PDA

Դիտել ողջ տարբերակը : Արտաշես Գեղամյան: ՀՀ նախագահի թեկնածու



Che_Guevara
16.02.2008, 08:57
Հարգելի ֆորումցիներ, վերջին ընտրությունները առանձնահատուկ էին նաև նրանով, որ որոշ քաղաքական գործիչներ անհասկանալի պահվածք դրսևորեցին:

Երկար-բարակ խոսելու կարիք չկա: Կարծում եմ բոլորս ել տեսել ենք նրա ելույթները (նա ուղակի դարձել է աստղ):

Կարծում եմ ոչ միայն ֆորումում այլ ամբողջ Հայաստանում քիչ են այն մարդիկ, ովքեր վայրկյան անգամ կասկածում են Գեղամյանի իշխանական դրածո լինելու մեջ: Իմ կարծիքով Գեղամյանը իրեն և իր համբավը ամբողջովին նվիրել է իշխանությանը, ինչը լավ բաների մասին չի խոսում նրա մասին:

Վերջին ժամանակներս նրա դիմակը քիչ քիչ պատռվում է: Մասնավորապես`

Երբ Գեղամյանը "Ուրվագիծ" հաղորդաշարում հյուր եր գնացել Պետրոսին, ինչպես միշտ նա հայտարարեց, որ երկնքից է իջել, ու առաքելություն ունի երկիրը վերահաս վտանգից փրկելու: Երբ նա պատմում էր, թե ինչեր են մեզ սպասվում Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրվելու դեպքում, Պետրոսը հարցրեց`
-Պարոն Գեղամյան, չեք կարծում, որ նույն վտանգները կան նայեվ Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում?:
Իսկ ինչ եք կարծում ինչ ասած Գեղամյանը? Պատասխանեց `
-Ոչ..."

Կարծում եմ նա չեր ուզում այսքան բացահայտ հայտարարել իր սերժական լինելու մասին, ու դա լեզվի սայթակում էր:

Հաջորդ օրը Նվեր Մնացականյանի` Գեղամյանին տված հարցին, թե ինչպես կմեկնաբանի, այն, որ իր կուսակիցներից մեկը ելույթներից մեկում ասել է ` "Առաջ Հայաստան` "արարման ծրագրի" հետ" ? Գեղամյանը ասեց, թե ոչ մի տարօրինակ բան չկա, որ նա կարող է համագործակցել իր թշնամու հետ, "վերահաս վտանգը" կանխելու համար:

Սպասում եմ ձեր մեկնաբանությունները այս մարդու մասին, և եթե 2-րդ փուլ անցնեն Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, չեք կարծում, որ նա արդեն բացահայտ կպաշտպանի Սերժ Սարգսյանին?

Sergey
16.02.2008, 09:37
Անկեղծ ասած, ես այլ պահվածք չեմ էլ ակնկալել, 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո դրական ձեռքբերում էի համարում, որ «ԱՄ»-ն խորհրդարան չմտավ, հույս ունեի, որ հանձինս Գեղամյանի սովետական նոմենկլատուրային ռուդիմենտներն էապես կնվազեն հայաստանյան քաղաքական դաշտից։ Սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց, նրա նման մարդիկ իշխանություններին դեռ պետք են։
Իսկ թե Գեղամյանը (կամ ինչպես դեռ տարիներ առաջ նրան բնորոշել էր «Առավոտի» հոդվածագիրը՝ «լյումպեն զանգվածի կուռքը») ինչպես իրեն կդրսևորի, կարծում եմ ակնհայտ է՝ նույնիսկ եթե ֆորմալ սատարում չլինի, միևնույնն է։

Աբելյան
16.02.2008, 10:34
ոնց որ էն անգամ փրկեց, տենց էլ էս անգամ կարարի
դե, քանի որ աստղ էլ ա դառել, ուրեմն սատարելու ա Սերժ Սարգսյանին

Արշակ
16.02.2008, 10:47
Լուրջ մարդ չեմ համարում։ Այս ընտրություններին արդեն բացահայտ պատվերով ծաղրածուի դեր է ստանձնել։

Guetta
16.02.2008, 14:50
...Սպասում եմ ձեր մեկնաբանությունները այս մարդու մասին, և եթե 2-րդ փուլ անցնեն Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, չեք կարծում, որ նա արդեն բացահայտ կպաշտպանի Սերժ Սարգսյանին?

Ես երկու տարբերակ եմ մտածում այս հարցի շուրջ:
1. Կամ աջը կքաշի մի կողմ,
2. Կամ դիվանագիտական հմուտ կերպով կպաշտպանի Սերժ Սարգսյանին, այսինքն՝ կասի, թե Լևոնը վիշապա, իսկ Սերժը՝ խոսքի կիսավիշապա, և արդյունքում ավելի լավա ընտրել կիսավիշապին, քան վիշապին.... Կշարունակի քլնգել Լևոնին, իսկ Սերժին՝ ՈՉ:
Բացահայտ չի ասի, որ ընտրեք Սերժ Սարգսյանին- ինքը իրան ժողովրդի աչքերով կհավասարացնի զրոյի:
Հակված եմ երկրորդ տարբերակին:

keyboard
16.02.2008, 14:55
Ես երկու տարբերակ եմ մտածում այս հարցի շուրջ:
1. Կամ աջը կքաշի մի կողմ,
2. Կամ դիվանագիտական հմուտ կերպով կպաշտպանի Սերժ Սարգսյանին, այսինքն՝ կասի, թե Լևոնը վիշապա, իսկ Սերժը՝ խոսքի կիսավիշապա, և արդյունքում ավելի լավա ընտրել կիսավիշապին, քան վիշապին.... Կշարունակի քլնգել Լևոնին, իսկ Սերժին՝ ՈՉ:
Բացահայտ չի ասի, որ ընտրեք Սերժ Սարգսյանին- ինքը իրան ժողովրդի աչքերով կհավասարացնի զրոյի:
Հակված եմ երկրորդ տարբերակին:
Այո 2-րդ տարբերակը իրոք, որ հենց իրեն բնորոշ է:

Egern.net
16.02.2008, 19:29
ամբողջ ժողովուրդը վստահ է, որ նա վաճառված է: Կարծում եմ, ինքն էլ չի հերքի...

իսկ իր կուսակցությունը գրեթե քանդված է: Դա փաստում են կուսակցականները... :)

Guetta
17.02.2008, 21:03
Ինձ թվում է, որ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը Գեղամյանին մի ինչ-որ գործ (աշխատանք) կտա:
P.S. Ի նկատի չունեմ գործադիրում;

Ձայնալար
28.02.2008, 14:59
Զվարճալի է :D


ԴՀՈԼԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Փետրվարի 28-ին Ուրբաթ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովին հարցրել են, թե Սերժ Սարգսյանն Արտաշես Գեղամյանին համեմատում էր դատարկ դհոլի հետ, իսկ այժմ գործակցության առաջարկ է արել, որ Գեղամյանն ընդունել է, արդյոք դա է հիմքը այն խոսակցությունների, որ Արտաշես Գեղամյանին հավանաբար կվստահվի մշակույթի նախարարի պաշտոնը: Էդուարդ Շարմազանովն ասել է, թե պետք չէ ասուլիսը վերածել կատակի:

Աղբյուրը` lragir.am

Լեո
29.02.2008, 11:58
Ճի՞շտ է, որ Արտաշես Գեղամյանը արձագանքել է կոալիցիոն կառավարություն կազմելու Սերժ Սարգսյանի կոչին: Եթե այո, ապա ինչպե՞ս եք դա գնահատում:

Արշակ
29.02.2008, 12:11
Ճի՞շտ է, որ Արտաշես Գեղամյանը արձագանքել է կոալիցիոն կառավարություն կազմելու Սերժ Սարգսյանի կոչին: Եթե այո, ապա ինչպե՞ս եք դա գնահատում:
Պղտոր ջրում ձուկ է բռնում։

Երվանդ
29.02.2008, 12:16
Ճի՞շտ է, որ Արտաշես Գեղամյանը արձագանքել է կոալիցիոն կառավարություն կազմելու Սերժ Սարգսյանի կոչին: Եթե այո, ապա ինչպե՞ս եք դա գնահատում:

Երեկ Էդուարդ Շարմանազովին լրագրողները հարցրել են՝ հնարավոր է որ Գեղամայանի արձագանքը դրական ընդհունվի և նա ինչ որ պաշտոն ստանա, պատասխանելա՝ էս մամուլի ասուլիսա ձեր համար հումորի տեղ չի:D:D:hands, նենց որ ինքը իրա բաժին փողը արդեն վերցրելա ավել բան նրան ոչ ոք չի տա:)

Ariadna
29.02.2008, 12:18
Ճի՞շտ է, որ Արտաշես Գեղամյանը արձագանքել է կոալիցիոն կառավարություն կազմելու Սերժ Սարգսյանի կոչին: Եթե այո, ապա ինչպե՞ս եք դա գնահատում:

Իհարկե ճիշտ է, մարդը ԼՏՊ–ին նվիրված մամուլի ասուլիսներ էր անցկացնում, որ մի հատ պաշտոնի էլ չարժանանա՞։

dvgray
29.02.2008, 13:22
Իմիջիայլոց էս մարդը ոչ միայն քաղաքական դաշտն է ապականել:
Եթե չեք նկատել, ապա ասեմ , որ "յամ-յամ"-ի կողքը մի մեծ քարի կտոր են կախել , որով մեզ ծանուցում են, որ մեր պետությունը մեծ պարտք ունի իրա հորը:
Հաջորդ քաղաքական առուծախի ժամանակ նրա կողքին կհայտնվեն ներբողներ իր մորը, կնգան ու զոքանչին :[
:D

Հ.Գ. Մի հին ռեկլամի նման մի բան կար "Ար"-ով, որտեղ մի ծեր պապիկ ասում էր "Էս երկիրը պետք է քադել, ու նորը սարքել ....."
Ավելացնեմ իմ կողմից, որ քանդել պետք է հիմնահատակ: