PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի բան չբեմադրե՞նք



Guest
11.02.2008, 12:09
Նենց եմ ուզում դերասանություն անեմ:oy Թատրոնում մեծ հաջույքով կխաղայի, ափսոս, որ փող քիչ են տալիս, թե չե դերասան կդարնայի:

Իմ նման մարդ կա՞: Ինչ եք ասում, մի հատ բեմադրություն չկազմակերպե՞նք…

Ես կուզենայի «Պատվի համարում» խաղայի:

Sunny Stream
11.02.2008, 12:28
Նենց եմ ուզում դերասանություն անեմ:oy Թատրոնում մեծ հաջույքով կխաղայի, ափսոս, որ փող քիչ են տալիս, թե չե դերասան կդարնայի:

Իմ նման մարդ կա՞: Ինչ եք ասում, մի հատ բեմադրություն չկազմակերպե՞նք…

Ես կուզենայի «Պատվի համարում» խաղայի:
Վայ, ինչ լավ բան ես գրել ;)
Ես ինստ-ում արդեն 4-րդ կիսամյակն է հարկադրված Չեխով ու Գոգոլ եմ բեմադրում ու խաղում, թեև միշտ դժգոհում եմ ու ուզում Սարոյան բեմադրել :love Էս կիսամյակ որոշել եմ էլ խելոք-խելոք չլսել դասախոսին, կռիվ կտամ, որ էլ չստիպի Գոգոլին քրքրել :angry
Իսկ ընդհանրապես... Շատ ուրախ կլինեմ մասնակցել, եթե Ակումբում էդպիսի բան ձեռնարկվի ;)
"Պատվի համարը"...:think ...Ճիշտն ասած, էնքան էլ չեմ սիրում... Կարդացել ե՞ք Հենրիկ Իբսենի "Դոքտոր Սթոքման կամ Ժողովրդի թշնամին" ու "Նոռա կամ Տիկնիկների տունը" պիեսները... այ դրանք շատ սիրում եմ. համ հնացած չեն, համ էլ շատ լուրջ են ;) Շատ եմ սիրում Սարոյանի պիեսները, "Տարեկանի արտում"-ը, "Քո կյանքի ժամերը"... շատ լավն են :love ... ուրիշ... էս 20-րդ դարի աբսուրդ դրամատուրգիան էլ, շատ հետաքրքիր է, կարելի է կայֆ էսպերիմենտալ բան դուրս բերել, բայց նաև պետք է վրան լիքը գլուխ ջարդել, որ չսխալվել :8 ... Օրինակ Սեմյուել Բեքեթի "Գոդոյին սպասելիս"-ը կամ, "Ոչինչ չի մնա"-ին ի պատասխան` Ջոն Օսբորնի "Ետ նայրի զայրացած"-ը ;)... Հեշտությամբ կարելի է նաև պատմվածքներ բեմադրել` 1-2 բան փոխելով, հանելով, ավելացնելով...
Հայկականներից... Իմ կարծիքով, կարելի է հետաքրքրվել Աղասի Այվազյանի, Զեյթունցյանի գործերով... հներից "Հին Աստվածներն" եմ շատ սիրում (մանավանդ աղջկա կերպարը :oy :P )... Որ էլի բան հիշեմ, կգրեմ, իսկ դուք գցեք-բռնեք, թե ինչ ենք ընտրում... Ի՞նչ ոճի, տեղավորության, գործող անձանց քանակի...

Նավաստի
11.02.2008, 12:40
Իսկ ինձ միշտ դուր ա եկել թատրոնի կուլիսիների ետևում անցնող կյանքը: Եկեէ կազմակերպենք ու անենք: Ամենակարևորը հիմա ուժեղ համախոհների բանակ հավաքելն է:

Մի խոսքով իմ անվան կողքը ծիտիկ(птичка) դրեք :B

Sunny Stream
11.02.2008, 12:56
Էս էլ Նավաստիի "խադր" ;)
20901
Միացեեեք :B

Հ.Գ. Չէ', մի ասոցացրեք ընտրությունների հետ :nono :D

Dayana
11.02.2008, 13:04
Ձնծաղիկ ջան Սարոյանը մի քիչ դժվար կլինի :oy բայց ես էլ կմասնակցեի ուղղակի տաղանդ չունեմ :esim

Sunny Stream
11.02.2008, 13:14
Ձնծաղիկ ջան Սարոյանը մի քիչ դժվար կլինի :oy
:( Դասախոսս էլ ա էդ ասում, իսկ ես էդպես չեմ կարծում... համ էլ որ նայես ֆորումի անդամների գրառումներին, մեծ մասը դեպրեսված, տխուր, լավ բանի սպասող մարդիկ են :D իսկ Սարոյանը հիմնականում էդ է... ոնց կուզեք...

բայց ես էլ կմասնակցեի ուղղակի տաղանդ չունեմ :esim
էսպիսի բան ոչ մեկ չգրի!!! :diablo կծեծեմ :P
թե չէ ինչ-որ մեկը տաղանդի մեջ լողում է, հա՞... կարևորը գժությունն է, էդ էլ ակումբցիներից անպակաս է :tease
20909
;)

Dayana
11.02.2008, 13:18
:( Դասախոսս էլ ա էդ ասում, իսկ ես էդպես չեմ կարծում... համ էլ որ նայես ֆորումի անդամների գրառումներին, մեծ մասը դեպրեսված, տխուր, լավ բանի սպասող մարդիկ են :D իսկ Սարոյանը հիմնականում էդ է... ոնց կուզեք...

էսպիսի բան ոչ մեկ չգրի!!! :diablo կծեծեմ :P
թե չէ ինչ-որ մեկը տաղանդի մեջ լողում է, հա՞... կարևորը գժությունն է, էդ էլ ակումբցիներից անպակաս է :tease
20909
;)

Հա դե Սարոյանը իսկապես միշտ ավարտվում է չավարտվելով, լավին սպասելով :) Էս ինչ ասեցի, էլի խառնվեց մտքերս, բայց դուք ինձ կհասկանաք ;)

Հ.Գ. Ես ռեժիսոր-ի ասիստենտ լինեմ էլի :oy

Sunny Stream
11.02.2008, 13:27
Հ.Գ. Ես ռեժիսոր-ի ասիստենտ լինեմ էլի :oy

Ես խիստ կասկածում եմ, որ ռեժիսոր կլինի :D Ակումբում էդ կվերածվի խմբակային բուռն ստեղծագործական աշխատանքի ;) Ամեն մեկն էլ իր հերթին մի հետաքրքիր բան կմտածի, արդյունքում էլ մի շատ հետաքրքիր բան կծնվի :ok

Արշակ
11.02.2008, 13:29
Լավ առաջարկ է, հետաքրքիր կլինի։:)
Դպրոցական ցածր դասարաններում մի քանի ներկայացումներում խաղացել եմ, ասում էին շատ լավ էի խաղում։ Ուսուցիչները մինչև հիմա հիշում են իմ խաղը։:B
Բայց հիմա դժվար թե կարողանամ ամաչկոտությունս հաղթահարել։ :oy
Մի խոսքով, չգիտեմ կմասնակցեմ, թե՝ չէ, բայց ամեն դեպքում լավ գաղափար է, արժի իրականացնել։:ok

Ձայնալար
11.02.2008, 13:36
Մանկությանս երազանքն է :love Անպայման կմասնակցեմ, Ձնծաղիկ ջան էն պտիչկայի պահերը նայի ինչ ես անում :D Կարծում եմ լավ կլինի միքիչ ստանդարտներից դուրս մի բան բեմադրենք: Դե ասենք են բաներից չէ որ 4-րդ դասարանում դասարանով թատրոն են գնում նայում են: Միքիչ չդասականոտ էլի:

Sunny Stream
11.02.2008, 13:43
Մանկությանս երազանքն է :love Անպայման կմասնակցեմ, Ձնծաղիկ ջան էն պտիչկայի պահերը նայի ինչ ես անում :D
Հատուկ քո համար ֆորմատը փոխում եմ ;) :D
20913


Կարծում եմ լավ կլինի միքիչ ստանդարտներից դուրս մի բան բեմադրենք: Դե ասենք են բաներից չէ որ 4-րդ դասարանում դասարանով թատրոն են գնում նայում են: Միքիչ չդասականոտ էլի:
Հա, լրիվ համաձայն եմ...
Մի բան հիշեցի... ֆրանսիական պարային բեմադրություն է, որի տեսագորությունը էստեղ 2 անգամ տեսել եմ... էնքան հետաքրքիր բան են արել. պարողները դասականի տակ ժամանակակից են պարում, ու դա արվում է շատ հետաքրքիր, սահուն կերպով, շատ ճկուն ու վարպետորեն... ԲԱՅՑ, հետաքրքիր որն է. պարբերաբար ետին պատի ամբողջ մակերեսով պատկերներ էին պրոյեկտվում, որոնց մեջ նույն պարողներն էին նույն շորերով... Էնքան հավես տեսողական խաբկանքների, էֆեկտների էին հասել` բեմում նույն մարդն ու պատին պրոյեկտված... նրանք համաչափ քայլում են, իրար վրա բարձրանում, կամ բեմում պարողը փորձում է խուսափել "իր վրայով քայլող" պրոյեկտված փղից... շատ հետաքրքիր ու (լավ իմաստով) փախած բան էր... այ էդպիսի մի բան է պետք գտնել ;)

Հ.Գ. Արշակ, լավ մտածիր...;) ... առանց քեզ ո՞նց կլինի, է՞...

Վարպետ
11.02.2008, 13:43
Օ... ինձ էլ վերցերք:) Հետաքրքիր իդեա ա երկունքի մեջ;)

Նավաստի
11.02.2008, 13:48
Ինչպես տեսնում ենք ահագին մարդ արդեն էնտուզիազմով լի է: Եկեք կակզմոկմիտե ստեղծենք ու լուրջ "Կպնենք" այդ մտահաղացմանը:

Եկեք բոլորս պատասխանենք հետևյալ հարցերին:

Ու՞մ էք տեսնում որպես ծրագրի կոորդինատոր
Ի՞նչ կուզենաիք բեմադրվեր


Եթե կան այլ հուզող հարցեր, որոնք ես տվյալ պահին չնշեցի, նշեք: :):8

Malu
11.02.2008, 13:51
Դպրոցում ես էլ էի գրեթե բոլոր միջոցառումներին ու ներկայացումներին մասնակցում, ու այնքան լավ, որ որոշել էի թատերական ինստիտուտ ընդունվել, բայց…
Է՜հ, հայ բեմը կորցրեց մի մեծ դերասանի ի դեմս ինձ :P
Իսկ ո՞վ է լինելու ներկայացման հանդիսատեսը և որտե՞ղ եք մտադիր բեմականացնել:

Sunny Stream
11.02.2008, 13:55
20921


Ու՞մ էք տեսնում որպես ծրագրի կոորդինատոր
Ի՞նչ կուզենաիք բեմադրվեր

Հստակ պատասխանել չեմ կարող, բայց մասնագիտական հարցերով կփորձեմ օգնել ;) դե, ոչ մասնագիտականներով էլ, եթե տեղ թողնեն :D

Դպրոցում ես էլ էի գրեթե բոլոր միջոցառումներին ու ներկայացումներին մասնակցում, ու այնքան լավ, որ որոշել էի թատերական ինստիտուտ ընդունվել, բայց…
Հեչ դարդ չանես :B ... տաղանդները թատերականում էլ են կորում, եթե գոռգոռալով իրենցն առաջ չեն տանում կամ չեն ընկնում հրաշք-մասնագետների մոտ...

Guest
11.02.2008, 14:47
Իսկ ո՞վ է լինելու ներկայացման հանդիսատեսը և որտե՞ղ եք մտադիր բեմականացնել:

Մտածում եմ հիմա մի քիչ պարապենք-մարապենք, իսկ հետագայում սունդուկյանի հետևի այգում, էն կլորակի մեջ բեմադրություններ պատրաստել…
Մարդիկ թող հավաքվեն:hands Ես հանդիսատեսներ էլ եմ ուզում: :love

Guest
11.02.2008, 15:55
Ու՞մ էք տեսնում որպես ծրագրի կոորդինատոր
Ի՞նչ կուզենաիք բեմադրվեր


Կոորդինատոր թող Ձնծաղիկը լինի :)

Իսկ իմ համար կարող եմ ասել, որ ես կխաղամ ցանկացած կռիսի կամ վատ մարդու դեր:}

Աբելյան
11.02.2008, 16:18
ես էլ Մեսրոպ Մաշտոց կլնեմ :D
փոքր վախտ մի անգամ եղել եմ :D

Սերխիո
11.02.2008, 16:22
եկեք Սոֆոկլիեսից բեմադրենք:think <<Բաքոսուհները>>

Կասիոպեա , ինչ ասեցիր ?

Sunny Stream
11.02.2008, 18:23
Կոորդինատոր թող Ձնծաղիկը լինի :)


Չէ, ազատեք ինձ էդ պատասխանատվությունից ;) կներեք, զբաղված եմ, բայց խոստանում եմ միշտ, եթե ոչ ֆիզիկապես, ապա` մտովի գործի մեջ լինել :ok


եկեք Սոֆոկլիեսից բեմադրենք :think <<Բաքոսուհները>>
Սոֆոկլեսից Անտիգոնեն ու Էդիպն եմ կարդացել... բայց դե պատկերացնում եմ, թե Բաքոսուհիները ինչ կլինեն, եթե կա էդպիսի պիես (ուղղակի ոչ մի անգամ եչմ լսել...)... էդ Արշակ Բ-ի բեմադրած Բաքոսուհիներն ե՞ն... :think

Կարող ենք բոլորի սիրելի "Փոքրիկ իշխանը" բեմադրել ;) Ես մի անգամ խաղացել եմ... գառնուկի դերը :D (առաջին դերս էր... :oy)

Սերխիո
12.02.2008, 00:37
էդ Արշակ Բ-ի բեմադրած Բաքոսուհիներն ե՞ն... :think


կարծեմ Արտավազդ -II ի բեմադրածն ա:think

Cassiopeia
12.02.2008, 00:39
կարծեմ Արտավազդ -II ի բեմադրածն ա:think

Ճիշտ ես, Արտավազդ 2-ի ստեղծագործությունն է:
Ի դեպ, կհամաձայնեմ դիտել "Փոքրիկ Իշխանը", եթե Փոքրիկ Իշխանի դերում լինի… ակումբի իշխանը:love

Sunny Stream
12.02.2008, 01:26
Ճիշտ ես, Արտավազդ 2-ի ստեղծագործությունն է:

:fool Պազոռ նա մայու գոլովու... :8

Կարծում եմ, որ Փոքրիկ իշխանի բոլոր կերպարներին էլ հնարավոր է գտնել Ակումբում... բայց դա թողնում եմ, որ անդամներին ավելի լավ ճանաչողներն անեն ;)

Dayana
12.02.2008, 12:58
:fool Պազոռ նա մայու գոլովու... :8

Կարծում եմ, որ Փոքրիկ իշխանի բոլոր կերպարներին էլ հնարավոր է գտնել Ակումբում... բայց դա թողնում եմ, որ անդամներին ավելի լավ ճանաչողներն անեն ;)

Քաղաքացի ՝Սասունը :oy

Հ.Գ. Սասուն ինչի իես գրառու անում :(

քաղաքացի
12.02.2008, 13:08
Քաղաքացի ՝Սասունը :oy

Հ.Գ. Սասուն ինչի իես գրառու անում :(
Ես փոքր ժամանակ «Փոքրիկ Իշխանը» բեմադրել եմ ու հենց Իշխանի դերն եմ ունեցել :oy
Հ.Գ. Բեմադրումը ֆրանսերեն էր:

Dayana
12.02.2008, 13:28
Ես փոքր ժամանակ «Փոքրիկ Իշխանը» բեմադրել եմ ու հենց Իշխանի դերն եմ ունեցել :oy
Հ.Գ. Բեմադրումը ֆրանսերեն էր:

Տենց էլ գիտեի ;) Փոքրիկ իշխանը որոշված է ;)
մի բան էլ ասեմ՞ էն լապտերավառը կարող է Լապտերիկը լինել, մնում է համաձայնվի :oy

Նավաստի
12.02.2008, 13:49
Տենց էլ գիտեի ;) Փոքրիկ իշխանը որոշված է ;)
մի բան էլ ասեմ՞ էն լապտերավառը կարող է Լապտերիկը լինել, մնում է համաձայնվի :oy

Լավ միտք էր գիտես: Ասենք Լապտերավառ-Լապտերիկ:

Հ.Գ. Ապագա մասնակիցներ փոձեք վերը նշված բառակապակցությունը 5 անգամ իրար հետևից ասեք: Լավ լեզվի վարժանք է: ;) Թատրոնում վարժանքները անհրաժեշը են:

քաղաքացի
12.02.2008, 14:03
Տենց էլ գիտեի ;) Փոքրիկ իշխանը որոշված է ;)
մի բան էլ ասեմ՞ էն լապտերավառը կարող է Լապտերիկը լինել, մնում է համաձայնվի :oy

Բայց ես համաձայն չեմ:oy

Ձայնալար
12.02.2008, 14:06
Տենց էլ գիտեի ;) Փոքրիկ իշխանը որոշված է ;)
մի բան էլ ասեմ՞ էն լապտերավառը կարող է Լապտերիկը լինել, մնում է համաձայնվի :oy

Չէ լապտերը թող լապտերի դերում լինի, իսկ լապտերավառ ուրիշը կլինի ու ես գիտեմ թե ով :D

Նավաստի
12.02.2008, 14:08
Չէ լապտերը թող լապտերի դերում լինի, իսկ լապտերավառ ուրիշը կլինի ու ես գիտեմ թե ով :D

ԷԷԷԷ մեռա ես էտ "Լապտերավառին" խելք սովորեցնելով:

Մի գուցե՞ իրար հետ էտ ուղղությամբ աշխատենք: :B

Guest
13.02.2008, 10:12
Ես «փոքրիկ իշխանում» ինձ դեր չեմ գտնում :(

Sunny Stream
14.02.2008, 03:09
Ես «փոքրիկ իշխանում» ինձ դեր չեմ գտնում :(
թագավորը եղիր ;)

Ափսոս քչերն են էստեղ մտնում, որ իմանանք` համաձայն են, թե չէ...
օրինակ Ալիզին վարդի կամ աղվեսի դերում եմ պատկերացնում... Ուլուանան էստեղ լիներ, իմաստուն օձը խաղար ;) համ էլ, ըստ ցանկության, կարելի է, "թեմայի մեջ մնալով', մի քանի բան ավելացնել... էստեղ հաստատ կան մարդիկ, որ էնքան վարպետությամբ կսինթեզեն նոր կերպարներին, որ չի էլ նկատվի, մարդիկ էլ գլուխները կքորեն` փորձելով գրքից հիշել նրանց :)

helium
14.02.2008, 14:11
Ինչ լավ միտք է, միշտ երազել եմ ներկայացման մեջ խաղալ...միայն թե...Փոքրիկ Իշխանը չեմ կարդացել:(

Guest
15.02.2008, 16:44
Արդեն պայմանավորվեցինք հա կարծես, առաջին բեմադրությունը կլինի «Փոքրիկ իշխանը»: Հա՞…