PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջին տպավորություն



Bonita
26.04.2006, 19:32
Շատ հաճախ,երբ ծանոթանում ես որևիցե մեկի հետ,քո մոտ ձևավորվում է
որոշակի կարծիք նրա մասին:Սակայն երբեմն այդ կարծիքը կտրուկ փոխվում
Է( տարբեր հանգամանքներից ելնելով),որի հետևանքով հիասթափվում ես նրանից
(կամ հակառակը)……………………..
Ձեր կարծիքով խափուսիկ է արդյոք առաջին տպավորությունը …….???????

Արշակ
26.04.2006, 19:51
Ինձ մոտ սովորաբար առաջին հայացքից ձևավորված կարծիքը շատ ճիշտ է լինում։ Նույնիսկ երբեմն հետագայում կարծիքս փոխում եմ, բայց վերջում, միևնույն է, առաջին տպավորությունն է ճիշտ դուրս գալիս։

Ուլուանա
26.04.2006, 20:10
Իմ առաջին տպավորությունն էլ է հիմնականում ճիշտ լինում, Արշակի ասածի պես երբեմն ընթացքում փոխում եմ կարծիքս տվյալ մարդու մասին, բայց վերջում էլի գալիս եմ իմ նախկին կարծիքին։ Երևի կյանքում մի քանի անգամ է եղել, որ առաջին տպավորությունը լրիվ սխալ է դուրս եկել։

kiki
26.04.2006, 21:08
Հետաքրքիր է, իմ մոտ էլ է նույն վիճակը...հիմնականում առաջին տպավորությունը ճիշտ է լինում...բայց այս վերջերս պարզեցի, որ մեկի մասին սխալ կարծիք եմ ունեցել...այդպես էլ է պատահում, բայց շաաաաաաատ քիչ... :)

StrangeLittleGirl
26.04.2006, 21:14
Նորություն չեմ ասելու. ինձ մոտ էլ է նույն վիճակը: Պատմեմ մի կոնկրետ դեպք, որը համեմատաբար վերջերս է եղել:
Անցյալ 2-3 շաբաթների ընթացքում ես անընդհատ վիճում էի կուրսեցիներիս հետ, ինձ թվում էր, թե նոր-նոր եմ նրանց ճանաչում: Սակայն մի քանի օր առաջ ես օրագիրս էի թերթում, և հանկարծ նկատեցի առաջին կուրսում դասընկերներիս մասին գրածները: Զարմացել էի, որովհետև այդ բոլոր հատկանիշները դեռ այն ժամանակ նկատել էի:

John
26.04.2006, 21:27
Իմ մոտ 1-ին տպավորությունը համարյա միշտ սխալ է լինում::think

Chuk
27.04.2006, 00:20
Ոչ միշտ, բայց սովորաբար իմ առաջին տպավորությունը համընկնում է երկար ծանոթությունից հետո ամրապնդվող կարծիքին, գուցե որոշ չնչին փոփոխություններով:

Մնում է մեկ հարց. որքանո՞վ է ճիշտ երկար ծանոթությունից հետո ամրապնդված կարծիքը :think

Narinfinity
27.04.2006, 01:36
Շատ հաճախ,երբ ծանոթանում ես որևիցե մեկի հետ,քո մոտ ձևավորվում է
որոշակի կարծիք նրա մասին:Սակայն երբեմն այդ կարծիքը կտրուկ փոխվում
Է( տարբեր հանգամանքներից ելնելով),որի հետևանքով հիասթափվում ես նրանից
(կամ հակառակը)……………………..
Ձեր կարծիքով խափուսիկ է արդյոք առաջին տպավորությունը …….???????

Տպավորությունները թողնում են ազդեցություն , որը տվյալ պահին ենք ստանում , բայց քանի որ կյանքը ստիպում է փոխվել , ամենքն էլ փոխվում են , բայց և մնում իրենց հատուկ ձևի կամ տիպի շրջանակներում , և տպավորությունները այնքան կարևոր չեն դառնում տվյալ պահին , քան տպավորությունները մարդու նպատակների , մակարդակի , մտածելակերպի մասին , որոնք առավել մոտ են ցուցադրում մարդու էությունը, բայց այդ հարաբերականություն ասվածը այստեղ էլ է մեջ մտնում ... :)

Մասսագետ
27.04.2006, 01:53
երբ տղա ա լինում, առաջին տպավորությունս ոնց կա, տենց մնում ա (դե դժվար չի ճիշտ կարծիք կազմել տղու մասին, իրա բարևելուց, խոսելու ձևից, հագնվածից ևայլն, դեռ սխալված չկամ), իսկ եթե աղջիկ՝ վատ տպավորությունս պոխվում ա լավի կամ էլ ընդմիշտ մնում ա վատ:

Anuk
27.04.2006, 13:10
Առաջին տպավորությունն, իրոք որ մեծ նշանակություն ունի ու որպես կանոն անսխալ է, բայց էլ ինչ կանոն,որ բացառություն չունենա: լինում են դեպքեր,որ թաքնված դերասանական տաղանդ ես բացահայտում...Ամեն դեպքում երբեք չեմ շտապում կարծիք կազմել...

Bonita
27.04.2006, 14:54
Մարդիկ տարբեր են և իրենց մասին լավ կարծիք կազմելու համար որոշները
գնում են տարբեր քայլերի,որոնցից մեկը ես ամենից շատ չեմ սիրում,,դա
կեզծավորությունն է………..Ցավոք ինձ հանդիպել և հանդիպում են նման
մարդիկ: Ես կարծում եմ,որ այս հարցը չունի միանշանակ պատասխան………

Koms
27.04.2006, 15:07
Ինձ մոտ առաջին տպավորությունը շատ կարեւոր է, գուցե հետո շատ բաներ ավելի հստակեցվեն եւ այլն, բայց առաջին տպավորությունը` դա ամենակարեւորն է: :B

Chuk
27.04.2006, 23:53
Մնում է մեկ հարց. որքանո՞վ է ճիշտ երկար ծանոթությունից հետո ամրապնդված կարծիքը :think
Էէհ, այս ասածս ոչ մեկին կարծես թե չհետաքրքրեց :(
Լավ, ավելի կոնկրետացնեմ: Գիտեմ շատ մարդկանց, ովքեր երկար ծանոթությունից հետո միևնույն է իրենց դիմացինի (դիմացինների) մասին սխալ կարծիք են ունենում... ավելի ճիշտ նրանց կարծիքը չի համապատասխանում իմ կարծիքին ու հնարավոր է, որ նրանք ունեն ճիշտ կարծիք, իսկ ես ու իմ նման մտածողները՝ սխալ:

Այստեղից հարց է առաջանում. եթե երկար ծանոթության ընթացքում կազմավորված կարծիքն է այդքան հաճախ սխալ լինում, ապա ինչպե՞ս կարելի է վստահել առաջին տպավորությանը :think

Narinfinity
28.04.2006, 01:00
Էէհ, այս ասածս ոչ մեկին կարծես թե չհետաքրքրեց :(
Հարց է առաջանում. եթե երկար ծանոթության ընթացքում կազմավորված կարծիքն է այդքան հաճախ սխալ լինում, ապա ինչպե՞ս կարելի է վստահել առաջին տպավորությանը :think

Բարի օր , ոնց եք?
Chuk , իհարկե հետաքրքրեց ,
Մենք ստիպված ենք վստահել դիմացինին առաջին տպավորություններով , քանի որ մտածելու ժամանակ չկա , սակայն լավ է ասված ` "Վստահիր , բայց էլի ստուգիր "
Առաջին տպավորությունը տվյալ պահի համար շատ էլ ճիշտ է լինում , բայց հետագայում մնում է լավը սպասել , և կարևոր է , որ կյանքը տեղ-տեղ թեթև ընթանա , առանց մոռանալու , որ հյուրի նման ենք ապրում / կյանքը թանկ է այնքան , որքան իմաստալից է այն անցնում ... / :(

Գեվորգ
28.04.2006, 01:06
Մարդն սկի ինքն իրեն չի ճանաչում, էլ ուր մնաց հիմնավի ուրիշ մարդկանց թողած առաջին տպավորության կամ թեկուզ երկար ծանոթությունից առաջացած կարծիքի վրա:

Մարդու մասին կարծիքը ձեվավորվում է տարբեր իրավիճակներում նրանից բազմաթիվ տպավորություններ ստանալուց հետո: Իսապես ճիշտ կարծիք կարելի է կազմել մարդու մասին այն ժամանակ, երբ նա հայտվում է մի իրավիճակում, որում երբեք չի հայտնվել....
բացատրեմ.
մարդն իր իսկական դեմքը ցույց է տալիս այն ՊԱՀԻՆ, որից հետո ասում է « այդ պահիմ ես ինձ նման չէի»:


Հետաքրքիր մի փաստ: Մարդու մասին առաջին տպավորությունը ձեվավորվում է նրա մասին մտածելուց 30 վարկյան հետո:

StrangeLittleGirl
28.04.2006, 01:14
Հետաքրքիր մի փաստ: Մարդու մասին առաջին տպավորությունը ձեվավորվում է նրա մասին մտածելուց 30 վարկյան հետո:
Շատ հետաքրքիր է. ո՞վ է հաշվել:

Ուլուանա
28.04.2006, 09:14
Մարդու մասին կարծիքը ձեվավորվում է տարբեր իրավիճակներում նրանից բազմաթիվ տպավորություններ ստանալուց հետո: Իսապես ճիշտ կարծիք կարելի է կազմել մարդու մասին այն ժամանակ, երբ նա հայտվում է մի իրավիճակում, որում երբեք չի հայտնվել....
բացատրեմ.
մարդն իր իսկական դեմքը ցույց է տալիս այն ՊԱՀԻՆ, որից հետո ասում է « այդ պահիմ ես ինձ նման չէի»:
Այ այս հարցում լրիվ համաձայն եմ քեզ հետ։ Իսկապես առօրյա կյանքում մարդիկ հաճախ այն չեն թվում, ինչ կան իրականում, և շատ հնարավոր է, որ մենք մեր շատ ծանոթների, անգամ ընկերների ամբողջ կյանքում այդպես էլ չճանաչենք, եթե ծայրահեղ իրավիճակի մեջ հայտնվելու առիթ չունենանք։ Եվ ընդհանրապես, ես համարում եմ, որ պայմաններն ու ժամանակները իրականում մարդկանց չեն փոխում, պարզապես մարդիկ ճակատագրական պահերին ցույց են տալիս իրենց իսկական դեմքը, որը խաղաղ պայմաններում քողարկված էր, ընդ որում՝ հաճախ անգիտակցաբար։ Բայց այս երևույթը նաև մեկ այլ կողմ ունի։ Ուշադիր լինելու դեպքում մարդուն կարելի է ճանաչել նույնիսկ անէական ու պատահական թվացող մանրուքների միջոցով, որոնց սովորաբար առօրյայում նշանակություն չենք տալիս, մինչդեռ արժե նշանակություն տալ։ Դրանք հաճախ շատ բան են ասում մարդու էության մասին։

Koms
28.04.2006, 09:55
ինձ թվում է, որ գոյություն ունի այդ "բիոդաշտ" հասկացությունը, եւ առաջին իսկ պահից կարող ես "տեսնել" այդ մարդուն էությունը` ընկալելով իր ուրույն "բիոդաշտ"-ը, :B

Արշակ
28.04.2006, 15:22
ինձ թվում է, որ գոյություն ունի այդ "բիոդաշտ" հասկացությունը, եւ առաջին իսկ պահից կարող ես "տեսնել" այդ մարդուն էությունը` ընկալելով իր ուրույն "բիոդաշտ"-ը, :B Լրիվ համաձայն եմ :)։ Ուղղակի մենք մոռացել ենք այդ բիոդաշտի (նույն աուրան է) մասին ու հիմա շատ քչերին է հաջողվում թեկուզ թեթևակի զգալ այն։ Կարծում եմ, որ այն դեպքում, երբ առաջին հայացքից մարդու մասին տպավորություն ենք կազմում, անկախ նրա արտաքին տեսքից, հենց այդ բիոդաշտն է հաճախ «մեղավոր» լինում :)։ ՈՒղղակի այն մեծահասակների մոտ հիմնականում շատ մշուշոտ է լինում, դրա համար էլ դրա վրա հաճախ ուշադրություն չենք դարձնում։ Իսկ, փոքր երեխաներն, ասում են, որ հիմնականում հստակ տեսնում են այդ բիոդաշտը։ Եվ կարծում եմ, որ մարդու աուրան հստակ տեսնելու դեպքում կարելի է համոզված լինել, որ մարդու մասին մեր կարծիքը համապատասխանում է իրականությանը։
Գիտեմ, շատերդ երևի մտածում եք, որ այս ամենը հիմարություն է, բայց հիմա, ինչքան գիտեմ, աուրան լուսանկարող սարքեր արդեն կան ստեղծված։

Արշակ
28.04.2006, 15:40
Հայտնի խոսք է, որ մարդուն ճանաչում են իր գործերով։ Բայց հաճախ գործերը թաքնված նպատակներ են հետապնդում։
Հոգեբաններն ասում են, որ մարդկանց կարելի է ճանաչել շարժուձևից, քայլվածքից, ձայնից։ Համաձայն եմ։ Սակայն կա նաև մի արևելյան իմաստություն, ըստ որի շարժուձևն ու ձայնը կեղծելն, այնուամենայնիվ, հնարավոր է, բայց աչքերը, հայացքը կեղծելն անհնա՛ր է։ Աչքերը հոգու հայելին են։:B:P

Հ. Գ.
Սակայն պետք չէ մոռանալ նաև, որ մարդիկ ժամանակի ընթացքում հաճախ փոխվում են։ Հետևաբար չի կարելի քարացած կարծիք կազմել մարդու մասին։ Բացի դրանից, երբեմն սխալ դուրս եկած առաջին տպավորությունը իրականում սխալ չի լինում։ ՈՒղղակի մարդն է հետագայում փոխվում։

Koms
29.04.2006, 09:20
Աչքերը հոգու հայելին են։

Այո: :)
Օրինակ, երբ աշխատակից են ընդունում աշխատանքի`պարտադիր պահանջ է "նայել աչքերի մեջ", եւ դա շատ ճիշտ է: Աչքերի արտահայտությունը կասի շատ ավելին, քան խոսքերը: Չար, նենգ, քենոտ հայացքով մարդուն դժվար թե ընդունեն աշխատանքի: ;)

StrangeLittleGirl
29.04.2006, 13:00
Աչքերի արտահայտությունը կասի շատ ավելին, քան խոսքերը: Չար, նենգ, քենոտ հայացքով մարդուն դժվար թե ընդունեն աշխատանքի:
նայած ինչ աշխատանք է ;)

Chuk
30.04.2006, 00:01
Թեմայից դուրս. Դրա համար աշխատանքի հարցազրույցի գնալուց սև ակնոցներ դրեք :B

Lionne_en_Chasse
09.05.2006, 06:10
Առաջին հայացքից ստացած տպավորությունից չես կարող ( լիարժեք) դատել մարդու հոգևոր, մտավոր և բարոյական արժանիքների մասին: Հնարավոր է բնավորության որոշակի գծեր բացահայտել , բայց ոչ թափանցել մարդու ներքին մեջ ( ըստ իս) :
Շատ մեծ ուշադրություն եմ դարձնում դիմացինիս կեցվածքին, խոսելու ձևին ու բառապաշարին , հագուստին և բնականաբար աչքերին/հայացքին, որոնց հիման վրա ձևավորված սկզբնակն և ոչ վերջնական կարծիքս համարյա թե միշտ ճիշտ է դուրս գալիս




Հետաքրքիր մի փաստ: Մարդու մասին առաջին տպավորությունը ձեվավորվում է նրա մասին մտածելուց 30 վարկյան հետո:
Կներեք, բայց Ձեզ խաբել են :)

Firegirl777
10.05.2006, 13:30
Աշխատում եմ մարդկանց մասին առաջին տպավորություն չստեղծել, քանզի այն ինձ խանգարում է հետագայում ճիշտ հասկանալ տվյալ մարդուն և միայն որոշակի ժամանակ անց սկսում եմ հետևություններ անել, որից և բխում է կարծիքը տվյալ անձնավորության մասին:

Chuk
11.05.2006, 01:32
Աշխատում եմ մարդկանց մասին առաջին տպավորություն չստեղծել, քանզի այն ինձ խանգարում է հետագայում ճիշտ հասկանալ տվյալ մարդուն և միայն որոշակի ժամանակ անց սկսում եմ հետևություններ անել, որից և բխում է կարծիքը տվյալ անձնավորության մասին:
Այսինքն իմ մասին դեռ տպավորություն չունե՞ս :(

Գեվորգ
11.05.2006, 05:13
Առաջին հայացքից ստացած տպավորությունից չես կարող ( լիարժեք) դատել մարդու հոգևոր, մտավոր և բարոյական արժանիքների մասին: Հնարավոր է բնավորության որոշակի գծեր բացահայտել , բայց ոչ թափանցել մարդու ներքին մեջ ( ըստ իս) :
Շատ մեծ ուշադրություն եմ դարձնում դիմացինիս կեցվածքին, խոսելու ձևին ու բառապաշարին , հագուստին և բնականաբար աչքերին/հայացքին, որոնց հիման վրա ձևավորված սկզբնակն և ոչ վերջնական կարծիքս համարյա թե միշտ ճիշտ է դուրս գալիս


Կներեք, բայց Ձեզ խաբել են :)

2-իդ էլ ներում եմ )):)

Firegirl777
11.05.2006, 08:32
Այսինքն իմ մասին դեռ տպավորություն չունե՞ս :(
Դե ի նկատի ունեմ որ լավ եմ նայում ու հաշվի չեմ առնում այն փոքրիկ թերությունները որոնք այդ վարյկյանին նկատում եմ, քանզի հետո անընդհատ հիշելու եմ, որ այդպիսի թերություն եմ նկատել և դա ինձ կխանգարի.........;)

dvgray
11.05.2006, 12:17
Որպես մասնագետ, կամ որպես ընկեր , մարդու մասին կարծիք կազմում եմ միայն նրա գործերը տեսնելուց հետո.
Սակայն կուլտուրայի և տակտի մասին կարելի ե կարծիք կազմել նաև ոչ երկարատև շփումից հետո.

StrangeLittleGirl
11.05.2006, 20:27
Մեկ-մեկ մտածում են, թե ինչ վատ կարծիք են մարդիկ իմ մասին կազմում հենց առաջին հայացքից: Հետո, իհարկե, փոխում են իրենց կարծիքը, բայց առաջին տպավորությունը երբեք չի խաբում:
:D :D :D :D :D :D :D :D :D

Մասսագետ
12.05.2006, 01:52
Մեկ-մեկ մտածում են, թե ինչ վատ կարծիք են մարդիկ իմ մասին կազմում հենց առաջին հայացքից: Հետո, իհարկե, փոխում են իրենց կարծիքը, բայց առաջին տպավորությունը երբեք չի խաբում:
:D :D :D :D :D :D :D :D :D
Բյո'ւր, այ օրինակ ես չեմ կարողանում հիշեմ, թե ի՞նչ մի կարծիք եմ կազմել ես քո մասին առաջին անգամ տեսնելուց: Բայց դե երևի լավը չէր, դե եթե վատն էր, ուրեմն չի փոխվել: Բայց դու երևի կհիշես, թե դու իմ մասին ինչ կարծիք ես կազմել առաջին հայացքից: Հա բայց արի' էսքան մարդու մոտ մի աս էլի:

StrangeLittleGirl
12.05.2006, 09:28
Հա բայց արի' էսքան մարդու մոտ մի աս էլի:
Քեզ թվում է, թե պիտի հիշե՞մ, թե 2 տարիս դեռ չլրացած ինչ կարծիք եմ կազմել մի հատ ճարպագնդի մասին:

Artgeo
12.05.2006, 09:41
Բյո'ւր, այ օրինակ ես չեմ կարողանում հիշեմ, թե ի՞նչ մի կարծիք եմ կազմել ես քո մասին առաջին անգամ տեսնելուց: Բայց դե երևի լավը չէր, դե եթե վատն էր, ուրեմն չի փոխվել: Բայց դու երևի կհիշես, թե դու իմ մասին ինչ կարծիք ես կազմել առաջին հայացքից: Հա բայց արի' էսքան մարդու մոտ մի աս էլի:

Քեզ թվում է, թե պիտի հիշե՞մ, թե 2 տարիս դեռ չլրացած ինչ կարծիք եմ կազմել մի հատ ճարպագնդի մասին:
:D :D :D :D :D :D :D
http://www.skizb.am/gtchat/images/muah.gif երկուսիդ էլ :)

Ուլուանա
12.05.2006, 09:55
Բյուր, Մրրիկ, դուք դեմք եք։ :hands: :D :D :D :acute :love

Pantera
17.06.2006, 22:57
Շատ հաճախ,երբ ծանոթանում ես որևիցե մեկի հետ,քո մոտ ձևավորվում է
որոշակի կարծիք նրա մասին:Սակայն երբեմն այդ կարծիքը կտրուկ փոխվում
Է( տարբեր հանգամանքներից ելնելով),որի հետևանքով հիասթափվում ես նրանից
(կամ հակառակը)……………………..
Ձեր կարծիքով խափուսիկ է արդյոք առաջին տպավորությունը …….???????

Շատ կուզենայի բոլորի կարծիքները կարդալ, բայց ինտերնետային կապի պատճառով՝ խուսափում եմ: Չքիտէմ, կրկնվում եմ, թե ոչ...

Ուրեմն՝ մեր կյանքը թատրոն է, իսկ մենք՝ այնտեղի հերոսներն ենք: Ու քանի որ բոլորս շատ պարտաճանաչորեն կատարում ենք մեր դերասանական պարտականությունները՝ ԱՌԱՋԻՆ հանդիպման տպավորությունները, հիմնականում, կեղծիք են պարունակում:
Էսպիսի մի ֆունկցիա է, ըստ էտապների, տեղի ունենում առաջին հանդիպման ժամանակ՝
Առաջին էտապ - Կեղծ անմիջականություն, գերազանց խաղ
Երկրորդ էտապ - զննում, ուսումնասիրում, եզրակացություն
Երրորդ էտապ - ընտրություն կամ մերժում/առհամարհանք

Սա բնական երևույթ է, մեծամասնությունն այն կիրառում է և շատ անգամ էլ՝ մեծ հմտությամբ :ok

Լէգնա
27.06.2006, 19:19
1 տպավորություն,որը շատտտ տարբեր կարող է լինել,գալիս է նախ մարդուց,նա ինչ սկզբունքներ ունի,դրանք էլ ազդում են 1 տպավորության վրա:
Իմ համար,չեմ կարող ասել կապ չունի արտաքինը,ոչ,դա թողնում է հետք,բայց կարող եմ նաև փոխել,ճանաչելով անձնին,ուղղակի կարող է այդ հետքը այնքան խորը լինի,որ չթողնի:
Խոսքի բայց այլմոլորակայինների հետ ,մեծ հաճույքով ;)

Artgeo
09.07.2006, 17:47
Սովորաբար առաջին տպավորությանը ուշադրություն չեմ դարձնում, սակայն որոշ մարդկանց նկատմամբ միանգամից կամ դրական մ տրամադրվում կամ բացասական ու հետո շատ դժվար եմ փոխում կարծիքս, կամ ընդհանրապես չեմ փոխում։ Անգամ ամենաթույլ սխալը կարող է որոշիչ լինել

Cassiopeia
26.12.2006, 15:06
Առաջին տպավորությունը մարդու մասին ձևավորվում է նրա ենթագիտակցության որոշ կենտրոններում: Այն կախված է բազմաթիվ հանգամանքներից: Հանդիպելով մարդուն, մենք նախ նրա մեջ սկսում ենք փնտրել մեզ համար հոգեհարազատ գծեր, հետո համաձայն դրանց չափաբաժնի, ձևավորվում է լավ, համեմատաբար լավ, կամ գերազանց կարծիք… Իսկ եթե առկա է անհամապատասխանություն նոր ծանոթացող անձանց մեջ, ապա շատ հնարավոր է, որ առաջին տպավորությունը լիովին բացասական ձևավորվի…
Ես սովորաբար աշխատում եմ զոհ չգնալ առաջին տպավորությանը…

Carpio
26.12.2006, 15:34
Առաջին տպավորությունն, իրոք որ մեծ նշանակություն ունի ու որպես կանոն անսխալ է, բայց էլ ինչ կանոն,որ բացառություն չունենա: լինում են դեպքեր,որ թաքնված դերասանական տաղանդ ես բացահայտում...Ամեն դեպքում երբեք չեմ շտապում կարծիք կազմել... Ես բոլորովին համամիտ եմ քեզ հետ եթե դու չգրեիր ապա ես հաստատ նույն բաննեի գրելու:hands

Մանե
26.12.2006, 16:23
Լինում են դեպքեր երբ միանգամից եմ կարծիք կազմում.Սակայն ընդհանուր առմամբ փորձում եմ ճանաչել տվյալ մարդուն հետո կարծիք կազմել.

sweet
26.12.2006, 17:30
Սովորաբար մարդն ինձ վրա առաջին տպավորությունը թողնում է խոսելաոճով, չնայաց գիտեմ, որ շատ բարի ու խելացի մարդիք էլ կարող են նույն խոսելաոճն ունենալ, ինչ չար մարդիք: Ամեն դեպքում, ցածր ձայնով, ճիշտ և գեղեցիկ խոսելը կրդվածության նշան է...:)

Լուսաստվեր
11.11.2007, 18:34
Որպես կանոն հակված եմ մարդկանց մեջ միայն լավը տեսնել, /բացառությամբ այն դեպքերի, երբ դա պարզապես անհնար է/ կամ էլ ուրճացնել այն փոքրիկ լավ բանը, որը նկատել եմ ու դրա հիման վրա կառուցել իդեալական կերպարներ ու հետո էլ :( հիասթափվել...
Միշտ ինքս ինձ խոստանում եմ, որ մարդկանց պետք է ընդունեմ այնպիսին, ինչպիսին նրանք կան, այլ չկերտեմ, իմ համար մի գեղեցիկ, բայց իրականում գոյություն չունեցող կերպար...
Այսինքն առաջին կարծիքս, հիմնականում սխալ է լինում:(

Դեկադա
15.11.2007, 21:07
Սովորաբար առաջին տպավորությունս չի խաբում, բայց աշխատում եմ դրանից եզրակացություններ չանել:Հնարաոր է , որ հետագա շփուրմների ժամանակ որոշ տեսակետեր փոխվեն:

Dayana
16.11.2007, 10:40
Միշտ առաջին տպավորեւթյունը ճիշտ է լինում ։ Եթե ձորձում եմ առաջին տպավորեւթյանն ուշադրություն չդարձնել ու ինձ դուր չեկած մարդու հետ ընկերանալ :( պարզվում է, որ ավելի վատն է , քան առաջին հայացքից , բայց ես հուսով եմ , որ իմ մոտ դա ուղղակի պատահական է լինում :)

Էդուարդ_man
16.11.2007, 14:01
Սովորաբար առաջին տպավորությունս չի խաբում, բայց աշխատում եմ դրանից եզրակացություններ չանել:Հնարաոր է , որ հետագա շփուրմների ժամանակ որոշ տեսակետեր փոխվեն:
Համաձայն եմ ,պետք չէ առաջին տպավորությունից կարծիք ձևավորել , պետք է ունենալ նույնպես այսպիսի կամ այնպիսի տպավորություն, բայց դեռ ոչ այսպիսի կամ ա յնպիսի կարծիք...կարծիքը պատք է ձևավորվի շատ ավելի ուշ արդեն որոշակի շփումներից ու ճանաչողությունից ելնելով:ok

*e}|{uka*
07.02.2008, 12:50
Մարդուն ամենից առաջ ճանաչում են խոսքով :Առաջին տպավորությունը ստանում են խոսքից : Իսկ այն ինչքան լավ լինի , կիրթ ու գրագետ , այնքան հաճելի : ;)
Երբեք մարդու մասին կարծիք չեմ կազմել հագ ու կապով :B (հիմնականում դա խափուսիկ է լինում ) ;

Fedayi
15.02.2008, 23:56
Մի արտահայտություն հիշեցի. "Դուք երբեք առաջին տպավորությունը թողնելու երկրորդ հնարավորություն չեք ունենա"::)