Դիտել ողջ տարբերակը : Կատալոգիզատոր
Ես ունեմ մոտավորապես 2700-2800 էլ. գիրք:
Եվ երբ մի բան է պետք լինում գտնել, որոնումներս տևում են ժամեր:
Ինձ պետք է մի ծրագիր, որը համակարգված ձևով (ըստ կատեգորիաների, անվանումների, չափի և այլն) ցույց կտա այդ ֆայլերը և կկարողանամ իմ սեփական մեկնաբանությունները գրեմ այդ ֆայլերին:
Եթե ծանոթ եք այդպիսի ծրագրի խնդրում եմ լինկը տաք:
Շնորհակալություն
Կարող եք տվյալների բազա ստեղծել։ Օրինակ՝ Microsoft Office Access ծրագրով։
Ինձ պետք է, որ այդ ծրագիրը, որոշակի պայմաններ տալուց հետո, ավտոմատ գտնի այդ ֆայլերը և ավելացնի բազայի մեջ:
Թե չէ 2800 հատ ֆայլ (իրենց մեկնաբանություններով ու բնութագրություններով) ձեռքով բազայի մեջ լցնելը իմ կարծիքով մազոխիզմ է:) :
Դե գրքի թեման միևնույն է երևի «ձերքով» պիտի դնես. հո ծրագիրը չի՞ կարող ինքնուրույն որոշել, թե որ բնագավառին է վերաբերում գիրքը։ Գրքերի ու հեղինակների անուններն էլ սովորաբար ֆայլերի մեծ մասում նորմալ լրացրած չի լինում, որպեսզի ծրագիրը դրանք ուղղակի կարդա ֆայլից։ Այնպես որ, դրանք էլ երևի ստիպված ես ինքնուրույն լրացնել:(։
Դե ֆայլի չափը վերցնելը կարելի է ծրագրով անել։
Մի խոսքով, չգիտեմ, գուցե կան ծրագրեր, որոնք ինչ-որ չափով հեշտացնում են այդ աշխատանքը, բայց ուզում եմ ասել, որ վերը նշվածն այնուամենայնիվ երևի ստիպված ես ինքնուրույն անել։
Գտա ժողովուրդ
Մի հատ ծրագիր ունեմ WhereIsIt, շատ վաղուց եմ օգտագործում դիսկերիս համար կատալոգ եմ սարքում էդ ծրագրով:
Չէի նկատել որ նաև հարդ դիսկերն ել ա սկան անում ու կատալոգ սարքում:
Խորհուրդ եմ տալիս բոլորին շատ լավ ծրագիր ա
Ես ունեմ մոտավորապես 2700-2800 էլ. գիրք:
Եվ երբ մի բան է պետք լինում գտնել, որոնումներս տևում են ժամեր:
Ինձ պետք է մի ծրագիր, որը համակարգված ձևով (ըստ կատեգորիաների, անվանումների, չափի և այլն) ցույց կտա այդ ֆայլերը և կկարողանամ իմ սեփական մեկնաբանությունները գրեմ այդ ֆայլերին:
Եթե ծանոթ եք այդպիսի ծրագրի խնդրում եմ լինկը տաք:
Շնորհակալություն
Օրինակ Easy Autorun Maker-ով համ ցուցակ կարաս սարքես, որ արագ լինի գտնելու պրոցեսը, համ էլ էդ ցուցակից կկարողանաս բացել անհրաժեշտ ֆայլը