Դիտել ողջ տարբերակը : Պետականության ուժեղացում ու հզորացում
Ըստ ձեզ ի՞նչ քայերի պետք է դիմել Հայաստանի Հանրապետության պետականության հզորացման և ուժեղացման համար։ Այս հարցը ավելի քան հրատապ է ներկայիս ազգային ինքնագիտակցության ճգնաժամի ու պետականության հիմնական ինստիտուտների վարկաբեկված և ոտնահար եղած ժամանակներում։
Ապազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող պետությունը ուժեղացնել նշնակում է թուլացնել ազգին:
Այնպես որ պետության ուժեղացումը հրատապ չի: Հրատապ է պետության հիմքում ընկած գղափարախոսության փոփոխությունը
Marduk, Հայաստանի պետականությունն ուժեղացնելն ու հզորացնելը չի նշանակում ուժեղացնել ապազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող ինչ-որ քաղաքական գործիչների։ Կարծում եմ, որ պետականությունն ուժեղացնելն ու հզորացնելը առաջին հերթին հենց լավագույն ազգային գաղափարախոսություն մշակելու մեջ է։
Այնպես որ հարցադրումն իրոք շատ կարևոր ու հրատապ է։
Ըստ ձեզ ի՞նչ քայերի պետք է դիմել Հայաստանի Հանրապետության պետականության հզորացման և ուժեղացման համար։ Այս հարցը ավելի քան հրատապ է ներկայիս ազգային ինքնագիտակցության ճգնաժամի ու պետականության հիմնական ինստիտուտների վարկաբեկված և ոտնահար եղած ժամանակներում։
ունենք են, ինչ որ պետք ե ունենինք
:think անհատները կարող են որոշ չափով արագացնել (կամ դանդաղեցնել ) պատմության ընթացքը , բայց ոչ ավելին .
Իսկ ընդհանուր առմամբ պետք է հասկանալ, ընդունել և շարժվել համամարդկային արժեքներով:Պետք է ազատվել ամեն տեսակ գաղափարական կապանքներից, լինեն դրանք ազգային թե "ապազգային" եվ որպես պետական ստրատեգիա ընդունել ընդամենը մեկ բան (սկզբի համար)
ընդունել այնպիսի օրենքներ, որոնք պետության քաղաքացիների մեծ մասը ընդունում են, և հարգում, լինեն դրանք տրամաբանական թե անտրամաբանական, խելամիտ թե անխելք; կարևորը, որ քաղաքացիների մեծ մասը (պարզ քվեարկությամբ) էտ օրենքը համարեն արհրաժեշտ և դա ոչ միայն կատարեն, այլև պաշտպանեն: Թօղ սկզբի համար լինեն մի քանի օրենքներ -ասենք
»Հայաստանի հանրապետությունում արգելվում է մարդ ուտել»:)
Մնացածը մանր մունր բաներ են, և հիմնականում ածանցված սրանից
Կարծում եմ, որ պետականությունն ուժեղացնելն ու հզորացնելը առաջին հերթին հենց լավագույն ազգային գաղափարախոսություն մշակելու մեջ է։
Իմ ասածն էլ այն է որ պետք է նոր գաղափարներ, այլ ոչ թե ինչ որ մեխանիկական լավացումներ: Հետո ի՞նչ եթե ասենք ուժեղանա հարկահանությունը: Դրանից ինձ ինչ օգուտ եթե այդ հարկը չի ծառայելու բնակչության շահերին
ընդունել այնպիսի օրենքներ, որոնք պետության քաղաքացիների մեծ մասը ընդունում են, և հարգում, լինեն դրանք տրամաբանական թե անտրամաբանական, խելամիտ թե անխելք; կարևորը, որ քաղաքացիների մեծ մասը (պարզ քվեարկությամբ) էտ օրենքը համարեն արհրաժեշտ և դա ոչ միայն կատարեն, այլև պաշտպանեն:
պարզ քվեարկությամբ ժողովուրդը արհամարեց սահմանադրական հանրաքվեն: այսինքն հիմա մենք չունենք լեգիտիմ սահմանադրություն: սկսենք օրինակ այդ հարցից: Արդյո՞ք մեզ պետք է սահմանադրություն որը ՄԵՐԺՎԱԾ է ժողովրդի կողմից
պարզ քվեարկությամբ ժողովուրդը արհամարեց սահմանադրական հանրաքվեն: այսինքն հիմա մենք չունենք լեգիտիմ սահմանադրություն: սկսենք օրինակ այդ հարցից: Արդյո՞ք մեզ պետք է սահմանադրություն որը ՄԵՐԺՎԱԾ է ժողովրդի կողմից
Ես կսկսեի են հարցից, թե
-ժոգովուրդ ջան, քեզ ընդհանրապաես սահմանադրություն պե՞տք է; Այլ կերպ ասած դու քո արօօրյա կյանքում , թեկուզ 100 տարին մեկ, կիռառու՞մ ես էտ լոզունգներով լեցուն բրոշյուրը, թե չէ՞ :
Իմ կարծիքն են է, որ դա ինչ որ մի գիտական թեզերի ժոգովածու է Հայաստանում, և ուրիշ ոչինչ; այսինքն պետության եվ ժողովրդի կյանքում էտ ձեռնարկը ոչ մի համահասարակական արժեք չունի և չի էլ կարող ունենալ տեսանելի ապագայում :)
Ապազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող պետությունը ուժեղացնել նշնակում է թուլացնել ազգին:
Պետության մասին խոսք չի եղել։ Խոսքը պետականության մասին է։ Այն պետք է հզորանա և ուժեղանա անկախ այս կամ այն քաղաքական գործչից ու խմբավորումից։
Պիտի հզորանան պետականության հիմք կազմող ինստիտուտներն ու գաղափարները։ Մարդու իրավունքներ, ընտանիք, սեփականություն, օրենքի գերակայություն և այլն։
Հայաստանի համար նաև Հայ առաքելական եկեղեցի։
Հայաստանի համար նաև Հայ առաքելական եկեղեցի։
Հայ առաքելական եկեղեցու մասին չխոսենք էլի :[
Պիտի հզորանան պետականության հիմք կազմող ինստիտուտներն ու գաղափարները։ Մարդու իրավունքներ, ընտանիք, սեփականություն, օրենքի գերակայություն և այլն։
դրա համար` կներեք, որակ է հարկավոր,
StrangeLittleGirl
04.10.2006, 19:27
Հայաստանի համար նաև Հայ առաքելական եկեղեցի։
ու՜ֆ :(
ազգերը գոյատեւում են կամ` քանակով, կամ` որակով, իսկ ինչն ունենք մենք՞... :think
Հայ առաքելական եկեղեցու մասին չխոսենք էլի :[
Բա ինչի՞ մասին խոսենք, եթե մեր երկրում ինչ որ բան այնպես չէ, մենք մտածում ենք, որ հարկավոր ա շտկել, էդ դեպքում ինչու՞ ենք ուղղակի մեզնից դեն վանում մեր եկեղեցին, եթե այնտեղ ինչ որ բան նույնպես այն չէ: Մենակ պետության ու ազգի մասին խելոք բաներ խոսելով հարցեր չեն լուծվում, պետք ա ազգային բոլոր շերտերի ու բոլոր ինստիտուտների վրա ուշադրություն դարձնել: Իսկ Հայ Առաքելական Եկեղեցին էդ կարևոր ինստիտուտներից ա: Ի՞նչ ենք մեք անում, երբ նկատում ենք եկեղեցու թերությունները, փախչում ենք դեպի օտարամուտ աղանդները, որոնք հիմնականում քրիստոնեության աղավաղված ծայրահեղական տեսակետներն են արտահայտում, կամ թաքնվումենք անհավատության ետևում: Ճի՞շտ ելքեր են:think
Բա ինչի՞ մասին խոսենք, եթե մեր երկրում ինչ որ բան այնպես չէ, մենք մտածում ենք, որ հարկավոր ա շտկել, էդ դեպքում ինչու՞ ենք ուղղակի մեզնից դեն վանում մեր եկեղեցին, եթե այնտեղ ինչ որ բան նույնպես այն չէ: Մենակ պետության ու ազգի մասին խելոք բաներ խոսելով հարցեր չեն լուծվում, պետք ա ազգային բոլոր շերտերի ու բոլոր ինստիտուտների վրա ուշադրություն դարձնել:
Այո, ինչ որ բան այդպես չի; Սակայն ես այլ կարծիքի եմ:
Հայաստանի իր պատմուտյան մեջ դեր չէր մտել կապիտալիստական ֆորմացիայա: 20 թվից հետո միանգամից անցում կատարվեց ֆեոդալականից դեպի մի ինչ որ անկապության; 88-90 թվերին տեգի ունեցավ արաջին բուրժուական հեղափոխությունը և կատարվեց սեփականություն վերաձևում;Արաջ եկավ բուրժուազիա, որը սակայն գտնվում ե ամենօրյա պայքարի մեջ ֆեոդալների և "իշխանիկների"հետ; էտ հեղափոխությունը դեր չի ավարտվել; Այժմ մենք գտնվում ենք էտ փուլի համեմատական ստաբիլիզացիոն փուլում, սակայն քանի որ շատ հետ ենք ընկած ընդհանուր համաշխարային զարգացումներից, ապա էտ , և երևի մյուս հաջորդ փուլերը անցնենք ավելի արագ , և հետևաբար ավելի ցնցումներով լի, քան եղել ե եվրոպայում:
Իսկ էտ փուլերում, պատմությունը ցույց է տվել, որ եկեղեցու դերը գնալով փոքրանում ու փոքրանում է: Այսինքն պետք չէ մեր եկեղեցուց պահանջել են, ինչ որ նա օբեկտիորեն չի կարող անել:
երևի մյուս հաջորդ փուլերը անցնենք ավելի արագ , և հետևաբար ավելի ցնցումներով լի, քան եղել ե եվրոպայում:
այստեղ կարեւոր է, որ մենք այդ փուլերը անցնենք` Եվրոպայի "կոնտեքստում",