PDA

Դիտել ողջ տարբերակը : Արնահոսություն քթից



Adam
12.02.2008, 16:40
Ինձ հետաքրքիրա իմանալ, թե ինչիցա՞ սա լինում: Կյանքումս առաջին անգամ երեկ եղավ: Բայց տենց էլ չհասկացա, թե ինչից... հուսամ, որ էլ չի լինի ...:think

Ձեր մոտ լինու՞մ է:

Monk
12.02.2008, 16:44
Ինձ մոտ երբեմն լինում է: Ասում են` ճնշումը բարձրանալուց է: Իրոք ուժեղ գլխացավի ժամանակ արնահոսությունը միանգամից թեթևացնում է ցավը: Բայց իսկապես ինձ էլ հետաքրքիր կլիներ մասնագիտական պատասխան լսել:

Ariadna
12.02.2008, 16:51
Ինչից է լինում, թերևս մեր բժիշկ ակումբականները բացատրեն, պատճառները տարբեր են, կարծում եմ, բայց կարող եմ ասել, թե ինչն է շատ լավ օգնում ուժեղ արյունահոսության ժամանակ. էն դեպքում, երբ ավանդական քացախն ու աղաջուրը ի զորու չեն օգնել արդեն, շատ է օգնում ադրենալինը։ Մենք միշտ ունենում էինք տանը ամպուլայով, եղբորս քթից էր հաճախ արյուն գալիս փոքր ժամանակ, և միայն ադրենալինն էր օգնում ուժեղ արյունահոսության դեպքում։

ChildOfTheSky
12.02.2008, 16:52
Բյուրի ականջը կանչի :)
Ինձ մոտ քթից արնահոսությունը սովորական երևույթ է , որ սեզոնը բացվեց , 2 շաբաթ ամեն օր գալիս ա :

Lapterik
12.02.2008, 16:55
Իսկականից որ սեզոնից ա, որ արևը գլխիս ա հարվածում, դրա հետևանքով կարա լինի, ճնշումը բարձրանալուց ու էլի լիքը պատճառների հետևանքով:

Adam
12.02.2008, 17:00
Ես նաև լսել եմ, որ քնի պակասությունից էլ է լինում :)

ChildOfTheSky
12.02.2008, 17:05
Ես նաև լսել եմ, որ քնի պակասությունից էլ է լինում
մեկ էլ ուժեղ հարվածից :aggressive :lol

Annychka
13.02.2008, 00:05
Վայ թու թու թու իմ քթից էսքան ժամանակ արյուն չի եկել:P

Guetta
13.02.2008, 01:41
Շատ տեղին թեմա էր, ինձել է հետաքրքրում մի հարց: Այսօր ընկերս ասեց, թե իր 9 տարեկան եղբոր մոտ, մի քանի օր է արդեն (մոտ 3-4), որ քթից երեկոյան արյուն է գալիս: Սա ընդհանրապես ինչի՞ նշան է, պատճառն ի՞նչնա:

Astrid
09.09.2008, 14:23
Ինձ մոտ երբեմն լինում է: Ասում են` ճնշումը բարձրանալուց է: Իրոք ուժեղ գլխացավի ժամանակ արնահոսությունը միանգամից թեթևացնում է ցավը: Բայց իսկապես ինձ էլ հետաքրքիր կլիներ մասնագիտական պատասխան լսել:

Եթե ուժեղ գլխացավի ժամանակ արնահոսությունը միանգամից թեթևացնում է ցավը, ապա գլխացավը արյան ճնշման բարձրացման հետ է կապված, արյունահոսությունից հետո արյան ճնշումը իջնուն է, հետևաբար գլղացավը թեթևանում է:

VisTolog
09.09.2008, 14:49
Բյուրի ականջը կանչի :)
Ինձ մոտ քթից արնահոսությունը սովորական երևույթ է , որ սեզոնը բացվեց , 2 շաբաթ ամեն օր գալիս ա :
+1 :D

Իմ մոտելա սեզոնային.

ArmBoy
09.09.2008, 17:13
Դե ահագին շատ պատճառներ կան՝ սկսած զարկերակային գերճնշումից վերջացրած արյան հիվանդություններով:

Սակայն ես կնշեմ ամենամտահոգիչ մի քանի պատճառները.

- քիթը քչփորելուց (մի հատ դասախոս ունեինք, երբ տեսնում էի մեկը քիթն է փորփրում, ասում էր՝ քիթդ մատի վրայից ուրիշ տեղ տար, իսկ իմ սիրած խոսքն է՝ զգույշ ուղեղդ չքերծես)

- քիթը տարբեր տեղեր խոթելուց (не сунь нос туда, куда собака *** не сунет)

Elmo
09.09.2008, 17:21
Կյանքում չեմ ունեցել: Նույինսկ կռիվ անելուց քթիս խփել են, բայց արյունահոսություն չի եղել:

Լուսաբեր
05.05.2009, 23:28
Արյունահոսություն բարձր ճնշման ժամանակա լինում հիմնականում, իսկ ամռանը շոգ եղանակին ճնշումը հաճախակի է բարձրանում/ սա մոտիկներիցս մեկի փորձից.
Իսկ արյունահոսության ժամանակ/թքից/ պետք է թողնել որ հոսի,առաջը պետք չի առնել,մանավանդ գլուխը վեր պահելով:Հաճախակի կրկնվելու դեպքում էլ դիմել բժշկի :)

Լուսաբեր
05.05.2009, 23:29
Ոչ մի անգամ քթից արյունահոսություն չեմ ունեցել