PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում

Taurus
02.10.2006, 11:34
Ընկերուհիները, մեր սիրած աղջիկների կյանքում հաճախ խաղում են շատ կարևոր դեր:
Շատ դեպքերում երբ աղջիկը ուղղակի քեզ դուր է գալիս:oy
հնարավոր է, հենց նոր դու նրան տեսար ու որոշեցիր ծանոթանալ , կամ ուղղակի խոսել, որպեսզի զգաս նրան, մոտենում ես ու ասենք ստացվում է(իմ մոտ դա ստացվում է) նա կոպիտ չի պատասխանում ու նույնիսկ :oy ;)
հետո մեկ էլ մյուս օրը, լրիվ փոխված մարդ ու միանգամից "ես քո իմացած աղջիկը չեմ", դե պարզա որ "սրսկել են ", ու ով? , իհարկե ընկերուհիները, որոնք իրականում , նույնիսկ քեզ չեն էլ ճանաչում:
Դա ճիշտ է?
ով գիտի թող պատասխանի:
Բայց լինում է նաև հակառակը (քիչա լինում բայց պատահում ա) , որ ավելի փորձառու աղջիկը բավականի ճիշտ խորհուրդներ է տալիս իրենից , կարող է նաև տարիքով փոքր կամ շրջապատի հետ քիչ շփում ունեցող ընկերուհուն, նախապես իմանալով արդյունքի մասին:
ինձ հետաքրքիր է մանավանդ աղջիկների կարծիքը::)

Guest
02.10.2006, 11:38
Արդեն քանի անգամ, աղջկան մոտենալուց առաջ, նախ և արաջ մտերմացել էմ լավագույն ընկերուհու հոտ:D

Taurus
02.10.2006, 11:41
Արդեն քանի անգամ, աղջկան մոտենալուց առաջ, նախ և արաջ մտերմացել էմ լավագույն ընկերուհու հոտ:D

Լավ էր, բա որ ինքը ուրիշ ձևով հասկանար:think

Guest
02.10.2006, 12:00
Լավ էր, բա որ ինքը ուրիշ ձևով հասկանար:think

Հաստատ հնարաոր ա այնպիսի մոտեցում դրսեորել, որպեսզի համ ահաոր սիրվես և հարգվես, և անպայման ընկերուհու մոտ ցանկություն առաջանա բարեխոսել քո համար, բայց նույն ժամանակ ուրիշ ձևով ոչ մի բան չհասկացվի

Ինրպես այսոր ասաց սիրելի Բյուրը, շախմատային քայլեր, բայց ասեմ որ դրանք պարտադիր են:

StrangeLittleGirl
02.10.2006, 13:42
Օրինակ իմ կյանքում ընկերուհիների դերը շատ փոքր է: Լինում է, որ որոշ շախմատային քայլեր ընկերուհիներիս հետ եմ վերլուծում (մի խելքը լավ է, երկուսն ավելի), բայց երբեք նրանց կարծիքը որպես բացարձակ ճշմարտություն չեմ ընդունում:

Arisol
02.10.2006, 13:46
Երբեք չեմ խառնվել ընկերուհիներիս անձնական կյանքի մեջ, եթե նրանք ինձնից որևէ խորհուրդ չեն հարցրել կամ էլ չեն ցանկացել իմանալ իմ կարծիքն իրենց ընտրյալի վերաբերյալ: Նման դեպքերում անպայման ձգտում եմ ավելի շատ տեղեկություններ ունենալ այդ տղայի մասին, մի երկու խոսք փոխանակեմ իր հետ, որպեսզի կարողանամ կարծիք կազմեմ իր մասին: Երբեք չեմ ասում «նա քո համար չի՛, թո՛ղ նրան, նա քեզ ապագա չի՛», այլ պարզապես, եթե իմ կարծիքով այդ տղան չի կարող երջանկացնել ընկերուհուս, ապա ասում եմ իմ կարծիքը, բերում եմ որոշ փաստեր, որոնց վրա էլ հիմնված են իմ ասածները: Ամեն մարդու մեջ ձգտում եմ տեսնել լավ կողմերը, բայց եթե այդ լավ կողմերը շատ չնչին են, իսկ բացասական կողմերը շատ են, ապա պարզապես զգուշացնում եմ ընկերուհուս, թե ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ ապագայում…
Ընկերուհիներս երբեք չեն խարնվել իմ անձնական կյանքին, առավել ևս չեն «սրսկել» վատ մտքերով տվյալ տղայի վերաբերյալ, համ էլ եթե նույնիսկ խառնվեին կամ փորձեին »սրսկել», ապա առաջին հերթին ես լսում եմ իմ ներքին ձայնը, ինտուիցիան, փորձում եմ ինքս վեր լուծել ամեն ինչ և եթե իմ վերլուծությունները բերեն նույն բանի, ինչ ընկերուհիներս են ասել, ապա միայն այդ դեպքում տղային կասեի «գիտես, մենք իրար համապատասխան չենք, չշարունակենք հարաբերությունները»: Պարզապես ընկերուհիները կողքից նայելով ավելի շատ բան կարող են տեսնել քան դու, որովհետև դու տրվում ես «կույր» սիրահարվածությանը և երազանքներով ես տարվում ու չես նկատում իրականություն: Բայց ասեմ, որ գիտեմ շատ դեպքեր, երբ ընկերուհիների «սրսկելու» պատճառը եղել է նախանձը, այ այս դեպքում շատ ցավալի է:( ու լավ է ընդհանրապես ընկերուհիներ չունենաս, քան ունենաս այդպիսիներին:[ …

otar
02.10.2006, 13:48

պեչատ :oy

Guest
02.10.2006, 13:50
Իմանալով թե ինչ խոսակցություն է գնալու ընկերուհիների միջև, պետք է նրանց նախապատրաստել, որ գան քո ուզած եզրակացության, մնում է միայն խելքտ հերիքի այդ ամենը անել, և թվածնել որ քեզանից ոչ մի բան կախված չէր: Բայց վատագույն դեպքը, երբ քեզ ա տվում, որ դու ես ամենախելոքը: Ինացի որ այդ դեպքում հաստատ դու չես ղեկավարում իռավիճակը: Մի խոսքով՝ իրոք բարդ է, և անհնար է հանգիստ ապռել:

Հեշտ ապրելը շատ դժվար բան է:

Jirayr24
02.10.2006, 14:32
Բարև բոլորին:B
Չեմ կարծում թե ընկերուհիների դերը մեծ է սիրած աղջկա պահելաձևի, ինչու չէ նաև պատասխանի դեպքում, ինչպես նաև չեմ կարծում, որ հասուն մարդու մտածելակերպ ունեցող աղջիկը, պետք զիջի իր սրտի հասկացածն ու զգացածը, ընկերուհու խորհուրդներով, որոնք շատ դեպքերում ճակատագրական են լինում:

Cassiopeia
02.10.2006, 14:38
Կարծում եմ, ինչքան էլ ընկերուհու կարծիքին աղջիկը նշանակություն չտա, բայց նրա հոգու խորքում, ենթագիտակցության ինչ-որ ակյունում այդ խոսքերը նստվածք են տալիս և "սպասում" հարմար առիթի "իրենց ցույց տալու համար": Նամանավանդ, եթե մի քանի կարծիքներ է լսում, սկսում է ակամա մտածել. «Մի՞գուցե իրոք նրանք ճիշտ են…», սկսում է կասկածել՝ իրո՞ք ճիշտ է վարվում թե չէ…

StrangeLittleGirl
02.10.2006, 14:42

Նայած աղջիկ :D
Իմ ամենամտերիմ ընկերուհիներից մեկն ինձ շարունակ համոզում էր, որ այն տղան, որին մի ժամանակ սիրում էի, շատ լավն է, բայց այդպես էլ ես չհամոզվեցի: Գիտեի, որ տականք է :D

Իսկ ինչու՞ ընկերների դերի մասին չենք խոսում :D

Taurus
02.10.2006, 14:47
Կարծում եմ, ինչքան էլ ընկերուհու կարծիքին աղջիկը նշանակություն չտա, բայց նրա հոգու խորքում, ենթագիտակցության ինչ-որ ակյունում այդ խոսքերը նստվածք են տալիս և "սպասում" հարմար առիթի "իրենց ցույց տալու համար": Նամանավանդ, եթե մի քանի կարծիքներ է լսում, սկսում է ակամա մտածել. «Մի՞գուցե իրոք նրանք ճիշտ են…», սկսում է կասկածել՝ իրո՞ք ճիշտ է վարվում թե չէ…

Այ , այ էս էի ասում , տեսաք
Cassiopeia ես քեզ:love

Jirayr24
02.10.2006, 14:58
Երբ ծառայում էի: Իմ սիրած աղջկա ընկերուհիներից մեկը որի հետ ես ինքս շատ մտերիմ էի , ինձ նամակ էր, ու միշտ շեշտում էր, որ նա ինձ արժանի չի իզուր եմ կարոտում և այլն: Ես չէի հավատում, ավելի ճիշտ "սիրտս" չէր հավատում, որովհետև սիրահարված էի, ու նման խոսքերը ինձ չէին հիասթափեցնում: Կարճ ժամանակ հետո իմ "սիրած աղջիկը" դադարեց ինձ գրել, ու էդպես մեր հարաբերությունները ընդհատվեցին, երբ ավարտեցի ծառայությունս հանդիպեցի ու պարզեցի, որ ընկերուհին նրան ասել էր թե ես իրեն սիրային նամակներ եմ ուղարկում, ու նա էլ հավատացել էր, երբ հասկացավ, որ նման բան չի եղել, չնայած կասկածում էր, ցույց տվեց, որ զղջում է իր ընդունած որոշումի համար: Դրանից հետո ոչինչ փոխվեց մեր հարաբերություններում:

Ուլուանա
02.10.2006, 15:00
Բարև բոլորին:B
Չեմ կարծում թե ընկերուհիների դերը մեծ է սիրած աղջկա պահելաձևի, ինչու չէ նաև պատասխանի դեպքում, ինչպես նաև չեմ կարծում, որ հասուն մարդու մտածելակերպ ունեցող աղջիկը, պետք զիջի իր սրտի հասկացածն ու զգացածը, ընկերուհու խորհուրդներով, որոնք շատ դեպքերում ճակատագրական են լինում:
Համաձայն եմ։ Եթե մարդն ընդհանրապես ազդեցության տակ ընկնող է, տատանվում է իր սիրած էակի հարցում, ապա տվյալ դեպքում նշանակություն չունի՝ ընկերուհիները կհամոզեն թե, ասենք, ազգականները։ Իսկ ինքնուրույն, որոշ չափով հասուն ու կայացած մտածելակերպ ունեցող աղջիկը, որը համոզված է, որ տվյալ տղամարդն իրեն պետք է և իրեն համապատասխան, ինչպիսի ընկերուհիներ էլ որ ունենա, ինքն է որոշումներ ընդունում՝ անկախ ընկերուհիների կարծիքներից։

Հավատացեք, եթե ձեր սիրած աղջիկը ձեզ հետ հարաբերությունները խզում է՝ հիմնվելով ընկերուհիների կարծիքի վրա, ապա նա կամ ձեզ բավականաչափ չէր սիրում, կամ էլ հոգեպես պատրաստ չէր լուրջ հարաբերությունների, որովհետև եթե ընկերուհիները չլինեին, վաղ թե ուշ մեկ այլ հանգամանք կգտնվեր, որը կստիպեր նրան հրաժարվել ձեզանից։ Այնպես որ, չարժե մեղքը գցել ընկերուհիների վրա, ինչպիսին էլ որ նրանք լինեն։

Այստեղ մի հարց էլ կա. որ աղջկան էլ որ հարցնեք, կասի, որ ինքը երբեք չի խառնվում իր ընկերուհիների անձնական կյանքին, միայն խորհուրդներ է տալիս, ինչպես նաև ինքն էլ իր հերթին չի առաջնորդվում իր ընկերուհիների կարծիքներով։ Շատ դեպքերում սա կարող է իրականություն լինել, բայց բոլորս էլ գիտենք, որ ընկերուհիների կարծիքներով ապրող աղջիկներ էլ կան, բայց հաստատ նրանք էլ նույն բանը կասեն, եթե հարցնեք, որովհետև ընկերուհիների նման միջամտությունները հաճախ դժվար է լինում նկատելը, հատկապես երբ դա արվում է հմտորեն ու «ոչխարի մորթի հագած գայլերի» կողմից։:bad

Եվ ընդհանրապես մենք բոլորս էլ ամեն վայրկյան ենթակա ենք բազմաթիվ ազդեցությունների, որոնք գալիս են ամենատարբեր կողմերից, ուղղակի մարդ պետք է այդ ամենի մեջ կարողանա կողմնորոշվել, սեփական խելքով ու զգացմունքներով շարժվել՝ ուրիշների կարծիքներից վերցնելով միայն օգտակարը, ինչը երբեմն բարդ է լինում մարդկանց համար։

Riddle
02.10.2006, 15:19
Ընկերուհիներս երբեք չեն կարող ազդել իմ կարծիքի վրա, որովհետև ես անողնաշարավոր չեմ, ոչ էլ միաբջիջ ամեոբա: Ասում եք, որ կողքից ավելի լա՞վ է երևում: Բանն էլ այն է, որ կողքից… Իսկ իրականում դու ոչ թե կողքից ես նայում այդ իրադրությանը, այլ դու ներսում ես: Այդ դեպքում ինչպե՞ս հնարավոր է, որ կողքից նայողն ավելի ճիշտ լինի, քան ներսինը: Զգացմունքներն էլ չեն կուրացնում, հակառակ, սիրող կամ սիրահարված մարդն ավելի զգայուն է ամեն ինչի նկատմամբ, և այն, ինչ «դրսից» ամենայն մանրուք տեսնել տենչացող ընկերուհիներին անհասանելի է, հավանականությունն ավելի մեծ է, որ դու կտեսնես… Այնպես որ չեմ կարծում, թե ընկերուհիները շատ մեծ դեր կարող են խաղալ: Պարզապես տղաների մեծ մասը հակված է իրենց անհաջողության մեջ մեղադրել աղջիկների ընկերուհիներին: Ընկերուհիներին եմ ասում, քանի որ արժանապատվությունները տույլ չի տալիս մեղադրել հենց աղջկան, այսինքն ընդունել, որ հենց աղջիկն է իրենց մերժել, ոչ թե ընկերուհին է սովորեցրել, որ հենց աղջիկն է սառը խոսում իրենց հետ, ոչ թե ընկերուհին է այդպես որոշել և այլն… Ընկերուհիներին մեղադրելն ավելի հեշտ է, քան ասենք պարզապես մտածել թե սեփական և թե աղջկա սխալների մասին:

Esmeralda
02.10.2006, 17:05
Եղել է դրություն... որ ես իսկապես չեմ նկատել, թե իրականում ինչ է կատարվում... Ու "իմ աչքերը բացել" է իմ մի լավ ընկեր, ոչ թե ընկերուհի...
չնայած ունեմ ընկերուհիներ, որոնք էլ շատ հարցերում կարողացել են ինձ խորհուրդ տալ, որոնց սկզբում չեմ հետևել ու հետո փոշմանել.... Ընկերուհիներս էլ հաճախ ինձնից են խորհուրդ հարցնում... Ասում եմ իմ կարծիքն ու ընտրությունը թողնում իրենց...

StrangeLittleGirl
02.10.2006, 17:12
Ես երբեք խորհուրդների չեմ հետևում: Գուցե խորհուրդ հարցնեմ, որ ավելի համոզված լինեմ իմ քայլերի ճշտության մեջ, բայց չեմ հետևում, թեկուզ փորձված լինի խորհուրդը… Դու ինքդ ավելի լավ գիտես, թե որն է ճիշտը, իսկ եթե սխալվում ես, ինքդ քեզ կմեղադրես, ոչ թե ավելորդ մեղավորներ կփնտրես:

Aida
02.10.2006, 21:43
Եթե հետևում ես ընկերուհուդ խորհրդին դա չի նշանակում, որ դու անողնաշարավոր ես: Ամեն հարցով դիմում եմ իմ ընկերուհուն, իրա կարծիքը ինձ համար չափազանց կարևորա: ու շատ երջանիկ եմ, որ իմ կարծիքը նույնպես նրանց համար շատ կարևոր է: (Նրանք երկուսն են) մենք երեքով անչափ մոտ ենք, կիսվում ենք ամեն հարցով. բառից բուն իմաստով ամեն ինչով: Ես ոչ թե իրանց վստահում եմ, այլ ես իրանց շատ եմ վստահում: Ու կարծում եմ, եթե ընկերուհիդ է, երբեք քո վատը չի ուզի: Եվ իրոք, տղաների հարցում, երբ քեզ թվում է, թե դու սիրահարված ես, երբ հրապուրված ես ինչ-որ մի տղայով, դու այլևս չես տեսնում այդ տղայի թերությունները: Իսկ ընկերուհիդ, որը ի տարբերություն քեզ ամեն ինչ տեսնում և հասկանում է, քեզ դա ընդամենը հուշում է, ոչ թե ինչ-որ սրսկում կամ ստիպում դու ինչ-ինչ քայլերի դիմես: Ես համոզված եմ, որ եթե տղան ամեն ինչով ինձ համապատասխանի իմ ընկերուհիներից և ոչ մեկը ինձ չի ասի ոչինչ այդ տղային դեմ, այլ ընդհակառակը կանի ամեն ինչ իմ երջանկության համար: ու երբեք ես չեմ համարձակվի կասկածել իմ ընկերուհուն իրա ասած խոսքերի համար: Ինձ համար ոչ մի տղա չի կարող փոխարինել իմ ընկերուհիներին: Եթե իմ սիրած էակը կանգնի ինձ ասի կամ ես կամ իրանք ես կընտրեմ իմ ընկերությունը: Իմ ընկերուհիները անչափ թանկ են ինձ համար:

StrangeLittleGirl
02.10.2006, 21:47
Եվ իրոք, տղաների հարցում, երբ քեզ թվում է, թե դու սիրահարված ես, երբ հրապուրված ես ինչ-որ մի տղայով, դու այլևս չես տեսնում այդ տղայի թերությունները: Իսկ ընկերուհիդ, որը ի տարբերություն քեզ ամեն ինչ տեսնում և հասկանում է, քեզ դա ընդամենը հուշում է, ոչ թե ինչ-որ սրսկում կամ ստիպում դու ինչ-ինչ քայլերի դիմես:
Չես կարող միանշանակ ասել: Ես կոնկրետ օրինակ եմ բերել, որ երբ ես մի տղայի սիրահարված էի, շատ էլ լավ տեսնում էի նրա թերությունները, իսկ ընկերուհիս չէր տեսնում ;)

Ուլուանա
02.10.2006, 22:15
Չես կարող միանշանակ ասել: Ես կոնկրետ օրինակ եմ բերել, որ երբ ես մի տղայի սիրահարված էի, շատ էլ լավ տեսնում էի նրա թերությունները, իսկ ընկերուհիս չէր տեսնում ;)
Գուցե ինքն է՞լ էր սիրահարված այդ տղային։:D

Ինձ թվում է՝ դա մարդուց է կախված, այսինքն՝ թե ինչքանով է նա ընդհանրապես օբյեկտիվ, ոչ միայն այդ հարցում, այլ ընդհանրապես ամեն ինչի ու բոլորի նկատմամբ։ Օրինակ, ես էլ մի ժամանակ սիրահարված էի մի մարդու, որի բազմաթիվ թերությունները շատ լավ էլ գիտակցում էի, ոչ նրան սիրահարվելուց առաջ, ոչ էլ հետո ոչ մի նոր թերություն չի ավելացել, որը չկար սիրահարվածության ժամանակ։

StrangeLittleGirl
02.10.2006, 22:18
Գուցե ինքն է՞լ էր սիրահարված այդ տղային։
Չէ՛, դա բացառվում է: Ուղղակի ընկերուհիս ու այդ տղան չափազանց նման էին իրար :D

Aida
02.10.2006, 22:29
Չես կարող միանշանակ ասել: Ես կոնկրետ օրինակ եմ բերել, որ երբ ես մի տղայի սիրահարված էի, շատ էլ լավ տեսնում էի նրա թերությունները, իսկ ընկերուհիս չէր տեսնում ;)
Ես էլ քեզ կոնկրետ օրինակ կարամ բերեմ և ոչ մի հատ: Ես էլ էի սիրահարված, այսինքն ինձ էր տենց թվում, որ սիրահարված եմ, կարծում էի ինքը վերջնա, իրա ասած ամեն մի խոսքը աստվածաշնչյան արտահայտություն էր ինձ համար դառնում, բայց իրանք ինձ մի անգամ չի, որ ասում էին, որ էդ տղեն քեզ արժանի չի: Ճիշտ ա ես էդ մի քիչ ավելի ուշ հասկացա, բայց կարևորը հասկացա:
Իսկ երբ որ ընկերուհիդ քո սիրած տղայի թերությունները չի տեսնում, էդ ես լրիվ հասկանում եմ, դա նորմալա: Վերջիվերջո դու ես շփվում էդ տղայի հետ ու էդ քո սիրած տղան ա ոչ թե ընկերուհուդ..

StrangeLittleGirl
02.10.2006, 22:32
Դե մարդիկ տարբեր են լինում… Միանշանակ չի կարելի ասել:

Intel
02.10.2006, 22:38
պեչատ :oy

լավ ա ասած…

Fobus
03.10.2006, 00:09
1000 մարդ .... 1000 կարծիք

kiki
03.10.2006, 01:06
թեման ամբողջությամբ չեմ կարդացել , եթե կրկնվեմ , կներեք , լա՞վ ...
ճիշտն ասած ինձ համար մի քիչ խորթ է նման իրավիճակը ու գլխումս չի կարողանում տեղավորվել , թե ինչպես մարդ կարող է վատաբանել իր ընկերուհու առաջ մի մարդու, ում չի ճանաչում ... դա կարող է լինել երևի կամ նախանձից, կամ ուղեղի ջրային մասի շատ լինելուց ... անգամ չափից շատ ...
մեկ այլ բան է իսկապես ճանաչելը ... եթե ես մի տղայի լավ ճանաչեմ, ու համոզված լինեմ, որ նա "սրիկա" է, ապա իմ պարտքը կհամարեմ ընկերուհուս դրա մասին տեղյակ պահելը ... և հակառակը ...
ես ասել եմ , որ ընկերուհիների ու ընկերների հարցում բախտս բերել է : էս դեպքում էլ հաստատ կարող եմ ասել , որ երբեք նրանցից "վատություն" այս առումով չեմ ստանա, նրանք էլ իմ կողմից, այլ ընդհակառակը՝ ցանկացած ժամանակ կարող եմ զանգել ընկերուհուս , պատմել ու իր կարծիքը հարցնել ինձ հուզող հարցերի վերաբերյալ ՝ հաստատ համոզված լինելով, որ օբյեկտիվ ու անկեղծ պատասխան կստանամ, բայց դե այդ վստահությունը օդից չի գալիս, դա երկար տարիների ընկերության , հարգանքի ու հավատարմության արդյունք է ... բնականաբար ժամանակավոր ուսանողական կամ բակային ընկերուհիները հնարավոր է նման "լավություն" անեն, բայց դե դա էլ իսկական ընկերություն չի, այնպես որ պետք է իմանաս թէ ում կարելի է վստահել գաղտնիքը, կամ էլ ու՞մ կարծիքը արժե լսել, կամ էլ վստահել ...
բացի դրանից ունեմ լավ ընկեր , ավելի ճիշտ երկուսը, որոնց կարող եմ պատմել ամեն ինչ ու նրանց կարծիքն իմանալ, քանի որ տղանեը այս կամ այն հարցը կարող են ավելի տղայավարի մեկնաբանել ու դու երկրպագուներիդ քայլերը կարողանում ես մեկ այլ անկյունից դիտել ...
բայց անկախ ամեն ինչից ես , համարելով ինձ քիչ թե շատ սեփական գաղափար ունեցող ու կյանքից փոքր ինչ հասկացող մարդ , ամեն ինչ փորձում եմ ինքս հասկանալ ու զգացմունքներիս էլ վստահել ...
մի խոսքով, բոլորիդ հաջողություն եմ մաղթում , հուսով եմ չեք հանդիպի նման պրոբեմների ձեր սիրային պատմությունների ժամանակ ... :)

electrical_storm
15.01.2007, 21:58
Չեմ սիրոոուււմ նրա ընկերուհիներին...երբեք չեմ սիրել սիրած աղջկա ընկերուհիներին...

Lady In Love
08.02.2007, 19:05
Նայած մարդու կարող ես «սրսկել», օրինակ իմ հետ պատահել է այդպիսի դեպք, երբ ընկերուհիներիցս մեկը ինձ ասում էր, թե այդ տղան ինձ համար չէ՝ պատճառաբանելով որ ես ավելի լավին եմ արժանի, բայց ես սիրում էի «նրան», սիրում եմ ու ամբողջ կյանքում կսիրեմ !!! Ես ուղղակի արհամարհեցի իր այդ այսպես կոչված «խորհուրդը» և հետևեցի իմ սրտի թելադրանքին: Բայց ասեմ, որ ընկերուհուս մոտ դա նախանձ չէր, ուղղակի նա չէր հավատում այդ տղայի անկեղծությանը, բայց հիմա նա վստահորեն ինձ ասում է, որ շատ սխալ կարծիք է ունեցել ԻՄ ԱՍՊԵՏԻ մասին!!!:hands

Fantazy
27.04.2007, 10:53
Ժամանակին ես ոչ մեկի կարծիքը չեի լսում, ուղղորդվում էի միայն ու միայն իմ կարծիքով: Մի քիչ ուշ հասկացա, որ դա սխալ ա…
Հիմա ես խորհուրդ եմ հարցնում միայն մի հոգուց ու համոզված եմ, որ նա (ընկերուհիս) կյանքում իմ վատը չի ցանկանում: Ուրիշները, երբ կողքից նայելով ցանկանում են ինձ խորհուրդ տալ, ինչ որ բան են ասում, ես իհարկե չեմ անտեսում, բայց այդ խոսքերը իմ համար չունեն այն արժեքը, որը ունի իմ ամենամոտ ընկերուհու կարծիքը: Ես բոլորին ել լսում եմ, բայց ոչ բոլորի կարծիքն եմ հաշվի առնում:
Եթե իմ ընկերուհին ինձ ասի, որ այդ տղան ինձ արժանի չի, ես կմտածեմ այդ ուղղությմբ ու կփորձեմ հասկանալ, թե նա ինչի համար ա այդպես ասում, չէ՞ որ նա կարող է ճիշտ լինել:
Ես իրան նույնքան լավ եմ ճանաչում, որքան որ ինքը ինձ ու վստահում եմ ամբողջությամբ: Մենք մանկուց իրար հետ ընկերություն ենք անում ու այնքան մոտ ենք (ու միշտ ա այդպես եղել), որ շատերը կարծում են թե մենք քույրեր ենք…

Եթե ուրիշները ինձ դիմում են խորհուրդ ստանալու ցանկությամբ, միշտ օգնում եմ՝ հայտնելով իմ կարծիքը, բայց երբեք չեմ դնում դա նրա դիմաց ու ասում, որ սա է ճիշտը…
Ճիշտը այնքան հարաբերական բան ա, որ երբեք չենք կարող իմանալ, թե ով է ճիշտ…

Ձայնալար
28.04.2007, 09:27
հետո մեկ էլ մյուս օրը, լրիվ փոխված մարդ ու միանգամից "ես քո իմացած աղջիկը չեմ", դե պարզա որ "սրսկել են ", ու ով? , իհարկե ընկերուհիները, որոնք իրականում , նույնիսկ քեզ չեն էլ ճանաչում:
Դա ճիշտ է?
ով գիտի թող պատասխանի:

Ինչպես ասում է իմ ընկերներից մեկը՝ ավելի լավ է աղջիկը ընկեր ունենա քան ընկերուհի :D

Selene
28.04.2007, 11:06
Ընկերուհիները իրոք իմ կյանքում մեծ դեր են ւոնեցել, բայց այն ժամանակ ես դեռ դպրոցական միջին դասարաններում էի սովորում:ok Որոշ ժամանակ անց պարզվեց որ նրանք միայն «ընկերուհիներ էին»՝ ի տարբերություն իմ այդչափ նվիրվածությանը:( Դե բնական է, որ այդքանից հետո այլևս ոչ մի ընկերուհի իմ վստահությանն արժանի չէր լինի, բայց հիմա ունեմ մտերիմ մեկին, որ ոչ թե ինձ իր կարծիքն է պարտադրում կամ խորհուրդներով փորձում համոզել, այլ պարզապես ասում է, որ ես օրինակ այսպես կմտածեի կամ այս կերպ կվարվեի, մի խոսքով իմ ընկերուհին իմ անձնական կյանքում որոշիչ դեր չունի, ուղղակի կարող եմ նրա հետ քննարկել իմ քայլերը, եթե ցանկանում եմ, որովհետև վստահ եմ, որ նա լավն է ցանկանում ու ուզում է ինձ երջանիկ տեսնել:)
Ընդ որում դա մեր մոտ փոխադարձ է:
Բայց կան աղջիկներ մեր իրականությունում, որոնց համար ընկերուհու խոսքի արժեքը շատ ավելի մեծ է, քան սիրած տղայինն ու սեփական ծնողներինը. ես դրան դեմ եմ: Ամեն հարցում պետք է առաջնորդվել սեփական խելքով և մտերիմներիդ խորհուրդներով, այլ ոչ թե ուրիշի թելադրանքով:

Tigana
29.04.2007, 09:12
էդ ապուշ բանը մեր մոտ ընդուված ա:Թող ենքան խելք ունենան որ ուրիշի ասածով չանեն:
Ընկերս մի աղջկա էր ուզում,բայց էդ աղջկա կուրսից մեկն էլ էր ուզում:Մի ամիս անցավ և երբ ես ծաղիկ տարա ընկերոջս խնդրանքով, 2 ընկերուհիների պահվածքից հասկացա որ մի բան էն չի:հետո ընկերոջս ասացի,որ հաստատ էդ տղեն աղջկա ընկերուհիներին խնդրել ա որ իրան պադձերժկա անեն,իսկ քեզ խանգարեն:Ինքը լուրջ չնդունեց,ու երբ 2 օր հետո եդ տղեն ասեց որ արդեն աղջկա ընգերն ա,որոշ բաներ հաշվի առնելով բոլորն էլ հասկացան դա:Ու հետաքրքիրն էն ա,որ էդ ընկերուհիների մոտ ամեն ինչ շատ լավ էր ստացվում:
Կներեք որ ստեղ տենց բան եմ գրում , բայց պետք ա էդ աղջկան ասեմէ
դու դեբիլ ես:

keyboard
18.03.2008, 16:28
Նայած ինչ ընկերուհիների մասին է խոսքը: Եթե ընկերությունը անշահախնդիր է, ոչ մի ընկերուհի չի խառնվի իր ընկերուհու կյանքին առավելեվս չի փչացնի այն, սակայն կան նաեվ ընկերուհիներ իմ կարծիքով, որոնք կոմպլեքսավորված են, օրինակ, որ իրենց ընկերուհին ավելի գեղեցիկ է քան իրենք կամ ասենք, որ իրենց ընկերուհուն օրեկան 5 տղա է մոտենում, իսկ իրենց շաբաթական մեկ եվ նման շատ ու շատ դեպքեր:
Դրա համար, ամեն դեպքում, աղջկանից շատ բան է կախված:
Շնորհակալ եմ ուշադրության համար:

Dayana
18.03.2008, 16:37
կան նաեվ ընկերուհիներ իմ կարծիքով, որոնք կոմպլեքսավորված են, օրինակ, որ իրենց ընկերուհին ավելի գեղեցիկ է քան իրենք կամ ասենք, որ իրենց ընկերուհուն օրեկան 5 տղա է մոտենում, իսկ իրենց շաբաթական մեկ եվ նման շատ ու շատ դեպքեր:

էն ընկերուհին լրիվ պարապա, օրական 5 տղա մոտենում են, ամեն մեկը 30 րոպե պյուս ընդմիջումները 15 րոպե, կստացվի օրեկան մի 5 ժամ տղանեիր վրա է վատնում :D էն ընկերուհուն ժամանակ չի մնու, դրա համար էլ նախանձում է :D

Իրականում ընկերուհիներն էնքան էլ բոբո դեմքեր չեն, իհարկե հաճախ են հանդիպում նախանձ ընկերուհիներ, որ դեռ ընկերություն չարած թերություններն են աչքդ մտցնում կամ խառնվում գործերիդ, բայց դա այսպես ասած լավագույնը ցանկանալով ;) բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնենք այն, որ ընկերուհի է ու անթերի չի կարող լինել :)

keyboard
18.03.2008, 16:40

Դե ինձ այսքան ժամանակ չեն խանգարել, չեն էլ խանգարի, արդեն ուշ է:D
Բայց դե ընկերներիս կյանքում եղել է:Դրա համար էլ, պետք է զգույշ մնալ:P

Sasha
01.08.2011, 00:58
Պետքա այնպես անել, որ քո ուզած աղջիկը նենցը լինի, որ ազդեցության տակ չընկնի հնարավորինս: Միլլլիոն տոկոս խանգարում են ընկերուհիները, ավելի շատ խանգարում են սիրած աղջկանից գեշ ընկերուհիները, կամ նախանձից կամ էլ պռոստո:

Sagittarius
01.08.2011, 01:12
Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում

:[ խեր չեմ տեսել

Sasha
01.08.2011, 08:56
Ընկերուհիները մեր սիրած աղջիկների կյանքում

:[ խեր չեմ տեսել

Շատ ճիշտ էր ասված: Լրիվ համաձայն եմ:

h_jak
01.08.2011, 11:24
Աղջկան հասնելու ամենակարճ ճանապարհը նրա ընկերուհիների վրայով է. :)

ինձ կյանքում ընկերուհիներիս ընկերուհիները շատ են օգնել, թե սկզբում նոր-նոր ծանոթանալուց, թե թեժ վեճերի պահին.
"Հիթչի մեթոդը"(метод Хитча) ֆիլմի մեջէլա ասում, առաջինը պետք է դուր գալ աղջկա ամենամոտ ընկերուհուն.

Lusina
01.08.2011, 11:34

Դե լավ էլի, ինչքան ասեցի չգրեմ , չկարողացա արդեն:))Ախր ինչու՞ ա բոլորին թվում, թե իրենց սիրած աղջկա ընկերուհիները պարտադիր պետք ա հիմար լինեն ու էդքան բան չհասկանան.Փոխանակ ձեր սիրած աղջկան բացատրեք, որ իրանց ընկերուհիներին չխառնեն ձեր անձնական հարցերին, մի բան էլ ինքներդ եք դա անում.Լրիվ ընդունում եմ, որ ձեր էս մեթոդը կարող ա և շատ դեպքերում աշխատում ա, բայց ինչքանո՞վ ա ձեզ հաճելի, որ ինչ-որ աղջիկ իր ընկերուհու խորհրդով ձեզ հավանի ու շփվի ձեր հետ…ասենք մի օր էլ վիճեց էդ ընկերուհու հետ, ի՞նչ եք անելու:))

h_jak
01.08.2011, 11:48

ԻԻԻԻԻ սխալ հասկացար, չեմ ասում է ընկերուհու խորհուրդով ընտրի, այ ասեն ընկերուհու միջոցով պատահաբար հանդիպում էս դրսում . հի հի վայ դուք էլ եք ստեղ? :D
Կամ ասենք կռված եք, պիտի բարիշեք , ընկերուհուն ասում էս ուր բերի էդ աղջկան որ քո սյուրպրիզը անես. կարճ ասած շպիոն ունես, մենակ պիտի զգուշ լինենս դվայնոյ ագենտ չլինի .

Հասկացանք իրար?

Lusina
01.08.2011, 11:58

Սա ուրիշ, հասկացանք:ok
Ընդգծածս մասը շատ ճիշտ էր նկատված:))

h_jak
01.08.2011, 12:02
Սա ուրիշ, հասկացանք:ok
Ընդգծածս մասը շատ ճիշտ էր նկատված:))

Հա հաստատ, եղել են դեպքեր, բայց կարելիա պահը խելացի օգտագործել և հասնել հաջողության.

Sasha
01.08.2011, 15:47
Հա հաստատ, եղել են դեպքեր, բայց կարելիա պահը խելացի օգտագործել և հասնել հաջողության.

հա սկզբի պահին կարելիա օգտագործել ընկերուհիներին, եթե ուրիշ տարբերակ չկա, բայց հետո որ գործերն առաջ են գնում պետքա մանրից ցրել մի կողմ, խանգարում են որտեվ հաստատ:

Lusina
01.08.2011, 16:10
հա սկզբի պահին կարելիա օգտագործել ընկերուհիներին, եթե ուրիշ տարբերակ չկա, բայց հետո որ գործերն առաջ են գնում պետքա մանրից ցրել մի կողմ, խանգարում են որտեվ հաստատ:

Պարզապես հպարտանում եմ սենց բաներ կարդալուց

Agni
01.08.2011, 16:10
Հա հաստատ, եղել են դեպքեր, բայց կարելիա պահը խելացի օգտագործել և հասնել հաջողության.

հա սկզբի պահին կարելիա օգտագործել ընկերուհիներին, եթե ուրիշ տարբերակ չկա, բայց հետո որ գործերն առաջ են գնում պետքա մանրից ցրել մի կողմ, խանգարում են որտեվ հաստատ:

Երեխեք էս ո՞ր տարիքի մասինա խոսքը:o

h_jak
01.08.2011, 16:15
Երեխեք էս ո՞ր տարիքի մասինա խոսքը:o

Նայած ում մոտ որ տարիքում. իմ մոտ մինչև 18 տարեկանը

Sagittarius
01.08.2011, 17:54
Երեխեք էս ո՞ր տարիքի մասինա խոսքը:o

տո հա էլ «յախք» են էլի... ինչքան մեծանում ու տունը մնալու պոտենցյալը մեծանում ա, էնքան ավելի «անհույս յախք» են դառնում :))

հ.գ. իմիջայլոց, խոսք միայն հայ աղջիկների մասին չէ, «ընկերուհու ընկերուհիները» համամարդկային աղետ ա

Lusina
01.08.2011, 18:01

Զուտ հետաքրքրության համար, ժողովուրդ, ասենք, որ ձեր սիրած աղջկա ընկերուհիների մասին սենց "լավ" կարծիքներ ունեք, չե՞ք մտածում , որ ձեր սիրած աղջիկն էլ մեկ ուրիշի սիրած աղջկա ընկերուհին ա:8

Sagittarius
01.08.2011, 18:10
Զուտ հետաքրքրության համար ժողովուրդ, ասենք, որ ձեր սիրած աղջկա ընկերուհիների մասին սենց "լավ" կարծիքներ ունեք, չե՞ք մտածում , որ ձեր սիրած աղջիկն էլ մեկ ուրիշի սիրած աղջկա ընկերուհին ա:8

լավ դիտարկում՝

...ինչքան մեծանում ու տունը մնալու պոտենցյալը մեծանում ա...

սա մի հատուկ «գիշատիչների» սեգմենտ ա... :))

ու ընդհանրապես թաքերը պտի իրար հետ տան-առնեն /հենգաութեն/, զուգավովածները իրար հետ: :scen

աաա, էս թեման սկսում ա դզել

Lusina
01.08.2011, 18:14
լավ դիտարկում՝

սա մի հատուկ «գիշատիչների» սեգմենտ ա... :))

ու ընդհանրապես թաքերը պտի իրար հետ տան-առնեն /հենգաութեն/, զուգավովածները իրար հետ: :scen

աաա, էս թեման սկսում ա դզել

Գիտեք, ես երբեմն սիրում եմ բանավիճելու համար ասել նենց բաներ, որոնց հետ համաձայն չեմ, ինձ հիմա թվում ա , " աաա, էս թեման սկսում ա դզել" սրանից ելնելով, որ նույն բանն եք անում:))

Sagittarius
01.08.2011, 18:19
Գիտեք, ես երբեմն սիրում եմ բանավիճելու համար ասել նենց բաներ, որոնց հետ համաձայն չեմ, ինձ հիմա թվում ա , " աաա, էս թեման սկսում ա դզել" սրանից ելնելով, որ նույն բանն եք անում:))

:)) բայց ճշմարտության սրբազան մասնիկ կա ասածներիս մեջ

Lusina
01.08.2011, 18:25
:)) բայց ճշմարտության սրբազան մասնիկ կա ասածներիս մեջ

Տենց էլ գիտեի, ժամանակին զգացի մեթոդիս կիրառումը իմ վրա:))
Հ.Գ. Դե հա, "ճշմարտության սրբազան մասնիկ " ամեն ինչի մեջ էլ կա

Sagittarius
01.08.2011, 18:57
Տենց էլ գիտեի, ժամանակին զգացի մեթոդիս կիրառումը իմ վրա:))
Հ.Գ. Դե հա, "ճշմարտության սրբազան մասնիկ " ամեն ինչի մեջ էլ կա

մեկ ա ես մնում եմ իմ կարծիքին :))

տո հա էլ «յախք» են էլի... ինչքան մեծանում ու տունը մնալու պոտենցյալը մեծանում ա, էնքան ավելի «անհույս յախք» են դառնում

հ.գ. իմիջայլոց, խոսք միայն հայ աղջիկների մասին չէ, «ընկերուհու ընկերուհիները» համամարդկային աղետ ա

Agni
01.08.2011, 18:58
տո հա էլ «յախք» են էլի... ինչքան մեծանում ու տունը մնալու պոտենցյալը մեծանում ա, էնքան ավելի «անհույս յախք» են դառնում :))

հ.գ. իմիջայլոց, խոսք միայն հայ աղջիկների մասին չէ, «ընկերուհու ընկերուհիները» համամարդկային աղետ ա

վաբշե էս վիճակից :o :o ....
ինչ ասեմ, դե ձեզ բարի քննարկում:))
Հ.Գ. էս կյանքից ես վաբշե բան չեմ հասկանում ուրեմն, կայֆ:love

Lusina
01.08.2011, 19:00
մեկ ա ես մնում եմ իմ կարծիքին :))

Փաստորեն կա 2 տարբերակ՝ կամ անպայման ընկեր ունենալ՝ մինչև կհասցնենք մեծանալ, կամ էլ, մեծանալուն զուգահեռ, ազատվել ընկերուհիներից, չնայած չէ, 3րդն էլ կա, «անհույս յախք» կդառնանք:D

Sasha
03.08.2011, 22:27
Զուտ հետաքրքրության համար, ժողովուրդ, ասենք, որ ձեր սիրած աղջկա ընկերուհիների մասին սենց "լավ" կարծիքներ ունեք, չե՞ք մտածում , որ ձեր սիրած աղջիկն էլ մեկ ուրիշի սիրած աղջկա ընկերուհին ա:8

Հետաքրքիր միտք էր: Պետքա տղա լինելով պտի մարդ ջոկի, ու թույլ չտալ իրա սիրած աղջկան խանգարել իրա ընկերուհիներին:

John
03.08.2011, 23:22
էսօր մի աղջկա հետ խոսելիս էս թեմայով խոսք բացեցի՝ դե գիտեմ, որ նորմալ աղջիկ ա ոնց որ թե՝ խելքը գլխին... ասում ա <<լսի հա, էլ ինչ ընկերուհի որ կռիսություն չանի՞>>: Ի՞նչ ասեմ, հալալ ա իրա ազնվությանը...