PDA

Դիտել ողջ տարբերակը : Երեխան և մտքերը...

Sunny Stream
11.02.2008, 14:21
Մտածեցի ու որոշեցի էսպիսի թեմա բացել...
Ի՞նչ եք մտածում երեխա տեսնելիս, նրա հետ խաղ անելիս...
Իմ մտքերը մեկը մեկից հեռուն են գնում, երբ նայում եմ էդ փոքրիկ գաղտնիքների աչքերին... Կյանք, Սեր (շատ ավելի մեծ ու լայն, քան մենք պատկերացնում ենք), Մահ (:( էնպես վատ եմ զգում, երբ նայում եմ փոքրիկի փայլող աչուկներին ու մտածում մահվան մասին...), Երջանկություն, Նպատակներ, Բնավորություն, որը դեռ պետք է շատ մշակվի... չգիտեմ, ամեն-ամեն բան մտքովս անցնում է... ու երևի ամենամեծ ու մաքուր մտքերը աշխարհում ծնվում են հենց երեխաների հետ շփումից... Երբ շոյում ես այդքան փխրուն ու անպաշտպան մարմինը, որ հետո կարող է աշխարհներ շրջել... երբ ձեռքումդ, գուցե, հանճարեղ գլուխ է... ու այն իսկապես քո ձեռքերում է....... իսկապե՞ս...
Ու ե՞րբ է կորում երեխան մարդու մեջ... որքան Մեծ են մարդիկ, ովքեր պահում են այդ երեխային իրենց հոգում...
Երեխան, մի տեսակ, ապտակ է...
...հիշեցում է, զգուշացում....
20925
....

Dayana
11.02.2008, 14:29
Երեխան, մի տեսակ, ապտակ է...
Ապտակ :8 դե հա եթե կորցնում ես քո մեջ ապրող երեխային, ապա նայելով երեխային, իսկապես ապտակ ես զգում ու դրանից նույնսիկ կարող է այտդ կարմրել, բայց եթե երեխան քո մեջ միշտ ապրում է դու ինքդ երեխա ես , դու ինքդ ես ապտակ հասցնում չարացած մարդկությանը :8 Ուզում եմ որ ոչ մեկը մեզանից երբեկ չկորցնի էն երեխային, որ ապրում է մեր մեջ :love

Sunny Stream
11.02.2008, 14:40
բայց եթե երեխան քո մեջ միշտ ապրում է դու ինքդ երեխա ես , դու ինքդ ես ապտակ հասցնում չարացած մարդկությանը :8 Ուզում եմ որ ոչ մեկը մեզանից երբեկ չկորցնի էն երեխային, որ ապրում է մեր մեջ :love
Հա... բայց երբեք չես կարող էնքան երեխա մնալ, որքան երեխան է... ինքը միշտ էլ ապտակելու տեղ ունի... այսինքն մենք միշտ էլ ապտակվելու տեղ ունենք... ու կկորեինք, եթե էդ ապտակը ընդհանրապես չլիներ...

Dayana
11.02.2008, 14:45
Հա... բայց երբեք չես կարող էնքան երեխա մնալ, որքան երեխան է... ինքը միշտ էլ ապտակելու տեղ ունի... այսինքն մենք միշտ էլ ապտակվելու տեղ ունենք... ու կկորեինք, եթե էդ ապտակը ընդհանրապես չլիներ...

:love Ուրեմն հիմա ապտակի կարիք ունեմ, որովհետև վախում եմ կորցնեմ իմ մեջ ապրող մանկիկին։
Ծիտիկն ասել է, որ Քաղաքացի՝ Սասունի մեջ այդ երեխան առավելագույնս պահպանված է :oy ուզում եմ ինքն էլ գրառում անի :oy

Monk
11.02.2008, 16:43
«Յիսուս, կանչելով մանուկներին իր մօտ, ասաց. «Թո'յլ տուէք այդ մանուկներին, որ ինձ մօտ գան, և մի' արգելէք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայութիւնը: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ Աստծու արքայութիւնը չընդունի ինչպէս մի մանուկ, այնտեղ չի մտնի»:

Ղուկաս 18.16-17

Sunny Stream
11.02.2008, 18:20

Բա որ ասում եմ...:oy ...
... Էհ, չմտանք... :cry2....

Monk
11.02.2008, 20:02
Մահ (:( էնպես վատ եմ զգում, երբ նայում եմ փոքրիկի փայլող աչուկներին ու մտածում մահվան մասին...),
....

Իսկ հնարավոր է նայել փոքրիկի փայլող աչուկներին ու մտածել մահվան մասին? Ախր այնտեղ նոր ծագող կյանքի առաջին շողերն են: :love

Cassiopeia
12.02.2008, 00:07
Երեխա… առավել ևս նորածին ու մինչև երկու տարեկան մանչուկ տեսնելիս սիրտս բերկրանքով է լցվում, քնքշանք ու անսպառ ջերմություն եմ զգում ու ինձ զգում եմ հզոր, անչափ հզոր, այնքան, որ կարող եմ պաշտպան դառնալ այդ անօգ էակին, որն ավելի պաշտպանված է իր հոգու անմեղությամբ, քան ցանկացած չափահաս ու խելահաս անձնավորություն: Մանուկի աչուկները… նրանք ունեն այնպիսի բառապաշար, որը ոչ մի աշխարհիկ լեզու չունի, նրանք ունեն այնքան երազանք ու կյանք, որը ոչ մի գրքում մարդկային բառերով չի կարող նկարագրվել:
Այդ փոքրիկ մարդանման էակներն ավելի մեծ ուժ կարող են տալ դիմացինին, քան…
Էհ, բառերը չեն հերիքում նկարագրելու երեխա-հոգի սերտ կապը:

Sunny Stream
12.02.2008, 01:28
Իսկ հնարավոր է նայել փոքրիկի փայլող աչուկներին ու մտածել մահվան մասին? Ախր այնտեղ նոր ծագող կյանքի առաջին շողերն են: :love
Հա, բայց հակառակ ասոցացիաներ էլ են լինում... այսինքն հիանում եմ նոր ծաղկող կյանքով, մեկ էլ շանթահարվում էն մտքից, որ այդ հրաշքն էլ վերջ կունենա... զզվելի բան է, բայց գրեթե միշտ ուղեկցում է ինձ... դե, ես էլ գլխիս եմ տալիս ու փորձում վանել էդ ահավոր միտքը... :cry

Հասուլյո
12.02.2008, 12:13
Մտածեցի ու որոշեցի էսպիսի թեմա բացել...
Ի՞նչ եք մտածում երեխա տեսնելիս, նրա հետ խաղ անելիս...

Թեման շատ լավն է, և ես կգրեմ բանաստեղծության տեսքով, թե ինչ էի մտածում, երբ ծնվեց իմ առաջնեկը, և երբ նրա հետ ես խաղում էի ու երբ նայում էի նրա սևուկ, խելացի աչքերին…

ԱԼԵՔՍԻՆ

Կյանքիս միակ հույսն ես դու,
Աչքիս միակ լույսն ես դու,
Բացվող օրվա արևն ես դու,
Եվ գիշերվա լուսնյակ ես դու:

Երբ նայում եմ քո աչքերին,
Սևուկ, սիրուն, այնքան փայլուն,
Երբ շարժում ես քո շուրթերը
Դուրս են գալիս քաղցր խոսքերը,
Թրթռում է սիրտս ուժգին,
Ուզում ե սեղմել քեզ իմ կրծքին…

Ես սիրում եմ քո հայացքը խելացի,
Քո ժպիտը անքան անկեղծ, սիրելի,
Շարժումները քո ձեռքերի ու ոտքերի,
Բաբախները քո «մեծ» սրտի:

Ես սիրում եմ քեզ իմ փոքրիկ,
Քեզ իմ քաղցր չնաշխարհիկ,
Քեզ իմ համով, անուշ բալիկ,
Քեզ իմ սրտի ուրախություն,
Քեզ իմ կյանքի հպարտություն,
Քեզ իմ անգին, իմ թանկագին::redhat

Նավաստի
12.02.2008, 13:32
Սիրեք Ձեր թոռներին, իրենք վրեժ կհանեն ձեր երեխաներից: :D

Sunny Stream
14.02.2008, 03:35
Այդ փոքրիկ մարդանման էակներն ավելի մեծ ուժ կարող են տալ դիմացինին, քան…

Իսկ դու կարծում ես` նրանք դեռ մարդ չե՞ն...
...Երևի Մարդը հենց նրանք են... Մարդը ստեղծվում է Տիրոջ պատկերով և նմանությամբ, իսկ հետո... երևի հենց մենք ենք լիքը ազդեցություններից ծռված-փոխված մարդանման էակները...
:(

*e}|{uka*
14.02.2008, 09:40
Բոլորիս մեջ էլ ապրում է փոքր մանկիկը , որ երբեմն զգացնել է տալիս իր գոյությունը : Նա դեռ ապրում է այն հեքիաթի մեջ որին դու ակամա լքել ես , մտնելով կյանքի նոր փուլ : Երբեք չեմ ուզենա կորցնեմ այդ մանկիկին ...:oy ,այն ինձ շատ է օգնում ապրել այս քառակուսի աշխարհում :Մեծ հաճույքով կվերապրեի իմ մանկությունը ապագա երեխաներիս հետ ... :oy
Երեխաները կյանքի ամենամեծ հրաշքն են , իսկ երեխա տեսնելիս լռիվ իջնում եմ մանկության գիրկը ՝:baby աշխարհին նայելով իրենց իսկ փայլուն աչուկներով ,ընկալելով այն ավելի պարզ , քան մեծերը , որոնք ամեն ինչ բարդացնում են :cry2

Sunny Stream
02.03.2008, 14:40
...էսօր ուրախ վազվզող, ճվճվացող, ծիծաղող բալիկները շատ ավելին էին ասում...
մտածում էի` մենակ թե չտեսնեն ինչ է կատարվում, մենակ թե էդ պատկերները չտպվեն հիշողության մեջ... դրանք չեն ջնջվում, էն էլ երեխայի ուղեղից...

... էսօր երեխաները արդեն չեն էլ ապտակում... էսօր խնդրում են...

Davo_O
02.03.2008, 20:26
Երեխան ամենադաժանը կարող է լինել.....որովհետև նա արտահայտվում է առանց մտացելու....

*e}|{uka*
14.05.2008, 22:26
Երեխան ամենադաժանը կարող է լինել.....որովհետև նա արտահայտվում է առանց մտացելու....

Հմմմմմմ.....միգուցե...:think
Բայց եկեք նայենք երեխային , դեռևս արժեքների , կարծիքների և այլ համեմատական ունակությունների դավաճանական թակարդները չքշված , սովորական երեխայի:
Նա դեռևս ոչինչի չի հասել , և անհայտ է , կհասնի արդյոք . նա դեռևս ոչ լավ է և ոչ վատ է , ոչ էլ ոչնչություն է և ոչ մեծություն , ոչ խելոք և ոչ էլ հիմար , ոչ ուժեղ է և ոչ էլ թույլ , նա ոչ մի տեսակի չէ և նա ամեն տեսակի է: Նա փոքր է՝ ի՞նչ անենք: Դրա փոխարեն նա ազատ է և անմիջական , որովհետև նա դեռ ոչ մի նշանի մասին չի կասկածում: Նրա համար բոլորը հավասար են, և նա հավասար է ամենքին: Ինքը չգիտակցելով այդ, նա իրեն անսահմանորեն բարձր է գնահատում , նա իր համար Տիեզերք է : Մանկական ճշմարտությունը աշխարհում անսահմանորեն մեծ է բոլոր նվաճումներից ու տաղանդներից , քանզի դա էլ հենց ինքը կյանքն է , և դա բոլորն են զգում : Միթե որևէ մեկը որևիցե պարամետրով կհամարձակվի չափել մանկական կյանքի արժեքականությունը ու դատապարտի երեխային այն բանի համար , որ նա չմտածված է խոսում կամ նեղանա վերջինից.... Երեխան կա և դա բավական է . նա լույս է , մենք էլ ենք եղել երեխաներ ... :erexa

Sunny Stream
14.05.2008, 23:44
Նրա համար բոլորը հավասար են, և նա հավասար է ամենքին: Ինքը չգիտակցելով այդ, նա իրեն անսահմանորեն բարձր է գնահատում , նա իր համար Տիեզերք է :
բայց արդյո՞ք երեխան որևէ բան չափում է հավասար-անհավասարով, տիեզերք-կետիկով... արդյո՞ք երեխան առհասարակ գնահատում-ծանրութեթև է անում... սրանք ավելի շատ «հռետորական» հարցեր են, որովհետև ոչ մեկս էլ երբեք չենք իմանա, իսկ եթե մի լավ բալիկ էլ մի օր էս հարցերին պատասխանի, ուրեմն ինքը բավական խելոք կլինի, որպեսզի սուտ պատասխանի :P

...մի պատմություն եմ լսել. Նապոլեոնը վերադառնում է հերթական շռնդալից պատերազմից, ճանապարհը կտրում է մի հղի կին. Նապոլեոնը ողջ զորքին հրամայում է կանգնել ու ճանապարհ տալ կնոջը… Կինը հեռանում է, Նապոլեոնին խնդրում են բացատրել իր արարքը, վերջինս պատասխանում է՝ գուցե նրանց առջևով ապագա Նապոլեոն կամ ավելի մեծ մեկն էր անցնում…

Ուզում եմ գրել նաև մի միտք, որի հետ ավելի քան համաձայն եմ. Միխայիլ Ռոմմի «Սովորական ֆաշիզմ» դոկումենտալ ֆիլմում է ասվում՝ երեխաները բոլորն էլ լավն են, կարևորն այն է, թե մենք ինչ դուրս կբերենք նրանցից... եթե ո՛չ ընտանիքում, ո՛չ շրջապատում երեխային այլ կերպ ապրելու ու ձևավորվելու հնարավորություն չթողնեն, նա կվերածվի տվյալ շրջանում տարածված ձևի մեջ զետեղված հերթական մարդուկի...

Դեկադա
16.05.2008, 16:11
Երեխան ամենադաժանը կարող է լինել.....որովհետև նա արտահայտվում է առանց մտացելու....

Հմմմմ.... Իսկ դա լավ չէ՞: Ինձ համար ավելի լավ է լսել երեխայի դաժան խոսքերը, որոնք թեկուզ « կմերկացնեն» ամբողջովին` ի ցույց դնելով այն իրականը, որը գոյություն ունի, քան թե լսել մեծերի շողոքորթությունները: Երեխաները այն միակներն են, որոնք չգիտեն թաքցնել զգացմունքները և հույզերը: Էտ երեխաներին մենք ենք սովորեցնում ամեն վատը:
Իսկ երեխայի տեսնելուց` մանավանդ աղջնակների// խոպոպիկներով, թմբլիկ տոտիկներով և չարաճճի աչուկներով// , մտածում եմ, որ աշխարհը միայն երեխաները կփրկեն... :)

Երկնային
19.05.2008, 00:49
ես թեմայում միշտ ուզում էի գրել, բայց խուսափում էի…

խոսքերով չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգում երեխա տեսնելիս… :love մենակ դեմքիս արտահայտությունը տեսնել ա պետք էդ պահին ու ամեն ինչ պարզ կլինի… խելագարության աստիճանի սիրում եմ, մոտս ուժեղ գրկելու ցանկություն ա առաջանում… ու պաչպչելու… :oy

ընդհանրապես մեր սերը փոխադարձ է, :love փոքրիկներն էլ ինձ են սիրում, ու միշտ ձգտում են դեպի ինձ… դե ես էլ… փոքրիկ երեխա եմ տեսնում`շուրջբոլորը մոռանում եմ, ամբողջությամբ նվիրվում եմ իրեն… թող խաղա…:P

իսկ մահի մասին պետք չէ մտածել… ախր պուճուրիկի աչուկները էնքան կյանք են իրենց մեջ պարունակում, որ մահի մասին մտքերին տեղ չի կարող լինել իր կողքին… :noti

երբեմն նայում ես փոքրիկի հայացքին ու հասկանում ես, որ այնքան շատ բան հիտի, ուղղակի ինքն էլ չգիտի, թե ոնց դա բացատրի կամ արտահայտի… բայց իրենք ամեն ինչ էլ հասկանում են, ամեն ինչ էլ գիտեն… :love

Monk
19.05.2008, 16:43
Այնքան հետաքրքիր է, երբ երեխաների հետ խաղալուց մեկ-մեկ գցում-բռնում են, որ ես էլ եմ երեխա, ուղղակի իրենցից անհամեմատ երկար եմ :D

Frigid-
20.05.2008, 14:18
Պատկերացնում եմ երեխայի մտքերը, երբ դեմը բոլորը կապիկություն են անում, ուծյու-պուտյու են անում, ինչա թե ինքը ժպտա... կամ էլ երբ փողոցում տեսնում են, վրա են տալիս ու սկսում պոնչոլիկ ու նուրբիկ թշերը քաշքշել ու պաչպչել: Խե~ղճս.... Երևի բոլոին գժի տեղա դնում ու անտակտ չգտնվելու համար զարմացած ժպիտա պարգևում...
Չէ,,, դեմ եմ!

Narinfinity
24.09.2008, 09:59
Մտածեցի ու որոշեցի էսպիսի թեմա բացել...
Ի՞նչ եք մտածում երեխա տեսնելիս, նրա հետ խաղ անելիս...
Իմ մտքերը մեկը մեկից հեռուն են գնում, երբ նայում եմ էդ փոքրիկ գաղտնիքների աչքերին... Կյանք, Սեր (շատ ավելի մեծ ու լայն, քան մենք պատկերացնում ենք), Մահ (:( էնպես վատ եմ զգում, երբ նայում եմ փոքրիկի փայլող աչուկներին ու մտածում մահվան մասին...), Երջանկություն, Նպատակներ, Բնավորություն, որը դեռ պետք է շատ մշակվի... չգիտեմ, ամեն-ամեն բան մտքովս անցնում է... ու երևի ամենամեծ ու մաքուր մտքերը աշխարհում ծնվում են հենց երեխաների հետ շփումից... Երբ շոյում ես այդքան փխրուն ու անպաշտպան մարմինը, որ հետո կարող է աշխարհներ շրջել... երբ ձեռքումդ, գուցե, հանճարեղ գլուխ է... ու այն իսկապես քո ձեռքերում է....... իսկապե՞ս...
Ու ե՞րբ է կորում երեխան մարդու մեջ... որքան Մեծ են մարդիկ, ովքեր պահում են այդ երեխային իրենց հոգում...
Երեխան, մի տեսակ, ապտակ է...
...հիշեցում է, զգուշացում....

Երեխան անմեղ մի էակ, ճանապարհի ակունքը, որ պիտի անցնվի,
Երեխան մարդու մեջ կորում է, երբ կորցնում ես կյանքում նպատակ, հոգի ու հույսեր,
Երեխան, այո զգուշացում է, որ կյանքում պիտի միշտ լինի նպատակ, հույս ու սեր, մղում այն բանի, որ պիտի ապրի, քանզի կյանքի հրաշալիքներից է մարդու ծնունդն ու ծաղկունքը,
:(

Ֆրեյա
24.09.2008, 10:30
բայց արդյո՞ք երեխան որևէ բան չափում է հավասար-անհավասարով, տիեզերք-կետիկով... արդյո՞ք երեխան առհասարակ գնահատում-ծանրութեթև է անում... սրանք ավելի շատ «հռետորական» հարցեր են, որովհետև ոչ մեկս էլ երբեք չենք իմանա, իսկ եթե մի լավ բալիկ էլ մի օր էս հարցերին պատասխանի, ուրեմն ինքը բավական խելոք կլինի, որպեսզի սուտ պատասխանի :P

Ինչպես չենք իմանա՞՞՞ Ես, օրինակ, հիշում եմ, թե ինչ եմ մտածել փոքր ժամանակ: Ու կարող եմ ասել, որ այդքան էլ շատ չեմ մտածել, շատ պրիմիտիվ մտածողություն եմ ունեցել, ավելի շատ բնազդաբար եմ շարժվել: Հետո, քիչ-քիչ սկսել են առաջանալ վերլուծություն անելու ունակություններ, հետո բազմագործոնային վերլուծություններ անելու ունակություններ, որի արդյունքում ես արդեն կարողանում էի մի բան անելուց առաջ հաշվի առնել բոլոր հնարավոր ելքերը և ազդեցությունները:
Իսկ փոքր տարիքում /նկատի ունեմ 2.5 տարեկանը, ես ինձ այդ տարիքից եմ հիշում/ հիշում եմ, ո ր ուղղակի հետևում էի աշխարհի ընթացքին, մտածում էի ինչ-որ բաների մասին, բայց դրանք ավելի շուտ քաոտիկ, չկարգավորված մտքեր էին:

Ֆրեյա
24.09.2008, 10:38
Հմմմմ.... Իսկ դա լավ չէ՞: Ինձ համար ավելի լավ է լսել երեխայի դաժան խոսքերը, որոնք թեկուզ « կմերկացնեն» ամբողջովին` ի ցույց դնելով այն իրականը, որը գոյություն ունի, քան թե լսել մեծերի շողոքորթությունները: Երեխաները այն միակներն են, որոնք չգիտեն թաքցնել զգացմունքները և հույզերը: Էտ երեխաներին մենք ենք սովորեցնում ամեն վատը:
Իսկ երեխայի տեսնելուց` մանավանդ աղջնակների// խոպոպիկներով, թմբլիկ տոտիկներով և չարաճճի աչուկներով// , մտածում եմ, որ աշխարհը միայն երեխաները կփրկեն... :)

Ոչ, լավ չէ, որովհետև երեխաների մեջ չկա մարդասիրություն, իսկ դաժանությունը հակասում է մարդասիրությանը:
Ինչ կարիք կա փողոցում հաշմանդամ տեսնելիս ծիծաղել, գոռալ, մատնացույց անել՞՞՞
Երեխաները կարող են դա անել որովհետև անմիջապես արտահայտում են մտքներին եկածը և կարող են դա անել ոչ թե հենց չարությունից, այլ հետաքրքրասիրությունից, նորի նկատմամբ զարմանք ապրելու հետևանքով:

Բայց մեծը հենց դրանով է տարբերվում երեխայից, որ հասկանում է, ինչու պետք չէ որոշ դեպքերում մարդու երեսին չասել այն, ինչ մտածում ես:
Նույն վերաբերում է դեպքերին, երբ օրինակ, մանկապարտեզում երեխաներից մեկը սուբյեկտիվորեն կարող է դուր չգալ մյուս երեխաներին և նրան ծեծեն, նեղացնեն, անհիմն թերություններ մատնացույց անեն /օրինակ, երեխան գեշ է, կամ գեր է, կամ տգեղ շոր է հագել/:

Մենք ամեն օր նույն այդ մարդկանցից կարող ենք տեսնել, արդեն մեծացած, բայց կարծում եմ կարիք չկա բացատրելու, թե ինչու ամեն վայրկյան մատնացույց չենք անում նյուս մարդկանց թերությունները:

ivy
24.09.2008, 11:43
Երեխաների մտքերը «մաքուր են», զուրկ պայմանականություններից։ Նրանց մտածողությունն ունի միայն իրեն բնորոշ տրամաբանությունը, իր օրենքները։ Երեխաները սովորաբար ասում են այն, ինչ մտածում ու զգում են՝ առանց որևէ շպարի։ Նրանց աշխարհում շատ գույներ կան, նրանք հավատում են այնպիսի բաների, որոնց խելացի մեծերը անվանում են հեքիաթային, անիրական։
Հետո երեխաներն էլ քիչ–քիչ մտնում են մեծերի աշխարհ՝ ուզած–չուզած ընդունելով «իրական խաղի օրենքների», և լավ սովորում իրենց տեսածը։ Ու հետզհետե սկսում ես նկատել, թե ոնց պստոն սուտ ասեց, ոնց նենգություն արեց... Հա, երեխաներն էլ են էդպիսի բաներ անում, ուղղակի չպետք է մոռանալ, որ թե առաջին սուտը, թե առաջին նենգությունը, նրանք մեծերից են տեսնում...

Narinfinity
25.09.2008, 12:08

Այո, երեխաները և մտքերը ունեն մաքրություն,
Նրանք շատ պարզ են, նուրբ ու քաղցրաձայն,
Նրանց նայելիս պատկերում ենք մենք,
Մի անփորձ աշխարհ, բարի ու մոլոր,
Քայլերն են նրանց ճիգ գործած, փոքրիկ,
Աչուկները պարզ, երկու աստղիկներ,
Տարածում են միշտ, անուշ շող-հուշեր,
Հիշում ենք մեզ էլ մանուկ հասակում...
Արդյոք ինչն է դեռ մեզ մոտ մնացել,
Հեքիաթ օրերից երազներ դարձել,
Կարոտն է ապրում միշտ մեր մտքերում,
Սիրում ենք փոքրիկ էակներ տեսնել, մայրական գրկում...;)

Դեկադա
26.09.2008, 22:46
Ոչ, լավ չէ, որովհետև երեխաների մեջ չկա մարդասիրություն, իսկ դաժանությունը հակասում է մարդասիրությանը:
Ինչ կարիք կա փողոցում հաշմանդամ տեսնելիս ծիծաղել, գոռալ, մատնացույց անել՞՞՞
Երեխաները կարող են դա անել որովհետև անմիջապես արտահայտում են մտքներին եկածը և կարող են դա անել ոչ թե հենց չարությունից, այլ հետաքրքրասիրությունից, նորի նկատմամբ զարմանք ապրելու հետևանքով

Համաձայն եմ հաճախակի հանդիպող երևույթ է, բայց համաձայնվեք, որ դա գալիս է նաև, թե ընտանիքի անդամները ինչպես են իրենք վերաբերվում նման երևույթներին// երեխան շատ արարքներ հենց ընդօրինակում է մեծերից, եթե նրան բացատրեն, որ ոչ-ոք ապահովագրված չի// նաև ինքը // համոզված եմ հաջորդ անգամ հաշմանդամ տեսնելիս նա ոչ թե մատնացույց կանի , այլ կարեկցանքով կնայի:

Նույն վերաբերում է դեպքերին, երբ օրինակ, մանկապարտեզում երեխաներից մեկը սուբյեկտիվորեն կարող է դուր չգալ մյուս երեխաներին և նրան ծեծեն, նեղացնեն, անհիմն թերություններ մատնացույց անեն /օրինակ, երեխան գեշ է, կամ գեր է, կամ տգեղ շոր է հագել/:

Ուզում եք ասել, որ մեր «ոսկի երիտասարդությանը» դուր ե՞ն գալիս իրենցից « ցածր»
կանգնածները:
Երեխան հենց դրա համար է երեխա, որ շատ բաներ չհասկանալով է անում