PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ակումբին» հյուր



P.S.
15.02.2008, 00:08
Ժողովուրդ, չեք ուզում իրական մարդկանց հրավիրել Ակումբին հյուր։ Օրինակ, ասենք, հայտարարում եք, որ մարտին հրավիրելու եք ակումբի հետ հանդիպման Նունե Եսայանին։ ՄԻնչև այդ, բոլորը իրենց հարցերն են գրում։ Դրանցից ընտրում եք լավագույն 20-ը կամ 30—ը։ Հետո՝ հանդիպմանն արդեն տալիս եք այդ հարցերը ու տեղադրում հատուկ բաժնում։

Կարծում եմ այդպես շատ հետաքրքիր կլինի, հատկապես այն ակումբցիների համար, որոնք արտերկրում են։ Հասկանում եմ, որ շատ լրագրողական նախագիծ է, բայց կարելի է ակումբ հրավիրել ոչ միայն շոու–բիզնեսի ներկայացուցիչներին, այլ այդ ցանկը ընդարձակել։

Sunny Stream
15.02.2008, 00:41
Կարծում եմ լավ գաղափար է... եթե ինչ-որ մեկն անցնի Ակումբի "քննությունը", էլ ոչ մի վատ ասեկոսեի չեմ հավատա նրա ինտելեկտի ու հումորի զգացումի վերաբերյալ...

Մենակ թե Նունե Եսայանի պահը պետք է լավ քննարկել :think ;)

dvgray
15.02.2008, 09:13
Առաջարկում եմ հրավիրել Լևոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին, ու օնլայն ռեժիմում երկուսով զուգահեռ պատասխանեն բոլորի հարցերին:
Լինի դեբատի նման մի բան: Սրանով Հայաստանում հիմք դնել դեբատի կուլտուրային:
:)
Հ.Գ. Ով որ մի ինչ-որ էական կամ անէական պատճառաբանությամբ խուսափի, ապա "Ակումբ"-ից ոչ մեկս նրան ձայն չտանք: Ամբողջ աշխարհում է այդպես: Դեբատին չմասնակցողը կարող է խաչ քաշի իր կարերայի վրա:

Artgeo
15.02.2008, 10:03
Գաղափարը լավն է, բայց կգա՞ն: Սա է հարցը…

dvgray
15.02.2008, 10:18
Կարելի է մի պաշտոնական նամակ պատրաստել /ենթադրվում է Չուկի կողմից/, դա վավերացնենք բոլորս ու օրվա մեջ էլեկտրոնային տեսքով ուղարկենք նրանց:
Հրաժարվելու դեպքում, բոլոր հայտնի թերթերում տեղադրենք հայտարարության, որ նրանք/կամ նա/ հրաժարվել է մասնակցել "Ակումբ"-ի կազմակերպած դեբատին, ու այդ պատճառով առաջարկ՝ չքվեարկել ՝նրանց/կամ նրա/ օգտին:
Հայտարարությանների տպելու համար կարելի է փող հավաքել "Ակումբ"-ում :):
Ինձ թվում է, որ "Ակումբ"-ը բավականին կայացած կառույց է, ու ունի բարոյական իրավունք նման համահասարակական կարևորության բան կազմակերպելու:
Երկրոդ՝ սա կլինի հայատառ ինտերնետի գովազդի ու տարածման /մարկետինգային/ մի խոշորագույն ակցիա:
Թեկնածուների համար էլ իրենց ազգանվերությունը այս, այսինքն հայատառ ինտերնետի, տեսակետով արտահայտելու/ապացուցելու լավագույն առիթ կլինի:

VisTolog
15.02.2008, 10:19
Առաջարկում եմ հրավիրել Լևոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին, ու օնլայն ռեժիմում երկուսով զուգահեռ պատասխանեն բոլորի հարցերին:
Անհնար բան է::ok

dvgray
15.02.2008, 10:21
Անհնար բան է::ok
Աշխարհում անհնարին բան գոյություն չունի :):

VisTolog
15.02.2008, 10:21
Հրաժարվելու դեպքում, բոլոր հայտնի թերթերում տեղադրենք հայտարարության, որ նրանք/կամ նա/ հրաժարվել է մասնակցել "Ակումբ"-ի կազմակերպած դեբատին, ու այդ պատճառով առաջարկ՝ չքվեարկել ՝նրանց/կամ նրա/ օգտին:
ՈՒ չես վախում, որ դա կարող է ակումբի հետագա կյանքի վրա ազդել?:

dvgray
15.02.2008, 10:23
ՈՒ չես վախում, որ դա կարող է ակումբի հետագա կյանքի վրա ազդել?:
Վտանգ կարող է և կա, սակայն կարծում եմ "Ակումբ"-ը բավականին ամուր մի օրգան է արդեն, որ նրա վրա ազդեն ;):

VisTolog
15.02.2008, 10:24
Աշխարհում անհնարին բան գոյություն չունի :):Չկա, բայց ես դեպքում դու կարծում ես, որ ԼՏՊ-ն ու Սերժը կգան?:o:

dvgray
15.02.2008, 10:28
Չկա, բայց ես դեպքում դու կարծում ես, որ ԼՏՊ-ն ու Սերժը կգան?:o:

Լևոնի կողմից կարծում եմ նա կգա: Իսկ Սերժի կողմից ՝ եթե անգամ նա չգա, ապա նրա անունից/նրա նիկով :D/ կմասնակցի իր թիմի գաղափարապես ամենապատրաստ անդամը: Ու հաստատ պակաս հետաքրքիր ու բովանդակալից չի անցնի:

Ձայնալար
15.02.2008, 10:39
Եթե նպատակը պարզապես «Ակումբի» և/կամ դեբատների կարևորության մասին բարձրաձայնելն է, ապա կարելի է մտածել: Իսկ, եթե իսկապես կարծում եք, որ կարող ա նշված թեկնածուներից մեկը համաձայնվի դրան, ես դրան չեմ հավատում: Վերջերս «Երկիր Մեդիայով» մի քանի լրագրողներ այդ հարցն էին քննարկում, ավելի ճիշտ ոչ թե քննարկում էին, այլ բողոքում, որ թեկնածուները հրաժարվում են դեբատներից, կամ որոշակի պայմաններ են առաջադրում յուրաքանչյուրը, որոնց համադրությունը անհնարին է դարձնում դեբատի իրականացումը:

Երվանդ
15.02.2008, 11:50
Լևոնի կողմից կարծում եմ նա կգա: Իսկ Սերժի կողմից ՝ եթե անգամ նա չգա, ապա նրա անունից/նրա նիկով :D/ կմասնակցի իր թիմի գաղափարապես ամենապատրաստ անդամը: Ու հաստատ պակաս հետաքրքիր ու բովանդակալից չի անցնի:

:D, իրանց ամենաինտելեկտուալը անդամը վայ թե Արմեն Աշոտյաննա:D, բայց կարելիա փորձել ժողովուրդ չստացվեց չստացվեց մեզ ինչ վնաս դրանից, չնայած մնաց մի քանի օր ընտրություններին ու հիմա տղերքը շատ խառն են:)

Ուրվական
15.02.2008, 11:56
Ակումբի ղեկավարն ա որոշելու, բայց էս քաղաքական գործիչներին որպես հյուր ընդունելու առաջարկին, այն էլ այս շրջանում՝ կտրականապես դեմ եմ: Եթե ընտրության հնարավորություն տրվի, ամեն ինչ կանեմ, որ այդպիսի բան ակումբի ֆորմատով չկայանա:

P.S.
15.02.2008, 12:06
Ես կարծում եմ, որ հիմա, երբ ընտրություններին հաշված օրեր են մնացել, թեկնածուները և նրանց թիմը չափազանց զբաղված են նախընտրական հանդիպումներով։ Եվ հետո, նոր գաղափարը կյանքի կոչելու համար պետք է սկսել համեստ քայլերից ու ընտրել հյուր, որը կհամաձայնի այս նորարարությանը մասնակցել։

Միանգամից հրավիրել ՀՀ նախագահի թեկնածուներին և անհնարին է և ռիսկային։
Եկեք ավելի համեստ մտածենք։ Հը՞

Cassiopeia
15.02.2008, 13:13
Ասենք Սիրոշոյին, Եվրոտեսիլում երգելուց առաջ;)

Ձայնալար
15.02.2008, 14:07
Ասենք Սիրոշոյին, Եվրոտեսիլում երգելուց առաջ;)

Հա կարելի է, իսկ եթե չգա մեր ծանոթներին կասենք, որ չքվեարկեն իրա օգտին (կատակ):D: Իսկ հանդիպումը ինչպե՞ս պետք է տեղի ունենա վիրտուա՞լ՝ այսինքն հարցերը պատրաստում ենք ինքը պատասխանում ա հետո տեղադրում ենք, թե՞ ռեալ՝ ասենք գալիս ա Թայմ Աութ :P

Սամվել
15.02.2008, 16:42
ԿԱմ էլ Արման Բարդումյանին :D

Համ էլ մի քիչ կուրախանանք :oy:lol

Sunny Stream
15.02.2008, 16:55
Առաջարկում եմ հրավիրել Լևոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին, ու օնլայն ռեժիմում երկուսով զուգահեռ պատասխանեն բոլորի հարցերին:
Լինի դեբատի նման մի բան: Սրանով Հայաստանում հիմք դնել դեբատի կուլտուրային:

Չե՞ս վախենում, որ ամեն գրառմանը ժամերով սպասելու կարիք կլինի... իսկի բանավոր խոսքը հեշտությամբ չեն շարադրում, երկար է ստացվում, ուր մնաց, թե էդ ամենը ստեղներին հանձնեն...

իսկ ինձ թվում է գոնե ԱՅՍՏԵՂ պետք է էնպիսի մարդկանց հրավիրել, նրանց հետ զրուցել, ովքեր գուցե ոչ մի անգամ էլ չեն երևացել էկրաններին, պաստառները չեն կախել ամեն պատահած ծառից, բայց շատ ավելի խորը ու մասնագիտորեն կարող են վերլուծել քաղաքական իրավիճակը, շատ հաճելի ինտելեկտուալ զրույց վարել տարբեր թեմաների շուրջ...
Չգիտեմ,թե ում ինչ թեմա է հետաքրքրում, բայց եթե կենտրոնանում եք քաղաքականության վրա, իսկապես վերլուծաբաններն ավելի տեղին կլինեն ;)

...իսկ ընդհանրապես կարելի է շատ հետաքրքիր երիտասարդ ու ոչ երիտասարդ արվեստագետների հրավիրել, մարդկանց, ովքեր լիքը բան ունեն ասելու, բայց, էն էլ այսօր, չեն լսվում... :)

Ուրվական
15.02.2008, 17:33
Կարելի է Յան Պոուլսենին հրավիրել, հարցնել նրա մասին, ընտանիքի, հայկական և համաշխարհային ֆուտբոլի, զարգացման և հեռանկարների մասին: Շատ հետաքրքիր կլինի: Ու կարելի է կազմակերպել, հաստատ ակումբը էդքան կա:

Adam
17.02.2008, 22:32
Հետաքրքիր գաղափար է: Ես կասեի ակումբի ռեյտինգն ավելի բարձրացնելու գաղափար: Չնայած չեմ կարծում, որ ռեյտինգ չունի: :)
Ինքս հեռուստատեսությունում եմ աշխատում, մասնավորապես՝ Արմենակոբ-Նոր ալիք, և կարող եմ որոշ մարդկանց հետ համաձայնեցնել: Չեմ ուզում մեծամտանալ, բայց ինքս էլ կարող եմ հարցազրույց անցկացնել, որը կլինի նաև ֆոտոներով, որ հանկարծ ինչ-որ մեկի մոտ կասկած չառաջանա, որ ինքս եմ անկապ բաներ հորինել ու գրել: Լրագրողական կրթություն չունեմ, բայց վստահ եմ, որ կարող եմ: Իսկ թե հարցազրույցը ի՞նչ տիպի պետք է լինի և հատկապես ի՞նչ հարցեր պետք է քննարկվեն, դա թող որոշի ղեկավարությունը: Սա դեռ առաջարկ է: :)
Օրինակ հատուկ աղջիկների համար, կարող եմ Արամեի հետ համաձայնեցնել :D
Մեկ-մեկ Արմենակոբ գալիսա... կարող եմ մոտենալ ու հարցնել :) Չեմ կարծում, որ չի համաձայնվի: Արամեն օրինակ էր... :D

Ծով
17.02.2008, 22:46
Եկեք ինձ հրավիրենք:D
Սիրուշոյի՞ն..կողմ եմ...

Սերխիո
17.02.2008, 23:31
Եկեք ինձ հրավիրենք:D


մանավանդ ,երբ որ լևոնը ընտրվի ու էս նկարի հիման վրա բարձր պաշտոն տա:)

Ծով
18.02.2008, 00:06
մանավանդ ,երբ որ լևոնը ընտրվի ու էս նկարի հիման վրա բարձր պաշտոն տա:)

Դե չմոռանամ քեզ հետ էլ նկարվեմ, որ հետո էլ ես քեզ պաշտոն տամ...:o/լավ, մոռացա նկարվելը..լօլ/
գնալով ավելի զվարճալի է դառնում այս ամենը...:D
Միայն թե արժանապատվությունը ամենաբարձր պաշտոնն է...:)

Սերխիո
18.02.2008, 00:17
Դե չմոռանամ քեզ հետ էլ նկարվեմ, որ հետո էլ ես քեզ պաշտոն տամ...

խնդրում եմ մոռացի ինձ հետ նկարվելու գաղափարից ...
իսկ մնացած գրառումները պիտի վերաբերեն ընտրություններին