PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոսովոն անկախացավ !

Նորմարդ
17.02.2008, 22:08
Կոսովոն հռչակեց իր անկախությունը, և ավելին Եվրոպական միությունը և ԱՄՆ--ն պատրսատ են ճանաչել այդ անկախությունը: Ռուսաստանի Դաշնությունը հասկանալի պատճառներով հայտարարել է, որ երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը, և ավելին պարզ հասկացնել է տվել, որ Կոսովոն կարող է նախադեպ հանդիսանալ:
Ամեն դեպքում այսօր իր ելույթի ժամանակ Կոսովոյի վարչապետը շնորհակալություն հայտնեց, բոլոր նրանց ովքոր սատար կանգնեցին իրենք անկախ լինելու ձգտմանը և հատուկ նշեց որ կոսովոն յուրահատուկ դեպք էր :)
Ամեն դեպքում սա մի կոմից լավ է մյուս կոմից էլ ոչ այնքան, ԱՄՆ-ն պարզ ցույց տվեց իր երկակի ստանդարտների քաղաքականությունը և հասկացնել տվեց որ ինքը դեռևս մնում է միակ սուպերերկիրը:
Կդառնա արդյոք Կոսովոն նախադեպ կախված է շատ գործոններից, բայց ամենակարըորը այս հարցում լինելու է Հայստասնի արտաքին քաղաքականությունը:
Ճիշտ քայլերի դեպքում Ղարաբաղյան հարցի լուծումը շատ մոտ է թվում:)

Հ.Գ.
Տարվելով մեր երկրի քաղաքական անցուձարցով լրիվ մոռացել եք միջազգային ոչ պակաս կարևոր իրադարձույուններ:)

Dr. M
17.02.2008, 22:28
Քիչ առաջ լսեցի, որ Ռուսաստանը չեղյալ է համարել այդ անկախացումը :think

շատ բուռն էր արձագանքը, գուցե տեղի տա նոր պատերազմի.....

Philosopher
17.02.2008, 22:33
Երկար խոսելու ցանկություն չունեմ ու հատկապես այս թեմայում, բայց երկու հանգամանք միանշանակ են.
ա. Կոսովոյի անկախությունը, ինչպես և դրա պահանջը, անբարոյականություն են.
բ. Կոսովոյի անկախությունը Արցախի անկախության հետ որևէ ընդհանուր եզր չունի, Կոսովոյում անկախանում են օկուպանտները, իսկ Արցախում` տեղացիները, սկզբունքորեն տարբեր հարցեր են:
:)

Երվանդ
17.02.2008, 22:47
Ընդհանուր եզրեր չի կարող չունենալ, ինչքան էլ որ տարբերություններ լինեն, անկախություն է ստացել Կոսովոն հակառակ Սերբիաի ցանկության, դա նշանակում է ինքնորոշման իրավունքի գերադասում տարածքային ամբողջականության սկզբունքից, որը Ղարաբաղի հարցում կունենա իր դրական դերը, ինքան էլ որ եվրոպացի պաշտոնյաները ասեն որ ուրիշ հակամարտությունները տարբերվում են Կոսովոյից, և Կոսովոն չի կարող նախադեպ լինել մյուսների համար, իրականում սա ուղղված է Ռուսաստանի դեմ, ու կշարունակվի իմ կարծիքով, ԱՄՆ վաղուց ցանկություն ու պլաններ ունի Ռուսաստանը մասնատելու, իսկ դրա ամենահարմար տարբերակը ինքնորոշման սկզբունքին գերակայություն տալն ՝է, որը և հետագայում կբերի հակամարտությունների ողջ Ռուսաստանի տարածքում, այդ պատճառով Ռուսաստանը կտրուկ դեմ է Կոսովոյի անկախությանը

dvgray
17.02.2008, 22:52
Կոսովոն հռչակեց իր անկախությունը
Շնորհավորում եմ Կոսովոյի մեծամասնական բնակչության, վերջապես իրենց երազանքի իրականացման կապակցությամբ:
:hands
Չգիտեմ, թե սրա հետ ինչ կապ կունենա Արցախի հարցը, բայց որ մի ժողովրդի բավականին մեծ հատվածը ազատագրվեց ուրիշ ժողովրդի սպանդից ու ծանր լծից, դա ուրախալի է:

Սամվել
17.02.2008, 23:11
Ընդհանուր եզրեր չի կարող չունենալ, ինչքան էլ որ տարբերություններ լինեն, անկախություն է ստացել Կոսովոն հակառակ Սերբիաի ցանկության, դա նշանակում է ինքնորոշման իրավունքի գերադասում տարածքային ամբողջականության սկզբունքից, որը Ղարաբաղի հարցում կունենա իր դրական դերը, ինքան էլ որ եվրոպացի պաշտոնյաները ասեն որ ուրիշ հակամարտությունները տարբերվում են Կոսովոյից, և Կոսովոն չի կարող նախադեպ լինել մյուսների համար, իրականում սա ուղղված է Ռուսաստանի դեմ, ու կշարունակվի իմ կարծիքով, ԱՄՆ վաղուց ցանկություն ու պլաններ ունի Ռուսաստանը մասնատելու, իսկ դրա ամենահարմար տարբերակը ինքնորոշման սկզբունքին գերակայություն տալն ՝է, որը և հետագայում կբերի հակամարտությունների ողջ Ռուսաստանի տարածքում, այդ պատճառով Ռուսաստանը կտրուկ դեմ է Կոսովոյի անկախությանը

Սերբիան էլ հո նավթ չունի . . . :think

Սերխիո
17.02.2008, 23:16
Սերբիայի քրքրին:o

Guetta
17.02.2008, 23:19
Աստված տա, դա դրական անդրադառնա մեր տարածաշրջանի վրա այնպես, ինչպիսինն է իմ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ! ! !

Նորմարդ
17.02.2008, 23:44
Երկար խոսելու ցանկություն չունեմ ու հատկապես այս թեմայում, բայց երկու հանգամանք միանշանակ են.
ա. Կոսովոյի անկախությունը, ինչպես և դրա պահանջը, անբարոյականություն են.
բ. Կոսովոյի անկախությունը Արցախի անկախության հետ որևէ ընդհանուր եզր չունի, Կոսովոյում անկախանում են օկուպանտները, իսկ Արցախում` տեղացիները, սկզբունքորեն տարբեր հարցեր են:
:)
ա. Ես էլ Կոսովոյի անկախության պահանջը չեմ համարում լիովին արդարացված, սակայն կոսովոյում ապրում են ալբանացիներ որոնք ուզում են անկախ ապրել և նրանք հասան իրենց նպատակին:
բ. Նմանույթւնը նրանում է, որ ինչպես նշեց Երվանդը կա նախադեպ երբ ազգերի ինքնորոշման սկզբունքը վեր է դասվում Տարածքային ամբողջականության սկզբունքից և եթե նայում ենք ԵՎրոպացու աչքերով ապա Ղարաբաղի և Կոսովոյի հարցում ոչ մի տարբերություն չկա 2-ն էլ ցանկանում են անկախանալ:
Բայց կան բազմաթիվ քաղաքական խոչընդոտներ, որոնք թույլ չեն տա, որ Ղարաբաղի հարցն էլ այսքան հեշտ լուծվի, սկայն սա միաժամանակ և դրական և բացասական եմ գնահատում:

ChildOfTheSky
18.02.2008, 00:12
Աշխարհի քարտեզին ավելացավ ևս մի "Ղարաբաղ" ` չնայած նրան , որ նշվեց այս երկու հիմնախնդիրների տարաբնույթ լինելու հանգամանքը : Վախենամ , մի ուրիշ տեսակի սառը պատերազմ սկսվի :

Սամվել
18.02.2008, 00:35

Ինչի սառը պատերազմը ավարտվե՞լ է :o , Չէի ասի :nea :8

ChildOfTheSky
18.02.2008, 00:48
Ինչի սառը պատերազմը ավարտվե՞լ է
սառը պատերազմը ավարտվել է ԽՍՀՄ փլուզումից մի քանի տարի առաջ , երբ նավթի ` ամպերի հասնող գները ԱՄՆ-ի ջանքերով իջեցվեցին :

Սամվել
18.02.2008, 01:02
սառը պատերազմը ավարտվել է ԽՍՀՄ փլուզումից մի քանի տարի առաջ , երբ նավթի ` ամպերի հասնող գները ԱՄՆ-ի ջանքերով իջեցվեցին :

Էտ տենց թվումա, բայց նրա հիմնական ու ամենավտանգավոր մասը՝ սպառազինությունների մրցավազքը այսօր ցավոք չի ավարտվել . . .;)

Ինչպես ասել է Էյնշտեյնը 4րդ Համաշխարհային պատերազմը բացառվում է . . .

ChildOfTheSky
18.02.2008, 01:06
Ինչ սպառազինության մրցավազքի մասին է խոսքը , եթե ԱՄՆ-ի ռազմական բյուջեն Ռուսաստանի ամբողջ բյուջեի չափ ա :

Guetta
18.02.2008, 20:51
Ինչ սպառազինության մրցավազքի մասին է խոսքը , եթե ԱՄՆ-ի ռազմական բյուջեն Ռուսաստանի ամբողջ բյուջեի չափ ա :

Բայց Ռուսաստանն էլ օրեց օր գնալով հարստանումա- նավթ, գազ...

Artgeo
18.02.2008, 23:55
Հետաքրքիր էնա, որ Հայաստանի «ռազմավարական եղբայր» Ռուսաստանը անընդհատ խոսում է Աբխազիայի և Ցխինվալիի մասին, որոնք թե՛ պատմական, թե՛ ներկայիս իրավիճակով որևէ առնչություն չունեն Կոսովոյի հետ և բացարձակապես լռում է Արցախի մասին, որը երևի թե ամենամոտն է Կոսովոյին նմանությամբ։

Sunny Stream
19.02.2008, 00:00
Հետաքրքիր էնա, որ Հայաստանի «ռազմավարական եղբայր» Ռուսաստանը անընդհատ խոսում է Աբխազիայի և Ցխինվալիի մասին, որոնք թե՛ պատմական, թե՛ ներկայիս իրավիճակով որևէ առնչություն չունեն Կոսովոյի հետ և բացարձակապես լռում է Արցախի մասին, որը երևի թե ամենամոտն է Կոսովոյին նմանությամբ։
Հա, էդ ես էլ եմ նկատել (Պուտինի ասուլիսի ժամանակ) ու էդ ինձ շատ ջղայնացրեց... :angry վերջը էլի քաշելու են ռուսները :( չնայած, որ շատ լավ քաղաքականություն վարենք, գուցե մի բան դուրս գա :think

Նորմարդ
19.02.2008, 00:48
Հետաքրքիր էնա, որ Հայաստանի «ռազմավարական եղբայր» Ռուսաստանը անընդհատ խոսում է Աբխազիայի և Ցխինվալիի մասին, որոնք թե՛ պատմական, թե՛ ներկայիս իրավիճակով որևէ առնչություն չունեն Կոսովոյի հետ և բացարձակապես լռում է Արցախի մասին, որը երևի թե ամենամոտն է Կոսովոյին նմանությամբ։
Կոսովոն նման չի Ղարաբաղին դե ի նկատի ունեմ հակամարտույան առաջացման պատճառները լրիվ տարբեր են:)
Եթե հարցը դիտարկենք բարոյական տեսանկյունից ապա Կոսովոն դա հեղերի օկուպացիա է եկվոր ցեղախմբի կողմից, իսկ ղարաբաղը դա պատմականորեն միշտ էլ հայաբնակ է եղել:)

ChildOfTheSky
19.02.2008, 02:18
Հետաքրքիր էնա, որ Հայաստանի «ռազմավարական եղբայր» Ռուսաստանը անընդհատ խոսում է Աբխազիայի և Ցխինվալիի մասին, որոնք թե՛ պատմական, թե՛ ներկայիս իրավիճակով որևէ առնչություն չունեն Կոսովոյի հետ և բացարձակապես լռում է Արցախի մասին, որը երևի թե ամենամոտն է Կոսովոյին նմանությամբ։

Իսկ Պուտինին ինչ , Ղարաբաղը մերը կլինի , թե ադրբեջանցիները կամ էլ թե չի լինի : Նրան ոչ էլ առանձնապես հետաքրքրում է Աբխազիայի և Օսիայի ճակատագիրը , ուղղակի դրանք կոզրներ են նրա ձեռքում , եթե հանկարծ աշխարհը սատար կանգնի Ռուսաստանի կազմում գտնվող բազմաթիվ հանրապետությունների անկախացման ցանկություններին :

Guetta
19.02.2008, 13:05
Կոսովոն նման չի Ղարաբաղին դե ի նկատի ունեմ հակամարտույան առաջացման պատճառները լրիվ տարբեր են:)
Եթե հարցը դիտարկենք բարոյական տեսանկյունից ապա Կոսովոն դա հեղերի օկուպացիա է եկվոր ցեղախմբի կողմից, իսկ ղարաբաղը դա պատմականորեն միշտ էլ հայաբնակ է եղել:)

Այո-այո, շատ ճիշտա:

Ավելացվել է 2 րոպե անց
Իրականում, Ղարաբաղի այս անորոշ վիճակը ձեռնտու է գրեթե բոլորին` թե՛ Ռուսաստանին, թե՛ ԱՄՆ-ին, և նույնիսկ Ադրբեջանին (վերջինս շատ լավ գիտակցում է, որ Ղարաբաղը երբեք իրա կազմում չի լինելու, իսկ անկախացումը- արդեն պարտությունա իրա համար):