PDA

Դիտել ողջ տարբերակը : Ս. Պատարագ



Monk
10.02.2008, 16:23
Եթե ոչ բոլորը, բայց գոնե շատերն են ժամանակ առ ժամանակ որևէ եկեղեցում ներկա լինում Պատարագի սրբազան արարողությանը: Բայց ինչքանով ես առնչվել եմ, շատերը ոչ բավարար չափով պատկերացումներ ունեն Պատարագի բուն խորհրդի վերաբերյալ: Եթե ցանկություն լինի, կարող ենք փորձել այս թեմայում պարզաբանումներ փոխանակել Ս. Պատարագի վերաբերյալ:

karina13
20.02.2009, 17:40
ինչպես պատրաստվել Ս. Պատարագին? ինչպես հաղթահարել անհամարձակությունը?

Nareco
20.02.2009, 17:50
ինչպես պատրաստվել Ս. Պատարագին? ինչպես հաղթահարել անհամարձակությունը?

Անհամարձակությո՞ւն, այսինքն, մի փոքր կմանրամասնեի՞ր: ;)

karina13
20.02.2009, 18:15
Անհամարձակությո՞ւն, այսինքն, մի փոքր կմանրամասնեի՞ր: ;)
երբ որ գիտակցում ես քո մեղավոր ու անարժան լինելը, դրանից ծնվում է այդ անհամարձակությունը մոտենալու Ս. Հաղորդությանը: Բայց Քրիստոս հենց մեղավորներիս համար խաչվեց:

Nareco
20.02.2009, 19:17
երբ որ գիտակցում ես քո մեղավոր ու անարժան լինելը, դրանից ծնվում է այդ անհամարձակությունը մոտենալու Ս. Հաղորդությանը: Բայց Քրիստոս հենց մեղավորներիս համար խաչվեց:

Հաղորդության խորհուրդը Հիսուսի Ինքնազոհաբերման, պատարագման խորհուրդն է:
Սբ. Պատարագի արարողության բուն իմաստը հենց հաղորդության խորհուրդն է:
Այսինքն. հաղորդվելուց առաջ առաջին պարտավորությունը, որ մեր առջև դնում է Եկեղեցին, մկրտված լինելն է, ինչպես նաև ուղղափառ վարդապետության խոստովանությունը: Այս խոստովանությունը շատ կարևոր է, առանց դրա իմացության մենք չենք ըմբռնի, թե ինչ ենք ճաշակում սովորական հաց և գինի, թե՞ Քրիստոսի Մարմինն ու Արյունը:

Երկրորդ կարևոր պայմանը հոգևոր մաքրությունն է: Այսինքն հաղորդությունից առաջ անպայմանորեն պետք է քննենք ինքներս մեզ, զղջանք մեր սխալների համար, խոստովանենք Աստծո և Նրա պաշտոնյայի` հոգևորականի առաջ: Այդ օրը պետք է նաև ֆիզիկապես մաքուր լինել և նախքան հաղորդությունը, որևէ կերակուր չճաշակել, այսինքն մինչ այդ ծոմ պահել: Այսպիսով.

1. Անհրաժեշտ է մկրտված լինել և ունենալ հավատի ուղղափառ խոստովանություն:
2. Ծոմ պահել մինչև հաղորդությունը:
3. Շատ կարևոր է գիտակցաբար մոտենալը Հաղորդության խորհրդին:

Մեղքի պատճառով Աստծո և մարդու միջև խզված կապը վերականգնելու լավագույն միջոցը հաղորդությունն է: Հետևաբար այդ կապը վերականգնելու համար պետք է զղջում և ցավ ունենալ գործած մեղքերի համար, այնուհետև խոստովանելով, գիտակցաբար մոտենալ այդ խորհրդին:

Կարինա ջան հուսով եմ ինձ հաջողվեց որոշ չափով տալ քո հարցերի պատասխանը:
Աստծուց երկյուղ պետք է ունենալ, բայց ոչ այն չափով որ հրաժարվես Հաղորդություն ընդունելուց ու հեռու պահես քեզ Նրանից:

karina13
20.02.2009, 19:31
Արդյոք բավական է պատարագից առաջ կատարվող ընդհանրական խոստովանությունը? Եթե բավական չի ինչու?

Nareco
20.02.2009, 19:48
Արդյոք բավական է պատարագից առաջ կատարվող ընդհանրական խոստովանությունը? Եթե բավական չի ինչու?

Միանգամից նշեմ, որ ինքս այդ ոլորտի «մասնագետը» չեմ, բայց կփորձեմ պատասխանել.
Կյանքում ամեն ինչ հարաբերական է: Հարաբերական է նաև խոստովանություն հասկացությունը: Այդ հարցը շատ անհատական է: Այսինքն եթե Դուք գտնում եք, որ ընդհանրական խոստովանությամբ լիարժեք թեթևանում եք, հոգեպես խաղաղվում եք, ապա ոչինչ չի խանգարում մոտենալ Հաղորդություն ստանալու: Բայց մարդիկ կան որոնք Հաղորդության խորհրդին պատրաստվում են ամիսներով: Շաբաթներով ծոմ են պահում, բծախնդրորեն հետևում են բոլոր կանոններին և այլն: Ուղղակի պետք չէ ամեն ինչ ծիսականացնել, պետք է ուղղակի կամք և ցանկություն միանալու Քրիստոսի հոտին: :)