PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուսանողական պորտալ www.forstudents.am կայքը ձեզ է ներկայանում նոր դեմքով:



devil
12.02.2008, 17:22
Ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ www.forstudents.am ուսանողական պորտալը ձեզ է ներկայանում բոլորովին նոր դիզայնով և պարունակությամբ: www.forstudents.am կայքում այժմ դուք կարող եք գտնել ձեր անվան բացատրությունը, հայ դասական գրողների լավագույն գործերը, ինչպես նաև կայքում շուտով կավելացվեն մասնագիտական գրքեր, կայքում կարող եք ծանոթանալ հայկական և համաշխարհային շոու բիզնեսի վերջին թարմ նորություններին, հայտնի մարդկանց կենսագրությանը, ինչպես նաև այլ հետաքրքիր նյութերի: Մնացած բոլոր բաժինները նույնպես թարմացվել են. ավելացվել են նոր երգերի բառեր/այդ թվում նաև հայկական/, աֆորիզմներ, կուրսայիններ և այլն:

comet
24.10.2008, 12:06
Կուրսայինների, ռեֆերատների նյութերին չենք կարող ծանոթանալ? Մենակ վերնագրերն ու գրականության ցանկն է:

Nuard
24.10.2008, 12:25
Կուրսայինների, ռեֆերատների նյութերին չենք կարող ծանոթանալ? Մենակ վերնագրերն ու գրականության ցանկն է:

Կուրսայինները վաճառվում են, երևի թե այդ պատճառով էլ չենք կարող ծանոթանալ. Նրանց, ովքեր կուրսայինը գնում են, սովորաբար չի էլ հետաքրքրում բովանդակությունը, միայն թե մի բան հանձնեն.

Արտիստ
24.10.2008, 13:56
եկեք միասին նպաստենք հայ ուսանողների բթացմանը:) հումոր որի մեջ ցավալի ճշմարտություն է թաքնված.դե պապաից փողը կվերցնեմ կգնամ կգնեմ կուրսային դիպլոմայինա ինչա, էլ խի տանջվեմ՞ հետաքրքիրա, երևի գերշահույթով եք չէ աշխատում՞ չնայած գները ինչ որ թանկ են հայսատանյան շուկայի համեմատ, կարելի է համեմատաբար ավելի ճիշտ գնային քաղաքականություն վարել, ու շահույթը հաստատ կմեծանա. 2500 դրամ ռեֆերատի համար բավականին թանկ է, դե խոսում եմ պոլիտեխնիկցու անունից;) իսկ կայքը բավականին ուրախանալու տեղա:)

Հ.Գ. իսկ կարողա դասախոսների լեկցիաներն էլ լինեն էլ լեցկիա չգրեն քսեռոքսի էլ փող չտան:(