PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինքնագիր

StrangeLittleGirl
18.02.2008, 23:20
Ուշադրություն. Թեման պարունակում է ցենզուրայից դուրս բառեր, արտահայտություններ, ոչ նորմային բառապաշար: Թեմայի ընթերցումը շարունակեք միայն այն դեպքում, եթե համաձայն եք նման գրառումներ կարդալ:

Կարդու՞մ եք: Ի՞նչ կարծիքի եք: Էս էլ կայքը (http://inknagir.org):

Տրիբուն
12.09.2008, 10:40
Կարդու՞մ եք: Ի՞նչ կարծիքի եք: Էս էլ կայքը (http://inknagir.org):
Չէի կարդում, կարդացի:

Շատ բարձր կարծիքի եմ: Շատ եմ հավանում հատկապես Պոեզիա բաժինը: Բաժնում ենթաբաժին կա, բանաստեղծություններ: Կարդում եմ օրական մի քանի անգամ, ու գեղագիտական հաճույք եմ ստանում:

մերին շռում էր պոդյեզդում ուուուհու
մերին դնում էր արեւային ակնոց
մերին ուտում էր խնձոր կարմիր
բայց կառլսոնը չէր վերադառնում

Իսկ ահա, թե ինչ կարծիք ունի ինքնագրային պոետը պոեզիայի մասին

Պոեզիա

Իմ ողջ պոեզիան
կրծքերիդ միջեւ է
կրծկալ ես հագնում
դառնում եմ
արգելված պոետ։

Կարծում եմ, որ պետք է մտցնել դպրոցական ծրագրի մեջ, չորրորդ դասարանից:

զու-զու-զուգարան հանգստի վայր դու
հոգեկան
զու-զու-զուգարան տուտուզների դու
հոգեբան

Այս լիրիկական տողերը, հանգիստ կարող են որևէ երգի բառեր դառնալ:

Ձայնալար
12.09.2008, 10:43
Չէի կարդում, կարդացի:

Շատ բարձր կարծիքի եմ: Շատ եմ հավանում հատկապես Պոեզիա բաժինը: Բաժնում ենթաբաժին կա, բանաստեղծություններ: Կարդում եմ օրական մի քանի անգամ, ու գեղագիտական հաճույք եմ ստանում:

Իսկ ահա, թե ինչ կարծիք ունի ինքնագրային պոետը պոեզիայի մասին

Կարծում եմ, որ պետք է մտցնել դպրոցական ծրագրի մեջ, չորրորդ դասարանից:

Այս լիրիկական տողերը, հանգիստ կարող են որևէ երգի բառեր դառնալ:

:D Էդտեղ բոլոր գործերն են զուգարանային թեմաներով, թե՞ ուղղակի լավ ծաղկաքաղ էիր արել:
Ես մեռա :D

impression
12.09.2008, 10:45
Այս լիրիկական տողերը, հանգիստ կարող են որևէ երգի բառեր դառնալ:

Կարծեմ հենց երգերի բառեր են, որ կան :D
достучатся до сук-ը չի՞
համամիտ եմ, Ինքնագրի ահավոր մեծ մասը կարդալու բան չի :D

Տրիբուն
12.09.2008, 10:49
Մի հատ պոետ կա Ինքնագրում, Կիլիկյան: Ինչ-որ բառեր ու տերմիններ է գտնում (Պոեզիա, Ջերմոցային էֆեկտ, Ինֆլյացիա, Կամուֆլյաժ, Խարակիրի, Մակիյաժ, Անեմիա) ու դրանց վերաբերյալ քառատողեր է գրում:

Հիմա, եթե Կիլիկյանը պոետ է, ապա, մեր բակի խելառ Տիկոյի անունը, որը դասականների գործերի վրա իմպրովիզներ էր անում, պիտի հայ պոեզիայի պատմության մեջ ոսկե տառերով գրվի:

Տիկոյի իմպրովիզներից.

Անուշ, այ Անուշ
ոռդ մտնի փուշ

Ավելացվել է 3 րոպե անց

:D Էդտեղ բոլոր գործերն են զուգարանային թեմաներով, թե՞ ուղղակի լավ ծաղկաքաղ էիր արել:
Ես մեռա :D
Ծաղկաքաղ անելու կարիք առանձնապես չկա, հենց մտնում եք էջն ու առաջին զգացողությունը ամենուրեք տիրող գարշահոտությունն է:

Ի միջի այլոց, գիտակներին հարցնենք, թե այս ժանրը ինչպե՞ս է կոչվում - այլընտրանքային պոեզիա, ավանգարդիզմ, պրոգրես, տեխնո հաուս ...

Ավելացվել է 7 րոպե անց

Կարծեմ հենց երգերի բառեր են, որ կան :D
достучатся до сук-ը չի՞
համամիտ եմ, Ինքնագրի ահավոր մեծ մասը կարդալու բան չի :D
Դե փոքր մասից մի երկու մեջբերում կանեք, որոնք կարդալու բան եք համարում: Օրինակ ես մեկը գտա

Խոհիկ օվկիանի ափին

Մարդն այս աշխարհը դարձնում է
մի հսկա, հսկա
կանալիզացիա։
Եվ իր արարքը
որակում որպես
գլոբալիզացիա

Լուրջ միտք է: Բան չունեմ ասելու: Բայց ավելի շատ քաղտնտեսության ոլորտին է պատկանում, քան պոեզիայի:

տեսիլք
12.09.2008, 19:19
Առաջ էի կարդում, երբ դեռ ինքը բնագրային կարգավիճակում էր... Էն ժամանակ դեռ ավելի զանազանություն կար, թե' նյութերի և թե' մասնակիցների առումով, բայց միշտ էնպիսի տպավորություն էր, ոնց որ ցլիկներին հանել են, որ իրենց առաջին գարունը դիմավորեն. տռճիկ տան աջ ու ձախ, որ ողջ ձմեռը կուտակված էներգիան մեջներից դուրս հանեն: Բայց դե ժամանակի ընթացքում էս կարգի «գրականությունը» կկորցնի իր հետաքրքրությունը ու ընթերցողներին, քանի որ ազատ գրականություն չի նշանակում բռնազբոսիկ գրականություն:

Գալաթեա
12.09.2008, 20:56

Ես ինքս Ինքնագրի Բնագիր "վախտերով" էնտեղ տպագրվել եմ, ու կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ տռճիկ տվող ցլիկի հոգեվիճակում ինձ բնավ չեմ զգացել։ Ու կային էնտեղ հեղինակներ, որ իրենք էլ հաստատ գարուն չէին դիմավորում։

Համամիտ եմ, կար էդ ամսագրում շատ աղբ, որի հեղինակները Ձեր նկարագրածի տակ կանցնեն։ Պարզապես կխնդրեի չընդհանրացնեիք։

տեսիլք
12.09.2008, 21:13

Համամիտ եմ, որ կային նկարագրածս կատեգորիայից դուրս հեղինակներ, ու ամենևին էլ մտադիր չէի ընդանրացնելու: Եկեք «միշտ»-ին ձևափոխենք «հաճախ»-ով;)

Գալաթեա
12.09.2008, 21:39
Համամիտ եմ, որ կային նկարագրածս կատեգորիայից դուրս հեղինակներ, ու ամենևին էլ մտադիր չէի ընդանրացնելու: Եկեք «միշտ»-ին ձևափոխենք «հաճախ»-ով;)

Շնորհակալ եմ ;)

Ես օրինակ շատ էի հավանում Օ՛ Ջալոյանցի գործերը։ Հիշում ե՞ք իրեն։ Առաջին համարներում էր տպագրվում Բնագրի :) Շատ հավեսին հումոր ուներ :)

տեսիլք
12.09.2008, 21:49
Շնորհակալ եմ ;)

Ես օրինակ շատ էի հավանում Օ՛ Ջալոյանցի գործերը։ Հիշում ե՞ք իրեն։ Առաջին համարներում էր տպագրվում Բնագրի :) Շատ հավեսին հումոր ուներ :)

Իրեն ինչ-որ տեղը չեմ բերում, բայց բավականին տպավորիչ էին Տիգրան Փարսիլյանի գործերը:

Տրիբուն
12.09.2008, 23:38
Շնորհակալ եմ ;)

Ես օրինակ շատ էի հավանում Օ՛ Ջալոյանցի գործերը։ Հիշում ե՞ք իրեն։ Առաջին համարներում էր տպագրվում Բնագրի :) Շատ հավեսին հումոր ուներ :)
Գալ, անձամբ իմ, դիլետանտիս տեսանկյունից.

Եթե որևէ մեկը որոշել է արժանանալ գրողի բարձր կոչմանը, ապա պիտի հաշվի առնի, թե իր գրածները ինչ հետևանք են ունենում: Գրականությամբ սերունդներ են դաստիարակվում: Գրականությունը մեր մշակույթի մի մասն է: Մարդիկ որ մի բան գրում են, իրենց ներդրումն են ունենում մեր մշակութային ժառանգության մեջ:

Հիա, ես ասենք կարդում եմ բնագիրն ու ինքնագիրը: Հա ասեքն, մի երկու հատ էլ նորմալ գործ գտա, որ տարբերվում է մնացածից: Բայց ընդհանուր առմամբ, նման մոտեցումը գրականության նկատմամբ կյանքի իրավունք ունի թե՞ ոչ: Իմ համար պոեզիա բառն արդեն լուրջ հոգևոր նշանակությունը ունի: Իսկ ինքնագրում բացում ես պոեզիա բաժինը ու առաջին բառերը, որ տեսնում ես, զու-զու-զու, շռռռռռռ-ն ա:

Գալաթեա
13.09.2008, 00:01

Տրիբուն ձյա, գիտես, որ տառ առ տառ կարծիքդ կիսում եմ՝ կապված ներկայիս զուգարանային գրականության գարշահոտի հետ։ Կարդացել ես երևի Վիոլետի էջում գրածներս։

Գրականությունը պետքա իր մեջ մաքրող, ազնվացնող, զտող տարր կրի։ Հակառակ դեպքում իր դերը դառնում է անիմաստ։ Թքել եմ ես գրական էն գործի վրա, որ պետքա իմ հայհոյանքների պաշարը մենակ մեծացնի։ Դա ես մեր քուչում հինգ րոպե ավել կանգնելով էլ կսովորեմ։

Պարզապես Բնագրում կային էրեխեք, որ իսկապես լավն էին, ջան, ու իրանք էդ ընդհանուր աղբի մեջ կորում էին։ Իրենց գրածներից նույն հոտն էր գալիս։ Իսկ իրենց մի բան էր պետք. որ իրենց կարդան, գնահատեն։ Գիտես, մեր օրերում գրականությունը պահանջարկ չունեցող ապրանքա։

Դրա համար էլ՝ ում խելքին ինչ բրթի՝ "տուլիտա անում" :)

Վարպետ
13.09.2008, 00:06

Ես չեմ հասկանում, Լիլկին, դառագայա:) Դու իմ` քեզ ուղղված գրառումները քոփի չես անում ուորդ ֆայլի մեջ ու ամեն օր կարդում?;) Էլի սկսեմ բմբուլիկներդ բզկտել?:)) Էն ժամանակ բայց համեստ էիր ավելի~ :D

Գալաթեա
13.09.2008, 00:09
Էլի սկսեմ բմբուլիկներդ բզկտել?:)) Էն ժամանակ բայց համեստ էիր ավելի~ :D

Բզկտի տեսնեմ :) Այ բմբուլաբզկտիչ :P

Ես հա էլ համեստ եմ :oy

Վարպետ
13.09.2008, 00:11
Բզկտի տեսնեմ :) Այ բմբուլաբզկտիչ :P

Ես հա էլ համեստ եմ :oy

Տես` բաժին "Վիոլետ Գրիգորյան" :)) Թե չէ իմ մոտ դեժավյու ա արդեն սկսվում :D

Գալաթեա
13.09.2008, 00:13
Տես` բաժին "Վիոլետ Գրիգորյան" :)) Թե չէ իմ մոտ դեժավյու ա արդեն սկսվում :D

Հա, բայց էնտեղ մենք համաձայնության ենք եկել...այսինքն դու ինձ հետ համաձայնել ես :P

Վարպետ
13.09.2008, 00:16
Հա, բայց էնտեղ մենք համաձայնության ենք եկել...այսինքն դու ինձ հետ համաձայնել ես :P
Հա? :o Իսկ իմ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ ես այնտեղ ստեղծել եմ մի այնպիսի իրավիճակ, որի շրջանակներում ներարկել եմ քո մեջ իմ մտահանգումները, դու դա ընդունել ու ներկայացրել ես որպես քո սեփականը, ինչի արդյունքում ես քո հետ համաձայնել եմ, ու դու շատ գոհ ես մնացել :D

Տրիբուն
13.09.2008, 00:17
Պարզապես Բնագրում կային էրեխեք, որ իսկապես լավն էին, ջան, ու իրանք էդ ընդհանուր աղբի մեջ կորում էին։ Իրենց գրածներից նույն հոտն էր գալիս։ Իսկ իրենց մի բան էր պետք. որ իրենց կարդան, գնահատեն։ Գիտես, մեր օրերում գրականությունը պահանջարկ չունեցող ապրանքա։
Դրա համար էլ՝ ում խելքին ինչ բրթի՝ "տուլիտա անում" :)

Գալ, ունի, նորմալ ներկայացնել ա պետք; Ո՞նց ստացվեց որ Բնագիր ու Ինքնագիր տպելու համար միջոցներ կան, իսկ նորմալ ամսագիր տպելու համար չկան, որտեղ քո ասած նորմալ երեխեքը կարող են տպվել;

Գրականության նկատմամբ պահանջարկը, նման չէ այլ սպառողական ապրանքների նկատմամբ պահանջարկին; Ինչ ներկայացնես, դրա նակտամամբ էլ պահանջարկ կլինի: Ո՞նց ստացվեց, որ իմ ծնողների ժամանակ Սևակի ու Շիրազի նկատմամբ պահանջարկ կար, իսկ հիմա Վիոլի նկատմամբ է պահանջարկը: Նորմալ բան գրեն ու հրատարակեն, նորմալ բան կկարդանք ու դրա նակատմամբ էլ պահանջարկ կունենանք: Սա են դեմ տալիս, սրան ենք սովորում:

Հիմա, ոնց որ ծրագրավորված ազգին լափի, լակելու, ու քաքի սովարացնելու գործընթաց լինի: Որքան մեր մշակութային արժեքների նկատմամբ պահանջարկը ցածր լինի, այնքան ցածր կլինի նաև համամարդկային այլ արժեքների նկատմամբ պահանջարկը: Այնքան հասարակությունը ավելի իներտ ու կառավարելի կլինի: Չարենց ու Սևակ սիրող ու կարդացող հասարակության հետ ճորտի պես չես կարա վարվես: Շռռռռ, զու-զու սիրող հասարակությունը ինքը կուզենա որ իր հետ ճորտի պես վարվեն:

Ու այ սեեեենց, էս գրականությամբ, էս քարահունջասեր պատմաբաններով, էս քաղաքական գործիչներով, երկիր ենք կառուցում: Վիշապը ճիշտ ա անում, որ քուանշ ա տալիս:

Գալաթեա
13.09.2008, 00:18
Հա? :o Իսկ իմ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ ես այնտեղ ստեղծել եմ մի այնպիսի իրավիճակ, որի շրջանակներում ներարկել եմ քո մեջ իմ մտահանգումները, դու դա ընդունել ու ներկայացրել ես որպես քո սեփականը, ինչի արդյունքում ես քո հետ համաձայնել եմ, ու դու շատ գոհ ես մնացել :D

Միգուցե մեկ անգամ և՞ս կարդաս :)

Ուրիշի մտահանգումները որպես սեփականը ներկայացնելուց լուսային տարիներով հեռու եմ։ Պետք ա որ հասկացած լինեիր գրեթե երեք տարվա շփումից հետո :)

Վարպետ
13.09.2008, 00:21
Միգուցե մեկ անգամ և՞ս կարդաս :)

Ուրիշի մտահանգումները որպես սեփականը ներկայացնելուց լուսային տարիներով հեռու եմ։ Պետք ա որ հասկացած լինեիր գրեթե երեք տարվա շփումից հետո :)
:D Լիլ, հոգուդ հետ եմ խաղում: Պետք ա հասկացած լինեիր` էսքան տարիների շփումից հետո (c) :D Ուտե~մ:))

Գալաթեա
13.09.2008, 00:24
Գալ, ունի, նորմալ ներկայացնել ա պետք; Ո՞նց ստացվեց որ Բնագիր ու Ինքնագիր տպելու համար միջոցներ կան, իսկ նորմալ ամսագիր տպելու համար չկան, որտեղ քո ասած նորմալ երեխեքը կարող են տպվել;

Գրականության նկատմամբ պահանջարկը, նման չէ այլ սպառողական ապրանքների նկատմամբ պահանջարկին; Ինչ ներկայացնես, դրա նակտամամբ էլ պահանջարկ կլինի: Ո՞նց ստացվեց, որ իմ ծնողների ժամանակ Սևակի ու Շիրազի նկատմամբ պահանջարկ կար, իսկ հիմա Վիոլի նկատմամբ է պահանջարկը: Նորմալ բան գրեն ու հրատարակեն, նորմալ բան կկարդանք ու դրա նակատմամբ էլ պահանջարկ կունենանք: Սա են դեմ տալիս, սրան ենք սովորում:

Հիմա, ոնց որ ծրագրավորված ազգին լափի, լակելու, ու քաքի սովարացնելու գործընթաց լինի: Որքան մեր մշակութային արժեքների նկատմամբ պահանջարկը ցածր լինի, այնքան ցածր կլինի նաև համամարդկային այլ արժեքների նկատմամբ պահանջարկը: Այնքան հասարակությունը ավելի իներտ ու կառավարելի կլինի: Չարենց ու Սևակ սիրող ու կարդացող հասարակության հետ ճորտի պես չես կարա վարվես: Շռռռռ, զու-զու սիրող հասարակությունը ինքը կուզենա որ իր հետ ճորտի պես վարվեն:

Ու այ սեեեենց, էս գրականությամբ, էս քարահունջասեր պատմաբաններով, էս քաղաքական գործիչներով, երկիր ենք կառուցում: Վիշապը ճիշտ ա անում, որ քուանշ ա տալիս:

Տրիբուն ձյա, պահանջարկի պահով ճիշտ ես։ Ինչ դեմ տաս՝ էն էլ կկարդան։ Բայց էստեղ մի այլ հարց կա։
Չեն կարդում, ջան։ Կարդալը դարձելա ամոթ, լոխության, հարիֆության նշան։

Եթե կարդային՝ քաքը նորմալից կտարբերեին։ Դրա համար եմ ասում, որ չկա պահանջարկ։

Մեր ծնողների ժամանակ կար պահանջարկ, որովհետև կարդալը, կարդացած լինելը պարտադիր պայման էր..մարդիկ գրական գործեր էին քննարկում հանդիպումների ժամանակ։ Իսկ հիմա՞։ Ում սոտովին իշքամ կարա պիսկի։

Համեմատելու չի։

Ավելացվել է 2 րոպե անց

:D Լիլ, հոգուդ հետ եմ խաղում: Պետք ա հասկացած լինեիր` էսքան տարիների շփումից հետո (c) :D Ուտե~մ:))

Սպանելու եմ :noti գիտես՝ ներվերից թույլ մարդ եմ :angry

:)

StrangeLittleGirl
13.09.2008, 00:33
Գիտեք, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ավելի շատ դրսից լսված կարծիքներն եք յուրացնում, քան ձեր սեփականն ունենում: Կներեք, բայց ինձ համար Վիոլետի գործերը շատ ավելի արժեքավոր են, քան, ասենք, Շիրազինը: Լավ, հասկացանք, ծլիկի թեման ախմախություն է, բայց Վիոլետը լիքը ուրիշ գործեր ունի, որոնք թե՛ իրենց կառուցվածքով, թե՛ բովանդակությամբ գլուխգործոցներ են: Մի հատ Շիրազին նայեք. ինչի՞ մասին էր գրում: «Մայրս, մայրս, հայրենիքս, հայրենիքս»: Դե հերիք էղավ էլի: Ինչքա՞ն կարելի է նույն ծեծված թեմաներով, այն էլ էդքան պրիմիտիվ գրել: Ես չեմ ասում, թե պետք է օրիգինալ երևալու համար ծլիկի մասին գրել: Բայց մի հատ Վիոլետի մյուս գործերը կարդացեք էլի… Բավական լուրջ թեմաներ է բարձրացրել, իսկ դուք դրանք հասկանալու փոխարեն միայն հայհոյանքներ եք շպրտում:

Ինչ վերաբերում է «Ինքնագրին»… Նորից տարածված կարծիքների հետևից եք ընկնում: Դուք երբևէ ծայրից ծայր որևէ համար կարդացե՞լ եք: Ես՝ ոչ: Բայց դրանով հանդերձ ամեն համարում ամենաքիչը երկու-երեք լավ գործ գտնում եմ: Իսկ դուք փորձու՞մ եք գտնել, թե՞ մենակ հայհոյելով եք զբաղվում: Ինչ վերաբերում է զուգարանային բանաստեղծություններին, ի՞նչ վատ է որ. լավ զվարճանում ենք: Ինչո՞վ է Արամայիս Սահակյանից պակաս:

Տրիբուն
13.09.2008, 00:34
Տրիբուն ձյա, պահանջարկի պահով ճիշտ ես։ Ինչ դեմ տաս՝ էն էլ կկարդան։ Բայց էստեղ մի այլ հարց կա։
Չեն կարդում, ջան։ Կարդալը դարձելա ամոթ, լոխության, հարիֆության նշան։

Եթե կարդային՝ քաքը նորմալից կտարբերեին։ Դրա համար եմ ասում, որ չկա պահանջարկ։

Մեր ծնողների ժամանակ կար պահանջարկ, որովհետև կարդալը, կարդացած լինելը պարտադիր պայման էր..մարդիկ գրական գործեր էին քննարկում հանդիպումների ժամանակ։ Իսկ հիմա՞։ Ում սոտովին իշքամ կարա պիսկի։

Համեմատելու չի։

Ավելացվել է 2 րոպե անց

Սպանելու եմ :noti գիտես՝ ներվերից թույլ մարդ եմ :angry

:)
Դե ընգեր, որ հասել ենք դրանք, Ինքնագիրը թող մտցնեն դպրոցական ծրագրի մեջ, պռծնենք: Ի՞նչ ենք էլ ձևեր թափում, յանիմ ազգ ենք, մշակույթ ունենք, աստաղադիտարաաաան:

Ամեն դեպքում, ընգեր, նույն դպրոցում, եթե նորմալ ներկայացնեն գիր-գրականությունը, նորմալ բան կարդալու ցանկությունը կվերակենդանանա:

Մի հատ Նոյան Տապան մտի, ու տես թե առաջին հարկում, առաջին շարքում ին գրքեր են վաճառվում: Լիքը նկարներ ու լիքը բեսթսելլեր: Թե ոնց կարա էտքան բեսթ լինի մարդ չի հասկանում: Իսկ նորմալ գրականությանը, մի հատ խուց, եթե կարողանաս գտնես:

Էս երևի այն բացառիկ ոլորտներից է, որտեղ պետական լուրջ միջամտությունը անփոխարինելի է:

Էս եթիմ երկրում, որ հիմա «տանջվում» եմ, գրախանութների ցանց կա Раритет- ա կոչվում: Երևի քաղաքով մեկ, որը Երևանից մի քիչ փոքր ա, մի տաս խանութ կլինի էտ ցանցի: Ամեն անգամ մտնում եմ, քեֆս բերում են: Ամեն մեկը մի քսան հատ Նոյան Տապան ա: Համ կազմակերվածությունը, համ կատալոգները, համ գրքերը, համ ինչ ուզում ես: Ու սրանք հանկարծ մեզանից ավելի գրքասեր դարձա՞ն: Չէէէէ, ուղղակի աչքաթող չեն արել, պետական մակարդակով: Իսկ մերոնցից ի՞նչ ուզես: Տաս տարի նախագահ ունեինք նորմալ չէր կարում խոսար, կարդալը որս ա:

Դրա համար էլ ոչ մեկը չի ուզում կարդա ......... որ նախագահ դառնա:

Ավելացվել է 7 րոպե անց

Գիտեք, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ավելի շատ դրսից լսված կարծիքներն եք յուրացնում, քան ձեր սեփականն ունենում: Կներեք, բայց ինձ համար Վիոլետի գործերը շատ ավելի արժեքավոր են, քան, ասենք, Շիրազինը: Լավ, հասկացանք, ծլիկի թեման ախմախություն է, բայց Վիոլետը լիքը ուրիշ գործեր ունի, որոնք թե՛ իրենց կառուցվածքով, թե՛ բովանդակությամբ գլուխգործոցներ են: Մի հատ Շիրազին նայեք. ինչի՞ մասին էր գրում: «Մայրս, մայրս, հայրենիքս, հայրենիքս»: Դե հերիք էղավ էլի: Ինչքա՞ն կարելի է նույն ծեծված թեմաներով, այն էլ էդքան պրիմիտիվ գրել: Ես չեմ ասում, թե պետք է օրիգինալ երևալու համար ծլիկի մասին գրել: Բայց մի հատ Վիոլետի մյուս գործերը կարդացեք էլի… Բավական լուրջ թեմաներ է բարձրացրել, իսկ դուք դրանք հասկանալու փոխարեն միայն հայհոյանքներ եք շպրտում:

Գիտեք ի՞նչ, Շիրազը մնալու է պատմության մեջ, քանի որ գրում էր մոր ու հայրենիքի մասին, որոնք ինքնին մնայուն արժեքներ են: Վիոլը չի մնալու, քանի որ հաճախ գրում է քաքի մասին, որին մնայուն արժեք համարելը չափազանցություն կլիներ:

Ի միջի այլոց, Վիոլին ոչ մեկը չի հայհոյում, մենք ժանր ենք քննարկում: Կարճ ասած քաքել, թե՞ չքաքել, կամ ծլկել թե՞ չծլկել:

Ինչ վերաբերում է «Ինքնագրին»… Նորից տարածված կարծիքների հետևից եք ընկնում: Դուք երբևէ ծայրից ծայր որևէ համար կարդացե՞լ եք: Ես՝ ոչ: Բայց դրանով հանդերձ ամեն համարում ամենաքիչը երկու-երեք լավ գործ գտնում եմ: Իսկ դուք փորձու՞մ եք գտնել, թե՞ մենակ հայհոյելով եք զբաղվում: Ինչ վերաբերում է զուգարանային բանաստեղծություններին, ի՞նչ վատ է որ. լավ զվարճանում ենք: Ինչո՞վ է Արամայիս Սահակյանից պակաս:

Դե նույն զուգարանում էլ, համապատասխան գործողություններն անելուց հետո, լավ որ ման գանք, մի երկու-երեք ամբողջությամբ չմարսված, վիտամիններով հարուստ բանջարեղենի մնացորդ կարող ենք գտնել, բայց դրանիք քաքի բովանդակությունը չի փոխվում, նշանակությունն էլ չի բարձրանում:

Գալաթեա
13.09.2008, 00:44
Դե ընգեր, որ հասել ենք դրանք, Ինքնագիրը թող մտցնեն դպրոցական ծրագրի մեջ, պռծնենք: Ի՞նչ ենք էլ ձևեր թափում, յանիմ ազգ ենք, մշակույթ ունենք, աստաղադիտարաաաան:

Դե, գիտես ինչ...մի երկրում, որտեղ ազգային ինքնաճանաչման բարձրակետը Պարիս Հերունու ախինեայանա, Ինքնագիրն էլ կարա դառնա սերնդի դաստիարակման ցուցանիշ։ Հանգիստ։

Իսկ էդ քո ասածն իսկապես ամոթա։ Գրախանութների պահով։ Ես օրինակ հավաստի տեղեկություններ ունեմ, որ մեր մոտ գրքի բիզնեսը մաֆիայա։ Ամենաիսկական։ Ու գրքերը կիլոյով են բերում։ Քյալամի պես, ասենք։

StrangeLittleGirl
13.09.2008, 00:54
Գիտեք ի՞նչ, Շիրազը մնալու է պատմության մեջ, քանի որ գրում էր մոր ու հայրենիքի մասին, որոնք ինքնին մնայուն արժեքներ են: Վիոլը չի մնալու, քանի որ հաճախ գրում է քաքի մասին, որին մնայուն արժեք համարելը չափազանցություն կլիներ:
Շիրազին մտցրել են պատմության մեջ: Վիոլետը քաքի մասի՞ն, այն էլ հաճա՞խ… Քանի՞ նման գործ կնշես… :think Իսկ Վիոլետի՝ պատմության մեջ մնալ-չմնալը մենք չենք որոշում: Ժամանակը ցույց կտա: Կխնդրեի մեկ առ մեկ թվարկես, թե Վիոլետի կոնկրետ որ գործերն ես կարդացել ու ինչու դուրդ չեն եկել ;) Ես գրեթե վստահ եմ, որ նորմալ ծանոթ չես նրա գործերին, որովհետև ես գոնե, չնայած էլի շատ բան չեմ կարդացել, բայց երբևէ «քաքի մասին» գործերի չեմ հանդիպել:

Դե նույն զուգարանում էլ, համապատասխան գործողություններն անելուց հետո, լավ որ ման գանք, մի երկու-երեք ամբողջությամբ չմարսված, վիտամիններով հարուստ բանջարեղենի մնացորդ կարող ենք գտնել, բայց դրանիք քաքի բովանդակությունը չի փոխվում, նշանակությունն էլ չի բարձրանում:
Հետաքրքիր է՝ «Ինքնագիրն» ես քննադատում, բայց ինքդ քո մտքերը նույն ձևով ես արտահայտում: Նորից խնդրանք. թվարկիր, թե «Ինքնագրից» ինչ գործեր ես կարդացել և ինչու դուրդ չեն եկել:

Տրիբուն
13.09.2008, 01:08
Շիրազին մտցրել են պատմության մեջ: Վիոլետը քաքի մասի՞ն, այն էլ հաճա՞խ… Քանի՞ նման գործ կնշես… :think Իսկ Վիոլետի՝ պատմության մեջ մնալ-չմնալը մենք չենք որոշում: Ժամանակը ցույց կտա: Կխնդրեի մեկ առ մեկ թվարկես, թե Վիոլետի կոնկրետ որ գործերն ես կարդացել ու ինչու դուրդ չեն եկել ;) Ես գրեթե վստահ եմ, որ նորմալ ծանոթ չես նրա գործերին, որովհետև ես գոնե, չնայած էլի շատ բան չեմ կարդացել, բայց երբևէ «քաքի մասին» գործերի չեմ հանդիպել:

Հետաքրքիր է՝ «Ինքնագիրն» ես քննադատում, բայց ինքդ քո մտքերը նույն ձևով ես արտահայտում: Նորից խնդրանք. թվարկիր, թե «Ինքնագրից» ինչ գործեր ես կարդացել և ինչու դուրդ չեն եկել:
Կներես, խնդրանքդ չեմ կատարելու, քանի որ քոփի փեյսթի անելու ցանկություն չունեմ: Քանիսը որ կարդացել եմ, մնացածը կարդալու ցանկություն չի առաջացել: Առաջին անգամ կարդացել եմ շատ պատահական, երբ մի հինգ տարի առաջ պիտի գնար Նյու-Յորք, ժամանակակից համաշխրահային գրականության ինչ-որ կոնֆերանսում հայ ժամանակակից գրականությունը ներկայացնելու: Էտ ժամանակ առաջին անգամ կարդացել եմ թսան ջահելների մասին գործը, որը չեմ կարողանում հիմա գտնել: Ամեն դեպքում «քաքի» մասին գրելը հասկացեք փոխաբերական իմաստով, քանի որ մի չափածո գործում իմ քանի տեղ ճլորիկ-պլորիկ ասելը գրեթե նույն բանն է, որ ամեն տեղ քաք ասես:

Ինքս կարող եմ գրել այնպես ինչպես ցանկանում եմ, քանի որ ինձ գրող չեմ համարում, ու չեմ էլ ձգտում արժանանալ այդ բարձր կոչմանը: Ես շարքային երևանցի եմ, ազատ արտահայտում եմ մտքերս, ինչպես կարողանում եմ: Ի միջի այլոց, իմ գրածից մեջբերված մասում, կոնկրետ որ միքտն էր այդպես ինքնագրային արտահայտված:

Ու ձեր քանկագին խաթեր համար, Շիրազի հայրենիքին ու մորը այլընտրանք համարվող պոեզիայից մի քանի մեջբերումներ, Կիլիկյանից

Կամուֆլյաժ

Շուրթերիդ
հասնելու համար
ատամի խոզանակի
մազաշերտում
թաքնվեցի։

Խարակիրի

Սանրիդ ատամներից էի
սանրվելիս
մազերիդ մեջ մնացի։

Մակիյաժ

Դիմափոշուդ տուփը փակելիս
ուշքդ ուր էր
խեղդվեցի։

Անեմիա

Արյունս հերիքեց
միանգամվա
շրթներկվելուդ։

Տատու

Կոնքիդ դաջվածքն եմ
մի գլուխ
ջնջելու
հնար ես փնտրում։

Բիժու

Ականջօղիդ տեղ
սուսուփուս
տարուբերվում եմ։

Քաղաքական ապաստան

Բարկանում ես
թաքնվում եմ
մատիդ ու մատանուդ
արանքում։

Ինտերվենցիա

Հողաթափդ հագնում ես
բնակտարածքս
կրճատվում է։

Ապարտամենտ

Քնած էի ձեռնոցիդ մեջ
հինգ ննջարան կար
դու չկայիր։

Ավելացվել է 3 րոպե անց
Ինքնագրում էլ են մոր մասին գրում, համ էլ

Մարինեի հետ հասնել օպերայի
կանգառ
նստել մարշրուտնի
հասնել տուն
ու մտածել մենակ մի բանի մասին
որ երեխեքս կյանքում ասեն
մամա
ասեմ
ներկա։

StrangeLittleGirl
13.09.2008, 01:16
Վիճելու ցանկություն չունեմ, քանի որ, ինչպես տեսնում եմ, լավ ծանոթ չես Վիոլետի գործերին: Ես չեմ սիրում օդի մեջ խոսել: Կոնկրետ օրինակ բեր, ես իմ հակահարվածը կտամ: Ծլիկը էդ օրինակը չէր, որովհետև, անկեղծ ասած, ինձ էլ դուր չի գալիս դրա թեման:

Ի միջի այլոց, իմ գրածից մեջբերվախ մասում, կոնկրետ որ միքտն էր այդպես ինքնագրային արտահայտված:
Ամբողջ մեջբերումը ;) Զզվելի համեմատություն էր՝ օգտագործված «քաք» բառը: Իսկ եթե դու պարզապես համեմատություն ես անում, ինչու՞ չես մտածում, որ էդ հեղինակներն էլ պարզապես քֆուր-քյաֆար չեն օգտագործում, այլ էլի ինչ-որ համեմատություններ են անում… Հենց օրինակ Վիոլետի՝ ոստիկանի մասին պատմվածքը: Զզվելի էր: Մի կերպ մինչև վերջ կարդացի: Չէր կարելի ընթերցողի մոտ էդ աստիճանի զզվելի զգացողություններ առաջացնել: Բայց այդքանից հետո շատ լավ հասկացա, թե ով էր ոստիկանն ու ինչ էր նշանակում մարդկանց վրա խլինք քսել: Ափսո՜ս, որ հենց էդ ոստիկանները երբևէ իրենք իրենց չեն տեսնի էնտեղ:

Իսկ ի՞նչ վատ է որ Կիլիկյանի գործը: Շիրազը ռաբիզ երգիչների բանաստեղծ տարբերակն է: Ընդամենը: Իսկ Կիլիկյանի էս տողերը մանավանդ բավական ուժեղ են.

Անեմիա

Արյունս հերիքեց
միանգամվա
շրթներկվելուդ։

Տրիբուն
13.09.2008, 01:24
Էս Անեմիան իրոք ուժեղ գործ էր:

Վիոլին լաաաավ հատուկ իր համար բացված թեմայի տակ քննարկել եք: Կրկնում եմ, Վիոլին չէի քննարկում, ժանր էի քննարկում, ընդամենը: Վիոլին անունն էլ մի քանի անգամ տվեցի միայն այն պատճառով, որ ժանրի ամենահայտնի ներկայացուցիչներից է:

Թեման կարծես Ինքնագրի մասին է, չէ: Համ էլ, StrangeLittleGirl ջան, թեման յոթ ամիս առաջ բացել էիք, քննարկող չկար: Գոնե շնորհակալություն հայտնեիք մի հատ: Փոխարենը հարձակվել եք վրաս:

Էլի եմ ասում, ծանոթացել եմ այնքան որքան որ հարմար եմ գտել ծանոթանալ ու դրանից ավելի ծանոթանալու ցանկություն մոտս չի առաջացել:

Մարկիզ
13.09.2008, 01:28
Ժողովուրդ ջան, բառապաշարս ահագին թարմացավ…

Անեմիա

Արյունս հերիքեց
միանգամվա
շրթներկվելուդ։
Սա լավը համարելու համար՝ պետք է լա՜վ քաշած լինել…Բյուր ջան:

Շաքարային դիաբետ

Շաքարս բարձացավ
Երբ դու չքացար:
Ինսուլինս իսպառ հատավ
Երբ դու չաղացար:
Մարկիզ

StrangeLittleGirl
13.09.2008, 01:32
Թեման կարծես Ինքնագրի մասին է, չէ: Համ էլ, StrangeLittleGirl ջան, թեման յոթ ամիս առաջ բացել էիք, քննարկող չկար: Գոնե շնորհակալություն հայտնեիք մի հատ: Փոխարենը հարձակվել եք վրաս:
Իսկ ինչի՞ համար շնորհակալություն հայտնեի: Որ ջան եք ասում, ջան լսու՞մ:

Էլի եմ ասում, ծանոթացել եմ այնքան որքան որ հարմար եմ գտել ծանոթանալ ու դրանից ավելի ծանոթանալու ցանկություն մոտս չի առաջացել:
Կրկնում եմ. կոնկրետ ո՞ր գործերն ես կարդացել:

Մարկիզ
13.09.2008, 01:35
Սրտամկանի իշեմիկ հիվանդություն
Լափեցի մի բոլ
Լակեցի բոլ-բոլ
Ծխեցի պապիրոզ
Միոկարդիոցիտներս ստացան նեկրոզ…

Գալաթեա
13.09.2008, 01:36
Սրտամկանի իշեմիկ հիվանդություն
Լափեցի մի բոլ
Լակեցի բոլ-բոլ
Ծխեցի պապիրոզ
Միոկարդիոցիտներս ստացան նեկրոզ…

Դուքս, այ Դուքս...թեմայից մանրից սկսումա ֆորմալինի հոտ գալ, թարգի :D

Տրիբուն
13.09.2008, 01:37
Իսկ ինչի՞ համար շնորհակալություն հայտնեի: Որ ջան եք ասում, ջան լսու՞մ:

Կրկնում եմ. կոնկրետ ո՞ր գործերն ես կարդացել:
StrangeLittleGirl ջան, հոգուտ մատաղ, սայթը զատո դու ես դրել, որն ուզեմ կկարդամ կամ կարդացած կլինեմ: Լինք էլ կա Բնագրի վրա, ութ համարով, եթե չեմ սխալվում, մի դժվար բան չի: Ինչ ես ուզում անեմ, գնամ հատ հատ քոփի անեմ ու դնեմ ստե՞ղ:

Հա, ինչ կլինի որ ջան ասել լսելո համար, մի հատ էլ դու շնորհակալություն ասեիր: Ես օրինակ ասում եմ քեզ, թեման բացելու համար:

Համ էլ, ինչի՞ էիր ակնկալում, որ պիտի արձագանքները միայն պոզիտիվ լինեին:

Ավելացվել է 51 վայրկյան անց
էլի հատուկ քո խաթեր, վերջինը որ կարդացել եմ «հարեմի վարորդն» էր: Առանձնապես բան չեմ հասկացել:

StrangeLittleGirl
13.09.2008, 01:39
Համ էլ, ինչի՞ էիր ակնկալում, որ պիտի արձագանքները միայն պոզիտիվ լինեին:
Չէ՛, ես ակնկալում էի, որ հիմնավորված բանավեճ կլինի… Մեկը կասի, թե այս գործն իրեն դուր չի եկել, մյուսը կհամաձայնի կամ իր հակափաստարկը կներկայացնի: Բայց արի ու տես… Անհավասար դաշտերում ենք:

Տրիբուն
13.09.2008, 01:46
Չէ՛, ես ակնկալում էի, որ հիմնավորված բանավեճ կլինի… Մեկը կասի, թե այս գործն իրեն դուր չի եկել, մյուսը կհամաձայնի կամ իր հակափաստարկը կներկայացնի: Բայց արի ու տես… Անհավասար դաշտերում ենք:
Ես հենց սկզբից մի քանի գործ ներկայացրել եմ «ինքնագրից» ու պարզ ասել եմ ինչը դուրս չի եկել: Ավելի պարզ ասե՞մ: Մերիի պադեզդում շռելը չեմ հավանել: Ինչի՞: Գոզահոտ եմ առել: Սրանից ավելի հիմնավորված ի՞նչ եք ուզում:

StrangeLittleGirl
13.09.2008, 01:47
Չափածոն թողնենք… Ես արձակը նկատի ունեի: Իսկ «Ինքագիրը» չափածոյով չի «Ինքնագիր»:

Տրիբուն
13.09.2008, 01:49
Դեեեեեեեեե StrangeLittleGirl ջան, դու թեման բացելու գրել ես, ինչ կարծիքի եք սրա մասին ու լինքը դրել ես; Մի հատ հենց սկզբից պարզաբանեիր, որ միայն արձակը ի նկատի ունես; Հո ես գլխի չէի ընկնելու;

StrangeLittleGirl
13.09.2008, 01:59
Ես մենակ արձակը նկատի չեմ ունեցել :D Ուղղակի մտածում էի, որ քննարկման մեջ մտնողը նորմալ կծանոթանա ամսագրին, ոչ թե արագ-արագ չափածոները կկարդա ու կգրի այստեղ, ինչը և՛ ավելի հեշտ է, և՛ պակաս ժամանակատար:

Բարեկամ
13.09.2008, 02:26
Կարելի ա մի բան էլ ես ասե՞մ:
Բնագիր, հետո դառած ինքնագիր կարդացել եմ ու հիմա էլ որ հավես ունենում եմ կարդում եմ, եթե նոր բան կա ու առաջին հայացքից կտրամադրի կարդալուն: Բնագիրը դեռ մի քանի տարի առաջ էի այսպես ասած բացահայտել: Ու քանի որ այլընտրանքային ուրիշ բան չկար կարդալու, այսինքն որ էսօրվա մեր հասարակության որոշակի շերտ համարի որ ստեղծագործում ա ու դա դարձնի հասանելի հանրությանը, դրա համար կարդում էի. ուղղակի հետաքրքիր էր , թե մարդիկ ինչ ես մտածում, ինչ կգրեն: Նույն հաջողությամբ, ու անկեղծ ասած՝ համարյա նույն ալիքի վրա կկարդամ գառաժի վրայի խզբզոցներ, ուրիշի նամակներ, կլսեմ պատահական գիծ ընկած ուրիշի խոսակցություն, եթե իհարկե հետաքրքիր լինի:
Բայց համարել բնագիր-ինքնագիրը գրականություն, ծիծաղելի ա:
Ու մի բան էլ. նաև փող չէի տա նման կարգի ընթերցանություն կարդալու համար՝ անկախ գրականություն ա, թե չէ:

Եթե անգամ էդ համարներում մի երկու ուշագրավ բան կան, ապա դրանք, ցավոք, կրելու են էդ ընդհանուր զամբյուղի պիտակը: Էդ առումով, եթե ես օրինակ սկսնակ գրող լինեի, հաստատ կվատանայի, եթե գրածս թեկուզ անկապությունը տպագրվեր էդ տուսովկի մեջ:

Իսկ Վիոլետի ոճը ինձ ընդհանրապես դուր չի գալիս, բայց դա իմ անձնական կարծիքն ա, իրա որոշ գրածներում որոշ թափ կա, բայց միևնույնն ա՝ իմ ճաշակով չի: Չնայած Սեր բանաստեղծության առաջին մասը չեմ կարող չընդունել , որ շատ հաջողված ա:

Հակոբ Գեւորգյան
13.09.2008, 05:28
ինքնագիր–բնագիր, հետաքրքիր գրողներ կան, բայց դե, գրում են էլի :)

իջա հայաթ՝ մի հարկ ցած,
ասի հելնեմ երրորդ մաս,
մուտքում՝ պադյեզդ կոչեցյալ,
աբանչիկն էր ճռմռված,
պլանը չոր՝ մշրած,
սիգառոնն էր լցոնում…
պլանի ծուխը չքաշած,
հանկած թռա վերնահարկ…

սրա նման բաներ կարդալը՝ աչքի լույսի հաշվին, չարժի…

dvgray
13.09.2008, 07:22
Իսկ Վիոլետի ոճը ինձ ընդհանրապես դուր չի գալիս, բայց դա իմ անձնական կարծիքն ա, իրա որոշ գրածներում որոշ թափ կա, բայց միևնույնն ա՝ իմ ճաշակով չի: Չնայած Սեր բանաստեղծության առաջին մասը չեմ կարող չընդունել , որ շատ հաջողված ա:

Եթե Վիոլետին ճիշտ եմ իդենտիֆիկացրել, ապա նրա անգամ կարճ գրվածքները երբեք էլ մինչև վերջ չեմ կարողացել կարդալ… ոնց որ գնաս հանգիստ մի տեղ մի քիչ անցավ ձնագնդի խաղալու ու … վրետ սարի գլխից մի տոննանոց ձնագունդ գա : Մնում ա շուտ էջը փակել: Ով փախավ - փրկվավ ;)

StrangeLittleGirl
11.12.2008, 20:09
Լույս է տեսել «Ինքնագիր 5-ը»: Կարող եք ձեռք բերել Արթբրիջից և Club-ից:

Մասսագետ
29.01.2009, 06:13
Նաիրի Զարյանը ասում ա.
- իմ մուսսան զուգարանում ա գալիս:
չեմ հիշում՝ ով ա լինում, բայց ասում
- դրա համար էլ գործերիցդ քաքի հոտ ա գալիս:
գործից քաքի հոտ գալու խնդիրը քաքի մասին գրելը չի, այլ թե ինչի մասին ես գրել:

Մի քիչ կարդացի ձեր մեկնաբանությունները: հետաքրքիր էին, բայց բավական ստանդարտ:

Եթե որևէ մեկը որոշել է արժանանալ գրողի բարձր կոչմանը, ապա պիտի հաշվի առնի, թե իր գրածները ինչ հետևանք են ունենում: Գրականությամբ սերունդներ են դաստիարակվում: Գրականությունը մեր մշակույթի մի մասն է: Մարդիկ որ մի բան գրում են, իրենց ներդրումն են ունենում մեր մշակութային ժառանգության մեջ:

գրականությանը շատ լուրջ եք վերաբերվում, այնքան լուրջ, որ ձեր խոսքերով, եթե առաջնորդվեին հայտնի գրողներ, նրանք չէին լինի: գրողը կոչում չի, այլ աշխատանք ու դա մի եսիմ ինչ բարձր աշխատանք չի, բարձր կոչման արժանանում են, երբ համաշխարհային գրող են լինում, նրանց գիրքը բեսթսելլեր ա լինում, լավ ասենք նոբելյան են ստանում: հնարավոր ա որոշ գրողների գրականությամբ սերունդ դաստիարակել, ասենք, առակագիրների, բայց ոչ բոլոր գրողներն են գրում սերունդ դաստիարակելու համար, այսինքն ես տենց գրող չգիտեմ, կյանքում չմ լսել, որ գրողը ասի՝ ես սերունդ դաստիարակելու համար եմ գրում:

Գրականությունը պետքա իր մեջ մաքրող, ազնվացնող, զտող տարր կրի։
Ես չեմ կարծում, որ գրականության վրա զտելու պարտավորություններ ա պետք դնել: Դիր գրականության վրա պարտավորություններ ու ինքը կմեռնի:

Ո՞նց ստացվեց, որ իմ ծնողների ժամանակ Սևակի ու Շիրազի նկատմամբ պահանջարկ կար,
Հիմա, ոնց որ ծրագրավորված ազգին լափի, լակելու, ու քաքի սովարացնելու գործընթաց լինի: Որքան մեր մշակութային արժեքների նկատմամբ պահանջարկը ցածր լինի, այնքան ցածր կլինի նաև համամարդկային այլ արժեքների նկատմամբ պահանջարկը: Այնքան հասարակությունը ավելի իներտ ու կառավարելի կլինի: Չարենց ու Սևակ սիրող ու կարդացող հասարակության հետ ճորտի պես չես կարա վարվես: Շռռռռ, զու-զու սիրող հասարակությունը ինքը կուզենա որ իր հետ ճորտի պես վարվեն:
Ասեմ ոնց էղավ: Սովետի ժամանակ շատ արտասահմանյան գրողներ արգելված էին, ստեղ տպվում էին նրանք ով համապատասխանում էր ցենզուռային: Մենք պիտի ուրախ լինենք, որ ապրում ենք նենց ժամանակներում, որ ցանկացած գրականություն մեզ հասանելի ա: կարո՞ղ ա բուկովսկին գրող չի կամ սելինջերը կամ մարկիզ դե սադը: Վերջինիս ուզում էին գլխատեին իրա ոճի համար, բայց հիմա համաշխարհային գրող ա, ֆրանսիական գրականությունը ներկայացնողներից մեկը:
Իմիջայլոց, ես կարծում եմ, որքան Շիրազով ու Սևակով հպարտանան, այնքան ավելի իներտ ու կառավարելի կլինենք: ինչո՞ւ, որովհետև հայ ազգի համար դոգմա ա, որ Սևակն ու Շիրազը լավն են ու դպրոցից սկսած կառավարում են մեր ճաշակը: ու ես զարմանում եմ, թե գրական ճաշակը ընդհանրապս ի՞նչ կապ ունի ճորտության հետ: ու հայաստանը սևակ ու շիրազ սիրող հասարակություն ա, լավ էլ ճորտի պես են վարվում:

Գիտեք ի՞նչ, Շիրազը մնալու է պատմության մեջ, քանի որ գրում էր մոր ու հայրենիքի մասին, որոնք ինքնին մնայուն արժեքներ են: Վիոլը չի մնալու, քանի որ հաճախ գրում է քաքի մասին, որին մնայուն արժեք համարելը չափազանցություն կլիներ:

Իմիջայլոց քաքը ավելի մնայուն արժեք ա, քան հայրենիքը: Հայրենիքդ կարող ես փոխել, կարող ես մոռանալ, կարող են ձեռքիցդ վերցնել, իսկ քաքը միշտ քեզ հետ ա: նույնիսկ դավաճանները, որոնք ծախում են հայրենիքը, քաքից պրծում չունեն:

ներողություն եմ խնդրում անվերջ քանակությամբ քաք բառը օգտագործելու համար

Rhayader
29.01.2009, 06:25
Ու Հովոն իսկական ֆեկալոիդի ավյունով ֆորումի քաքը ջրի երես հանեց:D:D:D

Իրականում ճիշտ ես ասում, միակ ինձ հայտնի հանճարեղ մարդը, որ մտքին դնում էր հանճարեղ բան ստեղծել ու ստեղծում էր, դալին էր, էն էլ ինքն իրականում քաքը հարգող մարդ էր, իրա օրագրում մանրամասն նկարագրում էր դեֆիկացիայի պրոցեսի ու հետևանքների էսթետիկան:

Իսկ հիմա լրջանանք: Այո, համաձայն եմ, ինքնագիրը լիքն է ամենակասկածելի արժեքի խզբզվածքով: Բայց ցանկացած դեպքում առանց չափանիշի ու ցենզուրայի տպագրվող գրականությունը շատ ավելի նախընտրելի է, քան հաստավիզ ու հաստաոռ գրաքննադատների ոհմակը, որն իր փայտացած գաղափարներով պիտի որոշի՝ ինչն է տպելու արժանի, ինչը ոչ:

dylan
02.02.2009, 03:54
Փաստորեն ստեղ գրաքննության կոմիտեի պոտենցիալ աշխատողներ էլ կան: Լավ ա, որ նրանք օրենքով լիազորված չեն: Դե ի վերջո պոստսովետական շրջանում ենք ապրում, ոչ թե սովետական:

Dorian
03.02.2009, 01:11
:D :D :D Ինձ, օրինակ, ինքնագրում դուր եկավ ընթերցողի բաժնում տեղադրված մի բանաստեղծի գործեր: Եթե չեմ սխալվում անունը Դորիան է: :D :D :D

Տրիբուն
03.02.2009, 13:28
Ինչ-որ մարդիկ գրաքննության նկատմամբ կարոտախտի հոտ առան: Զարմանալի է, երբ ամբողջ քննարկումը եղել է ընդամենը գրական ճաշակի շուրջ: Որակյալ գրականությանը պետական աջակցությունը, որին ես կողմ եմ, բոլորովին չի նշանակում ալտերնատիվ գրականության արգելում:

Ասեմ ոնց էղավ: Սովետի ժամանակ շատ արտասահմանյան գրողներ արգելված էին, ստեղ տպվում էին նրանք ով համապատասխանում էր ցենզուռային: Մենք պիտի ուրախ լինենք, որ ապրում ենք նենց ժամանակներում, որ ցանկացած գրականություն մեզ հասանելի ա: կարո՞ղ ա բուկովսկին գրող չի կամ սելինջերը կամ մարկիզ դե սադը: Վերջինիս ուզում էին գլխատեին իրա ոճի համար, բայց հիմա համաշխարհային գրող ա, ֆրանսիական գրականությունը ներկայացնողներից մեկը:

Դե սկզբունքորեն կինորավեստում էլ կա Ֆելինի կամ Սփիլբերգ ու ռուսական պոռնո Ելենա Բերկովայի մասնակցությամբ: Վերջինս էլ է կինորավեստ, ու արգելված չէ…

Բոլորովին կողմ չեմ պոռնոգրաֆիան արգելելուն, ինքս էլ մեկ ու մեջ նայում եմ:

Մասսագետ
04.02.2009, 23:25
Դե սկզբունքորեն կինորավեստում էլ կա Ֆելինի կամ Սփիլբերգ ու ռուսական պոռնո Ելենա Բերկովայի մասնակցությամբ: Վերջինս էլ է կինորավեստ, ու արգելված չէ…

Բոլորովին կողմ չեմ պոռնոգրաֆիան արգելելուն, ինքս էլ մեկ ու մեջ նայում եմ:

Լա'վ, եթե դու ուզում ես էդպիսի համեմատությամբ վիճել, ես մի քանի ռեժիսյորների էլ մեջ կբերեմ: Կա Բեռնարդո Բերտոլուչչի, որի "վերջին տանգոն փարիզում" ֆիլմի հերոսը` Պոլը, որի դերը կատարում էր Մարլոն Բրանդոն, իր քաքը կերցնում է հերոսուհուն, ի ապացույց, որ նա սիրում է Պոլին կամ նույն ռեժիսյորի "երազողները" ֆիլմը ու ես անվերջ քանակությամբ ֆիլմեր կարող եմ ասել, որոնք համապատասխանում են էն գրականությանը, որի շուրջ մենք վիճում ենք: Իսկ Բերտոլուչչին հաստատ մի քանի կլասս բարձր է, քան Սփիլբերգը:
Մարգըրիտ Դյուրասի "Սիրեկանը" վեպը, որը իմ սիրած սիրավեպն է վաճառվել է 1500000 օրինակով: Գրքի հիման վրա ֆիլմ է նկարվել, կարող ես այդ ֆիլմն էլ նայել: Ես ուզում եմ մի քանի տող մեջ բերել այդ գրքից:

"Պատռեց փոքրիկ վարտիքն ու այդպես մերկ տանում է անկողին: Աղջիկը` համբերատար, սկսում է հանել նրա շորերը: Փակ աչքերով:
... Մաշկը չքնաղ քնքշություն ունի: Մարմինը նիհար է, անուժ, առանց մկանների մազեր չունի, բացի առնանդամից: Աղջիկը չի նայում նրան: Հպվում միայն, փաղաքշում անծանոթ նորույթը: Տղամարդը տնքում է, արտասվում: Նա գարշելի սիրո մեջ է: Աղջիկը քշվում է դեպի իրեն կլանող հեշտանքը:"

Իսկ մեր երկրում մեկը այսպիսի բան է գրում, միանգամից հայտնվում են մարդիկ, որոնք ուզում են ոչնչացնել նման գրականությունը, իրենց պատկերացրած բարոյական նկարագրերի պատճառով ու ստեղծում են իրենց կեղծ, անբովանդակ, անտրամաբանական սիրային պատմությունները:
Իսկ դու փորձում ես պոռնոյով հարվածել, բայց ես դեմ չեմ, որովհետև ես ավելի հաճույքով Սիլվիա Սեինթին կամ Ելենա Բերկովային եմ նայում, քան գեղարվեստական ֆիլմեր: Ու Տինտո Բրասսի ֆիլմերը ինձ ավելի են դուր գալիս, քան Սփիլբերգի:

Տրիբուն
20.02.2009, 03:03

կլինեն մարդիկ, որոնց գրվածը դուր կգա, կլինեն այնպիսները, ում դուր չի գա

նման գրականությունը ոչնչացնողներին դեմ եմ, քանի որ սզկբունքորեն եմ դեմ որևէ բան ոչնչացնելուն

Մարմինը նիհար է, անուժ, առանց մկանների մազեր չունի, բացի առնանդամից:
ի
միջի այլոց, անձամբ սիրավեպեր երբեք չեմ կարդում, անկախ այն բանից առնանդամի մազածածկույթի վերաբերյալ մանրամասներ գրված են, թե ոչ

Rhayader
21.02.2009, 06:29
Լա'վ, եթե դու ուզում ես էդպիսի համեմատությամբ վիճել, ես մի քանի ռեժիսյորների էլ մեջ կբերեմ: Կա Բեռնարդո Բերտոլուչչի, որի "վերջին տանգոն փարիզում" ֆիլմի հերոսը` Պոլը, որի դերը կատարում էր Մարլոն Բրանդոն, իր քաքը կերցնում է հերոսուհուն, ի ապացույց, որ նա սիրում է Պոլին կամ նույն ռեժիսյորի "երազողները" ֆիլմը ու ես անվերջ քանակությամբ ֆիլմեր կարող եմ ասել, որոնք համապատասխանում են էն գրականությանը, որի շուրջ մենք վիճում ենք: Իսկ Բերտոլուչչին հաստատ մի քանի կլասս բարձր է, քան Սփիլբերգը:
Մարգըրիտ Դյուրասի "Սիրեկանը" վեպը, որը իմ սիրած սիրավեպն է վաճառվել է 1500000 օրինակով: Գրքի հիման վրա ֆիլմ է նկարվել, կարող ես այդ ֆիլմն էլ նայել: Ես ուզում եմ մի քանի տող մեջ բերել այդ գրքից:

"Պատռեց փոքրիկ վարտիքն ու այդպես մերկ տանում է անկողին: Աղջիկը` համբերատար, սկսում է հանել նրա շորերը: Փակ աչքերով:
... Մաշկը չքնաղ քնքշություն ունի: Մարմինը նիհար է, անուժ, առանց մկանների մազեր չունի, բացի առնանդամից: Աղջիկը չի նայում նրան: Հպվում միայն, փաղաքշում անծանոթ նորույթը: Տղամարդը տնքում է, արտասվում: Նա գարշելի սիրո մեջ է: Աղջիկը քշվում է դեպի իրեն կլանող հեշտանքը:"

Իսկ մեր երկրում մեկը այսպիսի բան է գրում, միանգամից հայտնվում են մարդիկ, որոնք ուզում են ոչնչացնել նման գրականությունը, իրենց պատկերացրած բարոյական նկարագրերի պատճառով ու ստեղծում են իրենց կեղծ, անբովանդակ, անտրամաբանական սիրային պատմությունները:
Իսկ դու փորձում ես պոռնոյով հարվածել, բայց ես դեմ չեմ, որովհետև ես ավելի հաճույքով Սիլվիա Սեինթին կամ Ելենա Բերկովային եմ նայում, քան գեղարվեստական ֆիլմեր: Ու Տինտո Բրասսի ֆիլմերը ինձ ավելի են դուր գալիս, քան Սփիլբերգի:

Մասսագետ, քո անձնական նախասիրությունները չենք քննարկում այստեղ:
Բերտոլուչիի ֆիլմերն իրականում այլասերում են պարունակում իրենց մեջ, որը հոգեբանական մազոխիստին բավականին մեջ հաճույք կարող է պատճառել: Անձամբ ինձ դրանք պատճառում են հասարակ ձանձրույթ, որովհետև, ասենք, մի հինգ տարի առաջ այդ ոլորտը կարող էր ինձ հետաքրքրել, իսկ հիմա՝ ոչ:
Միևնույն ժամանակ Սփիլբերգը թեև ունի բավականին տափակ, մեյնսթրիմային ֆիլմեր, տրանք բոլորն էլ նկարահանված են բարձր ճաշակով, իսկ ռեժիսորական աշխատանքը դժվար է գերազանցել: Բացի դրանից, Սփիլբերգի մեյնսթրիմային ֆիլմերի կողքին հայտնվում են այնպիսի հանճարեղ աշխատանքներ, որոնք բացահայտում են ռեժիսորի իսկական տաղանդը: «A. I.» ֆիլմն, օրինակ, որի սցենարը թեև ընտրվել է Սթենլի Կուբրիկի կողմից, բայց նկարահանումները լրիվ կատարել է Սփիլբերգը:
Միևնույն ժամանակ՝ ստերեոտիպներ փշրող Տերրի Գիլիամը, որի ֆիլմերը ցենզորներին հիստերիայի մեջ են գցում:
Բայց ես երբեք չեմ սկսի համեմատել Բերտոլուչիին նրանց հետ՝ դա առնվազն դիլետանտական մոտեցում է, որովհետև այս ռեժիսորները լրիվ տարբեր աշխարհներում են ստեղծագործում:
Ես չեմ ժխտում Բեռտոլուչիի կամ Տինտո Բրաասի ֆիլմերի գեղագիտական արժեքը:
Բայց տաբուների խախտումն ու տարբեր հակաէսթետիկ կադրերը չեն, որ նրանց արժեք են տալիս, այլ դա անելու ֆիլիսոփայությունը:
Կապրոֆիլական լիքը պոռնո կա, որտեղ մարդիկ մեծ քանակներով իրար քաք են ուտում: Մի՞թե դու դա կհամեմատես քո նշած ֆիլմի հետ:
Իսկ սիրավեպերը, նամանավանդ կանացի սիրավեպերը, ես համարում եմ ավելորդ սենտիմենտալիզմի հետևանք, որի միջոցով գրողը փորձում է քողարկել գրվածքի տափակությունը: Ճիշտ է, սա ոչ միշտ է կիրառելի՝ այստեղ էլ հանդիպում են բացառություններ, բայց քո նշած հատվածից բնավ չի երևում, որ «Սիրեկանը» վեպը դրանցից մեկն է:
Քաքը կյանքի ասպեկտներից մեկն է: Պետք չի նրանից փախնել՝ ինչ էլ անես, նա քեզ կգտնի: Բայց գովերգել քաքը նույնն է, ինչ գովերգել բուրումնավետ նասկին:
Նրանից վատ հոտ է գալիս: Այն կպչուն է: Այն մանրէներով է հագեցած:
Եվ քաքոֆիլիան, և քաքոֆոբիան նման են իրար՝ երկուսն էլ հիվանդագին ծայրահեղություններ են: Եթե ինչ-որ մեկն ուզում է ընկնել այդ ծայրահեղություններից մեկի մեջ՝ խնդրեմ, ես դեմ կլինեմ նրանց, ովքեր ուզում են դա արգելել, քանի որ արվեստն արգելք չի ճանաչում:
Բայց լինել քաքի պոետ, ներեցեք, չեմ կարող:

Elmo
05.05.2009, 22:21
այս (http://akumb.am/showpost.php?p=1128949&postcount=2) գրառումից հետո թեման կարելի էր չշարունակել: :hands

Շինարար
05.09.2009, 16:10
Այստեղ ինչ-որ մեկը ժամանակակից պոեզիայի անուն էր փնտրում: Առաջարկում եմ ՈՒՆԻՏԱԶ, ինձ թվում է շատ եվրոպական, ավանգարդ հնչողություն ունի, ապա փորձեք` ունիտազ պոեզիայի կարկառուն ներկայացուցիչ այսինչ: Ցանկացած ստեղծագործություն պետք է այնպես գրես, որ չամաչես մորդ տալ կարդալու:

Raf
18.12.2009, 01:42
,,Ինքնագրի,, նկատմամբ կանխակալ մոտեցումը իրոք շատ մեծ է, ,,Ինքնագիրը,, դարձել է պիտակ-տպվել է ինքնագրում`վերջ,լավը լինել չի կարող:Ցավոք այդ հարցում պարբերականի մեղքն իրոք մեծ է.վատ գործերի քանակն իրոք մեծ թիվ է կազմում:Թեպետ ես հասկանում եմ ,,Ինքնագրի,, քաղաքականությունը, տպել ամեն ինչ, տալ այսպես կոչված խոսքի ազատություն,փորձել բոլոր իրական ու ոչ իրական իրական տարբերակները, բայց դե...,,,,Ինքանգիր,, թիվ5-ում ինձ համար ես մի քանի հեղինակների բացահայտեցի:Սերգեյ Դանիելյանի ,,Սերոժիկը,, վատը չէր,Գնել Հակոբյանի բանաստեղծական շարքը և նաև շատ հավանեցի Ալինա Խաչատրյանի երկու պատմվածքները.չեմ կարող ասել,որ դրանք մեծ հեղաշրջումներ էին հայ գրականության մեջ,բայց ակնհայտորեն աղջիկը հետաքրքիր ոճ ունի, հա ի դեպ, նշածս գործերիցս և ոչ մեկու ցենզուրայից դուրս բառապաշար չկա:Արդեն հոգնել եմ Զաս Սուպերպոետի պոեզիայից, իսկ Լուսինե Միրզոյանը ոչ մի քայլ առաջ չի գնացել իր ,,Աստիճաններին նստած մարդը,, ժողովածուից հետո:

StrangeLittleGirl
18.12.2009, 12:39

Սերգեյ Դանիելյանի «Սերոժիկի» բեմադրված տարբերակը բա ինչ լավն ա :)

Hab
08.02.2011, 01:06
Այստեղ ինչ-որ մեկը ժամանակակից պոեզիայի անուն էր փնտրում: Առաջարկում եմ ՈՒՆԻՏԱԶ, ինձ թվում է շատ եվրոպական, ավանգարդ հնչողություն ունի, ապա փորձեք` ունիտազ պոեզիայի կարկառուն ներկայացուցիչ այսինչ: Ցանկացած ստեղծագործություն պետք է այնպես գրես, որ չամաչես մորդ տալ կարդալու:
Շատ ճիշտ ես, հարգելի Շինարար: Այսօր բացել կարդում էի,,,40,000 դրամ են տալիս, մրցույթ են հայտարարել:Ամաչում էլ եմ ասեմ, ինչ վերնագրերով պատմվածներ էին դեղադրված մրցույթին էին մասնակցում հեղինակները: Բայց մեկը որոշեցի կարդալ..... Ունիտազը մեղմա ասված: Ժողովուուուուու~րդ, սա աղանդից էլ վատա: Ու իրանց գրածները կարդալուա 16-18 տարեկան երիտասարդն ու կարծելու ա, թե սա իսկական ազատությունա, սա գրողական մոտեցումա և այլն: Չէ, ամեն դեպքում ցենզուրան լավ բանա, որը հիմա արհամարվումա :( Եթե այդտեղ տպագրվողներից հիմա կարդումա գրածներս պատասխանեք` արդյոք չեք ամաչում ձեր գրածից, Շինարարի ասածի պես , չեք ամաչում, որ մի օր կարողա ձեր մայրը հետաքրքվի իր տաղանդավոր բալիկի գրածներով կարդա ու ձեր տեղը վատանա...թե սա աղբը պրոպագանդելու, երկիրն ու երիտասարդությանը կործանելու մեգա ծրագիր ա?? :o

StrangeLittleGirl
08.02.2011, 11:40
Շատ ճիշտ ես, հարգելի Շինարար: Այսօր բացել կարդում էի,,,40,000 դրամ են տալիս, մրցույթ են հայտարարել:Ամաչում էլ եմ ասեմ, ինչ վերնագրերով պատմվածներ էին դեղադրված մրցույթին էին մասնակցում հեղինակները: Բայց մեկը որոշեցի կարդալ..... Ունիտազը մեղմա ասված: Ժողովուուուուու~րդ, սա աղանդից էլ վատա: Ու դրանց գրածները կարդալուա 16-18 տարեկան երիտասարդն ու կարծելու ա, թե սա իսկական ազատությունա, սա գրողական մոտեցումա և այլն: Չէ, ամեն դեպքում ցենզուրան լավ բանա, որը հիմա արհամարվումա :( Եթե այդտեղ տպագրվողներից հիմա կարդումա գրածներս պատասխանեք` արդյոք չեք ամաչում ձեր գրածից, Շինարարի ասածի պես , չեք ամաչում, որ մի օր կարողա ձեր մայրը հետաքրքվի իր տաղանդավոր բալիկի գրածներով կարդա ու ձեր տեղը վատանա...թե սա աղբը պրոպագանդելու, երկիրն ու երիտասարդությանը կործանելու մեգա ծրագիր ա?? :o

Առաջարկում եմ ցենզուրա մտցնել ու առաջինը Մարկեսին արգելել:

Հ.Գ. Չէ, չեմ ամաչում:

Dayana
08.02.2011, 14:05
Առաջարկում եմ ցենզուրա մտցնել ու առաջինը Մարկեսին արգելել:

Հ.Գ. Չէ, չեմ ամաչում:

Բյուր, ոչ մի գրառում չեմ կարդացել, ուղղակի սա կարդացի, ու հարց առաջացավ: Կարծում ես Ինքնագրում տպվու՞մ են Մարկեսներ:

Hab
08.02.2011, 21:07
Առաջարկում եմ ցենզուրա մտցնել ու առաջինը Մարկեսին արգելել:

Հ.Գ. Չէ, չեմ ամաչում:

Ափսոս, ես Ձեր փոխարեն կամաչեի:B

StrangeLittleGirl
08.02.2011, 22:02
Բյուր, ոչ մի գրառում չեմ կարդացել, ուղղակի սա կարդացի, ու հարց առաջացավ: Կարծում ես Ինքնագրում տպվու՞մ են Մարկեսներ:
Չէ, Դայ, չեն տպագրվում, բայց խոսքը ցենզուրային էր վերաբերում: Մարկեսն էլ ա լիքը զուգարանային բաներ նկարագրել: Հիշացնե՞մ, թե ոնց Ֆերմինա Դազայի ամուսինը չէր կարողանում միզել, ու անընդհատ մի շիթ դուրս էր մնում ունիտազից, մինչև որ հոտի վրա կինը հայտնաբերեց: Էլ ո՞րը հիշացնեմ: Իսկ եթե իրենց մոտ ցենզուրա լիներ, հավանաբար Մարկեսի գրածները չէին տպագրվի: Կարծում եմ՝ ցանկացած հեղինակի տպագրվելու հնարավորություն պետք ա տալ, իսկ թե հետագայում ինչ կդառնա ինքը, էդ արդեն հետոյի հարց ա: Բայց ոչ մի հանձնաժողով չի կարող որոշել, թե ինչն ա տպագրվելու արժանի, ինչը՝ չէ:

Ափսոս, ես Ձեր փոխարեն կամաչեի:B
Դե ես անամոթ եմ :)

Chuk
08.02.2011, 22:07
..արդեն ջնջված հատված...
Մոդերատորական. Մեզնից ամեն մեկը կարող ա հավանել կամ չհավանել, քննադատել տվյալ ստեղծագործությունը, բայց պահանջում եմ հետայսու ակումբում հեղինակներին ուղղված նման պիտակներ չգրել, ինչպես նաև զերծ մնալ ամոթանքներ տալուց: Շուտով գրառումները կխմբագրվեն ու ավելորդ հատվածները կհեռացվեն: Իսկ կրկնելու դեպքում կտուգանվեն ու կջնջվեն:

Hab
08.02.2011, 22:24
Լավ , Չուկ ջան, կներեք, եթե ավելորդ նախադասություն եմ գրել: Ուղակի ես էլ որպես ընթերցող ինձ շատ վիրավորված եմ զգում, երբ նման ստեղծագործությունները տպագրելուց բացի, մրցանակներ են ստանում: Ներեցեք, եթե որևէ մեկին իմ գրածով վիրավորել եմ....... ;)

StrangeLittleGirl
08.02.2011, 23:31
Լավ , Չուկ ջան, կներեք, եթե ավելորդ նախադասություն եմ գրել: Ուղակի ես էլ որպես ընթերցող ինձ շատ վիրավորված եմ զգում, երբ նման ստեղծագործությունները տպագրելուց բացի, մրցանակներ են ստանում: Ներեցեք, եթե որևէ մեկին իմ գրածով վիրավորել եմ....... ;)

Ոչ ոք չի պարտադրում. կարող եք չկարդալ: Ես էլ վիրավորվում եմ, որ Կոելյոյի նման հեղինակներն աշխարհահռչակ են դառնում: Հետո՞ ինչ: Ուղղակի չեմ կարդում ու վերջ: