PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարդկանց և Ռոբոտների մասին…

FactorX
12.02.2008, 18:01
Մարդկանց և Ռոբոտների մասին…

Երկխոսություն մարդու և ռոբոտի միջև
- Ողջույն, իմ անունն է KR419L
- Ողջույն, իմ անունն է Ալբերտ
- Հաճելի է, Ալբերտ
- Նմանապես, KR419L, համեցեք նստեք խնդրեմ
- Շնորակալություն
- Իսկ կարելի՞ է ձեզ այլ կերպ անվանել, հարմարության համար, օրինակ Կառլ
- Այո, խնդրեմ: … Իսկ ի՞նչ է այն պատից կախվածը
- Սա կտավ է, Մեծն Դա Վինչիյի գլուխգործոցներից ...
- Իսկ ինչի՞ համար է այն հարկավոր
- Դե, … սրանից ես մեծ գեղագիտական հաճույք եմ ստանում ...
- Իսկ ի՞նչ է դա
- Ի՞նչը, հաճու՞յքը, ... հըմ ..., դժվար է բացատրել: Տարբեր են լինում հաճույքները, բայց բոլոր մարդիկ էլ իրենց կյանքում ձգտում են միայն դրան: Օրինակ հաճույք կարելի է ստանալ հետևելով արևածագին, կամ մանկան առաջին քայլերին, հաճույք կարելի է ստանալ համտեսելով համեղ կարկանդակը, հաճույք կարելի է ստանալ, արժանանալով ուրիշ մարդկանց գովասանքին, քո արած որևէ լավ գործի համար, ... և այլն: ... Նման մանր մունր հաճույքներն էլ մեր կյանքը դարձնում են ավելի գունագեղ ու հետաքրքիր:
- Իսկ առանց դրա դուք չէի՞ք կարող ապրել
- Ո´չ, առանց դրա կյանքը կվերածվեր համատարած տառապանքի
- Իսկ ի՞նչ է դա
- Դրանից բոլորը խուսափում են, բայց և առանց դրա կյանքը հետաքրքիր չէր լինի, միայն տառապելով է մարդ հասկանում հաճույքի գինը:
- Այդ դեպքւում ի՞նչու եք դուք խուսափում դրանից
- Չգիտեմ, ... մի գուցե և հոգու խորքում մենք զգում ենք դրա անհրաժեշտությունը, բայց և ամեն գնով փորցում ենք խուսափել դրանից, պարզապես այդպես ենք մենք «կառուցվել»
- Ի՞նչ է հոգին
- Հոգին, ..., դա մեր ամբողջ էությունն է: Ինպես կարող եմ դա քեզ բացատրել ... Այ դու կազմված ես տարբեր մեխանիզմներից ու ղեկավարվում ես ծրագրով, հոգին դա մեր «ծրագիրն է», նա է որոշում մեր պահվածքը ու գործողությունները:
- Ես ոչինչ չհասկացա ձեր ասածներից Ալբերտ, բայց հիմա ես գիտեմ թե դուք` մարդիք ինչքան բարդ «մեխանիզմներ եք»:

*e}|{uka*
16.04.2008, 20:08
Կարելի է ասել , որ մենք ապրում ենք բռնադատված կյանքով .այն գլխավորը որը պահպանում է մեր գոյությունը , քիչ է կախված մեր կամքից: ;)
Մեզ ստիպում են ապրել և հնարավորություն են տալիս զգալու մեր կյանքի կենսաքիմիական մեքենայի օրգանիզմը. այն տրիլիոնավոր բջիջները , որոնցից բաղկացած է մեր մարմինը, ինչ-որ յուրացնում և բաշխում են , ճեղքում և սինթեզում են , անում են մեր կամքից անկախ ու մեզ անընդհատ կանգնեցնում կատարված փաստի առջև, որը և կանք մենք :Չհարցնելով մեր կամքը , աշխատում են երիկամները , թոքերն ու փայծաղը , ոսկրածուծը լռությամբ նորացնում է արյունը, կենտրոնացած բաբախում է սիրտը... Յուրաքանչյուր մազ ապրում է իր կյանքով : Մեր կամքը չէ աշխատանքի դնում այդ մեքենան և մեր կամքը չէ որ, քիչ բացառությամբ , կանգնեցնում է այն :
Փաստորեն կարելի է ասել , որ որոշ չափով մենք էլ ե՞նք ավտոմատ :think : ԻՆչ հետաքրքիր է կյանքը...:oy

firewall
16.04.2008, 23:32

ահա