PDA

Դիտել ողջ տարբերակը : Էմի Ուայնհաուզ/Amy Winehouse



P.S.
11.02.2008, 13:09
Գրեմմի բացառիկ առաջատարը բրիտանուհի երգչուհի Էմի Ուայնհաուզն է։ Լսել եք արդյոք նրա Back to Black ձայնասկավառակը և ինչ կարծիքի եք։

Sunny Stream
11.02.2008, 13:17
Գրեմմի բացառիկ առաջատարը բրիտանուհի երգչուհի Էմի Ուայնհաուզն է։ Լսել եք արդյոք նրա Back to Black ձայնասկավառակը և ինչ կարծիքի եք։
Երեկ ՆորԱլիքով Back to Black երգի տեսահոլովակի վերջը տեսա... :) ... կարդացել էի նրա մասին Եթերում... ինչպես հասկանում եմ, էքսցենտրիկ, ամեն կերպ տարբերվել փորձող նորույթ է ;) թեև ոճը, որքանով հասցրեցի լսել, ինձ համար, մի քիչ շատ... "աղմկոտ" էր ;) Որ ավելի լավ նայեմ-լսեմ ու կարծիքս փոխվի, կգրեմ :)

P.S.
11.02.2008, 13:45
Երեկ ՆորԱլիքով Back to Black երգի տեսահոլովակի վերջը տեսա... :) ... կարդացել էի նրա մասին Եթերում... ինչպես հասկանում եմ, էքսցենտրիկ, ամեն կերպ տարբերվել փորձող նորույթ է ;) թեև ոճը, որքանով հասցրեցի լսել, ինձ համար, մի քիչ շատ... "աղմկոտ" էր ;) Որ ավելի լավ նայեմ-լսեմ ու կարծիքս փոխվի, կգրեմ :)

Love is a losing game
Rehab

հըլը էս երգերը լսի

Sunny Stream
11.02.2008, 13:58
Love is a losing game
Rehab

հըլը էս երգերը լսի
Որ ձեռքս ընկնեն, կլսեմ ;)

Kita
11.02.2008, 15:09
Շատ եմ հավանել և երգը և տեսահոլովակը, մատուցման ոճը նույնպես: Սիրում եմ, երբ մատուցում են իրենց ձևով:)

Հենո
29.07.2008, 00:22
Rehab
You Know I'm No Good
Back To Black
Love Is A Losing Game
Addicted

:hands

malaletka
29.07.2008, 19:50
մոտ 3 ամիս ա ինձ բառից բուն իմաստով տարել ա էս երգչուհին... և որպես երգչուհի, և որպես յուրահատուկ կերպար... լսում, լսում եմ ու չեմ կշտանում…
http://i516.photobucket.com/albums/u321/xFUCKit-/amy_winehouse-1.jpg

Ռուֆուս
10.08.2008, 21:41
Շատ յուրահատուկ ու զգացմունքային ձևով է երգում, բայց ահավոր գռեհիկ տեսք ունի ու թմրամոլ է...

Հույս ունեմ կկարողանա հաղթահարել կախվածությունը, ընդամենը 24 տարեկան է ու արդեն մի ոտքով գերեզմանում է.... :( Էմի ջան, մեղք ես, ջահել ջահել կգնաս, քո տաղանդը հավերժ կկորի.... :(

impression
10.08.2008, 23:12
Ես ունեմ Back to Black ալբոմը, որ ասեմ մի եսիմ ինչ ձևի դուրս գալիս է, սուտ կլինի, բայց յուրահատուկ բան կա մեջը, չգիտեմ, ձայնի էդ մետաղյա շեշտն ա, թե ինչ, բայց ինչ-որ առանձնահատուկ գրավչություն ունի ;)

Ֆելո
10.08.2008, 23:47
you know im no good երգն եմ սիրում:)
իսկ նա` ասում են, արդեն մեկուկես ոտքովա գերեզմանում:(

malaletka
30.08.2008, 17:38
ինքը ինձ տանում ա :love:love ու օրս օր չի լինի , եթե իրան չլսեմ, ու զարմանալի ա որ ամբողջ ալբոմն եմ լսելուց լսում, այլ ոչ թե մի կամ երկու երգը :)
իսկ լսել եք թե Arctic Monkeys-ը ոնց ա I'm not good-ը երգում՜՜՜ կարգին քավեռ են արել :hands

dotsent
10.09.2008, 14:55
Ի՞նչ ոճ ա երգում

Katka
10.09.2008, 15:21
Շատ եմ սիրում իրա երգերը, շատ լավն են, :hands
Ինքն էլ իրա գժություններով լավ PR ա անում:D

Ձայնալար
10.09.2008, 16:35
մոտ 3 ամիս ա ինձ բառից բուն իմաստով տարել ա էս երգչուհին... և որպես երգչուհի, և որպես յուրահատուկ կերպար... լսում, լսում եմ ու չեմ կշտանում…
http://i516.photobucket.com/albums/u321/xFUCKit-/amy_winehouse-1.jpg

Ռաբիզ հայ աղջկա դեմք ունի :love

:D

pilisopa-uhi
18.09.2008, 17:32
Նկատել եք ինչ <<ունիվերսալ >> ձայն ունի?գրեթե բոլոր երգերը միատեսակ, միալար ձայնովա երգում, բայց բոլոր էմոցիաները 100% ՛փոխանցումա... համենայն դեպս ինձ հաստատ::) Սիրում եմ իրա ձայնը,երգերի անկեղծությունը...Ի դեպ Էմին բոլորովին էլ նորույթ չի..ինքը բավականին վաղւցա սկսել ւ սկզբնական շրջանի երգերը ոչինչով չեն զիջում նորերին: Դեռ մի բան էլ ավել:hands...Համ էլ սկզբում շատ սեքսուալ աղջիկա եղել...ափսոս հիմա..:(

Ֆրեյա
18.09.2008, 21:19
Ուզեւմ Էմիին վերաբերվելու իմ տարբերակը ներկայացնեմ. ես լրիվ հարգում եմ նրա գործունեությունը, ինքնատիպ ձայն, արտասովոր, ոչ գլամուրային արաքին տեսք, նույնիսկ կոպիտ և "վատ" աղջկա կերպարով /մի քանի ամսում ամենից շատը ինքն է հայտնվել լուրերում, որևէ "չարաճճի" արարքի համար, նույնիսկ՝ հայտնվել ոստիկանությունում/, բայց միևնույն ժամանակ Էմի Վինհաուսը պատկանում է բարձրաճաշակ երաժշտների շարքին… Եթե ասեք, որ Վինհաուս եք լսում, ոչ ոք չի կարող մեղադրել ձեզ անճաշակության, կամ փոփ լսելու մեջ: Նա կարողացել է միաձուլել հին ու նորը՝ ջազը և ժամանակակից երաժշտությունը:

MetalFan
28.11.2008, 17:00
Ներկայւմս նա ջազզի լավագւյն վոկալիսներից է.ես գնահատւմ եմ նրա արվեստը.

Հարդ
15.06.2010, 12:16
Շատ եմ սիրում, մի տեսակ ահավոր հարազատություն եմ զգում իմ մտածածի ու իրա երգերի մեջ ու նաև իրա ոճն եմ մի ուրիշ տեսակ հարգում:
Չգիտեմ ոնց բացատրեմ... անկեղծություն կա մեջը, որն ինձ շատ հոգեհարազատ ա, ինձ թվում ա ինքն իրան չի սարքում, որ իր մասին խոսեն, ուղղակի լինում ա այն, ինչ կա: :love:love

Ռուֆուս
25.07.2011, 16:24
Հանգչես խաղաղությամբ, Էմի: Չնայած ես քեզ տենց էլ մինչև վերջ չսիրեցի, բայց լավն էիր :(

sharick
25.07.2011, 16:35
Շաաատ էի սիրում իրան ու իրա երգերը ... ինչից ա մահացել?:(

Ռուֆուս
25.07.2011, 17:05
Շաաատ էի սիրում իրան ու իրա երգերը ... ինչից ա մահացել?:(

Թմրամոլ ծխողը էլ ինչի՞ց պետք ա մահանար :8 Դեռ երեք տարի առաջ էին ասում, որ Էմին մի ոտով գերեզմանում ա:

Ariadna
25.07.2011, 18:46
Շատ յուրահատուկ ու զգացմունքային ձևով է երգում, բայց ահավոր գռեհիկ տեսք ունի ու թմրամոլ է...

Հույս ունեմ կկարողանա հաղթահարել կախվածությունը, ընդամենը 24 տարեկան է ու արդեն մի ոտքով գերեզմանում է.... :( Էմի ջան, մեղք ես, ջահել ջահել կգնաս, քո տաղանդը հավերժ կկորի.... :(

Հա, որ մի քիչ քիչ կռայիր ...:))

Sagittarius
25.07.2011, 19:04
«27 Ակումբ»՝ +1 :(

Ապե Ջան
25.07.2011, 19:10
Թերևս լավ երգեր ունեիր, բայց ինչ արած: :(
Ցավաքցում նրա ընտանիքին ու հարազատներին:

sharick
25.07.2011, 22:15
Թմրամոլ ծխողը էլ ինչի՞ց պետք ա մահանար :8 Դեռ երեք տարի առաջ էին ասում, որ Էմին մի ոտով գերեզմանում ա:

Մեղքս գալիս ա բայց....

Lionne_en_Chasse
25.07.2011, 23:01
Ահավոր շատ տխրեցի նրա մահվան լուրը լսելուց: Շատ եմ սիրում նրան ու էն ամենը ինչ նա անում էր երգարվեսստում.. ու դեռ ինչքան բան կարող էր անել: Սենց որ գնա էդ ասպարեզում կմնան միայն լպրծուն կենդանի հիշեցնող մլավողներ, որոնք թե երգից թե արվեստից շատ հեռու են ու հույսները միայն դրել են կամ իրենց գեղեցիկ կազմվացքի վրա, կամ էլ իրենց զզվելի մռութի վրա...
Իրականում թմրանյութի դեմ անզոր են թե հարուստները, թե առողջները, թե տաղանդները, թե խելացիները և թե անգամ ամենազորեղները:
Ափսոս...
Թող հանգչի խաղաղությամբ

Ապե Ջան
26.07.2011, 02:04
Ինչ արագա ինֆոն հայտվում վիկիում: (http://en.wikipedia.org/wiki/Amy_Winehouse) Իր մահվան մասին արդեն գրված ա:

Ռուֆուս
26.07.2011, 09:10
Ինչ արագա ինֆոն հայտվում վիկիում: (http://en.wikipedia.org/wiki/Amy_Winehouse) Իր մահվան մասին արդեն գրված ա:

Արագը ո՞րն ա, հենց մահվան օրը արդեն գրել էին:

Yellow Raven
26.07.2011, 22:41
Հանգչես խաղաղությամբ:)

Կարևորը, որ իր հետքը թողեց աշխարհում)))

Smokie
23.05.2013, 20:07
Amy Winehouse:love
https://encrypted-tbn2.gstatic.com/images?q=tbn:ANd9GcQ1froLbRnPyNCl9aNkrLTUXVkdFK2dEPm3pQVmsI65bkbxt84k
http://static.nme.com/images/gallery/20_AmyWinehousePA181111.jpg



Չնայած իր չափից դուրս ժամանակակից լինելուն, ես նրա երգերում հին օրերի շունչն եմ զգում, ռետրո երաժշտությունն եմ տեսնում՝ հին ու բարի:

Իր հետաքրքիր, խենթ կերպարը, յուրահատուկ ձայնը ու արտիստիզմը տրամադրություն են բարձրացնում,:roll էլ չեմ խոսում նեգր բեք վոկալիստների մասին:hands
Նա հաջողության գագաթնակետին հասավ «Back to Black» ալբոմի շնորհիվ:) (հատկապես «You Know I'm No Good» երգով):)




Այս համերգին Amy-ն իր բեմական թերություններով հանդերձ (շաղված վիճակը, որ ի հայտ էր բերում թմրանյութերի օգտագործման փաստը ու հանդիսատեսի հետ խոսելուց խոսքեր չգտնելը «ը-ը-ը») սիրելի էր ու հաճելի:


http://youtu.be/pFKxaCtg8CI

Smokie
23.05.2013, 20:16
Սա էլ համերգն ամբողջությամբ

http://youtu.be/kA2nzLYOGnU
Հա ի՞նչ անենք, որ հենց բեմ բարձրանալուց առաջ անվայելուչ բան ա անում:)) Դուք երգերը լսեք ու լավ երաժիշտներին նայեք:hands

Ուլուանա
23.05.2013, 21:58
Մոդերատորական. «Amy Winehouse/Էմի Վայնհաուս» նորաբաց թեման միացվել է արդեն գոյություն ունեցող համանուն թեմային։

Smokie
23.05.2013, 22:28
Մի տեսակ տխրեցնող ա էս երգը:soryy

We only said goodbye with words
I died a hundred times
You go back to her
And I go back to.....
Black.....

http://youtu.be/TJAfLE39ZZ8

Էս երգերն էլ եմ շատ սիրում

http://youtu.be/sZo8gUCt2hM

http://youtu.be/nMO5Ko_77Hk