PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ անել, եթե նկատել եք խախտում



P.S.
15.02.2008, 23:39
Անկախ մեր քաղաքական համակրանքներից, բոլորիս նպատակն է, որպեսզի ՀՀ նախագահի ընտրությունն անցնի խաղաղ ու առանց կեղծիքների։

Սակայն, ի՞նչ անել, եթե քվեարկելիս նկատել եք խախտում։ Առաջինն իհարկե հանձնաժողովին տեղյակ պահելն է։ Բայց եթե հենց հանձնաժողովն է իրականացնում խախտում, այդ դեպքում կարելի է զանգել թեկնածուների շտաբներ ու միջազգային դիտորդական առաքելությունների գրասենյակներ։

Եթե տեղյակ եք, կարո՞ղ եք գրել այդ թեժ գծի հեռախոսահամարները։ Որքան տեղյակ եմ դատախազությունն էլ ունի այդպիսի հեռախոսահամար։

ChildOfTheSky
16.02.2008, 00:59
Որքան տեղյակ եմ դատախազությունն էլ ունի այդպիսի հեռախոսահամար։

Հո մի հատ ընտրախախտում տեսնելու համար չենք գնալու նստենք :)

Artgeo
16.02.2008, 01:18
080-080-804

Մի շարք հասարակական կազմակերպությունների անվճար թեժ գիծ։ Մինչև մարտի 15-ը։

Artgeo
19.02.2008, 12:58
Փետրվարի 19-ի ընտրությունների օրը Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբում կգործեն թեժ գծեր։ Խնդրում ենք ընտրությունների ընթացքում տեղ գտած օրինախախտումների մասին տեղեկացնել` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով`
1. (010) 500406
2. (010) 500407
3. (094) 795004
4. (094) 662988

Dragon
19.02.2008, 13:07
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը զգուշացնում է`

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մի շարք ընտրախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Քրեական հանցագործություններ են համարվում հետեւյալ ընտրախախտումները`

Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը /ՔՕ 149– րդ հոդված/,
Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը /ՔՕ 150– րդ հոդված/,
Ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության /կուսակցությունների դաշինքի/ վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը /ՔՕ 151– րդ հոդված/
Ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելը /ՔՕ 152– րդ հոդված/,
Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը /ՔՕ 153-րդ հոդված/,
Քվեարկության գաղտնիությունը խախտելը /ՔՕ 154-րդ հոդված/,
Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը /ՔՕ 1541 – րդ հոդված/,
Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը /ՔՕ 154 2– րդ հոդված/,
Ընտրական հանձնաժողովի կնիքը չվերադարձնելը, կնիքի պահպանման սահմանված կարգը խախտելը /ՔՕ 1543 – րդ հոդված/
Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը /ՔՕ 154 4 – րդ հոդված/
Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվական միջոցներին ներկայացուցիչներին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալը /ՔՕ 154 5 – րդ հոդված/:
Նմանատիպ խախտումներ արձանագրելու դեպքում, խնդրում ենք, անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին կամ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 56-29-45 հեռախոսահամարով:

Ավելացվել է 2 րոպե անց
Էլեկտրոնային փոստի միջոցով ՀՀ դատախազությանը դիմելու համար
http://www.genproc.am/main/am/20/

Ancord
19.02.2008, 14:01
Այս կայքում պարբերաբար գրվում են, թե ինչպիսի խախտումներ են իրականացնում:
http://www.vazgenmanukyan.am/

Ֆրեյա
20.02.2008, 09:29
Առաջարկում եմ ծանոթանալ, շատ հետաքրքիր է.

http://a1plus.am/am/

salatik
20.02.2008, 12:09
Ինչ ամոթ ընտրություններ էին, ամաչում եմ որ ես էլ եմ հայ իրանք էլ: