PDA

Դիտել ողջ տարբերակը : Արսենալ / Arsenal F.C.

Էջեր : [1] 2

Ներսես_AM
12.02.2008, 03:48
Տարօրինակ է, բայց այս ակումբի մասին դեռ թեմա չկա ակումբում: ;)
Արսենալը իմ ֆուտբոլային 3 սերերից մեկն է: :oy

Նրա ոճը ուղղակի անկրկնելի է: :loveՆերկայումս հանդիսանում է Պրեմիեր լիգայի ամենաերիտասարդ թիմը: Եվ ընդհանրապես ակումբում գործում է սկզբունք ըստ որի 30 անց ֆուտբոլիստների հետ կնքվում են բացառապես 1 տարվա պայմանագրեր:

Շատ հակիրճ ներկայացնեմ ակումբի պատմությունը :)
Ակումբը հիմնվել է 1886 թվականին Լոնդոնի հարավ-արևելքում Վուլվիչի թագավորական զինանոցի աշխատակիցների կողմից և կոչվում էր Դիալ Սքվեր, բայց շուտով վերանվանվեց «Վուլվիչի Թագավորական Արսենալ»-ի: Ակումբի պրոֆեսսիոնալ ստատուս ստնալուց հետո այն կրկին վերանվանվեց այս անգամ «Վուլվիչ Արսենալ»: «Վուլվիչ Արսենալ»ը 1893 թվականին մտավ Ֆուտբոլային լիգա և դարձավ առաջին հարավային թիմը որ արեց դա: Ակումբը 1904 թվականին 2րդից բարձրացավ 1ին դիվիզիոն, սակայն ակումբի աշխարհագրորեն հեռու գտնվելը պատճառ հանդիսացավ խաղերի ցածր հաճաղելիության, ինչը բերեց ֆինանսական պրոբլեմների: 1913 թվականին, 2րդ դիվիզիոն վերադառնալուց հետո թիմը տեղափողվեց Թեմզա գետից հյուսիս և զբաղեցրեց նորակառույց Հայբերի մարզադաշտը, որը հանդիսանում էր Արսենալի տնային մարզադաշտը ընդհուպ մինչև 2006 թվականի օգոստոսը: Այդ տեղափոխումից հետո թիմը իր անվանումից հանեց «Վուլվիչը» և մնաց որպես «Արսենալ»: Ներկայումս թիմը հանդես է գալիս 60,000 տեղանոց Եմիրեյտս մարզադաշտում:

Արսենալի տիտղոսները՝
13-ակի Անգլիայի չեմպիոն — 1931, 1933, 1934, 1935, 1938, 1948, 1953, 1971, 1989, 1991, 1998, 2002, 2004,
10-ակի Անգլիայի գավաթակիր — 1930, 1936, 1950, 1971, 1979, 1993, 1998, 2002, 2003, 2005
կրկնակի Լիգայի գավաթակիր — 1987, 1993
ՈւԵՖԱի գավաթակիր — 1970
Գավաթակիրների գավաթի հաղթող — 1994

Հ.Գ. հուսով եմ ակումբում կգտնվեն Արսենալի երկրպագուներ :):love

Հ.Հ.Գ. Առաջին նկարում ակումբի լոգոն է, որ օգտագործվում էր 1949-ից մինչև 2002 թվականը, իսկ երկրորդում ներկայիս լոգոն է :love

John
12.02.2008, 09:02
Արսենալ-Բլեքբեռն 2-0
Սենդերոս, Ադեբայոր

Philosopher
12.02.2008, 11:14
Իսկապես հրաշալի թիմ է, ֆուտբոլային հրաշալի դինամիզմ կա` տոտալ ֆուտբոլի տարրերով, փոխանցումների հրաշալի տեխնիկա ունեն, մի խոսքով` փայլուն թիմ է, քիչ է ստացվում դիտել խաղերը, բայց երբ երբ ստացվում է, դիտում ու հիանում եմ: Դիտարժան ֆուտբոլ է:)

salatik
12.02.2008, 14:14
հրաշքա հրաշք Արսենալը, Անգլիայի ակումբներից շատերն են լավը, բայց Արսենալը ուրիշա:hands

Աբելյան
12.02.2008, 15:31
իմ երկրորդ սիրած թիմն ա ներկա դրությամբ

Նկատենք, որ Անրիի գնալուց հետո սկսել ա ավելի լավ խաղալ
Թիմը թիմային խաղ ա խաղում, կոնկրետ ինչ-որ մեկին առանձնացնելը դժվար ա: Ու դրա համար էլ ինձ էս տարվա Արսենալը դզում ա, չնայած Անրիի տեղափոխությանը:
Ալմունիա, Սանյա, Տուրե, Կլիշի, Ֆլամինի, Ֆաբրեգաս, Ադեբայոր, Էդուարդո :love սաղն էլ լավն են
Իմ կարծիքով վերջի տասնամյակում, Արսեն Վենգերի գալուց հետո, Արսենալը իրա լավագույն տարիներն ա ապրում: Անցած տարիների թիմից շատ եմ սիրում Անրիին ու Վիեյրային: 2004-ին իրանց շնորհիվ Արսենալը դառավ Պրեմիեր Լիգայի ռեկորդակիր: 38 խաղ, ու ոչ մի պարտություն: Ու իմ կարծիքով էս տարի թիմը կդառնա առնվազն Անգլիայի չեմպիոն:

Սամվել
12.02.2008, 15:37
Արսենալի այսօրվա խաղով անհնար է չհիանալ :love

Ես էլ եմ Արսենալ շատ սիրում :love

Cesare
12.02.2008, 15:50
Արսենալը լավ թիմ ա :
Ներսեսի ավատառն ել սիրուն ա : :D
Արսենալը ունի մի հատ մեծ + :
Լավ մարզիչը …… Ֆուտբոլում ետ կարևոր փաստ ա :
Թե չե մեր մարզիչը ……Լավ չշեղվեմ :

Վենգերի նման ֆուտբոլիստ բացահայտելու կարողություն քչերը ունեն :

Սերխիո
12.02.2008, 20:08
Չեմպիոնների լիգայի գավաթակիր — 1994

Ներսես ջան , նման բան հաստատ չի եղել :nea

Հայկո ջան , հաստատ 4-5 տարի առաջ Արսենալի կազը ամենահզորն էր

--------------------Սիմեն

Կ.Տուրե----Մ.Կիոն-------Քեմփել----Է.Քոուլ

-----------Վիեյրա---Ժ.Սիլվա

---Պիրես-----------------------Լյունբերգ

----------Վիլտոր-----------Անրի

:hands

REAL_ist
12.02.2008, 22:13
Կիոնը ովա:o
Լաուրեններ ասնավնոյ ենվախտ, մեկել Ադամսը մինչև կարյերայի ավարտը

Սերխիո
12.02.2008, 22:17
Վահան ջան Կիոնը , Մարտի Կիոնն ա , ժամանակին ավագ էր...

REAL_ist
12.02.2008, 22:49
հա Keown, լավ հիշեցի

Ներսես_AM
13.02.2008, 01:29
Ներսես ջան , նման բան հաստատ չի եղել :nea

հա ճիշտ ես ասում: Գիշերվա կեսին թարգմանելը էտ պտի լինի էլի::( Պետք է լինի Գավաթակիրների գավաթ: Իհարկե Արսենալը ՉԼ չի հաղթել: Ցավոք::( Հույս ունեմ այս տարի այդ մրցանակնել կշահի :love

Խնդրում եմ մոդերատորներին ուղղել անճշտությունը

salatik
13.02.2008, 13:11
Եթե Յուվենտուսը իմ ամենասիրած թիմը չլիներ, ես հաստատ Արսենալի ֆանատ կլինեի:
Անրիից սկսվեց իմ սերը Արսենալի հանդեպ, ես ախր Ֆրանսիայի հավաքականին շատ սիրում եմ, հետո երևի Արսենալում ֆրանսիացիների պակաս երբեք չի եղել:
Ներսես ջան լրիվ համաձայն եմ քո հետ, այս տարի ՉԼ չեմպիոն ես էլ կուզեի Արսենալը դառնար, հալալա իրանց, շատ սիրուն են խաղում, հերիքա հասնեն ֆինալ ու 2-րդ տեղը գրավեն:

Սերխիո
13.02.2008, 23:29
Ներսես ջան լրիվ համաձայն եմ քո հետ, այս տարի ՉԼ չեմպիոն ես էլ կուզեի Արսենալը դառնար:

քեզ ինչ կա Կարինե ջան , <<Յուվեդ>> Չլ-ում չի խաղում :D

ես դեմ եմ Արսենալի ՉԼ տանելուն

Հալա Ռեալ Մադրիդ;)

salatik
20.02.2008, 14:08
Սերխիո ջան օրինակ երեկ Ռոման տեսար ոնց կարողացավ հաղթել Ռեալին, Ռեալի համար շատ դժվարա լինելու հաջորդ խաղում հաղթանակին հասնելու համար:
Իսկ Արսենալը շատ սիրուն ֆուտբոլա խաղում , հավեսով նայում եմ ես:
Հատուկ Ներսեսի համար`
Արսենալի ֆուտբոլիստների նկարները իրանց համարների հերթականությամբ:

salatik
20.02.2008, 14:16
հաջորդ հնգյակի նկարները

salatik
20.02.2008, 14:21
Ներսես ջան հիմնական կազմի ֆուտբոլիսների նկարներն եմ դրել ;)

Սերխիո
20.02.2008, 18:51
Սերխիո ջան օրինակ երեկ Ռոման տեսար ոնց կարողացավ հաղթել Ռեալին, Ռեալի համար շատ դժվարա լինելու հաջորդ խաղում հաղթանակին հասնելու համար:

ինչքան Սերժն էր արժանի ,այնքան էլ Ռոման , շանսերը մեր շատ են դուրս գալու;)

իսկ Արսենալը ընտիր թիմ ա, , եթե ես Ֆրանիայի հավաքական եմ սիրում 10 տարուց ավել ,ապա ես չէի կարող անտարբեր մնալ Արսենալի նկատմամաբ:ok

Ներսես_AM
05.03.2008, 02:50
ՉԼ
:[Միլան 0:2 Արսենալ :love
84' Սեսկ Ֆաբրեգաս :hands:love
92' Էմանուել Ադեբայոր:B:love

2 հրաշալի խաղ Արսենալի կատարմամբ և արժանի հաղթանակ: :yahooԱյս տուրի ամենադժվար խաղից արժանապատիվ սուրս եկանք :) սպասում ենք հաջորդ մրցակցին ;) Վերջապես թող էտ Միլանը մտածի, որ 90 րոպե բիձեքով պաշտպանվելը էտ ֆուտբոլ չի, էտ ապուշությունա, խաղը տանուլ տալա :[

Աբելյան
05.03.2008, 12:34
ապրեն տղեքը
ինչքան շատ եմ նայում իրանց խաղերը, էնքան ավելի եմ սիրում

իսկ Ֆաբրեգասը ոսկե գնդակի հայտ ներկայացրեց
եթե էս տարի Արսենալը դառնա համ Անգլիայի, համ էլ Չեմպիոնների Լիգայի չեմպիոն, իսկ Իսպանիան գոնե խմբից դուրս գա, ոսկե գնդակը նաղդ իրանը կլնի

Ներսես_AM
05.03.2008, 12:40
Ֆաբրեգասի գոլը շատ լավն էր: Իսկ ինքը հաստատ այս տարվա ոսկե գնդակի թեկնածուներից է, :)

REAL_ist
05.03.2008, 12:47
ոսկե գնդակը պտի Ռոբինյոյինը լինի:goblin

Աբելյան
05.03.2008, 13:08
սենց որ շատ վնասվածքներ ստանա, հաստատ իրանը չի լինի

տենանք, եթե էսօր Ռեալը թռավ, հաստատ Ռոբինյոյին ոսկե գնդակ չեն տա

Սերխիո
05.03.2008, 19:40
եթե էսօր Ռեալը թռավ

:D

Հ.Գ.
Արսենալ, կեցցե'ս:ok

Taurus
05.03.2008, 19:55
:D

Ծիխաղում է նա, ով ճտերը աշնանն է հաշվում;)
Հա լավ եմ անում, կարում եմ խոսում եմ, տեղ ունեմ, իմ թիմը անցել ա:
Իսկ Արսենալի հաղթանակի վրա չէի կասկածում, նուհնիսկ խաղադրույք էի կատարել, ափսոս էր, Սեվիլիան քաշեց

Սերխիո
05.03.2008, 19:59
Ծիծաղում է նա, ով ճտերը աշնանն է հաշվում;)

մեր պարագայում ,մենք մայիսին ենք հաշվում;)

Cesare
07.03.2008, 17:16
Արսենալը դասականով Միլանին :
Մի խոսքով Արսենալը Միլանին : :D
Լավ խաղաց Արսենալը, ես սպասում եի ետ հաղթանակին :

Իսկ ինչ վերաբերվում ա ոսկե գնդակին` մեր մոտ ա գալու, որտև մենք ենք ՉԼն կրելու :
:D:redhat:D

Ավելացվել է 3 րոպե անց
Մեր մոտ այսինքն Լոնդոն :D:D:D:D

Սերխիո
07.03.2008, 19:20
[COLOR="Navy"]
[B]Մեր մոտ այսինքն Լոնդոն :D:D:D:D

այսինքն Ֆաբռեգաս;)

Ներսես_AM
30.03.2008, 02:20
Հալալա տղերքին: Բոլթոնի հետ 2-3
Bolton - Arsenal
2 - 3
Goals scored
Matthew Taylor 14
Matthew Taylor 43

63 William Gallas
68 Robin van Persie (pen)
90 Jlloyd Samuel (og)

31 Abou Diaby ստացելա կարմիր քարտ: Հաշիվը եղելա 1:0: հետո Բոլթոնը մի հատէլա խփել, Բայց հալալա տղեքին չեն կոտրվել ու 2-րդ խաղակեսում 10 հոգով ծռել են խաղի ընթացքը ու հաղթել ... :love

Աբելյան
30.03.2008, 14:30
եթե Մանչեստրին ու Լիվերպուլին էլ կրեն, արդեն չեմպիոնությունը մոտ կլնի

Werder Bremen
18.04.2008, 22:36
Լավ թիմա այս տարի:hands համլրված երիտասարդ ֆուտբոլիստներով ,բայց դե վերջին պահերին զգացնել տվեց Վենգերի երիտասարդ կոլոկտիվի փորձի պակասը:

Ներսես_AM
04.02.2009, 19:07
Արշավինը Արսենալում.

Հիմա չեմ շտապում կանխատեսումներ անել, միայն ասեմ, որ իր խաղը դուրս գալիսա :)
Տեսենեք Անգլիային ոնց կհարմարվի::)

Մենակ մի մտավախություն ունեմ, որ կարողա ամառը Ադեբայորին ծախեն եթե Անդրեյը հարմարվի Արսենալում :(

Սերխիո
04.02.2009, 22:03
միշտ մոռանում եմ հարցնեմ՝ Էդուրադո դա Սիլվան չի՞ բուժվել…

Ներսես_AM
04.02.2009, 22:29
միշտ մոռանում եմ հարցնեմ՝ Էդուրադո դա Սիլվան չի՞ բուժվել…
Դեռ ոչ, նոր նոր սկսելա մարզվել էս մի երկու շաբաթը :( խեղճ տղեն ինչ օրը ընկավ, էտքան վիզ դրեց առաջին տեղով թիմը դուրս եկավ, Եվրոին չմասնակցեց :(

Legolas
22.04.2009, 02:50
Արշավինը Արսենալում.

Հիմա չեմ շտապում կանխատեսումներ անել, միայն ասեմ, որ իր խաղը դուրս գալիսա :)
Տեսենեք Անգլիային ոնց կհարմարվի::)

Մենակ մի մտավախություն ունեմ, որ կարողա ամառը Ադեբայորին ծախեն եթե Անդրեյը հարմարվի Արսենալում :(

England: Premier League
Liverpool 4 4 Arsenal

Fernando Torres 49' - 36' Andrey Arshavin
Yossi Benayoun 56' - 67' Andrey Arshavin
Fernando Torres 72' - 70' Andrey Arshavin
Yossi Benayoun 90' - 90' Andrey Arshavin

Հաջորդ տարի Արսենալը վափշե գազան ա դառնալու,ջահելները մի քիչ աճեն:

Ուրվական
22.04.2009, 10:04
Արա, էս ինչ ա արել Արշավինը, խաղը ո՞վ ա նայել, պատմեք մի քիչ:

ministr
22.04.2009, 10:09
Արշոյի արձանը դնելու են սենց որ գնա..
Իսկ վերջին գոլն ով ա խփել? Արսենալը?

Ներսես_AM
22.04.2009, 11:47
Երեկվա խաղը մահ էր: Լուրջ եմ ասում Անգլիայի խաղերից հետո ուրիշ երկրների առաջնությունները քուչի ֆուտբոլ են հիշեցնում: Արշավինը սաղ իրա քննադատներին տեղնա դնում, որ ասում էին էտքան փող ինքը չարժեր, որ դառնար Արսենալի պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը: Գոլերն էլ մեկը մեկից սիրուն, ափսոս Լիվերը վերջում մի հատ էլ խփեց:

Ընդհանրապես Արսենալը եթե օբյեկտիվ գնահատեմ վատ հանդես եկավ, բոլոր գոլերը որ ընդունեց պաշտպանների կոպիտ սխալների հետևանք էին: Սիլվեստրը լրիվ համը հանեց, նույնիսկ Գիբբսը երկու կենտրոնականներից ավելի հուսալի էր խաղում: Արշավինը սատկացրեց լրիվ :love ափսոս ՉԼ չի կարող մասնակցել, Զենիթի կազմում խաղացել է ՉԼ այս տարի :cry
Ու ընդհանրապես հաշվի առնելով, որ Գալլասը ու Ալմունյան վնասվածք ունեն, Արշավինը չի կարող մասնակցի, կարողա Ադեբայորն էլ վնասվածք ունի, չէր խաղում երեկ, Արսենալի վիճակը ՉԼի խաղերում մտահոգիչ ա: Բայց հաշվի առնելով, որ ՄՅուն վատ մարզավիճակում ա, Արսենալի հնարավորությունները լավ եմ գնահատում :goblin

Նայեք, հիացեք, ու իմացեք ինչ ֆուտբոլիստա Արշավինը :love (8:36)

http://www.youtube.com/watch?v=KCDV0I4kAhc

Էս մեկը ավելի կարճ, տրաֆիկ խնայելու համար (2:16)

http://www.youtube.com/watch?v=5ZaItk6P5is

Taurus
22.04.2009, 12:17
Գռացիյա նեռս ջան,
բա ոնց անենք Arsenal-ը անցնի ֆինալ?

Սամվել
22.04.2009, 19:21
Երեկվա խաղը մահ էր: Լուրջ եմ ասում Անգլիայի խաղերից հետո ուրիշ երկրների առաջնությունները քուչի ֆուտբոլ են հիշեցնում:

Ներս ջան. հանուն արդարության ասեմ որ իրականում սենց պաշտպանության սխալները ավելի շատ էին քուչի ֆուտբոլ հիշացնում... մենք որ քուչում խաղում ենք էլի 4-4 ի կարգի հաշիվներ են գրանցվում :oy

Իսկ մնացածի համար կասեմ ուրախ եմ Արսենալի ու Արշավինի համար.. իրոք ամենալավինա Արսենալը արժանի..

Շնորհավորում եմ :)

Ներսես_AM
02.08.2009, 11:08
Գնացել էն Ադեբայորն ու Կոլո Տուրեն, երկուսն էլ Մանչեստեր սիթի:

Իսկ երեկ ընկերական խաղում հաղթել ենք Մադրիդի Ատլետիկոյին: 2-1, երկու գնդակն էլ խփել է Արշավինը: :love իսկ նրան քննադատողները լուռ ծխում են :D

http://www.youtube.com/watch?v=MA3EaPYeYDM

http://www.youtube.com/watch?v=Zd_n-NcRiNA

Ապե Ջան
15.08.2009, 20:32
Սկսեց Arsenal - Everton անչափ լարված հանդիպումը, տեսնենք ֆուտբոլիստներ կորցրած Arsenal-ը ինչպես իրեն կդրսևորի նոր մեկնարկած Անգլիայի պրեմեր լիգայում

Taurus
15.08.2009, 21:23
Սպանում ա Արսենալը, ինչ կարգին թիմ ա դառել, Վերմալենը վերջն ա, հալալա Վենգերին, Որտեղից էլ գտել ա:hands

Yellow Raven
15.08.2009, 21:27
Հրաշալի ֆուտբոլա ցուցադրում Արսենալը բոլոր օղակներում:love

Ապե Ջան
15.08.2009, 22:04
2.0 գործակցով վիվառո ստաֆկա եյ արել Արսենալի հաղթանակին, բռնել եմ:P

Ներսես_AM
15.08.2009, 22:23
աաաաաաաաա դզումաաաա, սատկացնում են տղեքը: :love

Ապե Ջան
15.08.2009, 22:32
վերջի մի հատը դուրս չեկավ

Yellow Raven
15.08.2009, 22:35
Էվերթոն-Արսենալ 1-6

Ապե Ջան
18.08.2009, 16:20
Այսօր երեկոյան 23:45 սկսվելու է ՉԼ, Սելտիկ - Արսենալ մրցավեճը, կարծիքներ՝ ինչպես կավարտվի խաղը, կան խաղի հաշիվ որոշողներ?

h.s.
18.08.2009, 19:10
Երևի 1:2 կամ 1:3:)

Ապե Ջան
18.08.2009, 20:51
Երևի 1:2 կամ 1:3:)
չեմ կարծում, էսօր ինձ թվումա կարողա նիչա խաղա

h.s.
18.08.2009, 20:55
չեմ կարծում, էսօր ինձ թվումա կարողա նիչա խաղա

Տենանք:think

Ապե Ջան
18.08.2009, 21:27
Տենանք:think
դէ երկրորդ խաղ էլ կա, կարողա վիզ չդնի

h.s.
19.08.2009, 10:11
Սելթիկ - Արսենալ 0:2

Ներսես_AM
02.09.2009, 13:58
Վերջին տուրում հանդիպեցին Մանչեստերի հոտ Օլդ տրաֆֆորդում: Խաղը շատ լարված էր ու դիտարժան, ինչպես միշտ լինում է իրենց դիմակայությունում:
Արշավինը հերթական անգամ գեղեցկագույն գոլ խփեց: :love
Ափսոս Ալմունիայի ֆոլը, 11 անոցը ու Դաիբիի ինքնագոլը զրկեցին Արսենալին հաղթանակից: :(
Ցավալի պարտություն էր, բայց ոչինչ սենց էլ ա պատահում:

Գոլերն ու վտանգավոր պահերը Յութուբում՝

http://www.youtube.com/watch?v=-puD49naTt0

h.s.
02.09.2009, 14:24
Ամսի 12-ին 2 կարևորագույն խաղեր են լինելու, որոնք ցուցադրվելու են Հ2-ով:hands
Մանչեսթր Ս. - Արսենալ /19:00
Տոտենհեմ - Մանչեսթր Յ. / 21:30

Թիթիզ
02.09.2009, 14:58
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԽԱՂ ԷՐ, Ես որ շատ հեռու եմ ֆուտբոլից մեծ լարվածությամբ նայեցի. Ու զայրացած քնա

Ուրվական
02.09.2009, 16:53
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԽԱՂ ԷՐ, Ես որ շատ հեռու եմ ֆուտբոլից մեծ լարվածությամբ նայեցի. Ու զայրացած քնա

Թիթիզ, իսկ ինչ ես կարծում, վերջին գոլը խաղից դու՞րս էր:think

h.s.
02.09.2009, 18:29
վերջին գոլը խաղից դու՞րս էր:think

Միանշանակ, չնայած Արսենալի կողմից էի:)

h.s.
12.09.2009, 20:16
Մանչեսթի Սիթի - Արսենալ 4:2

Գոլերը՝ Ռիչարդս 20, Պերսի 62, Բելլամի 74, Ադեբայոր 79, Ռայթ-Ֆիլիպս, Ռոսիցկի 88:

Շատ հետաքրքիր ու լարված խաղ էր:hands

Ambrosine
12.09.2009, 21:15
Ադեբայոր :[

h.s.
12.09.2009, 21:34
Ադեբայոր :[

Պերսիի հետ լավ չվարվեց, բայց լավ էր խաղում: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց

Yellow Raven
12.09.2009, 21:47
Կրվան:(

ministr
12.09.2009, 22:55
Էն էլ ոնց կրվան:

Ապե Ջան
19.09.2009, 10:33
Մանչեսթր Սիթիի հարձակվող Էմանուել Ադեբայորը որակազրկվել է 3 խաղով

Ապե Ջան
19.09.2009, 20:32
Արսենալ - Ուիգան Ատլետիկ 3:0 գոլերը՝ 2 T. Vermaelen, Eduardo. C. Fabregas :hands

http://rutube.ru/tracks/2391281.html?v=4eab3e88e5aa43b31236b1158c5e28b9

Gayl
17.01.2010, 23:03
Բոլթոն-Արսենալ
0:2

Ambrosine
17.01.2010, 23:07
Բոլթոն-Արսենալ
0:2

2-րդ գոլն էլ Ֆաբրեգասը խփե՞ց:

Gayl
17.01.2010, 23:40
2-րդ գոլն էլ Ֆաբրեգասը խփե՞ց:

Խաղի մասին մոռացել էի, հետո հիշեցի, բայց ուշ էր, իրա սայթից հաշիվը տեսա, բայց քանի որ անգլերենից գլուխ չեմ հանում, չկարողացա ջոկեմ, բայց հաշիվի տակը Ֆաբրեգաս բան էր գրված arsenal.com եթե կարաս իմացի ով ա խփել:

Սերխիո
17.01.2010, 23:48
2-րդ գոլն էլ Ֆաբրեգասը խփե՞ց:

http://livescore.com/default.dll/game?comp=england1&game=323063

Ambrosine
17.01.2010, 23:51
Խաղի մասին մոռացել էի, հետո հիշեցի, բայց ուշ էր, իրա սայթից հաշիվը տեսա, բայց քանի որ անգլերենից գլուխ չեմ հանում, չկարողացա ջոկեմ, բայց հաշիվի տակը Ֆաբրեգաս բան էր գրված arsenal.com եթե կարաս իմացի ով ա խփել:

2-րդ գոլը Fran Merida-ն է խփել:

Ես առաջին կեսը նայեցի, Ֆաբրեգասի հետ շատ կոպիտ էին: Չեմ հիշում Կլասնիչն էր, թե ով էր... ընկնելուց ոտքը Ֆաբրեգասի վզին էր դրել, հետո էլ չէր շտապում վեր կենալ:[

Gayl
18.01.2010, 01:07
2-րդ գոլը Fran Merida-ն է խփել:

Ես առաջին կեսը նայեցի, Ֆաբրեգասի հետ շատ կոպիտ էին: Չեմ հիշում Կլասնիչն էր, թե ով էր... ընկնելուց ոտքը Ֆաբրեգասի վզին էր դրել, հետո էլ չէր շտապում վեր կենալ:[

:D:D Երևի դզել էր դրա համար էլ չէր հելնում, վաղը կրկնությունը նայեմ, Էդուարդոն լա՞վ էր խաղում թե դեբիլացել էր:

Gayl
18.01.2010, 01:12
Եթե չեմ սխալվում էտ Մեռինդայա ինչա թշնամի թմից ա տեղափոխվել Արսենալ:D

Ambrosine
18.01.2010, 02:16
:D:D Երևի դզել էր դրա համար էլ չէր հելնում, վաղը կրկնությունը նայեմ, Էդուարդոն լա՞վ էր խաղում թե դեբիլացել էր:

Իմ նկատելով խախտումներ էր շատ անում:think Բայց Բոլթոնի խաղացողներն էին սադրում. շատ կոպիտ էին խաղում, Արսենալի ֆուտբոլիստներն էլ նույն ձևով էին պատասխանում:

Sagittarius
18.01.2010, 02:23
Արսենալը իմ սիրած չորս թիմերից մեկն ա՝ Լիվերպուլ, Մանչեսթեր, Արսենալ, Չելսի... լավ են խախում էս տարի, ՉԼում մեծ հույսեր եմ կապում իրենց հետ... ափսոս հաճախ չեմ կարողանում հանդիպումները նայել:(
էէէ... հինգը տարի աջառ ոչ մի ֆուտբոլային հանդիպում բաց չէի թողնում

Gayl
18.01.2010, 02:29
Իմ նկատելով խախտումներ էր շատ անում:think Բայց Բոլթոնի խաղացողներն էին սադրում. շատ կոպիտ էին խաղում, Արսենալի ֆուտբոլիստներն էլ նույն ձևով էին պատասխանում:

Ուրեմն հետաքրքիր խաղա եղել:D

Ապե Ջան
18.01.2010, 02:37
Արսենալը իմ սիրած չորս թիմերից մեկն ա՝ Լիվերպուլ, Մանչեսթեր, Արսենալ, Չելսի... լավ են խախում էս տարի, ՉԼում մեծ հույսեր եմ կապում իրենց հետ... ափսոս հաճախ չեմ կարողանում հանդիպումները նայել:(
էէէ... հինգը տարի աջառ ոչ մի ֆուտբոլային հանդիպում բաց չէի թողնում
Մի օրի մարդ ենք: Հնարավորություն ունեմ դիտլու էտ չի խնդիրը, բայց...

Sagittarius
18.01.2010, 03:02
Իմ նկատելով խախտումներ էր շատ անում:think Բայց Բոլթոնի խաղացողներն էին սադրում. շատ կոպիտ էին խաղում, Արսենալի ֆուտբոլիստներն էլ նույն ձևով էին պատասխանում:

իսկական անգլիական ֆուտբոլ ;) թե չէ էտ էլ հո իտալոիսպանական դամսկի ֆուտբոլ չի, մի հատ կպնեն, երկու ժամ պառկեն թավալ տան:P

Gayl
18.01.2010, 03:10
իսկական անգլիական ֆուտբոլ ;) թե չէ էտ էլ հո իտալոիսպանական դամսկի ֆուտբոլ չի, մի հատ կպնեն, երկու ժամ պառկեն թավալ տան:P

:clap այ աբրիս, մի ամիս առաջ նույն բանն էլ ես էի ասում, դե ոչ թե ոտ ցխելը այլ գնդակի համար պայքարելն ա ֆուտբոլը գեղեցկացնում, բա չէ մի հատ կպնում են շտռաֆ ա դնում:

Ambrosine
18.01.2010, 03:10
իսկական անգլիական ֆուտբոլ ;) թե չէ էտ էլ հո իտալոիսպանական դամսկի ֆուտբոլ չի, մի հատ կպնեն, երկու ժամ պառկեն թավալ տան:P

Դա ֆուտբոլ չի, ռեգբի ա:P

Gayl
18.01.2010, 03:16
Դա ֆուտբոլ չի, ռեգբի ա:P

Այ քեզ հրաշք ինչքան ընտիր խաղացող կա Անգլիայից գալիսա իսպանիա, թե ռեգբի խաղացող ա ուրեմն Ռոնալդուից յան տվեք ու հետ տվեք մեր խաղացողին, Անրիին չմոռանաք, ինչքան լավ խաղացող կա սաղին տանում եք ձեր կողմերը հեսա տենամ ինչ եմ անում Դավիդ Վիլլային բերեմ Արսենալ:

Ambrosine
18.01.2010, 03:19

Ռոնալդուն պորտուգալացի ա, Անրին՝ ֆրանսիացի:
Տես ինչ ես անում, տար:))

Gayl
18.01.2010, 03:25
Ռոնալդուն պորտուգալացի ա, Անրին՝ ֆրանսիացի:
Տես ինչ ես անում, տար:))

Ինչ կապ ունի, Ռոնալդուն Մանչում տղա դառավ, Անրին էլ Արսենալում, բա էն խեղճ Ռեյեսին տարաք փչացրիք կամ էլ Օվենին, Պիռեսը ծեր էր բայց Վիլառեա՞լ:o, հերիք չի Ֆաբրեգասի ու Արշավինի վրա էլ աչք ունեք, էն Մանչն էլ ուզում ա Ռունիին ծախի:

Ambrosine
18.01.2010, 03:27

Բայց իրանք անգլիական ֆուտբոլ, այսինքն՝ ռեգբի չեն խաղում:
Մնացածն էլ թեթև տար:))

Sagittarius
18.01.2010, 03:42

Ռոնալդուն Մանչում տղա դառավ, ու հատկապես Ռունիի հետ իրա վիճաբանությունից հետո, դրանից հետո իրա խաղի որակը կտրուկ բարձրացավ, սկսեց խաղալ թմի վրա, իսկ հիմա վախենամ Ռեալում ինքը շուտով կվերադառնա իրա նախկին խաղաոճին՝ սպեցէֆֆեկտները շատ են, սյուժե չկա:)

Ապեր, Օվենի մասին մի հիշացրու, սրտիցս արուն ա կաթում:cry2, գյոզալ տղուն ինչ արեց էտ ռեալը, էտ հանցանքի համար իրանք կարա՞ն պատասխան տան

Իսկ Բեքհեմն էլ էտ անգլիական դրվածքին չդիմացավ:D իրան Մադրիդի Նայթ Քլաբերը և Ֆեշյոն Հաուզները ավելի էին դզում :D

Gayl
18.01.2010, 03:48
Բայց իրանք անգլիական ֆուտբոլ, այսինքն՝ ռեգբի չեն խաղում:
Մնացածն էլ թեթև տար:))

Ոնց թեթև տանեմ, հերիք չի իրանք են գեղեցկացնում ձեր խաղը մի հատ էլ փչացնում եք:D

Gayl
18.01.2010, 03:51
Ռոնալդուն Մանչում տղա դառավ, ու հատկապես Ռունիի հետ իրա վիճաբանությունից հետո, դրանից հետո իրա խաղի որակը կտրուկ բարձրացավ, սկսեց խաղալ թմի վրա, իսկ հիմա վախենամ Ռեալում ինքը շուտով կվերադառնա իրա նախկին խաղաոճին՝ սպեցէֆֆեկտները շատ են, սյուժե չկա:)

Ապեր, Օվենի մասին մի հիշացրու, սրտիցս արուն ա կաթում:cry2, գյոզալ տղուն ինչ արեց էտ ռեալը, էտ հանցանքի համար իրանք կարա՞ն պատասխան տան

Իսկ Բեքհեմն էլ էտ անգլիական դրվածքին չդիմացավ:D իրան Մադրիդի Նայթ Քլաբերը և Ֆեշյոն Հաուզները ավելի էին դզում :D

Օվենի պես հարձակվող չկար ժարիտ էր անում, Ռեալում զամեն էր բայց ամեն խաղին գոլ էր խփում:Բեքհեմին երբեք էլ չեմ սիրել, ինձ միշտ Լեմպարդի ու Ժերարդի խաղն ա դուր եկել, հա մեկ էլ Բերկամպն էլ էր ընտիր խաղ ցույց տալիս:

Sagittarius
18.01.2010, 04:10

Օվենը իմ ամենասիրած ֆուտբոլիստը դառավ էն ժամանակվանից, երբ Արգենտինայի վառոտները շշեց..
ասելով ժամանակակից անգլիական ֆուտբոլ՝ առաջին հերթին Ժերարդին ու Լեմբարդին եմ պատկերացնում, իսկական թմի լիդերներ... Ժերարդը որ վաբշե մի հատ սիմվոլ ա, թմի ոգին ա, եսքան ժամանակ ես էտ տղուց մի հատ լիշնի բան, գոռոզություն չեմ տեսել, դրա համար իրան բոլոր մրցակիցները հարգում են...
Բերկամպը, վերջն էր, ընդհանրապես էտ տարիների Արսենալը լավ եմ հիշում,, գժական արագ ֆուտբոլ, նամանավանդ իրանց են մինի, կոմպակտ ստադիոնում, հինգ վայրկյանում գնդակը իրանց վառոտների մոտից հասցնում էին մրցակցի վառոտներին... ափսոս էտ քաքլանը սամալյոտներից վախում էր:D

Gayl
18.01.2010, 04:18

:lolՀա ճիշտ ա քյալոն սամալյոտ չէր նստում:
Ապեր էս տարի Մանչի խաղը հեչ դուրս չի գալիս, էն Բեռբատովի երեսից չեմ էլ ուզում նայեմ իրա խաղերը, բայց լսել եմ Ռունիին ուզում են ծախեն, ինչ որ պարտքեր ունեն, մեկ էլ ախպեր մանչեստր Սիթին ա քչից շատից թափ հավաքում, հոյակապ խաղացողներ ունի:
Բայց տեսար չէ Արսենալը Լիվերպուլին ոնց կրեց:D:D

Sagittarius
18.01.2010, 04:37

Ռունիի մասին լսել եմ, բայց հուսով եմ չեն ծախի.. բայց եթե էտ ցուլը գնաց ռեալ պատկերցնում եմ էնդեղի մանիկեների հետ ինչա կատարվելու... սաղ սկսելու են պախատ անել:lol
Մանչեսթեր սիթի էտ պոլիտիկայից էլ զզվում եմ, ու վաբշե չեմ ընդունում էտ արքայական մոտեցումը, ֆուտբոլը լրիվ փողի գերի ա դառել, խաղադաշտում արդեն բան չի որոշվում, Բալվան միլիարդները լրիվ են հաբրգել, գիտեն Պլեյ Ստեյշնի Մենեջեր են խաղում, սախ խարնում են իրար, հավեսները հանում, բարդակի մեջ թողում եթում են, էլ բութմեյքերների կերած քաքերի մասին չեմ խոսում…

Gayl
18.01.2010, 04:46

Չէ իսպանիայում չի կարա իրա ձևով խաղա, Անրին էլ էր սկզբից բողոքում ու տենց էլ չկարողացավ մաքսիմալ խաղ ցույց տա:

Gayl
23.01.2010, 02:15
1 Arsenal 22 15 3 4 59 25 34 48
2 Chelsea 21 15 3 3 52 18 34 48

Ambrosine
23.01.2010, 02:39
1 Arsenal 22 15 3 4 59 25 34 48
2 Chelsea 21 15 3 3 52 18 34 48

Արսենալը առաջին հորիզոնականու՞մ ա :o
Բայց ոնց-որ Չելսին մի խաղ պակաս ա անցկացրել, չէ՞:think

Gayl
23.01.2010, 02:44
Արսենալը առաջին հորիզոնականու՞մ ա :o
Կարո՞ղ ա Չելսին մի խաղ պակաս ա անցկացրել:think

Հա մի խաղ պակաս ա խաղացել, բայց Արսենալը լավ շանսեր ունի, երկուսն էլ լավ թափ են հավաքել ու կրելով առաջ են գնում, համ էլ ինչ կա զարմանալու այս տարի հոյակապ խաղ ա ցույց տալիս,Արսենչոն գիտի ինչա անում:D:
Չեմպիոնների Լիգայում էլ լավ շանսեր ունի:

Gayl
23.01.2010, 02:48
Աստղ կարա՞ս մի հատ սայթ տաս, որտեղ տրված լինի թե տվյալ շաբաթ որ թիմը որի հետ է խաղում:

Ambrosine
23.01.2010, 02:53
Աստղ կարա՞ս մի հատ սայթ տաս, որտեղ տրված լինի թե տվյալ շաբաթ որ թիմը որի հետ է խաղում:
Ահա՝
http://www.marathonbet.com/

Ապե Ջան
23.01.2010, 02:57
Ահա՝
http://www.marathonbet.com/

marathon-ում ժամերը նշված չեն, ժամերը կարող ես նայել www.vivarobet.com կայքում, իսկ կոնկրետ օրվա խաղըրին online կարող ես հետևել www.livescore և www.soccerstand.com կայքերի միջոցով:

Ambrosine
23.01.2010, 02:59
marathon-ում ժամերը նշված չեն, ժամերը կարող ես նայել www.vivarobet.com կայքում, իսկ կոնկրետ օրվա խաղըրին online կարող ես հետևել www.livescore և www.soccerstand.com կայքերի միջոցով:

Ո՞նց նշված չեն...
հղում (http://odds.marathonbet.com/odds-view.phtml?h=0&sport=0&r=2_694936&r=2_694935&r=2_695022&r=2_695027&r=2_695000&r=2_694941&r=2_694952&r=2_694953&r=2_695032&r=2_694944&r=2_694978&r=2_695047&r=2_695048&r=2_695088&r=2_695089&r=2_695044&r=2_695002&r=2_695003&r=2_694960&r=2_695062&r=2_695058&r=2_694983&r=2_694982&r=2_695057&r=2_695049&r=2_695054)

Gayl
23.01.2010, 03:00
marathon-ում ժամերը նշված չեն, ժամերը կարող ես նայել www.vivarobet.com կայքում, իսկ կոնկրետ օրվա խաղըրին online կարող ես հետևել www.livescore և www.soccerstand.com կայքերի միջոցով:

Որ օնլայն նայեմ, ինետիս արագությունը ամենաքիչը ինչքան պետք է լինի որ նորմալ նայեմ:

Gayl
23.01.2010, 03:02
1 15.08.2009 Эвертон Арсенал Л 1:6
2 22.08.2009 Арсенал Л Портсмут 4:1
3 29.08.2009 Манчестер Юн Арсенал Л 2:1
4 12.09.2009 Манчестер Сити Арсенал Л 4:2
5 19.09.2009 Арсенал Л Уиган Атлетик 4:0
6 26.09.2009 Фулхэм Арсенал Л 0:1
7 04.10.2009 Арсенал Л Блэкберн 6:2
8 17.10.2009 Арсенал Л Бирмингем 3:1
9 25.10.2009 Вест Хэм Арсенал Л 2:2
10 31.10.2009 Арсенал Л Тоттенхэм 3:0
11 07.11.2009 Вулверхэмптон Арсенал Л 1:4
12 21.11.2009 Сандерленд Арсенал Л 1:0
13 29.11.2009 Арсенал Л Челси 0:3
14 05.12.2009 Арсенал Л Сток Сити 2:0
15 13.12.2009 Ливерпуль Арсенал Л 1:2
16 16.12.2009 Бернли Арсенал Л 1:1
17 19.12.2009 Арсенал Л Халл Сити 3:0
18 27.12.2009 Арсенал Л Астон Вилла 3:0
19 30.12.2009 Портсмут Арсенал Л 1:4
20 09.01.2010 Арсенал Л Эвертон 2:2
21 17.01.2010 Болтон Арсенал Л 0:2
22 20.01.2010 Арсенал Л Болтон 4:2
23 27.01.2010 Астон Вилла Арсенал Л
24 30.01.2010 Арсенал Л Манчестер Юн
25 06.02.2010 Челси Арсенал Л
26 09.02.2010 Арсенал Л Ливерпуль
27 20.02.2010 Арсенал Л Сандерленд
28 27.02.2010 Сток Сити Арсенал Л
29 06.03.2010 Арсенал Л Бернли
30 13.03.2010 Халл Сити Арсенал Л
31 20.03.2010 Арсенал Л Вест Хэм
32 27.03.2010 Бирмингем Арсенал Л
33 03.04.2010 Арсенал Л Вулверхэмптон
34 10.04.2010 Тоттенхэм Арсенал Л
35 17.04.2010 Уиган Атлетик Арсенал Л
36 24.04.2010 Арсенал Л Манчестер Сити
37 01.05.2010 Блэкберн Арсенал Л
38 09.05.2010 Арсенал Л Фулхэм

Ապե Ջան
23.01.2010, 03:04
Որ օնլայն նայեմ, ինետիս արագությունը ամենաքիչը ինչքան պետք է լինի որ նորմալ նայեմ:
խոսքը online խաղի հաշվին հետևելու մասին է:

Ապե Ջան
23.01.2010, 03:05
Ո՞նց նշված չեն...
հղում (http://odds.marathonbet.com/odds-view.phtml?h=0&sport=0&r=2_694936&r=2_694935&r=2_695022&r=2_695027&r=2_695000&r=2_694941&r=2_694952&r=2_694953&r=2_695032&r=2_694944&r=2_694978&r=2_695047&r=2_695048&r=2_695088&r=2_695089&r=2_695044&r=2_695002&r=2_695003&r=2_694960&r=2_695062&r=2_695058&r=2_694983&r=2_694982&r=2_695057&r=2_695049&r=2_695054)
Չգիտեի.... Շնորհակալ եմ իմֆորմացնելու համար: Բայց որ երկրի ժամովա էս տված?

Gayl
23.01.2010, 03:06
24,25,26 երեք շաբաթ իրար հետևից գերակումբների հետ ա մրցում, ր երեքին էլ կրեց ուրեմն Արսենալ չեմպիոն:D

Ապե Ջան
23.01.2010, 03:12
24,25,26 երեք շաբաթ իրար հետևից գերակումբների հետ ա մրցում, ր երեքին էլ կրեց ուրեմն Արսենալ չեմպիոն:D

20 տուր 09.01.2010 Արսենալ - Բոլտոն 2:2
21 տուր 17.01.2010 Բոլտոն - Արսենալ 0:2
22 տուր 20.01.2010 Արսենալ - Բոլտոն 4:2

Gayl
23.01.2010, 03:18
20 տուր 09.01.2010 Արսենալ - Բոլտոն 2:2
21 տուր 17.01.2010 Բոլտոն - Արսենալ 0:2
22 տուր 20.01.2010 Արսենալ - Բոլտոն 4:2

Բայց 20 երորդը Էվերթոնն ա:

Ambrosine
23.01.2010, 16:21
Չգիտեի.... Շնորհակալ եմ իմֆորմացնելու համար: Բայց որ երկրի ժամովա էս տված?

Մոսկվայի ժամանակով:

Gayl
25.01.2010, 21:29
1 Manchester United 23 16 2 5 53 19 34 50
2 Arsenal 22 15 3 4 59 25 34 48
3 Chelsea 21 15 3 3 52 18 34 48
Կատաղի պայքար երեք թիմի մեջ:

Ապե Ջան
06.02.2010, 16:25
Չելսի - Արսենալ 06-02-10 ժամը 20:00

Yellow Raven
06.02.2010, 17:23
Չելսի - Արսենալ 06-02-10 ժամը 20:00

Խաղը վաղնա՝ փետրվարի 7-ին:)

Ապե Ջան
12.02.2010, 06:40
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կքննարկի այլ ակումբներից ստացված առաջարկները: Այս մասին լրագրողներին հայտնել է ֆուտբոլիստի հայրը: «Radio Kanal» կայանին տված հարցազրույցում նա ասել է, որ առաջնության ընթացքում իր որդին ոչ մի ակումբի հետ բանակցություններ չի վարի:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ տարին է` «Բարսելոնը» փորձում է վերադարձնել այդ ֆուտբոլիստին, ով ավարտել է Կատալոնիայի ֆուտբոլային դպրոցը: Բացի այդ, համաձայն մի շարք լրատվամիջոցների տեղեկությունների` Ֆաբրեգասին իր կազմում է ուզում տեսնել նաև Մադրիդի «Ռեալը»:

panorama.am

Gayl
28.02.2010, 00:25
Սթոք Սիթի-Արսենալ 1:3
Հոյակապ խաղ էր, ափսոս Ռամսեի ոտքը ցխեցին, ոնց հասկացա ոտքը ջարդվելա:

Աբելյան
28.02.2010, 00:31
Ափսոս, պտի Տիֆոզիից 20 րոպե ուշ հելնեի::(

Yellow Raven
28.02.2010, 13:27
Հետաքրքիր թիմա էս Արսենալը, ուժեղ թիմերին պարտվումա, բայց թույլերի հետ նախանձելի կայունությունա ցույց տալիս` արդյունքում կրճատեց առաջատարի հետ միավորների տարբերությունը մինչև 3 միավոր:)
Ռեմսին ափսոս էր:(

Gayl
28.02.2010, 14:05

Դե իրականում միայն Չելսիին ու Մանչին ա զիճում, չնայած կարողա բախտը բերի առաջին տեղով գնա, որովհետև մնացածի հետ հոյակապ ա խաղում, դա այն դեպքում երբ սաստավ չունի:

Vahe
02.03.2010, 20:42
Սթոք Սիթի-Արսենալ 1:3
Հոյակապ խաղ էր, ափսոս Ռամսեի ոտքը ցխեցին, ոնց հասկացա ոտքը ջարդվելա:

Ոտքը լրիվ կախվել էր ներքև: ստեղ հենց սկզբից մի քանի տեղից նկարած կա: (ով որ մի քիչ սրտից թույլ է թող չնայի)
http://www.youtube.com/watch?v=XXuiT6IwvRk&feature=related

Vahe
02.03.2010, 22:51
Սա էլ մի հատ նկար: Հասցեն եմ տալիս, որ ով որ չի ուզում չնայի:
http://i45.tinypic.com/29yfn7k.jpg

LL14
03.03.2010, 16:37
ահավոր ա , բայց փաստ ա որ անգլիայի առաջնությունում նման դեպքերը շատ են Սիսսեն, Ալան Սմիթը :(

Gayl
14.03.2010, 02:54
Халл Сити 1 - 2 Арсенал
90 երորդ րոպեին Բենդները հաղթանակ է պարգևել Արսենալին:

yerevanci
16.03.2010, 20:36
Արշավինը, բարեբախտաբար, ավտովթարից չի տուժել

http://panorama.am/g_image.php?id=91874&t=b

Լոնդոնի «Արսենալի» ռուս հարձակվող Անդրեյ Արշավինն իր պաշտոնական կայքում պատմել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, որի մեջ հայտնվել է երեկ:
«Երկուշաբթին մեզ համար հանգստյան օր է: Լոնդոնում արևային եղանակ էր, և մենք որոշեցինք զբոսնել: Նույնիսկ ոչ լուրջ պատահարը, որը տեղի ունեցավ իմ ու Յուլյայի հետ, չի կարող փչացնել գարնանային լավ տրամադրությունը: Բանն այն է, որ մենք ավտովթարի ենք ենթարկվել: Բարեբախտաբար, մեքենաները շատ չեն տուժել: Խնդրի լուծման համար ընդամենը 5 րոպե պահանջվեց: Փոխանակեցինք մեր տվյալները և բաժանվեցինք»,- ասել է Արշավինը:

panorama.am

Gayl
27.03.2010, 03:01
1 Manchester United 31 22 3 6 72 25 47 69
2 Chelsea 31 21 5 5 75 28 47 68
3 Arsenal 31 21 4 6 73 33 40 67
Հետաքրքիր է, շատ լարված պայքար է գնում այս 3 թիմերի մեջ, ցանկացած վրիպում կարող է ճակատագրական լինել, միայն թե Մանչը Չելսիի հետ ապրիլի 3 ին պետք է խաղա, այ որ խաղը նիչյա վերջանա, հոյակապ բան կստացվի:D եթե Արսենալը Բիրմինգհեմին հաղթի:

Gayl
28.03.2010, 23:04
Բիրմինգեմ-Արսենալ 1:1, էհ ափսոս բայց դեռ ամեն ինչ առջևում է, միևնույնն է պայքարը անգլիայում շատ թեժ է:

Gayl
01.04.2010, 00:59
Արսենալ-Բարսելոնա 2:2
Արսենալը անգլիական թիմին վայել կամք ցուցաբերեց, իսկ Ալմունիային այս խաղից հետո արդեն անչափ հարգում եմ:

Ապե Ջան
01.04.2010, 01:01
Իրոք որ հզորագույն ակումբներից մեկը աշխարհում

թիմ որը պարտվելիս 0:2 հաշվով (աշխարհի ամենտաուժեղ թիմին) կարողացավ կրճատել և հավասարեցնել խաղը

հալալա Արսենալ, հալալա Արսեն վենգեր....

Gayl
17.04.2010, 19:50
Արսենալի նախագահ՝ Պիտեր Հիլ-Վուդը լրագրողների տեղեկացրել է, որ «Բարսելոնան» նրան հավատացրել է, որ Ֆաբրեգասին այս տարի չեն գնելու:
«Միայն մեկ մարդ է որոշում տրանսֆերնեի հարցը և այդ մարդը ես եմ», ասել է Արսեն Վենգերը:
http://fc-arsenal.ru/arsenal/interview/1683-venger-tolko-ya-reshayu-kogo-my-kupim-ili-prodadim.html
Կարծում եմ Ֆաբրեգասը այս տարի նույնպես կմնա Արսենալում:

Gayl
19.04.2010, 02:38
Ուիգան-Արսենալ 3:2, Ուիգանը կամային հաղթանակ տարավ,89 րոպեից սկսած Ուիգանը երկու գնդակ խփելով հաշվի մեջ առաջ է ընկնում:Զզվում եմ Արսենալի երկրորդ դարպասապահ Ֆաբիանսկիից, ոնց որ հավ բռնող լինի, հենց այսօր էլ դրա ծնունդն էր, դրա համար էլ Արսենը դրան մտցրեց յանմ ծնունդին նվեր:D:D

Gayl
19.04.2010, 02:49
Արսեն Վենգերը ասել է, որ Մարուանա Շամահան Արսենալում խաղալու լավ շանսեր ունի:
Բորդոի հարձակվողը 15 գոլ է խփել ֆրանսիայի առաջնությունում և 5 գոլ ՉԼ ում:Անցյալ տարի Արսենալը Շամահային չի գնել, որովհետև Բորդոն բարձր գին է ասել, իսկ այս տարի վերջանում է նրա պայմանագիրը և կարող է տեխափոխվել ցանկացած կլուբ:
http://fc-arsenal.ru/arsenal/transfers/1685-venger-u-shamaxa-xoroshie-shansy-perejti-k-nam.html
Ժող. ջան ներող եղեք, եթե լավ չեմ թարգմանել ուղակի ամբողջ տեքստը միանգամից կարդում եմ և իմ համար պատմելով թարգմանում:D:D
Գազան հարձակվող ա,Վենգերը կարողանում է ադամանդներ մշակել, նա բացառություն չի լինի:

Gayl
24.04.2010, 23:21
Արսենալ-Մանչեստր Սիթի 0-0
Արսեն Վենգերը պնդում է, որ Մանչեստր Սիթին իր ֆուտբոլիստներից կարող է գնել ընդամենը երեք հոգի, մյուսների պայմանագիրը չի վերջանում:
Խոսակցություններ կան, որ Մանչեստր Սիթին ցանկանում է գնել Տոռեսին և Ֆաբրեգասին:
Վենգերն ասել է.«Եթե Սիթին ցանկանում է Գալլասից,Սիլվեստրից և Քեմբելից բացի ուրիշ ֆուտբոլիստ գնի, ապա դա նրանց մոտ չի ստացվի:»
«Եթե նրանք ցանկանում են մեր ֆուտբոլիստներով ուժեղանան, ապա պետք է զանգահարեն ինձ»
http://fc-arsenal.ru/arsenal/interview/1697-venger-manchester-siti-mozhet-kupit-tolko-troix-nashix-igrokov.html

Gayl
25.04.2010, 01:18
Մի երկու տող Բենդների հարցազրույցից:
Ես չեմ կարծում, որ ես չափից դուրս ինքնավստահ եմ, ես ուղղակի վստահ եմ իմ հնարավորությունների վրա:Եթե դուք ինձ հարցնեք արդյոք ես աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն եմ, ապա ես կպատասխանեմ այո:
http://premiership.ru/posts/8505/
Գլխիս Ռոնալդուն ես դարձել այ տապոռ, դու դեռ գնդակ պահել պետք է սովորես, միայն գլխով խփելով ու անկապ ոտք տնկելով չի, մի փոքր սկսում են ճանաչում ձեռք բերել վռազ իրանց աշխարհում լավագույնն են համարում:

Gayl
23.05.2010, 02:11
Կարճ ասած Շամախան Արսենալում է:
http://fc-arsenal.ru/arsenal/players/1758-maruan-shamax-oficialno-pereshel-v-arsenal.html
Էս երկու տարվա մեջ, եթե ես Արսենալի խաղին ներկա չգտնվեցի ուրեմն ածականս փոխելու եմ:D

Gayl
27.05.2010, 15:30
«Ես միայն մի բան կասեմ, ես շատ եմ հարգում Վենգերին, Արսենալին և երկրպագուներին» ասում է ֆաբրեգասը
«Երբեմն ես տանը այդպիսի սեր չեմ զգացել, ինչպես Արսենալում:Վենգերի հետ երկար խոսակցություն եմ ունեցել, նա ասաց, որ ես ամբողջը թողնեմ նրան և կենտրոնանամ աշխարհի խաղերի վրա և նա ինքը կզբաղվի իմ ապագայով:»
«Ինձանից այլևս ոչինչ կախված չէ, ամեն ինչ կախված է Արսենալից»
http://fc-arsenal.ru/arsenal/players/1765-fabregas-moe-budushhee-zavisit-ot-vengera.html
Կարճ ասած Բարսան երևի շատ կուզեր, որ Արսեն Վենգերը Արսենալի մարզիչը չլիներ:

Ապե Ջան
08.06.2010, 08:32
Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը, թվում է, վերջնականապես կորցրել է կիսապաշտպան Ֆրանցեսկ Ֆաբրեգասին թիմում պահելու հույսը և որոշել է կլորիկ գումար աշխատել, վաճառելով իր առաջատարին, այդ մասին տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը:

http://armsport.am/images/news_1/1089561275906926.jpg

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», որը պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 35 մլն եվրո: Սակայն «կանոնիրներին» այդ գումարն ընդհանրապես չի գոհացնում, և նրանք կրկնապատկել են խաղացողի տրանսֆերային փոխհատուցման գինը:

Այն այժմ կազմում է 70 մլն եվրո, տեղեկացնում է championat.ru-ն: Կատալոնական ակումբն այդ կապակցությամբ առայժմ պաշտոնական ոչ մի հայտարարությամբ հանդես չի եկել:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/7/8956/)

Gayl
08.06.2010, 11:16
Կարծում եմ, Բարսան այդքան գումար չի վճարի Ֆաբրեգասի համար և Արսեն Վենգերը շատ լավ հասկանում է, թե ինչ է անում, դե Բարսա ջան տենամ ի՞նչ պետք է անես:

Ապե Ջան
08.06.2010, 19:44
Իսկ ես կարծում եմ եթե շատ անհրաժեշտ եղավ կվճարի ու կարող է Բարսան իրեն թույլ տալ, այդպիսի գումար շռայլել Ֆաբրեգասի համար:

Ապե Ջան
25.08.2010, 09:26
Արսենալը պատրաստվում է ձեռք բերել Սեիլիայի՝ Սլիլաչի - ին:

Նա պետք է բուժզննում անցներ որից հերո արդեն կկնքեին պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, նշեմ որ տրանսվերը այս պահին գնահատվում է՝ 8 մլն եվրո:

Արսեն Վենգերը բազմիցս արտհայտվել, որ՝ կենտրոնական պաշտպանի խնդիր ունի:

tar0n
28.08.2010, 00:22
բարի երեկո

Արսենալի բոլոր երկրպագուներին հրավիրում եմ www.fc-arsenal.am , ամեն ինչ Արսենալի մասին.... ուրախ կլինեմ տեսնել հայ կանոնիրներին:

Yellow Raven
28.08.2010, 21:08
բարի երեկո

Արսենալի բոլոր երկրպագուներին հրավիրում եմ www.fc-arsenal.am , ամեն ինչ Արսենալի մասին.... ուրախ կլինեմ տեսնել հայ կանոնիրներին:

Ապրես, ողջունում եմ ֆան-սայթերի բացման գաղափարը:)

tar0n
29.08.2010, 13:47
եթե ծանոթներ ունես, որոնք երկրպագում են Արսենալին, ասա նրանց այդ կայքի մասին

Gayl
12.09.2010, 20:08
«Արսենալից հեռանալը սխալ էր»

«Բիրմինգհեմի» նորեկ Ալեքսանդր Գլեբը ուրախ է վերադառնալ Պրեմիեր լիգա, որտեղ նա անցկացրել է երեք մրցաշրջան «Արսենալի» կազմում:
«Իհարկե, «Արսենալից» հեռանալը սխալ էր: Բայց միևնույն ժամանակ դժվար էր նաև մերժել «Բարսելոնային»: «Բարսելոնայի» կազմում ես դարձա Չեմպիոնների լիգայի հաղթող` չնայած մասնակցեցի շատ քիչ հանդիպումների: Շատ ուրախ եմ Պրեմիեր լիգա վերադառնալու համար», - ասել է Գլեբը:
http://www.fc-arsenal.am/home/rumors/161-ns63.html

Առակս կցուցանե, որ Արսենալից չի կարելի հեռանալ:

Sagittarius
12.09.2010, 20:41
Արսենալն ա էս տարի ՉԼն հաղթելու, համոզված եմ:

Ընենց կազմ ունեն, որ լրիվ ԴրիմԹիմ ա:hands

Ապե Ջան
12.09.2010, 22:25
Արսենալից չ՛ի կարելի հեռանալ, բայց ախր Բարսելոանային ո՞նց մեժել: :P

Աբելյան
12.09.2010, 22:47
Արսենալը ամեն տարի էլ հավակնում ա, բայց ոչ մի բանի չի հասնում: Տենանք, հույս ունենամ Անգլիայում էլ կհաղթեն, ՉԼ-ում էլ, էն էլ միշտ կեսերից տեմպը ընկնում ա:

tar0n
12.09.2010, 23:41
Ով հետաքրքրվում է Արսենալով ու կցանկանա աշխատել իմ վրա, խնդրեմ, գրեք ինձ:

Gayl
15.09.2010, 23:30
Արսենալ-Սպորտինգ խաղի առաջին խաղակեսը դեռ չի ավարտվել, իսկ հաշիվն է 3:0:
Շամահան գոլ է խփել:

Ապե Ջան
15.09.2010, 23:32
Արսենալ-Սպորտինգ խաղի առաջին խաղակեսը դեռ չի ավարտվել, իսկ հաշիվն է 3:0:
Շամահան գոլ է խփել:

Ի՞նչ խաղա չեմպիոնների լիգա՞

Gayl
15.09.2010, 23:39
Ի՞նչ խաղա չեմպիոնների լիգա՞
Այո

Ապե Ջան
15.09.2010, 23:42
ԷԷԷ աշխարհից կտրվել ենք:

Փաստորեն սա արդեն երկրորդ օրն է ինչ սկսել չեմպիոններ լիգայի խաղերը:

Ի՞սկ Արսենալի կազմում հանդես գալիս է Տեո Վոլքոտը :think

Gayl
15.09.2010, 23:46
ԷԷԷ աշխարհից կտրվել ենք:

Փաստորեն սա արդեն երկրորդ օրն է ինչ սկսել չեմպիոններ լիգայի խաղերը:

Ի՞սկ Արսենալի կազմում հանդես գալիս է Տեո Վոլքոտը :think
Ինետով ցույց ա տալիս, որ Նասրին ա տեղը խաղում, բայց ինչքան գիտեմ Նասրին վնասվածք ունի:

Ապե Ջան
15.09.2010, 23:49
Ինետով ցույց ա տալիս, որ Նասրին ա տեղը խաղում, բայց ինչքան գիտեմ Նասրին վնասվածք ունի:

Բա ի՞նչի, էդ ջահել ֆուտբոլիստին էլ են ուզում սարքեն վետերան հետո ասեն չտեսանք իր ֆուտբոլը:

Էէէ, իր տեղը Բարսայում է, ոնց գյոզալ մարալը չգնաց: :(

Gayl
16.09.2010, 00:14
Բա ի՞նչի, էդ ջահել ֆուտբոլիստին էլ են ուզում սարքեն վետերան հետո ասեն չտեսանք իր ֆուտբոլը:

Էէէ, իր տեղը Բարսայում է, ոնց գյոզալ մարալը չգնաց: :(
Եթե չի խաղում ուրեմն խնդիրներ կան, որովհետև պահեստայիններում էլ անունը չկար, թե չէ իրան Վենգերը վստահում է և հետո երեք խաղում արդեն 4 գոլի հեղինակ է:

---------- Ավելացվել է՝ 01:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:54 ----------

Տղերքը հավեսի են ընկել:D 5:0

Gayl
16.09.2010, 00:47
Արսենալ-Սպորտինգ 6-0
9 հաշիվը բացում է ֆաբրեգասը իրացնելով 11 մետրանոց:
30 Արշավինը հաշիվը սարքում է 2:0:
4 րոպե անց Շամահը դառնում է գոլի հեղինակ:
53 Ֆաբրեգասը դուբլի հեղինակ է դառնում:
63 Շամահի փոխարեն խաղադաշտ է մտնում Վելան:
6 րոպե անց դառնում է գոլի հեղինակ:
84 Վելան խփում է իր երկրորդ գոլը:
Կարճ ասած փառավոր հաղթանակ:

Sagittarius
16.09.2010, 02:19
Եթե չի խաղում ուրեմն խնդիրներ կան, որովհետև պահեստայիններում էլ անունը չկար, թե չէ իրան Վենգերը վստահում է և հետո երեք խաղում արդեն 4 գոլի հեղինակ է:

---------- Ավելացվել է՝ 01:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:54 ----------

Տղերքը հավեսի են ընկել:D 5:0

Վոլկոտը Անգլիայի վերջին խաղին վնասվածք ստացավ :( ափսոս, հազիվ բացվել էր

Իսկ Արսենալի երկրպագուներին շնորհավոր, սպանում են աջուձախ, :hands

Gayl
22.09.2010, 20:02
Սանդերլենդ-Արսենալ 1-1:(
Արսենալ-Տոտենհեմ 4-1 (Լիգայի գավաթ)

Ապե Ջան
04.12.2010, 22:03
Անգլիական պրեմեր լիգայի գրանտ ակումբներից մեկը՝ Արսենալը, այսօր տոնեց իր հերթական հաղթանակը անգլիական մեկ այլ ակումբի՝ Ֆուլհեմի նկատմամբ: Գեղեցիկ անցումներով հաղթական գոլի հեղինակ դարձավ՝ Սամիր Նասրին: Հանդպումը Արսենալի հարկի տակ ավարտվեց 2:1 հաշվով :)
Շնորհավո՜ր :bux:

http://www.youtube.com/watch?v=Ug_MRjPARaM

Լեո
04.12.2010, 22:20
Անգլիական պրեմեր լիգայի գրանտ ակումբներից մեկը՝ Արսենալը, այսօր տոնեց իր հերթական հաղթանակը անգլիական մեկ այլ ակումբի՝ Ֆուլհեմի նկատմամբ: Գեղեցիկ անցումներով հաղթական գոլի հեղինակ դարձավ՝ Սամիր Նասրին: Հանդպումը Արսենալի հարկի տակ ավարտվեց 2:1 հաշվով :)
Շնորհավո՜ր :bux:

Էս ուրախալի նորությանը հավելեմ ևս մեկ ուրախալի նորություն.
Չելսին սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Էվերտոնին, և խաղն ավարտվեց 1-1 հաշվով :hnads

Ապե Ջան
04.12.2010, 22:40
Էս ուրախալի նորությանը հավելեմ ևս մեկ ուրախալի նորություն.
Չելսին սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Էվերտոնին, և խաղն ավարտվեց 1-1 հաշվով :hnads

Ի դեպ երկրորդ խաղակեսում Էվերտոնը շատ լավ տպավորութուն էր թողնում: Այս պահին Արսենալը առաջինն է մրցաշարային աղյուսակում, բայց Մանչեստեր Յունայթեդի հաղթանակից հետո կհայտնվի 2-րդ հորիզոնականում:

Լեո
04.12.2010, 22:43
Ի դեպ երկրորդ խաղակեսում Էվերտոնը շատ լավ տպավորութուն էր թողնում: Այս պահին Արսենալը առաջինն է մրցաշարային աղյուսակում, բայց Մանչեստեր Յունայթեդի հաղթանակից հետո կհայտնվի 2-րդ հորիզոնականում:

Առաջին խաղակեսում էլ էր լավ խաղում, ափսոս էն մի ապուշ հետ փոխանցումը ամեն ինչ փչացրեց :sad

Gayl
04.12.2010, 23:31
Նասրին կրկին անգամ ապացուցեց, որ հրաշք ֆուտբոլիստ է, նա աճում է ժամ առ ժամ:
Մանչեսթրը լավ չի խաղում և երկու շաբաթվա ընթացքում խնդիրեր է ունեալու, նախ մյուս շաբաթ իր հարկի տակ խաղալու է Արսենալի հետ, իսկ հաջորդ շաբաթ Չելսին կնդունի Մանչին:
Ոչ Մանչը, ոչ էլ Չելսին չեմպիոնին արժանի խաղ չեն ցուցադրում, այս տարի չեմպիոնի տիտղոսին արժանի են Արսենալը և միանշանակ Տոտենհեմը:), մի քիչ էլ Մանչեստր Սիթին:

Gayl
07.12.2010, 18:23
«Արսենալի» իսպանացի դարպասապահ Մանուել Ալմունիային տեղեկացրել են, որ նա կարող է տեղափոխվել մեկ ուրիշ ակում 1,5մլն ֆունտ ստեռլինգի դիմաց:

Վենգերը պատրաստ է հեշտությամբ հրաժարվել Ալմունիայի ծառայություններից, քանի որ իր տրամադրության տակ ունի երեք այլ դարպասապահներ:

Նշենք, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրվում է «Ատլետիկո Մադրիդը»:
http://fc-arsenal.am/home/rumors/452-news.html

Վերջապես թիմում ինչքան կիսաֆաբրիկատ կա կհեռանա, սպասում եմ Բենդների հեռանալուն:

Gayl
07.12.2010, 18:26
http://video.yandex.ru/users/fc-arsenal-am/view/33
Նասրին առաջին գոլով խայտառակ արեց պաշտպաններին և դարպասապահին, այս ունիվերսալը կարողանում է, թե աջ և թե ձախ ոտքով դիպուկ հարվածներ իրականացնել:

tar0n
08.12.2010, 12:55
Բարև բոլոր հայ կանոնիրներին :)

Ով Արսենալի իսկական ֆանատ է, թող գրի ինձ. fc-arsenal.am կայքում բոլոր կոնտակտները կան։

Gayl
09.12.2010, 01:02
Ժող. հեսա սիրտս կճաքի խնդրում եմ ինձ մի սայթ տվեք որ Արսենալի խաղը նայեմ:

Gayl
09.12.2010, 01:22
Անցած լինի:
67 երորդ րոպեին Արշավինին փոխարինեց Ուոլքոտը, իսկ 73 երորդ րոպեին գրավեց Բելգրադի դարպասը:
Դեռ մի երկու հատ էլ խփելու տեղ ունեք: Նասրի, Վան Պերսի, Շամահ և Ուոլքոտ քառյակից պահանջում եմ ջախջախել հակառակորդին:

Gayl
09.12.2010, 01:26
Խոսքիս վրա Նասրին երրորդ գոլը խփեց, այս հրաշքին Վենգերը լեգենդ է սարքելու:)
Մնաց Շամահը խփի:D

Gayl
09.12.2010, 01:37
Բարև բոլոր հայ կանոնիրներին :)

Ով Արսենալի իսկական ֆանատ է, թող գրի ինձ. fc-arsenal.am կայքում բոլոր կոնտակտները կան։

Ապեր սայթդ լցվաց է հարցականի նշաններով:D
Մի քանի ժամ առաջ նորմալ էր:

Gayl
09.12.2010, 01:38
Արսենալը հաջորդ փուլում է 3:1, Վան Պերսի, Ուոլքոտ և Սամիր Նասրի:

Ապե Ջան
09.12.2010, 03:33
Շնորհավոր հաղթանակի ու հաջորդ փուլ անցնելու առթիվ, նորանոր հաղթանակներ:
Վոլքոտը ե՞րբ սկսելու ցնցող ֆուլբոլ ցուցադրելը, ինչքանով որ ես գիտեմ ու տեսնում որ դա նրանից հեռու չէ:

Gayl
09.12.2010, 23:40
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Նանին հայտարարել է, որ կանոնիրները արիստոկրատներից վտանգավոր են:

«Հիմա «Արսենալը» «Չելսիից» վտանգավոր է: Արիստոկրատները պարտվել են մի քանի խաղերում և այդքան էլ համոզիչ տպավորութուն չեն թողնում»:

«Նասրին հիանալի խաղ է ցուցադրում, պետք է շատ ուշադիր լինել նրա նկատմամբ: Ինձ շատ է դուր գալիս խաղալ կանոնիրների դեմ: Հիանալի հանդիպում է սպասվում», - ասել է Նանին:
http://fc-arsenal.am/home/rumors/455-news.html

Այո պետք է վախենաք, բա այս տարվա չեմպիոնի հետ եք խաղալու:

Andosh
10.12.2010, 14:27
Հարգելի ակումբցիներ երկուշաբթի՝ 14,15,2010 - ին տեղի կունենա Անգլիական դերբի, իրար հետ կմրցեն Արսենալն ու Մանչեսթեր Յունայթեդը: Արսենալը այս պահին գլխավոր է մրցաշարային աղյոսակը 32 միավորով և ունի 4 պարտություն, իսկ Մանչեսթերը ընթանում է երկրորդ հորիզոնականում վաստակած 31 միավորով և ամբողջ մրցաշրջանի ընթացքում չունի պարտություն: Գեղեցիկ, դրամատիկ ու լարված հանդիպում:

Առաջ Արսենա՜լ, վերջիվերջո պետք է պարտվի Յունայթեդը թ՞ե ոչ: :P

Gayl
11.12.2010, 00:20
Բակարի Սանյան վստահեցնում է, որ Սամիր Նասրիի հիանալի խաղի պատճառը բոլոր թիմակիցների հետ հիանալի հարաբերությունների մեջ լինելն է:

«Նասրին խելագար է: Նա հիանալի տղա է և սիրում է ժամանակ անցկացնել թիմակիցների հետ: Մենք կարող ենք դա նկատել ինչպես խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտից դուրս»:

«Նա այս մրցաշրջանում լավագույններից մեկն է: Նասրին շարունակում է հիանալի խաղ ցուցադրելն ու անչափ կարևոր, գեղեցիկ գոլերի հեղինակ դառնալը», - ասել է Սանյան:
http://fc-arsenal.am/home/official/456-news.html

Gayl
14.12.2010, 02:17
Մանչեստր Յունայթեդ - Արսենալ 1-0
Միակ գոլի հեղինակն է Պակ Ջի Սունը:

Լեո
14.12.2010, 03:01
Արսենալի խաղից բան չհասկացա :esim

Ո՛չ թիմային խաղն էր ստացվում, ո՛չ անհատական... Կոմբինացիոն խաղ ես չտեսա: Միակ բանը, որն աչքի էր ընկնում, դա ֆուտբոլիստների անսահման նվիրումն էր ու գերմարդկային ճիգերի գործադրումը, որը կարծես ինքնանպատակ լիներ. ֆուտբոլիստը մեջ ջանքերի գնով խլում էր գնդակը, իսկ այնուհետև անհաշվենկատ փոխանցում էր կատարում կամ անիմաստ ուժեղ հարվածով գնդակն առաջ էր ուղարկում, ինչը բնականաբար ոչ մի դրական հետևանք չէր ունենում: Զարմանալի էր նաև այն, որ բավականին շատ էին այդ դեպքերը, երբ փոխանցում էր հետևում դեպի այն ֆուտբոլիստը, ով շրջափակված էր մրցակցի մեծ թվով ֆուտբոլիստներով:

Մի խոսքով Արսենալը էսօր լավ խաղի իմիտացիա ստեղծեց, բայց ըստ իս խաղաց իրեն ոչ բնորոշ անտրամաբանական ֆուտբոլ:
Ոչ թե Մանչերտրը հաղթեց, այլ Արսենալը պարտվեց:

Վերջին տարիներին Արսենալի մոտ վատ ավանդույթ եմ նկատում. միշտ ամենակարևոր խաղերում թիմը անհաջողությունների ա մատնվում :(

Armen.181
14.12.2010, 12:31

գրածտ նեց նմանացրի ես վեջի կլասիկոին,են որ Ռեալը լավ խաղում էր բայց հենց հերթը հասավ Բարսային սկսեց խաղը չստացվել ,ու հետո վերջում սկսին ասելը որ Բարսան չհաղթեց այլ Ռեալը չխաղաց,երեկվա խաղում 2 հախթանակ կար առաջինը Ֆերգուսոնի հաղթանակներ Վենգերի նկատմամբ դե եկրորդնել արդեն պարզ է , վերջում գրեթե բոլոր առումներով Մանչեստրը մի գլուխ բարձր էր սկսած պաշպանությունից ավարտված հարձակվողությամբ;)

Sagittarius
14.12.2010, 14:30

Այդ երկու խաղերը ընդհանրապես համեմատելու չեն, երեկվա խաղին գոնե մինչև վերջին րոպեն ինտրիգա կար: ՈՒղղակի Մանչեսթերը սեփական հարկի տակ շատ լավ ա պաշտպանվում, իսկ Արսենալի համար նման ֆուտբոլը ամենաանհարմարն է: Բայց դե ամեն ինչ առջևում ա;)

Հուսով եմ Արշավինը Հայաստանի դեմ խաղին վնասվածք չի ունենա ու կխաղա:D

Gayl
14.12.2010, 14:44
Ուրախ եմ Մանչի համար, մտածում էի, որ Մանչը շատ ա թուլացել, բայց համոզվեցի որ գերակումբները միշտ էլ լավ են խաղում գերակումբների հետ:
Մանչի պաշտպանությունը անթերի էր, շատ վստահ էին խաղում, միայն Ռունիի խաղը դեռ չի ստացվում, ինչ որ շատ ա լարվում, էտ ցուլը պետք է հասկանա, որ ՉԼ ում պետք է մեծ քայլերով առաջ գնա:

Gayl
14.12.2010, 14:47
գրածտ նեց նմանացրի ես վեջի կլասիկոին,են որ Ռեալը լավ խաղում էր բայց հենց հերթը հասավ Բարսային սկսեց խաղը չստացվել ,ու հետո վերջում սկսին ասելը որ Բարսան չհաղթեց այլ Ռեալը չխաղաց,երեկվա խաղում 2 հախթանակ կար առաջինը Ֆերգուսոնի հաղթանակներ Վենգերի նկատմամբ դե եկրորդնել արդեն պարզ է , վերջում գրեթե բոլոր առումներով Մանչեստրը մի գլուխ բարձր էր սկսած պաշպանությունից ավարտված հարձակվողությամբ;)
Ես քեզանից չէի սպասում, որ դու կարող ես իսպանական կլասսիկոն համեմատես անգլիականի հետ:)
Գոնե Վենգերի հետ թող ոչ մի մարզիչ չհամեմատվի:

Armen.181
14.12.2010, 15:16
ժող ջան ես չեմ համեմատել պարզապես իր գրածը գրառումը նմանացրեցի , ես երբեք չեմ համեմատի իսպանականը անգլիականի հետ ուզում ա կլասիկո լինի ուզում ա դեռբի;)

Sagittarius
14.12.2010, 15:19
Ուրախ եմ Մանչի համար, մտածում էի, որ Մանչը շատ ա թուլացել, բայց համոզվեցի որ գերակումբները միշտ էլ լավ են խաղում գերակումբների հետ:
Մանչի պաշտպանությունը անթերի էր, շատ վստահ էին խաղում, միայն Ռունիի խաղը դեռ չի ստացվում, ինչ որ շատ ա լարվում, էտ ցուլը պետք է հասկանա, որ ՉԼ ում պետք է մեծ քայլերով առաջ գնա:

Ռունիի մոտ հիմա էս վիճակն ա՝

http://www.youtube.com/watch?v=uEjA4uhJ2x8

Լեո
14.12.2010, 16:27
գրածտ նեց նմանացրի ես վեջի կլասիկոին,են որ Ռեալը լավ խաղում էր բայց հենց հերթը հասավ Բարսային սկսեց խաղը չստացվել ,ու հետո վերջում սկսին ասելը որ Բարսան չհաղթեց այլ Ռեալը չխաղաց,երեկվա խաղում 2 հախթանակ կար առաջինը Ֆերգուսոնի հաղթանակներ Վենգերի նկատմամբ դե եկրորդնել արդեն պարզ է , վերջում գրեթե բոլոր առումներով Մանչեստրը մի գլուխ բարձր էր սկսած պաշպանությունից ավարտված հարձակվողությամբ;)

Ով ով, բայց քարն էլ պայթեր ես էդպիսի բան էի ասի (Բարսա-Ռեալ խաղի մասին) :lol :lol

Իմ ասած էն էր, որ ինչքան Մանչը վաստակեց էդ հաղթանակը, էնքան էլ Արսենալը վաստակեց իր պարտությունը: Եթե Արսենալը խաղար փոքր-ինչ կոմբինացված (ինչին հաստատ ընդունակ ա), գուցեև չպարտվեր: Էնքան էլ էնպես չէր, որ Մանչն էր Արսենալին նման խաղ պարտադրել, պարզապես Արսենալը իր տրամաբանությունից երեկ դուրս էր եկել:

Աբելյան
14.12.2010, 18:59
Վերջին տարիներին Արսենալի մոտ վատ ավանդույթ եմ նկատում. միշտ ամենակարևոր խաղերում թիմը անհաջողությունների ա մատնվում :(
Մեկ էլ ամենաանկարևորներում:

Լեո
14.12.2010, 19:02
Ով ով, բայց քարն էլ պայթեր ես էդպիսի բան չէի ասի (Բարսա-Ռեալ խաղի մասին) :lol :lol

Վայ, «չ»-ն մոռացել էի գրել :lol

Gayl
28.12.2010, 01:58
Արսենալ-Չելսի 3:1
Սոնգ-44, Ֆաբրեգաս-51 և Ուոլքոտ-53:
Իվանովիչ-56:

Աբելյան
28.12.2010, 11:31
Բրավո: Մնում ա մի քիչ էլ սկզբունքայնություն:

Լեո
28.12.2010, 20:43
Արսենալ :clap
Կառլո Անչելոտին Միլանը փլուզեց, հիմա էլ Չելսին ա փլուզում :lol

Gayl
28.12.2010, 20:45
Արսենալ :clap
Կառլո Անչելոտին Միլանը փլուզեց, հիմա էլ Չելսին ա փլուզում :lol

Էտ էլ ա գործ, կարևորը աշխատավարձը բարձր ա:D

Լեո
28.12.2010, 20:49
Էտ էլ ա գործ, կարևորը աշխատավարձը բարձր ա:D
Լսել եմ Ժոզե Մոուրինիոյին կարող ա փոխարինի: :lol

Gayl
28.12.2010, 20:54
Լսել եմ Ժոզե Մոուրինիոյին կարող ա փոխարինի: :lol

Այդ դեպքում Ռեալը Ալմերիայից ոչնչով չի տարբերվի:8

Gayl
07.01.2011, 23:19
Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 21-րդ դարի առաջին 10-ամյակի լավագույն մարզիչների ցուցակը:

Քվեարկությունը անցկացվել է 2001-2010թվ.-ը ընկած ժամանակահատվածում, որի արդյունքում վերջին 10-ամյակի լավագույն մարզիչ է ընտրվել ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը:

Երկրորդ հորիզոնականում «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն է, իսկ երրորդ հորիզոնականում` պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:

21-րդ դարի առաջին 10-ամյակի լավագույն մարզիչները`

1. Արսեն Վենգեր (Ֆրանսիա) – 156 միավոր

2. Ալեքս Ֆերգյուսոն (Շոտլանդիա) – 148 միավոր

3. Ժոզե Մոուրինյո (Պորտուգալիա) – 135 միավոր

4. Ֆաբիո Կապելլո (Իտալիա) – 120 միավոր

5. Գուս Հիդդինգ (Հոլանդիա) – 112 միավոր

6. Կառլո Անչելտտի (Իտալիա) – 108 միավոր

7. Լուիս Ֆելիպե Սկոլարի (Բրազիլիա) – 101 միավոր

8. Մարսելո Բյելսա (Արգենտինա) – 101 միավոր

9. Ռաֆայել Բենիտես (Իսպանիա) – 97 միավոր

10. Մարչելլո Լիպպի (Իտալիա) – 88 միավոր
http://fc-arsenal.am/home/official/543-news.html

Սերխիո
09.01.2011, 00:54
ինչպես միշտ Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան անսովոր որոշումներ ակայացնում

ի՞նչ գործ ունի Մ.Բիելսան,Արգենտինայի հետ ոչ մի արդյունքի չհասավ, հավանաբար Ռիվերի կամ Բոկայի հետ Լիպերտադորես ա տարել մաքսիմում, Բա ու՞ր ա Դել Բոսկեն ով հաղթելա Լա լիգան, Մունդիալ, ՉԼ ...Կամ ինչի համար ա Վենգերը առաջին, ոչ թե Մուրինյոն կամ Անչելոտին...

Լեո
06.02.2011, 16:33
Տեսա՞կ՝ ոնց Նյուքասլը Արսենալին 0-4 հաշվով պարտվելիս կարողացավ 4 գնդակ խփել և խուսափել պարտությունից (խաղն ավարտվեց 4-4 հաշվով):
Ու էս խելքով Արսենալն ուզում ա Բարսայի հետ ՉԼ դիմակայությունում չնչին հույսեր ունենալ....

Աբելյան
06.02.2011, 21:20
Արխային, Բարսելոնը շատ շատ 3 գոլ խփեր Նյուքասլին::)

Gayl
15.02.2011, 23:18
Տեսա՞կ՝ ոնց Նյուքասլը Արսենալին 0-4 հաշվով պարտվելիս կարողացավ 4 գնդակ խփել և խուսափել պարտությունից (խաղն ավարտվեց 4-4 հաշվով):
Ու էս խելքով Արսենալն ուզում ա Բարսայի հետ ՉԼ դիմակայությունում չնչին հույսեր ունենալ....
Ապեր հլը ասա Նյուքասլ:D, իհարկե այդպիսի բան չպետք է լիներ, բայց Պրեմիեր Լիգայում տեղի են ունենում աշխարհի ամենաինտրիգային խաղերը, դա նրանից է, որ հզոր ակումբները շատ են, այ օրինակ Բարսայի խաղ նայելը իմ համար դառել է անհետաքրքիր, հելնում ա դաշտ սուխոյ կրում ու հեռանում, չկա ոչ մի հետաքրքրություն:
Իսկ վաղը տղերքը Վալդեսին մի քանի անգամ կուղարկեն գարեջրի, նա իր մաշկի վրա անգլիական ապտակի համը կզգա, չնայած մի քանի անգամ արդեն զգացելա:D

Gayl
15.02.2011, 23:20
Ի դեպ Արսենալը նույն Նյուքասլին իրա դաշտում 6-0 ջախջախել էր:

Լեո
15.02.2011, 23:39
Եթե Արսենալն էս տարի կարողանա ռևանշի հասնել ու Բարսային դուրս թողել հետագա պայքարից, ես շատ չեմ տխրի, որովհետև Արսենալին նույնպես համակրում եմ: Բայց Բարսայի ու Արսենալի ներկային խաղամակարդակների տարբերությունը հօգուտ Բարսայի ա: Տրամաբանորեն Բարսան պիտի անցնի հաջորդ փուլ, բայց ֆուտբոլում ոչ միշտ ա տրամաբանությունն աշխատում :)

Sagittarius
15.02.2011, 23:56
Ապեր հլը ասա Նյուքասլ:D, իհարկե այդպիսի բան չպետք է լիներ, բայց Պրեմիեր Լիգայում տեղի են ունենում աշխարհի ամենաինտրիգային խաղերը, դա նրանից է, որ հզոր ակումբները շատ են, այ օրինակ Բարսայի խաղ նայելը իմ համար դառել է անհետաքրքիր, հելնում ա դաշտ սուխոյ կրում ու հեռանում, չկա ոչ մի հետաքրքրություն:
Իսկ վաղը տղերքը Վալդեսին մի քանի անգամ կուղարկեն գարեջրի, նա իր մաշկի վրա անգլիական ապտակի համը կզգա, չնայած մի քանի անգամ արդեն զգացելա:D

Վաղը ապտակը իսկականից Անգլիական կարող է լինել :)

Ուոլկոտ, քեզ տենանք :yes

Ungrateful
16.02.2011, 02:07
Մադրիդյան բարիկադներից ընդունեք 1 նոր զինվոր :pioneer: Վաղը Արսենալ էլ ենք երկրպագում, պրիչոմ` սրտանց :sulel:
Ռեալ - Արսենալ/Մանչ եզրափակիչ եմ ուզում:

salatik
17.02.2011, 12:25
Արսենալի երկրպագուներին շնորհավորում եմ երեկվա հաղթանակի կապակցությամբ, լավ թիմա շատ:

Ապե Ջան
17.02.2011, 12:35
Արսենալի երկրպագուներին շնորհավորում եմ երեկվա հաղթանակի կապակցությամբ, լավ թիմա շատ:

Լինելով Բարսելոնայի երկրպագու միանում եմ շնորհավորանքներիդ, իրոք պետք է արժանին մատուցել Արսենալին: ;)

salatik
17.02.2011, 13:06
Ես անկեղծ եմ ասում, երեկ խաղը մի կերպ էի նայում, որովհետև նենց վատ էր խաղում Բարսելոնը, այսինքն չէր խաղում ընդհանրապես, պետք չի հակարակորդին թերագնահատել, ի վերջո Արսենալի հետ էին խաղում, ոչ թե կորած մի հատ թիմի հետ, մի գնդակը էնքան էր բավարարում իրանց, որ Վիլիային էլ կարելի էր հանել խաղից չէ ?? Մենակ նրա համար, որ Բարսելոնի ֆուտբոլիստները կարողա հասկանան էս խաղից հետո, թե իրանք մենակ Իսպանիայում կարան եղանակ փոխեն, ես շատ ուրախ եմ : Բոլորն էլ գիտեն , որ Իսպանիայի առաջնությունը 2 թիմի առաջնությունա, Իսկ Անգլիայի ու Իտալիայի առաջնություններում շատ լավ թիմեր կան, իրար հավասար թիմեր: Բարսելոնը ափսոսա շատ, աստղային հիվանդությամբա տառապում: շախտյորին էլ եմ շնորհավորում, մեր Հենրիկի թիմը կուզեմ, որ շատ բարձրունքների հասնի իրա հետ միասին:

Gayl
17.02.2011, 17:05
Հոլանդացի հարձակվող Ռովին վան Պերսին «Բարսելոնայի» հետ խաղից հետո հայտարարել է, որ կանոնիրները փորձեցին խաղալ կապտանռնագույնների ոճով, և դա իրենց հաջողվեց:

«Մեզ պետք էր խաղալ կապտանռնագույնների ոճով, և դա մեզ հաջողվեց: Մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Երկրպագուները աջակցում էին մեզ խաղի առաջին վայրկյանից սկսած»:

Հիշեցնենք, որ Պերսին դարձավ առաջին գոլի հեղինակ կանոնիրների կազմում` հավասարեցնելով հաշիվը հանդիպման 78-րդ րոպեին:
http://fc-arsenal.am/home/official/650-news.html

Gayl
17.02.2011, 17:09
Տո այ Պերսի ամեն շաբաթ դիտում եմ Արսենալի խաղը ու Արսենալը խաղացել է Արսենալի ոճով:
Ինչպես ասել էի Վալդեսին անգլիական ապտակ եք տալու, իսկ երկու գոլերի դեպքում Վալդեսը տեղից չշարժվեց:

Gayl
17.02.2011, 17:12
«Արսենալի» իսկապանի ավագ Ֆրանսեսկ Ֆաբրեգասը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումից հետ հայտարարել է, որ կանոնիրները արել են միայն գործի կեսը:

«Այս Բարսան լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ: Նա առաջին հանդիպումն էր, և մենք միայն գործի կեսն ենք արել»:

«Եթե մենք լավ չխաղանք նրանց հարկի տակ, ապա այս հաղթանակը արժեք չի ունենա», - ասել է Սեսկը BBC-ին տրված հարցազրույցում:
http://fc-arsenal.am/home/rumors/649-news.html
Համաձայն եմ, նաև հավատացած եմ, որ հաղթողը չեմպիոն է:

Yellow Raven
17.02.2011, 21:32
Շնորհավոր եմ Արսենալին արժանի հաղթանակի կապակցությամբ:)

Ինձ ահագին ուրախացրեցին Վենգերի խոսքերը այն մասին, որ <<Նոու Կամպում>> Արսենալը չի պատրաստվում Մոուրինյոյի Ինտերի նման փակվել սեփական դարպասի մոտ,այլ խաղալու է իր խաղը:
Չափազանց հետաքրքիր է լինելու:)

Gayl
17.02.2011, 21:44

Վահիկ ջան խի Վենգերը երկրորդ տարբերակ ունի՞, էտ առանց իրա ասելու էր պարզ էր:D

Yellow Raven
17.02.2011, 21:47
Վահիկ ջան խի Վենգերը երկրորդ տարբերակ ունի՞, էտ առանց իրա ասելու էր պարզ էր:D

Ամեն դեպքում մարդը բացեիբաց հայտարարում է, որ չեն փակվելու պաշտպանությունում:) Ժողովրդի լոզվով ասած <<մուկ ու կատու>> չի խաղում:))
Գազան խաղա լինելու:love

Gayl
17.02.2011, 21:48
Գազան խաղա լինելու:love

Էտ օրը չհավաքվե՞նք, էտ օրը հաստատ ավելի լավ խաղ ա լինելու քան ՉԼ ի ֆինալը:

Yellow Raven
17.02.2011, 21:51
Էտ օրը չհավաքվե՞նք, էտ օրը հաստատ ավելի լավ խաղ ա լինելու քան ՉԼ ի ֆինալը:

Կարելիա:)
Ինձ մնար, նենց կանեի, որ էդ խաղը հենց վաղը լիներ:) Երկու շաբաթ պետքա սպասենք:think

Gayl
18.02.2011, 23:51
«Արսենալի» ավագ Ֆրանսեսկ Ֆաբրեգասը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից հետո հայտարարել է, որ կապտանռնագույների հետ հանդիպումը ամենալավն է, որին նա մասնակցել է:

«Ինձ համար ամենալավ խաղն է, որին մասնակցել եմ: 90 րոպե բարձր որակի ֆուտբոլ երկու հիանալի թիմերի մասնակցությամբ»:

«Մենք ուզում ենք ապացուցել բոլորին, որ կարող ենք պարտության մատնել ցանկացած մրցակցի: Պատասխան հանդիպումը շատ դժվար է լինելու: Մրցակիցը անընդհատ գրոհելու է, բայց մենք չենք պատրաստվում հետ քաշված խաղալ», - ասել է Սեսկը:
http://fc-arsenal.am/home/official/655-news.html

Gayl
18.02.2011, 23:52
«Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Թեո Վոլկոտը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալ» - «Բարսելոնա» խաղի ժամանակ:

Վոլկոտի մասնակցությունը Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ «Լեյթոն» - «Արսենալ» խաղին, արը տեղի կունենա փետրվարի 20-ին, հարցականի տակ է:

«Վոլկոտը վնասվածք է ստացել, բայց այն այդքան էլ լուրջ չէ: Հույսով եմ, որ նա կվերադառնա մեկ շաբաթից», - ասել է Վենգերը:

Հիշեցնենք, որ Թեոն այս մրցաշրջանում մասնակցել է 18 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ:
http://fc-arsenal.am/home/official/657-news.html

Gayl
18.02.2011, 23:54
Արսենալ - Բարսելոնա 2:1 (http://fc-arsenal.am/home/videonews/651-vnews.html)

Gayl
18.02.2011, 23:55
Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է վաճառել ֆրանսիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Սամիր Նասրիին 25 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց, հաղորդում է Daily Mirror-ը:

Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրվում են իսպանական «Բերսելոնան» և անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Նշենք, որ այս մրցաշրջանում Նասրին արդեն դարձել է 14 գոլի հեղինակ:
http://fc-arsenal.am/home/rumors/654-news.html

Լեո
19.02.2011, 00:08
Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրվում են իսպանական «Բերսելոնան» և անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Էդ ի՞նչ թազա թիմ ա :8

Gayl
19.02.2011, 00:09
Էդ ի՞նչ թազա թիմ ա :8

Պարտությունից հետո դառավ Բերսելոնա:D:D

Դարք
19.02.2011, 00:39
Էտ օրը չհավաքվե՞նք, էտ օրը հաստատ ավելի լավ խաղ ա լինելու քան ՉԼ ի ֆինալը:

Կարելիա:)
Ինձ մնար, նենց կանեի, որ էդ խաղը հենց վաղը լիներ:) Երկու շաբաթ պետքա սպասենք:think

...+1 :))

Fashist
19.02.2011, 15:40
1999-ից Արսենալի համար եմ ցավում, ու իմ ամենասիրած թիմն ա, ուրիշ թիմ չկա, որ ասեմ` մեկ էլ էս թիմն եմ սիրում: Էս թիմը միշտ եղել ա իմ ֆուտբոլային լեգենդան: Ով էլ որ ծանոթ չի, թող ծանոթանա էս թիմին ու պատմությանը:

Gayl
20.02.2011, 16:09
Հանցագործները ներխուժել են Թեո Վոլկոտի տուն և թալանել ողջ ունեցվածքը, հաղորդում է Sundey Mirror-ը:

Գողությունը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Արսենալ» - «Բարսելոնա» հանդիպման ժամանակ, երբ Վոլկոտը խաղադաշտում է եղել, իսկ նրա ընտանիքի անդամները` տրիբունայում:

Հանցագործները ամեն ինչ մանրակրկիտ պլանավորել են և ընտրել այնպիսի ժամ, երբ ընտանիքի բոլոր անդամները տանը չեն եղել: Ընդհանուր առմամբ Վոլկոտին հասցրել են մոտ 3 մլն ֆունտ ստեռլինգի վնաս:
http://fc-arsenal.am/home/rumors/668-news.html

Gayl
20.02.2011, 16:11
Ախ այս Բարսելոնի երկրպագուները ինչի ասես որ չեն դիմի:D
Հետո էլ ասում են Արսենալը քիչ է վարձատրում իր ֆուտբոլիստներին, մարդը տանը 3 մլն ֆունտ ստեռլինգի կարողություն է պահում:o

Լեո
20.02.2011, 16:29
Բա Բարսելոնա - Արսենալ պատասխան խաղի ժամանակ Վոլկոտին ո՞վ պիտի փոխարինի: Դժվար էլ մինչ էդ Վոլկոտը կարողանա շոկից դուրս գալ :lol

Բայց հանցագործները լավ էլ ժամանակ են ընտրել (երբ Վոլկոտը 100% տանը չէր կարող լինել): Թե չէ եթե հանկարծ տանը լիներ կամ տան մոտակայքում, հանցագործենրը հաստատ փախչել փրկվելու շանս չէին ունենա, Վոլկոտը կլարեր կբռներ սաղին :))

Gayl
20.02.2011, 16:31

Որ ուզում ես իմանաս էտ գյադեն աչքիս ընկավ, այ ախպեր կնիկ, երեխա, բա տանը 3 մլն ի կարողություն կպահե՞ն, էն էլ ֆունտ ստեռլինգ: Դե որ կանաչի ծախողից հարստանում են վիճակները էտ ա լինում, արա դե մի քիչ համեստ ապրեք, կսատկե՞ք:

Լեո
20.02.2011, 16:37

Քեզ թվու՞մ ա՝ էդ 3 մլն ֆունտ ստեռլինգը Վոլկոտի ամբողջ կարողությունն էր:

Էդ ուղղակի տանեցիների մոտ առօրյա ծախսերի փող ա թողել, որ պետք եղած ժամանակ «Երևան-Սիթի»-ից բան-ման առնեն տան համար :lol

Gayl
20.02.2011, 16:41
Քեզ թվու՞մ ա՝ էդ 3 մլն ֆունտ ստեռլինգը Վոլկոտի ամբողջ կարողությունն էր:

Էդ ուղղակի տանեցիների մոտ առօրյա ծախսերի փող ա թողել, որ պետք եղած ժամանակ «Երևան-Սիթի»-ից բան-ման առնեն տան համար :lol

Իհարկե ոչ, ես իմ ինչ իրերով ու զարդերով ա տունը լցրել, բայց դրա կնիկը(եթե իհարկե ունի:D) շատ լիրբն ա, խեղճին ստիպում ա միլիոնների ոսկեղեն առնի:
Կարճ ասած լավ են արել, չտեսներին հասնում ա:
Ապեր բայց գիտես չէ՞ մյուս խաղին էտ պահը ձեր վրա վատ ա անրադառնալու, կատաղած վիզա դնելու, որ փողերը հետ բերի:D:D

Լեո
20.02.2011, 16:44
Ապեր բայց գիտես չէ՞ մյուս խաղին էտ պահը ձեր վրա վատ ա անրադառնալու, կատաղած վիզա դնելու, որ փողերը հետ բերի:D:D

Հա էլի, մեզ համար վատ ա լինելու :( Էս անգամ էլ Մեսսին ու Չավին են զգույշ լինելու, որ հանկարծ խաղի ժամանակ իրենց տներն էլ գողեր չմտնեն, ուշք ու միտքները տան կողմն ա լինելու :lol

Լեո
20.02.2011, 16:47
Հա էլի, մեզ համար վատ ա լինելու :( Էս անգամ էլ Մեսսին ու Չավին են զգույշ լինելու, որ հանկարծ խաղի ժամանակ իրենց տներն էլ գողեր չմտնեն, ուշք ու միտքները տան կողմն ա լինելու :lol

Իսկ Վալդեսը իրեն շատ վստահ կզգա :zagar, քանի որ ինքը տանը շատ բան չունի կորցնելու :lol

Gayl
20.02.2011, 16:50
Հա էլի, մեզ համար վատ ա լինելու :( Էս անգամ էլ Մեսսին ու Չավին են զգույշ լինելու, որ հանկարծ խաղի ժամանակ իրենց տներն էլ գողեր չմտնեն, ուշք ու միտքները տան կողմն ա լինելու :lol

Դե ասա Արսենալը հաջորդ փուլում ա, բայց շատ հետաքրիր միտք ա, ասենք առաջին խաղակեսում թալան ես կազմակերպում, հետո տղերքը երկրորդից զամեն են լինում:D

Gayl
20.02.2011, 16:51
Իսկ Վալդեսը իրեն շատ վստահ կզգա :zagar, քանի որ ինքը տանը շատ բան չունի կորցնելու :lol

Վալդեսը ոչինչ էլ չունի կորցնելու էն երկու գոլերից հետո տանը ինչ ունի չունի ծախել խմել ա:P:D:D

Gayl
20.02.2011, 17:20
Հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին խոստովանել է, որ չի պատկերացնում իրեն ուրիշ ակումբի մարզաշապիկով:

Այժմ Պերսին ֆանտաստիկ խաղ է ցուցադրում և 2011թվ.-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է Պրեմիեր լիգայում:

«Ես չեմ պատրաստվում հեռանալ այստեղից, որովհետև հանդես եմ գալիս աշխարհի ամենալավ ակումբում: Ես ցանկանում եմ հաղթել միայն «Արսենալի» հետ», - ասել է Պերսին Daily Mail-ին տրված հարցազրույցում:
http://fc-arsenal.am/home/official/670-news.html

Այ հասկացող տղեն սենց ա լինում, ոչ թե որոշ հատագլուխների նման: Ինքն էլ հասկանում է, որ ցանկացած այլ ակումբում իր խաղն ու անունը կխամրի:

Gayl
22.02.2011, 15:25
Սամիր Նասրի հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ «Արսենալից» մինչև տիտղոսներ չնվաճի լոնդոնյան ակումբի հետ:

«Մենք որոշել ենք հետաձգել բանակցությունները և վերադառնալ պայմանագիրը երկարաձգելուն մրցաշրջանի ավարտից հետո», - ասել է Նասրին:
http://fc-arsenal.am/home/official/688-news.html

Gayl
22.02.2011, 15:27
«Արսենալ» ֆուտբոլային ակումբը ուրախ է տեղեկացնել, որ հոլանդացի երիտասարդ կիսապաշտպանը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել:

Նշենք, որ երիտասարդ կիսապաշտպանը, որը անցած շաբաթ դարձավ 17 տարեկան, Սթիվ Բոուլդի թիմի հիմանական խաղացողներից է, «Արսենալ U-18»:

Հոլանդացին «Արսենալ» է տեղափոխվել 2010թվ.-ի ամռանը «Ֆեյենորդից» և արդեն հասցրել է հայտավորվել «Արսենալի» պահեստային թիմի կազմում:
http://fc-arsenal.am/home/official/683-news.html

Լեո
22.02.2011, 22:26
«Արսենալ» ֆուտբոլային ակումբը ուրախ է տեղեկացնել, որ հոլանդացի երիտասարդ կիսապաշտպանը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել:

Նշենք, որ երիտասարդ կիսապաշտպանը, որը անցած շաբաթ դարձավ 17 տարեկան, Սթիվ Բոուլդի թիմի հիմանական խաղացողներից է, «Արսենալ U-18»:

Հոլանդացին «Արսենալ» է տեղափոխվել 2010թվ.-ի ամռանը «Ֆեյենորդից» և արդեն հասցրել է հայտավորվել «Արսենալի» պահեստային թիմի կազմում:

Ձեռքի հետ էլ նշիր, որ էդ տղու անունը Քեյլ Էբեսիլիո ա ;)

Gayl
26.02.2011, 19:19
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը «Չելսիի» հետ անչափ կարևոր խաղից առաջ հայտարարել է, որ միայն կանոնիրները կարող են խանգարել մանկունիանցիներին:

Նշենք, որ այժմ արիստոկրատները 12 միավորով զիջում են մանկունիանցիներին, և Ֆերգյուսոնի կարծիքով միայն կանոնիրներն են վտանգ ներկայացնում:

«Երբ մոտենում է մրցաշրջանի ավարտը, լարվածությունը հասնում է գագաթնակետին: Կարծում եմ` այս մրցաշրջանում կհաղթենք մենք կամ կանոնիրները», - ասել է Ֆերգյուսոնը:
http://fc-arsenal.am/home/rumors/729-news.html

Gayl
26.02.2011, 19:23
Վենգերից հետո ես որպես մարզիչ Ֆերգյուսոնին եմ ընդունում: Այս մարդը ամպագորգոռ արտահայտություններով չի տառապում, համեստաբար անում է իրեն վստահված գործը:
Գոնե իմ համար այս երկուսը աշխարհում ամենահզորն են:

Լեո
26.02.2011, 19:24
Դե իհարկե, Կառլո Անչելոտին ինչքան ուժ ուներ վարի տվեց Չելսիի նման հզոր թիմը :lol
Ինձ մոտ էնպիսի տպավորությություն ա, որ Անչելոտիի վրա նավս կա, նախ՝ Միլանը վարի տվեց, հետո էլ՝ Չելսին :8

Gayl
26.02.2011, 19:25
Արսեն Վենգերը խոստովանել է, որ չի բացառվում կանոնիրները պարտվեն Լիգայի գավաթի եզրափակչում: Մարզչի խոսքերով կարևորը հաղթանակն է, այլ ոչ թե ուժերը խնայելը:

«Ֆուտբոլում, երբ դուք պարտվում եք, պետք է համակերպվել պարտության հետ: Երբ խաղում ես եզրափակչում, պետք չէ ուժեր խնայել: «Բիրմինհեմի» հետ հանդիպումը մրցաշրջանի ամենակարևոր խաղերից մեկն է»:

«Եթե մենք խաղանք մեր ուժերի չափով, ապա ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մեր առջև խնդիր է դրված, և մենք պարտավոր ենք լուծել այն», - ասել է Վենգերը:
http://fc-arsenal.am/home/official/728-news.html

Moonwalker
26.02.2011, 19:26
Դե իհարկե, Կառլո Անչելոտին ինչքան ուժ ուներ վարի տվեց Չելսիի նման հզոր թիմը :lol
Ինձ մոտ էնպիսի տպավորությություն ա, որ Անչելոտիի վրա նավս կա, նախ՝ Միլանը վարի տվեց, հետո էլ՝ Չելսին :8

Չէ-է՜, Անչելոտին հենց ինքն ա նավս::D

Gayl
26.02.2011, 19:27
«Արսենալի» դրպասապահը մտադիր է զարգացնել իր հաջողությունները հանուն երկրպագուների և իր թիմի ընդհանուր հաջողության:

«Ես մի փոքր խենթ եմ: Ինչպես և անցյալի բոլոր մեծ դարպասապահները: Վերցնենք, օրինակ` Պիտեր Շմեիխելին - նա նվաճել է Եվրոպական ֆուտբոլի բոլոր խոշոր մրցանակները», - ասել է Շեսնիյը:

«Մանկությունից ես հիացած եմ Պիտեր Շմեիխելով: Այժմ ես ուզում եմ լինել նոր Շմեիխել և հաղթել բոլոր խոշոր մրցաշարերում»:
http://fc-arsenal.am/home/official/726-news.html
Այս տղային, որտեղի՞ց այդչափ վստահություն: Հոյակապ է, տղեն տենց պետք է լինի:D

Gayl
26.02.2011, 19:28
Դե իհարկե, Կառլո Անչելոտին ինչքան ուժ ուներ վարի տվեց Չելսիի նման հզոր թիմը :lol
Ինձ մոտ էնպիսի տպավորությություն ա, որ Անչելոտիի վրա նավս կա, նախ՝ Միլանը վարի տվեց, հետո էլ՝ Չելսին :8
Կամ էլ Մոուի սարքած հզոր թիմը:oy, չէ՞;)
Անչելոտի կապուտ:angry

Լեո
26.02.2011, 19:30
Չէ-է՜, Անչելոտին հենց ինքն ա նավս::D
Չէ, ժամանակին Անչելոտիի Միլանը գերազանց թիմ էր, ուղղակի վերջին տարիներին այս մարզչի գործերը էնքան էլ լավ չեն դասավորվում:

Լեո
26.02.2011, 19:32
Կամ էլ Մոուի սարքած հզոր թիմը:oy, չէ՞;)
Անչելոտի կապուտ:angry

Հա, հենց Մոուրինյոի սարքած հզոր Չելիսն: Չնայած նրանից հետո անփորձ Գրանտն էլ ինչ-որ չափով կարողացավ պահպանել թիմի հաղթող ոգին:
Իսկ այ Անչելոտի՜ն... :nea

Gayl
26.02.2011, 19:37
Չէ, ժամանակին Անչելոտիի Միլանը գերազանց թիմ էր, ուղղակի վերջին տարիներին այս մարզչի գորխերը էնքան էլ լավ չեն դասավորվում:

Չելսին սկզբից ժարիտ էր անում, բայց միանգամից ես իմ ինչ եղավ հետը:o, Անչելոտին կայֆ ա բռնում տղերքի վրա:D

Gayl
26.02.2011, 19:41
Հա, հենց Մոուրինյոի սարքած հզոր Չելիսն: Չնայած նրանից հետո անփորձ Գրանտն էլ ինչ-որ չափով կարողացավ պահպանել թիմի հաղթող ոգին:

Մեկա մենք հզոր ենք, Մոուն դեռ Անգլիա պետք է վերադառնա, նա դեռ շատ-շատերի հետ չպարզած հարցեր ունի, տեսնենք կկարողանա՞:

Լեո
26.02.2011, 19:51
Մեկա մենք հզոր ենք, Մոուն դեռ Անգլիա պետք է վերադառնա, նա դեռ շատ-շատերի հետ չպարզած հարցեր ունի, տեսնենք կկարողանա՞:
Դե հուսանք, որ Մոուին Իսպանիայում լրիվ դուխաթափ չեն անի, ու նա Անգլիա վերադառնալու ուժ կունենա :lol

Gayl
26.02.2011, 19:57
Դե հուսանք, որ Մոուին Իսպանիայում լրիվ դուխաթափ չեն անի, ու նա Անգլիա վերադառնալու ուժ կունենա :lol

Տո դու գիտես ես ուզու՞մ եմ գա Անգլիա, Չելսիի խաղը նայել չէր լինում, ոնց որ ռոբոտների հավաքածու լիներ, հելնում էին դաշտ ջարդ ու փշուր անում գնում էին, չգիտեմ կհիշես, թե չէ համբալները մտան դաշտ Մանչի խաղացողներին վարի տվին, ինքն էլ իրա արևին ղժժում էր, վերջում Ֆերգյուսոնին ձեռք մեկնեց, Ալեքսը թարս խփեց ձեռքին:D, ուղղակի որ ինքը կարողանում է թիմին հաջողությունների հասցնել, դրա համար եմ իրան հարգում, թե չէ մնացած առումներով ես էտ մարզչին չեմ ընդունում:

Լեո
26.02.2011, 20:17
...ուղղակի որ ինքը կարողանում է թիմին հաջողությունների հասցնել, դրա համար եմ իրան հարգում, թե չէ մնացած առումներով ես էտ մարզչին չեմ ընդունում:
Մնացած առումներով ինքը գոռոզ էգոիստ մեկն ա:

Ներսես_AM
27.02.2011, 20:43
Գազան ֆուտբոլ նայեք դրել Ռեալ մեալ եք քննարկում :P

1:1 հենց նոր պատասխան գնդակը խփեցին տղեքը
Ժիգիչ 28' - Վան Պերսի 39'

http://livetv.ru/eventinfo/67293_arsenal_l_birmingham/

Ներսես_AM
27.02.2011, 21:31
Վան Պերսիի հանեց, Կարո՞ղ ա վնասվածք ստացավ :8

Ներսես_AM
27.02.2011, 21:39
Արշավինին հանեց, Շամախը մտավ

Gayl
27.02.2011, 21:58
Վերջին րոպեին պտի ապուշություն անեին արեցին, պաշտպանը հոգնածի մեկն ա, եքա էշ ա, բայց չի կարողանում գնդակին կպնի:

Yellow Raven
27.02.2011, 21:58
Կրվան:cry

Լավ էլի, հազիվ տղերքի մոտ շանս էր առաջացել ինչ-որ մրցանակ նվաճելու ու սենց... Դաժանա, հուսանք տղեքը Անգլիայի գավաթում կամ առաջնությունում կհաղթեն:(

Լեո
27.02.2011, 21:59
Դրամատիկ և տխուր ավարտ :(

Ներսես_AM
27.02.2011, 22:28
Աաաաա էս ինչ լոմկա արին արա :angry :cry

Սերխիո
27.02.2011, 23:41
Ափսոս էր...Այ են, որ շատ եմ սիրում անգլիական թիմերի մեջ են ա, որ ամեն մի շարքային թիմ ունի քչից-շատից աստղեր,որոնք կարողանում են իրանց ուսերին պահել թիմը...Օրինակ ՝Բիրմինգհեմը ՝Ժիգիչ, Մարտինս ,կամ Ֆուլհեմը, որը քաշեց ստավկես, ունի Դեմիեն Դաֆ , Դենի Մերֆի ,Գուդյոնսեն, Սանդեռլենդը ՝Ասամոսա Գյան...Լավն են էլի ,հո զոռովի չի, իսկ Իսպանիայում ծայրահեղություն ա, գյոզալական Դեպորի աստղը Գուարդադոն ա...
հ.գ.
թող Արսենալի զայրույթի փայ դառնա Վիկտոր Վալդեսը...