PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռ.Քոչարյանի մամլո ասուլիսը



Fobus
09.02.2008, 00:51
Այսօր մեր նախագահը մամլո ասուլիսի ժամանակ մի բան ասեց, որ մազերս բիզ-բիզ էին կանգնել նրա խսոքերից հետո:
նա ասաց, որ հիմա նախագահի 8 թեկնածուները (բացի Ս.Սարգսյանից) պայքարում են 2-րդ տեղի համար: Հետո ավելացրեց, որ եթե նրանք հույս ունեն վարչապետ լինելու, ապա պետք է հիասթափվեն, քանի որ առաջիկա 5 տարիների ընթացքում վարչապետ է լինելու ՀՀԿ-ի անդամ:
Ինչ կասեք այս ամենի մասին ?
Չհաշված նրա ասածները, որ վերաբերվում էին Ա.Բաղդասարյանին և Լ.Տեր-Պետրոսյանին

ChildOfTheSky
09.02.2008, 00:54
Ինչ ասես , լեզվի տակը փուշ չկա , ինչ ուզում ասում ա :

քաղաքացի
09.02.2008, 00:55
Այսօր մեր նախագահը մամլո ասուլիսի ժամանակ մի բան ասեց, որ մազերս բիզ-բիզ էին կանգնել նրա խսոքերից հետո:
նա ասաց, որ հիմա նախագահի 8 թեկնածուները (բացի Ս.Սարգսյանից) պայքարում են 2-րդ տեղի համար: Հետո ավելացրեց, որ եթե նրանք հույս ունեն վարչապետ լինելու, ապա պետք է հիասթափվեն, քանի որ առաջիկա 5 տարիների ընթացքում վարչապետ է լինելու ՀՀԿ-ի անդամ:
Ինչ կասեք այս ամենի մասին ?
Չհաշված նրա ասածները, որ վերաբերվում էին Ա.Բաղդասարյանին և Լ.Տեր-Պետրոսյանին

Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2011 թվականին: Իհարկե եթե արդեն ՍՍ-ի ու ՌՔ-ի ֆանտաստիկ պլանների մեջ նոր սահմանադրության հանրաքվե չի ակնկալում:

Հ.Գ. Դրանցից ամեն ինչ սպասելի է: :fool

Fobus
09.02.2008, 00:57
այն, որ նա որպես նախագահ խոսում է այդպես, դա ուղակի անբարոյականություն է: թող ոչ ոք չնեղանա, բայց դա այդպես է: նա, որպես նախագահ իրավունք չունի այդպիսի բաների մասին խոսելու: ինչ է նշանակում 2-րդ տեղ? ձյուդոյի առաջնություն է թե նախագահական ընտրություն?

REAL_ist
09.02.2008, 02:18
ես չհասկացա թե ինքը որտեղից եզրակացրեց որ վարչապետը պետքա անպայման Հանրապետականից լինի:o
տենց բան չկա

քաղաքացի
09.02.2008, 02:24
ես չհասկացա թե ինքը որտեղից եզրակացրեց որ վարչապետը պետքա անպայման Հանրապետականից լինի:o
տենց բան չկա
Դե այն եզրակացությունն է, որ խորհրդարանում ՀՀԿ–ն կազմում է մեծամասնություն և այդ կուսակցության նախագահը դառնում է երկրի վարչապետ ու քանի որ մինչև 2011 թվական խորհրդարանական ընտրություններ չեն լինելու ուրեմն ՀՀԿ-ն կմնա խորհրդարանում գերակշռող կուսակցությունը:

Այստեղ մեկ ուրիշ հարց կա: Մի՞թե պարոն նախագահը ցանկություն ունի Ռուսաստանի նույն թատրոնը խաղալ: Արդյո՞ք Քոչարյանը պատրաստ է ընտրվել ՀՀԿ-ի նախագահ:
Քոչարյանն ասում է, «էլ ի՞նչ նախագահի թեկնածու եթե կուսակցությունից չի» (ԼՏՊ-ին է մատնանշում) մոռանալով, որ հենց ինքը Պրն Քոչարյանը անկուսակցական է:

Մի խոսքով ես հեռուստատեսություն չեմ նայում ու ես դրանով հպարտ եմ :)

REAL_ist
09.02.2008, 02:35
Դե այն եզրակացությունն է, որ խորհրդարանում ՀՀԿ–ն կազմում է մեծամասնություն և այդ կուսակցության նախագահը դառնում է երկրի վարչապետ ու քանի որ մինչև 2011 թվական խորհրդարանական ընտրություններ չեն լինելու ուրեմն ՀՀԿ-ն կմնա խորհրդարանում գերակշռող կուսակցությունը:
ախր բանը նրանումա, որ մեր սահմանադրությամբ գրածա պատգամովորների մեծամասնության վստահությունը վայելող անձին պետքա նշանակի, բայց դե ետ սաղ ձևականությունա, թե ոնցա որոշվում ետ վստահությունը, կամ ոնցա հաշվվում պարզ չի
Իշխանությունը որ փոխվի նախագահի ընտրած մարդն էլ կդառնա վարչապետ ու կառավարությունը կստանա Ազգային ժողովի վստահությունը, եթե չստացավ էլ ետ դեպքում արդեն 2 անգամ անընդմեջ վստահությունը չստանալուց հետո նախագահը կարա արձակի Ազգային ժողովը, սենցել ամենայն հավանականությամբ լինելուա իշխանափոխության դեպքում;)

voter
09.02.2008, 03:20
Այսօր մեր նախագահը մամլո ասուլիսի ժամանակ մի բան ասեց, որ մազերս բիզ-բիզ էին կանգնել նրա խսոքերից հետո:
նա ասաց, որ հիմա նախագահի 8 թեկնածուները (բացի Ս.Սարգսյանից) պայքարում են 2-րդ տեղի համար: Հետո ավելացրեց, որ եթե նրանք հույս ունեն վարչապետ լինելու, ապա պետք է հիասթափվեն, քանի որ առաջիկա 5 տարիների ընթացքում վարչապետ է լինելու ՀՀԿ-ի անդամ:
Ինչ կասեք այս ամենի մասին ?
Չհաշված նրա ասածները, որ վերաբերվում էին Ա.Բաղդասարյանին և Լ.Տեր-Պետրոսյանին
Պահ պահ պահ... Քոչարյան Սարգսյանը պանիկայի մեջ են, երեևում է զգացել են, որ մեկ փուլով չեն կարողանալու խաբեն, կամ էլ նրանց զգուշացրել են, որ եթե նման խաբեություն լինի վերջները վատ կլինի ու սա թաքնված առաջարկություն է, որ ով համաձայնվի թատրոն թատրոն խաղալ ու հայտարարի, որ առաջին փուլի արդյունքները ընդունում է, որպես արդար, նրան Սերժի հետ կհանեն երկորդ փուլ ու հետո նա ազնվորեն տանուլ կտա Սերժին ու կստանա վարչապետի կամ որևէ բարձր կարգի պաշտոն...

dvgray
09.02.2008, 09:40
Մի խոսքով ես հեռուստատեսություն չեմ նայում ու ես դրանով հպարտ եմ :)
Ապրես :):
Ես էլ քո նման չեմ նայում:
Լսում եմ միայն "Ազատությունը", ու լրիվ հերիք է:

Սերխիո
09.02.2008, 16:10
Բայց վարչապետին նշանակում է նախագահը , խորհրդարանի մեծամասնությունը ինչ կապ ունի ?:o

Վիշապ
09.02.2008, 16:25
Բայց վարչապետին նշանակում է նախագահը , խորհրդարանի մեծամասնությունը ինչ կապ ունի ?:o


Հանրապետության Նախագահը՝
Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:
Ըստ սահմանադրության դա է ուզեցել ասել, բայց Պարոնը մոռանում է, որ հենց մարդկանց համբերության բաժակը լցվեց, նրանք այդ սահմանադրությունը կարող են և ծալել ու համապատասխան վայրերում խոթել։ Քանի որ ըստ այդ նույն սահմանադրության համաձայն՝


Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:
Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ձերբակալված, կալանավորված և ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և արժանապատվության հարգման իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է:
Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը:

ու նման էլի լիքը բաներ…

REAL_ist
09.02.2008, 20:54
Ըստ սահմանադրության դա է ուզեցել ասել, բայց Պարոնը մոռանում է, որ հենց մարդկանց համբերության բաժակը լցվեց, նրանք այդ սահմանադրությունը կարող են և ծալել ու համապատասխան վայրերում խոթել։ Քանի որ ըստ այդ նույն սահմանադրության համաձայն՝
իսկ ստեղ գրածա որ պետքա անպայման պառլամենտում մեծամասնություն ունեցող կուսակցությունից լինի վարչապետը?:o ստեղ ոչ մի պարտադիր բան չի գրած, գրածա խորհրդակցումա, նշանակում որ խորհրդի կարգովա, նախագահը ում ուզի կարա նշանակի
ես էլ Նախագահի լիզարությունը Ազգային ժողովը արձակելու վերաբերյալ՝
Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին:
ՀՀ Նախագահի ասածի հիմքը իմ համար տենցել պարզ չի, միթե ՀՀ Նախագահը Սահմանադրությունից տեղյակ չի:o:think

CactuSoul
10.02.2008, 01:35
Մի խոսքով ես հեռուստատեսություն չեմ նայում ու ես դրանով հպարտ եմ :)

Ես էլ հեռուստատեսություն չեմ նայում, ես էլ եմ հպարտ… բայց անկեղծ ասած, երբեմն ինձ թվում է, որ դա ջայլամային քաղաքականություն է: Վերջին անգամ այդ տպավորությունն ունեցա հենց այն ժամանակ, երբ պատահաբար մի հատված լսեցի վերոնշյալ «մամլո ասուլիսից»… Գիտակցեցի, թե ինչ նախագահ ենք ունեցել մինչև հիմա ու սարսափեցի… (Էլ ուր մնաց հաջորդ ենթադրյալին հիշեմ:[)…
Նույնիսկ ցինիզմը պիտի ունենա իր սահմաններն ու մակարդակը, որն այս դեպքում իսպառ բացակայում էր:
Ցավալի է…

Հ.Գ.
Չէ, ցավալի չէ. ԱՄՈԹ Է:(:

Fedayi
11.02.2008, 12:16
Իրոք, ամոթա, երկրի նախագահը, լրագրողների հետ նստած, հանրության առաջ բամբասումա թեքնածուների հասցեին, կամ էլ եզրակացություններ է անում սրա կամ նրա կյանքի, անցած ուղու մասին: Շատ կներեք` "դիշովի" քայլա, նախագահին վայել չի: