PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի կաթիլ մեղր



Adam
10.02.2008, 00:15
Դիտե՞լ եք Արմենիայի նոր հաղորդաշարը: Ես նայեցի ու լավ ծիծաղացի... նախ դերասաններն են շատ լավ ընտրված ու լավ են խաղում: Կռվարար կերպարներին շատ լավ են մարմնավորում, նամանավանդ դերասանուհի Ջուլիետտա Բաբայանը:
Կոնկրետ օրերն ու ժամերը չգիտեմ, թե երբա գնում...:)

Angelochek Pushisti
10.02.2008, 01:29
հա դիտել եմ ես ու շատ դուրս եկել ես ել եմ սիրում դերասանուհի Ջուլիետտա Բաբայանին:

Լ.յ.ո.վ.
10.02.2008, 03:50
Ինչ-որ չափով մոտ է մեր ներկայիս իրականությանը,համ էլ մեկումեջ ծիծաղալու է:
Բայց իմ կարծիքով էս հաղորդումը մի երկու անգամ նայելուց հետո կձանձրանանք,եթե նոր բաներ չմտցնեն:

Արշակ
11.02.2008, 13:54
Դիտե՞լ եք Արմենիայի նոր հաղորդաշարը: Ես նայեցի ու լավ ծիծաղացի... նախ դերասաններն են շատ լավ ընտրված ու լավ են խաղում: Կռվարար կերպարներին շատ լավ են մարմնավորում, նամանավանդ դերասանուհի Ջուլիետտա Բաբայանը:
Կոնկրետ օրերն ու ժամերը չգիտեմ, թե երբա գնում...:)
Մի քանի օր առաջ մի քիչ նայեցի։ Վստահ չեմ որ հաղորդման ֆորմատը լրիվ ճիշտ եմ հասկացել, որովհետև մի քիչ նայեցի ու ալիքը փոխեցի։
Հեռախոսի վարձի հետ կապված շուխուր էր։ Դերասանները լավ էին խաղում, բայց ամեն դեպքում տհաճ էր նայել էդ ղալմաղալը։
Հաղորդավարն էլ արանքներում ճոռոմ, բայց տափակ մտքեր էր ասում(նկատել եմ, որ Արմենիա TV–ին բնորոշ ոճ է), ձանձրացա, ալիքը փոխեցի։

Annychka
11.02.2008, 22:31
Մի կաթիլ մեղր հաղորդումը մեր իչականությանը շատ մոտա,բայց ճիշտա Ազատ գասպարյանը շատա ծամածռություններ անում.իրա հիմար կեցվածքը ես բացահայտեցի Ժողովրդական երգիչ նախագծից:(