ ետ արդեն փաստ ա:)

REAL_ist
19.02.2008, 22:45
Միևնույնն է, ես մնում եմ իմ կարծիքին, որ Լևոնի համախոհները ամեն ինչ արել են, և դեռ ուզում են անել, որ ընտրությունները պղտորեն: Նույն լցոնումներնել են Լևոնականները արել:
իշխանություննել ոստիկանության հետ միասին կանգնած նայում են ու թողում են որ Լևոնի մարդիք լցոնումներ անեն:o դու ետ ոնց ես պատկերացնում


փաստորեն լևոնականներն են կեղծում ?
բա դու քո ասածին հավատում ես Պետրոս ջան:)

Գալաթեա
19.02.2008, 22:46
Միևնույնն է, ես մնում եմ իմ կարծիքին, որ Լևոնի համախոհները ամեն ինչ արել են, և դեռ ուզում են անել, որ ընտրությունները պղտորեն: Նույն լցոնումներնել են Լևոնականները արել:

Դուք ինչի Հայլուր չեք վարում? :)
Թե վարում եք? :think :D

Հայ տղա
19.02.2008, 22:46
Ընտրության առդյունքների օնլայն ռեժիմ , նայեք http://www.elections.am/

Սերխիո
19.02.2008, 22:48
Վահան ջան ,քո ասածից էր այդպես թվում ,այսինքն որտեղ կեղշել են ՍՍ 100 ձայնով էր ավել ,որտեղ չէին կեղծել 200 , այսինք Լևոնակնները այտեղ չին հասցրել լցոնեին ,որ բալանսը իջացնեին մոտ 100 -ի :

քո գրածի հիման վրա եմ ասում

Հ.գ.
համել նեռվերդ պահի ,դեռ ֆուտբոլ ունենք

Հաղթելու ենք Ռոմային

REAL_ist
19.02.2008, 22:50
չե այ ցավդ տանեմ ասում եմ մենակ մի տեղ էր որ Լևոնը 200 ով ավել էր

գոնե ֆուտբոլը կրենք թե չե գնալով հիասթափվում եմ ես մեր պետություն կոչվածից

Barça
19.02.2008, 22:51
մեկում բայց մի 200 ով ավել էր, Նոյեմբերյանն էր ոնցոր, չէին հասնրե կեղծեյն երևի
դե որ Վանոն Նոյեմբերյանցի չլներ կարողա և արդյունքը այլ լիներ.

Guetta
19.02.2008, 22:51
իշխանություննել ոստիկանության հետ միասին կանգնած նայում են ու թողում են որ Լևոնի մարդիք լցոնումներ անեն:o դու ետ ոնց ես պատկերացնում

Այսպես- մի քանի հոգով գալիս են ու բյուլետենում համար 8-ի դիմաց քվեարկած արդեն, կրկնում եմ- համար 8, ու գցում արկղի մեջ, ինչքան էլ գցեն- էլի բանա, արդեն սևացրեցին ...

Ավելացվել է 1 րոպե անց

Դուք ինչի Հայլուր չեք վարում? :)
Թե վարում եք? :think :D

Դուք ինչի Լևոնի նախընտրական շտաբի ղեկավարը չեք աշխատում... :)
Թե աշխատում եք? :think :D

REAL_ist
19.02.2008, 22:54
բա ոստիկանությունը ինչա անում ետ ժամանակ հանձնաժողովի հետ միասին
կարողա Գյումրիում էլ են Լևոնի մարդիկ կաշառք բաժանում վրեքներս խաբար չկա, ասա իմանանք

Նորմարդ
19.02.2008, 22:55
Այսպես- մի քանի հոգով գալիս են ու բյուլետենում համար 8-ի դիմաց քվեարկած արդեն, կրկնում եմ- համար 8, ու գցում արկղի մեջ, ինչքան էլ գցեն- էլի բանա, արդեն սևացրեցին ...

Ավելացվել է 1 րոպե անց


Դուք ինչի Լևոնի նախընտրական շտաբի ղեկավարը չեք աշխատում... :)
Թե աշխատում եք? :think :D
8-ը Սերժը չէ՞ր:o

Guetta
19.02.2008, 22:56
Կարողա, խի չի կարող... Լևոնը փողից լավ-լավա... վախտին էնքանա կուտակել....

Սերխիո
19.02.2008, 22:56
մեկում բայց մի 200 ով ավել էր, Նոյեմբերյանն էր ոնցոր, չէին հասնրե կեղծեյն երևի

հա հիմա պարզ դարձավ , բայց միտքդ թերի ես գրել ուղղակի ,ապակողմնորոշում ա;)

Նոյեմբերյանում կեղծել չի լինի , եթե իրենք չկեղծեն

վանոի զեմլյակներնն են :angry

Guetta
19.02.2008, 22:57
Այո 8-ը ՍԵՐԺՆ էր, հենց հատուկ Սերժի օգտին քվեաթերթիկներ կգցեն արկղի մեջ` որ ցույց տան յակոբի Սերժի մարդիկ են:
Դա շատ հայտնի տեխնոլոգիայա, նորություն չէ:

Modigliani
19.02.2008, 22:59
ամենակայֆն էն ա, որ Արթուրը Շանթի տվյալներով համարյա ամեն տեղամասում ուղիղ 11 ձայն ուներ :D

Գալաթեա
19.02.2008, 22:59
Դուք ինչի Լևոնի նախընտրական շտաբի ղեկավարը չեք աշխատում... :)
Թե աշխատում եք? :think :D

Պատիվ կհամարեի:

REAL_ist
19.02.2008, 23:01
Կարողա, խի չի կարող... Լևոնը փողից լավ-լավա... վախտին էնքանա կուտակել....
ներկաներից տասնապատիկ անգամ քիչ;) չնայած էլի լավ հավեսով թալանել են

Guetta
19.02.2008, 23:03
Ուրեն Արթուրի և Վահանի համակիրները?

Dragon
19.02.2008, 23:05
Այո 8-ը ՍԵՐԺՆ էր, հենց հատուկ Սերժի օգտին քվեաթերթիկներ կգցեն արկղի մեջ` որ ցույց տան յակոբի Սերժի մարդիկ են:
Դա շատ հայտնի տեխնոլոգիայա, նորություն չէ:

Ու էդ Սամվել Ալլեքսանյանի/Լֆիկի/ քրոջ որդին ա անում: Լեդիին լսելե է որ ԼՏՊ-ի հետ ա Լֆիկի մասին չգիեի::o

Մտքերդ մեկը մյուսից հանճարեղ են::hands:hands

Guetta
19.02.2008, 23:07
1. Ու էդ Սամվել Ալլեքսանյանի/Լֆիկի/ քրոջ որդին ա անում: Լեդիին լսելե է որ ԼՏՊ-ի հետ ա Լֆիկի մասին չգիեի::o

2. Մտքերդ մեկը մյուսից հանճարեղ են::hands:hands

1. Փաստորեն դու համոզված ես, որ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին լցոնումա կատարել...
2. Ես հանճար չեմ, բայց կոմպլիմենտի համար` շնորհակալություն:

Նորմարդ
19.02.2008, 23:08
Այո 8-ը ՍԵՐԺՆ էր, հենց հատուկ Սերժի օգտին քվեաթերթիկներ կգցեն արկղի մեջ` որ ցույց տան յակոբի Սերժի մարդիկ են:
Դա շատ հայտնի տեխնոլոգիայա, նորություն չէ:
Լավ ա չես ասում մի հատ էլ սերժի օգտին ագիտացիա կանեն ընտրությունից մի օր առաջ:D
Հետաքիքրի ա դու քո ասածին հավատում ե՞ս:think

Ավելացվել է 2 րոպե անց

1. Փաստորեն դու համոզված ես, որ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին լցոնումա կատարել...
2. Ես հանճար չեմ, բայց կոմպլիմենտի համար` շնորհակալություն:
Քոչարյան Ռոբերտի օգտին նշված դեպուտանտի կատարած լցոնումը անձամբ եմ տեսել:)
Չի բացառվում, որ այսօր էլ է լցոնում կատարվել, չնայած այսօր չեմ տեսել:)