PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինտերնետային տերմիններ

Ուլուանա
22.03.2006, 13:20
Ի՞նչ ինտերնետային տերմիններ գիտեք։ Գրենք մեր իմացած բոլոր քիչ թե շատ նոր տերմինները (ի դեպ, հենց «տերմին» բառի հայերեն համարժեքն է «գիտաբառը»), որոնք գուցե դեռևս համատարած կիրառություն չեն գտել խորթ ու անսովոր հնչողության պատճառով, կամ կարծում եք, որ սխալ են թարգմանված օտար լեզվից ու ճշգրտությամբ չեն արտահայտում տվյալ բառի իմաստը, հետևաբար շատերի համար ընդունելի չեն։ Գրենք նաև մեր կարծիքով հաջող թարգմանված տերմինները։
Եվ ընդհանրապես ո՞ր տերմիններն արժե թարգմանել և որո՞նք՝ ոչ։
Դե, արտահայտվեք...
Ուշադրություն։ Այստեղ խոսում ենք միայն ինտերնետային տերմինների մասին, իսկ մյուս ոլորտներին վերաբերող հարցերը քննարկվում են այս նույն բաժնի մեկ այլ ենթաբաժնում գտնվող «Զանազան լեզվական հարցեր» թեմայում։ ;)

Ուլուանա
22.03.2006, 19:22
Մի փոքր շեղվեմ թեմայից, բայց "տերմին" բառի "գիտաբառ" թարգմանությունն իմ համար առայժմ անընդունելի է:
Ի դեպ, այդ նույն բառը ոմանք "եզր" են թարգմանում:
Ես կարծում եմ, որ այդ բառը թարգմանության կարիք չունի, հանգիստ կարելի է օգտագործել "տերմին" բառը:
Լավ, մի քիչ էլ ես շեղվեմ։ :) Արտ, ես համոզված էի, որ «գիտաբառ» բառը քեզ համար անընդունելի կլինի։ :D
Ինձ թվում է, որ այդ բառը արտահայտում է տերմին բառի իմաստը, պարզապես գուցե իրոք կարիք չկա թարգմանելու, չգիտեմ։ Իսկ այ «եզր» բառի հետ բոլորովին համաձայն չեմ, հետո՞ ինչ, որ term-ը նշանակում է «եզր»։ Այն վաղուց հեռացել է այդ իմաստից։ «Եզր» բառը լսելով՝ հաստատ ոչ ոք չի հասկանա, թե ինչի մասին է խոսքը, ինչը չի կարելի ասել «գիտաբառի» մասին։ Բացի դրանից, ընդհանրապես ճիշտն այն է, որ տերմինները մենիմաստ լինեն (մեկ իմաստ արտահայտեն), իսկ «եզր» բառը արդեն բազմիմաստ է։

StrangeLittleGirl
22.03.2006, 20:59
Կիռարվում է նաև «եզրույթ» բառը, բայց մեր դասագրքերի մեծ մասում «եզր» է գրված, նագամ դասախոսներն են այդ բառն օգտագործում, չնայած «տերմինն» ինձ ավելի է դուր գալիս: «Գիտաբառը» հետաքրքիր էր... արժի մտածել այդ մասին:
Լավ, չշեղվեմ թեմայից: Ես շատ եմ սիրում «կայք» բառը: Շատ հաջող թարգմանություն է:

Սահակ
23.03.2006, 03:15
լիքը հետաքրքիր տերմիններ կարող եք կարդալ «Զրույցներ համակարգչի մասին» գրքից, որը կարող եք քաշել այստեղից՝
http://books.tarumian.am/

Chuk
23.03.2006, 03:38
լիքը հետաքրքիր տերմիններ կարող եք կարդալ «Զրույցներ համակարգչի մասին» գրքից, որը կարող եք քաշել այստեղից՝
http://books.tarumian.am/
Շնորհակալություն հասցեի համար :)
Կուսումնասիրենք:

Pchuk
25.03.2006, 15:29
Կցորդի չափսի սահմանափակման պատճառով չկարողացա File-ի ամբողջ պարունակությունը ցույց տալ, ահա նրա մի մասը: Ցանկության դեպքում կարող եմ mail-ով ուղարկել ամբողջ File:

English Armenian
About մասին
About InfoZIP INFOZIP-ի մասին
About OpenOffice Բաց Օֆիսի մասին
About Setup սկզբնական հաստատման մասին
Above վերը նշված
Above/Below վեր/ներք
ABS ABS
Absolute Record բացարձակ գրանցում
Absolute Value բացարձակ արժեք
Abstract: աբստրակտ
Accept ընդունում
Accept All ընդունել բոլորը
Accept Changes ընդունել փոփոխությունները
Accept or Discard ընդունել կամ հրաժարվել
Accept with ընդունել ինչ-որ բանով
Accepted ընդունված
Access denied մուտքի իրավունքը մերժված է
Accessed
Account հաշիվ
Account name հաշվի անուն
ACOS
ACOSH
ACOT
ACOTH
Action գործողություն
Action discontinued գործողությունն ընդհատվել է
Action not supported գործողությունը չի համապատասխանում պահանջներին
Activate ակտիվացնել
Activate Document փաստաթուղթն ակտիվացնել
Activate Test Mode ակտիվացնել տեստային ռեժիմը
Active ակտիվ
Active Folders ակտիվ թղթապանակներ
Active Link ակտիվ կապ
Active Window ակտիվ պատուհան
Adabas D
Adabas Database ADABAS ծրագրավորման լեզվի տվյալների բազա
Adabas Installation ADABAS ծրագրավորման լեզվի ինստալյացիա (սահմանում)
Adapt ադապտացնել,հարմարեցնել
Adapt matrix area ադապտացնել մատրիցային մակերեսը
Adapt object size ադապտացնել օբյեկտի չափսը
Adapt Objects ադապտացնել օբյեկտները
Adapt row height հարմարեցնել տողի բարձրությունը
Add ավելացնել
ADD
Add All ավելացնել բոլորը
Add AutoFormat ավելացնել ավտոֆորմատավորում (ավտոձ?աչափ)
Add Background ավելացնել ֆոն
Add Bookmark
Add characters ավելացնել պայմանանշաններ(տառեր)
Add Column ավելացնել սյունակ
Add Comment ավելացնել մեկնաբանություն
Add Entry ավելացնել մուտք
Add Field ավելացնել դաշտ
Add Folder Bookmark ավելացնել թղթապանակի ---------
Add Graphics ավելացնել գրաֆիկներ
Add legend ավելացնել -------
Add Link ավելացնել կապ
Add Print Range ավելացնել տպագրության ընդգրկույթ(շարք)
Add Table ավելացնել աղյուսակ
Add tables ավելացնել աղյուսակներ
Add Unknown Words ավելացնել անծանոթ բառեր
Add Watch ավելացնել ժամ
Add/remove users ավելացնել/հեռացնել օգտագործողներին(օգտվողներին)
Add-In ներառել
Adding new newsgroups ավելացնել նոր լրագրախմբեր
Add-Ins ներառումներ
Addition + հավելում,լրացում
Additional fonts լրացուցիչ տառեր
Additional formats լրացուցիչ ձ?աչափեր
Additional info լրացուցիչ ինֆո
Additional information լրացուցիչ ինֆորմացիա
Additional scale factor լրացուցիչ մասշտաբային գործոն
Additional Styles լրացուցիչ ոճեր
Additional\nInformation լրացուցիչ/ինֆորմացիա
Additonal Information լրացուցիչ ինֆորմացիա
Address հասցե
sddress հասցե
ADDRESS հասցե
Address Book հասցեյագիրք
Address Book on/off հասցեյագիրք միացում/անջատում
Address field հասցեյադաշտ
Addressee հասցեատեր
Addressee data հասցեատիրոջ տվյալները
Addresses հասցեներ
Adjust column width հարմարեցնել սյան լայնությունը
Adjust columns proportionally սյուները հարմարեցնել համաչափորեն
Adjust Scale հարմարեցնել մասշտաբը
Adjust to contour հարմարեցնել ուրվագծին
Administration ադմինիստրացիա

Koms
25.03.2006, 15:35
կայք - իրոք շատ տեղին բառ է ու արդեն ներմուծվել է մեր իրականություն, վեբկայք - լավ է հնչում ...

Egern.net
25.03.2006, 22:33
Եզր բառը անկախ այն բանից, որ շատերի համար անընդունելի է, արդեն լայնորեն օգտագործվում է գրականության մեջ: Այն դուրս մղել եւ այլ տարբերակ մտցնելն արդեն գրեթե անհնարին է: Չնայած, ես նույնպես կողմ եմ տերմին-ին: Ի՞նչ պարտադիր է ամեն ինչ թարգմանել...

Egern.net
25.03.2006, 22:38
Ինտերնետային տերմինների թարգմանության վերաբերյալ շատ հետաքրքիր է այս քննարկումը. http://forum.hayastan.com/index.php?showtopic=18166&st=0
Ցավոք, fn-ից օգտվողները չեն կարող տեսնել:
Արժի՞ այստեղ պատճեն տեղադրել, թե՞ ոչ:

Chuk
26.03.2006, 01:00
Կցորդի չափսի սահմանափակման պատճառով չկարողացա File-ի ամբողջ պարունակությունը ցույց տալ, ահա նրա մի մասը: Ցանկության դեպքում կարող եմ mail-ով ուղարկել ամբողջ File:
Իսկ ի՞նչ ֆորմատով է, և ի՞նչ չափի:
Հ.Գ. Կարող ես ուղարկել webmaster[at]dar.am հասցեով, այստեղ կտեղադրենք :)

Chuk
26.03.2006, 01:03
Ցավոք, fn-ից օգտվողները չեն կարող տեսնել:
Արժի՞ այստեղ պատճեն տեղադրել, թե՞ ոչ: Ամբողջ թեման պատճենելը չեմ կարծում որ իմաստավորված է :)
Տարբեր տեղեր տարբեր հետաքրքիր քննարկումներ կլինեն և հղումները բավարար են, իմ կարծիքով:

Բայց կարող ես առավել հաջողված թարգմանությունները այստեղ պատճենել՝ աղբյուրը նշելով :B

Քրիստինա
30.07.2006, 14:53
Ինտերնետային տերմինների թարգմանության վերաբերյալ շատ հետաքրքիր է այս քննարկումը. http://forum.hayastan.com/index.php?showtopic=18166&st=0
Ցավոք, fn-ից օգտվողները չեն կարող տեսնել:
Արժի՞ այստեղ պատճեն տեղադրել, թե՞ ոչ:

Եթե կարելի է տեղադրեք պատճենը խնդրում եմ, ես ֆրինետից եմ օգտվում

Pchuk
30.07.2006, 23:03
http://www.opensourcearmenia.com/Projects/armenian-i10n/openoffice/Final%20English%20Armenian%20Dictionary/view
http://www.opensourcearmenia.com/Projects/armenian-i10n/openoffice/glossary/view

NetX
08.03.2013, 06:10
Ինչպես է download բառի հայերեն ճիշտ թարգմանությունը?
ընդհանրապես տարածված է "բեռնել" բառը, սակայն ըստ ինձ այն ավելի շատ load (կամ upload) բառին է մոտիկ քան download բառին:

օգտագործվում է նաև "ներբեռնել" բառը, այն իր բառային արմատներով ավելի մոտիկ է download-ին, սակայն մի տեսակ խորթ է հնչում:

ինչևէ, որնէ download բառի ճիշտ, հայեցի, ռազմահայրենասիրական թարգմանությունը? :)

Freeman
08.03.2013, 10:56

Հայեցին չգիտեմ, բայց հայերի կողմից ավելի շատ օգտագործվողը քաշել բառն ա, որը, երևի, ռուսական տարբերակից ա վերցված (скачать)

Hda
08.03.2013, 11:13
Ինչպես է download բառի հայերեն ճիշտ թարգմանությունը?
ընդհանրապես տարածված է "բեռնել" բառը, սակայն ըստ ինձ այն ավելի շատ load (կամ upload) բառին է մոտիկ քան download բառին:

օգտագործվում է նաև "ներբեռնել" բառը, այն իր բառային արմատներով ավելի մոտիկ է download-ին, սակայն մի տեսակ խորթ է հնչում:

ինչևէ, որնէ download բառի ճիշտ, հայեցի, ռազմահայրենասիրական թարգմանությունը? :)
load - բեռնում
download - ներբեռնում
upload - վերբեռնում
ինչո՞վ դուրդ չի գալիս

կուզես՝ download - բեռնաթափում :)

keyboard
08.03.2013, 12:43
որնէ download բառի ճիշտ, հայեցի, ռազմահայրենասիրական թարգմանությունը? :)

Ռազմահայրենասիրական թարգամնությունը կարաս հանգիստ գրես հայոց արծիվներ

:D

_Հրաչ_
08.03.2013, 12:54
Ինչպես է download բառի հայերեն ճիշտ թարգմանությունը?
ընդհանրապես տարածված է "բեռնել" բառը, սակայն ըստ ինձ այն ավելի շատ load (կամ upload) բառին է մոտիկ քան download բառին:

օգտագործվում է նաև "ներբեռնել" բառը, այն իր բառային արմատներով ավելի մոտիկ է download-ին, սակայն մի տեսակ խորթ է հնչում:

ինչևէ, որնէ download բառի ճիշտ, հայեցի, ռազմահայրենասիրական թարգմանությունը? :)

Ներբեռնելը լայն կիրառություն ունի: Բացի էդ՝ բառացի թարգմանություն ա, որ հաճախակի կիրառենք, կմտնի մեր բառապաշարի մեջ որպես սովորական, շարքային հայերեն բառ: