PDA

Դիտել ողջ տարբերակը : Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն



Էջեր : 1 [2]

Ծով
19.02.2008, 23:11
Չգիտեմ դուք ոնց, բայց ես վաղը գնում եմ Մատենադարան իմ ձայնին տեր կանգնելու, իրանք սկսեցին ուժ կիրառել, թող ուրեմ չկասկածեն, որ պատասխանը շատ ավելի դաժանա լինելու...........Բոլորս դեպի Մատենադարան...............
Միացե՛ք հայե՛ր...
Էս խեղկատակության վերջը տանք...
Բոլորս դեպի ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ...
Քիչ առաջ խոսել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից մեկի հետ /Վայոց ձորի/..տրամադրությունը կիսվել ա...
1.Նախ ուրախ են:)..արդեն պարզ ա՝ ինչու...
Բացի այդ պայքարի հիմքը ունեն ու խախտումները ավելի շատ են, քան Սերժի տոկոսները և հստակ փաստեր կան արդեն...
2. Տխուր, որ էսօր ժողովրդի զգալի մասը ստիպված է լինելու դիմանալ հեռուստատեսային խեղկատակությանը...

Guetta
19.02.2008, 23:13
Նորմարդ, եթե չգիտես ես քեզ ասեմ, որ ընտրությունների ժամանակ, ընդդիմության կողմից կա մշակված տեխնոլոգիա (նորություն չէ!)- ընդդիմադիր տվյալ թեկնածուի մարդիկ մտնում են ընտրատարածք և իշխանական թեկնածուի անունով "պտիչկա" արված թերթիկներ նետում արկղի մեջ: Նույնն էլ վերաբերում է կռիվներին, ծեծին:

Մարդ պետքա միակողմանի չդատի, պետք չէ Լևոնին ՍՈՒՐԲ դարձնել:
Ի դեպ, չկա մի երկիր, որտեղ ընտրությունները անցնում են կատարյալ, ամեն տեղել խախտումներ լինում են!

Dragon
19.02.2008, 23:14
Օֆֆ, հոգնեցի էս օֆֆտօպ գրառուներից, ես թեման լրիվ ուրիշ բան սարքեցինք,:viannen_14: ուր են մոդերները մի հատ մաքրեն, վերադարձնեն իր սկզբնական նշանակությանը

REAL_ist
19.02.2008, 23:16
Նորմարդ, եթե չգիտես ես քեզ ասեմ, որ ընտրությունների ժամանակ, ընդդիմության կողմից կա մշակված տեխնոլոգիա (նորություն չէ!)- ընդդիմադիր տվյալ թեկնածուի մարդիկ մտնում են ընտրատարածք և իշխանական թեկնածուի անունով "պտիչկա" արված թերթիկներ նետում արկղի մեջ: Նույնն էլ վերաբերում է կռիվներին, ծեծին:

Մարդ պետքա միակողմանի չդատի, պետք չէ Լևոնին ՍՈՒՐԲ դարձնել:
Ի դեպ, չկա մի երկիր, որտեղ ընտրությունները անցնում են կատարյալ, ամեն տեղել խախտումներ լինում են!դու էլ ընդունի որ տենց մաշտաբներով կեղծիքները ավելի հավանական են

Մանե
19.02.2008, 23:16
Ի դեպ, չկա մի երկիր, որտեղ ընտրությունները անցնում են կատարյալ, ամեն տեղել խախտումներ լինում են!
Լաավ էլի,էլ չեմ դիմանում:angry:aaa:aaa
Չեմ ջոկում,էս էլ թազա արդարացում ա՞:angry:angry:angry
Էդ որ երկրում են ձայները 40 տոկոս կեղծում:aaa:angry:angry

Սերխիո
19.02.2008, 23:17
Մարդ պետքա միակողմանի չդատի, պետք չէ Լևոնին ՍՈՒՐԲ դարձնել:


Սխալվում ես , Սուրբ Լևոնը առաքինի է . . .
Նա ազգի փրիկչին է , նա եկել է մարտիրոսանալու մեր ազգի համար , հետ հայ առաքելական եկեղեցին իրա անունով տոն կընդունի:D;)

Artgeo
19.02.2008, 23:17
Ընտրությունները 20.00-ին ավարտվել են։ Հետագա քննարկումները կարող եք շարունակել այլ թեմաներում։ Առանց իրար վիրավորելու։ Ցանկացած այդ տիպի գրառում խստագույն կպատժվի։

Մելիք
19.02.2008, 23:22
Բայց մի՛ բացառիր, որ ես էլ ԺՈՂՈՎՐԴԻ հաղթանակն եմ տոնում:);),
Ժողովուրդը արդեն պարտվելա էն օրը, երբ հնարավոր դարձավ արդեն գահընկեց արված ավազակապետի վերադարձը, մյուս ավազակապետին գահընկեց անելու համար:
Ու չնայած արդեն պարզ ա, որ նրա մոտ չստացվեց, բայց փաստը, որ ցանկացած բան կարելի ա մարսել ու դեռ իբրև ազգի փրկիչ վերադառնալ քաղաքական հրապարակ, վերջնականապես բարոյազրկեց էս ժողովրդին, էնպաս որ ուզումա Լևոնն էլ հաղթի, ուզումա պողոսը, գնացողը գիտի, որ իրա թալանած գումարները հերիքելու են ձիթենու ճույուղեր գնելու ու իր համար պսակ պատրաստելւ համար:
Էս ընտրությունները հայկական ոգու վախճանն էին:
Շուտով կկորցնեք էս պետությունը: