PDA

Դիտել ողջ տարբերակը : Աջակցության ծրագրեր հայաստանյան գիտնականներին և ճարտարագետներին



Ariadna
12.02.2008, 16:41
Հայկական Միջազգային Կանանց ասոցիացիան (Armenian International Women's Association) հայտարարում է դրամաշնորհային մրցույթ պետական բուհերի իգական սեռի ուսանողների համար։ Լրացուցիչ տեղեկությունների և դիմումի ձևը լրացնելու համար այցելեք հետևյալ կայքը. http://www.aiwa-net.org/scholarshipinfo.html

Ariadna
12.02.2009, 16:04
Կարճատև գիտական գործուղումների աջակցության ծրագիր ՀՀ գիտնականների և ճարտարագետների համար

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ–ը), մրցութային հիմունքներով, կտրամադրի մինչև 1600ԱՄՆ դոլար Հայաստանի Հանրապետության խոստումնալից գիտնականներին և ճարտարագետներին՝ Միացյալ Նահանգներում և եվրոպական երկրներում միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար։

Այս ծրագրի հիմնական նպատակն է խթանել միջազգային գիտական համայնքի հետ հայ գիտնականների ինտեգրման գործընթացին՝ միջազգային գիտաժողովներին և գիտական հանդիպումներին մասնակցելու միջոցով։
ԳԱՏԱՀ–ը կհոգա միայն ճանապարհորդության ծախսերը՝ օդանավի տոմս, վերգետնյա տրանսպորտ։ Շնորհը կտրամադրվի միայն այն գիտնականներին, որոնք փաստաթուղթ կներկայացնեն, որ ճանապարհորդության համար անհրաժեշտ մնացած ծախսերը(օրապահիկ, գիշերավարձ, կոնֆերանսի գրանցման վճար (registration fee)) հոգալու է դիմորդի կազմակերպությունը կամ կառավարությունը։
Գիտական գործուղումների աջակցության ծրագիրը իրականացվում է ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի կողմից (ԱՄՆ ՔՀՄՀ) ԳԱՏԱՀ–ին տրամադրված շնորհի շրջանակներում։

Ծրագրի ամբողջական հայտարարությունը անգլերեն լեզվով հասանելի կլինի ԳԱՏԱՀ–ի կայքում ՝ www.nfsat.am ս.թ. փետրվարի 12-ի երեկոյան։

Ձայնալար
12.02.2009, 16:11
Ան, լավ կլինի էս երկրորդ հայտարարությունդ առաձին թեմայով բացես, ստեղից էլ ջնջել, որովհետև շփոթություն ա առաջացնում: Եթե ճիշտ եմ հասկացել, երկրորդ գրառումը վերնագրի հետ կապ չունի:

Chuk
12.02.2009, 18:14
Մոդերատորական. թեմայի հեղինակի առաջարկով թեմայի վերնագիրը փոխվում է «Աջակցության ծրագրեր հայաստանյան գիտնականներին և ճարտարագետներին» տարբերակով: