PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիլյամ Սարոյան



Sunny Stream
10.02.2008, 16:22
Մեծագույն հումանիստ կյանքում և գրականության մեջ... :love
Միշտ գերագույն հաճույքով եմ կարդում պիեսներն ու պատմվածքները...
Այսօր գրապահարանում աչքովս ընկավ Լևոն Մկրտչյանի "Վիլյամ Սարոյանը մոտիկից" գիրքը... Երջանիկ մարդիկ են եղել. հեղինակն ու Ռազմիկ Դավոյանը Լենինգրադում, Մոսկվայում ու Հայաստանում շարունակ ուղեկցել են Մեծ Գրողին...
չեմ կարող չգրել հետևյալ մեջբերումն այդ գրքից.

Մարդ կա, որ կծնվի երեխա, երեխա ալ կմնա: Քրիստոս ծնավ երեխա և երեխա մնաց: Քրիստոս միշտ Հայր Աստծուն կդիմե: Մարդիկ ալ կան, որ որբ կծնին, թեև մեծ գերդաստան կունենան: Ատոր վրա խաղ մունիմ:
Կսիրեմ անոնց, որ երեխա կծնվին...

Հայաստան մեկնելուց առաջ էլ Ռուսաստանում հարցրել են.
- Երկա՞ր կմնաք Հայաստանում:
- Հայաստան պիտի մնամ 2800 տարի: Երկու շաբաթվա մեջ` 2800 տարի:

-------------------
Շատ եմ սիրում "Իմ սիրտը լեռներում է"-ն, շատ հետաքրքիր պիես է "Տարեկանի արտում"-ը... Դե պատմվածքներն էլ ("Նարինջները"...), շարքրեը ("Հայրի'կ, դու խենթ ես", "Մայրի'կ, ես քեզ սիրում եմ", "Իմ անունը Արամ է") հրաշք են... "Մարդկային կատակերգություն"-ը... :love...
Անմեղ, դատապարտված հերոսներ, անսահման սեր, սխալ աշխարհ, տխուր վերջաբանի անխուսափելիություն ու շատ մեծ հույս...


.....

Sunny Stream
10.02.2008, 16:54
20869
:love

StrangeLittleGirl
12.02.2008, 21:27
Է՜հ, Սարոյանն ուրիշ է… Հիշում եմ՝ ոնց էի 9-րդ դասարանում ինչ-որ միջոցառման փորձի ժամանակ բեմի վրա պպզած «Մարդկային կատակերգությունը» կարդում: Գիտե՞ք նրա մեջ ինչն եմ սիրում: Նա հայ է, բայց ի տարբերություն մյուս հայ գրողների, վեր է բարձրացել ազգային սահմանափակումներից՝ դառնալով ամբողջ աշխարհինը:

Sunny Stream
12.02.2008, 22:20
Բյուր, թեման քեզ էր սպասում ;)

Ուզում եմ "Տարեկանի արտում"-ը բեմադրել!!! :aaa
դասախոսս ասաց. "Մյուս դասին կբերես, հինգ րոպեում կապացուցեմ, որ շատ թույլ գրականություն ա, մեջը բեմադրելու բան չկա..." :angry մտքումս գոռացի` չես ապացուցի!!!
:(

Համ էլ "Քո կյանքի ժամերի" նախաբանը իսկական "կյանքի դաս է"... ճիշտ է, ապրել սովորեցնելու դասագրքեր չկան (հույս ունեմ), բայց էդ տողերը ոսկե տողեր են... :ok

Իսկ Ջոնիի, "Հայրի'կ, դու խենթ ես"-ի հերոսի (որ ըստ էության նույնն է) պարզության համար գժվում եմ... :love

StrangeLittleGirl
12.02.2008, 22:47
Մի րոպե… «Տարեկանի արտումը» Սելինջերն էր գրել, իսկ համապատասխան բանաստեղծությունը՝ Բըրնսը: Թե՞ Սարոյանն էլ ինչ-որ բան ունի, որ չգիտեմ:

Sunny Stream
13.02.2008, 02:20
Բյուր, իրար խառնվեցի... :blin Մի քանի ամիս առաջ եմ կարդացել, վախեցա, թե սխալ եմ հիշում անունը... ի-նետում նայեցի, անգլերեն էսպես է վերնագիրը. "Coming Through the Rye", 1942-ի պիես է, հոդված գտա էստեղ` http://theater2.nytimes.com/mem/theater/treview.html?res=9A0DE0DF1F39F931A35751C0A960948260
հայերեն անվանումը... լավ, առավոտյան կստուգեմ (հիմա մայրիկիս չարթնացնեմ), բայց պետք է, որ "Տարեկանի արտում" լինի... :)

Ուլուանա
13.02.2008, 18:59
Վայ, շատ եմ սիրում Վիլյամ Սարոյան։ :love «Մարդկային կատակերգությունը» իսկապես խորապես մարդկային, ավելի ճիշտ՝ համամարդկային ստեղծագործություն է։ Դեռ ոչ մի գրողի մեջ այդքան սեր ու հումանիզմ չեմ տեսել...

Պատմվածքներից էլ տպավորվել են «Նարինջները», «Տաբատը» (Կարծեմ էդպես էր վերնագիրը... :unsure):

StrangeLittleGirl
13.02.2008, 22:48
հայերեն անվանումը... լավ, առավոտյան կստուգեմ (հիմա մայրիկիս չարթնացնեմ), բայց պետք է, որ "Տարեկանի արտում" լինի...
Տարեկանի արտում - "Catcher In The Rye", որը և Սելինջերի վեպն է:

Grieg
13.02.2008, 23:06
հաճելի է կարդալ Սարոյան :).. նա կարողացել է ընթերցողի հետ ստեղծել անմիջական կապ

Hay-Qristonya
14.02.2008, 02:23
Անչաթ սիրում եմ Սարոյանի «Հե~յ, ով կա» և «Պինգպոնգ խաղացողները» պիեսները, չնայած որ Սարոյանն ինքն ամբողջությամբ ինձ համար լիարժեք չբացահայտված մի «ԵՍ» է:

Sunny Stream
14.02.2008, 20:55
Տարեկանի արտում - "Catcher In The Rye", որը և Սելինջերի վեպն է:
Բյուր ջան, չհասկացա "և"-դ նշանակում էր "հենց, նույն", թե՞ "և, նաև" :think
Ամեն դեպքում գիրքը հիմա առջևումս դրված է, արդեն հաստատ գրում եմ, որ վերնագիրը "Տարեկանի արտում" է, իսկ Սելինջերի գրքի մասին, իհարկե, գիտեմ, բայց դեռ չի ստացվել կարդալ... սկսել-թողել եմ... գուցե պատճառը ռուսերենն էր, գուցե էդ պահին պետք չէր սկսել... ամեն դեպքում, երևի սկզբից էլ պիտի անգլերեն անվանումը գրեի, որ թյուրիմացություն չլիներ` "Coming Through the Rye" Սարոյան, "Catcher In The Rye" Սելինջեր ;)
Իսկ էս պիեսը շատ հետաքրքիր է. դեռ չծնված մարդկանց մասին է, ովքեր արդեն գիտեն, թե իրենց հետ ինչ է լինելու կյանքում, ինչ են դառնալու, անգամ գործող անձանցից մեկը սպանելու է մյուսին. . . նրանք դա գիտեն, բայց կմոռանան հենց որ ծնվեն...

StrangeLittleGirl
14.02.2008, 21:35
Բյուր ջան, չհասկացա "և"-դ նշանակում էր "հենց, նույն"
Սա:

Sunny Stream
25.02.2008, 01:20
Կարծում եմ հիմա թե՛ Ակումբին, թե՛ բոլորին խիստ անհրաժեշտ է անդրադառնալ իմ սիրելի Սարոյանի պիեսի նախաբանին :love
... ու հենց նկատեք, որ որևէ գրառում կատարելիս հեսա–հեսա պիտի պայթեք, սեղմեք իմ ստորագրության առաջին տողին ու նորից կարդացեք այս պատգամը... :)

Քո կյանքի ժամերը

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը։ Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից։ Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է։ Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել։ Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով՝ արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան։ Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին։ Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր։ Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է։ Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ։ Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացիր սա։ Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանություն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա։
Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը։

:roll

Hripsimee
07.03.2008, 15:32
Սարոյանի ստեղծագործությունների առաջին հատորը հիմա իմ քնելուց առաջվա գիրքնա:Ամեն օր մի երկու պատմվածք կարդում եմ,խաղաղվում եմ ու հետո նոր քնում:Չգիտեմ ,ես չպիտի ասեմ,որ Սարոյանը համամարդկայինա ու մնայուն արժեքներա ստեղծել,որովհետև էտի անհերքելի փաստա :
Պատմվածքներից դուրս շատա եկել «Յոթանասուն հազար ասորի» (խորը, ազգայինի սահմաններից դուրս եկող մարդասիրության համար), «Ճոճաձողով սավառնող խիզախ պատանին» (հետաքրքիր էր), «Նարինջները» («Ի՞նչ միտք ունի ցավեցնելու չափ մկանները լարել, ինչ է թե կան աշխարհում մարդիկ ու չքավորներ,և հարուստները ուտում ու ծիծաղում են,իսկ չքավորները ուտելու բան չունեն և գոռում ոն մեկմեկու` «Սպանի՛ր ինձ»-այ էս նախադասությունը միանգամից մտավ սիրտս ,որովհետև չափազանց ազնիվ է ու ցավեցնող ), «Կոտրված անիվը» (բոլորին խորհուրդ կտամ կարդալ,որովհետև մանավանդ վերջը շատ տպավորիչ է), «Իմ սիրտը լեռներում է» (մենակ վերնագիրը ամեն ինչ արժե), «Ֆիլիպինցին ու հանճարը» (մարդկային երբեմն ծայրաստիճան անտարբերության մասին է) , «Դու կոտրում ես դիրտս» (շատ գեղեցիկ պատմվածք է), «Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով ու այլևայլ բաներով» (գրված է հայկական հումորով):Բոլորը չես թվարկի:
Հեսա շուտով պիտի կարդամ «Մարդկային կատակերգությունը»:

Ավելացվել է 1 րոպե անց

Կարծում եմ հիմա թե՛ Ակումբին, թե՛ բոլորին խիստ անհրաժեշտ է անդրադառնալ իմ սիրելի Սարոյանի պիեսի նախաբանին :love
... ու հենց նկատեք, որ որևէ գրառում կատարելիս հեսա–հեսա պիտի պայթեք, սեղմեք իմ ստորագրության առաջին տողին ու նորից կարդացեք այս պատգամը... :)


:roll

Շնորհակալություն մեջբերման համար:Իսկապես հրաշալի տողեր են:

Sunny Stream
27.03.2008, 21:37
Ու´խ!
Քիչ առաջ Ազդարարով հաղորդեցին, որ շուտով Երևանում կանգնեցվելու է Սարոյանի արձանը!!!
սպասուուում եեեեմ :roll

մենակ թե Լավը լինի... :unsure

Համ էլ ներկայացում է դրվել նրա գործերի հիման վրա: Կոչվում է "Չեմ խոստանում ծիծաղել": Առաջին ցուցադրությունը եղել է ամսի 26-ին, դեռ կարծիքներ չեմ լսել,.որքան գիտեմ` ուսանողներն են` Էլբակյանի կուրսը: Պաստառի վրա գրված է նաև ապրիլ, բայց ամսաթիվը դեռ չեն գրել... սրան էլ եմ սպասուուուում...:)

cold skin
19.10.2009, 13:59
Ուզում եմ այստեղ տեղադրել Սարոյանի «Դաշնամուր» պատմվածքը:


Դաշնամուր
-Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ,- ասաց Բենը:
-Իսկապե՞ս հուզվում ես: Ինչո՞ւ,- հարցրեց Էմման:
-Չգիտեմ,- ասաց Բենը:-Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ:
-Նվագել գիտե՞ս,- հարցրեց Էմման:
-Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում:
-Իսկ դու ի՞նչ ես անում:
-Կտեսնե՛ս,- ասաց Բենը:
Նրաք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին: Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան: Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել:
Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին: «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել,- ենթադրեց Էմման,- և սիորւմ է այդ տիպի երաժշտությունը: Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երեժշտությունը և մտովի նորից վերապրում այն»:
-Նվագել գիտե՞ս,- դարձյալ հարցրեց Էմման:
Բենն իր շուրջընայեց: Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին:
-Ո՛չ, չգիտե՛մ, -ասաց նա:
Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև և սպիտակ ստեղները: Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինկա զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան: Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար-երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ: Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել:
Բենը մի քանի ակորդ վերցրեց: Ոչ ոք էր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի:
Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է:
Բենն ընդամենը կես րոպե նվագեց:
շարունակելի

cold skin
19.10.2009, 14:37
-Հաճելի է հնչում,-ասաց նա՝ նայելով Էմմային:
-Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում,-ասաց Էմման:
-Ես ամենևին ինձ նկատի չունեմ,-ասաց Բենը: -Խոսքս դաշնամուրի մասին է, չնայած այդքան փոքր է::
Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց:
-Ողջո՛ւյն,-ասաց նա:
-Ողջո՛ւյն,-պատասխանեց Բենը:-Հոյակապ դաշնամուր է:
-Այո՛, շատերին է դուր գալիս,-ասաց վաճառողը:-Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար: Եվ բավականին շատ էլ վաճառում ենք:
-Որքա՞ն է գինը,- հարցրեց Բենը:
-249 ու 50,- ասաց վաճառողը:- Կարող եք, իհարկե, և մաս-մաս վճարել:
-Որտե՞ղ են պատրաստում,-հարցրեց Բենը:
-Ստույգ չգիտեմ: Կարծեմ Ֆիլադելֆիայում: Կարող եմ պարզել:
-Մի անհանգստացեք, ասաց Բենը:-Դուք նվագո՞ւմ եք:
-Ո՛չ նվագել չգիտեմ:
Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու:
-Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, -ասաց նա:
-Ես նվագել չգիտեմ:
-Ես լսում էի, երբ դուք նվագում էիք:
-Մի՞թե դա նվագել է: Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ:
-Ինձ համար հաճելի էր լսել,- ասաց վաճառողը:
-Իձ համար էլ,- ասաց Էմման:-Որքա՞ն պետք է մուծել առաջին անգամ:
-Մոտ 40-50 դոլար:Դե, խնդրեմ,- դարձավ նա Բենին,- մի բան էլ նվագեք: Ես ուզում եմ լսել ձեզ:
-Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ,- ասաց Բենը,- կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև:
-Էլի,մի քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի,- փոձեց համոզել վաճառողը:
Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր: Մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև երեժշտությա նման մի բան գտավ և նվագեց մոտ 2 րոպե: վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով: Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին: Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց:
-Երանի կարողանայի գնել,- ասաց նա:- Շնորհակալություն:
-Խնդրե՛մ,- ասաց վաճառողը:
Նրանք երկուսով դուրս եկան խանութից: Փողոցում Էմման ասաց.
-Իսկ ես ոչինչ չգիտեի…
-Ինչի՞ մասին,- հարցրեց Բենը:
-Քո մասին:
-Իսկ ի՞նչ չգիտեիր:
-Դե … որ դու այդպիսին ես:
-իմ նախաճաշելու ժամն է,- ասաց Բենը:- Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի:
Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին:
-Որտե՞ղ ես նվագել սովորել,- հարցրեց Էմման:
-Երբեք էլ չեմ սովորել,- ասաց Բենը:- Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել: Նույնն ՝ի անում, երբ դեռ պատանի էի: Այ թե ինչ բանէ փող չունենալը:
Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս: Էմման անչափ շոյված զգաց իրեն:
-Երբ մարդ փող չուի,- ասաց Բենը,- զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի:(:
-Այո՛, իսկապես այդպես է ,- ասաց Էմման:
-Մի կողմից,- ասաց Բենը,- դա լավ է, բայց մյուս կողմից էլ այնքան էլ լավ չի: Իրականում նույնիսկ ահավոր է:
Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն:
Էմման հասկացավ, որ այդ ամենը սերտ կապ ուներ դաշնամուրի հետ: Բենը կարող էր ժամերով նստել դաշնամուրի առջև: Եվ Էմման դարձյալ անչափ շոյված զգաց իրեն:
Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման:
-Դե, առա՛յժմ,- ասաց Բենը:
-Ցտեսությո՛ւն, Բե՛ն:
Բենը իջավ փողոց, իսկ Էմման մտավ հանրախանութ: Աղջիկը համոզված էր, որ, այսպես, ինչ-որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է:
:)
Վերջ

Դատարկություն
19.10.2009, 15:44
Շնորհակալություն, որ Վիլյամ Սարոյանին գնահատում եք: Իմիջայլոց ես նրա հեռու ազգականը պիտի որ լինեմ...

AniwaR
19.10.2009, 19:01
cold skin, շնորհակալություն, ի՜նչ լավն էր, չեք պատկերացնի ոնց եմ հասկանում Բենին: Ես էլ միշտ կիթառ ունենալու մասին եմ երազել, բայց երբեք չեմ ունեցել::cry (չծիծաղե՛ք, ճիշտ եմ ասում:beee:()

Farfalla
25.11.2009, 12:55
Վիլյամ Սարոյան - Աֆորիզմներ
Կյանքի մասին

- Լսեք ուշադիր: Եթե մարդ փող ունի, միևնույնն է` կուտակելու թե վատնելու, համոզված եղեք, որ նա գողացել է այն այլ մարդկանից: Ու ոչ թե հարուստներից, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ, այլ աղքատներից, ովքեր չունեն այդ հնարավորությունը: Խլել է այդ մարդկանց կյանքի ու երազանքների հաշվին: Այս պարագայում ես բացառություն չեմ կազմում: Ես վաստակում եմ այն դրամը, որ վատնում եմ: Եվ ես գողանում եմ այն` բոլորի նման: Վնաս հասցնում մարդկանց` այն հայթհայթելու համար: Անգամ անգործության մատնված`ես դեռ դրամ եմ վաստակում: Դրամն ինքը վաստակում է ավելին: Եվ ես դեռ վնաս եմ հասցնում մարդկանց: Չգիտեմ` ովքեր են այդ մարդիկ կամ որտեղ են ապրում: Եթե գիտենայի, ինձ անհամեմատ ավելի վատ կզգայի, քան ինձ զգում եմ հիմա: Ես քրիստոնյայի խիղճ ունեմ. մի աշխարհում, որը խիղճ չունի ընդհանրապես: Աշխարհն աշխատում է մշակել հասարակական բարոյականության նման մի բան, բայց այս գործընթացը մահու չափ ծանր է ընթանում… Ես ունեմ փող: Եվ միշտ էլ կունենամ, քանի դեռ աշխարհը կմնա այնպիսին, ինչպիսին է այն այսօր: Ես չեմ աշխատում: Ես չեմ անում ոչինչ: Ես ուղղակի հարբեցողությամբ եմ զբաղվում: Ես քրտնաջան աշխատում էի երեխա ժամանակ: Իրոք քրտնաջան: Ենթադրվում է, թե մարդիկ պետք է վայելեն կյանքը: Իսկ ես հոգնել եմ: Ես որոշել եմ աշխարհի հետ հաշիվներս մաքրել: Այսպես ասեմ` մարդ չի կարող վայելել կյանքը, եթե աշխատում է: Եթե որևե բան է անում: Իսկ ես ոչինչ չեմ անում: Ու ես չեմ ցանկանում այլևս որևէ բան անել: Չի մնացել ինչ-որ բան, որով ես կզբաղվեի ու չէի խորշի դրանից: Որովհետև ես ընդունակ չեմ կատարելու պարզ, արդար աշխատանք: Ես դրա համար անհրաժեշտ համբերությունը չունեմ: Ու ես չափից դուրս խելացի եմ: Փողն աշխարհիս երեսին ամենահանցավոր բանն է: Այն գարշահոտ է:

* * * * *
- Աշխատեք խորը շնչել, ուտելիս` իրոք զգալ սննդի համը, քնելիս` իրոք քնել: Աշխատեք հնարավորինս կենդանի մնալ, մի խնայեք ձեր ուժերն այդ բանի համար: Եվ երբ ծիծաղում եք, ծիծաղեք լիաթոք ու բարկանալիս էլ բարկացեք արդար զայրույթով: Աշխատեք կենդանի մնալ: Մահն առանց այդ էլ չի ստիպի ձեզ երկար սպասել:

* * * * *
- Կյանքում ինձ երեք անգամ են բանտարկել: Մեկ՝ որբանոցում, մեկ՝ դպրոցում և մեկ էլ՝ բանակում: Բայց ես սխալվում եմ, թերևս: Իրականում ինձ բանտարկել են միայն մեկ անգամ` ծնվելուս պահին: Բայց այդ բանտարկությունն ինձ նույնպես ազատություն պարգևեց: Եվ բանը հենց դրանում է...

* * * * *
- Լավ մարդիկ լավն են, քանզի իմաստության են հասնում ձախորդության գնով: Մենք շատ քիչ բան ենք սովորում հաջողություններից:

Farfalla
25.11.2009, 13:08
Վիլյամ Սարոյան - «Ես նույն Սարոյանն եմ, թեպետ մի քիչ փոխվել եմ»

Այժմ, 64 տարեկան հասակում, արդեն կրկնակզակով, թավ, գորշ բեղերով, բարձր ձայնով, բարի աչքերով, որոնց շուրջն սկսել են խորշոմներ գոյանալ, Վիլյամ Սարոյանը նմանվում է այն աշխույժ հայ նահապետական մարդկանց, որոնց մասին այնքան գրել է ինքը:Երբ Փարիզում չէ, ապրում է այստեղ՝ իր հարազատ Ֆրեզնոյում£Տունը ներսից կարծես ալքիմիկոսի նկուղ լինի: Հարյուրավոր գրքեր կան այստեղ՝ սնդուկնեոի մեջ, սեղանների վրա դարսված: Դրանք կրճատում են հատակի մակերեսի մեկ քառորդը£ Մեծ տարածություն են գրավում նաև ժայռաբեկորների և այլ տիպի առարկաների խառնակույտերը, որոնք Սարոյանը բերել Է Թուրքահայաստան կատարած իր սենտիմենտալ ճամփորդությունից: Պատերին անկանոն կերպով փակցված են նկարներ և լրագրերի կտրոններ: Այստեղ է նաև իր հոր ձվաձև դիմանկարը՝ օսլայած վերնաշապկով և խնամքով բախտ բաց արած մազերով:Սարոյանը ժամանակին շռայլ ապրողի համբավ է վայելել: Սա– կաւն վերջին տարիներս նա կա֊ ըքէօքէ մեջ Է: Սկզբում նա թողեց ծխելը և սուրճ խմելը: Հետո վերջ տվեց բախտախաղի մոլուցքին, որը նրա գրվածքների վաստակած երկու միլիոն դոլարից խլում էր հարյուր հազարավոր դոլարներ: Սարոյանը, որի բախտախաղի «կարիերան ձգվել է Կաննեսի բակկարայից մինչև Լաս Վեգասի թղթախաղի սեղանները», հիմա, Ֆրեզնոյի ձիարշավարանում, երկու դոլարից ավելի գումարի վրա գրազ չի գալիս: Նա վաճառել է իր ավտոմեքենան և որպես փոխադրության միջոց պահել է հեծանիվը:«Մի քանի տարի առաջ,¬ ասում է Սարոյանը,¬ ես գիտակցեցի, որ իմ կյանքի արահետով դեպի ցած եմ ընթանում: Ես հասկացա, որ դադարել եմ աճելուց և սկսել եմ մահանալ: Սակայն ես կարողացա հաղթահարել կյանքի այդ հարվածը և, ինչպես տեսնում եք, նույն Սարոյանն եմ, թեպետ մի քիչ փոխվել եմ»:1934 թվականին էր, երբ Վիլյամ Սարոյանը, այն ժամանակ 26 տարեկան մի երիտասարդ, եկավ Սան Ֆրանցիսկո՝ բախտ որոնելու: Նա նամակ ուղարկեց Հուիթ Բըրնեթին և Մարթա Ֆոլին՝ «Սթորի» ամսագրի խմբագիրներին, հայտարարելով, թե ինքը գրող է, և եթե գրքերը տպագրվելուց հետո նրանք գնեն դրանք, ապա ինքը պատրաստ է նստել իր տան երկրորդ հարկի բնակարանում և օրական մեկ պատմվածք գրել: «Սթորին» տասնհինգ դոլարով գնեց նրա «Համարձակ երիտասարդը թռչող տրապիզի վրա» պատմվածքը: Հետագա երեսուներեք օրվա ըիթացքում Սարոյանը գրեց քսանվեց պատմվածք: Դրանք ամփոփվեցին նրա առաջին գրքում, որն այդ նույն տարի հրատարակեց Րանդոմ Հաուսը: Գիրքն անմիջապես սենսացիա առաջացրեց, մտավ մի շարք տպարաններ և Սարոյանին հռչակեց որպես նոր ամերիկյան անզուգական ձայն: Հետագա հինգ տարիների ընթացքում Սարոյանը գրեց հարյուրավոր պատմվածքներ, էսսեներ, պիեսներ և խառը տիպի հոդվածներ (այդ թվում նաև՝ «Եկ իմ տունը» երգը, որի ձայնասկավառակը գնեցին միլիոնավոր մարդիկ): «Իմ անունը Արամ է» պատմվածքների ժողովածուն ավելի մեծացրեց Սարոյանի պաշտամունքը: 1939 թվականին, գալով Նյու Յորք, Սարոյանը «Հյուսիսային Մեծ հյուրանոցում» 6 օրվա ընթացքում գրեց «Քո կյանքի ժամանակը» հինգ գործողությամբ վոդևիլը, որն այսօր, երեսուներեք տարի անց, բեմադրվում է Չիկագոյում: «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար Սարոյանին շնորհվեց Պուլիտցերյան մրցանակ: Սակայն Սարոյանը հրաժարվեց այդ մրցանակը ստանալուց, միանգամայն լրջորեն հայտարարելով, թե բիզնեսը չի կարող արվեստի հովանավորողը լինել:Կարդալով Սարոյանին, ակամա մտածում ես, թե որքան ցավալի պահեր կարող է ունենալ գաղթական ծնողների որբ մնացած զավակը կալիֆորնիական դպրոցում, և թե ինչքան վատ բան է փող չունենալը:Հիմա Սարոյանը նախևառաջ մտահոգված է հասկանալու իր անցյալը: Սարոյանի վերջին գրքերն իր երկար ինքնակենսագրության գլուխներն են եղել£ Դա զգայացունց տարեգրությունն է մի մարդու, որը տեսնում է կյանքից մեկ¬մեկ հեռացող իր ընկերներին: «Վայրեր, որտեղ ես ժամանակներ եմ անցկացրել» խորագիրը կրող գիրքն ավելի շուտ ուղեցույց է ընթերցողի համար՝ հասկանալու Սարոյանի աշխարհը: Գիրքը բաժանված Է 68 փոքրիկ մասերի, որոնցից յուրաքանչյուրը կրում է այն վայրի անունը, որտեղ եղել է Սարոյանը:Իր ընթերցողներին ասելով «ամենուր փնտրեք բարություն և, հայտնաբերելով, դուրս հանեք այն իր թաքստոցից, հնարավորություն ընձեռեք, որ նա լինի ազատ ու անկաշկանդ», Սարոյանը դրա հետ մեկտեղ նաև խաբեության ոխերիմ թշնամին է:Սարոյանը շարունակում է դարձյալ իր զգացմունքները բացահայտ կերպով արտահայտել ամենքին, ինչպես դա անում էր քառասուն տարի առաջ, երբ հայտնվում էին նրա առաջին գրքերը: Իսկ բառերը, ավելի ճարպկորեն, քան երբևէ, շարունակում են նրա մոտ վերածվել պիեսների, պատմվածքների և հիշողությունների: Սարոյանը շարունակում է վեր ընթանալ: Նա այնպիսին է, ինչպիսին կա և գուցե ավելին: Նրա՝ կյանքի հանդեպ ունեցած հավատը երգ չի եղել և ոչ էլ ամենօրյա պար: Նա երբեք չի ծաղրել այն: Իսկ փոխարենը այդ հավատը լավ է հատուցում Սարոյանին:


«Նյու Յորք թայմս», 02.04.1972 թ.
Թարգմ՝ Ա. ՇԱԲՈՅԱՆ

Gayl
25.11.2009, 13:47
Վիլյամ Սարոյան - Աֆորիզմներ
Կյանքի մասին

- Լսեք ուշադիր: Եթե մարդ փող ունի, միևնույնն է` կուտակելու թե վատնելու, համոզված եղեք, որ նա գողացել է այն այլ մարդկանից: Ու ոչ թե հարուստներից, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ, այլ աղքատներից, ովքեր չունեն այդ հնարավորությունը: Խլել է այդ մարդկանց կյանքի ու երազանքների հաշվին: Այս պարագայում ես բացառություն չեմ կազմում: Ես վաստակում եմ այն դրամը, որ վատնում եմ: Եվ ես գողանում եմ այն` բոլորի նման: Վնաս հասցնում մարդկանց` այն հայթհայթելու համար: Անգամ անգործության մատնված`ես դեռ դրամ եմ վաստակում: Դրամն ինքը վաստակում է ավելին: Եվ ես դեռ վնաս եմ հասցնում մարդկանց: Չգիտեմ` ովքեր են այդ մարդիկ կամ որտեղ են ապրում: Եթե գիտենայի, ինձ անհամեմատ ավելի վատ կզգայի, քան ինձ զգում եմ հիմա: Ես քրիստոնյայի խիղճ ունեմ. մի աշխարհում, որը խիղճ չունի ընդհանրապես: Աշխարհն աշխատում է մշակել հասարակական բարոյականության նման մի բան, բայց այս գործընթացը մահու չափ ծանր է ընթանում… Ես ունեմ փող: Եվ միշտ էլ կունենամ, քանի դեռ աշխարհը կմնա այնպիսին, ինչպիսին է այն այսօր: Ես չեմ աշխատում: Ես չեմ անում ոչինչ: Ես ուղղակի հարբեցողությամբ եմ զբաղվում: Ես քրտնաջան աշխատում էի երեխա ժամանակ: Իրոք քրտնաջան: Ենթադրվում է, թե մարդիկ պետք է վայելեն կյանքը: Իսկ ես հոգնել եմ: Ես որոշել եմ աշխարհի հետ հաշիվներս մաքրել: Այսպես ասեմ` մարդ չի կարող վայելել կյանքը, եթե աշխատում է: Եթե որևե բան է անում: Իսկ ես ոչինչ չեմ անում: Ու ես չեմ ցանկանում այլևս որևէ բան անել: Չի մնացել ինչ-որ բան, որով ես կզբաղվեի ու չէի խորշի դրանից: Որովհետև ես ընդունակ չեմ կատարելու պարզ, արդար աշխատանք: Ես դրա համար անհրաժեշտ համբերությունը չունեմ: Ու ես չափից դուրս խելացի եմ: Փողն աշխարհիս երեսին ամենահանցավոր բանն է: Այն գարշահոտ է:





Առաջին անգամ եմ Սարոյանից գոնե մի տող կարդում,գովասանքներ չափից շատ եմ լսել,բայց երևի չպտի կարդայի էս տեղադրածը,որովհետև էն կերպարը,որը ձևավորվել էր իմ հոգու խորքում միանգամից փշրվեց,չգիտեմ ես իմ ինչ յուրահատուկ բան չգտա ու ոնց հասկացա թող Րաֆֆուց լավը չլինի,մի գուցե սխալվում եմ,բայց առաջին տպավորությունս այսպիսին էր:

Dayana
25.11.2009, 14:57
Առաջին անգամ եմ Սարոյանից գոնե մի տող կարդում,գովասանքներ չափից շատ եմ լսել,բայց երևի չպտի կարդայի էս տեղադրածը,որովհետև էն կերպարը,որը ձևավորվել էր իմ հոգու խորքում միանգամից փշրվեց,չգիտեմ ես իմ ինչ յուրահատուկ բան չգտա ու ոնց հասկացա թող Րաֆֆուց լավը չլինի,մի գուցե սխալվում եմ,բայց առաջին տպավորությունս այսպիսին էր:

Կարծում եմ կարիք կա մի քիչ կարդալու, հետո կարծիք կազմելու: Ես էլ շատ եմ Սարոյան կարդացել, բայց որքան որ կարդացել եմ, մի տեսակ նենց շատ բարություն կա ու ... Մի խոսքով անպայման կարդացեք Սարոյան: ;)

Katka
30.11.2009, 11:37
Առաջին անգամ եմ Սարոյանից գոնե մի տող կարդում,գովասանքներ չափից շատ եմ լսել,բայց երևի չպտի կարդայի էս տեղադրածը,որովհետև էն կերպարը,որը ձևավորվել էր իմ հոգու խորքում միանգամից փշրվեց,չգիտեմ ես իմ ինչ յուրահատուկ բան չգտա ու ոնց հասկացա թող Րաֆֆուց լավը չլինի,մի գուցե սխալվում եմ,բայց առաջին տպավորությունս այսպիսին էր:

«Մարդկային կատակերգություն»-ից էլ արժե սկսել:oy

Dayana
30.11.2009, 11:42
«Մարդկային կատակերգություն»-ից էլ արժե սկսել:oy

Ես "Հայրիկ, դու խենթ ես" խարհուդ կտայի: :oy

Farfalla
30.11.2009, 11:49
Ես "Հայրիկ, դու խենթ ես" խարհուդ կտայի: :oy

Եվ "Հայրիկ, դու խենթ ես" և "Մայրիկ, ես քեզ սիրում եմ" ստեղծագործությունները էնքան անկեղծ են և էնքան ջերմություն են պարունակում, որ ամպայման կարդալ է պետք Սարոյանին հասկանալու համար:

Empty`Tears
25.03.2010, 05:13
Երեխեք, ինձ պետք ա Վիլյամ Սարոյանի - Իմ կյանքի ժամերը
ո՞վ կարող է տալ :unsure ոչ մի տեղ չեմ կարողանում գտնել …

Yeghoyan
26.03.2010, 20:13
«Մարդկային կատակերգություն»-ից էլ արժե սկսել:oy

Մարդիկ, հուշեք, որտեղի՞ց գտնեմ «Մարդկային կատակերգությունը» կամ Սարոյանից ուրիշ ստեղծագործություն:

SSS
27.03.2010, 12:12
Ցանկացած գրադարանում և գրախանութում պետք է,որ լինի,եթե չգտնես ես կտամ կկարդաս

SSS
27.03.2010, 12:57
Առաջին անգամ եմ Սարոյանից գոնե մի տող կարդում,գովասանքներ չափից շատ եմ լսել,բայց երևի չպտի կարդայի էս տեղադրածը,որովհետև էն կերպարը,որը ձևավորվել էր իմ հոգու խորքում միանգամից փշրվեց,չգիտեմ ես իմ ինչ յուրահատուկ բան չգտա ու ոնց հասկացա թող Րաֆֆուց լավը չլինի,մի գուցե սխալվում եմ,բայց առաջին տպավորությունս այսպիսին էր:

Վաայ նոր տեսա էս գրառումը,խեղճը երևի գերեզմանի մեջ շուռա եկել...:angry Րաֆֆին ուր Սարոյանը ուր...Վայ վատացա...:angry

Դատարկություն
28.03.2010, 12:58
Մարդիկ, հուշեք, որտեղի՞ց գտնեմ «Մարդկային կատակերգությունը» կամ Սարոյանից ուրիշ ստեղծագործություն:
Ահա` «Մարդկային կատակերգություն» (http://webfile.ru/4389268)

Էլիզե
24.04.2010, 00:48
Շատ եմ սիրում կարդալ Սարոյանի գործերը... անչափ շատ... շատ, շատ ու էլի շաաաաաաատ... Ամենասիրած գործս "Մաղադանոսի այգին" պատմվածքն ա... անգամ եթե ես կարդում եմ Սարոյանի գրքերը անգլերենով, ինձ մոտ այն տպավորությունն ա, որ ես դրանք հայերեն եմ կարդում...

Chilly
27.04.2010, 14:39
Ժողովուրդ, շատ եմ ուզում Սարոյանին անգլերեն կարդալ, բայց գրքերը ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել: Եթե ունեք կամ գիտեք որտեղից կարելի է քաշել - ասեք էլի...

StrangeLittleGirl
28.04.2010, 19:32
Ժողովուրդ, շատ եմ ուզում Սարոյանին անգլերեն կարդալ, բայց գրքերը ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել: Եթե ունեք կամ գիտեք որտեղից կարելի է քաշել - ասեք էլի...

Ունեմ :)

Անտիգոնե
14.08.2010, 11:58
ՇԱՏ, Շ Ա Տ, Շ Ա Տ եմ սիրում Սարոյան: Եթե դեռ նոր պիտի ծանոթանաք նրա ստեղծագործություններին խորհուրդ եմ տալիս սկսել "Թրեյսի վագր"-ից, ապա կարդացեք "Օձը", "Պինգ-պոնգ խաղացողները", Տարեկանի արտում", "Սովյալները", Հայ մուկը", "Մայրիկ ես սիրում եմ քեզ", "Նռենիները", "Նրինջները" և "Էյ, ով կա այդտեղ":

Անտիգոնե
11.09.2010, 19:18
"Էյ, ով կա այդտեղ"
(հատվածներ)

Աղջիկ- Կարծում ես ավելի բախտավո՞ր կլինես, եթե ես քեզ հետ լինեմ:
Տղա- Իհարկե: Մի՞թե լավ բան է անվերջ թրևել փողոցներում և սրան-նրան մտիկ տալ: Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին, թե ձմռանը, երբ ցուրտ է, թե գարնանը, երբ հաճելի եղանակ է, թե ամռանը, երբ շոգ է և կարելի է լողանալ: Մարդ պետք է բոլոր ժամանակներում` անձրևին, ձյունին և ամեն տեսակ եղանակին միշտ մեկին ունենա իր կողքին, որ նրա հետ միասին քայլի մինչև գերեզման: Եվ պետք է ունենալ լավ մարդուն: Մեկին, որ իմանալով հանդերձ, որ դու վատն ես, այնուամենայնիվ սիրում է քեզ: Ես գիտեմ, որ ես վատն եմ, բայց ինչ կարող եմ անել: Եթե դու ինձ հետ գաս, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ես կդադարեմ այլևս վատ մարդ լինելուց…
…Աղջիկ – Վախենու՞մ ես:
Տղա – Իհարկե վախենում եմ: Ոչինչ այնքան չի վախեցնում մարդուն, որքան չիմանալը, թե ինչ է սպասում իրեն: Կարելի է վիճել մարդկանց հետ, որոնք հիմար չեն, բայց անմտություն է վիճել հիմարների հետ: Նրանք անվերջ իրենցն են պնդում և ոչ մի բան չեն ուզում հասկանալ: Ինձ այստեղից դուրս հանիր…
…Տղա – Սպասիր:
Աղջիկ – Ինչ կա:
Տղա – Տուր ձեռքդ: Մահու չափ վախենում եմ:
Աղջիկ – Ես նույնպես:
Տղա – Վախենում եմ, որ ոչ ոք այլևս չի հայտնվելու Աստծո կողմից մոռացված ավերակ այս քաղաքում և չի գտնելու քեզ: Վախենում եմ, որ դու կվարժվես շրջապատիդ, և կհաշտվես ամեն բանի հետ: Վախենում եմ, որ այլևս երբեք չես ընկնի Սան-Ֆրանցիսկո և չես հարկադրի, որ մարդիկ շուռ գալով նայեն քեզ…
…Էյ, ով կա այդտեղ: Էյ, ով կա այդտեղ: Էյ, ով կա այդտեղ: Գոնե մեկնումեկը:

Անտիգոնե
13.09.2010, 20:14
ՔՈ ԿՅԱՆՔԻ ԺԱՄԵՐԸ
(նախաբան)

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է: Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան: Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր: Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ: Արհամարիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. Հասկացիր սա: Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանություն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա: Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Անտիգոնե
14.09.2010, 19:28
ՀԵՐՍՈՏԱԾ ՄԻ ԳՆԱ
(հատված)

Բկլատ - Դա՞ է ապրելու ձևը: Գիշեր-ցերեկ մեծ-մեծ խոսելով, հռհռալով ու քեզ նմանների հետ թայֆա կազմելով, ինչ է թե վախեցած ես ու նախանձ: Դու հո տեսա՞ր թե ես նոր ոնց էի դաշնամուրի առաջ կապիկություն անում մեն-մենակ, էս մեղավոր տեղում: Տեսար, չէ՞, ոնց էի թոկից փախած երեխա դառել… դա՞ է ապրելու ձևը…Պարզ չի՞, որ Ջասփրն ապրել կուզեր: Էլի որ նա էլ, Լմփոշն էլ, Քառակուսին էլ…Նույնիսկ նրանք, ովքեր էլ չեն կարող անկողնուց վեր կենալ, բոլորն էլ ապրել են ուզում- բայց մի՞թե ապրելու ձևը դա է` ձայնները մեկ արած հռհռալ, մեծ-մեծ խոսել, ոհմակներով ատելության երգը ոռնալ, քո հետևից խոսել մենակ նրա համար, որ դու երեք ամիս է էստեղ ես, իսկ նրանք չեն ու չեն էլ լինի: Ատել քեզ, ինչ է թե նրանք վախենում են մեռնել, իսկ դու` չէ՞: Հիվանդ նախանձների նախիր: Ես քեզ ասելիք ունեմ, Փոսիյո: Ես էլ եմ նախանձում:
Փոսիյո - Հա՞:
Բկլատ - Հա, նախանձում եմ: Դու զարմանալու իրավունք ունես, բայց ես չեմ խաբում: Ես էլ եմ նախանձ, նախանձ ու մահու չափ վախեցած: Ես նախանձում եմ քո այստեղ ապրած երեք ամսվան, Փոսիյո, ու իմ լեղին ճաքում է էս մեռնելու գործից: Ախր մինչև էստեղ գալը ես կյանքում մահվան մասին իսկի չեմ էլ հիշել, իսկ հիմա դրանից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չեմ մտածում: Տեսնես ի՞նչ կլինի իմ հալը սրանից երեք ամիս հետո: Գուցե գաբարդինե նոփ-նոր կոստյումը հագիս Նյու Յորքում ման գամ, հը՞… Չէ: Գուցե զբոսայգում նստած նուշ ուտեմ ու գարեջուր խմեմ: Դժվար թե…Էդ մեկը խնդրելն արդեն շատ կլիներ: Էդքանը հասկանում եմ` դրա պես լավ օրեր էլ չեն լինի: Այ հիմա էստեղ եմ: Տեսնես երեք ամիս հետո էլի էստեղ կլինե՞մ, էս սիրուն սենյակում, էս լավ երաժշտությունը լսելիս, Գոլդըն Գեյթ կամուրջին ու Ալքաթրազի կղզուն նայելիս ու սքանչելի սիգար ծխելիս: Հը՞, ինչ կասես, Փոսիյո: Դու հաջողացրել ես, չէ՞, իմ ուզածն էլ հենց նույնն է, մենակ թե մահու չափ վախենում եմ, որ չի ստացվի: Աստված վկա, Փոսիյո, Էսքան բան դուրս տվի մենակ քեզ ջղայնացնելու համար, որ դու նորից անկողին ընկնես ու մեռնես: Գոնե ես` իմ մնացած մի քիչ ժամանակն ինձ ավելի լավ կզգայի: Ես ուզում եմ փչացնել քո խաղաղ առավոտն էս սիրուն սենյակում: Ուզում էի հարամ անել քո լսած սիրուն երաժշտությունը: Ուզում էի փչացնել քո ամբողջ օրը, մնացած ամբողջ կյանքդ, Փասիյո, ես, որի հանդեպ դու այդքան բարի էիր:
Փոսիյո - Վնաս չունի:
Բկլատ -Տ եսա՞ր, դու նույնիսկ չես ատում մի մարդու, որը քո մահն է ուզում, մենակ թե իր մնացած մի քիչ կյանքն իրեն ավելի լավ զգա: Մի՞թե դա է ապրելու ձևը:
Փոսիյո - Վնաս չունի…

Շինարար
14.09.2010, 19:38
Մոդերատորական. «Հայ գրականություն» ենթաբաժնում բացված «Վիլյամ Սարոյան» թեման միացվել է «Գրականություն» բաժնում գտնվող համանուն թեմային:

Andosh
14.10.2010, 20:44
Քո կյանքի ժամերը

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայինության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է: Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան: Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր: Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ: Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար և անազնիվ մարդկանց. հասկացիր սա: Մի ամաչիր բարի և քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանութուն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա: Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:
Վիլյամ Սարոյան

Lianik
14.10.2010, 23:54
Ժող, մի խնդրանք ունեմ...քանի որ Սարոյանի գործերին մոտիկից ծանոթ չեմ:oy ակնկալում եմ ձեր օգնությունը.....;)
Սարոյանի հերոսներից ու՞մ արարքն է դատապարտելի օրենքի տեսանկյունից, ասենք հանցագործ է......
կօգնե՞ք, խնդրում եմ ինձ պ.մ-ով ուղարկել կամ ստեղ գրել.... ստեղծագործությունը, հերոսը, մեղադրանքը...
շատ շնորհակալ եմ....

Անտիգոնե
17.10.2010, 13:02
Ժող, մի խնդրանք ունեմ...քանի որ Սարոյանի գործերին մոտիկից ծանոթ չեմ:oy ակնկալում եմ ձեր օգնությունը.....;)
Սարոյանի հերոսներից ու՞մ արարքն է դատապարտելի օրենքի տեսանկյունից, ասենք հանցագործ է......
կօգնե՞ք, խնդրում եմ ինձ պ.մ-ով ուղարկել կամ ստեղ գրել.... ստեղծագործությունը, հերոսը, մեղադրանքը...
շատ շնորհակալ եմ....

Իմ ընթերցածներից օրենքի կողմից դատապարտելի է "Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը" պատմվածքի հերոս Մուրադի արարքը: Մուրադը "կարողանալով կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը" ու շատ սիրելով ձիերին, բայց աղքատության պատճառով հնարավորություն չունենալով սեփականը ունենալ, գողանում է այն ու իր զարմիկ Արամի հետ բավակիանին երկար ժամանակ տրվում ձիավարելու հաճույքին: Պատմվածքի վերջում Մուրադն իհարկե ձին վերադարձնում է տիրոջը:

Ameli
04.05.2011, 15:42
Շատ եմ սիրում, շատ-շատ, Նրանից մի քանի պատմվածք եմ միայն կարդացել՝ "Իմ անուշ փոքրիկ" :cry, "Այն հեռավոր գիշերը":cry /այս երկուսը շատ եմ հավանել/, "Չեսափիքի ծոցում սպասող առագաստանավը", "Գողացած հեծանիվը", "Ջիմ Պատրոսի կռիվը մահվան հետ" . . . . Շատ-շատ սիրեցի Նրա "Թրեյսիի Վագրը" վիպակը :love


Այն հեռավոր գիշերը
/հատված/


Էլ երբեք չի լինի նրա պես տխուր ուրիշը: Էլ երբեք չի լինի այն ամերիկյան գիշերվա պես ուրիշը: Միգուցե նա հիմա առաջվանից ավելի լավն է, բայց էլ երբեք չի լինի այն գիշերվա տրտմության պես ուրիշը, և էլ երբեք նա կամ մի ուրիշը չի արտասվի այդպես, և նրան համբուրած ոչ մի տղամարդ չի հիվանդանա այն գիշերվա սիրո տրտմությամբ: Այդ ամենը մնաց այն ամերիկյան գիշերվա գրկում, որը կորած է և էլ երբեք չի գտնվի:



Թրեյսիի վագրը

/հատված/

-Դուք հասկանու՞մ եք հոգեբուժությունից,- ասաց Թրեյսին:
-Հոգեբուժությունի՞ց: Ոչ,- ասաց դոկտոր Պինգիցերը:- Մարդկանց՝ մի քիչ: Քիչ, քիչ, մի քիչ: Ամեն տարի, ամեն օր՝ ավելի քիչ, ավելի քիչ, ավելի քիչ,: Ինչու՞: Մարդիկ դժվար են: Մարդիկ մարդիկ են: Մարդիկ՝ ցավ, մարդիկ՝ հիվանդ, մարդիկ՝ խենթ, վիրավոր, մարդիկ՝ մարդկանց վիրավորող, մարդիկ՝ սպանող, սպանվող: Ու՞ր է ծիծաղ, ու՞ր է խաղ, ու՞ր է երևակայություն, ու՞ր է հրաշք: Ատում եմ հոգեբուժությունը: Սիրում եմ մարդկանց, գեղեցիկ մարդկանց, վիրավոր ու հիվանդ մարդկանց, կոտրված, փշուր-փշուր եղած մարդկանց, սիրում եմ, սիրում: Ինչու՞: Ինչու՞ մարդիկ կորցրին ծիծաղը, խաղը, երևակայությունը, հրաշքը: Ինչի՞ համար: Ահ-հա: Փողի՞,- նա ժպտաց,- կարծում եմ՝ էդպես: Փողը: Սերը՝ փող: Գեղեցկությունը՝ փող: Ծիծաղը՝ փող: Իսկ ու՞ր է փող: Չգիտեմ: Ծիծաղ՝ չկա: Խաղ՝ չկա: Աշխատել: Աշխատել: Վագր: Վագր:

Claudia Mori
07.05.2011, 09:26
Սարոյանս...Մարդ գրող է ինձ համար, սեղանիս դրված մշտական գրքերից մեկը «Մարդկային կատակերգությունն» է, որտեղի ամենասիրելի ու ամենածիծաղելի հատվածներից մեկն էլ ուզում եմ տեղադրել այստեղ՝

Ճառ մարդկային քթի մասին

Միսս Հիքսը սպասեց Հելենի նստելուն, ապա նայեց աշակերտների դեմքերին:

-Դե,- ասաց նա,- մենք ի՞նչ սովորեցինք:

-Որ աշխարհի բոլոր մարդիկ քիթ ունեն,- ասաց Հոմերը:

Այս պատասխանից միսս Հիքսը անակընկալի չեկավ:

-Ուրիշ ի՞նչ,- հարցրեց նա:

-Այն, որ քթերը ոչ միայն շնչելու եւ մրսելու համար են, այլ նաեւ հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար:

Միսս Հիքսը Հոմերից շրջվեց եւ ասաց.

-Մի ուրիշը թող ասի: Ըստ երեւույթին քթերը Հոմերին շատ հեռուներն են տարել:

-Գրքում է գրված, այդպես չէ՞,- ասաց Հոմերը,- հապա ինչու՞ են գրել, պետք է, որ կարեւոր լինի:

-Միստր Մաքոլի, գուցե դուք ուզում եք քթերի մասին հանպատրաստից ճա՞ռ արտասանել,-ասաց միսս Հիքսը:

-Լավ,- ասաց Հոմերը,- գուցե ոչ իսկական ճառ, բայց հին պատմությունը մեզ մի բան սովորեցնում է,- դանդաղ, առանց անհրաժեշտության բառերը շեշտելով, նա շարունակեց,- մարդիկ միշտ քիթ են ունեցել. այդ ապացուցելու համար բավական է, որ դասարանում գտնվող յուրաքանչյուր ոք նայի մյուսներին,- նայեց շուրջը,-ամեն տեղ քիթ:
Նա մի պահ կանգ առավ, որոշելու համար, թե այդ թեմայով ուրիշ ի՞նչ կարելի է ասել, ապա շարունակեց,- քիթը մարդկային դեմքի գուցե ամենածիծաղելի մասն է: Այն միշտ մի տեսակ շփոթության մեջ է գցել մարդկանց, եւ հիթիթները, հավանաբար, հաղթում էին բոլորին, որովհետեւ նրանց քթերը շատ մեծ էին եւ կեռ: Կարեւոր չէ, թե ո՞վ հնարեց արեւի ժամացույցը, որովհետեւ վաղ թե ուշ որեւէ մեկը հնարելու էր: Կարեւորն այն է, թե ո՞վ հնարեց քիթը:

Կատակաբան Ջոն լսում էր մեծ հետաքրքրությամբ, նույնիսկ նախանձով: Հոմերը շարունակեց.

-Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ, շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով: Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու եւ անթույլատրելի տեղեր մտցնելու համար: Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ: Դռներ են փակվել քթերի վրա, եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների եւ նույնիսկ պատեֆոնների մեջ: Քիթը անշարժ է, ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում՝ տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է: Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի եւ արարքների վրա:

Նա շրջվեց եւ նայեց Հյուբերդ Էքլի երրորդին եւ ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքեւ էր թեքվել:

- Այդ մադիկ սովորաբար իրենց քթերը երկինք են տնկում՝ կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել: Բազմաթիվ կենդանիներ ռունգեր ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով: Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ, ունեն, բայց խելք՝ ոչ:

Հոմեր Մաքոլին խոր շունչ քաշեց եւ որոշեց եզրափակել ճառը:

-Քթի մասին ամենակարեւորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնում, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ: Այժմ, միսս Հիքս, ես կարո՞ղ եմ մրցության գնալ:

Հին պատմության ուսուցչուհին թեեւ գոհ էր այս աննշան թեմայի շուրջ արտասանված երեւակայությամբ հարուստ ճառից, բայց չէր կարող թույլ տալ, որ հռետորական արվեստը խանգարեր դասարանին կարգ ու կանոնը:

-Միստր Մաքոլի դասերից հետո կմնաք դասարանում,- ասաց նա, -ինչպես նաեւ դուք միստր Էքլի: Քանի որ մենք վճռեցինք քթերի հարցը, այժմ մեկ ուրիշը թող արտահայտվի մեր կարդացածի մասին:

Ոչ ոք չխոսեց:

-Դե՜, դե՜,- ասաց միսս Հիքսը,- մի ուրիշը թող արտահայտվի, որեւէ մեկը:

Կատակաբան Ջոն ընդունեց հրավերը:

-Քթերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ: Այս դասարանը մեռած է,եւ շատ հավանաբար նաեւ Դուք:

-Ուրիշ խոսող չկա՞,- հարցրեց միսս Հիքսը:

-Մեծ քթեր են ունենում սովորաբար նավաստիներն ու ճանապարհորդները,- ասաց մի աղջիկ:

-Բոլոր երկգլխանի տղաները ունենում են երկու քիթ,- ասաց Ջոն:

-Քիթը երբեք գլխի ետեւի մասում չի լինում,- ասաց Ջոյի երկրպագուներից մեկը:

-Ուրիշը՞,- ասաց միսս Հիքսը եւ դառնալով մի տղայի, տվեց անունը,- Հենրի, դու ի՞նչ կասես:

-Քթի մասին ես ոչինչ չգիտեմ,- ասաց Հենրին:

Ջոն դարձավ Հենրիին:

-Ինչպե՞ս թե,- զարմացավ նա,-իսկ ո՞վ էր Մովսեսը:

-Մովսեսը աստվածաշնչում էր,- ասաց Հենրին:

- Նա քիթ ունե՞ր,- հարցրեց Ջոն:

-Իհարկե, ուներ,-պատասխանեց Հենրին:

-Շատ լավ, ուրեմն ինչու՞ չես ասում. «Մովսեսը մի քիթ ուներ, այ այսպիսի մի ահագին քիթ»,- ասաց Ջոն,- սա հին պատմության դաս է, ինչու՞ չես փորձում մի որեւէ բան սովորել: Մովսես-քթի դեզ, հնություն-պատմություն: Հասկացա՞ր:

Հենրին փորձեց հասկանալ:

-Մովսես, քթի դեզ,- ասաց նա,- ոչ, սպասի՛ր, Մովսեսի քիթը մեծ քիթ էր:

-Է՜, - ասաց Ջոն,- դու երբեք ոչինչ չես սովորի: Դու պիտի մեռնես անկելանոցում: Մովսեսը մի մեծ քիթ ուներ, մի ահագին քիթ, շատ քթերի պես: Հենրի այդ շատ պարզ բանը պետք է հասկանաս: Այժմ մտածիր այդ մասին:

-Բավական է, թողեք այդ,-ասաց Միսս Հիքսը,-ուրի՞շ:

-Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,- ասաց Ջոն,- բայց միայն քիթն է վազում:

-Միսս Հիքս,- ասաց Հոմերը,- դուք պետք է թույլ տաք ինձ մասնակցել երկու հարյուր քսան յաչդ արգելավազքին:

-Ինձ որեւէ վազքի մրցում չի հետաքրքրում,- ասաց միսս Հիքսը,- ուրիշ խոսող չկա՞:

-Բայց միսս Հիքս,- ասաց Հոմերը,- մի՞թե ես այս քնած դասարանին Ձեր փոխարեն կյանք չներշնչեցի: Մի՞թե ես նրանց չստիպեցի, որ խոսեն քթի մասին:

-Դա նյութից դուրս է,- ասաց հին պատմության դասատուն,-ուրի՞շ:

Բայց արդեն ուշ էր: Զանգը հնչեց: Բոլորը վեր կացան եւ ուղղվեցին դեպի մարզադաշտ, բացի Հոմեր Մաքոլիից եւ Հյուբերդ Էքլի երրորդից:

Վիլյամ Սարոյան

Ameli
07.05.2011, 09:37
Իրոք որ շատ ծիծաղելի էր :D :hands

Claudia Mori
10.11.2011, 13:14
...


Ի՜նչ երջանկություն է, որ ծնվել ենք, ողջ ենք մնացել մանուկ հասակում, չոչ ենք արել ու ձգվել, կանգնել ենք երկու ոտքերի վրա, ապա բարձրացել ենք և տեսել ենք, որ առաջին քայլերն ենք անում ու հետո մեր ոտքերն ամուր դրել ենք գետնին, ապա միացել ենք ետևի ոտքերի վրա քայլողներին, և ովքե՞ր են նրանք, շա՞տ են տարբերվում մարդ արարածներից: Ջայլա՞մը: Ընտանի թռչո՞ւնը` բադը, հավատարիմ բադիկը, որին ուսումնասիրեց հռչակավոր մարդը և ինքը բադ դարձավ, ապշեցինք, երբ պարզվեց, որ բադի վարքը մեծ մասամբ նույնն է, ինչ մարդու վարքը: Ի՜նչ երջանկություն է, որ այս բախտին ենք արժանացել ի հեճուկս սոսկալի անհավանականության, միլիարդից, հավանաբար, առնվազն մեկը, և ահա հայտնվում ենք, ամենաքիչը ամեն մեկս իր փոքրիկ դեմքով և սեփական մոր և սեփական հոր և սեփական ցեղի մնացած անդամների հետ սեփական կապերով:
Հայաստանում` Երևանում էի, առավելագույնը երկու հարյուր մղոն դեպի արևելք իմ ծննդավայրից` Բիթլիսից, ոչ թե այն վայրից, որտեղ ծնվել եմ, այլ այն վայրից, որտեղ ծնվել են ամենամերձավոր նախնիներս, և ամենամերձավոր ասելով` նկատի ունեմ վերջին երեք կամ չորս հարյուրամյակներում ապրածներին:

Աստծո օգնությամբ գոնե մեկ պատմագիր ենք ունեցել, որ տեղըտեղին պահպանել է մեր պատմությունը` մեզ տրամադրելով մեր տոհմածառը, ափսոս նրա կռվազան կինը ոչնչացրեց այն, կարծես վրեժ լուծելով նրանից, որ այդպես էլ մեծ մարդ չդարձավ կամ այնպիսի մեկը, ով հանրությանը կստիպեր հիանալ իր կնոջով: Եվ մեր պատմությունը, ինչպես և քոնը, ընթերցող, իրականում վավերագրված չէ, հավանաբար այնքան էլ հավաստի չէ, որքան էր, քանի դեռ ծառը չէր ոչնչացվել:

Ինքս եմ դա ասում, թանկագին ընթերցող, ես` ինքս, քեզ բոլորովին էլ անհրաժեշտ չէ տեղյակ լինել իրերի իրական վիճակից, կասկածի ենթարկել ինչ-որ բան կամ այնպիսի բան ասել, որ չի ասվել գուցե հազար տարի առաջ ավելի հասկանալի և իմաստալից լեզվով: Բայց դեռ խորհում եմ, ինչպես ասում են ժամանակին Յունգն է խորհել, թե ինչպե՞ս է մարդկային ցեղը սկսած իր ինքնագիտակից գոյության ամենավաղ շրջանից ենթադրել, որ ապրելու է մահից հետո և առաջ է գնացել ու հորինել է կամ հայտնագործել է, թե դա իսկապես ճշմարիտ է, չնայած այդ ամենը յուրօրինակ կերպով տարբեր է քրիստոնյաների և մահմեդականների, հուդայականների, կոնֆուցիոսականների, բուդդայականների համար, և այդպես շարունակ, և այդպես անվերջ, ինչպես այն տարբեր է առանձին անհատների համար: Եվ իմ խորհրդածությունը, թվում է, այնքան էլ անձնական չէ, այլ հանրային է և մաս է կազմում այն ցեղի, որին պատկանում եմ` կենդանական, մարդկային, հայ, Սարոյան ցեղի, և տխուր կամ ցնծալից փաստ է, որ ոչ հայ Սարոյաններ են հայտնվել աշխարհի մայթերին, և հավանական է, որ այլևս երբեք այսքան հայ Սարոյաններ չլինեն:

Սարոյանների կեսից ավելին ամուսնացել է անգիացիների, իռլանդացիների, գերմանացիների, ռուսների, լեհերի, ֆրանսիացիների, իտալացիների, իսպանացիների, հույների, մեքսիկացիների, շվեդների, նորվեգացիների, պորտուգալացիների, իրանցիների, իրաքցիների, հրեաների, եգիպտացիների հետ, և այդ ամուսնություններից ծնված երեխաներն, իրոք, գեղեցիկ են, և նույնքան հրաշալի են նրանց զավակները, որոնց միայն մեկ ութերորդ մասն է Սարոյան, բայց այն հայերը, որ դեռ հիշում են Հայաստանը, մշտապես հարցնում են. «Հայաստանից ի՞նչ նորություն կա, Հայաստանը որտե՞ղ է, ապա և` մեր լեզվի հետ ի՞նչ է լինելու, իսկ մեր արվեստի՞, մեր ճարտարապետությա՞ն, մեր մշակույթի՞, գրականությա՞ն, մեր երգ ու պարի՞ հետ»: Է, թող հարցնեն, մենք էլ կհարցնենք, պատասխանելը հեշտ է. «Ունենք Հայաստան, և չնայած ընդամենը մեկ տասներորդն է այն երկրի, որ պետք է ունենայինք, ինքներս մեկ տասներորդը չենք, շատ ավելի շատ ենք Հայաստանում, և մեր ապագան այնտեղ է` մեր լեռնոտ, մեր ցամաք երկրամասում»:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Թարգմ. Արամ Արսենյան

Աղբյուրը՝ http://bnaban.am/index.php?option=com_content&view=article&id=2228%3Amecmard&catid=58%3Ahaygit&Itemid=94&lang=en

Tirim-tim
10.11.2011, 22:13
Դժվար է նկարագրել, թե Սարոյանին ինչպես եմ սիրում: Մի այլ կերպ եմ վերաբերվում նրա գործերին: Բոլոր նրանք, որոնք կարողացել եմ ճարել, տպավորվել են մեջս:
"Մայրիկ, քեզ սիրում եմ", "Հայրիկ դու խենթ ես"-ը կարդացել եմ մի քանի անգամ, ամեն անգամ ասես առաջին անգամ կարդայի: "Մարդկային կատակերգությունը", "Թրեյսիի վագրը", պատմվածքները, ...
Գնամ էլի վերցնեմ "Հայրիկ դու խենթ ես"-ը :)

Արէա
11.11.2011, 09:31
Երանի նրանց, որ "Մարդկային կատագերգությունը" չեն կարդացել, ու հնարավորություն ունեն առաջին անգամ կարդալու, ցավոք ես էլ չունեմ էդ հնարավորությունը: Առաջին անգամ կարդացել եմ բանակում, հերթապահության ժամանակ, ու առաջին անգամ վերջին 10-15 տարվա մեջ լաց եմ եղել: Հրաշք ստեղծագործություն, անպայման կարդացեք եթե դեռ չեք կարդացել:

Smokie
11.11.2011, 12:47
Լավն է Սարոյանը::) Իր ստեղծագործություններում կա խորը փիլիսոփայություն, որը այնքա՜ն մատչելի է ներկայացվում, որ ցանկացած մարդ կհասկանա: Նա ցույց է տալիս թե ի՜նչ մեծ բան է կյանքը, շատ հետաքրքիր եւ ճիշտ ձեւով է բնութագրում լավ եւ վատ մարդկանց:::love

Արէա, իսկ «Վեսլի Ջեքսոնի արկածները» կարդացե՞լ ես::)

Արէա
11.11.2011, 13:01
Հա Smokie ջան, ինչքան հայերեն թարգմանված ստեղծագործություն կա, բոլորն էլ կարդացել եմ:

Smokie
11.11.2011, 13:47
Երբեմն ստեղծագործությունը կարող է այն աստիճանի հետաքրքրել, որ ուղղակի չկարողանաս կարդալ, միշտ պահես հետոյի համար, որ հետաքրքրությունը չկորի::) Այդ թվում են նաեւ Սարոյանի պիեսները: Շատ եմ սիրում երկար, ծավալուն պիեսներ, բայց օրինակ «Հեյ, ով կա»ն, շատ եմ սիրում հենց կարճության համար, որովհետեւ ինչքա՜ն ասես կարող եմ մի շնչով կարդալ ու բոլորովին չհոգնել, շա՜տ հետաքրքիր ու գեղեցիկ պիես է::love «Հերսոտած մի գնա» պիեսը, «Վեսլի Ջեքսոնի արկածները», «Մարդկային կատակերգությունը» վիպակները, «Մոլդովացին» «Նարինջները» պատմվածքները... այս ստեղծագործությունները կարդալուց ցանկացած մարդու մեջ արթնանում է ապրելու, ոչ թե գոյատեւելու ցանկությունը::) «Իմ անուշ փոքրիկ»ը (երեխաներիթեման ինձ շատ հարազատ է, իսկ այս պատմվածքի մասին էլ չեմ խոսում::love) «Դու կոտրում ես սիրտս» պատմվածքը (ամենալավը վերջին մասն է):

Smokie
11.11.2011, 17:37
:):)




Իմ անուշ փոքրիկ
(հատված)
Հիշեց նրան, կարծես նա դեռ ողջ էր, քայլում էր իր կողքինանթիվ քաղաքներից մեկի անթիվ փողոցներից մեկով, հիշեց նրա մանկական ու լրջախոհ դեմքը,նրա ամաչկոտ ու անմեղ շարժուձեւը, ձայնը՝ այնքան բարալիկ եւ անուշ, որ ինքը կանգնումէր որտեղ պատահի, իր գիրկն առնում նրան, իսկ նա լուրջ-լուրջ ասում էր. «Ջո մարդիկ նայումեն»:
Հիշեց իրենց՝ անթիվ սենյակներից մեկում, երբ երկուսով էինլինում. նրա ներկայությունը առաջին լավ ու սիրուն բանն էր իր կյանքում: Հիշեց նրա քաղցրշուրթերի համը ու նրա սրտի մեղմ տրոփյունը, որ հանկարծ փոխվում էր ասես հեծկլտոցի ուիր հոգում բուռն քնքշանքի պոռթկում արթնացնում, մի մոլեգին քնքշանք, որ ինքը միշտ զսպելէր՝ չէր գտել մեկնումեկին, թե բաժին հաներ:
Քայլում էր մութ սենյակում ու միտքը բերում, թե նրա հետ ինչքանդաժան վարվեց, երբ իրիկունը տուն գալով՝ տեսավ ձայնապնակը լսելիս: Մատը տնկեց նվագարկիչիվրա ու ասաց. «Սա՞ որտեղից ծլեց»:
Հիշեց, թե նա ինչպես վազեվազ եկավ, փաթաթվեց իրեն, իսկ ինքըմի կողմ հրեց նրան: Հիշեց, թե ինչպես նա հեռու քաշվեց, ասաց. «Փողը լրիվ չեմ տվել,ապառիկով է: Չես ուզում՝ թող գան հետ տանեն: Կարծում էի սրտովդ կլինի»: Ձայնապնակընվագում էր, ու չնայած ինքը գիտեր, որ այդ երաժշտությունը սրտովն է, չնայած ինքն էլզգում էր դրա կարիքը ու վաղուց-վաղուց պիտի լսած լիներ, էլի շարունակում էր իրեն կոշտուկոպիտպահել: Նա լացակումել էր ու չէր իմանում՝ ուր գնա, ինչ անի: Երկչոտ քայլերով մոտեցավնվագարկիչին, ուզում էր անջատել, բայց ինքը գոռաց, որ չանջատի: Նա հապճեպ, համարյավազելով՝ ընկավ մյուս սենյակը, իսկ ինքը առանց գլխարկը հանելու կանգնեց նվագարկիչիառաջ ու ձայնապնակը մինչեւ վերջ լսեց: Հետո նվագարկիչն անջատեց, դուրս եկավ տանից ուվերադարձավ միայն առավոտվա հինգին: Նրան քնած գտավ: Գլուխը չէր մտնում, թե ինքը ինչիրավունք ունի ճանաչելու նրան, խոսելու հետը, նույն տանն ապրելու, դիպչելու նրան: Կռացավ,կամացուկ համբուրեց շուրթերը ու տեսավ, թե աչքերն ինչպես բացվեցին: «Խնդրում եմ ներիր»,-ասաց:
Նա ժպտալով նստեց ու գրկեց իրեն, իսկ ինքը համբուրում էրնրա շուրթերը, քիթը, աչքերը, ականջները, ճակատը, վիզը, ուսերը, ձեռքերը, մատները, համբուրումէր ու շշնջում. «Միշտ հիշիր, փոքրիկս: Ինչ էլ որ ասեմ, ես քեզ սիրում եմ: Մեկ-մեկ կարողէ խելքս կորցնեմ, բայց մի մոռացիր, որ քեզ սիրում եմ: Հիշիր խնդրում եմ»:
Հանվեց, մտավ անկողին ու քնեց: Հենց որ նա պառկեց կողքին,արթնացավ ու նրան գիրկն առավ ծիծաղելով, իսկ նա շշնջում էր իր անունը այնպես տխուրու լուրջ, ինչպես միշտ, երբ գիտեր, որ ինքը լավ է զգում իրեն:







Դու կոտրում ես սիրտս
(հատված)





Մայքը շրջվեց պատուհանից ու տխուր նայեց հեռախոսին:- ԳուցեեւԷմման չի՞ քնել: Գուցե արթուն է, որովհետեւ Պստիկ Մայքը լաց է լինում եւ դայակը չիկարողանում նրան հանգստացնել: Գուցե Պստիկ Մայքը հիվանդ է, տաքություն ունի: Եւ Հինգերորդավենյուի իր տունը լիքն է բժիշկներով: Տեր աստված, գուցեեւ տունն այրվում է բոցերիմեջ:
Նա վերցրեց լսափողը.
- Հերթապահ,- ասաց,- միացրեք Նյու Յորք: Բաթերֆիլդ 8-9737,Մայքլ Քորբեթ: Հեռախոսի մոտ կանչեք կնոջս: Սպասում եմ:
Քիչ հետո՝ Էմմայի ձայնը:
- Հելլո,- ասաց նա,- Էմմա՞:
- Այո, Մայք,- ասաց Էմման,- ի՞նչ է պատահել:
- Էմմա,- ասաց նա:- Էմմա, ես անհանգիստ էի Մայքի համար: Մայքնինչպե՞ս է:
- Լավ է,- ասաց Էմման:
- Էմմա,- գոռաց Մայքը,- երեխան տաքությունչունի, չէ՞:
- Իհարկե ոչ,- ասաց Էմման:
- Փառք աստծո: Իսկ տունը՞: Տունը չի վառվում չէ՞:
- Ինչե՞ր ես խոսում,- ասաց Էմման,- տունն ինչու՞ պիտի վառվի:
- Ամեն տուն էլ կարող է հրդեհվել, ինչպես գիտես,- ասաց Մայքը:-Եւ մերն էլ ուրիշների նման կարող էր վառվել:
- Կարող էր: Բայց չի վառվում,- ասաց Էմման:- Իսկ դու ի՞նչ եսանում Սան Ֆրանցիսկոյուն:
- Ինքս էլ կուզեի իմանալ,-ասաց Մայքը:- Աստված վկա, կուզեիիմանալ, թե ընդհանրապես քեզնից հեռու որեւէ տեղ ի՞նչ անելիք ունեմ: Էմմա,- աղաչեց նա,-ես ի վիճակի չեմ ոչինչ անելու: Չեմ կարող որեւէ բան հնարել: Ազնվորեն, չեմ կարող: Վստահե՞ս, որ Մայքը լավ է: Ինձ թվում է, մի հարյուր տարի կլինի, որ ձեզ չեմ տեսել: Դու ինչպե՞սես, Էմմա: Հասկանու՞մ ես, որ տանից երեք հազար կիլոմետր հեռու եմ: Ի՞նչ ես ուզում,որ աենմ:
- Ինքդ պիտի որոշես,- ասաց Էմման:
- Ես շատ եմ փորձել,- ասաց Մայքը:- Բայց ամենալավ բանը, որկարող եմ անել՝ քո եւ Մայքի կողքին լինելն է: Կարո՞ղ եմ տուն վերադառնալ:
- Մայք,- ասաց Էմման,- ես հիմա կախում եմ լսափողը ու գնումեմ քնելու: Քունս սարսափելի տանում է: Աստեղ ամեն ինչ նորմալ է: Բարի գիշեր:
- Էմմա,- գոռաց Մայքը,- ուզում ես գժվե՞մ:
Լարի մյուսծայրին լսափողը չխկաց:
- Դե արի ու բան հասկացիր,- ասաց Մայքը:




(վերջին մասը)



Մայքն ու իր վարորդը օդանավ նստեցին եւ առավոտյան իրենց ճամպրուկներովկանգնած էին Նյու Ջըրսիի հողին: Սեմը շտապեց Բրուկլին՝ Ռոզ Տարանտինոյի մոտ, Մայքըթռավ մի տաքսու մեջ ու սլացավ Մանհեթեն՝ տուն Պստիկ Մայքի ու Էմմայի մոտ:
Չգիտեմ,- մտածում էր նա:- Ես նվիրեցի իմմեծ խարաբան ու տուն եկա: Երեք ամսում ես Նյու Յորքից հասա Սան Ֆրանցիսկո եւ մի գիշերումՍան Ֆրանցիսկոյից վերադարձա Նյու Յորք:
Չգիտեմ,- կրկնեց նա մտքում ու թաղվեց նստատեղիմեջ՝ երջանիկ, բայց մի փոքր անհանգստացած:
Առաջինը Պստիկ Մայքը տեսավ նրան:
- Ահա նորից եկելէ,- ասաց Մայքը:
Պստիկ Մայքը թաթիկներով գրկեց նրա պարանոցն ու համբուրեցայտը:
- Աստված իմ,- ասացՄայքը:
Հետո՝ Էմման: Մայքի ոտներն ուրախությունից թուլացան:
- Աստված իմ,- ասացնա:
Հետո նստեց ու փորձեց հանգստանալ:
- Հավատս չի գալիս, որ տանն եմ,- ասաց:- Չգիտեմ,- ասաց:- Ինձթվում է՝ ուրա՞խ ես:
- Իհարկե, ուրախ եմ,- ասաց Էմման:
- Նախանցյալ գիշեր,- ասաց նա,- երբ խոսում էի քեզ հետ, այնպեսցույց տվիր, որ չես ուզում ինձ նորից տեսնել, իսկ հիմա քեզ եմ նայում…
- Է, ինչ կա, նայիր,- ժպտաց Էմման:
- Նայում եմ,-ասաց Մայքը,- տեսքդ հրաշալի է, իսկ ես երեւի հյուծվածու տանջահար եմ, չէ՞: Այս երեք ամիսները, որ հեռու էի քեզանից, կյանքիս ամենդժբախտամենախղճուկ, ամենհիմար ամիսներն էին: Եւ ես ինքս էլ այդպիսին եմ, որովհետեւ ոչինչչեմ արել:
- Արածդ մեծ բան չի եղել,- ժպտաց Էմման:
- Չեմ հասկանում,- ասաց Մայքը,- իսկ որեւէ բան եղե՞լ է:
- Այո,- ասաց Էմման:- Երեք ամսվա մեջ բացարձակապես չես փոխվել:
Մայքը շփոթվեց:
- Ազնվորեն Էմմա,- ասաց նա,- չեմ հասկանում: Կարող է, որ ես լրիվ ապուշի մեկնեմ, բայց չեմ հասկանում: Ինձ թվում էր՝ ես ինչ-որ բան պիտի անեի:
- Գաղափարն այդ էր,- ասաց Էմման:
- Բայց ես ոչինչ չարեցի: Ես շատ էի մտածում դրա մասին, բայցտուն գալուց ավելի լավ բան չգտա: Տասներեք օր ես Չիկագոյում փորձում էի պատմվածք գրել:Գրեցի վերնագիրը եւ ընդամենը մի փոքրիկ նախադասություն:
- Վերնագիրն ի՞նչ էր,- հարցրեց Էմման:
- «ԷՄՄԱ»- ասաց Մայքը,- դա էր վերնագիրը:
- Փոքրիկ նախադասությունն ի՞նչ էր:
- «Դու կոտրում ես սիրտս»- ասաց Մայքը,- դա էր նախադասությունը:
- -Մայք,- ասաց Էմման:
- Ուզում ես ասել՝ ամեն ինչ լա՞վ է,- ասաց Մայքը:
- Լա՞վ,- ասաց Էմման:- Ամեն ինչ ուղղակի հրաշալի է:
- Ինչպե՞ս,- ասաց Մայքը:
- Դու տուն ես եկել,- ասաց Էմման,- եւ բոլորովին չես փոխվել:
- Տու՞ն եմ եկել,- զարմացավ Մայքը:- Ես կարծում էի դա է հենց,որ դու ինձ չես ներելու… Բայց չէի կարող չգալ:
- Մի օր կբացատրեմ քեզ,- ասաց Էմման:
- Չգիտեմ,- ասաց Մայքը,- ես չեմ կարողանում հասկանալ քեզ:
- Չարչարանքի երեք ամիս,- ասաց նա:- Իզուր չարչարանքի երեքամիս:
- Իզու՞ր,- ասաց Էմման:
- Չգիտեմ,- ասաց Մայքը:- Չեմ հասկանում: Երբեմն ես պարզապեսոչինչ չեմ հասկանում…

Tirim-tim
11.11.2011, 17:59
Իսկ անգլերեն լեզվով Վիլյամ Սարոյանի գործերը գիտե՞ք օնլայն որտեղից կարելի է գտնել քինդլ-ով կարդալու համար (mobi, fb2, txt, doc, pdf, epub, ... ֆորմատներով)

Շինարար
03.01.2012, 12:52
Սարոյանից էն ամենը, ինչ կարդացել եմ ինձ շատ է դուր գալիս: Ինձ մի բան է հետաքրքիր: Մեզնում Սարոյանը կարելի է ասել պաշտամունքի առարկա է: Միացյալ Նահանգներում էն մարդիկ, ովքեր հետաքրքրված են գրականությամբ, կարդում են կամ թեկուզ Եվրոպայում Հեմինգուեյ ու Ֆոլքներ կարդացած մարդիկ գիտե՞ն Սարոյանի մասին, կարդացե՞լ են, ո՞նց են վերաբերվում, ի՞նչ համարում ունի նա: Եթե կան տեղյակ մարդիկ, մարդիկ, ովքեր շատ են լինում դրսում,կխնդրեի հետաքրքրվեն: Ուղղակի հետաքրքիր է, ես էլի եմ ասում շատ եմ հավանում, շատ, բայց ինձ թվում ա, որ մեզ մոտ Սարոյանի՝ որպես համաշխարհային հռչակ (ոչ մեծություն) ունեցող գրողի կերպարը մի փոքր, մի փոքր շատ ուռճացված է, գուցե սխալվում եմ:)

sharick
03.01.2012, 13:49
Հատկապես "Մարդկային կատակերգությունն" եմ սիրում .... շատ հասարակ պատմություն է թվում , բայց բավականին խորն է ու ուսուցանող... Կարծում եմ , որ պարտադիր է կարդալը այդ գիրքը

E-la Via
04.01.2012, 00:42
«Հոգնել եմ»
Կարդում է Խորեն Աբրահամյանը:


http://www.youtube.com/watch?v=zz2ydQpDEew&feature=related

sharick
04.01.2012, 09:07
«Հոգնել եմ»
Կարդում է Խորեն Աբրահամյանը:


http://www.youtube.com/watch?v=zz2ydQpDEew&feature=related

Բա Իմ շատ սիրելի Համո Սահյանը ինչ կապ ունի իմ շատ սիրելի "Վիլիամ Սարոյան" թեմայի հետ?:)

E-la Via
04.01.2012, 10:54
Բա Իմ շատ սիրելի Համո Սահյանը ինչ կապ ունի իմ շատ սիրելի "Վիլիամ Սարոյան" թեմայի հետ?:)

Վայ :oy..Ներեղություն, անուշադրությանս արդյունքն էր: Մոդերատորներին կխնդրեմ հեռացնել այն:

StrangeLittleGirl
04.01.2012, 15:51
Սարոյանից էն ամենը, ինչ կարդացել եմ ինձ շատ է դուր գալիս: Ինձ մի բան է հետաքրքիր: Մեզնում Սարոյանը կարելի է ասել պաշտամունքի առարկա է: Միացյալ Նահանգներում էն մարդիկ, ովքեր հետաքրքրված են գրականությամբ, կարդում են կամ թեկուզ Եվրոպայում Հեմինգուեյ ու Ֆոլքներ կարդացած մարդիկ գիտե՞ն Սարոյանի մասին, կարդացե՞լ են, ո՞նց են վերաբերվում, ի՞նչ համարում ունի նա: Եթե կան տեղյակ մարդիկ, մարդիկ, ովքեր շատ են լինում դրսում,կխնդրեի հետաքրքրվեն: Ուղղակի հետաքրքիր է, ես էլի եմ ասում շատ եմ հավանում, շատ, բայց ինձ թվում ա, որ մեզ մոտ Սարոյանի՝ որպես համաշխարհային հռչակ (ոչ մեծություն) ունեցող գրողի կերպարը մի փոքր, մի փոքր շատ ուռճացված է, գուցե սխալվում եմ:)

Շին, ինձ թվում ա` չես սխալվում: Հանդիպել եմ արտասահմանցի գրքասերների, որոնք Սարոյան կարդացած են եղել, բայց նրանց համար Սարոյանն ընդամենը մեկն է բազմաթիվներից: Ավելի հաճախ նրա մասին ոչինչ չգիտեն:

Sambitbaba
23.03.2012, 17:28
Սարոյանից էն ամենը, ինչ կարդացել եմ ինձ շատ է դուր գալիս: Ինձ մի բան է հետաքրքիր: Մեզնում Սարոյանը կարելի է ասել պաշտամունքի առարկա է: Միացյալ Նահանգներում էն մարդիկ, ովքեր հետաքրքրված են գրականությամբ, կարդում են կամ թեկուզ Եվրոպայում Հեմինգուեյ ու Ֆոլքներ կարդացած մարդիկ գիտե՞ն Սարոյանի մասին, կարդացե՞լ են, ո՞նց են վերաբերվում, ի՞նչ համարում ունի նա: Եթե կան տեղյակ մարդիկ, մարդիկ, ովքեր շատ են լինում դրսում,կխնդրեի հետաքրքրվեն: Ուղղակի հետաքրքիր է, ես էլի եմ ասում շատ եմ հավանում, շատ, բայց ինձ թվում ա, որ մեզ մոտ Սարոյանի՝ որպես համաշխարհային հռչակ (ոչ մեծություն) ունեցող գրողի կերպարը մի փոքր, մի փոքր շատ ուռճացված է, գուցե սխալվում եմ:)
Կարծեմ, 1960-1980-ականներին ամերիկյան հինգ լավագույն գրողներից մեկն է համարվել.
1.Մարկ Տվեն
2.Ջեկ Լոնդոն
3.Ուիլյամ Ֆոլկներ
4.Էռնստ Հեմինգուէյ
5.Վիլյամ Սարոյան

Ruby Rue
22.07.2012, 14:33
Ոչ մի գրողի ստեղծագործություններում այնքան մարդասիրություն չկա, որքան Սարոյանի մարդկային կատակերգության մեջ…
Ըստ իս, Սարոյանը Լավագույն հայ գրողն է և մեկն աշխարհի լավագույններից:
«Մարդկային Կատակերգության» նման գիրք երբևէ չեմ կարդացել:love
Հատկապես տպավորված էի, երբ մի տղա Սպանգլերից գողություն էր ուզում աներ և թե ինչպես այդ դեպքը փոխեց նրա աշխարհաայացքը:

«Իմ սիրտը Լեռներում է» պիեսը, «Վեսլի Ջեկսոնի Արկածները» ու մի շարք պատմվածքներ, որոնց վերնագրերը չեմ հիշում
Ամոթ ինձ:oy

Dayana
23.07.2012, 00:03
Մեր մոտ մի նոր ինտերն ա եկել ՝ JDG թիմ ՝ ազգությամ չեխ, ու իմանալով, որ հարսիկս հայ ա, ասել ա, որ շատ բան գիտի Հայաստանի մասին, ու որ իր ֆավորիտ գրողը Վիլյամ Սարոյանն ա: :)

Այբ
15.07.2013, 15:39
Մի շնչով կարդացվող գրողներից է: Նրա բոլոր գործերից ամենաշատը սիրում եմ «Մարդկային Կատակերգությունը»: Չնայած պիեսներն ու պատմվածքներն էլ եմ հաճույքով կարդացել:
Եթե մեկ նախադասությամբ բնորոշենք Սարոյանի «Մարդկային Կատակերգությունը» , ապա Սարոյանը իր այս գործով, «ստիպում» է սիրահարվել մարդկությանը...

E-la Via
25.07.2013, 15:35
Երանի նրանց, որ "Մարդկային կատագերգությունը" չեն կարդացել, ու հնարավորություն ունեն առաջին անգամ կարդալու, ցավոք ես էլ չունեմ էդ հնարավորությունը: Առաջին անգամ կարդացել եմ բանակում, հերթապահության ժամանակ, ու առաջին անգամ վերջին 10-15 տարվա մեջ լաց եմ եղել: Հրաշք ստեղծագործություն, անպայման կարդացեք եթե դեռ չեք կարդացել:

Մի երկու ամիս առաջ լրիվ այդ երանության մեջ էի, Արէա ջան: Հրաշք:

E-la Via
25.07.2013, 15:39
Հատված Վեսլի Ջեքսոնի արկածները գրքից:

Ասում են՝ երջանկությունը ամեն ինչի վերջն է: Ասում են՝ հենց որ տղան աղջկա հետ ամուսնացավ՝ պըրծ, էդքան բան, էլ վերջ, բայց չհավատաք, էդպես չի, դա բոլորովին էլ վերջը չի, սկիզբն է. ոչինչ էլ չի սկսվում, մինչև տղան աղջկա հետ չամուսնանա, մինչև աղջիկը չհղիանա ու չսկսի օրեցօր սիրունանալ, մինչև տղայի սիրտը չլցվի սիրո պաշտամունքով աղջկա , նրա ներսում ծնունդ առած կյանքի ու արար աշխարհի նկատմամբ: Սա սկիզբն է, ոչ թե վերջը: Երբ տղան ու աղջիկը իրար են պատկանում, երբ դառնում են մի շունչ, մի մարմին, այ, սրանից հետո է կյանքը սկսվում, սրանից հետո է, որ էլ վերջ ու վախճան չկա. դե, բնական է, ի՞նչ վախճան կարող է լինել, երբ նրանք միասին են՝ մի շունչ, մի մարմին. ախր դա է աշխարհի կարգը, դա է բանի էությունը, դրա շուրջն է ամբողջ աղմուկ-աղաղակը, դա մահն է հետույքին աքացի ստանում, կյանքն է թև առած՝ խենթուրախ սլանում, դա՝ Ծննդյան տոներն են վրա հասնում, երկնքի արքայությունն է երկրում հաստատվում, դա երգն ու պարն է, գետի կարկաչը, երջանկությունից ծփացող օվկիանոսը, քեզ ոտից գլուխ համբուող քամին, գրկաբաց երկինքը, հրճվանքից շորորացող ծառը, խուլ գվոցով երգող քարերը, մրմունջներով լի անցնող գիշերը, բացվող արշալույսը: եթե քեզ ասեն, թե երջանկությունը վերջն է, դա բթացնում է մարդուն, եթե ասեն՝ երջանկությունը ոչ մի լավ բան չի բերում, ոչ գեղեցկություն, ոչ էլ վեհություն, մի հավատա, ասողները երջանկության համը չեն տեսել:

Եթե քեզ ասեն, թե համբուրվելը հիմարների գործն է, ասա, որ ստում են: Եթե ասեն, թե պաշտել-երկրպագելը տգետների գործն է, ասողներին շան որդի անվանիր ու ասա, որ ստում են: Եթե քեզ ասեն, թե քնքշությունը թուլության նշան է, ասա՝ դուք տղամարդ չեք: Եթե ասեն, թե տառապանքը բարձր է վայելքից, ասա՝ ոչ, ճիշտ ընդհակառակը:

Լավը սկիզբն է: Վատը դեռ վերջը չի, սա դատարկ բան է, որ պիտի հաղթահարես սկզբին հասնելու համար: Ինչ որ արդար է՝ անմահ է: Ու սիրուց արդար բան չկա: Սերն է ճիշտը: Սերն ամենավերին մեծությունն է, մեն միակը: Դա երեքն է, յոթը, ինը, տասնմեկն ու մյուս բոլոր թվերը՝ ձուլված մի հրաշալի ամբողջության մեջ:

Սիրիր աստծուն: Սիրիր կնոջդ: Սիրիր զավակիդ: Սիրիր մերջավորիդ: Սիրիր թշնամուդ, էդ շուն շան որդուն, ինչ էլ լինի: Խեղճին ուղղվելու հնարավորություն տուր՝ սիրիր:

Alphaone
25.07.2013, 15:43
Լեռներում լիճ կար, ընդհանրապես խորը չէր թվում, հատակը հստակ երևում էր, բայց պարզվեց իրականում շատ-շատ խորն է, կարելի էր գլխովին սուզվել: Սարոյանն ինձ համար այդ լճի նման է՝ պարզ ու խորը...

E-la Via
25.07.2013, 15:47
Լեռներում լիճ կար, ընդհանրապես խորը չէր թվում, հատակը հստակ երևում էր, բայց պարզվեց իրականում շատ-շատ խորն է, կարելի էր գլխովին սուզվել: Սարոյանն ինձ համար այդ լճի նման է՝ պարզ ու խորը...

Դիպուկ համեմատություն էր:

Լեդի Վարդ
07.11.2013, 19:35
Ակումբցիներ ինձ մի հարցով օգնեք էլի, անգլերեն լեզվով մի քանի հատ Վիլիամ Սարոյանի բանաստեղծություններից գրեք