PDA

Դիտել ողջ տարբերակը : Լինել ու սիրել Վենետիկում , Ջրահարսերի քաղաքում ...



Narinfinity
27.04.2006, 01:06
Ես սիրում եմ Վենետիկը , Իտալիան և ցանկությունս դեռ պիտի կատարեմ,
Որ այնտեղ լինեմ , բայց ոչ հենց մենակ , այլ իմ երազների հետ , ընկերներիս հետ ,
Եվ վերջ ի վերջո Ջրահարսիս հետ ... :love

Կխնդրեմ այսպես , որ պատմեք հիմա այդ քաղաքի մասին ,
Եղել եք այնտեղ , սիրել եք այնտեղ , թե մի ուրիշ բան ? ... :)

Narinfinity
28.04.2006, 01:19
Վենետիկ , Իտալիայի լավագույն արվեստի քաղաքներից հենց մեկը , և շատ սիրահարների համար անփոխարինելի ... :)

Իսկ որևե մեկն այնտեղ եղել է ?
Պատմիր խնդրեմ Քո զգացողությունների մասին ու թող սիրտդ հովանա ... :)

Narinfinity
30.04.2006, 01:08
Եվրոպան ձգում է կարծես մի հույսով ,
Որ գործերդ դեռ մնում են հեռուն ,
Որ հրաշք մի օր այնտեղ լինելով
Կժպտաս , ծաղկես ու էլի տխրես
Երկինք կնայես , կարտասվես մի պահ ...
Կթվա ,հիմա վերջ ,քո երազած խաղաղ աշխարհին ...
ԵՎ օրդ նորից անուրջներով լի ,
Վաղը շուտ կգա , ու խինդով կարծես ,
Սիրտդ կբանա , ճամփիդ լույս դառնա ,
Ու բարի հոգուդ թևերին մնա ... :)

kiki
30.04.2006, 01:27
ես զավոք չեմ եղել այնտեղ..կուզեի իհարկե...հույս ունեի ֆոռումում մեկը գոնե եղած կլինի ու կապտմի մեզ, բայց...:(

StrangeLittleGirl
30.04.2006, 01:31
Ես էլ եմ Վենետիկ ուզում: Եթե իտալերեն իմանայի, գուցե այս ամառ գնայի :cry

Narinfinity
30.04.2006, 01:38
Ես էլ եմ Վենետիկ ուզում: Եթե իտալերեն իմանայի, գուցե այս ամառ գնայի :cry
Ես էլ եմ ուզում իտալերեն սովորել և քանի որ դեռ չեմ էլ սկսել նույնպես հուզվում եմ այ այսպես :cry

StrangeLittleGirl
30.04.2006, 01:39
Բայց ես իտալերեն սովորելու միտք չունեմ: :D

Narinfinity
30.04.2006, 01:43
Բայց ես իտալերեն սովորելու միտք չունեմ: :D

Վենետիկ գնալու համար գուցե լեզուն իմանալը վատ չեր լինի , բայց ինձ դուր է գալիս իտալերեն երգել :)

kiki
30.04.2006, 01:44
իսկ ես իսպաներեն եմ ուզում վերջապես սովորել...բայց ժամանակ չունեմ...:cry

StrangeLittleGirl
30.04.2006, 01:44
Կոնկրետ իմ դեպքում անհրաժեշտություն էր:

Narinfinity
30.04.2006, 02:05
իսկ ես իսպաներեն եմ ուզում վերջապես սովորել...բայց ժամանակ չունեմ...:cry

Որ իսպաներենից խոսք գնաց , ասեմ որ մայիսին ուզում եմ գնալ իսպաներեն պարերի , իհարկե ոչ պրոֆեսիոնալ դասերի ...

Իսկ իտալերենը քաղցր է երգվում ... :cry

kiki
30.04.2006, 12:42
Որ իսպաներենից խոսք գնաց , ասեմ որ մայիսին ուզում եմ գնալ իսպաներեն պարերի , իհարկե ոչ պրոֆեսիոնալ դասերի ...
վա~յ, երանի քեզ...ես շատ եմ սիրում ու պարում եմ իսպանական բայց իհարկե սիրողական մակարդակի վրա, իսկ դասերի չեմ կարողանում գնալ էլի ժամանակ չունենալու պատճառով...:cry

Narinfinity
30.04.2006, 19:24
վա~յ, երանի քեզ...ես շատ եմ սիրում ու պարում եմ իսպանական բայց իհարկե սիրողական մակարդակի վրա, իսկ դասերի չեմ կարողանում գնալ էլի ժամանակ չունենալու պատճառով...:cry

Ցանկանում եմ , որ ժամանակը ների և դրա համար ժլատ չլինի ,
Չնայած որ ես էլ ժամանակ չունեմ , ավարտական աշխ. եմ գրում , բայց պարի համար միշտ ժամանակ գտնում եմ , իհարկե էլի սիրողական մակարդակով ... :(

kiki
30.04.2006, 21:18
դե ես էլ եմ ավարտական գրում, բայց դրա հետ միասին աշխատում էլ եմ ...այնպես որ, ուզեմ, թե չուզեմ, ժամանակ չի մնում...:(

Narinfinity
30.04.2006, 21:44
դե ես էլ եմ ավարտական գրում, բայց դրա հետ միասին աշխատում էլ եմ ...այնպես որ, ուզեմ, թե չուզեմ, ժամանակ չի մնում...:(


Կարևոր է շատ , որ ցանկանում ես և դեռ ժամանակ կգտնես այնքան , որ այն սովորես ...
Այդպես էլ ապրում ենք , զբաղված ու երազներով տարված ...
Պետք է որ լավ լինի , լավատես լինենք ,
Իսկ Վենետիկը ինչով է հատուկ , դու ոնց ես դա զգում ?:)

electrical_storm
05.04.2007, 23:13
Ֆիզիկապես չեմ եղել,սակայն հենց միայն Վենետիկ բառը լսելուց/տեսնելուց միջովս կարծես էլեկտրական լարվածություն անցավ… կարծես ակամայից հայտնվեցի Սան Մարկոյում… կարծես այնտեղ էի,կողքիս թռչուններն էին… սիրտս հիմա կպայթի զգացմունքներիս… ինչու՞ ես բացել այս թեման… դու դաժան ես… չէ… շնորհակալ եմ… ես կլինեմ,այնտեղ… ես կլինեմ Սան Մարկոյում… ես կհամբուրեմ նրան… նա ինձ հետ կլինի… ես նրան կասեմ երեևի միլիոներորդ անգամ,որ սիրում են նրան… io ti amore...

Լուսաստվեր
09.04.2007, 00:26
Ինչ լավ խասքեր, կարծես ես ասած լինեմ:
Հուսով եմ, որ այս տար կլինեմ Վենետիկում: Այդ մեծ ու անհագուրդ ցանկությունն ինձ մոտ առաջացավ, այն պահից , երբ ստացա առաջին նամակն Վենետիկ մեկնած ընկերուհուցս:Նրա խոսքերով, վենետտիկը կարսես թանգարան լինի և մի բան էլ ավելի...
Նրա ուղարկած ամեն մի նամակն ու նկարները ինձ մտովի տեղափոխում են այնտեղ, Ամեն դեպքում մեծագույն ցանկություն ունեմ այնտեղ գնալու:
Ինչ վարաբերվում է ժամանակին ես Էլ այնքան շատ դրանից չունեմ, նույն ավարտական աշխաըտանքն ինձէլ է սպառնում: Դրան գումարվում է նաև աշխատանքը:
Ես Եվրոպյում եղել եմ, շատ գեղեցիկ/ասել գեղեցիկ, նշանակում է ոչինչ չասել/ վայրերում, բայց ամեն դեպքում նույնիսկ հաշվի առնելով մեր բազում բացթողումներն ու թերությունները ես նախընտրում եմ Հայաստանը:
Ինչ խոսք դա չի խանգարում ճանապահրորդել և ուրախ եմ որ ուսումս ու աշխատանքս ինձ այդ հնարավորությունը ընձեռում են:
Գուցե՞ շատ ծավալվեցի:
Խոստանում եմ , եթե հաջողվի գնալ Վենետի անպայման կպատմեմ:

Գլոբալ Հայացք
14.04.2007, 23:24
Ախ՛խ.. ինճ լաավ թեմա է:
Վենետիկ, Վենետիկ, Վենետիկ...
Ամեն անգամ լսելով այդ քաղաքի անունը...

Ախխ... սկսում եմ մտածել, հասկանալ, ու ուզել....

Ես ուզում եմ... ուզում եմ փող, շատ փող, ծանոթ, լինել ապահովված, ամեն ամառ մտածել գնալ Վենետիկ, որովհետև լիքը իմ ապահովված ընկերներից եղել են, ու ես էլ պիտի գնամ, որովհետև ասում են լավ էր, հետո կսովորեմ խոսալ իտալերեն, պարել, երգել, ք...

Բայց նախընտրում եմ Հայաստանը, զարմանում եմ ինչու: :D

Narinfinity
19.09.2008, 13:36
Ախ՛խ.. ինճ լաավ թեմա է:
Վենետիկ, Վենետիկ, Վենետիկ...
Ամեն անգամ լսելով այդ քաղաքի անունը...

Ախխ... սկսում եմ մտածել, հասկանալ, ու ուզել....

Ես ուզում եմ... ուզում եմ փող, շատ փող, ծանոթ, լինել ապահովված, ամեն ամառ մտածել գնալ Վենետիկ, որովհետև լիքը իմ ապահովված ընկերներից եղել են, ու ես էլ պիտի գնամ, որովհետև ասում են լավ էր, հետո կսովորեմ խոսալ իտալերեն, պարել, երգել, ք...

Բայց նախընտրում եմ Հայաստանը, զարմանում եմ ինչու: :D

Լինել Վենետիկում եվ չափչփել քաղաքի բոլոր փողոցները և անցնել բոլոր կամուրջներով...
Հիանալ ճարտարապետության կոթողներով, շինություններով, բայց աղավնիներից զգուշանալով...:B

Հայկօ
19.09.2008, 17:57
Աղավնիներից ու ջրանցքների գարշահոտից: Ամեն փայլող բան ոսկի չէ :)

Ռուֆուս
19.09.2008, 19:49
վերնագիրը կարդացի մտածեցի Վենետիկն ու Կոպենհագենն եք քննարկում....

Կոպենհագեն եմ ուզում գնալ.... :love էս տարի չհաջողվեց, :( հուսով եմ մյուս տարի կհաջողացնեմ :)