PDA

Դիտել ողջ տարբերակը : Զվարճալի պատմվածք



Ֆելո
02.10.2006, 18:27
Զուգարանի թուղթ

1.Ուշադիր ծանոթացեք հետևյալ ցուցումների հետ. այն պետք է փակցված լինի Մ6 մեխերով լավ լուսավորված վայրում օգտագործողի(ների) տեսադաշտում

2.Ապրանքի փաթույթը տեղադրել կրծքի մակարդակի վրա հորիզոնական վիճակում

3.Կատարել կատարե: կղման պրոցեսը

4.Համոզվեք դրա բարեհաջող ավարտի և դրա շարունակման նախապայմանների բացակայության մեջ(հետևյալ նախապայմանը կարևոր է ապրանքի խնայողման համար)

5.Ջեռքի ուղղագիծ շարժումով բռնել ծայրը(ապրանքի), այնուհետև կտրուկ շարժումով ապրանքը ետ փաթաթել մոտ 700մմ-ով

6.Հորիզոնական հարթությամբ հակադիր կողմերով ուղղված ձեռքերի շարժումով կատարել ապրանքի խզում. այն անձինք, ովքեր զրկված են վերջույթներից մեկից, կարող են կատարել գործողությունը սուր կտրող, կամ ծակող գործիքներով(մկրատ, դանակ, ածելի, սղոց, կացին)

7.Ապրանքին տալ ակկորդեոնի տեսք

8.Տեղափոխել այն օգտագործողին հարմար ձեռքի մեջ

9.Նախորդ գործողությունների արդյունքում ստացվածը դնել օգտագործման վայրում և ձեռքով քիփ սեղմելով մաշկին կատարել մաժմժող շարժումներ

10.Կատարել 4-9 կետերը 3-4 անգամ

11.Չոր և մաքուր ձեռքով ստուգել մաքրման որակը(միջթշային տարածությունը շոշափելիս պետք է լինի չոր, սահուն և մաքուր). վատ մաքրման նախապայմանների դեպքում(կեղտ եղունգների տակ, սուր սպեցիֆիկ հոտ մատերից հոտ քաշելուց) կատարել 4-9 կետերում նկարագրված գործողություները ևս 3-4 անգամ

Անվտանգության միջոցառումներ
1.Ապրանքի կողքը չծխել
2.Օգտագործված ապրանքը չթողնել հանգստի և ուտելիքի ընդունման վայրերում
3.Պահել երեխաներից. զուգարանի թուղթը հիգիենայի պարագա է, այլ ոռ թե խաղալիք
4.Խորհուրդ չի տրվում ապրանքի՝ մեկից ավելի անգամ օգտագործումը

էս իմ շեդևրը չի

StrangeLittleGirl
02.10.2006, 18:31
:D Դա՛վ, դու՞ ես թարգմանել: Կարծեմ սա ռուսերեն էր:

Ֆելո
02.10.2006, 18:44
:D Դա՛վ, դու՞ ես թարգմանել: Կարծեմ սա ռուսերեն էր:
դե ինչքան որ հայերենիս գիտելիքները բավարարելա:D

Ուլուանա
02.10.2006, 21:06
միջթշային տարածությունը շոշափելիս պետք է լինի չոր, սահուն և մաքուր). վատ մաքրման նախապայմանների դեպքում(կեղտ եղունգների տակ, սուր սպեցիֆիկ հոտ մատերից հոտ քաշելուց
Սպանեց :D :D :D

Arisol
18.01.2007, 15:11
Վայ մամա, մեռա՜:D :D :D

Հենո
18.01.2007, 15:46
մեռաաաաա լօօօլ էս ինչ բացելաաաա բացել:D :D

John
18.01.2007, 19:27
շատ լավն էր

Freeman
11.07.2010, 19:31
Զուգարանի թուղթ


3.Պահել երեխաներից. զուգարանի թուղթը հիգիենայի պարագա է, այլ ոռ թե խաղալիք


Էս մոմենտը դզեց:lol

Ripsim
10.10.2011, 21:47
Մի զվարճալի պատմվածք համակարգչի մասին (իհարկե նախապես ներեղություն եմ խնդրում, եթե ավելի հարմար թեմա կար գրելու համար կամ արդեն ինչ-որ տեղ գրված է:) )
Իսպաներենի ուսուցիչը իգական և արական սեռերը բացատրելիս խմբին բաժանում է 2 մասի՝ աղջիկների և տղաների, ու հանձնարարում է ասել թե համակարգիչը արական թե իգական սեռի գոյական է և բացատրել թե ինչու:
Տղաների խումբը պատասխանում է, որ համակարգիչը միանշանակ իգական սեռի է քանի որ.
1. Ոչ ոք բացի նրանց ստեղծողից չի կարող հասկանալ նրանց ներքին լոգիկան,
2. Հարազատ լեզուն, որը նրանք օգտագործում են մյուս համակարգիչների հետ հաղորդակցվելու համար, անհասկանալի է մյուս բոլորին,
3. Նույնիսկ փոքր սխալները պահվում են նրանց հիշողությունում բոլոր հետագա հնարավոր դեպքերում հիշեցվելու համար,
4. Հենց հարմարվում ես նրանցից մեկին պարզում ես, որ աշխատավարձիդ մեծ մասը ծախսվում է նրա համար աքսեսուարներ գնելու վրա:

Աղջիկների խումբը պատասխանում է, որ համակարգիչը միանշանակ արական սեռի է քանի որ.
1.Նրանց հետ ինչ-որ բան անելուց առաջ պետք է միացնես նրանց
2. Լիքը տվյալներ ունեն իրենց մեջ, բայց միևնույնն է ինքնուրույն մտածելու ունակ չեն,
3. Նրանք փորձում են օգնել քեզ լուծելու պրոբլեմներդ, բայց հիմնականում հենց իրենք են պրոբլեմը,
4. Հենց հարմարվում ես նրանցից մեկին, հասկանում ես, որ եթե մի քիչ ավելի երկար սպասեիր, ձեռք կբերեիր ավելի լավ մոդելը:

Իսկ ով հաղթեց?:)

Նաիրուհի
11.10.2011, 18:08
Ես այդպես էլ գիտեի. դա չէր կարող արդեն իսկ Ակումբում դրված (http://www.akumb.am/showthread.php/50930-%D4%B1%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A4%D5%B8%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=1939400&viewfull=1#post1939400) չլինել ;)

Ripsim
12.10.2011, 22:23
Ես այդպես էլ գիտեի. դա չէր կարող արդեն իսկ Ակումբում դրված (http://www.akumb.am/showthread.php/50930-%D4%B1%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A4%D5%B8%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=1939400&viewfull=1#post1939400) չլինել ;)

Հա ճիշտ եք, բայց այնտեղ գրվածի երկրորդ մասի ամենակարևոր՝ 1-ին կետը Bold արված չէ: Դրա հեղինակային իրավունքը ինձ է պատկանում;) :))