PDA

Դիտել ողջ տարբերակը : Արսենալ / Arsenal F.C.

Էջեր : 1 [2]

Gayl
01.03.2011, 15:23
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ անգլիացի հարձակվող Թեո Վոլկոտի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզր. Պատասխան հանդիպմանը հարցականի տակ է:

«Վոլկոտի մասնակցությունը կապտանռնագույների հետ խաղին հարցականի տակ է: Ամեն ինչ պարզ կլինի երկուշաբթի օրը», - ասել է Վենգերը:
http://fc-arsenal.am/home/official/750-news.html

Արա բայց ոնցա բախտներդ բերու՞մ :angry

Gayl
01.03.2011, 15:30
«Արսենալի» կենդանի լեգենդ Թիերի Անրին հայտարարել է, որ դեմ չի մի օր «Էմիրեյթս» վերադառնալ:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը «Արսենալի» կազմում մասնակցել 369 հանդիպման և խփել 226 գոլ։

«Ես շատ եմ սիրում Լոնդոնը և Արսենալը: Ես երբեք չեմ մոռանա Արսենալում անցկացրած տարիները: Հույսով եմ, որ մի օր կվերադառնամ», - ասել է Անրին:
http://fc-arsenal.am/home/rumors/751-news.html

Հին ընկերները վերադառնում են: Ափսոս Բերկամպը Այաքսում ա, թե չէ Լեհմանի հետ եռյակ կլինեիք :D

Yellow Raven
01.03.2011, 16:46
http://fc-arsenal.am/home/official/750-news.html

Արա բայց ոնցա բախտներդ բերու՞մ :angry

Բախտը ուժեղներինա ժպտում:P

Gayl
01.03.2011, 21:30
Բախտը ուժեղներինա ժպտում:P

Համաձայն եմ ;)
Բայց մտածում եմ, կարողա Վենգերը կտեր ա տալիս :

Լեո
01.03.2011, 22:06
Համաձայն եմ ;)
Բայց մտածում եմ, կարողա Վենգերը կտեր ա տալիս :

Խեղճ միամիտ ու անփորձ Գվարդիոլան էլ հավատաց http://i.imgur.com/pHvbO.gif

Ներսես_AM
01.03.2011, 23:03
Bad news on the injury front - Robin van Persie picked up a knee injury scoring against Birmingham, and will be out for a minimum of three weeks....

Ասել է թե Ռոբին Վան Պերսին վնասվածք է ստացել և երեք շաբաթ չի կարող օգնել թիմին :(

Gayl
01.03.2011, 23:11
Խեղճ միամիտ ու անփորձ Գվարդիոլան էլ հավատաց http://i.imgur.com/pHvbO.gif

:D:D

Հոլանդացի հարձակվողի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը հարցականի տակ է:

Հիշեցնենք, որ Պերսին վնասվածք էր ստացել «Բիրմինհեմի» հետ խաղի ժամանակ:

«Արսենալի» հարձակվողը բուժզննում է անցնում և, ամենայն հավանականությամբ, ստպված կլինի բաց թողնել կապտանռնագույնների հետ հանդիպումը, հաղորդում է Daily Mail-ը:

http://fc-arsenal.am/home/rumors/752-news.html

Իրավիճակը արդեն այլ է, ես միայն կարող եմ Բարսային մնացած խաղերում հաջողություն մաղթել, որովհետև ամենագեղեցիկ ֆուտբոլը այդ երկուսն էին խաղում, սակայն Արսենալի հաջորդ փուլ դուրս գալը միայն պատահականություն կարող է լինել, որովհետև Թեոի և Պերսիի բացակայությունը 99 տոկոսով արդեն իսկ պարտություն է:

Սերխիո
02.03.2011, 02:10
բա Ֆաբրեգաս՞ը ,իրանից ի՞նչ կա...

Gayl
02.03.2011, 02:12
«Արսենալի» ավագը կկարողանա դուրս գալ խաղադաշտ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում:

«Սեսկը կարող է դուրս գալ խաղադաշտ: Նա շատ արագ է վերականգնվում և հիանալի շանսեր ունի խաղադաշտ դուրս գալու», - ասել է Վենգերը:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի առաջին խաղում կանոնիրները 2:1 հաշվով պարտության են մատնել կապտանռնագույններին:
http://fc-arsenal.am/home/official/753-news.html

Ապե Ջան
02.03.2011, 02:20
բա Ֆաբրեգաս՞ը ,իրանից ի՞նչ կա...

Այո, Ֆաբրեգասի գործոնը մեծ կլինի Բարսելոնայի հետ խաղի ժամանակ: :)

Gayl
03.03.2011, 05:23
Անգլիայի գավաթի 5-րդ փուլի երկրորդ խաղում կանոնիրները սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեցին «Լեյթոն Օրիենտին»:

Կանոնիրների կազմում հիանալի հանդիպում անցկացրեց դանիացի հարձակվող Նիկոլաս Բենդտները և դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Արդյունք: «Արսենալ» - « Լեյթոն Օրիենտ » 5:0 (3:0)

Մարզադաշտ: «Էմիրեյթս»

Մրցավար: Կրիս Ֆոյ

«Արսենալ» (4-3-3): Ալմունիա - Էբուէ, Սկիլաչի, Միկել, Գիբս - Դենիլսոն,Դիաբի (Կլիշի 66ր.), Ռոսիցկի (Նասրի 62ր.) - Հանդերսոն, Բենդտներ (Ուիլշեր 66ր.), Շամախ

«Լեյթոն Օրիենտ» (4-4-2): Ջոնս - Ուինգ, Ֆորբս, Չորլի, Դենիելս - Քրոու (Սպրինգ 66ր.), Քերոլլ, Դոուսոն, Կոկս - Ռևել (Մ'Պոկու 79ր.), Մակգլիշ (Թեուե 65ր.)

Զգուշացումներ: Չորլի (45ր.), Կլիշի (79ր.),Կոկս (79ր.)

Հեռացումներ:

Գոլեր: Շամախ (7ր.), Բենդտներ (30ր., 43ր., 62ր. 11մ.), Կլիշի (75ր.) |
http://fc-arsenal.am/home/reports/760-report.html

Աբելյան
03.03.2011, 13:48
Աչքիս Բենդտներն ա խփելու երեքշաբթի::))

Altair
05.03.2011, 09:36
Արսենալը շարունակում է հետաքրքրվել Բարսա Բ-ի հարձակվող Վիտոր Վասկեսով, Արսենալի գլխավոր մարզիչ` Արսեն Վենգերը հիմա էլ ցանկանում է գնել Բարսա Բ-ի խաղացող Վասկեսին:

Ինչպես հայտնում է «The Sun» -ը Լոնդոնյան ակումբը շատ է, հետաքրքրված Վասկեսով և ցանկանում է պայմանագրի ստորագրել 24-ամյա հարձակվողի հետ:

Եթե Արսենալին չհաջողվի պայմագիր ստորագրել Վասկեսի կամ Տորալի հետ ապա Արսեն Վոնգերը կարող բաժանվել թիմի ավագ Սեսկ Ֆաբրեգասից:Քանի, որ Բարսան ամենայն հավանականությանմբ կհամաձայնվի Ջոն Տորալին և Վիկտոր Վասկեսին ուղարկել Արսենալ: Քանի, Ֆաբրեգասին Բարսան ցանկանում է ձեռք բերել և հնարավոր է կատարվի փոխանակություն:
Աղբյուրը http://www.fcbarca.net.ru

Gayl
05.03.2011, 11:03

Վերջնաաաաաաաաաա :D:D:D
Ֆաբրեգասին տա ինչ որ Վասկեսներ բերի թիմ :D, հույսը վերջինն ա մեռնում, պայքարեք կարողա հաղթեք :D

Իվան Գազիդիսը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբը չի պատրաստվում վաճառել Ֆրանսեսկ Ֆաբրեգասին:

«Առիթ չկա ենթադրելու, որ նա կհեռանա: «Արսենալը» նրան վաճառելու կարիք չունի»:

«Ֆաբրեգասը երկաժամկետ պայմանագիր ունի, ինչը մեզ վստահություն է ներշնչում և նրան ակումբում երկար տարիներ պահելու հնարավորություն», - ասել է Գազիդիսը:
http://fc-arsenal.am/home/official/737-news.html

Gayl
05.03.2011, 18:06
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ճանաչվել է փետրվար ամսվա Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ:

Փետրվարին կանոնիրները երեք հաղթանակ են տոնել «Էվերթոն» (2:1), «Վուլվերհեմպթոն» (2:0), «Սթոուք Սիթի» (1:0) և մեկ անգամ ոչ ոքի են խաղացել «Նյուքասլ» (4:4):

Նշենք, որ Վենգերը 11-րդ անգամ է դառնում Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ:
http://fc-arsenal.am/home/official/770-news.html

Լեո
05.03.2011, 22:36
Արսենալը ՄՅու-ին մոտենալու շանսը կրկին ձեռքից բաց թողեց :sad

Արսենալ 0 - 0 Սանդերլենդ

Gayl
05.03.2011, 23:15
Արսենալը ՄՅու-ին մոտենալու շանսը կրկին ձեռքից բաց թողեց :sad

Արսենալ 0 - 0 Սանդերլենդ

Ընդամենը 3 միավոր, իսկ երեք օրից ՉԼ, վատ արդյունք չի, անձամբ ես դժգոհ չեմ, կարող էինք հաղթել, բայց հիմա այսպես եղավ և հետո Մանչը դեռ Արսի հետ խաղ ունի:

Sagittarius
06.03.2011, 19:56
Աչքալուսանքներ Էնֆիլդից: Հուսով եմ Արսենալը կօգտվի ընդեռնված հնարավորությունից:

Gayl
06.03.2011, 20:08
Աչքալուսանքներ Էնֆիլդից: Հուսով եմ Արսենալը կօգտվի ընդեռնված հնարավորությունից:

:hands
Մալադեց տղերքին:

Ներսես_AM
07.03.2011, 23:50
Լավ ա, Ֆաբրեգասը հասցրեց վերականգնվի, վաղը կխաղա: Անակնկալ կերպով հայտացուցակում ա Վան Պերսին, դեռ որոշված չի կխաղա թե չէ, վաղը առավոտ նոր Վենգերը կորոշի: Նենց որ գազան խաղ ա լինելու :love

Gayl
07.03.2011, 23:52
Լավ ա, Ֆաբրեգասը հասցրեց վերականգնվի, վաղը կխաղա: Անակնկալ կերպով հայտացուցակում ա Վան Պերսին, դեռ որոշված չի կխաղա թե չէ, վաղը առավոտ նոր Վենգերը կորոշի: Նենց որ գազան խաղ ա լինելու :love

Էսօր մարզումներին եղել ա: Իսկ 19 ը հոգու մեջ Պերսիի անունը արդեն կա ;)

Ներսես_AM
07.03.2011, 23:54
Դե հա տասնինը հոգանոց հայտացուցակում կա, բայց կխաղա թե չէ Արսենը ասելա վաղը առավոտ կորոշի:

Gayl
08.03.2011, 00:05
Դե հա տասնինը հոգանոց հայտացուցակում կա, բայց կխաղա թե չէ Արսենը ասելա վաղը առավոտ կորոշի:

Կարծում եմ 100 տոկոսանոց կորոշվի խաղից մի քանի ժամ կամ անգամ րոպե առաջ :

Armen.181
13.03.2011, 11:40
Կրվան:cry

Լավ էլի, հազիվ տղերքի մոտ շանս էր առաջացել ինչ-որ մրցանակ նվաճելու ու սենց... Դաժանա, հուսանք տղեքը Անգլիայի գավաթում կամ առաջնությունում կհաղթեն:(

մնացել ա առաջնությունը :)

Լեո
13.03.2011, 18:01
Երեկ մի քիչ նայեցի Ման.Յու. - Արսենալ խաղը: Մանչեստրը բոլոր առումներով գերազանցում էր մրցակցին: Ամենավատն էն էր, որ Արսենալը ոնց որ թե չէր ցանկանում խաղալ ու հաղթել: Ու եղավ էն, ինչ պիտի լիներ՝ Արսենալը պարտվեց 2-0 հաշվով ու դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից:

Արսենալում կարծես վատ ավանդույթ ա ձևավորվել՝ ամենակարևոր խաղերում թիմը դադարում ա ֆուտբոլ խաղալ :sad

Ի դեպ շատ շուտով Երևանում կտեսնենք մանթո ընկած Արշավին :lol

Աբելյան
19.03.2011, 20:11
Վեսթ Բրոմ.-Արսենալ 1-0
չէի սպասում ուրիշ բան

Լեո
19.03.2011, 20:14
Վեսթ Բրոմ.-Արսենալ 1-0
չէի սպասում ուրիշ բան

Խաղը դեռ չի ավարտվել: Սպասենք և հուսանք ;)

Աբելյան
19.03.2011, 20:21
Էս էլ 2-0...
Էս ա վերջում տղեքը մի հատ գոլ են անելու ու ասենք "հալալ ա, պայքարեցին"

Լեո
19.03.2011, 20:24
Էլի ամենակարևոր պահին (Մանչ-ից միավորների տարբերությունը կրճատելու ամենահարմար պահին) Արսենալը ձախողվում ա :sad

Վայ Արսենալ, Արսենալ :nea

Gayl
19.03.2011, 20:27
Մուրադը կատաղում ա :D

Աբելյան
19.03.2011, 20:32
2-1 :))
ես գիտեի

Gayl
19.03.2011, 20:34
2-1 :))
ես գիտեի

Մինչև չկատաղեմ չեն խաղում, դեռ մի 20 րոպե կա, գոնե նիչյա խաղան, էն մանչը դեռ չի հաղթում:))

Աբելյան
19.03.2011, 20:34
Մանչեստրը էս տարի մենակ մի անգամ ա սեփական դաշտում միավոր կորցրել: Էսօր առանձնահատուկ օր ա:

Աբելյան
19.03.2011, 20:39
Ըհը, Մանչեստրը Արսենալին ջիջիլ ա քցում: Կարմիր քարտ Ջոնի Էվանսին:

Gayl
19.03.2011, 20:47
2:2 , մնաց հաղթելը :D

Աբելյան
19.03.2011, 20:49
Մանչեստրն էլ խփեց: Մնաց ընդամենը 5 միավոր:

Լեո
19.03.2011, 20:51
Մ.Յու.-ին 10 հոգով գոլ խփեց, էլ Արսենալի 2-2-ը ու՞մ ա պետք :D

Gayl
19.03.2011, 20:54
Մ.Յու.-ին 10 հոգով գոլ խփեց, էլ Արսենալի 2-2-ը ու՞մ ա պետք :D

Իրանք 12 հոգով էին, հիմա դառան 11 :P

Armen.181
19.03.2011, 21:06
ետ լուսիներ մեղավոր:D

Gayl
20.03.2011, 00:08
ետ լուսիներ մեղավոր:D

Ասա էէէէէէ :D, սաղին խառնելա իրար, ճապոնիան մի կողմից սրանք էլ մյուս կողմից :D
Ապեր Մանչը պաշտպանության հետ խնդիրներ ունի՞, կարողա՞ Չելսիի հետ խաղին կիաստ պռատ հելնեն դաշտ:

Armen.181
20.03.2011, 00:57
Ասա էէէէէէ :D, սաղին խառնելա իրար, ճապոնիան մի կողմից սրանք էլ մյուս կողմից :D
Ապեր Մանչը պաշտպանության հետ խնդիրներ ունի՞, կարողա՞ Չելսիի հետ խաղին կիաստ պռատ հելնեն դաշտ:

ունի բա չունի, 8 հոգի տրավմա են ստացած որոնցից 4-ը պաշպաններ են Ֆերդինանդը Մինչև մրցաշրջանի ավարտը դուրս մնաց , լավ լուր որ Վալենսիան սկսել ա խաղալ

Gayl
20.03.2011, 01:00
ունի բա չունի, 8 հոգի տրավմա են ստացած որոնցից 4-ը պաշպաններ են Ֆերդինանդը Մինչև մրցաշրջանի ավարտը դուրս մնաց , լավ լուր որ Վալենսիան սկսել ա խաղալ
Էս անգլիացիքի բախտը սկսել ա չբերել, էս տարի գոնե ինքը դառնա ՉԼ ի հաղթող:
Ապեր էն ինչ ջահել պաշտպան ա, կենտրոնում ա խաղում , խզարում ա ինձ որ իրա խաղալը դզեց, ափսոս անունը մոռացել եմ, ինքն էլ ա վնասվածքո՞վ:

Armen.181
20.03.2011, 01:05
Էս անգլիացիքի բախտը սկսել ա չբերել, էս տարի գոնե ինքը դառնա ՉԼ ի հաղթող:
Ապեր էն ինչ ջահել պաշտպան ա, կենտրոնում ա խաղում , խզարում ա ինձ որ իրա խաղալը դզեց, ափսոս անունը մոռացել եմ, ինքն էլ ա վնասվածքո՞վ:

Սմոլինգի հետ ես ,չէ վնասվածքով չի ,Չելսիի հետ խաղում հավանաբար կենտրոնում ինքը և Վիդիչը կլնեն

Gayl
20.03.2011, 01:08
Սմոլինգի հետ ես ,չէ վնասվածքով չի ,Չելսիի հետ խաղում հավանաբար կենտրոնում ինքը և Վիդիչը կլնեն

Հա ճիշտ ա, քո դուրը չի եկե՞լ:

tar0n
14.05.2011, 19:27
Երեխեք ջան http://www.facebook.com/ArmenianGunners Լայք արեք, եթե դժվար չի:

Ապե Ջան
30.06.2011, 02:28
Ներկայացվել է «Արսենալի» նոր՝ 2011-2012 մրցաշրջանի մարզշապիկը:

http://terrikon.com/i/eng/ars_forma.jpgv

Այս մրցաշրջանի վրա պատկերված է հատուկ նշան, նվիրված «Արսենալի» հիմնադրման 125 ամյակին: :)

Հղում՝ Terrikon.com

Sagittarius
28.08.2011, 20:59
Էս Արսենալին էս ինչ օրն են գցել: :(

Վենգերը իրնաը արդեն ապրել ա՝ էսքան տարի այդպես էլ թմի կորիզ չկարողացավ ձևավորել, որ ծանր պահերի թիմը հետը տանի: Ճիշտ ա, լավ տաղանդավոր ֆուտբոլիստներ էր ճարում, բայց դրանց մեջ ոչ մեկ չկա, որ թմի իսկական առաջատար լինի:

Լեո
28.08.2011, 22:19
8-2 :o

Հուսանք սա մեկնարկային «հուզմունք» էր, որը կանցնի:

Ապե Ջան
29.08.2011, 01:05
Հիմա ինչ Յունայթեդնա ուժեղ, թե Արսենալն ա վարի գնում առանց Ֆաբրեգաս: :o

Sagittarius
29.08.2011, 01:15
Հիմա ինչ Յունայթեդնա ուժեղ, թե Արսենալն ա վարի գնում առանց Ֆաբրեգաս: :o

Չեմ կարծում, որ Ֆաբրեգասն ա ստեղ մեծ եղանակ փոխում, ինքը արդեն երկար ժամանակ Արսենալին օգուտ չէր տալիս: Այ Նասրիի հեռանալը ավելի մեծ կորուստ էր՝ գումարած Ուիլշերն էլ չկա: Արսենալը կադրային ճգնաժամ է ապրում:

John
29.08.2011, 10:46

Էն Ֆինպոնգն էլ չկար, ինքն էլ ա լավ խաղում, չնայած քսան տարեկան չկա.... Արսենալը որ հասցնի էս 3 օրում լավ կենտրոնական պաշտպան ու հենակետային կիսապաշտպան առնի՝ ամեն ինչ լավ կլինի

Ներսես_AM
10.01.2012, 04:19
Հենրի պապին լրիվ ուրիշ ա էլի՜։ Կլասիկ Հենրիական գեղեցկագույն գոլ։ Ֆանտաստիկ վերադարձ :)

http://www.dailymotion.com/video/xnk6um_hd-arsenal-vs-leeds-1-0-goal-thierry-henry-78-from-english-fa-cup-2012-01-09-10_sport?ralg=behavior-only#from=embediframe-playreloff-6

Հեն96
21.03.2012, 17:27
Ինչ նոր տեղեկություններ գիտեք Արսենալի մասին ,,,,Ինշու եք սիրում Արսենալին

Gayl
08.07.2012, 02:23
,,,,Ինշու եք սիրում Արսենալին

Բերկամփ,Անրի,Պիրես,Լյունբերգ,Վիերա,Քոուլ,Քեմբըլ...Վենգեր...արագ և կոպիտ խաղ և ինչպես կարելի է չսիրել Արսենալի խաղը:
Հիմա ավելի թույլ, բայց նույն տակտիկայով: Չի կարելի չսիրել անգլիական ֆուտբոլը:

Gayl
20.10.2013, 02:28
Թեմայի վրա մի քանի մետրանոց փոշիա նստել...
Արսենալ-Նորվիչ 4-1
Գոլերի հեղինակներն են՝ Ուիլշեր, Օզիլ,Ռեմսի և նորից Օզիլ:
Օզիլից զզվում եմ, բայց փաստ է, որ թիմին լավ ուժ է տալիս, իսկ Ռեմսին այս մրցաշրջանում լավագույնն է, ամեն խաղին գոլի հեղինակ է դառնում, եթե սրան էլ Վենգերը վաճառեց ուրեմն արժի հենց Վենգերին էլ վաճառել թշնամի թիմերից մեկի վրա...
Արենալը այս պահին միանձնյա առաջատարն է:

Անվերնագիր
20.10.2013, 10:37
Էս տարվա Արսենալը գազան ա, բոլոր նախադրյալներն ունի չեմպիոնությունը նվաճելու համար: Անհամբեր սպասում եմ Դորթմունդի հետ հանդիպմանը

Gayl
20.10.2013, 11:07
Էս տարվա Արսենալը գազան ա, բոլոր նախադրյալներն ունի չեմպիոնությունը նվաճելու համար: Անհամբեր սպասում եմ Դորթմունդի հետ հանդիպմանը

ՉԼ ի չեմպիոն?? կարա պատահի, բայց դնենց չի որ գազանա դառել...
Հո Ռեալ կամ Բարսա չի, որ չկարողանա Դորտմունգին կրի;)

Անվերնագիր
20.10.2013, 13:09
ՉԼ ի չեմպիոն?? կարա պատահի, բայց դնենց չի որ գազանա դառել...
Հո Ռեալ կամ Բարսա չի, որ չկարողանա Դորտմունգին կրի;)
չէ, ԱՊԼ-ի: Չորեքշաբթի կերևա ;)

Gayl
20.10.2013, 15:01
չէ, ԱՊԼ-ի: Չորեքշաբթի կերևա ;)

Հա էտ մեկը լրիվ համաձայն եմ, մարդ ես կարողա էս տարի մի բան ստացվի մոտները...

John
20.10.2013, 15:41
Էս տարի շատ լավն ա Արսենալը… դե սիրուն էին խաղում միշտ էլ, էս անգամ համ էլ արդյունավետ են խաղում, էդ շատ լավ ա: Վնսվածքների պահով էլ որ չկրկնվի անցած տարիների պատմությունը՝ ինձ թվում ա մինչև վերջ էլ կպայքարեն չեմպիոնության համար

մարիօ
20.10.2013, 17:37
Ես էլ եմ մի այլ կարգի ուրախանում Արսենալի համար, բայց մտածում եմ հանկարծ մրցաշրջանի կեսից չհոգնեն ու շարունակեն սենց լավ խաղալ…
Հ.Գ. չէի տեսել, որ թեմա կա Արսենալի պատվին… :love

Gayl
21.10.2013, 20:24
Ես էլ եմ մի այլ կարգի ուրախանում Արսենալի համար, բայց մտածում եմ հանկարծ մրցաշրջանի կեսից չհոգնեն ու շարունակեն սենց լավ խաղալ…
Հ.Գ. չէի տեսել, որ թեմա կա Արսենալի պատվին… :love

Հիմա տեսար??, հենց թեմայի վրա փոշի նստեց քեզ եմ պայթեցնելու, պարզա?:D

մարիօ
21.10.2013, 22:44
Հիմա տեսար??, հենց թեմայի վրա փոշի նստեց քեզ եմ պայթեցնելու, պարզա?:D
Տեսա. պատրաստ եմ էս թեմայի փոշիները մեկ-մեկ սրբել, :hands

Ու էս առիթով՝ էն որ ասում են, թե Հենրիխ Մխիթարյանը անձնական հաշիվներ ունի մաքրելու Արսեն Վենգերի հետ, էդ ինչ ա նշանակում, բան եմ բաց թողել? :think

John
21.10.2013, 22:54
Տեսա. պատրաստ եմ էս թեմայի փոշիները մեկ-մեկ սրբել, :hands

Ու էս առիթով՝ էն որ ասում են, թե Հենրիխ Մխիթարյանը անձնական հաշիվներ ունի մաքրելու Արսեն Վենգերի հետ, էդ ինչ ա նշանակում, բան եմ բաց թողել՞ :think

Հենոն որ գնաց Բորուսսիա, Վենգերին հարցազրույցի ժամանակ որ հարցրել էին «ինչո՞ւ ֆուտբոլիստ չեք գնում», պատասխանել էր «հարմար ֆուտբոլիստ չկա, չենք ուզում ինչ–որ մեկի համար 30 մլն վճարենք Դորտմունդի նման, ու ինքը չարդարացնի սպասելիքները»։ Բառացի չեմ հիշում, բայց իմաստը էս էր ասածի :)

մարիօ
21.10.2013, 23:09

Վենգերը իմ համար միշտ ճիշտ ա եղել, բայց դե ստեղ համը հանել ա :o Կարող էր ուղղակի ասել, որ իրենք էդքան փող չունեն :D

Gayl
22.10.2013, 22:38
Տեսա. պատրաստ եմ էս թեմայի փոշիները մեկ-մեկ սրբել, :hands

Ու էս առիթով՝ էն որ ասում են, թե Հենրիխ Մխիթարյանը անձնական հաշիվներ ունի մաքրելու Արսեն Վենգերի հետ, էդ ինչ ա նշանակում, բան եմ բաց թողել? :think
Դե Վենգերն ասել էր, որ Բորուսոիան Մխիթարյանի համար շատ է վճարել ուղղակի մի փոքր ավելի կոպիտ էր արտահատյվել :D
Վենգերնա էլի, Զիդանին էլ ասել էր, որ ինքը ֆուտբոլիստ չի դառնա ու ավելի լավա հեռու մնա ֆուտբոլից :D
Համ էլ Մխիթարյանի սիրելի ակումբը Արսենալն է:

Gayl
22.10.2013, 22:45
Խաղը սկսված է...

Gayl
22.10.2013, 23:05
Արսենալ-Բորուսիա 0-1
Մխիթարյանը բացում է խաղի հաշիվը, Վենգեր պապին ամենաշատը չէր ուզի, որ Հենոն գոլի հեղինակ դառնա :D

Gayl
22.10.2013, 23:30
Արսենալ-Բորուսիա 1-1
Օլիվիե Ժիրուն դարպասապահի ձեռքից <<խլեց>> գնդակը և գոլ:
Ճիշտա Արսենալի հաղթանակն եմ ուզում, բայց մտքովս անցնումա, որ Հենոն էն թուրքի ոտքերը, որ ջարդի վատ չի լինի :D

մարիօ
22.10.2013, 23:35
Էս միակ խաղն ա, որ չգիտեմ, թե ում կողմից եմ. մի կողմից սիրածս թիմն ա, մի կողմից էլ մեր Հենո ախպերը, 2 դեպքում էլ ուրախանում եմ, բայց էդ ճիշտ չի մի տեսակ…::think

Gayl
22.10.2013, 23:39
Էս միակ խաղն ա, որ չգիտեմ, թե ում կողմից եմ. մի կողմից սիրածս թիմն ա, մի կողմից էլ մեր Հենո ախպերը, 2 դեպքում էլ ուրախանում եմ, բայց էդ ճիշտ չի մի տեսակ…::think

Ես էլ եմ էտ վիճակի մեջ, դրա համար ամենալավ տարբերակը նիչյանա:

մարիօ
22.10.2013, 23:49
Ես էլ եմ էտ վիճակի մեջ, դրա համար ամենալավ տարբերակը նիչյանա:

Չէ՜, ոչ մի ոչ-ոքի, հաղթանակ եմ ակնկալում Արսենալից, Մխիթարյանն արդեն իր գործն արեց, խփեց Վենգերի պատվին, թող հիմա Արսենալը խաղա …

Gayl
22.10.2013, 23:54
Չէ՜, ոչ մի ոչ-ոքի, հաղթանակ եմ ակնկալում Արսենալից, Մխիթարյանն արդեն իր գործն արեց, խփեց Վենգերի պատվին, թող հիմա Արսենալը խաղա …

Չէ Հենոն դեռ մի բան էլ ունի անելու, մեզ Օզիլի պետք չի:D

մարիօ
23.10.2013, 00:00
Չէ Հենոն դեռ մի բան էլ ունի անելու, մեզ Օզիլի պետք չի:D

Մեզ Օզիլը պետք է շատ էլ լավ, նենց որ Հենոն կարող է խելոք տեղը նստել արդեն, ու կապ չունի, որ Օզիլը թուրք է, մի քիչ ռեալ մտածի, ինքը Արսենալին շատ է պետք հլը… :oy

Gayl
23.10.2013, 00:04
Մեզ Օզիլը պետք է շատ էլ լավ, նենց որ Հենոն կարող է խելոք տեղը նստել արդեն, ու կապ չունի, որ Օզիլը թուրք է, մի քիչ ռեալ մտածի, ինքը Արսենալին շատ է պետք հլը… :oy

Դե որ ասում ես...:oy

մարիօ
23.10.2013, 00:06
http://www.youtube.com/watch?v=eDdI7GhZSQA
Ի դեպ՝ Արսենալի երկրպագուները Ժիռույի գոլից հետո էս երգն էին երգում, շատ սիրուն էր ու հաճելի :love Ժիռու, ես սիրում եմ քեզ …

մարիօ
23.10.2013, 00:37
Կրվեցինք ամենազզվելի ու անկապ ձևով, կրվեցինք լավ խաղալով ու Հենոյի գոլի շնորհիվ: Կրվեցինք:/նվաստացած սմայլիկ/ :(

Gayl
23.10.2013, 00:46
Կրվեցինք ամենազզվելի ու անկապ ձևով, կրվեցինք լավ խաղալով ու Հենոյի գոլի շնորհիվ: Կրվեցինք:/նվաստացած սմայլիկ/ :(

Հենոի պահը միակ մխիթարանքնա:ՃՃՃ

Sagittarius
23.10.2013, 00:50
Հենոի պահը միակ մխիթարանքնա:ՃՃՃ

տեսեք ինչ եք անում, Նապոլիին կրեք: Ուզում եմ էս խմբից Արսենալը ու Դորտմունդը դուրս գան:

Անվերնագիր
23.10.2013, 01:10
Լավ խաղ էր, տրամաբանականը ոչ-ոքի արդյունքն էր, բայց սենց էլ վատ չի: Ընդհանրապես էս երկու խաղերում (Արսենալ-Դորթմունդ, Դորթմունդ-Արսենալ) կարծում էի որ երկուսն էլ 3-ական միավորներ կփոխանակեն. տենանք ոնց կլինի:

Gayl
25.10.2013, 21:10
տեսեք ինչ եք անում, Նապոլիին կրեք: Ուզում եմ էս խմբից Արսենալը ու Դորտմունդը դուրս գան:

Նապոլիին կրելը մի բաժակ ջուր խմելա...:B

մարիօ
30.10.2013, 00:09
Հենց էս պահին նստած Արսենալ-Չելսի խաղն եմ նայում ու կասեմ, որ անգլիացի մեկնաբանը ոչ պակաս վատ է մեկնաբանում, քան հայ մեկնաբանները, ավելի վատ ես նույնիսկ կասեի… Սրանից հետո էլ չեմ բողոքի հայ մեկնաբաններից…

John
30.10.2013, 00:15

Երանի քո աչքերին, որ հենց նոր Ասպիլիկուետայի գոլը տեսավ)))

մարիօ
30.10.2013, 00:21
Երանի քո աչքերին, որ հենց նոր Ասպիլիկուետայի գոլը տեսավ)))

Երանի չէ՞ր չտեսնեի :(

Gayl
10.11.2013, 14:50
Մարին պիտի գրեր, բայց ես եմ ուշացած գրում, որ մյուս անգամ ինքը գրի;)
Բորուսիա-Արսենալ 0:1

մարիօ
10.11.2013, 14:54
Մարին պիտի գրեր, բայց ես եմ ուշացած գրում, որ մյուս անգամ ինքը գրի;)
Բորուսիա-Արսենալ 0:1

Էսօրվա Յունայթեդը ով չգրի, ամոթ իրան :D

Gayl
10.11.2013, 14:58
Էսօրվա Յունայթեդը ով չգրի, ամոթ իրան :D

:hands
Ես չեմ կարա գրեմ, մինչև խաղը վերջանա զորամասում կլինեմ...
Խաղը նայելու ես չէ ???

մարիօ
10.11.2013, 15:03
:hands
Ես չեմ կարա գրեմ, մինչև խաղը վերջանա զորամասում կլինեմ...
Խաղը նայելու ես չէ ???

Կնայեմ ամենայն հավանականությամբ, կգրեմ ;)

մարիօ
10.11.2013, 21:20
Մանչեսթեր Յունայթեդ-Արսենալ խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 1:0 հաշվով… գոլի հեղինակ դարձավ Ռոբին Վան Պերսին: Գոլը հեղինակեց բոլոր Արսենալի երկրպագուների ինադու… :D Հիշեցնենք, որ նա մի տարի առաջ խաղում էր Արսենալի խաղաշապիկով: Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք 45 րոպե անց:

մարիօ
10.11.2013, 22:41
Մանչեսթեր Յունայթեդ-Արսենալ. 1:0. տեղն է մեզ բոլորիս ու հատկապես Օզիլին :angry

Gayl
07.01.2014, 20:09
Այ երկրպագուհին սենցա լինում, մենակ պարտություններնա գրում:D

մարիօ
07.01.2014, 20:27
Այ երկրպագուհին սենցա լինում, մենակ պարտություններնա գրում:D

Արդեն չեմ էլ հիշում, թե երբ եմ գրել էս, բայց դե հաղթանակների մասին գրելը հավես չի, պարտությունների մեջ մազոխիզմ կա :P

Gayl
07.01.2014, 20:29
Արդեն չեմ էլ հիշում, թե երբ եմ գրել էս, բայց դե հաղթանակների մասին գրելը հավես չի, պարտությունների մեջ մազոխիզմ կա :P

Ես ժամանակին պատալոկիս էի գրում, որ ամեն անգամ քնելուց առաջ մազոխիստվեի:ՃՃՃՃ

մարիօ
07.01.2014, 20:45
Ես ժամանակին պատալոկիս էի գրում, որ ամեն անգամ քնելուց առաջ մազոխիստվեի:ՃՃՃՃ

Կարաս մի հատ բլոկնոտ պահես, մեջը գրես :D

Gayl
07.01.2014, 20:54
Կարաս մի հատ բլոկնոտ պահես, մեջը գրես :D
Որ կորցնեմ??:ՃՃ:

մարիօ
07.01.2014, 21:25
Որ կորցնեմ??:ՃՃ:

Չէ, որ շուտ-շուտ բացես, նայես, փակես, մազոխիստվես :D

Gayl
07.01.2014, 21:28
Չէ, որ շուտ-շուտ բացես, նայես, փակես, մազոխիստվես :D

Թեման փչացնում ենք:ՃՃՃ

մարիօ
07.01.2014, 21:40
Թեման փչացնում ենք:ՃՃՃ
Դու սկսեցիր :ok

Sagittarius
07.01.2014, 21:53
Վենգերը քանի՞ կյանք ունի :)) Անընդհատ որ մտածում ես՝ վերջ առաջատարներին ծախեցին, էլ թիմ չկա, ինքը նոր թիմ ա հավաքում: Բայց սենց հավերժ երկրորդ կլինեն (հատկապես ՉԼ), մեծ հաջողությունների համար կազմի ստաբիլություն ա պետք:

Gayl
07.01.2014, 21:54
Ապեր գործ չունես, մենք խմած ենք:ՃՃՃ

Sagittarius
07.01.2014, 21:56
Ապեր գործ չունես, մենք խմած ենք:ՃՃՃ

Հաաաա... լավ. անուշ արեք :) մոռացել էի, որ Հայաստան հլը Նոր Տարի ա:

մարիօ
07.01.2014, 22:01
Վենգերը քանի՞ կյանք ունի :)) Անընդհատ որ մտածում ես՝ վերջ առաջատարներին ծախեցին, էլ թիմ չկա, ինքը նոր թիմ ա հավաքում: Բայց սենց հավերժ երկրորդ կլինեն (հատկապես ՉԼ), մեծ հաջողությունների համար կազմի ստաբիլություն ա պետք:

Վենգերը էս արդեն քանի տարի ա առանց կյանքի նոր աշխարհներ ա անցնում, Սուպեր Մարիոն ա ;:D

Անվերնագիր
07.01.2014, 22:03
Ափսոս որսորդի գյուլ՝ Ուոլկոտը էլ չի խաղա

Gayl
07.01.2014, 23:00
Վենգերը էս արդեն քանի տարի ա առանց կյանքի նոր աշխարհներ ա անցնում, Սուպեր Մարիոն ա ;:D

Ովա?????:D:D

մարիօ
08.01.2014, 00:01
Ովա?????:D:D

Սուպեր Վենգերը :love

մարիօ
14.01.2014, 03:32
Տակ, ժողովրդիս ասեմ, որ Արսենալը ուղիղ մեկ ժամ քառասուն րոպե առաջ 2-1 հաշվով հաղթեց Աստոն Վիլլային Վիլլա պարկում: Տղերքը անկապ ձևի վատ էին խաղում, բայց դե Ժիռուն ու Վիլշիրը իրանց գործն արեցին, Վիլլայից խփողի ազգանունն էլ չեմ հիշում:
Խաղադաշտում մենակ աչքի ընկավ մրցավարը, որը չգիտես ինչի երկու խաղակեսերից հետո էլ անհավանական ավելացված ժամանակի թվեր էր կրակում, արդյունքում թիմերը 14 րոպե շատ խաղացին: :angry
Բայց դե ջհանդամ, կարևորը նորից առաջին հորիզոնականում ենք :hands

Լեո
14.01.2014, 12:47
Հալալ ա Արսենալին, էս տարի սկսած 5-րդ տուրից մինչև հիմա (21-րդ տուր) առաջին հորիզոնականում ա (բացառությամբ 17-րդ տուրի) :ok

http://i.imgur.com/1a6ygo9.jpg

http://www.soccerstand.com/statistics/soccer?countryFK=2&templateFK=47&stageFK=831975

մարիօ
14.01.2014, 14:40
Հալալ ա Արսենալին, էս տարի սկսած 5-րդ տուրից մինչև հիմա (21-րդ տուր) առաջին հորիզոնականում ա (բացառությամբ 17-րդ տուրի) :ok

Հույս ունենանք, որ մինչև վերջ էլ կմնան :)

մարիօ
14.01.2014, 17:53
Մեկ էլ մոռացա ասեմ, որ Տոմաշ Ռոսիցկին էս խաղի ժամանակ կոտրել է քիթը :D
Թե ինչի եմ ես ամեն հիշելուց անկապ ծիծաղում, ես էլ չգիտեմ:

մարիօ
18.01.2014, 21:07
Րոպեներ առաջ Արսենալը 2:0 հաշվով հաղթեց Ֆուլհեմին, երկու գոլն էլ հեղինակեց Սանտի Կասորլան: Ապրի Սանտին: Արսենալը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար ;)

Ծայրահեղ
01.02.2014, 18:30
Արսենալը երկրորդ տեղ ընկավ։ինչի մասին է դա խոսում՞։կամացից սկսում է հոգնել,աչքիս

John
01.02.2014, 21:12
Արսենալը երկրորդ տեղ ընկավ։ինչի մասին է դա խոսում՞։կամացից սկսում է հոգնել,աչքիս
Էս Արսենալում մի բան էն չի... վնասվածքների հետ կապված: Լուրջ մտածում եմ, որ լուրջ խնդիր կա թիմում: Իրանց խաղացողները քիչ էին, սկսել են այլ թիմերի ֆուտբոլիստներին էլ շարքից հանել:

առաջին մարզման ժամանակ... (http://www.armsport.am/hy/news/2014/02/01/%D5%89%D5%A5%D5%AC%D5%BD%D5%BF%D6%80%D5%B5%D5%B8%D5%B4%D5%A8-%D5%BE%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84-%D5%A7-%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC/423450)

մարիօ
02.02.2014, 17:12
Արսենալը երկրորդ տեղ ընկավ։ինչի մասին է դա խոսում՞։կամացից սկսում է հոգնել,աչքիս
Արսենալում սովորություն կա միշտ մրցաշրջանի ավարտին մոտ հոգնել, նույնիսկ սովորություն կա հոգնելու երկրորդ խաղակեսից, կարծում եմ, որ բնական երևույթ է Արսենալի դեպքում: Բայց դե ափսոսում եմ :(

John
02.02.2014, 19:54
Արսենալում սովորություն կա միշտ մրցաշրջանի ավարտին մոտ հոգնել, նույնիսկ սովորություն կա հոգնելու երկրորդ խաղակեսից, կարծում եմ, որ բնական երևույթ է Արսենալի դեպքում: Բայց դե ափսոսում եմ :(

ֆիզ.պատրաստության ՆՈՐՄԱԼ մարզիչ է պետք: Լավ որակի բժիշկն էլ չէր խանգարի

մարիօ
02.02.2014, 22:19
Մինչ մենք դարդ էինք անում, թե ինչի կարիք ունի Արսենալը, տղերքը կրեցին 2:0 հաշվով: Ի դեպ` 2 գոլն էլ Չեմբեռլենն է հեղինակել:
Էն, որ Արսենալը սկսել է ահավոր վատ խաղալ արդեն բոլորիս է հայտնի, էս խաղը բացառություն չէր::think
Սենց շարունակվի ոչ մի առաջին տեղ, ոչ մի չեմպիոնություն:

մարիօ
05.02.2014, 00:55
Չելսին երեկ հաղթեց Սիթիին ու շատ էլ լավ արեց, մենք շարունակում ենք մնալ առաջին հորիզոնականում::P

մարիօ
08.02.2014, 21:46
Մարդ ամաչում էլ ա գրի, բայց դե Արսենները կրվեցին Լիվերպուլին :think Բեզաբռազիե կակոյե տը :8

Sagittarius
08.02.2014, 22:07
Մարդ ամաչում էլ ա գրի, բայց դե Արսենները կրվեցին Լիվերպուլին :think Բեզաբռազիե կակոյե տը :8

Թեթև տարեք, առաջին թիմը չէ, որին Լիվերպուլը ստորացնում ա էս սեզոն: ;) Լիվեպուլը դեռ Էնֆիլդում հանդիպումներ ունի Չելսիի, Սիթիի ու Տոտենհեմի հետ... չեմպոինական պայքարը առջևում ա

մարիօ
09.02.2014, 14:07
Թեթև տարեք, առաջին թիմը չէ, որին Լիվերպուլը ստորացնում ա էս սեզոն: ;) Լիվեպուլը դեռ Էնֆիլդում հանդիպումներ ունի Չելսիի, Սիթիի ու Տոտենհեմի հետ... չեմպոինական պայքարը առջևում ա

Ես թեթև եմ տանում, Արսենալի դեպքում նորմալ է էս պարտությունը. ես սպասում էի նմանատիպ մի բան :

John
09.02.2014, 15:53
Ես թեթև եմ տանում, Արսենալի դեպքում նորմալ է էս պարտությունը. ես սպասում էի նմանատիպ մի բան :

Բայց արի խոստովանի, որ 3-6 Մ.Ս.ին ու 1-5 Լիվերպուլին պարտվող թիմն արժանի չի չեմպիոն դառնալ :)

մարիօ
09.02.2014, 17:52
Բայց արի խոստովանի, որ 3-6 Մ.Ս.ին ու 1-5 Լիվերպուլին պարտվող թիմն արժանի չի չեմպիոն դառնալ :)

Ես չեմպիոնության անուն տվե՞լ եմ բայց: Ինձ համար միևնույն է, թե որ տեղում կլինի Արսենալը, ես իրանց խաղն եմ սիրում ու սիրել եմ նույնիսկ երբ հինգերորդ, վեցերորդ տեղերում են եղել: Ինձ պետք է, որ լավ խաղան, ինչը անում էին մինչև Նոր տարի: ;)

մարիօ
22.02.2014, 23:42
Հազար տարի արդեն բան չեմ գրել, հիմա գրեմ, չնայած, որ գժի տպավորություն եմ թողնում, թեմայում մենակ փիլիսոփայում եմ: :D ՈՒրեմն՝ էս ընթացքում զինագործները մի անգամ կրեցին Լիվերպուլին, մի հատ հավեսով պարտվեցին Բավարիային, ինչին բոլորս էլ սպասում էինք, անակնկալի չեկանք ու մի հատ էլ էսօր կրեցին Սանդերլենդին:
Բավարիայի հետ խաղը, տարօրինակ է, բայց ինձ դուր եկավ, Լիվերպուլը՝ չէ, Սանդերլենդինն էլ ի՞նչ մեղքս թաքցնեմ՝ չեմ նայել: :P

Gayl
23.02.2014, 22:55
Ես չեմպիոնության անուն տվե՞լ եմ բայց: Ինձ համար միևնույն է, թե որ տեղում կլինի Արսենալը, ես իրանց խաղն եմ սիրում ու սիրել եմ նույնիսկ երբ հինգերորդ, վեցերորդ տեղերում են եղել: Ինձ պետք է, որ լավ խաղան, ինչը անում էին մինչև Նոր տարի: ;)
Նկատի ունես մրցաշրջանի ընթացքում 5-6 երորդ տեղերումա եղել??

մարիօ
24.02.2014, 15:46
Նկատի ունես մրցաշրջանի ընթացքում 5-6 երորդ տեղերումա եղել??

Ընթացքում պատահել է ;)

Gayl
25.02.2014, 21:20
Չմտածես մի օր մեր վրա էլ արև կբացվի:8

Յոհաննես
25.02.2014, 22:00
Միշտ էլ համակրել եմ Արսենալին:Եթե մի երկու նորմալ տրանսֆեր աներ Վենգերը էս տարի կկարողանային ԱՊԼ-ում հաղթել:

մարիօ
16.03.2014, 23:25
Արսենալը հաղթեց Տոտենհեմին 1:0: Եթե ուզում եք սիրուն գոլ տեսնել, բացեք էդ գոլը նայեք::ok

Gayl
20.03.2014, 22:24
Արսենալը հաղթեց Տոտենհեմին 1:0: Եթե ուզում եք սիրուն գոլ տեսնել, բացեք էդ գոլը նայեք::ok

Այ որ ստեղ տեղադրեիր ես էլ կնայեի;)

Gayl
20.03.2014, 22:35
http://www.youtube.com/watch?v=f8WAhu_Ru4o

Sagittarius
22.03.2014, 18:16
Երեխեքին էկրանների մոտից տարեք :))

Ներսես_AM
22.03.2014, 19:26
Լոլ :lol

մարիօ
22.03.2014, 22:18
Մի տեսակ ես էլ եմ համաձայն :D :fool

Լեո
23.03.2014, 12:31
Արսենալին խիստ հակացուցված ա անգլիական առաջատարների դեմ խաղալը :lol

Նաիրուհի
23.03.2014, 14:17
:( տխուր փաստ մը
https://fbcdn-sphotos-f-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/t1.0-9/p235x165/1505135_718413851514436_2098671867_n.jpg

John
23.03.2014, 18:29
Վերգերը սպառել է իրեն: Ո՞ւմ է պետք Սուոնսիների դեմ հաղթանակները, եթե այն խաղերում, որոնք արտացոլելու են ամբողջ տարվա կարած աշխատանքը, թիմը հիմնականում անատամ, անկապ կիսասիրողական թիմի տպավորություն է թողնում... պատճառներն իհարկե շատ են, մասնավորապես վնասվածքները, բայց եթե տարիներով դրա դեմն առնել չի լինում, ուրեմն մի բան պետք է փոխել, ոչ թե մրցավարներից բողոքել ու մամուլի ասուլիսից ծլկել, ինչպես երեկ արեց Վենգերը: Հանդիսանալով Չելսիի երկրպագու, ցավ եմ ապրում Արսենալի համար, տեսնելով, որ Չելսին կարող է իր լավագույն խաղը չխաղալով, 15րդ րոպեից հետո քայլելով 6-0 հաղթել Արսենալին: Ինձ տենց լոնդոնյան դերբի պետք չի, մի հատ թափ տվեք թիմը, ավելորդ մարդկանց հրաժեշտ տվեք ու տարձեք հին ու բարի ժամանակների Արսենալը ;)

մարիօ
23.03.2014, 20:41
Ինձ տենց լոնդոնյան դերբի պետք չի, մի հատ թափ տվեք թիմը, ավելորդ մարդկանց հրաժեշտ տվեք ու տարձեք հին ու բարի ժամանակների Արսենալը ;)

Եթե քեզ թվում ա, թե մեզ մի եսիմինչ հաճելի է էս ամենը տեսնելը ու մենք հաճույք ենք ստանում էս ամենից, սխալվում ես. բոլորին էլ տհաճ ա հաստատ Արսենալի էս խաղը ու հաստատ ամենաշատը Վենգերին, ուղղակի մեղավորությունը մենակ էդ մարդու վրա բարդելն էլ է սխալ:;)

Յոհաննես
23.03.2014, 23:11
Դե բա ամբողջ թիմը երեխեք են,իրանք չեն կարող ամբողջ մրցաշրջանում ստաբիլ խաղ ցույց տալ ու առանց վնասվածք հանդես գալ,իսկ Վենգերը չի գիտակցում,որ էդ անտեր տրանսֆերը վատ բան չէ:

Ներսես_AM
24.03.2014, 02:01
Վենգերի վախտը արդեն քանի տարի ա եկել ա։ Մոուրինյոն ճիշտ էր ասել, Վենգերը ձախողվելու պրոֆեսիոնալ ա։

Լեո
24.03.2014, 08:12
Վենգերի վախտը արդեն քանի տարի ա եկել ա։ Մոուրինյոն ճիշտ էր ասել, Վենգերը ձախողվելու պրոֆեսիոնալ ա։
Ես կասեի պրոֆեսիոնալ ձախողվող :))

Gayl
24.03.2014, 23:44
Ես կասեի պրոֆեսիոնալ ձախողվող :))

Եթե Արսենալի մարզիչը օրինակ Բարսի մարզիչը լինի ապա Արսենալը լավագւոյն դեպքում տասերորդ հորիզոնականը կզբաղեցնի;)
Վենգերը, եթե չլինի Արսենալը Ուիգանից ոչնչով չի տարբերվի...

Gayl
24.03.2014, 23:47
Դե բա ամբողջ թիմը երեխեք են,իրանք չեն կարող ամբողջ մրցաշրջանում ստաբիլ խաղ ցույց տալ ու առանց վնասվածք հանդես գալ,իսկ Վենգերը չի գիտակցում,որ էդ անտեր տրանսֆերը վատ բան չէ:

Ինձ խիա թվում, որ մենք Վենգերից մի քանի հազար անգամ ավելի քիչ ենք հասկանում ֆուտբոլից:ՃՃ

Gayl
24.03.2014, 23:50
Վերգերը սպառել է իրեն: Ո՞ւմ է պետք Սուոնսիների դեմ հաղթանակները, եթե այն խաղերում, որոնք արտացոլելու են ամբողջ տարվա կարած աշխատանքը, թիմը հիմնականում անատամ, անկապ կիսասիրողական թիմի տպավորություն է թողնում... պատճառներն իհարկե շատ են, մասնավորապես վնասվածքները, բայց եթե տարիներով դրա դեմն առնել չի լինում, ուրեմն մի բան պետք է փոխել, ոչ թե մրցավարներից բողոքել ու մամուլի ասուլիսից ծլկել, ինչպես երեկ արեց Վենգերը: Հանդիսանալով Չելսիի երկրպագու, ցավ եմ ապրում Արսենալի համար, տեսնելով, որ Չելսին կարող է իր լավագույն խաղը չխաղալով, 15րդ րոպեից հետո քայլելով 6-0 հաղթել Արսենալին: Ինձ տենց լոնդոնյան դերբի պետք չի, մի հատ թափ տվեք թիմը, ավելորդ մարդկանց հրաժեշտ տվեք ու տարձեք հին ու բարի ժամանակների Արսենալը ;)
Ամեն դեպքում ֆուտբոլը բիզնես է;)

Յոհաննես
25.03.2014, 00:03
Ինձ խիա թվում, որ մենք Վենգերից մի քանի հազար անգամ ավելի քիչ ենք հասկանում ֆուտբոլից:ՃՃ
Չգիտեմ :)) Ինքը ավելի լավ կլինի Ֆրանսիայի երիտասարդականը մարզի ;)

Gayl
25.03.2014, 02:02
Չգիտեմ :)) Ինքը ավելի լավ կլինի Ֆրանսիայի երիտասարդականը մարզի ;)

Իսկ ինձ թվում է, որ ցանկացած մարզիչ ով կմարզի Արսենալը կդառնա երկրպագուների աչքի գրողը...

Յոհաննես
25.03.2014, 02:09
Իսկ ինձ թվում է, որ ցանկացած մարզիչ ով կմարզի Արսենալը կդառնա երկրպագուների աչքի գրողը...
Իսկ ես համոզված եմ,որ էդ կտևի մինչև առաջին տիտղոսը ;)

Gayl
25.03.2014, 02:15
Իսկ ես համոզված եմ,որ էդ կտևի մինչև առաջին տիտղոսը ;)
Կոնկրետ ես Արսենալին առաջին հերթին իր խաղի համար եմ սիրում, հակառակ դեպքում Բարսայի երկրպագու կլինեի կամ էլ Ռեալի:
Լավ ոնց ասես, ես էլ եմ համոզված:ՃՃ

Լեո
25.03.2014, 08:57
Կոնկրետ ես Արսենալին առաջին հերթին իր խաղի համար եմ սիրում, հակառակ դեպքում Բարսայի երկրպագու կլինեի կամ էլ Ռեալի:

Էս ինչ աստիճանի չկողմնորոշված ես :)) Սովորաբար էս հարցում մարդիկ կտրուկ ու կոնկրետ են լինում :))

Gayl
25.03.2014, 21:06
Ես ինչ աստիճանի չկողմնորոշված ես :)) Սովորաբար էս հարցում մարդիկ կտրուկ ու կոնկրետ են լինում :))
Դե ինչ տարբերություն?? կախված եղանակից կարելի է ընտրություն կատարել:ՃՃ

Լեո
26.03.2014, 21:03
Դե ինչ տարբերություն?? կախված եղանակից կարելի է ընտրություն կատարել:ՃՃ

Կգնաս էդ փորձարկումներդ Պրեմիեր լիգայում կանես :beee

:))

Sagittarius
27.03.2014, 01:29
Ես ինչ աստիճանի չկողմնորոշված ես :)) Սովորաբար էս հարցում մարդիկ կտրուկ ու կոնկրետ են լինում :))

Կան ֆուտբոլի երկրպագուներ, ու կան բարսա-ռեալական երկրպագուներ ;)

Լեո
06.04.2014, 20:49
Էվերտոնն էլ հետ չմնաց առաջատարներից և Արսենալին 3-0 հաշվով ջախջախեց…
Արսենալին ջախջախելը Պրիմեր լիգայում գեղեցիկ ավանդույթ դարձել :լօվե

:lol

Gayl
12.04.2014, 21:35
Էվերտոնն էլ հետ չմնաց առաջատարներից և Արսենալին 3-0 հաշվով ջախջախեց…
Արսենալին ջախջախելը Պրիմեր լիգայում գեղեցիկ ավանդույթ դարձել :լօվե

:lol
Ավելի լավա 100:0 Էվերթոնին պարտվենք քան Ատլետոկո-Ադրբեջանին :P
Բարսի մասին կարծիք չեմ գրում, որ թիմիցդ չհրաժարվես:D

Gayl
12.04.2014, 21:41
Կգնաս էդ փորձարկումներդ Պրեմիեր լիգայում կանես :beee

:))

Պրեմիեր Լիգայում սաղ լուրջ տղերք են, իսկ Լա Լիգայում կեսը նռան գույն բաներ են, իսկ մյուս կեսն էլ ինքնակոչ գահակալներ:D

Լեո
12.04.2014, 22:05
Պրեմիեր Լիգայում սաղ լուրջ տղերք են, իսկ Լա Լիգայում կեսը նռան գույն բաներ են, իսկ մյուս կեսն էլ ինքնակոչ գահակալներ:D

Մենակ Արսենալի անունը չտաս, լա՞վ :lol

Gayl
12.04.2014, 22:11
Մենակ Արսենալի անունը չտաս, լա՞վ :lol
Քո համար ինչ տարբերություն?...Ատլետիկո-Ադրբեջանից լավ չի?:ՃՃՃ

Լեո
12.04.2014, 22:16
Քո համար ինչ տարբերություն?...Ատլետիկո-Ադրբեջանից լավ չի?:ՃՃՃ

Ազերբառանից լավն ա իհարկե, ուղղակի երևի մենակ ես եմ մնացել, որ Արսենալին 5-0 չեմ ջախջախել :))

Gayl
12.04.2014, 22:31
Ազերբառանից լավն ա իհարկե, ուղղակի երևի մենակ ես եմ մնացել, որ Արսենալին 5-0 չեմ ջախջախել :))
Հեսա էնքան ես ասելու կուբոկը կրվի:ՃՃՃ
Բարսից էլ ա լավը;)

Gayl
12.04.2014, 22:50
Ուիգան-Արսենալ խաղը հիմնական ժամանակամիջոցում ավարտվեց 1-1, իսկ 11 մետրանոց հարվածների ժամանակ Ֆաբիանսկին երկու գնդակ հետ մղեց և Արսենալը գավաթի եզրափակիչում է...

մարիօ
12.04.2014, 23:02
Ուիգան-Արսենալ խաղը հիմնական ժամանակամիջոցում ավարտվեց 1-1, իսկ 11 մետրանոց հարվածների ժամանակ Ֆաբիանսկին երկու գնդակ հետ մղեց և Արսենալը գավաթի եզրափակիչում է...

Ես էի ուզում գրեի, ոնց էլ հասցրիր ինձնից շուտ գրել: :beee

Gayl
12.04.2014, 23:11
Ես էի ուզում գրեի, ոնց էլ հասցրիր ինձնից շուտ գրել: :beee
Ինձ խիա թվում, որ խաղը չես նայել:ՃՃ

Նաիրուհի
12.04.2014, 23:58
«Արսենալի» երկրպագուներին շնորհավորում եմ Ֆաբիանսկու նման դարպասապահ ունենալու առթիվ :)) հաճելի էր, հաճելի էր...

մարիօ
13.04.2014, 00:00
Ինձ խիա թվում, որ խաղը չես նայել:ՃՃ

Սխալ ա թվում, լավ էլ նայել եմ, տատիիս քնից հանեցի, էնքան գոռգռացի :D

Gayl
13.04.2014, 15:37
Սխալ ա թվում, լավ էլ նայել եմ, տատիիս քնից հանեցի, էնքան գոռգռացի :D

Բեզ զվուկ ռեժիմ չունես?:ՃՃ

Gayl
13.04.2014, 15:38
«Արսենալի» երկրպագուներին շնորհավորում եմ Ֆաբիանսկու նման դարպասապահ ունենալու առթիվ :)) հաճելի էր, հաճելի էր...

Փչացած ժամացույցը օրը երկու անգամ ճիշտ ժամա ցույց տալիս :))

մարիօ
04.05.2014, 21:08
Թեման մի հատ ակտիվացնեմ: Էսօր կրեցին տղերքը 1:0, բայց դե արդեն 4-րդ տեղում ենք մնալու: Սենց բաներ: Գոլը Ժիռուն խփեց, առանձնապես անհավես ու տախտակ խաղ էր :secret

մարիօ
18.05.2014, 01:14
Չմեռանք` գավաթակիր էլ դարձանք: :hands
Սենց հիստերիկ ու ներվային խաղ տեսած ու նայած չկայի, բայց ապրեն տղերքն ու Վենգերը: Շնորհավոր::love

Gayl
14.01.2018, 16:55
Ասում ա ամռանը Վենգերին թոշակ են նշանակում ու ուզում են Անչելոտիին բերեն ու ասում ա, որ տարեկան աշխատավարձը 10 միլիոն եվրո ա լինելու պլյուս բոնուսներ։
Երևի լավ ա լինելու։ճ

Gayl
20.01.2018, 22:15
Մխիթարյանը արդեն Արսենալում է:love

Gayl
25.01.2018, 01:57
Արսենալ-Չելսի 2-1։ Չելսին դուրս մնաց պայքարից։
Հույս ունեմ լիգայի խաղում Հենոին կտեսնենք։
Հաճելի ա, երբ թամադան ընդհատում է հարսանիքը շնորհավորում է Հենոի տարեդարձը և ասում, որ ժամեր առաջ Արսենալի հետ պայմանագիր է կնքել։
Վենգերը շատ լավ է տրամադրված ու մեծ հույսեր ունի Հենոի հետ կապված։ Բոլորիս է հայտնի, որ Վենգերը մի ուրիշ կարգի մարզիչ ա :hands

Ծլնգ
31.01.2018, 06:15
Ախպեր էս ի՞նչ էր։ Էս էլ է՞ն թիմն էր ուր Մխիթարյանը էկել ա հարձակողական ֆուտբոլ խաղալո՞ւ։ Մի քանի օր առաջ տրանսֆերի մասին մի նորության մեկնաբանությունների մեջ ՄՅու-ի ու Արսենալի երկրպագուները իրար էին տալիս, ՄՅու-ի մի բալելշիկ էլ ասեց՝ ափսոս ա Մխիթարյանը, որ էդ գազար ուտող ավանակների մոտ ա ընկնելու։ Ես էլ մտածեցի փիս վառված են հա սրանք Հենոյի գնալուց։ Բայց էսօր խաղը նայելուց հասկացա որ այդ մեկնաբանության հեղինակը լրիվ ուղիղ իմաստով էր դա ասում։

Ընկած Եվրոպայով մեկ հարձակվողներ են թիմ բերում, տո ասա մի հատ կողքի դախլի պահակին բերեք մի քիչ պաշտպանություն ունենաք․․․ չէի էլ հիշում երբ էի վերջին անգամ ֆուտբոլ նայել, էսօր մի քիչ ազատ էր օրս, ասի լավ, տեսնեմ մեր ոսկի տղան ոնց ա իր անդրանիկ խաղում շողշողում․․․ թո՜ւ, էրնեկ աչքերս չտեսնեին․․․ աչքիս Հենոն մեր հավաքականի հետ ավելի շատ շանս ունի եվրոպական տիտղոսի քան Վենգերի թմի հետ։ Սենց պազորնի խաղ սկի հայաստանյան ակումբներից մարդ չի սպասի, տո․․․

Gayl
31.01.2018, 09:54
Ծլնգ ջան մեր հավաքականը ոչ մի տիտղոսի շանս չունի, բայց պաշտպանությունը ավելի լավն ա։ճճճճ
Արսեն Վենգեր ջան մենք քեզ հարգում, սիրում ենք, բայց պիտի հեռանաս ու քեզ խայտառակ չանես։ Վերջին տեղի թիմը համ Լիվերին հաղթեց համ էլ Արսենալին, բայց Արսենալը մակարդակը շատ ցածր ա էս պահին, պաշտպանությունը պիտի խելքի բերեն ուրիշ տարբերակ չկա։
Ու մի բան էլ ամբողջ խաղը հիմնված ա Օզիլի վրա, առանց Օզիլի վապշե գոլ խփող չեն, հույս ունեմ Հենոն ու Օբեմեյանգը կփոխեն խաղի ձևը։

Տրիբուն
02.02.2018, 02:08
Արսենալի խայտառակ խաղից հետո ՄՅու-ի խաղը նայեցի Տոտենհեմի հետ ու ասեցի լավ ենք պրծել, ամեն դեպքում ավելի լավ ա Արսենալ։

Gayl
04.02.2018, 11:29
Արսենալ-Էվերթոն 5-1։ Ծլնգի խաթր։ճճ
Խաղը չեմ նայել, եթե Հենոի մասին կարծիքներ կան գրեք։

Լեո
04.02.2018, 11:35
Արսենալ-Էվերթոն 5-1։ Ծլնգի խաթր։ճճ
Խաղը չեմ նայել, եթե Հենոի մասին կարծիքներ կան գրեք։

Հենոն շատ լավն էր, դուխով էր, նախաձեռնող, մի խոսքով լրիվ իր տարերքի մեջ էր :B

Gayl
04.02.2018, 11:47
Հենոն շատ լավն էր, դուխով էր, նախաձեռնող, մի խոսքով լրիվ իր տարերքի մեջ էր :B
Գոլային փոխանցում չի արել?
Ոպշմ պիտի Արսենալի առաջատարը դառնա։

Yellow Raven
04.02.2018, 12:01
Գոլային փոխանցում չի արել?
Ոպշմ պիտի Արսենալի առաջատարը դառնա։

3 հատ գոլային

Տրիբուն
04.02.2018, 12:59
Գոլային փոխանցում չի արել?
Ոպշմ պիտի Արսենալի առաջատարը դառնա։

Էս երկու տարվա մեջ առաջին անգամ Հենոյին տեսա բարձր տրամադրությամբ։ Ոնց որ վերակենդանացած լիներ։
....
Մուրինյո, ես քու մերը !

Gayl
04.02.2018, 13:17
3 հատ գոլային

Տեսա, Հենոն նոր շունչ ա առել քւ դեռ կաճի, պոտենցիալը մեծ ա։

Gayl
04.02.2018, 13:18
Էս երկու տարվա մեջ առաջին անգամ Հենոյին տեսա բարձր տրամադրությամբ։ Ոնց որ վերակենդանացած լիներ։
....
Մուրինյո, ես քու մերը !
Սաղ ազգը դրան քրֆումա։ճճճ ում հետ խոսացի առաջին բառը Մոուին քֆուր անելն էր։ճճճ

Ծլնգ
04.02.2018, 18:02
Ախպեր էս ի՞նչ էր։ Էս նո՞ւյն թիմն էր նո՞ւյն շաբաթվա մեջ։ Էսքան էլ ինքնավստահությանից կախված թիմ․․․ մնում ա իրենց դաշտից դուրս էլ այդ վստահության գեներացման ձևը գտնեն։

Սաղ ազգը դրան քրֆումա։ճճճ ում հետ խոսացի առաջին բառը Մոուին քֆուր անելն էր։ճճճ

Տո մենակ մե՞ր ազգը․․․ էրեկ ՄՅուի բեսամթ երկրպագուից՝ ավելի լավ ա Մոուրինյոին ս․ անեին Արսենալ, Հենոյին թողնեին․․․ :D

Gayl
05.02.2018, 23:18
Ախպեր էս ի՞նչ էր։ Էս նո՞ւյն թիմն էր նո՞ւյն շաբաթվա մեջ։ Էսքան էլ ինքնավստահությանից կախված թիմ․․․ մնում ա իրենց դաշտից դուրս էլ այդ վստահության գեներացման ձևը գտնեն։

Տո մենակ մե՞ր ազգը․․․ էրեկ ՄՅուի բեսամթ երկրպագուից՝ ավելի լավ ա Մոուրինյոին ս․ անեին Արսենալ, Հենոյին թողնեին․․․ :D
Էսօրվ ա Արսենալը էս ա։ Մի խաղ կարող են շատ լավ պաշտպանվել ու հակառակորդին ջախջախել, իսկ հաջորդ խաղում ջախջախվել, բայց քանի որ Վենգերը գիտի էս խնդիրների մասին հույս ունենանք ամռանը պաշտպանության հարցը կլուծի, չնայած խոսակցություններ կան, որ Անչելոտիին են բերելու, իսկ Անչելոտին թույլ ֆուտբոլիստիներին չի հանդուրժում։

Լեո
10.02.2018, 12:01

Հույս ունենանք, որ ամռանը ոչ թե Վենգերը պաշտպանության հարցը կլուծի, այլ Վենգերի հարցերը կլուծեն :Ճ

Gayl
10.02.2018, 13:03
Հույս ունենանք, որ ամռանը ոչ թե Վենգերը պաշտպանության հարցը կլուծի, այլ Վենգերի հարցերը կլուծեն :Ճ
Հա արդեն թոշակի վախտնա, իսկ եթե Անչելոտիին բերեն Արսենալին հասնող չի լինի։ճճ

Ծլնգ
04.03.2018, 23:59
Հա արդեն թոշակի վախտնա, իսկ եթե Անչելոտիին բերեն Արսենալին հասնող չի լինի։ճճ

Չեմ կարծում թե Անչելոտին լավ ընտրություն կլինի։ Արսենալին երիտասարդ ու եռանդուն մենեջեր ա պետք, խոսքի Գարդիոլայի նման... գիտեմ, գիտեմ... :))) Բայց Թիերի Հենրիի անունն ա սկսվել շոշափվել, ու երևի ինքն էլ հետաքրքրված կլինի։

Իսկ Վենգերը պիտի գոնե այս սեզոն մի քիչ անկումը դադարեցնի, թե չէ մյուս սեզոն լրիվ թիմը փոխել պետք կլինի։ Խոսքի Չեխը, Վիլշիրը ու Մուսթաֆին պիտի պահուստային լինեն, Իվոբին էլ հետները (պաշտպանվողների հարցը լուրջ ա, բայց մնացածների փոխարեն ավելի լավ խաղացողներ կան) ։ Կապիտանի հարցը լուծել. անտերը նենց սխալներ են անընդհատ կրկնվում, որ մի հատ կապիտանի գոռոցը պիտի դրանց վերջը վաղուց տար։ Բայց դե միանշանակ լիդեր թմում չկա ու վախենամ Միլանի հետ խաղը վերջին մեխը լինի Վենգերի արսենալային դագաղում։

Gayl
05.03.2018, 19:20

Երիտասարդը մասնագետ լինելու հետ կապ ունի?
Անչելոտին էն մարզիչնա ով կարողանում է ակումբը հզորացնել, բացառիկ կարողություններով օժտված մարզիչ է:

Ծլնգ
05.03.2018, 20:46
Երիտասարդը մասնագետ լինելու հետ կապ ունի?
Անչելոտին էն մարզիչնա ով կարողանում է ակումբը հզորացնել, բացառիկ կարողություններով օժտված մարզիչ է:

Անչելոտիի կարողությունների մասին բան չասեցի՝ իր փորձը ահագին խոսուն է այդ իմաստով, չնայած Բավարիայից հեռացումից լավ հոտ չի գալիս։ Ասածս ավելի շատ Արսենալի հիմիկվա վիճակին է վերաբերում։ Չկան շատ վառ խաղացողներ, ովքեր լիդեր էլ են ու իրենց վրա թիմը կկառուցվի։ Կուբամետրով փող թափելով մի երկու սուպերաստղեր գնելով էլ հիմա Արսենալը չի վերածնվի ու այնքան էլ Արսենալի գենոտիպին սազական ելք չի, կարծես։ Սրա պատճառով էլ երևի պետք է մի մենեջեր, ում ներկայիս խաղացողները կհարգեն ոնց որ ոչ միայն մենեջերի, այլ խաղացողի էլ, ով կոպիտ ասած խողացողների հետ խրամատները կմտնի ու կելնի, ու ով պատրաստ կլինի Արսենալում երկար ժամանակ լռվելու, որովհետև հիմիկվա Արսենալը ներկայիս պրեմյեր լիգայում արագ վերականգնվելու հույսեր շատ չունի։ Ու այս բոլոր պայմաններին Թիերի Անրին համապատասխանում է։ Խոսքի խի՞ հիմա որպես Վենգերի աջ ձեռք չբերել, ու մյուս տարվա վերջում Վենգերին Արսենալի խորհրդում աթոռ տալ, Անրիին էլ փրոմոութ անել մենեջերի։

Տրիբուն
06.03.2018, 01:24
Ես մեր էն էրեխի դարդն եմ ...

Gayl
06.03.2018, 11:12
Ես մեր էն էրեխի դարդն եմ ...

Մեր էրեխեն մի քիչ մանթո խասիաթ ունի: Սիթիի վերջին խախում իրան հանդիսատես էր պատկերացնում:

Gayl
06.03.2018, 11:17
Անչելոտիի կարողությունների մասին բան չասեցի՝ իր փորձը ահագին խոսուն է այդ իմաստով, չնայած Բավարիայից հեռացումից լավ հոտ չի գալիս։ Ասածս ավելի շատ Արսենալի հիմիկվա վիճակին է վերաբերում։ Չկան շատ վառ խաղացողներ, ովքեր լիդեր էլ են ու իրենց վրա թիմը կկառուցվի։ Կուբամետրով փող թափելով մի երկու սուպերաստղեր գնելով էլ հիմա Արսենալը չի վերածնվի ու այնքան էլ Արսենալի գենոտիպին սազական ելք չի, կարծես։ Սրա պատճառով էլ երևի պետք է մի մենեջեր, ում ներկայիս խաղացողները կհարգեն ոնց որ ոչ միայն մենեջերի, այլ խաղացողի էլ, ով կոպիտ ասած խողացողների հետ խրամատները կմտնի ու կելնի, ու ով պատրաստ կլինի Արսենալում երկար ժամանակ լռվելու, որովհետև հիմիկվա Արսենալը ներկայիս պրեմյեր լիգայում արագ վերականգնվելու հույսեր շատ չունի։ Ու այս բոլոր պայմաններին Թիերի Անրին համապատասխանում է։ Խոսքի խի՞ հիմա որպես Վենգերի աջ ձեռք չբերել, ու մյուս տարվա վերջում Վենգերին Արսենալի խորհրդում աթոռ տալ, Անրիին էլ փրոմոութ անել մենեջերի։

Ծլնգ ջան հարգանք ունենալուց ու երկար լռվելուց բացի մասնագիտական գիտելիքներ են պետք:
Գատուզոն էս պահին քեզ վառ օրինակ, դե հիմի ասա Միլանը խի չի վերականգնվում?

Ծլնգ
07.03.2018, 00:04
Ծլնգ ջան հարգանք ունենալուց ու երկար լռվելուց բացի մասնագիտական գիտելիքներ են պետք:
Գատուզոն էս պահին քեզ վառ օրինակ, դե հիմի ասա Միլանը խի չի վերականգնվում?

Չգիտեմ թե Գատուզոյի մի 2-3 ամսվա Միլանի մարզիչ լինելու ընթացքում ինչ սպասումներ ունես, բայց որ արդեն 8 խաղ ա անպարտ են իրենց խայտառակ սեզոնի սկզբից հետո ահագին բան ա ասում թե Գատուզոյի օրոք ինչ են արել։

Իսկ մասնագիտական գիտելիքներ Վենգերն ունի, հիմա արագ թմի էմոցիոնալ վիճակն ա պետք ի մի հավաքել, մինչև տեսնեն ամառը ոնց են մի քանիսին ճամփու դնում, ու մի քիչ պաշտպանության հարցը լուծում։ Ու եթե կարելի է այս հարցը լուծել երկարատև հիմք դնելով, այլ ոչ թե խոսքի չելսիական վերուվարանքներով, խի՞ չանել որ։ Թե չէ Անչելոտիին, Մորինյոյին ու նմաններին բերում են, թափով կուբամետրով փող են թափում, մյուս մեկ-երկու սեզոնը լիգան պահում են, հետո սկսում են հանդերձարանային ինտրիգներն ու մի երկու պարտությունից հետո այդ մարզիչները ճամփվում են, թիմն էլ նորից կանգնում է իր ելակետին։ Մի քիչ արսենալային չի էս ուղին, եսիմ։

Gayl
07.03.2018, 00:28

Շատ լավ արդյունքա, բայց թիմը թույլա ու համ իտալիայում համ էլ գերհզորների կողքին, իսկ Միլանը ոնց էլ չլինի գիտես ինչ մակարդակի ակումբա եղել:
Կոնկրետ Անչելոտին կարողանում է ակումբը ոտքի հանել, բնականաբար նրան լավ ֆուտբոլիստներ են պետք, այլ տարբերակ չկա:

Տրիբուն
08.03.2018, 21:18
Ասում եմ գոնե էսօր մի բան անեն:

Ծլնգ
08.03.2018, 22:18
ջաաաաաաաաաաան․․․

Հ․Գ․
Մուստաֆիի մաման ծաղկաման․․․

Ծլնգ
08.03.2018, 22:59
վերջապես Օզիլը Օզիլի նմանվեց )))

Տրիբուն
09.03.2018, 00:27
վերջապես Օզիլը Օզիլի նմանվեց )))

Ու վաբշե, խաղը խաղի նման էր: Բայց պաշտպանությունում մի քանի անգամ էլի նենց բլթցրին, որ նամուսով թիմի հետ խաղային, մի երեք գոլ կերել էին:

Ծլնգ
09.03.2018, 00:40
Ու վաբշե, խաղը խաղի նման էր: Բայց պաշտպանությունում մի քանի անգամ էլի նենց բլթցրին, որ նամուսով թիմի հետ խաղային, մի երեք գոլ կերել էին:

Սաղ հեչ, որ Օսպինան Մուստաֆիի վրա հելավ, մոմենտ ասի կարող ա ճամփեն, ազատվենք էդ թյուրիմացությունից․․․ էն էլ չկպավ։ Բայց երկրորդ կեսում մի երկու անգամ ճիշտ ժամանակին ճիշտ տեղը հայտնվեց։ Որ հարձակումը այդքան պաշտպանություն ստիպված չլիներ խաղալ, վայթե մի երեք հատ էլ կավելացնեին։ Իտալական թմի համար Միլանի պաշտպանությունը գոյություն չուներ էսօր։

Ծլնգ
11.03.2018, 19:49
3-0 կեղտոտ թմի դեմ... մի գոլային փոխանցում ու մի գոլ էլ Հենոյի համար... լավ խաղ էր, բայց երկրորդ կեսում Հենոն էլի հոգնած էր ու ահագին կորցնում էր գնդակը։ Մի նաղդ պենալային էլ Հենոյի դեմ կատարած չհաշվեցին... Մուստաֆին էլ փոփոխության համար ահագին լավ խաղաց։ :) Իվոբին պիտի պահուստային լինի... Էլ Նենին հզոր էր։

Լավը էն ա, որ ահագին հիմար կրկնվող սխալներ պակասել են, ու բոլորն էլ գնդակը ստանալուց միանգամից հուշտ չեն լինում, մանավանդ պաշտպանությունը, այլ ինքնավստահ բաց տեղեր են փնտրում ու մեծ մասամբ համաձայնեցված փոխանցումային խաղ են վարում։

Տրիբուն
11.03.2018, 22:36
...բայց երկրորդ կեսում Հենոն էլի հոգնած էր ու ահագին կորցնում էր գնդակը..

Երկրորդ կեսում տենց հոգնած-հոգնած մի գոլային փոխանցում ու մի գոլ: Բա որ հոգնած չլիներ ի՜նչ կաներ :D

P.S. Whoscroed-ով էլի Man of the Match ա։ Ու էսի չոր վիճակագրություն ա։

Տրիբուն
11.03.2018, 22:42
էրեկ ՄՅու - Լիվերպուլ խաղն էի նայում: Արա, հորս արև, Լիվերպուլը պիտի ՄՅու-ին նենց կատոկեր, որ թաց տեղ մնար, էն էլ, էշշշերը ...

Ու վերջում էլի whoscored-ով վիճակագրությունն եմ նայում, Սանչեսի Passing Accuracy-ն 57 տոկոս էր։ Այսինքն հալալ կեսը ծուռ ա տշել։ Ու էս համբալին մեր Հոնոյի հետ մեկին-մեկ փոխեցին։ Տո Արսենալը պիտի վրից փող տար Հենոյի համար ու մի հատ էլ երեք սենյականոց բնակարան Լոնդոնի կենտրոնում :D

Ծլնգ
12.03.2018, 06:10
Երկրորդ կեսում տենց հոգնած-հոգնած մի գոլային փոխանցում ու մի գոլ: Բա որ հոգնած չլիներ ի՜նչ կաներ :D

P.S. Whoscroed-ով էլի Man of the Match ա։ Ու էսի չոր վիճակագրություն ա։

Հա դե Վատֆորդի դեմ էին խաղում :D Բայց «նամուսով» թմի դեմ ֆիտնեսը կարող ա խնդիր լինել։ Չգիտեմ էդ վիճաագրությունը ոնց են հաշվում, բայց Չեխն էլ ա 8.8, ու իմ աչքին էս խաղում MOTM-ն Չեխն էր։

էրեկ ՄՅու - Լիվերպուլ խաղն էի նայում: Արա, հորս արև, Լիվերպուլը պիտի ՄՅու-ին նենց կատոկեր, որ թաց տեղ մնար, էն էլ, էշշշերը ...

Ու վերջում էլի whoscored-ով վիճակագրությունն եմ նայում, Սանչեսի Passing Accuracy-ն 57 տոկոս էր։ Այսինքն հալալ կեսը ծուռ ա տշել։ Ու էս համբալին մեր Հոնոյի հետ մեկին-մեկ փոխեցին։ Տո Արսենալը պիտի վրից փող տար Հենոյի համար ու մի հատ էլ երեք սենյականոց բնակարան Լոնդոնի կենտրոնում :D

ՄՅուն Լիվերին տակտիկապես ծալեց․․․ զզվելի տակտիկա ա՝ զոռով խաղը տգեղացնելու, տեմպը հատուկ կոտրելու, հակառակորդին հունից հանելու վրա հիմնված։ Ու Սանչեսը հլը էս տակտիկայի մեջ չի տեղավորվում։ Իրա գործը հիմա մեծ մասամբ հակառակորդի սկզբնական տեմպը կոտրելն ու պաշտպաններին վրեն պահելն ա, որ Ռաշֆորդը, Լուկակուն, Մատան, Պոգբան իրենց հակագրոհը անելու տեղ ունենան։ Ու ծուռ տշելը ոչ մի բանով չի խանգարում, մեկ ա ՄՅուն possession ֆուտբոլ չի խաղում։ Դրա համար էլ էն տավար Ֆելաինին Մորինյոյի սիրածն ա, իսկ Հենոյի նման արարիչը Մորինյոյի ՄՅու-ում տեղ չունի։

Տեսնես £10 մլն բոնուսով Լոնդոնի կենտրոնում 3-սենյականոց բնակարան չե՞ս առնի։ ;)

Տրիբուն
15.03.2018, 20:57
Ծլնգ, your score predictions for today's match, պաժալիստա։

Ծլնգ
15.03.2018, 21:44
Ծլնգ, your score predictions for today's match, պաժալիստա։

Նաթ ին մայ նեյչըր հաշվի գուշակություններ անել։ Ինչպես ասել է ռուս մեծ ռազմավարը՝ մյաչ դուռակ, շտանգա մալադեց։ :D բայց կարծում եմ միլանցիք հեչ գոհ չեն լինելու իրենց լոնդոնյան զբոսաշրջիկությունից։

Տրիբուն
15.03.2018, 23:10
Վենգերը հնարավոր ամենաուժեղ սաստավն ա հանում (http://www.uefa.com/uefaeuropaleague/season=2018/matches/#/iv/match/2022205/lineups), հա՞։

Gayl
15.03.2018, 23:37
Վենգերը հնարավոր ամենաուժեղ սաստավն ա հանում (http://www.uefa.com/uefaeuropaleague/season=2018/matches/#/iv/match/2022205/lineups), հա՞։

4_4_2 ի համար երևի ամենաուժեղնա: Իվոբիին էլ պահելա խաղին տեմպ տալու համար:

Gayl
06.04.2018, 12:16
Արսենալ_ԲԿՄԱ 4_1:
Ափսոս Հենոն վնասվածք ստացավ, բայց հուսանք լուրջ բան չկա:
Ծլնգ Ռեմսիի գոլը վայելի:ճճճ

https://www.youtube.com/watch?v=3IEvsBqOdfc

Gayl
06.04.2018, 15:52
https://www.youtube.com/watch?t=6s&v=rdN0onQR9g8

Ծլնգ
06.04.2018, 16:16
Արսենալ_ԲԿՄԱ 4_1:
Ափսոս Հենոն վնասվածք ստացավ, բայց հուսանք լուրջ բան չկա:
Ծլնգ Ռեմսիի գոլը վայելի:ճճճ

գործով էի տարվել, մի կես ժամ ուշ միացրեցի, տեսնեմ հաշիվը 3-1, ու մի րոպե հետո Լաքազետը չորրորդը խփեց։ :) առաջին կեսը նայեցի ու վերադարձա գործիս... բայց մոմենտները նայելով, հանգիստ կարար 8-2 վերջանար :))

Հարդ
06.04.2018, 16:33
Արսենալն իմ տեսած ամենասիրուն, ամենադինամիկ ֆուտբոլ դավանող թիմն ա ու էդ Վենգերի էսքան տարիների աշխատանքն ա: Եթե Վենգերը գնաց կարող ա սկսեն տիտղոսներ նվաճել, բայց վախենամ ֆուտբոլը տուժի դրանից: Ֆերգյուսոնից հետո Մանչեսթրը տիտղոսներ նվաճել ա, բայց ո՞ւր ա ֆուտբոլը:

Gayl
06.04.2018, 18:10

Լրիվ ճիշտ ես, առանց: Վենգեր չեմ պատկերացնում, բայց դե համ պապիկա համ էլ ինչքան կարելիա առանց տիտղոս? Իսկ տիտղոս ասելով միայն ու միայն հասկանում եմ ՊԼ ու ՉԼ ի չեմպիոն լինելը:

Ծլնգ
20.04.2018, 16:01
Արսեն Վենգերը սեզոնի վերջում լքելու է Արսենալի գլխավոր մարզիչի պաշտոնը։ (https://www.theguardian.com/football/2018/apr/20/arsene-wenger-to-leave-arsenal-at-the-end-of-the-season)

Հ.Գ.
Հիմա էս նեղ մաջալին ո՞նց քաղաքական համեմատություն չանես։

Ծլնգ
29.04.2018, 18:09
Լավ կանեն Հենոյին էսօր չխաղացնեն․․․․

Ծլնգ
29.04.2018, 20:39
Լավ կանեն Հենոյին էսօր չխաղացնեն․․․․

Գայլը ճիշտ էր․․․ Ծլնգը լավ կանի ֆուտբոլից չխոսա :D

Gayl
30.04.2018, 07:17
Գայլը ճիշտ էր․․․ Ծլնգը լավ կանի ֆուտբոլից չխոսա :D
:D
Բայց ասա, որ Մոուին ապտակեց:ճճճ

Ծլնգ
30.04.2018, 10:09
:D
Բայց ասա, որ Մոուին ապտակեց:ճճճ

էհ․․․ Մոուիի պնգյալին չի հազար տարի․․․ սաղ վախս էն էր, որ Հենոյի նման ինքնավստահության կարիք ունեցող խաղացողի համար կարող էր երկարատև բացասական ազդեցություն ունենալ խաղը․ վնասվածքից հետո առաջին խաղը, հյուրերում, ձեռ առնող հանդիսատես․․․ հետն էլ Ատլետիկոյի հետ խաղը մյուս շաբաթ․․․ բայց դե ուրախ եմ, որ վախս չարդարացավ, ու հանդիսատեսի ձեռ առնոցն էլ Վենգերի վրա թափվեց։

Հ․Գ․
մյուս կողմից էլ, մտածում էի Հենոյի խաղից բացակայությունը ավելի շատ մարդ կհաներ հանրահավաքի :))

Ծլնգ
28.02.2019, 22:20
գժական խաղ էր երեկվա խաղը․․․ Դորտմունդից հետո Հենոն սենց չէր խաղացել․․․ Օզիլն էլ տեղերով ոնց որ վերածնված լիներ․․․ ասա ֆորմը պահեն շաբաթվա խաղի համար

Տրիբուն
02.03.2019, 14:08
գժական խաղ էր երեկվա խաղը․․․ Դորտմունդից հետո Հենոն սենց չէր խաղացել․․․ Օզիլն էլ տեղերով ոնց որ վերածնված լիներ․․․ ասա ֆորմը պահեն շաբաթվա խաղի համար

Վախում եմ բան ասեմ, աչքով չտամ, արա ․․․

Ծլնգ
02.03.2019, 19:12
հո խաղ չէր, գլադիատորների ճակատամարտ․․․ ոնց որ Մոուրինյոյի ՄՅուն Մոուրինյոյի ՄՅուի դեմ խաղար :D բայց Հենոն էլի գժական խաղաց․ որ Վենգերը ասում էր Հենոն կարա box-to-box կենտրոնային խաղացող լինի, վրեն ղժժում էին․․․ չգիտեմ վերջին տրավման ինչով են բուժել, բայց սենց ֆիթնեսի մակարդակ Հենոն ՊԼ-ում չուներ մինչև հիմա․․․ բա էն բենդը Աուբային :ok

Ծլնգ
10.03.2019, 22:50
Ըհը՜... մնում ա մնացած ութ խաղում էլ կոլապս չունենան, ու սեզոնը առաջին քառյակում կվերջացնեն. հավակնողներից մենակ իրենք են, որ թոփ 6-ի դիմաց էլ խաղ չունեն, նենց որ շատ հավանական ա երրորդ տեղում էլ լինեն։ Բայց տանը Ռենին մեկ ա պիտի կզցնեն...

Տրիբուն
28.04.2019, 19:07
Էս ինչ չմո վիճակ ա: Պռավալ տվեցին ոչխարները սաղ: Երեք անընդմեջ պարտություն։

Varzor
28.04.2019, 22:04
Էս ինչ չմո վիճակ ա: Պռավալ տվեցին ոչխարները սաղ: Երեք անընդմեջ պարտություն։

Ոնց որ մարզիչը "սպառվելա" :think