PDA

Դիտել ողջ տարբերակը : Քո պատմությունն իմ բառերով

Adam
16.02.2008, 23:20
Նոր հետաքրքիր և թեթև խաղ: Առաջարկում եմ բառեր, որոնցով պետք է գրեք փոքրիկ հումորային կամ թեկուզ լուրջ պատմություն: Առաջարկածս բառերով պետք է կազմեն 3 անդամ նախադասություններ, որ գոնե համեմատելու տեղ լինի...:P
3 անդամից հետո, մեկ այլ անդամ առաջադրում է իր բառերը:
Եվ այսպես՝ գրեք պատմություն հետևյալ բառերով:

Հերիքնազ, Հյուսիսային Ամերիկա, տաք օդ, զուգարանի կեղտոտ ջուր, սառնարան, բամբասկոտ հարևան, փողոցային շուն, վառարան, ինտերնետ, պիցցա, ունիտազ, հաճելի եղանակ: :P:hands

Լեո
16.02.2008, 23:39
Հերիքնազը հոգնել էր ամեն ինչից` բամբասկոտ հարևաններից, զուգարանի կեղտոտ ջրից, գույնը գցած ունիտազից, ամբողջ օրը ծխացող վառարանից, նույնիսկ փողոցային շունը ազդում էր նրա նյարդերի վրա: Մի օր նա խիստ սոված էր, իսկ սառնարանը ամբողջովին դատարկ էր: Որոշեց պիցցա պատվիրել ինտերնետով և հանկարծ նա ինտերնետում նկատեց "գրին քարտի" խաղարկության մասին: Նա լրացրեց իր տվյալները, և օ~, հրաշքը. շահեց: Հավաքեց ինչ ուներ-չուներ ու թռավ Հյուսիսային Ամերիկա: Ամերիկան նրան շատ դուր եկավ: Ամերիկայի մասին ինքը շատ էր կարդացել, հատկապես "Playboy" ամսագրից: Ամերիկայում օդը տաք էր, եղանակն էլ հաճելի, և Հերիքնազը որոշեց գնալ լողափ: Վերձրեց իր ծաղկավոր թումբանն ու դեպի Մայամի....

Պատությունը իհարկե անկապ ստացվեց, կամ ավելի ճիշտ կատարյան դատարկաբանություն::D
Բայց դուք խիստ չդատեք!

Anul
17.02.2008, 02:30

շաաաաաաաաաատ լավն էր, իսկապես :D:D:D

Adam
26.03.2008, 01:03
Շարունակենք էս խաղը: :)
Կանոնները փոխում եմ... և դրանից էր, որ կանգ էր առել:
Պատմությունը գրում է ընդամենը 1 անդամ, որից հետո առաջադրում իր բառերը:
---------------
սադիստ, պոնչիկանոց, հարսանիք, դհոլ-զուռնա, պագրիշկա, աֆրիկացի նեգռ, Տրդատ 1-ին, հյութ Իգդիր, Նոթ բուք, ժինգյալով հաց, Վարդուշիկ, կիևյան մոստ, Գռզո, խանութի խուլ վաճառող, Հայաստանի սպեցնազ, Չինաստանի մարշուտկա, թաբուլե:

Yellow Raven
26.03.2008, 17:46
Գռզոն նույնիսկ ամենավատ երազում չէր կարող պատկերացնել,որ քսան տարեկան հասակում Չինաստանի մարշուտկայում հանդիպած ու իրա տեղը ստացած Վարդուշիկի հետ օրերից մի օր ստիպված պետք է լինի ամուսնանալ: Պատճառը այն էր, որ մի աֆրիկացի նեգռ,որը նաև սադիստ էր,զ անգահարել էր Գռզոյին և սպառնացել, որ եթե նա չամուսնանա Վարդուշիկի հետ, ապա նա կբացահայտի նրա թաքնվելու վայրը: Չնայած Վարդուշիկը շատ էր ցանկանում, որ հարսանիքը տեղի ունենար պոնչիկանոցում, բայց Գռզոն չդիմեց նման ռիսկի վախենալով, որ Հայաստանի սպեցնազը կարող է հոգնել ավանդական ժինգյալով հացից ու որոշի մի հատ պոնչիկ ուտել: Վերջում որոշեցին,որ հարսանեկան արարողությունը կանցկացնեն Չինաստանի մարշուտկեքից մեկի մեջ, վերհիշելով ջահելությունը:Հարսանիքին ներկա էին փեսան, հարսը, հարսի եղբայրը՝ աֆրիկացի նեգր-սադիստը և Նիկոլ Փաշինյանը,որը կատարում էր քահանայի,թամադայի քավորի,դհոլ-զուռնա նվագողի ու ևս մի քանի հոգու պարտականություններ…Ետևի նստարանին դրված էին հյութ Իգդիր ու թաբուլե,բայց խրախճանքի ամենակուլմինացիոն պահին,երբ աֆրիկացի նեգրն ու Փաշինյանը գոչում էին ««Գորկո,գորկո»»՝ հանկարծ վարորդը ուժեղ արգելակեց մեքենան…Պատճառը մեկն էր՝ նստող կար:
Մարշուտկա բարձրացավ Կիևյանի մոստի հարևանությամբ բնակվող, Գռզոյի խանութի խուլ վաճառող, Տրդատ 1-ինի ժամանակներին քաջ ծանոթ Հռիփսիմե անունով մի կույս:
Նստեց, դուռը փակեց, բայց զարմանալիորեն մարշուտկան շարունակում էր տեղից չշարժվել: Կարծելով, որ պագրիշկի հետ պռոբելեմա առաջացել, վարորդը իջավ, որ նայի, սակայն պռոբլեմ չտեսնելով, նրա կողմից հնչեց ավանդական «Հայ խո սուն կյու նոմ»» խոսքը, որը թարգմանաբար նշանակում էր ««Տղեք մի հատ բրդեք էլի»»: Սակայն Գռզոն ու Փաշինյանը կարծելով թե վարորդը քֆուր է տալիս, նրան տարան կողքի այգին ու.....
Երեկոյան ժամը 20:00 էր,դեպքից անցել էր արդեն 4 ժամ: Փաշինյանն ու Գռզոն իրենց նոր ապաստարանում բլոտ էին խաղում,իսկ Վարդուշիկն ու իր աֆրիկացի ախպերը վայելում էին ««չեղած հարսանիքի»» մնացորդները:

Adam
26.03.2008, 18:09

:hands:D
գրի քո բառերը:

Yellow Raven
26.03.2008, 18:18
Անապատ, ջուր, բորշ, շուկա, զենք, հանրահավաք, գիշերային ակումբ, հիվանդ, կողակից, ձող, կենսաբանություն, շուն,ոստիկան, մահակ, Զապորոժեց, ֆուտբոլ, կատու:

Դե կազմեք է...http://www.akumb.am/images/smilies/lol.gif

Աբելյան
27.03.2008, 00:18
Անապատ, ջուր, բորշ, շուկա, զենք, հանրահավաք, գիշերային ակումբ, հիվանդ, կողակից, ձող, կենսաբանություն, շուն,ոստիկան, մահակ, Զապորոժեց, ֆուտբոլ, կատու:

"Տանը ջուր չկար: Այդ օրը բորշը եփեցի առանց ջրի: Անապատային պայմաններ էին: Գնացի դեպի Ազատության Հրապարակ, ցայտաղբյուրից ջուր տանելու: Հանրահավաքը դադարել էր: Իմ մեջ դա մեծ հետաքրքրություն առաջացրեց: Նորություններին տեղեկանալու համար գնացի ինտերնետ ակումբ, մտա Ակումբ: Գիշերային ակումբը դատարկ էր, և շուտով պարզ դարձավ թե ինչու: Աչքիս երևաց մի թեմա, որտեղ բոլորիս կոչ էր արվում տնեցիքով, հարևաններով, անկախ նրանից, ազատ ես թե զբաղված, անկախ նրանից, առողջ ես թե հիվանդ, մի-մի ձող վերցնել և անկարգություններ անել: Մենք էլ բոլորս հավաքվեցինք պրոսպեկտի շուկայի դիմաց: Տեսանք ոստիկանների մոտ զենք շատ կա, դեռ մի բան էլ հետները շուն ունեին: Կենսաբանությունից գիտեի, որ կատուն իր հետևից կարող է տանել շների մի ամբողջ բանակ: Գնացի Մուռզիկիս բերեցի, շները լարվեցին հետևից, սկսեցի կատվով ֆուտբոլ խաղալ: Մենք էլ օգտվելով դրանից, հարձակվեցինք ոստիկանության վրա: Նրանք մահակներով մեզ հետ մղեցին, մենք նորից հարձակվեցինք: Այդ պահին մի ոստիկանական "Զապորոժեց" վրաերթի ենթարկեց կողակցիս: Ես էլ կատաղած էի (որպես կանոն, բորշ ուտելուց այսքան չէի կատաղում, բայց այս անգամ մի բան այն չէր, երևի բորշը առանց ջրի էի եփել, դրա համար) ու վառեցի մեքենան:"
Այսպիսին էին կալանավորված Վաչիկ Խաչիկյանի ցուցմունքները: Հրաչիկ Պաչիկյան, հատուկ Հայլուրի համար:

---
ժամացույց, կացին, սարսափելի անձրև, տրորել, Կարս, նստատեղ, ֆունտ ստեռլինգ, կաչաղակ, հուլիս, թափթփված, դուդուկ, ծխնելույզ, Ֆանտա, անակնկալ, մուտք

Yellow Raven
27.03.2008, 20:25
Լավն էր,ահագին խնդացիhttp://www.akumb.am/images/smilies/lol.gif

Ameli
22.01.2012, 14:55
Խաղա՞նք ;) , կանոնները հիշում եք չէ՞.

Քանոն, գազարի մուրաբա, 9-րդ հարկ, սոված կարիճ, ըմբշամարտիկ, ծովի ալիքներ, կացին, անտառային գեղեցկուհի, սպիտակ սիրամարգ, վազող տող, ծակ փուչիկ, մե՜ծ տորթ, քլորի անհիդրիդ, կոլխոզ, թատրոն:

Մնացածն էլ դուք կգրեք :))

armen9494
27.01.2012, 16:54
Քանոն, գազարի մուրաբա, 9-րդ հարկ, սոված կարիճ, ըմբշամարտիկ, ծովի ալիքներ, կացին, անտառային գեղեցկուհի, սպիտակ սիրամարգ, վազող տող, ծակ փուչիկ, մե՜ծ տորթ, քլորի անհիդրիդ, կոլխոզ, թատրոն:

Կոլխոզցի Վարուժը նայում էր շենքերին... փոքրուց երազել էր 9-րդ հարկում կվառտիր ունենալ, ախր ինը թիվը շատ էր սիրում, որովհետև ինը, ուտես...
Էդ պահին զգաց, որ սոված է: Նայեց հացամանի մեջ՝ դատարկություն, բացեց սառնարանի դուռը...նույն պատմությունն էր՝ հացաման два: Արդեն խելագարվում էր, ախր իրա նման կարիճը ո՞նց կարար սոված մնար: Սիրտը գազարի մուրաբա էր ուզում... վերջին անգամ գազարի մուրաբա Հոկտեմբերյանում էր կերել, մշուշոտ հիշեց էն զգացողությունները, որ այն ժամանակ էին իրեն պատել, դրանք մի անպատմելի հաճելի պահեր էին, ոնց որ ծակ փուչիկի մեջից դուրս եկած վազող տող լինեիր...
Հուշերից միանգամից կտրվեց, աչքերը փայլեցին... հարևանի սիրամարգին էր տեսել: Վերցրեց կացինը ու հայդա հարեվանենց բախչա. ուզում էր կացինով սիրամարգին իր ստամոքսն ուղարկել, մեկ էլ տեսավ սիրամարգի դիմաց դրած մեծ տորթը: Այ քեզի բախտ. մեջը խիղճ առաջացավ, ախր սիրամարգը հլը պուճուր էր, համ էլ դեռ սպիտակ, մտածեց թողի մեծանա, մի ուրիշ օր ախպերութունով խորոված կանեն, կուտեն, վերցրեց մեծ տորթը ուզում էր դուրս թռնել, մեկ էլ դիմացը մի անտառային գեղեցկուհի դուրս եկավ: Գեղեցկուհին էլ մի գեղեցկուհի լիներ՝ ոնց որ ըմբշամարտիկ: Մեր Վարուժ ախպերը վերցրեց ձեռի տակ եղած միակ բանը՝ տանձը ու տուր թե կտաս էդ գեղեցկուհու աչքին: Գեղեցկուհին ծովի ալիքի նման տապալվեց: Վարուժը վերցրեց տորթը ու հանդարտ քայլերով բարձրացավ վեցերորդ հարկ, որովհետև վեց, ուտես...
Հա, հերթը հասավ ուտելուն, ուզում էր կտրեր, մեկ էլ ջոկեց դանակ չունի: Արդեն գժվում էր, ընկավ դարակների մեջ, ու մենակ մի բան գտավ՝ 20 սանտիմետրանոց քանոնը: Էհ, ինչ արած՝ չեղած տեղից քանոնն էլ ա դանակ, կտրեց էդ տորթը, ուզում էր ուտել, մեկ էլ ուժեղ ծափերի ձենից վեր թռավ. աչքերը բացեց, ուշքի եկավ, նայեց կողքերը, նկատեց, որ թատրոնի կուլիսներում է, բայց չէր կարողանում հիշել, թե ոնց է հայտնվել. մեկ էլ զգաց, որ ձեռքի մեջ մի սրվակ կա ու այ ըտեղ հիշեց, որ քլորի անհիդրիդ էր պատրաստել... այոոոոոոոոոո, Վա Հոկտեմբերյանի գազարի մուրաբաից էլ լավ բան էր սարքել, դրա վառ ապացույցը մի քանի վայրկյան առաջվա զգացողություններն էին:

Էս էլ հաջորդ ուրախ պատմության համար :hands

Լոդկա, մաթեմ, Սևան, շան բախտ, գիրք, ուտեմ, ծով, ռաֆ մառշուտկա, զապառոժեց, պագռիշկա, բրդոտ, Գագիկ Շամշյան, բուռունդուկ:

soultaker
27.01.2012, 18:23
Լոդկա, մաթեմ, Սևան, շան բախտ, գիրք, ուտեմ, ծով, ռաֆ մառշուտկա, զապառոժեց, պագռիշկա, բրդոտ, Գագիկ Շամշյան, բուռունդուկ:

Գերազանցիկ ուսանողը հանգստանում էր Սևանում,
Լոդկա էր քշում ու համով պեռաշկի էր անուշ անում,
Մեկ էլ դիմացի ափից, դասախոսն է լող տալիս,
Լող է տալիս իր սքեյթով, ուսանողին մոտ գալիս
- Ինչ ես անում դու այստեղ, ուսանող ողորմելի?
Գնա տուն գիրքդ վերցրու, ու դասերդ սովորի:
Պիտի մաթեմ պարապես, որ քննությունը հանձնես,
Ոչ թե այս ծովում լող տաս ու պեռաշկի դու ուտես:
- Առաջի հերթին` սա ծով չի, լիճ է,
Իսկ երկրորդ հերթին` ուր մնաց խիղճը,
Թող որ պեռաշկիս ուտեմ
Հետո նոր` կպարապեմ:
- Այ դու բրդոտ բուրունդուկ, արա ինչ ես եմ ասում,
Ինչպես ես դու համարձակվում, ինձ հակաճառում?
Ջղայնացած չեմ, շան բախտ դու ունես,
Թե չէ` գլուխտ կանեի ուղիղ երկու կես:
Այսպես վիճեցին, առան ու տվին,
Ու վերջ ի վերջո` լոդկեն շուռ տվին:
Ու հենց այդ պահին, ինչպես պատահեց,
Գագիկ Շամշյանն անմիջապես դեպքի վայր ժամանեց
Մի կերպ տեղ հասավ նա ռաֆ մարշուտկով
Զապարոժեցի ֆառերով, ջիպի պագռիշկաներով:
Ու նկարեց երկուսին էլ, news.am գցեց նկարը,
Որ այսուհետ խաղաղության մեջ լինի համալսարանը:

soultaker
27.01.2012, 18:43
Հաջորդը`

Ֆեյսբուք, ինֆինիտի, պուլտ, սառնարան, գետ, Նար-Դոս, կաղնի, մետրո

Ameli
28.01.2012, 22:36
63ամյա Կարինեն իրենց գյուղի գետի ափին' կաղնու տակ, կարդում էր Նար-Դոսի "Զազունյանը", երբ միտքը բառիս բուն իմաստով փայլատակեց և ի վերջո նա հասկացավ, որ ի՞նչ ֆեյսբուք, ի՞նչ ինֆինիտի, կյանքում ավելի կարևոր բաներ կան , ու ինչ ափսոս որ այդպես էլ չկարողացավ իր սերը խոստովանել "ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ" մետրոյի տոմսավաճառ Սաքոյին, դե հիմա գնա տուն, սառնարանից հանիր ԹԹՎաՍԵՐդ, պուլտը ձեռքդ առ ու բազմահազար տատիկների պես սերիալ նայիր, ընթացքում էլ հա գլխիդ տուր« որ զոհ գնացիր ժամանակիդ բարքերին:

ՎԵՐՋ

Բառեր.

բեռնատար, Փարիզ, քուրդ, պաստառ, հանգստյան տուն, փոշեկուլ, փիսիկ, սաքսոֆոն, հիվանդ երևակայություն, դրոշ, շրթներկ, ֆրեզերզյին հաստոց:

Դե-դե, միայն հետքրքիր պատմություններ: