PDA

Դիտել ողջ տարբերակը : Գոռից



Amaru
10.02.2008, 14:57
Մեր ակումբի Հայն ա գրել :)

Գեթ մի անգամ, ախ, իմ կյանքում
Թևեր առնեի ու սավառնեի,
Մով երկնքի նուրբ լազուրում
Գեթ մի անգամ հանգիստ առնեի:
Քայլեի ամպի ծվեններով,
Մինչ դրախտի դուռը հասնեի,
Իմ մեղավոր զույգ աչքերով
Եդեմական այգին տեսնեի:
Հոգիս թողեի լույս երկնքում
Ու անհոգի երկիր դառնայի,
Որ ցավ չզգայի էլ իմ հոգում,
Որ այս կյանքից չդառնանայի:
Եթե կորցնեմ իմ մարդկային էությունը
Ու նախընտրեմ տխուր ու գորշ մենությունը,
Արդար մարդիկ թող ինձ չատեն.
Թող մարդկային խղճով դատեն,
Թող հասկանան միտքն իմ պարզ,
Որ այս կյանքում կա մի երազ,
Որտեղ մարդը մարդ չի ատում,
Որտեղ մարդուն մարդ չի դատում:
Մարդ չի նայում մարդու ոտքին,
Չի խաբնվում փողի հոտին,
Կուլ չի գնում իր կոկորդին…
Որտեղ դարդը վարդ է դառնում,
Որտեղ վիշտը խինդ է դառնում,
Սերն է տիրում մարդու սրտին,
Մարդ է մնում մարդու որդին:

Ծով
10.02.2008, 15:15
:) Զիլ ա..լուրջ եմ ասում..շատ լավն էր ու իմաստուն...
Հային կարոտել եմ...կփոխանցե՛ք...:love:oy

Sunny Stream
10.02.2008, 15:19
Ճիշտն ասած առաջին քառատողը մի քիչ անհարթ կարդացի, չշարունակեցի...
Հետո մի անգամ էլ այցելեցի էս էջն ու վերջացրեցի... Շատ գեղեցիկ է...

Որտեղ դարդը վարդ է դառնում,
Որտեղ վիշտը խինդ է դառնում,
Սերն է տիրում մարդու սրտին,
Մարդ է մնում մարդու որդին:
գրեք հասցեն այդ երազի!... :roll

Amaru
10.02.2008, 19:55
:) Զիլ ա..լուրջ եմ ասում..շատ լավն էր ու իմաստուն...
Հային կարոտել եմ...կփոխանցե՛ք...:love:oy


անպայման կփոխանցեմ :)

Ուլուանա
10.02.2008, 20:14
Ինձ էլ դուր եկավ։ :) Ճիշտ է, անհարթություններ կային, բայց ընդհանուր իմաստն էնքան լավն էր, որ դրանք չէին ազդում։ :) Իմ կողմից էլ ջերմ բարևների Գոռին։ ;)

Selene
11.02.2008, 11:22
Ես գիտեի, որ մոտակա օրերս կարդալու եմ Գոռի գրածներից ինչ-որ բան, լավն էր:):love
Ամառու ջան, ապրես, որ տեղադրել ես ակումբում, իսկ տպավորություններս Գոռին կասեմ :roll

Dayana
11.02.2008, 12:09
Շատ լավն էր Ամառուկ ջան :love իմ կողմից խնդրում եմ շնորհակալություն փոխանցի երազի մասին տեղեկացնելու համար ;)

Srtabac_L
14.02.2008, 12:15
Am siruns Gorin poxancir shnorhavoranqners mekel xndrumem asa inchpesem karox kapvel nra het. Naxapes mersi jana :*

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում լատիներեն տառերով հայերեն գրելն արգելվում է։
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման: