PDA

Դիտել ողջ տարբերակը : Գլխացավ



StrangeLittleGirl
02.10.2006, 14:17
Գլխացավը ամենահաճախ հանդիպող ախտանիշներից մեկն է: Այն հաճախ ուղեկցում է տարբեր հիվանդությունների, բայց կարող է լինել նաև ինքնուրույն: Գլխացավերը տարբերվում են իրարից ըստ տեղակայման, տևողության, ցավի ձևի և այլն…
Այստեղ կքննարկենք տարբեր տիպերի գլխացավերը:

StrangeLittleGirl
27.10.2006, 14:53
Ի դեպ, նկատել եմ, որ ծամակալներն (ո՜նց չեմ սիրում էս բառը) էլ են գլխացավ առաջացնում, բայց բացատրություններ դեռ չեմ գտնում: :think

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 16:28
Ի դեպ, նկատել եմ, որ ծամակալներն (ո՜նց չեմ սիրում էս բառը) էլ են գլխացավ առաջացնում, բայց բացատրություններ դեռ չեմ գտնում: :think
Ի՞նչ կա խորանալու, գլխի մաշկի մի փոքր լարվածությունն էլ հերիք է գլխացավի առաջացման համար…Էդպիսի գլխացավը կարելի է անցկացնել գլխի մերսումով կամ քթի վերևի մասում ակնաբների ոսկորի մերսումով…
:B

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 23:20
Գլխացավի դեմ շատ արդյունավետ միջոց է գազարը...

Lapterik
28.10.2006, 11:33
Գլխացավի դեմ շատ արդյունավետ միջոց է գազարը...
էտ չգիտեյի: Լավ երեխեք ջան ինչի եք տանջվում, մի հատ դեղ խմեք պրծեք ելի: :D :D
Բայց եթե գլուխը ցավում ա, հնարավոր ա, որ ճնշման խախտում կա, եթե ցածր ա շոկոլադը, եթե բարձր, ապա խմեք ջերմուկով թան կամ ել լիմոնով ջերմուկ, բայց առաջինը ավելի լավ ա օգնում: Գլուխը ցավում ա նաև սոված մնալուց:

StrangeLittleGirl
28.10.2006, 12:47
Գազարի մասին միանշնանակ չի կարելի ասել, ոչ էլ նույնիսկ դեղի:
Կա այսպես կոչված աբուզ (abuse) գլխացավ, որն առաջանում է գլխացավի դեղերը չարաշահելիս:
Լինում են գլխացավեր, որոնց պատճառն անհայտ է:
Կան այնպիսիք, որոնք բացարձակապես վտանգավոր չեն, անցողիկ բնույթ են կրում, բայց որոշներն էլ խոսում են լուրջ պաթոլոգիաների մասին: Դրա համար անհրաժեշտ է տարբերակել: Եթե կա տևական գլխացավ, պետք է անպայման դիմել բժշկի:

Գոռ Ջան - Հայ
28.10.2006, 16:36
ՏԱնել չեմ կարող ամեն տեսակ բժիշկների ու դեղերրր:[
Գլխացավը նախընտրում եմ անցկացնել բնական ճանապարհով, հատկապես հաճելի միջավյրում, հարազատ մարդկանց հետ զվարճանալով:)

Ու վերջիվերջո....չարժի նեղվել գլխացավից...եթե ցավում է, նշանակում է մի բան կա,դատարկ չի:D

StrangeLittleGirl
29.10.2006, 13:41
Գլխացավը նախընտրում եմ անցկացնել բնական ճանապարհով, հատկապես հաճելի միջավյրում, հարազատ մարդկանց հետ զվարճանալով
Ա՛յ, որ գլխացավդ հիպերտոնիկ հիվանդությունից լինի կամ ասենք ուղեղի տեղաշարժից կամ էլ նմանատիպ ուրիշ պատճառներից, հարազատ մարդիկ քեզ չեն բուժի հաստատ :P

Kita
29.10.2006, 14:20
ՏԱնել չեմ կարող ամեն տեսակ բժիշկների ու դեղերրր
Գլխացավը նախընտրում եմ անցկացնել բնական ճանապարհով, հատկապես հաճելի միջավյրում, հարազատ մարդկանց հետ զվարճանալով

ինձ մոտ չի անցնում...մի բան էլ ավելանում է.....քանի որ այդ լավ շրջապատներում հիմնականում ահավոր աղմուկ է....որից ավելի է գլուխս ցավում...մի բան էլ սկսում եմ նյարդայնանալ....