PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհեթեթ օրենքներ



Ուլուանա
02.10.2006, 12:12
ԱՆՀԵԹԵԹ ՕՐԵՆՔՆԵՐ (ԱՄՆ)

Նյութը վերցված է «9-րդ հրաշալիք» թերթի համարներից մեկից։


Ահա զվարճալի ու զավեշտական օրենքների մի ամբողջ ցանկ։ Պարզվում է՝ այս ասպարեզում անվիճելի առաջատարը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Այնտեղ նույնիսկ գործում են մի քանի տասնյակ կազմակերպություններ, որոնք պայքարում են հիմար օրենքները չեղյալ հայտարարելու համար, բայց սայլը տեղից չի շարժվում...

9-րդ տեղ. Շատ խիստ են Տեխաս նահանգի օրենքները։ Օրինակ, այնտեղ չի կարելի կանգնած վիճակում խմել երեք կումից ավելի գարեջուր, ինչպես նաև հյուրանոցի երկրորդ հարկից կրակել գոմեշների վրա։ Նահանգում ոտաբոբիկ քայլելու համար անհրաժեշտ է ստանալ հատուկ թույլտվություն, որի համար պետք է վճարել 5 դոլար։:(

8-րդ տեղ. Կանզաս նահանգում չի կարելի գլխարկին մեղու ամրացնել։:blin

7-րդ տեղ. Իսկ Քենտուկիում օրենքը տղամարդուն թույլ չի տալիս ամուսնանալ նախկին կնոջ տատիկի հետ։ :D (խեղճ տղամարդ...)

6-րդ տեղ. Այդահոյում մայրամուտից հետո հավ գնելու համար անհրաժեշտ է ստանալ շերիֆի թույլտվությունը։ :aggressive

5-րդ տեղ. Օհայոյում արգելվում է ուղևորներ տեղափոխել տաքսու տանիքին։

4-րդ տեղ. Ֆլորիդայի չամուսնացած կանայք կիրակի օրերին իրավունք չունեն թռչել պարաշյուտով։ Տեսնես խեղճերն ինչպե՞ս են դիմանում։ Նույն նահանգում արգելվում է երգել լողազգեստով, երթևեկել առանց համարանիշի ավտոտախտակով (սքեյթբորդ) և, ուշադրություն, լոգանք ընդունել մերկ վիճակում։

3-րդ տեղ. Վայոմինգ նահանգում նապաաստակներին կարելի է լուսանկարել միայն հունվարից մինչև ապրիլ և միայն իշխանությունների գրավոր թույլտվությամբ։

2-րդ տեղ. Գնանք Կալիֆոռնիա, որը երևի ամենահիմար օրենքներ ունեցող նահանգն է։ Այսպես, այնտեղ արգելվում է հագնել կովբոյի կոշիկներ, եթե ունեք երկու կովից պակաս, լաց լինել դատարանում ցուցմունք տալու ժամանակ, լիզել գորտերին ու դոդոշներին, մկների թակարդ դնել առանց որսորդական թոյլտվության, փողոցում կոնֆետներ հավաքել՝ դրանք նորից օգտաործելու նպատակով, ինչպես նաև չի կարելի ավտոմեքենաները սրբել օգտագործած ներքնազգեստով։ :oy

1-ին տեղ. Սա երևի աշխարհի ամենահիմար օրենքն է։ Գիտե՞ք, թե որքան արժե Կալիֆոռնիան պայթեցնելը։ Չգիտե՞ք։ Դ ուրեմն իմացեք։ Այնտեղ կա մի օրենք, համաձայն որի՝ որևէ քաղաքի սահմաններում «միջուկային զենք պայթեցնելու համար սահմանվում է տուգանք 500 դոլարի չափով»։ Շատ թանկ չէ... :think

Taurus
02.10.2006, 12:30
Չեմ հիշում որ նահանգում էր , բայց չի կարելի կացինով կատու սատկացնել…
շուն … խնդրեմ , կամ ասենք մորճով կատվի գլուխը կարաս ցրիվ տաս:

Fobus
03.10.2006, 00:23
ինչքան գիտեմ , Կալիֆորնիայի ինչ որ մի օդանավակայանում վայրի խոզերին արգելվում է սեքսով զբաղվելը , եթե չեմ սխալվում նստեցնում են բանտ երեք տարով:
նույն նահանգում կա մի հյուրանոց , որի դիմաց , աստիճանների վրա ժամը 18:00-ից հետո սեքսով զբաղվելը արգելվում է: կա ևս մի օրենք , ըստ որի երբ կինը սեքսի ժամանակ ասում է "ոչ" բառը , և ամուսինը շարունակում է սեքսով զբաղվել , դա համարվում է բռնաբարություն:սենց շատ շատ բաներ կան .... բացում ա ....

քաղաքացի
03.10.2006, 00:30
ինչքան գիտեմ , Կալիֆորնիայի ինչ որ մի օդանավակայանում վայրի խոզերին արգելվում է սեքսով զբաղվելը , եթե չեմ սխալվում նստեցնում են բանտ երեք տարով:
նույն նահանգում կա մի հյուրանոց , որի դիմաց , աստիճանների վրա ժամը 18:00-ից հետո սեքսով զբաղվելը արգելվում է: կա ևս մի օրենք , ըստ որի երբ կինը սեքսի ժամանակ ասում է "ոչ" բառը , և ամուսինը շարունակում է սեքսով զբաղվել , դա համարվում է բռնաբարություն:սենց շատ շատ բաներ կան .... բացում ա ....
Խոզի՞ն են բանտ նստեցնում երեք տարով: :D :D :D

Fobus
03.10.2006, 00:40
հա!

kiki
03.10.2006, 01:14
ժողովուրդ, դե էդ ամերիկացիները ցնդած են, հնարավոր ա էդ օրենքները իրենց պատճառն ունեն ... :)

kiki
03.10.2006, 01:21
կա ևս մի օրենք , ըստ որի երբ կինը սեքսի ժամանակ ասում է "ոչ" բառը , և ամուսինը շարունակում է սեքսով զբաղվել , դա համարվում է բռնաբարություն:սենց շատ շատ բաներ կան .... բացում ա ....
:D :D :D
ընկերուհիս Կալիֆոռնիայում է սովորում , ամառը երբ եկել էր ու հանդիպեցինք պատմում էր դեսից-դենից : ուրեմն ասում է մի անգամ ընկերուհին այնտեղ առաջարկել է իրեն գնալ ինքնապաշտպանության դասերի : Անին էլ՝ կուրսեցի ընկերուհիս, հրաժարվել է, ասել է դե ու՞մ է պետք: սա էլ թե "մեզ եկել դասախոսություն են կարդացել, դու գիտե՞ս որ այստեղ կանանց 90 տոկոսը (կամ նման մի մեծ թիվ , հիմա արդեն չեմ հիշում) ենթարկվում է բռնաբարության ... " : էս ընկերուհիս վախենում է մի քիչ, զանգում է մեր մյուս կուրսեցուն , որը տղա է ու նույնպես սովորում է ԱՄՆ-ում ՝ Մասաչուսեպսում , ու պատմում է, էս տղան էլ բացատրում է, որ հանգիստ մնա, իրականում վիճակն այսպիսին է . տղան համոզում է աղջկան, սա էլ չեմուչում է անում սկզբում , բայց դե հայի ասած "չեմ ուզում , դիր գրպանս" տարբերակն է, ամեն ինչ վերջանում է, ու այդ աղջիկը կարող է հանգիստ տղային դատի տալ, քանի որ դա համարվում է բռնաբարություն, բա նա սկզբում հրաժարվել է չէ՞ ... :D ... մի խոսքով, ցնդած են դրանք ...

Lider2006
03.10.2006, 12:56
Կարծեմ կալիֆորնիայում արգելվումա ձիուն երկրորդ հարկից գցել:o :think
Օրինակ իմ մտքով կյանքում չեր անցել ձիուն գցել երկրորդ հարկից: Բայց ես օրենքի մասին լսեցի ու հիմա նենց եմ ուզում միատ փոռձեմ տեսնեմ ինչ կլինի: :B
Ինձ թվումա վոր ետ հնուցա գալիս: Ինձչ որ մեկը տենց բանա արել:o դրանից դժբախտ պատահարա եղել, ժողովուրդը բողոքելա իշխանությանը :angry իրանք ել օրենք են ընդունել: ՈՒ հիմա որպիսի փոփոխություններ չանեն չեն հանում ետ օրենքը: ու ինձ թվումա վոր ետ օրենքը խախտելուց պատժամիջոց չեն կիրառում: Բա հո ետքան ապուշ չեն որ չհասկանան որ ետ դեբիլությունա

Fobus
03.10.2006, 13:01
ամերիկացիների դեբիլության մասին խոսելը անիմաստ է ... մեկա ... դեբիլ են .... իսկ այսպիսի օրենքներ ընդունել են ... քանի որ եղել են նման բաներ ... ու դրա համար էլ ընդունել են ... մեկ էլ Չիկագոում կա մի օրենք , որ ուղտերի թքելը չգիտեմ որ փողոցում ժամը 21:45-ից հետո արգելվում է :D

John
03.10.2006, 15:53
Գիտեի, որ ամերիկացիները հիմար են, բայց որ էսքան հիմար… չէի պատկերացնում: Կարծում եմ Lider2006-ի ասածի նման են ընդունվել շատ օրենքներ…

Firegirl777
03.10.2006, 17:30
Ի դեպ դրանք կարող են նաև լինել հին ավանդույթներից ծնված օրենքներ, կամ մի քանի հոգու պարապության արդյունք լինել, ինչպես վերջերս ընդունված մեղուների մասին օրենքը, այսինքն պարզվում է, որ մեղուներն էլ իրավունքներ ունեն

Lionne_en_Chasse
03.10.2006, 17:53
Կյանքիս մեջ նման անհեթեթություն չէի լսել
Էնքան են ընկել դեմոկրատիայի հետևից ( իրենց արևին) , որ արդեն կենդանիների վրա էլ են օրենք սահմանում ու նրանց իրավունքների համար պայքարում

Ի դեպ դրանք կարող են նաև լինել հին ավանդույթներից ծնված օրենքներ
Իսկ ես կարծում եմ , պատմություն ու ազգային ինքագիր չուենալու և հետևաբար նման ....ապուշ ավանդույթներ մոգոնելու արդյունքն է
Ամերիկան ո՜ւր, ավանդույթն ո՜ւր...

kiki
03.10.2006, 18:17
Արմ_Լիոն ջան , դե պարապ մարդիկ են , մի բանով պիտի զբաղվեն թե՞ չէ ...

Taurus
04.10.2006, 12:30
Չէ , դա ավանդույթ , չի , ուղղակի , երբ իրանց մոտ մի բան լինումա նստում մտածում են , որ էդ լավ չի , կոնկրետ դրա համար օրենք են հանում , մինչև մի ուրիծ բան լինելը

Ուլուանա
04.10.2006, 17:09
Չէ , դա ավանդույթ , չի , ուղղակի , երբ իրանց մոտ մի բան լինումա նստում մտածում են , որ էդ լավ չի , կոնկրետ դրա համար օրենք են հանում , մինչև մի ուրիծ բան լինելը
Ըհը, ու տենց օրենքախեղդ են լինում, հետո էլ ստիպված հատուկ կազմակերպություններ ստեղծում, որպեսզի վերջիններս էդ անհեթեթ օրենքների դեմ պայքարելով՝ իրենց դրանցից ազատեն...:{ Անհեթեթեության գագաթնակետ...:[

Մասսագետ
04.10.2006, 23:32
1-ին տեղ. Սա երևի աշխարհի ամենահիմար օրենքն է։ Գիտե՞ք, թե որքան արժե Կալիֆոռնիան պայթեցնելը։ Չգիտե՞ք։ Դ ուրեմն իմացեք։ Այնտեղ կա մի օրենք, համաձայն որի՝ որևէ քաղաքի սահմաններում «միջուկային զենք պայթեցնելու համար սահմանվում է տուգանք 500 դոլարի չափով»։ Շատ թանկ չէ... :think
Իսկ ի՞նչ կարծիքներ կան էս օրենքը ստեղծելու վերաբերյալ: Սա ո՛չ ավանդական կարա լինի, ո՛չ էլ պատահած:

Juventus
05.10.2006, 06:37
2-րդ տեղ.[/B] Գնանք Կալիֆոռնիա, որը երևի ամենահիմար օրենքներ ունեցող նահանգն է։

[
Գտնվելով Կալիֆոռնիաում լիովին համաձայն եմ քո հետ:
Չէի կարող չանդրադառնալ այս թեմային:Սկսենկ…
1.Արգելվոմ է մեքենա վարել քնաց ժամանակ:
2.Արգելվոմ է մեքենա վարել ղեկ չունեցող մեքենա:
3.Չի կարելի ինկնաթիրից ցատկել կամ ինչվոր բան նետել:
4.Երեխաները իրավունք չունեն վաճառել իրենց ծնողներին:
5.Դու իրավունք ունես լինել այնքան բոյով ինչքան որ ուզում ես:
6.Օրենքով չի կարելի համբուրել քո կնոչը կիրակի օրը:
7.Չի կարելի համբուրել անծանութին:
8.Չի կարելի համբուրվել մեկ վարկյանից ավելի:
9.Եթե դու կին ես իրավունք չունես սուրճ խմել ժամը 6:00-ից հետո:
Շարունակելի…

Սահակ
05.10.2006, 08:28
Ամերիկայի օրենքները շարունողական բնույթ ունեն մի քանի հարյուր տարի։ Այսինքն օրենքները միայն փոխվել են քայլ առ քայլ։ Եթե հիմար օրենք է ընդունվել և ոչ մեկ հավես չի ունեցել նոր օրենք անցկացնել որպեսզի հինը չեղյալ համարի ապա այդ հիմար օրենքը մնացել է ուժի մեջ։ Համարյա միշտ այդ հիմար օրենքները անմեղ բնույթ են կրում։ Իմ կարծիքով ավելի լավ է ունենալ այդպիսի օրինական համակարգ որը հարյուրյամյակների ընթացքում աշխատում է և հարգվում է:

Հայե՛ր։ Ամերիկացիները ունեն արտակարգ օրինական համակարգ որը աշխատել է և աշխատում է հարյուրյամյակների ընթացքում։

Մենք ունենք 15 տարվա հիմար օրինական համակարգ որը չի աշխատում։

Պետք չի ամերիկացիներին քննադատել։ Ամոթա։

Մի բան էլ ասեմ։ Ամերիկացիներ հիմար չեն։ Ամերիկացիները շատ շատ խելոք են։ Իսկ ցանկացած մարդ որ իրենց համարում է հիմար, դեռ այնքան չի զարգացել որպեսզի հասկանա թե իրենցից ինչքա՜ն է հետ մնացել իր մտավոր զարգացման մեջ։

Artgeo
05.10.2006, 10:55
Սահակ
Ուշադրություն մի դարձրու ;) Զադորնովի խոսքերի տպավորության տակ են գտնվում :D

Lionne_en_Chasse
05.10.2006, 14:39
Օ , ինչպիսի զգացմունքային , պաշտպանական ելույթ .... :cry
Թող մեր ՝ առաջադեմ ամերիկացիներից այդքա՜ն հետ մնացած հայերի օրինական համակարգում չլինեն, չհարգվեն ու Աստված տա երբեք չկիրառվեն այնպիսի օրենքներ , որոցնում արգելվում է - լիզել գորտերին ու դոդոշներին, մկների թակարդ դնել առանց որսորդական թույլտվության , օդանավակայանում վայրի խոզերին սեքսով զբաղվելը , ձիուն երկրորդ հարկից գցել, վարել ղեկ չունեցող մեքենա , Երեխաները իրավունք չունեն վաճառել իրենց ծնողներին , Դու իրավունք ունես լինել այնքան բոյով ինչքան որ ուզում ես ...
Եվ հազար ամոթ մեզ ՝ ամերիկացիներից մտավոր զարգացման մեջ այդքան հետ մնացած հայերիս ( և ոչ միայն մեզ, այլ ամբողջ աշխարհին, որոնք Զադոռնովի անունն անգամ չեն էլ լսել ) , որ համարձակվում ենք այդ ազնվատոհմ, առաջադեմ, շատ շատ խելացի ամերիկացներին քննադատել ու ծաղրել
Հազար ամո´թ, չհամարձակվե´լ այլևս !!!!!!

Արշակ
05.10.2006, 15:05
Ամերիկայի օրենքները շարունողական բնույթ ունեն մի քանի հարյուր տարի։ Այսինքն օրենքները միայն փոխվել են քայլ առ քայլ։ Եթե հիմար օրենք է ընդունվել և ոչ մեկ հավես չի ունեցել նոր օրենք անցկացնել որպեսզի հինը չեղյալ համարի ապա այդ հիմար օրենքը մնացել է ուժի մեջ։ Համարյա միշտ այդ հիմար օրենքները անմեղ բնույթ են կրում։ Իմ կարծիքով ավելի լավ է ունենալ այդպիսի օրինական համակարգ որը հարյուրյամյակների ընթացքում աշխատում է և հարգվում է:

Հայե՛ր։ Ամերիկացիները ունեն արտակարգ օրինական համակարգ որը աշխատել է և աշխատում է հարյուրյամյակների ընթացքում։

Մենք ունենք 15 տարվա հիմար օրինական համակարգ որը չի աշխատում։

Պետք չի ամերիկացիներին քննադատել։ Ամոթա։

Մի բան էլ ասեմ։ Ամերիկացիներ հիմար չեն։ Ամերիկացիները շատ շատ խելոք են։ Իսկ ցանկացած մարդ որ իրենց համարում է հիմար, դեռ այնքան չի զարգացել որպեսզի հասկանա թե իրենցից ինչքա՜ն է հետ մնացել իր մտավոր զարգացման մեջ։
Սահակ, Ամերիկայի օրենքները չեմ ուսումնասիրել, հետևաբար կարծիք հայտնել չեմ կարող նրանց օրինական համակարգի մասին, բայց կարծում եմ, որ օրինական համակարգի աշխատելը-չաշխատելը միայն դրա լավը կամ վատը լինելուց չի կախված։ Շատ կարևոր է, թե ու՞մ համար է այն նախատեսված ու ովքեր են հետևում այդ օրենքների իրականացմանը։
Այսինքն՝ գուցե Հայաստանում օրինական համակարգը նորմալ չի գործում հիմնականում այն պատճառով, որ հայերը մեղմ ասած օրինապաշտ չեն։
Կարող է նաև մյուս ծայրահեղությունը լինել, երբ մարդիկ միշտ գլուխները կախ հետևում են ամեն մի հիմար օրենքի։ Սա հանուն տրամաբանական դատողությունների լրիվության ասեցի ու նկատի չունեմ, թե ամերիկացիները հիմար են։
Նորից կրկնեմ, որ Ամերիկայի օրինական համակարգին ծանոթ չեմ ու Հայաստանի օրենքներն էլ այն աստիճանի չեմ ուսումնասիրել, որ գլոբալ եզրակացություններ անեմ դրանց մասին։

Սահակ
05.10.2006, 17:28
արգելվում է - լիզել գորտերին ու դոդոշներին, մկների թակարդ դնել առանց որսորդական թույլտվության , օդանավակայանում վայրի խոզերին սեքսով զբաղվելը , ձիուն երկրորդ հարկից գցել, վարել ղեկ չունեցող մեքենա , Երեխաները իրավունք չունեն վաճառել իրենց ծնողներին
Կարո՞ղ ես ապացուցել որ քո թվարկած օրենքներից գոնե մեկը գոյություն ունի։
«Ապացույց վ ստուդիու» բաբո Ամալյաի ասած։

Lionne_en_Chasse
05.10.2006, 19:00
Ո´չ, ապացուցել չեմ կարող : Նախ, որովհետե Ամերիկայի հանդեպ սերս այնքա՜ն հզոր չէ, որ այդ երկրի օրենսգիրքը ունենամ , և հետո դա այնքան հայտնի փաստ է , ( աշխարհում ամենաշատ անհեթեթ օրենքներով հարուստ է ԱՄՆ-ն ) , որ դա այլևս ապացուցման ենթակա չէ : Իսկ եթե շատ ես ուզում համոզվել , ինքդ կարող ես ձեռք բերել այդ երկրի օրենսգիրքը ( քանի որ ապրում ես այդտեղ) և կարդալ: Գուցե հենց էս գրվածները չգտնես , բայց դրանցից ոչ պակաս անհեթեթ օրենքներ հաստատ կգտնես:

( ի միջայլոց )Ամերիկան հետաքրքիր ստրատեգիա ունի իր երկրի բնակիչների ուղեղը մտցնել , որ իրենք են միակ խելացի ու ամենահարուստ երկիրն ու "ազգը" ( դեռ ժամանակին էլ կոմունիստներին էին ծաղրում) : Երբ զարմուհիս , որը 20 տարուց ավել է ապրում է Կալիֆորնիայում, մի քանի անգամ այցելեց Եվրոպա ( որը բոլորովին էլ Ռուսասատանի ազդեցության տակ չի գտնվում , ինչպես մենք՝ "խեղճ ու կրակ" հայերս) ...մի տեսնեիք ինչպիսի հուզմունք ապրեց: Ինչպե՞ս կարող է հետամնաց աշխարհը ծաղրել ԱՄՆ-ի պես երկրին , այդ երկրի "հարգարժան" նախագահ՝ Ջորջ Բուշին , ինչպես են հարյուր հազարավոր մարդիկ նախանաձից դրդրված միտինգներ անում ..... Մի քանի որ միջազգային լրատվական ալիքները նայելուց հետո աչքերը բացվեցին , քանի որ իրենց հեռուստատեսությունները ուրիշ պրոպագանդայով են զբաղված
Էնպես որ չեմ զարմանում ինչու ԱՄՆ-ում ապրողները չեն ուզում տեսնել ակնհայտը, և ջանասիրաբար պատրաստ են հերքել իրենց երկրին վերաբերող ամեն մի բացասական ( թեկուզ և ճշմարիտ) ինֆորմացիա: Չմոռանալաով վերջում ավելացնել , որ ամերիկացիները հիմար չեն, շատ շատ խելոք են ի տարբերություն ամբողջ հետամնաց աշխարհի

Սահակ
05.10.2006, 20:19
Ո´չ, ապացուցել չեմ կարող: Նախ, որովհետե Ամերիկայի հանդեպ սերս այնքա՜ն հզոր չէ, որ այդ երկրի օրենսգիրքը ունենամ, և հետո դա այնքան հայտնի փաստ է, ( աշխարհում ամենաշատ անհեթեթ օրենքներով հարուստ է ԱՄՆ-ն ), որ դա այլևս ապացուցման ենթակա չէ: Իսկ եթե շատ ես ուզում համոզվել, ինքդ կարող ես ձեռք բերել այդ երկրի օրենսգիրքը ( քանի որ ապրում ես այդտեղ) և կարդալ: Գուցե հենց էս գրվածները չգտնես, բայց դրանցից ոչ պակաս անհեթեթ օրենքներ հաստատ կգտնես:
Պետք չէ սուտ բաներ հորինել Ամերիկան քննադատելու համար, Ամերիկան առանց էտ էլ լիքը քննադատելու տեղ ունի, և հիմար օրենքներ էլ ունի, բայց դրանք չէ։


Էնպես որ չեմ զարմանում ինչու ԱՄՆ-ում ապրողները չեն ուզում տեսնել ակնհայտը, և ջանասիրաբար պատրաստ են հերքել իրենց երկրին վերաբերող ամեն մի բացասական ( թեկուզ և ճշմարիտ) ինֆորմացիա: Չմոռանալաով վերջում ավելացնել, որ ամերիկացիները հիմար չեն, շատ շատ խելոք են ի տարբերություն ամբողջ հետամնաց աշխարհի
Ես չեմ հերքում ճշմարիտ բացասական կողմերը։ Ամերիկան լիքը բացասական կողմեր ունի և ցանկացած նորմալ Ամերիկացին դա գիտի։ Բայց բոլոր իր բացասական կողմերով հանդերձ Ամերիկացիները ամենա խելոք ազգնեն։ Աշխարհի բոլոր ամենախելոք, ամենագյուտարար, ամենահարուստ և ամենագործարար մարդիկ Ամերիկայում են ապրում։ Կարող է այս մի քիչ վիրավորկան թվա ուրիշ ազգերի նկատմամբ բայց վիրավորական է թե չէ, դա այդպես է։ Եվ ճշմարտությունը հերքելով և սուտ բաներ հնարելով այդ փաստը չի փոխվում, այլ ընդհակառակը ավելի ճիշտ է դառնում։

Մյուս կողմից, եվրոպացիները Հայերից ավելի հետ են մնացել իրենց զարգացման մեջ։ Եվրամիության անդամ դառնալը Հայաստանի համար կլինի մեկ քայլ հետ և ոչ թե առաջ։

Իմ 26 տարվա մեջ, ես 16 տարի ապրել եմ Երևանում, 4 տարի Մոսկվայում և 6 տարի ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում ապրելու ընթացքում հեռուստացույց երբև է չեմ ունեցել և չունեմ։ Լուրեր կարդում եմ հա՛մ հայկական, հա՛մ ռուսական, հա՛մ ամերիկական։ Չեմ կարծում որ իմ կարծիքը Ամերիկյան պռոպագանդայի արդույնք է, եթե նույնիսկ այդպիսի պռոպագանդա գոյություն ունի։

Lionne_en_Chasse
05.10.2006, 23:03
Սահակ քո մեջ հայրենասիրական զգացմուքներն է խոում , որն էլ արգելում է քեզ սթափ ընդունել Ամերիակայի հանդեպ քննադատությունները , տիպիկ ամերիկացու ռեակցիա: Ի դեպ ամերիկացի որպես ազգ գոյություն չունի , երևի մատների վրա կհաշվես քանի մաքրարյուն ամերիկացի է ( հնդկական ծագումով) մնացել այժմ Ամերիակյում : Եվ եթե դու հերքում ես որևիցե բան , մեղադրելով ինձ և ամբողջ աշխարհին ստախոսության մեջ, բարի եղիր ինքդ հիմնավորված հերքում ներկայացրու ... թե չէ ամպագորգոռ բառերով շատ շատ հումզունք առաջացնես սրտից թույլ մարդկանց մոտ: Ճիշտ է խոսակցությունը մի քիչ լուրջ ընթացք ստացավ, բայց քո պատասխաններով հիշեցրիր, որ թեման բացված է "Զվարճալի" բաժնում
Մի խոսքով շարունակելն էլ ավելորդ է ....

Juventus
09.10.2006, 07:01
Ապացույց չէի ասի բայց համուզիչ փաստեր կան…
Նախ ես այս օրենքները ձեռք եմ բերել Ամերիկացուց,իսկ այդ թղթի վրա գրված էր որ այս օրենքների 95% դեռ գործում են:Ինչևէ շարունակեմ…

Անօրինական է ամուսնանալ նույն տղամարդու հետ չորս անգամ:
Աղավնիները իրավունք չունեն թռչել գլխավերևով առանց հատուկ թույլատրության:
Անօրինական է գետաձի պահել որպես "pet":
Դու իրավունք չունես անհանգստացնել արջին լուսանկարվելու նրա հետ:
Ճուտիկները իրավունք չունեն փողոցն անցնեն Քուինմենում և Ջորջիաում:
Արգելվում է ձուկ որսալ նետ ու աղեղով կամ քարով:
Արգելվում է մասնակցել շների կռիվներում:
Շները իրավունք չունեն կրթություն ստանալ Կոնեկտիկուրտում:

Fobus
09.10.2006, 13:25
Juventus-ի գրածների մասին ինքս էլ էի լսել :
Սահակ , ասում ես , որ ամերիկացի կոչեցյալներն են ամենախելոքները ? Միգուցե ավելի ճիշտ կլիներ ասել , որ ամենախելոքների մի մասը , ովքեր հնարավորություն են ունեցել այդտեղ ապրելու : Ամերիկացի , ու խելոք ... մի քիչ դժվարա հավատալ , ուղակի ամերիկայում կան բազմաթիվ խելոք մարդիկ , ովքեր աշխատում են այնտեղ :Չեմ բացառում , որ ամերիկացիների մեջ էլ կան խելոքները , բայց չես կարա տենց ասես , որ ամենախելոքն են ....

Սահակ
09.10.2006, 16:59
Սահակ, ասում ես, որ ամերիկացի կոչեցյալներն են ամենախելոքները ? Միգուցե ավելի ճիշտ կլիներ ասել, որ ամենախելոքների մի մասը, ովքեր հնարավորություն են ունեցել այդտեղ ապրելու: Ամերիկացի, ու խելոք ... մի քիչ դժվարա հավատալ, ուղակի ամերիկայում կան բազմաթիվ խելոք մարդիկ, ովքեր աշխատում են այնտեղ: Չեմ բացառում, որ ամերիկացիների մեջ էլ կան խելոքները, բայց չես կարա տենց ասես, որ ամենախելոքն են ....
«Ամերիկացի» բառի հետ միշտ թյուրիմացություն է լինում ոչ ամերիկացիների մոտ։ Ամերիկացի լինելը արյունով չի գալիս (ինչպես ուրիշ ազգությունների մոտ), ամերիկացի համարվում է նա ով մշտական ապրում է Ամերիկայում։ Այդքան բան։ Ոնց որ մշտական Ռուսաստանում ապրող հային կասես «ռուսաստանցի հայ», մշտական ամերիկայում ապրող հային ասում են․ «Armenian American»։
Fobus, այդ քո ասած Ամերիկայում ապրող և աշխատող խելոք մարդիկ ըստ սահմանման կոչվում են «Ամերիկացի»։ Եթե դու ապրում ես Կոմիտասում դու կասես որ դու Կոմիտասցի ես։ Բայց դու մեկա հայ ես մնում, ապրես դու Ամերիկայում թե Կոմիտասում։

Ինչ վերաբերվումա իրենց ամենախելոք լինելուն։ Պարզա ես դա չեմ կարող ապացուցել մաթեմատիկական ճշգրտությամբ, քանի որ դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Բայց մի պարզ օրինակ բերեմ իմ սուբյեկտիվ կարծիքը հիմնավորելու համար․
Այս տարի ամերիկացիները ստացել են ընդամենը 6 հատ նոբելյան մրցանակ։
http://www.cnn.com/2006/WORLD/europe/10/09/nobel.economics.ap/index.html
Ամեն տարի տալիս են 8 նոբելյան մրցանակ։ Այս տարի դեռ 6 հատնեն հայտարարել։ Էն երկուսնել դեռ կարող է ամերիկացիներ լինեն, երբ որ հայտարարվեն։

Երկնային
10.08.2008, 15:35
մի քանի անհեթեթ օրենք էլ ես գրեմ… :oy :D


Մեծ Բրիտանիայում արգելվում է մահանալ Պառլամենտի շենքում:

Ֆրանսիայում արգելվում է խոզերին Նապոլեոն անունը տալ:

Օհայո նահանգում արգելվում է ձկներին հարբելու չափ խմացնել:
Կնոջը արգելվում է մերկանալ տղամարդու նկարի առաջ:

Տեխասում արգելվում է կրակել բիզոների վրա հյուրանոցի երկրորդ հարկից:

Մինեսսոտայում մահապատիժ է հասնում մերկ քնելու համար:

Ալյասկայում արգելվում է ողջ արջերին ինքնաթիռից ցած գցել:

Յուրիկա քաղաքում բեղեր ունեցող տղամարուն արգելվում է համբուրել կնոջ:

Նեբրասկայում ծնողներին բանտարկում են, եթե նրաց երեխաները հանկարծակի սկսեսն զկրտալ եկեղեցական արարողության ժամանակ:

Զայոն քաղաքում արգելվում է ծխախոտ տալ կատուներին և շներին:

Կոննեկտիկուտում արգելվում է փողեցն անցնել ձեռքերի վրա:

Միչիգանում կինը չի կարող մազերը կտրել առանց ամուսնու գրավոր համաձայնության:

Ալաբամայում արգելվում է շալվարի ետևի գրպանում պապաղակ դնել:
Ամուսինը կարող է ծեծել իր կնոջը միայն այն փայտով, որն իր բութ մատից բարակ է:
Կանանց արգելվում է բարձրակրունկ կոշիկներ հագնել:
Նաև արգելվում է փակ աչքերով մեքենա վարել:

Արիզոնայում բոլոր նրանց, ովքեր 18 տարեկանից բարձր են ու գոնե մի ատամ չունեն, արգելվում է ժպտալ:
Օճառ գողացողին ստիպում են այնքան լվացվել այդ օճառով, մինչև որ չվերջանա:

Կոլորադոյում արգելվում է ձի նստել հարբած վիճակում:
Նաև արգելվում է համբուրել կնոջը, եթե նա քնած է:

Դենվերում արգելվում է նստել սև գույնի մեքենա կիրակի օրերին:

Ֆլորիդայում արգելվում է մերկ լոգանք ընդունել:
Կնոջը կբանտարկեն, եթե նա քնի մազերը չորացնելու ժամանակ:

Հյուսիսային Դակոտայում հանցագործություն է համարվում քնել մի կոշիկով:

Նեբրասկայում արգելվում է կետեր բռնել (ի դեպ, Նեբրասկայում ծով էլ չկա)

Adam
10.08.2008, 16:52
Հյուսիսային Դակոտայում հանցագործություն է համարվում քնել մի կոշիկով:



Սկզբում Հյուսիսային պողոտա կարդացի :D

dvgray
10.08.2008, 17:23
Օհայո նահանգում արգելվում է ձկներին հարբելու չափ խմացնել:
Մինեսսոտայում մահապատիժ է հասնում մերկ քնելու համար:

Ալյասկայում արգելվում է ողջ արջերին ինքնաթիռից ցած գցել:

Միչիգանում կինը չի կարող մազերը կտրել առանց ամուսնու գրավոր համաձայնության:

Ալաբամայում արգելվում է շալվարի ետևի գրպանում պապաղակ դնել:
Ամուսինը կարող է ծեծել իր կնոջը միայն այն փայտով, որն իր բութ մատից բարակ է:
Կանանց արգելվում է բարձրակրունկ կոշիկներ հագնել:
Նաև արգելվում է փակ աչքերով մեքենա վարել:

Արիզոնայում բոլոր նրանց, ովքեր 18 տարեկանից բարձր են ու գոնե մի ատամ չունեն, արգելվում է ժպտալ:
Օճառ գողացողին ստիպում են այնքան լվացվել այդ օճառով, մինչև որ չվերջանա:

Կոլորադոյում արգելվում է ձի նստել հարբած վիճակում:
Նաև արգելվում է համբուրել կնոջը, եթե նա քնած է:

Դենվերում արգելվում է նստել սև գույնի մեքենա կիրակի օրերին:

Ֆլորիդայում արգելվում է մերկ լոգանք ընդունել:
Կնոջը կբանտարկեն, եթե նա քնի մազերը չորացնելու ժամանակ:

Հյուսիսային Դակոտայում հանցագործություն է համարվում քնել մի կոշիկով:

Նեբրասկայում արգելվում է կետեր բռնել (ի դեպ, Նեբրասկայում ծով էլ չկա)
:D :D
Էս լուրջ ես գրե՞լ, թե ինչ որ մեկի երևակայության արդյունքն է :D :D

Երկնային
10.08.2008, 18:46
:D :D
Էս լուրջ ես գրե՞լ, թե ինչ որ մեկի երևակայության արդյունքն է :D :D

ամենայն լրջությամբ… :D

Ուլուանա
10.08.2008, 19:27
[I]մի քանի անհեթեթ օրենք էլ ես գրեմ… :oy :D

Մինեսսոտայում մահապատիժ է հասնում մերկ քնելու համար:
:o Վայ, բա մենք էլ դեռևս մի քանի ամիս առաջ քիչ էր մնում Մինեսսոտա տեղափոխվեինք։ Փաստորեն, ինչից ենք պրծել։ :D :D :D


Սկզբում Հյուսիսային պողոտա կարդացի :D
Ինչ լավ ա, չէ՞, որ Հյուսիսային պողոտայի մասին չէր. ինչքան միկոշիկանի քնած մարդիկ փրկվեցին։ :D

impression
10.08.2008, 20:12
Բախրեյնում, եթե գինեկոլոգը տղամարդ է, ապա նա իրավունք ունի զննել հիվանդին` միայն նրա սեռական օրգաններին հայելու մեջ նայելով:

Գուամում գոյություն ունի հատուկ մասնագիտություն` դեֆլորատոր: Նման մասնագետը շրջում է երկրով մեկ և վճարի դիմաց աղջիկներին զրկում կուսությունից, քանի որ Գուամում կույսերին արգելված է ամուսնանալ: Դա երևի թե աշխարհի ամենաէկզոտիկ մասնագիտությունն է:

Կոլումբիայի Կալի քաղաքում կինը կարող է սեոս անել միայն իր սեփական ամուսնու հետ, ընդ որում, եթե դա տեղի է ունենում առաջին անգամ, կնոջ մայրը պետք է գտնվի նրանց կողքին, որ փաստի կատարվածը:

Բոլիվիայի Սանտա-Կրուս քաղաքում տղամարդը չունի իրավունք սեքս անել միաժամանակ կնոջ և նրա դստեր հետ: Իսկ Ինդոնեզիայում մաստուրբացիայի համար գլխատում են:

Տալլինում կատեգորիկ արգելվում է սեռական ակտի ժամանակ շախմատ խաղալ:

Adam
10.08.2008, 21:21
Ինչ լավ ա, չէ՞, որ Հյուսիսային պողոտայի մասին չէր. ինչքան միկոշիկանի քնած մարդիկ փրկվեցին։ :D

:D:D:D

Ավելացվել է 2 րոպե անց


Կոլումբիայի Կալի քաղաքում կինը կարող է սեոս անել միայն իր սեփական ամուսնու հետ, ընդ որում, եթե դա տեղի է ունենում առաջին անգամ, կնոջ մայրը պետք է գտնվի նրանց կողքին, որ փաստի կատարվածը:



:D:D:D աաաաաաաաաա


Տալլինում կատեգորիկ արգելվում է սեռական ակտի ժամանակ շախմատ խաղալ:

Բայց մարդկության պատմության մեջ տենց դեպք էղելա՞ որ մի հատ էլ արգելում են
:D:D:D

Artyom
24.06.2011, 15:48
Ասեցի մի քիչ թարմացնեն էս մոռացված թեման:
Հրապարակվել են աշխարհի ամենաանհեթեթ 10 օրենքները.
1. Հարավկորեացի ճանապարհային ոստիկանները պարտավոր են վերադասին զեկուցել վարորդներից ստացված բոլոր կաշառքների մասին::fool
2. ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում խստիվ արգելվում է մեքենայի վարումը կապած աչքերով:
3. Սինգապուրի հանրապետությունում կոնֆետի թուղթը գետնին գցելու համար մինչև 500 դոլար տուգանք է նախատեսվում:
4. Ֆրանսիայում արգելվում է խոճկորների անունը դնել «Նապոլեոն»:
5. Ամերիկյան Բլիտ քաղաքում, անձանց, ովքեր գոնե երկու կով չունեն, արգելվում է հագնել «կովբոյական» կոշիկներ:
6. Ամերիկյան Ալյասկա նահանգում արգելվում է արթնացնել սպիտակ արջին՝ նրան նկարելու համար:
7. Ամերիկայն Ֆլորիդա նահանգում ամուսնացած կանանց արգելվում է թռչել պարաշյուտով կիրակի օրերին:
8. Ամերիկյան Օհայո նահանգում կանանց արգելվում է հագնել լաքապատ կոշիկներ, քանի որ նրանց մակերեսի վրա կարող է անդրադառնալ ներքնազգեստը::oy
9. Սվազիլենդում բնակվող կանանց օրենքն արգելում է հագնել վարտիքներ: Օրենքի պահպանմանը ուշադիր հետևում է ոստիկանությունը::D
10. Շվեյցարիայում 22:00-ից հետո արգելվում է բաց թողնել զուգարանի ջուրը, քանի որ այն կարող է անհանգստացնել հարևաններին: :angry

Varzor
24.06.2011, 17:22
ինչքան գիտեմ , Կալիֆորնիայի ինչ որ մի օդանավակայանում վայրի խոզերին արգելվում է սեքսով զբաղվելը , եթե չեմ սխալվում նստեցնում են բանտ երեք տարով:


Ում? Խոզերին? :D

Varzor
24.06.2011, 17:37
Ասեցի մի քիչ թարմացնեն էս մոռացված թեման:
3. Սինգապուրի հանրապետությունում կոնֆետի թուղթը գետնին գցելու համար մինչև 500 դոլար տուգանք է նախատեսվում:


Այ ես մեկը հեչ էլ անհեթեթ չի: Սինգապուրում "տարած" են մաքրության ու էկոլոգիայի վրա:
Ընկերներիցս մեկը անձամն էս օրենքի վրա քաշվելա :D
Ծամոնը ծամել ու թուղթը գցելա մայթին` հայավարի :) Ոստիկանը խնդրել ա, որ վերցնի, դե մեր հայն էլ ոնց կլինի գետնից աղբ վերցնի? :) տարել են ոստիկանատուն, այնտեղից հատուկ դասընթացների` "թե ինչու չի կարելի աղտոտել բնույթունը" թեմայով, որից հետո զգուշացրել են, որ հաջորդ թուղթը գցելու համար կտուգանվի 1200 սինգապուրյան դոլարով:

Պատկերացնում եք սինգապուրցի երեխայի կողմից կատարվող ամենազարհուրելի արարքը որն ա ? :D :D

Varzor
24.06.2011, 17:43
1. Ալյասկայում արգելվում է ինքնաթիռից եղջերուներին ցած նետել
2. չեմ հիշում, որ նահանգի որ քաղաքում (կարծեմ Նոր Անգլիայի նահանգներից մեկում էր) արգելվում է.
- Տանը 2 գետաձիուց ավելին պահել
- երեկոյան 18:00-ից հետո առյուծին ման տալ
- ընտանի վագրերի հանդեպ կոպիտ և դաժան վերաբերմունք ցուցաբերել
3. Շոտլանդիայի պառլամենտը մի քանի տարի առաջ երկրի օրենսգրքից հանեց ավելի քան 500 տարի մնացած 2 օրենք`
- վհուկության համար վառել խարույկի վրա
- ամուսնուն դավաճանած կնոջը վառել խարույկի վրա:

Էս վերջինը որ կիրառեին Շոտլանդիայում կանանց պակաս կզգացվեր :)

Լեո
13.10.2012, 23:45
ԱՄՆ-ում արգելված է «Կինդեր սյուրպրիզ» վաճառել, քանի որ ըստ օրենքի չի կարելի չուտվող բանը դնել ուտվող բանի մեջ :))

http://img-fotki.yandex.ru/get/4514/134654168.9/0_6979f_64b7427b_L