PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստեղծափորձողի լաբորատորիա



Էջեր : [1] 2 3

impression
11.02.2008, 09:07
Բարի գալուստ :)

Դուք գտնվում եք փորձարարական լաբորատորիայում:
Խնդրվում է ձեռք չտալ կախարդական սրվակներին ու միստիկ բանաձևերին.... ;)

Եվ այսպես, առաջին փորձը



ՍԻՐՈ ՓՇՐԱՆՔՆԵՐ


Խենթանում են այսպե՞ս,
Գնդակն ի՞նչ կապ ունի
Մեզ հետ, լռության հետ
Եվ մեր անջատման հետ….

(Պ. Սևակ)



Տանջում ենք իրար
Սիրո պատճառով,
Այն սիրո, որը չպիտի լիներ,
Քանի որ կամ ես,
Սակայն չկաս դու,
Իսկ որտեղ դու կաս,
Ես չկամ երբեք….


Պայթում է սերը փուչիկի նման,
Պղպջակի պես,
Բայց ավիրում է երկուսիս հոգին,
Սիրո փշրված
Մասունքներն ենք մենք
Հավաքում գաղտնի
Ու թաքուն պահում,
Քանզի չկա սեր,
Այն պայթեց, ինչպես
Ամռան անձրևի
Առաջին խոշոր կաթիլն է
Պայթում
Փոշոտ տանիքին….


Ու չի կարելի սիրո հետ կապված
Ինչ-որ բան ասել,
Քանզի չկա սեր`
“ես սիրում եմ քեզ”
“չէ’, սխալ էր դա”
“շատ եմ կարոտում”
“այդ մեկն էլ ճիշտ չէր”
“ես քեզ կսպասեմ…”
“սպասիր, հետո± ինչ…”


Մուրացկանի պես
Հավաքում ենք մենք
Սիրո ծվեններ,
Քանզի չկա սեր…
Կամ գուցե այն կա՞
Ու մի տեղ նստած
Ծիծաղու՞մ է նա`
Մեր հիմար խաղին
Վկա լինելով….


Փշրանքներ սիրո,
Որ հավաքում եմ
Զգույշ, ու ուշադիր
Ստուգում, թե արդյոք
Փշրանքն այդ չունի՞
Ինչ-որ սուր կողմեր,
Ու թե դրանք կան,
Տաշում եմ դրանք,
Բթացնում, մինչև
Փշրանքը դառնա
Մի կլոր բջիջ,
Որ սուր կողմերը
Ցավ չպատճառեն,
Որ… գուցե չզգաս,
Ինչպես եմ ես մեր
Փշրված սիրո
Կտորտանքները
Հավաքում նորից ու…
Նվիրում քեզ:

impression
12.02.2008, 09:42
Երջանկության վարկած...

Ահա և ես` ծխախոտը սեղմած ատամներիս արանքում, մի աչքս ծխից կկոցած, հենց նոր եմ վեր կացել անկողնուց, որը քո բույրով էր փաթաթել ինձ, նարնջի հյութով բաժակը դրված է գետնին` կողքս, կիսաջարդ լապտոպից գալիս է Կեիկո Մատցուիի դաշնամուրի ձայնը` կամաց, հանդարտ, լրիվ համահունչ պատուհանից դուրս դանդաղ լողացող մուգ ամպերին, անձրևին, որին սպասում ենք, ու մեր հանդարտ տրամադրությանը, որը միշտ ունենում ենք` անշտապ, բայց խելառ սեքսից հետո....
Ահա և դու` մաքրության մասին քո բոլոր պատկերացումները մոռացած, երջանիկ շրջում ես իմ բնակարանում, ուր փոշին հավաքվում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն, հերթով թողնում ես մատնահետքերդ իմ բոլոր իրերին` գրքերիս, որոնք ամենուր են` սեղանին, հատակին, պատուհանի գոգին, անկողնում, անհամար դիսկերիս, որոնք հերթով վերցնում ես լսելու, շորերիս, ինձ....
Ահա երկուսս` սպասում ենք անձրևին, հուսով, որ այն շատ չի ուշանա, ու դու "ստիպված" մի քիչ էլ կմնաս ինձ մոտ, մինչև այն կտրվի.... ես նստել եմ գետնին, ծալապատիկ, ծխախոտը ատամներիս արանքում սեղմած, խելացի ակնոցս ու բոլոր խելացի մտքերս թողած ինչ-որ տեղ, ու նայում քեզ, որ նստել ես պատուհանի գոգին, ծխում ես, ծուխը փչում վեր, ուսիդ վրայով նայում ինձ, հետո ամպերին` երանի անձրևի...
Այդ պահին երկուսս էլ գիտակցում ենք, որ երջանկությունը հենց այս է, որ կա.... ու ժպտում ենք լուռ ու երջանիկ:

impression
13.02.2008, 09:18
Դու ինձ երջանկացնում ես,
Ու ես բուժվում եմ
Մենակությունից…
Ամեն անգամ պնդում ես,
Որ դու գոյություն ունես
Միայն իմ գլխում,
Որ քեզ ստեղծել եմ
Հեքիաթի նման, պատմվածքի
Պես…
Ու ծիծաղում ես
Քո այն ծիծաղով, որից ակամա
Ես էլ եմ ժպտում…
Երջանկացնում ես, ու նաև բուժում
Մենակությունից…

Գալաթեա
13.02.2008, 12:49
Լիլ, ապրես :)
Առաջին չափածոն, երեկ ասացի, ոնց որ ես գրած լինեմ :) Մտքերս ես կարդացել: Քո գրելու մեջ ինձ ամենաշատը դա է դուր գալիս: Որ դու քեզ ես գրում, բայց ստացվումա, որ մենակ քեզ չես գրել:
Արձակդ ուղղակի զանաթափա անում անկեղծությամբ: Շատ կրքոտա ու շատ մաքուր միեւնույն ժամանակ:
Երրորդը նոր կարդացի: Ժպտում եմ :)

Ծով
18.02.2008, 11:47
Լավն են...
Վաղուց երկար չափածո չէի կարդացել:D, բայց շատ կարճ տևեց...
Գլխավորը. ուներ սկիզբ ու վերջ ու մի տեսակ նյարդային համակարգում իրարանցում զգացի:)
Երկրորդը տպավորիչ էր...
Երրորդն ամենաշատը հավանեցի, նախ մենակությունից ազատվելու պատճառով...;)

impression
02.04.2008, 22:24
ՖՈԲԻԱ

Իմ սենյակում հիմա ժխոր է…
Գլուխս եմ դատարկում…
Բոլոր վախերս ու հեքիաթներս
Աչքիս առաջ են դարսվում…
Ինչ-որ տեղ, ներսում թաքնվել է մի համառ կարոտ
Ու ես չեմ կարողանում նրան է դուրս բերել.
Խորամանկի մեկն է, դրան խաբել չի լինի…
Բոլոր մանկության հուշերս փռել եմ չորանալու,
Բոլոր վախերս հիշել եմ մեկ առ մեկ ու
Հերթով անկյուն կանգնեցրել, պարոն Ֆրեյդ:
Հիմա միգուցե մի քիչ մարիխուանա…
Ուսերիս ցավն էլ կթողնի…
Աչքերս էլի կայտուցվեն, ու բոլորը հերթով
Անմարդկային, անասնական կարեկցանքով կհարցնեն`
Լա՞ց ես եղել
Սոցիոֆոբ եմ ես, ավելի շուտ` սոցիոֆոբիկ
Արի, դե արի, քեզ վնաս չեմ տա… ահա, վերջիններից մեկն էր,
Դուրս եկավ մի կերպ
Ու վախվորած կանգնել է մեղավոր`
Հեռախոսավախս է… Սա էլ նոր էր մեջս բույն դրել.
Հեռախոսի ձայնից սկսում էր սիրտս ծակել…
Մնաց կարոտը… դու էլ դուրս արի,
Մենակ մնացիր, բոլորին կկարոտես ու ես…
Կգժվեմ…

impression
22.04.2008, 23:17
Հեռուստացույցը ոռնում է բարձր
Ակտիվիստ ուսանողուհիները անտանելի քսվել են
Ու վավաշոտ ժպիտներով բարբաջում են թոք-շոուներում:
Նրանք դիմացինին ապրել են սովորեցնում` անգամ չնկատելով այդ:
Իբրև թե մի հեռուստացույցը քիչ էր, դեռ երկրորդն էլ գնեցինք
Ու լռության փշրանքները շպրտեցինք պատուհանից դուրս…
Ազատ եք: Ճախրեք:

Պատուհանից դուրս ամեն բան նույնն է,
Թե ինչպես չեմ հոգնում դուրս նայելուց…
Ամպերը լողում են մռայլ ու դանդաղ
Անտանելի տոթ է, տրանսպորտում արդեն
Չհոտած մարդ չկա…

Ես գրկել եմ գիտության վերջին հրաշքը`
Շարժական համակարգիչն, ու փակվել բաղնիքում,
Ինձ դրել եմ կատարյալ խուլի տեղ, ու ձևացնում եմ, թե
Չեմ զգում, որ շուտով կգժվեմ գովազդների ու
Հաղորդավարների ձայներից.

Համակարգչի ստեղներն արդեն երևի հոգնել են ճտճտալուց,
Բայց դե ճտճտում են մինչև ուշ գիշեր
Ամենատարբեր բառեր ու կապակցություններ ուղարկելով տարբեր
Ուղղություններով, ուր կան հարազատներ
Ու ոչ այնքան… որոնք միշտ պատրաստակամ
Գունազարդում են իմ հերթական անքուն գիշերը
Թաքուն պատմություններով, վշտերով ու ժպիտներով
Ու փորձում են հոտոտել իմ հոգին…
Իսկ ես կամ փախչում եմ, կամ փարվում…

Նոր մի հրաշք միտք ծնվեց, որի հետ համաձայն չեմ,
Բայց այն ճիշտ է աքսիոմի պես`
Պատուհանից ներս էլ ոչինչ չի փոխվում…

Ծով
22.04.2008, 23:50
Լի՛լ, ես էլ իսկապես շատ հավանեցի…մի անգամ էլ ասեմ. իրական, կենդանի, համահունչ մեր ժամանակի շնչին...:)

impression
19.05.2008, 00:16
Փոքրիկ հուշ, որը մոռանալ ափսոս էր...

….Երբ բարձրանում էինք աստիճաններով,
Հիշեցի հանկարծ
Այն պատմությունը, որ ինձ պատմեցիր
Գիշերվա կեսին
Գերեզմանների քարերին նստած:
Ու ես վախեցա.... որ գուցե հիմա
Նման մի վայրի սարսափից մեռնեմ....
Բայց սպանեց քո մի քնքուշ համբույրը.....

impression
31.05.2008, 11:59
Կներեք, անգլերեն եմ գրել, բայց խնդրում եմ չտեղափոխել, թող մնա լաբորատորիայում :)

I have tried several types of
Loneliness
And found my favorite one.
It's the one I have invented.
It's when you're lonely
Because you want it
And you need it more
Than air.
It's when you need to feel it
So real
Running through your veins
So that if you cut them
Instead of blood
They'll bleed shots of
Loneliness.
I am amazed by its philosophy
As it is the only way to
Happiness or suicide.
It depends

impression
08.06.2008, 00:29
Ես Phonetic-ն ավելի եմ սիրում, քան
Typewriter-ը
Phonetic-ն ինձ նման ալարկոտների համար է:
Արագ-արագ թփթփում են մատներս
Ստեղնաշարի վրա
Ու հերթական անհեթեթությունն է
Մի կերպ դուրս գալիս գլխիցս
Սեփական ուղեղիս հավաքարարն եմ դարձել
Բայց շատ ապաշնորհ եմ
Ու ծույլ
Չվախենամ ասել` նաև վախկոտ:
Անկապ գրում եմ, ու մի տեսակ
Վայրի հաճույք է սլանում երակներովս,
Վաղուց էսպես չէր եղել,
Անկեղծանու՞մ եմ,
Թե՞ մեծանում եմ
Մեծամտանում, ապուշանում եմ
Մի բան անում եմ, ես դեռ ապրում եմ,
Ինչպիսի~ հաճույք

ivy
08.06.2008, 11:54
Վերջերս լաբորատորիադ մտնելիս մի իմաստուն գրչակի գրառում (http://cpanel.host.am/~akumb/showpost.php?p=361089&postcount=1)եմ հիշում... ու մի ուրիշ էլ (http://cpanel.host.am/~akumb/showpost.php?p=363409&postcount=29): :)

Տեսնես ինչից է, չլինի՞ կույրաղիքս է բորբոքվել: :think

ivy
08.06.2008, 12:22
Իսկ հիմա, էմոցիաները մի կողմ դնելով, փորձեմ ավելի կոնսրուկտիվ քննադատման ենթարկել գրածներդ:

Լավ չի, Լիլ...
Ու մարդը, ով կարող էր տնքամկանային քննադատության ենթարկել ուրիշների գրածները, պիտի որ ավելի լավ գրի:
Գրում ես միայն քո մասին, միշտ ու անընդհատ քո մասին: Բացի դրանից լույս չկա գրածներումդ, ոչ էլ նոր մի բան:
Ես հավատում եմ, որ դու կարող ես լավ գրել, միայն չեմ հասկանում` ինչու չես գրում: Սիմվոլիկայիդ հետևում երբեմն ոչինչ չկա...

Հավատա, որ սա չեմ ասում վատը լինելու համար կամ ինչ-որ անձնական պատճառներից դրդված, ինքդ էլ գիտես, որ միշտ էլ ասել եմ սրա մասին: Ուղղակի վերջին գրածներդ արդեն ստիպեցին էստեղ անել գրառում:
Ինչո՞ւ չես աճում, ինչո՞ւ չես բացվում նորի ու աշխարհի առջև:
Տիեզերքի կենտրոնը միայն քո դեպրեսիվ ապրումները չեն, կյանքում էնքան ուրիշ բան կա, որի մասին կարելի է գրել: Դուրս արի ինքդ քո միջից:
Էնքան հույս ունեմ, որ եթե գովեստեները քո մեջ քիչ-քիչ սպանեցին գրելու ունակությունը, ապա քննադատությունը կվերակենդանացնի այն:
Ասում եմ սա, որովհետև ես քեզ շատ եմ սիորւմ ու ուզում եմ, որ գրես:

impression
08.06.2008, 19:44
Գրում ես միայն քո մասին, միշտ ու անընդհատ քո մասին: Բացի դրանից լույս չկա գրածներումդ, ոչ էլ նոր մի բան:
Ես հավատում եմ, որ դու կարող ես լավ գրել, միայն չեմ հասկանում` ինչու չես գրում: Սիմվոլիկայիդ հետևում երբեմն ոչինչ չկա...


Հատուկ Պաբլո Պիկասոյի ֆանատների համար

Տումբչկան մի օր ինքն իրեն կախեց
Կիթառի լարից
Ու սկսեց ճոճվել` անդարդ ու անհոգ,
Իսկ օրը հինգշաբթի էր…


Հ.Գ. lol

impression
16.07.2008, 22:55
Ստեփանավանում

Ստեփանավանում լիքը ծանոթներ ունեմ`
Արևածաղիկ ծախող ղարաբաղցի տատին, որ
Ակնոցը քթին ուղղելով ինձ է դիմում`
Բալա ջան, հին գիրք չունե՞ս, բեր կուլոկ սարքեմ:
Ու քաղաքապետարանի (թե՞ քաղաքապետՔարանի)
Դիմաց բնակվող անտեր շունը,
Որ երբեք չի մոռանում վրաս հաչալ,
Լոռի հյուրանոցի անձնակազմը, ճեփ-ճերմակ
Գոգնոցները կապած պատրաստ սպասում են`
Սենյակդ պատրաստե՞նք, մեր աշխատող բալա,
Քանի՞ օր կմնաս, մենակ ես էլի~,
Գոնե անցած անգամվա պես շատ չծխես,
Ջահել ես, մեղք ես
Գրասենյակը, ուր թոթափում եմ քաղաքից բերած անպետք թղթերն ու
Զինվում նորերով: Ու Ալվարդ տոտան,
Որ միշտ լայն ժպիտով հրավիրում է հաց ուտելու:
Բա ո՞րտեղ ես մնալու, ամեն անգամ հետաքրքրվում են բոլորը
Ամեն անգամ էլ ստանում նույն պատասխանը` հյուրանոցում
Ու ամեն անգամ նոկաուտ անում նախնադարյան բացսրտությամբ`
Հյուրն աստծունն է, կգաս մեր տուն:
Իսկ ես նոկաուտից ուշքի եմ գալիս ուրբանիստական
Մենամոլությամբ:
Սենյակ համար երկու, կապույտ սենյակ,
Սպասիր ինձ, չմոռանաս ծխախոտիս ծուխը,
Չմատնես երբեք իմ մենակ գիշերները, ես դեռ գալու եմ…

impression
07.08.2008, 23:23
Մահացու վարակ

Դու վարակ ես, մահացու վարակ: Ես վախենում եմ քեզանից: Դու խցկվում ես ներս իմ մտքերից, անգամ երբ ճգնում եմ հարթեցնել ուղեղիս մանրիկ ծալքերը: Օդի հետ դավաճանաբար անցնում ես ներսս, անգամ երբ քիթս պինդ բռնում եմ ու վզիս երակներն ուռչում են շնչահեղձ լինելուց: Դու թափանցում ես մաշկիս ծակոտիներով, քորի պես, վարակի նման վազում ես երակներովս: Ու ես տնքում եմ ցավից ու հաճույքից: Չէ որ ցավեցնողը դու ես… Բոլոր անոթներովս շտապում ես դեպի այն պոմպը, որը քեզ իր մեջ է քաշում: Տարածել ես մատներդ, երկարած եղունգներով վրա ես պրծնում սրտիս: Կարմիր, բոսոր սիրտս թպրտում է իրեն պատառոտող մատներիդ տակ, ինչպես մի ժամանակ մարմինս էր թպրտում լեզվիդ շարժումներից: Բայց այս անգամ սիրտս մարմնիս պես չի ջահելանա ու վերածնվի: Պատռտում ես: Սիրտս արնաքամ է լինում, բայց դեռ զարկում է: Համառ, զզվելի: Հրաժեշտը երկարացնել պետք չէ: Դադար տուր… Դե… Էլ մի բաբախի… Էլ մի… Հանգիստ… Շուտով չես զգա ոչինչ… Մի զարկիր էլ….Հանգիստ… Վերջինն էր…………

impression
12.08.2008, 22:18
ՇՈԳ

Պառկում ես քնելու: Սավանդ միանգամից շուլալվում է մարմնիդ ու սկսում խեղդել: Օդը կպչուն է, լպրծուն, սրտիդ խփոցներից ուղեղդ չի կարողանում անջատվել: Գիշերը ծորում է` վայրկյանները ձգելով, ոտը կախ գցելով, հորանջելով, ու իր տապն ուղիղ դեմքիդ փչելով: Մի կում թարմ օդ… Չկա, քեզ թվաց: Շուռ ես գալիս կողքի ու զգում, թե ինչպես է կողքիդ միսը ճմլվում քո ծանրությունից ու շոգից: Ուզում ես հանել շպրտել, հենց միսդ, էլ հանելու բան չկա: Տոթից ու քնելու անհնարինությունից սկսում ես հիմար բաներ անել. լսել ես, որ շները շոգից լեզուն դուրս են հանում, որ հովանան: Փորձում ես, չի օգնում. “ուրեմն շուն չեմ”, մտածում ես ու շուռ գալիս մյուս կողքիդ մսերը ճմլելու: Շոգն ամեն կերպ խցկվում է քո մեջ: Մատներիդ թմբիկներն անգամ քրտնել են: Ջրազրկվում ես: Մի քիչ առաջ մաքուր լվացած ոտքերիդ ներբանները դեռ հիշում են գրեթե հալչող ասֆալտի հոտը, փողոցի փոշին, ավազը: Ոտքերդ էլ են քնել ուզում:
“Մեկ, երկու, երեք, չորս….քսանվեց, քսանյոթ…. վաթսունինը…”, չէ, օգուտ չկա, հաշվելն էլ չի օգնում: Ախր հաշվում են, երբ քունը չի տանում, քո քունը տանում է, ուղղակի շոգից չես կարողանում քնել: Մի թեթև քամի լիներ էն էլ ոնց կքնեիր: Լավ բա ի՞նչ անես: Մտքերդ էլ են կպչուն դարձել, բայց դա արդեն շոգի վրա չբարդես, հա էլ էդ էիր էլի: “Ինքն ինձ չի սիրում էնպես, ինչպես ես իրեն”, մտածում ես ու աչքերդ լցնում: Մի քիչ էլ ես խղճում ինքդ քեզ ու արցունքի զովացնող կաթիլները գլորվում են այտերովդ: Ջուր… փրկարար միտքը ծակում է ուղեղդ, վեր ես թռնում, դավաճան սավանդ վերցնում ու գնում բաղնիք: Սավանդ թրջում սառը ջրով, քամում, հետո փաթաթվում դրանով ոտքից գլուխ ու սրթսրթալով պառկում: Ինքնագոհ լեզու ես հանում գիշերվան ու շոգին ու արագ քնում, քանի սավանդ չի չորացել:
Առավոտյան արթնանում ես մարմնիդ սուր ցավերից, միայն աչքերդ են երջանիկ, հանգստացել են…

impression
22.08.2008, 15:12
Մեքենայի մոտ երկու շուն
Ոռնում են, ոռնում
Նայում են լուսնին
Կաղկանձում կրկին
Լուսինն իր համար
Լողում է թեթև
Հորանջում է դուրս
Իր երազները,
Որ չի հասցրել
Մինչև վերջ մարսել:
Մեքենայի մոտ
Ջարդված ապակու
Փշրանքներ ցրված
Ու մենակություն
Ու գիշեր, շներ
Իսկ մի քիչ առաջ`
Ազատության տենչ
Արագության կանչ
Ու ազատ անկման
Մի պահի պատրանք
Մեքենայի մեջ`
Կորցըրած կյանքի
Մեռած ափսոսանք

impression
24.08.2008, 01:26
Առ, վերցրու, քոնն են`
Թերություններս, աչքերիս գույնը,
Ու իմ քայլվածքն էլ կմնա նույնը,
Չէ, փոխվողը չեմ, սա եմ, ինչ արած,
Երբեմն ջերմ եմ, մեկ-մեկ էլ` սառած,
Մեկ խնդրում եմ քեզ` գրկի, դե գրկի,
Մեկ փախչում, ինչու` ոչ ոք չգիտի:
Նայիր, ժպիտս, էս մեկը քոնն է,
Քո լուռ հայացքը իմ թաքուն տոնն է,
Վերցրու, քեզ լինեն նաև մատներս,
Հաճախ գզգզված, խռիվ մազերս,
Անքնությունից ուռած կոպերս,
Անհեթեթ, ուրախ, մանրիկ ստերս,
Վերցրու, քոնն են, տես, ես բան չեմ ուզում,
Միայն ինձ մի թող անցյալի փոշում:

Ավելացվել է 6 րոպե անց
Բարեկամ ջան, Վարպետին թող, արի մի քիչ էլ լաբորատորիաս տակնուվրա արա, անհամբեր սպասում եմ :)

ivy
24.08.2008, 01:44
Առ, վերցրու, քոնն են`
Թերություններս, աչքերիս գույնը,
Ու իմ քայլվածքն էլ կմնա նույնը,
Չէ, փոխվողը չեմ, սա եմ, ինչ արած,
Երբեմն ջերմ եմ, մեկ-մեկ էլ` սառած,
Մեկ խնդրում եմ քեզ` գրկի, դե գրկի,
Մեկ փախչում, ինչու` ոչ ոք չգիտի:
Նայիր, ժպիտս, էս մեկը քոնն է,
Քո լուռ հայացքը իմ թաքուն տոնն է,
Վերցրու, քեզ լինեն նաև մատներս,
Հաճախ գզգզված, խռիվ մազերս,
Անքնությունից ուռած կոպերս,
Անհեթեթ, ուրախ, մանրիկ ստերս,
Վերցրու, քոնն են, տես, ես բան չեմ ուզում,
Միայն ինձ մի թող անցյալի փոշում:


Ինչ լավն էր...

Ուլուանա
24.08.2008, 01:47
Վայ, Լիլ, ինչ լավն էր։ :) Լուրջ, շատ–շատ հավանեցի։ Էն հին բանաստեղծություններիդ հոտն եկավ։ :love Impression–ը վերադարձավ։ :) Ապրես։ :)

impression
24.08.2008, 01:48
Վայ, Լիլ, ինչ լավն էր։ :) Լուրջ, շատ–շատ հավանեցի։ Էն հին բանաստեղծություններիդ հոտն եկավ։ :love Impression–ը վերադարձավ։ :) Ապրես։ :)

շնորհակալություն, :) իմփրեշնը վերադարձել է, թե չէ, չգիտեմ, բայց որ իր մոտ շատ ռոմանտիկ տրամադրություն է, դա հաստատ ;)

StrangeLittleGirl
24.08.2008, 01:49
Իսկ ինձ դուր չեկավ :(
Հիմա Լիլը կսպանի ինձ… Բայց սա կարդալիս հիշեցի մի ուրիշ գործ, որը բացարձակապես Լիլի հետ կապ չունի, բայց գրել էր մի աղջիկ դիմացիններին ինչ-որ բան ապացուցելու համար… Իսկ էդ գործը կարդալիս հիշեցի 15-16 տարեկան աղջիկներին, որ նեղացած տոնով ասում են. «Ինձ հանգիստ թողեք»:

*e}|{uka*
24.08.2008, 01:49
շնորհակալություն, :) իմփրեշնը վերադարձել է, թե չէ, չգիտեմ, բայց որ իր մոտ շատ ռոմանտիկ տրամադրություն է, դա հաստատ ;)

Ապրի Իմփրեշնը :good

Chuk
24.08.2008, 01:52
Լիլ, լրիվ դու ես, շնորհակալ եմ :love

impression
24.08.2008, 01:52
Իսկ ինձ դուր չեկավ :(
Հիմա Լիլը կսպանի ինձ… Բայց սա կարդալիս հիշեցի մի ուրիշ գործ, որը բացարձակապես Լիլի հետ կապ չունի, բայց գրել էր մի աղջիկ դիմացիններին ինչ-որ բան ապացուցելու համար… Իսկ էդ գործը կարդալիս հիշեցի 15-16 տարեկան աղջիկներին, որ նեղացած տոնով ասում են. «Ինձ հանգիստ թողեք»:

Լիլը քեզ սպանելու ոչ մի ցանկություն չունի, ինչ խոսեմ հետդ, դու Սևակ էլ չես կարդում :D

/խնդրում եմ լաբորատորիաս օֆֆտոպանոցի չվերածել, կջղայնանամ:)/

Ավելացվել է 33 վայրկյան անց

Ապրի Իմփրեշնը :good

մերսի, Ոզնուկ ջան

Ավելացվել է 1 րոպե անց

Լիլ, լրիվ դու ես, շնորհակալ եմ :love

շնորհակալ ես, որ էս մի ոտանավորս ներվերդ չսղոցե՞ց :D /կիսակատակ;)/
ես եմ շնորհակալ, Չուկ ջան :)

Ավելացվել է 9 րոպե անց

Իսկ ինձ դուր չեկավ :(
Հիմա Լիլը կսպանի ինձ… Բայց սա կարդալիս հիշեցի մի ուրիշ գործ, որը բացարձակապես Լիլի հետ կապ չունի, բայց գրել էր մի աղջիկ դիմացիններին ինչ-որ բան ապացուցելու համար… Իսկ էդ գործը կարդալիս հիշեցի 15-16 տարեկան աղջիկներին, որ նեղացած տոնով ասում են. «Ինձ հանգիստ թողեք»:

Բյուր, գիտեմ ինչի դուրդ չի եկել :)
Պարզունակ ա շատ ու տեխնիկական տեսանկյունից ինֆանտիլի կողմից գրվածի տպավորություն ա թողնում, հանգերը շատ պարզ են ու կանխատեսելի, բայց դու հլը զգա ինչ հավես տաքություն ա մնում իրանից հետո... ;)

Վարպետ
24.08.2008, 21:23
Մեքենայի մոտ երկու շուն
Ոռնում են, ոռնում
Նայում են լուսնին
Կաղկանձում կրկին
Լուսինն իր համար
Լողում է թեթև
Հորանջում է դուրս
Իր երազները,
Որ չի հասցրել
Մինչև վերջ մարսել:
Մեքենայի մոտ
Ջարդված ապակու
Փշրանքներ ցրված
Ու մենակություն
Ու գիշեր, շներ
Իսկ մի քիչ առաջ`
Ազատության տենչ
Արագության կանչ
Ու ազատ անկման
Մի պահի պատրանք
Մեքենայի մեջ`
Կորցըրած կյանքի
Մեռած ափսոսանք

Էս ավելի խորն էր, քան ներքեւինը: Ես վերեւինն ավելի եմ հավանել, բայց....


Առ, վերցրու, քոնն են`
Թերություններս, աչքերիս գույնը,
Ու իմ քայլվածքն էլ կմնա նույնը,
Չէ, փոխվողը չեմ, սա եմ, ինչ արած,
Երբեմն ջերմ եմ, մեկ-մեկ էլ` սառած,
Մեկ խնդրում եմ քեզ` գրկի, դե գրկի,
Մեկ փախչում, ինչու` ոչ ոք չգիտի:
Նայիր, ժպիտս, էս մեկը քոնն է,
Քո լուռ հայացքը իմ թաքուն տոնն է,
Վերցրու, քեզ լինեն նաև մատներս,
Հաճախ գզգզված, խռիվ մազերս,
Անքնությունից ուռած կոպերս,
Անհեթեթ, ուրախ, մանրիկ ստերս,
Վերցրու, քոնն են, տես, ես բան չեմ ուզում,
Միայն ինձ մի թող անցյալի փոշում:


Բայց սրա մեջ էնքա~ն պոզիտիվ կա, որ ես հասկացա մի բան. Լիլ, մարդկանց պոզիտիվ ա պետք: Լեցուն, մաքուր պոզիտիվ: Բոսորից բոլորը հոգնել են, լազուր են ուզում: Լազուր տուր Լիլ, լավ, թե վատ` կապ չունի: Արա դե շատ եմ սիրում քեզ էլի:)

Բարեկամ
24.08.2008, 22:04
Առ, վերցրու, քոնն են`
Թերություններս, աչքերիս գույնը,
Ու իմ քայլվածքն էլ կմնա նույնը,
Չէ, փոխվողը չեմ, սա եմ, ինչ արած,
Երբեմն ջերմ եմ, մեկ-մեկ էլ` սառած,
Մեկ խնդրում եմ քեզ` գրկի, դե գրկի,
Մեկ փախչում, ինչու` ոչ ոք չգիտի:
Նայիր, ժպիտս, էս մեկը քոնն է,
Քո լուռ հայացքը իմ թաքուն տոնն է,
Վերցրու, քեզ լինեն նաև մատներս,
Հաճախ գզգզված, խռիվ մազերս,
Անքնությունից ուռած կոպերս,
Անհեթեթ, ուրախ, մանրիկ ստերս,
Վերցրու, քոնն են, տես, ես բան չեմ ուզում,
Միայն ինձ մի թող անցյալի փոշում:


Իսկ ես չհասկացա :(
Պոզիտիվ էլ չզգացի…
…մենակ հուսահատություն, աղերսանք… :sad

Լիլ, չեզոք ընթերցմամբ իրոք չեմ ընկալում հոգեվիճակը, ու մտովի երկու բան փորձեցի՝ մեկ՝ եթե ես սա ասեի, մյուսը՝ ինձ ասեին: Առաջին դեպքում՝ համարձակ էր, բայց տխուր :(, երկրորդ դեպքում՝ :love

Կաթիլ
24.08.2008, 22:08
Առ, վերցրու, քոնն են`
Թերություններս, աչքերիս գույնը,
Ու իմ քայլվածքն էլ կմնա նույնը,
Չէ, փոխվողը չեմ, սա եմ, ինչ արած,
Երբեմն ջերմ եմ, մեկ-մեկ էլ` սառած,
Մեկ խնդրում եմ քեզ` գրկի, դե գրկի,
Մեկ փախչում, ինչու` ոչ ոք չգիտի:
Նայիր, ժպիտս, էս մեկը քոնն է,
Քո լուռ հայացքը իմ թաքուն տոնն է,
Վերցրու, քեզ լինեն նաև մատներս,
Հաճախ գզգզված, խռիվ մազերս,
Անքնությունից ուռած կոպերս,
Անհեթեթ, ուրախ, մանրիկ ստերս,
Վերցրու, քոնն են, տես, ես բան չեմ ուզում,
Միայն ինձ մի թող անցյալի փոշում:


ու՜խ :)
բա որ ասում եմ :)
ամեն անգամ Լիլի գրածները կարդալիս զգում եմ էն, ինչ զգումա ծարավ մարդը ջուր խմելու ընթացքում :oy
էլի եմ սպասում Լիլ…

StrangeLittleGirl
24.08.2008, 22:14
Բյուր, գիտեմ ինչի դուրդ չի եկել
Պարզունակ ա շատ ու տեխնիկական տեսանկյունից ինֆանտիլի կողմից գրվածի տպավորություն ա թողնում, հանգերը շատ պարզ են ու կանխատեսելի, բայց դու հլը զգա ինչ հավես տաքություն ա մնում իրանից հետո...
Ոչ մի տաքություն էլ չի մնում :( Դեռ մի քանի անգամ կարդացի ու կարծիքս չփոխվեց…

Բարեկամ
24.08.2008, 22:22
Հեռուստացույցը ոռնում է բարձր
Ակտիվիստ ուսանողուհիները անտանելի քսվել են
Ու վավաշոտ ժպիտներով բարբաջում են թոք-շոուներում:
Նրանք դիմացինին ապրել են սովորեցնում` անգամ չնկատելով այդ:
Իբրև թե մի հեռուստացույցը քիչ էր, դեռ երկրորդն էլ գնեցինք
Ու լռության փշրանքները շպրտեցինք պատուհանից դուրս…
Ազատ եք: Ճախրեք:

Պատուհանից դուրս ամեն բան նույնն է,
Թե ինչպես չեմ հոգնում դուրս նայելուց…
Ամպերը լողում են մռայլ ու դանդաղ
Անտանելի տոթ է, տրանսպորտում արդեն
Չհոտած մարդ չկա…

Ես գրկել եմ գիտության վերջին հրաշքը`
Շարժական համակարգիչն, ու փակվել բաղնիքում,
Ինձ դրել եմ կատարյալ խուլի տեղ, ու ձևացնում եմ, թե
Չեմ զգում, որ շուտով կգժվեմ գովազդների ու
Հաղորդավարների ձայներից.

Համակարգչի ստեղներն արդեն երևի հոգնել են ճտճտալուց,
Բայց դե ճտճտում են մինչև ուշ գիշեր
Ամենատարբեր բառեր ու կապակցություններ ուղարկելով տարբեր
Ուղղություններով, ուր կան հարազատներ
Ու ոչ այնքան… որոնք միշտ պատրաստակամ
Գունազարդում են իմ հերթական անքուն գիշերը
Թաքուն պատմություններով, վշտերով ու ժպիտներով
Ու փորձում են հոտոտել իմ հոգին…
Իսկ ես կամ փախչում եմ, կամ փարվում…

Նոր մի հրաշք միտք ծնվեց, որի հետ համաձայն չեմ,
Բայց այն ճիշտ է աքսիոմի պես`
Պատուհանից ներս էլ ոչինչ չի փոխվում…

Էս մեկը լավն էր. լռվածություն՝ տոթ, քրտնահոտ… Ահագին լավն էր, հատկապես մի քանի սուր անկյուններ ;)

Երկնային
24.08.2008, 22:23
Առ, վերցրու, քոնն են`
Թերություններս, աչքերիս գույնը,
Ու իմ քայլվածքն էլ կմնա նույնը,
Չէ, փոխվողը չեմ, սա եմ, ինչ արած,
Երբեմն ջերմ եմ, մեկ-մեկ էլ` սառած,
Մեկ խնդրում եմ քեզ` գրկի, դե գրկի,
Մեկ փախչում, ինչու` ոչ ոք չգիտի:
Նայիր, ժպիտս, էս մեկը քոնն է,
Քո լուռ հայացքը իմ թաքուն տոնն է,
Վերցրու, քեզ լինեն նաև մատներս,
Հաճախ գզգզված, խռիվ մազերս,
Անքնությունից ուռած կոպերս,
Անհեթեթ, ուրախ, մանրիկ ստերս,
Վերցրու, քոնն են, տես, ես բան չեմ ուզում,
Միայն ինձ մի թող անցյալի փոշում:

շատ լավն էր…
չգիտեմ պոզիտիվ չէր ինձ համար…
տխուր էր… ու էնքան լավը… :(

impression
24.08.2008, 22:26
Իսկ ես չհասկացա :(
Պոզիտիվ էլ չզգացի…
…մենակ հուսահատություն, աղերսանք… :sad

Լիլ, չեզոք ընթերցմամբ իրոք չեմ ընկալում հոգեվիճակը, ու մտովի երկու բան փորձեցի՝ մեկ՝ եթե ես սա ասեի, մյուսը՝ ինձ ասեին: Առաջին դեպքում՝ համարձակ էր, բայց տխուր :(, երկրորդ դեպքում՝ :love

Հա, մենակ աղերսանք էր, էդ ամբողջը գրվել էր վերջին տողերի համար, ես աղերսելուց չեմ ամաչում :) մանավանդ որ ում համար գրված էր, հենց քո ասած էֆեկտն ունեցավ, Բարեկամ ջան՝ :love

Բարեկամ
24.08.2008, 22:27
հերթով թողնում ես մատնահետքերդ իմ բոլոր իրերին` գրքերիս, որոնք ամենուր են` սեղանին, հատակին, պատուհանի գոգին, անկողնում, անհամար դիսկերիս, որոնք հերթով վերցնում ես լսելու, շորերիս, ինձ....


Աչքերս էլի կայտուցվեն, ու բոլորը հերթով
Անմարդկային, անասնական կարեկցանքով կհարցնեն`
Լա՞ց ես եղել

:ok

Ուլուանա
24.08.2008, 22:31
Ճիշտն ասած՝ պոզիտիվը ես էլ չզգացի։ Հա, պարզ ա, որ էն մարդը, ում ուղղված ա, կարդալիս պոզիտիվ կզգա, բա ի՞նչ :)), բայց զուտ ընթերցողի տեսանկյունից, իմ կարծիքով, պոզիտիվ չկա առանձնապես... :oy Ինչևէ, կարևորը՝ լավն էր։ :)

Բարեկամ
24.08.2008, 22:35
Ճիշտն ասած՝ պոզիտիվը ես էլ չզգացի։ Հա, պարզ ա, որ էն մարդը, ում ուղղված ա, կարդալիս պոզիտիվ կզգա, բա ի՞նչ :)), բայց զուտ ընթերցողի տեսանկյունից, իմ կարծիքով, պոզիտիվ չկա առանձնապես... :oy Ինչևէ, կարևորը՝ լավն էր։ :)

Ան… :D քո քոմենթները սպանում են :D

Երկնային
24.08.2008, 22:41
Ճիշտն ասած՝ պոզիտիվը ես էլ չզգացի։ Հա, պարզ ա, որ էն մարդը, ում ուղղված ա, կարդալիս պոզիտիվ կզգա, բա ի՞նչ :)), բայց զուտ ընթերցողի տեսանկյունից, իմ կարծիքով, պոզիտիվ չկա առանձնապես... :oy Ինչևէ, կարևորը՝ լավն էր։ :)

հետաքրքիր ա… :think
բայց նոր մտածեցի, եթե ինձ նման ը ուղղված լիներ, էլի պոզիտիվ չէի զգա երևի… :(
աչքիս իմ հետ մի բան էն չի… :D

ivy
25.08.2008, 02:03
հետաքրքիր ա… :think
բայց նոր մտածեցի, եթե ինձ նման ը ուղղված լիներ, էլի պոզիտիվ չէի զգա երևի… :(
աչքիս իմ հետ մի բան էն չի… :D

Հարցը պոզիտիվը կամ նեգատիվը չի: Եթե ինձ ուղղված լիներ, ես «ոչ պոզիտիվ կզգայի, ոչ նեգատիվ», բայց դե սիրտս կհալվեր ու կտարածվեր ամբողջ էությամբս մեկ, նույնիսկ գլխիս ամենասթափ մասը կսրտոտվեր: Անկեղծ աղերսանքը ուժեղ էներգետիկա ունի:

StrangeLittleGirl
25.08.2008, 02:04
Լավ, որ տարբեր տեսանկյուններից եք նայում, ես էլ ասեմ: :D Եթե ինձ ուղղված լիներ, ես էլ կհալվեի… Բայց եթե ես ուղղեի… Ես ուղղակի տենց բան չէի անի :D

Հայկօ
25.08.2008, 02:49
Ինձ դա ինչ-որ բան է հիշեցնում... :think Ինչքան որ հուր կա իմ սրտում - բոլորը քեզ... Բոլորը տամ ու նվիրեմ... Հեյ գիդի Չարենց...

...Եվ միայն առավոտյան ես հիշեցի, որ այդ տողերն ինձնից առաջ գրել է Ա. Պուշկինը: :))

Dayana
25.08.2008, 09:26
բոլորը ասւմ են էն հին Իմպրեսիիոնը ետ է գալիս :) նեա, սա նոր իմպրեսսիոնն է, նոր տպավորություններով :) ու ամենակարևորը՝ բոլորից տարբեր :)

impression
03.09.2008, 12:36
********

Նստել էր ճոճանակին ու օրորվում էր: Հետն էլ ծխում: Սիրում էր անհամատեղելի բաները համատեղել, ասենք` ճոճանակն ու ծխախոտը, ոնց որ մանկությունն ու ձանձրույթը: Ու տխրում էր, որովհետև ուրախանալու բան չկար: Խելքն էլ գնում էր տխրելու համար: Մի քիչ գլխապտույտ ուներ, երևի ծխախոտից էր, սոված էր, ու ծխում էր, հետն էլ` օրորվում, ու մի տեսակ ամայացած էր, կղզիացած, անտրամադիր ու անհավես:
Իր կյանքը շատ լի էր, առավոտից իրիկուն լիքը զբաղմունք ուներ, երբ էլ չէր ունենում` հորինում էր, մի խոսքով, ձանձրանալու տեղ չկար ընդհանրապես: Բայց փաստն այն էր, որ ձանձրանում էր, մարդիկ իրականում ձանձրանում են ծնվելու պահից սկսած, հենց ձանձրույթից են ծնվում, իրենց ծնողների ձանձրույթի արդյունքն են, երևի:
Իսկ դրա դեմ պայքարել է պետք: Մարդուն անընդհատ ինչ-որ նորություն է պետք. նոր երկիր, նոր ընտանիք, ժամանակ առ ժամանակ նոր կահույք, նոր մեքենա, նոր տուն, նոր երեխա, նոր ծանոթություններ: Առաջ այդ ամենը ստացվում էր շատ ավելի պրիմիտիվ ու հեշտ, հիմա ամեն ինչ բարդացել է: Մարդիկ ձանձրույթից դրդված ինչ ասես հնարում են. նորանոր միջոցներ ամենակուլ ձանձրույթի դեմ պայքարելու համար: Հենց ձանձրույթի դեմ պայքարի ընթացքում տոնած մանրիկ հաղթանակներից են ծխախոտի գյուտը, սուրճը, շպարվելը. օծանելիքը, հեռուստացույցը: Իսկ քսաներորդ դարում մարդը ստեղծեց ինտերնետը: Ու հիմա ինքն ապարդյուն փորձում էր իրեն կուլ տվող ձանձրույթը փարատել այնտեղ, վիրտուալ միջավայրում, անզգացմունք ու աննպատակ զրույցներում, որոնք վարում էր անվերջ, իրեն բացարձակապես կամ էլ շատ քիչ հետաքրքրող մականունների հետևում թաքնված ուրիշ ձանձրացողների հետ: Ու հետո, ժամանակ առ ժամանակ բարկանում էր, ավելի ձանձրանում ինքն իրենից, իր կյանքի անբաժան մասը դարձած վիրտուալ հիմարություններից, ու որոշում վերջ տալ այդ ամենին:
Ստացվում էր: Գնում նստում էր ճոճանակին, ծխում ու օրորվում, օտարվում, ամայանում, հետո գլխապտույտով էլի հասնում համակարգչին ու շարունակում ձանձրանալ:

Narinfinity
22.09.2008, 13:59
Առ, վերցրու, քոնն են`
Թերություններս, աչքերիս գույնը,
Ու իմ քայլվածքն էլ կմնա նույնը,
Չէ, փոխվողը չեմ, սա եմ, ինչ արած,
Երբեմն ջերմ եմ, մեկ-մեկ էլ` սառած,
Մեկ խնդրում եմ քեզ` գրկի, դե գրկի,
Մեկ փախչում, ինչու` ոչ ոք չգիտի:
Նայիր, ժպիտս, էս մեկը քոնն է,
Քո լուռ հայացքը իմ թաքուն տոնն է,
Վերցրու, քեզ լինեն նաև մատներս,
Հաճախ գզգզված, խռիվ մազերս,
Անքնությունից ուռած կոպերս,
Անհեթեթ, ուրախ, մանրիկ ստերս,
Վերցրու, քոնն են, տես, ես բան չեմ ուզում,
Միայն ինձ մի թող անցյալի փոշում:

Լավ է, գրված մարտական, պայքարի համար,
Մտքերն են հստակ, աչքերն միայնակ,
Մատներն են քնքուշ և առհասարակ,
Մազերն են քամուց օրորվում հանդարտ,
Շուրջը լռություն, քնած են մարդիկ, բնություն... բերկրանք...;)

impression
22.09.2008, 23:01
Էտյուդ...

Արթնանում եմ ինչ-որ անծանոթ լռությունից, բարձր լռությունից, որ լինում է միայն օվկիանոսի վրա: Արթնանում եմ ինչ-որ տաքուկ տխրությունից, միացնում եմ Pink Floyd ու էլ չեմ զարմանում: Հետո սկսում եմ քիչ-քիչ հիշել, որ ահավոր խմել էի նախորդ օրը բարում, ու կպցնում էի լավագույն ընկերներիցս մեկին, իսկ նա բավականաչափ հարբած չէր, որ դա լուրջ ընդուներ: Ու հետո այդ զզվելի մատուցողուհին` իր անվերջանալի ոտքերով, որ րոպեն մեկ փոխում էր մոխրամանը, մինչև ստիպված ծխելը թողեցինք:
Հերթով մեռցնում ենք հաճույքները. ոչինչ, մենք մահ սիրող ազգ ենք, խմեցի~նք:
Գնա մեռի, արի սիրեմ, իմ անկապ կյանք, գնա, գնա գցի քեզ մի տեղից, չեմ խանգարի, ազնիվ խոսք, գնա ջնջխվի:
Հետո Արմանն եկավ: Խմած, ինչպես միշտ: Սեղանին գցեց իր շքեղ մեքենայի բանալին, կտրվեց իր գողական կյանքի ապացույց այդ մասնիկից, ու բոլորիս հերթով, ընկերավարի գրկեց ու համբուրեց: Դարձավ առաջվա Արմանը: Էն, որ դեռ փող չուներ, ու ամեն օր զանգում էր ինձ: Մի անգամ էլ ինձ հասցրեց տուն, ու մի քանի ժամ անց զանգեց, թե` Մոսկվայում եմ, մի քանի ամիս էստեղ եմ լինելու, կգամ, կասեմ…. Եկավ մի քանի տարուց, երբ արդեն ասելիք չուներ, ու ասելիքի ժամկետն այնքան էր անցել, որ եթե ասեր, գուցե երկուսս էլ թունավորվեինք: Իսկ էսօր եկել էր հին ընկերների հետ նշելու իր հերթական վերադարձը արտասահմանից: Մեծացել էր, մի տեսակ անհամացել, էլ էն աստղով տղան չէր, որն անգամ եթե մեքենայով մեկի վրայով անցներ, զոհը ինքնակամ վեր կկենար ու Արմանին օրհնելով կհեռանար` գոհ ու երջանիկ, որ իրեն բախտ վիճակվեց Արմանի նման ախպեր տղու օգնությամբ էն աշխարհ գնալ:
Բայց ոնց էի ուրախացել, որ չի հաստացել: Իր շրջապատի մարդիկ ոչ թե գիրանում են, այլ հաստանում: Սա նույն նիհար տղան էր, ուղղակի դեմքի արտահայտությունն էր փոխվել, վրայի ոսկեղենն էր ավելի շատ, ու աչքերի տակ անծանոթ պարկեր էին:
Ինչպես միշտ ու երևի բոլորի մոտ, երբ հավաքվում են հին ընկերներով, հիշում են իրենց միասին անցկացրած օրերը, ծիծաղում, բամբասում սրանից-նրանից, մենք էլ սկսեցինք քանիերորդ անգամ իրար պատմել անցած գնացած բաներ ու էլի, կարծես առաջին անգամ էինք լսում, քրքջում էինք: Իսկ ով չէր քրքջում, ստիպված էր խմել այնքան, մինչև կքրքջար:
Ու այդպես քրքջալով էլ ցրվեցինք:
Հիմա նայում եմ շուրջս ու հասկանում, որ քրքջալով էլ Արմանին բերել եմ իմ տուն, ու նա քնած է իմ անկողնում.... Բայց ես երեկ ուրիշին էի կպցնում.... Իսկ ինձ տուն բերեց Արմանը.... ու մինչև լույս թունավորվում էինք էն ժամանակ չասված ու չարված ամեն ինչով.... Ու միանգամից պարզ է դառնում, թե տաքուկ տխրությունը որտեղից է գալիս: Արմանը ժպտում է քնի մեջ, իսկ հենց արթնանա, կգնա, անգամ սուրճ չխմած: Ու մի քանի ժամից մեկնումեկից կիմանամ, որ նա քիչ էր մնացել օդանավից ուշանար....

ivy
22.09.2008, 23:07
Լիլ, ինձ շատ դուր եկավ։ Էնքան իրական էր... Ու նենց լավ ես նկարագրել։ Ապրես։ :)

impression
22.09.2008, 23:09
Լիլ, ինձ շատ դուր եկավ։ Էնքան իրական էր... Ու նենց լավ ես նկարագրել։ Ապրես։ :)

Ուրախ եմ, որ դուր եկավ, Ռիփ ջան :)

StrangeLittleGirl
22.09.2008, 23:09
Էս ես չե՞մ կարդացել: :think
Էն ժամանակ էլ եմ ասել :) Լավն ա

impression
22.09.2008, 23:10
Էս ես չե՞մ կարդացել: :think
Էն ժամանակ էլ եմ ասել :) Լավն ա

Կարդացել ես :) Դու միակ մարդն ես, ով հասցրել է կարդալ բլոգիս ողջ պարունակությունը, մինչև հերթով դրանք սկսեցի թաքցնել: :)

Երկնային
22.09.2008, 23:16
Արտակարգ էր, Լիլ…
շատ պատկերավոր ես նկարագրել, ծխի հոտն էլ զգացի, քրքջոցն էլ լսեցի, օդանավակայանի աղմուկն էլ… ապրես… :)

impression
22.09.2008, 23:17
Արտակարգ էր, Լիլ… շատ պատկերավոր ես նկարագրել, ծխի հոտն էլ զգացի, քրքջոցն էլ լսեցի, օդանավակայանի աղմուկն էլ… ապրես… :)

Նյուտ, ամաչացնում ես, որ մի քանի ուրիշ բաներ էլ տեսած լինեիր, ես ամոթից գետինը կմտնեի :D:D

մերսի ;)

Մարկիզ
22.09.2008, 23:17
Կարդացել ես :) Դու միակ մարդն ես, ով հասցրել է կարդալ բլոգիս ողջ պարունակությունը, մինչև հերթով դրանք սկսեցի թաքցնել: :)
ու՞ր ա բլոգդ…:)

Երկնային
22.09.2008, 23:20
Նյուտ, ամաչացնում ես, որ մի քանի ուրիշ բաներ էլ տեսած լինեիր, ես ամոթից գետինը կմտնեի :D:D

մերսի ;)

չէ, մի քանի տեղ սև էկրան եղավ, չհասկացա, թե ինչ էր կատարվում… :unsure :D

Dayana
23.09.2008, 13:43
Լիլ ինձ թվաց, թե իսկապես ծանր էր :8

impression
23.09.2008, 13:44
Չէ, երևի թե քեզ թվաց: Անգամ տխուր չէր: ;)

impression
22.10.2008, 19:57
Ներս թող

Ներս թող, խնդրում եմ, լավը կդառնամ,
Էլ չեմ չարանա, չեմ թողնի գնա,
Կմնամ մոտդ, քոնը կլինեմ,
Կքնեմ անհոգ ես քո անկողնում
Ու չեմ տրորի իմ երազներով
Քո բարձը կապույտ:
Ներս թող ինձ, ներս թող,
Էլ չեմ զայրանա, կռիվ չեմ սարքի,
Կփորձեմ անգամ ժպտալ մեր կողքի
Չաղ հարևանին կամ նրա շանը
Կդառամ նորմալ, ոնց որ ուզում ես
Ու կսանրվեմ տանից դուրս գալիս,
Քեզ հետ ամեն օր ու ամեն գիշեր
Սեր կանեմ, ու էլ ոչ մի գլխացավ:
Եթե ներս թողնես, խոստանում եմ էլ
Առավոտվանից մինչև մթնելը
Չկանգնել քո այս փակ դռների մոտ
Ու ամեն անգամ հորինել բազում
Տաքուկ խոստումներ, որ չեմ պահելու,
Դու ինձ լա~վ գիտես…
Դուռը բաց արա, ու ինձ քեզ վերցրու
Գրկի, ու ասա. “Ամեն ինչ կանցնի,
Ամեն ինչ լավ է, դե արի մոտս”,
Ու հաստատ կգամ:

Երկնային
22.10.2008, 20:04
փշաքաղվեցի, Լիլ… ու լացս եկավ…
ինչ լավն էր…

impression
22.10.2008, 20:10
փշաքաղվեցի, Լիլ… ու լացս եկավ…
ինչ լավն էր…

Շատ ուրախ եմ, որ տպավորություն ա թողնում, թեկուզ արցունքների հաշվին: Մերսի, Նյուտ ;)

Վարպետ
22.10.2008, 20:13
Լիլ, իսկ որ ես ասեմ` գլխառադ էր, շատ կտխրես?:( Չասեմ?:(

impression
22.10.2008, 20:15
Լիլ, իսկ որ ես ասեմ` գլխառադ էր, շատ կտխրես?:( Չասեմ?:(

Չէ, դու ազատ ասա :)

Վարպետ
22.10.2008, 20:32
Չէ, դու ազատ ասա :)
Լավ:) Կարճ ասեմ, որ ինքը, եթե հաշվի առնենք, որ գրեթե պատկերազուրկ էր ու դրան գումարած անհանգ (առանց հանգի չափածոն, ըստ իս, արդարացված ա միայն էն ժամանակ, երբ էնպիսի պատկերներ ես տալիս, որոնք դոմինանտ են ցանկացած հանգի, չես ընկնում դրանց հետևից), ինքը հիշացնում էր սովորական, առօրյա նամակ: Այստեղ տեղ կարող էին գտնել օրինակ` կթափեմ մոխրամանը, կփակեմ սառնարանի դուռը, գիշերները թաքուն բուտերբրոդ չեմ ուտի և այլ նմանատիպ կենցաղային արտահայտություններ, որոնց ոչ լինելը, ոչ չլինելը ոչ մի էական բան չէր փոխի այս գործում:) Ու ամենակարևոր "իզյանը"...
Գրկի, ու ասա. “Ամեն ինչ կանցնի,
Ամեն ինչ լավ է, դե արի մոտս”,
Չարչրկված տողեր առօրեական կենցաղից:
Մի խոսքով նույնիսկ չեն փրկում
Ու չեմ տրորի իմ երազներով
Քո բարձը կապույտ:
կամ
Կփորձեմ անգամ ժպտալ մեր կողքի
Չաղ հարևանին կամ նրա շանը
տողերը:
Լիլ, սա քո գրած և իմ կարդացած ամենաանհաջող գործն էր, որը ճշտիվ տեղադրել ես լաբորատորիայում:)) Ու ես "Անորսալիների" հայտնի լաբորատորշիկի ձայնով ասում եմ` "մալը, մալը": Ներող, էլի :( :oy:P

impression
22.10.2008, 20:34
Լավ:) Կարճ ասեմ, որ ինքը, եթե հաշվի առնենք, որ գրեթե պատկերազուրկ էր ու դրան գումարած անհանգ (առանց հանգի չափածոն, ըստ իս, արդարացված ա միայն էն ժամանակ, երբ էնպիսի պատկերներ ես տալիս, որոնք դոմինանտ են ցանկացած հանգի, չես ընկնում դրանց հետևից), ինքը հիշացնում էր սովորական, առօրյա նամակ: Այստեղ տեղ կարող էին գտնել օրինակ` կթափեմ մոխրամանը, կփակեմ սառնարանի դուռը, գիշերները թաքուն բուտերբրոդ չեմ ուտի և այլ նմանատիպ կենցաղային արտահայտություններ, որոնց ոչ լինելը, ոչ չլինելը ոչ մի էական բան չէր փոխի այս գործում:) Ու ամենակարևոր "իզյանը"...
Գրկի, ու ասա. “Ամեն ինչ կանցնի,
Ամեն ինչ լավ է, դե արի մոտս”,
Չարչրկված տողեր առօրեական կենցաղից:
Մի խոսքով նույնիսկ չեն փրկում
Ու չեմ տրորի իմ երազներով
Քո բարձը կապույտ:
կամ
Կփորձեմ անգամ ժպտալ մեր կողքի
Չաղ հարևանին կամ նրա շանը
տողերը:
Լիլ, սա քո գրած և իմ կարդացած ամենաանհաջող գործն էր, որը ճշտիվ տեղադրել ես լաբորատորիայում:)) Ու ես "Անորսալիների" հայտնի լաբորատորշիկի ձայնով ասում եմ` "մալը, մալը": Ներող, էլի :( :oy:P

մերսի :)

Ուլուանա
22.10.2008, 21:46
Լիլ, սա քո գրած և իմ կարդացած ամենաանհաջող գործն էր, որը ճշտիվ տեղադրել ես լաբորատորիայում:))
Համաձայն չեմ. ճիշտ է, Լիլիթն, ինչ խոսք, շատ ավելի լավ գործեր ունի, էդ հեչ, բայց սա էլ, իմ կարծիքով, վատը չէր՝ չնայած քո նշած թերություններին։ Ամեն դեպքում անկեղծ էր ու նաև հուզեց։ Դե հա, բանաստեղծական չափանիշներով ինչ–որ հզոր գործ չես անվանի, բայց, համենայնդեպս, կարդալիս տրամադրություն է փոխանցում, իսկ դա արդեն դրական է։ Ես հաճույքով կարդացի։ :)

impression
22.10.2008, 21:48
Համաձայն չեմ. ճիշտ է, Լիլիթն, ինչ խոսք, շատ ավելի լավ գործեր ունի, էդ հեչ, բայց սա էլ, իմ կարծիքով, վատը չէր՝ չնայած քո նշած թերություններին։ Ամեն դեպքում անկեղծ էր ու նաև հուզեց։ Դե հա, բանաստեղծական չափանիշներով ինչ–որ հզոր գործ չես անվանի, բայց, համենայնդեպս, կարդալիս տրամադրություն է փոխանցում, իսկ դա արդեն դրական է։ Ես հաճույքով կարդացի։ :)

Մի հատ էլ շնորհակալություն :)
մի քիչ էլ կսպասեմ ու հետո կասեմ

ivy
22.10.2008, 23:52
Ներս թող

Ներս թող, խնդրում եմ, լավը կդառնամ,
Էլ չեմ չարանա, չեմ թողնի գնա,
Կմնամ մոտդ, քոնը կլինեմ,
Կքնեմ անհոգ ես քո անկողնում
Ու չեմ տրորի իմ երազներով
Քո բարձը կապույտ:
Ներս թող ինձ, ներս թող,
Էլ չեմ զայրանա, կռիվ չեմ սարքի,
Կփորձեմ անգամ ժպտալ մեր կողքի
Չաղ հարևանին կամ նրա շանը
Կդառամ նորմալ, ոնց որ ուզում ես
Ու կսանրվեմ տանից դուրս գալիս,
Քեզ հետ ամեն օր ու ամեն գիշեր
Սեր կանեմ, ու էլ ոչ մի գլխացավ:
Եթե ներս թողնես, խոստանում եմ էլ
Առավոտվանից մինչև մթնելը
Չկանգնել քո այս փակ դռների մոտ
Ու ամեն անգամ հորինել բազում
Տաքուկ խոստումներ, որ չեմ պահելու,
Դու ինձ լա~վ գիտես…
Դուռը բաց արա, ու ինձ քեզ վերցրու
Գրկի, ու ասա. “Ամեն ինչ կանցնի,
Ամեն ինչ լավ է, դե արի մոտս”,
Ու հաստատ կգամ:

Տաք էր շատ ու լավը, ինձ դուր եկավ։ :) Վարպետի հետ համաձայն չեմ. գործը պատկերավոր էր։ Բանաստեղծությունը անպայման չի, որ վեհ ու խորը պատկերներ ներառի, որ «լավը» կոչվի։
Զգացվում է, որ էքսպրոմտով ես գրել, բայց ես դա չէի անվանի «գլխառադ անել»։
Մի խոսքով, ապրես Լիլ, էլի գրի։ :love

Վարպետ
22.10.2008, 23:59
Տաք էր շատ ու լավը, ինձ դուր եկավ։ :) Վարպետի հետ համաձայն չեմ. գործը պատկերավոր էր։ Բանաստեղծությունը անպայման չի, որ վեհ ու խորը պատկերներ ներառի, որ «լավը» կոչվի։
Զգացվում է, որ էքսպրոմտով ես գրել, բայց ես դա չէի անվանի «գլխառադ անել»։
Մի խոսքով, ապրես Լիլ, էլի գրի։ :love
Գուցե, գուցե:) Չեմ ուզում ներքաշվել անհեռանկար բանավեճի մեջ, մանավանդ որ "խաղը մոմեր չարժի" էս գործի պարագայում:)

ivy
23.10.2008, 00:08
Գուցե, գուցե:) Չեմ ուզում ներքաշվել անհեռանկար բանավեճի մեջ, մանավանդ որ "խաղը մոմեր չարժի" էս գործի պարագայում:)

Բանավեճի անհեռանկար լինելը նշելով՝ ինձ էիր կոմպլիմենտ անում, էս գործի պարագան շեշտելով էլ՝ Լիլին։ Շնորհակալություն, իսկական ջենթլմեն ես. մեզ՝ անխելք ու անտաղանդ կնանիքիս, հանգիստ թողեցիր։ :)

Վարպետ
23.10.2008, 00:13
Բանավեճի անհեռանկար լինելը նշելով՝ ինձ էիր կոմպլիմենտ անում, էս գործի պարագան շեշտելով էլ՝ Լիլին։ Շնորհակալություն, իսկական ջենթլմեն ես. մեզ՝ անխելք ու անտաղանդ կնանիքիս, հանգիստ թողեցիր։ :)
Րիպ ջան, անհեռանկար ասելով` նկատի ունեի, որ իմ ու քո գրածներն այնքան միանշանակ ու վերջնական էին, որ որքան էլ բանավիճեինք` միևնույնն է, մնալու էին մեր կարծիքին:) Իսկ գործ ասելով` նկատի ունեի պարզապես գործ: Ես Լիլին հաճույքով կոմպլիմենտ եմ արել միշտ լավ գործերի համար, եթե հարկ լիներ` էստեղ էլ կանեի, ուղղակի, առանց` ակնարկների:) Իսկ այս պարագայում ջենթլմենությունը կապ չունի, քանի որ ես չեմ քննարկել որևէ մեկի մարդկային հատկանիշները և չեմ վիրավորել որևէ մեկին:) Ու ես կողմնակից եմ այն տեսակետին, որ ստեղծագործությունները պետք է անվանել այն անուններով, ինչպիսիք, որ նրանք կան:) Քանզի վստահ եմ, որ հակառակ դեպքում պարզապես դանդաղ տեմպերով սպանում ենք մարդու տաղանդը: Ու ես դա էլի եմ անելու նույնիսկ հասցեիս չակերտավոր "Ջենտլմեն" բառը լսելու հաշվին:)

ivy
23.10.2008, 00:15
Րիպ ջան, անհեռանկար ասելով` նկատի ունեի, որ իմ ու քո գրածներն այնքան միանշանակ ու վերջնական էին, որ որքան էլ բանավիճեինք` միևնույնն է, մնալու էին մեր կարծիքին:) Իսկ գործ ասելով` նկատի ունեի պարզապես գործ: Ես Լիլին հաճույքով կոմպլիմենտ եմ արել միշտ լավ գործերի համար, եթե հարկ լիներ` էստեղ էլ կանեի, ուղղակի, առանց` ակնարկների:) Իսկ այս պարագայում ջենթլմենությունը կապ չունի, քանի որ ես չեմ քննարկել որևէ մեկի մարդկային հատկանիշները և չեմ վիրավորել որևէ մեկին:) Ու ես կողմնակից եմ այն տեսակետին, որ ստեղծագործությունները անվանել այն անուններով, ինչպիսիք, որ նրանք կան:) Քանզի վստահ եմ, որ հակառակ դեպքում պարզապես դանդաղ տեմպերով սպանում ենք մարդու տաղանդը: Ու ես դա էլի եմ անելու նույնիսկ հասցեիս չակերտավոր "Ջենտլմեն" բառը լսելու հաշվին:)

Իսկ ինձ թվում է՝ դու այնուամանեյանիվ հասկացար ինձ։ :)

Վարպետ
23.10.2008, 00:16
Իսկ ինձ թվում է՝ դու այնուամանեյանիվ հասկացար ինձ։ :)
Իհարկե: Հատկապես հենց այդ պատճառով ես չէի ուզում էստեղ տեսնել "գլխառադ" :)

ivy
23.10.2008, 00:19
Իհարկե: Հատկապես հենց այդ պատճառով ես չէի ուզում էստեղ տեսնել "գլխառադ" :)

Փաստորեն չես հասկացել։ :))
Քո իսկ գրած ոճով ու դրա՝ իմ իսկ մեկնաբանությամբ՝ ինձ մնում է համաձայնել, որ բանավեճն այստեղ անիմաստ է։ :)

Վարպետ
23.10.2008, 00:20
Փաստորեն չես հասկացել։ :))
Քո իսկ գրած ոճով ու դրա՝ իմ իսկ մեկնաբանությամբ՝ ինձ մնում է համաձայնել, որ բանավեճն այստեղ անիմաստ է։ :)
Միանշանակ:) Ու 1000-րդ գրառումդ էլ` շնորհավոր:))

impression
23.10.2008, 00:24
Մի հատ սուսեք սաղդ արդեն :angry

Ուրեմն սենց.
չկա ԼԱՎ կամ ՎԱՏ գրական գործ, դա իմ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆ ա արդեն, կա գործ, որը ի վիճակի է ակտիվացնել որոշակի մարդկային խմբի նյարդային բջիջները, ու կա գործ, որը դա անել չի կարող, բայց դրա փոխարեն մեկ այլ խմբի բջիջներն ա ակտիվացնում:
Ինձ համար մեկ է, թե ինչ կակտիվանա կամ կպասիվանա, կարևորը, որ ՄԻ ԲԱՆ ԼԻՆԻ, կապ չունի թե ինչ:
Իմ կողմից շատ հարգված մարդկանց կողմից եղան միանգամայն տարբեր տեսակետներ, այսինքն՝ էդ ՄԻ ԲԱՆԸ եղավ: Ինչի առիթով էլ շնորհավորում եմ ինձ:

Artgeo
23.10.2008, 00:31
Փսլնքոտ ոտանավոր ա

impression
23.10.2008, 00:33
Փսլնքոտ ոտանավոր ա

մեր ասածն էլ ա էդ :)

Artgeo
23.10.2008, 00:36
մեր ասածն էլ ա էդ :)
Հա, գիտեմ, ես ոչ մի նոր բան չեմ ասում, հին տուֆտա պլագիատ եմ, կներեք կարծիք արտահայտելու համար

impression
26.10.2008, 18:41
Սլուժեբնի աբման

Էլի մի ամիս տանը չեմ լինելու, իմ գործն էլ գործ չի: Տանն ասում եմ, նեղվում են, բայց դե ձեն չեն հանում, դե ոնց հանեն, միակ աշխատողը ես եմ, ինչ ուզեն` ինձնից են ուզելու: Դե նեղվում են, քրթմնջում, բայց սուս են: Վրաս չեն խոսում, բայց մեկ ա, էժան չեմ պրծնում, գործուղումից հետո նենց մի պրայս-լիստ են ներկայացնում սպասվող ու չկանխատեսված ծախսերի, որ մազերս բիզ-բիզ են կանգնում: Բայց դե, իմ հերն ու մերն են, ինձ լույս աշխարհ են բերել, երևի թե հենց էդ հույսով, որ իրենց պրայս-լիստերը ներկայացնելու մարդ ունենան օր ծերության: Ես էլ եմ նեղվում, քրթմնջում, բայց դե բան չեմ ասում, ախր ինքս էլ մի բարի պտուղը չեմ, էնքան վատն եմ, ուղղակի իրենցից թաքցնում եմ, խնամքով, մտածված: Էդպես էլ իրենց համար գնում եմ ապահովություն, ինձ համար` հոգեկան հանգիստ:
Էս անգամ շատ կարևոր ու պատասխանատու գործ ունեմ, պետք ա շատ սեղմ ժամկետներում լիքը փաստաթուղթ հավաքեմ, թարգմանեմ ու հասցնեմ օֆիս, ու ինձ խոստացել են աշխատավարձի բարձրացում, եթե գործը գլուխ բերեմ: Իսկ դա նշանակում ա` գործն ամեն գնով պետք ա գլուխ բերել, քանի որ էս ամիս մերոնց խելքին փչել ա տունը ռեմոնտ անել: Պրայս-լիստին չեմ նայել, վախեցա հետս մի բան պատահի: Եվ ուրեմն, աշխատավարձի բարձրացումը ահավոր պետք ա: Հավաքեցի շոր-մոր, կոմպ, դիսկեր, հազար ու մի մանր-մունր զիբիլ, ու հաջող, ծնողներ ջան, ձեր զավակը գնաց մի փոր հաց աշխատելու: Ընդհանուր առմամբ պետք էր թարգմանել 3700 փաստաթուղթ, ընդամենը 20 օրում: Նշանակում ա` սաղ օրը պետք ա լռվել հյուրանոցում, ու թարգմանել: Ամենաահավորն էլ էն ա, որ էդ բոլոր կարևոր զիբիլները լրացվում են ձեռագիր, իսկ ես վերջին անգամ ընդունելության քննությանս եմ ձեռագիր որևէ բան գրել: Բայց դե, հիշի աշխատավարձի բարձրացումդ, խի դու տենց աղջիկ ես, կգրե~ս, բան չկա~: Վերջին օրը պարզվեց, որ ինձ օգնական են նշանակել, մի ուրիշ աղջկա, ով ճիշտ ա, թարգմանել չգիտեր, բայց դե կզբաղվեր թուղթ հավաքելով, գործը կկիսվեր: Կա~յֆ:
Ու գնացինք մեր լավագույն վարորդի հետ, որի առավելությունը մնացածների հանդեպ մենակ էն ա, որ ինքը ոչ թե ռաբիզ ա միացնում, այլ Բարի Ուայթ: Բայց դե, եթե դու Բարի Ուայթ էլ չես լսում, քեզ համար հարուր տարի մեկ ա` դա, թե ռաբիզ, նույն չափով ներվերդ սղոցում ա: Հետիս աղջիկն էլ, պարզվեց, խոսելու հետ մեծ, շատ մեծ սեր ունի, թե ասա դրան իմ նման լռակյաց-մենամոլի հետ ուր էիք ուղարկում: Հենց արդեն ուզում էի գոռալ, որ սսկվի, աչքերիս առաջ գալիս էր նոր պայմանագիրս` մեջը բոլդով գրված նոր աշխատավարձով: Ու գոռալու փոխարեն ինքս էի սսկվում:
Հասանք տեղ, ջհանդամ, թե մեզ նույն սենյակում տեղավորեցին, ջհանդամ, թե ինքը իմ շամպունն էր օգտագործում ու առավոտներն էլ իմ մայկեքը հագնելու գեշ սովորություն ուներ, ջհանդամ թե լողանալուց ջուրը հանկարծակի սառում էր ու պիտի սրթսրթալով շարունակեիր մնացածը, ջհանդամ թե գլխավերևումդ սարդեր էին պտտվում, ջհանդամ թե էնքան էի գրում օրվա ընթացքում, որ միջնամատիս կողքը փոս էր ընկնում, ջհանդամ թե սկսեցի օրը մի պաչկա ծխել, կեսի փոխարեն, ջհանդամ թե բազկաթոռը ջարդած էր, սեղանը ցածր, ու մեռնում էի ողնաշարիս ցավից, ջհանդամ թե էն աղջիկն էնքան էր խոսում, որ ուզում էիր մոխրամանով տալ գլուխը ցխել, մենակ թե սուս մնա, էդ սաղ ջհանդամ: Աշխատավարձս բարձրացնելու են:
Օֆիսի տված փողերն էնքան խնամքով էի ծախսում, ու հետո մնացած գումարը տարա ու մինչև վերջին տաս դրամը հանձնեցի հաշվապահություն: Էնտեղ վրաս նենց են նայում, ոնց որ նայել ա Ռոբինզոնը` Ուրբաթին: Ինչ պակաս Ուրբաթ եմ: Թե որ մի խելոքը մնացած փողը հետ կբերի: Պայմանավորվում ես տեղում, ֆակտուրաները տվողին մի երկու կոպեկ ես տալիս, ձեռի հետ մեկի փոխարեն տաս ա գրում, մնացած իննը դնում ես ջեբդ: Ու ամենախոխման էն ա, որ ձևը գիտեմ, բայց դե չեմ անում: Ախր ե~ս, իմ խիղճը~…. /ու ստեղ գնում ա մի հատ սրտաճմլիկ, պաթետիկ ու արցունքախառը մենամտություն` սեփական խղճի անխափան գործունեության վերաբերյալ: Չեմ սխալվել, մենախոսություն չէ, այլ հենց մենամտություն: Կան մտքեր, որոնք փաբլիք են, հետո դրանցով կիսվում ես ոմանց հետ` ցուցադրելով սեփական խելքդ կամ ապուշությունդ, բայց մտքեր էլ կան, որ մենակ քոնն են, մենամտքերդ են: Իմ ամենափաբլիք մտքերը սեքսի մասին են: Շատ կայֆ ա հայերի հետ սեքսից խոսել, դե մենք հանվել չենք սիրում, մենք նամուսով ենք, մենք ադաթով ենք: Բայց հերիք ա մեկին կարողանաս հակել իր մտքերը փաբլիքացնելուն, էլ տակը ոչ ադաթ ա մնում, ոչ նամուս:/
Անցավ գործուղման ժամկետս, ուրախ-ուրախ հետ գնացի օֆիս` փաստաթղթերի մեծ կապոց գրկումս, ու մի մեծ կոշտուկ էլ` միջնամատիս կողքին, որը սկզբում փոս էր ընկել, հետո սկսել էր պլոկվել, հետո էլ կոշտացավ, դառավ կոշտուկ:
Շեֆս ինձնից աշխարհի չափ գոհ էր: Դե ես էլ իրենից: Աշխատավարձս բարձրանում ա~, հեր ու մեր ջան, ռեմոնտը արինք:
Հաջորդ օրն ինձ կանչում ա մոտը: Չեմ գնում է~, թռչում եմ, սլանում. պայմանագիրս, նոր աշխատավարձս, ջա~ն: - Հասկանում ես, ջանիկ,-շեֆս ա, եթե լապտոպն էլ փակի հետս խոսելուց, ուրեմն շատ լավ ա, բայց չի փակում չգիտես խի,- սենց մի բարդ իրավիճակ ա ստեղծվել, էն թղթերը, որ թարգմանել ես, հա, հա, գիտե~մ, մատիդ կոշտուկն էլ եմ տեսել, շատ լավ ես թարգմանել, խոսքեր չունեմ, բայց դե… /ոնց չեմ սիրում էդ պաուզաները բայց-ից հետո…/քխմմ… /դե ասա…/ ոնց ասեմ…մի խոսքով, պարզվել ա, որ էդ սաղ դակումենտացիան կեղծ ա… դու կապ չունես, իհարկե, դու թարգմանել ես, քո գործն արել ես, բայց դե… քխմմմ… որ վերևներն իմացան էդ կեղծիքի մասին, մի տեսակ… քխմմմ… խառն են էլի, վոբշմ աշխատավարձդ էս ամիս չի բարձրանում: … Էդ վերջին ֆրազան բոլոր շեֆերը նենց թափով են ասում, մինչև էդ կմկմում, կմկմում են, ու վերջում սենց չոտկի` փող չենք տալիս: - Բայց դե, ջանիկ,-ու լապտոպը փակում ա,- մյուս ամիս էլ տենց մի մեծ պրոյեկտ ա սպասվում, եթե գործը գլուխ բերես, աշխա… էլ չեմ լսում, մտածում եմ մենակ հասնեմ տուն ու նայեմ մերոնք պրայս-լիստում վերջին տողում ինչ թիվ են գրել, կարող ա բախտս բերի, ինֆարկտից մեռնեմ, ու թե Անդոն գա թաղմանս, ասեք, թող Բարի Ուայթ չմիացնի, ավելի լավ ա ռաբիզ, իմ արև…

Վարպետ
26.10.2008, 19:33
Վայ ցավդ տանեմ! :clap:friends::clap

Երկնային
26.10.2008, 19:40
քոռանամ ես…:(

impression
26.10.2008, 19:42
քոռանամ ես…:(

:D թեթև տար :D հորինել-մորինել եմ լիքը

Amaru
26.10.2008, 19:47
Վը, հմի ի՞նչն ես հորինել. դու էն ասա՝ փողդ տվեցի՞ն :))

impression
26.10.2008, 19:48
Վը, հմի ի՞նչն ես հորինել. դու էն ասա՝ փողդ տվեցի՞ն :))

դե իհա'րկե ՈՉ :D

Վարպետ
26.10.2008, 19:50
դե իհա'րկե ՈՉ :D
Ես սա քոփի արեցի, որ տամ պապադ կարդա :D

Ի դեպ... Ուշադրությո~ւն... շաս բուդետ ֆոկուս! :hands

impression
26.10.2008, 19:51
Ես սա քոփի արեցի, որ տամ պապադ կարդա :D

Ի դեպ... Ուշադրությո~ւն... շաս բուդետ ֆոկուս! :hands

ամենաիսկական ֆոկուսը կլինի, երբ պապաս կարդա էն մի պաչկայի մոմենտները :D բարբարոս :( :D

Amaru
26.10.2008, 19:53
հապա ու՞ր է ֆոկուսը :))

impression
26.10.2008, 19:54
հապա ու՞ր է ֆոկուսը :))

հա, ես էլ եմ լեղաճաք էղած սպասում :(

Վարպետ
26.10.2008, 19:54
ամենաիսկական ֆոկուսը կլինի, երբ պապաս կարդա էն մի պաչկայի մոմենտները :D բարբարոս :( :D


հապա ու՞ր է ֆոկուսը :))

Ահա և ֆոկուսը! մատների մի քանի հպում կլավիատուրային, և առաջանում է Վարպետի 1000-րդ գրառումը! :P

impression
26.10.2008, 19:55
Ահա և ֆոկուսը! մատների մի քանի հպում կլավիատուրային, և առաջանում է Վարպետի 1000-րդ գրառումը! :P

աաաաաաաաաաաաաաաաաա :D:D
դե շնորհավո~ր :D

Dayana
26.10.2008, 21:01
Լիլ նախ պետք էր մոխրամանով տալ էս հետիդ շատախոսի գլխին, և երկրորդ, էդ շեֆիդ պետք էր ... :angry Ոնց եմ զզվում էդ շեֆախափլանական բաներից :( Բայց լավն էր :oy

Հ.Գ. համ էլ Բադիկ մանդարինիկը ոնց որ մեծ հետույքով, հաճելի մռութով , տարիքն առած ծոյծա լինի :oy

Ուլուանա
26.10.2008, 22:06
:D:D:D Լիլ, դեմքություն էր։ :hands
Բայց ինձ էլ հետաքրքրեց, թե որ մասերն էին իրական, որ մասերը՝ հորինված։ :roll

impression
26.10.2008, 22:08
:D:D:D Լիլ, դեմքություն էր։ :hands
Բայց ինձ էլ հետաքրքրեց, թե որ մասերն էին իրական, որ մասերը՝ հորինված։ :roll

արդեն չեմ հիշում :D

Ուլուանա
26.10.2008, 22:11
արդեն չեմ հիշում :D
Լսի, կարո՞ղ ա մեկ էլ պարզվի, որ էդ ամենը երազ էր։ :D

impression
26.10.2008, 22:12
Լսի, կարո՞ղ ա մեկ էլ պարզվի, որ էդ ամենը երազ էր։ :D

չէ, չփոխված աշխատավարձս վառ ապացույցն ա :D
/վայ, փաստորեն ասեցի` որն էր չհորինվածը :D/

ivy
26.10.2008, 22:15
Լիլ, էս ինչ լավն էր, վերջն էր... Հո–յա–կապ!
Ինչ էլ հավեսով ես գրել, տեղը–տեղին։ Մենակ թե ես մեջը հորինած բան չտեսա... :(

impression
26.10.2008, 22:18
Լիլ, էս ինչ լավն էր, վերջն էր... Հո–յա–կապ!
Ինչ էլ հավեսով ես գրել, տեղը–տեղին։ Մենակ թե ես մեջը հորինած բան չտեսա... :(

դեեեեեե, ստիպում եք սաղ գաղտնիքները բացեմ :(
դե լավ, ասում եմ.
մենակ.... մենակ էն Բարի Ուայթի մոմենտներն էի հորինել, է'դ վարորդը չէր տարել, սաղ ճամփին ռաբիզ էինք լսում :(
:D

Երկնային
26.10.2008, 22:19
դեեեեեե, ստիպում եք սաղ գաղտնիքները բացեմ :(
դե լավ, ասում եմ.
մենակ.... մենակ էն Բարի Ուայթի մոմենտներն էի հորինել, է'դ վարորդը չէր տարել, սաղ ճամփին ռաբիզ էինք լսում :(
:D
քոռանամ ես :( 2

:D

Ուլուանա
26.10.2008, 22:24
դեեեեեե, ստիպում եք սաղ գաղտնիքները բացեմ :(
դե լավ, ասում եմ.
մենակ.... մենակ էն Բարի Ուայթի մոմենտներն էի հորինել, է'դ վարորդը չէր տարել, սաղ ճամփին ռաբիզ էինք լսում :(
:D
Փաստորեն, դու ավելի լավատեսական էիր ներկայացրել իրավիճակը։ :))

impression
26.10.2008, 22:26
Փաստորեն, դու ավելի լավատեսական էիր ներկայացրել իրավիճակը։ :))

դե լավ, ասում եմ :)
իրականում աշխատավարձ բարձրացնելու մասին խոսք չէր եղել, էդ էր սաղ հորինածս :D

Վարպետ
26.10.2008, 22:27
Իրականում ինքը չի աշխատում ոչ մի տեղ :)

ivy
26.10.2008, 22:30
դեեեեեե, ստիպում եք սաղ գաղտնիքները բացեմ :(
դե լավ, ասում եմ.
մենակ.... մենակ էն Բարի Ուայթի մոմենտներն էի հորինել, է'դ վարորդը չէր տարել, սաղ ճամփին ռաբիզ էինք լսում :(
:D


դե լավ, ասում եմ :)
իրականում աշխատավարձ բարձրացնելու մասին խոսք չէր եղել, էդ էր սաղ հորինածս :D


քոռանամ ես :( 2

:D


Փաստորեն, դու ավելի լավատեսական էիր ներկայացրել իրավիճակը։ :))

Մարդ չգիտի էլ` ծիծաղի, թե լաց լինի...
:D :cry

impression
26.10.2008, 22:36
Մարդ չգիտի էլ` ծիծաղի, թե լաց լինի...
:D :cry

Ռիփ, ի՞նչ փոխեցիր գրածիդ մեջ :) մենակ չասես՝ սմայլերը :D

ivy
26.10.2008, 22:37
Ռիփ, ի՞նչ փոխեցիր գրածիդ մեջ :) մենակ չասես՝ սմայլերը :D

Գրելուց հետո տեսա, որ դեռ աշխատավարձն էլ չէր բարձրացվելու։ :( Այ քեզ պատմություն...
Դա էլ ավելացրեցի... :)

impression
26.10.2008, 22:41
երեխեք, իսկ որ էդ աստիճան խոսակցական էր, անդուր չէ՞ր, մի քիչ վախենում էի ակումբում դնել :)

ivy
26.10.2008, 22:45
երեխեք, իսկ որ էդ աստիճան խոսակցական էր, անդուր չէ՞ր, մի քիչ վախենում էի ակումբում դնել :)

Դե ասեցինք՝ լավն էր, էլ ի՞նչ ես երկրորդ կռուգով կոպլիմենտ որսում։ :D

impression
26.10.2008, 22:45
Դե ասեցինք՝ լավն էր, էլ ի՞նչ ես երկրորդ կռուգով կոպլիմենտ որսում։ :D

վայ, ջոգիք, հա :oy:D

Ուլուանա
26.10.2008, 22:46
երեխեք, իսկ որ էդ աստիճան խոսակցական էր, անդուր չէ՞ր, մի քիչ վախենում էի ակումբում դնել :)
Չէ, Լիլ, խոսակցականը լրիվ նորմայի սահմաններում էր, իմ կարծիքով։ ;)

Amaru
26.10.2008, 22:46
երեխեք, իսկ որ էդ աստիճան խոսակցական էր, անդուր չէ՞ր, մի քիչ վախենում էի ակումբում դնել :)

Ինձ թվում ա՝ էս գրածդ հենց էսպես էլ պիտի լիներ. ոչ մի ուրիշ ձև: :)
Գրական սենց լավ ներկայացնել չէր ստացվի (ես քեզ վրա չեմ կասկածում, չմտածես :)) ):

Ուլուանա
26.10.2008, 22:47
վայ, ջոգիք, հա :oy:D
Փաստորեն, ես չէի ջոկել ու միամիտ–միամիտ թակարդն էի ընկել։ :oy Երևի Մարկիզը ճիշտ էր պնդում. միամիտ մեռնում եմ։ :(

impression
26.10.2008, 22:48
Ինձ թվում ա՝ էս գրածդ հենց էսպես էլ պիտի լիներ. ոչ մի ուրիշ ձև: :)
Գրական սենց լավ ներկայացնել չէր ստացվի (ես քեզ վրա չեմ կասկածում, չմտածես :)) ):

մերսի, ինչ լավ ա, որ դու Այվայի նման քծիբ չես :)
:P Այվ

ivy
26.10.2008, 22:55
մերսի, ինչ լավ ա, որ դու Այվայի նման քծիբ չես :)
:P Այվ

Ո՞վ ա քծիբ, ես՞։ :)
Էն «ջհանդամներդ»–դ ոնց որ ուժեղ ակորդներ լինեին, ամեն մեկի հետ ադրենալինս բարձրանում էր։
Իսկ «խի դու տենց աղջիկ ես, կգրե~ս, բան չկա~»–ից նենց եմ ծիծաղել։ Իսկ որ մոխրամանը տալու էիր, Մ.–ին ցխեիր, թուլացել էի։ :)
Բարի Ուայթն ու ռաբիզն էլ գլուխգործոց էին՝ իրենց հետ գրած բոլոր կոլորիտային արտահայտություններով։ ;)
Քծիբ... չէ մի։ :beee
:D

impression
26.10.2008, 22:58
Ո՞վ ա քծիբ, ես՞։ :)
Էն «ջհանդամներդ»–դ ոնց որ ուժեղ ակորդներ լինեին, ամեն մեկի հետ ադրենալինս բարձրանում էր։
Իսկ «խի դու տենց աղջիկ ես, կգրե~ս, բան չկա~»–ից նենց եմ ծիծաղել։ Իսկ որ մոխրամանը տալու էիր, Մ.–ին ցխեիր, թուլացել էի։ :)
Բարի Ուայթն ու ռաբիզն էլ գլուխգործոց էին՝ իրենց հետ գրած բոլոր կոլորիտային արտահայտություններով։ ;)
Քծիբ... չէ մի։ :beee
:D

:oy չէ, քծիբ չես...

Բարեկամ
27.10.2008, 05:11
Լիլ, շատ լավն էր :hands
Դե իհարկե "ցնցումները" հորինված էին, այլապես չէր լինի գրականություն…;)
թե չէ, գիտես կյանքը շատ ավելի անհամ ու հարթ ա, մի ձև հարթ-ճզմող, գոնե սենց գեղագիտական ցնցումներ լինեին… :))

Մի խոսքով, ընկեր, գրող ես :) и никуда не денишься

Բայց քոմենթներն էլ, գիտե՞ք, լավ էին ստացվել՝ լրացնող…
Օրինակ Վարպետի ֆոկուսը սպանեց :D Ինձ նույնիսկ թվաց, թե լապտոպի դեմը նստած պարոնի ընկերներից ա :D
/անկեղծ եմ ասում` հուսով ու սրտի տրոփյունով սպասում էի առնվազն աշխատավարձի բարձրացման լուրին/

Մեկ էլ Երկնայինի "քոռանամ ես :( - 2"-ն :D էն, որ ռաբիզի հարցով էլ բախտդ չէր բերել՝ նույն դրամատիկ հարթակի վրա էր մնացած հետ :D

Ավելացվել է 4 րոպե անց
էս մի գործին highly ռեկամենդույու գրքում էջ զբաղեցնել: Հուսով եմ՝ դեմ չկա :)

Բարեկամ
27.10.2008, 05:18
Մի բան էլ ավելացնեմ :oy
Լիլոյի գրածները էն հատուկենտներից ա ակումբում, որ կարդալիս, այսինքն սկսելիս արդեն չեմ ձանձրանում :)

impression
27.10.2008, 09:35
Լիլ, շատ լավն էր :hands
Դե իհարկե "ցնցումները" հորինված էին, այլապես չէր լինի գրականություն…;)
թե չէ, գիտես կյանքը շատ ավելի անհամ ու հարթ ա, մի ձև հարթ-ճզմող, գոնե սենց գեղագիտական ցնցումներ լինեին… :))

Մի խոսքով, ընկեր, գրող ես :) и никуда не денишься

Բայց քոմենթներն էլ, գիտե՞ք, լավ էին ստացվել՝ լրացնող…
Օրինակ Վարպետի ֆոկուսը սպանեց :D Ինձ նույնիսկ թվաց, թե լապտոպի դեմը նստած պարոնի ընկերներից ա :D
/անկեղծ եմ ասում` հուսով ու սրտի տրոփյունով սպասում էի առնվազն աշխատավարձի բարձրացման լուրին/

Մեկ էլ Երկնայինի "քոռանամ ես :( - 2"-ն :D էն, որ ռաբիզի հարցով էլ բախտդ չէր բերել՝ նույն դրամատիկ հարթակի վրա էր մնացած հետ :D

Ավելացվել է 4 րոպե անց
էս մի գործին highly ռեկամենդույու գրքում էջ զբաղեցնել: Հուսով եմ՝ դեմ չկա :)

մերսի քոմենթի համար, ու նաև քոմենթները վերլուծելու :D
բայց ես դեմ եմ էս գործի տպագրմանը, որտև ինքը շատ ռեալիստիկ ա, ու մեր օֆիսում ոմանք իրենք իրենց կգտնեն: Չեմ ուզում առանց աշխատանք մնալ ;)

Վարպետ
27.10.2008, 21:31
Մոդերատորական: Թեմայից դուրս վերջին 9 գրառումները սրտի խորը կսկիծով ջնջվել են:

Janita Hero
02.11.2008, 03:02
վերջի «իմ արև»-ի համար արժեր նստել էս գիշերվա հազարին ու կարդալ, :D նենց ծիծաղեցի Լիլ, ապրես, չնայած մի քիչ դաժան էր, բայց դե կյանք ա էլի՜
հա, են մասը որ ասում ա դե ...... գիտեսսսս......... էս ամիս բլա բլա բլա, ես մտածում էի որ չի տալու, բայց մտածում էի կպատճառաբանի ամերիկյան կրիզիսը ինչպես հիմա շատ ֆիրմաներ են պատճառաբանում ու աշխատավարձերը չեն տալիս կամ խոստանում ու չեն բարձրացնում, բայց դու մի ասա՜ ստություն բան ա եղել մեջտեղ:
Չէ բայց էս կրիզիսի մասին տնօրենիդ չասես, թե չէ հավեսի կընգնի էլի կաշխատացնի վերջում ել կասի հիմա էլ համաշխարհային կրիզիս ա :D:D:D

օֆ օֆ սենց ասում եմ, հեսա մի երկու օրից աչքիս էս պատմվածքի իրական դեժավյուն եմ տենալու :(

impression
18.11.2008, 01:39
էս սենց պահի տակ էլի :)

նրան...

Էնքան եմ սիրում, երբ մեկ էլ հանկարծ
Քնքշության ինչ-որ նոպա է բռնում,
Ու դու ինձանով արբեցած, տարված
Սիրո խոսքեր ես կամաց շշնջում:

Ես քեզ գրկում եմ լուռ ու մտածում,
Թե ինչքան լայն է ժպտում բախտը ինձ,
Որ քո պես հրաշք ինձնով է ապրում,
Ու ով ինձնից թանկ էլ չունի ոչինչ:

Ծով
18.11.2008, 01:41
էս սենց պահի տակ էլի :)

նրան...

Էնքան եմ սիրում, երբ մեկ էլ հանկարծ
Քնքշության ինչ-որ նոպա է բռնում,
Ու դու ինձանով արբեցած, տարված
Սիրո խոսքեր ես կամաց շշնջում:

Ես քեզ գրկում եմ լուռ ու մտածում,
Թե ինչքան լայն է ժպտում բախտը ինձ,
Որ քո պես հրաշք ինձնով է ապրում,
Ու ով ինձնից թանկ էլ չունի ոչինչ:

Լավ պահ ա:love

Վարպետ
18.11.2008, 01:43
էս սենց պահի տակ էլի :)

նրան...

Էնքան եմ սիրում, երբ մեկ էլ հանկարծ
Քնքշության ինչ-որ նոպա է բռնում,
Ու դու ինձանով արբեցած, տարված
Սիրո խոսքեր ես կամաց շշնջում:

Ես քեզ գրկում եմ լուռ ու մտածում,
Թե ինչքան լայն է ժպտում բախտը ինձ,
Որ քո պես հրաշք ինձնով է ապրում,
Ու ով ինձնից թանկ էլ չունի ոչինչ:

Քել դու սրանից հետո մենակ "սենց պահի տակ էլի" գրի, էլի:) :love

Ուլուանա
18.11.2008, 01:59
էս սենց պահի տակ էլի :)

նրան...

Էնքան եմ սիրում, երբ մեկ էլ հանկարծ
Քնքշության ինչ-որ նոպա է բռնում,
Ու դու ինձանով արբեցած, տարված
Սիրո խոսքեր ես կամաց շշնջում:

Ես քեզ գրկում եմ լուռ ու մտածում,
Թե ինչքան լայն է ժպտում բախտը ինձ,
Որ քո պես հրաշք ինձնով է ապրում,
Ու ով ինձնից թանկ էլ չունի ոչինչ:
Հավեսն էր։ :)

Janita Hero
18.11.2008, 02:55
էս սենց պահի տակ էլի :)

նրան...

Էնքան եմ սիրում, երբ մեկ էլ հանկարծ
Քնքշության ինչ-որ նոպա է բռնում,
Ու դու ինձանով արբեցած, տարված
Սիրո խոսքեր ես կամաց շշնջում:

Ես քեզ գրկում եմ լուռ ու մտածում,
Թե ինչքան լայն է ժպտում բախտը ինձ,
Որ քո պես հրաշք ինձնով է ապրում,
Ու ով ինձնից թանկ էլ չունի ոչինչ:

հավանեմ Գը;)

impression
08.12.2008, 00:21
Մի հատ ուրիշ պահի տակ...
հոգնախառը ;)

Էնքան եմ հոգնել
Քեզ կիսատ-պռատ սիրել-թողնելուց,
Քեզ անվերջ-անսկիզբ խանդել-տիրելուց,
Քեզ չունենալուց ու ինձ խղճալուց
Քեզ` դեռ շատ համառ իմ մեջ զգալուց
Ինձ` արդեն կամաց քո մեջ մարելուց
Էնքան եմ հոգնել…

Janita Hero
08.12.2008, 00:53
Մի հատ ուրիշ պահի տակ...
հոգնախառը ;)

Էնքան եմ հոգնել
Քեզ կիսատ-պռատ սիրել-թողնելուց,
Քեզ անվերջ-անսկիզբ խանդել-տիրելուց,
Քեզ չունենալուց ու ինձ խղճալուց
Քեզ` դեռ շատ համառ իմ մեջ զգալուց
Ինձ` արդեն կամաց քո մեջ մարելուց
Էնքան եմ հոգնել…

ինչպես միշտ՝ զիլ ա :))

impression
22.12.2008, 22:13
Քո հեռուներում, ցավոք, ինձ համար ոչ մի տեղ չկա,
Իմ նեղ վադակից ես պրծում չունեմ, ու չեմ ունենա.
Ուրեմն պետք է ժպիտով նայել վաղվա աչքերին,
Ու լուռ ընդունել, որ իմ վաղն ու քոնը նույնը չեն լինի…

Բարեկամ
23.12.2008, 04:36
Իմ նեղ վադակից ես պրծում չունեմ, ու չեմ ունենա.


էս լավ էր, Լիլ

Jirayr24
24.12.2008, 18:13
Քո հեռուներում, ցավոք, ինձ համար ոչ մի տեղ չկա,
Իմ նեղ վադակից ես պրծում չունեմ, ու չեմ ունենա.
Ուրեմն պետք է ժպիտով նայել վաղվա աչքերին,
Ու լուռ ընդունել, որ իմ վաղն ու քոնը նույնը չեն լինի…

ապրե~ս, ես հիացած եմ քո բոլոր տողերով, հաճույքով կհետևեմ դրանց շարունակությանը

impression
19.06.2009, 21:52
Փակեմ աչքերս, ու դու չտեսնես, որ լաց եմ լինում,
Ու էլ չկանչեմ, իմ սերն այլևս ձայնս չի լսում,
Բոլոր հուշերս նվիրեմ քամուն, թող տանի կորցնի.
Քեզ բաց եմ թողնում, ուր է թե մեկը ինձ իրեն վերցնի:

Enigmatic
19.06.2009, 22:22
impression ջան կներես, որ օֆֆթոպում եմ, բայց ուզում եմ ասեմ, որ արդեն շատ շուտվանից անհամբերությամբ եմ սպասում ամեն անգամ ,որ ինչ որ բան գրես, քո ամեն մի տողը մի կյանք ոնցոր լինի: Թող չնեղանան մյուսները, բայց ակումբում ամենա-ամենա հետքրքիրը իմ համար դու ես գրում, ու նենց բան չկա քո գրածներից որ շատ լավը չլինի:oy

impression
19.06.2009, 22:48
impression ջան կներես, որ օֆֆթոպում եմ, բայց ուզում եմ ասեմ, որ արդեն շատ շուտվանից անհամբերությամբ եմ սպասում ամեն անգամ ,որ ինչ որ բան գրես, քո ամեն մի տողը մի կյանք ոնցոր լինի: Թող չնեղանան մյուսները, բայց ակումբում ամենա-ամենա հետքրքիրը իմ համար դու ես գրում, ու նենց բան չկա քո գրածներից որ շատ լավը չլինի:oy

վայ... :oy
շնորհակալ եմ, Էնիգմատիկ ջան, տրամադրությունս մի քիչ բարձրացավ :)

Kita
19.06.2009, 23:43
Լիլ գրկում եմ ուժեղ:)
Հ.Գ. Ինչպես միշտ էիր)

impression
19.06.2009, 23:45
Լիլ գրկում եմ ուժեղ:)
Հ.Գ. Ինչպես միշտ էիր)

ես էլ եմ գրկում, Կիտուլս :love

impression
06.07.2009, 11:34
Ճանճը նստել էր երկնքի անհունին ու մտածում էր: Հետո սկսեց այս ու այն կողմ գնալ-գալ: Նա, իր փոքրիկ ոտիկներով, մի քանի վայրկյանում անցնում էր ողջ երկինքն ու էլի գնում նստում ուղիղ մեջտեղը: Հետո թաթիկով քորեց գլուխն ու տզտզաց.
- Փաստորեն երկինքն այսքան փոքր է:
Ինչ իմանար ճանճը, որ ինքն ընդամենը նստած է բարձրահարկ շենքի ամենավերջին հարկի լուսամուտներից մեկի օդանցքի ապակուն...

StrangeLittleGirl
06.07.2009, 21:00
Որ կարդում ես սկիզբը, ոնց որ հեչ՝ Լիլը հերթական միջատին բռնել ա ու ուսումնասիրում ա: Բայց հենց հասնում ես էս տողին.

Ինչ իմանար ճանճը, որ ինքն ընդամենը նստած է բարձրահարկ շենքի ամենավերջին հարկի լուսամուտներից մեկի օդանցքի ապակուն...
էդ ճանճը լրիվ ուրիշ կերպար ա ստանում, ու սկսում ես մտածել, լիքը մտածել:

Ապրես, Լիլ, դուրս եկավ:

Ծով
13.07.2009, 14:36
արյաաաաա...Ճանճոն հզոր էր:hands:hands:hands:

impression
15.07.2009, 20:04
արյաաաաա...Ճանճոն հզոր էր:

բա ես ասեցի, որ հանճարեղ բան եմ գրել, ադմինոսն ու Գալաթեան վրես ղժացին բառի ամենաթունդ իմաստով :beee

Հայկօ
15.07.2009, 20:10
Հետո թաթիկով քորեց գլուխն ու տզտզաց

Այ էս մասին ուղիղ քառասուներկու րոպե սիրահարված էի :love: Ինչ կայֆ ա՜ :):

Chuk
15.07.2009, 20:21
բա ես ասեցի, որ հանճարեղ բան եմ գրել, ադմինոսն ու Գալաթեան վրես ղժացին բառի ամենաթունդ իմաստով :beee

Քո վրա՞ :o
Մե՞նք :o

Լավ հիշում եմ էդ օրը, Լիլ ջան, ուրիշ բանի վրա էինք ղժժում: Մինչև քո գալը խոսում էինք Մերուժի մասին (չես ճանաչում, բայց իրա մասին լսել ես, մեր ընդհանուր ծանոթն ա) ու իրա էն խասյաթի մասին, որ իրան հանճար ա համարում, իրա ստեղծագործությունները՝ հանճարեղ ստեղծագործություններ: Ու ասում էինք, թե ինչքան տհաճ ա դա (ի տարբերություն քեզ ինքը էդ մասին լրիվ լուրջ ա ասում ու անընդհատ): Ու մեկ էլ հենց էդ խոսակցության վրա գալիս ես դու ու ասում. «Երեխեք, հանճարեղ գործ եմ գրել»: Դրանից էր բացել ;)

Իսկ Ճանճոն լավն ա, բայց հանճարեղ չի :P

Գալաթեա
16.07.2009, 00:01
Քո վրա՞ :o
Մե՞նք :o

Լավ հիշում եմ էդ օրը, Լիլ ջան, ուրիշ բանի վրա էինք ղժժում: Մինչև քո գալը խոսում էինք Մերուժի մասին (չես ճանաչում, բայց իրա մասին լսել ես, մեր ընդհանուր ծանոթն ա) ու իրա էն խասյաթի մասին, որ իրան հանճար ա համարում, իրա ստեղծագործությունները՝ հանճարեղ ստեղծագործություններ: Ու ասում էինք, թե ինչքան տհաճ ա դա (ի տարբերություն քեզ ինքը էդ մասին լրիվ լուրջ ա ասում ու անընդհատ): Ու մեկ էլ հենց էդ խոսակցության վրա գալիս ես դու ու ասում. «Երեխեք, հանճարեղ գործ եմ գրել»: Դրանից էր բացել ;)

Իսկ Ճանճոն լավն ա, բայց հանճարեղ չի :P

Ինչպես կասեր Լիլի՝ ապակու գյուտն անգիտակցաբար արած ճանճը՝ տզզզզ :)

Մերուժը մեր ընգերն ա։

impression
05.09.2009, 01:21
Դու` ոչ իմը, էնքան մոտ ես,
Մի քիչ գիժ ու արևոտ ես,
Իմ հերթական մեղքի տոթն ես,
Դու` ոչ իմը, իմ ամոթն ես:

Դու` ոչ իմը, մի նոր ե՞րգ ես,
Թե՞ կարճատև խենթ տարերք ես.
Դեռ նորածին սիրո հևքն ես,
Դու` ոչ իմը, դու իմ վերքն ես:

impression
23.12.2009, 01:39
Էլի իրականությունն ու ժամանակը լռվեցին
կամ ես լռվեցի անհարմար մի տեղ,
որտեղ չկա լռություն, կան տարբեր
ձայներ,
որոնք անծանոթ են ու վախեցնող,
ու ես հեռու եմ քշում միակ ուրախությունս,
փակվում եմ իմ մեջ, կծկվում
բազկաթոռումս, ոտներս կտրում գետնից,
շուրջս նկարում պատ, որը ցավոք
ձայներից չի ազատում ինձ,
ու իրականությունս լցվում ա հորս
հիստերիայով

ես երբեք բավականաչափ լավը չեմ դառնա,
որովհետև անուղղելի սխալներ կան իմ
մանկության մեջ, որը
ատում եմ

impression
23.12.2009, 01:40
երջանկության իմ հաշիվը բերեք,
փակվեմ, դուրս գամ
ու ոտով քայլեմ տուն, էն տունը, որ
չունեմ
ու ճանապարհին գիշերն ինձ թաքուն
ցույց կտա աստղերի իր կոլեկցիան

Գալաթեա
23.12.2009, 01:50
Բարի վերադարձ, Լիլ:
Կարոտել էի:

impression
23.12.2009, 01:52
Բարի վերադարձ, Լիլ:
Կարոտել էի:

մերսի :) ես էլ

Ռուֆուս
23.12.2009, 10:37
Ах ты грязная п........ :D

Կարոտել էի քո ակումբային ներկայությանը, բարի վերադարձ, հանճար ջան :love

Երվանդ
23.12.2009, 11:19
երջանկության իմ հաշիվը բերեք,
փակվեմ, դուրս գամ
ու ոտով քայլեմ տուն, էն տունը, որ
չունեմ
ու ճանապարհին գիշերն ինձ թաքուն
ցույց կտա աստղերի իր կոլեկցիան

Մերսի որ էկար:)

impression
23.12.2009, 11:58
պաչիկներ ձեզ :)

impression
25.12.2009, 13:04
Նստեցի ոչ այնքան մարդաշատ սրճարանում ու քեզ զանգեցի: Խնդրեցի, որ գաս, ասացի, որ մենակ եմ: Դու խոստացար գալ տասնհինգ րոպեից: Մենակ դու ես կարողանում ինձ էդ վիճակից հանել:
Ես սուրճ պատվիրեցի ու սկսեցի դանդաղ ծխելով ինչ-որ իտալական ալիքով երաժշտական հաղորդում դիտել: Սուրճը բերեցին, դանդաղ խմեցի, ընթացքում հասցրեցի մի չորս-հինգ գլանակ ծխել, ու զգացի, որ մտքերս ոչնչի վրա չեն կենտրոնանում: Էդպես լինում է, երբ ինձ ծայրահեղ օտար եմ զգում սեփական կյանքում:
Սուրճս վերջացավ, տասնհինգ րոպեն վաղուց անցել էր, դեռ մի քանի տասնհինգ րոպե էլ հետը: Դու չեկար:
Անհամբերությամբ ու մի քիչ էլ զայրացած նայեցի հեռախոսում վերջին զանգածս համարը, որ տեսնեմ, թե կոնկրետ ինչքան է անցել քո ասած տասնհինգ րոպեից: Վերջին զանգը ցույց էր տալիս երեկ երեկոյան արված ինչ-որ անկապ զանգ, որը քո համարը չէր: Մտածեցի, որ հեռախոսս ցնդել է: Չինական ապրանքն էլ դա է… Փնտրեցի քո համարն իմ հեռախոսագրքում ու էդպես էլ չգտա… Զայրացած դուրս եկա ու սկսեցի քայլել: Քայլելն ինձ միշտ օգնում է ուշքի գալ:
Մի քանի ժամ աննպատակ թափառելուց հետո կանգ առա: Հասկացել էի համարի անհետանալու առեղծվածը: Դու ուղղակի գոյություն չունեիր այն իրականության մեջ, որում ես քեզ սպասում էի:

impression
29.12.2009, 21:34
Ես քո անօրգազմիան կապեցի
Միջազգային տնտեսական ճգնաժամի հետ
Ու մխիթարվեցի. ինձնից չի:

impression
29.12.2009, 21:37
Հավես ա
Քեզ գրկելն ու տխրությունդ ինձ վերցնելը
Ու հավես ա անկապ համբուրվելը,
Հետո էլ լուրջ տեսքով ասելը, որ
Մեր մեջ ընկերություն ա:
Չնայած, կարող ա ընկերություն ա…

impression
29.12.2009, 21:37
ցուրտ ա, ձմեռ,
մութ ու խոնավ…
ու դու` չգիտեմ որտեղ
սառցե մուրճիկով ջարդում ես
իմ ու քո ամառը…

impression
03.01.2010, 02:34
անձրև եմ ուզում
մաքուր ու մեղմ,
քնքուշ ու տխուր...

կաթիլները թող
մազերս շոյեն,
ճակատս վառվող
համբուրեն կամաց,
ու թող քողարկեն
հայացքս ներող
ու աչքերս թաց,
թող իմ ականջին
շշնջան` կանցնի...

impression
08.01.2010, 00:01
Պատուհանից լույսն ընկնում էր ներս
ու ես դռան մոտ կանգնած տեսնում էի
քո թափանցիկ սիլուետը,
գզգզված մազերդ, ճմրթված սավանն ու
սիգարետը` ձեռքումդ

էդ պահին կյանքը շունչը պահել էր

Dayana
08.01.2010, 00:42
Վերջին տողը վերջն էր :)

impression
08.01.2010, 01:43
Վերջին տողը վերջն էր :)

մերսի, մռութ :)

impression
24.04.2010, 20:24
Սիրում եմ փողոցն օրենքով անցնել` միայն կանաչ լույսի տակ: Էդպես հարգանքս եմ արտահայտում էն երկրի հանդեպ, ուր ապրում եմ:
Կանգնած էի մայթին, հանգիստ սպասում էի անցնելու լույսին: Մտածում էի Դանայի մասին, ով էդ պահին պայթեցնում էր թմբկաթաղանթներս Helter Skelter-ով:
Կողքիս մեկը հայտնվեց: Ուշադրություն չէի դարձնի, եթե սարսափելի հարբած չլիներ: Կանգնել էր կողքս ու օրորվում էր, ու ես մտածում էի, որ ընկնելու է վրաս, բայց չգիտեմ ինչու մեխվել էի տեղումս, հեռու չէի գնում: Չնայեցի վրան: Խմած մարդկանցից վախենում եմ: Մեկ էլ թեքվեց իմ կողմը: Բան էր ուզում ասել: Նայեցի իրեն: Կլիներ մոտ քառասունհինգ տարեկան, խնամված արտաքին ուներ, կոկիկ էր հագնված, իսկ աչքերը... ես էդքան թախիծ երբևէ չէի տեսել: Ականջակալները հանեցի: Շշնջաց. ձեռքս կբռնես? Առանց մի խոսքի բռնեցի ձեռքն ու քայլեցինք սպիտակ գծերի վրայով: Ձեռքս պինդ սեղմել էր ու երեխայի վստահությամբ քայլում էր հետս, իրեն բան չէր պատահի, ես հետն էի: Սովորական հարբեցող չէր: Ընդհանրապես հարբեցող չէր, հաստատ: Երևի հասցրել էին էդ վիճակին:
Լուռ անցանք փողոցը, հին ծանոթների պես, ովքեր արդեն խոսելու կարիք չունեն իրար հասկանալու համար: Հասանք մյուս մայթին: Ձեռքս զգույշ բաց թողեց, իսկ ես կանգնել էի իր առաջ ու չգիտեի ինչ անել: Ինքն էլ կանգնել նայում էր աչքերիս: Շատ տխուր, անտանելի: Հետո ձեռքը տարավ սրտին, շշնջաց` շնորհակալ եմ, ու գնաց: Իսկ ես կանգնած նայում էի հետևից, ու կոկորդս սեղմվում էր:

impression
02.07.2010, 23:10
Ինքը նայեց ինձ ու ժպտաց նենց, ոնց մենակ ինքը գիտի ժպտալ: Ու ես շատ ուրախացա, որ իր մասին գիտեմ մենակ վերը նշված փաստը, ուրիշ ոչինչ:

impression
02.07.2010, 23:51
Ձեռքդ տուր ինձ, ես քեզ չեմ թողնի
Գրպանիցդ հանիր, մանրացրու ու
Քամուն տուր բոլոր տխուր մտքերդ
Ու վարվիր ինձ պես` առանց
Գրպանների շալվար հագիր:
Ձեռքդ տուր ինձ, արի քայլենք տանիքներով
Ես էլ եմ վախենում, բայց քեզ հետ կգամ,
Ուզում եմ հասնել տաք ծխնելույզին
Ու գրկել այն, շարֆս էլ
Փաթաթել վրան:
Ձեռքդ ինձ տուր, ու մեկ էլ
Թող մազերդ խառնեմ, թող սառած
Մատներդ տաքացնեմ իմ ձեռքերով,
Թող նայեմ քեզ, ու հետո
Էլի քայլենք անվերջ տանիքներով
Անվերջ գիշերվա մեջ անտուն մանուկների պես:

Երկնային
03.07.2010, 00:47
Լիլ, ուրիշ ես էլի… :love

impression
03.07.2010, 00:49
Լիլ, ուրիշ ես էլի… :love
իսկ դա լավ ա՞ :)

Երկնային
03.07.2010, 01:00
իսկ դա լավ ա՞ :)

դա պարզապես հրաշալի ա :love

impression
03.07.2010, 01:04
դա պարզապես հրաշալի ա :love
:D
պաչիկներ քեզ :)

Գալաթեա
03.07.2010, 01:06
Կրկնվում ես Լիլ :)

impression
03.07.2010, 01:08
Կրկնվում ես Լիլ :)

Ո՞ր պահը, Լիլ :)

Գալաթեա
03.07.2010, 01:11
Ո՞ր պահը, Լիլ :)

Սպասում էի էդ հարցին.. պահի խնդիր չի Լիլ, ոնց որ նույն ներվդ նվվա, նույն կետում.. տենց տպավորություն ա ինձ մոտ, համենայն դեպս:
Աութֆիթն ա ուրիշ:

impression
03.07.2010, 01:14
Ճիշտն ասած չհասկացա ինչ նկատի ունես, աութֆիթի իմաստն էլ էդքան հասկանալի չի, բայց մերսի, որ կարծիք ես հայտնում, ես դրան կարոտ եմ մնացել

Գալաթեա
03.07.2010, 01:25
Ճիշտն ասած չհասկացա ինչ նկատի ունես, աութֆիթի իմաստն էլ էդքան հասկանալի չի, բայց մերսի, որ կարծիք ես հայտնում, ես դրան կարոտ եմ մնացել

Փորձեմ բացատրել ջան...
Դու միշտ քո ներսում էղածը` մտքերդ, քեզ, ուրիշին, շատ յուրահատուկ կերպով ես կարողանում արտահայտել... էսքան ժամանակ չէիր գրել, քծիբություն էիր արել... բայց հիմա մենակ արտահայտչաձևդ ա փոխվել...աութֆիթը, մնացածը՝ ներքին երկրաշարժները, հիմնակմախքը, գրելու դրդապատճառները, ոնց որ նույն սյուժեն լինի՝ տարբեր դերասաններով...

Կամ էլ դու շատ լավ ես թաքցնում ներսիդ փոփոխությունները :) Կամա կամ ակամա:

impression
03.07.2010, 01:36
Լիլ :)
ես շատ սահմանափակ ընդունակությունների, հետաքրքրությունների տեր մարդ եմ, ինձ աշխարհում ամենաշատը հետաքրքրում ա էն, ինչ ինձ թվում ա սիրուն կամ հուզիչ կամ էլ առնվազն տարօրինակ :D թե ինչքանով եմ ես կարողանում պատմել տեսածներիս ու զգացածներիս մասին, տաղանդի խնդիր ա

ես ինձ չեմ ճղում գրող դառնալու կամ մեդալներ ստանալու համար, իրականում չափազանց հոգնած ու զզված եմ ամեն ինչից, որ ինձ նեղություն տամ նման բաների խաթր

ուղղակի ասենք Շիրազն էլ սաղ կյանք Մասիս էր գրում մեկ էլ մայր, բայց կարգին էլ գրում էր՝ լիքը մարդկանց կարծիքով
ու ստեղ նաև աուդիտորիայի հարց ա. միգուցե սկսել եմ ներկայացումներս ա՞յլ հանդիսատեսների համար կազմակերպել
ասածս ինչ ա՝ ես նույնն եմ, էն պահին, երբ ծնվեցի ու սկսեցի ղժալ, էս ամեն ինչը արդեն կար իմ մեջ, ես ուղղակի մի քիչ սովորել եմ դրանք հանել, ցույց տալ

նենց որ՝ իմ մեջի էղածը չի փոխվելու, ես չեմ կարող գրել հայրենասիրական վեհ թեմաների մասին, որովհետև իրականում դրանք իմ ներսին, էն ոչ ցուցադրականին, էն ամենաԻՄ-ին չեն կպնում

Գալաթեա
03.07.2010, 01:45
Լիլ :)

նենց որ՝ իմ մեջի էղածը չի փոխվելու, ես չեմ կարող գրել հայրենասիրական վեհ թեմաների մասին, որովհետև իրականում դրանք իմ ներսին, էն ոչ ցուցադրականին, էն ամենաԻՄ-ին չեն կպնում

Լիլ :)

Չգրես հայրենասիրական թեմաներով, փիլիզ :)
Ու ասածս էն չէր՝ որ քեզ փոխվել ա պետք... իսկի, ես ինքս էլ, չեմ կարողանում փոխվել:

Ուղղակի ուզում եմ իմանաս, որ գրածիդ մեջ ես անձամբ զգում եմ էդ նույնականությունը՝ անգամ փոխված բառերի ու հուզումի ներքո:

impression
03.07.2010, 01:48
հիմա մի որևէ կոնկրետ առաջարկ կա՞
ո՞նց դուրս գանք էս կրկնողականությունից....

Գալաթեա
03.07.2010, 01:53
հիմա մի որևէ կոնկրետ առաջարկ կա՞
ո՞նց դուրս գանք էս կրկնողականությունից....

Դուրս մի արի այ մարդ.. պարզապես որ ասում են տենց ա՝ թեթև տար :)
Ես ինքս չեմ պատրաստվում դուրս գալ, ու իսկի դեմ չեմ, որ տենց ա:

Կրկնվելը վատ չի, եթե կրկնածդ հավեսին ու գրավիչ ա ուրիշների համար:

Սենց ա էլի, լօվե-ախառը սմայլից բացի ուրիշ բան ես գրում, կրակն ես ընկնում :D

impression
03.07.2010, 01:58
Դուրս մի արի այ մարդ.. պարզապես որ ասում են տենց ա՝ թեթև տար :)
Ես ինքս չեմ պատրաստվում դուրս գալ, ու իսկի դեմ չեմ, որ տենց ա:

Կրկնվելը վատ չի, եթե կրկնածդ հավեսին ու գրավիչ ա ուրիշների համար:

Սենց ա էլի, լօվե-ախառը սմայլից բացի ուրիշ բան ես գրում, կրակն ես ընկնում :D

բա ես մի ժամ ա՝ բացատրում եմ, որ թեթև եմ տանում, ավելին՝ ինձ բացարձակ չեն հուզում կարծիքները, ինձ դրանք միայն հետաքրքրում են :D
համ էլ լօվէ սմայլով ինձ խաբող չի ծնվե՜լ :P

Արևածագ
04.07.2010, 08:58
Ինչ լավ է, որ հայտնաբերեցի այս թեման: Մի քանի էջ եմ կարդացել: Մնացածն էլ կկարդամ:
Կարճ մի բան կասեմ. հիանում եմ հեղինակի ազատությամբ:

impression
09.07.2010, 09:57
Երկար ժամանակ չունեի մուտք իմ էն աշխարհ, որտեղ ինձ լրիվ ազատ եմ զգում: Էդ հայացքն ա դեպի ներս: Շատ վաղուցվանից վռնդվել էի էդ վայրից, ուր ամեն ինչ խառնվում է իրար փսիխոդելիկ հեքիաթի պես:
Վերջերս, հերթական գլխացավի ուժեղ նոպայի շնորհիվ էլի ընկա էնտեղ: Առաջ էնքան հեշտ էր հայտնվելը կիսատրանսային վիճակում ու դրանով ապշելն ու արբենալը: Էս անգամ ստացվեց շատ դժվարությամբ ու տևեց մի քանի վայրկյան: Բայց շատ վառ ու պայծառ էր այն, ինչ տեսա: Իսկ տեսածս ես էի: Չգիտեմ ոնց բացատրել, բայց դա ես էի` դրսից ու ներսից: Բայց թեև ներսից էի, ես իմ ներսը չտեսա ու չհասկացա: Ինքը հրեշ էր` շատ հետաքրքիր հրեշ: Ահավոր ձգող: Նույնիսկ տրանսային դողի մեջ զգացի, որ ուրախանում եմ, որ ինքն իմ հրեշն է: Հրեշս պարում էր: Ես նման պար չէի տեղել: Պարում էր ինքնամոռաց ու ուրախ: Հետո մորուքը սկսեց վառվել անհնարին գույների բոցով:
Ու ես ինձ ստիպեցի հետ գալ:

Dayana
09.07.2010, 10:35
Երկար ժամանակ չունեի մուտք իմ էն աշխարհ, որտեղ ինձ լրիվ ազատ եմ զգում: Էդ հայացքն ա դեպի ներս: Շատ վաղուցվանից վռնդվել էի էդ վայրից, ուր ամեն ինչ խառնվում է իրար փսիխոդելիկ հեքիաթի պես:
Վերջերս, հերթական գլխացավի ուժեղ նոպայի շնորհիվ էլի ընկա էնտեղ: Առաջ էնքան հեշտ էր հայտնվելը կիսատրանսային վիճակում ու դրանով ապշելն ու արբենալը: Էս անգամ ստացվեց շատ դժվարությամբ ու տևեց մի քանի վայրկյան: Բայց շատ վառ ու պայծառ էր այն, ինչ տեսա: Իսկ տեսածս ես էի: Չգիտեմ ոնց բացատրել, բայց դա ես էի` դրսից ու ներսից: Բայց թեև ներսից էի, ես իմ ներսը չտեսա ու չհասկացա: Ինքը հրեշ էր` շատ հետաքրքիր հրեշ: Ահավոր ձգող: Նույնիսկ տրանսային դողի մեջ զգացի, որ ուրախանում եմ, որ ինքն իմ հրեշն է: Հրեշս պարում էր: Ես նման պար չէի տեղել: Պարում էր ինքնամոռաց ու ուրախ: Հետո մորուքը սկսեց վառվել անհնարին գույների բոցով:
Ու ես ինձ ստիպեցի հետ գալ:
Լիլ, երեք անգամ կարդացի ու բան չհասկաց, մենակ հասկացա, որ մորուքդ վառվել ա, ու հիմա ամազոնում մորուք եմ փնտրում, բայց թե ոնց եմ դա քո դևին հանձնելու, գլխի չեմ ընկնում: :unsure

impression
09.07.2010, 10:44
Լիլ, երեք անգամ կարդացի ու բան չհասկաց, մենակ հասկացա, որ մորուքդ վառվել ա, ու հիմա ամազոնում մորուք եմ փնտրում, բայց թե ոնց եմ դա քո դևին հանձնելու, գլխի չեմ ընկնում: :unsure

Արմինչիկ, տրանսային վիճակի մասին եմ գրել, հասկանալու բան չկա տեղ...

Dayana
09.07.2010, 10:50
Արմինչիկ, տրանսային վիճակի մասին եմ գրել, հասկանալու բան չկա տեղ...

Իսկ ես, չգիտես ինչու, մորուքի ;)

Հ. Գ. Իմ »ընկալելու ունակության» մասին կարծիքդ դեգրադացիայի ա ենթարկվել :)

impression
19.07.2010, 14:12
Ամենօրյա տոնս աննկատ վերածվեց
Չմաշվող ձանձրույթի
Փրկիր ինձ, փրկիր, թե մի անգամ փրկել ես,
Պարտավոր ես էլի,
Բաց չթողնես ձեռքս, ես հաստատ կընկնեմ
Արի իմ ամառանոցը, այնտեղ արև շատ կա,
Բաց պատուհաններս, ներս թող աննկատ ժպիտներ,
Փրկիր ինձ, փրկիր… պինդ:

---------- Ավելացվել է՝ 15:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:08 ----------

ես գնալով ավելի շատ եմ մտածում քնելու ժամերի,
արևի տակ շատ չմնալու,
վզի կնճիռների, սեքսի հանդեպ անտարբերության /ալարկոտության/,
առողջության պահպանման, քիչ նիկոտինով ծխախոտների,
ակնոց կրելու անհրաժեշտության, ծնողներիս ճերմակած մազերի,
սեփական ճերմակները պռճոկելու,
որևէ արժեքավոր բան անելու, իմ գոյությունն ապացուցելու,
հոգեկան հանգստի, չակրաների բացվելու,
ճիշտ շնչառության, առողջ սննդի, արժեքների վերաարժեքավորման,
դրանց իսպառ բացակայության ու էլի լիքը տենց ապուշ բաների մասին

նախաերեսունային հիստերիա ա մոտս երևի

impression
19.07.2010, 14:34
ես եմ էս սենյակն ու էս սեղանը` վրան ինչ ասես, գրքեր, որ չեմ կարդացել, դրա համար էլ դրել եմ աչքի դեմ, որ կարդամ, ու տենց էլ չեմ կարդում, դիսկեր, որ պիտի գրեմ մարդկանց համար` ինչ-որ ինֆո, որ խնդրել են, կոմպի քեյսին կպցրած կանաչ թղթիկներ` վրան մի երկու տող էն ամենի մասին, որ պետք ա անել ՇՏԱՊ, բայց էնքան չեմ արել, որ կես տարի առաջաններն արդեն պոկվում են, սկոչով եմ կպցնում նորից... ֆոտոապարատս` միշտ կոմպին միացած լարով, լամպս` ռոզվի, գլամուր, որի լույսից ձախ աչքս ցավում ա, եսիմինչերով լեցուն մի արկղիկ, որի միջի գրիչը չի գրում, բայց դեն չեմ նետում, անքնության դեմ դեղ...
ես եմ էդ ամեն ինչում, ու եթե հանկարծակի մեռնեմ, սեղանն ու սենյակն իմ մասին ամեն ինչ կպատմեն, եթե անգամ մարդիկ չմիացնեն կոմպն ու show hidden files չանեն...

ես եմ էն խառնաշփոթը, որ ստեղծել եմ իմ շուրջը, ես եմ էն մարդիկ, ովքեր ինձ չեն բարևում, թեև ճանաչում են, ես եմ նրանք, ովքեր հետս համարյա համբուրվում են տաքսիներում, ես եմ նա, ում խնդրում եմ ինձնից հեռու մնալ, որովհետև ցավացնել չեմ ուզում...

ես եմ անծանոթ բալիկը, ով քրտնած ճակատ ունի ու նայում ա ես ոնց եմ շշից ջուր խմում

ես եմ կույր կատվի ձագը, ով ինձ մի անգամ դիմավորեց մեր շենքի մոտ, ոտներս լպստեց ու ես պարտավորված զգացի իրեն իմ տուն տանել, բայց չտարա, այլ ուղղակի աշխատում եմ չմտածել այն հնարավոր փրկության մասին, որ ես կարող էի դառնալ

ես եմ համերգի աղմուկի մեջ, քո կողքին, քեզնից էնքան հեռու...
ես եմ հերթական ապուշ ֆրազան, որով դիմացինիս ինֆարկտի եմ հասցնում
ես եմ էն սերն ու ատելությունը, որ ունեմ, սաղ ես եմ հորինել, ու ես էդ ամենին արժանի եմ

Երվանդ
19.07.2010, 14:48
ես եմ էս սենյակն ու էս սեղանը` վրան ինչ ասես, գրքեր, որ չեմ կարդացել, դրա համար էլ դրել եմ աչքի դեմ, որ կարդամ, ու տենց էլ չեմ կարդում, դիսկեր, որ պիտի գրեմ մարդկանց համար` ինչ-որ ինֆո, որ խնդրել են, կոմպի քեյսին կպցրած կանաչ թղթիկներ` վրան մի երկու տող էն ամենի մասին, որ պետք ա անել ՇՏԱՊ, բայց էնքան չեմ արել, որ կես տարի առաջաններն արդեն պոկվում են, սկոչով եմ կպցնում նորից... ֆոտոապարատս` միշտ կոմպին միացած լարով, լամպս` ռոզվի, գլամուր, որի լույսից ձախ աչքս ցավում ա, եսիմինչերով լեցուն մի արկղիկ, որի միջի գրիչը չի գրում, բայց դեն չեմ նետում, անքնության դեմ դեղ...
ես եմ էդ ամեն ինչում, ու եթե հանկարծակի մեռնեմ, սեղանն ու սենյակն իմ մասին ամեն ինչ կպատմեն, եթե անգամ մարդիկ չմիացնեն կոմպն ու show hidden files չանեն...

ես եմ էն խառնաշփոթը, որ ստեղծել եմ իմ շուրջը, ես եմ էն մարդիկ, ովքեր ինձ չեն բարևում, թեև ճանաչում են, ես եմ նրանք, ովքեր հետս համարյա համբուրվում են տաքսիներում, ես եմ նա, ում խնդրում եմ ինձնից հեռու մնալ, որովհետև ցավացնել չեմ ուզում...

ես եմ անծանոթ բալիկը, ով քրտնած ճակատ ունի ու նայում ա ես ոնց եմ շշից ջուր խմում

ես եմ կույր կատվի ձագը, ով ինձ մի անգամ դիմավորեց մեր շենքի մոտ, ոտներս լպստեց ու ես պարտավորված զգացի իրեն իմ տուն տանել, բայց չտարա, այլ ուղղակի աշխատում եմ չմտածել այն հնարավոր փրկության մասին, որ ես կարող էի դառնալ

ես եմ համերգի աղմուկի մեջ, քո կողքին, քեզնից էնքան հեռու...
ես եմ հերթական ապուշ ֆրազան, որով դիմացինիս ինֆարկտի եմ հասցնում
ես եմ էն սերն ու ատելությունը, որ ունեմ, սաղ ես եմ հորինել, ու ես էդ ամենին արժանի եմ

Լաաաավն էր Լիլ, ապրես:kiss

impression
19.07.2010, 14:54
մերսի, Եր ջան

էս քո սիրած ձևով էր գրված ;)

impression
20.07.2010, 10:40
Փախչում ես ինձնից, հետո մոտենում,
Դու շատ անուշն ես ու դեռ այնքա~ն խակ,
Ինձնից քնքշանքի թերթեր ես պոկում,
Նոր սեր ես սնում մատղաշ սրտիդ տակ:

Սակայն ես, ջանս, գիտեմ, որ ավաղ
Այս սերն ապրելու ոչ մի շանս չունի,
Ես հեռու եմ շատ, իսկ իմ սիրտը պաղ
Միայն ժպտում է աչքերիդ խաղին:

Գանգուրները քո դեմքս են շոյում,
Գանգուրներում քո` գիշերվա կայծեր,
Ես քեզ գրկում եմ ու ազատ թողնում,
Հանգիստ վայելիր քո կյանքը ջահել:

impression
20.07.2010, 21:11
Ուզում եմ լինել
Խելոք ու հանգիստ
Ու մինիմալիստ,
Համբերատար, ճիշտ,
Որ գոհանամ միշտ
Այն ժլատ լույսով,
Որ արձակում է
Իմ սիգարետը`
Մինչև մեռնելը:
Ուզում եմ լինել
Մեծ քառակուսի,
Այլևս երբեք չհենվել ուսիդ,
Ու էլ չնայել վառ լիալուսնին:
Ուզում եմ երբեք
Չբացվեն թևեր,
Ուզում եմ սկսել
Ամեն ինչ տեսնել
Յոթը գույնի մեջ,
Եվ ոչ մի երանգ,
Էլ ոչ մի կրակ,
Ոչ մի սիրո կայծ
Կամ էլ կրքի խայծ
Չդավեն երբեք
Իմ սիրտը հանգած:
Ու էլ ոչ մի բայց,
Էլ ոչ մի հանկարծ,
Ոչ մի խենթ արկած,
Որ ես սովորեմ,
Սովորեմ կամաց
Գոհանալ այն թույլ
Արձակվող լույսով,
Որ շռայլում է
Իմ սիգարետը`
Մինչև մեռնելը:

Արևածագ
20.07.2010, 22:31
Բանաստեղծությունը շատ լավն է... Բայց այսպիսի տողերն ինչու՞ այսքան շուտ...:(

impression
20.07.2010, 22:35
արևածագ ջան, չլսվեց ինչ էիր ուզում ասել... այսքան շուտ ի՞նչ :)

Արևածագ
20.07.2010, 22:55
արևածագ ջան, չլսվեց ինչ էիր ուզում ասել... այսքան շուտ ի՞նչ :)

Ինչու՞ ես ուզում նկարագրածդ բաներից այդքան շուտ հրաժարվել... Նախորդ էջում էլ գրել էիր՝ «նախաերեսունային հիստերիա ա մոտս երևի ...»: Իսկ նրանք, ովքեր երեսունն անց ե՞ն: Բա նրանք ի՞նչ ասեն: Կամաց կամաց գրածդ տողերը կսկսեն քեզ ղեկավարել:
Լավ, երևի չափից դուրս քիթս մտցրի ուրիշի բանաստեղծության մեջ...:oy

impression
20.07.2010, 23:00
Ինչու՞ ես ուզում նկարագրածդ բաներից այդքան շուտ հրաժարվել... Նախորդ էջում էլ գրել էիր՝ «նախաերեսունային հիստերիա ա մոտս երևի ...»: Իսկ նրանք, ովքեր երեսունն անց ե՞ն: Բա նրանք ի՞նչ ասեն: Կամաց կամաց գրածդ տողերը կսկսեն քեզ ղեկավարել:
Լավ, երևի չափից դուրս քիթս մտցրի ուրիշի բանաստեղծության մեջ...:oy

չէ, ճիշտ ես ասում... ուղղակի տենց պահեր են լինում, գրում եմ էլի
շնորհակալություն :)

Բարեկամ
21.07.2010, 03:48
Ուզում եմ լինել
Խելոք ու հանգիստ
Ու մինիմալիստ,
Համբերատար, ճիշտ,
Որ գոհանամ միշտ
Այն ժլատ լույսով,
Որ արձակում է
Իմ սիգարետը`
Մինչև մեռնելը:
Ուզում եմ լինել
Մեծ քառակուսի,
Այլևս երբեք չհենվել ուսիդ,
Ու էլ չնայել վառ լիալուսնին:
Ուզում եմ երբեք
Չբացվեն թևեր,
Ուզում եմ սկսել
Ամեն ինչ տեսնել
Յոթը գույնի մեջ,
Եվ ոչ մի երանգ,
Էլ ոչ մի կրակ,
Ոչ մի սիրո կայծ
Կամ էլ կրքի խայծ
Չդավեն երբեք
Իմ սիրտը հանգած:
Ու էլ ոչ մի բայց,
Էլ ոչ մի հանկարծ,
Ոչ մի խենթ արկած,
Որ ես սովորեմ,
Սովորեմ կամաց
Գոհանալ այն թույլ
Արձակվող լույսով,
Որ շռայլում է
Իմ սիգարետը`
Մինչև մեռնելը:

Ահավոր լավն ա: Ուզում էի բոլդով ընդգծել հատկապեսները, ստացվեց ամբողջը:

impression
21.07.2010, 15:05
Ան, կխնդրեի ազատ ժամանակ վերլուծեիր մի հատ ;)

Բարեկամ
21.07.2010, 18:10
Ան, կխնդրեի ազատ ժամանակ վերլուծեիր մի հատ ;)

Լիլ ջան, ես չեմ կարա վերլուծեմ: Վերլուծելը որն ա? Թեորեմ չի կամ մաթեմատիկական ճշմարտություն, որ դնես վերլուծես կամ դուրս բերեց: Ինձ ուղղակի շատ դուր եկավ: Դուր եկավ սև քառակուսու կայուն մենակությունը ու ռեալիստիկ գոյությունը` առանց լիալուսնի կողմ ոռնալու կամ էլ գլորվելու մեկի ուսին; ամեն ինչ տեսնելը մինիմալ միավորների մեջ` առանց մոտավորության ու երանգային խաղերի; կատեգորիկ կրքով ասվածը անկիրք լինելու մասին, ու ամենակարևորը` որ էդ ամենը` մինչ մահ երդումներդ, պահ ա` մինչ կմեռնի սիգարետիդ ժլատ լույսը

impression
21.07.2010, 22:21
Լիլ ջան, ես չեմ կարա վերլուծեմ: Վերլուծելը որն ա? Թեորեմ չի կամ մաթեմատիկական ճշմարտություն, որ դնես վերլուծես կամ դուրս բերեց: Ինձ ուղղակի շատ դուր եկավ: Դուր եկավ սև քառակուսու կայուն մենակությունը ու ռեալիստիկ գոյությունը` առանց լիալուսնի կողմ ոռնալու կամ էլ գլորվելու մեկի ուսին; ամեն ինչ տեսնելը մինիմալ միավորների մեջ` առանց մոտավորության ու երանգային խաղերի; կատեգորիկ կրքով ասվածը անկիրք լինելու մասին, ու ամենակարևորը` որ էդ ամենը` մինչ մահ երդումներդ, պահ ա` մինչ կմեռնի սիգարետիդ ժլատ լույսը

այ հենց սա էլ ուզում էի ;)

impression
22.07.2010, 09:10
Էս շուտ եմ գրել, ուղղակի Ակումբում չկար, դնում եմ

Ես ծովախոզուկ գնեցի:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենակ էի: Ունեի մեկի կարիքը, ով ինձ կսիրեր հենց թեկուզ նրա համար, որ ես իր մասին հոգ եմ տանում, կերակրում ու մաքրում եմ: Բնակարանս փոքր է, շուն կամ կատու գնել չէի կարող, գնեցի մի փոքրիկ ակվարիում, ու մեջը ծովախոզուկս սկսեց ապրել: Ինձանից ավելի լավ բնակարանային պայմաններ ունի եղբայրս, ինքը ավելի մեծ ակվարիում ունի, մեջն էլ պիթոն է պահում: Մեծ ու սարսափելի: Բայց չեմ կարծում, թե ինքը նույն ապրումներն է ունենում օձին վիզը գցելիս, ինչ ես, երբ շոյում եմ խոզուկիս մորթը: Ինչևէ, մարդիկ տարբեր են: Շատ պարտաճանաչ սկսեցի խնամել խոզուկիս, ամեն օր մաքրել ակվարիումն ու իր սիրած կանաչեղենով կերակրել, հենց որ ձայնը գլուխն էր գցում սովից: Անցավ որոշ ժամանակ, խոզուկը սկսեց մեծանալ, ինչը չէի նախատեսել, երբ գնում էի ակվարիումը: Սկսեց խիստ նեղվել իր տարածքում, քանի որ շուտով անգամ կարգին ձգվել չէր կարողանում, տեղ չկար: Ես էլ առավոտից իրիկուն տանը չէի, մենակ էր ու տխուր:
Ինքը կամաց սկսեց ինձ չսիրել: Ես էլ` իրեն: Իր հիմար ճակատագրի համար ինձ էի մեղավոր զգում, զգում էի, որ հազիվ է իրենց զսպում, որ չճանկռտի ինձ, երբ շոյում եմ իրեն, զզվանքով քիթը փախցնում է ձեռքերիցս: Սկսեց դառնալ ավելի պահանջկոտ ու ավելի աղմկոտ, առավոտյան յոթին ձայնը գցել գլուխը, երբ դեռ խորը քնած եմ` առանց շաբաթ-կիրակի հաշվի առնելու: Ու գնալով ավելի տխուր ու մելամաղձոտ էր դառնում:
Անտանելի կերպով զգում էի իր վիճակը: Ինքն արդեն իմ մի մասն էր, որ տառապում էր փոքր ակվարիումում: Էդ ես էի, որ արթնանալով` ձգվել չէի կարողանում:
Մտածեցի` գնեմ երկրորդին, թող միասին զբաղվեն, ասեն խոսեն, օրներն անցնի: Հետո հիշեցի, որ մյուսն էլ է գնալով մեծանալու, իսկ ես իսկի մեկի համար տեղ չունեմ:
Սկսեցի խուսափել տուն գալուց: Չէի կարողանում տանել նրա ներկայությունը: Ինքը իմ մենակությունն էր, որ պատեպատ էր խփվում ակվարիումի մեջ: Ինքը իմ բոլոր վախերի ու տագնապների հավաքական կերպարն էր:
Սարսափում էի, երբ գիշերները աչքս ընկնում էր վրան. անշարժ նստած, աչքերը բաց քնում էր, ու երբ աչքին լույս էր ընկնում, այն փայլում էր զզվելի կարմիր փայլով, որից սարսռում էի:
Մտածեցի` տանեմ մի տեղ բաց թողնեմ, մեղք է, թող վազվզի իր համար: Հետո հասկացա, որ ինքն ազատության մեջ կսատկի, ինքն իր մասին հոգ տանել չի կարող, անգամ չի կծում, երբ ցավացնում եմ իրեն: Մենակ փախչել գիտի, բայց արագ չի վազում:
Իր համար ամեն ինչ գնում էի. էլ մոդայիկ ջրամաններ, էլ բարձրորակ թեփ, էլ իր սիրած կերը, բայց ինքը համառորեն գնալով ավելի դժբախտ էր դառնում: Ես էլ իր հետ: Երևի թե ինքն էլ իմ մենակությունն էր զգում, ու պատժում, որ իրեն դարձրել եմ իմ կյանքի հանդիսատեսը, մասնակիցը, որ իմ մենակությունը բուժում եմ (կամ միգուցե սնում) նրանով, որ իրեն էլ եմ մենակ թողնում: Պատկերացնում եմ` ոնց էր երազում ազատվել իր ակվարիումից, մի կարգին ձգվել ու մեջքը ճտճտացնել, ու գնալ հոտոտել այն մեկին, ով իրեն մենակ չէր թողնի:
Ու ես գտա լուծումը….
- Դե, դե, մի վախեցիր, հիմա քեզ կնվիրեմ կյանքիդ ամենապինդ գրկախառնությունը, ու դու էլ երբեք մենակ չես լինի….,- շշնջում էի ես` շոյելով վախեցած խոզուկիս գլուխն՝ իրեն կամաց իջեցնելով պիթոնի ակվարիումի մեջ: Հետո սառած աչքերով նայեցի մինչև այն պահը, երբ խոզուկս արդեն գնդվել էր պիթոնի կոկորդում, ու սիրտս թեթևացավ: Կամ էլ ուղղակի խիղճս դադարեց տանջել: Կամ էլ` էդ վերջին զգացմունքն էր, որ մեռավ:

impression
23.07.2010, 22:57
Ամեն առավոտ երկար քայլում եմ: Դա ինձ օգնում է արթնանալ ու լավ սկսել օրը: Կոմիտասից իջնում եմ մինչև Բարեկամություն, էնտեղ նստում ավտոբուս, հասնում գործի: Առավոտյան ուրախություններից է նաև բարձր ուրախ երաժշտությունը, որ ականջակալներից լցվում է գլուխս:
Այսօր առավոտյան, սովորականի պես քայլում էի, լսում վերջերս սիրելի դարձած աֆրիկյան հնչյունները, մտածում ինչ-որ մանր-մունր ուրախությունների մասին: Մեկ էլ նայեցի դիմացս, ու տեսա նրան: Ես չգիտեմ նա ով է, ոչ էլ ուզում եմ իմանալ: Նա հագել էր նեղ, զոլավոր սև-սպիտակ շրջազգեստ, մազերը հավաքել էր ծոծրակից քիչ վերև, երկու փոքրիկ արծաթագույն հերակալ կպցրել, գանգուր մազերի չարաճճի մի փունջ դուրս էր պրծել ծամակալի գրկից ու պարում էր առավոտվա քամու հետ, ձեռքին էլ քայլքի հետ ճոճվում էր սպիտակ կաշվե պայուսակը: Շրջազգեստը գրկում էր իրանն, ու ես մտածեցի Այսիդորա Դունկանի մասին: Ռուսերենի ուսուցչուհիս ասում էր, որ Դունկանի մարմինն այնքան սլացիկ էր, որ հնարավոր էր երկու բութ մատերն ու ցուցամատերն իրար կպցնելով` գրկել նրա մեջքը: Դիմացիս աղջկա գոտկատեղն էլ էր շատ բարակ: Գեղեցիկ էր քայլում: Քայլքի մեջ բանաստեղծություն կար: Ուսերն ուղիղ էին, քայլելու ընթացքում չէին շարժվում, միայն ազդրերն էին գնում-գալիս` մեղմ զգայականություն հաղորդելով նրան: Հետո դեմքը մի փոքր շրջեց, ու տեսա, որ դիմագծերն էլ են նուրբ, ընդհանրապես, զարմանալիորեն փխրուն տեսք ուներ, նուրբ ու քնքուշ: Քիթը մի փոքր վեր էր ցցված, շուրթերը լիքն էին, աչքերը, ավելի ճիշտ` մի աչքը (քանի որ ես նրա կիսադեմը տեսա)` նշաձև:
Հետո նա իջավ մետրոյի անցումի աստիճաններով, ու անհետացավ իմ տեսադաշտից:
Ես հասկացա, որ կան մարդիկ, ովքեր ծնված են, որ ուրիշներին ուրախություն պարգևեն: Հենց մենակ նրա համար, որ իրենք կան: Նրանք նման են թանկարժեք ու հազվագյուտ գանձի, ու իրենց փայփայել է պետք: Իրենց պետք է դիպչել շատ զգույշ, անգամ նրանց մասին խոսելիս պետք է ընտրել այնպիսի խոսքեր, որոնք չեն փչացնի այն տպավորությունը, որ իրենք թողնում են իրական կյանքում, խոսքեր, որոնք կշոյեն ու կընդգծեն գեղեցկությունը:
Այ էդպես սկսվեց շատ սովորական մի օր:

impression
27.07.2010, 21:09
Ինչ ահավոր կլինի մի օր պարզել, որ քեզ էլ եմ հորինել: Ունեմ լիքը հորինված պերսոնաժներ, իրենց անունով ու դեմքով գիտեմ, կարգին մոտ եմ հետները: Բայց դու... դու իրական ես, ասա, որ դու կաս: Ես չէի կարող էդքան անկատար պերսոնաժ ստեղծել: Իմոնցից մենակ դու ես կյանքս ուտում: Մենակ դու ես ինձ թելադրում իրադարձությունների հետագա ընթացքը: Մենակ դու ես համոզում, որ կյանքը մի քիչ հետաքրքիր ա: Չէ, դու իրական ես: Ի վերջո, ես մեր նամակներն ունեմ: Պահել եմ: Չնայած... կարող էի ինքս ինձ ուղարկել ուրիշ հասցեից, դրանից էլ հեշտ բան... Չէ, չէ, դու կաս: Գոնե դու՛ պիտի լինես, դու չափազանց ինքնուրույն ես: Ես քեզ հենց դրա համար եմ սիրում, դու կաս, դու իրական ես, դու հոտ ունես:
Վերջին պահին, երբ ողջ կյանքս ֆիլմի պես անցնի, գիտեմ, որ աչքիս առաջ են գալու Նոր տարվա նվեր դահուկներս, հոսանքի միանալուց "ուռա՜" գոռալը, առաջին կոկա-կոլան, փայտով թաց հող փորելն ու հոտ քաշելը, դայլ-ափի ծնգծնգոցները, իմ նկարը՝ տոնածառի տակ, մամայիս ու պապայիս հետ, բարուրի մեջ փաթաթված քրոջս անհասկանալի տեսքը, դպրոցական կարմիր պայուսակս, որ ինձ համար հատուկ բերել էին Մոսկվայից, ու մեկ էլ դու... Էնպես որ, լավություն արա, իրական էղի, թե չէ ես չեմ դիմանա:

Կաթիլ
27.07.2010, 21:16
Ուզում եմ լինել
Խելոք ու հանգիստ
Ու մինիմալիստ,
Համբերատար, ճիշտ,
Որ գոհանամ միշտ
Այն ժլատ լույսով,
Որ արձակում է
Իմ սիգարետը`
Մինչև մեռնելը:
Ուզում եմ լինել
Մեծ քառակուսի,
Այլևս երբեք չհենվել ուսիդ,
Ու էլ չնայել վառ լիալուսնին:
Ուզում եմ երբեք
Չբացվեն թևեր,
Ուզում եմ սկսել
Ամեն ինչ տեսնել
Յոթը գույնի մեջ,
Եվ ոչ մի երանգ,
Էլ ոչ մի կրակ,
Ոչ մի սիրո կայծ
Կամ էլ կրքի խայծ
Չդավեն երբեք
Իմ սիրտը հանգած:
Ու էլ ոչ մի բայց,
Էլ ոչ մի հանկարծ,
Ոչ մի խենթ արկած,
Որ ես սովորեմ,
Սովորեմ կամաց
Գոհանալ այն թույլ
Արձակվող լույսով,
Որ շռայլում է
Իմ սիգարետը`
Մինչև մեռնելը:

կարոտել էի բանաստեղծություններդ, ապրես

KiLa
27.07.2010, 23:06
- Դե, դե, մի վախեցիր, հիմա քեզ կնվիրեմ կյանքիդ ամենապինդ գրկախառնությունը, ու դու էլ երբեք մենակ չես լինի….,- շշնջում էի ես` շոյելով վախեցած խոզուկիս գլուխն՝ իրեն կամաց իջեցնելով պիթոնի ակվարիումի մեջ: Հետո սառած աչքերով նայեցի մինչև այն պահը, երբ խոզուկս արդեն գնդվել էր պիթոնի կոկորդում, ու սիրտս թեթևացավ: Կամ էլ ուղղակի խիղճս դադարեց տանջել: Կամ էլ` էդ վերջին զգացմունքն էր, որ մեռավ:

Ինքը շատ դուրս եկավ, իսկ վերջաբանը... Գիտե՞ս, բոլորովին չէի սպասում նման վերջաբանի: Համարձակ էր: Չնայած ամեն ինչ դրան էր տանում, բայց չգիտես ինչու՞, չէի կարծում, որ դու հենց այդ կերպ կցանկանաս բացականչել. ,,խեղդվու՜մ եմ...": Չկարծես թե քո մասին ունեցած ավելի վատ կարծիքը թույլ չէր տալիս սպասել նման ավարտի: Ուղղակի շատերը չհասկացված լինելու վախն ունեն, որն էլ ստիպում է նրանց երբեմն... Շատ լավն էր, շնորհակալություն:

impression
29.07.2010, 23:46
ես էնքան էի վախենում մահից, որ ստիպված էի իր հետ ընկերանալ

impression
04.08.2010, 23:32
Էս քաղաքն իմ ճակատագիրն ա: Ու ես իրան սիրում եմ: Ճակատագիրը չէ, քաղաքը: Էնքան իմն ա, ոնց որ մսի մեջ խրված եղունգը, անց որ աչքի փառը, ոնց որ սրտի տրոմբը: Չնայած լավ վիճակներում էլ ա իմը: Մոտիկս ա, հարազատս, վերքերս բուժողը, մենակությունս փայփայողն ու հասկացողը: Ինձ գրկողն ու գլուխս շոյողը: Մեր մոտ ամեն ինչ փոխադարձ ա: Մենք իրար հասկանում ենք: Ես իր վերքերից եմ ոռնում, ինքն իմ: Մեկ-մեկ լինում ա` իրար աչքով ենք տալիս, թե` տեսա՞ր, մեկ-մեկ չարաճճիություն ենք անում, ու երկուսս էլ երեխա ենք դառնում, ինքն ինձ թաքցնում ա իր անվերջ շքամուտքերում, երբ հանկարծակի հոգնում եմ հետիս մարդկանցից ու որոշում անհետանալ: Ինքը հանգիստ տրոփում ա ափիս տակ, երբ ես նստած եմ լինում այգում ու ձեռքով շոյում եմ խոտերը: Ինքն էն քիչ երևույթներից ա, որ ես կկարոտեմ, եթե չունենամ: Ինքն էն քիչ հարազատներից ա, որ ունեմ: Ինքն իմ հետ անտանելի բաց ա. սիրտը բացում ա, իմ սիրտն էլ իր առաջ ա բաց միշտ:
Էսօր քայլում էի, ու տեսա, որ իմ շատ սիրած հին դալաններից մեկը, որից էն կողմ քաղաքի խղճուկ տարածք էր մնացել, ուր ես սիրում էի փախչել մարդկանցից, վերածվել ա հերթական գլամուր խանութի: Սիրտս կծկվեց: Էլ երբեք չեմ տեսնի մամռապատ աստիճաններն ու բաղեղով ծածկված, հազար տարի չբացված պատշգամբի դուռը: Ու հիշեցի, թե ինչ ասեցի առաջին անգամ դա տեսնելուց. աստված ջան, էս ինչ սիրուն ա… Իսկ էսօր էս կտորը խլել են մեզնից:
Տխուր եմ: Քաղաքը մի օր երես ա թեքելու ինձնից: Ես իր մասին հոգ չեմ տանում: Ես սիրածներիս մասին հոգ տանել չգիտեմ:
Քո բոլոր գողտրիկ բակերը իմ հիշողության մեջ են, չմտածես: Ու գիտես, ես քեզ սիրում եմ էն զգացողության համար, որ ունեմ քո հանդեպ: Ինչ տեսք ուզում ա ունենաս, դու իմ սերն ես:

impression
02.10.2010, 21:00
ռոմանտիկան ինչ-որ տվեց գլխիս :)

Ուզում եմ աշուն` սիրուն, գունավոր,
Խաղաղ երեկո, մի գիրք հաստափոր,
Երկար փողոցներ, սև ասֆալտ փայլուն,
Վառ դեղին լույսեր` ծերացող այգում:
Ուզում եմ ծառեր` մերկացող արդեն,
Ու որ ես աշնան բույրերից հարբեմ.
Հարազատ, փոքրիկ, փոշոտ մի քաղաք,
Մեղմ թափվող անձրև, ու մի ծանոթ բակ,
Ու մի պատուհան, իսկ ներսում մի ստվեր,
Որն ինձ երանի մի քիչ կարոտեր...

impression
12.10.2010, 14:57
Թող պայթեր պահը,
Թող որ դա լիներ երազած մահը.
Թող պայթեր, փոխեր գոյության ձևը,
Փոխեր թող իր հին, սուտ բանաձևը
Փշրվեին թող էս հին օրերը,
Թող մեկն էլ ասեր` ես դրանց մերը,
Օրը թող դառնար փշրված պահեր,
Ու ամեն պահն էլ իր հերթին քամվեր,
Իր հերթին պայթեր, փոխեր իր ձևը,
Որ հորինվեր նոր, ճիշտ բանաձևը...

Երվանդ
12.10.2010, 14:59
Թող պայթեր պահը,
Թող որ դա լիներ երազած մահը.
Թող պայթեր, փոխեր գոյության ձևը,
Փոխեր թող իր հին, կուռ բանաձևը
Փշրվեին թող էս հին օրերը,
Թող մեկն էլ ասեր` ես դրանց մերը,
Օրը թող դառնար փշրված պահեր,
Ու ամեն պահն էլ իր հերթին քամվեր,
Իր հերթին պայթեր, փոխեր իր ձևը,
Որ հորինվեր նոր, ճիշտ բանաձևը...

Լավն ա Լիլ:

My World My Space
12.10.2010, 21:44
Թող պայթեր պահը,
Թող որ դա լիներ երազած մահը.
Թող պայթեր, փոխեր գոյության ձևը,
Փոխեր թող իր հին, սուտ բանաձևը
Փշրվեին թող էս հին օրերը,
Թող մեկն էլ ասեր` ես դրանց մերը,
Օրը թող դառնար փշրված պահեր,
Ու ամեն պահն էլ իր հերթին քամվեր,
Իր հերթին պայթեր, փոխեր իր ձևը,
Որ հորինվեր նոր, ճիշտ բանաձևը...

Իմպ քանդե՛լ ես.... մի հատ պա՜չ... :oy

Ասել էն ինչ որ շատերս ենք ուզում, բայց չենք կարում ասենք....

impression
22.01.2011, 00:40
ՀՄՄՄ...

Հմմմ…
Առաջին հայացքից` քեզ մի հատ մեծ հմմմ…
Ու քանի դեռ դու կյանքդ ես պատմում`
Գինու բաժակը ձեռքումդ շուռումուռ տալով,
Հմմմ-ը գնալով ձգվում ա, գնալով դառնում
Զարմացած` համադրվելով հոնքերիս վերելքին:

Դե նշենք, ասում ես դու, իսկ ես դեռ մտքում
Հմմմ-ացնում եմ ու քիչ ա մնում հասնեմ նիրվանայի
Ի՞նչը նշենք: Մեր հանդիպումը:
Հմմմմ… /առիթ էղավ մտքինս բարձրաձայնելու/
Դե խմեցինք:
Շատ հաճելի է, ասում ես դու ու շատ վարպետորեն
Չնկատելու տալիս իմ հմմմմ-ացածությունը
Ահա, տհաճ բաների համար դեռ շուտ ա,
Մենք դեռ նոր ենք սկսել….

Իսկ հետո մենք խոսում ենք Կաստանեդայից,
Երդվում, որ մեծամիտ չենք բնավ
Ու նշում, թե ով ինչ բուն ունի ինտերնետում:
Ու երկուսիս մտքում էլ նույնն ա`
Բուռն ա լինելու գիշերը օնլա՜յն:

Իսկ հետո բերեցին հաշիվն ու`
Հմմմմմ՜……

impression
17.02.2011, 11:13
Նստեցինք մարշրուտկա: Լիքն էր: Մի կերպ տեղավորվեցինք առաջին նստարաններից մեկի վրա, իրար քիպ կպած, ու սկսեցինք զննել: Երկուսս էլ զննելու գիժ ենք: Ուսումնասիրում ենք ամեն ինչ` անցորդներին, երկինքը, թռչուններին, ասֆալտը, պատերը... ամեն, ամեն ինչ: Մեր միակ տարբերությունն այն է, որ ես արտահայտվում եմ, իսկ նա` ոչ: Շատ-շատ համաձայնի կամ հակառակը, բայց էդ էլ անի այնքան ժլատորեն, որ քեզ թվա` հավեսդ չունի: Սկզբում շատ անսովոր էրնրա պահվածքը, բայց ժամանակի ընթացքում հարմարվեցի, նույնիսկ սկսեց դուր գալ նրա լռությունը: Խելացի աչքերն ու խոսուն հայացքը սկսեցին փոխարինել խոսքերին: Մեր ընդհանուր ծանոթներից մեկն ասում էր, որ խոսքերը կարևոր չեն: Երբեք համաձայն չեմ եղել այդ մտքի հետ, ու հնարավորինս փորձել եմ մտքերս ձևակերպել բառերի օգնությամբ: Միայն գլխի շարժումով կամ հայացքով ինչ-որ բան հասկացնելը միշտ չէ, որ օգնում է: Սակայն ոչ իր դեպքում: Իրար հետ հաղորդակցվում ենք առանց խոսքի:
Նստած` ձեռքս հենել եմ իրեն, քանի որ բառերի բացակայությունը պահանջում է ինչ-որ այլ կերպ զգալ իրեն: Ես դա մեկ-մեկ անվանում եմ նյարդի զարկերակը զգալ:
Կանգառ: Դուռը բացվեց, դրսից մի կին հարցրեց` շուկա հասնում եք?: "Այո",- պատասխանեց վարորդը: Մենք նայեցինք իրար` վարորդը մուննաթ չեկավ: "Ի?նչ",- կինը չէր լսել: "Դե հա, վայ": Նորից նայեցինք իրար, ես` ժպտալով, իսկ նա` հոգնած:
Մեկի հեռախոսը զնգաց: Չէ, չզնգաց, աղմկեց ինչ-որ անհասկանալի երաժշտություն: Նայեցինք նրան: Ոտից գլուխ սև, խնամված մազափնջով ու անխնամ մատներով: Սկսեց խոսել, և մեր ուրախությունը` որ զանգի աղմուկից ազատվեցինք, ցնդեց: "Հա ապե, ուրդե եք, ես գալըմ եմ": Ու էդպես մի տասը րոպե: Ձեռքիս տակի թրթիռը մատնեց նրա նյարդայնությունը: Շոյեցի: Նայեց ինձ: Շնորհակալ ու տխուր հայացքով:
Հասանք մեր կանգառ: Իջանք: Քայլեցինք դեպի մեր շենք: Մտանք ներս: Արձակեցի իր վզկապն ու հանեցի կոշիկներս: Ինքը գնաց պառկեց իր սիրած տեղը` բազկաթոռի տակ, ուր ես նստեցի գիրք կարդալու, իսկ նա թաթերը դրեց սառած ոտքերիս, ու լիզեց իրեն շոյող ձեռքս:

impression
21.02.2011, 15:19
Պատմություններ պատմելու մեծ վարպետ չեմ, քանի որ մասնագիտությամբ վարորդ եմ: Դրա համար էլ թույլ տվեք պատմել էնպես, ինչպես կկարողանամ: Աշխատում եմ արդեն մոտ քսան տարի, ու ինչ ասես որ չեմ տեսել այդ տարիների ընթացքում: Սովորել եմ նկատել այնպիսի բաներ, որ առաջ մտքովս էլ չէին անցնի: Ու գիտեք, իմ աշխատանքն ինձ սովորեցրել է սիրել մարդկանց: Դե էնպես չի, որ չեմ հոգնում, չեմ նյարդայնանում: Մարդ ես, ամեն ինչ էլ պատահում է: Բայց գոհ եմ, որ ունեմ աշխատանք, ու կարծում եմ, որ սիրում եմ իմ գործը:

Ամեն օր առավոտ շուտ խմում եմ կնոջս դրած սուրճն ու իջնում բակ, ստուգում մեքենայի վիճակը, համոզվում, որ այն գտնվում է աշխատանքային վիճակում, ու նոր միայն սկսում աշխատանքային օրը:

Ամենաշատն ինձ դուր է գալիս մարդկանց ուսումնասիրելը: Սիրում եմ նայել իմ ուղևորներին հայելու միջից, երբ կանգնում եմ կանգառներում կամ կարմիր լույսի տակ: Արդեն մի քանի տարի է` նույն գծի վրա եմ: Ունեմ հիմնական ուղևորներ, որոնք առավոտյան նստում են իմ երթուղայինն ու գնում աշխատանքի կամ դասի: Կան մի խումբ երիտասարդներ, ովքեր գիշերն ուշ տուն են վերադառնում: Կա մի տատիկ, ով ամեն օր թոռանը տանում է դպրոց, հետո էլ` տուն: Ամեն մեկն էլ հետաքրքիր է յուրովի:

Ինձ իհարկե ոչ ոք չի բարևում, նույնիսկ նրանք, ովքեր ամեն օր տեսնում են ինձ: Դե էդպես է ընդունված, երթուղայինի վարորդին չեն բարևում: Ես նրանց բարևում եմ մտովի ու մտածում, որ իրենք էլ մտքում ինձ են բարևում, ու եթե չգրված օրենքը չլիներ, բարձրաձայն էլ կբարևեին:

Ահա, նա եկավ: Կլինի մոտ քսանչորս-քսանհինգ տարեկան: Առաջին անգամ ուշադրությունս գրավեց նրա մազերի գույնը: Վառ կարմիր: Մտածեցի` էս աղջկա ծալը պակաս կլինի: Համարյա ամեն օր տեսնում էի նրան: Նստում էր մտամոլոր, ցրված, միշտ նայում էր պատուհանից դուրս, ու երբ արդեն պետք է իջներ, ռուսական ակցենտով խնդրում էր կանգառում կանգնել: Սկզբում մտածում էի, որ աշխատանքի է գնում, բայց մի օր տեսա նրան այնտեղ, ուր սովորաբար իջնում էր` մի տղամարդու հետ: Կանգնեցրին երթուղայինն, ու տղամարդը հարյուրանոց մեկնեց` ստացի: Կիջնես, ասաց աղջկան ու գնաց: Աղջիկը նստեց, նույն մտամոլոր տեսքով, ու պատուհանից աչքը չկտրեց մինչև իջնելը:

Մեկ-մեկ այն տղամարդն էլ էր նստում իմ երթուղայինը, սակայն երբեք չէր գնում աղջկա կանգառ: Միշտ իջնում էր կենտրոնում: Շատ մռայլ էր, բայց խնամված տեսք ուներ: Ինքն էլ էր պատուհանից դուրս նայում: Ինքն էլ էր ռուսական ակցենտով խնդրում կանգառում կանգնել:

Աղջկա մազերի գույնը փոխվում էր շաբաթը մեկ: Ու ամեն անգամ մտածում էի, որ նա ավելի տարօրինակ բան անել չէր կարող: Բայց հաջորդ շաբաթ նա ապացուցում էր, որ իր երևակայությունն ավելի ուժեղ է, քան իմը: Ինչքան անպատմելի գույն ու երանգ ասես որ չտեսա նրա մազերին: Բայց ինչ-որ տարօրինակ հարմոնիա կար նրա արտաքինում, նրա մեկուսի պահվածքում ու նրա տարօրինակ ու մռայլ ընկերոջ մեջ:

Էդպես շարունակվեց բավականին երկար, մոտ մի տարի: Տանում էի աղջկան իր ընկերոջ մոտ, հետո, եթե իմ հերթափոխը համընկնում էր նրա տուն գնալու ժամին, նաև հետ էի տանում: Աղջիկը երբեմն ժպտում էր ինքն իրեն, երբեմն էլ տխուր էր լինում: Ես նայում էի հայելու միջից, ու ինձ մեղաքվոր զգում, որ թաքուն հետևում եմ անծանոթ մարդու կյանքին, բայց դե իմ գործի բերումով դա արդեն անխուսափելի է դարձել:

Մի քանի անգամ եղավ, որ ինչ-որ երիտասարդներ փորձեցին նրան "խոսեցնել": Առաջին անգամ շատ լարվեցի, ուզում էի միջամտել, որ հանգիստ թողնեն նրան, բայց աղջիկը միշտ ինքն էր կարողանում գլուխն ազատել նրանցից:

Հետո սկսվեց ձմեռը: Աղջկա մազերի գույնի փոփոխություններն արդեն հասու չէին իմ աչքերին, միշտ գլխարկով էր: Իսկ հետո հանկարծ նա կորավ:

Առաջին մի շաբաթը չէի նկատել, որ նա չկա: Հետո սկսեցի զգալ, որ ծանոթ կանգառում նա այլևս չէր սպասում իմ երթուղայինին: Մեկ-մեկ երևում էր մռայլ տղամարդը` ով իր հոգնած աչքերով ցրված նայում էր պատուհանից ու ձեռքում շուռումուռ տալիս հին մոդելի հեռախոսը:

Գարնան սկզբին, երբ մի կերպ տեղաշարժվում էի ցեխոտ փողոցներում, ևս մի անգամ տեսա նրանց: Գիշեր էր արդեն, ահագին ուշ, նա նստեց երթուղային, իսկ տղամարդը մեկնեց հարյուրանոցը: Աղջկա դեմքն արցունքոտ էր, տղամարդն ավելի մռայլ էր, քան երբևէ:

Ուժեղ անձրև էր գալիս: Ուղևոր գրեթե չկար: Աղջկա հեռախոսը զնգաց: Քանի որ ես երբեք երաժշտություն չեմ միացնում, նրա ձայնը պարզ լսվում էր:

- Խնդրում եմ, թող ապրեմ, հանգիստ թող ինձ: Ամեն ինչ վերջացավ: Մենք էլ հետ ճանապարհ չունենք:

Հեռախոսն անջատեց ու դեմքն աղճատվեց զսպված արցունքներից:

Էլ նրան չտեսա: Միայն տղամարդն էր մեկ-մեկ նստում երթուղային, ցրված հասնում կենտրոն, ռուսական ակցենտով խնդրում կանգառում կանգնել, իջնում ու կորում ամբոխի մեջ:

Հետաքրքիր են մարդիկ: Հետաքրքիր ու տարօրինակ: Մի տեսակ ափսոսում եմ, որ նրանք այլևս միասին չեն: Ափսոսում եմ, որ էլ չեմ տեսնում աղջկան: Ափսոսում եմ, որ նա այդքան քիչ էր ժպտում: Ինչ իմանաս, ինչ եղավ նրանց, ինչու խզեցին կապը, երբ երկուսի համար էլ դժվար էր բաժանումը: Մի բան եմ հասկացել այսքան տարիներ մարդկանց ուսումնասիրելուց: Մարդիկ շատ են սիրում պրոբլեմներ: Երբ դրանք չկան, նրանք սկսում են անհանգստանալ, ու հորինում են գոյություն չունեցող կատաստրոֆաներ, որ իրենց կյանքն ավելի հետաքրքիր թվա, քան կա իրականում: Խնդրեմ, նայեք, գրպաններն է քրքրում, հաստատ մոտը փող չկա: Կարմրել է, ամոթից չգիտի ինչ անել: Էդ հարյուր դրամը ոչ ինձ է փրկելու, ոչ քեզ, եղբայր, մտածում եմ, ցրված լսում նրա ներողությունները, բարեհոգաբար ձեռքս թափ տալիս ու շարունակում պտտել ղեկը:

Dayana
21.02.2011, 15:34
Լիլ, ինձ թվաց Eternal Sunshine of Spotless Mind-ի Կլեմենտինային ես նկարագրում: Լավն էր: :)

impression
21.02.2011, 15:42
Արմինչիկ, էդ կինոն երեկ եմ նայել, իրականում իրեն չէի նկարագրում, բայց նախատիպը նման էր :)
անկապ տխուր պատմություն էր, թթվել էր վրես, պիտի մի ձև դուրս գար, գիտեմ, որ անտանելի վատ եմ գրել, կներեք

Ariadna
21.02.2011, 16:47
Արմինչիկ, էդ կինոն երեկ եմ նայել, իրականում իրեն չէի նկարագրում, բայց նախատիպը նման էր :)
անկապ տխուր պատմություն էր, թթվել էր վրես, պիտի մի ձև դուրս գար, գիտեմ, որ անտանելի վատ եմ գրել, կներեք

Հա, Լիլ ջան, անտանելիս ես գրում, անտանելի, ես քո տեղը լինեի էլ ընդհանրապես չէի գրի :D

Հուսով եմ էս էջը շատ տափակ մարդիկ չեն մտնում, թե չէ կարող ա մի երկու թոթոլ կարմիր ստանայի :D

impression
21.02.2011, 16:58
հիմա ես քո շնորհակալությանը նայե~մ, քո գրածին նայե~մ...
բայց նենց հավեսով տափակ բան գրեցի :D սպասի կարմիրդ էլ տամ, սիրտս դնջանա :D

Ariadna
21.02.2011, 17:09
հիմա ես քո շնորհակալությանը նայե~մ, քո գրածին նայե~մ...
բայց նենց հավեսով տափակ բան գրեցի :D սպասի կարմիրդ էլ տամ, սիրտս դնջանա :D

Դու մենակ փորձվի :beee

Mark Pauler
21.02.2011, 17:09
Զարմանալի մարդ ես impression:
Միակ ես ակումբում, ում բացասական վարկանիշ եմ տվել, (դու գիտես, որ գրառմանդ համար ;) ) ու հետո բացում եմ էս շարքդ ու սկսում կարդալ վերջից սկիզբ: Դեռ ամենասկզբին չեմ հասել, բայց հերթով գնում եմ ու հաճույքով շարունակում: Բոլոր գրածներիդ մեջ խոր միտք կա, զգացողություններդ սիրուն փոխանցում ես, թույլ ես տալիս մտքերիդ մեջ մտնենք ու քեզ ճանաչենք: Չնայած դրական տպավորություն թողնելու համար հատուկ քայլեր չես անում, բայց ցուցադրածդ խորությունը ապացուցում են, որ լավ մարդ ես ու շատ լավ էլ գրում ես:
Քեզ հազար դրական վարկանիշ "Ստեղծափորձողի լաբորատորիա"-ի համար:

impression
21.02.2011, 17:18
Mark Pauler, շնորհակալ եմ :)

Ռուֆուս
21.02.2011, 17:23
Լիլ, ափսոս քեզ վարկանիշ չեմ կարող տալ, թե կանաչ, թե կարմիր :( Բայց կհիշացնես, ես սա հենց էնպես չեմ թողնի :))

Ահավոր լավն էր, նախքան Դայուշի գրառումը կարդալը ես էլ The Eternal Sunshine of Spotless Mind-ը հիշեցի :) Մի քիչ շուտ շուտ սենց անտաղանդ բաներ գրի էլի :))

Ապրես :flower

CactuSoul
21.02.2011, 19:14
Լիլ, վերջինն, իրոք որ, անտաղանդ ա… քո համեմատ:))
Բայց լավն էր ամեն դեպքում:)

impression
10.03.2011, 17:22
Ինձ համոզում եմ, որ չեմ սխալվել`
Էդքան մնալով քո կյանքում մեխված,
Չէ որ ցավն էլ է պետք հանդարտ մաղել,
Որ մեջը գտնես լույսի փոքր կայծ:

Ու հենց որ գտա, իրեն կվերցնեմ,
Քեզնից էլ արդեն կունենամ գաղտնիք,
Իմ ափերի մեջ թաքուն կպահեմ
Քեզնից մնացած արևը փոքրիկ:

Ու չեմ պայքարի, ու կհանձնվեմ,
Հետ կքաշվեմ ու կնայեմ հեռվից,
Թե դու, ում այդքան, այդքան սիրում եմ,
Ինչ հեշտ ու ճիշտ ես ապրում առանց ինձ:

impression
11.03.2011, 12:44
Դու լողում ես, շարժումներդ
Սահուն են, դու բաժանված ես
Լիքը դու-երի, որոնք ժպտում են
Ամեն անկյունից, իսկ քո ձայնը
Դարձել է մի ողջ երգչախումբ`
Նույն տոնայնության ու նույն բառերի
Անթերի կատարմամբ:
Ձկները ջրում կպել են սառը
Պատուհան-ապակուն ու նայում են մեզ
Հետո իրար հետ բան են քննարկում
Ու ծիծաղում են:
Նկարի աթոռն իջավ ու նստեց
Գետնին, ու ասես դա դեռ հերիք չէր,
Ոտքերն էլ խաչեց, սիգարետ ուզեց:
Արդեն վախեցած ես անջատում եմ
Հեռուստացույցը, մնում էր մեկ էլ
Շնաձուկը գար` արցունքոտ աչքերն
Ու լիքը քիթը սրբեր շորերիս:
Հետո նորից դու, ծիծաղում ես, ու
Ձայնդ լսվում է իմ գլխի ներսից,
Ինձ ես մեկնում քո հենց նոր ծխածը
Ու ասում` քաշի, նորմալ ա, նոր ես,
Պայթել ես լրիվ, քաշի՜, բան չկա:

Ռուֆուս
11.03.2011, 12:53
Լիլ, ուռա՞ծ ես :)) Փսիխոդելիա էր, լավն էր :)

impression
11.03.2011, 12:58
Լիլ, ուռա՞ծ ես :)) Փսիխոդելիա էր, լավն էր :)

չէ, օֆիսում եմ, պարապ եմ մնացել :)

impression
12.03.2011, 15:09
Կյանքը ցեմենտի մեջ

Ես հաջողակ եմ: Դա ասում են բոլորը, ովքեր ինձ ճանաչում են: Ես ունեմ տուն, ունեմ ավտոմեքենա, ունեմ աշխատանք, ունեմ ինձ գրկող: Իմ խոհանոցը սարքել եմ այնպես, որ գրեթե ոչինչ կարիք չլինի անելու ինքնուրույն: Ափսեները լվացվում ու չորանում են առանց իմ մասնակցության, ընթրիքը պատրաստվում է մի քանի րոպեի ընթացքում` եթե նախօրոք մոռացած չեմ լինում այն գնած լինել սուպերմատրկետի սառնարանից: Մեր հագուստը նույնպես լվացվում ու չորանում է առանց իմ մասնակցությունը պահանջելու: Իրականում երևի միակ գործողությունը, որ անում եմ` ծխախոտը դեպի շուրթերս ուղղելն է: Ավտոմեքենաս նույնպես ավտոմատ ռեժիմով է աշխատում: Նա, ում հետ ապրում եմ, միշտ գուշակում է տրամադրությունս, ու շարժվում դրան համապատասխան: Մենք չենք վիճում: Երբեք: Երկու տարի առաջ նա ասաց, որ երեխա է ուզում, իսկ ես ասացի, որ հիմա դեռ չեմ ուզում այդ մասին մտածել: Մենք էլ այդ հարցի շուրջ չենք խոսել: Գրասենյակում նույնպես ամեն ինչ ավտոմատացված է: Ավտոմատացված ենթականեր, որոնցից մեկի ողջ աշխատանքը կայանում է նրանում, որ ամեն առավոտ ուղիղ ինն անց հինգ ինձ սուրճ բերի, ու վերջերս նա իր համար մեքենա գնեց: Վատ չի: Ինձանից պահանջվում է ավելի քիչ, քան որևէ մեկին սուրճ տալը` ես ընդամենը հետևում եմ, որ ամեն ինչ լինի կարգին, որ ժամանակային սահմանները պահպանվեն, որ բոլոր թղթերը լինեն կարգին վիճակում: Դա դժվար չի, որովհետև ամեն ինչ կարգին է առանց ինձ: Պատշգամբում ծաղիկներ ունեի մի ժամանակ, հետո հոգնեցի դրանց խնամելուց, ու հանձնեցի ենթականերից մեկին` որպես ծննդյան նվեր: Նա շատ ուրախացավ անկախ նրանից, որ ծաղիկները արդեն գրեթե անկենդան էին:

Ես հաջողակ եմ: Դա ասում են բոլոր նրանք, ովքեր չունեն այն ամենն, ինչ ունեմ ես: Իսկ ես անգամ չգիտեմ` կոնկրետ ինչքան գումար կա իմ բանկային հաշվի վրա: Երևի թե հաջողակ լինելու բաղկացուցիչներից մեկն էլ դա է:

Իմ ծնողները բաժանվեցին, երբ ես տասնչորս տարեկան էի: Իհարկե, ավելի հարմար ժամանակ ընտրել նրանք ուղղակի չէին կարող: Ես մնացի մորս հետ: Հայրս շուտով ամուսնացավ ուրիշի հետ, նրանք ունեցան մի տղա ու մի աղջիկ, որոնց ես չէի համարում քույր ու եղբայր, ու իրենք էլ երբեք ինձ քույր չեն համարել: Երևի դժվար է հարազատանալ մարդկանց հետ, ում տեսնում ես տոներին, երբ ուղղակի չի հաջողվում գլուխդ ազատել հանդիպելուց:

Մայրս չամուսնացավ, բայց ապրում էր մեկի հետ: Հետո մի ուրիշի: Հետո` երրորդի: Նրանք բոլորը սիրում էին մորս ու տանել չէին կարողանում ինձ: Մայրս երջանիկ էր նրանցից յուրաքանչյուրի հետ: Թե ինչու հարաբերությունները երկար չէին տևում, չգիտեմ: Չեմ փորփրել նրանց անձնական կյանքը: Ընդհանրապես քիչ եմ հետաքրքրվում մարդկանցով:

Մորս սիրեկաններից ոչ մեկը նորմալ աշխատանք չուներ: Մայրս ընդհանրապես չէր աշխատում: Երբ ես ասում էի, որ ինձ նոր կոշիկ է պետք, նա հոգնած գլուխը թեքում էր իմ կողմ ու ասում, որ ես արդեն բավականաչափ մեծ եմ` սեփական կարիքներս հոգալու համար: Մայրս իր երկրպագուներին գտնում էր այս կամ այն բարում, որտեղ անցնում էր նրա ժամանակի մեծ մասը: Հետո նրանք միասին գալիս էին տուն, երբ ես արդեն քնած էի լինում, իսկ առավոտյան ինձ ծանոթացնում էին հերթական անհաջողակ հայրիկի հետ:

Ինձ դուր չէր գաիս մորս կենսակերպը: Մտածում էի, որ ինձ մոտ ամեն ինչ այլ կերպ կդասավորվի: Երազում էի ունենալ սեփական տուն, մեքենա, կայուն աշխատանք ու կայուն հարաբերություններ: Այն ամենն, ինչ այսօր ունեմ:

Իրականում ամեն ինչ կախված է երազելու շնորհքից: Նույնիսկ ինքնասպանությունն ավելի քիչ վնաս կարող է հասցնել, քան վատ մտածված երազանքը: Երազանքներն իրականանում են, եթե դու շատ ես ուզում, որ դրանք իրականանան: Ես շատ էի ուզում: Ունեմ այն ամենն, ինչի մասին երազում էի մի ժամանակ: Բայց գիտեք, ու ես դա կասեմ դառը քմծիծաղով, որը ցավոք դուք չեք տեսնում, ես երջանիկ չեմ: Բացարձակ: Ես դա հասկացա վերջերս, երբ հերթական տոնի ժամանակ այցելեցի հորս ընտանիքին:

Հայրս իր կնոջ ու երեխաների հետ ապրում է մի փոքրիկ տանը, ուր չկա ոչինչ, որ մարդու կյանքը դարձնի հարմարավետ: Նրանք ամեն օր միասին նախաճաշում են, հետո երեխաները գնում են քոլեջ, հայրս` ինչ-որ մանր-մունր գործեր է անում` ընտանիքին սովի չմատնելու համար, իսկ նրա կինը գնում է հարևանի տուն` սուրճ խմելու, բամբասելու, գործելու, սերիալ դիտելու, էլ չգիտեմ ինչի: Երեկոյան երեխաները գալիս են տուն, ընտանիքի մայրը վերադառնում է հարևանների մոտից, իսկ հայրը գալիս է աշխատանքից` ձեռքին տոպրակներ: Նրանք միասին ընթրում են, հետո միասին նստում նայում ինչ-որ ծրագիր հեռուստատեսությամբ, հետո համբուրում իրար ու գնում քնելու:

Հորս ծննդյան օրն էր: Ես զանգահարեցի ու ասացի, որ կպատվիրեմ սեղան` ռեստորաններից մեկում, ու որ բոլոր ծախսերը կվերցնեմ ինձ վրա: Հրավիրեցի, մի խոսքով: Բայց հայրս մերժեց, ասաց, որ բոլորին շատ ավելի լավ կլինի տանը: Ես բոլորի մեջ չէի մտնում, բնականաբար: Ստիպված գնացի իրենց տուն: Գնացի մենակ, որովհետև իմ սիրելին մնացել էր օֆիսում` ինչ-որ կարևոր գործեր վերջացնելու: Հոգուս խորքում համոզված էի, որ ուղղակի չէր ուզում գալ: Նա տանել չէր կարողանում հորս ու իր ընտանիքը, ու այդ ամենն անվանում էր քաոս: Քանի որ ես իր հետ միանշանակ համաձայն էի, մենք այդ հարցի շուրջ նույնպես չէինք վիճում:

Եվ այսպես, գնացի մենակ: Երեխաները աղմկում էին, հավաքվել էին հարևանները, հորս կինը ինչ-որ ուտեստներ էր պատրաստել, որ ես վախեցա փորձել: Բոլորն ուրախ էին: Բնականաբար, ես կրկին բոլորից չէի: Ես ձանձրանում էի: Մեծ սեղանի շուրջ հավաքվել էին ինձ անծանոթ մարդիկ ու բարձրաձայն խոսում ու ծիծաղում էին հիմար բաների վրա: Հարևանը լիքը բերանով պատմում էր, թե ինչպես է որդին միզել բազկաթոռի վրա: Բոլորը ծիծաղում էին: Ես ապշած նայում էի նրանց: Մի պահ պատկերացրեցի, թե ինչ կկատարվեր ինձ հետ, եթե որևէ մեկն իմ բազմոցին միզեր: Նման կազուսներն ուղղակի տեղ չունեին իմ կյանքում: Ես բացարձակ անպաշտպան եմ չկանխատեսված բաների հանդեպ: Ես չգիտեմ ինձ ինչպես կպահեի նմանատիպ դեպքերում: Ու ես միակն էի, ում համար բազկաթոռին միզող երեխան հավասարազոր էր ցունամիի: Մնացածը զվարճանում էին:

Պատառաքաղով փորփրում էի անհասկանալի կերը, որ լցրել էին իմ առաջ, ու որի համը ոչ տեսել էի, ոչ էլ պատրաստվում էի տեսնել: Մտածում էի, որ ես, լինելով ամենահաջողակը նրանց բոլորից, միակն էի, ով ձանձրանում էր: Ես ունեի այն ամենն, ինչի մասին նրանք միայն երազում էին: Բայց երևի այնպես լավ չէին երազում, ոնց ես: Կամ միգուցե նրանց դա պետք չէր, միգուցե ինձ միայն թվում է, թե ես հաջողակ եմ: Միգուցե իրոք պետք է կյանքում ունենալ մեկը, ով կկարողանա ինչ-որ հրաշքով խաթարել դեպքերի կանոնավոր ընթացքը, ու ի վիճակի կլինի կողքիդ լինել, երբ քեզ դա պետք կլինի:

Ես հասկացա, որ չեմ սիրում նրան, ում հետ ապրում եմ: Հասկացա, որ իր կողմից դավաճանություն էր ինձ հետ չգալը: Հասկացա, որ իմ կյանքը` կանոնավոր, առանց միջադեպերի, առանց խնդիրների, իրականում կյանք չէր, այլ կոմֆորտի պատնեշ, որ ես ջանասիրաբար կառուցել էի շուրջս: Ես ինձ զգում էի ցեմենտի մեջ թաղված:

Հորս հանձնեցի թանկարժեք կոշիկները, որ գնել էի իբրև նվեր` առանց մտածելու, որ նա կոկորդիլոսի կաշվից կոշիկների հետ հագնելու բան չունի: Ներողություն խնդրեցի, ասացի, որ կարևոր գործեր ունեմ, ու դուրս եկա: Հայրս ու իր կինն ինձ ճանապարհեցին մինչև դուռը: Հրաժեշտ տալուց ուզում էի գրկել հորս, բայց չարեցի: Իսկ նրանք կանգնել էին գրկախառնված ու ժպտալով ինձ էին նայում: Հայրս ասաց, որ ես գեղեցիկ եմ, ու որ իմ նվերն ինքը շատ հավանեց: Նրա կինը հաստատեց, որ կոշիկներն իրոք շատ լավն էին: Ես դուրս եկա:

Նստեցի իմ շքեղ, կաշեպատ սալոնով մեքենան, ու երաժշտություն միացրեցի: Ես դասական երաժշտություն եմ լսում: Դա հանգիստ ու կատարյալ երաժշտություն է, որը լրիվ համահունչ է իմ կատարյալ կյանքին: Որոշեցի գնալ մորս մոտ:

Մայրս, իր հերթական սիրեկանի հետ միասին ապրում էր այն տանն, ուր մի ժամանակ ես էլ էի ապրում: Նրա կյանքում միակ փոփոխությունը տղամարդիկ էին: Նա էլի չուներ աշխատանք, ու ապրում էր այն գումարով, որ ես ամեն ամիս ուղարկում էի իրեն: Դուռը բացեց նոր հայրիկը, ում առաջին անգամ էի տեսնում, ոտից գլուխ տնտղեց ինձ, ու հարցրեց, թե ինչ եմ ուզում: Ես, քանի որ հորս ծննդյան տոնից էի գալիս, հագել էի շքեղ ու բավականին բաց սև զգեստ, որը լավ ընդգծում էր մարմնիս բարեմասնությունները: Նա նայում էր ամենուր, բացի աչքերիցս: Ես չպատասխանեցի նրա հարցին, հրեցի ու ներս անցա: Տանն անտանելի աղմուկ էր: Մայրս դա կոչում էր երաժշտություն: Սենյակը թափթփված էր, մայրս, գզգզված մազերով ու տնային խալաթով կանգնած էր գազօջախի մոտ: Ծխում էր ու խառնում կրակին դրված կերակուրը:

Նա շրջվեց ու զարմացած հայացքով նայեց ինձ: Շատ տարօրինակ էր` եկել էի առանց նախօրոք զանգելու, առանց պատճառի: Նման բան երբեք չէր եղել:
- Լա՞վ ես,- հարցրեց նա:
- Այո, եկա տեսնեմ ոնց ես:
- Լավ եմ, ամեն ինչ կարգին է: Մեզ հետ կընթրե՞ս:
- Չէ, պապայի մոտ էի, ծնունդն էր: Կուշտ եմ:
- Ախ հա, հորդ ծնունդն էր այսօր: Ո՞նց էին:
- Լավ:
- Նույն գազանանոցու՞մ են ապրում:
- Այո, ու երջանիկ են, կարծում եմ:
- Իսկ դու՞,- հարցրեց մայրս ու ծխախոտի ծուխը ներս քաշեց:
- Ես էլ եմ երջանիկ: Ես գնամ: Ուղղակի ուզում էի քեզ տեսնել:
Մայրս թողեց շերեփն ու եկավ մոտ:
- Ճիշտն ասա, ի՞նչ է եղել:
- Ոչ մի բան, մամ, ուղղակի էկա:

Գրկեց ինձ: Ես դեմքս թաղեցի նրա մազերի մեջ ու շնչեցի: Մորս հոտը: Մանկության հոտը: Իմ հոտը, որ վաղուց մոռացել էի:
Դուրս եկա: Նստեցի մեքենան: Կյանքում առաջին անգամ գերազանցեցի թույլատրելի արագությունը: Զանգեցի տուն: Հոգնած ու քաղաքավարի ձայնն ասաց` լսում եմ: Ինչքան ճիշտ է մեզ մոտ ամեն ինչ:
- Ես եմ: Գալիս եմ:
- Լավ, ես տանն եմ:
- Գիտեմ:
- Դե սպասում եմ: Սուպերմարկետից մի բան բեր, սառնարանում ուտելու ոչինչ չկա:
- Ես կպատրաստեմ:
Նա ծիծաղեց:
- Դե լավ:
- Գիտես, ես...
- Ի՞նչ: Ի՞նչ է պատահել:
- Ոչինչ, ուղղակի ուզում էի ասել... ես երեխա եմ ուզում:
Լռություն, հետո`
- Լավ:
- ... բայց ոչ քեզնից:

Ռուֆուս
12.03.2011, 15:30
Հա, Լիլ ջան, անտանելիս ես գրում, անտանելի, ես քո տեղը լինեի էլ ընդհանրապես չէի գրի :D

Հուսով եմ էս էջը շատ տափակ մարդիկ չեն մտնում, թե չէ կարող ա մի երկու թոթոլ կարմիր ստանայի :D

Լիլ, ասինք անտաղանդ բաներ գրի, բայց չասինք էս աստիճանի անտաղանդ :D

Ընտիր էր, ապրես, բայց ինչպես միշտ վարկանիշներով չեմ կարողանում քեզ լողացնել, կներես :)) Լավ ա, որ վերագտել ես ինքդ քեզ :)

impression
12.03.2011, 15:33
Հայկ, ապրես, ինձ քոմենթներն ավելի են ուրախացնում, քան վարկանիշները :) պաչիկներ

Ariadna
12.03.2011, 15:36
Հայկ, ապրես, ինձ քոմենթներն ավելի են ուրախացնում, քան վարկանիշները :) պաչիկներ

Դե որ տենց ա ես էլ ասեմ Լիլ ջան, քանի որ էս տան կոմպից վարկանիշ չեմ կարում տամ, չի տալիս ու վերջ։ Շատ լավն էր, մի շնչով կարդացի, ապրես :kiss

impression
12.03.2011, 15:39
դու էլ ապրես, Ան ջան :love

Freeman
12.03.2011, 18:20
impression,վերջապես մինչև վերջ կարդացի լաբորատորիադ (ու օրագիրդ):Շատ լավ ես գրում,ինձ ավելի շատ դուր են գալիս արձակ ստեղծագործություններդ:Շատ հետաքրքիր հումոր ունես,շարունակիր նույն ոճով :hands

Ռուֆուս
12.03.2011, 18:49
impression,վերջապես մինչև վերջ կարդացի լաբորատորիադ (ու օրագիրդ):Շատ լավ ես գրում,ինձ ավելի շատ դուր են գալիս արձակ ստեղծագործություններդ:Շատ հետաքրքիր հումոր ունես,շարունակիր նույն ոճով :hands

Օֆֆթոփի կարգով ասեմ, որ Impression-ը երկու օրագիր ունի :)) Միգուցե (http://www.akumb.am/showthread.php/56606-%D5%84%D5%AB%D5%A3%D5%B8%D6%82%D6%81%D5%A5) և Իբր թե (http://www.akumb.am/showthread.php/56073-%D4%BB%D5%A2%D6%80-%D5%A9%D5%A5): Էլ չեմ խոսում Անկապ Օրագիր 1, 2, 3, 4, 5 կատարած գրառումների մասին :)

Freeman
12.03.2011, 19:19
Օֆֆթոփի կարգով ասեմ, որ Impression-ը երկու օրագիր ունի :)) Միգուցե (http://www.akumb.am/showthread.php/56606-%D5%84%D5%AB%D5%A3%D5%B8%D6%82%D6%81%D5%A5) և Իբր թե (http://www.akumb.am/showthread.php/56073-%D4%BB%D5%A2%D6%80-%D5%A9%D5%A5): Էլ չեմ խոսում Անկապ Օրագիր 1, 2, 3, 4, 5 կատարած գրառումների մասին :)

Մերսի Ռուֆ ջան,Միգուցեն չէի տեսել

Ուլուանա
19.03.2011, 06:53
Լավն էր, Լիլ, հետաքրքիր էր :)։ Ու մի տեսակ թարմ էր։

Հ.Գ. Վարկանիշ էի ուզում տալ, թույլ չտվեց :(։ Բայց դե պարտք եմ մնում ;)։

impression
19.03.2011, 11:00
մերսի Ան ջան :)

otar
19.03.2011, 15:12
սիրում եմ քեզ գիժս :love

impression
21.03.2011, 10:08
սիրում եմ քեզ գիժս :love

վույ, ջանիկ :love

impression
24.03.2011, 01:22
Աշոտը

Էսօր փողոցում պատահաբար տեսա մորաքրոջս նախկին ամուսնուն` Աշոտին, ումից մորաքույրս բաժանվել է վաղուց, որովհետև Աշոտին համարում էր ամենատխմար երևույթը, որ երբևէ ծնվել է աշխարհում: Շատ մեծ սուտ կլինի, եթե ասեմ, որ մորաքույրս ապշեցնում էր բոլորին իր ինտելեկտով կամ լայն մտահորիզոնով: Ողջ կյանքում միայն կարողացել էր դաշնամուր նվագել սովորել այնքան, որ երաժշտական դպրոցում դասավանդում էր: Ու նրա ողջ գրադարանը բաղկացած էր միայն մի` Նոտաների գրքից: Դե հիմա պատկերացրեք, որ եթե անգամ մորաքրոջս համար իր ամուսինը տխմարագույն արարած էր, ապա ինչպիսի հրճվանք նա կարող էր պատճառել պապիկիս, ով զարգացած ու խելացի մարդ էր: Ամեն անգամ Աշոտին տեսնելուց հիշում եմ էս պատմությունը, դա էնքան հատուկ էր նրան, որ արդեն իր մասին երբ խոսում են, ինձ մոտ ոչ թե «Աշոտ» ասոցիացիան է առաջանում, այլ նորից պատկերացնում եմ այն, ինչ հիմա կպատմեմ:

Պապս ողջ կյանքում հաշվապահ է աշխատել, ու միշտ կարողացել է հոգալ ընտանիքի կարիքները: Իսկ կարիքները էդ մեր հիմիկվա պատկերացրած կարիքները չէին, այլ ներառում էին տարին երկու անգամ ընտանիքով «Սոչի սանատորիա» գնալը, արտասահմանից զարտուղի ու թանկ ու կրակ ճանապարհներով ձեռք բերած հագուստը, ձկնկիթը, մոսկովյան կոնֆետները և այլն:

Բայց դե հետո ամեն ինչ փոխվեց, սկսվեցին վատ տարիները, երբ արդեն թոռների ու երիկամների ճողվածքի տեր պապս գյուղից Երևան կաթ ու ձու էր բերում, որ թոռները ուտելու բան ունենան: Ու էդ վատ տարիներին մորաքույրս դեռ չէր բաժանվել ամուսնուց: Բոլորի պես նրանք էլ էին վատ ապրում: Բայց չէ, բոլորի պես չէ, մի քիչ ավելի վատ, որովհետև տանը բացի սովից, ցրտից ու ձանձրույթից, նաև Աշոտ կար:

Էդ տարիներին մորաքույրս հասկանում է, որ էլ ոչ ոքի պետք չի իր դաշնամուրը, ստիպված իջնում է մանկավարժական բարձունքներից, ու սկսում խմորեղեն թխել ու հանձնել մի քանի կանգառ հեռու գտնվող «բուդկայի» տիրոջը: Խմորեղենի «հանձնումը» պատվիրատուին դնում են Աշոտի վզին: Աշոտ դու Աշոտ, մի օր բուդկայի ճանապարհին գողանում են խմորեղենները, սա սկի խաբար չի լինում, մի ուրիշ օր նստում է ճամփին մի քիչ հանգստանալու, շներն են վրա տալիս, Աշոտն էլ խմորեղենը դեմ է անում սոված գազաններին, գլուխն առնում ու գլխապատառ վազում տուն: Բայց տուն հասնելով` հասկանում է, որ տանն ավելի ապահով չի: Գրտնակով զինված մորաքույրս մի կարգին քոթակում է մարդուն ու հետն էլ համբերատար բացատրում, որ եթե դրանից հետո Աշոտն էլի կորցնի խմորեղենը, ապա ավելի ճիշտ կանի հանձնվի վայրի շներին, քան քոռուփոշման տուն գա, որովհետև տանը արդեն ոչ թե գրտնակը կիջնի վզակոթին, այլ կացինը:

Աշոտը շատ թունդ է վախենում: Դրանից հետո մի շաբաթ տանից ուղիղ գնում է բուդկա, ուր հատը 50 դրամով հանձնում է խմորեղենը, հետո, եթե շատ սոված է լինում, բուդկայի տիրոջից 100-ով մի կտորը հետ է գնում ու ուտելով վերադառնում տուն:

Էդպիսի մի օր Աշոտի ճամփին է դուրս գալիս հենց նոր թոշակը ստացած պապս, ում սիրտը բնականաբար ցավում է, որ իր աղջկա` դաշնամուրի ստեղներին սովոր մատները հիմա ամբողջ օրը խմոր են հունցում գրոշների դիմաց:
- Լսի, Աշոտ, - դիմում է փեսային,- ես էլ հենց գնում էի խմորեղեն առնելու: Դու էդ ինչքանո՞վ ես հանձնում:
- Հատը 50 դրամ, պապա ջան, - (հա, լուրջ աներին ու զոքանչին պապա ու մամա էր ասում) պատասխանում է փեսան:
- Բա Վաղո՞ն ինչքանով ա ծախում:
- Հատը 100 դրամ,- հպարտ պատասխանում է Աշոտը:
- Դե արի քանի չես հասել բուդկա, էդ ձեռքինդ 100-ով ինձ տուր, դու էլ հետ գնա տուն,- ու պապս ձեռքը տանում է գրպանը:
Աշոտը մի քիչ մտածում է, ապա` կտրուկ մերժում:
- Չէ, պապա ջան, կներես, չեմ կարա:
Պապիս աչքերը թռնում են ճակատին:
- Ո՞նց թե չես կարա:
- Հա, պապա ջան, տակ կտանք տենց:
Էստեղ հաստատ հաշվապահ պապիս ճնշումն էլ բարձրացած կլինի:
- Ա՛յ շան որդի, ես քեզնից ոչ թե քո ասած գնով եմ առնում, այլ Վաղոյի ծախած գնով, այսինքն քո ստացածի կրկնակին քեզ ա գալիս, ի՞նչն ես տակ տալիս, ես քո...
Աշոտը հետ-հետ է գնում: Դեմը` արդեն ափերից դուրս եկած աներն էր, տանը` կացինը ձեռքին կինը: Պետք էր շտապ որոշել, թե որ վտանգն էր ավելի սարսափելի:
- Տղա, նայի բացատրեմ,- պապս հասկանում է, որ Աշոտին պետք է շատ ակնառու փաստերով ապացուցել, որ ինքը ոչ թե տակ է տալիս, այլ հակառակը:- Ասենք թե պիտի ստանայիր 2000 դրամ, հիմա ես քեզ կվճարեմ 4000: Հասկանում ե՞ս:
- Չէ, պապա ջան, 2000 էրեկ պիտի վճարեր, էսօր 2200 պիտի տա:
- Ես քեզ 4400 եմ տալիս:
Աշոտը ոչ մի կերպ չի հասկանում իր օգուտն ու վնասը, կնոջ վախից էլ իսկականից շատ է խեղճանում: Պապս էլ` կատաղում, փրփրում, փեսային ինչ ասես ասում, թքում ու հեռանում:

Պատմությունն անիմաստ կլիներ, եթե այսքանով ավարտվեր:
Աշոտը խմորեղենը հասցնում է բուդկա, ստանում գումարը, հետ գնում տուն, փողը տալիս կնոջը, հետն էլ ուրախ-ուրախ ու շատ բառացիորեն պատմում քիչ առաջ հետը կատարվածը: Իսկ հետո` բոլոր ծանոթներին: Բա ձեզ թվում էր էս պատմությունը պա՞պս էր պատմել մեզ: Չէ, հենց Աշոտն ինքը, ով էդպես էլ մինչև վերջ մնաց էն համոզմունքին, որ ընտանիքին փրկել էր “տակ տալուց”:

Բայց երևի թե կապ չունի` դու ով ես իրականում` “Անխելք մարդ”-ու հերթական ինկարնացիան, թե Էյնշտեյնի կորած գեներից մեկը: Կարևորը` դու քեզ լավ զգաս: Իսկ Աշոտն էդ օրվա իսկական հերոսն էր: Դե գոնե սեփական աչքերում:

Բարեկամ
24.03.2011, 06:36
անթերի լավ պատմված... :D

Ծով
26.03.2011, 02:35
Լիլ, նենց լավ ես գրել, որ շուտ պրծավ...:)էն որ ուզում էի դեռ կարդալ...:(

StrangeLittleGirl
26.03.2011, 10:09
Լիլ, էկել եմ ցեմենտիդ մասին մեկնաբանություն թողնելու: Ասեցի՝ վարկանիշով մեկնաբանեմ, էն էլ սխալ բան արեցի, առանց մեկնաբանության գնաց:

Հա, մի խոսքով: Դզող պատմվածք էր: Գիտե՞ս ինչն էր կայֆ: Էլի լրիվ դու էիր, էն որ առաջին տողից հասկանում եմ, որ դու ես, բայց մի տեսակ հոգնել եմ էդ տեսակից: Էս մեկը հենց էդ տեսակից էր, բայց հեչ հոգնեցնող չէր: Ավելին՝ տեսա նոր բան ես դրել, գնացի մի բաժակ սուրճ ու շոկոլադ բերեցի, որ կարդալու ընթացքում օգտվեմ: Մի խոսքով, հզոր էր: :)

Հ.Գ. Համ էլ զգացի, որ կարոտել եմ քեզ :P

impression
26.03.2011, 10:59
Լիլ, էկել եմ ցեմենտիդ մասին մեկնաբանություն թողնելու: Ասեցի՝ վարկանիշով մեկնաբանեմ, էն էլ սխալ բան արեցի, առանց մեկնաբանության գնաց:

Հա, մի խոսքով: Դզող պատմվածք էր: Գիտե՞ս ինչն էր կայֆ: Էլի լրիվ դու էիր, էն որ առաջին տողից հասկանում եմ, որ դու ես, բայց մի տեսակ հոգնել եմ էդ տեսակից: Էս մեկը հենց էդ տեսակից էր, բայց հեչ հոգնեցնող չէր: Ավելին՝ տեսա նոր բան ես դրել, գնացի մի բաժակ սուրճ ու շոկոլադ բերեցի, որ կարդալու ընթացքում օգտվեմ: Մի խոսքով, հզոր էր: :)

Հ.Գ. Համ էլ զգացի, որ կարոտել եմ քեզ :P

մերսի, Բյուր, ես էլ եմ կարոտել, հանդիպենք էս քանի օրը :love

impression
26.03.2011, 11:00
Լիլ, նենց լավ ես գրել, որ շուտ պրծավ...:)էն որ ուզում էի դեռ կարդալ...:(

մերսի Ծով ջան :)

impression
31.03.2011, 23:52
Հրաչոն

Հրաչոն Աշոտի ու մորաքրոջս որդին էր, ու լինելով գյուղական ինտելիգենցիայի` դաշնամուրի դասատու Ռուզանի ընտանիքի ներկայացուցիչ, պարտավոր էր ունենալ բացարձակ երաժշտական լսողություն: Բայց արի ու տես, որ այդ գենը կյանքում Հրաչոյին մոտիկից տեսած չկար:

Մորաքույրս ճակատագրի այդ հարվածն ընդունեց թեթև ապտակի տեղ, ու տղային տվեց դաշնամուրի, բայց Հրաչոն սարսափում էր դրա հենց միայն տեսքից: Իսկ երբ նվագում էր, սարսափում էին մնացածները: Մի տարի տղայի մատները քանոնով դաղելուց հետո մայրը հասկացավ, որ դրանից նրա մոտ ոչ ռիթմի զգացողությունն է զարգանում, ոչ էլ ականջներն են ավելի զգայուն դառնում ֆալշերի նկատմամբ: Ի վերջո, մոր նյարդերը տեղի տվեցին, ու նա Հրաչոյին հանեց դաշնամուրի դասարանից: Խեղճ էրեխեն չէր հասցրել հանգստացած շունչ քաշել, երբ հայտարարվեց նոր աղետի մասին` քեզ դհոլի կտանք:

Ինչքան հիշում եմ մանկությունս ու պապիկենց տունը գյուղում, մեր հավաքույթները, միշտ էնտեղ էր Հրաչոն` դհոլով, իսկ մոտերքում կանգնած էր լինում սպիտակ գործած շալը ուսերին գցած մանկավարժ մայրը` քանոնը ձեռքին…

Բայց Հրաչոն լրիվ հորն էր քաշել: Լսողությունից ու ֆայմից զուրկ սև գանգուրներով ու կայծկլտուն աչքերով տղա, ով դհոլին տիրապետում էր ոչ թե շնորհքով, այլ ուժով: Մի խոսքով, հրաշք:

Ինչպես գիտեք, կամ եթե չգիտեք, իմացեք, ամեն մարդու կյանքում էլ լինում է պահ, երբ իրեն ասում են իր կյանքի ամենակարևոր ու ամենավճռորոշ ֆրազը, ու պետք է շատ ուշադիր լինել` դա ականջի կողքով չանցկացնելու համար: Էդ ֆրազան է այլևս ձևավորում ձեր ապագա կյանքը, ձեր անելիքն ու ուղին կյանքում: Հրաչոյի կյանքի ֆրազը հնչեց հարբած ու անթրաշ, կիսախելագար ու բացարձակ խուլ մի բարեկամի շուրթերից` տղես, դու պտի հարսանի'ք նվագես...

Հրաչոն ֆիքսվեց էդ տեսիլքի վրա: Իրեն արդեն մենակ պատկերացնում էր հարսանիքի հանդիսություններին դհոլ նվագելիս: Ու ոնց որ բոլոր նվիրական երազանքները, երևի թե Հրաչոյի երազանքն էլ էր իրեն երևում դանդաղեցված կադրով:

Դրանից մի քանի օր հետո էր, որ Հրաչոն, անհայտ պատճառներով, իրերը հավաքում, տեղափոխվում է պապիկի տուն: Պապիկիս հարցնում են, թե էդ ինչ հաշիվ է, պապս ուսերն է թոթվում. հոր ու մոր հետ չի խոսում, ուզեց մեր տանը մնա: Հրաչոն էլ ոչ թե ուղղակի ծնողների հետ չի խոսում, այլ նեղացած է ողջ տիեզերքից: Էնպիսի մի հուսահատություն ու թախիծ էր գծագրված երեսին, որ դիմագծերն արդեն բոլոր նահատակ սրբերի հետ նմանություն էին տալիս: Ոչ մեկի հետ չէր շփվում, ոչ ոքի հարցերին պատասխան չէր տալիս, վերացել էր, անէացել ինքն իր մեջ, ու ներքին լույսն էր փնտրում երևի: Օրերով նստում էր թթենու տակ ու թախծաթոթով զարկում դհոլի կաշեպատ դեմքին: Լրիվ մանուկ բուդդա:

Անցավ էլի մի քանի օր, ու պապս սկսեց լրջորեն անհանգստանալ թոռան համար: Մանավանդ որ հարևաններն արդեն զգուշացրել էին, որ եթե Հրաչոն շարունակեր թթենու տակ դհոլ զարկել, իրենք կմռանային դարավոր հարևանությունն, ու «աշուղին» էնպես կվտարեին, որ նա էլ կյանքում էդ գյուղ ոտ չէր դնի: Ինչպես ասում են` լավություն արա, թոռանդ դհոլի մի տուր:

Մի խոսքով, պապս զանգում է աղջկան ու փեսային, թե` էկեք ձեր տղին տեր կանգնեք: Մի կես ժամ չանցած գալիս է կտկտան կոշիկների վրա շորորացող մորաքույրս իր դեղնավուն կոստյում հագած խարտյաշ ամուսնու հետ: Գալիս ու մի բուռն դաստիարակչական գործունեություն են ծավալում Հրաչոյի գլխին, թե` վեր կաց ու տուն արի, մենք քո ընտանիքն ենք: Կամ էլ` չես գալիս, ջհանդամը գաս, գոնե ասա` ինչի ես նեղացել: Չես ասում` ջհանդամն ասես, էդ անտեր դհոլդ վեր դիր: Էստեղ Հրաչոյի լցված սիրտը չի դիմանում, ու նա արցունքն աչքերին սկսում է գոռալ ծնողների վրա` չե~մ գա տուն, դուք ինձ չեք սիրում, որ սիրեիք, ինձ ձեր հարսանիքին կհրավիրեի~ք, ես կնվագեի~:

Ծնողները զգում են, որ իրենց տասնամյա մանչուկին չի կարելի էս հուզված պահին հիշեցնել, որ իրենց հարսանիքի ժամանակ ինքը դեռ դրախտներում արածում էր, ու մորաքույրս տեղում գտնում է լուծումը` պապայիդ մաման չի թողել, որ քեզ կանչենք, մենք ուզում էինք, ինքը չթողեց...

Ասում են` Հրաչոն էդ օրը ծնողների հետ տուն վերադարձավ: Ասում են` ինքն էլ կյանքում հորական տատի տուն չգնաց:

Գեա
01.04.2011, 00:14
Ես հենց նոր ինձ բռնացրեցի այն մտքի վրա , որ դարձել եմ նուրբ հումորով համեմված Ձեր փոքրիկ պատմությունների երկրպագուն…Ինչպես "Աշոտը" այնպես էլ այս մեկը քահ-քահ ծիծաղի պատճառ դարձավ:Ասում են , երբ հեղինակը կարողանում է իր գրածով ընթերցողի մոտ էմոցիա (ծիծաղ, արցունք...)առաջ բերել, ուրեմն գործը հաջողված է : այնպես որ, Ձեզ անսպառ երևակայություն և հումոր եմ մաղթում:Շնորհակալություն լավ տրամադրության համար:

impression
01.04.2011, 00:16
շնորհակալ եմ :)

այ մարդ սիրում եմ էլի սենց օբյեկտիվ, սիրուն քոմենթներ, ժող ջան, գրեք, մի ամաչեք, լիքը տեղ կա :D

Բարեկամ
01.04.2011, 03:26
Լիլ, վարկանիշ տալու հնարավորությունս մյուսների պես սահմանափակ ա, բայց արտակարդ լավ ու հղկված ես սկսել գրել… Ամեն ինչն իր տեղում. հումորը, գրականությունը, լեզուն:
Այսինքն առաջ էլ էիր լավ գրում, ուղղակի չէիր գրում :))

Էս բոլոր երգիծականները կարելի է հավաքել մի ժողովածուի մեջ ու հրատարակել, ու հաստատ պակաս գործ չի լինի, քան մեր հայ դասականների ժողովածուները, ոմանցից նույնիսկ՝ ավել:

impression
01.04.2011, 08:44
մերսի Ան ջան :)

Malxas
01.04.2011, 09:18
Հաջողված ստեղծագործություն էր: Զգացվում է, որ գրված է տաղանդավոր հեղինակի կողմից: Հետաքրքիր էր շարադրված և ավելորդ նախադասություններ կամ բառեր չկային: Միևնույն ժամանակ ինձ ավելի հաճելի կլիներ որոշ բառեր տեսնել գրական հայերենով (Բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջում է ստեղծագործության ոճը):

Ռուֆուս
01.04.2011, 09:28
Լիլ, Աշոտը չէի հավնել, բայց Հրաչոն լավն էր :)

Ինֆանտիլ, համով պատմություն էր :))

Ապրես :flower

impression
01.04.2011, 09:36
շնորհակալություն, Հայկ ջան :)

My World My Space
01.04.2011, 10:50
Լիլ հումորդ շատ մի տեսակ ա....
մի տեսակ էնքան էլ հումոր չի, բայց որ խորանում ես հումոր ա...
Չէ, բայց հումոր ա
Ու լավն ա....
ինքը էնքան թեթև ա, որ ուրախանում ես որ բացահայտեցիր....
ապրես

Արևածագ
01.04.2011, 11:40
Վայ, Իմփրեշն, վա՜յ... :)) Շատ համով ես գրել:

Էս իմ մանկությունն էր: Բանն այն է, որ ծնողներս իրենց ամուսնությունը գրանցել են իմ ծնունդից մեկուկես տարի հետո: Դե գյուղացի մարդիկ են եղել, կարգին, օրինավոր հարսանիք են արել և անցել իրենց հոգս ու բանին: Երբ ես էնքան ընդունակություններ ձեռք բերեցի, որ սկսեցի քրքրել մեր տան փաստաթղթերի հնամաշ, կաշվե պայուսակը, մի օր հայտնաբերեցի, որ մերոնց ԶԱԳՍի գրանցումը իմ ծննդյան օրից հետո է: Հիմի կպել եմ մերոնց , թե՝ «բա ես ձեր հարսանիքին ի՞նչ էի անում»: Իրենք էլ ծիծաղում են ու.

- Քեզ նստեցրել էինք դիվանի գլխին, որ եկող- գնացողի ոտատակ չընկնես:

Ես էլ լարում էի հիշողությունս ու փորձում էի գոնե մի բան հիշել էն անմոռանալի օրվանից: Ախր ո՞նց կարող է, որ հարսանիքին մասնակցած լինեմ ու մամայիս հարսի շորերով տեսած չլինեմ: Մոտենում էի, էլի հարցուփորձ անում հարսանիքի մանրամասնների մասին, բայց մերոնք ծիծաղում էին, իսկ ես սկսում էի լաց լինել, թե ինչու՞ ոչ մի բան չեմ հիշում: :cry

Հիմա, երբ մեկ- մեկ երազանքների գիրկն ընկած, աչքերս գցում եմ հեռուն կամ լավ չեմ լսում կողքինիս ասածը, ամուսինս առիթը բաց չի թողնում, որ հիշեցնի.

-Էլի հորդ հարսանի՞քն ա միտդ ընկել... :))

Բարեկամ
01.04.2011, 13:29
Լիլ, Աշոտը չէի հավնել, բայց Հրաչոն լավն էր :)

Ինֆանտիլ, համով պատմություն էր :))

Ապրես :flower

Աշոտը չէիր հավանել? :o Հրաչոն Աշոտի հարազատ զավակն էր` ուղիղ և անուղղակի իմաստներով :))

Yellow Raven
01.04.2011, 16:19
Ժող, խփել չկա, բայց երկուսն էլ չեմ հավանել:))
Մի տեսակ իմը չէին:)

CactuSoul
01.04.2011, 16:39
Ժող, խփել չկա, բայց երկուսն էլ չեմ հավանել:))
Մի տեսակ իմը չէին:)

Էստեղ կա 3 տարբերակ.
ա. անճաշակ ես
բ. միայն սյուժեն ես դիտարկում, որ ասում ես՝ «իմը չեն»
գ. այսօր ապրիլի 1-ն է:))

Ո՞նց կարելի ա չհավանել էս կարգի ստեղծագործությունը:think: Հատկապես շարադրանքը որ հաստատ խոսելու տեղ չի թողնում:))

Freeman
01.04.2011, 16:44
Էս էլ դուրս եկավ:Դու եթե հումորային չես գրում,էլի երևում հումորիդ զգացումը,ապրես

Yellow Raven
01.04.2011, 18:05
Էստեղ կա 3 տարբերակ.
ա. անճաշակ ես
բ. միայն սյուժեն ես դիտարկում, որ ասում ես՝ «իմը չեն»
գ. այսօր ապրիլի 1-ն է:))

Ո՞նց կարելի ա չհավանել էս կարգի ստեղծագործությունը:think: Հատկապես շարադրանքը որ հաստատ խոսելու տեղ չի թողնում:))

բ-ն ու գ-ն բացառում ենք;)
Ուրեմն անճաշակ եմ:))

impression
01.04.2011, 21:30
Ժող, խփել չկա, բայց երկուսն էլ չեմ հավանել:))
Մի տեսակ իմը չէին:)

ես էլ :D